PDA

Դիտել ողջ տարբերակը : Գորան Բրեգովիչ/Goran Bregović



Jarre
06.10.2010, 10:47
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/20090409191815-goran_bregovic2.jpg

Սերբ հանրահայտ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը հիմնականում հայտնի է ավանգարդ, ֆոլկ և ռոք երաժշտական ոճերի սիրահարներին։ Շատերը նրա երաժշտությունը բնութագրում են որպես հարսանեկա-հուղարկավորական :)) ։ Վստահ եմ, որ լսած կլինեք նրա «In the Death Car» ստեղծագործությունը։ Սա անձամբ ինձ համար գլուխգործոց է :love


http://www.youtube.com/watch?v=0g8wWOrvWgU

Գորանը ծնվել է 1950 թ.-ի, մարտի 22-ին Սարաեվույում։ Բավական հետաքրքիր մանկություն և պատանեկություն է ունեցել Գորանը :D :cry (ոնց որ իր երաժշտությունը)։ Այ հիմա ավելի լավ եմ հասկանում նրա ոճը։ Դա իր կյանքն է.... Ուրեմն այսպես։ Նրան հեռացրել են երաժշտական դպրոցի ջութակի դասարանից տաղանդի բացակայության պատճառով։ Հետագայում նրան հաջողվում է ընդունվել արվեստի ինստիտուտ, սակայն այս անգամ էլ մայրն է հանում նրան դպրոցից պատճառաբանելով, որ այնտեղ կան շատ միասեռականներ։ Հետագայում սովորելով ավտոդպրոցում նա վերջապես կարողանում է նվագել այդ դպրոցում գործող «Izohipse» խմբում։ Սակայն շատ շուտով այնտեղից էլ են նրան հեռացնում դպրոցի Մերսեդես մակնիշի մեքենան վթարի ենթարկելու պատճառով :D

Ըստ որոշ տեղեկությունների, Գորանը 16 տարեկան հասակում ստիպված է լինում ինքնուրյուն հոգալ իր կյանքի մասին, քանի որ ծնողները ամուսնալուծված են լինում և այդ ժամանակ էլ մայրն է լքում նրան։ Նա ստիպված է լինում նվագել ռեստորաններում, աշխատել շինարարարության վրա և վաճառել թերթեր։

18 տարեկան հասակում ստանում է հրավեր դառնալու «Kodeksi» խմբի բաս կիթառիստ։ Այս խումբը ոգեշնված էր «Led Zeppelin» և «Black Sabbath» խմբերի երաժշտությամբ։ Այսպիսով Գորանը սկսում է իր երաժշտական կարիերան։ Բրեգովիչը ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ։ Նա համագործակցել է տարբեր երաժիշտների և երգիչների հետ։ Անձամբ ինձ համար ուշագրավ է նրա համագործակցությունը երաժիշտ-ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ :love


http://www.youtube.com/watch?v=Qg44qKSbsdQ


http://www.youtube.com/watch?v=78GSTfLe4Eo


Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել նրա պաշտոնական կայքում՝ www.goranbregovic.rs/ (http://www.goranbregovic.rs/)

davidus
06.10.2010, 11:25
Էս երգը լսելուց տրամադրությունս ոնց ա բարձրանում...


http://www.youtube.com/watch?v=Z9m9uUA87X8

Jarre
06.10.2010, 11:41
Yevuk-ը «Տեղեկացնում ենք մոտակա միջոցառումների մասին» թեմայում շատ ուրախ հայտարարություն է դրել, ինչն էլ դրդեց բաց անել այս թեման։



Գոռան Բռեգովիչը գալիս ա Երևա՜ն...…:love

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում:

Ավելի մանրամասն այստեղ (http://www.panarmenian.net/rus/culture/news/54756/):

Ապե Ջան
06.10.2010, 11:58
Եվս մեկ հանրահայտ ու բոլորին քաջ հայտնի մի կատարում: ;)


http://www.youtube.com/watch?v=3jVc8coAUhc

Mp3 տարբերակը՝ կարող եք բեռնել այստեղից: (http://www.myzuka.ru/songs/217391/gas_gas.html)

Ապե Ջան
06.10.2010, 13:00
Գոռան Բռեգովիչ - ի դիսկոգրաֆիան կարող եք բեռնել այստեղից, (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=713513) 20 ալբոմ տոռռենտ տարբերակով: :)
Ավելի բարձր որակի այստեղից (http://nnm-club.ru/forum/viewtopic.php?t=49586): ;)


Жанр: Ethnic/Balkan Folk/World Fusion
Продолжительность: 16:38:38
Аудиокодек: APE
Битрейт аудио: ~774 кб/с
Треклист:

Альбомы вошедшие в сборник:
Le Temps Des Gitans & Kuduz (1989)
Arizona Dream (1993)
La Reine Margot (1994)
Underground (1995)
Silence of the Balkans (1997)
The Wedding and The Funeral (1997)
Ederlezi (1998)
Irish Songs (1998)
Black Cat White Cat (1998)
Kayah i Bregovic (1999)
2 in 1: Ederlezi + Underground (1999)
Ederlezi: Les Cahiers du Cinema (1999)
Music for Films (2000)
Songbook (2000)
Black Cat White Cat (Extended Version) (2000)
Daj Mi Drugie Zycie (2001)
Thessaloniki-Yannena: With Two Canvas Shoes (2001)
Tales and Songs from Weddings and Funerals (2002)

Не вошли:
Сборник P.S.
Сборник Balkanica
Саундтрек Borat (хотя здесь от Бреговича только несколько треков)
Альбом Karmen With a Happy End
Время раздачи: 24/7

Ռուֆուս
06.10.2010, 13:00
Նախ շնորհակալություն թեմայի համար :)


Վստահ եմ, որ լսած կլինեք նրա «In the Death Car» ստեղծագործությունը։ Սա անձամբ ինձ համար գլուխգործոց է :love


http://www.youtube.com/watch?v=0g8wWOrvWgU

Շատ եմ սիրում, բայց մենակ օրիգինալ տարբերակը՝ Iggy Pop-ի կատարմամբ :P (Կուստուրիցայի Arizona Dream ֆիլմի սաունդթրեքից)


http://www.youtube.com/watch?v=LqjktVjkrFk

Jarre
06.10.2010, 13:32
Նախ շնորհակալություն թեմայի համար :)
Մերսի ;)
Ճիշտն ասած հա մտածում էի, բայց Եվուկի գրառումը առիթ հանդիսացավ բացելու։


Շատ եմ սիրում, բայց մենակ օրիգինալ տարբերակը՝ Iggy Pop-ի կատարմամբ :P (Կուստուրիցայի Arizona Dream ֆիլմի սաունդթրեքից)


http://www.youtube.com/watch?v=LqjktVjkrFk
Ինձ նույնպես օրիգինալը ավելի է դուր գալիս։ Ուղղակի ուզում էի կենդանի կատարմամբ լիներ ու հենց Բրեգովիչի կողմից, դրա համար էն մեկը դրեցի։

Հայկօ
06.10.2010, 23:09
Շատ եմ սիրում :love: Տրամադրության երաժշտություն ա, ու միշտ վերադառնում ես իր մոտ, թեկուզ լրիվ մոռացած լինեիր, ինչքան ուզում ա՝ խորը թաղված լիներ: Էդ ամենահայտնիներից Բուբամարան էլ եմ սիրում, Կալաշնիկովն էլ, մյուսներն էլ, բայց մի մոտիվ կա, որ ինձ համար մնացած ամեն ինչից վեր ա. էդ Էդերլեզին ա, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի: Հազար ու մի տարբեր կատարումներ կան, հազար ու մի մեկնաբանություններ, բոլորը տարբեր են ու բոլորը՝ մեկը մյուսից լավը:



http://www.youtube.com/watch?v=i6Bh0sdhW70

Վիշապ
07.10.2010, 13:30
Էս մի տարբերակը ինձ ավելի է դուր գալիս՝


http://www.youtube.com/watch?v=FeQax2W5lIQ

Չգիտեմ ինչու էս երգը միշտ ասոցացնում եմ Բոսնիական պատերազմի հետ... մի տեսակ սպանդային տեսարաններ եմ պատկերացնում ու մղկտում եմ... :(

Հայկօ
07.10.2010, 22:06
Էս մի տարբերակը ինձ ավելի է դուր գալիս՝

Չգիտեմ ինչու էս երգը միշտ ասոցացնում եմ Բոսնիական պատերազմի հետ... մի տեսակ սպանդային տեսարաններ եմ պատկերացնում ու մղկտում եմ... :(

Երկուսն էլ նույն՝ «Czas Cyganow I Kuduz» ալբոմից են. քո դրածը ալբոմի առաջին երգն ա, իմ դրածը՝ վերջինը :): «Silence of the Balkans» ալբոմում էլ կա, բայց գործիքավորումն ինձ էնքան էլ դուր չի գալիս, «Czas Cyganow I Kuduz»-ում ավելի անխառն ու մաքուր են:

Մանուլ
15.11.2010, 23:52
Էսօր Բրեգովիչի համերգն էր :yahoo: Ինչ-որ մեկը եկե՞լ էր :):
Համալիրի փոքր դահլիճում էր, բայց մտքովս չէր անցնում, որ դահլիճը էդքան լիքը կլինի: Լիքը հլը հեչ, բայց էդ ի՜նչ ուրախություն էր, բոլորը երգո՜ւմ, պարո՜ւմ, թռվռո՜ւմ :love: Սկզբից մի 10 հոգի էին պարում պատի տակ, բայց համերգի կեսերից համարյա բոլոր ազատ տեղերում պարում էինք :)):
Խեղճ մարդը մեռավ ասելով «ծափ մի տվեք» :)): Ասենք` առանց երաժշտության ինչ-որ հանգիստ բան էր երգում, սկսում էինք ծափ տալ, ասում էր` ծափ մի տվեք, չեմ իմանում` հետո ինչ երգեմ :)): Եվ այդպես 7-8 անգամ :}:
Ուշացումով սկսվեց համերգը, բնականաբար: Մոտ 40 րոպե ուշ սկսվեց` տեխնիկական թերությունների պատճառներով: Բայց դե էդ սաղ հեչ, համերգը կայֆ էր :love: Երևի մոտ 1,5 ժամ տևեց, հետո հեռացան բեմից: Էնքան ծափ տվեցինք, հետ եկավ նվագախմբի մի մասի հետ, հետո վերջում մնացածն էլ եկան: Տենց մի 5-6 երգ երգեց մեր մասնակցությամբ :)), ու էդ ամբողջ ընթացքում բոլորը իրենց տեղերում կանգնած էին ու պարում է՜ին :love: Ինքն էլ չէր ուզում գնար աչքիս :)):

Էխխ, կայֆ էր, էլի եմ ուզում :roll:

Kita
15.11.2010, 23:54
Աաաաաաաաաաաաաաաաաա:cry
Matlev դու մահացար::noti

Yevuk
16.11.2010, 00:17
Ես էլ գնացի :P: Սպասումներս իրականացան: Հրա՜շք էր է...ՀՐԱ՜ՇՔ:love: Մանուլը ամեն ինչ համարյա ասեց: Շատ ուրախ անցավ, բոլորը երգում պարում էին: Ես վերևներն էի նստած, հարմար չէր կանգած պարելը, դրա համար ես նստած էի պարում: :)) Ամբողջ պարտերը պարում էր. նենց կայֆ էր, հավատս չէր գալիս, որ հայեր են (դե հայերը սովոր են համերգին նստել ու լսել, այլ ոչ թե վեր կենալ, ուրախանալ ու պարել): Մի պահ մարդիկ բեմ էին դուրս էկել, որ պարեին, բայց խեղճերին 2 րոպեից քշեցին ներքև :(: Մի խոսքով շատ ուրախ անցավ, ոնց որ հարսանիք լիներ :)):

Նաիրուհի
16.11.2010, 01:59
Նախ շնորհակալություն թեմայի համար :)



Շատ եմ սիրում, բայց մենակ օրիգինալ տարբերակը՝ Iggy Pop-ի կատարմամբ :P (Կուստուրիցայի Arizona Dream ֆիլմի սաունդթրեքից)


http://www.youtube.com/watch?v=LqjktVjkrFk

Մանկությանս երաժշտությունն է՝ «Ստերեո ստուդիան» սրանով էր սկսվում :love

Բրեգովիչին չսիրել չի լինում :love

Jarre
16.11.2010, 02:06
Էսօր գիշերը տուն էկա ու յանիմ որոշեցի շուտ քնեմ։ Էն էլ քնելուցս առաջ էս գրառումները կարդացի, նախանձվեցի ու քուն մուն սաղ փախավ :angry


Էսօր Բրեգովիչի համերգն էր :yahoo: Ինչ-որ մեկը եկե՞լ էր :):
Համալիրի փոքր դահլիճում էր, բայց մտքովս չէր անցնում, որ դահլիճը էդքան լիքը կլինի: Լիքը հլը հեչ, բայց էդ ի՜նչ ուրախություն էր, բոլորը երգո՜ւմ, պարո՜ւմ, թռվռո՜ւմ :love: Սկզբից մի 10 հոգի էին պարում պատի տակ, բայց համերգի կեսերից համարյա բոլոր ազատ տեղերում պարում էինք :)):
Խեղճ մարդը մեռավ ասելով «ծափ մի տվեք» :)): Ասենք` առանց երաժշտության ինչ-որ հանգիստ բան էր երգում, սկսում էինք ծափ տալ, ասում էր` ծափ մի տվեք, չեմ իմանում` հետո ինչ երգեմ :)): Եվ այդպես 7-8 անգամ :}:
Ուշացումով սկսվեց համերգը, բնականաբար: Մոտ 40 րոպե ուշ սկսվեց` տեխնիկական թերությունների պատճառներով: Բայց դե էդ սաղ հեչ, համերգը կայֆ էր :love: Երևի մոտ 1,5 ժամ տևեց, հետո հեռացան բեմից: Էնքան ծափ տվեցինք, հետ եկավ նվագախմբի մի մասի հետ, հետո վերջում մնացածն էլ եկան: Տենց մի 5-6 երգ երգեց մեր մասնակցությամբ :)), ու էդ ամբողջ ընթացքում բոլորը իրենց տեղերում կանգնած էին ու պարում է՜ին :love: Ինքն էլ չէր ուզում գնար աչքիս :)):

Էխխ, կայֆ էր, էլի եմ ուզում :roll:


Ես էլ գնացի :P: Սպասումներս իրականացան: Հրա՜շք էր է...ՀՐԱ՜ՇՔ:love: Մանուլը ամեն ինչ համարյա ասեց: Շատ ուրախ անցավ, բոլորը երգում պարում էին: Ես վերևներն էի նստած, հարմար չէր կանգած պարելը, դրա համար ես նստած էի պարում: :)) Ամբողջ պարտերը պարում էր. նենց կայֆ էր, հավատս չէր գալիս, որ հայեր են (դե հայերը սովոր են համերգին նստել ու լսել, այլ ոչ թե վեր կենալ, ուրախանալ ու պարել): Մի պահ մարդիկ բեմ էին դուրս էկել, որ պարեին, բայց խեղճերին 2 րոպեից քշեցին ներքև :(: Մի խոսքով շատ ուրախ անցավ, ոնց որ հարսանիք լիներ :)):

Էրեխեք էնքան ուրախ եմ, որ էղել եք էնտեղ, չեք պատկերացնի :) ։ Չէ-չէ, սա չի նշանակում, որ էն նախանձելու մասին կատակ եմ արել, իսկապես նախանձում եմ ահավոր ձևի, որ դուք էղել եք համերգին :D

Երկու հարց։ Նվագախումբն ու երգչախումբը իրե՞նն էին, թե՞ մերոնցից։ Մեկ էլ շատ հետաքրքրում ա ձենի որակը լավն է՞ր ձեր գնահատմամբ։

Maverick
16.11.2010, 02:07
http://www.youtube.com/watch?v=uxX8_7jMZFo
Շատ տխուր ու շատ տպավորիչ երգա:

Jarre
16.11.2010, 13:40
Էրեխեք, իսկ «In the Death Car»-ը կատարեցի՞ն։

CactuSoul
16.11.2010, 15:13
Էրեխեք, իսկ «In the Death Car»-ը կատարեցի՞ն։

Հա՜:P Մեր հետ, համատեղ ուժերով:roll…

Վերջ համեգ էր:love…Ափսոս ժամանակ չունեմ ձեզ ինչպես հարկն է ջիջիլ քցելու:))

Մանուլ
16.11.2010, 18:28
Էսօր գիշերը տուն էկա ու յանիմ որոշեցի շուտ քնեմ։ Էն էլ քնելուցս առաջ էս գրառումները կարդացի, նախանձվեցի ու քուն մուն սաղ փախավ :angry
Էրեխեք էնքան ուրախ եմ, որ էղել եք էնտեղ, չեք պատկերացնի :) ։ Չէ-չէ, սա չի նշանակում, որ էն նախանձելու մասին կատակ եմ արել, իսկապես նախանձում եմ ահավոր ձևի, որ դուք էղել եք համերգին :D

Երկու հարց։ Նվագախումբն ու երգչախումբը իրե՞նն էին, թե՞ մերոնցից։ Մեկ էլ շատ հետաքրքրում ա ձենի որակը լավն է՞ր ձեր գնահատմամբ։

Նախանձեք, նախանձեք :P: Իսկապես արժի :):
Ախր կենդանիի համերգը լրիվ ուրիշ ա, է: Ես տեսել էի Բրեգովիչի համերգներից, որտեղ երգերի մեծ մասը նույնն էր, ինչ երեկվա համերգին: Բայց հազար հատ տեսած համերգը չեմ փոխի մի հատ իսկականի հետ :)):

Նվագախումբն ու երգչախումբն իրենն էին: Երգերի մի մասը միայն երգչախումբն էր կատարում, նենց լավն էին :love: Իսկ էն երգերը, որ Բրեգովիչն էր երգում, երգում էր հարվածային գործիքներ նվագող բաց գույնի մազերով տղայի հետ, որն ապահովում էր համերգի «մուղամային» մասը :D :)):
Ձայնի որակը. առաջին երգի ժամանակ երաժշտությունը բարձր էր, իրենց ձայնը ցածր էր, հետո ոնց որ ուղղեցին: Չնայած հետնաբեմից անընդհատ մոտենում էին Բրեգովիչին մինչև համերգի կեսը, երբեմն հենց Բրեգովիչնէր կանչում, կարծում եմ՝ ինչ-որ պրոբլեմներ կային: Բայց առաջին երգից հետո ձայնն ինձ համար ոնց որ լավ էր, չեմ դժգոհում:

Մանուլ
04.07.2011, 22:43
Ժող, Բրեգովիչի երգերն ի՞նչ լեզվով են: Ինձ թվում էր, որ պիտի սերբերեն լինեն, բայց մի երգ ստուգեցի գուգլում, պարզվեց՝ լեհերեն ա: Թե՞ տարբեր լեզուներով են:

Jarre
08.07.2011, 17:26
Ժող, Բրեգովիչի երգերն ի՞նչ լեզվով են: Ինձ թվում էր, որ պիտի սերբերեն լինեն, բայց մի երգ ստուգեցի գուգլում, պարզվեց՝ լեհերեն ա: Թե՞ տարբեր լեզուներով են:

Մանուլ ջան, որքանով ես գիտեմ Բրեգովիչը գրում է սերբերեն, խորվաթերեն և սլովեներեն։ Բայց վստահ չեմ, որ ճիշտ տեղեկություն եմ տալիս :oy

Valentina
12.02.2013, 21:45
Էս երգը ոնց ա տրամադրություն բարձրացնում: Հլը ուշադրություն դարձրեք Alen Ademovic-ի միմիկային, Bregovic-ի շարժումներին, տեսեք ոնց են հաճույք ստանում իրանց երաժշտությունից:
Ու էտ փոխանցվում ա լսողին: :roll


http://www.youtube.com/watch?v=mqB41Yr3_50&feature=share