PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը

Վարպետ
05.10.2010, 11:50
Էլի ես վերադարձա իմ սիրելի թեմային :D Ձայ, խնդրում եմ, չփակես!:)) Խոստանում եմ` հետագայում ավելի օբյեկտիվ լինել :)) Ուղղակի "Առավոտը" հարցազրույց ա տպել Դալլաքյանի հետ: Էդքան ասեցինք` դուխով տղա, բան... Մարդը հրաժարվել ա, այ մարդ, որ Գագոյին ա ուղղել իրա խոսքը:

- Կարծում եմ՝ մեր զրույցը խիստ «գաղափարական» կլիներ, եթե չանդրադառնայինք Ձեր հայտնի հայտարարությանը:
- Հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ների արձագանքը ընդհանուր առմամբ հավասարակշռված էր, ուսանելի եւ օգտակար, հիմնականում ընկալվեց բարեգործությունը որպես երեւույթ եւ այդ պրոբլեմատիկան ընդհանրապես: Եղան նաեւ անձնական վիրավորանքներ եւ զրպարտություն պարունակող կամ սուպերֆանտաստիկայի ժանրը հիշեցնող եւ ձանձրալիորեն կրկնվող առանձին պատվիրված հրապարակումներ կամ գնահատականներ, որոնք արժանի են միայն արհամարհանքի: Գովելի է, որ երկար դեգերումներից հետո ոմանք փորձեցին հասկանալ, թե ով է Շիրվանզադեն, եւ տարբեր ռակուրսներով տիրաժավորելով իմ լուսանկարները՝ բարեգործական հիմունքներով, հետեւողականորեն զբաղվում են իմ PR-ով: Ինչ վերաբերում է հայտարարության «հասցեատերերին», ապա մեջբերեմ հայտարարության հենց հաջորդ օրը «168 ժամ»-ի լրագրողին տված իմ պատասխանը, որը տպագրվեց թերթի սեպտեմբերի 16-ի համարում. «Վ. Դալլաքյանից փորձեցինք ճշտել՝ իր հայտարարությունն արդյոք Գ. Ծառուկյանի՞ն էր ուղղված, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»։ Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ում այդպես ընկալեցին. «Ես մեջբերում եմ արել Շիրվանզադեից, թե ով ինչպե՞ս է ընկալել, հարցերն ուղղեք այդպես ընկալողներին: Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»,- ասաց Վ. Դալլաքյանը»:

Ասեք էլի~, մի բան ասեք:)

Highlander
05.10.2010, 16:18
Վարպետ, լավա որ թեման նորից բացեցիր: Երևումա շատ ա հետաքրքրում քեզ ՎԴ-ն::) Ես, ճիշտն ասած, տխրել էի, որ այս հարցը փակվեց, սկսում էի կասկածել, որ մեր հասարակությունը լրիվ անտարբեր է դարձել նման բաների նկատմամբ: Բայց մի հարց, էլի` եթե դա չի վերաբերում Ծառուկյանին, ապա թող Դալլաքյանը կոնկրետացնի, թե ո?վ կամ ովքե?ր են հասցեատերերը: Ի վերջո, ինքը լուրջ պաշտոնյա ա, չէ, ինչից ա վախենում? Թող ասի, իմանանք ազգի "հերոսներին": Մանավանդ «168 ժամ»-ի հարցազրույցում ասել էր, որ եթե մեկին նկատի ունենա, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՍԻ: Դե, սպասում ենք անհամբեր, պարոն Դալլաքյան: Имя, сестра, имя...

Վարպետ
05.10.2010, 21:42

Ապեր, Բիձուն մեղադրում էինք ՎԴ լինելու մեջ, բայց քո հետաքրքրությունն էնքան մեծ ա էս հարցին, որ կարող ա դու էլ ԳԾ-ն ես? :D

Highlander
05.10.2010, 21:51
Վարպետ բարի երեկո: Ոչ, առայժմ այդքան փող չունեմ:) Ապեր, ինչ նորություն ունես էս պատմությունից? Ճիշտն ասած, ինձ և որոշ մարդկանց շատ ա հետաքրքրել... Քո կարծիքով Դալլաքյանը իրոք որևէ այլ գործարարի ի նկատի ուներ, թե ուղղակի վախեցելա?

Հայկօ
05.10.2010, 22:37
Ինչ ա ասե՞լ որ (Շիրվանզադեն): Նախապատմությունը գիտեմ ($50,000), շարունակությունը՝ չէ:

Highlander
05.10.2010, 23:24
Հայկօ ջան, բարի երեկո:
Շարունակությունը կա: ՎԴ-ն ասումա, որ հայտնի հայտարարությունը անելիս, նկատի չի ունեցել Գագիկ Ծառուկյանին: Հիմա որոշ մարդկանց հետաքրքրում ա` ԲԱ ՈՒՄ? Օրինակ դու, Հայկօ ջան, ինչ ես կարծում?

Հայկօ
06.10.2010, 00:00
Հայկօ ջան, բարի երեկո:
Շարունակությունը կա: ՎԴ-ն ասումա, որ հայտնի հայտարարությունը անելիս, նկատի չի ունեցել Գագիկ Ծառուկյանին: Հիմա որոշ մարդկանց հետաքրքրում ա` ԲԱ ՈՒՄ? Օրինակ դու, Հայկօ ջան, ինչ ես կարծում?

Ի՞նչ հայտարարություն, է: Գիտեմ, որ աղմուկ էր բարձրացել, իբր ՎԴ-ն ԴԳ-ից $50,000 ա վերցրել՝ տղայի բուժման պատրվակով, ու հետո էդ փողերով կայֆավատ ա եղել: Բայց հայտարարությունների մասին տեղյակ չեմ, լուսավորեցեք զիս: