PDA

Դիտել ողջ տարբերակը : Լատինաամերիկյան պարերի դպրոց Երևանում



Ֆրեյա
30.09.2010, 16:30
Հարգելի ակումբցիներ

Որևէ մեկը գիտի լավ դպրոցի /ակումբի/ տեղ, որտեղ լատինաամերիկյան պարեր են սովորացնում՞

բանն այն է, որ մի որոշ ժամանակ հաճախեցի մի դպրոց ու դուրս շատ եկավ, հիմա հարմար չէ նույն տեղը գնալը, ուզում եմ ուրիշ տեղ գտնել։

Ինչ խորհուրդ կտաք՞

Եկող կա՞

Cassiopeia
30.09.2010, 18:20
Անի ջան, ակումբի Ահիկին pm գրի, քեզ կօգնի:

Yevuk
30.09.2010, 20:01
Անի ջան, ես հիմա հաճախում եմ Պիոներ պալատի «Մատադոր»-ի սիրողական խմբակը: Գնում եմ ապրիլից, ու շատ գոհ եմ: Չգիտեմ՝ քո նախկին դպրոցում ոնց էր, բայց ինձ թվում ա կհավանես: :)

helium
30.09.2010, 21:37
Անի ջան, ես հիմա հաճախում եմ Պիոներ պալատի «Մատադոր»-ի սիրողական խմբակը: Գնում եմ ապրիլից, ու շատ գոհ եմ: Չգիտեմ՝ քո նախկին դպրոցում ոնց էր, բայց ինձ թվում ա կհավանես: :)

Ես էլ եմ ժամանակին գնացել, լավ էր, բայց հետո ժամերը չհարմարվեցին: Իսկ հիմա երեկոյան 7-ին պարապմունքներ կա՞ն, թե ոչ:

Yevuk
30.09.2010, 22:01
Ես էլ եմ ժամանակին գնացել, լավ էր, բայց հետո ժամերը չհարմարվեցին: Իսկ հիմա երեկոյան 7-ին պարապմունքներ կա՞ն, թե ոչ:

7-ին չկան: Կան 4-ին, 6:30 ու 8-ին: Բայց օրերը հաստատ չեմ կարող ասել:

Ֆրեյա
01.10.2010, 08:29
Իսկ ձեր ուսուցիչը պատահաբար Ինեսսան չի՞ :)

Իսկ ինչ եք սովորել/սովորում՞ Դու երևի ժամը 4ին ես գնում հա, Եւվուկ՞

Yevuk
01.10.2010, 20:46
Իսկ ձեր ուսուցիչը պատահաբար Ինեսսան չի՞ :)

Իսկ ինչ եք սովորել/սովորում՞ Դու երևի ժամը 4ին ես գնում հա, Եւվուկ՞

Ուսուցչի անունը Գևորգ ա: :)
Ես գնում եմ չորեքշաբթի ու ուրբաթ, ժամը 6:30, բայց էս վերջերս մենակ հարմարվում ա չորեքշաբթի օրերը գնալ: :(

Լիքը պարեր ենք սովորում՝ վալս, տանգո, արագ վալս, մերենգե, բաչատա, սալսա, սամբա, չա-չայից, տվիստից ջայֆից ու ռումբայից էլ մի 2 բան: :)

Tirim-tim
05.01.2012, 18:15
Որևէ տեղ գիտե՞ք որ մենակ սալսա կամ արգենտինական տանգո են սովորեցնում։
(Բայց զույգերով, նույնիսկ եթե տղաներ չկան։ Ասենք երկու աղջիկ իրար հետ)

Claudia Mori
05.01.2012, 23:15
Ասենք երկու աղջիկ իրար հետ) :)) Իմ կողմից անկեղծ խորհուրդ էս մի տարբերակը պետք չէ, քանի որ այս պարերը հիմնականում մարմնական հարաբերություններ են խորհրդանշում ու հաստատ աղջկա հետ պարելով չես կարող զգալ պարերը էլ ուրիշ բաների մասին չեմ ասում :)) ավելի լավ է մենակով պարես, կամ էլ զույգ գտնես ու գնաս Արթուրի մոտ, ով նախկինում ի դեպ Մատադորից է եղել, պարապում է 12 ակումբի վերեւում;)

aragats
05.01.2012, 23:29
Որևէ տեղ գիտե՞ք որ մենակ սալսա կամ արգենտինական տանգո են սովորեցնում։
(Բայց զույգերով, նույնիսկ եթե տղաներ չկան։ Ասենք երկու աղջիկ իրար հետ)

Այվազովսկու արձանի դիմացը պիոներ պալատի երկրորդ հարգում «մատադոր» ակումբ մի ամիս գնա, հետո կկողմնորոշվես, Գեւորգը Հայաստանում լավագույններից ա:
կհետաքրքրի, առանձին գրի, համարը կտամ, մի ժամանակ միայն սոցիալական պարերի ժամեր ուներ:
Իսկ ժամանցի համար Կակտուս ռեստորանի կողքի « caktus pequeno » ում , շաբաթ, կիրակի երեկոյան ութից հետո լատինոյի երեկոներ ա, նաեւ սովորեցնում են...

Ֆոտոն
06.01.2012, 13:58
Եթե հնարավոր է, նաև տարբեր դասերի արժեքները ներկայացրեք: Ասենք ամսվա մեջ 10 ժամը էսքան դրամով:

Tirim-tim
06.01.2012, 16:56
Սա այսօր տեսա, երևի ոմանք հետաքրքրված կլինեն։

«Ռետրո» պարային ակումբը կազմակերպում է Արգենտինական տանգոյի մեկշաբաթյա ԱՆՎՃԱՐ դասեր: Ձեզ սովորեցնելու են միջազգային կարգի պարողներ , լատինաամերիկյան պարաձևի ՀՀ կրկնակի չեմպիոններ, միջազգային մրցույթների հաղթող և մրցանակակիրներ Տվերդոխլեբ Դիանան և Սարգսյան Դավիթը: ․․․
Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ
http://www.eventot.com/29620