PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքականության անցումը տղամարդկանցից կանա՞նց



Adriano
02.10.2010, 09:47
Աշխարհում սկսել են տեղի ունենալ տարօրինակ փոփոխություններ, մասնավորապես զարգացած երկրներում դիտվում է հատկապես քաղաքականությունում, ինչպես նաև երկրների կյանքի զանազան բնագավառներում կանանց դերի մեծացում: Այ օրինակ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում` Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Իսլանդիա, արևելքում`ֆիլիպիններ,լատինական ամերիկա`Բրազիլիա, Արգենտինա, նախագահական ընտրություններին սկսեցին մասնակցել կանայք, որոնցից շատերը կարողացան զբաղեցնել յուրաքանչյուր երկրի համար կարևոր համար առաջին`նախագահական աթոռը: Այ ինձ հետաքրքրում է ինչու են տեղի ունենում նման իրադարձություններ աշխարհում, ինչ գործոններ, հանգամանքներ են կանգնած այս կարելի է ասել 21-րդ դարյա համընդհանուր դարձած փոփոխությունների հետևում:
Օրինակ Բրազիլիայի ընտրություններին մասնակցում է երկու կին: Եվ ամենայն հավանականությամբ կհաղթի ներկայիս նախագահի կԻնը Լուլա դա Սիլվան.

http://portalexame.abril.com.br/imagem/dilma43.jpg

Դե Ժունդաիի ջան ես հոգով սրտով էս կնոջն եմ պաշտպանելու չգիտեմ դու ոնց;)

Հաջորդ թեկնածուհին բնապաշպան է Մարինա Սիլվան.
http://www.courrierinternational.com/files/imagecache/article/illustrations/article/2009/08/MarinaSilva.gif

Իսկ ընդհանրապես աշխարհում հատկապես 21-րդ դարում հաճախացել է <կին նախագահ> երևույթը կամ նորագույն հասկացությունը, ահա տեսեք .

Արգենտինա
http://times.ua/img/material/resize_250_750/8/1/e/argentina_vladimir_ogryzko_32075_1.JPG

Հնդկաստան
http://img.lenta.ru/news/2007/07/21/patil/picture.jpg

Ղրղզստան, մեր պոնչը.
http://english.ruvr.ru/data/2010/06/26/1228270988/3RIA-622180-Preview.jpg

Կան նաև վարչապետեր.
Ուկրաինա
http://mts1.files.wordpress.com/2009/02/yulia-tymoshenko-017.jpg

Գերմանիա
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/8f/Angela_Merkel_24092007.jpg

Իսկ Հայաստանում, երբ հնարավոր կլինի անհնարը? Օրինակ այժմյա ազգային ժողովում կանանց թիվը բավականին փոքր է, իսկ նախարարկան պորտֆելներ ունեն , եթե չեմ սխալվում երկու կին:

My World My Space
02.10.2010, 09:51
ԻՄՀԿ բնության օրենքներն են, բնությունը սիրում է հավասարակշռությունը պահելու համար հաճախ անցումներ կատարել հայրիշխանության և մայրիշխանության միջև.... իսկ մենք դրան ենթարկվում ենք անգիտակցաբար

Հարդ
02.10.2010, 10:10
Ոչ մի անհանգստացնող բան չեմ տեսնում դրա մեջ... թող ղեկավարի նա, որ լավ կղեկավարի, ի՞նչ տարբերություն կին է, թե տղաամրդ...

Adriano
02.10.2010, 11:21
Ոչ մի անհանգստացնող բան չեմ տեսնում դրա մեջ... թող ղեկավարի նա, որ լավ կղեկավարի, ի՞նչ տարբերություն կին է, թե տղաամրդ...

Ահա այստեղ մեծ հարց է առաջանում. Կարողա նման փոփոխությունների պատճառը ոչ թե այն է, որ մեկ է տարբերություն չկա, այլ ընդհակառակը կարող է էական տարբերություն կա: տեսեք տղամարդիկ դարերով եղել են պետության գլուխ, իհարկե կին, որ լիներ կարող է նորից նույնը կրկնվեր, սակայն փաստացի տղամարդու օրոք են հիմնվել այժմյա աշխարհաքաղաքական կարգերը, որը իրականում չի լուծում մարդկության խնիրները`սով, պատերազմներ, կլիմայական խնդիրներ: օրինակ Հայաստանի պատմությունը վառ ապացուցում է տղամարդկանց իշխանության իրական ֆիասկոն. երկրից մնացել է այս խեղճ ու կրակ 29000 քկմ-ը:Հետևապես, ըստ ինձ, պատճառը առաջացել է բնականորեն, աշխարհաքաղաքական ուղեծրերը փոփոխելու անհրաժեշտությունից ելնելով: Սակայն հիմա էլ առաջանում է մեկ այլ խնդիր կինը դանդաղորեն կորցնում է իսկզբանե իրեն տրված հատկություններից`մայր, կին, ընտանիքը խնամող: Հետևապես ընտանիք գաղափարը որպես այդպես կորցնում է իր յուրօրինակությունը::)

Վիշապ
02.10.2010, 11:41
Ասված հետ ու հեռու պահի մեզ տուկատ «քաղաքական գործիչներից», թե կին, թե տղամարդ։ Սեռը քաղաքականության մեջ դեր չի խաղում, սա ասեղնագործություն չի։

davidus
02.10.2010, 12:28
Տիմոշենկոյի նման բարի գործերի նախարար եմ ուզում... :love :love

http://www.venik4.com/wp-content/uploads/2008/10/timoshenko_002.jpg

Բիձա
02.10.2010, 16:42
Ահա այստեղ մեծ հարց է առաջանում. Կարողա նման փոփոխությունների պատճառը ոչ թե այն է, որ մեկ է տարբերություն չկա, այլ ընդհակառակը կարող է էական տարբերություն կա: տեսեք տղամարդիկ դարերով եղել են պետության գլուխ, իհարկե կին, որ լիներ կարող է նորից նույնը կրկնվեր, սակայն փաստացի տղամարդու օրոք են հիմնվել այժմյա աշխարհաքաղաքական կարգերը, որը իրականում չի լուծում մարդկության խնիրները`սով, պատերազմներ, կլիմայական խնդիրներ: օրինակ Հայաստանի պատմությունը վառ ապացուցում է տղամարդկանց իշխանության իրական ֆիասկոն. երկրից մնացել է այս խեղճ ու կրակ 29000 քկմ-ը:Հետևապես, ըստ ինձ, պատճառը առաջացել է բնականորեն, աշխարհաքաղաքական ուղեծրերը փոփոխելու անհրաժեշտությունից ելնելով: Սակայն հիմա էլ առաջանում է մեկ այլ խնդիր կինը դանդաղորեն կորցնում է իսկզբանե իրեն տրված հատկություններից`մայր, կին, ընտանիքը խնամող: Հետևապես ընտանիք գաղափարը որպես այդպես կորցնում է իր յուրօրինակությունը::)

Կինը իշխանության է գալիս, երբ ասպարեզում "ղայդին" տղամարդ չի լինում: Տղամարդ ասածի պատկերացումն էլ տարբեր երկրներում տարբեր է: Մի տեղ հաստ վիզն է, կամ վզի ցեպը, մի այլ տեղ հաստ քամակը, կամ քամակ մտնելը, մի այլ տեղ էլ ուղեղն ու կամքը: Օրինակ Մարգարետ Տատչերը եկավ, ահագին բան կարգի գցեց, գնաց արգենտինացիների մաման լացացրեց, ասեց - տեսեք այ գյադեք, ոնց են հարցերը լուծում, հետո փայտիկը նորից տվեց տղամարդկանց ու գնաց հասարակ պառավություն անելու:

Ձայնալար
02.10.2010, 17:36
Մոդերատորական: Հարցումը զրոյացվել է, հարցման դրույթները խմբագրվել են: Զրոյացման պահին 3 հոգի քվեարկել էր այո, 4 հոգի` ոչ, 2 հոգի՝ չգիտեմ:

Հիշեցում:« 2.4.2. Հարցումը պետք է լինի հստակ ձևակերպված, և նրանում պետք է ներառվեն հարցման բոլոր հնարավոր պատասխանները և (կամ) առկա լինի «այլ տարբերակ» տիպի կետը: (http://www.akumb.am/rules.php)»