PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ կյանքից կտորներ...



Com
05.02.2007, 12:58
Քո պարզ ու ջինջ լաջվարդ աչքերը
Հիշեցնում են երկնքի լազուրը անհուր,
Թվում է թե մի անամպ պատառ
Դաջվել է քո նրբիկ ակնախորշերում,
Բայց ով գիտեր, որ նրանք քեզ
ծառայում են որպես անհում մի տակառª
Լողացող սիրտ քրքրող արտասուքի ծովում…

Ո°չ,
ինչու,
չեմ ուզում հավատալ.
Չեմ էլ ուզում իրականությունից հեռանալ:

Վերքդ խորն է ու ցավոտ,
Կյանքը քեզ համար եղել է քարոտ:
Հուգուտ խորքում ունես մի անկյուն,
Ընդհատակվելով նրա խորքերումª
Ում ասես չես մեղադրել,
Ոմանց մի պահ սրբացրել,
Մեկ էլ նորից կշտամբել
Ու վերջում ինքդ քեզ ես խփել…

Թեև բնավ դերասան չես
Ու չես էլ ուզում խաղալ կյանքում,
Բայց խաղում ես քո բանականության բեմի վրա
Ինքդ քեզ համոզելով, որ բեմ չէ դա
Այլ սովորական առօրյա…

Ու մի ձգտում կա նաև անկատար
Ինչու այդպես, ուզում ես հասկանալ,
Իսկ միգուցե կարող էր անիվը այլ կերպ ընթանալ
Մի քիչ գոնե քեզ համար հարմար…

Com
06.02.2007, 22:49
Գարունը մի ուրիշ կարգի է վրաս ազդել,
Վաղուց ես այսպես չեմ սիրահարվել…
Սիրտս լցվել է հագուրթ ծարավով,
Թույլ տուր արբեմ ես քո սիրով:

Չեմ կարող մոռանալ այն գիշերը,
Այն ամենը ու այն հուշերը,
Որ կեղեքում են հոգիս
Ու հանգիս չեն տալիս:

Ինձ դուրես գալիս,
Երբ հեռվից ես գալիս:
Ինչ արած սիրելիս
Չդզեցիր գնալիս:

Ուր ես այ դու իմ հոգու կրակ,
Որ կոչվում ես սիրեցյալ էակ:
Հեռացար անհետ, իմ հոգուց հավետ,
Ամենա մոտիկ ընկերոջս հետ:

Բավական է լռենք արի խոսենք,
Պետք է իրար առջև բացվենք
Եվ ես արդար սիրեցի քեզ,
Որ ուրիշների հետ լազվես:

Այս միալար լռության մեջ
Հասնում են ինձ ձայներ անընդմեջ,
Ու թվում է թէ ես պիտի գոռամ.
Եվ օ¯ զարմանք լռում եմ ես անպաշտպան:

Ամենևին պետք չէ զարմանալ
Եվ ոչ էլ դաժե հիանալ,
Ավելի լավ է ինձ խղճաք,
Նույնիսկ կարաք վրես ղժաք:

Ու արժեր այս ամենը ապրել,
Ապրել իրարամերժ ու անցնել:
Նույմնիսկ բավականե չէ այսքանը
Հըլը մի բան էլ երեկվանը…

Cassiopeia
06.02.2007, 22:54
Անկեղծ ասած այս ստեղծագործությունը դուրս չեկավ այնքան, որ կեսից դադարեցի կարդալ…
Հարգելի ստեղծագործող, խնդրում եմ ներողամիտ լինել խիստ կարծիքի համար:

Ծով
06.02.2007, 23:02
Վերջում հասկացա, թե ինչու է նա քեզ լքել…
դե որովհետև քեզ համար լավ է, երբ քեզ խղճում են:o
և որովհետև աչքիս քեզ դուր է գալիս, երբ ինչպես դու ես ասում քեզ վրա ղժում են;)
Էլ այսքանից հետո ո՞նց չլքեր…:P :( ;)
ՄԻ խոսքով աշխատիր ձանձրալի չլինել…
արդեն:angry եմ…
Կներես, որ ես էլ այսքան կոպիտ էի, բայց չդիմացա…;)

Taurel. . . .
06.02.2007, 23:12
Կոմ ջան դու վերջն ես:hands … խնդրում եմ , որ տեղադրես «Հասարակած տուն» բանաստեղծությունտ… ;)

Com
06.02.2007, 23:28
Հասարակած տուն

Առեխծված ես դու
Ռու տու տու տու
Անառակ,բայց սիրուն
Այցելում ես հասարակած տուն:

Աչքերով ինձ կանչում ես
Որ դանդաղ փաղաքշես
Ես հույզերով լեցուն
Այցելում եմ հասարակած տուն:

Ցավոք անփորձ եմ ես
Հերիք է ինձ խաբես
Քո կյանքն է բեղուն
Այցելելով հասարակած տուն:

Հանուն ում կամ ինչի
Իմ սիրտը պիտի կոտրտվի
Հոգիս մտնի քուն
Որ այցելի հասարակած տուն:

Cassiopeia
06.02.2007, 23:32
Հարգելիս, միայն կասեմ, որ ստեղծագործելը, որ բնատուր ձիրք է, դուք փորձում եք բռնի ուժով ձեռք բերել, հավատացեք, որ ստեղծագործելը ձերը չի…

Ուլուանա
07.02.2007, 11:20
Հասարակած տուն
Նախ մի ուղղագրական դիտողություն անեմ. ոչ թե հասարակած տուն, այլ հասարակաց տուն, հասարակածը գոյական է և բոլորովին ուրիշ իմաստ ունի։

Հավատա, քեզ վիրավորելու միտք չունեմ, բայց բանաստեղծություն ասածը ենթադրում է որոշակի հանգի, ռիթմի և մի շարք այլ գործոնների առկայություն, բայց քո գրածներում դրանք կարծես թե չկան... :think

Կոնկրետ ինձ դուր չի գալիս նաև այս ստեղծագործությունների բովանդակությունը, բայց դա մի կողմ թողնենք։ Բանաստեղծության ձևի վրա էլ ահագին աշխատելու բան կա։ ;)

Ինչ խոսք, տաղանդը բնատուր է լինում հաճախ, բայց ես համարում եմ, որ աշխատելով էլ շատ բանի կարելի է հասնել։ :)

Philosopher
07.02.2007, 13:47
Ավելի լավ է լինել գրագետ լռության մեջ, քան անգրագետ` խոսքի մեջ:

CactuSoul
07.02.2007, 14:21
Կարծում եմ՝ չափազանց լուրջ ենք մոտենում ամեն ինչին:think … Իսկ միգուցե դա նրանից է գալիս, որ իր ստեղծագործությունները Comը սխալ տեղո՞ւմ է տեղադրել:think …
Ու էնպիսի մարդկանց կողմից է քննադատություններ ստանում, որ իսկական քննադատներ են ու շատ լուրջ մարդիկ:oy …
Վստահ եմ՝ «Դատարկացնդաբանություններ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=236)» թեմայում ոչ ոք այս բանաստեղծություններին այսքան լուրջ չէր վերաբերվի:D …

Ի դեպ, ինչ վերաբերում է լեզվական սխալներին. դրանք չեն սահմանափակվում միայն «հասարակած»-ով: Օրինակ՝ ես, ճիշտն ասած, չհասկացա «հագուրթ ծարավ» արտահայտության իմաստը: Լավ, հասկացանք, որ ոչ թե հագուրթ, այլ հագուրդ: Բայց, միևնույն է, չհասկացա՝ այդ բառակապակցությունն իրականում ինչ էր նշանակում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ չարժե ամեն ինչ այդքան լրջացնել: Չեմ կարծում, որ Comը, կամ թեկուզ, ասենք, Poetը կամ Մասսագետը, իրենց ստեղծագործություններն այստեղ տեղադրելով, ընթերցողներից լուրջ ու մասնագիտական կարծիքներ են ակնկալում:

Իսկ հայերենն ու դրա նրբությունները կարող ենք քննարկել համապատասխան բաժնում, եթե կա ավելին սովորելու և իմանալու ցանկություն:) :

Ուլուանա
07.02.2007, 14:30
...Իսկ միգուցե դա նրանից է գալիս, որ իր ստեղծագործությունները Comը սխալ տեղո՞ւմ է տեղադրել:think …
Ու էնպիսի մարդկանց կողմից է քննադատություններ ստանում, որ իսկական քննադատներ են ու շատ լուրջ մարդիկ…
Վստահ եմ՝ «Դատարկացնդաբանություններ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=236)» թեմայում ոչ ոք այս բանաստեղծություններին այսքան լուրջ չէր վերաբերվի:D …
Ճիշտն ասած, կարդալուց հետո իմ մտքով անմիջապես անցավ քո ասածը, բայց... մտածեցի, որ հեղինակը կարող է վիրավորվել, դրա համար էլ նախընտրեցի ձեռնպահ մնալ այդ վճռական քայլից... :oy

CactuSoul
07.02.2007, 14:43
Ճիշտն ասած, կարդալուց հետո իմ մտքով անմիջապես անցավ քո ասածը, բայց... մտածեցի, որ հեղինակը կարող է վիրավորվել, դրա համար էլ նախընտրեցի ձեռնպահ մնալ այդ վճռական քայլից... :oy
Իսկ մենք կսպասենք նրա համաձայնությանը, չէ՞;) : Կամ անհամաձայնությանը:unsure …

Com
07.02.2007, 15:43
Մենակ չեմ ես, չէ°,
Խավարնել ինձ չի պատել…

Կողքիս կանգնած են մարդիկ հազարավոր,
Բայց հոգուս խորքում զգում եմ ինձ մենավոր:

Չկարծես, թե մենավոր ընկուզենի,
Որ ով ուզի գա վրաս հենվի:

Այլ զգում եմ ինձ դալար մի շիվ
Ու կողքիս ծառեր ցաքուցրիվ:

Տրմության պաճառը ես եմ երևի
Ընդունելը դա դժվար չէ հիրավի…

Taurel. . . .
07.02.2007, 16:35
Կոմ՛, դու մենակ չես. . . . Ինքդ երջանիկ չես, բայց երջանկության դիմակը վարպետորեն ես օգտագործում կողկիններիտ ուրախացնելու համար, սակայն մի բան երբեք չես կարող թաքցնել՝ թախծոտ աչքերտ, որոնք վկայում են , որ կյանքից մի բան հասկանում ես. . . . Ակումբականները քեզ չեն ճանաչում: համոզված եմ , որ եթե մի անգամ քո հետ շփվեն, գրածներտ լրիվ այլ կերպ կնդունեն: ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ՄԱՐԴ ԵՍ
;) Ավել ոչինչ չեմ ուզում ասել, դու գիտես , որ հարգում եմ լռությունը ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ...........................................................................................................................;)

Ծով
07.02.2007, 16:44
Իսկ ես կարծում եմ, որ կոմը կամ Քոմը պաշտպանության կարիք չունի;)
և ոչ ոք չասաց, որ նա վատ մարդ է…
Բայց դե ստեղծագործություններն էլ միջոց են մարդուն ճանաչելու համար:P
Եվ էլի ու էլի , ե ս էլ :) ու ոչ ոք չի ասում, որ նա վատ մարդ է…:)
Պարզապես անկեղծ կարծիքներ ենք հայտնում …;)
եթե պետք է, ես էլ իմ հերթին կհարգեմ այս ակնթարթային, ինչքան հասկացա, շատ հարգված լռությունը…:P :) ;)
Մարդիկ լռում են, երբ ասելու բան չեն ունենում…կամ երբ շատ բան ունեն ասելու,մտքերն իրար հերթ չեն տալիս…և կամ երբ ուզում են խոսել, բայց չեն համարձակվում…և էլի…կամ…կամ…բայց կա լռություն, որը բոլորից վտանգավոր է…
Ես հույս ունեմ,որ Կոմին չեմ վիրավորել…

Ուլուանա
07.02.2007, 16:44
Կոմ՛, դու մենակ չես. . . . Ինքդ երջանիկ չես, բայց երջանկության դիմակը վարպետորեն ես օգտագործում կողկիններիտ ուրախացնելու համար, սակայն մի բան երբեք չես կարող թաքցնել՝ թախծոտ աչքերտ, որոնք վկայում են , որ կյանքից մի բան հասկանում ես. . . . Ակումբականները քեզ չեն ճանաչում: համոզված եմ , որ եթե մի անգամ քո հետ շփվեն, գրածներտ լրիվ այլ կերպ կնդունեն: ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ՄԱՐԴ ԵՍ
;) Ավել ոչինչ չեմ ուզում ասել, դու գիտես , որ հարգում եմ լռությունը ;)
Taurel, ակումբականների՝ Com-ին ճանաչելը կամ չճանաչելը չի կարող ազդել նրա ստեղծագործություններից ստացած տպավորության վրա։ Ստեղծագործությունը կարդում ես, հավանում ես կամ չես հավանում, և եթե հետո պարզվի, որ հեղինակը հիանալի կամ, հակառակը՝ անտանելի մարդ է, դրանից նրա ստեղծագործությունները ոչ ավելի լավը կդառնան, ոչ էլ ավելի վատը։ Տվյալ դեպքում Com-ի մարդկային կերպարի մասին խոսք չի եղել, այստեղ քննարկվում են միայն ստեղծագործությունները։

Taurel. . . .
07.02.2007, 16:57
Իսկ ես կարծում եմ, որ կոմը կամ Քոմը պաշտպանության կարիք չունի;)
և ոչ ոք չասաց, որ նա վատ մարդ է…
Բայց դե ստեղծագործություններն էլ միջոց են մարդուն ճանաչելու համար:P
Եվ էլի ու էլի , ե ս էլ :) ու ոչ ոք չի ասում, որ նա վատ մարդ է…:)
Պարզապես անկեղծ կարծիքներ են հայտնում …;)

Բայց ես չասեցի, թե ինքը լավ մարդա:P :) ...........................
Իսկ ստեղծագործություններով հաճախ խելոքները խաբում են մարդկանց, որպեսզի չճանաչվեն ու չկառավարվեն...............................

Com
07.02.2007, 17:09
Լռություն, միայնություն ու անդորր
Ու հանկարծ ժայթքող հոգու հորդոր,
Անխոս քայլեր ձեռնարկելու տոգոր,
Վառ լույսի կարոտ հանապազոր…

Իսկ ես մութ նկուղներն եմ մաքառում
Նրա անհատակում հոգիս եմ կռում,
Բամբ ու բարկ ձայնով լիաթոք գոռում.
Չգիտես ինչու արձագանքն է լռում…

Taurel. . . .
07.02.2007, 23:07
եթե պետք է, ես էլ իմ հերթին կհարգեմ այս ակնթարթային, ինչքան հասկացա, շատ հարգված լռությունը…:P :) ;)
Մարդիկ լռում են, երբ ասելու բան չեն ունենում…կամ երբ շատ բան ունեն ասելու,մտքերն իրար հերթ չեն տալիս…և կամ երբ ուզում են խոսել, բայց չեն համարձակվում…և էլի…կամ…կամ…բայց կա լռություն, որը բոլորից վտանգավոր է…
Ես հույս ունեմ,որ Կոմին չեմ վիրավորել…

Լռության մասին մի անգամ արդեն ասել եմ. . . . Լավ կկրկնեմ. Ինձ թվում է , որ լռությունը ինքնաարտահայտման ամենաբարձր կարգն է: Ամենամեծ հիացմունքը-լռությունն է, ամենաուժեղ ատելությունը նույնպես լռությունն է, ամենամեծ սերը լուռ է, ուժեղ զարմանքն էլ լուռ է, իսկական, անշահախնդիր հարգանքը ևս լուռ է. . . . .
Հաճախ խոսքերն ավելորդ ճոխություն են. . . . Համաձայն եմ՝ կա նաև լռություն, որը դատարկությունից է, էտ լռությունը դժվար է տարբերել անտարբերությունից. . . . .
Գուցե լուրջ չվերաբերվեցիր, բայց լռությունը իրոք արժե հարգել. . . . Երբ հասկանաս ու կարողանաս լսել ձայնը լռության , կզգաս , որ դա ամենագեղեցիկ մեղեդին է, որը հավերժ է . . . . .

Com
08.02.2007, 00:12
Տաուռելի խոսքերին լիովին համամիտ եմ ու գտնում եմ երբեմն լռությունը ավելին է ասում....

Lazar
09.02.2007, 11:50
Տաուրել, ակումբականների՝ Ցոմ-ին ճանաչելը կամ չճանաչելը չի կարող ազդել նրա ստեղծագործություններից ստացած տպավորության վրա։ Ստեղծագործությունը կարդում ես, հավանում ես կամ չես հավանում, և եթե հետո պարզվի, որ հեղինակը հիանալի կամ, հակառակը՝ անտանելի մարդ է, դրանից նրա ստեղծագործությունները ոչ ավելի լավը կդառնան, ոչ էլ ավելի վատը։ Տվյալ դեպքում Ցոմ-ի մարդկային կերպարի մասին խոսք չի եղել, այստեղ քննարկվում են միայն ստեղծագործությունները։

Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.

Պ.Ս. ես չիշտն ասաց ուհագրուտյունից երբեգ գերազանց չեմ եհել, բայց այս անգամ յաս աբսուրդը տրանսլիտի պատչարով ե, և այդ պատչարով ել ես այսկան կիչ եմ գրում

Ուլուանա
09.02.2007, 12:54
Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.
Կոնկրետ Սիլվա Կապուտիկյանի մասին չեմ կարող որևէ բան ասել, այս հարցը մի կողմ թողնենք։ Համաձայն եմ այն հարցում, որ երբ գրողը գրում է մարդկային վեհ գաղափարներից, բայց հետո իմանում ես, որ կյանքում նրա մարդկային կերպարն այնքան էլ չի համապատասխանում իր ստեղծագործություններից ստացածդ տպավորությանը, դրանից կարող ես չուզենալ կարդալ նրա ստեղծագործությունները, տհաճություն զգալ։ Բայց եթե մինչ այդ հավանում էիր նրա ստեղծագործությունները, ապա դժվար թե կարողանաս ասել, որ նա վատ է ստեղծագործում։ Չէ՞ որ դու դրանք գնահատում ես որոշակի արժանիքների համար, ուրեմն ստացվում է, որ այդ արժանիքները հանկարծ հօ՞դս են ցնդում։ Օրինակ, եթե գրողը շատ պատկերավոր ու գեղեցիկ է գրում, ապա նույնիսկ եթե պարզվի, որ նա աշխարհի ամենավատ մարդն է, միևնույն է, դրանից նրա ստեղծագործությունները պակաս պատկերավոր ու պակաս գեղեցիկ ձևակերպված չեն դառնա։

Նորից եմ ասում, բոլորովին այլ հարց է, եթե ճանաչելով գրողին որպես մարդ ու հիասթափվելով նրա մարդկային կերպարից՝ այլևս չես կարողանում կարդալ նրա ստեղծագործությունները, որովհետև արդեն չես կարողանում դրանք ընկալել այնպես, ինչպես մինչ այդ էիր ընկալում, քանի որ հակասություն կամ անհամապատասխանություն ես զգում այդ մարդու կերպարի ու նրա ստեղծագործությունների միջև։



Պ.Ս. ես չիշտն ասաց ուհագրուտյունից երբեգ գերազանց չեմ եհել, բայց այս անգամ յաս աբսուրդը տրանսլիտի պատչարով ե, և այդ պատչարով ել ես այսկան կիչ եմ գրում
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Philosopher
09.02.2007, 13:55
Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.
Գրականություն ստեղծողի կենսագրության իմացությունը կարող է միայն օգնել հասկանալու համար նրա գրականության ստեղծման իրական պատճառները, այդ գրականության ներքին կառուցվածքը: Ընդ որում, պետք է այդ պատճառները փնտրել անկախ այն բանից, թե նրա կյանքը նման է նրա գրականության, թե ոչ: Գուցե եթե կյանքը նման չէ նար գրականությանը, ապա հենց դա է նրա գրականության ու կյանքի կապը, այսինքն` կյանքի մեջ չեղածը լրացվում է գրականությամբ, իսկ գրականության մեջ չեղածը` կյանքով: Սիլվա Կապուտիկյանը, իհարկե, այս առումով խոր վերլուծության առարկա չէ, սակայն, օրինակ, Կյերկեգորի կյանքի իմացությունը ուղղակիորեն կարող է բացատրել նրա փիլիսոփայությունն ու գրականությունը. իմանալով, որ Կյերկերգորը հրաժարվեց ամուսնանալ իրեն խորապես, անկեղծորեն սիրող աղջնակի հետ, ինչը հենց ինքը արդյունքում համարեց խիստ մեծ սխալ, օգնում է մեզ հասկանալ ոչ միայն նրան, այլև ինքներս մեզ և գուցե առավելապես հենց ինքներս մեզ:

Ուլուանա
10.02.2007, 14:05
Ժողովու՞րդ։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ արդեն շատ եք շեղվել թեմայից։ :P Ուզում եմ հիշեցնել, որ սա Com-ի բանաստեղծությունների թեման է։ ;)

Taurel. . . .
10.02.2007, 15:52
Չէ…:P
Ի՞նչ կա բացատրելու…
Եթե լռության տեսակի մասին է խոսքը, դա վիրավորված լռությունն է, երբ մարդը գրեթե խոսելու ցանկություն չի ունենում և երբ ուզում է, որ դիմացինն էլ լռի ու իրեն ներվերահան չանի…;)

Ո՞վ է ու՞մ ներվահան անում:P

Ավելացվել է 4 րոպե անց

Ժողովու՞րդ։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ արդեն շատ եք շեղվել թեմայից։ :P Ուզում եմ հիշեցնել, որ սա Com-ի բանաստեղծությունների թեման է։ ;)

Քանի որ Կոմին վերջերս չի հաջողվում միանալ մեզ, ես նրա անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ հիշեցման համար...........:)

Ավելացվել է 8 րոպե անց



Իմ ամենամեծ սխալն էլ բանաստեղծության տեսքով էլի ինչ-որ բան ասելն էր…:)
Ի՞նչ ջնջենք…:D

Չէ՛, արդեն ուշա.......:D :D :D Գրելուց առաջ պետքա մտածեիր:P :P :P :D :D :D

Com
10.02.2007, 17:09
Դուք ոմանց համար շատ պաշտելի
Ում հանդեպ լցվում են սիրով լի
Ում տրվում են էությամբ լռիվ
Ում համար գնում են կռիվ…

Հիմա հասկացա թե ինչու եմ դառել գիժ
Ձեր արարքներն են մեղավոր անպատիժ
Կարող եք ժպտալ աչքերիս, խաբելով
Կեղծավոր խոսքերով ինձ հույս տալով

Կառո±ղ եք դիմացինին պատասխան տալ,
Ինքներդ Ձեր խոսքերին հավատալ…
Ուղեղիս անծայրում թափառող մտքեր
Հոգիս ծակող, դակող ու այրող վերքեր

Ուզում եմ խաղաղվել ու հանգչել
Ուզում եմ թեածել ու թռչել
Ուզում եմ հեռանալ մարդկային հոտից
Ուզում եմ փախչել ինքս իմ մոտից

Դժվար է հետևել արդար խոսքին,
Հակառակվելով դառնաքաղց հոսքին,
Անցնել ու անցնել այդ հոգնաբեկ ուղին,
Իսկ վերջում տրվել անհատակ հողին…

Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...
Ինձ հաջողվեց միանալ Ձեզ.
Նախապես ասեմ չգիտեմ ուր են ընկել…

Taurel. . . .
10.02.2007, 17:27
Դուք ոմանց համար շատ պաշտելի
Ում հանդեպ լցվում են սիրով լի
Ում տրվում են էությամբ լռիվ
Ում համար գնում են կռիվ…

Հիմա հասկացա թե ինչու եմ դառել գիժ
Ձեր արարքներն են մեղավոր անպատիժ
Կարող եք ժպտալ աչքերիս, խաբելով
Կեղծավոր խոսքերով ինձ հույս տալով

Կառո±ղ եք դիմացինին պատասխան տալ,
Ինքներդ Ձեր խոսքերին հավատալ…
Ուղեղիս անծայրում թափառող մտքեր
Հոգիս ծակող, դակող ու այրող վերքեր

Ուզում եմ խաղաղվել ու հանգչել
Ուզում եմ թեածել ու թռչել
Ուզում եմ հեռանալ մարդկային հոտից
Ուզում եմ փախչել ինքս իմ մոտից

Դժվար է հետևել արդար խոսքին,
Հակառակվելով դառնաքաղց հոսքին,
Անցնել ու անցնել այդ հոգնաբեկ ուղին,
Իսկ վերջում տրվել անհատակ հողին…

Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...

Շնորհակալություն. . . . . . Վերջապես ինձ էլ բանաստեղծություն նվիրեցին:tease :yahoo

CactuSoul
10.02.2007, 18:49
Չգիտեմ՝ ում՝ ոնց, բայց այս վերջին բանաստեղծությունն ինձ դուր եկավ:P : Մի տեսակ տնական ոճով էր գրված: Բան չունեմ ասելու. տպագրության համար գուցե պիտանի չի:B : Բայց այն, որ մեջը անկեղծություն կա, համարյա փաստ ա:ok :

Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...
.....
Նախապես ասեմ չգիտեմ ուր են ընկել…
:lol
Մի անգամ արդեն ասել եմ ու էլի կասեմ. Կոմ, դու դեմք ես:hands :

Com
10.02.2007, 21:50
...
Մի անգամ արդեն ասել եմ ու էլի կասեմ. Կոմ, դու դեմք ես:hands :

Շնորհակալ եմ գեղեցիկ բառերի համար...:oy