PDA

Դիտել ողջ տարբերակը : Երգի բառերի զվարճալի թարգմանություններ / Misheard Lyrics



Ռուֆուս
04.10.2010, 22:45
Երբեմն ինչ-որ մի երգ լսելիս երգի բառերը սխալ ենք հասկանում (շատ հաճախ ինչ-որ աբսուրդ, խուժան, կամ զվարճալի բան է ստացվում), իսկ հետո երբ երգի բառերն ենք գտնում, պարզվում ա, որ այն լրիվ ուրիշ բաների մասին ա :))

Ու չնայած էս վիդեոներից մի քանիսը արդեն ֆորումի տարբեր թեմաներում եղել են, եկեք մի տեղ հավաքենք բոլորը :)

Հիթ շքերթը բացում է Մարիա Շերիֆովիչը Ցեցն ու 2-ը երգով, որը շատ հուզառատ պատմություն է Շիվարնաձեի, Իբրահիմի, վեկտորների, Վալերի Մելաձեի ու չար երկնքի մասին :}


http://www.youtube.com/watch?v=6gCMgyPrVwc

---------- Ավելացվել է՝ 23:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:36 ----------

Այնուհետ գալիս է Դիմա Բիլանը խառըխշտիկ երգով, որտեղ երգում է շեզլոնգների, Տուվայի, Հայկի :angry ու շատ այլ բաների մասին: Ավելի լավ էր նորմալ ռուսերեն ակցենտով երգեր, էլ լեզուն կոտրելն ում էր պետք...


http://www.youtube.com/watch?v=J3BuA7-zbtE

Ռուֆուս
04.10.2010, 22:54
Անցանք իմ ամենասիրած կատարումներից մեկին :love

Հնդկական բավականին անցենզուր ու շատ զվարճալի երգ ծիծիկների մասին :)) Իսկ երգը նրա մասին է, թե ինչքան շատ է սիրում երգչուհին ուտել... ծիծիկներ :{ (երգի բառերը անգլերեն են)


http://www.youtube.com/watch?v=bLpROhIg9eA

Ռուֆուս
04.10.2010, 23:26
Օզոնի Նումա-նումա երգը հիշու՞մ եք :)) Ահա թե այն իրականում ինչի մասին էր :))


http://www.youtube.com/watch?v=KfEE_nYehZ8