Դիտել ողջ տարբերակը : Մեր առաջին ստեղծագործությունները
Առաջին ուսուցչուհուս՝ առաջին բանաստեղծությունս՝ գրված ինը տարեկանում:
Ուսուցչուհի իմ անգին,
Ուսուցչուհի թանկագին,
Քո ճերմակած մազերին
Կա կյանքի մեծ պատմություն:
Քո լուսավոր մտքերով,
Քո հոգատար ձեռքերով
Մեր ամբողջ դասարանով
Սովորել ենք գիրը մեր:
Մեզ առաջին դաս տվող,
Մեր մտքին թև պարգևող
Պարզ ու վսեմ սրբություն՝
Ուսուցչուհի առաջին:
Այս աշխարհում ուր գնանք
Որտեղ էլ որ մենք լինենք
Չենք մոռանա քեզ, անգին,
Ուսուցչուհի թանկագին::kiss :)
Շատ էլ լավ գրել ես, դուրս եկավ :)
Առաջին ուսուցչուհուս՝ առաջին բանաստեղծությունս՝ գրված ինը տարեկանում:
Ուսուցչուհի իմ անգին,
Ուսուցչուհի թանկագին,
Քո ճերմակած մազերին
Կա կյանքի մեծ պատմություն:
Քո լուսավոր մտքերով,
Քո հոգատար ձեռքերով
Մեր ամբողջ դասարանով
Սովորել ենք գիրը մեր:
Մեզ առաջին դաս տվող,
Մեր մտքին թև պարգևող
Պարզ ու վսեմ սրբություն՝
Ուսուցչուհի առաջին:
Այս աշխարհում ուր գնանք
Որտեղ էլ որ մենք լինենք
Չենք մոռանա քեզ, անգին,
Ուսուցչուհի թանկագին::kiss :)
:s Մամաա՜... ով ա երեխեքին սենց բաներ սովորացնում... "Պարզ ու վսեմ սրբություն՛.... Նենց չեմ սիրում, որ երեխաներին էս ոճի բաներ են սովորացնում.. Հաստատ 9 տարեկանը չի հասկանա ոչ սրբի, ոչ էլ վսեմ–ի իմաստը :)
:s Մամաա՜... ով ա երեխեքին սենց բաներ սովորացնում... "Պարզ ու վսեմ սրբություն՛.... Նենց չեմ սիրում, որ երեխաներին էս ոճի բաներ են սովորացնում.. Հաստատ 9 տարեկանը չի հասկանա ոչ սրբի, ոչ էլ վսեմ–ի իմաստը :)
Անի ջան, դու երեխեքին մի աչքով մի նայի, կախված նրանց ձևավորման միջավայրից նրանք ունակ են հասկանալու ավելի շատ բան, քան թե մեծահասակները… Երեխու միտքը ավելի ճկունա: Ախպորս տղեն 4 տարեկանա ու նենց բառեր կկիրառի նենց կոնտեքստում, որ սկի մեր մտքով էլ չի անցնի: Մանավանդ նենց հումորներա անում… ուղակի ափշում ենք,:) ու դա էն դեպքում, երբ իրա կողքին նման հումորներ անող չկա…
:s Մամաա՜... ով ա երեխեքին սենց բաներ սովորացնում... "Պարզ ու վսեմ սրբություն՛.... Նենց չեմ սիրում, որ երեխաներին էս ոճի բաներ են սովորացնում.. Հաստատ 9 տարեկանը չի հասկանա ոչ սրբի, ոչ էլ վսեմ–ի իմաստը :)
Ֆրեյա, այդ պատճառով էլ բանաստեղծությունը «Ցնդաբանություններում» էի դրել: Բա որ 12 տարեկանում գրած սիրային «գլուխգործոցներս» դնեմ...:oy :))
Ֆրեյա, այդ պատճառով էլ բանաստեղծությունը «Ցնդաբանություններում» եմ դրել: Բա որ 12 տարեկանում գրած սիրային «գլուխգործոցներս» դնեմ...:oy :))
պռոսիմ-պռոսիմ :clap
:s Մամաա՜... ով ա երեխեքին սենց բաներ սովորացնում... "Պարզ ու վսեմ սրբություն՛.... Նենց չեմ սիրում, որ երեխաներին էս ոճի բաներ են սովորացնում.. Հաստատ 9 տարեկանը չի հասկանա ոչ սրբի, ոչ էլ վսեմ–ի իմաստը :)
Իսկ ինձ թվումա դա ավելիա բնորոշ էդ տարիքին...Քեզ մոտ չի եղել, որ նոր նոր բառեր ես բացահայտել էդ տարիքում ու առանց հասկանալու տեղի անտեղի օգտագործել...Օրինակ ինձ գռեհիկ բառն էր 2 դասարանում դուր եկել ու ես ւսուցչուհուս մարտի 8-ին բացիկ էի գրել, մոտավորապես սենց. "Դուք շատ լավ ուսուցչուհի եք , շատ գռեհիկ եք և հմայիչ":)
Լավն էր Ռուզաննա ջան, ժպտացի ,իսկ ժպիտը առողջությանը լավա :)
Ուլուանա
02.10.2010, 04:27
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Դատարկացնդաբանություններ» թեմայից։
---------- Ավելացվել է՝ 05:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:13 ----------
Ես էլ դպրոցական հասակում մի շրջան ոգեշնչվել էի ու վրա–վրա դատարկացնդաբանական բնույթի ոտանավորներ էի երկնում՝ տնեցիների մոտ կարդալու ու զվարճանալու համար։ Հիշում եմ՝ ցնդաբանություններս հատուկ հանդիսավոր տոնով կարդում էի :scen, ընտանիքով ծիծաղում էինք :))։ Ցավոք, արխիվներս չեն պահպանվել, բայց դրանցից մեկը, որ մեր տնեցիների շրջանում ամենամեծ ժողովրդականությունն էր վայելում, մինչև հիմա էլ անգիր հիշում եմ։ Գրել եմ մոտ տասը տարեկանում։ Եվ այսպես...
Փոքրիկ, ճիվաղ մի ծիտիկ
Բակում գտավ պարսատիկ,
Պարսատիկը նա վերցրեց
Ու մոր աչքին կրակեց։
Մայրը աչիկը բռնած,
Սարսափած ու վախեցած՝
Արագ–արագ իջավ բակ,
Ծտին տվեց մի ապտակ։ :}
Հ. Գ. Ոտանավորը գրելիս «ճիվաղ» բառի իմաստը սխալ եմ իմացել. չգիտես ինչու, կարծում էի, թե ճիվաղ նշանակում է շատ նիհար, վտիտ։ :oy
My World My Space
02.10.2010, 07:40
Սա էլ իմ առաջին ոտանավորիկը, գրել եմ 6 տարեկանում....
Քամի՛, այ՛ քամի,
Անիրավ քամի
Մի քիչ էլ շնկա
Թող սիրտս թնդա....
հիշում եմ ինչպես էսօր.... 14 տարեկան էի... գրում էի պատմվածքներ ու տանում ընկերուհիս կարդում էր... չգիտես ինչու միշտ հավանում էր :) իսկ հիմա՝ մեծացել եմ թե ինչ՝ չեմ գրում....
հիշում եմ ինչպես էսօր.... 14 տարեկան էի... գրում էի պատմվածքներ ու տանում ընկերուհիս կարդում էր... չգիտես ինչու միշտ հավանում էր :) իսկ հիմա՝ մեծացել եմ թե ինչ՝ չեմ գրում....
իմ ստեղծագործությունները շուտով տպվելու են ;)
իմ ստեղծագործությունները շուտով տպվելու են ;)
ես էս պահով պապիկիս նման եմ մտացում.... ամեն բան չպիտի տպվի :P
ես էս պահով պապիկիս նման եմ մտացում.... ամեն բան չպիտի տպվի :p
ճիշտ ես ասում, դրա համար գրական շրջանակներում հայտնի դարձած ստեղծագործություններս են տպագրվելու :P
ճիշտ ես ասում, դրա համար գրական շրջանակներում հայտնի դարձած ստեղծագործություններս են տպագրվելու :P
հայտնի չի նշանակում արժէքավոր :P
Valentina
02.10.2010, 14:29
կոնկրետ չեմ հիշում քանի տարեկանում, բայց էն ջահել ժամանակներում:)).
Ես ունեմ մի խելոք ձի,
Նա լսող է ու բարի,
Ուր որ ասեմ ինձ տանի,
Նա սրընթաց կթռչի:
Ասեմ ՝տար ինձ դու անտառ,
Կամ էլ գետի մոտ ինձ տար:
Ուր որ ասեմ ինձ տանի,
Նա սրընթաց կթռչի:
Դա իմ միտքն է, հասկացե՛ք,
Դուք էլ ուզեք, կթռչեք:
Մայրս
Ձեռքերը սուրբ
Ոսկով օծված,
Մի գեղեցիկ, քնքուշ էակ,
Գեղեցիկ է,համբերատար,
Հրեշտակի պես սպիտակ:
Ջերմությունը արևի պես,
Փայլում է նա անգին քարի պես,
Շողշողում է ինչպես գոհար,
Նա հոտ ունի ինչպես մի վարդ:
Իմ «սիրային քնարերգության ալմանախում» ըստ թվագրության սա համար առաջինն է: 12 տարեկանում եմ գրել: Իմիջիայլոց, այն ժամանակ գրածս բոլոր բանաստեղծությունները վերնագրեր ունեն: Կարգին կազմակերպված ստեղծագործող եմ եղել... վախտին::))
Գիտե՞ս...
Արդյոք դու գիտե՞ս,
Որ ես սիրում եմ քեզ,
Քո հուժկու քայլվածքը,
Աչքերիդ սեգ նայվածքը:
Բայց դու կիմանա՞ս
Նայվածքիս իմաստը
Կամ կհասկանա՞ս
Դու շարժուձևս:
Օ՜, արա' ինչ կուզես,
Եթե չես ուզում՝ մի' տես,
Միայն թող որ ինքս
Աչքերիդ նայեմ այդպես:
Մի հատ էլ գաղափարախոսական բանաստեղծություն՝ ժամանակի ոգուն համապատասխան: 13 տարեկան:
Կոմունիստական
Քո հերոսների խրոխտ շարքերով
Քայլում ես դեպի կոմունիզմը դու,
Լայնարձակ ձգվող Լենինյան ճամփով
Գնում ես դեպի ապագան քո:
Արնագույն քո պետական դրոշով,
Քո մուրճ-մանգաղով, քո աշխատանքով,
Քեզ բարեկամ ազգերով ու ցեղերով
Քայլում ես դու կոմունիզմի ուղիով:
Քո բազմահազար կոմունիստներով
Վաղուցվանից ես դու հպարտանում:
Մի օր էլ ինձնով կհպարտանաս,
Սովետական հզո'ր Միություն::pioneer
Նաիրուհի
03.10.2010, 12:33
Անցյալ դարում ու մեր դարի ամենասկզբներին ես էլ էի գրում... Մինչև հասկացա, որ անտաղանդ եմ:cry Բայց հիմա չեմ գտնում, որ էստեղ դնեմ :(
Ժողովուրդ ջան, էնպես հավես ա ձեր առաջին ստեղծագործությունները կարդալը:)) Դպրոցական տարիներին իմ հորեղբորս երեխաները, մեկն ասմունքում էր, մեկը՝ բանաստեղծություններ գրում, մեկը՝ երգում, ես էլ անտաղանդ մեռնում էի ու նախանձվում:( այդ տարիներին դե գազ չկար, մի օր գազերը ոնց էր եղել, տվել էին, ես էլ ոգևորված, ո՞վ ասաց, թե անտաղանդ եմ, բանաստեղծություն էի գրել՝ «Ձոն գազին», երևի երկրորդ-երրորդ դասարան լինեի, ռիթմի զգացողություն բացարձակ չունեի, ոչ հանգ գիտեի, ոչ վանկ, էն ժամանակակից ոճով, բայց լրիվ իմաստազուրկ ինչ-որ բան էր ստացվել, օ Փառք քեզ, Զևս, էս ոճի բան էր:D ափսոս, չեմ պահել, հիմա կդնեի, մի լավ կծիծաղեինք:)) Ապրեք, շատ լավ թեմա է ու շատ սիրուն եք գրել, Արևածագի «Կոմունիստականը» շատ դուրս եկավ, էն ժամանակ մարդիկ գոնե ինչ-որ հավատ են ունեցել:)
Valentina
03.10.2010, 14:31
Ժողովուրդ ջան, էնպես հավես ա ձեր առաջին ստեղծագործությունները կարդալը:)) Դպրոցական տարիներին իմ հորեղբորս երեխաները, մեկն ասմունքում էր, մեկը՝ բանաստեղծություններ գրում, մեկը՝ երգում, ես էլ անտաղանդ մեռնում էի ու նախանձվում:( այդ տարիներին դե գազ չկար, մի օր գազերը ոնց էր եղել, տվել էին, ես էլ ոգևորված, ո՞վ ասաց, թե անտաղանդ եմ, բանաստեղծություն էի գրել՝ «Ձոն գազին», երևի երկրորդ-երրորդ դասարան լինեի, ռիթմի զգացողություն բացարձակ չունեի, ոչ հանգ գիտեի, ոչ վանկ, էն ժամանակակից ոճով, բայց լրիվ իմաստազուրկ ինչ-որ բան էր ստացվել, օ Փառք քեզ, Զևս, էս ոճի բան էր:D ափսոս, չեմ պահել, հիմա կդնեի, մի լավ կծիծաղեինք:)) Ապրեք, շատ լավ թեմա է ու շատ սիրուն եք գրել, Արևածագի «Կոմունիստականը» շատ դուրս եկավ, էն ժամանակ մարդիկ գոնե ինչ-որ հավատ են ունեցել:)
Ափսո՜ս, գոնե հիշեիր, դնեիր, կարդաինք
Interdenominational
03.10.2010, 22:39
… Արևածագի «Կոմունիստականը» շատ դուրս եկավ
+ 1 :)
Այս բանաստեղծությունը գրել եմ 12 տարեկանում դասի ժամանակ:
Հայաստան
Հայաստան աշխարհ
Դու շքեղազարդ,
Մայր հողի վրա
Կանգած ես հպարտ,
Դու միշտ կանգուն ես
Թշնամու առաջ,
Դու միշտ հպարտ ես
Բոլորի առաջ:
Հայաստան, դու իմ
Մայր հայրենիքն ես,
Դու իմ հին ու նոր
ՈՒրախ երկիրն ես,
Քաղցր է հնչում
Հայաստան բառը,
Գեղեցիկ է մեր
Հայաստան երկիրը:
Մասիս, լեռ ունենք
Հպարտ կանգնած է,
Ձյունապատ է մեր
Արագած լեռը,
Նրա չորս սպիտակ
Գագաթները վեհ,
Մի շքեղ սպիտակ
Թանկարժեք քար են:
Իմ Հայաստանը քարի երկիր է,
Իմ նոր երկիրը ուրախ Հայաստանն է:
Sambitbaba
16.10.2010, 07:20
:s "Պարզ ու վսեմ սրբություն՛.... Նենց չեմ սիրում, որ երեխաներին էս ոճի բաներ են սովորացնում.. Հաստատ 9 տարեկանը չի հասկանա ոչ սրբի, ոչ էլ վսեմ–ի իմաստը :)
Շատ հնարավոր է, որ 9 տարեկանը չհասկանա սրբի ու վսեմի իմաստը: Բայց նա նույնիսկ հասկանալու կարիք էլ չունի: Որովհետև և՛ "սուրբը", և՛ "վսեմը"` 9 տարեկանի էության մեջ են:
---------- Ավելացվել է՝ 20:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:07 ----------
Սա էլ իմ կողմից. 14 տարեկան (Բոլորին էլ հայտնի է, որ տղաներն ավելի ուշ են զարգանում):
ՍԵՐ, ԽԱԲԿԱՆՔ, ԶԱՐՄԱՆՔ
Այնքա՜ն թախիծ կա ամեն ինչի մեջ...
Ես չեմ հասկանում,
Այդքան շատ թախիծ ինչպե՞ս կարող է
Տեղ անել փոքրիկ այս հողե գնդում:
Չէ՞ որ այդպես չէր
Դեռ այնքան առաջ,
Որ չի հասցրել
Ճյուղը ծառ դառնալ,
ՈՒլը այծ դառնալ,
Բողբոջը` ծաղիկ,
Հորթը` կով,
Իսկ ես` խելացի մի մարդ:
Զարմանալի է...
Սա էլ իմ կողմից. 14 տարեկան (Բոլորին էլ հայտնի է, որ տղաներն ավելի ուշ են զարգանում):
ՍԵՐ, ԽԱԲԿԱՆՔ, ԶԱՐՄԱՆՔ
Այնքա՜ն թախիծ կա ամեն ինչի մեջ...
Ես չեմ հասկանում,
Այդքան շատ թախիծ ինչպե՞ս կարող է
Տեղ անել փոքրիկ այս հողե գնդում:
Չէ՞ որ այդպես չէր
Դեռ այնքան առաջ,
Որ չի հասցրել
Ճյուղը ծառ դառնալ,
ՈՒլը այծ դառնալ,
Բողբոջը` ծաղիկ,
Հորթը` կով,
Իսկ ես` խելացի մի մարդ:
Զարմանալի է...
14 տարեկանի համար շատ հասուն ու հաջողված բանաստեղծություն է::ok
Էս ի՜նչ լավ նախաձեռնություն է…
Բանաստեղծություններ ունեմ, որ ամաչում եմ որպես հասուն մարդ՝ ներկայացնեմ ձեր ուշադրությանը, իսկ այստեղ…մանկականի տակ կարելի է անցկացնել
Չնայած իմ առաջին բանաստեղծությունը գրելիս ես արդե՜՜ն մանուկ չէի: 18 տարեկան էլ մանուկ լինի… ակրոստիքոսի սերս էլ այդ օրերից է
....................Առաջին համբույր
Քայլեի, քայլեի փողոցներով,
Անցնեիր իմ մոտով դու անձայն,
Յոթնամյա անջատման ալիքներով
Լողայի դեպի քեզ ես դարձյալ:
Դեպի քեզ՝ դեպի կյանք նավարկեի
Երգելով, և սիրով քո արբած՝
Պատռեի իմ կուրծքը, մատուցեի
Իմ սիրտը՝ իմ սիրով համեմված:
Քայլեիր, զգայի բուրմունքը քո
Եվ եռար արյունն իմ սառցացած,
Զրնգուն, սրտաբուխ, լավ մի երգով
Ասեի. «բարև քեզ, անաստված»:
Նայեիր, հալվեի հայացքիդ տակ,
Մնար մեն մի կաթիլ ինձանից,
Ամառվա արևի շունչը տաք-տաք
Հաներ ինձ ու կախեր երկնքից:
Ու ինձ մոտ օվկիանից ջրեր գային,
Թխպոտվեր երկինքը մեզանով,
Յասամանն ու վարդը բողբոջեին
Ու թնդար կայծակը որոտով:
Նստեր, այն այգում դու նստեիր,
Այդ պահին կաթեի երկնքից,
Սահեի քո այտով քո շուրթերին,
Շիկնեիր… առաջին համբույրից:
Եկվոր ջան ընտիր էր....:hands փաստորեն տաղանդդ 18- ում դուռդ թակե՞ց;) հավատա ուշ չէր, Արամ Խաչատրյանն էլ 19-ից ա սկսել նվագել սովորել ;)
Եկվոր, ակրոստիքոսը կարծես կիսա՞տ եք թողել, կամ էլ մինչև վերջ չե՞ք դրել: Տաղանդն, իհարկե, չես թաքցնի, բայց ինձ թվաց, թե բանաստեղծության որոշ տողեր թաքցրել եք: Սխալվու՞մ եմ...:think
Եկվոր, ակրոստիքոսը կարծես կիսա՞տ եք թողել, կամ էլ մինչև վերջ չե՞ք դրել: Տաղանդն, իհարկե, չես թաքցնի, բայց ինձ թվաց, թե բանաստեղծության որոշ տողեր թաքցրել եք: Սխալվու՞մ եմ...:think
Թաքցրել եմ յուրովի, հապավումով՝
Ա.Ս.Շ.
Ինձ նման տղամարդուն:think:oy հաճելի չէ քեզ նման կնոջն:good:rose ասել «սխալվում ես»…
Բանաստեղծությունը նվիրված էր Անահիտ Շահենի Ստեփանյանին:love:love:love:(:oy
Moonwalker
03.11.2010, 18:41
Էսօր մանկական հանրագիտարանի միջից մի հնություն պեղեցի:)): Իմ առաջին ու երևի թե վերջին «գրական» ստեղծագործությունն էր (տո ինչ ստեղծագործություն, ուղղակի երկար ոտանավոր ա էլի:D): Իրոք հաճելի էր հիշել անցյալը: Որոշեցի այստեղ տեղադրեմ (ոնց էլ չչալարեցի էսքան հավաքել) ու մի քիչ ձեր տրամադրությունն էլ բարձրացնել: Գրել եմ երևի թե 6-րդ դասարանում:think: Մի քանի բառ եմ փոխել, մնացածը լրիվ նույնն ա:oy:
Դարեր առաջ, հին աշխարհում
Կար հոյակապ առասպել,
Որը երբեք չի մոռացվում,
Որը և մեզ է հասել:
Ասում են, թե երկնքում
Հանկարծ այնպես պատահի,
Որ արևը հորիզոնում
Ջինջ լուսնյակին հանդիպի,
Այնժամ մի նոր մարդ է ծնվում՝
Մի անսովոր պատանի:
Մի նոր մարդ է ծնվում այնժամ,
Որ մարդկության համար
Կամ չարիք է դառնում դաժան,
Կամ էլ բարիք անսպառ:
Եղավ մի օր, երբ լուսնյակին
Վառ արևը հանդիպեց
Եվ սիրածին իր թանկագին
Փայլուն կրծքին նա սեղմեց:
Լեռան գլխին անհաս,
Ուր քամի էր, փոթորիկ,
Խմեց սիրո լուսե մի թաս
Սիրուհու հետ գեղեցիկ:
Մշուշ իջավ շող արևին
Տիեզերքը խավարեց,
Եվ աշխարհում այն ժամանակ
Ծնվեց մի չար ու նենգ մարդ,
Սուր հայացքով խիստ դժնդակ,
Մի չարագործ նենգ ու ժանտ:
Նա նվաճեց շատ երկրներ,
Ժողովուրդներ կոտորեց,
Եվ հոսեցին արյան գետեր,
Կյանքը մահին նա հանձնեց՝
Իրեն արքա հռչակեց:
Նա պալատում իր հոյակապ
Բյուր գրքեր էր հավաքել,
Եվ դադարի ժամին պարապ
Սկսեց կարդալ ու խորհել:
Նա մտքերին խոր, իմաստուն
Ուզեց լինել մասնակից,
որ միշտ հաղթող լինի կռվում,
Դառնա քաջը քաջերից:
Մագաղաթե մի հաստ գրքում
Կարդաց այդ մարդը մի օր,
Որ մարդու համար այս աշխարհում
Կգա մի օր բախտավոր,
Երբ նա կապրի միշտ երջանիկ
Երբ չեն լինի աշխարհում
Իր պես անգութ ու նենգ մարդիկ,
Չարագործներ արնախում:
Աշխարհ կգա այն ժամանակ
Արևածին մի մեծ մարդ,
Եվ լուսաշող երկնքի տակ
Մարդ չի լինի էլ դժբախտ:
Ու որոշեց արքան այդ նենգ
Մարդկանց զակել այդ գրքից,
Գիրքը ձեռքով իր արնաներկ
Հեռու պահել մարդկանցից:
Նա գիշերով մութ ու խավար,
Թիկնապահներ վերցնելով,
Դիմեց դեպի հեռու մի սար՝
Արագասլաց արշավով:
Եկավ հասավ մամռոտ սարին,
Մինչև գագաթ բարձրացավ,
Շուրջը մշուշ, չկար լուսին,
Մթին գիշեր էր չարադավ:
Նա սուր թրով սարը կիսեց,
Սարի գագաթը անհարթ,
Ճեղքվածքի մեջ արագ թաքցրեց
Մագաղաթե գիրքը հաստ:
Եվ կծկվեց սարը նորից,
Երկու կեսը միացան:
Չարագործը իջավ սարից
Ու քրքջաց բարձրաձայն:
Արյունարբու այդ արքային
Ողջ մարդկությունը ատեց,
Ու նենգամիտ տիրակալին
Երկար-երկար անիծեց:
Եկան անցան տիրակալներ,
Չարագործներ արնախում,
Բյուր, անքանակ ժողովուրդներ
Մաքառում էին ախարհում:
Անցան օրեր...անցան դարեր...
Եղավ նորից այնպես որ,
Երբ արևը ջինջ, ոսկեհեր
Քայլեց ճամփով անսովոր:
Մշուշապատ հորիզոնում
Ջինջ լուսնյակին հանդիպեց
Եվ սիրուհուն պերճ ու փայլուն,
Այրվող կրծքին իր սեղմեց:
Ծնվեց այնժամ այս աշխարհում
Արևածին մի մարդ մեծ:
Առվակները քչքչացին
Ուրախության կարկաչով,
Սարեր, ձորեր ողջ զուգվեցին,
Մշտադալար կանաչով:
Կայծակները վազքով արագ
Հեռուներում պայթեցին,
Ծիածանը բազմերանգ
Բռնեց երկինք ու գետին:
Առյուծները մռնչացին,
Կծկվեցին բներում.
Մարդու դիմաց արևածին
Ողջ աշխարհն է խոնարհվում:
Մի նոր թռչուն ոսկեփետուր
Թռավ, անցավ հանդից հանդ
Երվեց, պատմեց նա ամենուր,
Որ մնվել է մի մեծ մարդ,
Որ իր զորքի հետ միասին
Դուրս է եկել պայքարի,
Որ հաղթել է, կռվել կրկին
Առաջնորդը քաջարի:
Որ գրել է ջինջ ու արդար
Կյանքի օրենքը անգին,
Լեզվով հնչուն, ոսկեբարբառ
Մի նոր օրենք մարդկային:
Երջանկության գիրք է գրել
Նա կուռ ձեռքով պողպատե,
Բոցի մեջ է թաթախել
Գրչի ծայրն իր արծաթե:
Նա դարերին դյուցազնական
Տվեց օրենք անվարան,
Տվեց մարդուն երջանկության
Անջնջելի պատվիրան:
Դարեր առաջ, հին աշխարհում
Կար հոյակապ առասպել,
Որը երբեք չի մոռացվում,
Որը և մեզ է հասել:
Ուլուանա
04.11.2010, 01:19
Շատ լավ պոեմ ես գրել, վեցերորդ դասարանցու համար՝ նույնիսկ արտակարգ :ok:
Շատ լավ պոեմ ես գրել, վեցերորդ դասարանցու համար՝ նույնիսկ արտակարգ :ok:
Ինձ էլ շատ դուր եկավ:Moonwalker , իսկ հիմա ոչինչ չե՞ս գրում: Եթե գրում ես, գործերդ դիր ակումբում, կարդանք: :) ;)
Առաջին անգամ փոքր տարիքում որ "լուրջ" սիրահարվել էի..:love
Մարդուն ի՞նչ է պետք որ ուրախ լինի
Մի շիշ գինի թե՞ նոր լամբերգինի
Իմ սիրտն այսօր լոկ մի բանի կարիք ունի
Սիրում է քեզ, այլ ճար չունի:
Ամեն վարկյան ակնկալում լսել խոսքերն այն ուշացած,
Վստահությամբ արտահայտած և ինձ համար աղոթք դարձած:
Իրականում լոկ քո սիրո կարիքն ունի
Նույնիսկ եթե չասես ոչինչ նա կլռի
Երբ իմ սերն է անպատասխան
Տխրությունը չունի սահման...
:)
Հաց, պանիր, պոմիդոր,
Մեր հավերը Ծաղկաձոր:
4 տ. :pardon
Գարուն
Գարունը բացվե՜լ, նոր աշխարհ եկե՜լ,
Գարունը հիմա, ծաղկած է ահա,
Գարունը մի խոր անտառ է ասես,
Գարունը կապույտ մի լիճ է ասես:
Գարունը ուրախ, զվարթ մանկական,
Գարնան ձորերը կանաչ են հագած,
Գարնան ծաղիկը գեղեցիկ բացված,
Գարունը կանաչ հրաշք է ասած: