PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծամոնի մուլծիկներ



Շինարար
05.10.2010, 00:35
Վիստ ջան, կներես, որ հենց չեմ իմանում՝ թեման որտեղ բացեմ, «Դեսից-դենից» եմ գալիս: «Անզուսպները» ֆիլմի թեման ինձ դրդեց, որ մի քիչ էլ ես նոստալգիայի մեջ ընկնեմ: Ո՞վ պուճուր վախտ ծամոնի մուլծիկներ չի հավաքել: Ուրեմն սկզբում Turbo-ն, Love is-ն ու Bombimbom-ն էին: Աղջիկները հիմնականում Լովիս էին հավաքում, տղաներն էլ Տուռբո ու Բոնբինբոմ, ուրեմն Բոնբինբոմ հավաքելն ավելի հեշտ էր, որովհետև ընդամենը 60 մուլծիկ էր, իսկ Տուռբոն մի քիչ դժվար էր, համ էլ կարծեմ Բոնբինբոմը ավելի էժան էլ էր: Բայց վիճակը մի քիչ բարդացավ, երբ որ Սուպեռբոնբինբոմը դուրս եկավ:( Իսկ ամենավատը վերջում էր, էնքան շատացան էդ մուլծիկով ծամոնները, որ սաղ հետաքրքրությունը կորավ: Հետո կային թանգանոց ծամոններ, նակլեյկեքով, օրինակ ես տկլոր աղջիկներով նակլեյկեք էի հավաքում, ու որ տնեցիները չտեսնեն, պահում էի գազարագույն «Երևան» գիրք կար, դրա մեջ:oy Մի դարակ ունեմ, սաղ մուլծիկներս պատերից սոսնձել եմ, նենց հավես ա, նոր նայեցի:)) Մի հատ էլ մեծոտ Վանդամի նկար էի փաստորեն սոսնձել, սկի ուշադիր չեմ եղել, նոր նկատեցի, որ էդ էլ կա:))

Էս մուլծիկները թվում են, թե սովորական բաներ են, իրականում իմ սերնդի համար դաստիարակչական, աշխարհաճանաչողական մեծ դեր են խաղացել, մեր առաջին առնչությունը քաղաքակրթության, համաշխարհային մշակույթի հետ դրանց միջոցով ա եղել: Չինգաչուկի մասին թեմա կարծեմ կա, դե մուլծիկ հավաքելն ու չինգաչուկ խաղալը նույն մշակույթի ենթատարրերն են, ընդհանրապես ամենաշատ մուլծիկներ ունեին նրանք, ովքեր ոչ թե ավելի շատ էին ծամոն ծամում, այլ նրանք ովքեր լավ էին կարողանում շրջել մուլծիկները: Էս նկարների մուլծիկներն էլ, դատելով դրանց մաշվածությունից, բազմիցս շրջվել են:))

Մեկ էլ մուլծիկները կիրառվում էին սպռինտ խաղալուց, խաղի էությունը հետևյալն էր, տուռբոյի մեծ տուփի մեջ ծալած թղթի կտորներ էին լցված, որոնց կեսը փուչ էր, մյուս կեսը շահովի, վրան գրված՝մեկ Լովիս, չորս Տուռբո, մի Կոկակոլայի դատարկ տարա, դե էդպես գրական չէր գրված, բայց մոտավորապես էլի:

Էհ, ի՞նչ կյանք ա տեսնում էսօրվա երեխան, համակարգիչ, չեմ իմանում ինչ, երբ ուզի, ինչ կարգի սայթ ուզի, կմտնի, ինչ դենձի, ինչ սուպեր մարիո, ինչ վիդեո ճարել, տեսնել ում տնեցիները տանը չեն, ու գնալ պոռնո նայելու:oy

Ա, դե մեր ժամանակ ուրիշ էր էլի:))

Մի քանի նոստալգիկ պատկերներ ինտերնետից հայթայթված:))
http://wrappers.narod.ru/BOMBIMBOM/B6/1.jpg

http://wrappers.narod.ru/BOMBIMBOM/B6/2.jpg

http://wrappers.narod.ru/BOMBIMBOM/B6/5.jpg
ԱԱաաաաաաաաաա, դոնալդի մասին լրիվ մոռացել էի:))
Ինքն էլ էր սկզբում
http://wrappers.narod.ru/DONALD/ML1/1.jpg

Հայկօ
05.10.2010, 00:47
Էն տուռբոյի հոտը ընկավ քիթս... :love

Դոնալդը արդեն լրիվ բրածո ա: Բայց մենք էդ «մուլծիկներին» հենց դոնալդ էինք ասում :): Երկու գույնանի էին ծամոնները, չէ՞: Սպիտակ-վարդագույն, կարծեմ:

BOBO
05.10.2010, 00:48
մուլծիկ չի դոնալդ ա:D

Interdenominational
05.10.2010, 00:50
Էն տուռբոյի հոտը ընկավ քիթս... :love

Ես էի պատրաստվում գրել :o

Շինարար
05.10.2010, 00:52
մուլծիկ չի դոնալդ ա:D

Դե ես լոռեցի տղա եմ, մենք դոնալդին էինք դոնալդ ասում, տուռբոյին՝ տուռբո, տուռբոյին, դոնալդին ու լովիսին իրար հետ մուլծիկ էինք ասում, կներեք՝ ուրիշ լեզուներով չգիտեմ:oy:))

BOBO
05.10.2010, 00:54
Դե ես լոռեցի տղա եմ, մենք դոնալդին էին դոնալդ ասում, տուռբոյին՝ տուռբո, տուռբոյին, դոնալդին ու լովիսին իրար հետ մուլծիկ էինք ասում, կներեք՝ ուրիշ լեզուներով չգիտեմ:oy:))

Սաղ էլ դոնալդ են:B:))

Շինարար
05.10.2010, 00:57
Էն տուռբոյի հոտը ընկավ քիթս... :love

Դոնալդը արդեն լրիվ բրածո ա: Բայց մենք էդ «մուլծիկներին» հենց դոնալդ էինք ասում :): Երկու գույնանի էին ծամոնները, չէ՞: Սպիտակ-վարդագույն, կարծեմ:Դե նայած, բոմբիմբոմը օրինակ եմիշի գույն ուներ ու համ սկզբում, հետո պարզվեց, որ եմիշի համ չի, ինչ-որ ուրիշ բույս կար, անունը բանան, դրա համն էր:D ես Բոմբիմբոմի մասնագետ եմ եղել:))

---------- Ավելացվել է՝ 01:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:55 ----------


Սաղ էլ դոնալդ են:B:))

Ինչ ասեմ, Բոբո ջան, արեք Վիստին ասենք, թող միջազգային լեզվով գրի թեմայի վերնագիրը, թող նեղ-տարածաշրջանային լեզվով չլինի:

Interdenominational
05.10.2010, 00:58
Դե ես լոռեցի տղա եմ, մենք դոնալդին էինք դոնալդ ասում, տուռբոյին՝ տուռբո, տուռբոյին, դոնալդին ու լովիսին իրար հետ մուլծիկ էինք ասում, կներեք՝ ուրիշ լեզուներով չգիտեմ:oy:))

Թեման վերանվանեք «ծամված կարոտախտ» ;)

Լավն էր՝

http://14bklass.web-box.ru/_mod_files/ce_images/jvachki/pct_6801.jpg

Lianik
05.10.2010, 01:00
ես էլ եմ մուլծիկներ ունեցել... պատերից չեմ կպցրել :P վրես կբարկանային:D
Love is-ի մուլծիկները մինչև հիմա սիրում եմ:love այդ պուճուր-մուճուր թղթերի վրա սերը նենց սիրուն է նկարագրած :love49957

հիմա կարծեմ մուլծիկների փոխարեն «ֆիշկա»-ներն են ի հայտ եկել..կլոր, պինդ ստվարաթղթեր են...չեն ճմռթվում կամ ծալմլվում :D

Ungrateful
05.10.2010, 01:01
Մեզ մոտ դրանց «տիպ» կամ «դոնալդ» էին ասում… չէի լսել «մուլծիկ» տարբերակը: Թեմայի անվանումից մտածեցի, որ արդեն ծամոնից պատրաստված մուլծիկներ են նկարում /այսինքն ծամոնից պատրաստված ֆիգուրկաներով մուլծիկներ (պլաստիլինի նման)/ :D:
Ուրեմն, էդ " մուլծիկներով/դոնալդներով" խաղերից մի քանիսն եմ հիշում... Օրինակ, որ «դաստեքով» դնում էինք գետնին, հետո ձեռքի հարվածով պիտի այնպես անեինք, որ շրջվեն:

Շինարար
05.10.2010, 01:03
Մեզ մոտ դրանց «տիպ» կամ «դոնալդ» էին ասում…


Հա, տիպ ասում էր արդեն նոր, ավելի առաջադեմ սերունդը:)) դե ասեցի, որ նակլեյկա էլ կա, ու առավել հումորովներն էլ ասում էին՝ դու տի՞պ ես, թե՞ նակլեյկա:D

Հայկօ
05.10.2010, 01:04
«Մի բլոկ ծամունի վրա գրազ գալիս ե՞ս...» :D

Հետո եկավ «Մի բլոկ Սնիկերսի վրա» գրազը: Բայց էն ժամանակ Սնիկերս հլը չկար:

Lianik
05.10.2010, 01:05
Հա, տիպ ասում էր արդեն նոր, ավելի առաջադեմ սերունդը:)) դե ասեցի, որ նակլեյկա էլ կա, ու առավել հումորովներն էլ ասում էին՝ դու տի՞պ ես, թե՞ նակլեյկա:D

հիշեցի՜ կարճ ՆԱԿԼ էինք ասում:D

Շինարար
05.10.2010, 01:05
«Մի բլոկ ծամունի վրա գրազ գալիս ե՞ս...» :D

Հետո եկավ «Մի բլոկ Սնիկերսի վրա» գրազը: Բայց էն ժամանակ Սնիկերս հլը չկար:

:D ախպեր, ես սնիկերս եմ կերել, Մարս կերե՞լ ես, բա որ մեկն էլ Բաունծի կերած էր լինում, ինքը վափշե վերջն էր:D

Հայկօ
05.10.2010, 01:09
:D ախպեր, ես սնիկերս եմ կերել, Մարս կերե՞լ ես, բա որ մեկն էլ Բաունծի կերած էր լինում, ինքը վափշե վերջն էր:D

Ըհըն, կար տենց բան :):

«Դավ» (Dove) պաղպաղակներ էլ կային, գովազդի ժամանակ էլ ասում էին «բլա բլա ...քանզի Դավ պաղպաղակները... բլա բլա բլա», փոքր քույրս էլ հորս անընդհատ ասում էր, որ իրան «քանզիդավ» առնենք ուտի :love:

BOBO
05.10.2010, 01:11
Տիպը կպնողներ ներ դոնալդնել չկպնողները:B

Ungrateful
05.10.2010, 01:30
Հավեսը էն էր, որ դոնալդը իրենից ինչ որ արժեք էր ներկայացնում, փողի պես մի բան: Դոնալդի վրա գրազներ էին խաղում, բիզնեսատիպ բաներ էին անում... :))
Օրինակ, մի «բիզնեսս» կար... Տետրի բոլոր թերթերը, մեջտեղի մասից դեպի ներս ծալելով, ամեն էդ ծալած թերթի արանքում որոշակի քանակով դոնալդներ էին դնում (մի քանի մեջ էլ ընդհանրապես չէին դնում), թերթերը համարակալվում էին, հետո ցանկացողները տետրի տիրոջը տալիս էին 1 կամ 2 դոնալդ և իրավունք էին ստանում մասնակցել խաղարկությանը... խաղարկությունը պարզ էր, վճարողը տետրի տիրոջը ասում էր մի թիվ ու ստանում էր էդ թվի տակ գտնվող թերթի պարունակությունը: :))

Կաթիլ
05.10.2010, 09:10
:))
Մեր հայաթի երեխեքը էդ մուլծիկներին «նակո» էին ասում (երևի նակլեյկա բառից էլի՞), ու նակոները հիմնականում ծառայում էին որպես վճարման միջոց մի խաղում: Եթե ինչ-որ մեկն ուզում էր նակո աշխատեր, պիտի էդ վճարողին շալակած մեջքի վրա տեղափոխեր ինչ-որ տեղ: Դե կախված կիլոմետրից վճարը տարբեր էր լինում :D

Ես էլ բոմբիբոմ էի սիրում, դե եմիշի համ ուներ: Բայց եկավ մի պահ, որ սկսեցին արտադրվել Լօվիզ շոկոլադի համով ու գույնով :love հիշում եմ սովորականից թանկ էր, բայց ես դպրոցում ուտելու բան չէի առնում, պահում էի փողերս, որ դրանից առնեմ :oy :D

Շինարար
05.10.2010, 09:13
Հավեսը էն էր, որ դոնալդը իրենից ինչ որ արժեք էր ներկայացնում, փողի պես մի բան: Դոնալդի վրա գրազներ էին խաղում, բիզնեսատիպ բաներ էին անում... :))
Օրինակ, մի «բիզնեսս» կար... Տետրի բոլոր թերթերը, մեջտեղի մասից դեպի ներս ծալելով, ամեն էդ ծալած թերթի արանքում որոշակի քանակով դոնալդներ էին դնում (մի քանի մեջ էլ ընդհանրապես չէին դնում), թերթերը համարակալվում էին, հետո ցանկացողները տետրի տիրոջը տալիս էին 1 կամ 2 դոնալդ և իրավունք էին ստանում մասնակցել խաղարկությանը... խաղարկությունը պարզ էր, վճարողը տետրի տիրոջը ասում էր մի թիվ ու ստանում էր էդ թվի տակ գտնվող թերթի պարունակությունը: :))

Դե էս մուլծիկով ծամոնների շրջանը նաև բիզնեսի սկզբնավորմամբ նշանավորվեց: Առաջին լուրջ բիզնեսը Հայաստանում սեղանիկային բիզնեսն էր՝ մի երկու բլոկ ծամոն, սնիկերս-մարս, պեչենի, վաֆլի, հերիք էր, որ բիզնեսդ սկսես: Ես մի երկու շաբաթ զբաղվել եմ սեղանիկային բիզնեսով, բայց անտաղանդ բիզնեսմեն գտնվեցինք, ամոբղջ ներդրած գումարը, որ էնքան քիչ էր, ծիծաղելի էլ ա դա գումար անվանել, տանուլ տվեցինք: Էն օրը քեռուս տղայի հետ հիշում ենք դա, ասում ա՝ ինչ ամոթ էր, բայց եսիմ, ես մի տեսակ գոհ եմ, որ դա էլ ա եղել:8

Ռուֆուս
05.10.2010, 09:48
Էն տուռբոյի հոտը ընկավ քիթս... :love

Հա, եմիշի համ ու հոտ ուներ :love


Դոնալդը արդեն լրիվ բրածո ա: Բայց մենք էդ «մուլծիկներին» հենց դոնալդ էինք ասում :): Երկու գույնանի էին ծամոնները, չէ՞: Սպիտակ-վարդագույն, կարծեմ:

Ինձ թվում ա տարբեր քաղաքներում տարբեր անուններ էին տարածված: Գյումրիում հիմնականում տիպ կամ մուլծիկ էինք ասում, չնայած դոնալդ տարբերակն էլ էր տարածված:

Համ էլ չեմ հիշում ամենասկզբում Դոնալդն էր, թե Տուրբոն... Վայթեմ Տուրբոն էր...

Էդ Տուրբոյի ամենապիկ ժամանակ մեկ էլ Գյումրիում շուխուր ա ընկնում, թե ինչ-որ մեկը Տուրբո ա ծամել, մեջը բրիտվա է եղել ու լեզուն կտրել ա :o Դրանից հետո էլ ոչ ոք Տուրբո չծամեց :D

Մեկ էլ Սինդին եմ լավ հիշում, մեր դասարանի աղջիկներից մեկը հայտարարեց, որ իր բարեկամի բարեկամի երեխեն Սինդիով բոթաս էր շահել, մեր ամբողջ դպրոցը՝ տղա, աղջիկ սկսեցին Սինդի հավաքել :)) Բայց մի երկու հատը կար, որ չէր ճարվում :( Տենց էլ ոչ մեկը բոթաս չշահեց...

Yeghoyan
05.10.2010, 10:00
Իսկ ես մինչև հիմա պահել եմ :)) կարող եմ ցույց տալ :oy ու չխնդաք :beee

Love is-ի բոլոր նկարներն էի հավաքում, վերջում պակաս էր ընդամենը մի համարը, դրա պատճառով էնքան փողա ծախսվել, չկար ու չկար, վերջում էլ արդեն հույսս կտրած, գիրք սարքեցի ու լրիվ նկարները կտրտեցի, որ համարները չերևան ու գրքում տեղավորեցի :D բայց էն չարաբաստիկ մի հատիկը հայտնվեց :love էն ժամանակ, երբ էլ պետք չէր, արդեն կտրտելուց հետո, մի օր ախպերիկս բերեց :love

SSS
05.10.2010, 10:57
Մենք էլ դոնալդ էինք խաղում բակում, բորդյուրների վրա, ձեռքով խփում էին որը շրջվեց վերցնում էինք...դաղալ խաղացողներ էլ կային, բութ մատով շրջում էին...Մի անգամ բակի տղաների դոնալդները տարել էի, եկել էին մամայիս վրա կռիվ :D

impression
05.10.2010, 11:15
նոստալգիան ինձ կերավ լրիվ :love
ես մի անգամ լօվիզի տասը դիֆիցիտ նկարի խաթր մեր դասարանի եսիմ ում գծագրության տնայինն եմ արել :D

Shah
05.10.2010, 12:29
Արա բայց մեր փոքր քաղաքում նակլեյկեն ու նակո-ն ուրիշ բաներ էին, նակլեյկեն էդ տիպն էր, բայց նակոն դա լուցկու երեսի մասն էր, որը ըստ պայմանավորվածության ավելի ցածր "գին" ուներ:
Լովիզ-ի 0 համարը չէր ճարվում, բայց վերջում հայտնվեց: :))

davidus
05.10.2010, 12:42
Շինարար էս ինչ արիր... :love

3-րդ մաս, մի շենք փոքր երեխեք, մի քանի «կալոդ» քեշ դոնալդ ու չինգաչունգ.... :love
Տուրբոն դոնալդների մեջի «եվրո»-ն էր, ինքը մի քանի հատ լՈվիզի տեղ էր գնում, էլ չեմ ասում, երբ դուրս եկան Ֆուտբոլիստների նկարներով տուրբոները... Ինչքան տուրուդմփոց ա եղել անազնիվ չինգաչունգ խաղալու ու «հո» արած ձեռքերով դենալդ շուռ տալու պատճառով: :love

Ես մինչև վերջ Zeplin-ները, վրաները աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերն էին: Ես իմ դոնալդները էն հին սովետական գազարագույն «аптечка»-ի մեջ էի պահում: ՄԻ քանի տարի առաջ աչքովս ընկավ, բայց հիմա էլ չկա ոնց որ... էհ...

Հ.Գ. մեկ էլ ZAGOR տիպերից եմ մինչև վերջ հավաքել... դրանց վրա «էն կինոյի մեջի բայեվիկ տղերքն» էին պատկերված...

My World My Space
05.10.2010, 12:58
Համ էլ չեմ հիշում ամենասկզբում Դոնալդն էր, թե Տուրբոն... Վայթեմ Տուրբոն էր...


Ի սկզբանե էր դոնալդն....:D

ես դոնալդների արքան էի մեր թաղերի, ինձանից շատ ոչ ոք չուներ.... մոտ 100 կալեկցիա Բոմբիբոմ ունեի (1-60 էր թվերը)
մի էդքան տուռբո, դե նենց խառը խուռն էլ մի երկու տոպրակ....
հետո մեր թաղի երեխեքից մեկի տատիկը մահացավ, սաղ տվեցի իրան, որ շատ չլացի....:(

helium
05.10.2010, 17:06
Ես հա՛մ Լավ իզ էի հավաքում, հա՛մ Սինդի, հա՛մ էլ են, որ նկարները հատուկ ալբոմի մեջ էին կպցնում՝ ըստ համարների /ինչքան հիշում եմ Ալադինի հերոսներինն ունեի, մեկ էլ բարբիներինը / :) Ընդ որում բոլորն էլ մինչեւ վերջ հավաքել էի :hands Լավ իզ-ի չճարվող համարի համար նույնիսկ ամբողջական տուփն էի աղերսել մամայիցս ու ամենահետաքրքիրն էն էր, որ առել էր /100 հատ :B/ Ես ու քույրս մեկ վայրկյանում բոլորը բացեցինք ու տուփից 2 հատ չճարվող համար գտանք...աշխարհը մերն էր :D Հա՜, հետո էլ սկսեցինք կռվել, թե ամուսնանալուց հետո ովա ողջ հավաքածուն հետը տանելու...շա՜տ դաժան կռիվներ էին, ոչ մի կողմը չէր զիջում :D Ի վերջո ունեցած-չունեցածը տվեցինք մորաքրոջս աղջկան ու էտպես էլ գնաց-կորավ :(
Տուռբոյին հետեւողական չէի, բայց ահագին ունեի...դրանք պարտաճանաչ կերպով սոսնձում էի դարակիս դռան վրա՝ ներսի կողմից...այնքան, մինչեւ մաման տեսավ, մի լավ տփեց կահույքը փչացնելու համար...բայց մեկա արդեն ես իմ սեւ գործն արել էի :hands

Ժունդիայի
05.10.2010, 18:48
Ամենա խնդալուն էն էր, երբ էրեխեք կային բութ մատը հպում էին գետին , մնացած էլ ինչքան կարող էր հետ էին պտտում, մեկ էլ հետո հիշում էր որ պտի բերանով ձեռքի մեջ հո անեն ու էլի տենց մի 10 անգամ, բութ մատը հպում էին ու պտտում մինչև ձեռքը տեղից դուրս ընկնելը...ու կայծակնային արագությամբ խփում դոնալդին, որ շրջվեր: :D

Դատարկություն
05.10.2010, 20:20
Երբ որ փոքր էի, նախանձով էի նայում իմ ազգակից, բայց ինձնից մեծերի նկատմամբ, ովքեր լիքը մուլծիկներ ունեին ու ինձ չէին տալիս :beee Բայց հետո հասկացա, որ ամեն բան իմ օգտինա, մանավանդ` ժամանակը:)) իրենց մանկության ավարտից հետո, իրենց բազմամյա չարչարանքների արդյունքը ժառանգվեց ինձ, լիքը մուլծիկների հավաքածու` ալբոմներում դասավորած ու առանց ալբոմների, ովքեր դեռ համալրվելու ու ալբոմավորվելու կարիք էին զգում... :love ու էդ ամենն իմն էր` իմ հարստությունը :secret Ես դրանք կուտակում էի, շատացնում ու դասավորում, քիչ էի խաղում, քանի որ լավ չէի խաղում, բայց ես այլ մեթոդներ ունեի դրանք համալրելու համար ու լավ էլ ստացվում էր:B
Հետո, ի հայտ եկան կլոր կապրոնե կամ թղթե «ֆիշկաները» ու արդեն սկսեցին դրանցից հավաքել ու դրանցով խաղալ, բայց... հասկացա, որ ժամանակը իմ դեմա աշխատում, անտերը հանգցրեց իմ սերը էդ ամենի նկատմամբ:angry Ու քանի որ ոչ մեկ չկար, որ ես իմ հարստությունը ժառանգեմ իրեն, էդպես էլ էդ մուլծիկներն ու նակլեյկեքը հիմա դարակում մնում են սիրուն բլոկնոտների ու ալբոմների մեջ: Մեկ-մեկ կարոտում եմ իրենց, բացում եմ, նայում եմ, բայց էլ չեմ սիրում...:(

Arpine
20.01.2012, 00:24
Ինչ հավես թեմա ա:love

Մենք ոնցվոր թե նակլեյկա էինք ասում: Դրանց կպչող տեսակներից կային, որ սառնարանների վրա էինք շատ կպցնում:D: Մինչև հիմա տատիկենց սառնարանին կա, չեն էլ պոկվում: Բայց տատիկը բան չէր ասում :roll: Հետո էլ ֆիշկաները «դուրս եկան», բայց դրանք էնքանել հետաքրքիր չէին: Ես ինչքան էլ խփում եմ դրանք չեն շրջվում, եթե խարդախ ճանապարհների չեմ գնում:D:

Enigmatic
20.01.2012, 02:48
Էրեխեք Kent-ը մոռացաք: Եթե Քենթի շրջանակը գազարագույն էր՝ ուրեմ դոնալդը 2 հատանոց էր համարվում, էտի վերջն էր էլի դոնալդ խաղալուց: Հետո ափերիս մեջ հո էինք անում ու ճպցնում դոնալդին, որ շուռ տայինք:))

Enigmatic
20.01.2012, 02:51
աաա, բա հիշում եք, որ Playboy էր դուրս էկել, սաղ թաքուն առնում էին, որ մեջի էռոտիկ նկարները նայեինք, էն ժամանակ, մենակ տենց էինք տկլոր աղջիկ տեսնելու շանս ունենում:D

armen9494
20.01.2012, 12:30
Կարդում եմ ու երանի եմ տալիս ձեզ:love
Երբ ես սկսեցի հետաքրքրվել ըտենց բաներով դոնալդներն արդեն տարածված չէին, արդեն ֆիշկեքն էին դուրս եկել: Խաղը շատ պարզ էր, ամեն մեկը դնում էր հավասար ֆիշկա իրար վրա, չինգաչունգ էին անում, ով հաղթեց, առաջին խփելը իրանն էր: Պտի վերցնեիր ու ընենց խփեիր գետնին, որ շուռ գար. ինչքանը շուռ եկավ, քոնն էր:
Հիշում եմ, մի օր դվայոռնի ախպերս լիքքքքքը ֆիշկա տվեց (ինքը ֆիշկի գել էր :)) մի օր մեր հայաթ եկավ, 5 րոպե հետո հետը ոչ մեկ չէր խաղում :D ) ընե՜նց էի ուրախացել :love
Հենց հաջորդ օրը հետս լիքը տարա դպրոց, որ հավեսով խաղամ, բայց դասատուն բռնցրեց:angry
Իսկ էդ դեպքում երկու ելք կար՝ կամ սաղ ֆիշկեքը տալիս էիր դասատուին (երևի տանում էր տուն, թաքուն խաղում), կամ էլ ծնող էին կանչում:(
Դե ես ընտրեցի առաջին տարբերակը, բայց քանի որ բիթի տղա էի էն աջ ջեբիս մեջինը չտվեցի :D

Մի օր էլ բիզնես եմ արել :D էժան ֆիշկա էի գտել, մեր խանութի աշխատողի վրա թանգով ծախեցի :))
Հետո մի օր մաման իմացավ լավ ջղայնացավ, բայց հիմա ոնց որ չի հիշում :))

armen9494
01.02.2012, 00:51
"Love is"-ի սիրահարներ:love

http://www.armblog.net/search/label/%D5%86%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%20Love-is?&max-results=7