Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
Ձեզ ողջունում է նոր լույս տեսած ՏԻԳՐԱՆ ՄԵԾ պատմավեպի հեղինակ Արմեն Մալխասյանը: Սիրով կարծիքներ կփոխանակեմ այն մարդկանց հետ, որոնք կարդացել են գիրքը, կամ հետաքրքրված են:
Հաշվի առնելով, որ ժամանակակից գրականությունը հիմնականում անծանոթ է մեզ՝ հասարակությանը, կհուշե՞ք Ձեր գրքին ծանոթանալու մատչելի մեթոդներ: Մասնավորապես դրա օնլայն տարբերակը կա՞, կամ գոնե հետվածներ:
Հաշվի առնելով, որ ժամանակակից գրականությունը հիմնականում անծանոթ է մեզ՝ հասարակությանը, կհուշե՞ք Ձեր գրքին ծանոթանալու մատչելի մեթոդներ: Մասնավորապես դրա օնլայն տարբերակը կա՞, կամ գոնե հետվածներ:
Գիրքն արդեն մի քանի ամիս է ինչ վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում: Սակայն եթե ձեզ հարմար է կարդալ դրա էլեկտրոնային տարբերակը, ապա կարող եմ ուղարկել ձեր փոստին:
Գիրքն արդեն մի քանի ամիս է ինչ վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում: Սակայն եթե ձեզ հարմար է կարդալ դրա էլեկտրոնային տարբերակը, ապա կարող եմ ուղարկել ձեր փոստին:
Չէի ասի, թե էլեկտրոնային տարբերակը հարմար է: Բայց սովորաբար սովորություն չունեմ նաև չիմացածիս համար վճարել, հետևաբար առաջարկում եմ գրքից հատվածներ (բնականաբար ողջ ամբողջությամբ) տեղադրել այս թեմայում, որպեսզի բոլորը ծանոթանան ու իմանան, ցանկանու՞մ են գիրքը ձեռք բերել, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Ոչ մի կերպ չի ստացվում տեղադրել: Կարող եմ ուղարկել առաջին մի քանի գլուխները ձեր էլեկտրոնային փոստին և շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք դրանք տեղադրել ֆորումում:
Ոչ մի կերպ չի ստացվում տեղադրել: Կարող եմ ուղարկել առաջին մի քանի գլուխները ձեր էլեկտրոնային փոստին և շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք դրանք տեղադրել ֆորումում:
Սիրով :)
Email հասցես Ձեզ ուղարկել եմ ակումբի նամակագրական համակարգով (http://www.akumb.am/private.php):
Արդեն ուղարկված է, առայժմ սոսկ առաջին գլուխը: Հուսով եմ ձեզ դուր կգա:
Արդեն ուղարկված է, առայժմ սոսկ առաջին գլուխը: Հուսով եմ ձեզ դուր կգա:
Սիրով կկարդամ ու կգրեմ կարծիքս, իսկ այժմ այն՝ Unicode-ի փոխարկելուց հետո Ձեր թույլտվությամբ տեղադրում եմ թեմայում, որպեսզի ակումբի գրականասեր հասարակությունն էլ կարողանա ծանոթանալ.
1.Տիգրան թագավոր
Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի հինավուրց նստավայր ու սև թևերը տարածել վրան:
Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, միակ բժշկի` Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել:
Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ Մեծ Հայքի թագավորի վրա, և որոնց նա ցանկանում էր տեսնել: Նախարարներն արդեն վաղուց չէին այցելում արքային: Քրմապետ Վահունին դժվար հիշեր, թե երբ է նրա հետ որևէ տոնախմբության մասնակցել, իսկ պալատականներին արքան վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիք նրան աշխատում էին բերել, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը:
Երբ Գուրը մոտեցավ, Տիգրանը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ:
Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց:
- Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր:
Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սև խոշոր աչքերի սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ մի կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն:
- Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի ոսկյա գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ:
- Չես արել, որովհետև քաջ գիտակցում ես, որ Արբակը քո թագավորության ամենահավատարիմ հպատակն է և լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել:
- Մի ժամանակ ասում էիր, «Տեր արքա և հայր»,- նկատեց Տիգրանը:
- Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ «Տեր արքա և հայր», իսկ երբ մենակ ենք եղել` «Հայր և տեր արքա»,- ժպտաց Գուրը:
- Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնական հարցրեց թագավորը:
Արքայազնը միանգամից չպատասխանեց: Ցանկանալով խնայել հոր առողջությունը` Գուրը վերջին ժամանակներս փորձում էր նրան հեռու պահել գործերից: Թագավորը դրանից ավելի էր գրգռվում ու նյարդայնանում: Իմաստ չուներ ամեն ինչ թաքցնել, ուստի արքայազնը երբեմն նրան կարևոր լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր լավատեսորեն և ակնհայտորեն «թեթևացրած տարբերակով»:
- Գլխավոր քուրմ Վահան Վահունին կրկին Հռոմից եկած մարդկանց է ընդունել, սակայն բոլորն էլ աննշան մարդիկ են: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը, բայց դա ժամանակի խնդիր է: Ամենաշատը երկու երեք օրից...
- Իսկ գուցե Վահան Վահունին Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում իր մոտ: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը:
Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունն այդ պահին հաղթել էր առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Արքան հաստատապես ցանկանում էր պատժել հանդուգն քրմապետին և անհնազանդ նախարարներին, ինչպես իր կյանքի լավագույն տարիներին կաներ: Գուրը փորձեց հանգստացնել հորը. ասաց, որ, իրոք, երկու-երեք նախարարներ իրենց այնպես չեն պահում, ինչպես հարկն է, բայց նրանց դեմ միջոցներ են ձեռնարկված, իսկ գլխավոր քրմի գործողությունների նկատմամբ հսկողություն է սահմանվել:
Թագավորը ուժասպառ ու հոգնած շարժում արեց ձեռքով: Գուրը լռեց:
- Մենք այլևս չենք հսկում տերության արևմտյան նախարարությունները, իսկ գլխավոր քուրմն ինքն է հսկողություն սահմանել մեր գործողությունների վրա: Հիմա շրջափակած կլինի հարավային բոլոր մայրուղիները, որպեսզի խանգարի եղբորդ վերադարձին:
Փոքր լռությունից հետո թագավորը գինի պահանջեց:
- Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...
- Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան բժիշկ Արբակը: Ասում եմ` այստե՛ղ տուր գավաթը:
Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, բայց լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը:
- Առաջ ամբողջ տակառ գինի էի խմում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...
- Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...
- Այո, բայց մեկ տակառից շատ ավելի պակաս:
Այս ասելով թագավորը վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Արքայազնն անմիջապես միացավ նրան: Տիգրանը մի գավաթ գինի էլ պահանջեց, խմեց նախկին հաստատակամությամբ, ապա սեղանից մի կարմրաթուշ խնձոր վերցնելով ու գոտկատեղից հանելով դաշույնը` սկսեց մաքրել:
- Ծերությունը դառը բան է,- վերջապես ասաց նա,- առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ:
- Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց արքայազնը, - դու պետք է կնքես այս թղթերը...
Թագավորը դեն նետեց կիսատ խնձորն ու հիացմունքով նայեց իր ոսկեզօծ դաշույնին:
- Սա իմ հոր` Արտաշես թագավորի նվերն է,- ասաց նա` անտեսելով որդուն,- ստացել եմ տասնհինգ տարիս լրանալու առթիվ և այդ օրվանից երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է ու մինչև դաշույն դառնալը հազար անգամ կոփվել է թագավորական դարբնոցներում, իսկ արծաթյա կոթն ու ոսկեզօծ պատյանը լավագույն ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք են:
Այս ասելով` Տիգրան թագավորը տեղը դրեց իր համար այնքա՜ն թանկ իրը ու կրկին ձեռքն առավ գինով լի գավաթը: Վստահ, որ արքան իր մյուս հարցին կպատասխանի վերհիշելով, թե ումից է նվեր ստացել ոսկյա, նույնպես լավագույն վարպետների մի քանի ամսվա աշխատանք գավաթը կամ ոչ պակաս հետաքրքիր կպատմի, թե ինչպես էր երիտասարդ տարիներին մի ամբողջ ոչխարի վրայից մեկ տակառ գինի խմում, Գուրը համբերությունը կորցրեց:
- Հա՛յր,- ասաց արդեն խստաձայն,- Մի կողմ դիր գինու գավաթը և լսիր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները անհանգստացնում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանակցությունների մեջ է մտել Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարությունները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Թշնամին տերության չորս կողմից խեղդում է մեզ, պետությունը ձեռքներիցս գնացել է, մի կողմ դիր գինու գավաթը...
Տիգրանը պատասխանեց անմիջապես, համարյա առանց մտածելու.
- Մոռացար երկու ամենախոշոր սրիկաներին` Միհրդատ Եվպատորին ու Միհրդատ Արշակունուն: Իսկ եթե որոշել ես հանդես գալ իբրև գալիք սերունդների փոխարեն գնահատական տվող,- վիրավորված հավելեց թագավորը,- ապա հիշեցնում եմ, որ ես դեռ կենդանի եմ և իմ թագավորած տարիներին ոչ մի ափ հող չեմ պակասեցրել այն երկրից, որն իմ հայր Արտաշեսը փոխանցեց Արտավազդ եղբորս, նա էլ` ինձ:
- Այդ գինին...
- Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում:
շարունակելի
շարունակություն
Ծանր լռություն տիրեց: Գուրը սպասում էր, իսկ թագավորը հայացքը հառել էր մի անորոշ կետի և շարունակում էր փոքր կումերով գինի խմել: Քիչ անց Տիգրանը նորից սկսեց հետուառաջ քայլել սենյակում և կիսաձայն խոսել ինքն իր հետ: Ծերունի թագավորը հետզհետե ձայնն այնքան բարձրացրեց, որ արքայազնը հստակ հասկանում էր ասածները:
- ... արևելքում` աղվանները, իսկ հյուսիսում` իբերները... քնձռո՜տ թշվառներ, շուտով պոչներդ ձեզ կքաշեք ու մարդ կուղարկեք Հայաստանի թագավորին հավաստիացնելու, որ պատրաստ եք լիզել նրա ոտքերը... Վասպուրականի և Տուրուբերանի նախարարնե՛ր, դուք էլ կխաղաղվեք, բայց թերևս հարկ լինի մի քանիսիդ գլուխը կտրել... Միհրդատ Եվպատո՜ր, եղեռնագո՜րծ մայրասպան... դու նույնպես բարեկամություն կխնդրես մեզնից... Միհրդատ Արշակունի՜, սրիկա և գող, ինչպե՜ս եմ ուզում այս գինու փոխարեն քո արյունը խմել... Արտա՛ն, խորամանկ դավաճան, ինչո՞ւ քեզ չճզմեցի ոտքերիս տակ, երբ առիթը եկել էր... Որոշել եք մաս-մաս անել Հայաստանը, հա՜-հա՜-հա՜... ողորմելի՜ մարդիկ, մոռացե՞լ եք ով է նստած Մեծ Հայքի գահին: Հենց միայն հորս անունը պիտի հերիք լիներ ձեզ` հավերժ մոռանալու մեր երկրի տեղը, բայց երևում է բոլորիդ պետք է դաս տալ: Կարծում եք Տիգրանը ծեր է և անօգնական, հա՜-հա՜-հա՜... Մի հարվածով վերջ կտամ բոլորիդ բանսարկություններին: Ուժեղները մեծապես կտուժեն, իսկ թույլերը ոտքի տակ կգնան... Ամբողջ սրտով ծիծաղել եմ ուզում, երբ պատկերացնում եմ դրանց հիմարացած դեմքերն ու կտրված գլուխները: Որքան կուզենայի ապրել և տեսնել այդ ամենը... Մի՛ խռովվիր, հա՛յր, ես երկիրն իմ հաջորդին կհանձնեմ առանց կորուստների... Քիչ համբերիր մորս հետ, կգամ շուտով և ամեն ինչ կպատմեմ: Ինչպե՜ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե՜ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր... Իսկ ամենաշատը որդուս եմ կարոտել, սակայն աստվածները կամեցան, որ այլևս չտեսնեմ նրան...
Մոտ քառորդ ժամ Տիգրան թագավորը խոսեց ինքն իր հետ: Ծերունին սպառնում էր թշնամիներին, երդումներ տալիս իր հայր Արտաշեսին, քնքուշ խոսքեր ուղղում իր մայր Սաթենիկին և վաղուց մահացած կնոջը, կարոտալից ուղերձներ հղում եղբայրներին, որոնք վաղուց թողել էին այս աշխարհը: Հետո դառնությամբ հիշում էր Մեծ Հայքի գահաժառանգին` իր ավագ որդի Տիգրանին, որը պատանդ էր պարթևական արքունիքում: Ապա թագավորն անսպասելի խաղաղվեց ու ևս քառորդ ժամ արձանի պես լուռ էր:
- Գո՛ւր,- անսպասելիորեն ասաց արքան, երբ արքայազնն իսպառ հույսը կտրել էր նրանից,- ես իմ կյանքի վերջին օրն եմ ապրում և կուզեի ավարտել կիսատ գործերս:
Թագավորի` իր մահվան մասին երկրորդ անգամ խոսելը անհանգստացրեց արքայազնին, և նա փորձեց կատակի տալ.
- Դու դեռ երկար կապրես, հա՛յր: Մեր ցեղում բոլորն էլ երկար են ապրում: Ինչպես ասում է պալատական բանաստեղծ Համազասպը` յուրաքանչյուր Արտաշիսյան երկարակյաց է արծվի նման:
- Երազումս Դեմետրե աստվածն այցելեց, Գո՛ւր: Ոչ ավելի ուշ, քան այս գիշեր, կմեռնեմ:
- Իսկ ես պատրաստ եմ գրազ գալ, որ ամենաքիչը տասնհինգ տարի էլ կապրես:
- Այլևս չեմ ցանկանում ապրել, Գո՛ւր: Հոգնել եմ ապրելուց և շատ եմ կարոտել ծնողներիս ու եղբայրներիս:
- Վաղ է խոսել մահվան մասին, հա՛յր: Մենք միասին ուժեղ երկիր կդարձնենք Հայաստանը: Դու դեռ բոլոր թշնամիներիդ կտեսնես ծնկի եկած:
Թագավորը հոգոց հանեց:
- Պարթևները մեր դաշնակիցներն են,- շարունակեց Գուրը:- Ամեն անգամ, երբ Միհրդատ Արշակունին պատերազմում է, մեր քառասուն հազարանոց այրուձին...
- Հավատա, զավա՛կս, երբ օգնելու իր հերթը գա, նույնպես քառասուն հազար այրուձի կխոստանա, բայց չորս հազարից ավելի մարդ չի ուղարկի:
- Ըստ պետական պայմանագրի...
- Ճիշտ է, մենք փոխադարձ օգնության պայմանագիր ունենք, բայց նա ի հավելումն` պատանդ է պահում եղբորդ` թագաժառանգին:- Թագավորը դադար տվեց:- Դու, որպես սիրասուն զավակ, ուզում ես հանգստացնել հորդ, բայց երբ հայրը Հայաստանի տիրակալն է, նրան պետք է ասել միմիայն ճշմարտությունը: Եկ վերջ տանք դատարկ խոսակցություններին: Ես այս գիշեր կպառկեմ քնելու և այլևս չեմ արթնանա: Անհրաժեշտ է վերջացնել բոլոր կիսատ գործերը:
Եվս մի քանի րոպե Տիգրան թագավորն ու արքայազն Գուրը լուռ մնացին: Վերջապես թագավորը խոսեց.
- Մի պահ պատկերացրու, որ Հայաստանի թագավորն ես: Ի՞նչ միջոցներով կպահես ու կհզորացնես երկիրը:
- Քանի դեռ Մեծ Հայքն ունի թագաժառանգ,- վիրավորված պատասխանեց արքայազնը,- ես ինձ երբեք թագավոր չեմ պատկերացնի:
- Նեղացար, հա՞- ծիծաղեց Տիգրանը և մոտենալով որդուն` շոյեց գլուխը: - Դու լավ տղա ես, Գո՛ւր: Քեզ նման հավատարիմ որդի ու եղբայր ամբողջ աշխարհում չի գտնվի: Հիշու՞մ ես ինչպես էիր ուզում պատանդ գնալ եղբորդ փոխարեն: Բայց հիմա մենք ոչ թե հայր ու որդի ենք, այլ` սառը դատող պետական այրեր: Երբ մեռնեմ, երկրի իշխանությունը միառժամանակ կմնա քո ձեռքերում: Ի՞նչ գործողությունների կդիմես մինչև եղբորդ գալը...
Թագավորը էլի մի քանի հարց տվեց որդուն և առանց ուշադրություն դարձնելու նրա վիրավորվածությանը` նորից աներկիմաստ ակնարկներ արեց` ի՞նչ կաներ նա, եթե թագավոր լիներ: Բնավ խմած մարդու շատախոսություն չէր: Տիգրանն իր նպատակներն ուներ, և Գուրը դա հասկացավ: Արքայազնի մտքով իհարկե չի անցնի թագադրվել եղբոր փոխարեն, բայց քանի դեռ թագ կրելու գայթակղությունը մեծ է բոլոր արքայական տներում, Գուրն ամեն դեպքում թող իմանա, որ իր թագավոր դառնալու դեպքում ոչ մի լուրջ քաղաքական հենարան չի ունենա և շուտով կորստյան կմատնվի:
- Իսկ հիմա, որդի՛ս, այստեղ կանչիր Աստղիկին:
- Բանաստեղծ Համազասպի դստե՞րը: Ինչի՞դ է պետք այս ուշ ժամին:
- Մեզ համար գիրք կկարդա:
Արքայազնը չհակառակվեց: Քիչ անց ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի ու խոնարհ կանգնեց Տիգրանի առաջ: Թագավորը մոտեցավ աղջկան, մի քանի վայրկյան հիացմունքով զննեց նրա անկրկնելի դիմագծերը ու ճակատը համբուրելով` ասաց:
- Սեղանից վերցրու այն գիրքը և կարդա մեզ համար, աղջի՛կս:
Աստղիկը փոքր-ինչ շփոթված կատարեց թագավորական հրամանը, որ ավելի շատ հայրական խնդրանքի էր նման, ապա հաղթահարեց հուզմունքը և շարունակեց իր երգեցիկ ու կարկաչուն ձայնով: Գիրքը Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու սիրո պատմությունն էր և համառոտ ուներ հետևյալ բովանդակությունը:
Ալանների անհամար զորքը ասպատակել էր Կովկասը և շարունակում էր դեպի հարավ առաջանալ: Բարեհաջող հասնելով մինչև Քուռ գետը` նրանք հանդիպեցին Արտաշես թագավորի հեծյալներին և դաժան հակահարված ստացան: Ալանները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհի փորձ էլ կանեին, բայց այդ ճակատամարտում Արտաշեսը գերել էր նրանց թագաժառանգին, և նույնիսկ միամիտ լինելու դեպքում կարելի էր հեշտությամբ գլխի ընկնել, որ դա առավելագույնս օգտագործելու էր ի շահ իրեն: Ալանների թագավորը որոշեց խորամանկության դիմել և Արտաշեսի հետ բանակցելու ուղարկեց իր դուստր Սաթենիկին, որ հազվագյուտ գեղեցկուհի էր, և նրա հմայքները պետք է որ դրական ազդեին բանակցությունների վրա: Ալանների թագավորը չէր սխալվել, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած չափազանցություն իր հետ նաև անցանկալի հետևանքներ է բերում: Սաթենիկին տեսնելով` Արտաշեսը խելացնորության աստիճան սիրահարվեց և ժամանակավորապես մի կողմ թողնելով ալանների թագաժառանգին ազատ արձակելու հրատապ հարցը` իր հերթին արքայական պատվիրակություն կազմակերպեց ու խնամախոսության ուղարկեց հակառակորդի ճամբար: Լսելով Արտաշեսի առաջարկը` ալանների թագավորը առուծախի ամենախայտառակ բանակցություններ սկսեց և այնքան տարվեց դրանով, որ նույնիսկ մոռացավ որդուն փրկելու նվիրական գործի մասին: Հայտնի չէ, թե ագահ ալանն ինչքան է պահանջել դստերը կնության տալու համար, բայց ստույգ հայտնի է, որ ալանների և հայերի միջև այդ կապակցությամբ միջպետական սակարկություններ չեն եղել: Լսելով ապագա աներոջ պատասխանը` Արտաշեսն առանց երկար-բարակ մտածելու թռչում է իր հրեղեն ձիու վրա, կայծակի պես անցնում Քուռ գետը և առևանգում Սաթենիկին: Թե քանի մարդ է Արտաշեսը կոտորել, վախեցրել և փախուստի մատնել մեն-մենակ այդ քաջագործությունը կատարելիս, պատմական աղբյուրները լռում են: Ասվում է միայն, որ Սաթենիկին առևանգեց օղապարանով, որը փոքր-ինչ ցավեցրել էր գեղեցկուհու մեջքը և, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները...
Սիրո թեման փակելով` թագավորը վերջապես անդրադարձավ երկրի խնդիրներին և երկար ու հանգամանալից խորհուրդներ տվեց որդուն:
- Արևմտյան նախարարների դեմ առայժմ ոչինչ մի ձեռնարկիր: Մի քանիսին արտոնություններ կտաս. դա կխարխլի նրանց միասնական շարքերը և որոշ ժամանակ թույլ չի տա միաբան լինել: Աշխուժացրու բանակցություններդ պարթևների հետ, խնդրիր նրանց որպես կրտսեր եղբայր և, ի միջի այլոց, հիշատակիր հռոմեացիներին: Բոլոր կարող ուժերը և մեզ հավատարիմ զորքերը հավաքիր Արտաշատում ու մատույցներում: Փոքր խմբերով, բայց այնպիսի տարածության վրա, որ կարողանան անմիջապես ի մի գումարվել: Պատրաստվիր դիմավորելու եղբորդ: Շատերին ձեռնտու չէ նրա վերադարձը, առաջին հերթին` գլխավոր քրմին, և նա բազում դարաններ ու ծուղակներ կսարքի: Շքեղ հագնված թույլ զորքեր կդնես այն ճանապարհին, որը կհայտարարես եղբորդ գալստյան ուղի, իսկ մեկ այլ, նրա գալիք իսկական ճանապարհին գեղջուկների հագուստներ հագած ամենաընտիր զորքեր կդնես: Լուր ուղարկիր եղբորդ, որ գալուց առաջ կեղծ քարավան ուղարկի` իր անունով եկող, իսկ ինքը գա մեկ այլ, ծածուկ ճանապարհով: Այսօրվանից լուր ուղարկիր մեր պետության սահմաններն` իմ մահվան կապակցությամբ: Նախ` դա հեռու չէ ճշմարտությունից, իսկ երկրորդը` կխառնի մեր հակառակորդների հաշիվները: Մեծ Հայքի գահն ազատ է, օրինական թագաժառանգը` հեռվում... Շատերը կուզենան հարմարավետ տեղավորվել Արտաշես թագավորի գահին, ուրիշներն` իրենց մարդկանց նստեցնել: Հանգամանքներն ամեն օր փոփոխական կլինեն: Երբ ուժեղ կլինես, զգույշ շուրջբոլորդ նայիր և դարան մտնելով` կործանիր ամենալկտիացած թշնամուն: Իսկ երբ թույլ կլինես, քեզ առյուծ ձևացրու և նույնիսկ ամենամերձավորներիդ մոտ ի ցույց մի դիր անկարողությունդ: Ամենուր լուր տարածիր, թե թագաժառանգ Տիգրանը գալիս է` հսկայական զորքի գլուխն անցած, և իմիջի այլոց նշիր, որ Մեծ Հայք է գալու` սկզբնապես այցելելով երկրի արևմտյան նախարարությունները: Դրանից հետո կրկին արտոնություններ խոստացիր նախարարներից ոմանց և սպասիր իրադարձությունների զարգացմանը: Արդեն հասկացար, որ այդ խոստումներից ոչ մեկը չես կատարի: Եթե Միհրդատ Արշակունին օգնության դիմաց հողային զիջումներ պահանջի, սակարկեք ամեն մի ափ հողի համար, սակայն վաճառականի պես մի տարվեք դրանով և առավել ուշադրություն դարձրեք հարցի քաղաքական կողմին: Այժմ պետք է, որ կենտրոնանանք տերության արևմտյան սահմանին, որտեղ, խելացի և հաշվենկատ լինելու դեպքում, տասնապատիկը կհատուցենք հարավում կորցրած հողերի դիմաց... Միհրդատ Արշակունին իմ անձնական թշնամին է, երբեք չեմ ների նրան: Սակայն իմ մահից հետո նա պետք է Մեծ Հայքի բարեկամը դառնա: Ավելի լավ է որոշ ժամանակ կախված ձևանալ պարթևներից, քան մաս-մաս անել տերությունը: Հավատա՛, մեր երկրի թուլությունը թվացյալ է: Հայաստանը վաղուց մեծ պատերազմի մեջ չի եղել: Մեծ Հայքի լեռներն այլևս նեղ են իմ ժողովրդի համար, ինչպես մանկան համար` օրօրոցը: Ուժեղ ու եռանդուն ձեռք է անհրաժեշտ: Եթե տարիքս և հիվանդությունը չխանգարեին, շատ երկրներ կնվաճեի: Հիշի՛ր, ամենակարևորը եղբորդ բարեհաջող վերադարձն է...
Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև մյուս օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Այդ զրույցից երեք օր անց Հայաստանի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ:
Moonwalker
30.09.2010, 18:17
Թող ների ինձ իհարկե հեղինակը, բայց իմ կարծիքով Հայկ Խաչատրյանի համանուն գործից հետո նույն թեմայով լուրջ պատմագեղարվեստական գործ ստեղծելը արդարացված չէր:
Մոդերատորական. նորաբաց թեման «Գրականություն» ընդհանուր բաժնից տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» ենթաբաժին:
---------- Ավելացվել է՝ 19:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:26 ----------
Թող ների ինձ իհարկե հեղինակը, բայց իմ կարծիքով Հայկ Խաչատրյանի համանուն գործից հետո նույն թեմայով լուրջ պատմագեղարվեստական գործ ստեղծելը արդարացված չէր:
Ինչու՞:8
My World My Space
30.09.2010, 18:42
հետաքրքիր էր, ասում եք որտե՞ղ է վաճառվում գիրքը....:8
Moonwalker
30.09.2010, 18:45
Ինչու՞:8
Կարդացել ես Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծը»:think
Կարդացել ես Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծը»:think
Ամենաքիչը 27 անգամ:
հետաքրքիր էր, ասում եք որտե՞ղ է վաճառվում գիրքը....:8
Գիրքը վաճառվում է Նոյան Տապան, Անի Գրատուն, Բուկինիստ և այլ գրախանութներում:
Moonwalker
30.09.2010, 19:00
Ամենաքիչը 27 անգամ:
Մի էդքան էլ ես :))
Ու դրանից հետո կարծում ես, թե հարգարժան պրն Մալխասյանի գործի պահանջը կա մեր օրերում:think
Շինարար ջան դու որևէ մեկին խորհուրդ կտաս, որ նորից գրի ասենք «Վարդանանք»-ը: Ես իհարկե չեմ ասում, որ նույն թեման կրկին շոշափելը ճիշտ չէ, ուղղակի 2-րդ գործի հեղինակը պիտի կարողանա ասել ավելին քան իր նախորդը: Իսկ ես վերոշարադրյալ հատվածներից այդպիսի տպավորություն չստացա:;)
մի շնչով կարդացի... շատ հավանեցի: Չեմ ուզում համեմատել Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծի» հետ, բայց որ հետաքրքիր էր գրված, դա հաստատ... վաղը մի հատ կմտնեմ կողքի գրախանութը...
---------- Ավելացվել է՝ 20:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:03 ----------
Մի էդքան էլ ես :))
Ու դրանից հետո կարծում ես, թե հարգարժան պրն Մալխասյանի գործի պահանջը կա մեր օրերում:think
Շինարար ջան դու որևէ մեկին խորհուրդ կտաս, որ նորից գրի ասենք «Վարդանանք»-ը: Ես իհարկե չեմ ասում, որ նույն թեման կրկին շոշափելը ճիշտ չէ, ուղղակի 2-րդ գործի հեղինակը պիտի կարողանա ասել ավելին քան իր նախորդը: Իսկ ես վերոշարադրյալ հատվածներից այդպիսի տպավորություն չստացա:;)
Մինչ Շինարարը պատասխանի, ես կասեմ... ես անձամբ կպաչեի էն մարդու ճակատը, ով էսօր «Վարդանանքը» մի հատ էլ կգրեր նման հետաքրքիր ոճով...
Մի էդքան էլ ես :))
Ու դրանից հետո կարծում ես, թե հարգարժան պրն Մալխասյանի գործի պահանջը կա մեր օրերում:think
Շինարար ջան դու որևէ մեկին խորհուրդ կտաս, որ նորից գրի ասենք «Վարդանանք»-ը: Ես իհարկե չեմ ասում, որ նույն թեման կրկին շոշափելը ճիշտ չէ, ուղղակի 2-րդ գործի հեղինակը պիտի կարողանա ասել ավելին քան իր նախորդը: Իսկ ես վերոշարադրյալ հատվածներից այդպիսի տպավորություն չստացա:;)
Պարոն Մալխասյանի գործը դեռ չեմ կարդացել գոնե այն մասով, որով ակումբում կա, ինչի համար ներողություն եմ խնդրում, դեռ անպայման կկարդամ, ինչ վերաբերում է «Վարդանանքը» նորից գրել խորհուրդ տալուն, շնորհակալ եմ, կուշտ եմ:D բայց այդ իրադարձությունների մասին նոր վեպ գրել, ինչու՞ չէ, կարելի է: Ի վերջո գեղարվեստական ստեղծագործության իմաստը, հուսով եմ, որևէ իրադարձություն հնարավորինս սպառիչ բացահայտելը չէ, այլ պարզապես հեղինակային ինչ-որ մտահղացում, որ ոգեշնչվել է հենց այդ իրադարձությունից: Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծով» ես էլ ժամանակին շատ էի տարված, չնայած որպես գեղարվեստական արժեք, հեռու է կատարյալ լինելուց: Ինչևէ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը իրավունք ունի իր դիտակետից պատմելու նրա մասին:)
Մի էդքան էլ ես :))
Ու դրանից հետո կարծում ես, թե հարգարժան պրն Մալխասյանի գործի պահանջը կա մեր օրերում:think
Շինարար ջան դու որևէ մեկին խորհուրդ կտաս, որ նորից գրի ասենք «Վարդանանք»-ը: Ես իհարկե չեմ ասում, որ նույն թեման կրկին շոշափելը ճիշտ չէ, ուղղակի 2-րդ գործի հեղինակը պիտի կարողանա ասել ավելին քան իր նախորդը: Իսկ ես վերոշարադրյալ հատվածներից այդպիսի տպավորություն չստացա:;)
Իմ կողմից պարտավորված եմ զգում ասել, որ գիրքը ոչ մի ընդհանուր բան չունի Հայկ Խաչատրյանի համանուն վեպի հետ: Մյուս կողմից` ճիշտ չէր լինի մեկ գլխից ավելի տեղադրել, ֆորումի մասնակիցների համբերությունը չչարաշահելու համար:
Ի դեպ, ստեղծագործական ծրագրում նախատեսվում է գրել նաև Վարդանանքը, որը նույնպես ոչ մի ընդհանուր բան չի ունենա Դերենիկ Դեմիրճյանի գրքի հետ:
Moonwalker
30.09.2010, 19:13
4Մինչ Շինարարը պատասխանի, ես կասեմ... ես անձամբ կպաչեի էն մարդու ճակատը, ով էսօր «Վարդանանքը» մի հատ էլ կգրեր նման հետաքրքիր ոճով...
Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
Իմ կողմից պարտավորված եմ զգում ասել, որ գիրքը ոչ մի ընդհանուր բան չունի Հայկ Խաչատրյանի համանուն վեպի հետ: Մյուս կողմից` ճիշտ չէր լինի մեկ գլխից ավելի տեղադրել, ֆորումի մասնակիցների համբերությունը չչարաշահելու համար:
Ի դեպ, ստեղծագործական ծրագրում նախատեսվում է գրել նաև Վարդանանքը, որը նույնպես ոչ մի ընդհանուր բան չի ունենա Դերենիկ Դեմիրճյանի գրքի հետ:
Խորապես հարգելով ձեզ ու ձեր գործը՝ ինձ թույլ կտամ որևէ կարծիք հայտնել բուն գործի հանդեպ միայն այն բանից հետո, երբ կգնեմ ու կկարդամ գիրքը: :)
Պարոն Մալխասյանի գործը դեռ չեմ կարդացել գոնե այն մասով, որով ակումբում կա, ինչի համար ներողություն եմ խնդրում, դեռ անպայման կկարդամ, ինչ վերաբերում է «Վարդանանքը» նորից գրել խորհուրդ տալուն, շնորհակալ եմ, կուշտ եմ:D բայց այդ իրադարձությունների մասին նոր վեպ գրել, ինչու՞ չէ, կարելի է: Ի վերջո գեղարվեստական ստեղծագործության իմաստը, հուսով եմ, որևէ իրադարձություն հնարավորինս սպառիչ բացահայտելը չէ, այլ պարզապես հեղինակային ինչ-որ մտահղացում, որ ոգեշնչվել է հենց այդ իրադարձությունից: Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծով» ես էլ ժամանակին շատ էի տարված, չնայած որպես գեղարվեստական արժեք, հեռու է կատարյալ լինելուց: Ինչևէ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը իրավունք ունի իր դիտակետից պատմելու նրա մասին:)
Վերջին մտքի հետ միանշանակ համաձայն եմ, բայց մեր պատմության 5000 տարիները մեզ հսկայական հումք են տալիս գրական ամենատարբեր տիպի երկերի համար: Ու դեռ ժամանակը չի, երբ պիտի նորից անդրադառնանք նույն մարդկանց կամ դեպքերին: Խուտ դրա պատմական անհրաժեշտությունը չկա: Օրինակ անընդհատ սպասում եմ Արցախյան հերոսամարտին նվիրված գրական արժեքավոր երկի: Ու դեռ սպասում եմ:think
ԻՄՀԿ :))
մի շնչով կարդացի... շատ հավանեցի: Չեմ ուզում համեմատել Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծի» հետ, բայց որ հետաքրքիր էր գրված, դա հաստատ... վաղը մի հատ կմտնեմ կողքի գրախանութը...
---------- Ավելացվել է՝ 20:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:03 ----------
Մինչ Շինարարը պատասխանի, ես կասեմ... ես անձամբ կպաչեի էն մարդու ճակատը, ով էսօր «Վարդանանքը» մի հատ էլ կգրեր նման հետաքրքիր ոճով...
Նախ` անկեղծ շնորհակալություն կարծիքի համար:
Քանի որ հետաքրքրություն դրսևորվեց Վարդանանքի մասով, ավելացնեմ: Գիրքը ծրագրվում է գրել անկողմնակալ, հաշվի առնելով բոլոր կողմերի բոլոր առավելություններն ու թերությունները:
Սակայն դա ապագայի հարց է, քանի որ հիմա աշխատում եմ մեկ այլ վեպի վրա:
Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
Moonwalker ջան, ասածներդ կդիտարկեմ զուտ իմ սուբյեկտիվ տեսանկյունից… Ինձ հետաքրքիր թվաց, դրա համար հատուկ նշեցի դա… Երկրորդ, Moonwalker ջան, հրեաներ ամբողջ աշխարհում կան, որ լավ ման գաս ձեր մուտքում էլ կգտնես... :D :D :D Ու ինձ հետաքրքիր էր, թե քեզ որտեղից այդ տեղեկությունը Հայաստանում հրեաների բացակայության մասին… Երրորդ, հիմա եթե որևէ հեղինակ մի վեպ գրի, որ գլխավոր հերոսի անունը Դավիթ դնի, ուրեմն պիտի ասենք՝ Սասունցի Դավիթից հետո էլ էդ անունը չի նայվու՞մ…
Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
Խորապես հարգելով ձեզ ու ձեր գործը՝ ինձ թույլ կտամ որևէ կարծիք հայտնել բուն գործի հանդեպ միայն այն բանից հետո, երբ կգնեմ ու կկարդամ գիրքը: :)
Դուք դրանով անչափ կերջանկացնեք ինձ: Ինձ հետաքրքիր կլիներ լսել բոլորի կարծիքը, միայն թե դրանք լինեն օբյեկտիվ, այլ ոչ թե մանրադիտակի տակով անցկացված:
Քանի որ հետաքրքրություն դրսևորվեց Վարդանանքի մասով, ավելացնեմ: Գիրքը ծրագրվում է գրել անկողմնակալ, հաշվի առնելով բոլոր կողմերի բոլոր առավելություններն ու թերությունները:
Շատ լավ գործ եք սկսել, գնահատեցի, բայց ամեն դեպքում ավելի օբյեկտիվ գնահատական կարելի է տալ վեպը ամբողջությամբ կարդալուց հետո:
Դե եթե խոստանում եք անկողմնակալ գրել «Վարդանանքը», ապա կխնդրեմ անպայման բացահյտել, թե էդ ոնց եղավ, որ պատերազմի դաշտ հայոց ազգի փափկասուն կանայք էլ էին գնացել, թե... իր նախապատմությամբ իհարկե:
Շատ լավ գործ եք սկսել, գնահատեցի, բայց ամեն դեպքում ավելի օբյեկտիվ գնահատական կարելի է տալ վեպը ամբողջությամբ կարդալուց հետո:
Դե եթե խոստանում եք անկողմնակալ գրել «Վարդանանքը», ապա կխնդրեմ անպայման բացահյտել, թե էդ ոնց եղավ, որ պատերազմի դաշտ հայոց ազգի փափկասուն կանայք էլ էին գնացել, թե... իր նախապատմությամբ իհարկե:
Հարգելի Դավիթ. Դեռ պատմական նյութերի ուսումնասիրության փուլում եմ գտնվում: Ընդ որում ուսումնասիրում եմ ոչ միայն պատմական նյութերը, այլ նաև ժամանակակից վերլուծությունները, որոնք համարյա բոլորն էլ կողմնակալ կերպով են գրված` եթե գովերգում են Վարդան Մամիկոնյանին, ապա միմիայն Վասակ Սյունու հաշվին, իսկ եթե Վասակ Սյունու արժանիքներն են ի դերև բերում, ապա սոսկ որպեսզի նշեն Վարդան Մամիկոնյանի քաղաքական կարճատեսությունն ու ապաշնորհությունը: Չնայած դրան այս վերլուծությունները շատ արժեքավոր բացահայտումներ են պարունակում իրենց մեջ և օգնում են միջին թվաբանական կարծիք կազմել: Թերևս ակադեմիական հրատարակչությունն է անկողմնակալ գրված, որի վրա կուզենայի ուադրություն հրավիրել:
Վերջին մտքի հետ միանշանակ համաձայն եմ, բայց մեր պատմության 5000 տարիները մեզ հսկայական հումք են տալիս գրական ամենատարբեր տիպի երկերի համար: Ու դեռ ժամանակը չի, երբ պիտի նորից անդրադառնանք նույն մարդկանց կամ դեպքերին: Խուտ դրա պատմական անհրաժեշտությունը չկա: Օրինակ անընդհատ սպասում եմ Արցախյան հերոսամարտին նվիրված գրական արժեքավոր երկի: Ու դեռ սպասում եմ:think
ԻՄՀԿ :))
Արցախյան հերոսամարտի մասին լավ վեպ ես էլ կուզեի կարդալ: Պատմական անհրաժեշտության գիտակցումով գրված ստեղծագործությունների թեմայով կարելի էր մի փոքր բանավիճել, բայց սա դրա թեման չի, բացի այդ ինչպես իմ սիրելի արաբներն են ասում. «ես հոգնել եմ ու իմ էշը նույնպես»:)) մի այլ անգամ, մի այլ առիթով ավելի երկար կբանավիճենք:))
Ներկայացված հատվածների լեզուն անթերի է::ok Մի բառ միայն մի քիչ անհամոզիչ է հնչում, դրա մասին էլ կլռեմ, որովհետև հեղինակը խնդրել է «մանրադիտակով չնայել»:
Ներկայացված հատվածների լեզուն անթերի է::ok Մի բառ միայն մի քիչ անհամոզիչ է հնչում, դրա մասին էլ կլռեմ, որովհետև հեղինակը խնդրել է «մանրադիտակով չնայել»:
Ներողություն եմ խնդրում, բայց իրոք չէի ցանկանա կոնկրետ բառեր քննարկել: Հիշեցնում եմ նաև (ոչ կոնկրետ ձեզ), որ սա գեղարվեստական գիրք է և հնարավոր են փոքրիկ պատմական շեղումներ և դեպքերի յուրովի մեկնաբանություններ:
Խանդավառված եմ, որ լեզուն անթերի եք գտնում: Սա սոսկ վեպի առաջին գլուխն է: Գիրքը ծավալուն է և հիմնական իրադարձությունները դեռ առջևում են...
Անկեղծ ասած երբ առաջարկում էի հատվածներ տեղադրել բավական թերահավատորեն էի տրամադրված: Ինձ թվում էր, որ պետք է կարդամ հատվածը, ապա որոշակի հատվածներ մեջբերելով ասեմ. «Գիտեք, ես Ձեր գիրքը չեմ ցանկանում գնել»: Հիմա ասում եմ ճիշտ հակառակը. գիտեք, ես ուզում եմ Ձեր գիրքը գնել ու ամբողջությամբ կարդալ: Իհարկե ստեղծագործության գնահատական ես ԴԵՌ չեմ կարող տալ, ոչ սուբյեկտիվ, ոչ օբյեկտիվ, դա չի կարելի անել մինչև ամբողջությամբ կարդալը: Բայց ի մեծ ուրախություն ինձ նշում եմ, որ թեմայում բերված հատվածն առնվազն հետաքրքրություն առաջացնում է: Անկախ իմ հետագա գնահատականից, վեպի մասին հետագայում կազմելիքս կարծիքիցս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գրքի ու այն մեզ ներկայացնելու համար :)
Հարգելի Malxas
Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար, թեկուզ և առայժմ ֆորումային մակարդակում: Ի դեպ, ունեի մի կուրսեցի` "Արմեն Մալխասյան" անունով ազգանունով և, առաջին իսկ պահից, երբ Բուկինիստում տեսա Ձեր գիրքը, մտքովս անցավ - միթե մեր հարազատ Մալխաս ախպերը պատմավեպ է գրել: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը... բայց կարծում եմ, որ Դուք այնուհանդերձ իմ կուրսեցին չեք:
Ինչևէ, ասեմ, որ ես դառնում եմ այս թեմայի մշտական մասնակից ու մեծ ուշադրությամբ կհետևեմ նրան:
Ասեմ, որ ինձ միանգամից դուր եկավ գրքի կոնցեպցիան, այն, որ գրքում Դուք, եթե չեմ սխալվում, նկարագրում եք Տիգրանի գործունեությունը մինչև արքա դառնալը ու դրա ամենասկզբում, այլ ոչ թե տալիս եք նրա պատկերը, որպես աշխարհակալ: Կարծում եմ, որ, շփոթմունքից խուսափելու և Հայկ Խաչատրյանի արած գործը կրկնելու պահով սկսված խոսակցությունը երևի թե չէր էլ լինի, եթե Դուք սա ասեիք ամենասկզբում: Ընդ որում սա ես համարում եմ իրոք օրիգինալ մոտեցում, քանի որ մի կողմից չեք կրկնում Հայկ Խաչատրյանին, մյուս կողմից էլ նորովի եք զարգացնում պատմավեպի այս թեման:
Թեման սպառելու համար այնուհանդերձ ասեմ, որ իրոք, կարծում եմ, որ հայտնի թեմաներով կրկնություն տալու կարիքը անձամբ ես չեմ տեսնում: Փառք աստծո, մեր պատմությունը այնքան արժանի էջեր ունի նկարագրելու, որ հանգիստ կարող եք ցանկացած թեմայով ծավալվել: Ի դեպ, "Վարդանանք" գրելու համար երևի թե չէր խանգարի Ձեզ ծանոթանալ այս թեմային -
http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն
շատ ասելու բան կա, բայց, եթե ծանոթանաք այդ թեմային ու հարմար գտնեք, այնտեղ կասեմ ;)
ուր որ է մի ալ դուրս կգա
Առաջին անգամ եմ լսում այս բառը...
արքայազն Գուրը
Կարծես թե նկատի է ունեցվում հռոմեական աղբյուրներից հայտնի "Գուրաս"-ը` Տիգրան Մեծի եղբայրը, որի իրական անունը ուղղակի եղել է "Գոռ":
Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունն այդ պահին հաղթել էր առավել հավասարակշռված հայկականին:
Գեղեցիկ է ասված, թեև ավելի տեղին կլիներ "ալանական" բառը: Այս առիթն օգտագործելով ասեմ, որ Ձեր նկարագրողական ոճը ու պատկերներ ստեղծելու ուժը ինձ դուր է գալիս:B
- Սա իմ հոր` Արտաշես թագավորի նվերն է,- ասաց նա` անտեսելով որդուն,- ստացել եմ տասնհինգ տարիս լրանալու առթիվ և այդ օրվանից երբեք չեմ բաժանվել սրանից:
Այստեղ կարծես թե ժամանակագրական խնդիր կա: Տեսեք, արքան մահացել է մ.թ.ա. 95 թ-ին, ըստ վեպի (իրական տարիքը կարելի է ասել մոտավոր, բայց փաստ է, որ մահը եղել է ծեր հասակում)` 80 տարեկանում: Այսինքն նա պետք է ծնված լիներ մ.թ.ա. 175 թ-ին: Դաշույնը նա ստացել է 15 տարեկանում, այսինքն մ.թ.ա. 160 թ-ին: Հենց այդ տարում է, հավանաբար ամռանը, մահացել Արտաշես I-ը: Դաշույնը նվիրելու համար կար... կես տարի ու մահամերձ արքա: Սկզբունքորեն հնարավոր է, բայց...
Ի դեպ, որպես պատմաբան կարծում եմ, որ Տիրանը ծնվել է մ.թ.ա. 183-180 թվականների արանքում, հավանաբար մ.թ.ա. 181 թ-ին:
- Հա՛յր,- ասաց արդեն խստաձայն,- Մի կողմ դիր գինու գավաթը և լսիր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները անհանգստացնում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանակցությունների մեջ է մտել Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարությունները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Թշնամին տերության չորս կողմից խեղդում է մեզ, պետությունը ձեռքներիցս գնացել է, մի կողմ դիր գինու գավաթը...
Սկզբունքորեն հնարավոր է, թեև պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում ֆեոդալիզմը դեռևս այնքան զարգացած չէր, որ կենտրոնախույս ուժերն այդ տեսքը ստանային: Այդ ժամանակաշրջանում "նախախարներ"-ը մանր մեծ, սեփական ուժ դեռևս չունեին ու այստեղ ավելի շատ կարծես թե տուրք է տրված հետագա ժամանակաշրջանի իրադարձություններին:
ապա հիշեցնում եմ, որ ես դեռ կենդանի եմ և իմ թագավորած տարիներին ոչ մի ափ հող չեմ պակասեցրել այն երկրից, որն իմ հայր Արտաշեսը փոխանցեց Արտավազդ եղբորս, նա էլ` ինձ:
Տարածքային կորուստ Մեծ Հայքի թագավորությունը իրոք չի ունեցել, բայց եկեք չմոռանանք, որ զիջել էր պարթևներին դեռևս այս արքայի եղբոր, Արտավազդի օրոք և դրա արդյունքն էր եղել նորածին Տիգրան Մեծի պատանդ տարվելը:
Դեմետրե աստվածն այցելեց
Սա ով է??
Ալանները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհի փորձ էլ կանեին
Գուցե, հետո... բայց եկեք չմոռանանք, որ Կուրի մ.թ.ա. 183 թ-ի ճակատամարտում ալաններն ու նրանց դաշնակիցները գլխովին ջախջախվել էին: Քարթլիս-Ցխովրեբայի տվյալները արժեքավոր կերպով լրացնում են Խորենացու կողմից պատմվող այս ճակատամարտը:
ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները...
Ի դեպ, սա կարծես այնքան էլ պատմական չէ: Դատելով խորենացու աղոտ ակնարկներից, որը իր ամենասիրած հերոսներից մեկին չէր կարող վարկաբեկել ու ակնարկներից այն կողմ անցնել, Սաթենիկը ոչ միայն չէր սիրում Արտաշեսին, այլ գուցե նաև ուղղակիորեն դավաճանում էր նրան: Իհարկե, ցավալի փաստ է ու որոշակիերոն ցրում է գեղեցիկ լեգենդը, բայց... հանուն ճշմարտության:
Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև մյուս օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Այդ զրույցից երեք օր անց Հայաստանի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ:
Համաձայն Խորենացու, արքան մահացել է` մնալով ձնահյուսքի տակ: Ընդ որում, դատելով առկա տվյալներից, նա ամենևին էլ այն ուժեղ ու փառասեր արքան չի եղել, որը նկարագրված է վեպում...
Ինչպե՜ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե՜ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր...
Եթե այլ բացատրություն չկա, ապա կարծում եմ, որ լուրջ բացթողում է: Ինքն իր մասին է արտահայտվում...??!!
Ի դեպ, արքայի անունը այնուհանդերձ Տիրան էր, Տիրան I (մ.թ.ա. 115-95), թեև արտահայտվել են կարծիքներ նաև "Տիգրան"-ի օգտին: Բանն այն է, որ Խորենացին Արտաշեսի որդուն անվանում է Տիրան, բայց հռոմեական պատմիչը (կարծեմ Ապպիանոսը) Տիգրան Մեծի հորը անվանում է "Տիգրան": Ես առավել կողմնակից եմ "Տիրան" տարբերակի օգտին, մանավանդ, որ "Տիգրան I"-ի տակ հասկացվում է Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522):
Առայժմ այսքանը, բայց ընթացքում կավելացնեմ :)
Հարգելի Malxas
Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար, թեկուզ և առայժմ ֆորումային մակարդակում: Ի դեպ, ունեի մի կուրսեցի` "Արմեն Մալխասյան" անունով ազգանունով և, առաջին իսկ պահից, երբ Բուկինիստում տեսա Ձեր գիրքը, մտքովս անցավ - միթե մեր հարազատ Մալխաս ախպերը պատմավեպ է գրել: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը... բայց կարծում եմ, որ Դուք այնուհանդերձ իմ կուրսեցին չեք:
Ինչևէ, ասեմ, որ ես դառնում եմ այս թեմայի մշտական մասնակից ու մեծ ուշադրությամբ կհետևեմ նրան:
Ասեմ, որ ինձ միանգամից դուր եկավ գրքի կոնցեպցիան, այն, որ գրքում Դուք, եթե չեմ սխալվում, նկարագրում եք Տիգրանի գործունեությունը մինչև արքա դառնալը ու դրա ամենասկզբում, այլ ոչ թե տալիս եք նրա պատկերը, որպես աշխարհակալ: Կարծում եմ, որ, շփոթմունքից խուսափելու և Հայկ Խաչատրյանի արած գործը կրկնելու պահով սկսված խոսակցությունը երևի թե չէր էլ լինի, եթե Դուք սա ասեիք ամենասկզբում: Ընդ որում սա ես համարում եմ իրոք օրիգինալ մոտեցում, քանի որ մի կողմից չեք կրկնում Հայկ Խաչատրյանին, մյուս կողմից էլ նորովի եք զարգացնում պատմավեպի այս թեման:
Թեման սպառելու համար այնուհանդերձ ասեմ, որ իրոք, կարծում եմ, որ հայտնի թեմաներով կրկնություն տալու կարիքը անձամբ ես չեմ տեսնում: Փառք աստծո, մեր պատմությունը այնքան արժանի էջեր ունի նկարագրելու, որ հանգիստ կարող եք ցանկացած թեմայով ծավալվել: Ի դեպ, "Վարդանանք" գրելու համար երևի թե չէր խանգարի Ձեզ ծանոթանալ այս թեմային -
http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն
շատ ասելու բան կա, բայց, եթե ծանոթանաք այդ թեմային ու հարմար գտնեք, այնտեղ կասեմ ;)
Առաջին անգամ եմ լսում այս բառը...
Կարծես թե նկատի է ունեցվում հռոմեական աղբյուրներից հայտնի "Գուրաս"-ը` Տիգրան Մեծի եղբայրը, որի իրական անունը ուղղակի եղել է "Գոռ":
Գեղեցիկ է ասված, թեև ավելի տեղին կլիներ "ալանական" բառը: Այս առիթն օգտագործելով ասեմ, որ Ձեր նկարագրողական ոճը ու պատկերներ ստեղծելու ուժը ինձ դուր է գալիս:B
Այստեղ կարծես թե ժամանակագրական խնդիր կա: Տեսեք, արքան մահացել է մ.թ.ա. 95 թ-ին, ըստ վեպի (իրական տարիքը կարելի է ասել մոտավոր, բայց փաստ է, որ մահը եղել է ծեր հասակում)` 80 տարեկանում: Այսինքն նա պետք է ծնված լիներ մ.թ.ա. 175 թ-ին: Դաշույնը նա ստացել է 15 տարեկանում, այսինքն մ.թ.ա. 160 թ-ին: Հենց այդ տարում է, հավանաբար ամռանը, մահացել Արտաշես I-ը: Դաշույնը նվիրելու համար կար... կես տարի ու մահամերձ արքա: Սկզբունքորեն հնարավոր է, բայց...
Ի դեպ, որպես պատմաբան կարծում եմ, որ Տիրանը ծնվել է մ.թ.ա. 183-180 թվականների արանքում, հավանաբար մ.թ.ա. 181 թ-ին:
Սկզբունքորեն հնարավոր է, թեև պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում ֆեոդալիզմը դեռևս այնքան զարգացած չէր, որ կենտրոնախույս ուժերն այդ տեսքը ստանային: Այդ ժամանակաշրջանում "նախախարներ"-ը մանր մեծ, սեփական ուժ դեռևս չունեին ու այստեղ ավելի շատ կարծես թե տուրք է տրված հետագա ժամանակաշրջանի իրադարձություններին:
Տարածքային կորուստ Մեծ Հայքի թագավորությունը իրոք չի ունեցել, բայց եկեք չմոռանանք, որ զիջել էր պարթևներին դեռևս այս արքայի եղբոր, Արտավազդի օրոք և դրա արդյունքն էր եղել նորածին Տիգրան Մեծի պատանդ տարվելը:
Սա ով է??
Գուցե, հետո... բայց եկեք չմոռանանք, որ Կուրի մ.թ.ա. 183 թ-ի ճակատամարտում ալաններն ու նրանց դաշնակիցները գլխովին ջախջախվել էին: Քարթլիս-Ցխովրեբայի տվյալները արժեքավոր կերպով լրացնում են Խորենացու կողմից պատմվող այս ճակատամարտը:
Ի դեպ, սա կարծես այնքան էլ պատմական չէ: Դատելով խորենացու աղոտ ակնարկներից, որը իր ամենասիրած հերոսներից մեկին չէր կարող վարկաբեկել ու ակնարկներից այն կողմ անցնել, Սաթենիկը ոչ միայն չէր սիրում Արտաշեսին, այլ գուցե նաև ուղղակիորեն դավաճանում էր նրան: Իհարկե, ցավալի փաստ է ու որոշակիերոն ցրում է գեղեցիկ լեգենդը, բայց... հանուն ճշմարտության:
Համաձայն Խորենացու, արքան մահացել է` մնալով ձնահյուսքի տակ: Ընդ որում, դատելով առկա տվյալներից, նա ամենևին էլ այն ուժեղ ու փառասեր արքան չի եղել, որը նկարագրված է վեպում...
Եթե այլ բացատրություն չկա, ապա կարծում եմ, որ լուրջ բացթողում է: Ինքն իր մասին է արտահայտվում...??!!
Ի դեպ, արքայի անունը այնուհանդերձ Տիրան էր, Տիրան I (մ.թ.ա. 115-95), թեև արտահայտվել են կարծիքներ նաև "Տիգրան"-ի օգտին: Բանն այն է, որ Խորենացին Արտաշեսի որդուն անվանում է Տիրան, բայց հռոմեական պատմիչը (կարծեմ Ապպիանոսը) Տիգրան Մեծի հորը անվանում է "Տիգրան": Ես առավել կողմնակից եմ "Տիրան" տարբերակի օգտին, մանավանդ, որ "Տիգրան I"-ի տակ հասկացվում է Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522):
Առայժմ այսքանը, բայց ընթացքում կավելացնեմ :)
Չափազանց ուրախ եմ ծանոթության համար: Շնորհակալ եմ, որ այսպես հանգամանալից մանրամասնել եք: Շնորհակալ եմ նաև Վարդանանքի վերաբերյալ հղման համար, որը հավանաբար հետաքրքիր ու արժեքավոր նյութեր է պարունակում:
Առանց ժամանակ կորցնելու փորձեմ բացատրություն տալ:
ալեր - հայոց. ժող. հավատալիքներում բրդոտ, կես մարդկային, կես կենդանական կերպարանքով, մեկ հատիկ հրեղեն աչքով, պղնձե եղունգներով և երկաթե ժանիքներով չար և ահարկու ոգիներ.... - շարունակությունը բավական երկար է, կարող եք ծանոթանալ դիցաբանական բառարանում:
Դեմետրե - ըստ դից. բառարաններից մեկի անդրշիրիմյան թագավորության աստվածն է:
Ժամանակագրական և անվանական բոլոր դիտողությունների հետ կարող եմ համաձայնել, սակայն հիշեցնում եմ, որ գիրքը գեղարվեստական է և նպատակ չի հետապնդում ամենաճշգրիտ կերպով պահպանել պատմական բոլոր իրադարձությունները: Սոսկ պահպանվել է հիմնական իրադարձություններից չշեղվելու սկբունքը:
Ըստ իմ ունեցած տեղեկությունների Արտաշես թագավորի վեց որդիների մեջ առկա են արքայազններ և Տիրան, և Տիգրան անուններով: Գուցե սա վիճելի է, սակայն վիճելի է և այդ ժամանակների ամբողջ պատմությունը:
սկյութների ու ալանների վերաբերյալ: - Ես պատմաբան չեմ, սակայն որոշ պատմական աղբյուրներում կարդացել եմ, որ ալանները սկյութական ծագում ունեն:
Կուզենայի անդրադառնալ նաև Տիգրանի տարիքին ու նրա Արտաշեսի թոռը լինելուն կամ չլինելուն: Անձնական այն կարծիքն ունեմ, որ Տիգրան Մեծը տարիքային առումով ավելի հարմար կլիներ Արտաշեսի ծոռը լինել: Պատմագետների ոմանց կարծիքով էլ Տիգրան Մեծի հայրը ոչ թե Տիգրանն է, այլ Արտավազդը.... Կարծում եմ շատ կարելի է շարունակել, առավել ևս , որ հավանաբար ինձանից ավելի լավ եք տեղյակ հայոց պատմությանը:
Ամեն դեպքում ես նույնպես շատ ուրախ եմ ծանոթության համար, թեկուզև առայժմ ինտերնետի միջոցով:
ալեր - հայոց. ժող. հավատալիքներում բրդոտ, կես մարդկային, կես կենդանական կերպարանքով, մեկ հատիկ հրեղեն աչքով, պղնձե եղունգներով և երկաթե ժանիքներով չար և ահարկու ոգիներ.... - շարունակությունը բավական երկար է, կարող եք ծանոթանալ դիցաբանական բառարանում:
Չգիտեի...
Դեմետրե - ըստ դից. բառարաններից մեկի անդրշիրիմյան թագավորության աստվածն է:
Զգուշանում եմ ասել, չի եղել, բայց համենայն դեպս ես չեմ հանդիպել տեղեկության, որ նման անունով աստված է եղել...
Ժամանակագրական և անվանական բոլոր դիտողությունների հետ կարող եմ համաձայնել, սակայն հիշեցնում եմ, որ գիրքը գեղարվեստական է և նպատակ չի հետապնդում ամենաճշգրիտ կերպով պահպանել պատմական բոլոր իրադարձությունները: Սոսկ պահպանվել է հիմնական իրադարձություններից չշեղվելու սկբունքը:
Իհարկե, իրավունք ունեք: Նույն Դյուման ամբողջական պատերազմներ ու ճակատամարտեր էր տեղափոխում, թեև ասեմ, որ ինքս, լինելով ժանրի երկրպագու ու նաև անավարտ պատմավեպի հեղինակ, այլ մոտեցում ունեմ ու կարծում եմ, որ պատմավեպ գրողը պետք է հնարավորինս մոտ լինի պատմությանը: Ոճի հարց է, որևէ խնդիր չեմ տեսնում...
Ի դեպ, հերթական մի դիտարկում անեմ, հուսով եմ չեք նեղանա: Կարդացել եք Սասուն Վարդանյանի "Արամ աշխարհակալ"-ը? Եվ այսպես, այնտեղ վեպը նույնպես սկսվում է, ինչպես Ձեզ մոտ` մահամերձ արքայի տեսարանի նկարագրումով, թեև իհարկե, դետալները տարբեր են: Սա այսպես, որպես դիտարկում: Այստեղ ես ժամանակին մի թեմա բացեցի, բայց այն չզարգացավ...
http://www.akumb.am/showthread.php/32337-Ժամանակակից-հայ-պատմավեպը
Կարծում եմ, Ձեր մասին էլ արդեն արժե այնտեղ գրել :)
Չգիտեի...
Զգուշանում եմ ասել, չի եղել, բայց համենայն դեպս ես չեմ հանդիպել տեղեկության, որ նման անունով աստված է եղել...
Իհարկե, իրավունք ունեք: Նույն Դյուման ամբողջական պատերազմներ ու ճակատամարտեր էր տեղափոխում, թեև ասեմ, որ ինքս, լինելով ժանրի երկրպագու ու նաև անավարտ պատմավեպի հեղինակ, այլ մոտեցում ունեմ ու կարծում եմ, որ պատմավեպ գրողը պետք է հնարավորինս մոտ լինի պատմությանը: Ոճի հարց է, որևէ խնդիր չեմ տեսնում...
Ի դեպ, հերթական մի դիտարկում անեմ, հուսով եմ չեք նեղանա: Կարդացել եք Սասուն Վարդանյանի "Արամ աշխարհակալ"-ը? Եվ այսպես, այնտեղ վեպը նույնպես սկսվում է, ինչպես Ձեզ մոտ` մահամերձ արքայի տեսարանի նկարագրումով, թեև իհարկե, դետալները տարբեր են: Սա այսպես, որպես դիտարկում: Այստեղ ես ժամանակին մի թեմա բացեցի, բայց այն չզարգացավ...
http://www.akumb.am/showthread.php/32337-Ժամանակակից-հայ-պատմավեպը
Կարծում եմ, Ձեր մասին էլ արդեն արժե այնտեղ գրել :)
Սասուն Վարդանյանի Արամ Աշխարհակալը կարդացել եմ: Կարծում եմ վեպերն այնքան տարաբևեռ են ու գրվածքի ոճերն էլ այնքան տարբեր, որ որևէ նմանության խնդիր լինելը բացառվում է: Երևի ավելի ճիշտ կլիներ, որ մինչև վերջ կարդայիք գիրքը, իհարկե եթե կարողանայիք ժամանակ տրամադրել:
Դեմետրեն հիշեցրեց հունական դիցաբանության Դեմետրա՝ հողագործության ու պտղաբերության աստվածուհուն: Բայց հատվածի տեքստից դատելով՝ նրա հետ կարծես աղերսներ չունի:
Դեմետրեն հիշեցրեց հունական դիցաբանության Դեմետրա՝ հողագործության ու պտղաբերության աստվածուհուն: Բայց հատվածի տեքստից դատելով՝ նրա հետ կարծես աղերսներ չունի:
Դեմետր և Գիսանե աստվածություններ ունեցել ենք մեր դիցաբանության մեջ, ծագումով հնդկական են: Միշտ իրար հետ են հիշատակվում, երկու, թե երեք տեղ հանդիպել եմ:
Դեմետրե - ըստ դից. բառարաններից մեկի անդրշիրիմյան թագավորության աստվածն է:
Թե՞ Դեմետրա (հունարեն Դեմետեր), ով հունական դիցաբանություն բերքի, պտղատվության, տարվա եղանակների, ինչպես նաև ամուսնության, կյանքի և մահվան աստվածուհին էր: Իսկ Դեմետրայի դուստրը՝ Պերսեփոնեն, անդրշիրիմյան թագավորության թագուհին էր, Հադեսի կինը: Երևի շփոթմունք է եղել :)
E-la Via
30.09.2010, 23:02
Malxas ինձ դուր եկավ ձեր գրքի առաջին գլուխը,հավանեցի այն, հետաքրքրեց այնքանով, որ անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեմ, կկարդամ, այդ ժամանակ էլ անպայման կհայտնեմ կարծիքս:
Դեմետրեն հիշեցրեց հունական դիցաբանության Դեմետրա՝ հողագործության ու պտղաբերության աստվածուհուն: Բայց հատվածի տեքստից դատելով՝ նրա հետ կարծես աղերսներ չունի:
Իսկապես ոչ մի կապ չունի:
Ի դեպ, գրքում բավական անդրադարձումներ կան հայոց մյուս աստվածների վերաբերյալ:
---------- Ավելացվել է՝ 00:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:03 ----------
Malxas ինձ դուր եկավ ձեր գրքի առաջին գլուխը,հավանեցի այն, հետաքրքրեց այնքանով, որ անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեմ, կկարդամ, այդ ժամանակ էլ անպայման կհայտնեմ կարծիքս:
Շնորհակալ եմ: Անհամբեր սպասում են ձեր անկեղծ և անկողմնակալ կարծիքներին:
Չէ, ես ուղղակի էդ էպիզոդի պահով ասացի: Ի դեպ, գիրքը չեմ կարդացել, բայց "գրախանութային մակարդակով" հասցրել եմ թերթել :) Ուղղակի հիմա կարդալու ոչ ժամանակ ունեմ, ոչ տրամադրություն, բայց ապագայում երևի կկարդամ...
Այնտեղ մի օրիգինալ պահ կար, երբ թշնամիներին թվում է, թե իրենք գերել են Տիգրանին, բայց պարզվում է` գերվածը ինչ-որ մի քուրմ էր, թե հարբեցող;)
Թե՞ Դեմետրա (հունարեն Դեմետեր), ով հունական դիցաբանություն բերքի, պտղատվության, տարվա եղանակների, ինչպես նաև ամուսնության, կյանքի և մահվան աստվածուհին էր: Իսկ Դեմետրայի դուստրը՝ Պերսեփոնեն, անդրշիրիմյան թագավորության թագուհին էր, Հադեսի կինը: Երևի շփոթմունք է եղել :)
Հերթական անգամ ստիպված են անդրադառնալ Դեմետրե աստվածությանը, որի մեջ ոչ մի կապ չեմ տեսել հունական կամ հռոմեական դիցաբանության հետ: Մեջբերում եմ հատված Գ. Արծրունու Դիցարան Հայոց հանրագիտարանից
ԴԵՄԵՏՐԵ- Դեմետր, Գիսանեի եղբայրը, հնդկական ծագում ունեցող աստված, հայկական դիցարանում ստորերկրյա թագավորության, անդրշիրիմյան աշխարհի և մեռելների աշխարհի տիրակալը......
Մեջբերում եմ սովետական հանրագիտարանից
Գիսանե, հայկական հեթանոսական աստված, որին վերագրվում է հնդկական ծագում… ըստ Զենոն Գլակի, Գ. և իր եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են… Գ-ի և Դ-ի պաշտամունքը արդյունք է այն կրոնական հարաբերությունների, որ առաջացել են բուդդայականության և հելլենիզմի փոխհարաբերության ընթացքում:
Ավելի մանրամասն՝ «Հայկական սովետական հանրագիտարան», հատոր 3, էջ 75:
Տեղեկությունները հիմք ունեն Զենոբ Գլակին: Աստվածություններից էնքան էլ ուժեղ չեմ, ուրա թե ռազմական մանրամասնի մասին խոսք լիներ, բայց Զենոբի մոտ Դեմետրեն ու գիսանեն ուղղակի քրմեր էին: Երևի աստվածությունների անունները բխեցվել է քրմերի անուններից??!!
akumb -ում գրանցվելուց հետո հաճելիորեն զարմաց եմ: Երբեք չէր կարծում, թե այսքան գրքասերներ կան, և այն էլ այսքան լավ ծանոթ գրականությանը: Որպես ակումբի նորեկ դեռ կարդում եմ թեմաները, որոնք մեծամասամբ հետաքրքիր են: Ափսոսում եմ, որ ուշ եմ միացե ձեզ :
akumb -ում գրանցվելուց հետո հաճելիորեն զարմաց եմ: Երբեք չէր կարծում, թե այսքան գրքասերներ կան, և այն էլ այսքան լավ ծանոթ գրականությանը: Որպես ակումբի նորեկ դեռ կարդում եմ թեմաները, որոնք մեծամասամբ հետաքրքիր են: Ափսոսում եմ, որ ուշ եմ միացե ձեզ :
Ուրախ ենք, որ միացել եք, բայց տեղեկացնեմ, որ ակումբն ունի հստակ կառուցվածք ու յուրաքանչյուր թեմայում նախատեսված է քննարկել այդ թեմայի նյութը: Նման քննարկումների համար կան համապատասխան բաժիններ ու թեմաներ: Ի դեպ սիրով Ձեզ հրավիրում եմ ակումբի հանդիպումներին, որտեղ կարող եք ծանոթանալ ակումբցիների հետ:
Եթե հնարավոր է կխնդրեի ավելի մանրամասն:
Եթե հնարավոր է կխնդրեի ավելի մանրամասն:
Մի քիչ ավելի մանրամասն:
Անկաշկանդ ու ազատ զրույցների համար կա «Զրուցարան (http://www.akumb.am/showthread.php/57025-Զրուցարան)» թեմա:
Բացի նրանից, որ ակումբցիներկ հաղորդակցվում ու քննարկումներ են կազմակերպում ֆորումում, պարբերաբար նաև հանդիպումներ են կազմակերպում, որտեղ հավաքվում են, զրուցում, խաղեր խաղում, քննարկումներ կազմակերպում և այլն: Հերթական հանդիպման մասին կարելի է տեղեկանալ այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/46814-Հանդիպում-6-կամ-հանդիպումների-նոր-սեզոն):
Իսկ մնացածը արդեն ընթացքում կարծում եմ, որ կկողմնորշվեք, թե որ թեմայում ինչ հարց է քննարկվում: Չարժի, որ այս թեման «Տիգրան Մեծ» պատմավեպի քննարկումից վերածվի առօրյա խոսակցության թեմայի :)
Ambrosine
04.10.2010, 23:17
Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
Տիգրանն էլ հայկական անուն չէ ;)
Վերջին մտքի հետ միանշանակ համաձայն եմ, բայց մեր պատմության 5000 տարիները մեզ հսկայական հումք են տալիս գրական ամենատարբեր տիպի երկերի համար: Ու դեռ ժամանակը չի, երբ պիտի նորից անդրադառնանք նույն մարդկանց կամ դեպքերին: Խուտ դրա պատմական անհրաժեշտությունը չկա: Օրինակ անընդհատ սպասում եմ Արցախյան հերոսամարտին նվիրված գրական արժեքավոր երկի: Ու դեռ սպասում եմ:think
ԻՄՀԿ :))
Հումք տալիս են, բայց հերոսներն են քիչ: Ամեն դարաշրջանում այլ տեսանկյունից են մեկնաբանում այս կամ այն քայլը: Հատկապես գեղարվեստական գրականության մեջ, որ այդքան էլ կարևոր չեն պատմական ստույգ տվյալները, շատ ազատ հեղինակը կարող է իր խոսքը հասցնել կարդացողին: Րաֆֆին, երբ գրում էր Սամվելը, նպատակ ուներ՝ զարթնեցնել հայ երիտասարդությանը, ազատության համար պայքարի կոչ անել: Դրա համար էլ Րաֆֆիի Սամվելը սպանեց իր հարազատ մորը: Իսկ իրականում Սամվելը հարազատ մորը չի սպանում, այլ՝ Շապուհի քրոջը, որ իր հոր կինն էր: Րաֆֆին իր խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու համար է այդպես գրել: Իսկ եթե մեր սերունդը նստի ու գրի Սամվելի մասին, ապա այսօր Սամվելը ուրիշ խնդիրներ կունենա լուծելու ;): Նույնն էլ Տիգրանը:
Առաջին գլուխը շատ հետաքրքիր էր գրված: Ես էլ գրախանութ գնացողների շարքին դասվեցի :))
Հուսով եմ գրքում Տիգրանը հաղթող կերպար կլինի, դաստիարակող, որովհետև այս հատվածի մեջ ինքը լրիվ ռեալիստական դպրոցի հետևորդի նման է խոսում, այնպիսի տակտիկա է առաջ քաշում, որ միայն Լուի 11-ի կամ Ֆրանչեսկո Սֆորցայի մտքով կանցներ հետագայում: Իրական պատմությունը, կորուստները, սխալ հաշվարկները մի կողմ, մեր պատմության մեջ գոնե հաղթանակած կերպարներ պահենք, մինչև Արցախյան հերոսները վեպերի հերոսներ դառնալու պատվին արժանանան: Ի դեպ, Վարդանանքը չգիտեմ որքանով է հաջող ընտրված, որովհետև ուղեղներս արդեն կարճ միացում ա տալիս հենց Ավարայր բառից, եթե դժվար չէ, եկեք մեր օրերի հաղթանակները հենց կենդանի հերոսների կամ ականատեսների միջոցով գրեք: Ես ավելի մեծ հաճույքով այդ գրքերը կկարդամ: Այնպես որ, Moonwalker ջան, ես էլ եմ սպասում այդ վեպին :P: Արդեն հոգնել եմ գիտական, փաստագրական գրականությունից :}:
Տիգրան Մեծ պատմավեպը մասնագետներն ավելի շատ համարում են արկածային, քան գիտական և պատմական: Ավելի պարզություն մտցնելու համար մոտ օրերս կտեղադրեմ նախաբանը, որը գրել է գրքի խմբագիրը և դրանով ռեալ գնահատական տվել գրքին:
Ներկայացնում եմ Տիգրան Մեծ պատմավեպի նախաբանը` գրված Ներսես Աթաբեկյանի կողմից:
ՆԱԽԱԲԱՆ
Պատմագրությունը, որպես կանոն, արքայատոհմերի, նախարարական տների, զինվորական դինաստիաների պատմություն է, ըստ հարկի ներկայացվող անհատներն
էլ գերազանցապես սիմվոլներ են, ժամանակի պետական-քաղաքական-ռազմական
մտայնության կրողներ, μայց ոչ կենդանի մարդիկ, որոնք ներկայանում են իրենց
առաքինություններով և արատներով, առօրյայով ու կենցաղավարությամμ, օրախնդիր
համակրանքներով ու հակակրանքներով:
Պատմագրությունն, ըստ էության, ժամանակի և իրադարձությունների հաշվետվություն է, ոչ Մարդու պատում-վերլուծություն: Սա հատուկ է ոչ միայն հայ պատմագրությանը և ոչ առավելություն է, ոչ էլ թերություն, պարզապես պատմագրության խնդիրն է այդպիսին. պատմիչը տարե-գրում է ժամանակը, անվանում ժամանակաստեղծ իրադարձության հեղինակներին ու պատասխանատուներին և գնահատում Գործը:
Ահա այստեղ է պատմագրության և պատմավիպասանության սահմանաբաժանը. ի տարμերություն պատմիչի` վիպասանի խնդիրը, թերևս, ոչ այնքան Գործը, որքան Մարդուն գնահատելն է, ժամանակի ոչ թե արձանագրումը, այլ` վերագնահատումը, իրադարձությունների ոչ թե փաստումը, այլ վերստեղծումը:
Պատմիչն, այսպիսով, ՙգույքագրում է՚ աշխարհը, վիպասանն աշխարհ է ստեղծում: Հենց այդ աշխարհաստեղծումն է, որ չի կարող տեղի ունենալ առանց մանրամասների. մարդու և աշխարհի հարաμերակցության նյութը մանրամասներն են, որոնց
μացակայությունից էլ դժգոհել են μոլոր ժամանակների ու ժողովուրդների վիպասանները:
Մանրամասների չգոյության պարագայում պատմավեպի հաջողության միակ ճանապարհը դրանք ՙհորինելն՚ է: Չակերտյալ եմ ասում, որովհետև դա իրականում հորինում չէ, այլ` վերականգնում, ինչպես, օրինակ, աղճատված կամ անընթեռնելի հանգաμառն է վերականգնվում μանաստեղծության մեջ: Վերականգնվածը կարող է ճշգրիտ նույնը չլինել, μայց համարյա առանց μացառության` ստույգ տարμերակ է: Գրականությունն, ի
վերջո, կյանքն է, որը գուցե և վավերական չէ, μայց այդպես է ապրվել...
Արմեն Մալխասյանի ՙՏիգրան Մեծ՚-ը այս մտածողության ու տեսանողության շրջանակում է, և վեպի հաջողվածության գաղտնիքն էլ` ՙդասական մոտեցման՚ շրջանցումը: Հակառակ դեպքում, առաջին հերթին, ընտրված թեման էր գրողի պարտության նախապայման լինելու:
Տիգրան մեծի գահակալության շրջանը, թերևս, ամենաարծ-արծվածներից է մեր պատմագիտության ու վիպասանության մեջ, Տիգրան Մեծը` ամենասիրված ու պաշտված արքան` ժողովրդի կողմից և մեր ազգային ինքնագիտակցության մեջ. վերջապես, Տիգրանի Հայաստանը մեր եզակի կայսրությունն է, ինքը` մեր միակ աշխարահակալը: Բայց հենց այստեղ էլ թաքնված է ծուղակը` հանրահայտնին վերապատմելու գայթակղությունը,
որքան հեշտ ու հաճելի, նույնքան էլ` անպտուղ ու անհեռանկար:
Արմեն Մալխասյանը նաև այս ծուղակն է շրջանցել` գրելով ոչ թե աշխարհակալության, նույնիսկ` ոչ աշխարհակալի պատմությունը, այլ Տիգրան Արտաշիսյանի մասին, որը պետական այր է, զորապետ, որդին իր ծնողների, հայրն իր զավակների, ընկերն իր բազկակիցների, տղամարդն իր կանանց, մարդ` միով μանիվ, μայց ոչ գաղափարախոսական խորհրդանիշ ու պաշտամունքի մասունք:
Նույնիսկ Տիգրանի կենսագրության բոլոր ժամանակներից ՙվերադարձի ժամանակի՚ ընտրությունը վկայում է գայթակղությունից խույս տալու ջանքի մասին. վեպի ողջ
ընթացքում Տիգրանը ՙմեր իմացած՚ Տիգրան Մեծը չէ, այլ` պատանդ (թեկուզև` պատվավոր), հայրակորույս որդի, գահակալության ինքնակոչ թեկնածուների հետ արքայությունը վիճարկող այր, դժվար ու վտանգաշատ վերադարձի ճանապարհն անցնող արքայազուն, արքունական վարքականոնին, նաև խարդավանքների գաղտնի զսպանակներին կատարելապես տիրապետող փայլուն պալատական... Եվ միայն վերջաμանում է ներկայանում ՙմեր իմացած՚ Տիգրանը, այն էլ` առավելապես ՙգործք մեծացի՚ սեղմ թվարկումով:
Ավելին, Տիգրանն այս ՙոչ աշխարհակալական ներկայությամμբ էլ հաճախ ՙբացակա ներկայություն՚ է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարող, կողմնորոշող ու կանխորոշող ներկայություն: Աստղագետ Զարեհն ու նրա որդի Առնակը, Արտան Երվանդունին ու Միհրդատ Եվպատորը, քրմապետ Վահունին, Աստղիկն ու Նազենիկը, Սաուլն ու Հայր Արտաշեսը, պանդոկապան Խալդիտան ու ավազակապետ Արտաշեսը, վեպի, ըստ էության, բոլոր կերպարները, որոնք մակերեսային հայացքով` ավելի ցայտուն ու գործնական են, քան Տիգրանը, իրականում ապրում ու գործում են նրա ՙձգողականության դաշտում՚, գիտակցաμար կամ ենթագիտակցաμար ենթարկվում նրա գործողությունների տրամաբանությանը, կատարում նրա ուղղակի կամ չμարձրաձայնված հրամանները: Այսինքն
ժամանակն ու զարգացումները, խորքային դիտարկմամբ, ենթակա են թվացյալ երկրորդ
պլանում գտնվող գահաժառանգի, ապա և` գահակալի կամքին ու ծրագրերին:
Այս մոտեցումը ընթերցողին թույլ է տալիս ինքնուրույն գտնել ՙիր՚ Տիգրան Մեծին, այլև վեպի մյուս ՙբնակիչներին՚ զերծ է պահում նրա կցորդը կամ սպասարկուն դառնալու տխուր հեռանկարից: Այսօրինակ հղացման շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն ամբողջական ու կենսունակ կերպար է, այլև ինքնուրույն աշխարհով կենդանի ու
հետաքրքիր մարդ, որը Տիգրան Մեծի ՙձգողականության դաշտում՚ գտնվելով հանդերձ`
ինքնաստեղծ է, ինքնիշխան և ապրում ու ընդլայնվում է իր ներքին կանոններով ու
տրամաբանությամբ:
Փաստորեն, ՙՏիգրանի ասքին՚ զուգահեռ վեպում ունենք Առնակի և Աստղիկի,
Սաուլի ու Նազենիկի, քրմապետ Վահունու և Արտան Երվանդունու, նույնիսկ աստղագետ
Զարեհի ու բանտապահ Մերվանի ընդամենը մի քանի էջանոց, բայց զարմանալիորեն
խիտ ու յուրօրինակ ՙասքը՚: Կենդանի մարդիկ` հոսող ժամանակի և առարկայական
մանրամասների մեջ, որոնց կյանքն ու գործը հեղինակը ոչ թե պատմում է ի հավելումն
ՙՏիգրան Մեծի ասքի՚, այլ ցուցանում` ներքին կապերի և առնչությունների
հայտմագործման հաճույքը թողնելով ընթերցողին:
Մի առանձնահատկություն ևս, որով Արմեն Մալխասյանի ՙՏիգրան Մեծ՚-ը
տարբերվում է ավանդական պատմավեպից: Հայ պատմավեպը, որպես կանոն, ծրագիր
վեպ է, ծրագրային վեպ և, ըստ ժամանակի ու իրավիճակի պահանջի, միշտ խնդիր է
ունեցել սպասարկել որոշակի գաղափարախոսություն` ազգային-պետական խնդիրների
արծարծում, ազգային ազատագրական պայքար, պետականության վերականգնում ու
պահպանում, պատմության մեջ անհատի կամ ժողովրդի առաջնայնության քննություն և
այլն:
Վեպ-ծրագրի գերակայությունն, ինչ խոսք, օբյեկտիվ երևույթ է` պայմանավորված մեր անպետականությամբ և գոյապայքարի ու ազգապահպանության խնդիրներով, ինչը առաջնային էր դարձնում գրականության, այս դեպքում` պատմավեպի միջոցով խնդրի μարձրա-ձայնումն ու ժողովրդականացումը: Արմեն Մալխասյանն այս դեպքում հետևում է ոչ թե հայրենական, այլ եվրոպական պատմավեպի (Վալտեր Սքոթ, Ալեքսանդր Դյումա, այլք), ավելի ստույգ` արկածային-պատմական վեպի ավանդույթին, ըստ որի` պատմական իրադարձությունը ՙբացվում է՚ մասնավորի, ինտրիգի, հերոսի անձնական կյանքի, արկածի զարգացման միջոցով: Այդպիսով վեպում ունենում ենք երկպլանային ժամանակ. իրական-պատմական անցքերը զուգորդվում են ՙհնարված՚ իրադարձություններին և
իրենց արկածայնությամμ ու գրավչությամμ իրական պատմությունն ապրեցնում որպես
գեղարվեստական իրականություն:
Սա պատմությունը հանրային ու մատչելի դարձնելու, ժամանակակից մարդուն անցյալի հերոսների կյանքով, նրանց ժամանակում ապրեցնելու արդյունավետ եղանակ է: Դժվար չէ տեսնել, օրինակ, որ Ալեքսանդր Դյումայի վեպերը շատ ավելին են արել,
ասենք, Վալուաների ու Բուրμոնների արքայատոհմերի պատմությունը ֆրանսիացունը (և
ոչ միայն ֆրանսիացունը) դարձնելու համար, քան ժամանակի հարուստ ու հրապարակի
վրա գտնվող տարեգրությունները: Եվ նույնքան դժվար չէ համոզվել, թե որքան կշահեր,
օրինակ, ՙՍամվել՚ պատմավեպը, եթե Րաֆֆին ՙշեղվեր՚ վեպի ՙՀա±յր, թե± հայրենիք՚
գերխնդիր-սխեմայից` եթե ոչ առաջնային, ապա գոնե համակշիռ դարձնելով արկածային
շերտը` զարգացնելով, ասենք, Սամվելի սիրո պատմությունը, կամ որևէ այլ ինտրիգ,
որը գերխնդրին զուգահեռ ՙկպահեր՚ վեպից ՙվտարված՚ կյանքը և, ըստ այդմ`
ընթերցողական հետաքրքրության խարիսխը:
Հասկանալի է` այլ են եղել մեծ վիպասանի (մեր վիպասանների գերակշիռ մասի) ժամանակն ու խնդիրները, և բարեբախտություն է, որ Արմեն Մալխասյանը տուրք չի
տվել ծանոթ ճանապարհով գնալու գայթակղությանը, շեղվել է ավանդույթից, քանի որ իր
ժամանակն ու խնդիրները, նաև ընթերցողը միանգամայն այլ են: ՙՏիգրան Մեծ՚-ի հեղինակը ոչ միայն ընթերցողին հնարավորություն է տալիս, այլև մղում է մտնելու իր վիպական հերոսների կյանքի շրջանակը, ապրելու նրանց արկածները, տրվելու նրանց սիրո հորձանուտին, վերապրելու ու զգալու դրամատիկ իրադարձությունները, հրճվելու զավեշտական անցուդարձով, և միայն վերջում, երբ պատումն արդեն ամփոփված է կամ հասնում է ավարտին, հանկարծ հասկանում ես, որ աննկատելիորեն քոնն է դարձրել այն կարևորը, որ սխեմատիկորեն առաջին պլան էր մղվում ավանդական պատմավեպում` Մեծ Հայքի հզորացում, սահմանակից պետությունների հպատակեցում, կենտրոնախույս ուժերի զսպում, μանակի արդիականացում, արհեստների ու արվեստների զարգացում և այլն:
Գլխավորն, ըստ էության, ասվում է, բայց` աննկատ, խույս տալով մերկ հղումներից, առաջին պլան մղելով կենդանի մարդկանց, նրանց կյանքը, հարաբերությունները, նրանց կրքերն ու ուրախությունները, հաջողություններն ու պարտությունները: Փաստորեն, ինչպես վեպի հերոսների պարագայում երկրորդ և նույնիսկ երրորդ ու չորրորդ պլանի կերպարները ընթերցողի ենթագիտակցության մեջ ՙառաջին գիծ՚ են բերում Տիգրան Մեծին, այնպես էլ արկածային-ինտրիգային-մատչելի տեքստը գաղափարական ենթատեքստն է առաջնային դարձնում` միաժամանակ պահպանելով պատումի հետաքրքրականությունն ու ՙընթեռնելիությունը՚:
Այս հետաքրքիր մոտեցումը, պատմավեպի դիտումը ժամանակակից տեսանկյունից և կառուցումն ըստ այդ ընկալման` դարձել են հեղինակի հաջողության գրավականը և թույլ են տալիս փաստել գլխավորը. ՙՏիգրան Մեծ՚-ը վեպ է ոչ միայն սոսկ հայոց հզորության, այլ հարատևության մասին, քանի որ ՙբնակեցված՚ է մարդկանցով, որոնք երբեք չեն
հաշտվում պարտության նույնիսկ մտքին, իսկ հարատևում է պարտության հետ չհաշտվող
մարդկանց ժողովուրդը:
Այս հատկությունն ընդհանրական է μոլոր հերոսների համար և բոլոր, անգամ ամենաանելանելի վիճակներում` սկսած Տիգրան Մեծ արքայից մինչև ՙբարոն
Մյունհաուզեն՚ Հայր Արտաշեսը, մինչև երիտասարդ աստղագետ Արեգը, ում համար
պարտությունն անընդունելի է նույնիսկ... ուսուցչապես Զարեհի հետ գիտական
μանավեճում...
Սա է, թերևս, առանցքային ասելիքը, որ ամփոփ ու դիպուկ վկայում է Արմեն Մալխասյանը ՙՏիգրան Մեծ՚ պատմավեպի վերջնախոսքում. ՙ
<<Հարցերը տեղում էին ինչպես առատության եղջյուրից: Աստղագետը սկսեց կատակի տալ և այլևս ոչ մի հարցի
լրջորեն չպատասխանեց: Արտան թագավորի հետ շփումները նրան սովորեցրել էին
ժամանակին կանգ առնել: Ճիշտ է, գիտնականի կյանքին այլևս ոչինչ չէր սպառնում,
μայց ծաղրանքներից ու սրախոսություններից հաստատ չէր փրկվի: Իսկապես, միայն
խելագարը կմտածեր, որ պարթևների տիրակալը ծնկաչոք հաշտություն կխնդրի
Տիգրանից և նրան կզիջի ՙարքայից արքա՚ տիտղոսը: Անմտություն էր նաև մտածել,
որ հինգ կամ վեց հարյուր տարի անց աշխարհի երեսից իսպառ կվերանան Պարթիան էլ,
Հռոմն էլ, այս տարածքի համարյա μոլոր ազգերն էլ կձուլվեն ավելի երիտասարդներին,
իսկ ահա հայերը, իրենց լեռներին կառչած, հավետ կիշխեն ժամանակի վրա... ՚>>:
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ
Արմեն Մալխասյանը նաև այս ծուղակն է շրջանցել` գրելով ոչ թե աշխարհակալության, նույնիսկ` ոչ աշխարհակալի պատմությունը, այլ Տիգրան Արտաշիսյանի մասին, որը պետական այր է, զորապետ, որդին իր ծնողների, հայրն իր զավակների, ընկերն իր բազկակիցների, տղամարդն իր կանանց, մարդ` միով μանիվ, μայց ոչ գաղափարախոսական խորհրդանիշ ու պաշտամունքի մասունք:
Ասում էի, չէ? Ի դեպ, Astgh ջան, դա Փավստոս Բյուզանդի տարբերակն է, իսկ այ Խորենացին նշում է, որ Սամվելը սպանել է իր մայր Տաճատուհուն, որը Մեհրուժան Արծրունու քույրն էր: Չնայած սրան, ես, սակայն, ավելի հակված եմ քո ասած տարբերակին, ընդ որում կարծում եմ, որ սպանությունն ավելի շուտ անձնական, քան թե հայրենասիրական մոտիվներ է ունեցել...
Moonwalker
05.10.2010, 16:46
Տիգրանն էլ հայկական անուն չէ ;)
Հա, Աստղ ջան Տիգրանը պահլավական անձնանուն է, ինչպես շատ այլ հայկական անձնանուններ (նույն թվում և իմը :)), բայց ոչ քոնը (100% հայկական :)) ): Ես ուղղակի ուզում էի ասել որ Արբակը հայ իրականության մեջ չկիրառվող/քիչ կիրառվող անձնանուն էր (օրինակ՝ չի հանդիպում մեր ոսկեդարյան պատմիչների մոտ) ու տարածում է ստացել միայն Րաֆֆու միջոցով: Սակայն այս ամենը երկրորդական է դառնում հարգարժան հեղինակի հետևյալ մտքից հետո.
Տիգրան Մեծ պատմավեպը մասնագետներն ավելի շատ համարում են արկածային, քան գիտական և պատմական: Ավելի պարզություն մտցնելու համար մոտ օրերս կտեղադրեմ նախաբանը, որը գրել է գրքի խմբագիրը և դրանով ռեալ գնահատական տվել գրքին:
Հիմա շատ ավելի տարզ է, թե ինչ տիպի գրական երկի հետ գործ ունենք: Որպես ավելի շատ արկածային վեպ «Տիգրան Մեծը» շատ հաջող տպավորություն է թողնում (թեկուզ ընթերցածիս մասով): Իսկ ես (երևի իմ թերություններից մեկն է:) ) պատմավեպ կոչվելու հավակնություն ունեցող ցանկացած գրական երկի հանդեպ վերաբերվում եմ ընդգծված բծախնդրությամբ (երբեմն մինչև մանրուքները հասնող)՝ ակնկալելով պատմական համապատասխանություն:
Հումք տալիս են, բայց հերոսներն են քիչ: Ամեն դարաշրջանում այլ տեսանկյունից են մեկնաբանում այս կամ այն քայլը: Հատկապես գեղարվեստական գրականության մեջ, որ այդքան էլ կարևոր չեն պատմական ստույգ տվյալները, շատ ազատ հեղինակը կարող է իր խոսքը հասցնել կարդացողին: Րաֆֆին, երբ գրում էր Սամվելը, նպատակ ուներ՝ զարթնեցնել հայ երիտասարդությանը, ազատության համար պայքարի կոչ անել: Դրա համար էլ Րաֆֆիի Սամվելը սպանեց իր հարազատ մորը: Իսկ իրականում Սամվելը հարազատ մորը չի սպանում, այլ՝ Շապուհի քրոջը, որ իր հոր կինն էր: Րաֆֆին իր խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու համար է այդպես գրել: Իսկ եթե մեր սերունդը նստի ու գրի Սամվելի մասին, ապա այսօր Սամվելը ուրիշ խնդիրներ կունենա լուծելու ;): Նույնն էլ Տիգրանը:
Չհաշված առաջին նախադասությունը՝ պատրաստ եմ ստորագել խոսքերիդ տակ: ;) Իսկ առաջին մտքի մասով. ինչպես թե հերոսները քիչ են:o: Միայն մի օրինակ բերեմ. չունենք սովետական գաղափարախոսական կլիշեներից ազատ գեղարվեստական գործ 1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի թեմայով, իսկ հերոս՝ խնդրեմ օրինակ Արամ Մանուկյանը: Սա զուտ տեսական ոլորտում:)
Առաջին գլուխը շատ հետաքրքիր էր գրված: Ես էլ գրախանութ գնացողների շարքին դասվեցի :))
Հուսով եմ գրքում Տիգրանը հաղթող կերպար կլինի, դաստիարակող, որովհետև այս հատվածի մեջ ինքը լրիվ ռեալիստական դպրոցի հետևորդի նման է խոսում, այնպիսի տակտիկա է առաջ քաշում, որ միայն Լուի 11-ի կամ Ֆրանչեսկո Սֆորցայի մտքով կանցներ հետագայում: Իրական պատմությունը, կորուստները, սխալ հաշվարկները մի կողմ, մեր պատմության մեջ գոնե հաղթանակած կերպարներ պահենք, մինչև Արցախյան հերոսները վեպերի հերոսներ դառնալու պատվին արժանանան: Ի դեպ, Վարդանանքը չգիտեմ որքանով է հաջող ընտրված, որովհետև ուղեղներս արդեն կարճ միացում ա տալիս հենց Ավարայր բառից, եթե դժվար չէ, եկեք մեր օրերի հաղթանակները հենց կենդանի հերոսների կամ ականատեսների միջոցով գրեք: Ես ավելի մեծ հաճույքով այդ գրքերը կկարդամ: Այնպես որ, Moonwalker ջան, ես էլ եմ սպասում այդ վեպին :P: Արդեն հոգնել եմ գիտական, փաստագրական գրականությունից :}:
Միգուցե քեզ սխալ հասկացա, բայց իմաստուն ստրատեգի խորհուրդներ տվող Տիգրանը գլխավոր հերոսի հայր Տիգրան Ա-ն էր: Իսկ բուն Տիգրան Բ Մեծը առաջին գլխում կարծես թե հանդես չի գալիս:think
Քանի որ ակումբի անդամներից մի քանիսը մեծ ցանկություն են հայտնել կարդալ լավ գիրք Արցախյան պատերազմի վերաբերյալ` կուզենայի լսել մի քանի հարցի պատասխաններ: Ինչ կարգի գիրք է ակընկալում ընթերցողը: Հայկական զորքերի ներբող, թե ավելի անկողմնակալ գիրք, որը կներառի բազմաթիվ դառը ճշմարտություններ նաև մեր մասին: Հավատացնում եմ, որ տվյալ դեպքում դա շատ կարևոր է: Մի փոքր անզգուշություն, մոռացության տված որևէ մանրուք, կամ աննշան մի վրիպում կարող է շատերի ամենանուրբ լարերին դիպչել` մարդկանց, որոնք զգացել են պատերազմի ծանրությունն իրենց ուսերին, մասնակից են եղել և կորուստներ են ունեցել:
Այսինքն, արցախյան պատերազմի մասին գիրք կարող է գրել միայն այն մարդը, որը կատարելապես գիտե այդ պատերազի էությունը: Մյուս կողմից, եթե հեղինակը գիտե որոշ անիրավությունների մասին և դրանց անդրադառնում է իր գրքում: Ասենք նկարագրում է Մոնթեի մահը և պաշտպանում է այն վարկածը, ըստ որի դա հայերի ինչ որ բարձրաստիճան զորականի ձեռքի գործն է: Կարո?ղ է արդյոք այսօր հեղինակն այդպիսի բան իրեն թույլ տալ: Իսկ գրել ներբող, որը հիմնականում կգովաբաներ այսօրվա զինվորական կամ պաշտոնական վերնախավը, հավատացեք, պարզապես չէի ցանկանա:
Նմանատիպ խնդրի առնչվել եմ, երբ տպագրում էի Տիգրան Մեծ վեպը: Կարծում է տեղյակ եք, որ Հայաստանում գոյություն ունեն հեթանոսներ: Փոքր ինչ ծանոթանալով գրքին նրանք բավական բուռն վերաբերմունք ցուցաբերեցին: Գործը նույնիսկ նրան հասավ, որ ասում էին, թե պետք է արգելել տպագրել գիրքն այդ տեսքով: Իսկ նրանց հատկապես դուր չէր եկել այն մասը, որը քրմերին էր վերաբերում: Ավելի ճիշտ այն մասը, որտեղ բացասական է խոսվել որոշ քրմերի որոշ գործողությունների վերաբերյալ: Իսկ գրքում քրմերը բազմաթիվ են և ամեն տեսակի էլ կան: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի մնաց նրանց, այսինքն մերօրյա հեթանոսների գաղափարախոսությունը: Ըստ նրանց թագավորական իշխանությունը քրմերին ենթակա մի օրգան էր, այսինքն հենց իրենցն էր, որի դեմ նրանք ոչ մի կերպ չէին ցանկանա դուրս գալ, իսկ քրմապետի որդուն ոչ մի մարդ չէր հանդգնի նույնիսկ վատ հայացքով նայել:
Այսքան խոսելով հեթանոսների մասին ավելացնեմ նաև: Ինչքանով որ շփվել կամ ճանաչել եմ նրանց, բոլորը սկզբից մինչև վերջ լավ տղաներ են: Ազնիվ, պարկեշտ, ընկերոջ համար ամեն ինչ անող և նույնիսկ կյանքը վտանգի ենթարկող: Բայց նրանց գաղափարախոսությունը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ...
Moonwalker
05.10.2010, 19:42
Քանի որ ակումբի անդամներից մի քանիսը մեծ ցանկություն են հայտնել կարդալ լավ գիրք Արցախյան պատերազմի վերաբերյալ` կուզենայի լսել մի քանի հարցի պատասխաններ: Ինչ կարգի գիրք է ակընկալում ընթերցողը: Հայկական զորքերի ներբող, թե ավելի անկողմնակալ գիրք, որը կներառի բազմաթիվ դառը ճշմարտություններ նաև մեր մասին: Հավատացնում եմ, որ տվյալ դեպքում դա շատ կարևոր է: Մի փոքր անզգուշություն, մոռացության տված որևէ մանրուք, կամ աննշան մի վրիպում կարող է շատերի ամենանուրբ լարերին դիպչել` մարդկանց, որոնք զգացել են պատերազմի ծանրությունն իրենց ուսերին, մասնակից են եղել և կորուստներ են ունեցել:
Այսինքն, արցախյան պատերազմի մասին գիրք կարող է գրել միայն այն մարդը, որը կատարելապես գիտե այդ պատերազի էությունը: Մյուս կողմից, եթե հեղինակը գիտե որոշ անիրավությունների մասին և դրանց անդրադառնում է իր գրքում: Ասենք նկարագրում է Մոնթեի մահը և պաշտպանում է այն վարկածը, ըստ որի դա հայերի ինչ որ բարձրաստիճան զորականի ձեռքի գործն է: Կարո?ղ է արդյոք այսօր հեղինակն այդպիսի բան իրեն թույլ տալ: Իսկ գրել ներբող, որը հիմնականում կգովաբաներ այսօրվա զինվորական կամ պաշտոնական վերնախավը, հավատացեք, պարզապես չէի ցանկանա:
Նմանատիպ խնդրի առնչվել եմ, երբ տպագրում էի Տիգրան Մեծ վեպը: Կարծում է տեղյակ եք, որ Հայաստանում գոյություն ունեն հեթանոսներ: Փոքր ինչ ծանոթանալով գրքին նրանք բավական բուռն վերաբերմունք ցուցաբերեցին: Գործը նույնիսկ նրան հասավ, որ ասում էին, թե պետք է արգելել տպագրել գիրքն այդ տեսքով: Իսկ նրանց հատկապես դուր չէր եկել այն մասը, որը քրմերին էր վերաբերում: Ավելի ճիշտ այն մասը, որտեղ բացասական է խոսվել որոշ քրմերի որոշ գործողությունների վերաբերյալ: Իսկ գրքում քրմերը բազմաթիվ են և ամեն տեսակի էլ կան: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի մնաց նրանց, այսինքն մերօրյա հեթանոսների գաղափարախոսությունը: Ըստ նրանց թագավորական իշխանությունը քրմերին ենթակա մի օրգան էր, այսինքն հենց իրենցն էր, որի դեմ նրանք ոչ մի կերպ չէին ցանկանա դուրս գալ, իսկ քրմապետի որդուն ոչ մի մարդ չէր հանդգնի նույնիսկ վատ հայացքով նայել:
Այսքան խոսելով հեթանոսների մասին ավելացնեմ նաև: Ինչքանով որ շփվել կամ ճանաչել եմ նրանց, բոլորը սկզբից մինչև վերջ լավ տղաներ են: Ազնիվ, պարկեշտ, ընկերոջ համար ամեն ինչ անող և նույնիսկ կյանքը վտանգի ենթարկող: Բայց նրանց գաղափարախոսությունը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ...
Նախ շնորհակալություն հետաքրքրվելու համար: Հիմա անցնեմ իմ սուբյեկտիվ կարծիքին: Արցախյան հերոսամարտի մասին ստեղծվելիք վեպը ես ավելի շատ պատկերացնում եմ ավելի դրվագային (մի որոշակի ժամանակաշրջան կամ դրվագ ընգրկող), չնայած հնարավոր է նաև վեպ-էպոպեա տարբերակը (ներառյալ նախապատմությունը և այլն): Ըստ իս գործը ձեռնարկողը, եթե ականատես-մասնակից չէ, պիտի անպայման խորհրդակցի մեկից ավելի ազատամարտիկների հետ (իրոք կռված, ոչ թե ասֆալտի): Անկողմնակալ շարադրումը պարտադիր պայման է, սակայն կարծում եմ կարիք չկա ծայրահեղությունների դիմել ու սրել հեղինակի ու գործի դեմ որոշ չափով շահագրգիռ մարդկանց (որոնցից շատերը ազդեցիկ են), իսկ նրանք հեթանոսներից շատ ավելի շատ են: Միաժամանակ պոտենցիալ հեղինակը պիտի պատասխանատվության մեծ զգացում ունենա, որովհետև թեման շատ զգայուն է: Ու հայրենասերների հոգուն նվիրական թելերի հետ խաղալն անթույլատրելի է: Այնուամենայնիվ հաջողություն ու կորով կմաղթեմ այն մարդուն, ով կստանձնի այս հայրենանվեր ու ազնիվ գործը :)
Իսկ մի թե ոչ մի գործ չկա արցախյան ազատամարտին նվիրված: Մի քանի գրքեր աչքիս ընկել են, բայց բավականաչափ չեն հետաքրքրել, որպեսզի գնեմ և կարդամ: Որևէ մեկը կարդացել է? դրանք:
Հեթհանոսների վերաբերմունքի պահով հետաքրքիր բան ասացիր, բայց այդ դեպքում Սասունի լրիվ պետքա վառել - նրա մոտ գրեթե բոլոր քրմերը բացասական կերպարներ են: "Քրմերից" լավ է Ջոնիկ Մելքոնյանը :)
Արցախի մասին լավ վեպ գրելն առայժմ անհնար է - իրադարձությունները դեռևս չափազանց թարմ են ու հագեցված սուբյեկտիվիզմի շնչով...
Հեթանոսներն իրոք շատ սրտներին մոտ են ընդունում: Նրանք մինչև հիմա շատ վրդովված են նաև այն վայրագ վերաբերմունքից, որը ժամանակին թույլ է տվել եկեղեցին հեթանոսների նկատմամբ:
Ինչ վերաբերվում է արցախյան պատերազմի մասին գիրք գրելուն, ապա հենց նույն կարծիքն ունեմ: Լավ վեպ գրել այսօր ուղղակի անհնար է:
2.Թագաժառանգ Տիգրան
Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚:
Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում: Աստվածաբանները զանազան բացատրություններ են տալիս: Ոմանք փրփուրը բերաններին ապացուցում են, որ` այո°, Աստված իսկապես մեկ ակնթարթում խառնել է մարդկանց լեզուները, և ամեն ոք այդ պահից սկսել է մյուսից տարբեր լեզվով խոսել: Ոմանք ավելի չափավոր են` ենթադրելով, որ խոսքն ընդամենը մարդկանց մեջ անհամաձայնություն գցելու մասին է, ոմանք էլ ընդհանրապես չեն հավատում Հին կտակարանի պատմություններին և ամբողջը հնարած հեքիաթներ են համարում: Սակայն այս ամենի մեջ մի բան ակնհայտ է. երբ ուսումնասիրում ենք Բաբելոնի պատմությունը, գալիս ենք եզրակացության, որ այս քաղաքում երբեք մեկ լեզվով չեն խոսել:
Այդպես էր Սարգոն Հնագույնի և նրա նախնիների ժամանակներում, որոնց թողած արձանագրություններից անսպասելիորեն տեղեկանում ենք, որ Բաբելոնի հետ են կապված հարևան ազգերի մի շարք ամենահետաքրքիր պատմություններ: Հենց այստեղ է կատարվել հրեական հանրահայտ իրադարձությունների մի ստվար մասը: Բաբելոնում է ապրել, իսկ հետագայում նաև նրա աշխարհակալ թագավորի հետ պատերազմել հայերի նախահայր Հայկը:
Հետո արդեն օտարները տիրեցին հնագույն քաղաքին: Մինչ կառավարման ղեկը կանցներ հանճարեղ Համմուրապիի արքայատոհմին, Բաբելոնին շուրջ կես հազարամյակ տիրել են լագաշցիները, էլամցիները և ամորեացիները: Դրանից հետո եկան քասիտները, մերձծովյան ժողովուրդները, կրկին էլամցիները և վերջապես` ասորիները: Սրանց օրոք պայքարը հատկապես անողոք եղավ: Թիգլաթպալասար Երրորդը նվաճեց Բաբելոնը, իսկ նրա որդի Սալմանասար Հինգերորդն այն կորցրեց: Սարգոն Երկրորդը կրկին նվաճեց քաղաքը, սակայն նրա որդի Սինաքքերիբը կրկին կորցրեց: Տասնհինգ տարի անց Սինաքքերիբը հետ բերեց կորուստը, բայց միայն նրա համար, որ Բաբելոնն ավերի հիմնահատակ: Սինաքքերիբի որդի Ասարհադոնը վերականգնեց հնագույն քաղաքը և նրան իր նախկին փայլը տվեց: Ասորիներին փոխարինեցին քաղդեացիները, որոնք այնքան մերվեցին տեղի բնակչությանը, որ արդեն նույնացվում էին նրանց հետ, և այնքան հզոր էին, որ մեդացիների ու հայերի հետ դաշնակցած` մեկընդմիշտ կործանեցին հավերժական թվացող ասորիներին: Քաղդեացիների կառավարումը ևս արժանահիշատակ է: Նրանց արքայատոհմին է պատկանում Նաբուգոդոնոսոր Երկրորդ թագավորը` հայտնի իր կախովի այգիներով և բազմաթիվ պատերազմներով, որոնցից, որպես կանոն, հաղթող էր դուրս գալիս: Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի: Նրա կառավարումից ընդամենը երեսունհինգ տարի անց Բաբելոնն անցավ պարսիկներին: Հետո արդեն Ալեքսանդր Մակեդոնացին ու նրա հետնորդ սելևկյաններն էին այստեղ, իսկ սելևկյաններին փոխարինեցին պարթևները: Այսօր էլ նրանք են տիրում Բաբելոնին:
Բաբելոնը մի առանձնահատկություն էլ ունի, որ միանգամից աչք է ծակում: Տեղի սատրապը ոչ միայն Արշակունի, նույնիսկ պարթև չէ: Հայաստանի թագաժառանգ Տիգրանն է, որն այնքան վաղուց է պարթևների մոտ, որ շատերը մոռացել են նրա ծագումն ու իրենց հարազատ հայրենակիցն են համարում: Տիգրանը գլխապտույտ վերելք ունեցավ պարթևական պաշտոնների աստիճանակարգով: Դա շարժում էր պալատականների, նախարարների և հատկապես Արշակունի արքայազունների նախանձը, որոնց բնավ դուր չէր գալիս նաև հայոց թագաժառանգի արժանապատիվ և անկախ կեցվածքը: Պարթևական արքունիքի բոլոր պաշտոնների համար վաղուց ի վեր հսկայական բացահայտ և անողոք մրցակցություն կար: Շատերը միջոցների ընտրության մեջ խտրականություն չէին դնում, բայց, մեկ է, չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Արդյոք վրդովեցուցիչ չէ± այդ պայմաններում ինչ-որ չնչին թագավորության արքայազնի պահվածքը, որն ամեն ինչ ստանում է հենց այնպես ու դեռ ձևեր է թափում, թե շնորհ է անում պարթևական պետությանը: Ասել է թե` Հյուռկանիան ամենաքնձռոտ երկիրն է, որ երբևէ գոյություն է ունեցել աշխարհում, բայց եթե անհրաժեշտ է Միհրդատ Արշակունուն, ես կարող եմ վանել իմ ողջ հակակրանքն այդ երկրի հանդեպ և ստանձնել տեղի սատրապի պաշտոնը,- ահա այս է ասում այդ հանդուգն մարդու ողջ կեցվածքը: Իսկ արքայից արքան կարծես ոչինչ չի նկատում (ո±ւր նրա ամենատես աչքերը): Ավելին, Տիգրանն առաջին իսկ պահանջով կարող է ստանալ իր ցանկացածը և նույնիսկ չխոնարհվել տիրակալի առաջ. ևս մեկ աններելի ու վրդովեցուցիչ փաստ: Նույնիսկ ամենաականավոր Արշակունին, լինի Միհրդատի հարազատ եղբայրն անգամ, գլուխը գետին հասցնելով` խոնարհվում է արքայից արքայի առաջ, իսկ Տիգրանին, չգիտես ինչու, արտոնված է չանել այդ ամենը: Տվյալ դեպքում ոչ ոքի չէր հետաքրքրում, որ Տիգրանը պարթևական պետության հպատակ չէ և իր ծագմամբ չի զիջում Միհրդատին: Ճիշտ է, պարթևական տիրակալը արքայից արքա է, իսկ Տիգրանի ներկայացրած պետության թագավորն ավելի համեստ` արքա տիտղոսն է միայն կրում, բայց մի±թե Մեծ Հայքն այն պետությունների կազմում է, որոնց վրա ինքն իրեն արքայից արքա է կարգել Միհրդատ Մեծն Արշակունին: Ոչ ոք չէր հիշում նաև, որ Տիգրանը միանգամից չէր ստացել Պարթևական կայսրության ամենահին և ամենատարաշխարհիկ երկրամասը: Նկարագրվող դեպքերից ուղիղ տասնվեց տարի առաջ նա սկսեց հայկական դեսպանի համեստ պաշտոնից և ոչ սովորական ընդունակություններով անմիջապես աշխուժություն հարուցեց իր անձի շուրջը: Մեծ Հայքի թագաժառանգը շատ արագ ընկերներ և հեղինակություն ձեռք բերեց պարթևական արքունիքում, իսկ շատ չանցած` նաև վստահություն` պարթևների հզոր տիրակալի մոտ: ՙԵրդվում եմ Ահրումազդով,- մի գեղեցիկ օր ասաց Միհրդատ Արշակունին,- այդ տղան կարող է շատ ավելին անել՚: Արքայից արքան իր մոտ կանչեց Տիգրանին, հայրաբար խոսեց նրա հետ և խնդրեց իր կայսրության արևելք մեկնել: Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում: Տիգրանը կարող էր մերժել. պատվավոր հյուր էր պարթևական արքունիքում (ավելի ճիշտ կլիներ ասել` պատվավոր գերի) և կարող էր հանգիստ ու անվրդով կյանք վայելել, մինչև կգար հայրենիք վերադառնալու ժամանակը: Բայց արդեն քսանյոթ տարեկանում Տիգրանը հրաշալի գիտեր, որ մարդու ամենամեծ թշնամին պարապությունն է: Մետաքսյա բարձերի վրա ոսկո±ր փտեցնել, թե± առաջնորդել աշխարհի ամենափառապանծ այրուձին: Թագաժառանգը երկար չմտածեց և հենց նույն օրը ճանապարհ ելավ: Սկզբում մի քանի տպավորիչ ճակատամարտ շահեց քոչվորների հետ պատերազմում, ապա, համատեղելով ուժն ու դիվանագիտությունը, հաշտություն կնքեց նրանց հետ: Անկասկած էր, որ այդ անլուծելի հարցի հանգուցալուծումը նրա անձով էր պայմանավորված: Մինչև Տիգրանի մահն այդ ցեղերը հավատարիմ մնացին նրան: ՙԵրդվում եմ Ահրումազդով և նրա հայր Զրվանով,- էլ ավելի գեղեցիկ մի օր գոչեց Միհրդատ Արշակունին,- այդ տղան պարթևական բոլոր զորավարներից շնորհալի դուրս եկավ: Շտապ Տիզբոն վերադարձրեք նրան՚: Արքայից արքան փառավորապես դիմավորեց Տիգրանին իր մայրաքաղաքում: Բոլոր նախարարների և պալատականների առաջ գրկեց Մեծ Հայքի թագաժառանգին և գովեստի ու երախտագիտության բազում խոսքեր ասաց նրան: Միհրդատը մի գեղեցիկ պալատ նվիրեց երիտասարդին, որի տերն էր լինելու այնքան ժամանակ, որքան կհյուրընկալվեր պարթևական երկրում: Ո±վ կարող է անտարբեր մնալ, երբ անձամբ արքայից արքան է իրեն նվերներ շռայլում: Պարթևական ամենանշանավոր նախարարները` Սասանյան, Սպահապատ, Սուրենյան և այլոք, շտապեցին հետ չմնալ իրենց արքայից և նույնպես ընծաներ տվեցին Տիգրանին...
Տարիներ անցան: Խանդավառված արքայից արքան օր օրի ավելի վստահեց Մեծ Հայքի թագաժառանգին, որն իր երիտասարդ տարիներն էր հիշեցնում, սրտանց սիրեց որդուն մի մարդու, որին ի սրտե ատում էր: Իսկ ինչպիսի± զգացումներ էր տածում Միհրդատի հանդեպ Տիգրանն ինքը: Արդյո±ք սիրում էր` հաշվի առնելով նրա ջերմ վերաբերմունքն իր հանդեպ, կամ ատո±ւմ էր` նկատի ունենալով Արտաշիսյանների և Արշակունիների վաղեմի թշնամությունը: Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը բացարձակապես ոչ մի զգացմունք չէր տածում արքայից արքայի հանդեպ և առաջնորդվում էր լոկ սառը դատողությամբ: Ի±նչ իմաստ ունի սիրել մեկին, որն ամեն վայրկյան կարող է կործանել քեզ: Ի±նչ իմաստ ունի ատել մի մարդու, ում հետ լավ հարաբերություններ ունենալու դեպքում կարելի է այնքա¯ն օգուտներ քաղել: Արշակունիների երկրում շատերը Տիգրանին պարթև էին համարում: Ինքը` արքայից արքան մտքում չարախնդում և ուրախանում էր, որ նույնիսկ թշնամու որդուն է կարողանում ծառայեցնել իրեն: Տիգրանն ի տես ամենքի որևէ զգացմունք չէր ցուցադրում: Տասնյոթ տարվա ընթացքում ոչ ոք նրանից կարոտի խոսք չլսեց հոր, մոր կամ հայրենիքի մասին ու երբեք չտեսավ նրա թախծոտ դեմքը: Արտաքուստ ճակատագրին հնազանդ մարդ էր, որը ձգտում է առավելագույնին հասնել պարթևական երկրում ու երբեք չի խորհում տուն վերադառնալու մասին: Եվ դա այնքան էլ խելքից դուրս բան չէր: Այն ժամանակվա Մեծ Հայքը, չնայած բնորոշիչ մակդիրին, այնքան էլ մեծ չէր: Հապա մի պատկերացրեք այդ երկիրն առանց Ծոփքի և Կորդուքի: Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին: Շատերը Տիգրանի փոխարեն պարթևական ոսկին կգերադասեին հայկական քարերին: Տիգրանը ևս ցույց էր տալիս, որ իր ապագան կապում է միմիայն Պարթիայի հետ, սակայն տուն վերադառնալու մասին մտածում էր ամեն օր:
Խոսեցինք Արշակունիներին ծառայելու մասին: Ասենք նաև ուրեմն, որ այդքան երկար ծառայելով Միհրդատին` Տիգրանը միմիայն ինքն իրեն էր ծառայում: Զորատեսակները, որ ունեցավ իր տրամադրության տակ և մանրամասն ուսումնասիրեց ու փորձեց գործի մեջ, այն քաղաքական փորձն ու հմտությունը, որ կատարելագործեց աշխարհի ամենախարդավալից արքունիքում, երբեք ձեռք չէր բերի` մնալով հայրենի Արտաշատում: Համաձայնենք, որ Հյուռկանիայի, Սոգդիանայի կամ Բաբելոնի սատրապն իրոք ավելին արժե, քան հայկական թագաժառանգը: Սրանք անսահմանափակ լիազորություններ ունեին իրենց տիրույթներում, մինչդեռ յուրաքանչյուր թագաժառանգ հարկադրված է սպասել իր ժամին (տեղին է ասել, որ այդ ժամանակներում շատ թագաժառանգներ գերադասում էին չսպասել): Տիգրանն արդեն պատրաստի թագավոր էր, որը գերազանց կարող էր փոխարինել ոչ միայն հորը, այլ նույնիսկ Միհրդատ Արշակունուն: Տիգրանն այնքան լավ գիտեր Արշակունյաց տան անցուդարձը, որ առիթի դեպքում նույնիսկ կարող էր կործանել այդ պետությունը (և նկարագրվող իրադարձություններից յոթ տարի անց իրոք կործանեց): Սա ինչ-որ չափով գիտակցում էր նաև արքայից արքան, որն աշխատում էր նրան որպես հակակշիռ պահել իր բազմաքանակ և իշխանատենչ ազգականներին: Դրա վկայությունն է, որ մի ամենագեղեցիկ օր, որը կարող էր երբևէ գոյություն ունենալ, արքայից արքան ասաց. ՙԵրդվում եմ Ահրումազդով, նրա հայր Զրվանով, Ահրիմանով և Միհրով: Այդ տղան ավելի տաղանդավոր է ու շնորհալի, քան բոլոր Արշակունի արքայազններն իրար հետ վերցրած: Նա բոլորից ավելի է արժանի իմ մահից հետո բազմելու Արշակ թագավորի գահին...՚: Միգուցե արքայից արքան մի փոքր չափազանցնում էր, և դա իրոք հավանական է, քանի որ մտադիր էր ապրել շատ երկար և, չնայած արդեն հասուն տարիքում էր, երբեք չէր խորհել գահը որևէ մեկին հանձնելու մասին: Բայց այն, որ այս խոսքերից շատ չանցած նա Տիգրանին Բաբելոնի սատրապ նշանակեց, փաստ է:
Չնկարագրենք Տիգրանի անցած ամբողջ ուղին: Տասնվեց երկարուձիգ տարիներ նա բազմաթիվ ճակատամարտեր շահեց, էլ ավելի բազում պաշտոններ զբաղեցրեց պարթևական անծայրածիր երկրում, անցավ իր դեմ լարված անհամար խարդավանքների միջով, ինքը դավեր լարեց և կործանեց թշնամիներին....
2.Թագաժառանգ Տիգրան
Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚:
Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում: Աստվածաբանները զանազան բացատրություններ են տալիս: Ոմանք փրփուրը բերաններին ապացուցում են, որ` այո°, Աստված իսկապես մեկ ակնթարթում խառնել է մարդկանց լեզուները, և ամեն ոք այդ պահից սկսել է մյուսից տարբեր լեզվով խոսել: Ոմանք ավելի չափավոր են` ենթադրելով, որ խոսքն ընդամենը մարդկանց մեջ անհամաձայնություն գցելու մասին է, ոմանք էլ ընդհանրապես չեն հավատում Հին կտակարանի պատմություններին և ամբողջը հնարած հեքիաթներ են համարում: Սակայն այս ամենի մեջ մի բան ակնհայտ է. երբ ուսումնասիրում ենք Բաբելոնի պատմությունը, գալիս ենք եզրակացության, որ այս քաղաքում երբեք մեկ լեզվով չեն խոսել:
Այդպես էր Սարգոն Հնագույնի և նրա նախնիների ժամանակներում, որոնց թողած արձանագրություններից անսպասելիորեն տեղեկանում ենք, որ Բաբելոնի հետ են կապված հարևան ազգերի մի շարք ամենահետաքրքիր պատմություններ: Հենց այստեղ է կատարվել հրեական հանրահայտ իրադարձությունների մի ստվար մասը: Բաբելոնում է ապրել, իսկ հետագայում նաև նրա աշխարհակալ թագավորի հետ պատերազմել հայերի նախահայր Հայկը:
Հետո արդեն օտարները տիրեցին հնագույն քաղաքին: Մինչ կառավարման ղեկը կանցներ հանճարեղ Համմուրապիի արքայատոհմին, Բաբելոնին շուրջ կես հազարամյակ տիրել են լագաշցիները, էլամցիները և ամորեացիները: Դրանից հետո եկան քասիտները, մերձծովյան ժողովուրդները, կրկին էլամցիները և վերջապես` ասորիները: Սրանց օրոք պայքարը հատկապես անողոք եղավ: Թիգլաթպալասար Երրորդը նվաճեց Բաբելոնը, իսկ նրա որդի Սալմանասար Հինգերորդն այն կորցրեց: Սարգոն Երկրորդը կրկին նվաճեց քաղաքը, սակայն նրա որդի Սինաքքերիբը կրկին կորցրեց: Տասնհինգ տարի անց Սինաքքերիբը հետ բերեց կորուստը, բայց միայն նրա համար, որ Բաբելոնն ավերի հիմնահատակ: Սինաքքերիբի որդի Ասարհադոնը վերականգնեց հնագույն քաղաքը և նրան իր նախկին փայլը տվեց: Ասորիներին փոխարինեցին քաղդեացիները, որոնք այնքան մերվեցին տեղի բնակչությանը, որ արդեն նույնացվում էին նրանց հետ, և այնքան հզոր էին, որ մեդացիների ու հայերի հետ դաշնակցած` մեկընդմիշտ կործանեցին հավերժական թվացող ասորիներին: Քաղդեացիների կառավարումը ևս արժանահիշատակ է: Նրանց արքայատոհմին է պատկանում Նաբուգոդոնոսոր Երկրորդ թագավորը` հայտնի իր կախովի այգիներով և բազմաթիվ պատերազմներով, որոնցից, որպես կանոն, հաղթող էր դուրս գալիս: Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի: Նրա կառավարումից ընդամենը երեսունհինգ տարի անց Բաբելոնն անցավ պարսիկներին: Հետո արդեն Ալեքսանդր Մակեդոնացին ու նրա հետնորդ սելևկյաններն էին այստեղ, իսկ սելևկյաններին փոխարինեցին պարթևները: Այսօր էլ նրանք են տիրում Բաբելոնին:
Բաբելոնը մի առանձնահատկություն էլ ունի, որ միանգամից աչք է ծակում: Տեղի սատրապը ոչ միայն Արշակունի, նույնիսկ պարթև չէ: Հայաստանի թագաժառանգ Տիգրանն է, որն այնքան վաղուց է պարթևների մոտ, որ շատերը մոռացել են նրա ծագումն ու իրենց հարազատ հայրենակիցն են համարում:
Տիգրանը գլխապտույտ վերելք ունեցավ պարթևական պաշտոնների աստիճանակարգով: Դա շարժում էր պալատականների, նախարարների և հատկապես Արշակունի արքայազունների նախանձը, որոնց բնավ դուր չէր գալիս նաև հայոց թագաժառանգի արժանապատիվ և անկախ կեցվածքը: Պարթևական արքունիքի բոլոր պաշտոնների համար վաղուց ի վեր հսկայական բացահայտ և անողոք մրցակցություն կար: Շատերը միջոցների ընտրության մեջ խտրականություն չէին դնում, բայց, մեկ է, չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Արդյոք վրդովեցուցիչ չէ± այդ պայմաններում ինչ-որ չնչին թագավորության արքայազնի պահվածքը, որն ամեն ինչ ստանում է հենց այնպես ու դեռ ձևեր է թափում, թե շնորհ է անում պարթևական պետությանը: Ասել է թե` Հյուռկանիան ամենաքնձռոտ երկիրն է, որ երբևէ գոյություն է ունեցել աշխարհում, բայց եթե անհրաժեշտ է Միհրդատ Արշակունուն, ես կարող եմ վանել իմ ողջ հակակրանքն այդ երկրի հանդեպ և ստանձնել տեղի սատրապի պաշտոնը,- ահա այս է ասում այդ հանդուգն մարդու ողջ կեցվածքը: Իսկ արքայից արքան կարծես ոչինչ չի նկատում (ո±ւր նրա ամենատես աչքերը): Ավելին, Տիգրանն առաջին իսկ պահանջով կարող է ստանալ իր ցանկացածը և նույնիսկ չխոնարհվել տիրակալի առաջ. ևս մեկ աններելի ու վրդովեցուցիչ փաստ: Նույնիսկ ամենաականավոր Արշակունին, լինի Միհրդատի հարազատ եղբայրն անգամ, գլուխը գետին հասցնելով` խոնարհվում է արքայից արքայի առաջ, իսկ Տիգրանին, չգիտես ինչու, արտոնված է չանել այդ ամենը: Տվյալ դեպքում ոչ ոքի չէր հետաքրքրում, որ Տիգրանը պարթևական պետության հպատակ չէ և իր ծագմամբ չի զիջում Միհրդատին: Ճիշտ է, պարթևական տիրակալը արքայից արքա է, իսկ Տիգրանի ներկայացրած պետության թագավորն ավելի համեստ` արքա տիտղոսն է միայն կրում, բայց մի±թե Մեծ Հայքն այն պետությունների կազմում է, որոնց վրա ինքն իրեն արքայից արքա է կարգել Միհրդատ Մեծն Արշակունին: Ոչ ոք չէր հիշում նաև, որ Տիգրանը միանգամից չէր ստացել Պարթևական կայսրության ամենահին և ամենատարաշխարհիկ երկրամասը: Նկարագրվող դեպքերից ուղիղ տասնվեց տարի առաջ նա սկսեց հայկական դեսպանի համեստ պաշտոնից և ոչ սովորական ընդունակություններով անմիջապես աշխուժություն հարուցեց իր անձի շուրջը: Մեծ Հայքի թագաժառանգը շատ արագ ընկերներ և հեղինակություն ձեռք բերեց պարթևական արքունիքում, իսկ շատ չանցած` նաև վստահություն` պարթևների հզոր տիրակալի մոտ: ՙԵրդվում եմ Ահրումազդով,- մի գեղեցիկ օր ասաց Միհրդատ Արշակունին,- այդ տղան կարող է շատ ավելին անել՚: Արքայից արքան իր մոտ կանչեց Տիգրանին, հայրաբար խոսեց նրա հետ և խնդրեց իր կայսրության արևելք մեկնել: Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում: Տիգրանը կարող էր մերժել. պատվավոր հյուր էր պարթևական արքունիքում (ավելի ճիշտ կլիներ ասել` պատվավոր գերի) և կարող էր հանգիստ ու անվրդով կյանք վայելել, մինչև կգար հայրենիք վերադառնալու ժամանակը: Բայց արդեն քսանյոթ տարեկանում Տիգրանը հրաշալի գիտեր, որ մարդու ամենամեծ թշնամին պարապությունն է: Մետաքսյա բարձերի վրա ոսկո±ր փտեցնել, թե± առաջնորդել աշխարհի ամենափառապանծ այրուձին: Թագաժառանգը երկար չմտածեց և հենց նույն օրը ճանապարհ ելավ: Սկզբում մի քանի տպավորիչ ճակատամարտ շահեց քոչվորների հետ պատերազմում, ապա, համատեղելով ուժն ու դիվանագիտությունը, հաշտություն կնքեց նրանց հետ: Անկասկած էր, որ այդ անլուծելի հարցի հանգուցալուծումը նրա անձով էր պայմանավորված: Մինչև Տիգրանի մահն այդ ցեղերը հավատարիմ մնացին նրան: ՙԵրդվում եմ Ահրումազդով և նրա հայր Զրվանով,- էլ ավելի գեղեցիկ մի օր գոչեց Միհրդատ Արշակունին,- այդ տղան պարթևական բոլոր զորավարներից շնորհալի դուրս եկավ: Շտապ Տիզբոն վերադարձրեք նրան՚: Արքայից արքան փառավորապես դիմավորեց Տիգրանին իր մայրաքաղաքում: Բոլոր նախարարների և պալատականների առաջ գրկեց Մեծ Հայքի թագաժառանգին և գովեստի ու երախտագիտության բազում խոսքեր ասաց նրան: Միհրդատը մի գեղեցիկ պալատ նվիրեց երիտասարդին, որի տերն էր լինելու այնքան ժամանակ, որքան կհյուրընկալվեր պարթևական երկրում: Ո±վ կարող է անտարբեր մնալ, երբ անձամբ արքայից արքան է իրեն նվերներ շռայլում: Պարթևական ամենանշանավոր նախարարները` Սասանյան, Սպահապատ, Սուրենյան և այլոք, շտապեցին հետ չմնալ իրենց արքայից և նույնպես ընծաներ տվեցին Տիգրանին...
Տարիներ անցան: Խանդավառված արքայից արքան օր օրի ավելի վստահեց Մեծ Հայքի թագաժառանգին, որն իր երիտասարդ տարիներն էր հիշեցնում, սրտանց սիրեց որդուն մի մարդու, որին ի սրտե ատում էր: Իսկ ինչպիսի± զգացումներ էր տածում Միհրդատի հանդեպ Տիգրանն ինքը: Արդյո±ք սիրում էր` հաշվի առնելով նրա ջերմ վերաբերմունքն իր հանդեպ, կամ ատո±ւմ էր` նկատի ունենալով Արտաշիսյանների և Արշակունիների վաղեմի թշնամությունը: Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը բացարձակապես ոչ մի զգացմունք չէր տածում արքայից արքայի հանդեպ և առաջնորդվում էր լոկ սառը դատողությամբ: Ի±նչ իմաստ ունի սիրել մեկին, որն ամեն վայրկյան կարող է կործանել քեզ: Ի±նչ իմաստ ունի ատել մի մարդու, ում հետ լավ հարաբերություններ ունենալու դեպքում կարելի է այնքա¯ն օգուտներ քաղել: Արշակունիների երկրում շատերը Տիգրանին պարթև էին համարում: Ինքը` արքայից արքան մտքում չարախնդում և ուրախանում էր, որ նույնիսկ թշնամու որդուն է կարողանում ծառայեցնել իրեն: Տիգրանն ի տես ամենքի որևէ զգացմունք չէր ցուցադրում: Տասնյոթ տարվա ընթացքում ոչ ոք նրանից կարոտի խոսք չլսեց հոր, մոր կամ հայրենիքի մասին ու երբեք չտեսավ նրա թախծոտ դեմքը: Արտաքուստ ճակատագրին հնազանդ մարդ էր, որը ձգտում է առավելագույնին հասնել պարթևական երկրում ու երբեք չի խորհում տուն վերադառնալու մասին: Եվ դա այնքան էլ խելքից դուրս բան չէր: Այն ժամանակվա Մեծ Հայքը, չնայած բնորոշիչ մակդիրին, այնքան էլ մեծ չէր: Հապա մի պատկերացրեք այդ երկիրն առանց Ծոփքի և Կորդուքի: Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին: Շատերը Տիգրանի փոխարեն պարթևական ոսկին կգերադասեին հայկական քարերին: Տիգրանը ևս ցույց էր տալիս, որ իր ապագան կապում է միմիայն Պարթիայի հետ, սակայն տուն վերադառնալու մասին մտածում էր ամեն օր:
Խոսեցինք Արշակունիներին ծառայելու մասին: Ասենք նաև ուրեմն, որ այդքան երկար ծառայելով Միհրդատին` Տիգրանը միմիայն ինքն իրեն էր ծառայում: Զորատեսակները, որ ունեցավ իր տրամադրության տակ և մանրամասն ուսումնասիրեց ու փորձեց գործի մեջ, այն քաղաքական փորձն ու հմտությունը, որ կատարելագործեց աշխարհի ամենախարդավալից արքունիքում, երբեք ձեռք չէր բերի` մնալով հայրենի Արտաշատում: Համաձայնենք, որ Հյուռկանիայի, Սոգդիանայի կամ Բաբելոնի սատրապն իրոք ավելին արժե, քան հայկական թագաժառանգը: Սրանք անսահմանափակ լիազորություններ ունեին իրենց տիրույթներում, մինչդեռ յուրաքանչյուր թագաժառանգ հարկադրված է սպասել իր ժամին (տեղին է ասել, որ այդ ժամանակներում շատ թագաժառանգներ գերադասում էին չսպասել): Տիգրանն արդեն պատրաստի թագավոր էր, որը գերազանց կարող էր փոխարինել ոչ միայն հորը, այլ նույնիսկ Միհրդատ Արշակունուն: Տիգրանն այնքան լավ գիտեր Արշակունյաց տան անցուդարձը, որ առիթի դեպքում նույնիսկ կարող էր կործանել այդ պետությունը (և նկարագրվող իրադարձություններից յոթ տարի անց իրոք կործանեց): Սա ինչ-որ չափով գիտակցում էր նաև արքայից արքան, որն աշխատում էր նրան որպես հակակշիռ պահել իր բազմաքանակ և իշխանատենչ ազգականներին: Դրա վկայությունն է, որ մի ամենագեղեցիկ օր, որը կարող էր երբևէ գոյություն ունենալ, արքայից արքան ասաց. ՙԵրդվում եմ Ահրումազդով, նրա հայր Զրվանով, Ահրիմանով և Միհրով: Այդ տղան ավելի տաղանդավոր է ու շնորհալի, քան բոլոր Արշակունի արքայազններն իրար հետ վերցրած: Նա բոլորից ավելի է արժանի իմ մահից հետո բազմելու Արշակ թագավորի գահին...՚: Միգուցե արքայից արքան մի փոքր չափազանցնում էր, և դա իրոք հավանական է, քանի որ մտադիր էր ապրել շատ երկար և, չնայած արդեն հասուն տարիքում էր, երբեք չէր խորհել գահը որևէ մեկին հանձնելու մասին: Բայց այն, որ այս խոսքերից շատ չանցած նա Տիգրանին Բաբելոնի սատրապ նշանակեց, փաստ է:
Չնկարագրենք Տիգրանի անցած ամբողջ ուղին: Տասնվեց երկարուձիգ տարիներ նա բազմաթիվ ճակատամարտեր շահեց, էլ ավելի բազում պաշտոններ զբաղեցրեց պարթևական անծայրածիր երկրում, անցավ իր դեմ լարված անհամար խարդավանքների միջով, ինքը դավեր լարեց և կործանեց թշնամիներին....
Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚: Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում:
http://forum.vardanank.org/index.php?showtopic=327460
http://forum.vardanank.org/index.php?s=&showtopic=327456&view=findpost&p=423553
Դրանից հետո եկան քասիտները,
Խոսքը հայերի (http://forum.vardanank.org/index.php?showtopic=327442) մասին է:
Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի:
Ինչու...ցավոք?
Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում:
Խոսքը քուշանների մասին է, որոնք մ.թ.ա. 130-120 թվականներին նույնիսկ սպառնում էին Պարթևական թագավորության գոյությանը...
Ծոփքի և Կորդուքի:
Իսկ ինչու առանց Կորդուքի?
Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին:
Ինձ թվում է, "Հայկական Կարթագենի" մասին մի քիչ խիստ է ասված...
3.Տիգրանը, Արիստոբուլը և մյուսները
Բաբելոնում Տիգրանի մերձավորագույն շրջապատը կազմում էին Բագարատ Բագրատունին, Արիստոբուլ բեն Հյուռկանը, Նիկոնիդես Թեսալացին և Ամֆիկրատես Աթենացին:
Բագարատ Բագրատունին քաջ ռազմիկ էր և հմուտ զորավար: Քառասունը նոր էր բոլորել և ծոռն էր այն նշանավոր Սմբատ Բագրատունու, որն Արտաշես թագավորի դայակն ու սպարապետն էր եղել: Տարիներ առաջ, երբ Տիգրանը որպես պատանդ պարթևական երկիր եկավ, Բագարատը` նրա պատանեկության ընկերն ու մտերիմը, ցանկություն հայտնեց ուղեկից լինել իր ապագա արքային և այլևս երբեք չլքեց նրան: Բագարատը, ինչպես և այդ հանրահայտ նախարարական տոհմի բոլոր տղամարդիկ, բարձրահասակ էր ու ամրակազմ: Բնությունն առատորեն էր պարգևել նրան. Սմբատ Բագրատունու արժանավոր ծոռը երկար ու մկանուտ վերջույթներ ուներ, լայն ուսեր և նեղ կոնքեր: Դեմքին անմիջապես ուշադրություն էին գրավում խորունկ սև աչքերը, թավ հոնքերը, կեռ առնական քիթը և գեղեցիկ ազնվական բերանը: Լայն ճակատը վկայում էր, որ խելացի ու հաշվենկատ մարդ է, իսկ խիստ հայացքը` որ ձեր դիմաց մինչև ուղնուծուծը զինվորական է կանգնած:
Դեռևս ծնված օրվանից որոշված էր, որ այդ ուղին է ընտրելու. բոլորն էին նրա տոհմում ռազմիկներ դառնում: Բագարատը չփորձեց սպիտակ ագռավ լինել և արդարացրեց սպասումները:
Արիստոբուլ բեն Հյուռկանը, որը Տիգրանի մոտ հաճախ քարտուղարի պարտականություն էր կատարում, հիսունամյա հրեա հոգևորական էր, խելացի և զարգացած մարդ, որը սիրում էր մեջբերումներ անել իր նախնիների ավանդապատումներից և մեկնաբանություններ` այդ առթիվ: Արիստոբուլը բարձրահասակ էր և, հակառակ Բագարատ Բագրատունու, նիհար ու թույլ զարգացած մարմին ուներ: Հրեայի աչքերը բաց երկնագույն էին և ավելի շատ սպիտակին էին խփում, իսկ սպիտակավուն երկար մորուքը հասնում էր մինչև կուրծքը ու պատկառելի տեսք տալիս նրան: Հոգևորականի հայացքը խիստ էր, սակայն նրբազգաց մարդն անմիջապես կարող էր կռահել, որ այդ խստասիրտ դիմակի տակ հազվագյուտ բարի հոգի է թաքնված: Ասենք, բարությունը նրա միակ հատկանիշը չէր: Բեն Հյուռկանն անհրաժեշտության դեպքում խարդավանող, նենգ ու խորամանկ էր դառնում: Մեկ անգամ չէ, որ նրա այդ հատկությունները գործի էին դրվել պարթևական արքունիքում: Արիստոբուլը միաժամանակ հուզական և հանդիսավորություն ճառագող անձնավորություն էր: Նրա հետ շփվող մարդիկ միշտ այնպիսի տպավորություն ունեին, ասես ամեն վայրկյան պատրաստվում է զոհաբերել կյանքը հանուն ինչ-որ գաղափարի, կամ առնվազն` հոգևոր կապի մեջ մտնել Բարձրյալի հետ և մեզ` հասարակ մահկանացուներիս, հայտնել նրա զորավոր կամքը: Երկու խոսքով ասած` Արիստոբուլի տեսքը մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին հավանաբար ուներ Մովսեսը, երբ պատրաստվում էր աղոթքի ուժով երկու կես անել սարսափելիորեն մոլեգնող ծովը և նրա միջով ապահով անցկացնել իր ժողովրդին: Բագարատ Բագրատունին ուղղակի ատում էր նրա այս վերջին հատկությունը և անվայել դերասանություն համարում, որի օգնությամբ այդ ՙկեղծ հոգևորականը՚ տասնապատիկ բազմապատկում ու գովազդում էր իր չնչին ծառայությունները: Իր հերթին Արիստոբուլը բարյացակամ չէր քաջ զինվորականի նկատմամբ: Նրանց միջև վաղուց ի վեր մրցակցություն կար, որը երբեմն թշնամության հետ էր սահմանակցում, սակայն պետք է նաև նշել, որ երբեք չափից ավելի չէին տարվում դրանով:
Նիկոնիդեսը և Ամֆիկրատեսը հույներ էին, երիտասարդ ու կրակոտ: Առաջինը ճարտարապետ էր և, ինչպես յուրաքանչյուր հույն, մի փոքր փիլիսոփա: Երկրորդը պարզապես փիլիսոփա էր և, ինչպես յուրաքանչյուր փիլիսոփա, մի փոքր հռետոր: Նիկոնիդեսը միջահասակ էր ու պնդակազմ և տիպիկ հունական արտաքին ուներ, ցորնագույն մաշկ, սև գանգուր մազեր և միջին չափի անձև քիթ: Սրանք էին ճարտարապետի հիմնական հայտկանիշերը: Ամֆիկրատեսն ավելի խոշորամարմին էր և գիրության հակված: Փիլիսոփան ալիքաձև խարտյաշ մազեր ուներ և կոկիկ սանրած մորուք: Ամֆիկրատեսի աչքերը բաց շագանակագույն էին, քիթը` երկար, հայացքը` փոքր-ինչ վերամբարձ: Ե°վ Նիկոնիդեսը, և° Ամֆիկրատեսը խաղաղ մարդիկ էին, բայց միայն այն ժամանակ, երբ իրար կողքի չէին լինում, հակառակ դեպքում միշտ վիճաբանում ու կռվում էին: Ու քանի որ առավել հաճախ միասին էին լինում, անտանելի մարդկանց համբավ էին ձեռք բերել, որոնք ոչինչ չէին անում վիճելուց և փիլիսոփայելուց (նույնն է թե` դատարկախոսելուց) բացի, և շատերը նույնիսկ զարմանում էին, թե Տիգրանն ինչպես է հանդուրժում այդ ձրիակերներին իր արքունիքում: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրանց արժանիքներն ակնհայտ էին:
Նիկոնիդեսը փայլուն ճարտարապետ էր և եզակի գիտելիքներ ուներ այդ բնագավառում, իսկ Ամֆիկրատեսը փիլիսոփա լինելուց զատ, նաև գրող էր և ընդհանրապես լայնախոհ անձնավորություն: Կյանքի մի ստվար մասը նա անցկացրել էր Հռոմում և կատարելապես տեղեկացված լինելով Հավերժական քաղաքի մասին` այն աստիճան էր ատում նրանց, որ Հռոմեատյաց մականունն էր ստացել: Երկուսի տարիքն էլ երեսունհինգից մի փոքր էր անց: Այո°, հաճախ էին այդ հույները վիճում, չափազանց հաճախ, և ոչ միայն այն բաներից, որոնցից գլուխ էին հանում: Վիճում էին ճարտարապետությունից և փիլիսոփայությունից, իմաստուն տեսքով պատերազմի և կրոնի մասին եզրահանգումներ էին անում և իրենց անմիջական պարտքն էին համարում հակառակվել մեկմեկու: Եթե ինչ-որ հարցում Նիկոնիդեսը պաշտպաներ Պլատոնին, ապա Ամֆիկրատեսն անմիջապես Արիստոտելի կողմն էր բռնում, իսկ եթե Ամֆիկրատեսը հանդգներ Սոկրատեսին ներկայացնել որպես ամենաիմաստնագույն այր, ապա Նիկոնիդեսը հազար ու մի պատճառ կգտներ ապացուցելու, որ դա այնքան էլ այդպես չէ, և կպախարակեր պատվարժան փլիսոփային ոչ պակաս, քան նրան մեղադրողներն ու մահվան դատապարտողներն արեցին ժամանակին: Ի դեպ, դա բոլորովին չէր խանգարում, որպեսզի հաջորդ անգամ Ամֆիկրատեսը Պլատոնի կողմնակիցը դառնար, իսկ Նիկոնիդեսը` երդվյալ սոկրատեսական:
Հետաքրքիր էր տեսնել նրանց վիճաբանելիս` բեն Հյուռկանի հովանավորորող և Բագրատունու զայրացկոտ հայացքների ներքո (սա այն հազվադեպ դեպքերից էր, երբ այս երկուսը ջերմեռանդ կողմնակիցներ էին դառնում): Երբ Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը կրոնին վերաբերող հարցերում չափազանց շատ էին հեռանում իրենց հնարավորությունների սահմաններից, Արիստոբուլը սրտանց ցանկանում էր ճշգրտումներ կատարել նրանց ճառերում, իսկ Բագարատ Բագրատունին զայրույթից եղունգներն էր կրծոտում, երբ մեր ամենագետ հույները զորահրամանատարների տեսք ընդունած` քննադատում էին Հաննիբալ Բարկայի սխալներն Ալպերն անցնելիս և նշում Ալեքսանդր Մակեդոնացու ու Սցիպիոն Աֆրիկացու վրիպումները, առանց հաշվի առնելու, որ անպարտելի զորավարներ էին եղել: Սակայն շատ հաճախ, համարյա, թե միշտ, Արիստոբուլին և Բագարատին խոսք չէր հասնում: Երբ վիճաբանություններին ներկա էր լինում Տիգրանը, Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը ավելի հավաք տեսք էին ընդունում և արդեն աշխատում էին խոսել միայն այն ոլորտներից, որոնց կատարելապես տիրապետում էին:
Մի բան կար այդ մարդու մեջ, որը շրջապատին ստիպում էր լուրջ ու զսպված լինել իր ներկայությամբ: Սակայն Մեծ Հայքի թագաժառանգն իր բնույթով ամենևին թթված մարդ չէր և միշտ բարձր տրամադրություն ու աշխուժություն էր տարածում շուրջբոլորը: Տիգրանը սիրում էր նաև կատակներ անել, ընդ որում` ամենալուրջ տեսքով, և ՙծաղրված՚ մարդը միայն ամենավերջում էր դա նկատում: Նրա լարած թակարդից չէին կարողանուն խուսափել ո°չ հույները, ո°չ լուրջ ու մռայլ Բագարատ Բագրատունին և ոչ էլ ամենաիմաստուն Արիստոբուլ բեն Հյուռկանը: Ահա մեկ օրինակ:
- Մի բարի և իմաստուն մարդ,- հերթական ավանդապատումը սկսեց հրեա հոգևորականը,- սուրբ վայրեր ուղևորվելիս կանչեց իր երեք ծառաներին և նրանց վստահեց իր բարիքը: Յուրաքանչյուրին նա բաժին հանեց ըստ իր արժանիքների: Առաջին ծառային հանձնեց հինգ տաղանդ, երկրորդին` երկու տաղանդ, իսկ երրորդին` մեկ տաղանդ: Առաջին ծառան գործ դրեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երկրորդը դրամափոխությամբ զբաղվեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երրորդը ոչինչ չարեց և ունեցածը թաղեց հողի մեջ...
Երկու խոսքով ավարտենք հարգարժան հրեայի պատմությունը, չնայած ընթերցողին, ամենայն հավանականությամբ, հայտնի է աստվածաշնչյան այդ հանրահայտ առակը:
Տուն վերադառնալով` տերը հաշիվ է պահանջում ծառաներից: Առաջին ծառան ներկայացնում է տասը տաղանդը և պատմում, թե ինչպես է գործ դրել ու հաջողակ դուրս եկել: Երկրորդը ներկայացնում է չորս տաղանդ և նույնպես հաշվետու լինում: Երրորդ ծառան վերադարձնում է մեկ տաղանդը և խոստովանում, որ վախեցել է կորցնել ունեցածը ու տաղանդը թաղել է հողի մեջ: Տերն անչափ գովում ու երկինք է հանում առաջին երկու ծառաներին, սակայն սաստիկ բարկանում է երրորդի վրա, ծույլ ու չար անվանում նրան, հրամայում խլել տաղանդը և տասը տաղանդ ունեցողին տալ: Իր խոսքը նա ավարտում է ասելով` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածին պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի:
Իր պատմությունից գոհ և հերթական անգամ Մովսեսի տեսքն ընդունած Արիստոբուլ բեն Հյուռկանը սպասում էր Տիգրանի մեկնաբանությանը: Այո°, ըստ նրա սպասելիքի, Բաբելոնի սատրապը պիտի ասեր` բարիքը պետք է օգտագործել և բազմապատկել, լինի դրամ, ընդունակություն, թե այլ բան: Դա շատ ուսուցանելի պատմություն է, որն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ պատմել և մեկնաբանել: Հակառակ սպասվածի, սակայն, Տիգրանը լուռ նայեց ու զարմացած հարցրեց` իսկ ինչո±ւ իր հրեա բարեկամը ընդհանուրի սեփականությունը չի դարձնում պատմության երկրորդ մասը: Կրոնական հարցերում իրեն անխոցելի համարող Արիստոբուլը, լարված թակարդը չնկատելով, իրար անցավ` ի±նչ երկրորդ մասի մասին է խոսքը, ապա խայտառակված` կաս-կարմիր կտրեց: Տիգրանն ապշահար ընկերոջը նայեց իր երկար թարթիչներով զարդարված գեղեցիկ աչքերով, ապա կեղծ բարեպաշտությամբ փորձեց վերականգնել հրեայի սասանված հեղինակությունը. ՙՃիշտն ասած, դա այնքան էլ կարևոր չէ,- ասաց,- մի±թե հնարավոր է իմանալ կրոնական բոլոր առակներն ու ավանդապատումները՚: Ինքն, օրինակ, միայն այդ մեկը գիտե:
Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Արիստոբուլը մոլեգին կատաղությամբ պահանջում էր երկրորդ մասի պատմությունն անել:
- Տերը երկրորդ անգամ է ուղևորության գնում դեպի սուրբ վայրեր,- իր պատմությունն սկսելով` ասաց Բաբելոնի սատրապը,- Այս անգամ ևս կանչում է ծառաներին և կրկին նրանց տնօրինությանը հանձնում իր սեփականությունը: Առաջին ծառային տալիս է տասը տաղանդ: Ծառան արդեն փորձառու և գիտուն վաճառական էր, և տերն իր քայլը լիովին խելամիտ ու արդարացված էր համարում: Երկրորդ ծառային նա տալիս է չորս տաղանդ: Սա արդեն բանիմաց դրամափոխ էր, և նրան նույնպես, առանց վարանելու կարելի էր շրջանառու միջոցներ վստահել: Երրորդ ծառային տերը սկզբում ոչինչ չէր ուզում տալ, բայց չտեսնված բարության տեր մարդ էր և արդեն հասցրել էր ներել ծույլ ու չար ծառայի աններելի վարքը: Մյուս կողմից` մի տեսակ անբացատրելի ցանկություն ուներ բաժանվելու իր այդ վերջին տաղանդից և, շոյելով երրորդ ծառայի դատարկ ու նախաձեռնությունից միանգամայն զուրկ գլուխը, նրան հանձնեց այդ տաղանդը: Այս բոլորն անելով` տերը մեկնեց: Առաջին ծառան, որի գլուխը սկսել էր պտտվել սկզբնական հաջողություններից, մեծ գործ ձեռնարկեց: Սակայն դժբախտություն պատահեց: Ավազակները հարձակվեցին նրա քարավանի վրա ու մինչև վերջին թելը կողոպտեցին: Նա ինքը մեռած ձևանալով` հազիվ խուսափեց հաշվեհարդարից: Երկրորդ ծառան, որն իր գործունեության սկզբում դրամը հանձնում էր փոքր տոկոսներով, սակայն` վստահելի և ազնիվ մարդկանց, չդիմացավ գայթակղությանը և ունեցած չորս տաղանդը մեծ տոկոսով տվեց քաղցրալեզու մի մարդու, որին բնավ չէր ճանաչում, և ում մասին ասում էին, թե կասկածելի անցյալ ունի: Վերցրեց քաղցրալեզու անծանոթը երկրորդ ծառայի չորս տաղանդը և հաջորդ օրն իսկ ընդմիշտ չքացավ:
Երրորդ ծառան սկզբում վճռականորեն էր տրամադրված ու հաստատապես որոշել էր խուսափել սիրելի տիրոջ ՙչար՚ և ՙծույլ՚ որակումներից: Գիշեր ու զօր մտածում էր, թե ինչպես տնօրինի ունեցած տաղանդը, հազար ու մի ծրագիր մշակում, բայց այդպես էլ ոչ մի հարմար բան չգտնելով` կրկին հողի մեջ թաղեց ունեցած ոսկին և ահը սրտում սպասեց տիրոջ վերադարձին: Վերադառնալով` տերը մեծ ոգևորությամբ իր մոտ կանչեց ծառաներին: Առաջին երկուսը մազերը փետելով` պատմեցին պատահած դժբախտության մասին և աղիողորմ լաց եղան: Ի լրումն ՙչար՚ և ՙծույլ՚ որակումների տերը նրանց ուրիշի ունեցվածքի անհագ հափշտակիչներ և անխիղճ մսխողներ անվանեց և անձամբ փետեց մազերը, որ դեռ մնացել էին դժբախտների գլուխներին: Աղիողորմ լացուկոծն ու անկեղծ խոստովանությունն օգուտ չտվեցին: Տրտմությունը սրտում և առանց որևէ հույսի` նա կանչեց երրորդ ծառային, որը դողդոջուն ձեռքերով բերեց այն, ինչ չունեին առաջին երկու ծառաները, և ում, փաստորեն, պետք էր գովել մի բանի համար, որի համար մի ժամանակ առաջ փնովել էին...
Զարմանքից աչքերն անբնականորեն չռած Արիստոբուլ Բեն Հյուռկանը միայն այդ պահին նկատեց, որ Նիկոնիդես Թեսսալացին, Ամֆիկրատես Աթենացին ու Բագարատ Բագրատունին արդեն կես ժամ ծիծաղում են իր վրա, և ստիպված ինքն էլ միացավ նրանց:
Տիգրանը Զարեհ անունով մի մտերիմ էլ ուներ: Վաթսուն տարեկան բարձրահասակ ու նիհար կազմվածքով ծերունի էր, շատ հայտնի մի աստղագետ, ով որդու հետ Բաբելոն էր եկել երկու տարի առաջ, որպեսզի լրացնի աստղագիտական գիտելիքները:
Կյանքի մի ստվար մասը նա անցկացրել էր Հռոմում և կատարելապես տեղեկացված լինելով Հավերժական քաղաքի մասին` այն աստիճան էր ատում նրանց, որ Հռոմեատյաց մականունն էր ստացել:
Կարծես թե շարահյուսական խնդիր կա...
... Բագարատ Բագրատունին զայրույթից եղունգներն էր կրծոտում, երբ մեր ամենագետ հույները զորահրամանատարների տեսք ընդունած` քննադատում էին Հաննիբալ Բարկայի սխալներն Ալպերն անցնելիս և նշում Ալեքսանդր Մակեդոնացու ու Սցիպիոն Աֆրիկացու վրիպումները, առանց հաշվի առնելու, որ անպարտելի զորավարներ էին եղել:
Հանիբալին "անպարտելի" անվանելը մի քիչ չափազանցություն է:
Կարծես թե շարահյուսական խնդիր կա...
Հանիբալին "անպարտելի" անվանելը մի քիչ չափազանցություն է:
Նախադասությունը մի փոքր անհաջող է ստացվել: Նկատի եմ ունեցել, որ Ալեքսանդր Մակեդոնացին ու Սցիպիոնն են անպարտելի եղել:
4. Միհրդատ Արշակունու հրամանը
Արիստոբուլի պարտականություններից էր ունկնդրություն խնդրողների ցանկն առավոտ կանուխ ներկայացնելը: Հրեա քարտուղարը սովորաբար կրճատումներ էր անում և ըստ կարևորության հերթականություն սահմանում, բայց դեռ նոր լույսը բացված` Իշտար աստվածուհու դարպասի ուղղությամբ ծխի քուլա երևաց պարսպի վրա, և պաշտոնապես լուր ստանալուց կես ժամ առաջ պալատում իմացան, որ Միհրդատ Արշակունին սուրհանդակ է ուղարկել: Դա սպասելի էր. շուտով նշելու էին Արշակունիների գահակալության հարյուրհիսուներորդ տարեդարձը: Սուրհանդակը հավանաբար պաշտոնական հրավեր էր բերում: Տիգրանը Բագարատ Բագրատունուն հանձնարարեց դիմավորել բանեբերին, իսկ ինքը աչքի անցկացրեց Արիստոբուլի ներկայացրած ցանկը: Ըստ քարտուղարի` նախ պետք էր ընդունել Սելևկյան Սիրիայի դեսպաններին, ապա Բաբելոնի գլխավոր քրմին և Հնդկաստանից ժամանած քարավանի առաջնորդ Արտաշիրին: Կային նաև մասնավոր հյուրեր: Մեծ Հայքից Արտաշես անունով մի քուրմ կար. սրան Արիստոբուլն ընդհանրապես ջնջել էր ցուցակից, արաբական անապատներից շեյխ Կարիբիիլն էր ժամանել, իսկ Մարգիանայի լեռներից` իշխան Վասուդեվան: Տիգրանը պատվիրեց սիրիացիներին իր ավագ որդի Զարեհի մոտ ուղարկել, իսկ Բաբելոնի քրմապետին մեծ հաջողությամբ կարող էր ունկնդրել նաև Արիստոբուլն ինքը:
- Հարգարժան դեսպաններին սպասեցնել պետք չէ,- ասաց Տիգրանը:- Ստույգ հայտնի է նրանց պահանջը: Պատասխանն էլ վաղուց պատրաստ է: Իսկ Բաբելոնի քրմապետին որպես հոգևորական դու ավելի լավ կհասկանաս: Մյուսներին ինքս կընդունեմ:
Սելևկյանները պահանջում էին վերադարձնել արքայազն Դեմետրիոսին, որին Միհրդատը պահում էր որպես պատվավոր գերի, և Անտիոքոս Գրյուպոսին ճանաչել Սիրիայի միակ տիրակալ, քանզի նրա կրտսեր եղբայրը ևս Սիրիրայի կայսր էր հորջորջվում: Իսկ ահա Բաբելոնի քրմապետին այլ կարգի բաներ էին հետաքրքրում: Սուրբ հայրը սովորաբար արտոնություններ ու նվիրատվություններ էր խնդրում իր տաճարի համար ու երբեմն ստանում էր: Քուրմ Արտաշեսի մասին Տիգրանն առաջին անգամն էր լսում, իսկ ահա վաճառական Արտաշիրը ամենահայտնի առևտրականն էր Մեծ Հայքի ու Չինաստանի միջև ընկած տարածքում: Տիգրանի ծանոթությունը Շեյխ Կարիբիիլի և իշխան Վասուդևայի հետ սկսվել էր խոր ու անողոք թշնամությունից, բայց հիմա նրանք Տիգրանի ամենաանկեղծ ու հավատարիմ բարեկամներն էին:
Սուրհանդակին Տիգրանն ընդունեց Բագարատ Բագրատունու, զորավարներ Միհրանի ու Բագոասի և իր միջնեկ որդու` Արտաշեսի ներկայությամբ: Արքայից արքայի բանբերի անունը Կամբիզ էր: Ամրակազմ ու լրջատես մարդ էր, որը հստակ գիտակցում էր իր անձի կարևորությունը, բայց և երբեք չէր անցնում պատշաճության սահմանները: Հարգալից ու զինվորավարի կտրուկ խոնարհվելով` Կամբիզը Տիգրանին հանձնեց պապիրուսի փաթեթը: Բաբելոնի սատրապը ձեռքի վեհապանծ շարժումով կոտրեց թագավորական կնիքը, մի վայրկյան աչքի անցկացրեց ուղերձը, ապա, առանց բովանդակությանը ծանոթանալու, հանձնեց Արտաշեսին, որ կարդա: Ոմանց համար անսպասելի էր, բայց դա բնավ Արշակունիների տոնակատարությանը մասնակցելու հրավեր չէր: Ընդհակառակը, արքայից արքան իր սատրապին պատվիրում էր չհեռանալ Բաբելոնից, լինել աչալուրջ ու զգույշ: Իսկ տոնակատարությանը մասնակցելու էին հիմնականում Արշակունիները, որոնց ներկայությունը Բաբելոնում, ի դեպ, մինչև արքայի վերադարձը Տիզբոն, արգելվում էր:
- Մեր գործն, ուրեմն դժվարին չէ,- ասաց Տիգրանը նամակի ընթերցումից հետո,- արքայազններից միայն Բաբելոնի քաղաքապետ Գոդերձ Արշակունին է այստեղ մշտական կենում: Ահա և նա...
Բոլորը հայացքներն ուղղեցին դեպի դուռը, որտեղ և տեսան Գոդերձ Արշակունու թիկնեղ մարմինն ու պատկառելի դեմքը: Ինչպես բոլոր Արշակունիները` Գոդերձը թավ ու խնամված մորուք ուներ: Արքայազնի գլուխը զարդարում էր թագաձև գեղեցիկ մի գլխարկ, հագին տոնական շքեղ զգեստ էր: Արքայազնին այստեղ էր ուղեկցել տասնվեցամյա Տիգրանը` Բաբելոնի սատրապի կրտսեր որդին:
Տիգրանը ոտքի վրա ողջունեց Գոդերձին և գրկախառնվեց ինչպես հարազատ եղբոր հետ: Բաբելոնի սատրապն ու քաղաքապետը մտերիմներ էին:
- Եղբա°յր իմ Տիգրան,- ասաց պարթևական արքայազնը,- եկել եմ հրաժեշտ տալու: Մի քանի ժամից Էկբատան եմ մեկնում, այնտեղից էլ հավանաբար ավելի հեռուն գնանք: Ասում են` արքայից արքան որոշել է տոնակատարությունը հայրենի Նիսայում նշել, իսկ դա տասն օրվա ճանապարհ է առնվազն:
- Մենք քո կարիքը կզգանք այստեղ, եղբա°յր Գոդերձ,- պատասխանեց Տիգրանը,- իսկ մինչ այդ ես հրաժեշտի արարողություն կկազմակերպեմ: Հյուրընկալության աստվածն այսօր հետաքրքիր հյուրեր է ուղարկել մեզ:
Այնուհետ Տիգրանն առանձնացավ`պտրաստելու արքայից արքայի նամակի պատասխանը, որը քառորդ ժամից հանձնվեց Կամբիզին: Պատվո շքախումբը մինչև Իշտար աստվածուհու դարպասներն ուղեկցեցի սուրհանդակին ու վերադարձավ:
Խնջույքը, որը Տիգրանը մտադիր էր տալ Գոդերձ Արշակունուն Էկբատան ճանապարհելու և իր հյուրերին ընդունելու պատվին, չուշացավ: Հրավիրեցին նաև սիրիական դեսպաններն ու Բաբելոնի քրմապետին: Սիրիացիների հետ Տիգրանը քաղաքավարի էր, բայց սառը. դա էր պահանջում իր ներկայացրած պետության քաղաքականությունը: Բաբելոնի քրմապետին դիմավորեցին ամենամեծամեծ պատիվներով, և ոչ ոքի մտքով չանցավ, որ սատրապը սկզբում չէր ցանկացել նույնիսկ ընդունել նրան, իսկ Վաճառական Արտաշիրին և Անահիտի տաճարի քուրմ Արտաշեսին անմիջապես ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատեցին: Բագարատ Բագրատունին, պալատական գիտնական Զարեհը, պալատական ճարտարապետ Նիկոնիդես Թեսալացին, պալատական փիլիսոփա Ամֆիկրատես Աթենացին և Տիգրանի Զարեհ, Արտաշես ու Տիգրան որդիները ամեն կերպ զբաղեցնում ու սիրաշահում էին հյուրերին: Այդպիսի ընդգծված հյուրասիրությունից Կարիբիիլը խանդավառվել էր: Երկու սրբություն ուներ արաբը` վրեժ և հյուրընկալություն: Գոդերձը, Վասուդևան և Կարիբիիլը համարյա միշտ Տիգրանի կողքին էին: Արիստոբուլ բեն Հյուռկանը մեծ դժվարությամբ մի վայրկյան գտավ, որ շշնջա.
- Մարաստանի սատրապ Բագազն ու Միջագետքի սատրապ Գիմերն էլ հրավիրված չեն տոնակատարությանը:
Գոդերձը, Կարբիիլը և Վասուդևան կենսուրախ մարդիկ էին և զվարճանում էին ինչպես հարկն է: Վասուդևան պատմություններ էր անում, թե ժամանակին ինչպես սուր բարձրացրին պարթևների դեմ, և ինչպես արքայից արքան Տիգրանին ուղարկեց, որ ճնշի ապստամբությունը: Սկզբում արյունալի ճակատամարտ էր եղել, որի ընթացքում մարգիանցիները քաջաբար կռվել էին: Կռվի ելքի մասին Վասուդևան ոչինչ չասաց, բայց դա ոնց որ թե այնքան էլ կարևոր չէր: Ճակատամարտից հետո բանակցություններ էին սկսվել, և Տիգրանն ընդառաջել էր մարգիանցիներին, ապա մահապատժի ենթարկել մի քանի պարթև պաշտոնյաների, որոնց պատճառով էլ, ըստ էության, այդ ապստամբությունը սկսվել էր: Միհրդատն այն ժամանակ բարկացել էր իր զորավարի կամայականությունների վրա, հրամայել բնաջնջել ապստամբներին, հաշիվ պահանջել գլխատված պաշտոնյաների համար, սակայն Տիգրանը փոքրոգի չէր գտնվել և պատասխանել էր, որ, ավաղ, միայն այս կերպ է հնարավոր լուծել ճգնաժամը, ու եթե արքայից արքան այլ կարծիքի է, կարող է իր փոխարեն ուրիշ զորավար ուղարկել: Ի վերջո, Միհրդատը համաձայնել էր:
- Իսկ ի¯նչ կարող էր անել,- չարախնդում էր գինովցած Վասուդևան:- Դրանից առաջ արդեն երկու պարթևական բանակ էինք ջարդել:
- Քո բախտն այն ժամանակ բերեց, որ զբաղված էի Սելևկյանների դեմ պատերազմով,- ընկերաբար մատը Վասուդևայի վրա թափ տվեց Գոդերձը,- այլապես գուցե լրիվ այլ կազմով այսօր խնջույք անեինք:
- Լսի°ր, եղբա°յր Գոդերձ,- ասես մեկ վայրկյան լրջացավ Վասուդևան,- արի այսպես պայմանավորվենք: Դու արքայից արքայից ստացիր արևելյան բանակը, իսկ ես Մարգիանայում նորից ապստամբություն կբարձրացնեմ:
Ներկաներն ինչքան ուժ ունեին հռհռացին: Նրանք, որ առաջին անգամն էին տեսնում իշխանավորներին կերուխում անելիս, զարմանքով նկատեցին, որ այդ ընթացքում նրանք բոլորովին այլ մարդ են դառնում: Հետո արդեն Կարբիիլը սկսեց իր պատմությունները: Ի տարբերություն Վասուդևայի` նա Տիգրանի հետ ծանոթացել էր տակավին վերջերս: Շուրջ մեկ տարի Կարբիիլը ամայացնում էր Բաբելոնի շրջակայքը, բայց ահա նոր սատրապ նշանակեցին աշխարհի ամենահին քաղաքում, և իրավիճակը փոքր-ինչ այլ տեսք առավ: Շատ քաջեր ընկան երկու կողմից էլ: Ճասենք, թե Տիգրանը ջախջախել էր իրենց` արաբը նժույգի վրա նույնն է, ինչ քամին է անապատում: Բայց ահա մի օր, երբ պատերազմն ամենաեռուն շրջանում էր, իսկ ելքը` խիստ անորոշ, վրանի մուտքը փակող բրդյա կտորները մի կողմ գնացին, և Կարբիիլը մի մարդ տեսավ այնտեղ: Եկվորը չներկայացավ, բայց արաբական ցեղերի առաջնորդը հոգու կանչով ճանաչեց, որ Տիգրանն է: Հյուրն ամենասուրբ բանն է արաբի համար: Եթե տանտիրոջ հետ նրան նույնիսկ արյան վրեժի թշնամություն է կապում, դա բնավ չի խանգարի, որպեսզի տանտերը մորթի իր վերջին անասունն ու սեղանին դնի ամենալավագույնը:
Ցանկացած տարաձայնություն հետ է կողմ է մղվում, երբ հանդիպում են մեծ մարդիկ: Անծայրածիր տարածքներ, հեռավոր աստղեր, խորիմաստ պոեզիա և աստվածային իմաստասիրություն: Սա էր արաբ շեյխի կենսական գերակայությունը: Մինչ այդ օրը Կարբիիլն աշխարհում ապրել էր մենակ, իսկ հիմա նայեց Տիգրանի աչքերի մեջ ու տեսավ իր երկվորյակ եղբորը, տեսավ իր գաղափարակցին ու դաշնակցին, որը ստեղծված էր վեհ մտքեր ու մեծ գործեր կյանքի կոչելու: Կարբիիլը մտածում էր մի երևույթի մասին, որը զգում էր հոգով, բայց անկարող էր խոսքով արտահայտել: Տիգրանը թափանցում էր նրա հոգու ամենախորին ծալքերը և զարմանալիորեն պարզ ու հասկանալի բացատրում: Կարբիիլը սկսում էր միտքը, Տիգրանն ավարտում էր: Տիգրանը խոսեց արաբական պոեզիայից և դրանով խիստ զարմացրեց Կարբիիլին: Կարբիիլը պատմեց Բաբելոնի աստղագետների մասին և նույնպես խիստ զարմացրեց Տիգրանին: Ավելի ուշ Կարբիիլն իմացավ, որ Տիգրանը Արշակունի չէ և նույնիսկ պարթև չէ: Թանկագին հյուրի հայրենիքը Հայաստանն էր, որտեղ, ինչպես ասում էին արաբ Շեյխի նախնիները, աստվածներն էին բնակվում:
Զարմանալի բան` երեք ժամ տևած զրույցի ընթացքում ոչ մի խոսք չասվեց կռվի մասին, բայց երբ Տիգրանը ոտքի կանգնեց, երկուսի համար էլ պարզ էր` իրենց միջև այլևս պատերազմ չի լինի:
Հազիվ էր Կարբիիլը խոսքն ավարտել, երբ նախաձեռնությունը ստանձնեց Արտաշատից եկած քուրմը: Հետագայում ոչ ոք չէր կարողանում հիշել, թե ինչպես էր Տիգրանի, Գոդերձի, Վասուդևայի ու Կարբիիլի հետ հայտնվել նույն սեղանի շուրջը, բայց այնքան հաջող էր ձուլվել բարձրաստիճան հյուրերին, որ նրա ներկայությունը ամենևին աչք չէր ծակում: Հայր Արտաշեսը (այսպես էին կոչում քրմին) ի տարբերություն Վասուդևայի և Կարբիիլի` չէր կարող պարծենալ Տիգրանի հետ մտերմությամբ, բայց արի ու տես, որ նա երկար տարիներ Արտավազդ և Տիգրան թագավորների արքունիքում էր ծառայել: Ինչպես ինքն էր ասում` ամբողջ կյանքում զինվոր էր եղել և միայն հատուկ հանգամանքներն էին ստիպել երկարափեշ դառնալ: Քուրմն իր պատմությունը ներկայացնում էր բարեհոգի համեստությամբ, սակայն չէր մոռանում նաև խորհրդավոր քողով պատել իր նշանակալից անձը, որով և մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Հատկապես ուշադիր էր լսում արաբական ցեղերի շեյխը:
Խնջույքը տևեց մինչև ուշ գիշեր: Հյուրերին ճանապարհելուց հետո Տիգրանն առանձնացավ Կարբիիլի ու Վասուդևայի հետ:
- Եղբայրնե°ր,- ասաց նա,- արքայից արքան դեռ ճանապարհ չի ելել, բայց մթնոլորտն արդեն թունավորված է ու խորհրդավոր:
- Ինձ հետ են իմ հինգ հազար արաբ նժույգավորները,- պատասխանեց Կարբիիլը,- քո մեկ խոսքը բավական է, որ խորհրդի անտեսանելի շղարշը տիեզերքով մեկ ցնդեցնեն ու սեփական թույնի մեջ խեղդեն օդը պղտորողներին:
- Ինձ հետ են Մարգիանայի երկու հազար ամենաքաջ զինվորները,- պատասխանեց Վասուդևան,- թող միայն առիթ լինի, և խառնակչություն հրահրողները դառը կզղջան իրենց արարքների համար:
- Ես այլ պատասխան չէի սպասում,- երախտապարտ նայելով` ասաց Տիգրանը,- սակայն մեր թշնամիներին հոդս ցնդեցնելու, սեփական թույնի մեջ խեղդելու և զղջման հասցնելու համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ ամիս հյուրընկալվել Բաբելոնում:
- Թեկուզ մեկ տարի,- ձեռքը սրի երախակալին դնելով` գոչեց Կարբիիլը:
- Ես նույնպես ոչ մի տեղ չեմ շտապում,- խորամանկ ժպտաց Վասուդևան:
Տիգրանի ծանոթությունը Շեյխ Կարիբիիլի և իշխան Վասուդևայի հետ սկսվել էր խոր ու անողոք թշնամությունից, բայց հիմա նրանք Տիգրանի ամենաանկեղծ ու հավատարիմ բարեկամներն էին:
Այ քեզ փոփոխականություն! "Խոր ու անողոք"-ի պահով երևի չափազանցեցում էր...
- Լսի°ր, եղբա°յր Գոդերձ,- ասես մեկ վայրկյան լրջացավ Վասուդևան,- արի այսպես պայմանավորվենք: Դու արքայից արքայից ստացիր արևելյան բանակը, իսկ ես Մարգիանայում նորից ապստամբություն կբարձրացնեմ:
Ներկաներն ինչքան ուժ ունեին հռհռացին:
Նման կատակը արևելյան տիպի բռնապետություններում կարող է շատ թանկ արժենալ - չեմ եղել պարթևական խնջույքներին, բայց երևի այնտեղ մթնոլորտը ամեն դեպքում այսքան անկեղծ չէր, հը?
Թանկագին հյուրի հայրենիքը Հայաստանն էր, որտեղ, ինչպես ասում էին արաբ Շեյխի նախնիները, աստվածներն էին բնակվում:
Լավ էր ասված - ակնարկ է շումերների հավատալիքների վրա հիմնված աքքադական հավատալիքների մասին: Աքքադացիները սեմիտներ էին, ինչպես և արաբները...
Այ քեզ փոփոխականություն! "Խոր ու անողոք"-ի պահով երևի չափազանցեցում էր...
Նման կատակը արևելյան տիպի բռնապետություններում կարող է շատ թանկ արժենալ - չեմ եղել պարթևական խնջույքներին, բայց երևի այնտեղ մթնոլորտը ամեն դեպքում այսքան անկեղծ չէր, հը?
Համաձայն եմ, բայց դե գեղարվեստական գիրք է, այս անգամ էլ այսպես: :)
5. Առնակ
Աստղագետի որդի Առնակն իր հոր պես փոքրամարմին ու տկար չէր: Տասնութ տարեկան գեղեցկադեմ ու ամրակազմ մի երիտասարդ էր և հակառակ իր հոր, որևէ գիտության հակում չուներ. մինչև ուղնուծուծը և հոգու ամենախորին ծալքերը զինվոր էր: Մարդկանց մեծապես զարմացնում էր հոր և որդու այդ հակադրությունը, սակայն նրանք, ովքեր ճանաչում էին Առնակի մորեղբայրներին, գիտեին, թե բանն ինչ է: Մորեղբայրները չորսն էին` Արամազդը, Վահագնը, Միհրը և Տիրը, չորս հսկաներ, չորս քայլող աստվածներ, որոնք լիովին արդարացնում էին իրենց անունները: Նրանք ամբողջ կյանքում զինվոր էին եղել: Դա, ասենք, արտառոց բան չէր այն ժամանակներում: Բոլորն էին զինվորական փառք երազում: Այլ հարց է, թե ով ինչպես էր անցնում փառքի ճանապարհը: Ոմանք, չնայած տարիների քրտնաջան զինավարժությանը, ընկնում էին առաջին իսկ ճակատամարտում ` խոցված թշնամու կույր նետից կամ թրի վարպետ հարվածից, ոմանք էլ, ինչպես օրինակ, աստվածանուն այս չորս եղբայրները, զինվորական վարժանքին վերաբերվում էին իբրև զվարճանքի, սակայն մարտի ժամանակ նույնիսկ մահն էր երկնչում նրանց ահարկու տեսքից:
Քանի որ Առնակի մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, մորեղբայրների մասնակցությունը նրա դաստիարակման գործում սովորականից մեծ եղավ: Երեխային շաբաթներով տանում էին հոր մոտից, անպատկառության աստիճանի երես տալիս և կատարում բոլոր քմահաճույքները: Առնակը վեց տարեկանից սկսեց որսի գնալ քեռիների հետ, ութ տարեկանում իր փոքրիկ ձին ուներ, որ խնամքով ընտրել ու բերել էին Արցախի ձիաբուծարաններից: Հենց այդ տարի էլ Առնակն առաջին անգամ արյուն արեց. քարով ջարդեց Բոգունի նախարարի թոռան` Գնելի գլուխը, որը պապի հետ ինչ-որ գործերով Առնակի հայրենի Վան քաղաքն էր եկել: Նախարարն իր կարգավիճակին համապատասխան կատաղեց և սպառնաց հաշվեհարդարով, սակայն Արամազդը, Վահագնը, Միհրը և Տիրը հարգալից ներկայացան պատկառելի պետական այրին, ափսոսանք հայտնեցին կատարվածի համար, բայց և ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Առնակն ընդամենը ութ տարեկան է, այսինքն ճաճանչափայլ նախարարական թոռանից ամբողջ հինգ տարով փոքր, բացի այդ` առաջին քարը նախարարական թոռ Գնելն էր նետել, այլ բան, որ չէր հասել նպատակին: Հայտնի չէ ինչու` Բոգունի նախարարն անակնկալ խաղաղվեց: Արդյո±ք սարսռացել էր եղբայրների ահարկու տեսքից, կամ թե նրա մեջ արդարության զգացո±ւմն էր խոսել: Հետագայում ասում էին, թե ուղղակի խուսափել էր աղմուկ բարձրացնելուց` ամաչելով, որ իր համարյա տղամարդ թոռը պարտություն է կրել կաթնակեր երեխայից:
Նույն տարում Զարեհը փորձեց գիտությունների հետ ծանոթացնել որդուն, բայց` ոչ մի հաջողություն: Այն, որ Առնակը զլանում էր սովորել հայկական քսաներկու դժվարամարս, դեռևս Մեսրոպ Մաշտոցի կողմից չկատարելագործված և կիրառությունից դուրս մնացած տառերը, Զարեհը դեռ կարողանում էր հասկանալ, բայց հունարենի ու լատիներենի հանդեպ անտարբերությունը պարզապես հունից հանեց նրան: Թվաբանության ասպարեզում Առնակը տարրական գործողություններ կատարելուց հեռուն չգնաց, մի քիչ սովորեց մակերես հաշվել, բավական տանելի կարողանում էր տաղանդը բաժանել մինաների, իսկ մինաները` դրահմների: Ի վերջո, Առնակը տիրապետեց լատիներենին, հունարենին և պահլավերենին, ծանոթացավ Արիստոտելի ու Պլատոնի փիլիսոփայությանը, Պյութագորասի ուսմունքին: Տասներեք-տասնչորս տարեկանում իր ժամանակի համար բավական ուսյալ կարող էր համարվել, սակայն Զարեհն ի ցավ իրեն հասկացավ, որ դա առավելագույնն է, ինչ կարող է ստանալ որդուց, որ Առնակը երբեք չի շարունակի իր գործը և աստղագետ չի դառնա: Փոխարենը Առնակն աներևակայելի հաջողությունների հասավ զենքին տիրապետելու գործում: Չնայած նրան, որ քեռիների նման հսկայամարմին չէր, ուժի զորությամբ քիչ էր զիջում նրանց, իսկ ճարպկությամբ տասնապատիկ գերազանցում էր: Տասներկու տարեկանից Առնակը սկսեց մասնակցել Նավասարդյան խաղերին: Տասնչորս տարեկանում արդեն ամենաարագավազն էր իր քաղաքում, տասնհինգում լավագույնը եղավ բարձրացատկի մեջ, իսկ տասնվեցում գոտեմարտեց եզրափակիչ մրցույթում և պարտվեց ավելի արժանավոր մեկին: Թվում էր` եղբայրներն ավելի շատ Առնակով են հպարտանում, քան սեփական փառքով: Սակայն պետք է նշել, որ պատանու անսահմանափակ եռանդը հիմնականում անտեղի էր կորչում: Առնակը սիրում էր լեզվակռվի բռնվել, որը շատ արագ և բացառիկ հնարամտությամբ ծեծկռտուքի էր վերածում: Իսկ հակառակորդները հաճախ պատվարժան քաղաքացիների և նախարարների որդիներ էին: Շատերը, իրենց բարձր ծագումը պատճառաբանելով, խելամտորեն հրաժարվում էին գործ ունենալ վտանգավոր ախոյանիի հետ, բայց և կային այնպիսիք, որ ցանկանում էին անմիջապես իր տեղը ցույց տալ ստոր դուրսպրծուկին: Դրանց հետ հաշվեհարդարը սովորաբար կարճ էր տևում: Առնակը հեշտությամբ գլուխ էր հանում նաև միանգամից երկու հակառակորդներից, դժվարությամբ, բայց դիմակայում էր երեք մարդու, սակայն չորսի դեպքում հաստատ ծեծ էր ուտում: Տասնվեց տարեկանում Առնակը բավականանում էր շաբաթը մեկ կռվով: Պատճառը բնավ ցանկության բացակայությունը չէր: Կարող էր կռվել թեկուզ առավոտից մինչև երեկո, իսկ երազանքը որևէ պատերազմի մասնակցելն էր, որը տղամարդու միակ լուրջ զբաղմունքն էր համարում: Սակայն աստղագետ Զարեհը, աշխարհում միակ մարդը, որից Առնակը պատկառում էր ու դողում աշնան դեղնած տերևի պես, զսպում էր նրան: Ամեն կռվի հաջորդած երկու օրը պատանին մտածում էր, որ էլ երբեք ծեծկռտուքի չի բռնվի: Մյուս երկու օրերին նրա հոգին միջանկյալ դիրք էր գրավում. չէր կողմնորոշվում` ենթարկվել բնական մղմանն ու ջարդե±լ առաջին իսկ հանդուգն քիթուբերանը, թե± կատարել հայրական կամքը: Երկար խորհելով` հիշում էր իր անօգնական ու ողբալի կեցվածքը հոր առաջ ու որոշում, որ պետք է ձեռնպահ մնալ: Սակայն հերթական կռվից արդեն երկու-երեք օր առաջ Առնակը սկսում էր արդարացնել իր հետագա գործողությունները: Ինքը երբեք առաջինը չի սկսի կռիվը, բայց հո ձեռքերը ծալած չե±ս կանգնի, երբ ջարդում են մռութդ: Կռվի օրն Առնակն արդեն անկառավարելի ու հաճախ նախահարձակ էր լինում: Երբեմն գործը շատ հեռուն էր գնում: Վանեցիները քաղաքաբնակի հոգեբանություն ունեին, ուստի հակառակորդների մեծ մասը փորձում էր ինքնուրույն վրեժ լուծել ստոր ոսոխից, բայց և կային այնպիսիք, որ գանգատվում էին վսեմաշուք հայրիկներին, ու նրանք միջոցներ էին ձեռք առնում: Այնպես որ, Առնակը շատ շուտով ծանոթացավ նաև Վանի քաղաքային բանտին, իսկ հայրը խոշոր տուգանքներ մուծեց պետական գանձարան: Դժվար է ասել, թե ինչպես կշարունակվեր երիտասարդի կյանքը Վանում. հավանաբար մի օր փախչեր տնից ու վարձու զինվոր դառնար Միհրդատ Եվպատորի բանակում: Բայց երբ հայրն անակընկալ որոշեց Բաբելոն մեկնել ու տեղի գիտնականների միջավայրում թարմացնել աստղագիտական գիտելիքները, Առնակն առանց երկմտանքի միացավ նրան: Ճանապարհորդություն, արկածներ վտանգ... Այդ ամենը մեկ վայրկյանում անցավ մտքով, ու սիրտը թրթռաց: Սակայն ի հիասթափություն նրա Վանից մինչև Բաբելոն ոչ մի արժանահիշատակ բան չկատարվեց: Առնակը Բաբելոնում էլ շարունակեց մոտավորապես նույնպիսի կյանք վարել, ինչպիսին Վանում էր, սակայն շուտով զինվորական ծառայության անցավ Տիգրանի թիկնազորում:
Ինձ դուր է գալիս հեղինակի ոճը - թեթև ու հումորային, որը շատ հեշտ ու հաճելի է կարդացվում :)
6.Դրամանենգություն
Պալատի թագավորական սրահն այնքան ընդարձակ էր, որ նույնիսկ հսկայական կահույքի և բազմաթիվ արձանների առկայությամբ կիսադատարկ էր թվում: Սրահի կենտրոնում կայծկլտուն ու կամարաձև ծիածան կապած` մեղմածայն երգում էր շատրվանը: Շուրջը մի ընդարձակ լողավազան էր, ջուրն այնքան վճիտ, որ պարզորոշ երևում էին պատերի ու հատակի որմնանկարները: Մթնոլորտն այստեղ աննկարագրելիորեն տարաշխարհիկ էր: Թվում էր` ոչինչ չի փոխվել Նաբուգոդոնոսոր արքայի ժամանակներից ի վեր, մինչդեռ ուշադիր նայելով շուրջբոլորը` կարելի էր իսկույն գլխի ընկնել, որ բոլորովին էլ այդպես չէ: Պալատն այլևս իրենց թարմ բույրով չէին պարուրում Բաբելոնի հանրահայտ կախովի այգիները, որոնցից որպես հիշողություն միայն պատի որմնաքանդակն էր մնացել, և որոնց արարումը չգիտես ինչու Շամիրամին են վերագրում: Դրա փոխարեն Բաաղի հսկա արձանն այլևս միանձնյա չէր իշխում: Նույն վիճակում էր նաև Նաբուգոդոնոսոր թագավորը` կախովի այգիների իսկական հեղինակը: Մակեդոնական և պարթևական իշխանությունները Բաբելոնի պալատում ավելացրել էին շանթարձակ Զևսին և ահարկու Ահրումազդին, որոնք այնքան հարմարավետ էին տեղավորվել Բաաղի կողքին, ասես հարազատ եղբայրները լինեին: Նաբուգոդոնոսորի կողքին տեղ էին գտել նաև Կամբիզ և Արշակ թագավորները, որոնք ՙՄեծ՚ մականունն էին կրել: Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ ներկայացված էր իր սիրելի ձիուն` Բուցեֆալին հեծնած, հպարտ հայացքն ուղղած վերոհիշյալ արքաներին: ՙԱյդքան հաղթանակներ չէիք տանի, եթե թագավորած լինեիք իմ ժամանակներում՚. այս էր ասում Ալեքսանդրի ողջ կեցվածքը: Այնտեղ, ուր հարթաքանդակին պատկերված Գիլգամեշն իր զորեղ բազուկների մեջ առյուծ էր խեղդում, նաև Հերակլեսի տասներկու սխրանքները պատկերող զարդաքանդակն էր: Մեկ այլ տեղ Պերսևսը գլխատում էր Գորգոնա Մեդուզային, իսկ Յասոնն ընկերների հետ մուտք էր գործում Կոլխիդա: Տրոյական պատերազմից այստեղ ներկա էին անպարտելի Աքիլեսն ու անվեհեր Հեկտորը, նենգամիտ Ագամեմնոն և իմաստուն Պրիամոս արքաները և, իհարկե, գեղեցկուհի Հեղինեն, ում համար, իբրև, սկսվեց տրոյական պատերազմը:
Սրահը կարող էր առնվազն հազար մարդ տեղավորել, բայց այնտեղ միայն երեքն էին: Մարմարյա սեղանի ետևում արժանապատիվ բազմած Բաբելոնի սատրապ Տիգրանն իր գահին թիկնած` մտազբաղ ունկնդրում էր աստղագետ Զարեհին և նրա տասնութամյա որդուն:
- Ամենակարող տե°ր,- ասաց Զարեհը,- նախ ցանկանում էի Արիստոբուլին դիմել, հետո` Բագարատին, բայց մի աներևույթ ուժ ստիպեց անձամբ գալ: Բանն այն է, որ հարցն ինքնին մանր է և ամենաշատը կարող է ոստիկանապետի ուշադրությանն արժանանալ:
- Ես սիրով կլսեմ քեզ,- ժպտալով պատասխանեց Տիգրանը, որի տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր այդ օրը: - Պարզաբանիր միայն, իմ գիտնական բարեկա°մ` այդ ամենը տեսել ես աստղազարդ երկնքո±ւմ, ուր սովորաբար բազմաթիվ զարմանահրաշ բաներ ես բացահայտում, թե± առօրյա կյանքում...
Գիտնականն ինքն էլ ժպտաց թագաժառանգի խոսքի վրա: Զարեհը աստղերին նայելով` բազմաթիվ երևույթներ էր բացահայտել, զարմանալի իրավացիությամբ կանխատեսում էր առաջիկա շաբաթվա եղանակը, սահմռկեցուցիչ ճշգրտությամբ գուշակել էր Արշակունի արքայազններից մեկի մահը: Իսկ ահա սովորական առօրյայում ցրված էր և անուշադիր ու դրանով ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերել, քան աստղագիտությամբ: Հաճախ աստղագետը ծիծաղի առարկա էր դառնում պալատում, իսկ նրա ՙգլուխգործոցից՚ դեռ երկու ամիս էլ չէր անցել:
...Զարեհը մի գիրք էր կորցրել` Բաբելոնի հանրահայտ գրադարանից վերցրած հազվագյուտ աստղագիտական աշխատություն, իր տեսակի մեջ եզակի մի նմուշ: Ենթադրաբար` գողերն էին թռցրել, ու քանի որ Զարեհը ոչ մի կերպ չէր սփոփվում, ստիպված էր միջամտել Բաբելոնի սատրապն ինքը:
Բանիմաց ու փորձառու խուզարկուները մի շաբաթ տակնուվրա արեցին մերձակա տները, հարցաքննեցին հարևաններին ու տանջաքննության ենթարկեցին բոլոր կասկածելի անցյալ ունեցած մարդկանց: Նրանք, ովքեր դժբախտություն էին ունեցել այդ օրը գիտնականի տան մոտ երևալ, առանձնակի տուժեցին: Ինչպես երևում էր` խուզարկուներն իրենց գործի իսկական վարպետներն էին: Յոթ օրվա մեջ տասնչորս մարդ խոստովանեց, որ այո°, հենց իրենք են գողացել գիրքը, սակայն հազվագյուտ բնօրինակը չկար ու չկար: Ձեռքի հետ բացահայտվեցին նաև մի քանի հանցագործություններ, որոնցով այդ պահին արդեն ոչ ոք չէր հետաքրքրվում: Չարաբաստիկ գիրքը փնտրելիս գարեջրավաճառի այգում հայտնաբերվեց նրա եղբոր դիակը, ում ինքն էր մի քանի ամիս առաջ սպանել, որ տիրանա նրա հարստությանը: Բռնվեցին երկու ամենաճարպիկ գողեր, որոնց հասարակությունը ճանաչում էր որպես ազնիվ, պարկեշտ և աստվածապաշտ մարդկանց: Ջրի երես ելավ խեցեղենի բավական խոշոր մի արհեստանոց, որի տերը չնայած ընդհանուր առմամբ անվնաս մարդ էր, բայց վերջ էր տվել պետությանը հարկեր վճարելու վնասաբեր սովորությանը: Դժվար է ասել, թե ինչպիսի շարունակություն կստանար գործը, և արդեն միայն աստվածներին էր հայտնի, թե էլի քանիսը կխոստովանեին, որ, այո°, իրենք են գողացել գիրքը և քանի մարդասպան ու գող կհայտնաբերվեր Բաբելոնում. էլի երեք-չորս գողացված գիրք` և հանցագործության արմատներն իսպառ կվերացվեին աշխարհի ամենահին քաղաքում: Սակայն գիրքը գտնվեց: Եթե չլիներ անսահման ուրախությունը, որ զգում էր գիտնական Զարեհը թանկագին իրը հայտնաբերելուց հետո, միգուցե նա խղճի խայթ զգար, որ իզուր տեղն այդքան մարդ է իրար խառնել: Ինչ չկարողացան հայտնաբերել սատրապության լավագույն խուզարկուները` համարյա ամբողջ Բաբելոնը տակնուվրա անելով, պատահականորեն գտավ աստղագետի որդին` Առնակ անունով տասնութ տարեկան գեղեցկադեմ ու լայնաթիկունք մի երիտասարդ, որն առանձնապես սեր էլ չուներ գրքերի կամ գիտության հանդեպ: Իսկ գիրքը նա վերցրել էր հոր աշխատասեղանից, որի առաջ աստղագետը օրը հազար անգամ նստում ու վեր էր կենում:
- Աստղերն այստեղ գործ չունեն,- պատասխանեց աստղագետը ու ձեռքը գրպանը տանելով` մի ոսկեդրամ հանեց: - Բաբելոնի դրամահատարանը մրցակից ունի,- շարունակեց նա,- արտաքնապես համարյա չի տարբերվում, բայց, այնուամենայնիվ, կեղծ է:
Տիգրանը վերցրեց ոսկեդրամը, ուշադիր զննեց և օդ նետելով ծանրութեթև արեց:
- Թերևս աննշան թեթև է: Որտեղի±ց ես գտել, բարեկա°մս:
- Որդիս` Առնակն է տվել:
Տիգրանը վեր կացավ:
- Առաջին անգամը չէ, որ ինձ կեղծ դրամներ են ներկայացնում,- ասաց նա,- բայց դրամահատարանի տիրոջը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել:
- Ինչպես ասում են` փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:
Տիգրանն իր սևեռուն արծվային հայացքով նայեց գիտնականին:
- Բարեկա°մս, - ասաց նա,- որտեղի±ց քեզ այդքան վստահություն, որ աղվեսն այս անգամ թակարդն է ընկել և այն էլ` երկու ոտքով:
Զարեհը պատասխանեց կմկմալով, ասես չիմանալով` որտեղից սկսել և ինչպես բացատրել: Գիտնականը դժվարանում էր նույնիսկ բառեր գտնել:
- Ես արդեն պատժել եմ այս անկարգ տղային,- վերջապես ասաց նա,- բայց ինչ արդեն արել է, այլևս հնարավոր չէ հետ բերել:
Տիգրանն ուշադիր նայեց Առնակին, որն ակնհայտորեն շփոթվեց այդ հայացքից:
- Այլ կերպ ասած` դու հայտնաբերել ես ընդհատակյա դրամահատարանը...
- Եթե միայն հայտնաբերած լիներ,- ձեռքերը վեր պարզելով` բարկացած բացականչեց Զարեհն ու ոչնչացնող հայացք գցեց որդու վրա,- դրամահատարանի մասին Առնակն իմացել է դեռ մի ամիս առաջ, իսկ հիմա այս հիմար տղան դրամանենգների ձեռնարկության լիիրավ անդամ է և միայն երեկ է բարեհաճել ամեն ինչի մասին պատմել ինձ:
- Հավանաբար այդքան ձգելու պատճառ է ունեցել,- պատասխանեց Տիգրանը ու սիրալիր նայեց Առնակին:- Պատմիր երիտասարդ:
Առնակը հարգալից գլուխ տվեց և ասաց.
- Մեկ ամիս առաջ ծանոթներիցս մեկը մի ոսկեդրամ տվեց: Ժամանակին պարտք էր վերցրել: Իսկ երբ երկու օր անց դրամափոխին տվի, ասաց, որ թեթև է, ու տասը տոկոսով պակաս է հաշվելու: Թեթև լինում են միայն հին դրամները, որոնց եզրերը մաշված են և այն էլ ոչ թե տասը, այլ ամենաշատը մեկ տոկոսով: Իսկ իմը նոր էր կտրած, ասես դրամահատարանից մեկ ժամ առաջ դուրս եկած լիներ: Սկզբում կարծեցի` ուզում են խաբել, բայց հետո հիշեցի կեղծ դրամների մասին խոսակցություններն ու որոշեցի ստուգել մի ծանոթ ոսկերչի մոտ: Տարիքն առած մարդ էր, արդեն հինգ տասնյակ տարիներ ոսկերչությամբ է զբաղվում ու մի քանի վայրկյան նայելով` ճշգրիտ որոշեց ոսկեդրամի քաշը...
- Կարճ կապիր,- որդուն ընդհատեց գիտնականը:- Նորին մեծությունը ժամանակ չունի լսելու աննշան մանրամասները...
- Թող պատմի ինչպես որ կա,- սիրալիր ասաց Տիգրանը ու քաջալերող նայեց Առնակին:
Հոր դիտողությունից շփոթված երիտասարդը շարունակեց:
- Կասկածներս փարատելու համար նա, այնուամենայնիվ, կշռեց դրամը: Ուղիղ տասը տոկոսով թեթև էր: Ցանկանում էի պատժել ինձ խաբած մարդուն, բայց մի փոքր ևս մտածելով, որոշեցի այլ կերպ գործել: Իբր պատահական հանդիպելով, մինչդեռ երեք ժամ փնտրել էի քաղաքի փողոցներում, նրան հրավիրեցի մոտակա գինետունն ու իր իսկ տված ոսկեդրամով մի լավ հարբեցրի: Գինետանը չնկատեցին դրամի կեղծ լինելը ու նույնիսկ անչափ ուրախ էին երևում, որ տեսքը թարմ է: Իսկ ահա ծանոթիս լեզուն բացվել էր: Արդեն այնքան խմած, երբ ծովը ծնկներից է թվում, սկսեց գլուխ գովել, որ սեփական դրամահատարան ունի և կարող է ավելի շատ դրամ հատել, քան Բաբելոնի սատրապը և նույնիսկ արքայից արքա Միհրդատ Արշակունին:
Գիտնականը որդուն նայում էր լարվածությունից չռված աչքերով, իսկ ահա Տիգրանին զվարճացրին Առնակի խոսքերը:
- Մի տաղանդավոր պալատական ունեի,- ասաց նա,- կկարողանար մի ամբողջ գործակալություն ղեկավարել, սակայն հարբեցողության պատճառով կրտսեր ախոռապանի դիրքի էր իջել: Իսկ երբ առաջարկեցի գլխավոր ախոռապան լինել` պայմանով, որ թողնի խմելը, ինչ եք կարծում` ի±նչ պատասխանեց: Ինչի±ս է պետք գլխավոր ախոռապան լինել, ասաց, երբ մի սափոր գինի եմ խմում, նույնիսկ արքայից արքան է նսեմանում իմ առաջ... Սակայն շարունակիր, որդի°ս...
Առնակը հավաքեց մտքերն ու շարունակեց.
- Գինետանը բոլորը ծիծաղում էին նրա վրա, իսկ ես մտածեցի` գուցե ընկել եմ դրամահատարանը հայտնաբերելու հետքի վրա±, և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, չէի սխալվում: Աստիճանաբար վստահություն ձեռք բերեցի ծանոթիս մոտ, իսկ նա, չիմանալով, որ ծառայության մեջ եմ Բաբելոնի պալատում, ամեն ինչ պատմեց: Մոտ երեք շաբաթ նրանց ձեռնարկության անդամ եմ եղել ու զանազան մանր հանձնարարություններ կատարել: Միայն երեկ իմացա, որ կեղծ դրամները հատվում են ոմն Կիաքսարի ոսկերչական արհեստանոցում: Նաև տեղեկություններ եմ հավաքել. Կիաքսարը շատ մանր մարդ է այդպիսի գործ ձեռնարկելու համար, նրա ետևում ակնհայտորեն մեծ ուժ է կանգնած:
- Ահա, տեսնո±ւմ ես,- ոտքի կանգնելով` գոչեց Բաբելոնի սատրապ Տիգրանը,- տղան ամեն ինչ արել է իր տարիքին անսովոր իմաստությամբ ու սառնասրտությամբ, իսկ դու նախատում ես նրան: Եթե այս ամենը հաստատվի փաստերով, իսկ ես դրան չեմ կասկածում, Առնակը թիկնազորի հարյուրապետ կդառնա: Իսկ հիմա, իմ գիտնական բարեկա°մ, գնա հաշվիր, թե քանիսն են տասնութ տարեկանում տասնապետ դառնում և դրանից համապատասխան եզրահանգումներ արա:
Աստղագետը կեղծ դժգոհ հայացքով չափեց որդուն, կարծես ուզում էր ասել` մեկ է, սա մարդ չի դառնա, բայց մտքում շատ գոհ էր ու հպարտ:
- Դե ինչ,- ծիծաղելով ասաց Տիգրանը,- քանզի Առնակն է հայտնաբերել ընդհատակյա դրամահատարանը, ուրեմն այն գողացված գրքի պատմության հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա:
- Հավատացնում եմ... - ուզում էր արդարանալ գիտնականը, բայց Մեծ Հայքի թագաժառանգը ընդհատեց նրան:
- Մենք հենց հիմա միասին այնտեղ կուղևորվենք,- ուրախ-ուրախ շարունակեց Տիգրանը: - Ո±ր փողոցում է Կիաքսարի խանութը:
Առնակի աչքերը խանդավառությամբ պսպղացին:
- Զիկուրատի հարևանությամբ իրար զուգահեռ կավագործների երկու փողոց կա: Կիաքսարը դեպի երկու փողոցներն էլ մուտք ունի իր հաստատությունից: Մեկը խանութի մուտքն է, իսկ մյուսը` արհեստանոցինը: Արհեստանոցն ու խանութն էլ միացված են նեղ միջանցքով: Զգուշության համար ինքս չգնացի այնտեղ, բայց հավատացնում եմ, տեղեկությունները ստույգ են:
- Ինչ կա որ, այստեղից հեռու չէ: Պատգարակ կամ ձի չենք վերցնի հետներս ու կավագործների փողոց կմտնենք իբրև ամենահասարակ քաղաքացիներ: Առնա°կ, վերցրու սուրդ, կարող է պետք գալ:
- Միայն երեքո±վ ենք գնալու,- զարմացած բացականչեց գիտնականը:- Մեծ Հայքի թագաժառանգը չի կարող իրեն այդպիսի վտանգների ենթարկել: Կիաքսարը զինված մարդիկ ունի: Ես հասկանում եմ, որ ձերդ մեծությունն անվեհեր ու քաջ է Արտաշես արքայի նման և կարող է Կիաքսարի ու նրա մարդկանց հետ հաշվեհարդար տեսնել, բայց... Գոնե Բագարատին վերցնեինք...
Տիգրանն առանց պատասխանելու թիկնոցը գցեց վրան ու հնչեցրեց զանգը: Մի քանի վայրկյանից դռների մեջ երևաց Արիստոբուլի վտիտ կառուցվածքը: Զարեհը տարակուսած նայեց Տիգրանին: Մի±թե սրան էլ է ուզում տանել իր հետ: Ի¯նչ օգուտ այս չորացած ծերունուց, որն ամենավճռական պահին ընդունակ է հերոսի տեսքով մեռնել միայն: Իր մասին ևս աստղագետը մեծ կարծիք չուներ: Նույնիսկ երիտասարդ տարիներին, երբ բոլոր ընկերների ուշքն ու միտքը զենքն էր, նա առավոտից իրիկուն ուսանում էր քրմերի մոտ: Ճիշտ է, թագաժառանգը գերմարդկային ուժի տեր անձնավորություն է: Զարեհն անցյալ ձմեռ անձամբ ականատես էր եղել, թե ինչպես սովորական պարանի պես քարկապ գցեց երկաթյա կրակխառնիչը: Կար նաև Առնակը` Բաբելոն քաղաքի ամենամեծ կռվարարը, բայց գիտնականը նրան, սովորության համաձայն, անտեսեց:
- Արիստոբո±ւլն է գալու մեզ հե±տ,- իր իսկ մտքերն ընդհատելով` հարցրեց աստղագետը:
- Իհարկե ոչ, բարեկա°մս,- նայելով գիտնականի զարմանքից չռված աչքերին` պատասխանեց Տիգրանը, ապա շարունակեց:- Բեն Հյուռկան, Զարեհի և Առնակի հետ երկու ժամով բացակայելու եմ: Հետևիր, որ մեր բացակայությունն աննկատ մնա պալատում:
Հրեա հոգևորականը գլուխ տվեց:
Մի քանի վայրկյան անց, չգիտես ինչ կախարդությամբ, դիմացի պատին մի դուռ բացվեց: Դա իսկական հրաշքի էր նման: Երբեք չէր կարելի ենթադրել, որ այդ ողորկ պատը գաղտնադուռ է:
- Մի անհանգստացիր, բարեկա°մս,- դիմելով գիտնականին` ասաց Տիգրանը,- մի±թե կարծում ես, թե պատրաստվում եմ ձեռնամարտի մտնել ինչ որ չնչին խարդախի հետ:
Գաղտնադռից այն կողմ թեք ու անհարմարավետ աստիճաններ էին, ամեն չորս-հինգ քայլը մեկ` ջահեր պատերին, որոնցից մի քանիսը թանձր ծուխ էին արձակում, սակայն գետնուղիում հեղձուկ չէր: Հավանաբար անտեսանելի օդանցքները մաքրում էին օդը: Տիգրանը քայլում էր առջևից: Զարեհն ու Առնակը հետևում էր նրան: Քիչ անց աստիճանները վերջացան: Շուրջբոլորը թրծված աղյուսով շարված ամուր ու ողորկ պատեր էին: Շարքը եզրափակող Առնակը ծպտուն չէր հանում, իսկ ահա Զարեհը մի անգամ էլ տարակուսած նայեց Տիգրանին, որը խորամանկ աչքով արեց նրան: Մի քանի վայրկյան անց դիմացի պատը խուլ աղմուկով տեղի տվեց, ու հայտնվեց ևս մեկ գաղտնադուռ: Մի քանի միջանցք անցնելուց հետո նրանք դուրս եկան պալատից: Մուտքերի մոտ մինչև ատամները զինված պահակներ կային, բայց ի զարմանս գիտնականի` նրանք կատարյալ անտարբերություն ցուցաբերեցին անցնողների նկատմամբ:
Աշնանային չոր եղանակ էր Բաբելոնում: Փողոցներն ինչպես միշտ աղմկոտ էին ու մարդաշատ: Մի տեղ աչք ծակող ճոխություն էր, մեկ այլ տեղ` ծայրաստիճան չքավորություն: Պատգարակով շրջող մեծահարուստի շուրջը վխտում էին ցնցոտիներով մի կերպ ծածկված մորացկաններ ու սիրտ չէին անում նույնիսկ մոտենալ: Ամենուր բազմահարկ առանձնատներ ու հանրային շինություններ էին, իսկ հեռվում արևի ճառագայթների տակ շողշողում էր Բաբելոնի հանրահայտ Զիկուրատը: Աղյուսաշեն տների մի քանի շարք անցնելով` Տիգրանն ու Զարեհը մտան մի փողոց, ուր միայն արհեստանոցներ ու խանութներ էին, առավելապես` խեցեղենի վաճառանոցներ: Կավը Բաբելոնում ամենուր էր, բավական էր միայն քանդել գետինը, ուստի շատերն էին խեցեղեն պատրաստում, որը լավագույնն էր աշխարհում: Ամենուր դարակների վրա ամաններ, բաժակներ ու զանազան անոթներ էին դրված, որոնք վերջնական տեսք ստանալուց հետո նաև նկարչի ձեռքի տակով էին անցել: Նրանք կավե անոթների արտաքին մասին էին հանձնել Բաբելոնի հազարամյա զարդանախշերը, իսկ առավել խոշորների վրա կարելի էր տեսնել Բել Մարդուկի, Գիլգամեշի և նրա անբաժան ընկեր Էնկիդուի զարմանահրաշ պատկերները: Հերիք է աչք գցեիր անոթներից մեկի վրա, անմիջապես հայտնվում էր վաճառողը և սիրալիր ու պնդերես առաջարկում գնել իր ապրանքը, որը, անկասկած, լավագույնն էր Բաբելոնում:
Արդեն տեղ էին հասել, բայց ոսկերչական արհեստանոցը չկար ու չկար: Զարեհն ու Առնակը մի քանի հոգու հարցրին, թե ինչպես կարելի է գտնել, բայց խանութպաններն ասում էին, որ Կիաքսար անունով մարդու այստեղ չեն ճանաչում և այդ փողոցում ոսկերչական խանութ կամ արհեստանոց չկա, իսկ այ ահա եթե հաճեին իրենց խանութը մտնել, նրանց առջև կբացվեին Բաբելոնի բոլոր հրաշքները: Աստղագետը շատ բարկացավ և մի երկու անգամ կոպտեց առավել պնդերես խանութպաններին, իսկ ահա Տիգրանը սիրալիր էր բոլորի հետ և ասես բնավ չէր անհանգստանում, որ ոսկերչանոցը չեն կարողանում գտնել: Տեղի տալով հերթական խանութպանի թախանձագին խնդրանքներին` թագաժառանգը, բարեհոգի ժպիտը դեմքին, մտավ խանութ և մի քանի գեղեցկագույն անոթ գնեց: Դատելով նրանից, թե ինչպես էին փայլում խանութպանի աչքերը, կարելի էր եզրակացնել, որ Տիգրանն իրական գնից շատ ավելին էր վճարել: Տեսնելով ճարպիկ գործարարի լկտի շորթումը, որ այդպես թեթև ու մասնագիտական բանիմացությամբ օրը ցերեկով կատարեց պարզամիտ գնորդի նկատմամբ, Զարեհը հունից դուրս եկավ: Նա, իհարկե, չէր վարանի ասել այն ամենն, ինչ մտածում էր խեցեղենի խարդախ վաճառականի մասին, սակայն տեսնելով Տիգրանի դեմքի տարօրինակ արտահայտությունը` հապաղեց: Զարեհը երբեք չէր տեսել, որ Տիգրանը ձայնը բարձրացնի ստորադասի վրա, բայց փաստ էր նաև, որ ծառայող մարդիկ մի անբացատրելի ահ ու պատկառանք էին զգում նրա նկատմամբ: Մի անգամ խոհարարը փորձել էր ինքնասպան լինել լոկ այն պատճառով, որ ճաշատեսակներից մեկը փոքր-ինչ տաք էր մատուցել: Հազիվ փրկեցին խեղճին: Մեկ ուրիշ դեպքում Զարեհը տեսել էր, թե ինչպես է սփռոցի վրա անզգուշորեն գինի կաթեցրած ծառան վախից դողում: Չլիներ վախը, թերևս նա նույնպես ցանկանար վերջ տալ կյանքին: Մինչդեռ Տիգրանը բարեհոգի ու սիրալիր էր բոլորի հանդեպ և հակառակ իր կնոջ` Զարուհու, երբեք չէր բարկանում ծառաների թերացումների վրա, այլ ծիծաղում էր միայն: Իսկ ահա այստեղ ինչ-որ ամենասովորական խանութպան արդեն իսկ իշխանություն էր ձեռք բերել նրա վրա և վայրկյան առ վայրկյան ավելի էր լկտիանում: Վաճառականը, որ Պրեկսասպ հինավուրց անունն էր կրում, քառապատիկ գնով մի անոթ էլ ծախեց անփորձ հյուրին ու հավանաբար պատրաստվում էր նորանոր կասկածելի գործարքների մեջ քաշել նրան, երբ թագաժառանգն անսպասելիորեն ոսկյա զարդեղեն գնելու անմեղ ցանկություն հայտնեց: Խանութպանն ավելի պայծառացավ: Ոսկյա իրերի վաճառքով ցավոք ինքը չի զբաղվում, բայց, փառք Մարդուկին, ընդամենը մի քանի քայլի վրա ոսկերչանոց կա: Հենց արժանապատիվ հյուրը գնի թարեքին դրված ահա այն զարմանահրաշ անոթները, որոնք այնքան էժան էին, որ զուտ կավի ու ներկի գինն արժեն, ինքը կուղեկցի նրանց ոսկերչի մոտ ու նույնիսկ վարձ չի պահանջի դրա համար: Տիգրանը խանդավառ ոգևորությամբ գնեց անոթները, ապա` ևս երեքը, ու միայն դրանից հետո բարի խանութպանը պատրաստակամություն հայտնեց ուղեկցել հյուրերին, իհարկե, եթե այլևս չեն ցանկանում նոր անոթներ ձեռքբերել: Հյուրերը նոր անոթներ գնել չէին ցանկանում և բացի այդ, մի փոքրիկ ծառայության մասին էլ էին խնդրում. կարելի± է, արդյոք, որ գնված անոթներն առայժմ խանութում թողնեն, կվերցնեն վերադարձին, իսկ եթե մեկ կամ երկու ժամ անց չգան, թող խանութպանն իր ուզած ձևով տնօրինի դրանք: Մեկ վայրկյանից պակաս ժամանակում Պրեկսասպը հազար աղոթք հղեց աստվածների աստված Բել Մարդուկին ու մի չնչին բան խնդրեց` որ այս մարդիկ գոնե կես ժամ չվերադառնան: Նույնիսկ այդքանը բավարար կլիներ, որպեսզի վաճառականը գնորդների հայտնվելուն պես երկու տասնյակից ոչ պակաս ապացույցներ բերի, որ երկու ժամը վաղուց անցել է, ինքն էլ անոթներն արդեն ուրիշին է վաճառել, մի±թե այդպես չէին պայմանավորվել: Ինչպես երևում է` Բել Մարդուկը լսեց խանութպանի աղոթքները, ու նա ստիպված չեղավ բանացնել իր դիվային հնարամտությունները: Պարզամիտ հաճախորդները ոչ այդ օրը, ոչ էլ մեկ այլ օր ու երբևէ չերևացին խանութում: Իսկ առայժմ նա ուղեկցեց հյուրերին դեպի ոսկերչական իրերի խանութ:
Միշտ անհամբեր սպասում եմ վեպի նոր հատվածներին: Երբ վեպը նման կերպ մասերով են մատուցում, զարմանալի ձևով միշտ էլ ժամանակ եմ ունենում կարդալ...
Դրա փոխարեն Բաաղի հսկա արձանն
Երևի թե ավելի ճիշտ է ամեն դեպքում... Բելի հսկա արձանը;) Այո, մի զարմացեք, սա հենց այն Բելն է:
Ինչու հենց... Կամբիզը? Բայց նկարագրությունը դուրս եկավ - կարծես ֆիլմ նայեյի:)
Միշտ անհամբեր սպասում եմ վեպի նոր հատվածներին: Երբ վեպը նման կերպ մասերով են մատուցում, զարմանալի ձևով միշտ էլ ժամանակ եմ ունենում կարդալ...
Երևի թե ավելի ճիշտ է ամեն դեպքում... Բելի հսկա արձանը;) Այո, մի զարմացեք, սա հենց այն Բելն է:
Ինչու հենց... Կամբիզը? Բայց նկարագրությունը դուրս եկավ - կարծես ֆիլմ նայեյի:)
Համաձայն եմ, որ դա նույն Բելն է, սակայն քանի որ իրադարձությունները Բաբելոնում են կատարվում, Բաաղ ձևն եմ ընտրել:
Չեմ կարողանում հիշել, թե ինչու եմ Կամբիզին Մեծերի մեջ նշել: Գուցե շփոթած լինեմ նրա հաջորդի հետ, որը ճնշել է Գաումատայի ապստամբությունը:
Համաձայն եմ, որ դա նույն Բելն է, սակայն քանի որ իրադարձությունները Բաբելոնում են կատարվում, Բաաղ ձևն եմ ընտրել:
Չեմ կարողանում հիշել, թե ինչու եմ Կամբիզին Մեծերի մեջ նշել: Գուցե շփոթած լինեմ նրա հաջորդի հետ, որը ճնշել է Գաումատայի ապստամբությունը:
Դարեհ I - իրոք մեծ է եղել, թեև մեր ազգի թշնամին էր: Մեծ էր նաև Կամբիզի նախորդը` Կյուրոս I-ը: Ես ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին...
7.Տիխե աստվածուհու անակընկալը
Խանութը, ուր հյուրերին ուղեկցեց խեցեղենի վաճառական Պրեկսասպը, մի ընդարձակ հաստատություն էր, որտեղ երիտասարդ ու եռանդուն գործակատարները զանազան շղթաներ, ապարանջաններ, վզնոցներ ու մատանիներ էին ցուցադրում, գովաբանում ու վաճառում: Հազիվ զգացվող կծծահոտը վկայում էր, որ արհեստանոցը հեռու չէ, և ամենևին կարիք չկա աշխարհի ծայրը հասնել, որպեսզի խանութը անհրաժեշտ քանակի զարդեղենով ապահովվի: Խելամիտ լինելու դեպքում կարելի էր մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլխի ընկնել, որ այստեղ միմիայն տեղական ոսկեղեն է վաճառվում, բայց երբ ականջ էիր դնում գործակատարների ու գնորդների խոսակցություններին, ի հակադրություն խելամիտների` տեղեկանում էիր, որ ապրանքի մի ստվար մասը հունական, հայկական, չինական ու հնդկական ծագում ունի:
Վաճառանոցի տերը հիսունն անց ծանրաքաշ մի մարդ էր, որը սրահի հեռավոր անկյունում նստած` ուշի ուշով ինչ-որ զարդ էր ուսումնասիրում և բոլորովին էլ խորամանկ կամ նենգ տեսք չուներ, ինչը պարտադիր էր յուրաքանչյուր քիչ թե շատ հաջողված դրամանենգի համար: Ընդհանրապես դժվար էր որոշել, թե նա ինչպիսի մարդ է: Մարդկանց մի տեսակ կա, որոնք ո°չ չար են, ո°չ բարի, ո°չ խելացի, ո°չ հիմար, ո°չ գեղեցիկ, ո°չ տգեղ: Ահա ճիշտ այդպիսի տեսք ուներ խանութպանը: Մի բան էր միայն ակնհայտ` ոսկյա իրերի առևտրականը խեցեղենի առևտրական Պրեկսասպին այնքան էլ չի սիրում: Իսկ եթե մեկնումեկը ուզում է հակառակը պնդել, թող բարի լինի բացատրել, թե ինչու հայացքն իսկույն իր զարդին վերադարձրեց, երբ դռների մեջ տեսավ Պրեկսասպի արևահարված ու պնդերես դեմքը: Իսկ ահա Պրեկսասպն այնքան էլ վհատված չէր երևում հարևանի պահվածքից: Խեցեղենի առևտրականն առանց պատասխան ակնկալելու ողջույն հղեց վաճառանոցի տիրոջը, մի քանի ցածրաճաշակ կատակներ փոխանակեց խանութը պահպանող զինվորների հետ, ապա հայտարարեց, որ ժամանակը սուղ է, և ինքը պահանջում է անմիջապես սպասարկել իր բարեկամներին: Ոսկերչական խանութի գործակատարները երիտասարդ էին, եռանդուն, աչալուրջ և աշխույժ, ուստի դժվար էր ասել` արդյո±ք որևէ ազդեցություն ունեցավ խեցեղենի առևտրականի միջնորդությունը, որ նրանցից մեկը հապճեպ մոտեցավ հյուրերին:
Համենայդեպս, Պրեկսասպը դա բացառապես իրեն վերագրեց և սկսեց այնպիսի մեծալուրջ ու գործունյա տեսքով հետ ու առաջ անել սրահում, ասես խանութի տեր ինքը լիներ: Իսկ ահա խանութի իսկական տերը բացարձակ անտարբերություն ցուցաբերելով` շարունակում էր զննել ձեռքի զարդը և այսպես ասած` փակել էր աչքերը բոլորի առաջ: Սակայն ականջները փակելու միտք ամենևին չուներ, ուստի և լսեց հետևյալ խոսակցությունը:
- Ի±նչ կկամենայիք, արժանապատիվ տիա°րք: Մեզ մոտ են արևելքի բոլոր հրաշքները: Մարգարտե ապարանջան, ոսկե վզնոցներ ու կրծքազարդեր, արծաթե եզակի մատանիներ...
- Իսկ ահա այն ոսկե գավաթնե±րը,- լսվեց պատասխան հարցը, որից հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց: Գործակատարը հավանաբար չգիտեր, ինչ պատասխանի:
- Դրանք... - կմկմաց նա, բայց չկարողացավ ավարտել միտքը: Այցելուն ընդհատեց.
- Հավանաբար ուզում էիր ասել, որ դրանք շատ թանկ են:
Խանութի տերն անգամ բարձրացրեց գլուխը: Պրեկսասպից բացի, նա տեսավ վաթսունամյա լրջախոհ մի ծերունու և տասնութամյա մի պատանու: Նրանց հետ էր նաև քառասունն անց բարձրահասակ ու լայնաթիկունք մի մարդ: Հենց նա էր զրույցի բռնվել գործակատարի հետ և չնայած արտաքուստ շատ սիրալիր էր, ոսկեղենի վաճառականը տեսավ, թե ինչպես է գործակատարը շփոթմունքի մեջ ընկել:
Ոսկե գավաթները տասն էին, դրված հատուկ պատվանդանների վրա, կողային պատի բարձր ու դժվարամատչելի մասում: Ամեն մեկը մի ամբողջ կարողություն արժեր, իսկ հարցնել, թե որն է բարեհաճում գնել զարմանալի պարոնը, գործակատարը չհամարձակվեց: Պահապան զինվորները դադարեցին հորանջել, խանութում եղած յոթ-ութ հաճախորդները մի կողմ դրեցին զարդերը, որ ուզում էին գնել, գործակատարները ձևացրին, թե իրենց գործով են զբաղված, սակայն ականջները սրեցին և աչքի տակով գաղտագողի հետևում էին իրադարձությունների հետագա զարգացմանը: Ոսկեղենի առևտրականն այլևս անտարբեր մնալ չէր կարող. պետք էր անձամբ սպասարկել մեկին, ով ցանկանում է այդպիսի գավաթ գնել: Դրանցից, չափազանց թանկության պատճառով, տարվա մեջ հինգ-վեց հատից ավելին չէր վաճառվում: Խանութատերը կատվի պես անձայն մոտեցավ անծանոթին և տարերայնորեն ձուլվեց խոսակցությանը:
- Իջեցրու բոլոր գավաթները, Պատիզի°ֆ,- սիրալիր ասաց նա,- արժանապատիվ պարոնը նրբաճաշակ և իմաստուն է Նաբու աստծո նման: Ահա, զմրուխտով ու մարգարիտներով շռայլորեն զարդարված այս մեկը բերված է Հնդկաստանից: Հապա սրա¯ն ինչ կասեք, Ֆիդիասի գործն է, չորս հարյուր տարվա հնություն ունեցող աշխատանք...
Մինչ այդ բանակցությունները Տիգրանն էր վարում, իսկ գավաթների մեջտեղ գալուց հետո նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Զարեհը:
- Դուք պնդում եք, որ սա Ֆիդիասի աշխատանքն է±,- զարմանքը հազիվ զսպելով` հարցրեց նա:
- Սա այն հանրահայտ գավաթն է, որն աթենացիներն էին ուղարկել Քսերքս թագավորին ընծա, երբ ցանկանում էր արշավել հունական քաղաքների վրա: Դրանից հետո շատ ձեռքերով է անցել մինչև իմ մոտ հայտնվելը ու շատ թանկ է ինձ համար: Հենց դա է պատճառը, որ երկու տաղանդից պակաս գումարով չեմ կարող բաժանվել սրանից... Չնայած բոլոր էլ արվեստի հրաշքներ են, ոսկերչական գլուխգործոցներ: Այսպիսի գավաթներ անհնար է գնել ինչպես Բաբելոնում, այնպես էլ ողջ արևելքում... Ամեն մեկն իր յուրօրինակ դեմքն ունի, չնայած բոլորն էլ նմանապես լավն են:
Ոսկերիչն, իր տարերքի մեջ, անցավ մյուս գավաթներին, իսկ Զարեհը մռայլ շշնջաց Տիգրանի ականջին:
- Գավաթը մեր Նիկոնիդեսն է պատրաստել, տասը մինայից ավելին չարժե...
Տիգրանը պարզամտորեն գլխով արեց և բոլորի համար անսպասելի ասաց:
- Ժամանակ չկորցնենք ընտրության վրա: Հիմա կվերցնենք բոլոր գավաթներն ու տանը հանգիստ կորոշենք նրանց նմանապես լավ լինելն ու յուրօրինակ դեմք ունենալը:
- Եթե ցանկանում եք գնել...,- արդեն ուզում էր սկսել խանութպանը, բայց գնորդն ընդհատեց:
- Այո, ցանկանում եմ: Ցանկանում եմ գնել բոլոր տասը գավաթները, ինչպես և ահա այն զարմանահրաշ մատանիներն ու կրծքազարդերը, շղթաներն ու աստվածների պատկերներով մեդալյոնները: Մի խոսքով, այն ամենը, ինչ ցուցադրվում ու վաճառվում է խանութում: Իհարկե, բացառությամբ զարդերի, որ կբարեհաճեն գնել այս հարգարժան պարոնները:
Յոթ-ութ հարգարժան պարոնները, որոնք հավանաբար արդեն մոռացել էին, թե ինչի համար են եկել, այլևս հետաքրքրություն չցուցաբերեցին զարդերի նկատմամբ և, չնայած նրանց ոչ ոք ոչինչ չէր ասել, համախումբ դուրս եկան խանութից: Պրեկսասպը ևս ուզում էր անձայն ծլկել, բայց Տիգրանը կանգնեցրեց նրան:
- Զինվորնե°ր, պարկերի մեջ լցրեք ոսկե զարդերը և Պրեկսասպի խանութ տարեք: Պրեկսա°սպ, եթե կես ժամվա ընթացքում չգամ, կարող ես դրանց հետ վարվել ինչպես ցանկանաս:
Մինչ խեցեղենի վաճառականի աչքերն ընչաքաղցորեն վառվում էին, իսկ ոսկու վաճառականը բերանը ջուր առած նայում էր, թե ինչպես են իր անձը պաշտպանելու համար վարձված զինվորները կատարում բացարձակ օտար և անծանոթ մարդու հրամանները, Տիգրանն անցավ գործակատարին.
- Ամեն օր ես աշխատո±ւմ, թե± հանգստի օրեր էլ ունես:
- Ամեն օր, տե°ր իմ: Ամսական վճարում են քսան դրահմ` գումարած իմ վաճառած ապրանքի կես տոկոսը...
- Տիխե աստվածուհին այսօր բարեհաճ է քո հանդեպ, բարեկա°մս,- ասաց Տիգրանն այնպես, ինչպես կասի բարեկամը բարեկամին` տեսնելով, որ նրա գործերն անսպասելիորեն դեպի լավն են գնում,- այսօր կստանաս մի քանի պարկ զարդեղենի կես տոկոսը ու նաև հանգստի օր կունենաս: Հուսով եմ` ընկերներիդ էլ բաժին կհանես:
Ինչպես արդեն ասացինք` Տիգրանը գործակատարի հետ վերին աստիճանի մտերմաբար էր խոսում, բայց հենց խոսքն ավարտեց խեղճ մարդն այնպիսի զգացողություն ունեցավ, ինչպիսին ունենում է ստորադասն իր պարոնի մոտ տեսակցության ավարտից հետո: Չիմանալով այլևս` ինչ պատասխանել և ինչպես վարվել, գործակատարը խեղճացած նայեց տիրոջն ու աջակցություն չգտնելով` միացավ պարկերը ոսկի լցնող զինվորներին: Մյուս գործակատարները ևս հետևեցին իրենց ընկերոջը, իսկ ահա Պրեկսասպը եռանդուն ղեկավարում էր ոսկու բեռնման աշխատանքը, դիտողություններ անում ու նախատում դանդալոշ ու բիրտ զինվորներին, որոնք կյանքում առաջին անգամն էին այդպիսի զարդեր տեսնում իրենց ձեռքին:
- Ոսկեղենը կպահես քեզ մոտ ու կվերադառնաս,- խեցեղենի առևտրականին պատվիրեց Տիգրանը:
Պրեկսասպը վստահեցնող հայացքով գլխով արեց և այնպես դուրս քշեց ոսկով բեռնված գործակատարներին ու զինվորներին, ինչպես հովիվն է ոչխարներին համախմբում ճիպոտի օգնությամբ:
Ոսկու ամայացած խանութում չորս մարդ էր մնացել: Ոսկեղենի առևտրականը զարմանալիորեն հանդարտ էր և միայն թեթև գունատությունն էր մատնում նրա փոքր-ինչ անհանգիստ վիճակը: Զարեհի սիրտը նույնիսկ կասկած ընկավ. գուցե ոչ մի ընդհատակյա դրամահատարան էլ չկա±: Իսկ ահա Տիգրանի դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում:
- Այստեղ այլևս ոչինչ չկա գնելու,- վերջապես ասաց Բաբելոնի սատրապը,- Եթե խանութի տերը դեմ չէ, անցնենք արհեստանոց:
Խանութի տերը դեմ չէր, բայց չգիտես ինչու այլայլվեց ու բռնվեց թեթև դողով:
- Արհեստանոցը միջանցքից այն կողմ է ու բացվում է մյուս փողոցի վրա, այնպես չէ±,- նորից ասաց Տիգրանը, և բոլորը տեսան, թե ինչպես խանութպանի սովորական գունատությունը փոխվեց երկու օրվա վաղեմության մեռելային գունատության: Մեխվել էր տեղում և իր մեջ շարժվելու ուժ չէր գտնում:
- Արհեստանոցում պատրաստի զարդեղեն չկա... ,- հազիվ բարբառեց նա և զգաց, որ իր ձայնը օտարոտի հնչեց նույնիսկ սեփական ականջին: Հետո փակեց աչքերն ու հայացքը մի վայրկյան դեպի երկինք հառելով` քայլեց արհեստանոցի ուղղությամբ:
- Ասես մահապատժի է գնում,- Տիգրանի ականջին շշնջաց Զարեհը:
Արհեստանոցում մոտ քսան ոսկերիչ էր աշխատում, ու միայն մի սեղան էր ազատ. հավանաբար տիրոջ սեղանն էր: Տեսնելով ներս մտնողներին` ոսկերիչներից մի քանիսը դադարեցրին աշխատանքը:
- Թող բոլորը շարունակեն աշխատել,- ասաց Տիգրանը,- իսկ մենք կնայենք: Եթե այդ ընթացքում ցանկանաս որևէ բան պատմել, սիրով կլսենք...
Ոսկերչանոցի տերը վերջնականապես կորցրեց ինքնատիրապետումը: Բոլորը տեսան, որ ակնհայտորեն ցանկանում է ինչ-որ բան ասել, բայց կարծես չգիտեր` որտեղից կամ ինչպես սկսի: Տիգրանը սիրով ընդառաջ գնաց.
- Ոսկերիչ վարպետները հոգնած են երևում: Հավանաբար երկար են աշխատել: Եթե նրանց հանգստի ուղարկես, դեմ չենք լինի:
Ոսկու առևտրականը ինչ-որ շարժում արեց, որի իմաստն ինքն էլ չհասկացավ, ապա աննշան դողէրոցքից ընկավ անթաքույց ցնցումների մեջ և քարացավ-մնաց տեղում: Զարեհը մի գավաթ ջուր տվեց, որը փոքր-ինչ ուշքի բերեց նրան, բայց չբավարարեց, որպեսզի ոսկերիչներին թեկուզ երկու բառ ասի: Այս անգամ օգնության եկավ Առնակը:
- Աշխատանքային օրն ավարտված է,- հայտարարեց նա:
Խանութի տիրոջ տեսքը չափից ավելի պերճախոս էր: Ոսկերիչ վարպետները զգացին, որ ինչ-որ բան այնպես չէ ու շտապեցին կատարել անկոչ հյուրի հրամանը:
Երբ արհեստանոցը դատարկվեց, Առնակը ճարպկորեն սեղաններից այն կողմ թռավ ու մի կաղնե բազկաթոռ քարշ տվեց սրահի կենտրոն, որ Բաբելոնի սատրապը նստի: Տիգրանը դեռ չէր հասցրել նստել, երբ խանութպանը հեկեկաց ու բերանքսիվար փռվեց նրա առաջ:
- Գթա, տե°ր,- լացակումած գոչեց նա:- Մեծահոգությունը մեծ մարդու հատկություն է: Մեծահոգի եղիր և հավերժացրու քո անունը սերունդների համար: Ես աններելի սխալ եմ գործել, բայց կքավեմ մեղքս` հրաժարվելով իմ ամբողջ ունեցվածքից: Դեռ շատ ունեմ, բացի նրանցից, որ Պրեկսասպի խանութը տարան:
Տիգրանը համբերատար լսեց առևտրականի մեղայականը և թույլ տվեց ինչքան ցանկանում է լաց լինի, իսկ երբ նա փոքր-ինչ ուշքի եկավ, ասաց:
- Քո փուչ կյանքն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում: Դատն ուղիղ մեկ րոպե կտևի, իսկ թագավորական դահիճը գլուխդ կթռցնի էլ ավելի կարճ ժամանակում: Ինչ վերաբերում է ունեցվածքիդ, այն իրոք պետական գանձարան կգնա, բայց արդեն անկախ նրանից` հրաժարվում ես հօգուտ պետության, թե` ոչ:
- Գթա, տե°ր,- ավելի ուժգին ճչաց ոսկերիչը ու սկսեց Տիգրանի ոտքերը համբուրել:- Ես լոկ հանգամանքների զոհ եմ: Ինձ երեք օր ամենասարսափելի միջոցներով տանջել են, բայց չեմ դավաճանել արքայից արքային: Մեջքս ու ներբաններս այրել են շիկացած երկաթով, բայց գրանիտի պես ամուր եմ մնացել: Եղունգներիս տակ ասեղներ են խրել, սակայն ժայռի պես անհողդողդ եմ մնացել: Բայց ահա այդ անիրավ մարդիկ սպառնացին աչքիս առաջ մորթել երկու տարեկան երեխայիս... Դու նույնպես հայր ես, տե°ր, գթա ինձ հանուն աստվածների... Ես ամեն ինչ վախից դրդված եմ արել... Չեք կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի մարդիկ են դրանք...
Տիգրանի աչքերը դաժանորեն փայլեցին: Նույնիսկ Զարեհն ու Առնակը ահ զգացին` հանդիպելով նրա անողոք հայացքին:
- Դու դավաճանել ես արքայից արքային,- ասաց նա,- ուստի և պետք է մեռնես: Հապա մտածիր, թե ինչ օգտակար բան կլինի: Երկրի երեսից մի դավաճան կպակասի, ու դաս կլինի մյուսների համար:
Ոսկերիչն այնպես ճչաց, ասես իրոք սպանվեց այդ վայրկյանին:
- Ես դավաճան չեմ, ամենակարող տե°ր,- համարյա գոռաց նա,- դեռ ուշ չէ, դեռ կարելի է փրկել արքայից արքայի կյանքը: Թույլ տուր ապացուցեմ հավատարմությունս ու նոր միայն գլխատիր, եթե ցանկանում ես...
Տիգրանը հեշտ զարմացողներից չէր, բայց Զարեհն ու Առնակը տեսան, թե ինչպես ցնցվեց ու բարձրացրեց հոնքը: Սակայն դա կարճ տևեց: Մեկ վայրկյան էլ չանցած` այն նույն չար սկյութական հայացքն էր, որը հավանաբար ժառանգել էր իր ապուպապից` Սաթենիկի հորից:
- Եթե կուզես իմանալ` քեզ ոչ թե գլխատելու, այլ քառատելու են,- դաժան նայեց ու խորամանկորեն աչքերը կկոցելով` ասաց Տիգրանը:- Սակայն մեղք կլինի աստվածների առաջ, եթե նախքան մեռնելը հպատակին արգելենք ապացուցել իր հավատարմությունը: Բայց արդյո±ք անշահախնդիր է զղջումդ, ոսկերի°չ: Պատրա±ստ ես արդյոք մաքրել անվանդ բիծն ու նույն վայրկյանին մեռնել, ինչին անկասկած արժանի ես:
Ոսկերիչն այդ մի քանի րոպեում ամբողջ հավերժություն ապրեց: Վախը կամազրկել էր նրան և իսպառ զրկել բանականությունից: Դժբախտն արդեն կորցրել էր ապրելու հույսը և արքայից արքային հավատարմությունն ապացուցելը դարձրել միակ սևեռուն գաղափար: Ոսկերիչը խաչեց ձեռքերը, մի հայացք գցեց երկինք և ինքն իրեն քաջալերելով` որքան հնարավոր է վճռական ասաց.
- Ես պատրատ եմ մեռնելու:
Տիգրանը ձեռքով տիրական շարժում արեց: Առնակը պատյանից դուրս քաշեց սուրը և սպասողական նայեց թագաժառանգին: Ոսկերիչը վեր կացավ ու մոտենալով` կիսախելագար շարժումով խորտակեց սեղաններից մեկը: Սեղանի տեղում մի հնամաշ կարպետ երևաց, իսկ երբ ոսկերիչն այն մի կողմ շպրտեց ու ձեռքի տենդագին շարժումներով սկսեց քանդել կիսափտած տախտակները, երկաթյա բռնակով մի փոքրիկ դռնակ ի հայտ եկավ: Մեռնելուն պատրաստ մարդը բազմանշանակ հայացք գցեց Տիգրանի վրա, ապա ձեռքի վճռական շարժումով բաց արեց դռնակն ու այնտեղից մի կույտ պապիրուսե փաթեթներ հանեց:
- Ահա բոլորը,- տենդագին դողալով` գոչեց նա:- Համաձայն այս հրամանի` նոր սատրապներ են նշանակվում, իսկ այս մյուսով` նոր պալատականներ ու նախարարներ: Ահա և մյուս հրամաններն ու հրովարտակները: Անունների տեղն է միայն թողնված, որը վերջին պահին կլրացնի նոր արքայից արքան: Ահա և թագավորական կնիքը, որ պատրաստել եմ իմ ձեռքով: Կարող եք հենց հիմա գլխատել ինձ:
Հետո ոսկերիչը մոտեցավ Առնակին և հլու հնազանդ խոնարհեց գլուխը: Առնակն ու Զարեհը հազիվ զսպեցին իրենց մեծագույն տարակուսանքը, որ չճչան, իսկ ահա Տիգրանի դեմքին ոչ մի մկան չշարժվեց:
- Մի շտապիր բաժանվել կյանքիցդ, ոսկերի°չ,- ասաց նա:- Նախ դեռ պետք է թվես հանցակիցներիդ: Բացի այդ, անկեղծությունդ լիարժեք չէ: Եթե հիմա կտրենք գլուխդ, միգուցե մեռնես որպես արքայից արքային հավատարիմ, բայց դեռևս ստոր ու խարդախ մի մարդ:
Ոսկերիչն անմեղ գառնուկի պես նայեց Տիգրանին, ապա, ասես սատարում փնտրելով, աչքերն ուղղեց գիտնականին ու նրա որդուն:
- Երդվում եմ երկնքի տիրակալ Բել Մարդուկի մորուքով,- անկեղծորեն բացականչեց նա,- այլ մեղքեր չունեմ:
Տիգրանի հայացքը դարձավ ավելի մեղմ, բայց և` ձանձրացող:
- Քո հանցանքն իրոք շատ ծանր է,- դեռևս խստաձայն ասաց նա,- բայց դա դեռ չի նշանակում, որ կարող ես թաքցնել ավելի մանրերը: Արքայից արքայի դրամահատարաններին զուգահեռ դրամ հատելը կարծում ես պակա±ս հանցանք է: Կամ գուցե կարծում ես` արքայից արքան պետք է շնորհակալությո±ւն հայտնի, որ դրամները քո դեմքով չես պատկերել:
- Երդվում եմ Բել Մարդուկով...
- Լսի°ր, Կիաքսա°ր: Հանգիստ թող Բել Մարդուկին և խոստովանիր ամեն ինչ: Առանց այն էլ շատ ժամանակ կորցրինք...
Ոսկերիչը մի վախվորված հայացք գցեց Տիգրանի վրա, ապա ցածրաձայն ասաց.
- Եթե նորին մեծությանը հաճո է դիմել ինձ Կիաքսար անվամբ, ապա դրա դեմ ոչինչ չունեմ: Բայց նաև պարտքս եմ համարում տեղյակ պահել, որ ինձ ծնված օրից կոչում են Մարդուկ ապլա իդդին, որը քաղդեերենից թարգմանած նշանակում է...
Ոսկերիչը չավարտեց խոսքը: Դռների մեջ երևաց Պրեկսասպի աներես ու տարօրինակ տեսարանից փոքր-ինչ զարմացած դեմքը:
- Մոտ արի, բարեկա°մս,- ասաց Տիգրանը և մատից հանելով թանկագին քարերով զարդարված մի մատանի` մեկնեց նրան: Խեցեղենի առևտրականի աչքերը ագահությունից փայլեցին: Իր ապրած կյանքում նրան չէր վիճակվել նույնիսկ մոտիկից տեսնել այդպիսի թանկագին իր:
- Սա մի քանի անգամ ավելին արժե, քան քո խանութն` իր խայտաբղետ ապրանքներով, հասկանո±ւմ ես,- Պրեկսասպին ուղղելով արծվային հայացքը` հարցրեց Տիգրանը:
- Հասկանում եմ.- պատասխանեց վստահված անձի տեսք ընդունած խանութպանը:
- Է±լ ինչ ես հասկանում, Պրեկսա°սպ,- նորից աչքերը կկոցելով` հարցրեց Տիգրանը:
Պրեկսասպը հոնքերը վեր բարձրացրեց, անհոգ թոթվեց ուսերը ու նայեց անվայելուչ դիրքով կեցած ոսկերչին:
- Հասկանում եմ նաև, ողորմած տե°ր,- ասաց նա,- որ եթե բավականաչափ ողջախոհ ու անկեղծ չլինեմ, կարող եմ զրկվել ոչ միայն այս մատանուց, որը մի քանի անգամ ավելին արժե, քան իմ խանութն` իր խայտաբղետ ապրանքներով, այլև գլխիցս:
- Դու ամենահասկացող խեցեղենի առևտրականն ես, որին ինձ վիճակվել է հանդիպել: Ասա ուրեմն, բարեկա°մս, ո±վ է այս մարդը, քո հարևանը, որի մոտ առաջնորդեցիր մեզ, երբ ցանկացանք ոսկեղեն գնել:
Պրեկսասպը տեղում ձգվեց և նմանվելով այն աշակերտին, որը կաշվից դուրս է գալիս սերտած դասը հնարավորինս լավ պատասխանելու համար, ասաց:
- Մարդուկ ապլա իդդինն է, իմ վաղեմի հարևանը:
- Հապա ինչո±ւ նրա մոտ առաջնորդեցիր, երբ ցանկանում էինք ոսկերիչ Կիաքսարին գտնել:
Պրեկսասպը շարժում արեց, որը շատ նման էր այն շան շարժմանը, որի հավատարմությունը կարող է թյուրիմացաբար կասկածի տակ դրվել:
- Ողորմած տե°ր,- ասաց նա,- եթե միայն կարողանայի ենթադրել, որ քո մեծությունը հատկապես Կիաքսարից է ցանկանում ոսկեղեն գնել, երբեք նման վրիպում թույլ չէի տա: Սակայն մեծագույն խոնարհությամբ աղերսում եմ նկատել, որ մարդկանց մտքերը կարդալը աստվածների տված շնորհ է:
Տիգրանի մտքով հանկարծ անցավ, որ իրենք իրոք որ ոչ մի Կիաքսարի անուն չեն տվել, այլ միայն ցանկություն են հայտնել ոսկեղեն գնել:
- Ուրեմն Կիաքսարի ոսկեղենի խանութը նույնպե±ս այս փողոցում է:
- Եթե արհեստանոցի կողմի դռնից դուրս գանք` հիսուն քայլի վրա է:
- Մենք բոլորս խաղալիք ենք Տիխե աստվածուհու ձեռքում,- կիսաձայն ասաց Բաբելոնի սատրապը և հայացքը մի կողմ դարձրեց, որպեսզի ոչ ոք չտեսնի իր ժպիտը, իսկ մի քանի վայրկյան անց ավելացրեց.
- Կարող ես վերադառնալ քո խանութը, Պրեկսա°սպ, իսկ մենք մի փոքր էլ կզրուցենք հարևանիդ հետ:
Մեկ վայրկյան էլ չանցած` այն նույն չար սկյութական հայացքն էր, որը հավանաբար ժառանգել էր իր ապուպապից` Սաթենիկի հորից:
Լավ էր ասված :)
Լավ էր ասված :)
:) Մինչդեռ շատերին դա դուր չի գալիս: Ասում են ինչու, երբ Տիգրանն իրենից ուժ է ներկայացնում, դա ուրիշ ազգերին ես վերագրում: Իսկ նրանք ուշադիր լինելու դեպքում պետք է նկատեին, որ հայկականն ավելի բարձր մակարդակի է դրված:
Լրիվ ճիշտ ես! Դու այստեղ ներկայացրել ես Տիգրանի բնավորության մի կողմը, ընդ որում` այդ չար ու վայրենի կողմը վերագրել ես վայրենի սկյութներին, որոնց գենետիկան Տիգրանի մեջ անկասկած կար և նրան էր անցել իր հորական տատից:) Այսինքն ստեղծվել է հայկական խոհականության և քաղաքակրթական արժեքների և տափաստանային վայրենության մի միքս, որը, իմ կարծիքով, գեղեցիկ է ստացվել...
Լրիվ ճիշտ ես! Դու այստեղ ներկայացրել ես Տիգրանի բնավորության մի կողմը, ընդ որում` այդ չար ու վայրենի կողմը վերագրել ես վայրենի սկյութներին, որոնց գենետիկան Տիգրանի մեջ անկասկած կար և նրան էր անցել իր հորական տատից:) Այսինքն ստեղծվել է հայկական խոհականության և քաղաքակրթական արժեքների և տափաստանային վայրենության մի միքս, որը, իմ կարծիքով, գեղեցիկ է ստացվել...
Վերջապես մի մադր որ հասկացավ այդ :)
8.Ուղևորություն դեպի Նիսա
Բավական երկար ժամանակ էր, որ արքայից արքա Միհրդատ Արշակունին Էկբատանում էր` իր երկրորդ մայրաքաղաքում: Արշակ Մեծի գահակալության հարյուր հիսուներորդ տարեդարձն էին նշելու, և այդ կապակցությամբ արդեն վերջին հրամաններն էին տրվում: Բոլոր Արշակունիները պետք է հավաքվեին հեռավոր Նիսայում` Պարթիա նահանգի մայրաքաղաքում, որտեղ քաջարի ու անվեհեր Արշակը ապստամբեցրեց իր ժողովրդին անիծյալ Սելևկյանների դեմ և հաղթանակ տարավ: Պարթևների մեծամեծ նվաճումներից հետո բուն պարթևական երկիրն այժմ կայսրության ծայրամասում էր, ուստի արքունիքը Տիզբոն էին տեղափոխել: Հիմա մեկ շաբաթ էր անհրաժեշտ Էկբատանից Նիսա հասնելու համար, իսկ Տիզբոնից` ամբողջ տասն օր: Ճանապարհի դժվարություններից խուսափելու համար Միհրդատի եղբայր Օրոդեսն առաջարկեց տոնակատարությունը հենց Էկբատանում անել, սակայն արքայից արքան անդրդվելի էր:
- Պարթիան բոլոր պարթևների հայրենիքն է,- ասաց նա,- և, երդվում եմ Ահրումազդով ու Զրվանով, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մեր արմատներին վերադառնալ: Պարթևական տափաստաններում են ծնունդ են առել մեր հայր Արտաբանը, Փրիապատ պապը և ապուպապ Տրդատը` Արշակ Մեծի հարազատ եղբայրը, որից սերում ենք մենք բոլորս, Արշակ Մեծն ինքը, որին պարտական ենք ամեն ինչով: Հապա որտե±ղ ապաստան գտանք, երբ մեր հոր` աստվածային տիրակալ Արտաբանի թագավորության տարիներին խիստ հալածված էինք թշնամիներից:
Խորամանկ Օրոդեսը չառարկեց և հլու-հնազանդ գլուխ տվեց տիրակալին, սակայն մյուս արքայական եղբայրները` Արտաբանն ու Տրդատը, թթված էին երևում: Երկուսն էլ սահմանափակ մտածելակերպի տեր մարդիկ էին և պատկառազդու փքվելուց ու շքեղ հանդերձավորվելուց զատ, շատ բան չէին կարողանա անել, այնպես որ, արքայից արքան բոլորովին կարևորություն չտվեց նրանց տրամադրության փոփոխությանը: Իսկ ահա մյուս ազդեցիկ Արշակունիները միահամուռ հավանություն տվեցին թագավորի որոշմանը: Շատերը նույնիսկ խանդավառված էին երևում:
Քանի որ խոսք գնաց ամենաազդեցիկ Արշակունիների մասին, փորձենք երկու խոսքով ներկայացնել նրանց:
Առաջին հերթին դրանք Փրիապատ թագավորի երեք որդիների` Հրահատ Առաջինի, Միհրդատ Առաջինի և Օրոդեսի (Փրիապատի որդիներից միայն Օրոդեսը չէր թագավորել) որդիներն ու թոռներն էին: Փրիապատի չորրորդ որդի Արտաբան Երկրորդից սերում էր արքայից արքան ինքը: Էկբատանում նրանցից միայն չորսն էին ներկա, որոնցից ամենանշանավորը, թերևս, Գոդերձ Արշակունին էր` Միհրդատի ամենակրտսեր հորեղբոր` Օրոդեսի որդին, որը մեկ օր առաջ էր եկել Բաբելոնից և մի փոքր տկար էր երևում: Գոդերձը Բաբելոնի քաղաքապետն էր և նույնանուն սատրապությունում պատրաստվում էր փոխարինել Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանին. դա արքայից արքան անձամբ էր խոստացել:
Արշակ Արշակունին Միհրդատ Առաջինից էր սերում, բայց ոչ թե որդին էր, այլ` թոռը: Արշակի հայրը ևս թագավորել էր Պարթևական երկրում և պատմության մեջ մնացել Հրահատ Երկրորդ անվամբ: Ի դեպ, հենց նրան էր հաջորդել ներկայիս տիրակալի հայրը` Արտաբան Երկրորդը: Հակառակ Գոդերձի` Արշակն առողջ ու փթթուն տեսք ուներ, ու դա հավանաբար նաև նրանից էր, որ ամենաերիտասարդն էր բոլորի մեջ` ընդամենը երեսունհինգ տարեկան: Երբ Արշակի հայր Հրահատ Երկրորդը զոհվեց Սելևկյանների հետ պատերազմում, ինքը շատ էր փոքր: Չորս տարի թագավորելուց հետո զոհվեց նաև Արտաբան Երկրորդը: Թագն անցավ ներկայիս տիրակալ Միհրդատ Երկրորդին, որն իր թագավորության քսանութ տարիների ընթացքում նվաճեց հարևան բոլոր հողերը և սկսեց արքայից արքա հորջորջվել: Միհրդատն արքունիքը Նիսայից Տիզբոն տեղափոխեց, և նրա հետ Տիզբոն տեղափոխվեց Արշակունիների մեծ մասը: Իսկ ահա Արշակը, փոքրաթիվ հարազատների հետ, մնաց: Հիմա նա Պարթիա նահանգի սատրապն ու չնայած երիտասարդ տարիքին` կայսրության ամենահարգված ու խելացի այրերից մեկն էր:
Սանատրուկ և Հրահատ Արշակունիները Հրահատ Առաջինի վերջին երկու որդիներն էին և որպես Միհրդատի պատվավոր պալատականներ ամենուր նրա կողքին էին լինում: Ոմանք դա բացատրում էին նրանով, որ արքայից արքան շատ է գնահատում ու վստահում նրանց, իսկ ոմանք, հակառակը, պնդում էին, որ արքայազնները կասկածվում են ամենաստոր խարդավանքների մեջ, և արքայից արքան նրանց աչքի առաջ է պահում, որպեսզի ժամանակին դեմներն առնի:
Ամենամոտ ազգականների անվանացանկը սրանով ավարտվում էր, սակայն ազդեցիկ արքայազնների թիվն այսքանով չէր սահմանափակվում:
Արշակ Մեծը թագավորեց ուղիղ երեսունվեց տարի, նրա որդի Արտաբանը` ևս քսան: Արշակունիների հարստության ուղիղ գիծն այդպիսով ընդհատվեց, և գահն անցավ Տրդատի` Արշակի եղբոր սերունդներին: Ո°չ Տրդատը, ո°չ որդիները մի օր թագ չէին կրել: Թե ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել այդ նշանակալից իրադարձությունը, դժվար է ասել: Պարթևական երկրում իրավահաջորդության հստակ կարգ չկար: Թագը փոխանցվում էր, այսպես ասած` ամենաարժանի Արշակունուն, և եթե Արտաբան թագավորին հաջորդել էր Տրդատի թոռ Փրիապատը, ապա, հավանաբար, իրոք արժանի էր եղել դրան: Եվ եթե Արշակ Մեծի սերունդները մինչ այդ, համարյա հարյուր տարի, թագն իրենց չէին վերադարձրել, ապա հավանաբար ավելի արժանավոր թեկնածու չէր գտնվել:
Ինչպես ասացինք, Արշակ Մեծի սերունդներն այլևս թագավոր չտվեցին, սակայն ազնազարմ արքայազններ` ինչքան ասես: Նրանցից այդ օրը ներկա էին հինգ ամենանշանավորները` Խոսրով, Գուրգեն, Արշակ, Միհրդատ և Հրահատակ Արշակունիները, որոնց արքայից արքան ընդգծված հարգանքի ու ջերմ վերաբերմունքի էր արժանացնում, քանզի երբեք հավակնություններ չէին դրսևորել գահի հանդեպ: Միհրդատն ազդեցիկ ու եկամտաբեր պաշտոններով էր ապահովել Արշակ Մեծի ուղիղ գծով սերունդներին, անսահման պատիվներ ու շնորհներ արել նրանց: Խոսրով Արշակունին գանձապետ էր, Գուրգեն Արշակունին` սպարապետ: Արշակն ու Հրահատակը տարբեր ժամանակներում սատրապի ու քաղաքապետի պաշտոն էին զբաղեցրել, իսկ արքայից արքայի անվանակից Միհրդատը ստանձնել էր բանակի մատակարարի կարևորագույն գործը: Արքայից արքան տոնին նրանց իր շուրջն էր հավաքել, բոլորին անկեղծորեն եղբայր էր անվանում, անկաշկանդ զրուցում էր, ուրախ կատակում: Նվագածուներն ու կաքավողները զվարճացնում էին սիրագորով ազգականներին, իսկ գեղեցկուհի ստրկուհիներն անուշեղեն ու գինի էին մատուցում:
Միհրդատ Արշակունին հերթով մեկ առ մեկ ու մանրամասն զրցում էր բոլորի հետ, հետաքրքրվում նրանց ընտանիքներով ու անձնական խնդիրներով, ոմանց եղբայրաբար խորհուրդ տալիս, ոմանց` անկեղծ օգնում, ոմանց վրա էլ փոքր-ինչ բարկացավ, որ ժամանակին իրեն չեն դիմել, բայց դա բնավ այն բարկությունը չէր, որին սովորաբար հետևում էր մահապատիժը: Իսկ ամենամեծ խանդավառություն Միհրդատը ցուցաբերում էր Նիսայից ժամանած Արշակ Արշակունու հանդեպ:
- Տեսնո±ւմ ես, Օրոդե°ս,- ժպտադեմ ու բարեհոգի ասում էր Միհրդատը,- տեսնո±ւմ ես արդեն ինչքան է տարբերվում մեր և արքայական եղբայր Արշակի պահլավերենը, իսկ Արտաբանն ու Տրդատն ավելի շատ հունարեն են խոսում: Տեսնո±ւմ ես ինչքան ենք հեռացել մեր արմատներից, իսկ դու ասում ես` Էկբատանում անենք տոնակատարությունը:
Օրոդեսը ձայն չհանեց, իսկ Արտաբանն ու Տրդատն ավելի մռայլվեցին:
- Տարվա այս միջոցին ահավոր մրրկահողմեր են լինում,- ասաց Տրդատը,- մի քանի ամիս հո չե±նք թթվելու գավառում:
- Ահա, Արշա°կ,- գլուխն օրորեց Միհրդատը,- Նիսան սրանց համար արդեն գավառ է: Այս հույժ պալատական արքայազնները չեն բարեհաճում նույնիսկ մի քանի օրով հրաժարվել մայրաքաղաքի հաճույքներից: Գոնե Գոդերձից օրինակ վերցնեիր, եղբա°յր: Խեղճը հազիվ է ոտքի վրա կանգնում, բայց ոչ մրրկահողմերից է խոսում, ոչ էլ մի քանի ամիս գավառում թթվելուց: Գնա հանգստացիր, եղբա°յր Գոդերձ,- հորեղբորորդու կողմը դարձավ Միհրդատը,- ես քեզ մոտ կուղարկեմ պալատական բժիշկ Պատիզիֆին:
Գոդերձ Արշակունին իսկապես գունատ էր: Արքայազնի աչքերն արնակալել էին, մարմինը թեթև դողէրոցք էր բռնել, իսկ ճակատին երբեմն քրտինքի խոշոր կաթիլներ էին երևում, որը սրբում էր մետաքսե ասեղնագործ թաշկինակով:
- Խնդրում եմ ներել րոպեական թուլության համար,- համեստորեն գլուխը խոնարհեց Գոդերձը և նշան արեց թագավորական մատռվակին, որ իր համար գինի լցնի:- Սա ինձ կկազդուրի: Իսկ եղբայր Տրդատը խոսելով ճանապարհի անհարմարությունների մասին` քեզ համար է միայն անհանգստանում, տե°ր:
Միհրդատը մտքում մի անգամ էլ նշեց, որ սա, թերևս, ամենախելացի Արշակունին է, հետևաբար` նաև ամենավտանգավորը: Նույնիսկ այդ ոչնչություն Տրդատի հետ չկամեցավ սրել հարաբերությունները: Մինչդեռ այդ նույն Տրդատը նրա փոխարեն կուրախանար ու կփքվեր անսահմանորեն, քաջ, անվեհեր, տոկուն կերևակայեր իրեն և աննկարագրելիորեն կուրախանար, որ արքայից արքան գերադասեցեց իրեն մեկ ուրիշին: Իսկ Պատիզիֆն, այնուամենայնիվ, կստուգի նրան, կբուժի, եթե իսկապես հիվանդ է, իսկ եթե` ոչ, ապա Գոդերձը ստիպված կլինի բացատրել իր արարքի նշանակությունը, և Արշակ Մեծի գահակալության տարեդարձը նշելուց առաջ գուցե ներկա լինենք մահապատժի:
Մինչ Պարթևաց երկրի տիրակալը զրուցում էր ազգականների հետ և ուշադրությամբ հետևում նրանց վարքին, անընդհատ պալատականներ էին ներսուդուրս անում և զեկուցում, որ այսինչը կամ այնինչը պատրաստ է: Միհրդատը գոհունակությամբ գլխով էր անում, իսկ պալատականները գլուխ էին տալիս ու դուրս գնում: Եթե ամեն ինչ այդպես բարեհաջող շարունակվեր, ապա հաջորդ առավոտ ճանապարհ կընկնեին:
Հանկարծ ընդհանուր ուրախության ու զվարճանքի մեջ մարմնի անկման ձայն լսվեց:
- Պատիզի¯ֆ,- գոչեց Օրոդեսը, և բոլորը տեսան, թե ինչպես է Գոդերձ Արշակունին ուշագնաց տապալվել գետնին: Մինչ պալատական բժիշկը կգար, Սանատրուկն ու Հրահատը բարձրացրին հիվանդին: Քիչ անց մոտեցան նաև Օրոդեսն ու արքայից արքան ինքը: Բաբելոնի քաղաքապետի մարմինը ցնցվում էր դողից, իսկ ճակատը ջերմությունից այրվում էր: Մի քանի րոպե չանցած հայտնվեց Պատիզիֆը, և Գոդերձին բուժարան տեղափոխեցին: Քառորդ ժամից պալատական բժիշկը վերադարձավ. Գոդերձն իսկապես հիվանդ էր:
- Առավոտյան մեկնում ենք, այլևս չենք կարող հետաձգել: Գոդերձին երևի Էկբատանում թողնենք:
Երբ Արշակի հայր Հրահատ Երկրորդը զոհվեց Սելևկյանների հետ պատերազմում, ինքը շատ էր փոքր: Չորս տարի թագավորելուց հետո զոհվեց նաև Արտաբան Երկրորդը:
Երկու իրար հաջորդող և ցավալի սխալներ: Հրահատ II-ը (http://ru.wikipedia.org/wiki/Фраат_II), ինչպես նաև Արտաբան II-ը զոհվել են արևելքից Պարթևական թագավորության վրա հարձակված քուշանների ու սրանց միացած սակերի դեմ ճակատամարտում: Ի դեպ, հենց Սելևկյան արքա Անտիոք VII Սիդետն (http://ru.wikipedia.org/wiki/Антиох_VII_Сидет) է զոհվել Հրահատի դեմ պայքարում...
Արշակ Մեծը թագավորեց ուղիղ երեսունվեց տարի, նրա որդի Արտաբանը` ևս քսան: Արշակունիների հարստության ուղիղ գիծն այդպիսով ընդհատվեց, և գահն անցավ Տրդատի` Արշակի եղբոր սերունդներին: Ո°չ Տրդատը, ո°չ որդիները մի օր թագ չէին կրել:
Կա այլ տեսակետ, ըստ որի Արշակ I Մեծը թագավորել է մ.թ.ա. 248-247 թվականներին, իսկ նրա եղբայր Տրդատ I-ը` մ.թ.ա. 247-211 թվականներին: Սրան էլ մ.թ.ա. 211-191 թվականներին հաջորդել է Արտաբան I-ը: Պարթևական առաջին արքաների գահակալման շատ հարցեր մինչև այժմ բիճելի են...
Ինչպես ասացինք, Արշակ Մեծի սերունդներն այլևս թագավոր չտվեցին, սակայն ազնազարմ արքայազններ` ինչքան ասես: Նրանցից այդ օրը ներկա էին հինգ ամենանշանավորները` Խոսրով, Գուրգեն, Արշակ, Միհրդատ և Հրահատակ Արշակունիները, որոնց արքայից արքան ընդգծված հարգանքի ու ջերմ վերաբերմունքի էր արժանացնում, քանզի երբեք հավակնություններ չէին դրսևորել գահի հանդեպ:
Այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է... (http://www.akumb.am/showthread.php/59270-Հայ-պարթևական-հարաբերությունները-մ.թ.ա.-III-I-դարերում?p=2177136#post2177136)
Երկու իրար հաջորդող և ցավալի սխալներ: Հրահատ II-ը (http://ru.wikipedia.org/wiki/Фраат_II), ինչպես նաև Արտաբան II-ը զոհվել են արևելքից Պարթևական թագավորության վրա հարձակված քուշանների ու սրանց միացած սակերի դեմ ճակատամարտում: Ի դեպ, հենց Սելևկյան արքա Անտիոք VII Սիդետն (http://ru.wikipedia.org/wiki/Антиох_VII_Сидет) է զոհվել Հրահատի դեմ պայքարում...
Կա այլ տեսակետ, ըստ որի Արշակ I Մեծը թագավորել է մ.թ.ա. 248-247 թվականներին, իսկ նրա եղբայր Տրդատ I-ը` մ.թ.ա. 247-211 թվականներին: Սրան էլ մ.թ.ա. 211-191 թվականներին հաջորդել է Արտաբան I-ը: Պարթևական առաջին արքաների գահակալման շատ հարցեր մինչև այժմ բիճելի են...
Այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է... (http://www.akumb.am/showthread.php/59270-Հայ-պարթևական-հարաբերությունները-մ.թ.ա.-III-I-դարերում?p=2177136#post2177136)
Թագավորների ու նրանց հաջորդականության վերաբերյալ տեղեկություն վերցրել եմ իմ կարդացած աղբյուրներից: Կարող է վիճելի լինել քո իմացածի հետ, ինչպես թեմաներից շատերում: :) Ինչ վերաբերվում է Արշակ Մեծի սերունդին, ապա դրա մասին որևէ ինֆորմացիա չեմ գտել որևէ տեղ և անուններն էլ հետևաբար հորինված են: Ամեն դեպքում կարծում եմ, որ ճիշտ կլիներ վեպը քննադատել որպես գեղարվեստական գիրք,, քան պատմական աշխատություն: :)
9. Ծոփքի թագավորը և նրա քրմապետը
Ծոփքի տիրակալն Արտան Երվանդունին էր, իր գահին ամուր նստած քառասուներեքամյա կենսախինդ ու պատկառելի մի այր, որը տասնվեց տարի առաջ թագավորությունն իր հայր Երվանդից ժառանգելով` չէր ավելացրել ու ծաղկեցրել, բայց և չէր պակասեցրել ու ոտքի տակ տվել օտարներին: Նույն պետության քրմապետն ի ծնե Արամազդ անունն էր կրում, սերում էր Ծոփքի մի հինավուրց և ազնվական տոհմից, ուներ նույն տարիքը ինչ որ Արտանը, բայց դա նրանց միակ ընդհանրությունն էր: Հակառակ իր արքայի` քրմապետը մռայլ էր ու անմարդամոտ, և եթե հասուն տարիքում թագավորը լի էր երիտասարդական ավյունով ու եռանդով, ապա քրմապետը ծերունու պես անշարժ էր ու սառը:
Արտանն ու Արամազդը իրար մանկուց էին ճանաչում և ընդգծված ու խորն արմատներ գցած զգացմունքներ էին տածում միմյանց հանդեպ: Թագավորն արհամարում էր քրմապետին, իսկ քրմապետն ատում էր թագավորին:
Դեռևս մանկության տարիներից, եր միասին դպրանոց էին գնում ու նստում նույն նստարանին, Արտանը հաճախ էր ծեծել Արամազդին, էլ ավելի հաճախ` ստորացրել: Բանը միայն այն չէր, որ Արամազդն իրավունք չուներ հարվածելու մանուկ թագաժառանգին: Մի անգամ, երբ նախարարներից մեկի որդու հետ նման դեպք կատարվեց, ու նա ընդվզեց այդ ավանդական կարգի դեմ, որը խանգարում էր արժանին հատուցել լկտի արքայորդուն, Արտանն այրող ճշմարտությունից անասելի կատաղեց ու վրայից դեն շպրտելով արքայական պատմուճանը` հրամայեց կռվել ինչպես հավասարը հավասարի հետ: Դժվար է ասել, թե ով հաղթեց այդ ժամանակ, և դա երևի այնքան էլ կարևոր չէր: Թագաժառանգը մի քանի անգամ տպավորիչ գրոհեց, պատռեց հակառակորդի հոնքը, արնոտեց վերին շրթունքը ու դրա դիմաց հարված ստացավ աչքին, որը մեկ օր անց կապտեց ու ծնողների և դաստիարակ պալատականների հետ տհաճ խոսակցությունների առիթ դարձավ:
Սակայն Արտանը չլսված համառությամբ մինչև վերջ պաշտպանեց ձիուց հանկարծակի ընկնելու` իր հորինած վարկածը և նախօրոք մտադրվել էր ատամներով պաշտպանել նախարարական որդուն, եթե գլխի ընկնեին ու որոշեին պատժել նրան: Ահա, ուրեմն, եթե մանուկ թագաժառանգը հրամայեր Արամազդին կռվել` անտեսելով աստիճանակարգի տարբերությունը, ապա նա, մեկ է, չէր հանդգնի հարվածել:
Արամազդը մանկուց մռայլ էր ու ինքնամփոփ, պարբերաբար ստորացումներ էր կրում թագաժառանգից և բացառիկ խոնարհությամբ համբերում: Սակայն իրականում բնավ խոնարհ արարած չէր: Ապագա քրմապետը մեկ առ մեկ հիշում էր բոլոր վիրավորանքները ու չնայած հակադարձելու խիզախություն չուներ, երբեք չէր ներում: Արամազդն ընդունակություններից զուրկ չէր, միևնույն ժամանակ` փառասեր էր և նույնիսկ սնապարծ: Երազելով հասնել բարձունքների, որոնք առայժմ անհասանելի էին, նա, ի տարբերություն իր հասակակիցների, միանգամից մերժեց ասպետական բոլոր օրենքները, որոնք, նրա կարծիքով դատարկ ու իմաստազուրկ բաներ էին: Մեծահոգությունն ու բարությունն, ըստ Արամազդի, տիրակալին անվայել թուլություններ էին, իսկ քաջությունը հիմարության անիմաստ դրսևորում էր համարում, քանզի ոչ մի վատ բան չէր տեսնում փախուստի մեջ, եթե հանգամանքներն այդ էին պահանջում:
Արամազդն ապրում էր խիստ հաշվենկատ ու զուսպ, ոչ ոքի իզուր բարև չէր տալիս և նույնիսկ կանանց ոչ մի ժպիտ չէր շռայլում: Բոլորովին զարմանալի չէր, որ ժամանակներում, երբ պետական աստիճանակարգով բարձրանալու ամենահաստատ ու կարճ ճանապարհը զինվորության գրվելն էր, Արամազդը քրմի սև զգեստն ընտրեց:
Այդպիսով, Արտանի և Արամազդի ճանապարհները ժամանակավորապես ընդհատվեցին: Նրանք այլևս իրար տեսնում էին տարին մեկ կամ երկու անգամ, Անահիտ աստվածուհուն նվիրված տոնակատարություններին կամ պալատական ընդունելությունների ժամանակ, որտեղ քաղաքավարության վարվելակարգի համապատասխան առաջինը ստրկամտորեն ողջունում էր Արամազդը և նույն վարվելակարգի պահանջով Արտանը տիրականորեն և անտարբեր պատասխանում էր ողջույնին: Արտանը շարունակում էր արհամարհել Արամազդին, իսկ Արամազդը` ատել Արտանին: Բայց հիմա ապագա արքան շատ ավելի ընդգծված էր արհամարհում, իսկ ապագա քրմապետն ատում էր ավելի ուժգին, չնայած դեռևս չէր հանդգնում ի ցույց դնել իր զգացումները: Թագաժառանգը երբեք ժամանակ չէր վատնել մտածելու, թե ինչու է արհամարհում մանկության ընկերոջը, և դա լավագույն ապացույցն էր, թե որքան խորն է արհամարհանքը: Իսկ ահա քրմապետը հաճախ էր մտածում ու լավ գիտեր, թե ինչու է ատում արքայորդուն:
Ծառայությունն սկսելով Անահիտի տաճարում` ապագա քրմապետը տեսավ բաներ, որոնք կտրուկ փոխեցին նրա աշխարհայացքը: Նախ, ի մեծագույն զարմանս իրեն` Արամազդը հայտնաբերեց, որ քրմերն էլ սովորական մարդիկ են, որոնք սիրում են հարբեցողությամբ զբաղվել, զառ խաղալ ու կանանց ետևից վազել: Կային և բարեպաշտները: Սրանք Անահիտի տաճարից համարյա դուրս չէին գալիս, առավոտից իրիկուն աղոթքների ու աստվածաբանական վեճերի մեջ էին և երբեք չէին ձգտում հարստություն դիզել: Ահա սրանց ընկերացավ ապագա քրմապետը, քանզի այն ժամանակ անկեղծորեն սիրում ու հավատում էր աստվածներին:
Արամազդն առանձնապես մտերմացավ Միհր քրմի հետ, որն ընկավոր էր և, ինչպես ասում էին` կիսախելագար, բայց, միևնույն ժամանակ, յուրօրինակ մարդ էր: Անահիտի տաճարում ոչ ոք լուրջ չէր ընդունում նրան, բայց մի քանի անգամ զրույցի բռնվելով` Արամազդը համոզվեց, որ բացառիկ խելքի և գիտելիքների տեր մարդ է: Միհրը նախ ապշեցրեց Արամազդին աստվածների մասին իր դատողությամբ: Կարո±ղ է ասել իր երիտասարդ գործընկերը, հարցրեց մի անգամ, բարի± են, թե± չար աստվածները, Արամազդն ու Անահիտը, նրանց զավակները, Վիշապաքաղ Վահագնը, գեղեցկուհի Աստղիկը, անաչառ Միհրը և արվեստասեր Տիրը: Իհարկե բարի են, առանց մտածելու պատասխանեց ապագա քրմապետը, մի±թե կարող է որևէ կասկած լինել: Իսկ ինչքանով է ճիշտ աստվածներին հատկություն վերագրել, որոնք զուտ մարդկային են` կրկին հարցրեց Միհրը և ծաղրալից հայացքը հառեց պատանի ընկերոջը:
Արամազդը ոչինչ չուներ առարկելու, ուստի Միհրը շարունակեց իր փիլիսոփայությունը: Համաձա±յն է, արդյոք, իր պատանի բարեկամը, որ աստվածների արարած աշխարհում մրջյունը մեկ աստիճան ցածր է մարդուց: Արամազդը համաձայն էր: Իհարկե, մրջյունը մեկ աստիճան ներքև է: Ի տարբերություն մարդու` մրջյունը երկչափ է զգում տարածությունը, այսինքն միայն աջ և ձախ և ոչ մի կերպ` վերև: Իսկ կարո±ղ է Արամազդն ասել, շարունակեց Միհրը, բարի± է, թե± չար մրջյունը: Ինչպե±ս կարող է մրջյունը բարի կամ չար լինել` բացականչեց Արամազդը: Իհարկե, չի կարող, համաձայնեց Միհրը, դա զուտ մարդկային հատկություն է, չնայած մարդու և մրջյունի մեջ, այնուամենայնիվ ընդհանուր հատկություններ կան: Իսկ քանի± աստիճանով են բարձր մարդուց աստվածները, քառաչա±փ, թե± հնգաչափ են զգում տարածությունը` կրկին կիսածաղր ու բարեհոգի հարցրեց Միհրը: Ամենաքիչը մեկ աստիճան, գուցե և ավելի, իսկ տարածություն հաղթահարելիս քառաչափ կամ հնգաչափ համակարգից են օգտվում, քանի որ մի կետից մյուս կետը մարդու նման ուղիղ գծով չեն գնում և ակնթարթորեն կարող են աշխարհի ցանկացած կետում հայտնվել:
Պատանի քուրմը լռեց, իսկ Միհրը շարունակեց: Ինչպե±ս կարող են աստվածները զուտ մարդկային հատկանիշներ ունենալ, ասաց նա, երբ ամենաքիչը մեկ աստիճան բարձր են մարդուց և տարածություններն էլ, հետևաբար, հաղթահարում են բոլորովին այլ կերպ: Եթե մրջյունը մեկ աստիճան ցած գտնվելով` զուրկ է մարդկային հատկություններից, ինչպե±ս կարող են աստվածներն ունենալ այդ նույն հատկությունները, երբ շատ ավելի բարձր են մարդուց, քան մարդը` մրջյունից: Արամազդը ոչինչ չկարողացավ ասել: Միհրի հետ զրույցից հետո նա խոր ցնցման մեջ ընկավ և մեկ ամիս փակվելով իր խցում` համարյա դուրս չէր գալիս: Խորհելով այս հարցերի շուրջ` նա սկզբում ամբողջությամբ բացառեց Միհրի տեսությունը, հո իզուր չե±ն նրան խելագար համարում, սակայն զրույցի բովանդակությունը որդի նման կրծում էին պատանի քրմի ուղեղը: Մաքառելով իր նախկին գաղափարների դեմ` նա ի վերջո համաձայնեց իր ուսուցչի շատ դրույթների հետ, այդ ուղղությամբ սեփական փիլիսոփայությունը ձևավորեց և վերջապես դուրս եկավ խցից: Նոր խոսակցություն եղավ Միհրի և Արամազդի միջև:
Հիմա արդեն պատանի քուրմը փորձեց խոսել աստվածներին մարդկային հատկանիշներ վերագրելու սխալականության տեսանկյունից, սակայն Միհրը նույն ծաղրալից ու բարեհոգի տոնով այս անգամ շատ ավելի համոզիչ ապացուցեց, որ աստվածները կարող են բարի և չար, մեծ ու փոքր, ուժեղ ու թույլ լինել: Մրջյունն, իհարկե, չի կարող մարդկային շատ հատկանիշներ ունենալ, քանզի ցածր է նրանից, ասաց նա, բայց եթե անմահ և ամենազոր աստվածներն ամենաքիչը մեկ աստիճանով են բարձր մարդուց, մի±թե դա չի նշանակում, որ զուտ աստվածային հատկանիշներից բացի նրանք տիրապետում են նաև ցածր աստիճանների հատկություններին: Այլ կերպ ասած` մրջյունը չի կարող բարի կամ չար լինել և չի զգում բարձրությունը, մարդն, իր հերթին, հեռու է քառաչափ տարածությունից և շատ այլ բաներից, որոնք միայն աստվածներին են հասու: Բայց եթե աստվածները կարողանում են օգտվել քառաչափ տարածությունից, դա բոլորովին չի նշանակում, որ նրանք չեն օգտվում երկչափ և եռաչափ տարածություններից, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մարդկային հատկանիշները ևս ներառվում են աստվածայինի մեջ: Այդ զրույցից հետո Արամազդը որոշեց չտեսնվել Միհրի հետ ու ևս երկու ամսով փակվեց իր խցում:
Մյուս հանդիպման ժամանակ նրանք խոսեցին հոգու գոյության և բաղկացության մասին: Արդյո±ք այն ջրից, կրակից կամ օդից է կազմված, ինչպես պնդում են հույն փիլիսոփաները, կամ արդյո±ք հոգին բանական է, ինչպես վստահաբար պնդում էր Սոկրատեսը: Եվ վերջապես, արդյո±ք լոբին ու մագնիսը հոգի ունեն, ինչպես ասում էր Պյութագորասը, որը վերը նշված պատճառով լոբի չէր ուտում, և Թալեսը, որը մագնիսի ձգողականության մեջ հոգու առկայություն էր տեսնում: Միհրը չէր դավաճանում իր սկզբունքներին և բացառիկ համբերատարությամբ ու հետևողականությամբ ապացուցում էր պատանի ընկերոջը, որ հոգին կրակից է բաղկացած, այնուհետև ոչ պակաս համոզիչ փատարկներ էր բերում նրա` ջրից և օդից բաղկացած լինելու օգտին և, նայած տրամադրության, արտահայտվում էր հոգու` բանականություն ունենալու կամ չունենալու մասին:
Միհրն ու Արամազդը սկսեցին ավելի հաճախ հանդիպել: Միհրը չէր խորշում սակավարյուն և անկիրք պատանուց, իսկ սա նրան ծալը պակաս չէր համարում: Արամազդը զգում էր, թե ինչպես են հղկվում իր գիտելիքները և զարգանում աշխարհայացքը:
Արտանի համար այդ տարիներն անհոգ ու անամպ էին: Ի տարբերություն Արամազդի` թագաժառանգը ուսման հակումներ չուներ: Հակառակ պալատականների և ուսուցիչների համառ պնդումների` Ծոփքի թագավոր Երվանդն ամեն անգամ համոզվում էր, որ իր որդին հպանցիկ է տիրապետում այն բոլոր գիտելիքներին, որոնք Արտանի սահմանափակ ուղեղին հասցնելու համար թագավորության լավագույն մասնագետներն էին հրավիրվել: Ի սփոփումն հոր` Արտանը ուսման դատարկությունը փոխհատուցում էր որսորդության և զինախաղերի հանդեպ մեծ սիրով: Ավելի տարիք առնելով` թագաժառանգը սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ ու ձեռքի հետ մասնակցել պալատական բանսարկություններին: Երվանդն ուրախացավ. սրան կարելի է հանձնել գահը` մտածեց նա:
Արտանն իր հորը վատ թագավոր էր համարում և անհամբեր սպասում էր այն օրվան, երբ ինքը կնստեր Ծոփքի գահին, սակայն վախենալով կորցնել արքայի բարեհաճությունը` սիրասուն զավակ էր ձևանում: Թագաժառանգը գուցե և սիրող ու անկեղծ զավակ լիներ, եթե իր և ծնողի միջև չկանգներ թագավորական գահը, բայց իշխանության տենչանքը խեղդում էր բոլոր զգացմունքները, իսկ գահի փայլը կուրացրել էր աչքերը: Ծոփքը փոքրիկ, բայց հարուստ երկիր էր, յուղալի պատառ ցանկացած արքայազնի համար: Վաղ տարիքից գահի մասին մտածելը Արտանին ստիպում էր աչալուրջ լինել իր բազմաթիվ ազգականների և կրտսեր եղբայրների նկատմամբ: Թագաժառանգին երբեմն թվում էր, թե այս կամ այն ազգականի կամ եղբոր նժարը ծանրացել է: Այդ դեպքում չէր խորշում դիմել մատնության կամ ամբաստանության: Հիմա նա արդեն օգտվում էր իր բոլոր արտոնություններից և ոչ ոքի թույլ չէր տա հավասար պայմաններում պայքարել գահի համար: Սակայն արտաքինից Արտանը ասպետության և ազնվության մարմնացում էր և կանանց մոտ էլ մեծ հաջողություն էր վայելում, քանի որ կատարելապես տիրապետում էր գլուխ գովելու արվեստին, հանդուգն էր, անամոթ ու լկտի:
Արտանն ու Արամազդը հերթական անգամ հանդիպեցին, երբ առիթ եղավ Ծոփքի հյուսիս, Անիի կողմերը գնալ: Սկզբում պետք է ստուգեին բերդի ամրությունն ու պահակազորի մարտունակությունը, հետո տոնակատարության էին մասնակցելու բերդի հարևանությամբ գտնվող Անահիտի տաճարում: Արտանն իր տարերքի մեջ էր, մինչդեռ Արամազդը շարունակում էր սառը և անտարբեր մնալ ամեն ինչի նկատմամբ: Երիտասարդ քուրմն ավելի գերադասում էր խորհել աստվածների ու գիտության մասին, իսկ կանգառներին ընկղմվում էր ընթերցանության մեջ: Սեփական մտքերն Արամազդը երբեք չէր արտահայտում: Երբ թագաժառանգը փորձում էր ուրախ մթնոլորտ ստեղծել, Անահիտի տաճարի սպասավորը մնում էր անտարբեր քաղաքավարի ու չնայած արտաքնապես ամեն ինչում հնազանդ էր թագաժառանգին, ամուր ու հաստատուն մեխված էր իր դիրքում: Արտանը նկատեց, որ արդեն այդքան հեշտ չի լինի ստորացնել իր մանկական տարիների ընկերոջը, սակայն չզարգացրեց այդ միտքը: Արամազդն արժանի չէր դրան: Ի վերջո, այդ թթված, սակավարյուն ու սևազգեստ սքեմավորը սկսեց ազդել Արտանի նյարդերի վրա, և նա նժույգը կատաղորեն մտրակելով` առաջ սլացավ, որ գոնե դեմքը չտեսնի:
Անիում մեծ խանդավառությամբ ընդունեցին մայրաքաղաքից եկած հյուրերին: Արտանը հասկանում էր պատերազմից ու զենքերից, բռի զինվորականների հետ իրեն անկաշկանդ ու բնական էր պահում, բոլորի հետ հաճույքով խմում էր միայն հեռավոր կերպով գինի հիշեցնող խմիչքը, ուստի և նրանց կուռքը դարձավ: Արամազդի հետ զինվորականների շփումն ավելի կարճատև էր, շատ ավելի զուսպ ու չափավոր, սակայն թագաժառանգը զարմանքով նկատեց, որ չնայած քուրմը խոսում է ցածրաձայն, նրան ուշադրությամբ լսում են: Արտանը մի կերպ զսպեց իրեն այն ժամանակ: Բայց ինչ անես տգետ զինվորների հետ, որոնք հափշտակված լսում են Անահիտ աստվածուհու մասին հեքիաթները:
Հաջորդ օրն Անահիտի տաճար գնացին: Ըստ ամենայնի` այստեղ դերերը պետք է փոխվեին, սակայն պատահեց մի դեպք, որը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ: Մինչ այդ ամեն ինչի հանդեպ անտարբեր Արամազդը կյանքում առաջին անգամ սիրահարվեց մի քրմուհու, որը նույնիսկ գեղեցիկ էլ չէր: Բայց ինչ կարող ես անել, երբ սիրտն է հրամայում: Արտանի համար զվարճալի էր տեսնել այդ ամենը, ու նա չարախնդալով երկարացրեց հյուրընկալության ժամկետը: Նախ` հետաքրքիր էր հետևել այդ յուրօրինակ սիրուն, բացի այդ, Փոքր Հայքին սահմանակից Անահիտի այդ տաճարը հաճելի վայր էր, որտեղ կարելի էր տեղը տեղին զվարճանալ: Քրմուհիներն այստեղ ազատ վարք և ուրախ բնավորություն ունեին և, ապրելով հելլենիստական պետությունների սահմանագլխին, ավելի շատ հույն հետերաների էին նմանվում, քան նազելի և ամաչկոտ հայուհիների:
Թեա, այսպես էին կոչում այն քրմուհուն, որը բացի տարաշխարհիկ անունից, ուրիշ ոչնչով հետաքրքիր չէր, սակայն զգացմունքների բուռն արտահայտություն էր գտել երիտասարդ քրմի սրտում: Արամազդն իրեն երկչոտ էր պահում, վախվորած մոտենալով աղջկան` փորձում էր զրույցի բռնվել, բայց ոչինչ չէր ստացվում: Թեային չէին հետաքրքրում ո°չ գիտական անհասկանալի թեմաները, ո°չ աստվածաբանական բարդ դոգմաները, ո°չ էլ փիլիսոփայական անիմաստ գաղափարախոսությունները:
Նույն այդ ժամանակ Արտանը ուզածի պես զվարճանում էր ու թաքուն հետևում մանկության ընկերոջը: Առաջին երկու օրը կարգին ուրախացավ քրմի ամաչկոտ ու անվճռական տեսքից, բայց ի վերջո կորցրեց համբերությունը: Մի±թե կարելի է այդքան ապուշ լինել: Եթե Արամազդը ցանկանում է հաջողության հասնել, պետք է անմիջապես դադարեցնի գիտական հիմարությունների և աստվածաբանական ձանձրույթների հոսքը: Դրանից հետո շատ քիչ բան է մնում անելու: Ուղղակի պիտի անամոթ լպիրշությամբ նայես աղջկա աչքերի մեջ ու լկտիորեն հայտարարես, որ ցանկանում ես իրեն: Արտանը նույնիսկ պատրաստ էր մեկ տաղանդի վրա գրազ գալ և իրոք հարբած ժամանակ առաջարկեց ուղեկիցներից մեկին: Դժվար է ասել, թե ով կշաշեր գրազը, բայց իրականությունն այն է, որ Թեային ավելի թագաժառանգն էր ձգում: Արքայորդի լինելուց զատ, Արտանը պարզապես ուրախ երիտասարդ էր, հաճելի և անկաշկանդ սեղանակից, որն իր չափաբաժին գինին ընդունելուց հետո մոռանում էր իր ով լինելը և առանձնակի տարբերություն չէր դնում կանանց միջև: Թագաժառանգը զգացել էր քրմուհու աչքերի ուժն իր վրա, սակայն չէր ցանկանա այդ աստիճան ստոր ու ոչ տղամարդկային քայլի դիմել: Դրա համար անհրաժեշտ էր, որ Թեան գոնե գեղեցիկ լիներ: Սակայն երբեմն պատահում են բաներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է կատարվեն: Հերթական անգամ իր երկչոտ փորձը կրկնելու մտադրությամբ աղջկա մոտ գնալիս Արամազդը սիրեցյալին գտավ Արտանի գրկում և մի քանի վայրկյան ապշահար նայում էր նրանց: Ծոփքի ապագա քրմապետն այն մարդկանց թվին չէր պատկանում, որոնք չեն հավատում տեսածին, ուստի անմիջապես հասկացավ, թե հերթական անգամ ինչպես ստորացավ թագաժառանգի կողքին: Ո¯վ անմահ աստվածներ, ինչո±ւ եք այսքան անարդարացի ստեղծել աշխարհը: Ինչո±ւ պետք է այս դատարկ ու անարժան մարդուն ամեն ինչ տրվի հենց այնպես, իսկ իրեն` աստվածների հավատարիմ ծառային, քրտնաջանորեն իմաստություն փնտրող հոգևոր մարդուն մերժվի նույնիսկ այս չնչինը: Հուզմունքից դողացող Արամազդն աշխատեց անաղմուկ հեռանալ, բայց թագաժառանգն ու քրմուհին նկատեցին նրան:
Հիմա արդեն չափազանց լայն բացվեցին երիտասարդ քրմի աչքերը: Ուշադիր նայելով շուրջբոլորը` նա սարսափահար հայտնաբերեց, թե ինչով են զբաղված բոլորն այստեղ, և պղծված տեսնելով Անահիտի տաճարը` էլ ավելի զարհուրելի հոգևիճակի մեջ ընկավ, քան մինչ այդ սիրած աղջկան թագաժառանգի գրկում տեսնելով: Ընդ որում, տեսավ նաև օտարականների, որոնք հատկապես այդ տաճարի քրմուհիների գրկում զվարճանալու համար էին եկել:
Հաջորդ առավոտյան գինովությունն անցկացրած Արտանը խիստ փոշմանեց իր արածից, բայց արդեն ուշ էր: Թագաժառանգի հետագա գործողություններն ավելի խորացրին առանց այն էլ անսահմանության հարևանությամբ գտնվող վիրավորանքը: Արտանն իր մոտ կանչեց քրմին, ասաց որ խմած է եղել ու կարգին չի հիշում, թե բանն ինչպես եղավ, կարծես թե քրմուհին էր եղել ամեն ինչի նախաձեռնողը, և ինքը, փաստորեն, քաղաքավարության զոհ էր դարձել: Հետո Արտանն արդարացում հիշեցնող ինչ-որ բառեր փնթփնթաց, ապա, ավելի համարձակ, ասաց այն ամենն, ինչ մտածում էր Թեայի մասին, բայց արդեն նախկին Արամազդն էր կանգնած նրա առաջ, սառն ու անտարբեր, անկիրք ու անարյուն, մարդ, որին այնքան էլ հեշտ չէ վիրավորել, ստորացնել կամ նեղը գցել: Ամբողջ խոսակցության ընթացքում ոչ մի մկան չշարժվեց երիտասարդ քրմի դեմքին, և թագաժառանգ Արտանը երբեք չիմացավ, թե որքան խորն է նրա վիրավորանքը և ինչքան ուժեղ է իրեն ատում:
Արշամաշատ վերադառնալուց հետո մի չարագուշակ դեպք էլ պատահեց: Միհրը ընկնավորության ուժգին հարված ունեցավ: Խեղճ կիսախելագարը օձի կծածի պես գալարվում էր գետնին ու փրփուրը բերանին ինչ-որ բաներ գոռում: Քանի որ առաջին անգամ չէր, քրմերը խնամքով անկողին դրեցին նրան ու մարդ ուղարկեցին բժշկի ետևից: Քիչ անց եկավ նաև գլխավոր քուրմ Արգամը: Ահա, հենց նրա, Արամազդի և մի քանի այլ քրմերի ներկայությամբ էր, որ Միհրի գոռգոռոցն ավելի պարզորոշ դարձավ, և բոլորը հստակ լսեցին, թե նա ինչպես գուշակեց Երվանդ թագավորի մոտալուտ մահը: Հետո Միհրը նոր ջղաձգումների մեջ ընկավ, և նրա բառերն առաջվա պես անհասկանալի էին: Ըստ բանականության` պետք չէ ուշադրություն դարձնել խելագարի ասածներին, սակայն գործնականում դրանք շատ ավելի ուժեղ են ազդում մարդու վրա: Բոլորը զգացին, թե ինչպես պատվեցին սառը քրտինքով, և նույնիսկ իմաստուն ու հավասարակշռված քրմապետը հուզմունքից գունատվեց: Ընկնավորին առանձին սենյակ տարան և արգելեցին մուտքը նրա մոտ: Քրմապետն անձամբ հանձն առավ բուժել նրան և դա անում էր ոչ պակաս հաջողությամբ, քան Ծոփքի ցանկացած բժիշկ: բայց դա բնավ Անահիտի տաճարի մյուս գործերի հաշվին չէր: Քրմապետը մեծ սառնասրտությամբ ու ինքնատիրապետմամբ շարունակում էր կառավարել իր հաստատությունը, ծաղիկներ ու մրգեր էր մատուցում աստվածուհուն, թագավորի պալատ գնում, հյուրեր ընդունում և տոնախմբություններ կազմակերպում: Իսկ դրանից էլ ավելի առաջ և Միհրին առանձնասենյակ տանելուց անմիջապես հետո Անահիտի տաճարի քրմապետն իր մոտ հրավիրեց տեսարանի մասնակիցներին և զրուցեց նրանց հետ: Կարճ նախաբանից հետո գերապատիվ քրմապետը վստահություն հայտնեց, որ տեղի ունեցածը կմնա տաճարի պատերի մեջ: Ընկնավորության պահին ասված խելագարի խոսքերն իմաստ չէին կարող պարունակել, բայց խիստ կվնասեին տաճարի համբավին և անհարկի կաշխուժացնեին գահ բարձրանալ ցանկացողներին: Քրմերն Անահիտ աստվածուհու անունով երդվեցին լուռ մնալ: Հիմա կարելի էր հանգիստ լինել, քանզի աստվածուհին կպատժեր յուրաքանչյուրին, ով կդրժեր խոսքը: Նախկինում այդպիսի դեպքեր շատ էին եղել: Տեսարանի մասնակից քրմերը նույնիսկ իրար հետ չէին հանդգնում խոսել դրա մասին: Մեկ անգամ միայն Արամազդը այդպիսի փորձ արեց, բայց քուրմը, որի հետ ցանկացել էր խոսել իր ընկերոջ մասին, սարսափահար փախավ: Հաջորդ օրը Արամազդը ստացավ դեպքին ներկա գտնված բժշկի` տաճարում միակ օտար մարդու մահվան լուրը, որը կյանքին հրաժեշտ էր տվել շատ ու շատ մշուշոտ հանգամանքներում:
Անցավ մի քանի շաբաթ: Միհրը ոտքի կանգնեց և առաջվա պես սկսեց անհոգ թրև գալ տաճարի տարածքում, բայց վերջին ընկնավորությունը խոր հետք էր թողել առանց այն էլ քայքայված առողջության վրա: Քամու տակ խոնարհված եղեգնի պես Միհրը ոտքերը քարշ էր տալիս մինչև իր խուցը և կիսաբաց աչքերը հառում ինչ-որ կետի: Օրվա մեջ մեկ-երկու անգամ մոտենում էր քրմերից մեկնումեկը և ուտելիք տալիս նրան: Միհրն անտարբեր ուտում էր ինչ կտային ու երբեմն միայն մի քանի խոսք փոխանակում: Արամազդը հեռվից հետևում էր ընկերոջը ու չէր համարձակվում մոտենալ: Անիում տեսածը խորը ցնցում էր առաջացրել նրա հոգում, և շատ հարցերի պատասխաններ նա ակընկալում էր ստանալ հենց Միհրից, բայց Արամազդի հոգու խռովքն ավելի կմեծանար, եթե նախկին իմաստուն ընկերոջ փոխարեն խելապակաս մեկին գտներ: Արամազդը երկու օր հեռվից գաղտնաբար հետևում էր իր ուսուցչին, մինչև վերջապես Միհրը նշան արեց նրան: Հանցանքի վայրում բռնված գողի պես դողալով` Արամազդը մոտեցավ ու վախվորած նստեց ընկնավորի կողքին: Քառորդ ժամ կատարյալ լռություն էր, հետո, ասես ոչինչ չէր պատահել, սկսվեց մի անկաշկանդ խոսակցություն, որը խաղաղեցրեց Արամազդի անհանգիստ հոգին: Միհրն ասես ավելի իմաստուն էր դարձել հիվանդությունից հետո: Այդ օրն Արամազդը չխոսեց իրեն հուզող հարցերի մասին, բայց մի քանի օր անց, ասես ինքնաբեր, խոսակցություն ծավալվեց այդ նյութի շուրջ, ու երիտասարդ քուրմը սպառիչ պատասխաններ ստացավ: Հին ժամանակներում, ասաց Միհրը, ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում և մանավանդ նրա արևմտյան մասում եղել են Աշթարոտին` ամենաշքեղ ու անամոթ աստվածուհուն նվիրված տաճարներ: Գերակշռող չէին տաճարների մեջ, բայց ունեին բազմաթիվ կողմնակիցներ: Սակայն դրանց ակնհայտ գոյությունը չէր կարող երկար պահպանվել մի ժողովրդի մեջ, որի մարդիկ առաքինի են և ողջախոհ ամուսնական կապերում: Հայկական բոլոր պետություններում և համարյա միաժամանակ, տեղի ունեցավ բարոյական արժեքների վերաձևակերպում, որի ընթացքում արգելվեց Աշթարոտ աստվածուհու պաշտամունքը, բայց լիովին արմատախիլ անել չհաջողվեց: Շատ տաճարներում Աշթարոտի քրմերը կործանեցին իրենց կուռքի արձանները և Անահիտ աստվածուհուն բարձրացրին պատվանդանին: Արքայանիստ քաղաքներում այս տաճարները սկսեցին ենթարկվել կենտրոնական տաճարին, նոր քրմեր եկան և ամրապնդեցին նոր աստվածուհու ուսմունքը: Սակայն հեռավոր, լեռների մեջ թաքնված տաճարներում, որոնց գոյության մասին շատ տեղերում աղոտ պատկերացում ունեին միայն, Անահիտ աստվածուհին ընդամենը արտաքին քող էր: Այստեղի քրմերը դիմում էին Անահիտին, սակայն մտքում պատկերացնում էին Աշթարոտին: Ամեն ինչ առաջվա պես էր կատարվում, նախկինի նույնությամբ, ուղղակի սկզբում` մի փոքր երկչոտ, հետո` ավելի համարձակ: Աշթարոտի նախկին երկրպագուները հիմա այստեղ էին նշում իրենց աղմկոտ ու անամոթ խրախճանքները: Քանզի տաճարների միջև շփում, այնուամենայնիվ, կար, նրանք մեծ ազդեցություն ունեին միմյանց վրա: Կենտրոնական Անահիտի տաճարներում սկսեց զարգանալ վարձակների արվեստը, իսկ ծայրամասի ՙաշթարոտականները՚ մի փոքր ավելի համեստ էին և խորացրին Անահիտի ուսմունքը:
Անցան մի քանի երկարաձիգ ու միապաղաղ ամիսներ: Ծոփքը պատերազմներ չէր վարում հարևանների հետ, իսկ պալատական բանսարկությունները կենցաղային մակարդակից չէին բարձրանում: Պալատն ու տաճարները, քաղաքներն ու գյուղերն ապրում էին բնականոն կյանքով և նույնիսկ հավերժ անհանգիստ նախարարներն էին իրենց հնազանդ պահում: Ահա այսպիսի խաղաղ պայմաններում էլ, ինչպես կայծակն անամպ երկնքում, ստացվեց Ծոփքի տիրակալ Երվանդ Երվանդունու մահվան լուրը: Թագավորը դեռ չէր բոլորել հիսուներկու տարին, ուժերի ծաղկման շրջանում էր և հեռահար բազում ծրագրեր ու նպատակներ ուներ: Ժողովրդի մեջ խոսակցություններ սկսվեցին մահվան ոչ բնական լինելու մասին: Ոմանք ասում էին` Անահիտի տաճարի քրմապետի ձեռքի գործն է, մյուսները պնդում էին, որ թագաժառանգն է կազմակերպել: Ինչևէ, Արտանն ու քրմապետը պաշտոնական մեղադրանքներ չհնչեցրին միմյանց հասցեին, բայց այն, որ այդ իրադարձություններից մեկ ամիս չանցած շատ կասկածելի հանգամանքներում հանկարծամահ եղավ քրմապետ Արգամը, վկայում էր, որ այս դեպքում էլ ծուխն առանց կրակի չէ: Հետո, էլ ավելի հանկարծակի, քան Երվանդ թագավորի մահն էր, Անահիտի տաճարում դավադրություն բացահայտեցին, և տասնչորս ամենաազդեցիկ քրմեր դրեցին գլուխները Արշամաշատի կառափնարանում, իսկ պակաս ազդեցիկ ևս քսան քրմեր այս ու այն կողմ փախան:
Երիտասարդ քրմերի սրտերը հույսով ու հավատով լցվեցին առ ապագան: Ամենուր խոսում էին, որ երիտասարդ թագավորը մտադիր է արմատախիլ անել ցոփ կյանքի մեջ այլասերված քրմերի վերնախավը և նոր, պարկեշտ ու ժողովրդին ծառայող քրմական դաս ձևավորել: Անահիտի տաճարում աշխույժ եռուզեռ էր, և միայն կիսախելագար Միհրը, նրա բարեկամ Արամազդն ու մի քանի ուրիշ նրանց նմաններն էին անտարբերություն ցուցաբերում իրադարձությունների հանդեպ: Վերջապես նոր քրմապետի ընտրություններ նշանակվեցին: Երիտասարդ թագավորը չխառնվեց դրանց ընթացքին, սակայն կտրականապես հրաժարվեց ճանաչել վերջնական արդյունքները: Մի քանի քրմեր, որոնց մասին մինչ այդ ոչ ոք ոչինչ չէր լսել, փաստեր ներկայացրին ընտրությունների կեղծ լինելու մասին, և սկիզբ դրվեց երկար ու ցուցադրական դատավարությունների հսկայական մի շղթայի, որի ավարտին քրմերի մի նոր ու հսկա բանակ բանտարկեցին, աքսորեցին ու շնորհազրկեցին: Տաճարում արդեն բոլորը դողում էին վախից, և ոչ ոք վստահ չէր վաղվա օրվան: Քրմերի մի խումբ, որն ամենից շատ էր սարսափահար եղել, պատվիրակություն ուղարկեց թագավորական պալատ և խոնարհաբար խնդրեց նոր քրմապետ նշանակել Անահիտի տաճարում: Վերջապես նոր ընտրություններ եղան, և կամոք անմահ աստվածների Անահիտի տաճարի քրմապետ ընտրվեց... Արամազդը: Ինչքան էլ որ ընտրության արդյունքները շշմեցրին ամբողջ Ծոփքի թագավորությանն ու իրեն` Արամազդին, պետք է, սակայն, ընդունել, որ այդ պահին նա ամենահարմար թեկնածուն էր: Հարյուրավոր քրմեր փախեփախ էին եղել: Կիսախելագար ու ընկնավոր Միհրին չհաշված` Արամազդն արդեն ամենատարիքովն էր Անահիտի տաճարում: Վերջապես ուներ այն հատկությունը, որը կանխորոշեց նրա քրմապետ դառնալը: Արամազդն Արտանի աչքում չնչին միջակություն էր ու երբեք չէր հանդգնի աչք գցել գահին: Շատ չանցած տեղի ունեցավ Արտան Երվանդունու թագադրությունը: Սովորական ճոխ թագադրություն էր: Արամազդը Միհրի ձեռքից վերցրեց արքայական խույրը և հանդիսավոր դրեց թագավորի գլխին: Վկայակոչելով անմահ աստվածներին... Մի խոսքով, երիտասարդ քրմապետը կատարեց բոլոր անհրաժեշտ ձևականությունները և կարող էր անչափ գոհ լինել իրենից: Սակայն թագադրության ամենաթունդ պահին Միհրի աչքերը ջղաձգորեն չռվեցին: Կիսախելագարն ու ընկնավորը կանգնեց հենց նոր օծված Արտանի առջև և ուղիղ նայելով աչքերի մեջ` բազում սարսափելի բաներ ասաց...
Արամազդն իր ուսուցչին տեսավ երեք օր անց միայն: Արտաքուստ նրան ոչինչ չէր եղել: Միհրը նույն խաղաղ տեսքն ուներ և ասես ավելի էր իմաստնացել թագադրումից հետո: Առանց ուշադրություն դարձնելու իր բարձր դիրքին, Անահիտի տաճարի քրմապետը ծունկ չոքեց, որ համբուրի ուսուցչի աջը, բայց իզուր էին նրա փնտրտուքները սքեմի թևքի մեջ: Միհրի ոսկրոտ ու ջլապինդ ձեռքի փոխարեն, որն այնքան իմաստուն բաներ էր խզմզել Արամազդի համար գետնի ավազին ու տաճարի գրատախտակին, դատարկություն էր: Երիտասարդ քրմապետը սարսափահար հետ-հետ գնաց, ապա մոտ եկավ իր բարեկամին, խոսեց նրա հետ, խնդրեց գոնե մեկ բառ արտասանել, սակայն նրան այլևս տրված չէր լսելու ընկերոջն ու ուսուցչին: Ընկնավորը հանկարծ բռնվեց անզուսպ ու մոլագար ծիծաղով, և Արամազդը տեսավ, որ բացի Միհրին աջ ձեռքից զրկելուց, Արտան թագավորը հրամայել է կտրել նաև լեզուն: Հիմա արդեն Արամազդը ընկնավորության հարված ունեցավ: Քրմապետը գալարվում էր գետնին, ապա, վեր կենալով, գլուխը պատերին խփում ու փետում մազերը: Մինչ այդ պահը նա միայն ատել էր Արտանին, սակայն ցանկանալով ոչնչացնել, դեռևս չէր ցանկացել նրա մահը: Երբեք իր ձեռքը սուր չվերցրած մարդը հիմա ուզում էր ոչխարի պես մորթել իր թշնամուն և հագենալ նրա արյունով: Նույն այդ օրը քրմապետ Արամազդը հանդիսավոր երդվեց իրեն ու իր բարեկամին, որ վրեժ կլուծի ու կկործանի Արտան թագավորին:
Անցան տարիներ: Ծոփքի ժողովուրդը սկզբում Արամազդին ավանակ էր անվանում, բայց շուտով պարզվեց, որ նա բոլորովին էլ վատ քրմապետ չէ: Նույնիսկ Արտան թագավորը ստիպված եղավ ճանաչել քրմապետի ընդունակությունները և սկսեց ավելի ու ավելի կարևոր հանձնարարություններ տալ: Ճիշտ է, դա ամենևին չէր խանգարում, որ նորին մեծությունը շարունակի արհամարհել նրան: Արամազդն իր հերթին ՙառաջադիմել՚ էր շատ հարցերում: Գործի դնելով խելքն ու եռանդը` քրմապետը մեծ ազդեցություն ու հեղինակություն ձեռք բերեց: Փոխվել էր նաև նրա աշխարհայացքը շատ բաների նկատմամբ: Նրա տաճարում բազմաթիվ գեղանի վարձակներ էին հայտնվել: Ոմանց նվիրում էր իր հյուրերին, մյուսներին փոխանակում հարևան տաճարների վարձակների հետ: Կային այնպիսիք, որոնց համար մի ամբողջ կարողություն էին վճարել: Տեղեկանալով իր քրմապետի այդ նոր հակման մասին` Արտան թագավորը ծիծաղեց միայն: Հիմա արդեն կարելի էր ընկերություն անել նրա հետ` այդ կապակցությամբ ուրախ ասաց նա սպարապետ Շամին:
Նկարագրվող իրադարձություններից մոտավորապես տասնվեց տարի անց, նույն այն ժամանակ, երբ աստղագետ Զարեհն իր որդի Առնակի հետ դուրս եկավ Բաբելոնից, Ծոփքի թագավոր Արտան Երվանդունին իր մոտ կանչեց քրմապետ Արամազդին և հանգամանալից զրուցեց հետը: Մեծ Հայքի թագավոր Տիգրանը մահամերձ էր, նրա որդի թագաժառանգը` շատ հեռու և հրի ու սրի միջով պետք է անցներ, որպեսզի կարողանար հասնել Արտաշատ: Այսպիսով, բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, որպեսզի Երվանդունիները վերահաստատվեին իրենց հայրական գահին, որից ահա արդեն հարյուր տարի զրկված էին: Արամազդը պիտի շոշափեր տեղի ազնվականության տրամադրությունները, տեղեկություններ հավաքեր և ինչ-որ չափով նախապատրաստեր Արտանի մուտքն Արտաշատ: Ի դեպ, Մեծ Հայքում քրմապետ լինելը պակաս գայթակղիչ չէ, այնպես չէ±` ի միջի այլոց և հմայիչ ժպիտը դեմքին եզրափակեց Ծոփքի թագավորն ու ճանապարհ դրեց Արամազդին:
Լավն էր, միայն կասկածում եմ, որ այն ժամանակներում գաղափար ունեցել են "եռաչափ" երևույթից :)
Լավն էր, միայն կասկածում եմ, որ այն ժամանակներում գաղափար ունեցել են "եռաչափ" երևույթից :)
Ունեցել ենք գիտություն և գիտնականներ: :) Ենթադրել են, և ոչ անհիմն, չնայած միայն լսածների հիման վրա, որ եռաչափ երևույթների մասին գաղափար ունեցել են: Մի մարդ լեգենդ էր պատմու, որ քրիստոնյաների ներխուժման ժամանակ Անահիտի տաճարն անհետացավ քառաչափ տարածության մեջ, թե նման մի բան: :)
10.Անակընկալ ուղևորություն դեպի Արտաշատ
Ոսկերչական խանութ այցելելու հաջորդ օրը ոմն վաճառական մի նամակ հանձնեց աստղագետ Զարեհին, որով և կտրուկ փոխեց նրա բոլոր ծրագրերը: Նամակը նրա մանկության ընկեր Արշամից էր, ով վերջին տարիներին Աղձնիք բդեշխության կենտրոն Արզանում էր ապրում: Արշամի գործերը վատ էին. հարկահավաքները սպառնում էին նրան բանտ նետել պարտքերի համար: Հին ընկերը խնդրում էր ինչքան հնարավոր է շտապ դրամ ուղարկել: Նույն օրը կեսօրին Զարեհը այցելեց Բաբելոնի սատրապին և Մեծ Հայք մեկնելու թույլտվություն խնդրեց: Երկու օր անց վաճառական Արտաշիրի քարավանը, որն, ինչպես հայտնի է, Չինաստանից էր ժամանել, Արտաշատ էր ուղևորվելու: Տիգրանը հարմար գտավ հենց այդ քարավանի հետ ճանապարհել իր հավատարիմ գիտնականին: Մեծ Հայք ուղևորվողների թիվը փոքր չէր: Բացի վաճառականներից, քարավանի հետ ճանապարհ ընկան Տիգրանի պալատականների մի մասը, նրա կինը` տիկին Զարուհին, ինչպես և մեծ ճանաչման արժանացած հայր Արտաշեսը:
Որքան էլ աստղագետ Զարեհը շտապում էր, քարավանից առաջ ընկնել չէր կարող, իսկ այն շարժվում էր սեփական օրենքների համաձայն, այսինքն` շատ դանդաղ: Ամբողջ ճանապարհին չգիտես որտեղից մարդիկ էին հայտնվում, որոնց հետ վաճառականները երկար-բարակ բանակցություններ էին վարում: Աստղագետը երբևէ ոչինչ չէր ունեցել վաճառականների դեմ, սակայն երեք օր ճանապարհ գնալը բավական եղավ, որպեսզի ամբողջ հոգով ատի նրանց: Այդ գծուծ ու խարդախ մարդկանց իրենց քնձռոտ ապրանքներից բացի ոչինչ չէր հետաքրքրում, իսկ որ բոլորովին զուրկ էին նյարդերից` իսկական հայտնություն դարձավ աստղագետի համար: Պայթել կարելի էր` նայելով, թե ինչպես են անշտապ սակարկում մի թիզ մետաքսի ու չորս հատիկ մարգարիտի համար, բայց արի ու տես, որ սրանց համար դա սովորական ապրելակերպ էր: Ընդ որում, բոլորը սկզբնապես առաջարկում էին ձրի վերցնել ապրանքը, իսկ քիչ հետո քառակի էին նստացնում գնորդի վրա: Այդպիսի երկերեսանիությունն ուղղակի անտանելի էր այնպիսի պարզ և ազնիվ հոգու համար, ինչպիսին Զարեհն էր, և նա դժվարությամբ էր զսպում իրեն, որ բազում ճշմարիտ իրողություններ չասի վաճառականների երեսին: Ընդհանրապես` բոլորի վրա էլ բարկացած էր աստղագետը:
Սկսած Տիգրանի կնոջից, Զարուհուց, որը քարավանի ղեկավարն էր, վերջացրած իր որդի Առնակով, որը բոլորովին դուրս էր եկել հսկողությունից և ժամանակի մեծ մասն անցկացնում էր Հայր Արտաշեսի` անուղղելի խարդախի ու վերջացած հարբեցողի հետ: Սակայն կար մի հանգամանք, որ մեղմում էր աստղագետի ցասումը քրմի հանդեպ: Բանն այն է, որ Անահիտի տաճարի սպասավորը բավական հետաքրքիր կերպով վրեժ էր լուծում վաճառականներից` էլ ավելի անբարո մարդկանցից, քան Զարեհի համոզմամբ` Հայր Արտաշեսն ինքն էր: Դա, իհարկե, աստղագետի աչքին էր միայն վրեժ երևում: Քուրմը վրիժառության այլ եղանակներ ուներ: Իսկ այն, ինչ Հայր Արտաշեսն անում էր, պարզապես նրա սովորական ապրելակերպն էր: Այլ կերպ ասած` Բաբելոնից քարավանի դուրս գալու օրից քուրմն ապրում կամ ավելի ճիշտ կլիներ ասել` խմում էր վաճառականների հաշվին: Իր կողքին ունենալով տաքգլուխ Առնակին և տիրապետելով ճկուն ու խորամանկ խելքի` նա, ինչպես ոչ ոք, կարողանում էր ստիպել, որ այդ ագահ ու անկուշտ մարդիկ բացեն քսակները: Հայր Արտաշեսն իր լրջորեն մտածված ոստայնը սկսում էր հյուսել անվերջանալի և անհավանական պատմություններից: Ինքը հո ամբողջ կյանքում երկարափեշ չի± եղել:
Բայց ինչ արած, կյանքն ունի նաև վատ կողմեր, և պետք է գոհանալ աստվածների տվածով: Հայր Արտաշեսը բազում տարիներ ծառայել էր սկզբում Արտավազդ, այնուհետև` Տիգրան թագավորի արքունիքներում, հասարակ զինվոր էր եղել, տասնապետ, իսկ վերջում` հարյուրապետ: (Ընդհանրապես քրմի զինվորական աստիճանը խիստ համեմատական էր լինում խմած գինու քանակին:) Մի անգամ մարտի ժամանակ նա փրկել էր Արտավազդ թագավորի կյանքը: Հետո թագավորը երկար էր փնտրել քաջ ռազմիկին, որ ինչպես հարկն է պարգևատրի, բայց ո¯վ էր այն ժամանակ փողի մասին մտածում: Արտաշեսն այն համոզմունքն ուներ, որ փրկելով արքայի կյանքը` ընդամենը իր պարտքն է կատարել, ուստի մինչև վերջ լռություն պահպանեց:
- Իսկ եթե ինձ վաճառականի պես պահեի, այսօր խմելու բան կունենայի,- ավարտում էր իր պատմությունը հարգարժան քուրմը և աչքերը չռում մոտակա վաճառականի վրա, որը չէր կարողացել պատեհ առիթ գտնել անհետաձգելի գործով ինչ-որ տեղ գնալու համար: Արտաշեսն ինքնավստահ ու համոզիչ էր խոսում: Խոսքն ուղղված չէր որևէ մեկին, սակայն, ինչպես և պետք էր սպասել, մոտակայքում գտնվող վաճառականն իրեն արված ակնարկ էր տեսնում, հիացած էր ձևանում նրա քաջությամբ և շտապում էր հյուրասիրել նախկին ասպետին: Եթե վաճառականն այդպես չէր վարվում, խոսակցությունը միանգամից տեղափոխվում էր այլ հարթություն:
- Ավա¯ղ, ոչ մի վաճառական ասպետ լինել չի կարող, իմ սիրելի Առնա°կ,- շարունակում էր քուրմը:- Մեր ժամանակներն ուրիշ էին: Կռվում էինք հանուն աստվածների և արդարության, պատժում էինք չարին և բարու թագավորություն հաստատում, իսկ հիմա պատերազմ են վարում, որպեսզի գրավեն ուրիշի հողը ու տիրեն դրան: Ինչ ասես այս վաճառականներին, եթե թագավորներն են վաճառական դարձել: Որպեսզի խմելու բան ունենաս, պիտի վաճառական լինես: Չորս վաճառական իրար խփես` մի խարխուլ ասպետ դուրս չի գա, բայց արի ու տես, որ սրանք են հիմա տիրում աշխարհին: Դեն նետիր սուրդ, իմ սիրելի Առնա°կ, և վաճառական դարձիր, դրանով ավելի օգտակար կլինես ոչ միայն ինձ, այլ նաև քեզ:
Դրանից հետո խրատները սկսում էին տեղալ մոտակա վաճառականի վրա:
- Մի° ձգտիր նմանվել Կրեզոսին, ո¯վ Սպանդարատ,- ասում էր նա:- Ի±նչ տարավ իր հետ, երբ Ազրայիլը եկավ նրա հոգին առնելու: Իսկ ահա Դիոգենեսը, որն ամբողջ կյանքում անպետք տակառի մեջ ապրեց, այն աշխարհ տեղափոխեց իր ամբողջ իմաստությունը:
- Մի±թե հոգին մտածելու ունակություն ունի,- հարցնում էր վաճառականը,- և որտեղի±ց գիտես, ո¯վ պատվարժան քուրմ, թե իրենց հետ ինչ են այն աշխարհ տարել Կրեզոսն ու Դիոգենեսը:
- Եթե ծանոթ լինեիր Պլատոնի մեկնություններին, իսկ նա ամենաիմաստուն մարդն է, ում երբևէ աշխարհը ծնել է, կիմանայիր, որ հոգին բանական է, ընդունակ մտածելու նաև մարդու մահից հետո: Իսկ ինչ վերաբերում է Կրեզոսին ու Դիոգենեսին, ապա Պլատոնն ու Արիստոտելն այստեղ օգուտ չեն տա: Միայն ինձ է հաստատապես հայտնի, թե նրանք ինչ դիրք են զբաղեցնում Դեմետրե աստծո թագավորությունում:
- Բայց ինչպե±ս,- զարմացած հարցնում էր վաճառականը,- դա հաստատ իմանալու համար պետք է այն աշխարհ գնալ: Իսկ հակառակի պես, նրանք, ում հոգին Ազրայիլն առնում է, այլևս երբեք չեն վերադառնում:
- Դու թերևս ճիշտ ես: Բայց մի հարց տամ. կյանքումդ երբևէ ալ տեսած կա±ս:
- Իհարկե տեսել եմ,- վստահորեն պատասխանում էր Սպանդարատը:- Անցյալ տարի էր, երբ կինս պատրաստվում էր ծննդաբերել: Հարևանիս հետ գինի էի խմում հյուրասենյակում: Արդեն լավ հարբել էինք, երբ երկրորդ հարկից, որտեղ կինս էր պառկած, սարսափելի գոռոց լսվեց: Անմիջապես վերև վազեցինք և պատուհանի մոտ մի այլանդակ կերպարանք տեսանք: Հազիվ կես մարդաբոյ հասակով մի բրդոտ արարած էր, որը ճակատին միակ հրեղեն աչք ուներ, պղնձե եղունգներ ու երկաթե ժանիքներ: Մեր առաջ ամենաիսկական ալ էր, որ եկել էր կնոջս վնասելու հաստատ մտադրությամբ: Բարեբախտաբար գիտեինք ինչ պետք է անել: Ես իսկույն երկաթյա շղթայով օղակեցի մահճակալը, որ այդ այլանդակը չկարողանա մոտ գալ կնոջս, իսկ հետո նրա առաջ նետեցինք մեր սրերն ու դաշույնները, և ալը վերջնականապես թևաթափ եղավ ու փախավ:
- Ճիշտ եք վարվել,- հավանություն էր տալիս Արտաշեսը,- սակայն իմացիր. ալերն ամենից շատ վախենում են Վահագն աստծուց, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ էր կայծակ բնորոշող իրերով ահաբեկել նրան: Էլ չեմ ասում, որ պարտավոր էիք երկաթե շղթայով նախօրոք վնասազերծել հղի կնոջ անկողինը, չէ± որ ալերն ամենաշատը նրանց են վնասում, նաև պետք է դաշույն կամ սովորական դանակ դնել բարձի տակ:
Սպանդարատը պատասխանում էր, որ հենց այդպես էլ արել էին, բայց սպասուհին, սարսափելի հիմար մի աղջիկ, տունն ավլելիս մի կողմ էր դրել շղթան, իսկ բարձի տակ դրած մկրատն էլ ավագ որդին էր թռցրել...
- Իսկ ահա ես դրանց թագավորին եմ տեսել,- անսպասելիորեն հայտարարում էր քուրմը և բոլորի զարմացական բացականչությունների ներքո շարունակում:
- Ուղիղ երեսուն տարի առաջ էր: Այն ժամանակ հազիվ քսան տարեկան պատանի էի և առաջին անգամն էի պատերազմի մասնակցում Արտավազդ թագավորի բանակում: Օրերից մի օր գիշերով հետախուզման գնացինք և ծուղակն ընկանք: Բարձր Հայք գավառում էր: Բոլոր ընկերներս սպանվեցին, բայց ես թրովս ճանապարհ հարթեցի ու բարեհաջող դուրս պրծա: Քանի որ փորձառու ընկերներիս սպանել էին, իսկ ես ճանապարհը կորցրել էի, հարկ եղավ մի քիչ թափառել կիրճերում: Արդեն մոռացել էի, թե քանի սար եմ բարձրացել և քանի ձոր իջել, երբ շուրջբոլորս աղմուկ լսեցի: Ասես մեկը գոռար, բայց օգնության կանչող ձայն չէր բնավ: Ձայնի վրա գնալով` քիչ անց տեսա, որ շրջապատված եմ բազմաթիվ ալերով, ճիշտ այնպիսի, ինչպիսին հիմա նկարագրեց Սպանդարատը: Միգուցե սարսափեի, բայց ծնված օրվանից չիմանալով, թե ինչ է վախը`բռնեցի մոտակա ալի վզից ու վեր քաշեցի: Ուզում էի մոտիկից տեսնել այդ թզուկին, վնասելու մտադրություն չունեի, բայց անիրավն անասելի աղմուկ բարձրացրեց ու փորձեց երեսս ճանկռտել պղնձյա եղունգներով: Դե, ես էլ բարկացա ու սեղմեցի ձեռքը: Ալը փախավ, իսկ եղունգներից մեկը կոտրվեց ու ձեռքումս մնաց, ահա...
Այս ասելով Արտաշեսը գրպանից պղնձի մի կտոր հանեց, որն իսկապես շատ նման էր եղունգի: Երբ բոլորը հիացմունքով ու սնոտի վախով ուսումնասիրեցին հազվագյուտ իրը, քուրմը շարունակեց.
- Գնալով ձայնի ուղղությամբ` շուտով անդունդի եզրին հասա ու հենց այնտեղ էլ տեսա ալերի թագավորին: Իր ծառաների պես` միակ հրեղեն աչք ուներ ճակատին, բայց մինչև գլուխը թաղված էր եռման արճճի մեջ և անդադար գոռում էր: Ես այն ժամանակ երկար գանգուր մազեր ունեի, ալերի թագավորն ինձ հավանաբար Վահագն աստծո հետ շփոթեց: Սովորական մարդը դժվար թե հանդգներ մոտենալ: Ինձ տեսնելով` նա դադարեց գոռգոռոցը ու հարցրեց, թե ինչ եմ ուզում: Նրբագեղ շարժումներով ողջունեցի նրան և կատակի համար ասացի, թե կուզենայի իմանալ` այն աշխարհում իրեն ինչպես է զգում փիլիսոփա Դիոգենեսը: ՙՔո եղբայր Դեմետրին հարցրու՚` պատասխանեց ալերի թագավորը, ու ես վերջնականապես համոզվեցի, որ ինձ Վահագնի հետ է շփոթել: Հետո առաջարկեց իր հետ անդրշիրիմյան աշխարհ գնալ և ամեն ինչ տեսնել սեփական աչքերով: Ես, իհարկե, մերժեցի, ասացի, որ ժամանակ չունեմ, բայց հիմա փոշմանել եմ… Դրանից հետո ալերի թագավորից իմացա, որ Դիոգենեսն այնտեղ մեծ հարգանք է վայելում իր իմաստնությամբ, իսկ ահա Կրեզոսի գործերն այնքան էլ լավ չեն: Ոսկու բացակայությունը նրա ամբողջ դատարկությունը ջրի երես է հանել, ու բոլորը ձեռք են առնում նրան…
Ահա թե ինչ անհավանական պատմություններ էր անում Արտաշեսն ընդամենը մի գավաթ գինու համար:
Եթե վաճառականը շարունակում էր անդրդվելի մնալ, քուրմն ասպարեզ էր նետում զենքի բոլոր տեսակներին կատարելապես տիրապետող Առնակին: Քարավանում նրանից բոլորն էին քաշվում: Երբ Արտաշեսից բողոքում էին քարավանապետին, նա իսկույն հոգևոր անձ էր դառնում, բանսարկու և խաբեբա անվանում իրեն վարկաբեկած մարդկանց, որոնք մի կուժ գինին խնայել էին ծեր ու հիվանդ քրմին:
- Մեծ բան չէ, երբ հարուստը փող է տալիս,- ասում էր քուրմն իր աշակերտին,- եթե իրենց կամքին թողնես, ամեն երկու դրահմ ծախսելիս կթմբկահարեն աշխարհով մեկ: Փողից խոսելիս միայն վնասների մասին են խոսում, աղքատի վերջին շապիկը կխլեն առանց խղճի խայթ զգալու: Իսկ ես միշտ աղքատին տվել եմ, հարուստից` խլել: Ի¯նչ օգուտ, եթե փողի վրա դողալով` մի պարկ էլ գումարես եղած հսկա կույտին: Ի¯նչ տարբերություն, եթե տասնհինգ միլիոն դրահմը ավելանալով` տասնվեց դառնա, կամ պակասելով` տասնչորս: Մեկ է շատ ավելին է, քան կարելի է ծախսել ամբողջ կյանքի ընթացքում:
Իր անհավանական պատմություններն անելիս Արտաշեսը սիրում էր ներկայացնել նաև Առնակին: Իր ամենասիրելի և ընդունակ աշակերտն էր: Այդպիսի աշակերտ ունենալով` քուրմն արդեն կարող էր հանգիստ խղճով մեռնել: Իր հոգևոր և զինվորական կրթությունն Առնակը ստացել էր հենց Հայր Արտաշեսի մոտ. տասը տարուց ավելի միասին էին: Ոչ ոքի մտքով չէր անցնի դա ճշտել աստղագետ Զարեհից: Նախ` քրմին հավատում էին, երկրորդ` ծերունին չէր թաքցնում իր հակակրանքն առևտրականների հանդեպ ու վանում էր նրանց, և վերջապես երրորդ` նրա ատելությունը վաճառականների նկատմամբ այնքան էր խորացել, որ Հայր Արտաշեսի ամենաստահոդ խոսքին անգամ հավանություն կտար:
Իսկ Հայր Արտաշեսի փառքն օրեցօր աճում էր` ոչ միայն իր, այլև Առնակի շնորհիվ:
Մի անգամ ավազակախումբ կտրեց քարավանի ճամփան: Իրականում վտանգ չկար, ոչ մի ավազակ չէր հանդգնի հարձակվել մի քարավանի վրա, որի ապրանքներին սպասում էին շրջակա բոլոր պետություններում: Բայց մինչ պահակախումբը պաշտպանական դիրքեր կբռներ, իսկ Արտաշիրը կպատրաստվեր բանակցելու, Առնակը կայծակի պես հարձակվելով` մեկ վայրկյանում չորս մարդ փռեց գետին, իսկ պարագլխին օղապարանի դիպուկ նետումով գերի վերցրեց: Քարավանը պաշտպանող զինվորներն իրենց մեջ վճռականություն չգտան օգնության հասնելու անիմաստ քաջության դիմած երիտասարդին, սակայն Հայր Արտաշեսը վայրագորեն ծամածռեց դեմքը, սարսափելի հայհոյանք արձակեց և օգնության կանչելով երեք չորս ամենահզոր հայկական աստվածներին` նետվեց իր աշակերտի ետևից: Ճիշտ է, ամեն ինչ արդեն վերջացած էր, և Հայր Արտաշեսի սխրանքը ոչ մի որակական փոփոխություն կատարել չէր կարող, բայց փաստն այն էր, որ հենց Անահիտի տաճարի քուրմը ավազակապետի մորուքից բռնած քարավան վերադարձավ և այնպիսի տպավորություն ստեղծեց, ասես անձամբ էր գերել: Իսկ ինչպե¯ս էր հարցաքննում ու ծեծում տարաբախտ ավազակին:
- Հապա ասա, թե ում լրտեսն ես: Հինգ վայրկյան ունես վճռելու` կապրես, թե կսատկես...
Հետևում էր ուժգին հարվածը, հետո երկրորդը, երրորդը: Ավազակապետը ոչ այնքան ծեծից կամ նույնիսկ մահից էր վախեցած, որն ամեն օր մոտիկից տեսնում էր, որքան Արտաշեսի տեսքից: Արտաշեսն իր հերթին սաստիկ կատաղած էր, որովհետև այդ ստրկամիտ ոչնչության պատճառով Առնակը վտանգել էր իր կյանքը: Երբ քրմի կատաղությունն անցավ, դեպքին սկսեցին այլ կերպ նայել: Պարզվեց` ավազակն այնքան էլ վատ մարդ չէ: Ազգությամբ հայ` նա Արտաշես հպարտ անունն էր կրում ու երբեք ձեռք չէր բարձրացրել իր երկրացիների վրա: Դա ավազակն ասաց բացառիկ հպարտությամբ և խոսքը հաստատեց` վկայության հրավիրելով Միհր աստծուն` դաշինքի և ուխտի ամենազոր հովանավորին: Եթե ստում է, թող Միհրը ոչնչացնի իր սերունդը:
- Աստարի°մ,- ձայն տվեց քուրմն այնպիսի հրամայական շեշտով, ասես նա իր ստորադասը լիներ:- Գինի և ուտելիք բերել:
Փյունիկացի վաճառականն առաջներում խիստ կասկածանքով էր վերաբերվում Հայր Արտաշեսի անհավանական պատմություններին: Այն քչերից էր, որոնցից քրմին դեռ չէր հաջողվել որևէ բան կորզել: Այժմ վաճառականը ցնցված էր քրմի ու նրա աշակերտի հերոսական արարքից և այլևս չհանդգնեց անտարբեր մնալ: Նրա անհողդողդ կեցվածքը մեկ վայրկյանում փուլ եկավ, իսկ ծառաները խուզարկու հայացք գցեցին իրենց տիրոջ վրա և շտապեցին կատարել Արտաշեսի հրամանը:
Գինու սեղանի շուրջը քուրմը հայրաբար նախատում էր ավազակին, ասում, որ չի կարելի վարկաբեկել Արտաշես անունը, բայց ավազակն էլ իր փաստարկներն ուներ: Ոչ մի հայկական քարավանի կամ Մեծ Հայքի բնակչի վրա նա ձեռք չէր բարձրացրել և այդպիսով իր հայրենիքի օրենսդրության տեսանկյունից ամենևին էլ ավազակ չէր, այլ ավելի շուտ` քաջարի սահմանապահ...
Կես ժամ անց ավազակ Արտաշեսին խաղաղությամբ բաց թողեցին:
Դեպքից հետո աստղագետը ամենայն խստությամբ հանդիմանեց որդուն, սակայն անսպասելիորեն հանդուգն պատասխան ստացավ:
- Հա°յր,- զարմանալով սեփական համարձակությունից` ասաց Առնակը,- բոլորովին վերջերս, երբ դեռ Բաբելոնում էինք, ես վիճում էի մի պարթև երիտասարդի հետ: Հիշում ես, որ խոսքը Սաթենիկ թագուհու առևանգման մասին էր: Պարթևը կասկած էր հայտնում մեր փառապանծ արքայի կատարած սխրագործության վրա, իսկ դու կարծես նրա կողմն էիր բռնել և ասում էիր, որ Արտաշեսին վերագրված քաջագործությունները չափազանցված են: Այն ժամանակ երդվեցի հարմար առիթի դեպքում կրկնել նրա արածը և այժմ ափսոսում եմ միայն, որ այս ավազակները ալանների քաջությունը չունեին, իսկ գեղեցկուհի Սաթենիկի փոխարեն օղապարանը գրկեց այդ ատամնազուրկ ու հակակրելի...
Խոսքը չավարտած` երիտասարդը թունդ շիկնեց ու լռեց:
Առնակին հանդիմանեց նաև հայր Արտաշեսը, սակայն ուրիշ կերպ:
- Որդի°ս,- ասաց նա,- քո տարիքում ես նույնպես հարձակվել եմ թշնամու վրա` առանց ուշադրություն դարձնելու նրանց քանակին: Բայց հիշի°ր. Աքիլեսն ու Հեկտորը քաջ էին, բայց ավելի երկար ապրեց խորամանկ Ոդիսևսը:
Դեպքը աշխուժացրեց քարավանի միօրինակ ու տաղտուկ կյանքը: Երկու օր միայն դրանից էին խոսում, Արտաշեսը և Առնակը ճոխ նվերներ ստացան հարուստ վաճառականներից: Սակայն ամեն լավ բան ունենում է և իր կնճռոտ կողմը: Զարուհին` Մեծ Հայքի թագաժառանգի և Բաբելոնի սատրապի կինը, արտաքուստ սիրալիր ու հեզ այդ էակը, դեպքից անմիջապես հետո իր մոտ հրավիրեց երկու փառապանծ հերոսներին ու զգուշացրեց, որ ամուսնուց հրաման ունի, և այսուհետ ցանկացած ինքնագլուխ ռազմական ելույթ կպատժվի մահով: Ավազակին առանց քարավանապետի գիտության բաց թողնելը նույնպես խիստ հանդիմանությունների պատճառ դարձավ: Հայր Արտաշեսը մի քանի ժամ քիթը կախ ման եկավ: Դե, արի ու այս կնոջը բացատրիր, թե ինչ բան է ասպետը: Երբեք չի հասկանա, և չարժե դրա վրա իզուր ժամանակ վատնել: Այ եթե նրա ամուսին Տիգրանը լիներ, ուրիշ բան: Բայց շուտով քուրմը այն մտքին հանգեց, որ քարավանի տիրուհին ամեն ինչ չափազանցնում է, ու վրադարձավ նախկին կենսուրախ կյանքին: Հիմա արդեն առիթը բաց չէր թողնում, որ թունոտ խոսք արձակի Զարուհու և առհասարակ կանանց մասին:
- Ամենազոր աստվածնե¯ր,- ասում էր նա,- ո±վ է տեսել, որ քարավանի առաջնորդ կնոջը նշանակեն: Իհարկե, Տիգրանը խելացի մարդ է, բայց եթե Մեծ Հայքի գահին նստելուց հետո էլ նրան այսքան իշխանություն տա, կորած ենք:
Մի քանի գավաթ գինի խմելուց հետո Հայր Արտաշեսը սկսում էր արդեն փիլիսոփայել:
- Ամեն կին չարիք է,- ասում էր նա,- լինի առաքինի, թե մարմնավաճառ: Դեռևս Հոմերոսը` անմահ Իլիականի և Ոդիսականի հեղինակն է ասել այդ մասին: Այն անպետք Հեղինեի պատճառով չէ±ր, որ ավերվեց չքնաղ Տրոյան: Պենելոպան նույնպես ոչնչով լավ չէր իր առաքինությամբ, և այդ կապակցությամբ նույնպես բազմաթիվ մարդկանց արյուն հեղվեց...
Տիզբոնում ևս քարավանը սովորականից ավելի կանգ առավ: Մինչ Միհրդատ Արշակունուն զեկուցեցին ժամանման մասին, մինչ Արտաշիրին տեսակցություն նշանակվեց, չորս օր անցավ: Վաճառականներն, իհարկե, դրանից չէին նեղվում: Նրանք շահավետ պայմաններով իրացրին ապրանքի մի մասը և նորերը ձեռք բերեցին: Աստղագետ Զարեհը իզուր ժամանակ չկորցնելու համար սկսեց զբաղվել իր գիտական աշխատություններով: Ցերեկները այցելում էր թագավորական գրադարան, իսկ գիշերները ուշի ուշով հետևում աստղերի և մոլորակների դիրքին ու տեղաշարժերին: Նա բավական լուրջ լրացումներ կատարեց իր ՙԳուշակություն ըստ աստղերի՚ աշխատության մեջ և փորձեց գուշակել եղանակի փոփոխությունն ըստ օրվա ժամերի: Այդ մասին մանրամասն գրանցումներ արեց մատյանում:
Հայր Արտաշեսը և Առնակն իրենց տարերքի մեջ էին: Քուրմը Տիզբոնում Անահիտի տաճար էր այցելում, մասնակցում ծեսերին և չէր մոռանում մինչև անզգայանալը հարբել: Առնակը մի քանի իր նմանների հետ էր ծանոթացել արքայանիստ քաղաքում: Սրանց հետ զբոսնում էր փողոցներով, հաճոյախոսություններ անում թաքուն իրենց նայող գեղանի աղջիկներին և հանդուգն հայացքներ նետում տղամարդկանց վրա: Չորս օրում նա վեց մարդ ծեծեց, երկու անգամ էլ իրեն ծեծեցին:
Քարավանում անհանգստություններ եղան: Արտաշիրը և Զարուհին երկար ժամանակով Միհրդատ Արշակունու պալատում էին լինում, իսկ այդ ընթացքում շնագայլերի և անգղերի նման քարավանի շուրջ բազմապիսի խայտաբղետ ամբոխ էր պտտվում: Հաց մուրացող թափառաշրջիկներ էին, պատրաստ թռցնելու ամեն բան, իրենց արհեստի մեջ հմտացած գողեր և պարթև զինվորներ, որոնք նրանցից քիչ բանով էին տարբերվում: Հատկապես լկտի էին արքայական թիկնապահները, այսպես ասած ՙանմահները՚, որոնք լրտես փնտրելու անվան տակ փորձում էին մանր հափշտակություններ կատարել առավել անպաշտպան վաճառականներից: Ահա այստեղ է, որ Առնակն առաջին անգամ գործնական օգնություն ցույց տվեց քարավանին: Աստղագետի ռազմաշունչ որդին հմայիչ ու լկտի ժպիտը դեմքին մոտեցավ մի քանի ՙանմահի՚ և նրանց մահկանացու լինելու բազմաթիվ ակնարկներ արեց:
- Ճի±շտ է, որ արքայական թիկնազորի յուրաքանչյուր ՙանմահ՚ ներքինի է,- հանդուգն նայելով նրանցից մեկին` իր կարծիքով ամենաքաջին, խոսքն ավարտեց Առնակը:
Դառը բան է ճշմարտությունը: Ընդհանրապես ընդունված չէր նման բանը բարձրաձայն ասել: Գիտե±ք, թե ինչ կանեին այդ ՙանմահները՚, եթե մեկնումեկը հանդգներ, բայց արի ու տես, երբ այդ ՙմեկը՚ հայտնվեց, ՙանմահը՚ չիմացավ ինչ անի:
- Ինչպե±ս համարձակվեցիր..., - այն է ուզում էր բերանը բացել արքայական թիկնազորի ՙանմահ՚ զինվորը, սակայն Առնակը սիրալիր կոպտությամբ ընդհատեց նրան:
- Եթե դա այդպես չէ, ապա հենց հիմա կուղղեմ:
Առաջին ՙանմահ՚ զինվորն ընկավ ոտքի հարվածից ու մեռելի պես գետնին փռված` այլևս մասնակցություն չունեցավ կռվի հետագա ընթացքին: Երկրորդ ՙանմահի՚ դիմադրությունն արժանի էր գովեստի, սակայն ուժերի տարաբևեռության հանգամանքներում անիմաստ բնույթ կրեց, իսկ երրորդ ՙանմահը՚ պարզապես ամենախայտառակ և ամոթալի փախուստի դիմեց:
- Քեզ ես կհանձնեմ տիկին Զարուհուն. վաղը Միհրդատ Արշակունու մոտ է գնալու,- տակառի ջուրը լցնելով տարաբախտ զինվորի գլխին` ասաց Առնակը:
Հազիվ ուշքի եկած ՙանմահը՚ կրկին մեռյալի տեսք ստացավ ու կորցրեց
գիտակցությունը: Մեկ ժամ անց Անահիտի տաճարից վերադարձած Հայր Արտաշեսը տվեց նրա վարքի բացատրությունը.
- Միհրդատ Արշակունին դեռ խոսքի կեսը չլսած` կհրամայի քառատել նրան` նախապես եփելով եռման ջրի մեջ ու մաշկազերծ անելով: Իրո±ք ուզում ես, որ նա այդպիսի վախճան ունենա:
Քանի որ Առնակը նման բան չէր ցանկանում, պարթև զինվորին ազատ արձակեցին:
Արտաշեսը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչով են զբաղված Արտաշիրն ու Զարուհին Միհրդատի մոտ: Նվերներն ու հարկերը տվեցին և վերջ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: Նույն կարծիքին էր նաև Զարեհը:
Մեկ շաբաթ Տիզբոնում մնալուց հետո քարավանը ճանապարհ ընկավ: Մինչև Մեծ Հայքի սահմանն այլևս ոչ մի տեղ մեծ կանգառներ չեղան: Քարավանը Տիգրիս գետի երկայնքով շարժվեց դեպի հյուսիս, հասավ մինչև Մարական Պարիսպ և գետանցում կատարեց: Մեկ շաբաթվա ընթացքում ևս մի քանի գետանցումներ եղան, որոնցից վերջինը` Լարիսա քաղաքի մոտ: Գնալով ևս երկու օր` քարավանը Նինվե և Գավգամելա քաղաքների արանքով մոտեցավ Կորդուքի սահմանին, որտեղ դժվարին լեռնանցում կատարեց և կանգ առավ Փինակա քաղաքում: Եվս երեք օր անց քարավանը հատեց Աղձնիքի սահմանն ու մոտեցավ Արզանի պարիսպներին:
anahit96
23.02.2011, 17:07
Կարդացել ես Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծը»:think
Հայկ Խաչատրյանի մոտ ավելի լավ է
Երևի գրողներին համեմատելը այնքան էլ ճիշտ չէ: Իմ կարծիքով, իհարկե, Հայկի հերոսները ավելի միօրինակ են ու կյանքից կտրված, իդեալականորեն "ճիշտ": Արմենի մոտ այդ վիճակը չէ, բայց դե ամեն մեկը, բնականաբար, իր տեղն ունի...
11. Որտեղ հայրն ուղղություն է` վերցնում դեպի արևմուտք, իսկ որդուն հրամայում արևելք գնալ
Աղձնիքի բդեշխ Գագիկի համար անակնկալ էր քարավանի ուղևորների թվում թագաժառանգ Տիգրանի կնոջը տեսնելը: Դա փչացրեց նրա տրամադրությունը. հարգարժան բդեշխը չափազանց խելացի էր չհասկանալու համար, որ դա սովորական զուգադիպություն լինել չի կարող: Ստանալով այդ լուրը` Վասպուրականի գալիք թագավորության գահի գլխավոր թեկնածուն տհաճ սարսուռ զգաց մարմնում, իսկ երբ իր առջև տեսավ Զարուհուն, հազիվ զսպեց իրեն, որպեսզի չխոնարհի աչքերը: Մի բան է, երբ տանը նստած ծրագրեր ես կազմում, կենտրոնական իշխանության դեմ խորամանկ ու նենգամիտ քայլեր նյութում, հաշվում զորքերի քանակը և գալիս եզրակացության, որ հակառակորդն արժեցող ոչինչ չունի քո դեմ հանելու, և այլ բան, երբ գալիս է իսկապես ինչ որ բան անելու ժամանակը: Մինչ այժմ ամեն ինչ սահմանափակվել էր հեռակա պայքարով, հիմա հակառակորդը կանգնած էր դեմ-հանդիման: Քառասունը չբոլորած այս գեղեցիկ կնոջ մեկ նախադասությունը բավական եղավ Վասպուրականի գահի գլխավոր թեկնածուին երազների գրկից իրական աշխարհ իջեցնելու համար:
- Իմ ամուսին և տեր, Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը վստահ է, որ իր հոր հավատարիմ հպատակ Գագիկը հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի հարավային սահմանը: Այդ են պարտավորեցնում նրան բդեշխի բարձր կոչումը և տիրակալի հանդեպ ունեցած սրբազան պարտքը,- ասաց Զարուհին:
Ի¯նչ թագաժառանդ Տիգրան, ի¯նչ սրբազան պարտք` քիչ մնաց թռչեր հարգարժան բդեշխի բերանից: Իսկ հռոմեացիներն ասում էին, որ նա չափազանց լավ է զգում իրեն Պարթիայում, որպեսզի մտածի Հայաստան վերադառնալու մասին: Սա Գագիկին հիշեցրեց, որ կյանքը համարյա ավարտած ծերունուց բացի գոյություն ունի նրա հաջորդը` ուժերի ծաղկման շրջանում գտնվող թագաժառանգը:
Թագավոր ծնվում են: Ոմանք, շատ քչերը, նաև դառնում են թագավոր: Աղձնիքի տիրակալ Գագիկն իր հորից բդեշխի կոչում էր ժառանգել և չէր պատկանում այն մարդկանց թվին, որոնք կարող են թագավոր դառնալ: Հենց այդ պահին զգաց դա և կամազուրկ եղավ: Ճիշտ է, արագ տիրապետեց իրեն և վանեց վախկոտ ու անվայել մտքերը, բայց` ամեն դեպքում... Եթե այս կինը, գալով խաղաղ քարավանի հետ, առանց գեթ մեկ զինվորի, կարողացավ այդպիսի տպավորություն գործել, հապա ի¯նչ կլինի, երբ գա նրա ամուսինը, որը բավականաչափ գիտակցում է իր անձի կարևորությունը, որպեսզի Աղձնիք չմտնի առանց տասը կամ քսան հազար հեծյալների: Իր չորս հազարանոց զորքն այստեղ, իհարկե, չի օգնի, արևմուտքից խոստացված օգնությունը, ինչպես միշտ կուշանա, իսկ հարևան նախարարները հուսալի չեն, քանի որ նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են Վասպուրականի թագավոր դառնալ:
Գագիկը տեսավ առավել իրական պատկերը. Տիգրանը Վասպուրական է մտնում քսան հազար պարթև հեծյալներով, դրան հետևում է այն, որ մի քանի նախարարներ իսկույն նրա կողմն են անցնում, մի քանիսն էլ չեզոքություն պահպանում: Իսկ ում գլխին կթափվի արքայական ցասումը, եթե ոչ իր` Աղձնիքի բդեշխի, ում անմիջական պարտականությունը ոչ թե հարևան երկրների հետ բանսարկությունների մեջ մտնելն ու թագի մասին երազելը, այլ պետության սահմանի պաշտպանությունը: Գագիկը որոշեց առայժմ հավատարիմ հպատակ մնալ կամ համենայդեպս ձևանալ: Աղձնիքի բդեշխը գեղեցիկ խոսքերով հավաստեց, որ Մեծ Հայքի հարավային սահմանն ամրացված է, ինչպես երբեք: Զարուհին, հմայիչ ժպիտը դեմքին, պատասխանեց, որ երջանիկ է այդ լսելու և ամուսնու կողմից ճոխ նվերներ հանձնեց նրան:
Զարեհը Արտաշեսի և Առնակի օգնությամբ երկար փնտրեց ընկերոջը, բայց չգտավ: Արշամի մասին ասում էին, որ վաճառել է տունը և աղջկա հետ գնացել անհայտ ուղղությամբ: Տան նոր տերը ոչինչ չկարողացավ ասել նրա հետագա ծրագրերի մասին: Հայր Արտաշեսը շուկայում պատահական մարդուց իմացավ, որ նա մի քանի ամիս առաջ անցել է Ծոփքի սահմանը և գնացել դեպի Արշամաշատ: Սակայն գտնվեց ևս մեկը, որը հաստատ վստահ էր, որ նա Արկաթիակերտ է գնացել: Արտաշեսը սրտանց առաջարկեց իր օգնությունը.
- Ծոփքը փոքր երկիր է, ես երկու օրում կգտնեմ ընկերոջդ:
Սակայն Զարեհն անսպասելի որոշում ընդունեց: Նա որդուն պատվիրեց քրմի հետ Արտաշատ վերադառնալ ու սպասել: Առնակը հարկավ լսել չէր ուզում դրա մասին, բայց աստղագետի խոսքերը շուտով համոզեցին նրան:
- Թող անհամեստություն չթվա, բայց ես Հայաստանի ամենահայտնի գիտնականն եմ: Ծոփքի թագավորն ուրախ կլինի իր պալատում տեսնել ինձ և ի կատարումն անձնական խնդրանքիս` կգտնի Արշամին: Թագավորի համար դա իր երկրում ավելի հեշտ կլինի, քան հազար օտարերկրացիների: Թագաժառանգ Տիգրանի խոսքերում ես ակնարկ տեսա, որ փոթորկալից իրադարձությունների ենք սպասում: Գնացեք Արտաշատ ու համբերեք:
Զարեհը խոստացավ Արշամաշատ հասնելուն պես լուր ուղարկել իր մասին, թագավորի մոտ ընդունելություն ստանալ և մեկ ամսից վերադառնալ Արտաշատ: Առնակն իր հերթին սպառնաց, որ եթե հայրը մեկ ամիս անց Արտաշատում չլինի, ինքը երեսունմեկերորդ օրը ճանապարհ կընկնի: Աստղագետը խիստ զայրացավ վրան:
- Հայրենիքի հանդեպ պարտքը,- ասաց նա,- առավել է ծնողի նկատմամբ ունեցած պարտքից: Ես, որ նույնիսկ ջահել ժամանակ կարգին սուր բռնել չեմ իմացել, դժվար թե կարողանամ օգուտ տալ: Իսկ Արտաշատում ամեն զինվորը հաշվի մեջ է: Վերցրու Տիգրանի նամակները և Արտաշատ հասնելուն պես գնա ուղիղ արքայազն Գուրի մոտ:
Չգտնելով ընկերոջը` աստղագետը մի քանի տասնյակ մարդկանց հետ առանձնացավ քարավանից և շուտով հատեց Ծոփքի թագավորության սահմանը: Քարավանը ևս մեկ օր մնաց Արզանում, որպեսզի հաջորդ օրը շարունակի ճանապարհը դեպի Արտաշատ:
Աղձնիքի բդեշխ Գագիկի համար անակնկալ էր քարավանի ուղևորների թվում թագաժառանգ Տիգրանի կնոջը տեսնելը: Դա փչացրեց նրա տրամադրությունը. հարգարժան բդեշխը չափազանց խելացի էր չհասկանալու համար, որ դա սովորական զուգադիպություն լինել չի կարող: Ստանալով այդ լուրը` Վասպուրականի գալիք թագավորության գահի գլխավոր թեկնածուն տհաճ սարսուռ զգաց մարմնում, իսկ երբ իր առջև տեսավ Զարուհուն, հազիվ զսպեց իրեն, որպեսզի չխոնարհի աչքերը:
Աղձնիքի բդեշխ և Վասպուրականի թագավոր - մի քիչ պատմականորեն էն չի...
Իսկ հռոմեացիներն ասում էին, որ նա չափազանց լավ է զգում իրեն Պարթիայում, որպեսզի մտածի Հայաստան վերադառնալու մասին:
Այս ժամանակներում հռոմեացիները դեռևս այդքան ակտիվ չէին արևմուտքում, որ նման բաներ զգային: Սրանք նույնիսկ Պարթևական թագավորության մասին կարգին գաղափար չունեին...
12. Հայր Արտաշեսը ծանոթանում է Արամազդի հետ
Պանդոկապան Խալդիտան պատվարժան հյուրեր ուներ: Արտաշատցի ազնվականներ էին, չինական քարավանի առաջնորդ հայր Արտաշեսը և նրա օգնական Առնակը: Ճիշտ է, Խալդիտան փոքր-ինչ զարմացած էր համեստ պատվերներից, որ ստացել էր կարևոր պարոններից,- Արտաշեսն ընդամենը մեծ ամանով ծվածեղ ու մի սափոր գինի էր պատվիրել,- բայց ինչ արած, ամեն մեծատոհմիկ ունի իր քմահաճույքները: Եվ վերջապես, նա կարող է նոր պատվերներ էլ տալ. չէ± որ հենց ինքն ասաց.
- Առայժմ այսքանը:
Խալդիտան հարգալից խոնարհվեց և անմիջապես հեռացավ: Պատկառանքից ծայրաստիճան զգաստացած պանդոկապանը չհամարձակվեց նույնիսկ զեկուցել, որ ձվածեղից բացի իր խոհանոցում կրակի վրա են միջին մեծության մեկ խոճկոր, լավագույն տարիքում կյանքից բաժանված մեկ ոչխար, երեսունվեց յուղալի կաքավ, քառասունութ նրբաճաշակ լոր, հինգ ամենասովորական հավ ու երկու ոչ սովորական հնդկահավ:
Քիչ անց խոհարար Ատոմը` հիսունին մոտ ատամնազուրկ կոդակ մի մարդ, որը խոհարարի հարգարժան աշխատանքը համատեղում էր մատուցողի կարևոր գործի հետ և կազմում պանդոկի ամբողջ անձնակազմը, աջ ձեռքին կլորավուն մի կուժ, ձախին` հիսուն ձվից պատրաստված ձվածեղի մատուցարան, խոհանոցից դահլիճ մտավ և մեծ հանդիսավորությամբ սեղանին դրեց պատվերը: Հայր Արտաշեսը, որը նախօրոք մտադրվել էր խստագույն պատիժներ կիրառել պանդոկի նկատմամբ, եթե աննրբանկատորեն ձվածեղը գինուց առաջ մատուցեին, միանգամից լավ տրամադրության մեջ ընկավ ու խոհարար մատուցողին հրամայեց խմել մի մեծ բաժակ իր իսկ բերած գինուց: Ատոմը ձեռնպահ մնաց հին հայկական սովորույթից, ըստ որի` համեստ պատկառանքով պետք է երկու կամ երեք անգամ հրաժարվեր հյուրասիրությունից, ու մի շնչով դատարկեց հսկայական գավաթը: Խոհարարի արարքից խանդավառված Արտաշեսը բարձր ու բավական գարշելի հռհռաց և ընկերաբար զարկեց խոհարարի ուսին, ինչից սա քիչ մնաց ընկներ:
Ատոմն ինքն էլ ամբողջ սրտով ծիծաղեց և գավառական պարզամտությամբ ցուցադրեց փտած խոռոչը, ուր տարիներ առաջ երեսուներկու առողջ ատամներ էին եղել: Այնուհետև խոհարար մատուցողն իր պետի խիստ հայացքի ներքո խոհանոց վերադարձավ: Հիմա արդեն Ատոմի ատամնազուրկ երախն ու առնետի աչքերի պես պսպղացող աչքերը երևում էին ճաշարանը խոհանոցից բաժանող փոքրիկ լուսամուտից: Խալդիտան ևս մեկ խիստ հայացք գցեց իր ստորադրյալի ուղղությամբ, որ սա չափը չանցնի: Ամեն օր հո այդպիսի հյուրեր չէի±ն լինում: Խալդիտան իրեն շոյված էր զգում, որ այդ պատվարժան մարդիկ հատկապես իր պանդոկն են ընտրել: Քարավաններ հաճախ էին կանգ առնում Արզանում, բայց հարուստ վաճառականները խղճուկ պանդոկի փոխարեն հարմարավետ ու ճոխ հյուրատներ էին ընտրում: Խալդիտայի վրա մեծ տպավորություն էր թողնում նաև կատարյալ անտարբերությունը, որով Արտաշեսը խոսում էր նախարարների, բդեշխների, գլխավոր քուրմ Վահան Վահունու և նույնիկ Տիգրան թագավորի մասին:
Դժվար ժամանակներ էին: Արզանը երկու խմբավորման էր բաժանված: Մի մասը հավատարիմ էր թագավորին, մյուսը հակված էր առանձնանալ և անկախ պետություն հիմնել: Խալդիտան կոնկրետ քաղաքական դիրքորոշում չուներ և միանգամից անցնում էր այն մարդկանց ճամբարը, որոնց հյուրընկալում էր իր պանդոկում: Երբ ներկա էին լինում երկու կողմերի ներկայացուցիչները, Խալդիտան բազմանշանակ ու խորիմաստ լռություն էր պահպանում, և կողմերից յուրաքանչյուրը համոզված էր լինում, որ պանդոկապանն իրենց մարդն է: Ինքն իրեն Խալդիտան մտածում էր, որ վճարունակ անջատողականը բնավ վատ չէ թագավորի վճարունակ կողմնակցից և, ինչ խոսք, շատ ավելի գերադասելի է թագավորին հավատարիմ մնացած դատարկ գրպանով մարդուց: Ճիշտ է, հպատակի պարտքը պահանջում է հավատարիմ լինել նրան, ում երդում ես տվել, բայց մյուս կողմից, եթե Վահագն աստծո կամոք Մեծ Հայքի արևմտյան մասում նոր թագավոր օծվի, և ինքը նոր երդում տա նրա ներկայացուցչին, մի±թե այդպիսով ամեն բան իր տեղը չի ընկնի: Ամեն դեպքում, հիմա Խալդիտայի հյուրերը թագավորական իշխանության ներկայացուցիչներ էին, իսկ դա նշանակում էր, որ թագավորի կողմնակից է նաև Խալդիտան: Նրան զարմացնում էր նաև, թե ինչու է Արտաշեսը զայրացած հայհոյում բոլորին: Հայհոյեց Անգեղ Տան նախարարին. հոգ չէ, նախարարը չի իմանա այդ մասին: Հայհոյեց բդեշխ Գագիկին. դա էլ մի կերպ տանելի է: Անխղճորեն ցեղը մտցրեց Վահան Վահունուն և տրորեց ինչքան ուժ ուներ. դա էլ կարելի է չլսելու տալ` զբաղված ձևանալով սեղանի ետևում: Բայց երբ հարգարժան քարավանապետն ամբողջ ուժով բռունցքը սեղանին զարկեց և ասաց.
- Չէ¯, չեմ կարող համակերպվել այս թագավորի հետ: Սա վերջին անգամը կլինի, որ կատարում եմ նրա հանձնարարությունները: Խիստ զայրացած եմ վրան...
Խալդիտան զարմանքից ու վախից փշաքաղվեց և փոքր-ինչ կռանալով` լռելյայն փախավ խոհանոց: Պետք է ասել, որ իզուր արեց: Հատուկ պանդոկապանի համար ասված խոսքերը նախերգանքն էին այն ամենի, ինչ պատրաստվում էր ներկայացնել Արտաշեսը, ուստի և հետ կանչեց նրան: Երբ իրերի նախկին վիճակը վերականգնվեց, իր դերին անցավ չինական քարավանի առաջնորդի օգնականը:
- Շատ սխալ ես վարվում, հայր Արտաշե°ս, քո փորձառու և հավատարիմ ձեռքը ավելորդ չէր լինի պետության համար:
- Նախարարներն ինքնուրույնության են ձգտում, իսկ քրմերը ժողովրդին են թալանում,- շարունակեց Արտաշեսը, ապա մեկ շնչով դատարկելով գինու բաժակը` այպիսի կատաղությամբ հարձակվեց ձվածեղով լի ափսեի վրա, ասես դա լիներ Մեծ Հայքում տիրող ճգնաժամի գլխավոր պատճառը:
- Եթե իմ կամքը լիներ, հատ-հատ կախել կտայի բոլորին, ով թագավորի դեմ է ելել,- համարձակ մեջ ընկավ պանդոկապանը և սույնով պաշտոնապես ձևակերպեց իր քաղաքական կողմնորոշումը:- Իսկ ամենաշատը քրմերն են լկտիացել: Վերջին ամիսներին նրանց պատճառով մի քանի ընտանիք սնանկացան ու հեռացան Արզանից: Մեր վիճակն էլ մի բան չէ: Իբր եկամուտի միայն տասներորդ մասն են տանում: Հազար ու մի հավելյալ ծախս ունենք, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բայց ինչ արած, առանց աստվածների ողորմածության...
- Լռի°ր, Խալդի°տա, լռի¯ր հանուն աստվածների,- կատաղած գոռաց Արտաշեսը և բռունցքով հզոր հարված հասցրեց սեղանին:- Երբեք մի խառնիր քրմերին և աստվածներին: Մի ժամանակ էր, որ նրանք աստվածների տան սպասավորն էին: Հիմա դա արհեստ է, որ բանեցնում ու իրենց հատկապես լավ են զգում գողերն ու խարդախները: Իսկ ամենամեծ խարդախն ու գողը Վահան Վահունին է:
Խալդիտան վախից կծկվեց: Այդպիսի բան խոսել մի մարդու մասին, որը ոտք էր գցում թագավորական իշխանության հետ, վտանգավոր էր, չափազա¯նց վտանգավոր: Հենց այդ պատճառով պանդոկապանը փորձեց շրջանցել հարցը:
- Ինչ ճիշտն է ճիշտ, նրանց տված օգուտն էլ քիչ չէ: Ես բազում քրմերի եմ ճանաչում, որոնք միջնորդ են մեր և աստվածների միջև: Նրանք կատարում են բոլոր ծեսերը թաղումների և հարսանիքների ժամանակ և չափավոր վճարի դիմաց գուշակություններ են անում...
- Հայրս աստղերին նայելով` դա կարող է ուզածդ քրմից լավ անել,- հպարտացավ Առնակը, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց:
- Ձուկը գլխից է հոտում, Խալդի°տա: Վահունին առանց քաշվելու վերջնագրեր է ներկայացնում Տիգրան թագավորին ու նորանոր հողեր զավթում պետությունից, խառնվում է քաղաքականությանը և բանակցություններ վարում օտարների հետ, ասես ինքն է երկրի օրինական տիրակալը: Մեծ Հայքը ողողված է մատնիչներով, և չեմ զարմանա, եթե հենց հիմա նրանք ներս մտնեն ու ձերբակալեն ինձ: Բայց դրանով ինձ չես վախեցնի: Թեկուզ Վահան Վահունին անձամբ գա, երեսին կասեմ ողջ ճշմարտությունը և այս կուժը գլխին կկոտրեմ:
Այս ասելով` քուրմը սեղանից վերցրեց դատարկ կուժն ու այնպես ուժգին նետեց դեպի դուռը, ասես այնտեղ իսկապես Անահիտի տաճարի քրմապետին էր տեսել և ամբողջ սրտով ցանկանում էր ի կատար ածել սպառնալիքը: Երբ կուժը տպավորիչ կերպով հազար կտոր եղավ, Արտաշեսը որոշեց ամբողջացնել գործողությունը և սեղանին իջեցված քաջարի բռնցքահարվածով, որն ամանեղենի համերաշխ զնգոց բարձրացրեց, եզրափակեց պատկերը:
- Ես դեռ կբռնեմ նրա կոկորդից,- շարունակեց Անահիտի տաճարի քուրմը,- ես զինվորի որդի եմ և զինվորի թոռ, իմ պապն ու հայրը հավատարմորեն Արտաշես և Արտավազդ թագավորներին են ծառայել, ու եթե սաստիկ բարկացածությունս չլիներ, ինքս էլ Տիգրան թագավորի մերձավորների թվում կլինեի: Ես դա երբեք չեմ ների նրան: Արքայազն Գուրը Բաբելոն ուղարկելու համար հոգևոր անձ էր խնդրել, իսկ նա առանց մտածելու ինձ տվեց, որ գոնե մի փոքր ժամանակով ազատվի ինձնից: Արտաշես թագավորը առատ վարձատրել է իմ նախնիներին, իսկ նրանք երդվել են հավատարմորեն ծառայել թագավորին ու նրա սերունդներին: Ես էլ երդում եմ տվել, ու եկել է կատարելու ժամանակը:
Լռություն տիրեց: Իր մեղմ տզզոցով այն երբեմն համարձակվում էր խախտել միակ ճանճը, որը համաչափ պտույտներ էր գործում ուտելիքի և հայր Արտաշեսի յուղոտված մորուքի շուրջը, բայց այդպես էլ չէր համարձակվում վայրէջք կատարել:
- Ամբողջ պանդոկը ճանճերով ես լցրել,- բարկացած գոռաց քուրմը ու կրկին ձեռքը սեղանին զարկեց: Խալդիտայի խոսուն հայացքի ներքո Ատոմը նորից ճաշասենյակ վազեց և սարսափելի հայհոյանքներ տեղալով` հարձակվեց ճանճի վրա: Անակընկալի եկած ճանճը սկզբում կտրուկ ավելացրեց արագությունը, ապա, երբ համոզվեց, որ ուժերն անհավասար են և դիմադրությունն` անիմաստ, խելամտորեն նահանջեց դեպի առաստաղն ու կորավ տեսադաշտից: Արժանանալով ևս մեկ գավաթ գինու` Ատոմը դարձյալ իր տեղը վերադարձավ, բայց` կարճ ժամանակով: Արտաշեսը բավականաչափ համարեց պանդոկապանի վրա գործած տպավորությունը: Հիմա կարելի էր ճոխ պատվերներ տալ, իսկ ամենավերջում հայտնաբերել, որ դրամապանակը մոռացել է: Իհարկե գումարի կրկնակին ծառայի հետ կուղարկի հաջորդ օրը: Հանուն արդարության պետք է նշել, որ Արտաշեսն անպայման կվճարեր, եթե դրամ ունենար:
Բայց ինչ անես, երբ աստվածները փողն այսպես անարդարացի են բաշխել` շատ դրամ տվել են նրանց, որոնք սիրում են ոչ, թե ծախսել, այլ հավաքել, իսկ փողը վայելել սիրողներին իսպառ զրկել դրանից: Դե արի ու դիմացիր այդ անարդարությանը, երբ հարևան սենյակում տապակվող խորտիկներն այդպիսի անուշ բույր են արձակում: Իր խիղճը հանգստացնելու համար չինական քարավանի առաջնորդը մտքում որոշեց, որ անպայման վարձահատույց կլինի, երբ հարստանա ու հրամայեց սեղանին դնել այն ամենը ինչ տապակվում էր խոհանոցում: Սկզբում Ատոմը ներս բերեց կաքավներն ու լորերը և ավանդական մեկ բաժակ գինուց բացի մեկ լոր ստացավ, որպես պարգև: Ապա ներս բերվեցին միջին մեծության խոճկորը, լավագույն տարիքում կյանքից բաժանված ոչխարը, հավերն ու հնդկահավերը: Հերթական անգամ գինու հույսով գավաթը պարզած Ատոմը խմիչքի փոխարեն հարված ստացավ վզակոթին, քանզի աններելի վրիպում էր թույլ տվել: Ինչ իմաստ ունի այսքան ուտելիք դնել սեղանին, երբ գինին վերջացել է:
Պատժին լիովին համաձայն խոհարարն այնպիսի արագությամբ ուղղեց իր սխալը, որ կրկին վերականգնեց բարեհաճ վերաբերմունքն իր հանդեպ: Նրան այլևս չթողեցին խոհանոց վերադառնալ. էլ բերելու բան չկար, իսկ սեղանին բազմած գինու տասը հսկայական սափորները դատարկվելու համար ժամանակ էին պահանջում:
Ատոմը հարմարավետ տեղավորվեց սեղանի մոտ ու նոր պատասխանատու գործ գտավ իր համար: Խնամքով մասերի էր բաժանում խոճկորն ու ոչխարը և դատարկվելուն պես լցնում գավաթները: Ճիշտ է, նա մի դիտողության էլ արժանացավ, բայց` ոչ խիստ: Ամեն անգամ հո չէի±ն ասելու, որ իր գավաթն էլ լցնի: Տեսնելով, որ այլևս անհնար է խոհարարին վռնդել խոհանոց, Խալդիտան ինքն էլ առիթ գտավ տեղավորվելու սեղանի մոտ: Հարուստ մարդիկ են, ի±նչ կլինի, եթե մի երկու գավաթ գինի խմի ու մի կտոր միս ճաշակի նրանց հաշվին: Խրախճանքը սկսվեց: Արտաշեսն այնպիսի եռանդով էր կտոր-կտոր անում խորոված հավը, ասես անձնական թշնամուն էր մահապատժի ենթարկում: Հետո նույն բախտին արժանացրեց նաև մի հնդկահավի և լորերից ու կաքավներից շատերին:
Առնակն ուսուցչից հետ չէր մնում: Գիշատիչ գազանի եռանդով նախ ոչնչացրեց խոճկորի երկու հինգերորդ մասը, ապա, երբ նկատեց, թե ինչպես է Արտաշեսն ավարտում հաշվեհարդարը հնդկահավի հետ և ախորժալի հայացքներ նետում մնացած միակ հնդկահավին, հաշմված խոճկորին մի կողմ թողեց: Ատոմն ու Խալդիտան սկզբում մի փոքր երկչոտ էին, բայց շուտով թողեցին ամեն մի ձևականություն: Կերվածին համապատասխան` սեղանակիցները գինի էին խմում: Ատոմը ևս մի քանի անգամ գինու ետևից մառան գնաց: Հայր Արտաշեսի պահվածքն անհանգստության տեղիք էր տալիս: Նախկին հարյուրապետը գավաթը գավաթի ետևից էր դատարկում և մոտ էր խմածության այն աստիճանին, երբ գինին մարդուն առյուծ է դարձնում ու ստիպում մոռանալ ոչ միայն վախի, այլ ողջախոհության մասին: Դատարկ կժերը դեպի դուռը նետելը սովորություն դարձավ: Կավե անոթների թռիչքներն իրար էին հաջորդում, և ինչպես կատապուլտի արկերը կզարնվեին թշնամական զորքի հոծ շարքերին, սափորներն ուժգին բախվում էին կաղնե ամուր դռանը ու ջարդուփշուր լինելով` ցած թափվում: Մի բան էր միայն ափսոսում Արտաշեսը. Վահան Վահունու բացակայությունն էր, որը տեղեկանալով իր հանդեպ նախկին հարյուրապետի անբարյացակամությանը, թաքնվում էր ուր պատահի և դրանով անհասանելի դարձնում իր զզվելի մռութը Արտաշեսի զորեղ բռունցքին: Վերջին միտքը հայտնելով` նախկին հարյուրապետը սեղանից վերցրեց քիչ առաջ Խալդիտայի բերած գինով լի կուժն ու նետեց դեպի դուռը: Այդ նույն պահին զարմանալի զուգադիպությամբ պանդոկի դուռը բացվեց, և կավե կուժը խփվելով մարդու ճակատին, որը երևի ներս մտնելուց բացի ուրիշ ոչ մի վատ բան չէր ցանկանում անել, փշուր փշուր եղավ: Պանդոկապան Խալդիտան վախեցած կծկվեց վաճառասեղանի ետևում: Չիմանալով ինչպես վարվել` Առնակն անվճռականորեն ոտքի կանգնեց: Վախեցավ և հայր Արտաշեսն ինքը:
Ասվածի ազդեցության տակ բոլորին թվաց, թե եկողներն իսկապես Վահունու մարդիկ են, և հաշվի առնելով, որ նրա կողմից ձերբակալվածները հաճախ առհավետ կորցնում էին ազատությունը, կարելի է գլխի ընկնել, թե ինչպիսի զգացումով համակվեցին նրանք: Սեղանակիցները վազքով մոտեցան դժբախտին, որը փռվել էր գետնին ու կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Անծանոթի ճակատին հսկայական ուռուցք էր գոյացել: Ծանր էր շնչում: Ատոմը խոհանոցից սառը ջուր բերեց: Առնակը տուժածին պառկեցրեց նստարանին, իսկ Հայր Արտաշեսը պատռեց շորը, որ լսի սրտի աշխատանքը: Քիչ անց ևս երկու ներս մտան: Արտաշեսը զգոնացավ, քշտեց հոնքը, Առնակը ձեռքը սրին տարավ: Սակայն, բարեբախտաբար դրանք Վահան Վահունու մարդիկ չէին, այլ օտարերկրյա ճանապարհորդներ, որոնք իրենց ընկերոջ ուշացումից անհանգստացած` ներս էին մտել` պարզելու իրերի դրությունը: Նրանցից մեկը արշամաշատցի բարձրաստիճան քուրմ էր: Տեսնելով, որ իր ծառայի հետ ոչ մի սարսափելի բան չի պատահել, հյուրը ներկայացավ որպես ճանապարհորդ Արամազդ, որն ուղևորվում է Արտաշատ, որպեսզի այցելի Անահիտի տաճար: Արտաշեսն իր օգնությունն առաջարկեց: Քարավանի հետ գնալն ավելի ապահով կլիներ: Արամազդը խիստ ուրախացավ այդ անսպասելի զուգադիպությունից: Ընդամենը հինգ րոպե պահանջվեց, որպեսզի նորահայտ ծանոթներն ընկերանան: Մեկ ժամ անց, երբ սեղանին արդեն ո°չ տապակած խոճկորն ու ոչխարը կային, ո°չ անհամար կաքավներն ու հավերը, սեղանակիցները վերջնականապես եղբայրացան: Խալդիտան նոր ուտեստեղեն ճարեց ու նորանոր գինու սափորներ բերեց: Խոր գիշեր էր, երբ խրախճանքն ավարտվեց: Արամազդը ցանկացավ վճարել, սակայն Արտաշեսի խոժոռ հայացքի ներքո ստիպված էր տեղի տալ: Բայց արի ու տես, որ խոժոռվածը չկարողացավ գտնել դրամապանակը, որը երևի տանն էր թողել...
12. Հայր Արտաշեսը ծանոթանում է Արամազդի հետ
Պանդոկապան Խալդիտան պատվարժան հյուրեր ուներ: Արտաշատցի ազնվականներ էին, չինական քարավանի առաջնորդ հայր Արտաշեսը և նրա օգնական Առնակը: Ճիշտ է, Խալդիտան փոքր-ինչ զարմացած էր համեստ պատվերներից, որ ստացել էր կարևոր պարոններից,- Արտաշեսն ընդամենը մեծ ամանով ծվածեղ ու մի սափոր գինի էր պատվիրել,- բայց ինչ արած, ամեն մեծատոհմիկ ունի իր քմահաճույքները: Եվ վերջապես, նա կարող է նոր պատվերներ էլ տալ. չէ± որ հենց ինքն ասաց.
Շատ կենդանի է գրված ու կարդացվում է ոգևորությամբ: Նման կենդանի ոճ, այն էլ պատմավեպերում, հազվադեպ է հանդիպում: Ի դեպ, Իլֆի և Պետրովի ոճին եմ նմանեցնում...
Շատ կենդանի է գրված ու կարդացվում է ոգևորությամբ: Նման կենդանի ոճ, այն էլ պատմավեպերում, հազվադեպ է հանդիպում: Ի դեպ, Իլֆի և Պետրովի ոճին եմ նմանեցնում...
Լիոն ջան, վեպը դեռ նոր ընթացքի մեջ է մտնում: Գլխավոր հերոսներից շատերը դեռ նոր են ներկայացվելու :)
Իլֆի ու Պետրովի պահով չեմ կարող ասել: Կարծիքներն այնքան հակասող են իրար, որ մարդ վախենում է մի բան ասի :))
13.Փիլիսոփայական ակնարկ ՙԹագավորը և նրա տրամադրությունը՚ թեմայով
Թագավորի տրամադրությունը կարևորագույն գործոն է պետության և նրա հպատակների համար: Եթե տրամադրությունը լավ է կամ առնվազն` ոչ վատ, արքան հավասարակշռված է և արդարամիտ, գթասիրտ և առատաձեռն: Եթե գիշերը լավ է քնել, ու վատ երազները չեն վրդովել հպարտ և զգայուն հոգին, կասկած մի ունեցեք, որ դրան հաջորդած օրը նա ազնվորեն կծառայի ի վերուստ տրված իր արտակարգ բախտավիճակին և մինչ արեգակի մայր մտնելը, հնարավոր է` նաև մայրամուտից շատ ժամեր անց, կտքնի ի շահ պետության և հպատակների: Բանելով ամենաաշխատասեր մեղվից էլ ջանասիրաբար` նա իր նպատակներին հասնելու համար չի խնայի ո°չ իր վերոհիշյալ հպարտ, զգայուն և անմահ հոգին, ո°չ էլ մարմինը (նույնպես զգայուն, սակայն հպարտության հետ որևէ կապ չունեցող, երբեմն գինով հեղեղված և մահվան ենթակա): Եթե տիրակալը լավ լուր է ստացել (այնքա¯ն կարևոր` բարձր տրամադրություն ունենալու համար), և ի վերջո որակ կազմող մանրուքները դեռ չեն հասցրել իրենց քայքայիչ ազդեցությունն ունենալ նրա արքայական տրամադրության վրա, ապա բանտային կալանք կսահմանի նրա համար, ում մեկ այլ դեպքում անպայման կգլխատեր:
Պատճառ բերելով որևէ աննշան աստվածության նվիրված էլ ավելի աննշան որևէ տոն` նա մեծահոգորեն ազատ կարձակի թեթև հանցանք կատարածներին, կխլացնի ականջները ամենուր վխտացող մատնիչների համար ու վեհ, ինչպես Վահագն և Միհր աստվածները, կշողշողա ամենքի սրտում: Հողագործների համար ջրանցքներ կփորվեն, արհեստավորների համար արտոնություններ կստորագրվեն, իսկ զառամյալ զինվորները գահի հաշվին ցմահ թոշակի կարժանանան: Պաշտոնյաները պետական պարգևագրեր ձեռք կբերեն, իսկ զինվորականները մեկ քայլ ևս առաջ կգնան իրենց բարդ ու խճճված աստիճանակարգում: Արքայական տոհմի ներկայացուցիչները շռայլ նվերներ կստանան (անձամբ թագավորի ձեռքից) և ի ցույց դնելով սույն ծանրակշիռ փաստարկը` հիմք կունենան փքվելու մարդկանց և աստվածների առաջ: Արքայազնները նոր ձիեր ու շներ կստանան, ինչի շնորհիվ չեն ձախողի որսաշրջանի բացման կարևորագույն արարողությունը և կկարողանան բաց ճակատով դուրս գալ հասարակական կարծիքին հանդիման: Թագուհին վերջապես ձեռք կբերի իր երազների գագաթնակետ (առայժմ) ոսկյա և արծաթե սպասքի հանրահայտ հավաքածուն, ինչի խնդրանքը կտրուկ մերժվել էր, երբ անխոհեմություն էր ունեցել անպատեհ ժամի խնդրել:
Հակառակ դրան, եթե արքան պակաս հաջողակ է եղել, ու նրա սիրահետումները փոխըմբռնում չեն գտել հերթական գեղեցկուհու կողմից, եթե անկողին է մտել որսամսից ու գինուց ծանրացած ստամոքսով, ամբողջ գիշեր տանջվել մղձավանջային երազներից և ի լրումն` առավոտ կանուխ տեսել զարդացավով բռնված թագուհու թթված դեմքը, ապա, հողագործնե°ր և արհեստավորնե°ր, զինվորնե°ր ու պալատականնե°ր, թագավորական ազգականնե°ր և արքայազննե°ր, այդ օրը չեք փառաբանի արքային և նրան որևէ աստծո հետ չեք համեմատի: Իրար ականջի կասկածելի բաներ կշշնջաք և օրորելով գլուխներդ` կմտաբերեք, որ նախկին թագավորը, ինչի¯ մասին է խոսքը, ավելի լավ էր հոգ տանում հպատակների համար: Ձեր անարժան պահվածքին համապատասխան` նորին մեծություն թագավորը ուշադիր շուրջբոլորը կնայի և նույնպես ինչ-որ եզրահանգումների կգա: Ականջները լայն կբացվեն մատնիչների համար, և մահափորձի պատրաստվող բազմաթիվ չարագործներ ու դավաճաններ կհայտնաբերվեն: Թագավորական ազգականներից շատերը կշնորհազրկվեն ու հեռու կվանվեն նրա սրբազան անձից, զինվորականների մեջ ի հայտ կգան անձինք, որոնք, մեղմ ասած, գլուխ են պահել վերջին պատերազմի ժամանակ:
Պալատականների գործունեությունը ջանասիրաբար կքննվի, և թագավորության նույնիսկ ամենավերջին մարդը կիմանա, որ նրանք պետական ունեցվածքի ստոր հափշտակիչներ ու արքայական գանձարանի անկշտում գռփողներ են: Չանդրադառնանք արդեն թագավորական ընտանիքի անդամներին, որտեղ արքայազնները չափից ավելի երես են առել (ի±նչ որսաշների ու ձիերի մասին կարող է խոսք լինել), իսկ թագուհին, ում թթված դեմքը ոչ վաղ անցյալում այնքան բեղմնավոր ազդեցությունն էր ունեցել վերոհիշյալ իրադարձությունների վրա, այնքան էլ չի համապատասխանում իր կարևորագույն դերին և ցոփ կյանքի ու շռայլության վատ օրինակ է տալիս հպատակներին: Արժե± արդեն նշել, որ աստվածների օծած այդ ազնվագույն և նրբազգաց մարդու սրտում այլևս տեղ չմնաց հասարակ ժողովրդի համար…
Իսկ այս բոլորը դեռ ներքին խնդիրներ են: Երկրի արտաքին քաղաքականության վրա ևս թագավորական տրամադրության ազդեցությունը պակաս կարևոր չէ: Վատ տրամադրություն ունեցող տիրակալը կարող է զայրանալ, վերջնականապես կորցնել հավասարակշռությունը և ՙարքայից արքային՚ ուղղված նամակում պարզապես ՙարքա՚ անվանել նրան, հարևան թագավորին դիմել առանց պարտադիր տիտղոսաշարի, ինչի հետևանքով նրանք անպայման մահացու կվիրավորվեն և պատերազմ հայտարարելու բնական ցանկություն կունենան: Վատ տրամադրության հետևանքով արքան պակաս նրբազգաց է դառնում նաև իր դաշնակիցների նկատմամբ և կորցնում նրանց վստահությունը: Իհարկե, կան բացառություններ, ինչպես կասեր պոետը, ուժեղ, երկաթյա կամք ունեցող միապետներ, որոնց անթափանց դեմքը երբեք չի մատնի և ոչ մի զգացմունք, իսկ իմաստուն և արդարամիտ վճիռները ոչ մի դեպքում չեն կապվի վատ կամ լավ տրամադրության հետ: Սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ այդպիսի թագավորներ քիչ են եղել և այսօր էլ շատ չեն: Միհրդատ Արշակունի... Քանի¯ մարդու գլուխ է կտրել այդ շնորհալի թագավորը միայն այն բանի համար, որ դժբախտություն են ունեցել անպատեհ ժամի նրա արյունոտ ձեռքի տակ ընկել: Քանի¯ լեզու է կտրել լոկ նրա համար, որ այդ մարդիկ անպատեհություն են ունեցել վատ լուր հաղորդել: Միհրդատ Եվպատորը նույնիսկ պարթև անվանակցից վատն էր, իր փառասիրությանը հագուրդ տալու համար ընդունակ տասնյակ հազարավոր մարդկանց արյուն հեղել: Նա արդեն հասցրել էր սպանել հարազատ մորն ու կնոջը, հետագա տարիներին սպանելու էր նաև որդիներից երեքին, որոնցից Արիարաթին` բացառապես նախանձից: Հապա ինչ ասենք մյուսների մասին, երբ հզորագույններն են վատ օրինակ տալիս…
Սակայն մի կողմ թողնենք աշխարհի հզորներին, նրանց մասին չէ հիմա մեր խոսքը: Պետությունը, որի տիրակալի մասին պատրաստվում ենք խոսել, գտնվում է Մեծ Հայքի արևմտյան սահմանին, տարածքով շատ մեծ չէ, կոչվում է Ծոփքի թագավորություն և Արտան Երվանդունի անունով տիրակալ ունի: Չնայած իր ոչ մեծ չափերին, Ծոփքը խիտ է բնակեցված և բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ունի, որոնց մեջ Արշամաշատ մայրաքաղաքը, շնորհիվ բացառիկ դիրքի և անառիկ պարիսպների, արժանի է հատուկ ուշադրության: Թագավորությունը քարավանային ճանապարհների ամենաբանուկ մասում է, ուստի հարուստ է ու զարգացած: Ծոփքի գանձարանները լի են ոսկով, իսկ պահեստները` ապրանքով: Բացի այդ, Ծոփքը փոքրաթիվ, սակայն մարտունակ բանակ ունի, որի շնորհիվ Արտան Երվանդունին շարունակ խառնվում է քաղաքական անցուդարձին և դաշնակցային շահավետ պայմանագրեր ձեռք բերում: Բայց եթե տեսնելու լինենք Ծոփքի թագավորին հենց այս պահին (մտնելով ճաշասենյակ, որտեղ ընթրում է ընտանիքի և մերձավորների հետ), ապա նրա մռայլ և անկենդան դեմքից հեշտությամբ կեզրակացնենք, որ ճարպկորեն կնքված միջպետական պայմանագրերն այլևս հոգեկան բավարարվածություն չեն պատճառում փառասեր միապետին և քարավաններից գանձված անհաշիվ հարստությունները չեն ջերմացնում նրա սիրտը:
Արտան Երվանդունին` Ծոփքի թագավորության հզոր ու պատկառելի տիրակալը, ընթրիքի սեղանի շուրջ նստած` մթնել էր սև ամպի պես, և թվում է` ոչնչով հնարավոր չէր հաճոյանալ նրան, մի մարդու, որը սովորաբար կենսուրախ էր ու մարդամոտ: Սպարապետ Շամը` թագավորի ամենամոտ ազգականն ու սպարապետը, սեղանի շուրջ տիրող ծանր մթնոլորտն աշխուժացնելու երկչոտ փորձ արեց, սակայն Արտանը ուշադրության իսկ չարժանացրեց նրան: Նույն ճագատագրին արժանացավ և Նանե թագուհին, որի հմայիչ ժպիտն ու կարկաչուն ձայնը մեկ անգամ չէ, որ ուղղակի ազդեցությունն էին ունեցել Ծոփքի քաղաքականության վրա: Արքայի վատ տրամադրությունից անմասն չմնացին նաև արքայազնները` թագաժառանգ Արշամը, որն առաջին կնոջից էր մնացել, և Մեհրուժանը` գեղեցկուհի Նանեի որդին: Հոր ծանր հայացքի տակ, որ սահմռկեցուցիչ ու վանող էր, նրանք մի քանի հակիրճ փսփսոց փոխանակեցին ու նպատակահարմար համարեցին լռել: Այդպիսին է աշխարհի կարգը: Երբ մռայլ և անտրամադիր է արքան, պարտավոր են մռայլ և անտրամադիր դառնալ (կամ գոնե ձևանալ) նրա պալատականները, զորավարները, մերձավորները և նույնիսկ ընտանիքի անդամները: Բոլոր հպատակները:
Ահա, թե ինչ էր պատահել…
Սույն իրադարձություններից ուղիղ տասնվեց տարի առաջ, նույն տարում, երբ Մեծ Հայքի հայերն իրենց թագաժառանգ Տիգրանին պատանդ ուղարկեցին պարթևներին, երբ Միհրդատ Եվպատորն օգտվելով տիրող համընդհանուր խառնաշփոթից` իր երկրին միացրեց Փոքր Հայքը, իսկ Արշամաշատում վախճանվեց Ծոփքի թագավոր Երվանդը, կատարվեց մի աննշան դեպք, որը չնայած որոշակի տհաճություն պատճառեց նոր թագադրվող անձին, սակայն արագորեն մոռացության տրվեց: Թագադրման արարողության ամենահանդիսավոր պահին, երբ Արտան Երվանդունին, այն ժամանակ քսանյոթամյա գեղեցիկ ու պնդակազմ մի երիտասարդ, գլխավոր քուրմ Արամազդի ձեռքից ստացավ արքայական նշանները` արևի սկավառակը և արծվակիր գավազանը, բոլորի համար անսպասելի առաջ եկավ Անահիտի տաճարի մեկ այլ քուրմ, ինչպես հետագայում ասացին Արտանին` Միհր անվամբ մի ընկնավոր ու կիսախելագար, և հետևյալն ասաց արքային. ՙԿթագավորես ուղիղ տասնյոթ տարի, հետո գահընկեց կլինես և կսպանվես ավելի արժանավորի կողմից, որն իր անունով քաղաքում է թագավորելու՚: Հոգեկան հիվանդի խոսքերն ասես մտրակի շառաչ լինեին վայրկյան առաջ թագադրված Արտանի դեմքին: Նա, որ ո°չ ներկայիս փորձառությունն ուներ, ո°չ էլ ինքնատիրապետումը, գունատվել էր մեռելի պես, ու եթե չլինեին մերձավորները, ընդունակ չէր լինի քայլ անգամ անել:
Բարեբախտաբար արքաները մենակ ու անպաշտպան չեն լինում: Հիմա, երբ պետք էր նորաթուխ թագավորին սատարել իրենից ոչինչ չներկայացող մի ոջլոտ խելագարից, առավել ևս, պաշտպանների պակաս չզգացվեց: Միհրին արագ մեկուսացրին և էլ ավելի արագ դատավճիռ կայացրին: Քուրմը պետք է հրաժեշտ տար կյանքին գլուխը մարմնից անջատելու պարզունակ և փորձված եղանակով, որը և կկատարվեր անմիջապես, եթե ուշքի եկած թագավորը չհրամայեր կանգ առնել: Արտան Երվանդունին նախ խորին զարմանք հայտնեց այն կապակցությամբ, թե ինչպես է այդ խելագարը հայտնվել թագադրման արարողությանը, ապա, երբ բացատրեցին, որ Միհրը մինչ այս անվնաս անձնավորություն է եղել և անթերի կատարել քրմի իր փոքրիկ, բայց պատասխանատու պարտականությունները, մեծահոգաբար կյանք շնորհեց նրան: Ճիշտ է, ապահովության համար պատվիրեց կտրել խելագարի լեզուն, թե չէ մեկ էլ տեսար թագավորությունով մեկ կսկսեր ավել-պակաս դուրս տալ: Բայց, դե, լեզուն հո կյանք չէ±: Իհարկե, ինչպես և կյանքը, մեկ անգամ է տրվում մարդուն, սակայն համաձայնեք, որ առանց լեզվի էլ կարելի է երկար տարիներ գոյություն քարշ տալ, մանավանդ առօրյա կյանքում այնքան էլ պետք չէ Միհրին: Նա կարող է ապրել և նույնիսկ շարունակել նախկին գործը, այսինքն օծման արարողությունների ժամանակ խորհրդանշական իրեր մատուցել Անահիտի տաճարի քրմապետին: Բայց արդեն ստիպված կլինի դա անել միայն ձախ ձեռքով: Միայն ձախ ձեռքով, քանզի, Միհրի աջ ձեռքն էլ Արտան թագավորը հրամայեց կտրել: Չնայած ուղեղի ոչ բնական վիճակին` Միհրը տառաճանաչ էր: Մեկ էլ տեսար կավիճը վերցրեց ու միանգամայն անպարկեշտ բաներ գրեց տաճարի պատին բոլորովին:
Պետություն ղեկավարելը ծանր լուծ է: Ընկղմվելով առօրյա բազում գործերի մեջ` Արտանն արդեն մեկ ամիս անց չէր հիշում այդ դեպքը: Միհրի և նրա չար գուշակության մասին հիշեց տասնվեց տարի անց միայն: Եվ ահա թե ինչպես...
Լիոն ջան, վեպը դեռ նոր ընթացքի մեջ է մտնում: Գլխավոր հերոսներից շատերը դեռ նոր են ներկայացվելու :)
Իլֆի ու Պետրովի պահով չեմ կարող ասել: Կարծիքներն այնքան հակասող են իրար, որ մարդ վախենում է մի բան ասի :))
Malxas ջան, անկեղծ ասած մի բանից եմ վախենում, որ վեպի ինտրիգը պահել հանկարծ չկարողանաս և այնքան տարվես գեղեցիկ, բայց պատումի հետ քիչ կապ ունեցող մանրուքներով, որ գլխավորը կորի: "12 աթոռ"-ում Իլֆն ու Պետրովը դրա համար քննադատվում են և նույն թերությունը "Ոսկե հորթ"-ում արդեն չկա: Նու, որ ասածս պարզ լինի, խոսքս վերաբերվում է օրինակ նման պասաժներին. "Պատկառանքից ծայրաստիճան զգաստացած պանդոկապանը չհամարձակվեց նույնիսկ զեկուցել, որ ձվածեղից բացի իր խոհանոցում կրակի վրա են միջին մեծության մեկ խոճկոր, լավագույն տարիքում կյանքից բաժանված մեկ ոչխար, երեսունվեց յուղալի կաքավ, քառասունութ նրբաճաշակ լոր, հինգ ամենասովորական հավ ու երկու ոչ սովորական հնդկահավ:"
Սա գեղեցիկ է, բայց չափի մեջ ու չպիտի գերակշռի ասելիքում - իմ համեստ կարծիքով, իհարկե :)
Ընդհանուր առմամբ վեպը նույն մակարդակի է և գրված գլուխները հիմնականում նման չեն իրար: Վեպի իրադարձությունները դեռ նոր են հետաքրքրանալու: Եթե մինչև հիմա հետաքրքրությամբ կարդացել ես, ուրեմն հետագայում ավելի տարված կկարդաս:
Գեղեցիկ նկարագրությունների մասով չեմ վիճի: Հնարավոր է, որ երբեմն գերակշռում են գեղեցիկ բառերն ու համեմատությունները, հնարավոր է նաև, որ նոր ոճ է և ընթերցողին անհրաժեշտ է ընտելանալ: :)
Ոճը միանշանակորեն նոր է, ըստ իմ համեստ գիտելիքների իհարկե, նոր է` համենայն դեպս պատմավեպի համար: Ուղղակի շատ կուզենայի, որ շատ չտարվեիր նման պասաժներով...
14.Բանաստեղծներ, փիլիսոփաներ և աստղագետ
Արտան թագավորը սովորաբար կատարում էր Նանե թագուհու քմահաճությունները, բայց այս անգամ համբերության բաժակը լցվեց: Եվ հարցը բոլորովին էլ այն չէր, որ դրանք ավելի ու ավելի թանկ էին նստում: Արտանի համար հարցն ավելի շատ սկզբունքային էր: Ըստ նրա դատողության` մի բան է, երբ կինը հարկերի հաշվին ոսկյա զարդեր ու թանկարժեք զգեստներ է շորթում ամուսնուց, մարմարյա արձաններ ու տարաշխարհիկ կենդանիներ ձեռք բերում` վտանգելով սահմանամերձ գոտու ամրոցի կառուցումը, և միանգամայն այլ բան, երբ կինը, այս թուլություններից զատ, սկսում է օտարալեզու թանկարժեք գրքեր ձեռք բերել, որոնցից բառ իսկ չի հասկանում, պոետների և փիլիսոփաների ոհմակ է պահում, որոնց մշտական ներկայությունը ջղայնությունից բացի ոչ մի օգուտ չի տալիս: Եվ մի±թե իրավացի չէ միապետը, երբ վերին աստիճանի քաղաքավարի ասում է կնոջը.
- Սիրելի°ս, ես խորագույն պատկառանքով եմ վերաբերվում մտավոր գիտելիքների հանդեպ քո նորաբուխ հակմանը, սակայն անհրաժեշտ եմ համարում ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ պոետների և փիլիսոփաների թվով մենք վաղուց անցել ենք հին աթենացիներին, և եթե Աթենքում ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս, սոկրատեսներ, արիստոտելներ ու անաքսագորասներ, ապա Արշամաշատի պալատում հանգրվանածները սովորական հարբեցողներ ու դատարկախոսներ են, որոնք, ի միջի այլոց, այնքան էլ էժան չեն նստում պետական գանձարանին:
Նանե թագուհին, որը սովորաբար բարձր էր դասում ամուսնու կարծիքը, այս անգամ ստիպված էր մի քանի վերապահումներ անել, տեղ-տեղ փոքր-ինչ տարակարծիք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կտրականապես դեմ լինել նրան: Այո°, ասում էր նա, պոետներին և փիլիսոփաներին անհրաժեշտ է արժանավայել կերակրել, վայելուչ հագցնել, իրենց տաղանդին համապատասխան աշխատավարձ նշանակել, և դա, իրոք, որոշակի գումար նստում է գանձարանի վրա, այստեղ թագուհին լիովին համաձայն էր ամուսնու հետ, բայց եթե հաշվի առնենք, որ Ծոփքի թագավորության առաջին տիկինը գործնականում դադարել է թանկարժեք արդուզարդ, նոր առանձնատներ և տարաշխարհիկ կենդանիներ ու բույսեր ձեռք բերել, մի±թե առավել խնայողություն չենք ունենում: Ճիշտ է, հարկ համարեց ճշտել թագուհին, որոշ բաներից այնուամենայնիվ անհնար է հրաժարվել: Վաճառական Արտաշիրը Հնդկաստանից թանկարժեք արդուզարդ է բերել, որի պատվերը տրվել է նախքան առաջին տիկնոջ` մտավոր գիտելիքների հակման սկսվելը: Մեկ այլ վաճառական Եգիպտոսից փոքրիկ, չքնաղ կոկորդիլոսներ է բերել: Ինչի համար են կոկորդիլոսնե±րը...
Ո°չ, պալատում չեն պահվելու, նորին մեծությունը կարող է հանգիստ լինել: Նանեն պետք է որ ասած լիներ, քիչ անց նույնիսկ վստահաբար հիշեց, որ այդ մասին հաստատ ասել է թագավորին: Խոսքը թագուհու` արքայական պուրակում լճակ ունենալու անմեղ, սակայն վճռական ցանկության մասին էր: Հենց որ հազարավոր բանողները պուրակում ավարտեին աշխատանքը, իսկ ջրկիրները լցնեին լճակը, փոքրիկ ու չքնաղ կենդանիները բնակվելու էին այնտեղ:: Արտան թագավորն իմացավ նաև, որ անհրաժեշտ է հատուկ ջրմուղով աղբյուրի պաղ ջուր հասցնել Արկաթիակերտի թագավորական առանձնատուն, որն, ի դեպ, շտապ վերանորոգման կարիք ուներ: Եթե շհաշվենք թագուհու սույն ցանկությունները, ինչպես և մի քանի ուրիշ լայնածավալ, սակայն ոչ արժանահիշատակ ձեռնարկումներ, ապա նա, իրոք, հրաժարվել էր ճոխ ապրելակերպից և լիովին արդարացված իրավունք ուներ ուզածին չափ փիլիսոփաներ, պոետներ և գիտնականներ պահել:
Սակայն Արտանին այնքան էլ համոզիչ չթվացին թագուհու փաստարկները և նա նոր պատճառաբանություն բերեց` խիստ կասկած հայտնելով մտավորականների իրազեկության աստիճանի մասին: Ի¯նչ պոետներ են դրանք, եթե, փոքրիշատ տանելի ոչ մի ստեղծագործություն չունեն թատրոնի համար, ի¯նչ փիլիսոփաներ են, եթե ոչ միայն սեփական աշխատություններ չունեն, այլև սխալ են մեկնաբանում հին և հայտնի փիլիսոփաների գործերը, ի¯նչ գիտնականներ են... Թագուհու երկաթակուռ համբերությունը, որն այդ օրն այնքա¯ն փորձությունների էր դիմացել և օգնել, որ Ծոփքի առաջին տիկինը հանգիստ տանի տիրակալի բոլոր դիտողություններն ու արժանավայել պատասխաններ տա, ՙգիտնականներ՚ բառի վրա պայթեց իր ամբողջ ուժգնությամբ և ի ցույց արքայի դրվեց այնաստիճան զգացմունքայնությամբ, որ Արտանը մի պահ նույնիսկ մտածեց` շատ չանցա±վ արդյոք չափը:
Մի կողմ թողնենք պոետներին և փիլիսոփաներին, խիստ վիրավորված ձայնով ասում էր Նանե թագուհին, բայց ի±նչ գիտնականների մասին է խոսում արքան: Շատ չէ± արդյոք ծերունի մի խեղճուկրակ աստղագետի, համար, որը կարողանում է ամենաքչով բավարարվել և ամենաշատ օգուտն է տալիս թագավորական պալատին: Աշխատավարձից նա կտրականապես հրաժարվել է, փոխարենը խոնարհաբար խնդրում է մի աննշան բան` գտնել իր ընկերոջը: Արտան թագավորը գաղափար իսկ չուներ, թե ինչ օգուտ կարող են տալ ինչպես ծերունի աստղագետը մասնավորապես, այնպես էլ աստղագիտությունն ընդհանրապես: Այդ մասին նա անվստահ հարցրեց թագուհուն: Այդպիսի տգիտության կողքով անհնար էր անտարբեր անցնել և ամբողջ ուժով չծիծաղել, եթե հարցնողը նույնիսկ Ծոփքի թագավորն է: Հենց այդպես էլ վարվեց գեղեցկուհի Նանեն և այնքան հմայիչ և խոցող, որ թագավորի մեջ վճռական ցանկություն առաջացրեց` անհապաղ դադարեցնել այդ չափազանց ձգձգվող խոսակցությունն ու հետագայում այլևս երբեք դրան չանդրադառնալ: Ինչքան ուզում է թող մեծացնի այդ դատարկագլուխների ՙշքախումբը՚, մեկ է, մի գեղեցիկ օր ձանձրանալու է դրանցից: Վերջակետ դնելու համար Արտանը թաքցրեց թեթևակի վիրավորանքը, թագուհու հետ ինքն էլ ծիծաղեց և նորից աստղագիտության մասին տեղեկություններ խնդրեց:
Ինչո±վ է այն այդքան օգտակար: Ինչպես ասացինք, դա միայն վերջակետ դնելու համար էր: Պատասխանն այնաստիճան չէր հետաքրքրում թագավորին, որ հարցը տալով` իսկույն սկսեց ուրիշ բանի մասին մտածել: Մտովի գտնվելով ուրիշ տեղ` Արտանն այն է պատրաստվում էր հրաժեշտ տալ, երբ կնոջ շուրթերից հնչած ՙգուշակություն՚ բառը սթափեցրեց նրան: Ի±նչ, հարցրեց նա, ուրեմն աստղերի միջոցով հնարավոր է գուշակությո±ւն անել: Թագուհին ավելի ու ավելի էր զարմանում ամուսնու տգիտության վրա, բայց, ի տարբերություն առաջին անգամվա, բարեհոգի էր ու մտերմիկ: Արդեն այնքան լավ էր տրամադրված ամուսնու հանդեպ, որ մեծահոգաբար համաձայնեց որոշ ժամանակով նրան զիջել աստղագետին: Ճիշտ է, նա առայժմ մոտակա լեռն էր բարձրացել, որպեսզի աստղերն ուսումնասիրի, սակայն կարելի էր շտապ հետ կանչել, այդ մասին թագուհին իսկույնևեթ կհոգա: Թագավորը, չնայած ՙգուշակություն՚ բառին որոշ ուշադրություն էր դարձրել, չէր ուզում ժամանակ կորցնել չնչին աստղագետի վրա, սակայն վտանգավոր համարեց մերժել այդ մեծահոգի և սրտանց առաջարկը: Բացի այդ, նրա մտքում մի ծրագիր հասունացավ: Տեսնենք աստղագետի գուշակությունն ինչքանով կհամընկնի քուրմ Արամազդի վերջերս արած գուշակությանը:
15.Եղեգերգ լեռան գագաթին
Արևը սաստիկ այրում էր, սակայն եղանակը շոգ անվանել չէր կարելի: Սառը քամին միջնաթափանց հասնում էր այն սակավաթիվ ու հաստատակամ մարդկանց ոսկորներին, որոնք Եղեգերգ լեռան գագաթն էին բարձրացել, և ստիպում նրանց ավելի խնամքով փաթաթվել իրենց տաք թիկնոցներով, կամ թաքնվել մի կերպ շինված հոլիկներում: Ձյունը շատ տեղերում դեռ չէր հալվել ու հաճախ անձրև էր գալիս: Հեռվում նշմարվում էին Արշամաշատի պարիսպները, իսկ լեռան աջ ու ձախ կողմերով հոսում էին Արածանի և Տիգրիս գետերը, որոնք լեռան գագաթից փոքրիկ, ոլոր-մոլոր կապտավուն բծերի էին նմանվում: Գիշերն անձրևն ավելի հորդառատ էր դառնում և քամին այնպիսի սաստկությամբ էր փչում, որ թվում էր` աշխարհի վերջը եկել է: Գիշերվա եղանակը պակաս կարևոր չէր, քանզի Եղեգերգ լեռան գագաթին հանգրվանած մարդիկ մութն ընկնելուն պես ոչ թե պատսպարվում էին հոլիկներում ու պառկում քնելու, այլ գիշատիչ գազանների նման դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և...
Ինչպես կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, խոսքը հիմա այն մասին է լինելու, թե ինչ նպատակներ ունեին Եղեգերգի ձյունածածկ գագաթը բարձրացած մարդիկ, սակայն երևի ավելի ճիշտ կլինի ամեն ինչ սկսել սկզբից:
Հայկական Տավրոսը սկիզբ է առնում Կապադովկիայի և Ծոփքի սահմանագլխից ու տարածվելով դեպի արևելք` հասնում մինչև Վանա լիճ: Ճանապարհին այն երկու հավասար մասի է բաժանում Ծոփքի թագավորությունը, որի հարավային կողմում Արկաթիոկերտ, Արշամեա և Ամիդ քաղաքներն են, իսկ լեռնաշղթայից դեպի հյուսիս` Հերապոլիսը և մայրաքաղաք Արշամաշատը: Արշամաշատից քիչ արևմուտք, Խարբերդի դաշտի անմիջական հարևանությամբ թագավորության ամենամեծ լիճն է, իսկ դեպի արևմուտք` թագավորության ամենաբարձր գագաթը: Լիճը, երկրի անվան նմանությամբ, Ծովք են կոչում, իսկ լեռը, որի եղեգով պատված լանջերը մեղմ սուլում են քամոտ ժամանակ, Եղեգերգ անունն է ստացել:
Ծոփքում աստղագիտությունը մեծ ժողովրդականություն չէր վայելում, աստղադիտարանները լքված կամ բարձիթող իէին, սակայն, ինչպես դժվար չէ կռահել, աստղերին նայել հնարավոր էր: Բավական էր միայն պարզ աստղազարդ գիշեր ընտրել և հայացքն ուղղել դեպի երկինք: Բայց եթե առավել խոր եք սովորել աստղագիտությունը և, բացի այդ, վայելում եք Ծոփքի առաջին տիկնոջ բարեհաճությունը, կարող եք ավելի արդյունավետ միջացների դիմել: Կարող եք թիկնազորի հրամանատարից քաղաքային պարիսպների վրա բարձրանալու թույլտվություն ստանալ և հասնելով այնտեղ` փոքր-ինչ ավելացնել տեսանելի աստղերի քանակը: Կարող եք մագլցել Արշամաշատի ամենաբարձր շինության գագաթն ու այդպիսով համարյա կրկնապատել երկնային լուսատուների քանակը: Իսկ եթե այդ ամենը ձեզ դեռ անբավարար է թվում և տենչում եք նորանոր աստղեր հայտնաբերել երկնակամարում, ապա կարող եք արքայական թիկնազորից ուղեկիցներ խնդրել և բարձրանալ Եղեգերգ լեռն ի վեր, որը Հայկական Տավրոսի բարձունքների երկար շղթայում կարևոր օղակ է` Արշամաշատից մեկ օրվա ճանապարհի վրա:
Հենց այս միջոցին էր դիմել Արտան Երվանդունու արքունիքում հանգրվանած աստղագետ Զարեհը, որը մինչ ընկերոջը գտնելը որոշել էր ժամանակն իզուր չվատնել: Աստղագետի ուղեկիցները քսանն էին, բոլորն էլ երիտասարդ, մինչև երեսուն տարեկան զինվորներ, որոնք սկզբում տհաճորեն ընդունեցին Եղեգերգ լեռան գագաթ բարձրանալու և մեկ շաբաթ այնտեղ հաստատվելու լուրը, բայց հետզհետե ավելի ու ավելի մեծ հետաքրքրությամբ էին հետևում Զարեհի զանազան ցնդաբանություններին:
Արշավի մասնակիցների միջև այսպիսի խոսակցություններ էին լինում:
- Մանկուց սիրել եմ աստղերին նայել,- ասում էր մի զինվոր, որին Հայկակ էին կոչում,- բայց երբեք չեմ կարծել, թե դրանց վերաբերյալ կարող է գիտություն լինել:
- Իսկ ես ավելի զարմացած եմ աստղերի միջոցով կատարվող գուշակություններից,- ընկերոջը լրացնում էր մեկ այլ` Վաչագան անունով զինվոր:- Հայրս հաճախ էր Արամազդի տաճար գնում, որ ապագայի մասին տեղեկություններ ստանա, բայց չեմ կարծում, թե գուշակություն անելուց առաջ քրմերից որևիցե մեկը երբևէ երկինք նայած լինի:
- Մինչդեռ դա այնքան էլ դժվար ու անհավանական չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից,- ժպտալով պատասխանում էր աստղագետը:- Ձեզնից յուրաքանչյուրը օրվա ընթացքում հաճախ երկինք է նայում և գուշակություններ անում, որոնք լիովին իրականանում են:
Զինվորները, որոնց խիստ հետաքրքրեց աստղագետի ասածը, սկսեցին խմբվել նրա շուրջ:
- Պատվարժան պալատական գիտնակա°ն,- ձեռքերը վեր պարզելով` բացականչեց Հայկակը,- քո խոսքերը միգուցե և ճիշտ են, սակայն ոչ մի կերպ ինձ վերաբերվել չեն կարող: Երբ առիթ է լինում թուր գործածել, քչերը կարող են ինձ հավասարվել, ես դա դեռ կապացուցեմ գործի մեջ, բայց ինչ վերաբերում է աստղերով գուշակություն կատարելուն, ապա այստեղ ես վերջին մարդն եմ Ծոփքի թագավորությունում:
- Հարգարժան պալատական զինվո°ր,- ձայնը Հայկակի ձայնին նմանեցնելով և ուրախ ժպտալով` պատասխանեց Զարեհը,- մեկ րոպեից երկինք նայելով` դու գուշակություն կանես, որը կիրականանա ուղիղ հինգ րոպե անց:
Հայկակը սարսափած մի քայլ նահանջեց ու շուրջբոլորը նայեց, հետո քաջ զինվորը ձեռքը թրին տարավ և սույն պարզամիտ և իմաստազուրկ արարքով ուրախ ու անզուսպ քրքիջ առաջացրեց ընկերների մոտ:
- Մեկ րոպեն լրացավ,- զինվորների քրքիջն ընդհատեց Զարեհը,- երկինք նայիր, Հայկա°կ:
Արքայական թիկնազորի զինվորը անվստահ վեր նայեց, ապա կասկածանքով լի հայացքն ուղղեց աստղագետին:
- Իսկ հիմա գուշակիր, թե ինչ կլինի հինգ րոպե անց,- բարեհոգի հրամայեց Զարեհը:
- Չեմ կարող,- անմիջապես պատասխանեց Հայկակը, որն այնպես էր լարվել, կարծես այդ գուշակությունից էր կախված Ծոփքի թագավորության ճակատագիրը:
- Ինչ կա որ, քեզ մի փոքր կօգնեմ,- հարմարավետ նստելով մոտակա քարին` ասաց աստղագետը:- Մի անգամ էլ նայիր երկինք և ասա` ինչ ես տեսնում:
Հայկակը կրկին գլուխը դեպի վեր բարձրացրեց, հետո հայացքն ուղղեց բերանները մինչև ականջները բացած ընկերներին և անվստահ ձայնով հայտարարեց.
- Արև եմ տեսնում:
Պատասխանը չափազանց պարզ ու հասարակ թվաց զինվորներին: Այդ կապակցությամբ նրանք իրենց պարտքը համարեցին սարսափելի հռհռոց բարձրացնել ու զանազան սրախոսություններ անել Հայկակի սահմանափակ մտածելակերպի վերաբերյալ: Զարեհը տիրական շարժումով ընդհատեց բոլորին և լրջորեն հարցրեց:
- Է±լ ինչ ես տեսնում, Հայկա°կ:
Աստղագետի խոսքից համարձակություն առած զինվորը մի մեկ հայացք նետեց դեպի վեր և ավելի վստահ ասաց:
- Տեսնում եմ մութ ամպեր, որոնք պատրաստվում են կլանել արևը:
Ոչ ոք այլևս չհամարձակվեց ծիծաղել: Բոլորը շունչները պահեցին ու սկսեցին սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը:
- Իսկ հիմա ասա, թե ինչ կլինի երկու րոպե անց,- սահմռկեցուցիչ ու չարագուշակ հանդիսավորությամբ հրամայեց Զարեհը:
Հայկակն առանց այդ էլ լարվածության գագաթնակետին էր: Աստղագետի` անբնական ձայնով արտասանած բառերն էլ ավելի անբնական հնչեցին քաջ զինվորի ականջներում և նրան լիովին հանեցին հավասարակշռությունից:
- Կսպանե¯մ,- Զարեհից զարհուրելի ձայնով գոչեց Հայկակն ու պատյանից դուրս քաշեց թուրը: Մյուս զինվորներն էլ այլայլվեցին ու վերցրին իրենց գեղարդները:
- Շրջան կազմեք,- հրամայեց Վաչագանը, որը տասնապետի պաշտոն ուներ արքայական թիկնազորում և հարկ համարեց անմիջապես անցնել իր պարտականություններին: Բոլորը վայրկյանապես շրջապատեցին աստղագետին, որպեսզի պաշտպանեն նրան աներևույթ վտանգից, իսկ Զարեհը հիասթափված ոտքի կանգնեց և հոգոց հանելով` ասաց.
- Տեղը դրեք թրերը: Այս անգամ էլ հարկադրված եմ ինքս գուշակություն անել:
Զինվորներն աստղագետի խոսքին ենթարկվելով` մասամբ խախտեցին մարտական շրջանը, բայց այդպես էլ չհամարձակվեցին թրերը տեղը դնել:
- Բոլորս երկինք ենք նայում,- զինվորների շարքին խառնվելով` ձանձրացող ձայնով ասաց աստղագետը:
Քսան լարված հայացքներ ուղղեցին դեպի ամպամած երկինք և քարացան սրտատրոփ սպասումով:
- Երբ երկինք ես նայում,- մեղմ ձայնով սկսեց աստղագետը,- և այնտեղ տեսնում մթին ամպեր, որոնք արդեն կլանել են Արևը, նշանակում է` քիչ հետո անձրև է գալու:
Զարեհի վերջին բառի հետ երկնքում կայծակ շողաց, ապա սարսափելի ձայնով որոտաց ամպրոպը: Մի քանի վայրկյան անց հորդառատ անձրև սկսվեց, ինչը զինվորների համար նոր ծիծաղի պոռթկման աղբյուր դարձավ, քանի որ սպասում էին ամեն ինչի, բացի այդ պարզ բնական իրադարձությունից: Ուրախությունն այնքան անկեղծ էր և համընդհանուր, որ ոչ ոք չվազեց պատսպարվելու հոլիկներում: Բարեբախտաբար անձրևը տևական չէր և դադարեց նույնքան անակընկալ, որքան սկսվել էր: Երբ ոգևորությունը փոքր-ինչ թուլացավ, զինվորներից մի քանիսը հայտարարեցին` եթե աստղագուշակությունն ընդամենը դա է, ապա իրենք էլ Զարեհից ոչ պակաս վարպետ աստղագուշակներ են, ուղղակի մինչ այս չեն իմացել դրա մասին:
Իսկ երբ Արշամաշատ վերադառնան, մի կողմ են նետելու զինվորական վտանգավոր ու անշնորհակալ գործը և անցնելու են աստղագետի եկամտաբեր աշխատանքին, որն, ինչպես հայտնի է, հարգի է թագավորական պալատում, որտեղ յուրաքանչյուր գիտնականի նախաձեռնություն խրախուսում ու հովանավորում է Նանե թագուհին: Զարեհը սրտանց հաջողություն մաղթեց զինվորներին այն գործում, որը պատրաստվում էին նախաձեռնել, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ նրանց գիտելիքները կարող են փոքր-ինչ անբավարար լինել պալատում որպես գիտնական ներկայանալու համար: Զինվորները ցանկություն հայտնեցին գիտելիքներ ստանալ, Զարեհն էլ խոստացավ սիրով կատարել նրանց խնդրանքը:
- Իսկ ինչքա±ն ժամանակ կպահանջվի, որպեսզի նույնքան բանիմաց աստղագետներ դառնանք, որքան դու,- հարցրեց Հայկակը, որն ամենաշատն էր ոգևորվել:
- Եթե խոստանում եք ամեն ինչում հնազանդվել ինձ,- պատասխանեց Զարեհը,- և պարտաճանաչ կատարել օրվա առաջադրանքները...
- Խոստանում ենք,- միահամուռ պատասխանեցին մի քանիսը:
- Այդ դեպքում, թերևս, հինգ տարին լիովին բավարար լինի:
- Հինգ տարի¯,- լսվեցին մի քանի հիասթսփված ձայներ:
- Իմ կարծիքով`մի փոքր շտապեցի մասնագիտությունս փոխելու հարցում,- ասաց Հայկակը:
- Ես նույնպես,- ընկերոջը միացավ Վաչագանը,- բայց կցանկանայի իմանալ, թե ինչ պիտի սովորեինք, եթե համաձայեինք քո աշակերտները դառնալ:
- Ամենասկզբում` մաթեմատիկա,- պատասխանեց Զարեհը,- հետո` երկրաչափություն, այնուհետև աստղագիտություն և նոր միայն` աստղագուշակություն:
Համընդհանուր ոգևորությանը փոխարինած հիասթափությանը շատ էր մեծ, ու երևի դա էր պատճառը, որ Զարեհն առաջարկեց զինվորներին նախնական գիտելիքներ տալ աստղագիտության վերաբերյալ: Դրանց օգնությամբ ճշգրիտ կարելի էր գուշակել գալիք օրվա կամ գիշերվա եղանակը: Զինվորները սիրով համաձայնեցին, և աստղագետը սկսեց:
- Եթե,- ասաց նա,- ծագող կամ մայր մտնող Արևը պարզ է, մթնած չէ, հավասար է և ծածկված չէ ամպերով, դա լավ եղանակ է նշանակում...
- Դա մենք էլ գիտեինք,- հռհռաց զինվորներից մեկը, սակայն աստղագետը ձեռքի շարժումով լռեցրեց նրան ու շարունակեց.
- Բայց եթե Արևի սկավառակը այլերանգ բծեր ունի կամ կարմրավուն է, կամ կարմրաշագանակագույն ճառագայթներ է արձակում, կամ մի կողմից ծածկված է դեղնավուն ամպային կուտակումներով և արձակում է երկար ճառագայթներ, ապա դա նախանշան է ուժեղ քամիների, որոնք կփչեն այն անկյուններից, որտեղ ուղղված կլինեն հիշյալ երևույթները: Եթե մայր մտնելու կամ ծագելու ժամանակ Արևը ներկված է մուգ կամ մոխրամանուշակագույն և ծածկված է ամպերով, միևնույն ժամանակ ունենալով ամպային դեղնավուն կուտակումներ ինչպես աջ այնպես էլ ձախ կողմերից, ուրեմն կարելի է խոսել ամպրոպի և անձրևի մասին:
Աստղագետն, իր կարծիքով, սկսել էր ամենապարզ ու դյուրընկալելի հարցից, սակայն ի զարմանս նրա` ասվածը դժվարամարս եղավ լսարանի համար: Զարեհը ստիպված ասածը կրկնեց ևս երկու անգամ, ավելի դանդաղ, քան առաջին անգամ, ապա առաջ անցավ:
- Կարևոր է նաև,- ասաց նա,- ուսումնասիրել Լուսնի շարժումը նորալուսնից, լիալուսնից և քառորդներից երեք օր առաջ ու երեք օր հետո: Երբ Լուսինը հայտնվում է պարզ և բարակ, իսկ շուրջբոլորը ոչինչ չկա, դա պարզ եղանակ է նշանակում: Բարակ ու կարմիր Լուսնի դեպքում, չլուսավորված մասի փոքր-ինչ շեղված տեսանելիությունը ուժեղ քամիներ է գուշակում այն ուղղությամբ, որ կողմ հատկապես թեքված է: Եթե Լուսինը մուգ է կամ գունատ, նշանակում է` ամպրոպ և անձրև: Լուսնի շուրջ դեղնավուն ամպի մեկ կուտակումը, որն աստիճանաբար գունատվում է, խոսում է պարզ եղանակի մասին: Երկու-երեք դեղնավուն ամպի կուտակումը փոթորիկ է երաշխավարում: Եթե պատառոտված ուրվագծերով են, ուրեմն ամպրոպը կուղեկցվի ուժեղ քամով: Լայն, մշուշանման ամպային կուտակումը ձյուն է նշանակում, գունատ ու պատառոտված ամպային կուտակումը` ձյունամրրիկ: Ինչքան շատ են ամպային կուտակումները, փոթորիկն այնքան ուժեղ կլինի:
Ասածը ևս մի քանի անգամ կրկնելով` Զարեհը բացատրեց նաև, թե ինչպես կարելի է կանխատեսումներ անել աստղերի օգնությամբ, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ ընկալման արդյունավետությունը շարունակում է ծայրաստիճան ցածր մնալ: Ջանալով կրկնել աստղերին վերաբերող մասը` զինվորներն արդեն հազիվ էին հիշում Լուսնի առանձնահատկությունների մասին, իսկ Արևի վերաբերյալ կատարելապես ամեն ինչ մոռացել էին: Աստղագետն աշակերտներին ստիպեց թուղթ ու գրիչ վերցնել, բայց դա էլ ոչ մի արդյունք չտվեց: Դժվար է ասել, թե ուրիշ էլ ինչ միջոց կընտրեր Զարեհն իր սաներին գիտելիքներ տալու համար, սակայն Արշամաշատից ժամանած սուրհանդակը վերջ տվեց ոչ միայն յուրահատուկ դասախոսությանն, այլև արշավախմբի` դեպի Եղեգերգ լեռ գործուղմանը: Արտան թագավորը Զարեհին հրամայում էր պալատ վերադառնալ: Տեսնել էր պետք, թե ինչպես թագավորի քսան թիկնապահները վայրկենապես հավաքեցին ունեցած-չունեցածն ու շարք կանգնեցին: Միայն աստղագետ Զարեհն էր դեռ դեռևս ուսապարկը դասավորում: Սկզբում մեծ խնամքով իրար կողքի դարսեց իր անհամար գրքերի փաթեթները, հազար անգամ հաշվեց դրանք ու վերջին պահին հիշեց, որ ՙՏիեզերքի մոդելը՚ հոլիկում է թողել: Զինվորներից մեկն արագ բերեց փաթեթը, ապա Զարեհը ևս հինգ անգամ հաշվեց գրքերը, նույնքան անգամ` ՙՏիեզերքի մոդելի՚ մոլորակների և աստղերի թիվը ու վերջապես հայտարարեց, որ պատրաստ է:
16.Սպիտակ ցուլը և Անահիտ աստվածուհին
Գյուղացու դժբախտությունները սկսվեցին դեռևս վաղ գարնանը, երբ տան միակ կովը սպիտակ ցլիկ ծնեց: Ընդհանրապես դա երջանիկ իրադարձություն էր, քանի որ յուրաքանչյուր սպիտակ ցուլ ի սկզբանե պատկանում էր Անահիտի տաճարին, և դրանով աստվածներն ասես առանձնացնում էին բոլորից այն մարդուն, ում ընտանիքում կամ ավելի ճիշտ կլիներ ասել` գոմում տեղի էր ունեցել այդ նշանակալից իրադարձությունը: Սակայն եթե դրան նայենք զուտ նյութական տեսանկյունից, կամ էլ աստվածներն ավելի նրբազգաց լինեին և բարեհաճեին հետաքրքրվել գյուղացու վաղուց խարխլված տնտեսությամբ, անպայման կնկատվեր, որ ամբողջ կյանքը պատերազմներում անցկացրած տարեց գյուղացուն սպիտակ ցուլն անհրաժեշտ էր ոչ պակաս, քան Անահիտ աստվածուհուն, գուցե և ավելի:
Եվ իրոք, եթե աստվածուհին կարող էր առանց այդ ցլի էլ շարունակել իր պատվավոր ու հաստատուն տեղը զբաղեցնել ինչպես մարդկանց սրտերում, այնպես էլ հայկական աստվածների տարաշխարհիկ և հոծ բազմության մեջ, ապա գյուղացուն առանց այդ ցլի ծայրաստիճան դժվար կլիներ համեմատաբար տանելի դիրք զբաղեցնել Ծոփքի թագավորության վերջին մարդկանց ցուցակում անգամ: Իհարկե, աստվածները շատ լավ գիտեին, թե ինչ են անում, և չնչին մահկանացուն չէ, որ պետք է դատի նրանց որոշումների մասին, սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրանց բացարձակ անտարբեր վերաբերմունքը աստվածապաշտ և առաքինի մարդու հանդեպ մինչև վերջ էլ անհասկանալի մնաց: Սպիտակ ցլիկին տարան, առանց հաշվի առնելու, որ նրան ծնած միակ կովն ազատվելուց շատ չանցած սատկել էր, հաշվի չառան նաև, որ բերքն անցյած տարի սակավ էր եղել, և ցորենն արդեն վերջանալու վրա էր: Դրան գումարած` չէին վճարվել հարկերը, իսկ դա օրենքի խախտում էր և մարդասպանությունից մեծ չարագործություն էր համարվում: Դատեցեք ինքներդ: Մարդը կարող է գրգռված վիճակում սպանել իր մերձավորին, հարբած` կյանքից զրկել հարևանին կամ բոլորովին անպատճառ վիճել ընկերների հետ և մահացու կռիվ սադրել: Այս ամենը մարդկային և ընկալելի թուլություններ են: Բարկության առաջին ալիքից հետո կարելի է գործն ավելի խորությամբ քննել, ցանկության դեպքում` մեղմացուցիչ հանգամանքներ ի հայտ բերել և ըստ թագավորական հատուկ հրովարտակի ներում շնորհել սխալված մարդուն:
Ի վերջո, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել: Եթե մարդը ոչ թե երեկվա պես գրգռված լիներ, այլ այսօրվա պես հանգիստ, մի±թե կաներ այդ բանը: Սակայն չվճարել պետական հա¯րկը... Եթե ինչ-որ պատճառով դա չեք արել երեկ, ապա բարի եղեք կատարել այսօր: Ձեր հանդեպ այնքան բարի կգտնվեն, որ ուշացման համար նախատեսված սովորական տուգանքից բացի, այլ պատիժ չեն կիրառի: Իհարկե, եթե այդ բարի վերաբերմունքից չլկտիանաք ու ինքնագլուխ չորոշեք հարկի վճարումը հետաձգել մինչև վաղը: Հարկ վճարելուց հրաժարվելը մի բան է, որն իրոք հնարավոր չէ հասկանալ, և արդեն անհնար է ներել: Եթե չեք վճարել պետության հարկը, կարող եք կասկած չունենալ, որ այս դեպքում արդեն բարկության ալիքը կսաստկանա, մեղմացուցիչ հանգամանքներ գտնելու համար ոչ ոք մատը մատին չի տա, իսկ թագավորը երբեք ոչ մի հրովարտակ չի արձակի: Գյուղացին մարդ սպանել էր միայն պատերազմի ժամանակ, թուրը ձեռքին, հարևաններին միայն լավություններ էր արել, ընկերների հետ երբեք չէր վիճել, սակայն ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այս ամենը դեռևս բավարար չէ տնտեսությունը կարգավորելու և հարկը վճարելու համար: Հավաքելով վերջին ուժերը` նա մի կերպ մուծեց գանձարանի տուրքը, սակայն տաճարների համար այլևս ոչինչ չմնաց, իսկ քուրմ հարկահավաքներն ավելի դաժան ու անմարդկային էին: Նրանք սպառնում էին ստրկության վաճառել գյուղացուն կամ խլել նրա միակ աղջկան, ինչին ի պատասխան հին զինվորը սպառնացել էր մեռնել զենքը ձեռքին, սակայն մինչ այդ հարկահավաքներից մի քանիսին այն աշխարհն ուղարկել:
Հուսահատ մարդն ընդունակ է ամեն ինչի. սա գիտեին նաև քրմերը, այնպես որ, երբ եկավ հարկի վճարման վերջին օրը, գյուղացու տուն ուղևորվեցին մինչև ատամները զինված պահակախմբի ուղեկցությամբ: Քրմերը երկար և հանգամանալի համոզեցին գյուղացուն, հազար անգամ բացատրեցին, թե ինչպիսի սրբապղծություն է տաճարի հարկը չտալը և որքան անհուսալի է իր վիճակը... Ի դեպ, հավելեցին, վիճակն այնքան էլ անհուսալի չէ, ինչքան թվում է: Գյուղացին տասնութը նոր բոլորած խարտիշահեր աղջիկ ունի, իսկական գեղեցկուհի, որին մինչև հիմա ձեռքից ձեռք չեն խլել միայն անօժիտ լինելու պատճառով: Եթե գյուղացին առաջնորդվի ոչ թե հայրական զգացմունքներով, որոնք այնքան հաճախ մոլորության մեջ են գցում մարդուն, այլ առողջ դատողությամբ, ապա հենց հիմա պայմանագիր կստորագրվի, ըստ որի` աղջիկն Անահիտի տաճարի քրմուհի կդառնա, իսկ ինքը կազատվի մոտակա մի քանի տարվա հարկերից: Հակառակ դեպքում վատ կլինի, շա¯տ վատ: Աղջկան, մեկ է, կտանեն, բայց գյուղացին արդեն կձերբակալվի և իշխանություններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ: Քրմերն, իհարկե, լռեցին այն ամոթաբեր ու ստորացուցիչ կյանքի մասին, որը սպասում էր Անահիտի տաճարին վաճառված յուրաքանչյուր աղջկա, սակայն առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ էր: Քանի որ գյուղացին մինչև վերջ հրաժարվեց հասկանալ իր օգուտն ու վնասը, քրմերն անցան վճռական գործողությունների: Սկզբի համար վառվող նետեր արձակեցին նրա տան վրա: Կրակն արագորեն կլանեց խրճիթը, իսկ քիչ անց` նաև անմիջական հարևանությամբ գտնվող գոմը: Կենդանիների աղեկտուր բառաչն ու խրխնջյունը խառնվեցին բոցերի սահմռկեցուցիչ ճարճատյունի հետ:
Գոմի դուռն արագ բացվեց, երկու տասնյակ ընտիր ձիեր դուրս թռան ու սարսափից խելագարված` սլացան տարբեր ուղղություններով: Մինչ քրմերը զարմացած մտածում էին, թե որտեղից աղքատին այսքան ձի, որոնցից թեկուզ մեկը վաճառելով` հնարավոր կլիներ վճարել հարկը, վառվող տան լուսամուտից հատու սուլոց լսվեց, և հարկահավաք զինվորներից մեկը հառաչելով տապալվեց գետին: Քրմերը համերաշխ նահանջեցին, ապա ծածկվեցին վահաններով ու կրկին սկսեցին մոտենալ վառվող տանը, որտեղից քիչ անց ստիպված դուրս եկավ կարգազանց գյուղացին: Անհավասար մարտ սկսվեց, որը, չնայած իր եզակի կատաղիությանը, կարճ տևեց: Առյուծի պես կռվող գյուղացին գետնեց հակառակորդներից ևս երկուսին, սակայն ինքն էլ շուտով հարված ստացավ թևին ու կորցրեց զենքը: Թվում էր` նախկին զինվորը չգիտի, թե ինչ է վախը: Գյուղացին դատարկ ձեռքերով հարձակվեց բազմաթիվ թշնամիների վրա, մեկից խլեց զենքը ու ևս մեկ նպատակային հարված հասցրեց առողջ ձեռքով: Սակայն քսան վայրկյան անց արդեն կապկպված և անօգնական ընկած էր գետնին: Բոլորի հայացքներն ուղղվեցին տասնութամյա գեղեցկուհուն, որի մասին, կատաղի մարտով տարված, մի պահ բոլորովին մոռացել էին: Աղջիկը սլացիկ մարմին ուներ, սպիտակ մաշկ և խարտյաշ մազեր: Կանաչավուն աչքերը ատելությամբ էին նայում մարդկանց, որոնք քիչ առաջ գերել էին հորը: Զինված քրմերը չարագուշակ ու ցանկասեր հայացքներով սկսեցին մոտենալ իրենց զոհին, սակայն ի դժբախտություն նրանց` նոր բարդություններ ծագեցին:
Պարզվեց` աղջիկն էլ զենք ունի, որը սպառնաց անմիջապես գործի դնել ու վերջ տալ իր կյանքին, եթե քրմերից մեկնումեկը համարձակվի առաջ գալ: Այդ արտաքուստն խաղաղ և նուրբ էակի հայացքում այնքան վճռականություն ու կամք կար, որ քրմերը քարացան տեղները: Նրանց գլխավոր նպատակն աղջկան տաճարի սեփականությունը դարձնելն էր, ու եթե իրականացներ սպառնալիքը, ապա գլխավոր քուրմ Արամազդը ավելորդ եռանդ ցուցաբերելու համար խստորեն կպատժեր նրանց: Տաճարի երկերեսանի սպասավորները սկսեցին խորամանկել: Խոստացան անմիջապես ազատ արձակել գյուղացուն, տաճարի միջոցների հաշվին վերականգնել այրված տունը: Քրմերը նկարագրեցին նաև այն անհոգ ու տարաշխարհիկ կյանքը, որը, նրանց ասելով, սպասում էր աղջկան Անահիտի տաճարում, սակայն հայրն ահարկու ձայնով հրամայեց աղջկան անմիջապես ի կատար ածել սպառնալիքը:
Թվում էր` եկավ հանգուցալուծման պահը: Աղջիկն արդեն բարձրացրել էր ձեռքը, որ ի կատար ածի հոր հրամանը, սակայն այդ օրն անսպասելի իրադարձությունների օր էր: Համաձայնեք, որ երբեմն այդպիսի օրեր իսկապես լինում են: Մոտ հարյուր մետր հեռավորության վրա հեծյալների մի մեծ խումբ երևաց, որն ակնհայտորեն արշավում էր դեռևս բոցերի մեջ գտնվող տան ուղղությամբ: Հեծյալները զինված էին: Նրանց մոտենալու հետ ակնհայտ էր դառնում, որ հարուստ ու մեծատոհմիկ մարդիկ են: Անակնկալի եկած քրմերը հետ քաշվեցին, գյուղացու սրտում հույսի նշույլ վառվեց, սպասումի մեջ քարացավ և խարտյաշ մազերով գեղեցկուհին: Հեծյալների տեղ հասնելուն պես նրանցից առանձնացավ և առաջ եկավ անասելի շքեղ հանդերձանքով երեսունհինգամյա մի տղամարդ, որն ամենայն հավանականությամբ գլխավորն էր նրանց մեջ:
- Ի±նչ է կատարվում այստեղ,- առանց նախաբանի ու տիրական հարցրեց անծանոթը և հերթով զննելով իրադարձության մասնակիցներին` կամաց-կամաց սկսեց ըմբռնել տեղի ունեցածը:
- Մենք գործում ենք գլխավոր քուրմ Արամազդի անունից, և Արտան թագավորից բացի չկա մի ուժ, որը կարողանա հակառակվել նրա կամքին,- պատասխանեց փոքր-ինչ ուշքի եկաց, հետևաբար, ամբարտավանության մի մասը վերականգնած քրմերից մեկը:
- Ահա թե ինչ,- ծիծաղեց անծանոթը,¬- իսկ եթե ես հենց հիմա քեզ հակառա±կն ապացուցեմ:
- Այս մարդը ծանր հանցագործություն է կատարել և այժմ պատասխան է տալիս իր արարքների համար: Գնա քո ճանապարհով, անծանո°թ, և մի խանգարիր կատարել մեզ մեր պարտականությունները:
- Դու երախտամոռ ես և հիմար,- արհամարհալից ժպտալով` ասաց անծանոթը:- Եթե իմ անակնկալ հայտնվելը չլիներ, այս չնաշխարհիկ էակն արդեն վերջ տված կլիներ իր կյանքին, ինչի պատճառով ինքդ հնարավոր է զրկվեիր ականջներից:
- Ով էլ որ լինես, գնա խաղաղությամբ և մի խառնվիր մեր տաճարի գործերին:
- Իսկ քո աչքերն ինձ հակառակն են ասում: Մնա և օգնիր ինձ դուրս գալ այս խճճված գործից:- Մեծատոհմիկը դադար տվեց, ապա իր շարժուն ու խորամանկ աչքերով զննելով ներկաներին` շարունակեց:- Ես միակ մարդն եմ, որը կարող է օգնել այս իրադարձության բոլոր մասնակիցներին: Անահիտի տաճարը տասն անգամ ավելին կստանա, քան կարող էր երազել, գյուղացին ազատություն և դրամ կստանա, որի օգնությամբ կվերականգնի իր տունը, իսկ այս աղջիկն իմ սեփականությունը կդառնա:
Քանի որ խարտյաշ մազերով գեղեցկուհին դեռևս սպառնալից կերպով կրծքին էր պահում սարսափելի դաշույնը, անծանոթը շտապեց հմայիչ ժպտալ և ավելացրեց.
- Դու անհանգստանալու կարիք չունես, չնաշխարհի°կ գեղեցկուհի: Դու տիրուհի կլինես բազմաթիվ մարդկանց վրա, և մեկ խոսքն իսկ բավական կլինի, որպեսզի կատարվի ամենաքմահաճ ցանկությունդ անգամ: Հիմա Արշամաշատ եմ ուղևորվում, ուր ինձ գրկաբաց սպասում է նորին մեծություն Արտանը: Ես չեմ կարող լիովին բացահայտել իմ անձը, սակայն վստահ եղիր` այն երկրում, որտեղ ապրում եմ, չկա ոչ ոք ինձ հավասար իր ծագմամբ ու վեհությամբ: Եվ մի կարծիր, թե ինչ-որ բան ուռճացրի, հակառակը, չափազանց համեստ արտահայտվեցի իմ անձի մասին:
Չթողնելով ներկաներն ուշքի գան, օտարական անծանոթը գոտկատեղից մի քսակ հանեց ու նետեց քրմերին:
- Սրանով տասն ամենագեղեցիկ աղջիկներ կգնեք ձեր տաճարի համար,- ասաց նա,- և հենց հիմա արձակեք գյուղացուն:
Թվում էր` ամեն ինչ կգնա նրա ցանկությանն համաձայն, բայց երբ գյուղացու կապերն արձակեցին և դուրս քաշեցին լաթի կտորը, որը բերանն էին խցկել, որպեսզի ավել-պակաս հրամաններ չտա, հետևեց անսպասելի պատասխանը.
- Ես իմ աղջկաս չեմ վաճառում,- ասաց նա,- վերցրու ուժով, եթե կարող ես:
Անծանոթի բարեհամբույր դեմքը վայրկյանապես մռայլվեց: Խարտյաշ մազերով գեղեցկուհին կրկին բարձրացրեց դաշույնը:
- Ի±նչ է քո ուզածը և ինչո±ւ ես որոշել սնապարծությանդ զոհել այս անմեղ էակին: Երբ իմանաս ով եմ, իսկ դա կլինի շատ շուտով, կզղջաս քո արարքների համար:
- Ես սնապարծ չեմ և այնուամենայնիվ որոշել եմ մեռնել աղջկաս հետ միասին: Թող իմանան Արտան թագավորն ու գլխավոր քուրմ Արամազդը, որ Ծոփքի թագավորությունում յոթանասունվեց դրահմի համար մարդ են սպանում և ստրկության վաճառում:
- Անամո°թ ստախոս,- խոսակցության մեջ մտավ քրմերից մեկը,- դու քսան ամենաընտիր ձի ունեիր և խորամանկորեն թաքցնելով` աղքատ էիր ձևանում:
- Լա°վ,- հանկարծ պայծառանալով` գոչեց օտարականը,- ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ցանկանում:
Այս խոսքի հետ նա գոտկատեղից մեկ այլ քսակ դուրս քաշեց և ոսկին ափերի մեջ լցնելով` օդ նետեց: Մինչ ներկաների ուշադրությունը շեղվել էր ոսկյա փոքրիկ անձրևի տեսարանից, անծանոթը կայծակի արագությամբ նետվեց դեպի աղջիկը և բացառիկ ճարպկությամբ խլեց դաշույնը:
- Ես աղջկադ վերցրի ուժով: Եթե ցանկանում ես, կարող ես վերջ տալ փուչ կյանքիդ, սակայն խորհուրդ եմ տալիս վերցնել այս ոսկով լեցուն դրամապանակը ու սպասել լուրերի: Շուտով կիմանաս իմ անունը և հպարտությունից...
Սակայն նույն պահին անծանոթը պողպատի սառնություն զգաց կոկորդին ու կիսատ թողեց խոսքը:
- Հանգիստ թող աղջկան ու չքվիր այստեղից,- ասաց մի ձայն, որը մեզ ծանոթ Հայկակինն էր: Նա ընկերների հետ նույնպես ականատես էր եղել իրադարձություններին ու որոշել էր կատարել զինվորի իր պարտականությունը:
- Եթե իմ գլխից մի մազ պակասի,- փորձելով սառնասիրտ ու անտարբեր երևալ` ասաց օտարականը,- Արտան թագավորը թաց տեղ կթողնի քեզանից:
- ...ում թագավորությունում մա±րդ ես առևանգում,- դեմքը դաժանորեն ծամածռելով`հարցրեց Հայկակը:
- Ես ստիպված եմ նորից կրկնել, եթե...
- Ճիշտն ասած` պատրաստվում էի ոչ թե մազ պակասեցնել քո գլխից, այլ պարզապես թռցնել այն,- հանդգնորեն պատասխանեց երիտասարդը,- իսկ թե ինչպես կարձագանքի դրան Արտան թագավորը, չշտապենք եզրահանգումներ անել, այլ թողնենք նրա հայեցողությանը: Ես նորին մեծության զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարում: Իսկ ո±վ ես դու, որ փորձում ես հրամաններ տալ Ծոփքի թագավորությունում:
- Իմ զինվորները եռակի շատ են և դրան գումարած` հեծյալ: Ձեզնից ոչ ոք կենդանի չի մնա, եթե մարտ ծավալվի,- տեսնելով, թե ինչպես փոխվեց ուժերի հարաբերակցությունը, ասաց անծանոթը:
- Դու այստեղ հյուր ես, սակայն քեզ պահում ես տիրոջ պես,- առաջ գալով` ասաց Վաչագանը,- եթե մարտ ծավալվի, ձեզնից շատերը նույնպես կենդանի չեն մնա, իսկ ամենաառաջինն այդ ցուցակում կլինես դու:
- Զինվորնե°ր...,- փորձելով խրոխտ երանգ տալ ձայնին` հրամայեց անծանոթը:
- Զինվորնե¯ր...,- ավելի բնական ձայնով հրամայեց Հայկակը:
Մոտ հարյուր մարդ, որը` սուրը մերկացրած, որը` նիզակը պարզած, որը` աղեղը ձգած, պատրաստվեցին մարտի: Լարվածությունը հասավ գագաթնակետին:
- Դու կարծես թե նման չես մարդու, որը սկզբունքայնությունից կամ հպարտությունից պատրաստ է մեռնել,- նորից խոսակցության մեջ մտավ Վաչագանը,- բաց թող աղջկան և հրամայիր զինվորներիդ տեղը դնել զենքերը, այլապես իմ համբերությունը սպառվում է, իսկ դա կարող է ցավալի հետևանքներ ունենալ նրա համար, ում պատճառով սպառվում է:
- Արտան թագավորը...
- Ես նույնպես Արտան թագավորի մոտ եմ գնում: Կարող ենք հանդիպել նրա պալատում, զրուցել, կիսել տպավորությունները...
- Իմ անունն Արիոբարզան է, ես Կապադովկիայի ամենաառաջին մեծատոհմիկն եմ,- համբերությունը կորցրեց անծանոթը:
- Իսկ ես այն մարդն եմ, որը թքած ունի քո նման մեծատոհմիկների վրա:
- Եթե ես գնամ, քրմերը կտանեն աղջկան,- վերջին փորձն արեց Արիոբարզան Կապադովկացին:
- Դա թող այլևս քեզ չանհանգստացնի, քրմերն իմ լավագույն բարեկամներն են:
Արիոբարզանը սկսեց կամաց-կամաց խաղաղվել և սթափ նայել իրավիճակին: Եվ իսկապես, ինչո±ւ վտանգել կյանքը, երբ կարելի է այս չնչին հարցը լուծել Արտան թագավորի միջոցով, որն ամենայն հավանականությամբ չի մերժի իրեն: Ուժի դիմել` կնշանակի պատերազմական գործողություններ սկսել հարևան երկրում: Այդ դեպքում արդեն Ծոփքի թագավորը բոլորովին այլ կերպ կնայի իրերին:
- Լա°վ,- ատամները սեղմած ասաց նա,- այս անգամ մարտադաշտը մնաց քեզ, բայց ավելի շուտ պարտություն կրեցիր, քան հաղթեցիր, հիշիր խոսքերս:
Այս ասելով` Արիոբարզանը բաց թողեց աղջկան և կատաղությամբ նետվեց թամբին: Կապադովկացիները փոշու ամպ բարձրացնելով` սլացան դեպի Արշամաշատ: Երբ նրանք անհետացան տեսադաշտից, Զարեհը մոտեցավ կապկպված գյուղացուն և զարմանքից քար կտրեց, քանզի դա իր ընկեր Արշամն էր, որին փնտրելու համար Ծոփքի թագավորություն էր եկել: Ահա այսպես պատահմամբ գտավ իր ընկերոջը, բայց չհասցրեց նույնիսկ գրկել նրան, երբ լսեց քրմի խոսքը, որ ուղղված էր Հայկակին:
- Անահիտի տաճարի գլխավոր քուրմ Արամազդի անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ, ո¯վ քաջ երիտասարդ, աստվածների բարի կամքն անպակաս կլինի քեզ համար:
- Նրանց բարի կամքն անպակաս կլինի առանց քո մաղթանքի էլ, իմ սևազգե°ստ բարեկամ,- քրմի կողմը դառնալով` ասաց Զարեհը,- ավելի լավ կլինի ասես, թե որքան է Արշամի պարտքը:
Սկսվեց մի խոսակցություն, որի ընթացքում քրմերը կրկին փորձեցին իրենցով անել աղջկան, սակայն աստղագետը շուտով քարը քարի վրա չթողեց նրանց դիրքերից: Ի¯նչ վճարի մասին է խոսքը, կծու-ծաղրական ասաց նա, հապա ինչո±ւ այդ դեպքում վերցրին Արիոբարզանի առաջարկած դրամը: Ի դեպ, եթե քրմերը ցանկանում են, ապա կարող են այն վերադարձնել: Զարեհն այստեղից ուղիղ պալատ է գնում, անպայման տեսնելու է կապադովկացի պատվարժան հյուրին, այնպես որ, նրա համար բոլորովին դժվար չէ Անահիտի տաճարին այդ ծառայությունը մատուցելը: Սակայն մինչ պալատ գնալը Զարեհը կուզենար մի փոքրիկ հարց էլ պարզել: Բանն այն է, որը վերը նշված գումարը քրմերի միակ պարտքը չէ: Սա Զարեհն ասում է խորին ափսոսանքով, բայց մի±թե սրբապղծություն չէր լինի աստվածներից թաքցնել ճշմարտությունը, որը հետևյալն է` Անահիտի տաճարի քրմերն, ի դեմս այսօրվա հերոսամարտի մասնակիցների, նյութական վնաս են պատճառել թագավորական գանձարանին:
Ո°չ, ո°չ, խոսքը գյուղացու խրճիթի մասին չէ, որն ինչպես ամեն բան Ծոփքի թագավորությունում, պատկանում է նորին մեծություն Արտանին, բայց, միևնույն ժամանակ, Արշամի մասնավոր սեփականությունն է: Եվ խոսքը խրճիթի հարևանությամբ գտնվող ախոռի մասին էլ չէ, որն արդեն Արշամի հարևանի սեփականությունն է, բայց արդեն վարձված նորին մեծություն Արտանի ծառաների, նույնն է թե` Արտանի կողմից, որտեղ Զարեհն ու իր ուղեկիցները լեռը բարձրանալուց առաջ, պահ էին տվել իրենց ձիերը: Եվ ահա, այդ ձիերը, որոնք հավանաբար այրվել են ախոռի հետ միասին... Իհարկե, քրմերը նախօրոք չէին կարող իմանալ, որ ախոռում թագավորական սեփականություն կա, Զարեհն այստեղ լիովին համամիտ է Անահիտի տաճարի սպասավորների հետ, նաև հավատում է, որ ձիերը չեն այրվել, այլ փրկվելով մահացու վտանգից` շարունակում են թափառել սարերում ու անտառներում: Ինչ կա որ, դա իսկապես մեղմացուցիչ հանգամանք է, որին կտեղեկացվեն և° գլխավոր քուրմ Արամազդը, և° նորին մեծություն Արտանը, այնպես որ, քրմերը կարող են հանգիստ լինել: Ախոռի և ձիերի մասին խոսակցությունից անմիջապես հետո պարզվեց, որ Անահիտի տաճարի սպասավորներն այնքան էլ վատ մարդիկ չեն, ինչպես թվացել էին առաջին հայացքից:
Բոլորն էլ ժողովրդի ծոցից էին ելել ու երբեք նման միջոցների չէին դիմի, եթե ծառայողական պարտականությունները չստիպեին: Զարեհը սրտանց համաձայնեց այս վերջին մտքի հետ ևս: Տեսնելով քրմերի անհավատալի փոխակերպությունը` աստղագետը վերջ տվեց կծու-ծաղրական տոնին, Արիոբարզանի տված փողի մասին իսպառ մոռացավ և ջերմորեն հրաժեշտ տվեց իր ոչ վաղեմի հակառակորդներին: Քրմերի գնալուց հետո Արշամին օգնություն ցույց տվին, կապեցին վերքերն ու գինի խմացրին: Գյուղացիների մյուս մասը Զարեհի ուղեկիցների հետ գտան ու հետ բերեցին մոլորված ձիերին, և արդեն իրենք էլ կարող էին ճանապարհ ընկնել. թագավորական հրամանն ուշացնել չէր կարելի: Մեկնելուց առաջ աստղագետը երկար զրուցեց ընկերոջ հետ: Արշամի գործերը դեռևս Արզանում էին սկսել վատանալ: Հուսահատ մի պահի նա նամակ էր գրել Զարեհին, սակայն չսպասելով պատասխանի` վերցրել էր աղջկան ու մեկնել Ծոփք, որտեղ, ըստ պտտվող լուրերի, բոլորն ապրում էին հարուստ ու երջանիկ: Բայց ահա Ծոփքում էլ ձախորդությունները շարունակել էին հետապնդել Արշամին... Զարեհն ընկերոջը հարևանների խնամքին թողեց և պատվիրեց պատրաստվել Արտաշատ մեկնելու:
16.Սպիտակ ցուլը և Անահիտ աստվածուհին
Գյուղացու դժբախտությունները սկսվեցին դեռևս վաղ գարնանը, երբ տան միակ կովը սպիտակ ցլիկ ծնեց: Ընդհանրապես դա երջանիկ իրադարձություն էր, քանի որ յուրաքանչյուր սպիտակ ցուլ ի սկզբանե պատկանում էր Անահիտի տաճարին, և դրանով աստվածներն ասես առանձնացնում էին բոլորից այն մարդուն, ում ընտանիքում կամ ավելի ճիշտ կլիներ ասել` գոմում տեղի էր ունեցել այդ նշանակալից իրադարձությունը: Սակայն եթե դրան նայենք զուտ նյութական տեսանկյունից, կամ էլ աստվածներն ավելի նրբազգաց լինեին և բարեհաճեին հետաքրքրվել գյուղացու վաղուց խարխլված տնտեսությամբ, անպայման կնկատվեր, որ ամբողջ կյանքը պատերազմներում անցկացրած տարեց գյուղացուն սպիտակ ցուլն անհրաժեշտ էր ոչ պակաս, քան Անահիտ աստվածուհուն, գուցե և ավելի:
Եվ իրոք, եթե աստվածուհին կարող էր առանց այդ ցլի էլ շարունակել իր պատվավոր ու հաստատուն տեղը զբաղեցնել ինչպես մարդկանց սրտերում, այնպես էլ հայկական աստվածների տարաշխարհիկ և հոծ բազմության մեջ, ապա գյուղացուն առանց այդ ցլի ծայրաստիճան դժվար կլիներ համեմատաբար տանելի դիրք զբաղեցնել Ծոփքի թագավորության վերջին մարդկանց ցուցակում անգամ: Իհարկե, աստվածները շատ լավ գիտեին, թե ինչ են անում, և չնչին մահկանացուն չէ, որ պետք է դատի նրանց որոշումների մասին, սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրանց բացարձակ անտարբեր վերաբերմունքը աստվածապաշտ և առաքինի մարդու հանդեպ մինչև վերջ էլ անհասկանալի մնաց: Սպիտակ ցլիկին տարան, առանց հաշվի առնելու, որ նրան ծնած միակ կովն ազատվելուց շատ չանցած սատկել էր, հաշվի չառան նաև, որ բերքն անցյած տարի սակավ էր եղել, և ցորենն արդեն վերջանալու վրա էր: Դրան գումարած` չէին վճարվել հարկերը, իսկ դա օրենքի խախտում էր և մարդասպանությունից մեծ չարագործություն էր համարվում: Դատեցեք ինքներդ: Մարդը կարող է գրգռված վիճակում սպանել իր մերձավորին, հարբած` կյանքից զրկել հարևանին կամ բոլորովին անպատճառ վիճել ընկերների հետ և մահացու կռիվ սադրել: Այս ամենը մարդկային և ընկալելի թուլություններ են: Բարկության առաջին ալիքից հետո կարելի է գործն ավելի խորությամբ քննել, ցանկության դեպքում` մեղմացուցիչ հանգամանքներ ի հայտ բերել և ըստ թագավորական հատուկ հրովարտակի ներում շնորհել սխալված մարդուն:
Ի վերջո, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել: Եթե մարդը ոչ թե երեկվա պես գրգռված լիներ, այլ այսօրվա պես հանգիստ, մի±թե կաներ այդ բանը: Սակայն չվճարել պետական հա¯րկը... Եթե ինչ-որ պատճառով դա չեք արել երեկ, ապա բարի եղեք կատարել այսօր: Ձեր հանդեպ այնքան բարի կգտնվեն, որ ուշացման համար նախատեսված սովորական տուգանքից բացի, այլ պատիժ չեն կիրառի: Իհարկե, եթե այդ բարի վերաբերմունքից չլկտիանաք ու ինքնագլուխ չորոշեք հարկի վճարումը հետաձգել մինչև վաղը: Հարկ վճարելուց հրաժարվելը մի բան է, որն իրոք հնարավոր չէ հասկանալ, և արդեն անհնար է ներել: Եթե չեք վճարել պետության հարկը, կարող եք կասկած չունենալ, որ այս դեպքում արդեն բարկության ալիքը կսաստկանա, մեղմացուցիչ հանգամանքներ գտնելու համար ոչ ոք մատը մատին չի տա, իսկ թագավորը երբեք ոչ մի հրովարտակ չի արձակի: Գյուղացին մարդ սպանել էր միայն պատերազմի ժամանակ, թուրը ձեռքին, հարևաններին միայն լավություններ էր արել, ընկերների հետ երբեք չէր վիճել, սակայն ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այս ամենը դեռևս բավարար չէ տնտեսությունը կարգավորելու և հարկը վճարելու համար: Հավաքելով վերջին ուժերը` նա մի կերպ մուծեց գանձարանի տուրքը, սակայն տաճարների համար այլևս ոչինչ չմնաց, իսկ քուրմ հարկահավաքներն ավելի դաժան ու անմարդկային էին: Նրանք սպառնում էին ստրկության վաճառել գյուղացուն կամ խլել նրա միակ աղջկան, ինչին ի պատասխան հին զինվորը սպառնացել էր մեռնել զենքը ձեռքին, սակայն մինչ այդ հարկահավաքներից մի քանիսին այն աշխարհն ուղարկել:
Հուսահատ մարդն ընդունակ է ամեն ինչի. սա գիտեին նաև քրմերը, այնպես որ, երբ եկավ հարկի վճարման վերջին օրը, գյուղացու տուն ուղևորվեցին մինչև ատամները զինված պահակախմբի ուղեկցությամբ: Քրմերը երկար և հանգամանալի համոզեցին գյուղացուն, հազար անգամ բացատրեցին, թե ինչպիսի սրբապղծություն է տաճարի հարկը չտալը և որքան անհուսալի է իր վիճակը... Ի դեպ, հավելեցին, վիճակն այնքան էլ անհուսալի չէ, ինչքան թվում է: Գյուղացին տասնութը նոր բոլորած խարտիշահեր աղջիկ ունի, իսկական գեղեցկուհի, որին մինչև հիմա ձեռքից ձեռք չեն խլել միայն անօժիտ լինելու պատճառով: Եթե գյուղացին առաջնորդվի ոչ թե հայրական զգացմունքներով, որոնք այնքան հաճախ մոլորության մեջ են գցում մարդուն, այլ առողջ դատողությամբ, ապա հենց հիմա պայմանագիր կստորագրվի, ըստ որի` աղջիկն Անահիտի տաճարի քրմուհի կդառնա, իսկ ինքը կազատվի մոտակա մի քանի տարվա հարկերից: Հակառակ դեպքում վատ կլինի, շա¯տ վատ: Աղջկան, մեկ է, կտանեն, բայց գյուղացին արդեն կձերբակալվի և իշխանություններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ: Քրմերն, իհարկե, լռեցին այն ամոթաբեր ու ստորացուցիչ կյանքի մասին, որը սպասում էր Անահիտի տաճարին վաճառված յուրաքանչյուր աղջկա, սակայն առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ էր: Քանի որ գյուղացին մինչև վերջ հրաժարվեց հասկանալ իր օգուտն ու վնասը, քրմերն անցան վճռական գործողությունների: Սկզբի համար վառվող նետեր արձակեցին նրա տան վրա: Կրակն արագորեն կլանեց խրճիթը, իսկ քիչ անց` նաև անմիջական հարևանությամբ գտնվող գոմը: Կենդանիների աղեկտուր բառաչն ու խրխնջյունը խառնվեցին բոցերի սահմռկեցուցիչ ճարճատյունի հետ:
Գոմի դուռն արագ բացվեց, երկու տասնյակ ընտիր ձիեր դուրս թռան ու սարսափից խելագարված` սլացան տարբեր ուղղություններով: Մինչ քրմերը զարմացած մտածում էին, թե որտեղից աղքատին այսքան ձի, որոնցից թեկուզ մեկը վաճառելով` հնարավոր կլիներ վճարել հարկը, վառվող տան լուսամուտից հատու սուլոց լսվեց, և հարկահավաք զինվորներից մեկը հառաչելով տապալվեց գետին: Քրմերը համերաշխ նահանջեցին, ապա ծածկվեցին վահաններով ու կրկին սկսեցին մոտենալ վառվող տանը, որտեղից քիչ անց ստիպված դուրս եկավ կարգազանց գյուղացին: Անհավասար մարտ սկսվեց, որը, չնայած իր եզակի կատաղիությանը, կարճ տևեց: Առյուծի պես կռվող գյուղացին գետնեց հակառակորդներից ևս երկուսին, սակայն ինքն էլ շուտով հարված ստացավ թևին ու կորցրեց զենքը: Թվում էր` նախկին զինվորը չգիտի, թե ինչ է վախը: Գյուղացին դատարկ ձեռքերով հարձակվեց բազմաթիվ թշնամիների վրա, մեկից խլեց զենքը ու ևս մեկ նպատակային հարված հասցրեց առողջ ձեռքով: Սակայն քսան վայրկյան անց արդեն կապկպված և անօգնական ընկած էր գետնին: Բոլորի հայացքներն ուղղվեցին տասնութամյա գեղեցկուհուն, որի մասին, կատաղի մարտով տարված, մի պահ բոլորովին մոռացել էին: Աղջիկը սլացիկ մարմին ուներ, սպիտակ մաշկ և խարտյաշ մազեր: Կանաչավուն աչքերը ատելությամբ էին նայում մարդկանց, որոնք քիչ առաջ գերել էին հորը: Զինված քրմերը չարագուշակ ու ցանկասեր հայացքներով սկսեցին մոտենալ իրենց զոհին, սակայն ի դժբախտություն նրանց` նոր բարդություններ ծագեցին:
Պարզվեց` աղջիկն էլ զենք ունի, որը սպառնաց անմիջապես գործի դնել ու վերջ տալ իր կյանքին, եթե քրմերից մեկնումեկը համարձակվի առաջ գալ: Այդ արտաքուստն խաղաղ և նուրբ էակի հայացքում այնքան վճռականություն ու կամք կար, որ քրմերը քարացան տեղները: Նրանց գլխավոր նպատակն աղջկան տաճարի սեփականությունը դարձնելն էր, ու եթե իրականացներ սպառնալիքը, ապա գլխավոր քուրմ Արամազդը ավելորդ եռանդ ցուցաբերելու համար խստորեն կպատժեր նրանց: Տաճարի երկերեսանի սպասավորները սկսեցին խորամանկել: Խոստացան անմիջապես ազատ արձակել գյուղացուն, տաճարի միջոցների հաշվին վերականգնել այրված տունը: Քրմերը նկարագրեցին նաև այն անհոգ ու տարաշխարհիկ կյանքը, որը, նրանց ասելով, սպասում էր աղջկան Անահիտի տաճարում, սակայն հայրն ահարկու ձայնով հրամայեց աղջկան անմիջապես ի կատար ածել սպառնալիքը:
Թվում էր` եկավ հանգուցալուծման պահը: Աղջիկն արդեն բարձրացրել էր ձեռքը, որ ի կատար ածի հոր հրամանը, սակայն այդ օրն անսպասելի իրադարձությունների օր էր: Համաձայնեք, որ երբեմն այդպիսի օրեր իսկապես լինում են: Մոտ հարյուր մետր հեռավորության վրա հեծյալների մի մեծ խումբ երևաց, որն ակնհայտորեն արշավում էր դեռևս բոցերի մեջ գտնվող տան ուղղությամբ: Հեծյալները զինված էին: Նրանց մոտենալու հետ ակնհայտ էր դառնում, որ հարուստ ու մեծատոհմիկ մարդիկ են: Անակնկալի եկած քրմերը հետ քաշվեցին, գյուղացու սրտում հույսի նշույլ վառվեց, սպասումի մեջ քարացավ և խարտյաշ մազերով գեղեցկուհին: Հեծյալների տեղ հասնելուն պես նրանցից առանձնացավ և առաջ եկավ անասելի շքեղ հանդերձանքով երեսունհինգամյա մի տղամարդ, որն ամենայն հավանականությամբ գլխավորն էր նրանց մեջ:
- Ի±նչ է կատարվում այստեղ,- առանց նախաբանի ու տիրական հարցրեց անծանոթը և հերթով զննելով իրադարձության մասնակիցներին` կամաց-կամաց սկսեց ըմբռնել տեղի ունեցածը:
- Մենք գործում ենք գլխավոր քուրմ Արամազդի անունից, և Արտան թագավորից բացի չկա մի ուժ, որը կարողանա հակառակվել նրա կամքին,- պատասխանեց փոքր-ինչ ուշքի եկաց, հետևաբար, ամբարտավանության մի մասը վերականգնած քրմերից մեկը:
- Ահա թե ինչ,- ծիծաղեց անծանոթը,¬- իսկ եթե ես հենց հիմա քեզ հակառա±կն ապացուցեմ:
- Այս մարդը ծանր հանցագործություն է կատարել և այժմ պատասխան է տալիս իր արարքների համար: Գնա քո ճանապարհով, անծանո°թ, և մի խանգարիր կատարել մեզ մեր պարտականությունները:
- Դու երախտամոռ ես և հիմար,- արհամարհալից ժպտալով` ասաց անծանոթը:- Եթե իմ անակնկալ հայտնվելը չլիներ, այս չնաշխարհիկ էակն արդեն վերջ տված կլիներ իր կյանքին, ինչի պատճառով ինքդ հնարավոր է զրկվեիր ականջներից:
- Ով էլ որ լինես, գնա խաղաղությամբ և մի խառնվիր մեր տաճարի գործերին:
- Իսկ քո աչքերն ինձ հակառակն են ասում: Մնա և օգնիր ինձ դուրս գալ այս խճճված գործից:- Մեծատոհմիկը դադար տվեց, ապա իր շարժուն ու խորամանկ աչքերով զննելով ներկաներին` շարունակեց:- Ես միակ մարդն եմ, որը կարող է օգնել այս իրադարձության բոլոր մասնակիցներին: Անահիտի տաճարը տասն անգամ ավելին կստանա, քան կարող էր երազել, գյուղացին ազատություն և դրամ կստանա, որի օգնությամբ կվերականգնի իր տունը, իսկ այս աղջիկն իմ սեփականությունը կդառնա:
Քանի որ խարտյաշ մազերով գեղեցկուհին դեռևս սպառնալից կերպով կրծքին էր պահում սարսափելի դաշույնը, անծանոթը շտապեց հմայիչ ժպտալ և ավելացրեց.
- Դու անհանգստանալու կարիք չունես, չնաշխարհի°կ գեղեցկուհի: Դու տիրուհի կլինես բազմաթիվ մարդկանց վրա, և մեկ խոսքն իսկ բավական կլինի, որպեսզի կատարվի ամենաքմահաճ ցանկությունդ անգամ: Հիմա Արշամաշատ եմ ուղևորվում, ուր ինձ գրկաբաց սպասում է նորին մեծություն Արտանը: Ես չեմ կարող լիովին բացահայտել իմ անձը, սակայն վստահ եղիր` այն երկրում, որտեղ ապրում եմ, չկա ոչ ոք ինձ հավասար իր ծագմամբ ու վեհությամբ: Եվ մի կարծիր, թե ինչ-որ բան ուռճացրի, հակառակը, չափազանց համեստ արտահայտվեցի իմ անձի մասին:
Այս գլուխը դուրս շատ եկավ, հիանալի էր: Ճիշտ է, նշածս մասը էն իմ ասած "ակտիվ" ոճով էր գրած ու մի քիչ շեղում էր թեմայից, բայց մնացած մասը իր նկարագրական ուժով ու զգացմույնությամբ ինձ անչափ շատ դուր եկավ :)
Թվում էր` ամեն ինչ կգնա նրա ցանկությանն համաձայն, բայց երբ գյուղացու կապերն արձակեցին և դուրս քաշեցին լաթի կտորը, որը բերանն էին խցկել, որպեսզի ավել-պակաս հրամաններ չտա, հետևեց անսպասելի պատասխանը.
- Ես իմ աղջկաս չեմ վաճառում,- ասաց նա,- վերցրու ուժով, եթե կարող ես:
- Ես սնապարծ չեմ և այնուամենայնիվ որոշել եմ մեռնել աղջկաս հետ միասին: Թող իմանան Արտան թագավորն ու գլխավոր քուրմ Արամազդը, որ Ծոփքի թագավորությունում յոթանասունվեց դրահմի համար մարդ են սպանում և ստրկության վաճառում:
Հիանալի անցում է:hands
Դատելով քո արձագանքներից վեպի հետագա մասը պետք է ավելի դուր գա քեզ: Պետք է ասեմ, որ այն համարյա թե դեռ չի սկսվել: Լավ ու հետաքրքիր մասերը դեռ առջևում են :)
17.Աստղագետը և թագավորը
Զարեհի հետ հանդիպումից քառորդ ժամ անց Արտան թագավորը մտածեց, որ աստղերի մասին արդեն գիտի ամեն ինչ, սակայն աստղագետը խոսեց ևս քառորդ ժամ, հետո էլի կես ժամ և այդպիսով ստիպեց Ծոփքի թագավորին փոխել նախնական կարծիքը: Սկզբում Արտանը լսում էր մեծ հետաքրքրությամբ, հարցեր էր տալիս աստղագետին, այս կամ այն նյութի վերաբերյալ իր վարկածներն առաջարկում, որոնք այնքա~ն խելացի էին թվում նրան: Բայց ինչքան շատ էր խոսում աստղագետը, այնքան գիտական նյութի ընկալումը դժվարանում էր Արտան թագավորի համար, ու նա հետզհետե խճճվում էր Արևի, Լուսնի, սնոտի վախ ներշնչող մոլորակների և հեռավոր ու անհաշիվ համաստեղությունների մեջ: Զարեհի և Ծոփքի տիրակալի խոսակցության բովանդակությունը հետևյալն էր:
- Լուսնից և Արեգակից բացի,- ասում էր գիտնականը, - գոյություն ունեն ևս հինգ մոլորակներ: Տիեզերական այս թափառականներին, որոնք անկանոն պտտվում են երկրագնդի շուրջը և պարզ գիշերներին խորհրդավոր լույսեր արձակում, ընդունված է կոչել հռոմեական աստվածությունների անուններով: Ձերդ պայծառափայլ մեծություն Արտան թագավորն այդ ամենը կարող է տեսնել աստղացույցի վրա: Երկրագնդին ամենամոտը Մերկուրին է: Հետո գալիս են Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը...
- Սիրելի° Զարեհ,- աստղագետին ընդհատեց թագավորը, որ բարձրահասակ էր, լայնաթիկունք և աչքի էր ընկնում սառն ու անկիրք դեմքով:- Սիրելի° Զարեհ, եթե երկրագունդ ասելով` քո իմաստուն անձը նկատի ունի այն բազմաչարչար և արյունով ներծծված հողը, որի վրա կամոքն աստվածների կենում ենք, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ ոչ ավելի վաղ, քան մեկ շաբաթ առաջ, Անահիտի տաճարի գլխավոր քուրմ Արամազդը դրա տափակ լինելու հազար համոզիչ ապացույց բերեց և սրբապիղծ հանցագործ անվանեց յուրաքանչյուրին, ով կհանդգնի հակառակը պնդել:
Լսելով քրմի անունը` գիտնականը բարեհոգի ծիծաղեց:
- Թերևս Ծոփքի պայծառափայլ տիրակալ Արտանը համաձայնի ինձ հետ, որ աստվածները դժվար տեղեկացրած լինեն Արամազդին, թե ինչպես են ժամանակին կառուցել տիեզերքը,- աստղագետը դադար տվեց:- Դեռ հարյուրավոր տարիներ առաջ հույն գիտնականներ Պյութագորասը և Պարմենիդասը ենթադրեցին երկրի գնդաձև լինելը, իսկ հետագայում բոլոր ժամանակների իմաստագույն այր Արիստոտելն ուղղակի հայտարարեց, որ Երկիրը կլոր է: Դրա ամենաանհերքելի ապացույցը Երկրից Լուսնի վրա ընկնող կլորավուն ստվերն է, որն, այսպես ասած, կիսալուսնաձև է դարձնում Լուսինը ամսվա մեծ մասում: Երկրի կլորության ապացույց է նաև Լուսնի լրիվ խավարումը, ինչպես որ Լուսնի կլորության ապացույց է Արեգակի լրիվ խավարումը:
Թագավորի ձանձրացող հայացքից գիտնականը զգաց, որ իր ասածներն այնքան էլ չհամոզեցին նրան և շարունակեց նոր եռանդով:
- Այլ ապացույցներ էլ կան: Մենք հստակ տեսնում ենք, որ նախ անհետանում է նավահանգստից մեկնող նավի իրանը, հետո` կայմերն ու առագաստները, այսինքն նավը մեր տեսադաշտից անհետանում է ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար` ներքևից վերև...
- Թանկագի°ն Զարեհ,- նորից գիտնականին ընդհատեց Արտան թագավորը,- եթե դու ոչ թե Ծոփքի թագավորության հպատակ լինեիր, այլ` ասենք Պարթիայի, Հայաստանի կամ Պոնտոսի, համաձայնիր, որ նման մտքերի համար քեզ աստվածնուրաց կհայտարարեին ու կենթարկեին մահապատժի:
- Իմ գիտությունը չի բացառում աստվածներին, ո¯վ պայծառափայլ տիրակալ: Քրմերի տեսակետից այն տարբերվում է միայն նրանով, որ նրանք աստվածներին ներկայացնում են որպես Երկրի բնակիչների, ճիշտ է` գերմարդկային հատկություններով օժտված և ինչ- որ անհասանելի տեղ, ասենք` բարձր լեռների գագաթներին բնակվող: Մենք նրանց համարում ենք տիեզերքի տիրակալներ: Հենց միայն այն, որ տիեզերական բոլոր մարմինները պտտվում են Երկրի շուրջը, ընդգծում է աստվածների զորեղ ձեռքը, որով նրանք Երկիրն են ընտրել որպես տիեզերքի կենտրոն: Հապա ո±վ ավելի բարձր պատվի արժանացրեց աստվածներին, ե±ս, թե± Արամազդը:
- Մինչդեռ եթե հավատանք մեր տաճարի քրմերին,- բարեհոգի ժպտաց թագավորը,- ապա քո նշած տիեզերական մարմիններից մի քանիսը հենց աստվածներ են որ կան: Թեկուզ Արեգակը, որն ըստ հազարամյա ավանդության` ցերեկները լուսավորում է մեզ, իսկ գիշերը տասներկու թիկնապահների ուղեկցությամբ մտնում է Վանա լիճը` իր դղյակում հանգստանալու: Արշալույսից առաջ հրեշտակները նրան արթնացնում են քնից և հրեղեն զգեստներ հագցնում: Հետո Արեգակը լվացվում է, և ջրի ցայտերից դաշտերն ու ձորերը ցողով են պատվում...
- Իսկ ես համոզված եմ, որ Արեգակը աստվածների ստեղծած մի լուսատու է: Ի դեպ, տիեզերական մարմիններից նա ու Լուսինն են միայն, որ կանոնավոր պտույտներ են կատարում երկրի շուրջը: Մինչ մնացյալ մոլորակները շարժվում են` հաճախ փոխելով արագությունը, իսկ երբեմն նույնիսկ ուղղությունը, Արեգակը համառորեն շարունակում է օգտագործել միևնույն ուղեծիրը և երկրի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է ոչ ավելի ու ոչ պակաս, քան երեք հարյուր վաթսունհինգ օրում և վեց ժամում:
- Եվ այդ ամենը դո±ւ ես հայտնաբերել, իմ իմաստո°ւն բարեկամ:
Գիտնականը համեստորեն ժպտաց:
- Իմ ծառայությունները աստղագիտության բնագավառում չնչին են: Ես հիմնականում օգտվում եմ հին գիտնականների ժառանգությունից:
Թագավորը մի փոքր էլ նայեց աստղացույցին և մի տոնով, որը կարելի էր թեթև հեգնական համարել, ասաց:
- Իսկ այս աստղե±րը, Զարե°հ: Հուսով եմ` նրանք նույնպես պտտվում են Երկրի շուրջը:
- Աստղերը` ոչ, տիրակա°լ: Աստղերն անշարժ են:
Այս ասելով` գիտնականը մեկ այլ մագաղաթ բացեց, որի վրա տասներկու կենդանիների պատկերներ կային:
- Այս ի±նչ գազանանոց է, Զարե°հ: Ես այստեղ ոչ մի աստղ չեմ տեսնում:
- Ձերդ մեծությունը պետք է ուշադրություն դարձնի կենդանակերպերի վրա նշված կետերին: Աստղերը դրանք են որ կան և երկնքում ճիշտ ու ճիշտ այսպիսի տեսք ունեն:
- Ուրեմն ի±նչ կապ ունեն այստեղ կենդանիները:
- Ամեն մի աստղային համաստեղություն նմանություն ունի որևէ կենդանակերպի: Ահա այս մեկն ասես իսկական ցուլ լինի, մյուսը առյուծ է հիշեցնում, իսկ երրորդը այծեղջյուրն է: Ընդհանուր առմամբ, կենդանակերպի համաստեղությունները տասներկուսն են: Սրանց, մոլորակների, Արևի և Լուսնի շարժումներն ուսումնասիրելով` կարելի է կանխագուշակել բնական փոփոխությունները, մարդկանց բնավորություններն ու նրանց ապագան, ազգերի ու պետությունների նկարագիրը, շատ այլ բաներ:
Թագավորը առանց մեծ ցանկության նայեց կենդանակերպներին և մտքում խոստովանեց, որ, եթե մագաղաթի վրա դրանք չլինեին, ապա հարստագույն երևակայություն էր պետք մնացած չորուցամաք կետերով նախկին գեղատեսիլ պատկերները վերականգնելու համար: Ամեն դեպքում` Արտանը չվիճեց գիտնականի հետ:
- Դա նույնպե±ս հույն գիտնականների ժառանգությունն է:
Զարեհն աշխուժացավ:
- Ո°չ, ամենակարո°ղ տեր: Համաստեղությունները կենդանակերպների տեսքով պատկերելը բացարձակապես մեր` հայերիս մենաշնորհն է: Ծոփքի, Մեծ և Փոքր Հայքերի տարածքում բազմաթիվ են աստղադիտարանները, որոնցից խոշորագույնը Սիս լեռան գագաթին է:
- Լա°վ, Զարե°հ,- հոգոց հանեց թագավորը, որի համար, եթե ճիշտն ասելու լինենք, բացարձակապես մեկ էր, թե դա ում մենաշնորհն է:- Տուր որևէ ազգի, ասենք մեր հայերիս և նրանց հարևանների նկարագիրը:
Գիտնականը բացեց քարտեզը, որը գծված էր շրջանի մեջ ու բաժանված չորս հավասար քառորդակների, և սկսեց:
- Չորս քառորդակներից առաջինը միավորում է Խոյին, Առյուծին և Աղեղնավորին, հյուսիս-արևմտյան է, և այստեղ առաջատար դեր ունի Յուպիտերը, որն, ինչպես հայտնի է, բարենպաստ մոլորակ է համարվում, առավել եռանդուն գործում է ցերեկով և իր ազդեցությունը տարածում համաչափ ու հավասարակշռված: Այն կապված է հյուսիսային քամու հետ, սակայն հարավ-արևմտյան քամու պատճառով նրա կառավարման մեջ տեղ է գրավում նաև Մարսը: Եռյակը, որը կազմված է Ցուլից, Կույսից և Այծեղջյուրից, համարվում է հարավ-արևելյան: Հարավային քամու պատճառով այն ղեկավարում է հիմնականում Վեներան, որը նույնպես բարենպաստ մոլորակ է... Չնայած որոշակի տեղ հատկացված է նաև Սատուրնին` իր արևելյան քամիով: Երկվորյակների, Կշեռքի և Ջրհոսի...
- Սիրելի° Զարեհ,- ընդհատեց թագավորը,- ժամանակ չկորցնենք խիստ գիտական թեմաների վրա, որոնք, ճիշտ է, չափազանց հետաքրքիր են, սակայն հեռացնում են մեզ բուն նյութից:
Աստղագետը հասկացավ, թե իրենից ինչ է պահանջվում և հավաքելով մտքերը` անցավ ազգերի կոնկրետ բնորոշմանը:
- Երրորդ քառորդակի արտաքին մասը միավորում է Մեծ և Փոքր Հայքերը, Ծոփքը, Կասպիանան, Հյուռկանիան, Մատիանան, Բակտրիան, Սոգդիանան և Օքսիանան: Այս երկրները գտնվում են հյուսիս արևելյան տրիգոնի` Երկվորյակների, Կշեռքի և Ջրհոսի ազդեցության տակ և կառավարվում են Սատուրնի և Յուպիտերի կողմից` նրանց արևելյան ասպեկտում: Այս երկրների բնակիչները հարուստ են, կյանքում` հասարակ ու պարկեշտ: Նրանց մեջ շատ են կրոնի և արվեստի մարդիկ: Նրանց հատուկ են արժանապատիվ և ազատ կեցվածքը, հոգու բարձրությունն ու ազնվությունը, ատելությունը չարի հանդեպ, հավատարմությունն ընկերների նկատմամբ: Նրանք պատրաստ են մեռնելու հանուն արդար և ճշմարիտ գործի: Ամուսնական կապերում ողջախոհ են և առաքինի:
- Իսկ ո±ր ազգերն են ոչ առաքինի համարվում, ընդհանրապես, տուր մեր հարևանների նկարագիրը, հույների, պարթևների, հրեաների...
- Հունաստանը ենթարկվում է Կույսի և Մերկուրիի ազդեցությանը, և շնորհիվ դրա` տեղի բնակիչները ավելի խելացի են, սիրում են սովորել, գերադասում են ավելի շատ կոփել մարմինը, քան հոգին: Երկրորդ քառորդակի արտաքին մասերն ընդգրկում են Պարթևստանը, Մարաստանը, Պարսկաստանը և Միջագետքը: Այս երկրամասերը հիմնականում ենթարկվում են Ցուլի հարավ-արևելյան տրիտոնին և Կույսին, իսկ ղեկավարվում են Վեներայի և Սատուրնի կողմից, երբ արևելյան ասպեկտում են: Այստեղի բնակիչները առավելապես պաշտում են Միհրին, որպես Արևի ատծո: Նրանցից շատերը կարողանում են գուշակել ապագան: Շնորհիվ Վեներայի նրանք կրքոտ են, հեշտասեր և հակված են սիրո հաճույքներին: Նույն Վեներայի ազդեցության պատճառով այստեղի բնակիչները կանանց պես սիրում են շքեղ ու խայտաբղետ հագուստներ կրել, իսկ շնորհիվ Սատուրնի` մեծահոգի են և ռազմատենչ: Հրեաստանը, Սիրիան և Փյունիկիան երկրորդ քառորդակի արևելյան հատվածում են, լրացուցիչ կապ ունեն Խոյի հյուսիս-արևմտյան տրիտոնի, Առյուծի և Աղեղնավորի հետ: Այս հատվածը ղեկավարում են Յուպիտերը, Մարսը և Մերկուրին: Հետևաբար, համեմատած մյուս մարդկանց հետ, սրանք հակված են առևտրին, անսկզբունքային են, սիրում են խարդավանքների մեջ մտնել...
- Դու տալիս ես պետությունների անուններ և նրանց ժողովուրդներին հատկություններ վերագրում` պատճառաբանելով կենդանակերպների ազդեցությամբ և մոլորակների կառավարմամբ: Ինչո±ւ են մարդիկ Վեներայի կամ Սատուրնի շնորհիվ կրքոտ, պատերազմասեր, մեծահոգի լինում և, ասենք, ոչ հակառակը...
- Պայծառափայլ տիրակա°լ, դա բարդ հաշվարկների մի ամբողջ համակարգ է, որին բացատրություն տալու համար ստիպված կլինեի խոսել մոլորակների ուժի, նրանց դրական և բացասական ազդեցության, արական և իգական սկզբնավորման, գիշերային և ցերեկային, խոնավ և չոր, տաք և սառը, հրամայող և ենթարկվող հատկության մասին: Դրան գումարվում են տարվա եղանակները, Արևի և Լուսնի դիրքերը երկրագնդի նկատմամբ, օրերի մոտիկությունը գիշերահավասարներին, մոլորակների հուզավառությունը, նրանց տարբեր աստիճանները երկրագնդի հանդեպ... Նաև շատ այլ բաներ, որոնց թվարկումը մի ամբողջ օր կխլեր, իսկ հանգամանալի բացատրությունը` ամիսներ...
- Դու իսկական գիտելիքների շտեմարան ես, իմ իմաստո°ւն բարեկամ,- աստղագետի խոր գիտելիքներից զարմացած` բացականչեց թագավորը և ուրախ ծիծաղեց:- Սակայն մի կողմ թողնենք ազգերին և անցնենք կոնկրետ մարդկանց:- Արտանը դադար տվեց ու մտածկոտ տեսք ընդունեց:- Փորձենք ստանալ իմ շատ հեռավոր ազգականներից մեկի նկարագիրը: Ի±նչ տվյալներ են պետք դրա համար:
- Ես դա հեշտությամբ կարող եմ անել, ձերդ մեծությո°ւն,- ոգևորված պատասխանեց Զարեհը,- մարդու նկարագիրը և ապագան գուշակելու համար առավել կարևոր է տիեզերական մարմինների դիրքը հատկապես բեղմնավորման պահին, բայց քանի որ դա հաճախ անհնար է լինում պարզաբանել, կարելի է որպես հենակետ վերցնել մարդու ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
Արտանը քայլեց դեպի լուսամուտը և մեջքով դառնալով աստղագետին` տվեց պահանջվող տվյալները: Ծոփքի թագավորի քաջատեղյակությունն իր հեռավոր ազգականի մասին խիստ կասկածելի էր. շատերն իրենց սեփական տվյալներն են անկարող ճշտությամբ իմանալ: Շա±տ կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք կիմանան, թե հատկապես որ ժամին են ծնվել: Բայց այն ինչ անում է թագավորը, կասկածից դուրս է: Գիտական հափշտակվածության մեջ` Զարեհի մտքով իսկ չանցավ, որ Արտանն իր սեփական տվյալներն է ասել, և պայուսակից մի քանի տարօրինակ առարկաներ հանելով ու իրար կապելով` էլ ավելի տարօրինակ մի սարք ստացավ:
- Սա տիեզերքի մանրակերտըն է, ձերդ մեծությո°ւն,- ասաց նա,- երբ շարժում ենք Լուսինը, մյուս տիեզերական մարմիններն էլ են համապատասխանաբար տեղաշարժվում: Հիմա կիմանանք, թե աստղերն ինչպիսի դիրք են ունեցել ձեր հեռավոր ազգականի ծնվելու պահին և կսկսենք մեր հաշվումները:
Եվ Զարեհն սկսեց ջանասիրաբար աշխատացնել իր սարքը, ապա որոշակի դիրքում կանգնեցնելով` վախեցած նայեց թագավորին:
- Որտե±ղ է ապրում ձեր հեռավոր ազգականը, ձերդ մեծությո°ւն,- հարցրեց նա:
- Շատ հեռու,- առանց մտածելու և շարունակելով լուսամուտից դուրս նայել` պատասխանեց Արտանը:
Զարեհը շարունակում էր անհանգստացած հետևել թագավորին:
- Ես եմ նրան վտարել Արշամաշատից,- աստղագետի անվճռականությունը տեսնելով` ասաց Արտանը:- Կարող ես առանց քաշվելու ասել ամբողջ ճշմարտությունը:
- Աստղերի դիրքը նրա ծննդյան ժամին... ,- այն է ուզում էր սկսել Զարեհը, սակայն թագավորն ընդհատեց.
- Այլևս չխոսենք աստղագիտության մասին,- ասաց նա,- ինձ միայն արդյունքներն ասա:
Գիտնականը եռանդով գործի կպավ: Քառորդ ժամ պրպտեց քարտեզները, շարժման մեջ դրեց ՙտիեզերքի մանրակերտը՚, պապիրուսի վրա տարօրինակ նշաններ նկարեց, էլ ավելի տարօրինակ հաշվարկներ կատարեց և ասաց:
- Նա վատ մարդ է, վստահաբար կարող եմ ասել, որ հաճախ երազել է իր հոր մահվան մասին, որպեսզի տիրանա նրա ունեցվածքին: Թերևս ձեզ էլ նախանձած լինի:
Արտանը զգաց, թե ինչպես է արյունը հորդում դեպի այտերը և արագանում շնչառությունը, սակայն ուժերի գերագույն լարումով զսպեց իրեն: Նույն այդ պահին դռների ետևում աղմուկ լսվեց, և Ծոփքի թագավորը առիթ ստացավ քաղաքավարի ընդհատելու գիտնականին: Ամեն ինչ ճիշտ է, ասաց նա, և աստղագետը հիմա կողքի սենյակն անցնելով` թող շարունակի արքայական հեռավոր ազգականի կերպարի ամբողջացումը, իսկ մինչ այդ ինքը ստիպված է ունկնդրություն տալ սպարապետ Շամին, որը երբևէ չէր եկել այսքան անժամանակ: Աստղագետը գլուխ տվեց ու դուրս եկավ:
Ինչ ուզում են ասեն, աստղագետները պետք է զգույշ լինեն:)
18.Թագավորը և աստղագետը
- Ես վերջացրի աշխատանքը,- ասաց Զարեհը երբ կրկին ներս հրավիրեցին: - Ձեր ազգականը զարգացած և հետաքրքիր մարդ է, բուռն, փոթորկալից կյանք է ունեցել, ակտիվորեն մասնակցել է քաղաքական անցուդարձին, և այդ ընթացքում նրան միմիայն հաջողությունն է ուղեկցել: Ես փոքր ինչ զարմացած եմ: Ձերդ մեծությունն ասաց, որ ժամանակին նրան վտարել է իր թագավորությունից: Մինչդեռ աստղերն այդ մասին լռում են: Ըստ նրանց` սա բացառիկ հաջողակ մարդ է, որը դեռ չգիտե` ինչ է պարտությունը: Նրա աստղը միշտ պայծառ վառվել է երկնակամարում, և նա հմտորեն հաշվեհարդար է տեսել հակառակորդների հետ, որոնց երբեք չի ներել: Այժմ էլ նրա գործերը հիանալի են, մոտակա ամիսներին կհասնի իր հզորության գագաթնակետին: Եթե նա շարունակում է ձերդ մեծության հակառակորդը մնալ, ապա խորհուրդ կտայի զգուշանալ: Դա նենգ ու խորամանկ մարդ է, որը մոտակա ամիսներին հաղթանակը հաղթանակի ետևից է տանելու:
- Ո~չ ո~չ,- ուրախ բացականչեց Արտանը,- ես փոքր-ինչ չափազանցրի իմ թշնամությունը նրա հետ: Ճիշտ է, ժամանակին տարաձայնություններ ենք ունեցել, բայց երբ նա տեղափոխվեց Անտիոք, սրտանց ներեցինք մեկմեկու և պայմանավորվեցինք ամեն ինչ մոռանալ: Մոտակա ամիսներին նա հաստատ ոչ մի վնաս չի պատճառի ինձ:
- Եթե մոտակա ամիսների համար ձերդ մեծությունը հանգիստ է, ապա դրանից հետո առավել ևս վախենալու ոչինչ չունի:
Արտանը փոքր-ինչ մռայլվեց:
- Ի±նչ ես ուզում ասել դրանով, Զարե°հ:
- Ընդամենը, որ նրա աստղը քիչ-քիչ կխամրի, իսկ ուղիղ վեց ամիս անց նա բացարձակապես վտանգ չի ներկայացնի:
- Ի±նչ է նշանակում` բացարձակապես վտանգ չի ներկայացնի,- ավելի մռայլվեց թագավորը,- ի±նչն է քեզ, այսինքն աստղերին ստիպում մտածել, որ նա կդադարեցնի պայքարը...
- Ստիպված կլինի դադարեցնել,- հանգիստ պատասխանեց աստղագետը:
- Այսինքն...
- Ուղիղ վեց ամիս անց նա այլևս կենդանի չի լինի:
Արտան թագավորը քարացավ ու կաս-կարմիր կտրեց:
- Ձերդ մեծությունը կարող է չկասկածել իմ ասածներին: Նրան դեմ-հանդիման եկող վտանգն այնքան մեծ է, որ ոչինչ անել չի կարող...
- Ի±նչ վտանգ,- հարցրեց Արտանն այնպիսի անբնական ձայնով, որն օտար թվաց նույնիսկ սեփական ականջին:
- Նա կկործանվի քաղաքական իրադրության հանկարծակի փոփոխությունից: Նրա վերջը կտա մի հզոր միապետ, որի դեմ դուրս գալու անխոհեմություն կունենա...
Արտանը չհասցրեց ոչինչ մտածել: ՙԿթագավորես ուղիղ տասնյոթ տարի, հետո գահընկեց կլինես և կսպանվես ավելի արժանավորի կողմից, որն իր անունով քաղաքում է թագավորելու՚` ականջներում հնչեցին կիսախելագար Միհրի խոսքերը, որ արտասանվել էին ուղիղ տասնվեց տարի առաջ:
- Իսկ քո սեփական անձի վերաբերյալ երբևէ գուշակություն արած կա±ս,- անսպասելիորեն հարցրեց Արտանը ու նենգաբար փայլող աչքերը հառեց գիտնականի վրա: - Ասա ինձ, աստղագե°տ,- չսպասելով պատասխանի` շարունակեց Ծոփքի թագավորը և այնպիսի չարագուշակ ժպիտ դրոշմեց դեմքին, որ Զարեհն ակամա սարսռաց:- Ասա ինձ, աստղագե°տ, քո անձին, մոտակա մեկ ժամվա, կամ տարվա ընթացքում, որևէ բան սպառնու±մ է:
Նոր միայն հասկացավ աստղագետը, թե ինչ էր կատարվել և սաստիկ զղջաց իր հեռուն գնացող եզրահանգումների համար, բայց արդեն ուշ էր: Թագավորն արդեն դադարել էր թաքցնել իր իսկական զգացումները, և նրա սարսափելիորեն վայրագացած հայացքից ու հուր արձակող աչքերից կարելի էր գլխի ընկնել, որ հաստատապես որոշել է անելիքը:
Զարեհը վախից հետ-հետ գնաց:
- Լռում ե±ս, աստղագե°տ,- նորից լսվեց Արտանի չարագուշակ ձայնը:- Ինչ կա ոչ, եթե զլացել ես քեզ համար գուշակություն անել, հոգ չէ: Ես այստեղ գալուց առաջ պատահաբար պատշգամբ ելա, էլ ավելի պատահաբար երկինք նայեցի ու չնայած թքած ունեմ աստղերի դասավորության վրա, սակայն վստահաբար կարող եմ հայտարարել, որ մեկ ժամ անց թագավորական դահիճը կկտրի քո զանազան հիմարություններով լեցուն գլուխը:
Արտանը շրջվեց դեպի դուռն ու ձայն տվեց: Կայծակի արագությամբ երկու մարմնեղ զինվորներ հայտնվեցին:
- Հենց հիմա գլխատեք սրան,- եզրափակեց թագավորը:
Զինվորներն առաջ եկան և կոպտորեն բռնեցին Զարեհի թևերից: Եվս մեկ վայրկյան, ու նրան դուրս կտանեին, սակայն Արտանը ձեռքի շարժումով հրամայեց սպասել:
- Ո°չ,- ասաց նա,- ես մեկ այլ գուշակություն կկատարեմ: Դու նախ կտեսնես Ծոփքի թագավորին իր հզորության գագաթնակետին և նոր միայն հրաժեշտ կտաս կյանքիդ: Քեզ կգլխատեն ոչ թե հիմա, այլ ուղիղ վեց ամիս և մեկ օր անց: Պահակնե°ր, բանտապետին հաղորդեք, որ առանձնապես ձևականություններ չանի սրա հետ, սակայն ուղիղ վեց ամիս այս մարդը պարտավոր է ապրել: Այդ է իմ կամքը:
Ասում էի... չէ :( Բայց ես զգում եմ, այս աստղագետը դեռ կապրի... այդպիսին է իմ գուշակությունը :)
Ասում էի... չէ :( Բայց ես զգում եմ, այս աստղագետը դեռ կապրի... այդպիսին է իմ գուշակությունը :)
Աչքիս դու էլ կարող ես աստղագետ աշխատել :))
Բայց ապագայի ոչ մի երաշխիք չեմ տալիս աստղագետ Զարեհի կյանքի համար ;)
Իյաաա... հեսա մեր Տիկո ախպերը կգա, ու... :)
Իյաաա... հեսա մեր Տիկո ախպերը կգա, ու... :)
Կգա, բայց ոչ էդքան շուտ: ;)
19.Աներևույթ վտանգի որոնման ճանապարհին
Երբ Արտանը հանդարտվեց, զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում: ՙՈւղիղ վեց ամիս անց նա այլևս կենդանի չի լինի՚` անընդհատ հնչում էին նրա ականջներում աստղագետի խոսքերը, որոնք ընդհատվում էին միայն, որպեսզի հնչի խելապակաս Միհրի էլ ավելի սահմռկեցուցիչ խոսքը. ՙԿթագավորես ուղիղ տասնյոթ տարի, հետո գահընկեց կլինես և կսպանվես ավելի արժանավորի կողմից, որն իր անունով քաղաքում է թագավորելու՚: Հանկարծ Արտանը մի միտք հղացավ, որը նրան այդ պահին բավականաչափ խելացի ու փրկարար թվաց. պարզել քանի թագավոր կա աշխարհում, որ իրենց անունով մայրաքաղաքում են կառավարում, և միջոցներ ձեռնարկել նրանց դեմ: Արտանը մեծ կապեր ուներ և գործի գցելով իր ձեռքին գտնվող զանազան լծակներ` կարող էր խուսափել վտանգից:
Այդ պահին դա նրան այնքան հեշտ թվաց, որ որոշեց այլևս ոչ մի վայրկյան չհետաձգել գործը ու հրամայեց իր մոտ բերել բոլոր հարևան երկրների արքայական տների ցուցակները և մանրամասն կազմված մի քարտեզ: Ծոփքի թագավորը սկսեց ամենահզոր երկրից` Պարթևստանից, և գոհունակությանբ մի կողմ դրեց նրա արքայական տան փաթեթը: Այստեղ անհամար արշակներ, գոդերձներ, հրահատներ, օրոդեսներ և տրդատներ կային, սակայն պարթևների մայրաքաղաքը Տիզբոնն էր, ամառային մայրաքաղաքը` Էկբատանը: Կային էլի ուշադրության արժանի քաղաքներ` Բաբելոնն ու հատկապես Սելևկիան, սակայն մարդկանց ընդունված չէ Բաբելոն կոչել, իսկ Սելևկոս անունը չնայած շատ տարածված է, սակայն այդ կողմից նույնպես կարելի է հանգիստ լինել, քանզի ոչ մի Արշակունի իր որդուն թշնամական տոհմի անունով չի կոչի:
Հաջորդը Արտանը վերցրեց Հայաստանի փաթեթը. այդ երկիրը նույնպես շատ վտանգավոր էր նրա համար: Արտաշես Առաջինից սկսած` Մեծ Հայքի թագավորները փորձել էին իրենց երկրին միացնել Ծոփքը, սակայն` ապարդյուն: Արտանը նախ քարտեզի վրա նշմարեց Արտաշատ մայրաքաղաքը, ապա և կարդաց Արտաշիսյանների տան անունները: Թագավոր Տիգրան, արքայազններ Տիգրան և Գուր: Արքայազն Տիգրանն իր հերթին երեք զավակ ուներ, որոնք Զարեհ, Արտաշես և Տիգրան անուններն էին կրում: Գուրի զավակները ևս այդ անունների ցուցակից այն կողմ չէին անցնում: Արտանը որոշեց կենտրոնանալ Տիգրանի և զավակների վրա, քանի որ նրանք էին Մեծ Հայքի գահի ուղիղ ժառանգորդները: Միջնեկ որդու անունը ուղիղ համընկնում էր Արտաշատ մայրաքաղաքի անվան հետ:
Կար նաև Զարեհավան, որը, սակայն, համեմատաբար փոքր քաղաք էր և մայրաքաղաք լինելու համար շատ անհարմար: Արտանի գլխում իսկական խառնաշփոթ էր: Ի±նչ է, ուրեմն, կատարվելու. մեկ տարվա ընթացքում մահանալու են Հայաստանի թագավոր Տիգրանը, նրա որդի` թագաժառանգ Տիգրանը, իսկ սրա զավակներից Զարեհը կամ Արտաշեսը նվաճելու են Ծոփքը և սպանելու իրեն: Արտանի մարմնով տհաճ դող անցավ. սրանք իր կործանման առաջին հավակնորդներն էին: Սակայն քիչ անց Ծոփքի թագավորը սկսեց դատել ավելի սառը գլխով ու եկավ այն եզրակացության, որ Մեծ Հայքի տարբերակն այնքան էլ իրական չէ: Զարեհավանը շատ չնչին քաղաք էր մայրաքաղաք լինելու համար, Զարեհը երբեք չէր լքի Արտաշատը, իսկ եթե, այնուամենայնիվ, դա աներ, ապա շատ ժամանակի պետք կունենար, որպեսզի փոքրիկ գավառական քաղաքը հզոր պարիսպներով մայրաքաղաքի վերածեր: Արքայազն Արտաշեսն արդեն շատ հեռու էր ընկնում այդ հերթականության մեջ. վեց ամսվա ընթացքում երբեք գահի երեք օրինական ժառանգորդ չի վախճանվել Մեծ Հայքում:
Բայց ամեն դեպքում, մի±թե ինքը իրերի ամենավատ դասավորության դեպքում էլ չէր հասցնի Կապադովկիա կամ Պոնտոս փախչել: Շարունակելով իր լուրօրինակ ուսումնասիրությունները` Արտանը նույն անունը կրող ևս մի քանի արքայազն ու քաղաք գտավ: Կապադովկիայում փոքրիկ Արիարաթիա քաղաք և մանկահասակ Արիարաթ թագավոր կար, իսկ Պոնտոսում` Փառնակիա քաղաք և տասնհինգամյա Փառնակ արքայազն: Սրանց ևս Ծոփքի թագավորը մեծ ուշադրության չարժանացրեց: Բայց երբ բացեց Սելևկյան արքայատոհմի փաթեթն ու մտաբերեց նրանց մայրաքաղաքը, ամբողջ մարմինը սառը քրտինքով պատվեց: Ահա թե որտեղ էր թաքնված իսկական վտանգը: Պետություն, որը ոչ վաղ անցյալում իր կամքն էր թելադրում ամբողջ աշխարհին, իսկ այժմ չնայած թուլացել և փոքրացել էր, սակայն լավ հիշում էր հին, բարի ժամանակները և, իհարկե, դեմ չէր լինի վերադարձնել նախկին հզորությունը, իսկ դրանց հետ միասին նաև Ծոփքը, Մեծ և Փոքր Հայքերը, Կապադովկիան, Գալաթիան....
Իսկ Սելևկյան պետության մայրաքաղաքը Անտիոքն էր, օրինական թագավորը` Անտիոքոս Գրյուպոսը, ութերորդ Սելևկյան միապետն այդ անվամբ: Արտանի գլուխն այնքան էր լցված զանազան ու իրարամերժ մտքերով, որ, ի զարմանս իրեն, բավական ուշացումով հիշեց, որ Անտիոքոս Գրյուպոսը Սելևկյան պետության միակ տիրակալը չէ: Կա նաև մեկ այլ Անտիոքոս, վերը նշվածի եղբայրը, արդեն իններորդն այդ անվամբ, որն ի լրումն դրա` Կիզիկացի մականունն ուներ, քսան տարի է` դաժան պայքար էր մղում եղբոր դեմ և մեկ լուրջ հաղթանակ էր տարել` գայթակղել էր նրա օրինական կնոջը ու թռցնելով ամուսնու քթի տակից, ամուսնացել հետը: Արտանը կարդաց նաև սելևկյան արքայազնների անունները և ուժասպառ դեն նետեց փաթեթը: Անտիոքոս Գրյուպոսն ու Անտիոքոս Կիզիկացին նույն այդ անիծյալ Անտիոքոս անունով ևս չորս որդիներ ունեին:
Անտիոքոս Գրյուպոսն ու Անտիոքոս Կիզիկացին նույն այդ անիծյալ Անտիոքոս անունով ևս չորս որդիներ ունեին:
Դուրս եկավ հումորային անցումը: Ինքս էլ ժամանակին ահագին տանջվել եմ այդ "Անտիոքոս"-ներին տարբերակելու հարցում ու այդպես էլ պատկերացրեցի, թե ինչ հուսահատություն է տիրել այս արքային :)
Լիոնը հավեսի գցեց :), շարունակում եմ տեղադրել վեպը
20. Քարավանն Արտաշատ է մտնում
Խոր աշուն էր Արտաշատում: Արդեն մեկ ժամ կլիներ, որ արևը մայր էր մտել, և չնայած առարկաները դեռ հստակ տարբերվում էին իրարից, սակայն զգացվում էր, որ մութը հետզհետե հաղթում է լույսին և պատրաստվում իր կարճաժամկետ ու մռայլ թագավորությունը հաստատել քաղաքի վրա: Արտաշատի փողոցներում և պարիսպների վրա մեկը մյուսի ետևից նորանոր վառվող ջահեր էին հայտնվում: Դրանք համեմատաբար լուսավոր էին դարձնում շրջակայքը, և շնորհիվ դրանց, քաղաքի կյանքը շարունակում էր բնականոն ընթացքը: Աչալուրջ և ամենատես պահնորդները աչքերը չորս արած դես ու դեն էին նայում, որպեսզի ոչ մի կասկածելի անձնավորության չհաջողվի գաղտագողի մայրաքաղաք սողոսկել, իսկ գլխավոր մուտքի մոտ իսկական եռուզեռ էր սկսվել:
Դարպասներից դուրս Չինաստանից եկած մի քարավան էր կանգնած, որը երկարատև ճանապարհից հետո պատրսատվում էր Արտաշատ մտնել, իսկ մի քանի օր անց ավելի հյուսիս էր գնալու, որպեսզի արևելյան հազվագյուտ ապրանքները սկզբում Աղվանք և Իբերիա, այնուհետև Պոնտոսի ծովամերձ քաղաքները հասցնի: Դա ևս վերջնական կետ չէր լինելու քարավանի համար: Հասնելով Սինոպ` բեռները բարձվելու էին նավերի վրա և հաղթահարելով Եվքսինյան ծովը` Բոսպորի թագավորություն էին հասնելու: Այստեղից սկյութների և սարմատների երկրներն էլ արդեն հեռու չէին, իսկ այդ երկրամասերում հնդկական և չինական ապրանքներն անասելի բարձր արժեք ունեին: Եթե ասելու լինենք ամբողջը, ապա այս քարավանն ընդամենը մի մասն էր ապրանքներով բեռնված այն հսկայական շարասյան, որն ամիսներ առաջ չինական Սինայից սկսեց իր ճանապարհը: Անցնելով Լանչժոուն և Դունխուանը` քարավանը հաղթահարեց Պամիրի լեռները և խարիսխ գցեց Մարջիանայում, որտեղ նրան Հնդկաստանից եկած մեկ այլ քարավան միացավ: Շարունակելով ճանապարհը ևս մեկ ամիս` քարավանը պարթևների արքայանիստ Էկբատան հասավ ու երկու մասի բաժանվեց:
Առաջին` ավելի մեծ մասը շարունակեց ճանապարհը դեպի արևմուտք` Միջագետք և Սիրիա, իսկ այնտեղից անցավ փոքրասիական բազմաթիվ պետությունների միջով և ուղևորվեց դեպի Հռոմ: Քարավանի երկրորդ մասն ուղղություն վերցրեց դեպի հյուսիս և ահա Արտաշատի դարպասների մոտ է: Քարավանում ամենամեծ հեղինակությունն ունի վաճառական Արտաշիրը, սակայն ամբողջ բեռը պատկանում է ևս քսան վաճառականների, որոնք չնայած տարբեր ազգերի են պատկանում, սակայն խոսում են այն բոլոր երկրների լեզուներով, որոնց միջով անցնում են, և երբեք չեն թշնամանում այն մարդկանց հետ, որոնցից կարող են օգուտ ակնկալել: Կա չինացի վաճառական, կա հնդիկ վաճառական: Կան պարթև, հույն, հրեա և սիրիացի վաճառականներ: Դա մի յուրատեսակ միություն է, որի անդամները դաժանորեն մրցակցում են իրար հետ և օգնում իրար: Մեկ արծաթադրամի համար նրանք պատրաստ են դիմել ամենավերջին ստորությանը, բայց և կարող են այնպիսի շռայլություն ցուցաբերել, որին հետագայում կնախանձեր նույնիսկ Լուկուլլոսը: Ավազակների հարձակումներից նրանք պաշտպանում են իրար հարազատ եղբոր նման, սակայն մեկ ուրիշ դեպքում միգուցե իրենք ավազակություն անեին նախկին ՙեղբոր՚ հանդեպ:
Քարավանը գերազանցապես բեռնված էր չինական մետաքսով և հնդկական մարգարիտով, սակայն այլ ապրանքներ էլ կային, և դրանց տեսականին այնքան հարուստ էր, որ թվարկումը միայն մի առանձին աշխատություն կպահանջեր: Չնայած ուշ ժամին Արտաշատի պահապանները դժգոհ չէին տարաշխարհիկ այցելուներից: Ամեն օր չէ, որ այսպիսի հյուրեր էր ունենում Մեծ Հայքի մայրաքաղաքը: Մի±թե հետաքրքիր չէ խոսքի բռնվել չինացի կամ հնդիկ վաճառականի հետ, որը քաղաքի պահապաններին դիմում է իր անսովոր հայերենով, և մետաքսե թաշկինակ կամ մարգարտյա ուլունքներ ստանալ հարսնացուի համար: Երկխոսությունները կիսակատակ էին, հին ծանոթների հանգով, բայց դա ամենևին չէր խանգարում, որ քարավանի մարդիկ ինչպես հարկն է ստուգվեն ու հարցաքննվեն: Վաճառականներն իրենք էլ շահագրգռված չէին իրենց հովանու ներքո որևէ լրտես մտցնել Արտաշատ, քանի որ էլի էին գալու: Վաճառականների առաջնորդ Արտաշիրը բոլորի համար անձամբ երաշխավորեց:
Բացառություն կազմեց միայն մեկը: Սա իր երկու ուղեկիցների հետ վաճառականներին միացել էր Արզան քաղաքում և որևէ կապ չուներ ոչ քարավանի հետ մասնավորապես, ոչ էլ Մետաքսի ճանապարհի` ընդհանրապես: Անծանոթը ներկայացավ որպես արշամաշատցի քուրմ Արամազդ, որն Անահիտի տաճար է ուղևորվում: Հանկարծակի հայտնվեց Արտաշես անունով մի քուրմ ու հայտարարեց, որ ավելի քան տասը տարի ճանաչում է այդ մարդուն: Պահակազորի հրամանատարը ուշադիր նայեց անծանոթի դեմքին և զգուշացրեց, որ Արտաշատից դուրս գալիս անպայման առկա լինի գլխավոր քրմի կնիքը: Արտաշատի դարպասից ներս մտնելուց հետո Հայր Արտաշեսը, Առնակը և Արիոբարզանն` իր ուղեկիցների հետ, առանձնացան քարավանից: Առաջին երկուսն ուղևորվեցին դեպի արքայական պալատ, իսկ Արամազդն ասաց, որ գնում է Անահիտի տաճար: Քանի որ ճանապարհին շատ էին ընկերացել, որոշեցին ընկերությունը շարունակել նաև Արտաշատում:
21. Արամազդն Արտաշատում
Արտաշատի դարպասից ներս մտնելուց հետո Արամազդն իր երկու ուղեկիցների հետ անմիջապես առանձնացավ քարավանից և շարժվեց որոշակի ուղղությամբ:
- Բարեբախտաբար Արտաշատն այնքան մեծ չէ,- դառնալով ուղեկիցներին` ասաց նա,- քառորդ ժամ չանցած հանգստություն կգտնենք քրմապետ Վահունու լավագույն հյուրանոցում, կդիտենք չքնաղ վարձակների պարը և կվայելենք Արարատյան դաշտի հանրահայտ գինին:
- Գերապատի°վ Արամազդ, մեզ անհրաժեշտ է աջ գնալ,- ասաց ուղեկիցներից մեկը,- թատրոնը շրջանցելուց հետո Անահիտի տաճարը մեր առջև կհառնի իր ամբողջ հմայքով:
- Ձախ գնալով` զգալիորեն կկրճատենք ճանապարհը,- նկատեց երկրորդ ուղեկիցը:
- Այո°, բայց այդ դեպքում ստիպված կլինենք անցնել քաղաքային շուկայի միջով, որն այս ժամերին ՙբուրում՚ է նեխած կաղամբով: Բացի այդ, լի է հետաքրքրասեր հայացքներով, մի բան, որ մեզ բոլորովին պետք չէ:
Արամազդը նախապատվությունը տվեց առաջին ուղեկցի շրջահայացությունը և նախընտրեց գնալ երկար, սակայն համեմատաբար հաճելի ու խաղաղ ճանապարհով:
- Միաժամանակ կդիտենք թատրոնի շենքը,- ասաց նա:
Քաղաքի նորաթուխ հյուրերը քայլեցին թատրոնի ուղղությամբ և շուտով սկսեցին շրջանցել այն: Թատրոնի շենքը դեպի ձախ էր ընկած: Մի քանի կամարազարդ մուտք ուներ, որոնց վրա բազմաթիվ դիմակներ էին քանդակված: Դրանցից մի քանիսը մռայլ ու ողբերգական էին, իսկ մյուսներն ուրախ ու ծիծաղկոտ: Կամարների վերնամասն ամբողջ երկայնքով զարդանախշ ժապավենով էր պատված, որտեղ պատկերված էր Արարատյան դաշտի բուսականությունը: Կամարե մուտքի ետևում երևում էին բազմահարկ նստելատեղերը: Դա մի հսկա կառույց էր` ընդունակ միաժամանակ տեղավորելու երկու տասնյակ հազար մարդու: Թատրոնի առջև կանգնած էր Տիր աստծո արձանը: Դա բոլոր արվեստների հովանավորն էր, բայց քանի որ թատրոնն Արտաշատում առանձնապես ծաղկում էր, ընդունված էր նրան թատրոնի աստված համարել: Տիրը ձախ ձեռքին տավիղ ուներ, իսկ աջը հանդիսավոր վեր էր բարձրացրել: Բոլոր արվեստների աստվածը միաժամանակ երգում ու մարդկանց թատրոն էր հրավիրում: Արձանից քիչ հեռու փակցված ցուցանակն ավետում էր, որ հաջորդը բեմադրվելու է ՙԱրա Գեղեցիկ՚ ողբերգությունը:
Ճանապարհից աջ տներ էին: Կային երկհարկ, եռահարկ, անգամ քառահարկ շինություններ, ընդարձակ ու ճոխ, կային և փոքրիկ ու խղճուկ կացարաններ, սակայն քաղաքի բնակիչների մեջ դասակարգային տարբերություն չէր զգացվում: Ճանապարհի տարբեր հատվածներում հանդիպում էին մարդկանց բազմաբնույթ խմբեր, բայց բոլորն էլ հպարտ և արժանապատիվ տեսք ունեին, քանզի համակված էին աշխարհի լավագույն մայրաքաղաքի բնակիչները լինելու ինքնազգացողությամբ: Արտաշատցիներն անծանոթ անցորդներին նայում էին մեծ հետաքրքրությամբ և նույնիսկ խոսքի բռնվում հետները:
- Ո±ւր եք ուղևորվում, պատվարժա°ն օտարերկրացիներ,- բարյացակամ հարցրեց սպիտակամորուք մի ծերունի:- Ես Արտաշատում բոլորին եմ ճանաչում և կարող էի ցույց տալ ճանապարհը:
- Եթե ձեզ հետաքրքրում է Բագրատունյաց նախարարական տունը,- ասում էր մեկ այլ բնակիչ,- ապա պետք է թեքվեք աջ և հասնեք Հաննիբալի փողոցը: Արտաշատի գլխավոր փողոցն է, տանում է դեպի արքայական պալատ, իսկ դրա անմիջական հարևանությամբ Բագրատունիների նախարարական տունն է:
Սակայն հյուրերն այնքան էլ մարդամոտ բնավորություն չդրսևորեցին և գերադասեցին ճանապարհն ինքնուրույն շարունակել, ինչպես շուտով պարզվեց` բոլորովին իզուր, քանզի ամենավերջում, երբ Անահիտի տաճարի հիասքանչ պատերն արդեն պարզորոշ երևացին, և հյուրերին սկսեց թվալ, թե վերջապես տեղ են հասել, քարե մի բարձր պարիսպ փակեց նրանց ճանապարհը:
- Դժոխքի բաժին դառնաք,- զայրացած բացականչեց Արամազդը,- անցյալ տարի այսպիսի բան չկար:
- Ասում էի, չէ±,- իսկույն արձագանքեց ուղեկիցներից մեկը,- հարկավոր էր շուկայի միջով գնալ:
Մինչ երեքն էլ մի պահ քարացել էին անորոշության մեջ, թատրոնի կողմից մի ձայն լսվեց.
- Գուցե ձեզ օգնությո±ւն է պետք:
Ուղևորները շրջվեցին ձայնի կողմը: Քսան տարեկան գանգրահեր մի երիտասարդ էր, հագնված աղքատիկ, բայց` կոկիկ ու մաքուր:
- Ինքներս գլուխ կհանենք,- չոր պատասխանեց ճամփորդներից մեկը:
- Ինչպես կուզեք,- սիրալիր պատասխանեց երիտասարդը,- բայց եթե Անահիտի տաճար եք գնում, ստիպված եք հետ դառնալ և հսկայական պտույտ կատարել, այնինչ համարյա տեղ եք հասել:
- Մենք ցանկանում ենք օթյակ վարձել վաղվա ներկայացման համար,- անսպասելիորեն հայտարարեց Արամազդը և սիրալիր ժպտաց:
- Օթյակի համար ուշացել եք, համեցեք առավոտյան, լույսը բացվելուն պես:
- Ո±վ ես դու:
- Թատրոնի պահակն եմ,- համեստորեն պատասխանեց գանգրահեր երիտասարդը:
Հյուրը ցանկություն հայտնեց տեսնել օթյակները: Պահակը համաձայնեց միայն նրան ցույց տալ, ուղեկիցները պարտավոր էին սպասել դռների մոտ:
- Ահա քեզ մեկ արծաթ և ասա ինձ, բարեկա°մս,- դիմեց Արամազդը և պահակին մեկնեց չորս դրահմանոցը, երբ արդեն անցնում էին նստարանների միջև բարձրացող աստիճաններով,- ի±նչն է այս այս հսկա պատի կառուցման պատճառը: Այն երկու կես է անում փողոցը և վերջ: Կարելի է կարծել` Անահիտի տաճարն ու թատրոնը պատերազմի մեջ են:
- Դա այնքան էլ ճշմարտությունից հեռու չէ... ,- երիտասարդի ձայնը լսվեց խուլ ու մտահոգ: Շրջվելով` Արամազդը տեսավ, որ թատրոնի պահակն ատամով փորձում է արծաթադրամի ամրությունը:
- Ցանկացած երկրում թագավորական և հոգևոր իշխանությունները տարաձայնություններ են ունենում, սակայն նրանց միջև եղած անջրպետն անտեսանելի է, մինչդեռ սա ասես դիտմամբ արված լինի հակասությունները ցուցադրելու համար:
- Ես ամենասովորական ստրուկ եմ և չեմ կարող այդ տեսակ մանրամասնություններ իմանալ... Խնդրեմ, նայեք ահա այս օթյակը...
Արշամաշատցի հյուրը քթի տակ քմծիծաղ տվեց, ապա ձեռքը գրպանը տարավ: Պահակի աչքերը փայլեցին ագահությունից: Օտարերկրացու ափի մեջ իսկական ոսկեդրամ էր շողշողում:
- Ինչ վերաբերվում է հայերին,- ուրախ ասաց Արամազդը,- ապա այստեղ նույնիսկ ստրուկը սովորական լինել չի կարող... Եվ այսպես, ինչումն է պետական այդ երկու հզոր հաստատությունների հակասությունը...
Սակայն ստրուկ կոչեցյալն ամենևին չէր շտապում պատասխանել:
- Նախ և առաջ կուզենայի ամենահարգարժան պարոնին տեղեկացնել, որ չնայած ես, իրոք, այնքան էլ սովորական ստրուկ չեմ, սակայն ազգությամբ հայ չեմ... չնայած, եթե անհրաժեշտ է, կարող եմ և հայ լինել...
Մինչ այդ ուրախ ժպտացող Արամազդը սկսեց անկեղծորեն ծիծաղել:
- Իսկ կարո±ղ ես ազնվորեն ծառայել, եթե անհրաժեշտություն լինի:
- Քանի ինձ վճարում են, ազնվորեն կծառայեմ, իսկ եթե դադարեն վճարել, իմ ազնվագույն ծառայությունը կանցնի մեկ այլ` վճարունակ մարդու տրամադրության տակ:
- Կարելի± է, արդյոք, դրանից ենթադրել, որ ծառայելով թատրոնին` այնքան էլ ազնվորեն չես կատարում պարտքդ, քանզի ստրուկ ես և վճար չես ստանում աշխատանքիդ դիմաց:
- Այս երկրում ստրուկ հասկացությունը հարաբերական է: Մենք ազատ մարդուց համարյա ոչնչով չենք տարբերվում: Ինձ պատրաստակամորեն հողակտոր կհատկացնեն, եթե համաձայնեմ հարկ վճարել, բայց հողագործությունը Սաուլի համար չէ... Եթե ազատություն ու փող ունենայի, արագ հարուստ մարդ կդառնայի... Չուզենալով խուսափել պատասխանից` ասեմ, որ իմ ծառայությունը թատրոնին ամենաազնիվ ծառայություններից չէ:
Արշամաշատցի բարեպաշտին զվարճալի թվաց երիտասարդ ստրուկը: Նույն կիսակատակ տոնով, որով ընթանում էր խոսակցությունը, նա ասաց:
- Իսկ ես, հակառակը, ազատություն և փող ունեմ, սակայն չգիտեմ` ինչպես կարելի է հարստանալ:
- Ես ազգությամբ հրեա եմ, ավելի ճիշտ կլիներ ասել` հրեայի և փյունիկացու խառնուրդ, իսկ դա երբևէ եղած լավագույն խառնուրդն է, որը նպաստավոր է վաճառականի գործունեություն ծավալելու համար... Ի դեպ, թագավորական տունը և գլխավոր քուրմը ամենալարված հարաբերությունների մեջ են: Պատճառը Տիգրան թագավորի առողջության կտրուկ վատացումն է, ինչպես և երկրի դրամական միջոցների սուղ վիճակը: Քրմերը փող ունեն, սակայն չեն ցանկանում հենց այնպես հանձնել թագավորական տանը և իրենք էլ իշխանության են ձգտում... Բայց եթե ինձ տայիք ևս մեկն այն չքնաղ մետաղադրամից, որի փայլն ամենաշատն եմ սիրում գոյություն ունեցող մետաղների մեջ, խիստ կմոտեցնեիք իմ բաղձալի երազանքին` ազատությանը:
- Ինչքան հասկացա, փրկագին վճարելու և ազատություն ձեռք բերելու ցանկություն ունես:
- Դուք ամենանրբազգաց մարդն եք, որին բախտ եմ ունեցել երբևէ տեսնելու, վկա են Անահիտը, Բահաղը և Եհովան...
- Ահա թե ինչ, Սաո°ւլ, դու ինձ դուր ես գալիս, ու ես ուզում եմ գնել քեզ պետությունից և ազատություն տալ...
- Ազատությո¯ւն...,- երիտասարդ հրեայի աչքերը չռվեցին անսպասելիությունից ու սկսեցին երջանիկ փայլ արձակել:
- ... նաև աշխատավարձ կնշանակեմ ու կանոնավոր կվճարեմ,- շարունակեց Արամազդը,- կծառայե±ս արդյոք ազնվորեն...
- Երբեք չեմ դավաճանի քեզ... եթե դրա համար առանձնահատուկ պատճառներ չլինեն,- ուրախ բացականչեց Սաուլը և դրանով վերջնականապես շահեց Արամազդի համակրանքը:- Սակայն խորհուրդ եմ տալիս շտապել: Ինձ պատրաստվում են պարտքի դիմաց Անահիտի տաճարին զիջել, իսկ այդ դեպքում իմ անձի փրկագնումը, որն առանց այդ էլ էժան չէ, քառակի կթանկանա:
- Ես հենց հիմա կտամ այն գումարի կրկնակին, որն անհրաժեշտ է քեզ` փրկագնվելու համար: Դրա դիմաց դու կհյուրընկալես մեզ այս գիշեր, ու երկար-բարակ կխոսենք դեսից-դենից...
Այս ասելով` Արամազդը մի չաղլիկ դրամապանակ նետեց գանգրահեր երիտասարդին: Սաուլն այլևս չստուգեց դրամների ամրությունը: Քսակի ծանրությունը պերճախոս կերպով վկայում էր, որ ամենաազնիվ ծագման մետաղադրամներով է լցված:
Լիոնը հավեսի գցեց :), շարունակում եմ տեղադրել վեպը
Ջաաան :)
Ուրախ եմ վեպիդ շարունակությունը այստեղ տեսնել: Գիտես, այլ կերպ դժվար է կարդալ, իսկ այսպես, մաս-մաս, կարդացվում է: Ինձ դուր է գալիս կերպարներ ստեղծելու քո ունակությունը - այս մուտքը Արտաշատ շատ կենդանի ես նկարագրել: Սպասում եմ շարունակության:
Ջաաան :)
Ուրախ եմ վեպիդ շարունակությունը այստեղ տեսնել: Գիտես, այլ կերպ դժվար է կարդալ, իսկ այսպես, մաս-մաս, կարդացվում է: Ինձ դուր է գալիս կերպարներ ստեղծելու քո ունակությունը - այս մուտքը Արտաշատ շատ կենդանի ես նկարագրել: Սպասում եմ շարունակության:
Այս վերջին գլխի մեջ մուտք գործեց վեպի ամենահաջողված կերպարներից մեկը: Ճիշտ է, նրան դժվար է դրական կերպար անվանել, բայց.... ;)
Հաաա, էդ ճարպիկ հրեան կարծես թե դեռ ահագին դեր է ունենալու...;)
knalbandyan
04.12.2011, 19:39
բարև ժողովուրդ ջան, կուզեի իմանաի պատմավեպը ամբողջական երբ կտեղադրվի ֆորումում կամ ինչ-որ կայքում
Շատ խառն եմ, բայց այսուհետ կսկսեմ մաս առ մաս տեղադրել: Միայն կցանկանայի զգուշացնել, որ վեպը ծավալուն է և նույնիսկ շաբաթվա մեջ երկու գլուխ տեղադրելու դեպքում երկար ժամանակ կպահանջվի ամբողջական տարբերակը ստանալու համար: Իսկ ավելի հաճախ պարբերականությամբ տեղադրելը աննպատակահարմար է, որովհետև համակարգչով կարդալը անհամեմատ ավելի դժվար է:
22.Սաուլ
Սաուլն աղոտ էր հիշում հայրենի Բերիտ քաղաքը` հայտնի հսկա առևտրական նավերով լեցուն իր նավահանգստով և բազմամարդ ու խայտաբղետ շուկայով, որտեղ նույնիսկ օձի կաթ կճարվեր: Փոքր-ինչ ավելի պարզ հիշում էր հորը` գեր հրեա վաճառականին: Էլ ավելի պարզ Սաուլի աչքի առաջ հառնում էր իրենց երկհարկանի տունը` շարված ամենաընտիր աղյուսով և ծածկված կարմիր կղմինդրե տանիքով: Սակայն ամենաանմոռանալին, որ տպավորվել էր գիտակցության մեջ, մոր պատկերն էր, գեղեցիկ ու խոնարհ մի կնոջ, որը, սակայն, կարողացավ բավականաչափ ուժ գտնել ամուսնանալու ոչ թե ավագ եղբոր կամքին համաձայն, այլ` սրտի թելադրանքով:
Սաուլի ապագա մորեղբայր, վաճառական Աստարիմը հաճախ ասում էր.
- Կնոջ համար □անմնացորդ□, □մինչև մահ□, □կրքոտ□ և □եզակի□ սիրո պատճառ կարող է դառնալ իմիջիայլոց ասված հաճոյախոսությունը, սևեռուն հայացքը, միջին գեղեցկության ծաղկեփունջը և շատ այլ աննշան ու բովանդակությունից զուրկ բաներ:
Սակայն երբեք նրա մտքով չէր անցնի, որ դա կկատարվի նաև իր քրոջ հետ: Թե հիսուն տարեկան գիրավուն ու թավամորուք վաճառական Հյուռկանն ինչպես էր հաջողացրել գերել տասնվեցամյա դեռատի աղջկան` միայն ինքը կիմանար: Սաուլի ապագա հայրն ու ապագա մորեղբայրը մինչ այդ սովորական մրցակիցներ էին: Ամուսնությունից հետո երդվյալ թշնամիներ դարձան: Սկզբունքորեն Հյուռկանը պատրաստ էր հաշտության ձեռք մեկնել, սակայն Աստարիմն անդրդվելի մնաց ու երդվեց կործանել Հյուռկանին, նույնիսկ եթե նպատակին հասնելու համար ստիպված լիներ կործանվել: Փյունիկացի վաճառականն իր խոսքի տերը եղավ: Առևտրական բանսարկությունների շնորհիվ նա սնանկացրեց թշնամուն ու ստիպեց ինքնասպան լինել, սակայն մինչ այդ խլեց նրանից միակ որդուն և ծնողների աչքի առաջ ստրկության վաճառեց դեպի հեռավոր Արտաշատ: Սաուլը լավ էր հիշում նաև այդ օրը: □Տե՛ս, հա՜, հետը լավ վարվիր, ինչքան չլինի` քրոջս որդին է□: Սրանք էին Աստարիմի վերջին խոսքերը, որ ուղղեց արտաշատցի մի ունևորին` Սաուլի առաջին տիրոջը: Սաուլն Արտաշատում էր ինը տարեկանից, մի քանի տեր էր փոխել և ավելի շատ արտաշատցի էր, քան բերիտցի: Սակայն վաճառական նախնիներիի մշտաբորբոք արյունը առանձնակի էր եռում Սաուլի երակներում ու հանգիստ չէր տալիս: Դեռ վաղ մանկությունից մի երազանք ուներ` վերադառնալ հայրենիք, գտնել մորը ու վրեժ լուծել մորեղբորից:
Միօրինակ ու անհետաքրքիր են ստրուկի օրերը, սակայն տարիքն առնելու հետ Սաուլը զգում էր, ավելին` համոզված էր, որ, ի վերջո, ազատություն է ձեռք բերելու: Նա մի քանի տեր փոխեց, ծառայեց մեծահարուստի տանը, մսավաճառի կրպակում, վաճառականի խանութում և նույնիսկ գինեգործի մոտ, մինչև որ նրան ձեռք բերեց թատրոնի տնօրինությունը: Ցերեկները օգնում էր զանազան աշխատանքներում, ու քանի որ թատրոնում էր գիշերում, տնօրինությունը հարմար գտավ, գիշերային պահակի գործն էլ հանձնարարել նրան: Մեկ ուրիշը գուցե ընդդիմանար, լացուկոծը դներ, մղկտար, թե` անհնար է դիմանալ ծանրաբեռնվածությանը, բայց Սաուլն ուրախությամբ ընդունեց առաջարկը: Նախ` դա որոշակիորեն բարելավում էր նրա վիճակը. թատրոնի տնօրենը, երբ լավ տրամադրություն էր ունենում, արծաթյա ու պղնձե դրամներ էր նվիրում ջահել պահակին: Բացի այդ, նոր պաշտոնը կրկնակի ավելացնում էր ուտելիքի չափաբաժինը, նրան թույլ էին տալիս պահակության ժամերին զենք կրել` կարճ, բայց լավ կոփված մի գեղարդ, որը Սաուլը սովորություն էր դարձրել կրել նաև ցերեկները: Սակայն երիտասարդ ու գանգրահեր պահակի ամենամեծ բերկրանքն այն էր, որ գիշերվա ժամերին թատրոնի լիիրավ տեր ու տնօրենն էր դառնում: Ջահերի թույլ լույսի տակ Սաուլն ազատ շրջում էր շքեղ օթյակների միջով, ընդօրինակելով որևէ մեծատոհմիկի` հանդիսավոր բազմում նստարանին և ամբարտավան անտարբերությամբ հայացքը հառում դեպի բեմը: Կախված դերասանների խաղից` նրա ազնիվ դեմքը թույլ արտահայտված հիացմունք կամ արհամարանք էր ցուցադրում: Երբեմն □ազնվական□ Սաուլը բարեհաճում էր ծափ զարկել: Հետո ավելի համեստ նստարան էր ընտրում, աղմկալից նշում յուրաքանչյուր իրադարձություն, սրախոսում ոստիկանի հասցեին, որն աղմկոտ պահվածքի համար դիտողություն էր արել նրան: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում էր, երբ Սաուլը բեմ էր դուրս գալիս: Հիշելով դերասանների երկխոսություններն ու նվագախմբի կատարումները` երիտասարդն ընդօրինակում էր նրանց, ուրախ ու ողբալի երգեր երգում, տարբեր ստեղծագործություններից կիսատ-պռատ հատվածներ արտասանում, պարում ու թռչկոտում խեղկատակի նման: Դերասանական տաղանդ, կամ ձայնային տվյալներ, իհարկե, չուներ, բայց այն, որ աշխարհի ամենահայտնի բեմերից մեկը հնարավորություն էր ընձեռում սրտի ուզածի չափ երգել ու արտասանել, երջանկացնում էր նրան: Երբեմն Սաուլը մտածում էր, որ եթե բախտն այդքան կոպիտ չշրջվեր իրենից, փայլուն կրթություն կստանար և գուցե արվեստագետ կամ փիլիսոփա դառնար: Սակայն նույն պահին առևտրականի հոգին արթնանում էր նրա մեջ և առաջնություն վերցնում մնացյալ ամեն ինչի հանդեպ. Սաուլը պետք է գտնի մորը և վրեժ լուծի մորեղբորից: Իսկ դրա համար պիտի ազատություն ձեռք բերի և հարստանա:
Անցած տարիների ընթացքում բախտը ոչ մի անգամ նրան ազատության որևէ հույս չտվեց, սակայն հրեան համբերատար սպասում էր իր ժամին: Ուր էլ լիներ` ջանում էր որևէ օգտակար բան հայթայթել: Մեծահարուստի տանը վարվելակերպ ու նրբագեղ շարժուձևեր սովորեց, խանութում աշխատելիս կատարելապես տիրապետեց այն ամենին, ինչ վերաբերում է առևտրին, և նույնիսկ գիշերային պահակի անհրապույր գործը շատ օգտակար եղավ նրա համար: Սաուլը ներկայացումների ժամանակ շրջում էր օթյակների մոտով, ականջ դնում խոսակցություններին, պատրաստակամությամբ զանազան հանձնարարություններ կատարում և սիրային տոմսակներ փոխանցում: Ի զարմանս իրեն` նա հայտնաբերեց, որ հենց այսպիսի մարդաշատ ու աղմկոտ վայրերում են տեղի ունենում շատ մութ ու խարդավալից հանդիպումներ: Սաուլն արդեն գիտեր, թե որ նախարարական տոհմերն են իրար թշնամաբար տրամադրված և պաշտոնական շրջաններից հետո, թերևս, ամենալավն էր տեղեկացված, թե ինչ խորը անդունդ է բացվել թագավորական իշխանության և քրմերի միջև: Վաճառական Աստարիմի քրոջ որդին մեծ ուժ էր զգում էր մեջ: Դա արդեն պատրաստի առևտրական էր` ընդունակ խաբելու յուրաքանչյուրին և դիմակայելու ամենաճարպիկ խաբեբային: Դա արդեն խորապես ձևավորված բանսարկու էր` ընդունակ իրար խառնելու այդ խավի ամենափորձված ներկայացուցիչներին, և անվնաս դուրս գալու ամենավարպետորեն լարված թակարդներից: Սակայն, ինչպես քիչ առաջ նշեցինք, երիտասարդ հրեան դեռևս երախտագիտության զգացումով էր տոգորված Արամազդի հանդեպ և առայժմ մեծ ցանկություն ուներ ազնվորեն ծառայելու նրան:
22.Սաուլ
Սաուլն աղոտ էր հիշում հայրենի Բերիտ քաղաքը` հայտնի հսկա առևտրական նավերով լեցուն իր նավահանգստով և բազմամարդ ու խայտաբղետ շուկայով, որտեղ նույնիսկ օձի կաթ կճարվեր: Փոքր-ինչ ավելի պարզ հիշում էր հորը` գեր հրեա վաճառականին: Էլ ավելի պարզ Սաուլի աչքի առաջ հառնում էր իրենց երկհարկանի տունը` շարված ամենաընտիր աղյուսով և ծածկված կարմիր կղմինդրե տանիքով: Սակայն ամենաանմոռանալին, որ տպավորվել էր գիտակցության մեջ, մոր պատկերն էր, գեղեցիկ ու խոնարհ մի կնոջ, որը, սակայն, կարողացավ բավականաչափ ուժ գտնել ամուսնանալու ոչ թե ավագ եղբոր կամքին համաձայն, այլ` սրտի թելադրանքով:
Սաուլի ապագա մորեղբայր, վաճառական Աստարիմը հաճախ ասում էր.
- Կնոջ համար □անմնացորդ□, □մինչև մահ□, □կրքոտ□ և □եզակի□ սիրո պատճառ կարող է դառնալ իմիջիայլոց ասված հաճոյախոսությունը, սևեռուն հայացքը, միջին գեղեցկության ծաղկեփունջը և շատ այլ աննշան ու բովանդակությունից զուրկ բաներ:
Սակայն երբեք նրա մտքով չէր անցնի, որ դա կկատարվի նաև իր քրոջ հետ: Թե հիսուն տարեկան գիրավուն ու թավամորուք վաճառական Հյուռկանն ինչպես էր հաջողացրել գերել տասնվեցամյա դեռատի աղջկան` միայն ինքը կիմանար: Սաուլի ապագա հայրն ու ապագա մորեղբայրը մինչ այդ սովորական մրցակիցներ էին: Ամուսնությունից հետո երդվյալ թշնամիներ դարձան: Սկզբունքորեն Հյուռկանը պատրաստ էր հաշտության ձեռք մեկնել, սակայն Աստարիմն անդրդվելի մնաց ու երդվեց կործանել Հյուռկանին, նույնիսկ եթե նպատակին հասնելու համար ստիպված լիներ կործանվել: Փյունիկացի վաճառականն իր խոսքի տերը եղավ: Առևտրական բանսարկությունների շնորհիվ նա սնանկացրեց թշնամուն ու ստիպեց ինքնասպան լինել, սակայն մինչ այդ խլեց նրանից միակ որդուն և ծնողների աչքի առաջ ստրկության վաճառեց դեպի հեռավոր Արտաշատ: Սաուլը լավ էր հիշում նաև այդ օրը: □Տե՛ս, հա՜, հետը լավ վարվիր, ինչքան չլինի` քրոջս որդին է□: Սրանք էին Աստարիմի վերջին խոսքերը, որ ուղղեց արտաշատցի մի ունևորին` Սաուլի առաջին տիրոջը: Սաուլն Արտաշատում էր ինը տարեկանից, մի քանի տեր էր փոխել և ավելի շատ արտաշատցի էր, քան բերիտցի: Սակայն վաճառական նախնիներիի մշտաբորբոք արյունը առանձնակի էր եռում Սաուլի երակներում ու հանգիստ չէր տալիս: Դեռ վաղ մանկությունից մի երազանք ուներ` վերադառնալ հայրենիք, գտնել մորը ու վրեժ լուծել մորեղբորից:
Միօրինակ ու անհետաքրքիր են ստրուկի օրերը, սակայն տարիքն առնելու հետ Սաուլը զգում էր, ավելին` համոզված էր, որ, ի վերջո, ազատություն է ձեռք բերելու: Նա մի քանի տեր փոխեց, ծառայեց մեծահարուստի տանը, մսավաճառի կրպակում, վաճառականի խանութում և նույնիսկ գինեգործի մոտ, մինչև որ նրան ձեռք բերեց թատրոնի տնօրինությունը: Ցերեկները օգնում էր զանազան աշխատանքներում, ու քանի որ թատրոնում էր գիշերում, տնօրինությունը հարմար գտավ, գիշերային պահակի գործն էլ հանձնարարել նրան: Մեկ ուրիշը գուցե ընդդիմանար, լացուկոծը դներ, մղկտար, թե` անհնար է դիմանալ ծանրաբեռնվածությանը, բայց Սաուլն ուրախությամբ ընդունեց առաջարկը: Նախ` դա որոշակիորեն բարելավում էր նրա վիճակը. թատրոնի տնօրենը, երբ լավ տրամադրություն էր ունենում, արծաթյա ու պղնձե դրամներ էր նվիրում ջահել պահակին: Բացի այդ, նոր պաշտոնը կրկնակի ավելացնում էր ուտելիքի չափաբաժինը, նրան թույլ էին տալիս պահակության ժամերին զենք կրել` կարճ, բայց լավ կոփված մի գեղարդ, որը Սաուլը սովորություն էր դարձրել կրել նաև ցերեկները: Սակայն երիտասարդ ու գանգրահեր պահակի ամենամեծ բերկրանքն այն էր, որ գիշերվա ժամերին թատրոնի լիիրավ տեր ու տնօրենն էր դառնում: Ջահերի թույլ լույսի տակ Սաուլն ազատ շրջում էր շքեղ օթյակների միջով, ընդօրինակելով որևէ մեծատոհմիկի` հանդիսավոր բազմում նստարանին և ամբարտավան անտարբերությամբ հայացքը հառում դեպի բեմը: Կախված դերասանների խաղից` նրա ազնիվ դեմքը թույլ արտահայտված հիացմունք կամ արհամարանք էր ցուցադրում: Երբեմն □ազնվական□ Սաուլը բարեհաճում էր ծափ զարկել: Հետո ավելի համեստ նստարան էր ընտրում, աղմկալից նշում յուրաքանչյուր իրադարձություն, սրախոսում ոստիկանի հասցեին, որն աղմկոտ պահվածքի համար դիտողություն էր արել նրան: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում էր, երբ Սաուլը բեմ էր դուրս գալիս: Հիշելով դերասանների երկխոսություններն ու նվագախմբի կատարումները` երիտասարդն ընդօրինակում էր նրանց, ուրախ ու ողբալի երգեր երգում, տարբեր ստեղծագործություններից կիսատ-պռատ հատվածներ արտասանում, պարում ու թռչկոտում խեղկատակի նման: Դերասանական տաղանդ, կամ ձայնային տվյալներ, իհարկե, չուներ, բայց այն, որ աշխարհի ամենահայտնի բեմերից մեկը հնարավորություն էր ընձեռում սրտի ուզածի չափ երգել ու արտասանել, երջանկացնում էր նրան: Երբեմն Սաուլը մտածում էր, որ եթե բախտն այդքան կոպիտ չշրջվեր իրենից, փայլուն կրթություն կստանար և գուցե արվեստագետ կամ փիլիսոփա դառնար: Սակայն նույն պահին առևտրականի հոգին արթնանում էր նրա մեջ և առաջնություն վերցնում մնացյալ ամեն ինչի հանդեպ. Սաուլը պետք է գտնի մորը և վրեժ լուծի մորեղբորից: Իսկ դրա համար պիտի ազատություն ձեռք բերի և հարստանա:
Անցած տարիների ընթացքում բախտը ոչ մի անգամ նրան ազատության որևէ հույս չտվեց, սակայն հրեան համբերատար սպասում էր իր ժամին: Ուր էլ լիներ` ջանում էր որևէ օգտակար բան հայթայթել: Մեծահարուստի տանը վարվելակերպ ու նրբագեղ շարժուձևեր սովորեց, խանութում աշխատելիս կատարելապես տիրապետեց այն ամենին, ինչ վերաբերում է առևտրին, և նույնիսկ գիշերային պահակի անհրապույր գործը շատ օգտակար եղավ նրա համար: Սաուլը ներկայացումների ժամանակ շրջում էր օթյակների մոտով, ականջ դնում խոսակցություններին, պատրաստակամությամբ զանազան հանձնարարություններ կատարում և սիրային տոմսակներ փոխանցում: Ի զարմանս իրեն` նա հայտնաբերեց, որ հենց այսպիսի մարդաշատ ու աղմկոտ վայրերում են տեղի ունենում շատ մութ ու խարդավալից հանդիպումներ: Սաուլն արդեն գիտեր, թե որ նախարարական տոհմերն են իրար թշնամաբար տրամադրված և պաշտոնական շրջաններից հետո, թերևս, ամենալավն էր տեղեկացված, թե ինչ խորը անդունդ է բացվել թագավորական իշխանության և քրմերի միջև: Վաճառական Աստարիմի քրոջ որդին մեծ ուժ էր զգում էր մեջ: Դա արդեն պատրաստի առևտրական էր` ընդունակ խաբելու յուրաքանչյուրին և դիմակայելու ամենաճարպիկ խաբեբային: Դա արդեն խորապես ձևավորված բանսարկու էր` ընդունակ իրար խառնելու այդ խավի ամենափորձված ներկայացուցիչներին, և անվնաս դուրս գալու ամենավարպետորեն լարված թակարդներից: Սակայն, ինչպես քիչ առաջ նշեցինք, երիտասարդ հրեան դեռևս երախտագիտության զգացումով էր տոգորված Արամազդի հանդեպ և առայժմ մեծ ցանկություն ուներ ազնվորեն ծառայելու նրան:
23.Սաուլը և Արամազդը զրուցում են
Թատրոնը ներսից պակաս հետաքրքիր չէր, քան դրսից: Բացի բեմից և նստելատեղերից, ուներ վարչական շենքի մի հսկա և բազմահարկ համալիր, որտեղ ցերեկվա ժամերին բուռն ու աղմկոտ գործունեություն էին ծավալում թատրոնի տնօրինությունը, բեմադրիչներն ու դերասանները: Հանդերձարաններում բազմաթիվ դիմակներ էին կախված` նույնքան ծիծաղկոտ ու ողբացող, ինչպես քանդակված էին թատրոնի պատերին, սակայն` ավելի իրական ու տպավորիչ: Ջահերի լույսի տակ դրանք սարսափազդու տեսք ունեին: Դիմակներից ոչ հեռու կախված էին դերասանների խնամքով լվացված շորերը` կանացի և տղամարդու, երիտասարդի և ծերունու, թագավորի և ստրուկի, ողբերգակի և խեղկատակի: Մի առանձին հարկ հատկացված էր բեմահարդարանքին, մեկ այլ հարկ` ձևավորողներին ու նկարիչներին, երաժիշտներին և երգչախմբին: Այն դեպքի համար, եթե դրսում վատ եղանակ լիներ, գործում էր հատուկ սրահ, որտեղ դերասանները, բեմադրիչների աչալուրջ հսկողության ներքո, կատարում էին իրենց փորձերը: Թատրոնի վարչական կազմը, բեմի բանվորները, հավաքարարների հսկա բանակը և թատրոնի հետ կապված այլևայլ մարդիկ էլ ունեին իրենց հարկաբաժիններն ու սենյակները:
Ինչպես տեսնում եք` թատրոնի երիտասարդ պահակի համար բոլորովին դժվար չէր պատսպարել իր հյուրերին, ինչը արեց առանձնակի ջանադրությամբ ու հոգատարությամբ, քանզի դեռ չէր հասցրել մտածել, որ իր ազատության համար վճարված գումարը մի մեծ բան չէ Արամազդի համար: Ի վերջո, նա այդ ամենն արեց` սեփական շահերից ելնելով` մեկ կամ մի քանի օր անց եզրահանգելու էր Սաուլը: Բայց ինքներդ էլ հասկանում եք, որ այդպիսի եզրահանգումների համար որոշակի ժամանակ է պետք: Սաուլը նախ պետք է ճաշակեր ազատության քաղցրությունը, վարժվեր դրա մշտական առկայությանը, մոռանար ստորացուցիչ օրերն ու իր ենթագիտակցությանը ստիպեր ընդունել այլևս ազատ լինելու ծանրակշիռ փաստը: Իսկ դրանից հետո արդեն կարելի է մոռանալ երախտագիտության մասին, արհամարհել ստրուկների քստմնելի դասը և, քանի որ գրպանումդ արդեն ոսկեդրամներ են զնգում, վերևից նայել նաև մարդկանցից շատերին:
- Թագավորական տունը դրամի հույժ կարիք ունի,- հյուրին հայտնեց Սաուլը, երբ նրանք նստեցին սեղանի շուրջը` մի փոքր զրուցելու: Արշամաշատցի բարեպաշտը նրբագեղ ժպտաց.
- Աշխարհի բոլոր թագավորական տներն այս կամ այն չափով դրամի կարիք ունեն, քանի որ միշտ հնարավորությունից մեծ գործեր են բռնում:
- Զուտ ճշմարտություն է,- խորամանկ ժպտաց Սաուլը,- բայց եթե մյուս երկրները դրամի կարիք են զգում, որ զինեն բանակը կամ ավելացնեն զինվորների քանակը, ապա այստեղ գործն ուրիշ բնույթի է: Զորքը վեց ամիս աշխատավարձ չի ստացել: Դասալքությունը դարձել է սովորական բան է: Խոսք է գնում զորքը կրճատելու մասին, իսկ դա արվում է միայն այն երկրներում, որոնց մոտ ապագայում կործանում կամ մասնատում է սպասում:
- Պարզվում է` խելացի ես: Որտեղի՞ց գիտես այդ ամենը:
- Ես այդ գործարքի մի մասն եմ: Ինչպես ասացի` ինձ օրերս պատրաստվում էին պարտքի դիմաց զիջել Անահիտի տաճարին: Հեռու չէ և այն օրը, երբ ամբողջ թատրոնը կանցնի նրանց: Անահիտի տաճարում բազմաթիվ վարձակներ կան: Անկրկնելի գեղեցկուհիներ են, որոնք սիրո արվեստից բացի տիրապետում են դերասանական արվեստին: Նրանք չքնաղ երգում ու պարում են և հավասարը չունեն անխոսք ներկայացումների ժամանակ...
- Առայժմ մի կողմ թողնենք այդ չքնաղ էակներին... Մեծ Հայքը հարուստ երկիր է, այստեղով է անցնում Մետաքսի ճանապարհի հյուսիսային ուղին...
- Քարավանային ուղիները վարձակալության են տրված է քրմերին, նախարարները, որ իրար միս են կրծում և ոչ մի բանում չեն կարողանում համաձայնության գալ, լիովին համերաշխ են կենտրոնական իշխանությանը չենթարկվելու հարցում: Ամեն մեկն իր կողմն է քաշում ու ձգտում առավելագույնս թալանել: Ասում են` արևմտյան նախարարները որոշել են առանձնանալ և Ծոփքի ու Փոքր Հայքի օրինակով անկախ պետություն ստեղծել: Արտաշատում էլ քիչ չեն մարդիկ, որոնք Տիգրան թագավորի մահից կետո կցանկանան թագադրվել: Կարող եմ կոնկրետ անուններ տալ...
- Հապա Մեծ Հայքի թագաժառա՞նգը...
- Թագաժառանգ Տիգրանը համարյա քսան տարի է, որ բացակայում է: Ասում են` խոր արմատներ է գցել պարթևական երկրում ու դժվար թե ցանկանա հայրենիք վերադառնալ: Ո՞վ հարուստ Բաբելոնը կփոխի կիսավեր Արտաշատի հետ:
- Որտեղի՞ց գիտես, որ Մետաքսի ճանապարհը վարձով քրմերին է տրված,- անսպասելի հարցրեց Արամազդը:
- Ուզում էի պատմել, սակայն դուք, ո՜վ մեծապատիվ իմ փրկարար, հրամայեցիք այլևս չխոսել այն չքնաղ էակների մասին:
- Ուզում ես ասել, որ այդ գեղեցկուհիներից մեկը բարեհա՞ճ է քո հանդեպ,- ծիծաղեց արշամաշատցի հյուրը:- Դու գլուխգովան ես, Սաո՛ւլ, հասարակ վարձակն այդպիսի բաներ չի կարող իմանալ:
- Այնքան էլ հասարակ վարձակ չէ: Նրա հանդեպ բարեհաճ է քրմապետը` համոզված, որ վարձակը բարեհաճ է միայն իր նկատմամբ: Ինձ համար էլ մեծ անակընկալ էր, բայց պարզվում է` քրմապետն աղջնակի մոտ գլուխ գովելու սովորություն ունի... Այնքան կարևոր բանե՜ր ասացի, մեկը ուրիշն ինձ առատորեն կպարգևատրեր դրա համար...
- Քրմերը տարեկան ինչքա՞ն են վճարում ճանապարհի համար և քանի՞ տարով է կնքված պայմանագիրը,- երիտասարդին անհամբեր ընդհատեց Արամազդը:
- Դա չեմ կարող ասել:
- Լսիր, ուրեմն, սիրելի՛ բարեկամ,- դեմքին ամենալուրջ արտահայտությունը տալով` ասաց հյուրը,- եթե ուղիղ մեկ օր անց ինձ տաս այս երկու հարցի պատասխանը, կստանաս ուղիղ տասն անգամ ավելին, քան մտադիր էի քեզ տալ Մետաքսի ճանապարհը վարձակալելու լուրի համար:
- Իսկ ինչքա՞ն էիր պատրաստվում վճարել,- ուղիղ Արիոբարզանի աչքերի մեջ նայելով` հարցրեց Սաուլը....
- Տասը մինա, մի ամբողջ կարողություն:
Սաուլի մարմնով սարսուռ անցավ. նրան նույնիսկ վախեցրեց գումարի չափը, որ կարող էր ստանալ հանձնարարությունը կատարելու համար: Մեկ տաղանդ և քառասուն մինա էր: Այդպիսի գումար քչերն ունեին Արտաշատում: Գանգրահեր երիտասարդն այնուամենայնիվ մի քիչ էլ սակարկեց և գործարքի դրույքը հասցրեց տասներկու մինայի ու երկու տաղանդի, իսկ մեկ օրը երկարաձգեց երեքի:
Խոսակցությունից մեկ ժամ անց Արամազդը, չնայած հոգնածությանը, ցանկություն հայտնեց դուրս գալ թատրոնից և ուղղություն վերցրեց դեպի Անահիտի տաճար: Ուղեկիցներին նա թողեց թատրոնում:
24.Նազենիկ
Քանի որ Անահիտի տաճարն ու քաղաքային թատրոնը բաժանող պարիսպն ընդհանուր էր, ոչ ոք չէր կարող արգելել Սաուլին բարձրանալ ու նստել վրա, ինչը պարտաճանաչ անում էր ամեն օր, իսկ ավելի ստույգ` ամեն գիշեր: Իր կարծիքով` անում էր հենց այնպես, հաճույքի համար: Սաուլը երբեմն, ասես ինքն իրեն համոզելու համար, նույնիսկ բարձրաձայնում էր դրա մասին, սակայն իրականում բարձրանում էր ինչ-որ բան տեսնելու հույսով: Մութն ընկնելուն պես քաղաքն ընկղմվում էր խոր քնի մեջ էր, իսկ Անահիտի տաճարում կյանքը նոր էր արթնանում: Սաուլը հաճախ էր կանացի ուրախ ծիծաղ լսել պարսպի մյուս կողմից: Դա թրթռացնում էր նրա սիրտը ու մագնիսի պես ձգում: Իսկ մի անգամ նա տեսավ մի բան, որից պարզապես կորցրեց հանգիստը: Արդեն կարելի է գլխի ընկնել` դա մի հրաշք գեղեցկուհի էր, սպիտակամաշկ, սև գանգրահեր մազերով ու խոշոր աչքերով մի վարձակ: Թափանցիկ զգեստը հազիվ էր ծածկում մերկությունը: Աղջկա չարաճճի ու հանդգնավուն հայացքը միայն մեկ վայրկյան կանգ առավ հրեայի վրա, բայց դա էլ բավական էր, որ կամազրկի նրան:
Հենց այդ օրվանից Սաուլը սովորություն դարձրեց ժամերով նստել թատրոնն ու Անահիտի տաճարը բաժանող պարսպի վրա: Երեք ամիս համբերատար սպասեց: Ամռան տաք, լուսնկա գիշերները փոխարինվեցին աշնանային ցուրտ ու մռայլ գիշերներով: Երբեմն տաք, հաճելի քամիներ էին լինում, երբեմն անձրև էր գալիս ու մինչև ոսկորները թրջում թիկնոցի մեջ փաթաթված հրեային: Ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի` սիրահարված երիտասարդը մինչև տաճարի վերջին լույսը հանգչելը չէր լքում իր դիտակետը: Շաբաթվա ընթացքում երկու-երեք օր երաժշտության հնչյուններ ու աղմկոտ ձայներ էին հասնում Սաուլի ականջին: Հեռավորությունը համարյա անլսելի էր դարձնում դրանք, և նա ստիպված էր լինում ծայրաստիճան լարել լսողությունը, որ կարողանա ինչ-որ բան որսալ: Երբեմն անզուսպ քրքիջ էր լսվում, երբեմն մեղմ, կարկաչյուն ծիծաղ: Երկրորդ դեպքում Սաուլը մտածում էր` գուցե իր սրտի տիրուհի՞ն է ծիծաղում: Սիրո՞ւմ էր, արդյոք, այդ աղջկան: Ավելի շատ երևի ցանկանում էր, սակայն հանգիստը կորցրել էր ոչ պակաս, եթե ցանկանալու փոխարենն ամբողջ ուժով սիրեր նրան: Եթե ճակատագրական տեսիլքն ակնթարթորեն չանհետանար և Սաուլի առաջ կանգներ գոնե քառորդ ժամ, տպավորությունն այդքան ուժեղ չէր լինի: Սաուլը կզմայլվեր աղջկա գեղեցկությամբ, զրույցի բռնվելով` մի քանի հաճոյախոսություն կաներ ու շուտով կգար այն եզրահանգման, որ դա մեկն է այն բազմաթիվ գեղեցկուհիներից, որոնց ամեն օր կարելի է հանդիպել Արտաշատի փողոցներում, և դրանով ամեն ինչ կվերջանար: Այդ աղջիկն առավել թանկ էր նրա համար, քանի որ հայտնվել էր գիշերվա կեսին, ինչպես ամենաքաղցր երազ, ու երազի պես անսպասելի անհետացել էր: Սաուլն իր երազն էր կորցրել, ահա թե ինչն էր նրա տառապանքի իսկական պատճառը: Առավել խենթացած պահերին նրան թվում էր, թե դա իսկապես երազ է եղել: Երբեմն թուլության պահեր էր ունենում ու երդվում, որ չի մտածի աղջկա մասին և պարսպին այլևս մոտ չի գնա: Վերջապես ո՜վ է այդ աղջիկը, սովորական վարձակ, որոնց մարմնավաճառուհիների կարգն են դասում: Ամբողջ ցերեկը Սաուլն արհամարհալից ու գոռոզ ժպիտը դեմքին քաջաբար շրջում էր թատրոնում և ավելի քան համոզված էր, որ այդ չնաշխարհիկ արարածին առհավետ հանել է մտքից ու սրտից: Երբ մութն ընկնում էր, Սաուլը մնում էր պինդ ու հաստատակամ` իր որոշման մեջ, սակայն չէր կարողանում հասկանալ, թե իրենք իրենց ո՞ւր են գնում ոտքերը: Ինչպիսի՜ սարսափ. մի՞թե դեպի թատրոնը տաճարից բաժանող պարիսպը: Այդ դավաճան ոտքերը հրեային դանդաղ ու հաստատուն հասցնում էին տեղ ու ոչ պակաս խարդավալից ձեռքերի օգնությամբ բարձրացնում պարսպի վրա: Ուժասպառ երիտասարդը քիչ էր մնում լաց լիներ անզորությունից: Մնացածն ընթանում էր առաջվա պես: Սաուլը մնում էր պարսպի վրա մինչև կհանգչեին տաճարի վերջին լույսերը, մինչև կլռեին հեքիաթային երաժշտությունն ու ուրախ քրքիջը և միակ հաչող շնից բացի այլևս ոչինչ չէր վրդովի գիշերային մռայլ անդորրը:
Մի անգամ, երբ տաճարի վերջին լույսերը հանգան, Սաուլը ոտքը կախ գցեց: Մի քանի րոպե մնաց անորոշության մեջ ու հանկարծ տեսավ, որ մի նոր լույս վառվեց տաճարում: Սիրտը թրթռաց: Չգիտես ինչու` նրան թվաց, թե վերջապես եկել է իր երազած պահը, և սպասումներն այժմ լիովին կվարձատրվեն: Սակայն ի հիասթափություն նրա, լույսը մարեց նույնքան անակընկալ, որքան վառվել էր: Այդ օրը Սաուլը պարսպի վրա մնաց մինչև լուսաբաց: Սկզբում նա անհամբերությամբ ցանկանում էր տեսնել այն, ինչին այդքան սրտատրոփ սպասում էր, քանզի իր կարծիքով վաստակել էր այդ իրավունքը: Սաուլը նույնիսկ զայրացավ ուշացման համար: Հետո նա համաձայն էր սպասել ինչքան որ հարկն է, միայն թե նա գար: Հետզհետե հույսը նվազեց ու հանգավ: Ամենավերջում հրեան այնքան ստորացավ, որ նույնիսկ համաձայն էր աղջկա փոխարեն փոքրիկ վառվող ճրագը տեսնել: Մի քանի վայրկյան, թող լինի ավելի կամ պակաս, քան վերջին անգամ վառվեց ճրագը...
Լույսը բացվելուն պես նա իր արարքի անմտությունը գիտակցած` հեռացավ պարսպից ու հերթական անգամ երդվեց առհավետ մոռանալ այդ աղջկան:
Այդ օրվանից Սաուլը նոր սովորություն ձեռք բերեց: Երբ հանգչում էին Անահիտի տաճարի վերջին լույսերը, այլևս միանգամից չէր հեռանում պարսպից. սպասում էր ևս մեկ-երկու ժամ, իսկ երբեմն` ամբողջ գիշեր:
Մի քանի անգամ Սաուլը հանդգնեց ցած թռչել պարսպից և Անահիտի տաճարի տարածք մտնել: Դա վտանգավոր բան էր: Եթե բռնեին, այլևս այնտեղից դուրս չէր գա: Արարքն առանձնապես նշանավորվում էր նրանով, որ Սաուլը քաջությամբ աչքի չէր ընկնում ու որպես խելացի մարդ` հասկանում էր վտանգի իրական չափը: Սակայն այդ եզակի, կարելի է ասել` Արտաշես թագավորին վայել քաջությունն էլ ոչ մի արդյունք չտվեց: Սաուլն ահը սրտում տասը- տասնհինգ քայլ առաջ էր գնում ու մեռելային լռությունից բացի ոչինչ չգտնելով` վերադառնում դեպի պարիսպը:
Ցերեկվա մի քանի ժամվա քունը չէր վերականգնում հրեայի ուժերը: Քայլում էր հարբածի պես, աչքերը շաղվել ու կարմրել էին, ուղեղը` մշուշվել: Սաուլը վատ էր հասկանում մարդկանց, էլ ավելի վատ կատարում ստացած հանձնարարությունները: Թատրոնի տնօրենը մի անգամ ինչքան ուժ ուներ բղավեց հերթական թերացման համար, մի բան, որ առաջներում երբեք չէր արել: Երիտասարդի վրա առանձնապես չազդեցին սպառնալիքները, և միայն այն միտքը, որ կարող են իրեն թատրոնից դուրս շպրտել, զգաստացրեց նրան: Դրանով առհավետ կկորցներ իր սիրեցյալին գտնելու հույսը: Սարսափահար հրեան հավաքեց իր ամբողջ կամքն ու կենտրոնացրեց ուշադրությունը:
Օրեր, շաբաթներ, ամիսներ անցան: Սաուլը վերջնականապես կորցրեց իր երազը գտնելու հույսը: Առաջվա պես գնում էր պարսպի մոտ հերթապահելու, բայց այլևս չէր նայում տաճարի կողմը, ուղղակի պառկում էր լայն պարսպի վրա ու փակում աչքերը: Հեռվից ականջին ուրախ քրքիջ ու երաժշտության հեքիաթային հնչյուններ էին հասնում: Մի անգամ, երբ նորից պառկել ու երանության մեջ փակել էր աչքերը, պարսպից այն կողմ պայծառ լույսեր վառվեցին ու լուսավորեցին Անահիտի տաճարը: Սաուլը զարմացավ: Երբեք տաճարն այդքան լուսավոր ու գեղեցիկ չէր տեսել: Չնայած պատկառելի հեռավորությանը` նա ամենայն մանրամասնությամբ կարողանում էր տեսնել տաճարի ծաղկազարդ բակը ու բրոնզաձույլ արձանները: Ընդ որում, բակը լի էր վարձակներով, որոնք ուրախ երգում ու պարում էին: Նրանք հետզհետե ավելի ու ավելի մոտեցան: Հրեան սկսեց տարբերել նույնիսկ դեմքերը: Կատարյալ գեղեցկուհիներ էին, բոլորը թափանցիկ, բարեկազմ մարմիններն ընդգծող նուրբ հագուստներով: Սաուլի հայացքն արագ սահեց նրանց դեմքերի վրայով: Իր սրտի ընտրյալը չկար ո՛չ երգողների, ո՛չ էլ պարողների մեջ: Վերջապես վարձակներն ընդհուպ մոտեցան Սաուլին, ու երիտասարդը զգաց նրանց շունչը: Հրեան արդեն վեր էր կացել տեղից ու ոտքերը պարսպից կախ գցել: Վարձակները խոստումնալից հայացքներ էին նետում նրան և շարունակում իրենց երգն ու պարը: Սաուլը հասկացավ, որ դա անում են հենց իր համար և ցանկացավ ցած թռչել, մոտենալ այդ չքնաղ էակներին, բայց չկարողացավ: Ոտքերը թմրել էին, չէին ենթարկվում նրա կամքին: Հրեան գերմարդկային ճիգեր գործադրեց և ընդամենը կարողացավ իրեն ցած գցել պարսպից: Վայրէջքը խիստ անհաջող էր: Սաուլը պարկի նման գետնին զարնվեց, միևնույն ժամանակ դադարեցին գեղեցկուհիների երգն ու պարը:
Փոխարենը շան կատաղի հաչոց լսվեց: Երիտասարդն ուշքի եկավ ու հասկացավ, որ քնի մեջ ընկել է պարսպիից, ու մի հսկա շուն թաթերը դրել կրծքին և արնակալած աչքերը չռել է վրան: Սաուլը մտովի հրաժեշտ տվեց կյանքին: Մեկ վայրկյանում աչքի առջևով անցան սիրասուն մայրն ու լռակյաց, հաստամարմին հայրը, մորեղբայր Աստարիմը, Բերիտ և Արտաշատ քաղաքներում անցկացրած կյանքը, շատ և շատ այլ բաներ: Ամենավերջում Սաուլի առաջ հառնեց սիրած էակի պատկերը: Եվ որքա՜ն մեծ էր նրա զարմանքը, երբ այդ պատկերը սկսեց խոսել ու մարդկային ձայնով ասաց.
- Ինձ մո՛տ, Ներգա՛լ:
Նույն վայրկյանին աժդահա շունն իր ճիրաններից արձակեց զոհին ու պոչը խաղացնելով` հնազանդ պառկեց տիրուհու ոտքերի տակ: Սաուլն ավելի խորամանկ ու հնարամիտ դուրս եկավ, քան կարծում էր, և գերազանցեց նույնիսկ ինքն իրեն: Նրան ոչինչ չէր պատահել: Աժդահա շունը մարդ պատառոտելու սովորություն չուներ ու միայն վնասազերծել էր վտանգավոր թվացած օտարին: Սակայն ոտքի կանգնելու փոխարեն երիտասարդը թուլացած ծռեց վիզն ու պահեց շունչը: Աղջիկը վախեցած ճչաց ու մոտեցավ, հետո ինչ-որ տեղ վազեց և շատ արագ վերադարձավ` թրջած թաշկինակը ձեռքին: Վարձակի մատների հպումից Սաուլը ուշագնացության աստիճանի փշաքաղվեց և հեռու չէր այն վիճակից, որն ամբողջ ուժով ձևացնում էր: Սակայն դիմացավ նաև այդ վերջին փորձությանը և, պատերազմում հազար մահացու վերք ստացած զինվորի ուժասպառությամբ, մեղմ տնքաց: Աղջիկը թաշկինակով սրբեց □վիրավորի□ քրտնաթոր ճակատն ու դեմքը: Վերջապես Սաուլը բացեց աչքերը և իր մոտալուտ մահը զգացած մարդու հաստատակամությամբ արտահայտեց վերջին կամքը: □Ջո՜ւր□,- ասաց նա: Աղջիկը վայրկյանապես վազեց կատարելու մեռնողի ցանկությունը: Եթե նա հանկարծ շրջվեր, կտեսներ, որ մահվան ճիրաններում գտնվող երիտասարդը բարձրացրել է գլուխն ու լուսնի աղոտ լույսի տակ հետաքրքրությամբ զննում է իր գեղեցիկ կազմվածքը...
Սաուլն ուշքի եկավ, բայց չէր կարողանում շարժվել: Ճիշտ է, նա կդժվարանար բացատրել, թե շան հետ ընդհարումից հետո իր հատկապես ո՞ր մասն է վնասվել, սակայն, բարեբախտաբար, աղջկա մտքով չանցավ հարցնել այդ մասին, իսկ Սաուլը բավականացավ արտահայտիչ կերպով ձեռքը դեպի կուրծքը տանելով: Սկզբում աղերսում էր վերջ տալ իր կյանքին և ազատել ահավոր տանջանքներից, բայց քանի որ աղջիկը հրաժարվեց այդ անել, երիտասարդը ստիպված էր նրա օգնությամբ հասնել մոտակա խրճիթը: Այդ խախուտ կացարանը Սաուլի արհեստակցինն էր` Անահիտի տաճարի գիշերային պահակինը, որը վաղուց բոլորել էր յոթանասուն տարին և, գինու ամենօրյա բաժինն ընդունած, մեղմ խռմփացնում էր իր անկողնու վրա: Հուրախություն աղջկա` երիտասարդը մի քանի կում գինի խմելուց հետո արագորեն կազդուրվեց և արդեն կարող էր խոսել: Զրուցում էին շշուկով, և դա ավելի երազային էր դարձնում հանդիպումը: Աղջիկը ցանկանում էր շուտ ճանապարհել անսպասելի հյուրին, քանի որ բռնվելու դեպքում վատ կլիներ նրա համար: Սաուլն իր հերթին հիացած էր աղջկա քաջությամբ, ում, ի դեպ, Նազենիկ էին անվանում, և հաստատ կպատժվեր, որ ապաստան է տվել օտար մարդուն: Սաուլը հստակ գիտակցում էր վտանգը: Ամեն թխկոցից սիրտը կուչ էր գալիս, ու նա սպասում էր վատագույնին, սակայն մի աներևույթ ուժ գամել էր նրան տեղում և արգելում էր հեռանալ: Դա Նազենիկին ստիպեց հիանալ հրեայի անսովոր քաջությամբ: Ինչ-որ ջերմ բան զգաց մարդու նկատմամբ, որն իր կողքին մեկ ավելի րոպե մնալու համար պատրաստ էր անցնել հրի ու սրի միջով, և որի կյանքն այդքան դժվարությամբ ինքը փրկել էր:
Վերջապես Սաուլը գնաց...
Սաուլն ու Նազենիկը սովորություն դարձրին հանդիպել գիշերները: Դրանք քաղցր ու թանկ հանդիպումներ էին երկուսի համար: Նազենիկը, որը ոչ մի զգացմունք չէր տածում հրեայի հանդեպ, պակաս սրտատրոփ չէր սպասում հերթական հանդիպմանը, քան Սաուլը, որը պարզապես խելակորույս էր եղել իր սիրուց: Հրեան հետաքրքիր պատմություններ էր անում թատրոնի կյանքից, կարևոր գաղտնիքներ բացահայտում ամենահանրահայտ նախարարական տներից, դրանց ավելացնում նաև սեփական երևակայությունը և այդպիսով ծայրաստիճան գրգռում բերանը բաց լսող աղջկա հետաքրքրասիրությունը: Զարմանքից ու անսպասելիությունից Նազենիկի աչքերը չռվում էին, և դա առանձնակի հմայք էր տալիս նրան: Իր հերթին Նազենիկը պատմում էր Անահիտի տաճարի խորհրդավոր կյանքի մասին: Պատմեց ընկերուհիների մասին: Թե ինչպես են նրանք մնջակատակով զվարճացնում պատվարժան ու հարուստ հյուրերին: Մի անգամ Սաուլի խնդրանքով Նազենիկն անձայն ներկայացում տվեց: Սաուլն ապշած էր: Ամբողջ ժամանակ ոչ մի հնչյուն չարտաբերվեց, բայց դա պերճախոս էր սովորական թատերական ներկայացումից: Նազենիկը շատ պատմեց նաև կրոնական ծեսերի մասին: Տաճարի քրմերն ու քրմուհիները եռանդուն մասնակցում էին մայրության, ծաղկի, պտղաբերության և Անահիտի շատ այլ տոների: Քրմուհիների մեջ շատ էին նախարարական հայտնի տոհմերի աղջիկներ, որոնք մինչև ամուսնանալը ծառայության էին մտնում Անահիտի տաճար:
Սաուլն ու Նազենիկը հանդիպում էին շաբաթը երկու-երեք անգամ: Հինգերորդ հանդիպման ժամանակ Սաուլը խոստովանեց, որ սիրում է աղջկան և նույնիսկ փորձեց համբուրել: Ի պատասխան սիրահարված երիտասարդը շառաչուն ապտակ ստացավ և ստիպված էր դադարեցնել գրոհը: Միևնույն ժամանակ նկատեց, որ դա դուր է եկել Նազենիկին:
25. Ծառայություն թագավորի մոտ
Հայր Արտաշեսն ու Առնակը պալատ մտան տիկին Զարուհու, վաճառական Արտաշիրի և մյուսների հետ, բայց ի տարբերություն նրանց` անմիջապես ուշադրության չարժանացան և ստիպված եղան սպասել բազմաթիվ ընդունարաններից մեկում:
- Այսպիսի դեպքերում քառորդ ժամ սպասելը պարտադիր է,- որպես փորձված պալատական բացատրեց քուրմը ու հարմարավետ տեղավորվեց փայտե հին բազկաթոռի մեջ: Սակայն քառորդ ժամն անցավ, անցան ևս երկու քառորդ ժամեր, իսկ նրանց մասին այդպես էլ չէին պատրաստվում հիշել: Երբ մեկ ժամը լրացավ, հայր Արտաշեսը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ: Քաղցն ու ծարավը շատ էին նեղում հարգարժան քրմին, իսկ նա մարդկային թուլություններից միայն դրանց չէր կարողանում դիմանալ և արդեն սկսել էր կորցնել համբերությունը: Մի՞թե այսպիսի բան հնարավոր կլիներ Արտավազդ թագավորի արքունիքում, որտեղ ինքը հազարապետ էր եղել: Պալատ եք հրավիրել, բարեհաճեք ընդունելություն տալ: Գոնե շնորհք ունենային, մի գավաթ գինի դնեին մարդկանց առաջ: Տրտնջալով` քուրմը նույնիսկ դռնից դուրս նայեց: Չի՞ երևում, արդյոք, թագավորական մատռվակ Գնել Գնունին: Նրան Արտաշեսը անձամբ էր ճանաչում. միակ կարգին մարդն էր այս պալատում: Սակայն, երբ երկու զինվորների հետ անսպասելիորեն սենյակ մտավ նախարար Ներսեհ Մարդպետունին, պալատում կարգին մարդկանց թիվն աճեց ևս մեկով: Արտաշեսը մտերմիկ ողջունեց գերապատիվ նախարարին ու խիստ գովաբանեց նրան: Ներսեհ Մարդպետունին, որը թագավորական գահերի և բարձերի ցուցակում շատ պատվավոր տեղ էր գրավում և, ընդհանրապես, Մեծ Հայքի ամենահզոր նախարարներից էր, լավ գիտեր իր արժանիքների մասին և բոլորովին կարիք չուներ դրանք լսելու ինչ-որ երկրորդական կարգի քրմից: Ուստի զգացնելու աստիճան սառն ընդունեց Արտաշեսի խոսքերը, ասես ոչ միայն ուղղված չէին իրեն, այլև չէին կարող երբևէ ուղղված լինել: Քուրմը շատ արագ հարմարվեց նոր պայմաններին և արևելյան ճոխ դարձվածքներն անհապաղ փոխարինեց սպարտական հակիրճ բառակապակցություններով, իսկ դասակարգային սանդղակում բարեհաճեց մեկ աստիճան ներքև իջնել: Նախարարը մի քանի հարց տվեց, ապա տեղեկացրեց, որ քիչ անց ներս կմտնի նորին պայծառափայլություն արքայազն Գուրը և բացատրեց, թե ինչպես պետք է պահել նրա ներկայությամբ: Սրան ի պատասխան հայր Արտաշեսն իր պարտքը համարեց անմիջապես նշել, որ ոչ վաղ անցյալում ընդունելության է արժանացել Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանի մոտ և պատիվ է ունեցել հանձնելու արքայազնը Գուրի ուղերձը, որն իրեն ընդունել էր թագաժառանգի մոտ ուղևորվելուց առաջ: Դժվար է ասել, թե վերջին անգամ երբ էին այդպես տնավարի ընդհատել Ներսեհ Մարդպետունուն: Երկու զինվորները վախեցած` քրմին նայեցին: Պատվարժան նախարարը բարկությամբ կծեց շրթունքը, սակայն ինքնատիրապետումը չկորցրեց և հանգիստ ասաց, որ չի հարցնում, թե որտեղ ու երբ է եղել: Պատասխանել պետք է, երբ հարց են տալիս, իսկ հիմա նա պետք է բարի լինի ուշադրությամբ լսել և ամեն ինչ ճշգրտորեն կատարել: Հայր Արտաշեսը պատրաստվում էր խոստանալ, որ կկատարի նախարարի փոքրիկ խնդրանքը, սակայն ոտնաձայներ լսվեցին: Ներս մտավ Տիգրան թագավորի կրտսեր որդին` արքայազն Գուրը, և բոլորը խոնարհվեցին նրա առաջ: Ի տարբերություն Մարդպետունի նախարարի` Գուրը բարեհամբույր էր ու մտերմիկ: Նա կարող էր իրեն նման բան թույլ տալ, քանի որ չափազանց բարձր էր կանգնած բոլորից:
Արքայազնը վերին աստիճանի հարգալից ողջունեց ներկաներին ու խնդրեց ոտքի կանգնել: Հայր Արտաշեսին նա հատուկ շնորհակալություն հայտնեց թագավորական տան պատվերը հաջողությամբ կատարելու համար և խոստացավ երախտապարտ լինել ու չմոռանալ նրան: Անահիտի տաճարի քրմի շուրթերին հազիվ նկատելի քմծիծաղ երևաց, որն ակնհայտորեն ուղղված էր Մարդպետունի նախարարին: Արտաշեսը նախկին ինքնավստահ տեսքն ընդունեց և մեծագույն արժանապատվությամբ արքայազնին հանձնեց Բաբելոնից բերված նամակները: Գուրը զինվորներին պատվիրեց սպասել դրսում, մյուսներին հրավիրեց նստելու և նրանց ներկայությամբ սկսեց կոտրել կնիքները: Առաջին նամակով Տիգրանն առաջարկում էր Զարեհի տնօրինությանը հանձնել Արտաշատի քաղաքային գրադարանը և Սիս լեռան վրա գտնվող աստղադիտարանը, իսկ մյուսով` Առնակին արքայական թիկնազորի կազմի մեջ վերցնել:
- Դուք կարող եք Անահիտի տաճար վերադառնալ,- դիմելով քրմին` շատ սիրալիր ասաց արքայազնը:- Մենք ձեր մասին չենք մոռանա... Սակայն կուզեի նախապես հարցնել, թե որտեղ է աստղագետը: Գուցե այս երիտասարդը` նրա որդի՞ն բացատրի:
- Մի անձնական կարևոր գործի պատճառով հայրս Արտաշատ կվերադառնա ուղիղ մեկ ամսից,- շփոթված պատասխանեց Առնակը:
- Ինչքան էլ կարևոր լիներ, նա մինչև Արտաշատ ներկայանալն իրավունք չուներ շեղվել ճանապարհից,- հանգիստ առարկեց Գուրը:
- Հենց այդ գործի պատճառով է հայրս թողել Բաբելոնը: Թագաժառանգ Տիգրանը տեղյակ է այդ մասին:
- Այս երիտասարդը շատ էր ցանկանում ուղեկցել հորը,- իր պարտքը համարեց միջամտել հայր Արտաշեսը, որը երկար չէր կարողանում լուռ մնալ,- սակայն Զարեհը խստորեն հրամայեց պալատ ներկայանալ: Ամեն մի զինվորն այժմ հաշվի մեջ է` ասաց նա:
- Լա՛վ,- ժպտաց Գուրը:- Դուք կարող եք Անահիտի տաճար վերադառնալ:
Սա արդեն Հայր Արտաշեսի հաշվարկից դուրս էր: Անահիտի տաճար վերադառնալ ոչ միայն չէր ուզում, այլև չէր կարող: Վահան Վահունու հետ հարաբերությունները ծայրաստիճան սրված էին, և հենց այդ պատճառով էին նրան ընտրել, այլապես խորամանկ Վահունին կգերադասեր իր հավատարիմ մարդկանցից մեկին ուղարկել Բաբելոն ու մանրամասն հաշվետվություն ստանալ ինչպես ճանապարհորդության, այնպես էլ նամակների բովանդակության մասին: Գլխավոր քուրմն, այնուամենայնիվ, մեկնելու նախօրյակին իր կողմից քայլ կատարեց. եթե Արտաշեսը լրտեսեր հօգուտ Անահիտի տաճարի, ապա նախկին թյուրիմացությունները մոռացության կտրվեին, հակառակ դեպքում նա կարող էր մոռանալ հոգևոր կյանքի մասին: Քրմի վերաբերյալ բազմաթիվ տվյալներ կային` հարբեցողություն, խաղամոլություն, չմարված պարտքեր Անահիտի տաճարին և մասնավոր անձանց, տաճարի գույքի հափշտակում առանձնակի խոշոր չափերով, հասարակական կարգի խախտում գիշերային ժամերին, ուժի գործադրում օտարերկրյա վաճառականների վրա, անթույլատրելի մտերմիկ կապեր ամուսնացած կանանց հետ, կույս աղջիկների գայթակղության փորձեր հատկապես ցերեկային ժամերին, տաճարի օրենսդրության խախտում, աստվածանարգություն և աստվածների ժխտում` հարբած ժամանակ և այլն, և այլն, և այլն, որոնցից յուրաքանչյուրը պատճառաբանելով` կարող էին նրան առհավետ դուրս շպրտել Անահիտի տաճարից: Իհարկե, նա համաձայն կլիներ մոռանալ հոգևոր կյանքի մասին, բայց ապրել հո պետք էր: Եթե թագավորական պալատում որևէ աննշան գործ տային, թեկուզ առանց աշխատավարձի, միայն կերակրելու պայմանով, ինչպիսի՛ հիանալի ելք կլիներ ստեղծված իրավիճակից: Եվ այսպես, հայր Արտաշեսը կորցնելու բան չունենալով` վճռական գործողությունների դիմեց:
- Սա հասարակ զինվոր չէ,- ասաց նա:- Ճանապարհին երկուսով հարձակվեցինք ավազակախմբի վրա և բոլորին փախուստի մատնելով` փրկեցինք քարավանը: Հարկ եմ համարում շեշտել, որ այս երիտասարդի ներդրումը շատ ավելին էր, քան իմը, չնայած եթե վճռական պահին չհասնեի, ով գիտե ինչ կլիներ... Վաճառական Արտաշիրն ու տիկին Զարուհին ուղղակի խանդավառված էին իմ արարքից...
Ահա այսպես, համարյա աննկատելիորեն քուրմը դուրս մղեց Առնակին` այդ դեպքի հիմնական հրահրողին ու դերակատարին, բայց երիտասարդը հոնքն էլ չշարժեց ու մնաց անդրդվելի: Եթե հայր Արտաշեսն այդպես է անում, ուրեմն այդպես է պետք: Քուրմն իսկապես նուրբ հաշվարկ էր կատարել: Դժվար թե արքայազնն այդ մասին հարցներ Արտաշիրին և մանավանդ տիկին Զարուհուն: Նրանց հետ հանդիպելիս ավելի կարևոր բաների մասին հարկ կլիներ խոսել: Ավելի ուշ պայծառափայլ արքայազնը միգուցե իմանար ճշմարտությունը, բայց այլևս չէր մանրանա այդպիսի չնչին հարցերով: Սակայն երբեմն անհավատալի բաներ են կատարվում: Հենց նույն պահին զինվորը զեկուցեց վաճառական Արտաշիրի մասին, և նա ներս մտավ: Արտաշեսը դեռ պետք է շնորհակալ լիներ, որ դա ընդամենն Արտաշիրն էր, որին հարկ եղած դեպքում կարող էր առարկել, այլ ոչ տիկին Զարուհին, ում ներկայությամբ չէր հանդգնի բարձրացնել հայացքը: Եվ այսպես, վաճառականը ներս մտավ, և Գուրը նրան անմիջապես առավ խոսակցության մեջ: Արդյո՞ք ըստ արժանվույն գնահատվել է Արտաշեսի հերոսական արարքը, և, ընդհանրապես, ինչպես է կատարվել դեպքը, կարելի՞ է ավելի մանրամասն իմանալ: Վաճառական Արտաշիրն անակնկալի եկավ: Բոլորովին մոռացել էր այդ դեպքի մասին և ամենևին չէր սպասում, որ պալատում իրեն առաջինը այդպիսի հարց կտան: Բազմափորձ վաճառականը ուշադիր նայեց ներկաներին և տվեց այնպիսի պատասխան, որից կարելի էր եզրակացնել, որ խստորեն հետևում է Կոնֆուցիոսի հետևյալ պատվիրանին` □Մի ստիր, բայց և մի ասա ամբողջ ճշմարտությունը□:
- Տասը մարդուց կազմված ավազակախմբին փախուստի է մատնել Առնակը,- ասաց նա,- իսկ ավազակների առաջնորդի մորուքից բռնած` ճամբար է մտել հայր Արտաշեսը:
Առնակի դեմ արքայազնը ոչինչ չուներ: Հենց այն փաստը, որ նա ոչ մի կերպ չէր աշխատում շեշտել իր մասնակցությունն այդ դեպքին, ամենապերճախոս վկայություն էր, որ դա հենց ինքն է արել: Իսկ ահա հայր Արտաշեսն ակնհայտորեն քաջագործություններ կատարողի տարիքում չէր: Եվ ընդհանրապես, ոչ մի քուրմ հերոս չէ: Ամեն դեպքում, Գուրը մեծ խանդավառություն ի ցույց դրեց, պատվիրեց Մարդպետունի նախարարին անմիջապես, առանց ստորին զորամիավորումներում փորձաշրջան անցնելու, իր մոտ վերցնել Առնակին, իսկ հայր Արտաշեսին... Արքայազնը մի պահ մտածմունքի մեջ ընկավ: Գլխում մի միտք էր ծագել, որը նրան պարզապես հանճարեղ թվաց: Ինչպե՜ս չէր մտածել առաջ. իրեն հենց այսպիսի մարդ է պետք այս պահին: Թագավորի կրտսեր որդին նայեց քրմին, ինչպես բազմավաստակ պետական այրի, ձեռքը բարեկամաբար ուսին դրեց և ասաց:
- Թագավորական տունը մեծապես երախտապարտ է ձեզ, սակայն ձեր հետագա ծառայությունն ավելի մեծ օգուտ կբերեր գահին: Կբարեհաճե՞ք, արդյոք, ծառայության անցնել թագավորի մոտ, Վահան Վահունու հետ ինքս կպայմանավորվեմ:
Հայր Արտաշեսը չթաքցրեց ուրախությունը և ամբողջ ուժով հռհռաց: Մի վտիտ հույս էր փայփայում և չէր սպասում, որ այսպիսի հաջողություն կունենա:
- Հիմա մեր թշնամիները լաց կլինեն,- չարախնդաց նա ու շփեց ձեռքերը,- ես բոլորի վզերը կոլորեմ ու եթե պետք լինի` դժոխք կիջնեմ նրանց ետևից…
- Դժոխք իջնել պետք չէ,- հանգիստ ասաց Գուրը,- սակայն գահի շահը պահանջում է, որ նորից Բաբելոն վերադառնաք:
Հայր Արտաշեսը կյանքում առաջին անգամ չիմացավ, թե ինչ պատասխանի:
- Բաբելո՞ն,- հազիվ բարբառեց նա: Պատվարժան քուրմը շատ էր հոգնել ճանապարհից և ակնկալում էր մի կարգին հանգստանալ թագավորական պալատում, իսկ հիմա ձիուց նոր իջած կրկին ձի՞ հեծնել: Միգուցե ինքը լավ չհասկացա՞վ արքայազնին: Արտաշեսը հավաքեց ամբողջ կամքը և խրոխտ ձայնով հարցրեց.
- Աստվածները թող բարի աչքով նայեն քո տոհմին, ո՜վ մեծարգո արքայազն, ե՞րբ է անհրաժեշտ ճանապարհ ընկնել: Ես պատրաստ եմ թեկուզ հենց հիմա…
- Վաղն առավոտյան ձեզ կհանձնեմ Տիգրան թագավորի նամակը, և ճանապարհ կընկնեք: Մարդպետունի նախարարը ձեզ դրամ կհատկացնի, Բագրատունի նախարարից հազար մարդ կստանաք, որոնք պարտավոր կլինեն ամեն ինչում ենթարկվել ձեզ: Գիտեմ, որ այս երիտասարդի հետ բարեկամներ եք, ուստի դեմ չեմ լինի, եթե միասին անցկացնեք մնացյալ ժամանակը և հրաժեշտ տաք...
Արքայազն Գուրը հայր Արտաշեսին թագավորական իշխանության նշաններ հանձնեց` արծիվ և արև, որից հետո Անահիտի տաճարի նախկին քուրմը շտապեց Մարդպետունի նախարարի մոտ: Վերցնելով հասանելիք հարյուր տաղանդ ոսկին` Արտաշեսն անցավ Բագրատունյաց գործակալություն, որտեղ նրան ներկայացրին հազարապետ Վարդան Բագրատունուն` երեսունհինգամյա մի գեղեցկադեմ և առնական ազնվականի, որն այդ պահից սկսած անցնում էր նորաթուխ պալատականի ենթակայության տակ: Արտաշեսն անմիջապես ցանկություն հայտնեց տեսնել նաև իր զինվորներին, որոնց ներկայացավ արքայական նշանները վզին կախ: Արտաշիսյան արծիվն ու արևը հստակ պատկերված էին ոչ շատ մեծ ոսկյա տախտակի վրա և ամրացված բավական հաստ ոսկե շղթայից: Պետք է նկատել, որ պալատական Արտաշեսն առաջին անգամ էր գործ ունենում թագավորական նշանների հետ, ինչը, սակայն, չխանգարեց այնպիսի տպավորություն գործել, ասես դրանք վզին է ծնվել: Նոր պետը զինվորների հետ կարճ և հարգալից զրույց ունեցավ: Մինչև օրվա վերջ յուրաքանչյուրը կարող էր զբաղվել ինչով ցանկանար, սակայն մութն ընկնելուն պես պարտավոր էին զորանոցում լինել, որ պատրաստվեին մեկնմանը և գիշերային հանգստ առնեին: Հրամանատարը խորհուրդ էր տալիս խնամքով մաքրել զենքերը և ստուգել դրանց պիտանիության աստիճանը: Քանի որ ժամանակներն անհանգիստ են, անհրաժեշտ է զինվել ինչպես հարկն է, բայց և չծանրաբեռնվել չափից ավելի, որպեսզի այդ հանգամանքը չխոչընդոտի արշավի սրընթացությանը: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր զինվոր պետք է ունենա մեկ կարճ նիզակ, երկու սուր, մեկը երկար և ծանր, մյուսը` կարճ ու թեթև, սովորական կլոր հայկական վահան, ինչպես նաև միջին չափի աղեղ, երեսուներկու նետ և երկու-երեք դաշույն: Այնուհետև հրամանատարը Վարդան Բագրատունու տնօրինությանը հանձնեց իր գանձարանըու խնդրեց առաջիկա մի քանի ժամն իր հետ անցկացնել, քննարկել ճամփորդության մանրամասները, ձեռքի հետ նաև այցելել Առնակին ու տեսնել, թե ինչպես են նրա գործերը: Վարդան Բագրատունին, որը խրոխտ զինվոր լինելուց բացի, նաև նրբակիրթ պալատական էր, պատրաստակամորեն համաձայնեց: Քառորդ ժամ անց նրանք աստղագետի որդուն տեսան Մարդպետունի զինվորի հագուստով հանդերձավորված, Գլակ անունով մեկ այլ զինվորի ընկերակցությամբ, որին Արտաշեսը բացահայտ հովանավորչական ոճով տեղեկացրեց, որ ցանկանում է մինչև հաջորդ առավոտ իր մոտ վերցնել Առնակին. այդպիսին է նորին մեծություն արքայազն Գուրի կամքը, ինչքան էլ որ դրան հակառակ լինի նորին պայծառափայլություն Մարդպետունի նախարարը: Առնակն առաջին իսկ րոպեներից բարենպաստ տպավորություն թողեց հազարապետի վրա: Դրան անշուշտ նպաստեց պալատական Արտաշեսը, որը բավական վառ գույներով նկարագրեց ավազակների հետ ընդհարումը և Վարդան Բագրատունու մեջ ուժերի չափման ստուգատես անցկացնելու խանդավառ ցանկություն արթնացրեց: Նիզակ նետելու և նետ արձակելու ասպարեզում Առնակը բացահայտորեն զիջեց փորձառու զինվորին, բայց երբ եկավ սուր բանեցնելու հերթը, այնպես նեղը գցեց նրան, որ Բագրատունին մի կերպ կարողացավ փրկել հազարապետի իր պատիվը: Այնուամենայնիվ, Վարդան Բագրատունին բավականաչափ մեծահոգություն ունեցավ, որպեսզի ճանաչի իր պարտությունը և բազմաթիվ գովասանական խոսքեր շռայլեց հակառակորդի հասցեին:
- Ահա այսպիսին է երիտասարդությունը: Հիմա մենք համարյա հավասար դուրս եկանք, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ ճակատամարտի ժամանակ սա առանց մտածելու կհարձակվի տաս մարդու վրա ու դեռ կհաջողացնի կենդանի մնալ, մինչդեռ ես, եթե իհարկե անհրաժեշտության թելադրանքը չլինի, դժվար թե հանդգնեմ մեկից ավելի մարդու հետ կռվի բռնվել, և դեռ մարտի ելքն էլ կասկածելի կլինի: Գրոհի ժամանակ սա նետերի տարափի տակ գլխապատառ առաջ կնետվի և, քանի որ արհամարում է մահը, անվնաս կհասնի թշնամու շարքերին: Մինչդեռ մենք` ավելի տարիքավորներս...
- Դու խիստ համեստորեն ես արտահայտվում քո անձի մասին,- հազարապետին շատ սիրալիր ընդհատեց Արտաշեսը,- բոլորին է հայտնի Բագրատունյաց ասպետների քաջությունը:
- Վկա են անմահ աստվածները, ո՜վ գերապատիվ Արտաշես: Իրոք, մեր տոհմի մեջ վախկոտ մարդ չկա, սակայն անձնական փորձից կարող եմ հաստատապես ասել, որ լինի Բագրատունի, Խոռխոռունի կամ Սյունի տոհմի ասպետ, տասնութ տարեկանում շատ ավելի խիզախորեն է գրոհի նետվում, քան երեսունհինգում...
- Միմիայն այն պատճառով, ո՜վ արժանապատիվ Վարդան Բագրատունի, որ ավելի հասուն տարիքում հնարավոր է գործի դնել խելքը և փորձառությունը:
- Թերևս ճիշտ ես, ո՜վ մեծապատիվ Արտաշես, սակայն տարիքավորին զգուշության է մղում նաև ընտանիքի գոյությունը: Իսկ զգույշ լինելով` դժվար է հերոսություն կատարել: Իզուր չէ, որ բանաստեղծներն իրենց երկերի հերոս են ընտրում չամուսնացած և սիրո ծարավ տղամարդկանց:
- Ուրեմն ես դեռ ընդունակ եմ հերոսության,- բացականչեց Արտաշեսը,- երբեք ամուսնացած չեմ եղել ու դեռևս սիրո ծարավ եմ:
Վարդան Բագրատունին ուրախ ծիծաղեց այս կատակի վրա: Համեստորեն ժպտաց նաև Առնակը:
Հետո հազարապետն առաջարկություն արեց, որն իսկը նախկին քրմի սրտով էր: Կեսօր էր արդեն, Արտաշեսն առավոտից ոչինչ չէր դրել բերանը, իսկ Վարդան Բագրատունին ճաշի հրավեր ուներ Տիրի տաճարի քրմապետից: Պալատականն, իհարկե, մի փոքր կոտրատվեց, ըստ հայկական սովորության` երկու անգամ մերժեց հրավերը և միայն այն բանից հետո, երբ Վարդան Բագրատունին երրորդ անգամ հաստատակամորեն պնդեց ասածը, համաձայնեց:
[/B]
Սակայն երիտասարդ ու գանգրահեր պահակի ամենամեծ բերկրանքն այն էր, որ գիշերվա ժամերին թատրոնի լիիրավ տեր ու տնօրենն էր դառնում: Ջահերի թույլ լույսի տակ Սաուլն ազատ շրջում էր շքեղ օթյակների միջով, ընդօրինակելով որևէ մեծատոհմիկի` հանդիսավոր բազմում նստարանին և ամբարտավան անտարբերությամբ հայացքը հառում դեպի բեմը:
Ջահեր մ.թ.ա. I դարի սկզբի թատրոնում, այն էլ գիշերը` ներկայացումի ավարտից հետո, այն էլ վառված... :think Ի դեպ, Անահիտի տաճարը վարձակներով լցնելը, որը ընդամենը բաբելական տրադիցիայի չապացուցված արտացոլանքն է, ևս կարծես այնքան էլ պատմական չէ:
Նիզակ նետելու և նետ արձակելու ասպարեզում Առնակը բացահայտորեն զիջեց փորձառու զինվորին, բայց երբ եկավ սուր բանեցնելու հերթը, այնպես նեղը գցեց նրան, որ Բագրատունին մի կերպ կարողացավ փրկել հազարապետի իր պատիվը:
Թվում է, թե փորձը ավելի շատ կարևոր հենց թրամարտում, այլ ոչ թե նիզակ նետելու գործում :)
Հետաքրքիր տենդեց է վերջին տարիների մեր պատմական վիպասանության մեջ` բոլորը քրմերին ներկայացնում են որպես կենտրոնական իշխանության թշնամին: Կարծես թե եկեղեցի/պետություն հարաբերության արտացոլումն է, որն այնուհանդերձ այնքան էլ պատմական չէր...
Ջահեր մ.թ.ա. I դարի սկզբի թատրոնում, այն էլ գիշերը` ներկայացումի ավարտից հետո, այն էլ վառված... :think Ի դեպ, Անահիտի տաճարը վարձակներով լցնելը, որը ընդամենը բաբելական տրադիցիայի չապացուցված արտացոլանքն է, ևս կարծես այնքան էլ պատմական չէ:
Թվում է, թե փորձը ավելի շատ կարևոր հենց թրամարտում, այլ ոչ թե նիզակ նետելու գործում :)
Հետաքրքիր տենդեց է վերջին տարիների մեր պատմական վիպասանության մեջ` բոլորը քրմերին ներկայացնում են որպես կենտրոնական իշխանության թշնամին: Կարծես թե եկեղեցի/պետություն հարաբերության արտացոլումն է, որն այնուհանդերձ այնքան էլ պատմական չէր...
Ջահեր այն ժամանակներում եղել են: Իսկ ինչու դրանցից մի քանիսը չվառել գիշեր ժամանակ, եթե թատրոնում գողանալու գույք կա:
Անահիտի տաճարում վարձակներ լինել չլինելուն չեմ կարող լրիվ համոզված վիճաբանել: Բայց նայելով հին նկարներն ու քանդակները, որոնք ի դեպ դու էլ կարող ես տեսնել Գևորգ Գոյանի Հայաստանի թատրոնի 2.000 ամյակին նվիրված աշխատության մեջ, ավելի հակված եմ կարծելու, որ Անահիտի տաճարում վարձակներ եղել են:
Այն կարծիքին եմ, որ նիզակ գործածելը թուր գործածելուց ավելի դժվար է:
Գլխավոր քրմին որպես կենտրոնական իշխանության թշնամի ներկայացնելով տեղեկացված չեմ եղել, որ մեր մյուս վիպասաններն էլ են այդպես վարվել: Բայց կարծում եմ, որ դա բնական բան է: Արտաշեսի որդիների մեջ կարծեմ մեկը քուրմ է եղել ու ելել է իր թագավոր եղբոր դեմ: Ավելի ուշ էլ կաթողիկոսներն էլ հակադրվել կենտրոնական իշխանությանը: ;)
Ի դեպ քրմերի և եկեղեցականների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես վեպը բնականորեն այդ հունով գնաց: :)
Ջահեր այն ժամանակներում եղել են: Իսկ ինչու դրանցից մի քանիսը չվառել գիշեր ժամանակ, եթե թատրոնում գողանալու գույք կա:
Անահիտի տաճարում վարձակներ լինել չլինելուն չեմ կարող լրիվ համոզված վիճաբանել: Բայց նայելով հին նկարներն ու քանդակները, որոնք ի դեպ դու էլ կարող ես տեսնել Գևորգ Գոյանի Հայաստանի թատրոնի 2.000 ամյակին նվիրված աշխատության մեջ, ավելի հակված եմ կարծելու, որ Անահիտի տաճարում վարձակներ եղել են:
Այն կարծիքին եմ, որ նիզակ գործածելը թուր գործածելուց ավելի դժվար է:
Գլխավոր քրմին որպես կենտրոնական իշխանության թշնամի ներկայացնելով տեղեկացված չեմ եղել, որ մեր մյուս վիպասաններն էլ են այդպես վարվել: Բայց կարծում եմ, որ դա բնական բան է: Արտաշեսի որդիների մեջ կարծեմ մեկը քուրմ է եղել ու ելել է իր թագավոր եղբոր դեմ: Ավելի ուշ էլ կաթողիկոսներն էլ հակադրվել կենտրոնական իշխանությանը: ;)
Ի դեպ քրմերի և եկեղեցականների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես վեպը բնականորեն այդ հունով գնաց: :)
Ջահերի ու վարձակների պահով համամիտ եմ (հելլենիզմի դարաշրջանում վարձակների առկայությունն առավել քան հավանական է)
Բայց նիզակի պահով` ոչ: ՆԻզակ նետելը այդքան էլ մեծ փորձառություն չի պահանջում, մանավանդ միայնակ պարապելու համար բարդություն չի ներկայացնում: Նույնը կարելի է ասել նաև նետ արձակելու վերաբերյալ:
Սակայն սրամարտի համար ոչ միայն բավականաչափ պրակտիկա է անհրաժեշտ զուգամարտում, այլև որոշակի "հնարքների" իմացություն ;)
Էս վեպի պահով բան չեմ իմացել :pardon
Հեսա արագ-արագ կարդալով հասնեմ ձեզ :)
Ջահերի ու վարձակների պահով համամիտ եմ (հելլենիզմի դարաշրջանում վարձակների առկայությունն առավել քան հավանական է)
Բայց նիզակի պահով` ոչ: ՆԻզակ նետելը այդքան էլ մեծ փորձառություն չի պահանջում, մանավանդ միայնակ պարապելու համար բարդություն չի ներկայացնում: Նույնը կարելի է ասել նաև նետ արձակելու վերաբերյալ:
Սակայն սրամարտի համար ոչ միայն բավականաչափ պրակտիկա է անհրաժեշտ զուգամարտում, այլև որոշակի "հնարքների" իմացություն ;)
Էս վեպի պահով բան չեմ իմացել :pardon
Հեսա արագ-արագ կարդալով հասնեմ ձեզ :)
Նիզակի պահով հնարավոր է որ սխալվում եմ, բայց իմ կարծիքը դատարկ տեղը չի ձևավորվել, այլ ուսումնասիրությունների արդյունքում: Էլի կփորփրեմ ու կպատասխանեմ ավելի հիմնավորապես: :)
Ինձ շատ հաճելի է, որ միանում ես: Ի դեպ, իմ կարծիքները ձևավորվում են նաև քո կատարած գրառումների արդյունքում ;)
Ջահերի ու վարձակների պահով համամիտ եմ (հելլենիզմի դարաշրջանում վարձակների առկայությունն առավել քան հավանական է)
Բայց նիզակի պահով` ոչ: ՆԻզակ նետելը այդքան էլ մեծ փորձառություն չի պահանջում, մանավանդ միայնակ պարապելու համար բարդություն չի ներկայացնում: Նույնը կարելի է ասել նաև նետ արձակելու վերաբերյալ:
Սակայն սրամարտի համար ոչ միայն բավականաչափ պրակտիկա է անհրաժեշտ զուգամարտում, այլև որոշակի "հնարքների" իմացություն ;)
Էս վեպի պահով բան չեմ իմացել :pardon
Հեսա արագ-արագ կարդալով հասնեմ ձեզ :)
Նիզակի ու թրի պահով մնում եմ իմ կարծիքին, մանավանդ որ խնդիրը վերաբերվում է նիզակ նետելուն: Վարձակների պահով էլ ասեմ, որ ես առայժմ չեմ հանդիպել որևէ հաղորդում առ այն, որ մեր տաճարներում եղել է. "սրբազան պոռնկություն" կոչվող երևույթը: Դե իսկ ջահերը... չգիտեմ, երևի մարխերը նկատի ունես??!!
Նիզակի ու թրի պահով մնում եմ իմ կարծիքին, մանավանդ որ խնդիրը վերաբերվում է նիզակ նետելուն: Վարձակների պահով էլ ասեմ, որ ես առայժմ չեմ հանդիպել որևէ հաղորդում առ այն, որ մեր տաճարներում եղել է. "սրբազան պոռնկություն" կոչվող երևույթը: Դե իսկ ջահերը... չգիտեմ, երևի մարխերը նկատի ունես??!!
Բայց հենց էդ մարխերն էլ կոչվում են "ջահ": Ներկա բառբարներում դեռպահպանվել է "ջախ"` ցախ, փայտ տարբերակը:
Էդ "սրբազան անառակություն" երևույթը իմ հիշելով որոշ օտար պատմիչների և գրողների կողմից հիշատակված է իրնեց աշխատություններում:
Սրի պահով` միանշանակ սրամարտը-թրամարտը համարվում է բարդագույնը դասական մերձամարտի մարտական տեխնիկաների մեջ (մահակ, նիզակ, սուր, գուրզ-դագանակ): Դրա համար էլ արևելյան մարտարվեստներում այն սկսում են ուսումնասիրել "բարձր դասարաններում":
Ջախ/ջահի պահով համաձայնեցի, բայց. "պոռնկության" պահով կհամաձայնեմ միայն այն ժամանակ, երբ տեսնեմ ծանրակշիռ ապացույցներ...
Ջախ/ջահի պահով համաձայնեցի, բայց. "պոռնկության" պահով կհամաձայնեմ միայն այն ժամանակ, երբ տեսնեմ ծանրակշիռ ապացույցներ...
Ապացույցները ցույց տալ չեմ կարող :)) շատ պարզ պատճառով:
Լավ, կճշտեմ այդ ինֆորմացիայի աղբյուրները ու քեզ կտեղեկացնեմ: Իհարկե խոսքս գնում է հին աղբյուրների մասին:
Նիզակի ու թրի պահով մնում եմ իմ կարծիքին, մանավանդ որ խնդիրը վերաբերվում է նիզակ նետելուն: Վարձակների պահով էլ ասեմ, որ ես առայժմ չեմ հանդիպել որևէ հաղորդում առ այն, որ մեր տաճարներում եղել է. "սրբազան պոռնկություն" կոչվող երևույթը: Դե իսկ ջահերը... չգիտեմ, երևի մարխերը նկատի ունես??!!
Իմ կարծիքով գոյություն է ունեցել պարզապես պոռնկություն, առանց սրբազանի:
Թրի ու նիզակի պահով եկեք ավելի խորությամբ ուսումնասիրենք եղելությունը և նոր գրենք մեր կարծիքները:
26. Բանաստեղծների մրցույթը
Հայկական օրացույցի բոլոր ամիսները, ամսվա և շաբաթվա օրերը ու նույնիսկ ժամերը իրենց անուններն ունեն: Այնքան բազմազան, տարաշխարհիկ, խնամքով ու սիրով ընտրված, որ թվում է հայերը րոպեներին ու վայրկյաններին էլ անուններ կտային, եթե գործնականում հնարավոր լիներ և իմաստ ունենար: Այսպիսով, հայկական թվագրության երկու հազար երեք հարյուր իննսունվեց թվականի չորրորդ ամսվա յոթերորդ օրը, այսինքն ճիշտ այնքան տարի, ամիս և օր անց, երբ Հայկը նետահարեց Բելին, որը մեր նկարագրած գործողությունների ամսաթիվը լինելով հանդերձ` պաշտոնապես կոչվում էր Տրե ամսվա Աստղիկի օր ( Ք.Ա. 96 թ., նոյեմբերի տասնվեց), հազարապետ Վարդան Բագրատունին պալատական Արտաշեսին և Մարդպետունի գործակալության զինվոր Առնակին ուղեկցեց Տիր աստծո տաճար, որտեղ, ինչպես և ամեն տարի այդ ժամանակ, չտեսնված եռուզեռ էր: Ամեն ամսվա յոթերորդ օրը համազգային սիրո տոնի էր վերածվում, քանի որ ամբողջովին Աստղիկ աստվածուհուն էր նվիրված: Այդ օրը Վահան Վահունին անպայման գնում էր Աստղիկի տաճար, որի քրմապետն էր, և անձամբ օրհնում տոնախմբությունը, որ դադար չէր առնում առավոտից մինչև իրիկուն: Աստղիկի օրն առատորեն հարսանիքներ ու նշանադրություններ էին լինում, սիրահարներն իրար ծաղիկ էին նվիրում, սիրո խոստովանություններ անում ու հավատարիմ լինելու երդումներ տալիս: Սակայն Տրե ամսին, այսինքն Տիր աստծուն նվիրված ամսին, Աստղիկի օրը մեկ այլ իմաստ էր ստանում. այն, որ արվեստների հովանավոր աստծուն հայերը մեկ ամբողջ ամիս էին նվիրել, պերճախոս վկայում էր նրանց արվեստապաշտության մասին: Եվ գործն էլ, իսկապես, միայն անուն տալով չէր սահմանափակվում: Տրե ամսվա առաջին իսկ օրվանից բոլոր արվեստագետները միահամուռ աշխուժանում էին ու ձգտում եռանդուն մասնակցություն ունենալ այն մրցույթներին ու միջոցառումներին, որ կազմակերպում ու հովանավորում էր Տիր աստծո տաճարը:
Արվեստների տաճարին մոտենալիս Վարդան Բագրատունին, Արտաշեսն ու Առնակը դեռ հեռվից զգացին տոնական դրամադրությունը: Տիրի տաճարը դժժում էր մեղվի փեթակի պես: Քրմապետ Տաճատ Անձևացին, մոտ քառասուն տարեկան հսկայամարմին և առնական մի մարդ, որին ավելի շատ զորավարի դերը կսազեր, քան քրմի, իր անսպառ եռանդով շարժման մեջ էր դրել բոլոր տաճարականներին: Ոմանք հյուրերին էին ընդունում, ոմանք մրցույթի մասնակիցներին ցուցակագրում, իսկ մյուսները զբաղված էին տոնական սեղանով: Չնայած խիստ զբաղվածությանը` քրմապետն անձամբ դիմավորեց Վարդան Բագրատունուն ու շատ ուրախ էր երևում, որ նա ուրիշ հյուրեր էլ է բերել: Ծանոթանալով Արտաշեսի և Առնակի հետ` Տաճատ Անձևացին հյուրերին արագ սեղանի մոտ առաջնորդեց: Ի ցավ Արտաշեսի` ճաշը տրվելու էր մրցույթից հետո, սակայն կարող էր սփոփվել նրանով, որ սեղանին գինի և ցորենի բլիթներ կային: Անընդհատ նորանոր հյուրեր էին գալիս: Հիմնականում ազնվական արվեստասերներ էին, շատերն իրենց կանանց ու դուստրերի, ոմանք էլ` միայնակ կամ ընկերների հետ: Ի թիվս մյուսների եկավ նաև պալատական գուսան Համազասպը, յոթանասունին մոտ սպիտակահեր մի ծերունի, որն իր հետ բերել էր դեռատի դստերը` նուրբ դիմագծերով մի գեղեցիկ աղջկա: Տաճատ Անձևացին նրանց էլ հրավիրեց իր սեղանին: Ավագները` գուսան Համազասպը, քրմապետ Տաճատ Անձևացին, հազարապետ Վարդան Բագրատունին և պալատական Արտաշեսն իսկույն մի աշխույժ քառյակ կազմեցին, ու յուրաքանչյուրը ձգտում էր ավելի շատ խոսել, քան լսել և իր պարտքն էր համարում դիմացինի գիտակցությանը հասցնել արվեստի մասին սեփական անկրկնելի և իմաստություններով լի կարծիքը: Ամենաաշխույժն, իհարկե, պալատական Արտաշեսն էր, որն, ինչպես անսպասելիորեն պարզվեց, բանաստեղծությունների հանդեպ հսկայական սեր ուներ և տաղերգության իսկական գիտակ էր: Նախկին քուրմը հազվադեպ էր լռում և այն էլ` որպեսզի հերթական բլիթը անէացնի իր հսկայական երախում ու վրայից խմի Արարատյան դաշտի անուշաբույր գինին: Իսկ ահա Առնակը դուրս էր մնացել այդ պատկառելի քառյակ կղզյակից, և դա ուներ իր պատճառները: Նախ` փոքր ինչ հեռու էր նստած նրանցից, երկրորդ` երիտասարդի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, և, բացի այդ, հե՞շտ է անդամ դառնալ մի հասարակության, որտեղ ամենակրտսերը` քաջարի Վարդան Բագրատունին, Առնակի երկու տարիքն ուներ և ըստ վարվելակերպի պատշաճ կանոնների` հազվադեպ էր խառնվում ավագների վիճաբանությանը: Սակայն պետք է նշել, որ երիտասարդն այնքան էլ դժգոհ չէր իր բախտավիճակից: Սկզբում փոքր-ինչ կաշկանդված էր, որ մնացել է գուսանի դստեր ու երկու քրմուհիների շրջապատում (նրանց Տաճատ Անձևացին էր նրբանկատորեն հրավիրել, որ դեռատի աղջիկը մենակ չմնա տղամարդկանց մեջ), սակայն մի հայացք գցելով գուսանի աղջկան` Առնակն անմիջապես ըմբռնեց նրա աչքերի խորությունն ու զգաց, թե ինչ ձգող ուժ ունեն: Տասնութ տարեկան պատանու համար դա, իհարկե, գերադասելի էր գինովցած տղամարդկանց գոռում-գոչյունների կիսախելագար հորձանուտում լինելուց: Սկզբում Առնակը մի քանի մաշված արտահայտություններ փոխանակեց զրուցակիցների հետ, իմացավ որ գուսանի դստերն Աստղիկ են կոչում, և մտածեց, որ նա Աստղիկ աստվածուհու նման գեղեցիկ է (քրմուհիների անունները լսելուն պես մոռացավ): Քրմուհիները մի քանի հարց տվեցին երիտասարդին, ի միջի այլոց հետաքրքրվեցին նրա զինվորական ծառայությամբ, իրար երեսի նայեցին և եկան եզրակացության, որ գավառացի երիտասարդը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Հետո տարերայնորեն բաժանվեցին Առնակից ու Աստղիկից և սկսեցին իրար ականջի մի երկխոսություն փսփսալ, որը, դատելով խոսակցության ձևից, խիստ կարևոր էր ու նախատեսված չէր օտար ականջների համար: Ահա այսպես, դեպքերի բերումով Առնակն ու Աստղիկը մենակ մնացին, ու երիտասարդն արդեն հարաբերությունների զարգացում էր ակընկալում, սակայն հետագա զրույցը ոչ մի կերպ չստացվեց: Աստղիկը հարցերին հիմնականում միավանկ էր պատասխանում, երբեմն խիստ անբնական ժպիտ էր քամում իր գեղեցիկ դեմքից և հաճախ փախցնում էր հայացքը: Քառորդ ժամ անց նա Առնակին գոռոզ ու ինքնահավան թվաց, ևս հինգ րոպե անց երիտասարդն ինչ-որ բան ապացուցելու կամ ցույց տալու անբացատրելի և բուռն ցանկություն զգաց, սակայն նրա բոլոր փորձերն անբնական ու բռնազբոսիկ էին: Ի վերջո նրանց միջև անջրպետն ավելի խորացավ. հիմա արդեն աստղագետի որդին ավելի շատ կուզեր որևէ կծու խոսք հնչեցնել Աստղիկի հասցեին, ինչ-որ կերպ ակնարկել, որ նա այնքան գեղեցիկ չէ, ինչքան կարծում է: Սակայն պարզվեց, որ դա այնքան հեշտ չէ: Աղջիկն իրեն ընդգծված քաղաքավարի ու խիստ պաշտոնական էր պահում և առիթ չէր տալիս ընդարձակվելու իր անձի շուրջը: Երիտասարդները լարված մնացին մինչև մրցույթի ավարտը: Աստղիկը շփոթված էր, Առնակը` հիասթափված: Ի տարբերություն նրանց, ավագների զրույցը խիստ աշխույժ էր ու բովանդակալից, ուստի վերադառնանք նրանց:
- Իմ իսկական կոչումը պոետ լինելն է,- առանց երկար-բարակ մտածելու հայտարարեց Արտաշեսը,- և եթե հայրենիքը պաշտպանելու խնդիրը չլիներ, այսօր միգուցե ես էլ այս մասնակիցների թվում լինեի: Քսան տարեկան էլ չկայի, երբ իմ հերթական բանաստեղծություն ազդեցության տակ Վիրքի թագաժառանգի կինը, որն այդ ժամանակ ամուսնու հետ հյուրընկալվում էր մեր արքունիքում, մինչև ականջները սիրահարվեց ինձ և պատրաստ էր գալ հետևիցս ուր որ գնայի: Բայց ամուսնու խիստ հսկողության պատճառով համարյա չկարողացանք տեսնվել, չնայած… Հիմա այդ թագաժառանգը Վիրքի Արտակ թագավորն է, նրա ավագ որդին, ասում են, նույնպես պոետական հակումներ ունի... Ահա այս բանաստեղծությունն էր, որ ստիպեց մեծաշուք գեղեցկուհուն հալվել ինչպես սառույցը կրակի մեջ...
Այս ասելով` պալատական Արտաշեսը մի կրակոտ բանաստեղծություն արտասանեց, որը խիստ ծանոթ թվաց Վարդան Բագրատունուն և աննկարագրելիորեն զարմացրեց նրան: Մեծապես զարմացավ նաև Տաճատ Անձևացին, որը մի քանի վայրկյան անց նաև հիշեց բանաստեղծության իսկական հեղինակին: Իսկ ամենաշատը զարմացավ գուսան Համազասպը` կերտողն այդ չնաշխարհիկ բանաստեղծության, որը երեսուն տարի առաջ այդպես տակնուվրա էր արել Վիրքի արքայադստեր հոգին:
Բարեբախտաբար Արտաշեսն այդ պահին տարվեց ցորենի բլիթներով, որոնց հանդեպ, պետք է ասել, մյուսներն անտարբեր էին, և խոսքն անցավ քրմապետ Տաճատ Անձևացուն:
26. Բանաստեղծների մրցույթը
Հայկական օրացույցի բոլոր ամիսները, ամսվա և շաբաթվա օրերը ու նույնիսկ ժամերը իրենց անուններն ունեն: Այնքան բազմազան, տարաշխարհիկ, խնամքով ու սիրով ընտրված, որ թվում է հայերը րոպեներին ու վայրկյաններին էլ անուններ կտային, եթե գործնականում հնարավոր լիներ և իմաստ ունենար: Այսպիսով, հայկական թվագրության երկու հազար երեք հարյուր իննսունվեց թվականի չորրորդ ամսվա յոթերորդ օրը, այսինքն ճիշտ այնքան տարի, ամիս և օր անց, երբ Հայկը նետահարեց Բելին, որը մեր նկարագրած գործողությունների ամսաթիվը լինելով հանդերձ` պաշտոնապես կոչվում էր Տրե ամսվա Աստղիկի օր ( Ք.Ա. 96 թ., նոյեմբերի տասնվեց), հազարապետ Վարդան Բագրատունին պալատական Արտաշեսին և Մարդպետունի գործակալության զինվոր Առնակին ուղեկցեց Տիր աստծո տաճար, որտեղ, ինչպես և ամեն տարի այդ ժամանակ, չտեսնված եռուզեռ էր: Ամեն ամսվա յոթերորդ օրը համազգային սիրո տոնի էր վերածվում, քանի որ ամբողջովին Աստղիկ աստվածուհուն էր նվիրված: Այդ օրը Վահան Վահունին անպայման գնում էր Աստղիկի տաճար, որի քրմապետն էր, և անձամբ օրհնում տոնախմբությունը, որ դադար չէր առնում առավոտից մինչև իրիկուն: Աստղիկի օրն առատորեն հարսանիքներ ու նշանադրություններ էին լինում, սիրահարներն իրար ծաղիկ էին նվիրում, սիրո խոստովանություններ անում ու հավատարիմ լինելու երդումներ տալիս: Սակայն Տրե ամսին, այսինքն Տիր աստծուն նվիրված ամսին, Աստղիկի օրը մեկ այլ իմաստ էր ստանում. այն, որ արվեստների հովանավոր աստծուն հայերը մեկ ամբողջ ամիս էին նվիրել, պերճախոս վկայում էր նրանց արվեստապաշտության մասին: Եվ գործն էլ, իսկապես, միայն անուն տալով չէր սահմանափակվում: Տրե ամսվա առաջին իսկ օրվանից բոլոր արվեստագետները միահամուռ աշխուժանում էին ու ձգտում եռանդուն մասնակցություն ունենալ այն մրցույթներին ու միջոցառումներին, որ կազմակերպում ու հովանավորում էր Տիր աստծո տաճարը:
Արվեստների տաճարին մոտենալիս Վարդան Բագրատունին, Արտաշեսն ու Առնակը դեռ հեռվից զգացին տոնական դրամադրությունը: Տիրի տաճարը դժժում էր մեղվի փեթակի պես: Քրմապետ Տաճատ Անձևացին, մոտ քառասուն տարեկան հսկայամարմին և առնական մի մարդ, որին ավելի շատ զորավարի դերը կսազեր, քան քրմի, իր անսպառ եռանդով շարժման մեջ էր դրել բոլոր տաճարականներին: Ոմանք հյուրերին էին ընդունում, ոմանք մրցույթի մասնակիցներին ցուցակագրում, իսկ մյուսները զբաղված էին տոնական սեղանով: Չնայած խիստ զբաղվածությանը` քրմապետն անձամբ դիմավորեց Վարդան Բագրատունուն ու շատ ուրախ էր երևում, որ նա ուրիշ հյուրեր էլ է բերել: Ծանոթանալով Արտաշեսի և Առնակի հետ` Տաճատ Անձևացին հյուրերին արագ սեղանի մոտ առաջնորդեց: Ի ցավ Արտաշեսի` ճաշը տրվելու էր մրցույթից հետո, սակայն կարող էր սփոփվել նրանով, որ սեղանին գինի և ցորենի բլիթներ կային: Անընդհատ նորանոր հյուրեր էին գալիս: Հիմնականում ազնվական արվեստասերներ էին, շատերն իրենց կանանց ու դուստրերի, ոմանք էլ` միայնակ կամ ընկերների հետ: Ի թիվս մյուսների եկավ նաև պալատական գուսան Համազասպը, յոթանասունին մոտ սպիտակահեր մի ծերունի, որն իր հետ բերել էր դեռատի դստերը` նուրբ դիմագծերով մի գեղեցիկ աղջկա: Տաճատ Անձևացին նրանց էլ հրավիրեց իր սեղանին: Ավագները` գուսան Համազասպը, քրմապետ Տաճատ Անձևացին, հազարապետ Վարդան Բագրատունին և պալատական Արտաշեսն իսկույն մի աշխույժ քառյակ կազմեցին, ու յուրաքանչյուրը ձգտում էր ավելի շատ խոսել, քան լսել և իր պարտքն էր համարում դիմացինի գիտակցությանը հասցնել արվեստի մասին սեփական անկրկնելի և իմաստություններով լի կարծիքը: Ամենաաշխույժն, իհարկե, պալատական Արտաշեսն էր, որն, ինչպես անսպասելիորեն պարզվեց, բանաստեղծությունների հանդեպ հսկայական սեր ուներ և տաղերգության իսկական գիտակ էր: Նախկին քուրմը հազվադեպ էր լռում և այն էլ` որպեսզի հերթական բլիթը անէացնի իր հսկայական երախում ու վրայից խմի Արարատյան դաշտի անուշաբույր գինին: Իսկ ահա Առնակը դուրս էր մնացել այդ պատկառելի քառյակ կղզյակից, և դա ուներ իր պատճառները: Նախ` փոքր ինչ հեռու էր նստած նրանցից, երկրորդ` երիտասարդի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, և, բացի այդ, հե՞շտ է անդամ դառնալ մի հասարակության, որտեղ ամենակրտսերը` քաջարի Վարդան Բագրատունին, Առնակի երկու տարիքն ուներ և ըստ վարվելակերպի պատշաճ կանոնների` հազվադեպ էր խառնվում ավագների վիճաբանությանը: Սակայն պետք է նշել, որ երիտասարդն այնքան էլ դժգոհ չէր իր բախտավիճակից: Սկզբում փոքր-ինչ կաշկանդված էր, որ մնացել է գուսանի դստեր ու երկու քրմուհիների շրջապատում (նրանց Տաճատ Անձևացին էր նրբանկատորեն հրավիրել, որ դեռատի աղջիկը մենակ չմնա տղամարդկանց մեջ), սակայն մի հայացք գցելով գուսանի աղջկան` Առնակն անմիջապես ըմբռնեց նրա աչքերի խորությունն ու զգաց, թե ինչ ձգող ուժ ունեն: Տասնութ տարեկան պատանու համար դա, իհարկե, գերադասելի էր գինովցած տղամարդկանց գոռում-գոչյունների կիսախելագար հորձանուտում լինելուց: Սկզբում Առնակը մի քանի մաշված արտահայտություններ փոխանակեց զրուցակիցների հետ, իմացավ որ գուսանի դստերն Աստղիկ են կոչում, և մտածեց, որ նա Աստղիկ աստվածուհու նման գեղեցիկ է (քրմուհիների անունները լսելուն պես մոռացավ): Քրմուհիները մի քանի հարց տվեցին երիտասարդին, ի միջի այլոց հետաքրքրվեցին նրա զինվորական ծառայությամբ, իրար երեսի նայեցին և եկան եզրակացության, որ գավառացի երիտասարդը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Հետո տարերայնորեն բաժանվեցին Առնակից ու Աստղիկից և սկսեցին իրար ականջի մի երկխոսություն փսփսալ, որը, դատելով խոսակցության ձևից, խիստ կարևոր էր ու նախատեսված չէր օտար ականջների համար: Ահա այսպես, դեպքերի բերումով Առնակն ու Աստղիկը մենակ մնացին, ու երիտասարդն արդեն հարաբերությունների զարգացում էր ակընկալում, սակայն հետագա զրույցը ոչ մի կերպ չստացվեց: Աստղիկը հարցերին հիմնականում միավանկ էր պատասխանում, երբեմն խիստ անբնական ժպիտ էր քամում իր գեղեցիկ դեմքից և հաճախ փախցնում էր հայացքը: Քառորդ ժամ անց նա Առնակին գոռոզ ու ինքնահավան թվաց, ևս հինգ րոպե անց երիտասարդն ինչ-որ բան ապացուցելու կամ ցույց տալու անբացատրելի և բուռն ցանկություն զգաց, սակայն նրա բոլոր փորձերն անբնական ու բռնազբոսիկ էին: Ի վերջո նրանց միջև անջրպետն ավելի խորացավ. հիմա արդեն աստղագետի որդին ավելի շատ կուզեր որևէ կծու խոսք հնչեցնել Աստղիկի հասցեին, ինչ-որ կերպ ակնարկել, որ նա այնքան գեղեցիկ չէ, ինչքան կարծում է: Սակայն պարզվեց, որ դա այնքան հեշտ չէ: Աղջիկն իրեն ընդգծված քաղաքավարի ու խիստ պաշտոնական էր պահում և առիթ չէր տալիս ընդարձակվելու իր անձի շուրջը: Երիտասարդները լարված մնացին մինչև մրցույթի ավարտը: Աստղիկը շփոթված էր, Առնակը` հիասթափված: Ի տարբերություն նրանց, ավագների զրույցը խիստ աշխույժ էր ու բովանդակալից, ուստի վերադառնանք նրանց:
- Իմ իսկական կոչումը պոետ լինելն է,- առանց երկար-բարակ մտածելու հայտարարեց Արտաշեսը,- և եթե հայրենիքը պաշտպանելու խնդիրը չլիներ, այսօր միգուցե ես էլ այս մասնակիցների թվում լինեի: Քսան տարեկան էլ չկայի, երբ իմ հերթական բանաստեղծություն ազդեցության տակ Վիրքի թագաժառանգի կինը, որն այդ ժամանակ ամուսնու հետ հյուրընկալվում էր մեր արքունիքում, մինչև ականջները սիրահարվեց ինձ և պատրաստ էր գալ հետևիցս ուր որ գնայի: Բայց ամուսնու խիստ հսկողության պատճառով համարյա չկարողացանք տեսնվել, չնայած… Հիմա այդ թագաժառանգը Վիրքի Արտակ թագավորն է, նրա ավագ որդին, ասում են, նույնպես պոետական հակումներ ունի... Ահա այս բանաստեղծությունն էր, որ ստիպեց մեծաշուք գեղեցկուհուն հալվել ինչպես սառույցը կրակի մեջ...
Այս ասելով` պալատական Արտաշեսը մի կրակոտ բանաստեղծություն արտասանեց, որը խիստ ծանոթ թվաց Վարդան Բագրատունուն և աննկարագրելիորեն զարմացրեց նրան: Մեծապես զարմացավ նաև Տաճատ Անձևացին, որը մի քանի վայրկյան անց նաև հիշեց բանաստեղծության իսկական հեղինակին: Իսկ ամենաշատը զարմացավ գուսան Համազասպը` կերտողն այդ չնաշխարհիկ բանաստեղծության, որը երեսուն տարի առաջ այդպես տակնուվրա էր արել Վիրքի արքայադստեր հոգին:
Բարեբախտաբար Արտաշեսն այդ պահին տարվեց ցորենի բլիթներով, որոնց հանդեպ, պետք է ասել, մյուսներն անտարբեր էին, և խոսքն անցավ քրմապետ Տաճատ Անձևացուն:
- Այս տարի առանձնապես շատ մարդ է հավաքվել,- ասաց նա:- Մի քանի տասնյակ տարի առաջ մենք ընդամենը բանաստեղծների մրցույթով էինք սահմանափակվում, իսկ հիմա ավելացել են երաժիշտները, քանդակագործներն ու նկարիչները ու դեռ բանաստեղծներին էլ տարանջատել ենք: Առաջին օրը թեմա տվեցինք կատակերգուներին և հաջորդ օրն իսկ մրցույթ անցկացրինք: Հետո հերթը եկավ ողբերգակներին, ապա մեկ օր ընդմիջում տվեցինք ու կանչեցինք բանաստեղծներին: Պետք է ասեմ, որ այսքան պոետ երբեք չէր հավաքվել, արդեն նույնիսկ Մեծ Հայքի հեռավոր գավառներից, Ծոփքից, Կոմմագենից ու Փոքր Հայքից են գալիս: Փոքր Ասիայի և Սիրիայի քաղաքներից հույն բանաստեղծներ են եկել: Նրանք մեր թանկագին հյուրերն են, ելույթ կունենան իրենց մայրենի լեզվով և մրցույթից դուրս… Ի դեպ, շատ եմ ափսոսում, որ այսօր հյուրի կարգավիճակով է նաև պալատական գուսանը…
Ծեր բանաստեղծը դանդաղ ու մտածկոտ թարթեց աչքերը: Քրմապետի ակնարկը նրան հետ տարավ` այն հեռավոր ժամանակները, երբ ինքը երիտասարդ էր, ուժեղ, իր գրիչը` հուզիչ ու արգասաբեր: Ասես երեկ լիներ, որ առաջին անգամ հաղթեց Տիրի տաճարի մրցույթում, իսկ դա համարյա հիսուն տարի առաջ էր, Արտավազդ թագավորի կառավարման տասնվեցերորդ տարում, երբ Արտաշես Մեծի հիշատակը դեռ թարմ էր մարդկանց սրտերում, և արվեստագետների գլուխգործոցների թեման մեծավ մասամբ հենց նա էր: Արտաշեսի սխրանքներով ոգևորված Համազասպն այնպիսի նրբերանգ երկ էր կերտել, որ նույնիսկ հակառակորդներին հուզեց մինչև հոգու վերջին ծալքերը, իսկ դրանք հիմնականում այնպիսի մարդիկ էին, որոնք իրենցից բացի ոչ ոքի բանաստեղծ չէին ճանաչում: Հետո ամեն ինչ ասես երազի մեջ եղավ: Գուսանին բարձրացրին ձեռքերի վրա և սրբազան ծառերի ճյուղերից պսակներ դրեցին գլխին:
- Անցավ մեր ժամանակը, իմ թանկագին Տաճա՛տ,- պատասխանեց նա,- հիմա պետք է երիտասարդներին ճանապարհ տալ:
- Ինչ եք ասում, չմասնակցե՞մ այսօրվա մրցույթին,- նորից մեջ ընկավ Արտաշեսը, որն արդեն երեք բլիթ էր կերել ու վրայից մի մեծ գավաթ գինի խմել,- մինչև երկու-երեք մարդ ելույթ ունենան, կհասցնեմ մի գեղեցիկ բանաստեղծություն հորինել: Ո՞րն է այսօրվա թեման, հա՛յր սուրբ:
Անհանգստություն երևաց քրմապետի դեմքին: Հանկարծ բեմ չբարձրանա՞ այս նախկին քուրմը և Համազասպի հերթական բանաստեղծությունը ներկայացնի որպես իրենը:
- Դեռ մեկ օր առաջ բոլորը սրտի տրոփյունով էին սպասում դրան: Ավելի ձեռներեց բանաստեղծները անընդհատ փորձում էին մեր քրմերի միջոցով նախօրոք իմանալ մրցույթի թեման: Երեկվա դրությամբ տասնհինգ ամենահավանական վարկածներ էին շրջում նրանց շուրթերին, իսկ ճշմարտությունն այն է, որ նույնիսկ ես չգիտեմ, թե ինչ է լինելու, քանի որ ամեն ինչ որոշվում է վերջին պահին, վիճակահանությամբ: Այսպիսով, այսօր բանաստեղծները կգովերգեն Արագակին և նրա քույր Լուսնին:
Դա հինավուրց և գեղեցիկ մի առասպել էր:
Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր էին: Կար ժամանակ, երբ միասին էին շրջում երկնակամարում: Սակայն գեղեցկուհի Լուսինը մի օր հիվանդանում է, և դեմքն ամբողջովին կարմիր բշտիկներով է պատվում: Եվ նա խնդրում է եղբորը, որ ծակի այն մարդկանց աչքերը, որոնք կհանդգնեն վերև նայել, իսկ ինքն էլ ամոթից սկսում է միայն գիշերով դուրս գալ...
Սկսվեց մրցույթը, և բոլորը համոզվեցին, որ բանաստեղծների երևակայությունը չափ ու սահման չունի: Զարմանալ կարելի էր, որ այդ ամենը գրվել է ընդամենը մեկ օրվա ընթացքում: Ծավալուն ու հուզիչ գործերը մարդկանց ստիպում էին մտածել դրանց վաղօրոք գրված լինելու մասին, սակայն բոլորովին էլ այդպես չէր: Մեծ Հայքում արվեստները ծաղկում էին, իսկ պոեզիան առանձնապես սիրված էր: Հայերը տաղերով փառաբանում էին իրենց աստվածներին ու թագավորներին, հերոսներին ու սիրած էակներին, հայրենիքը և նախնիներին:
Սկզբում ելույթ ունեցան ավելի երիտասարդ ու անփորձ բանաստեղծները: Շատերը տաղանդ ունեին, բայց վարպետությունը դեռ հղկված չէր, ու նրանք չէին կարող լուրջ մրցակցություն ցույց տալ: Էլ ավելի շատերի պարագայում վարպետությունից զատ բացակայում էր նաև տաղանդը, սակայն երիտասարդներից մեկն, այնուամենայնիվ, իր վրա ուշադրություն գրավեց: Հազիվ քսան տարեկան մի տղա էր, աշխատանքն` իր տարիքին ոչ բնորոշ հմտությամբ արված, իսկ տաղանդի ուժն այնքան վառ էր արտահայտվում նրա ստեղծագործության մեջ, որ լիովին ծածկում էր վարպետության պակասը: Երիտասարդը խնամքով մասերի էր բաժանել իր բանաստեղծությունը և, բացի այդ, արտասանում էր գեղեցիկ ու արտահայտիչ ձայնով: Սկզբում նկարագրվում էր հայոց սուրբ աշխարհը, ուր մի ժամանակ աստվածներ էին բնակվում: Հենց այս երկիր էին գալիս երկրպագելու իրենց աստվածներին Շումերի և Աքքադի քրմերը, որն իրենց լեզվով Արատտա էին կոչում և որի մասին սրբազան գրեր են թողել իրենց տաճարներում: Հետո պատմվում էր հսկա եղբայրների մասին: Սրանց, որպես հայոց աշխարհի պահապաններ, աստվածներն էին բնակեցրել այստեղ և պատվիրել Արեգակի շողերի հետ արթնանալ, կապել գերբնական ուժ տվող գոտիները և երբեք չտրվել ծուլության: Հետո խոսքն աննկատ անցնում էր Հայաստանի լեռներին` սրբազան երկրի երբեմնի հսկաներին, որոնք տարիների հետ այնուամենայնիվ ծուլացել և որպես պատիժ քարացել էին, կանաչ դաշտերին, որոնք ոչ այլ ինչ էին, եթե ոչ հսկաների գերբնական գոտիները, և վերջապես` գետերին, այն արցունքներին, որ թափում էին հսկա լեռները` ողբալով իրենց չար բախտը: Ահա այս լեռների մեջ, մի բացառիկ գեղատեսիլ վայրում, ուր արցունքներն առանձնապես շատ էին կուտակվել, առաջացել էր Վանա լիճը, որն իր գեղեցկությամբ աննկարագրելիորեն հմայել էր Արագակին և ստիպել ամեն գիշեր զովանալ այդտեղ: Ցերեկը Արեգակն իր սիրելի քրոջ` գեղեցկուհի Լուսնի հետ շրջում էր երկնակամարում, մութն ընկնելուն պես իր դղյակը վերադառնում` հանգստանալու, իսկ առավոտվա դեմ դեպի Վանա լիճ էր դարձնում իր ոսկե քառաձի կառքը, որին ուղեկցում էին տասներկու աստղ-թիկնապահները, ինչպես նաև ամենատես Արծիվը, որն իր սուր աչքերով առաջինն էր նկատում թշնամիներին, և սպառազեն Առյուծը, որն իր գերբնական թրով ոչնչացնում էր այդ թշնամիներին: Կար ևս մեկ ուղեկից: Ծկակ անվանյալ հսկա թռչունն էր, որն Արեգակի` երկրին մոտենալու պահին իր վիթխարի թևերը պարզած` պաշտպանում էր հայոց երկիրը և չնայած այրված թևերով Վանա լիճն էր ընկնում, կենսատու ջրերի մեջ վերակենդանանում էր: Արեգակը Վանա լճում լողանում ու մաքրվում էր` երեսին ջուր ցողելով, որից սար ու դաշտ ցողով էին պատվում, իսկ թռչուններն արթնանում էին և սկսում ուրախ երգել ու ծլվլալ: Հետո տասներկու թիկնապահները հրեղեն զգեսներ էին հագցնում Արագակին, և նա սկսում էր իր մշտական պտույտը կատարել երկնակամարում, ուր նրան միանում էր նաև գեղեցկուհի Լուսինը...
Բանաստեղծությունն ավարտվեց: Մի քանի վայրկյան քար լռություն էր, այնուհետև հիացմունքն ու խանդավառությունն այնքան բուռն արտահայտվեցին, որ պալատական գուսանին թվաց` ժամանակը երեսուն տարով հետ է գնացել, բեմում կանգնածն ինքն է, և հանդիսատեսը հենց իրեն է ծափահարում: Նույնիսկ պալատական Արտաշեսն էր ստիպված խոստովանել, որ դժվար կարողանար հաղթել այդ երիտասարդին, եթե, այնուամենայնիվ, որոշեր մասնակցել մրցույթին: Երիտասարդ բանաստեղծի ելույթի ազդեցության տակ Առնակը մի քանի վայրկյան մոռացավ Աստղիկին, իսկ աղջկա դեմքից անհետացել էր գոռոզամտության ու անտարբերության շինծու քողը ու գծագրվել էր աղջկական մաքուր և անբասիր հոգին:
Ընդմիջում հայտարարվեց: Տիրի տաճարում ճոխ հյուրասիրություն սկսվեց, որից հետո պետք է տեղի ունենար մրցույթի երկրորդ կեսը: Սակայն բոլորը չէ, որ մնացին ունկնդրելու ավելի տարիքավորների ու ճանաչվածների ելույթը: Պալատական Արտաշեսը, Վարդան Բագրատունին և Առնակը ճաշից անմիջապես հետո հրաժեշտ տվեցին Տաճատ Անձևացուն, իսկ պալատական գուսանն ու դուստրը Տիրի տաճարը լքել էին դեռևս խնջույքից առաջ:
Իմ կարծիքով գոյություն է ունեցել պարզապես պոռնկություն, առանց սրբազանի:
Թրի ու նիզակի պահով եկեք ավելի խորությամբ ուսումնասիրենք եղելությունը և նոր գրենք մեր կարծիքները:
Չէ դե, ապեր, էդ դեպքում ամեն ինչ ավելի անհասկանալի է դառնում - տաճարները հո հասարակաց տներ չէին? Պոռնկությունը այնտեղ կարող էր լիներ, եթե լիներ, միայն. "սրբազան" տեսքով, հակառակ դեպքում դա արդեն տաճար չէ...
Չէ դե, ապեր, էդ դեպքում ամեն ինչ ավելի անհասկանալի է դառնում - տաճարները հո հասարակաց տներ չէին? Պոռնկությունը այնտեղ կարող էր լիներ, եթե լիներ, միայն. "սրբազան" տեսքով, հակառակ դեպքում դա արդեն տաճար չէ...
Ցավոք դժվար է գուշակել, թե դա իրականում ինչպես է եղել: :(
Իմ կարծիքով գոյություն է ունեցել պարզապես պոռնկություն, առանց սրբազանի:
Թրի ու նիզակի պահով եկեք ավելի խորությամբ ուսումնասիրենք եղելությունը և նոր գրենք մեր կարծիքները:
Չէ, դե պոռնկությունը հնագույն մասնագիտությունն է: Բայց դրա "սրբազան" տարբերակը տարածված է եղել ամբողջ հին աշխարհում: Մանավանդ հելլենիզմի շրջանում: Ափսոս չեմ կարողանում ճշգրիտ գտնել, թե կոնկրետ որ աղբյուրներում եմ կարդացել այդ մասին (Հայաստանում եղած տաճարական պոռնկության):
Նիզակի ու թրի պահով լրացուցիչ ուսումնասիրելու բան չունեմ` 7-8 տարի ուսումնասիրել եմ ;) Բանը նրանումն է, որ նիզակ նետելու համար մարտական հմտություն անհրաժեշտ չէ: Բավարար է ընդամենը ունենալ ուժ, աչքաչափ և մի քիչ մարզվել: Նետման երկու պարամետր կա` հեռավորության վրա և ճշտության: Նույնը նաև նետաձգության պարագայում: Հին աշխարհում մրցում էին այդ պարամետրերով ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնաբար:
Օր.` ներկայիս օլիմպիական մարզաձևը, որը իր արմատներով 2000 տարուց ավելի հին է, զուտ հեռավորության մասով է: Սակայն ճշտության պարագայում մրցույթն այսպիսին էր. ինչ-որ հեռավորության թիրախի վրա էին նետում: Խոցողները անցնում էին հաջորդ փուլ, թիրախը հեռացվում էր: Եբ այդպես շարունակ, մինչև մնում էր մի խոցող, կամ էլ թիրախն այլևս հնարավոր չէր հեռացնել և գնահատվում էր խոցման ճշտությունը:
Թրամարտի մրցությունն այսքան հեշտ չէր "դատվում": Ամբոցջ արդյունքը կախված էր մենամարտող զույգի արդյունքից: Ու բնական է, որ այստեղ առանց փորձի (բավականաչափ մարզվածության) հնարավոր չէ մարտը շահել եթե ակնհայտ առավելություն չունես (անհամեմատ մեծ ուժ, ավելի լավ որակի սուր, գաղտնի հարված կամ հնարք և այլն): Բնական է, որ փորձված մարտիկը այս պարագայում առավելություն ունի հնարքների ու տեխնիկայի մասով, բացի այդ կարողանում է մարտնչել նաև ֆիզիկապես ավելի ուժեղ մարտիկի հետ: Լավ սուր ունենալն էլ մեծապես կախված էր մարտիկի ծագումից ու նաև անցած ուղուց:
Չէ դե, ապեր, էդ դեպքում ամեն ինչ ավելի անհասկանալի է դառնում - տաճարները հո հասարակաց տներ չէին? Պոռնկությունը այնտեղ կարող էր լիներ, եթե լիներ, միայն. "սրբազան" տեսքով, հակառակ դեպքում դա արդեն տաճար չէ...
դե հիմա անունն ինչ ուզում ես դիր, "սրբազան" թե սովորական, բայց երևույթը նույնն է ;)
Սրբազանի անվան տակ տաճաները փող էին աշխատում, ինչպես նաև արժանանում էին ազնվականության բարեհաճությանը:
Եթե հիշում եք Միջագետքում այդ ձևով տղամարդւց զրկված կանայք իրենց համար ժամանակավոր զուգընկեր էին ճարում:
Նստում էին տաճարի առջև ու սպասում էին, մինչև մի տղամարդ իրենց գումար կտա: Ու անկախ գումարի չափից կինը-աղջիկը պարտավոր էր կենակցել այդ տղամարդու հետ` "սրբազան" պարտք էր:
Բնական է, որ հաճարի մուտքին ավելի մոտ էին նստում ավելի բարձր վճարի սպասով ու նույնիսկ հայտնի ընտանիքների կանայք-աղջիկները:
Կուրտիզանուհիների երևույթը համատարած էր, մինչև հիմա էլ պահպանված է: Նույնիսկ քրիստոնյան Եվրոպայում այդ երևույթը չվերացավ: Հիմա վերափոխվել է հասարակաց տների` ճիսակրոնական մասը դուսր է եկել:
Չէ, դե պոռնկությունը հնագույն մասնագիտությունն է: Բայց դրա "սրբազան" տարբերակը տարածված է եղել ամբողջ հին աշխարհում: Մանավանդ հելլենիզմի շրջանում: Ափսոս չեմ կարողանում ճշգրիտ գտնել, թե կոնկրետ որ աղբյուրներում եմ կարդացել այդ մասին (Հայաստանում եղած տաճարական պոռնկության):
Նիզակի ու թրի պահով լրացուցիչ ուսումնասիրելու բան չունեմ` 7-8 տարի ուսումնասիրել եմ ;) Բանը նրանումն է, որ նիզակ նետելու համար մարտական հմտություն անհրաժեշտ չէ: Բավարար է ընդամենը ունենալ ուժ, աչքաչափ և մի քիչ մարզվել: Նետման երկու պարամետր կա` հեռավորության վրա և ճշտության: Նույնը նաև նետաձգության պարագայում: Հին աշխարհում մրցում էին այդ պարամետրերով ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնաբար:
Օր.` ներկայիս օլիմպիական մարզաձևը, որը իր արմատներով 2000 տարուց ավելի հին է, զուտ հեռավորության մասով է: Սակայն ճշտության պարագայում մրցույթն այսպիսին էր. ինչ-որ հեռավորության թիրախի վրա էին նետում: Խոցողները անցնում էին հաջորդ փուլ, թիրախը հեռացվում էր: Եբ այդպես շարունակ, մինչև մնում էր մի խոցող, կամ էլ թիրախն այլևս հնարավոր չէր հեռացնել և գնահատվում էր խոցման ճշտությունը:
Թրամարտի մրցությունն այսքան հեշտ չէր "դատվում": Ամբոցջ արդյունքը կախված էր մենամարտող զույգի արդյունքից: Ու բնական է, որ այստեղ առանց փորձի (բավականաչափ մարզվածության) հնարավոր չէ մարտը շահել եթե ակնհայտ առավելություն չունես (անհամեմատ մեծ ուժ, ավելի լավ որակի սուր, գաղտնի հարված կամ հնարք և այլն): Բնական է, որ փորձված մարտիկը այս պարագայում առավելություն ունի հնարքների ու տեխնիկայի մասով, բացի այդ կարողանում է մարտնչել նաև ֆիզիկապես ավելի ուժեղ մարտիկի հետ: Լավ սուր ունենալն էլ մեծապես կախված էր մարտիկի ծագումից ու նաև անցած ուղուց:
Քո ասածին միայն կարող եմ հակադրել, որ հին զինվորի հիմնական զենքը, մասնավորապես հեծյալի, համարվում էր նիզակը, որն, ի դեպ միայն շպրտելու ձևով չէին օգտագործում: Հեծյալը պետք է կարողանար կառավարել ձին ու միառժամանակ ձեռքում հաստատում բռնած ունենալ նիզակը և թշնամուն մոտենալով խոցել նրան: Իսկ դա, համաձայնիր հեշտ չէ: Թեկուզ այն պատճառով, որ նիզակը ավելի դժվար է կառավարել, քան սուրը:
"Հիմնական զենք" հասկացությունը մի քիչ հարաբերական է և հետո - ինչու է նիզակը ավելի դժվար կառավարել, քան թուրը? Ի դեպ - թուրն ու սուրը պետք է տարբերակել, երկրորդը ավելի թեթև է, թեև մեր լեզվում հստակ տարանջատումներ դեռ չեն մատնանշվել..
"Հիմնական զենք" հասկացությունը մի քիչ հարաբերական է և հետո - ինչու է նիզակը ավելի դժվար կառավարել, քան թուրը? Ի դեպ - թուրն ու սուրը պետք է տարբերակել, երկրորդը ավելի թեթև է, թեև մեր լեզվում հստակ տարանջատումներ դեռ չեն մատնանշվել..
Լիոն ջան, սկզբում նիզակ վերցրու ձեռքդ ու հետո թուր և տես, թե դրանցից որն է հեշտ կառավարելը, եղբայր: Իմ կարծիքով նիզակը երևի դժվար է: Մանավանդ հեծյալի համար:
Քո ասածին միայն կարող եմ հակադրել, որ հին զինվորի հիմնական զենքը, մասնավորապես հեծյալի, համարվում էր նիզակը, որն, ի դեպ միայն շպրտելու ձևով չէին օգտագործում: Հեծյալը պետք է կարողանար կառավարել ձին ու միառժամանակ ձեռքում հաստատում բռնած ունենալ նիզակը և թշնամուն մոտենալով խոցել նրան: Իսկ դա, համաձայնիր հեշտ չէ: Թեկուզ այն պատճառով, որ նիզակը ավելի դժվար է կառավարել, քան սուրը:
Այդ տեսանկյունից չեմ վիճի, բայց մոռանում ես, որ խոսքը գնում էր ոչ թե հեծյալ նիզակամարտի, այլ ընդամենը նիզակ նետելու մասին (վեպում տենց էր գրած :)))
Հեծյալ վիճակում ցանկացած մարտ էլ ավելի բարդ է, քան հետիոտն վիճակում (մենակ ձիվարելն արդեն առանձին արվեստ է ;) ) բայց հեծյալ նիզակամարտն էլի շատ ավելի թեթեւ է, քան հեծյալ թրամարտ-սրամարտը:
Հետիոտն վիճակում նիզակամարտը ավելի բարդ չէ, քան սրամարտ-թրամարտը: Բայց սա արդեն այլ օպերայից է:
"Հիմնական զենք" հասկացությունը մի քիչ հարաբերական է և հետո - ինչու է նիզակը ավելի դժվար կառավարել, քան թուրը? Ի դեպ - թուրն ու սուրը պետք է տարբերակել, երկրորդը ավելի թեթև է, թեև մեր լեզվում հստակ տարանջատումներ դեռ չեն մատնանշվել..
Էդ թրի ու սրի պահով գիտե՞ս ինչքան եմ գլուխ ջարդել :))
Տենց էլ հստակ տարանջատման ձեւ չգտա: Սկզբից քո նման մտածում էի, որ քաշով են տարբերվում: Բայց քաշը չափանիշ չի: Օրինակ ճապոնական կատանան թուր է, ոչ թե սուր, բայց լավ էլ թեթեւ է:
Հետո մտածեցի որ սայրի ձեւից է կախված՝ սուրը ունի երկու սրված կողմ, իսկ թուրը մեկ: Սակայն դա էլ ճիշտ չի՝ հայերենում կա երկսայրի սուր հասկացողութունը:
Հետաքրքիր է, որ օտար լեզուներում նույնպես չկա հստակ տարանջատում:
Վերջնական եզրակացությունս հետեւյալն էր.
Սուր - երկսայրի ուղիղ սայրով, թեթեւ քաշով (մեկ ձեռքով գործածելու համար հարմար), ոչ երկար կոթով թուրն է՝ սուրը թրի մասնավոր տեսակ է:
Այլ տարբերակ ունե՞ք ժողովուրդ:
Լիոն ջան, սկզբում նիզակ վերցրու ձեռքդ ու հետո թուր և տես, թե դրանցից որն է հեշտ կառավարելը, եղբայր: Իմ կարծիքով նիզակը երևի դժվար է: Մանավանդ հեծյալի համար:
Որպես երկուսն էլ ձեռքումս պահած եւ կառավարել փորձած մարդ ասեմ, որ մարտի ժամանակ ավելի դժվար է թուր-սուր գործածելով կռվելը: Նիզակամարտը ավելի սահմանափակ է:
Էդ թրի ու սրի պահով գիտե՞ս ինչքան եմ գլուխ ջարդել :))
Տենց էլ հստակ տարանջատման ձեւ չգտա: Սկզբից քո նման մտածում էի, որ քաշով են տարբերվում: Բայց քաշը չափանիշ չի: Օրինակ ճապոնական կատանան թուր է, ոչ թե սուր, բայց լավ էլ թեթեւ է:
Հետո մտածեցի որ սայրի ձեւից է կախված՝ սուրը ունի երկու սրված կողմ, իսկ թուրը մեկ: Սակայն դա էլ ճիշտ չի՝ հայերենում կա երկսայրի սուր հասկացողութունը:
Հետաքրքիր է, որ օտար լեզուներում նույնպես չկա հստակ տարանջատում:
Վերջնական եզրակացությունս հետեւյալն էր.
Սուր - երկսայրի ուղիղ սայրով, թեթեւ քաշով (մեկ ձեռքով գործածելու համար հարմար), ոչ երկար կոթով թուրն է՝ սուրը թրի մասնավոր տեսակ է:
Այլ տարբերակ ունե՞ք ժողովուրդ:
Ես ինչքան գիտեմ դրանք նույն առարկայի տարբեր բարբառային գործածություններն են: Օրինակ Շիրակի կողմի ժողովրդի մոտ երբեք չեմ հանդիպել "սուր" ձևը, նրանք "թուր" են ասում, նույնը` սյունիքի: Այլ բարբառների մասին վստահորեն չեմ կարող ասել, բայց կարծում եմ նույն պատկերն էլ մնացածի մոտ պետք է լինի:
Ես ինչքան գիտեմ դրանք նույն առարկայի տարբեր բարբառային գործածություններն են: Օրինակ Շիրակի կողմի ժողովրդի մոտ երբեք չեմ հանդիպել "սուր" ձևը, նրանք "թուր" են ասում, նույնը` սյունիքի: Այլ բարբառների մասին վստահորեն չեմ կարող ասել, բայց կարծում եմ նույն պատկերն էլ մնացածի մոտ պետք է լինի:
Դե բարբառները մի կողմ թողենք՝ միջնադարյան հայկական աղբյուրներում երկուսն էլ գործածվում են, նույնիսկ գրաբարում :think
Լիոն ջան, սկզբում նիզակ վերցրու ձեռքդ ու հետո թուր և տես, թե դրանցից որն է հեշտ կառավարելը, եղբայր: Իմ կարծիքով նիզակը երևի դժվար է: Մանավանդ հեծյալի համար:
Varzor-ն արդեն պատասխանեց, իսկ ես ասեմ, որ, թեև չեմ վերցրել ձեռք դրանք, բայց կարծում եմ, որ իրոք նիզակով ավելի հեշտ է - տես, եթե հեծյալ նիզակամարտում ըստ էության միայն խոյահարման ու թամբում ամուր մնալու խնդիրն է, ապա թրամարտում մարմնի, նրա տարբեր մասերի ու թրի շարժումների մի ամբողջ համակարգ է:think
Էդ թրի ու սրի պահով գիտե՞ս ինչքան եմ գլուխ ջարդել :))
Տենց էլ հստակ տարանջատման ձեւ չգտա: Սկզբից քո նման մտածում էի, որ քաշով են տարբերվում: Բայց քաշը չափանիշ չի: Օրինակ ճապոնական կատանան թուր է, ոչ թե սուր, բայց լավ էլ թեթեւ է:
Հետո մտածեցի որ սայրի ձեւից է կախված՝ սուրը ունի երկու սրված կողմ, իսկ թուրը մեկ: Սակայն դա էլ ճիշտ չի՝ հայերենում կա երկսայրի սուր հասկացողութունը:
Հետաքրքիր է, որ օտար լեզուներում նույնպես չկա հստակ տարանջատում:
Վերջնական եզրակացությունս հետեւյալն էր.
Սուր - երկսայրի ուղիղ սայրով, թեթեւ քաշով (մեկ ձեռքով գործածելու համար հարմար), ոչ երկար կոթով թուրն է՝ սուրը թրի մասնավոր տեսակ է:
Այլ տարբերակ ունե՞ք ժողովուրդ:
Ես ոչ միայն գլուխ եմ ջարդել, այլև ջարդում եմ: Չկա, հստակ տարանջատում չկա, քանի որ մի կողմից լեզվաբանական խնդիր կա, մյուս կողմից էլ` նեղ ռազմագիտական: Իրավիճակը բարդանում է նրանով, որ մեր պատմության մեջ այդ զենքերը, ինչքան էլ տարօրինակ է, գրեթե հայտնի չեն և. "ամեն ինչ ընկալվում է որպես թուր": Այնուհանդերձ կարծում եմ, որ թուրը դա ծանր զենքն է, որը գերիշխում էր մինչև հրազենի լայնորեն տարածվելը ու հատկապես քրիստոնյա աշխարհում, սուրը` ավելի թեթև է, որը կար նաև. "թրի դարաշրջանում" ու հատկապես մահմեդական Արևելքում, բայց հատկապես տարածվեց աշխարհով մեկ հրազենի ի հայտ գալուց հետո, սուսերը, որը մեծ հաշվով այդպես էլ մարտական լայն կիրառում չգտավ, ավելի շուտ բուրժուական Եվրոպայի ազնվականների մենամարտի զենք էր և, ի տարբերություն նախորդ երկուսի, ծակող, այլ ոչ թե ծակող-կտրող-ջարդող զենք էր:
Այս տեսակետից կարծում եմ, որ կատանան, ինչպես նաև յաթաղանը, հենց թրեր են, այլ ոչ թե սրեր: Սրեր էին օրինակ կազակական զենքերը, որոնք փոխառնված էին քոչվորներից: Այս առումով առանձնանում է. "շաշկան", որի հայերեն համարժեքը չկա կամ ես չգիտեմ: Այն կարելի է տեսնել Անդրանիկի հայտնի նկարում - սա XIX դարի ռուսական հեծելազորի ձեռնամարտի զենքն էր և նախատեսված էր գրեթե բացառապես միայն կտրելու համար և այդ առումով շատ արդյունավետ էր...:think
Մի խոսքով, բարդ հարց է...
Հ.Գ. Ընկերներիցս մեկին, հայտնի ռազմական մասնագետ, մինչև հիմա էլ համոզում եմ, որ իր գրքերում. "հրասայլ"-ի փոխարեն. "տանկ" գրի, իսկ առաջին տերմինն էլ օգտագործի. "հրետանային ինքնագնաց կայանք"-ի համար, բայց նա շարժվում է տրադիցիայով: Տերմինների տեսակետից ոլորտում իսկական խառնաշփոթ է, ինչը բացատրվում է կրկին այն չարաբաստիկ հանգամանքով, որ ռազմական պատմությամբ զբաղվում են... բանասերները:
սուրը` ավելի թեթև է, որը կար նաև. "թրի դարաշրջանում" ու հատկապես մահմեդական Արևելքում, բայց հատկապես տարածվեց աշխարհով մեկ հրազենի ի հայտ գալուց հետո, սուսերը, որը մեծ հաշվով այդպես էլ մարտական լայն կիրառում չգտավ, ավելի շուտ բուրժուական Եվրոպայի ազնվականների մենամարտի զենք էր և, ի տարբերություն նախորդ երկուսի, ծակող, այլ ոչ թե ծակող-կտրող-ջարդող զենք էր:
Չեմ համաձայնում: Նույնիսկ հին աշխարհում հունական հետեւակի կարճ թրերը լավ ել սրեր են :) Էլ չեմ ասում, որ արեւելքի լավագույն մարտիկների կողմից որպես ավելի ճկուն ու ավելի արդյունավետ զենք օգտագործվում էր թեթեւ թուր-սուրը: Սուսերը լավ էլ լայն կրառում գտավ, ուղակի հրազենին քիչ-քիչ "հանձնվեց": Այս հարցում էլ կան անճշտություններ: Մենակ ծակող սուսերը՝ ռապիրան է, որը հենց ոչ ազնվական զինվորների զենքն էր հանդիսանում: Իսկ ծակող-կտրող սուսերը դ՛Արտանյանի զենքն էր ;)
Այս տեսակետից կարծում եմ, որ կատանան, ինչպես նաև յաթաղանը, հենց թրեր են, այլ ոչ թե սրեր: Սրեր էին օրինակ կազակական զենքերը, որոնք փոխառնված էին քոչվորներից: Այս առումով առանձնանում է. "շաշկան", որի հայերեն համարժեքը չկա կամ ես չգիտեմ: Այն կարելի է տեսնել Անդրանիկի հայտնի նկարում - սա XIX դարի ռուսական հեծելազորի ձեռնամարտի զենքն էր և նախատեսված էր գրեթե բացառապես միայն կտրելու համար և այդ առումով շատ արդյունավետ էր...:think
Իսկ քո կարծիքով որքա՞ն է տարբերությունը կատանայի ու կազակական շաշկայի ("սաբլյա"՝ թուր, մասնավոր դեպք) միջեւ կառուցվածքա-նպատակային առումով: Ի դեպ Անդրանիկի ձեռքինը ոչ թե կազակական շաշկա է, այլ սպայական սաբլյա: Շաշկան ավելի նեղ բերան ունի ու ծակող չի, միակողմանի սրված է՝ մեծ դանակի նման է, ուղղակի ծայրը բութ, սայրը կեռացրած:
Չեմ համաձայնում: Նույնիսկ հին աշխարհում հունական հետեւակի կարճ թրերը լավ ել սրեր են :) Էլ չեմ ասում, որ արեւելքի լավագույն մարտիկների կողմից որպես ավելի ճկուն ու ավելի արդյունավետ զենք օգտագործվում էր թեթեւ թուր-սուրը: Սուսերը լավ էլ լայն կրառում գտավ, ուղակի հրազենին քիչ-քիչ "հանձնվեց": Այս հարցում էլ կան անճշտություններ: Մենակ ծակող սուսերը՝ ռապիրան է, որը հենց ոչ ազնվական զինվորների զենքն էր հանդիսանում: Իսկ ծակող-կտրող սուսերը դ՛Արտանյանի զենքն էր ;)
Թույլ կտամ չհամաձայնել: Արևելյան ու արևմտյան հոպլիտների, լեգեոներների, ինչպես նար ծանր հեծյալներ մոտ թրեր էին, հենց միայն ծանրության հաշվին: Իմ համեստ կարծիքով հին աշխարհում սուր գործնականում երևի չի էլ եղել: "Արևելքի լավագույն մարտիկներ"-ը` միջագետքյան հոպլիտները, կատաֆարկտները, սամուրայները, գուլյամները, մամլյուքները, ենիչերիները զինված էին թրերով, թեև դրանք երբեմն իրենց ծանրությամբ մոտենում էին սրերին: Սրերը առաջին անգամ ի հայտ են եկել թյուրքական ցեղերի, իսկ ավելի կոնկրետ` ավարների մոտ, բայց սրանք էլ, երբ ընդհարվում էին ծանր զինված հակառակորդների և ամենից առաջ քրիստոնյաների հետ, ստիպված էին լինում թրերի անցնել:
Միայն ծակողը հենց կոկռազ սուսերն է, իսկ ծակող-կտրողը` ռապիռան, ուղղակի կինոարվեստում դրանք հաճախ նույնացվում են:
Իսկ քո կարծիքով որքա՞ն է տարբերությունը կատանայի ու կազակական շաշկայի ("սաբլյա"՝ թուր, մասնավոր դեպք) միջեւ կառուցվածքա-նպատակային առումով:
Կարծում եմ, որ երկուսն էլ իրար բավականին նման զենքեր են, թեև կատանան կարծես ամեն դեպքում թուր է` թեթև թուր, սրի սահմանի մոտ:
Ցանկացած սառը զենքի կիրառություն պայմանավորված է նրանով, թե ինչ պաշտպանական հանդերձանք այն խնդիր ունի հատելու: Այսպես, եթե եվրոպական դասական ծանր թուրը անօգուտ էր սամուրայական թղթե մի քանի հաստ շերտերից կազմված զրահների դեմ, ապա նույնքան էլ անօգուտ էր կատատան տևտոնյան XV դարի ասպետի զրահների դեմ: Եվ քանի որ նույն Ճապոնիայում երկաթի մեծ պակաս կար ու դրա համար էլ զրահները թղթից էին, ապա կատանաներն էլ ավելի շուտ ստեղծված էին կտրելու, այլ ոչ թե կոտրել-կտրել-ջարդելու համար: Ի հակառակ դրա` մինչև հրազենի ի հայտ գալը Եվրոպայում տարածված էին ծանր զրահները և դա էլ իր հերթին բերեց ծանր երկձեռանի թրերի ոսկեդարին: Նույն կերպ, երբ Եվրոպան հրազենի ի հայտ գալու հետևանքով լքեց ծանր զրահները, շրջանառությունիրց դուրս եկան նաև ծանր թրերը` իրենց տեղը զիջելով սրերին, որոնցով ավելի հեշտ էր մանևրել ու կպնել հակառակորդին: Յուրօրինակ է սուսերի պահը, որի ոսկե դարը գալիս է այն պահին, երբ արդեն կար հրազենը, բայց դեռ այնքան էլ տարածված չէր: Քանի որ այդ ժամանակ դեռ կային ծանր զրահները ու երբեմն դժվար էր դրանք հատելը` ստեղծվեց սուսերը` հակառակորդի մարմնի բաց մասին, զրահների արանքից, նպատակային-ծակող հարված հասցնելու համար: Արդեն ասվեց, որ սրերը եկան արևելյան թյուրքական քոչվորներից և դա էլ էր բնական, քանի որ դրանց մոտ ծանր զրահավորումը քիչ էր տարածված և հետևաբար ծանր թրերի կարիք այնքան էլ չկար:
Այսինքն ամեն մի զենք էլ ունի իր դրական ու բացասական կողմերը և խելոք զորավարը ոչ թե տրադիցիային է նայում, այլ նրան, թե իր ռազմիկները ինչ հակառակորդի հետ պետք է ընդհարվեն: Քոչվոր թյուրքական բանակները անիմաստ է զինել ծանր թրերով, եթե դրանք պետք է կռվեն իրենց նմանների դեմ, բայց եթե օրինակ դրանք պետք է կռվեն քրիստոնյաների դեմ` միայն այդ կերպ պետք է վարվել :)
Ի դեպ Անդրանիկի ձեռքինը ոչ թե կազակական շաշկա է, այլ սպայական սաբլյա:
Վստահ չեմ, որ ճիշտ ես, բայց ինքս էլ վստահ չեմ...
Այս առումով մի քանի հատնի օրինակներ բերեմ -
Հայտնի. "Քաջասիրտ"-ը ֆիլմում Ուոլոսի ձեռքում դասական ծանր թուր է` շոտլանդական կլեյմոր: Թուր է նաև լեգեոների կամ հոպլիտի զենքը:
Դ,արտանյանը, ինչքան էլ տարօրինակ է, կռվում է ոչ թե սուսերով, այլ սրով, իսկ ավելի ճիշտ` ռապիռայով - տերմինի հայերեն համարժեքը չկա:
Սուսեր կարելի է տեսնել. "Լեռնեցին-1" հայտնի ֆիլմի ֆլեշբեկներից մեկում, երբ Մակլաուդը մենամարտում է ֆրանսիական ազնվականի հետ:
Կազակական հայտնի զենքը սուրն է և այն դասական ձևով երևում է հայտնի. "Հրով ու սրով" ֆիլմում:
Ի դեպ ասած, հիշեցրի - ռապիռան դա հայերեն թրասուսերն է :)
"Արևելքի լավագույն մարտիկներ"-ը` միջագետքյան հոպլիտները, կատաֆարկտները, սամուրայները, գուլյամները, մամլյուքները, ենիչերիները զինված էին թրերով, թեև դրանք երբեմն իրենց ծանրությամբ մոտենում էին սրերին: Սրերը առաջին անգամ ի հայտ են եկել թյուրքական ցեղերի, իսկ ավելի կոնկրետ` ավարների մոտ, բայց սրանք էլ, երբ ընդհարվում էին ծանր զինված հակառակորդների և ամենից առաջ քրիստոնյաների հետ, ստիպված էին լինում թրերի անցնել:
Ախր դա պնդելու համար, նախ պիտի հստակ սահմանենք թուր և սուր հասկացողությունները, որին էլ մեր մոտ դեռ չի ստացվել ;)
Միայն ծակողը հենց կոկռազ սուսերն է, իսկ ծակող-կտրողը` ռապիռան, ուղղակի կինոարվեստում դրանք հաճախ նույնացվում են:
Ոչ, և ոչ :)
Սուսերամարտից սպորտի վարպետից եմ հարցրել:Իմ ասածը վերաբերվում էր ոչ մարտական տարբերակներին :)
Կինոարվեստում ճիշտ են նույնացվում: Բանը նրանումն է, որ ռապիրան առաջացել է սուսերից: Սուսերները նույնպես տարբեր են լինում` ծակող, կտրող, երկսայրի, բազմանիստ (սրանք հինականում ծակողներն են):
Ուղղակի անվանումների տարբերությունն է տարբեր ազգերի մոտ: Ուղղակի ռապիրաներն ավելի շատ ծակող էին, քան կտրող, իսկ սուսերներն ավելի շատ երկնշանակության: բացի այդ ժամանակի ընթացքում ռապիրաներն ավելի թեթև էին ու ու կոթի ավելի "սիրուն" ու բարդ ձևավորումով:
Իսկ սպորտային սուսերամարտում` ռապիրայով հաշվվում են միայն "ծակոցները", այն էլ գլխին ու իրանին: Սուսերով` մարմնի ցանկացած հատվածին, իսկ սաբլիստների մոտ հաշվում են նաև "դազող"` կտրող հարվածները:
Կարծում եմ, որ երկուսն էլ իրար բավականին նման զենքեր են, թեև կատանան կարծես ամեն դեպքում թուր է` թեթև թուր, սրի սահմանի մոտ:
Ըստ էության համարվում են նուն կառուցվածքի և կիրառման զենքեր` կտրող-ծակող, հատող-ծակող: Շշական ու սաբլյան (ռուսների մոտ կատանա թուրը համարվում է սաբլյա) իրենցից ներկայացնում են մեծ դանակներ, փոքր ինչ կեռ ծայրով: Սաբլյան ունի գարդ (պոչի` էֆեսի փաչադիր մասը ձեռքի պաշտպանության համար), շաշկան` չունի: Ըստ էության երկու անվանումներն էլ առաջացել են տարբեր ազգերի մոտ լեզուներից` կտրող, կամ մեծ դանակ: Ըստ տարածված կարծիքի, իրոք որ թոյւրքական ցեղերի տարածման հետ մեկտեղ է ի հայտ եկել:
Ցանկացած սառը զենքի կիրառություն պայմանավորված է նրանով, թե ինչ պաշտպանական հանդերձանք այն խնդիր ունի հատելու: Այսպես, եթե եվրոպական դասական ծանր թուրը անօգուտ էր սամուրայական թղթե մի քանի հաստ շերտերից կազմված զրահների դեմ, ապա նույնքան էլ անօգուտ էր կատատան տևտոնյան XV դարի ասպետի զրահների դեմ: Եվ քանի որ նույն Ճապոնիայում երկաթի մեծ պակաս կար ու դրա համար էլ զրահները թղթից էին, ապա կատանաներն էլ ավելի շուտ ստեղծված էին կտրելու, այլ ոչ թե կոտրել-կտրել-ջարդելու համար: Ի հակառակ դրա` մինչև հրազենի ի հայտ գալը Եվրոպայում տարածված էին ծանր զրահները և դա էլ իր հերթին բերեց ծանր երկձեռանի թրերի ոսկեդարին: Նույն կերպ, երբ Եվրոպան հրազենի ի հայտ գալու հետևանքով լքեց ծանր զրահները, շրջանառությունիրց դուրս եկան նաև ծանր թրերը` իրենց տեղը զիջելով սրերին, որոնցով ավելի հեշտ էր մանևրել ու կպնել հակառակորդին: Յուրօրինակ է սուսերի պահը, որի ոսկե դարը գալիս է այն պահին, երբ արդեն կար հրազենը, բայց դեռ այնքան էլ տարածված չէր: Քանի որ այդ ժամանակ դեռ կային ծանր զրահները ու երբեմն դժվար էր դրանք հատելը` ստեղծվեց սուսերը` հակառակորդի մարմնի բաց մասին, զրահների արանքից, նպատակային-ծակող հարված հասցնելու համար: Արդեն ասվեց, որ սրերը եկան արևելյան թյուրքական քոչվորներից և դա էլ էր բնական, քանի որ դրանց մոտ ծանր զրահավորումը քիչ էր տարածված և հետևաբար ծանր թրերի կարիք այնքան էլ չկար:
Ընդհանուր առումով ճիշտ ես, բայց ող ասեց, որ կատանաները զրահ չեն կտրում? Էն էլ ոնց են կտրում: Պարզվում է, որ խնդիրը կատանայի սրվածքի մեջ է: Թուղթ կտրելու համար ու մետաղ կտրելու համար տարբեր սրվածքներ կան:
ՄԻ փաստ ներկայացնեմ: 1-ին համաշխարհային պատերազմի ժամանանկ ԱՄՆ ծովային հետևակայնինների ձեռնարկում գրված էր, որ "կատանաների հարվածներից պաշտպանվել հրացանի փողով և խզակոթով": Երկրոդ համաշխարհային ժամանակ արդեն այդ ձեռնարկում հստակ շեշտված էր "Չպաշտպանվել զենքվ` անօգուտ է": Բանը նրանումն էր, ր կատանայի հարվածը կտրոմ էր ոչ միայն խզակոթը, այլև կարաբինի փողը (գիտես ինչ կարծր մետաղ է), զինվորական սաղավարտը ու գլուխն էլ հետը: Այնպես որ տևտոնական զրահները, որոնք ծակվում էին անագե գնդակներից, ի վիճակի չէին դիմադրել այդ հարվածին:
Այսինքն ամեն մի զենք էլ ունի իր դրական ու բացասական կողմերը և խելոք զորավարը ոչ թե տրադիցիային է նայում, այլ նրան, թե իր ռազմիկները ինչ հակառակորդի հետ պետք է ընդհարվեն: Քոչվոր թյուրքական բանակները անիմաստ է զինել ծանր թրերով, եթե դրանք պետք է կռվեն իրենց նմանների դեմ, բայց եթե օրինակ դրանք պետք է կռվեն քրիստոնյաների դեմ` միայն այդ կերպ պետք է վարվել :)
Իրականությունը մի քիչ այլ է: Ռուսական թրերը երկակի օգտավետ էին թե թաթարների դեմ, թե տևտոնացիների դեմ մարդերում: Ճապոնական կատանաները արդյունավետ են ծանր, թեթև երկար, կարճ թրերի հետ մարտերում:
Չինական երկսայրի թուրը (անունը չեմ հիշում` կատանայի չինական տարբերակն է, բայց երկսայրի, կորությունն էլ շատ չնչին է կամ բացակայում է): Արդյունավետ էր ցանկացած տիպի զինվածության և զրահավորման դեմ:
Ամբողջ հարցը, ոնց ասեցի սրվածքի ու գործածելու վարպետության մեջ է:
Վստահ չեմ, որ ճիշտ ես, բայց ինքս էլ վստահ չեմ...
Ես իմ աչքի տեսածն եմ ասում :) Չեմ պնդում, բայց Անդրանիկի թուրը գարդ ունի, ուրեմն շաշկա չի :)
Այս առումով մի քանի հատնի օրինակներ բերեմ -
Հայտնի. "Քաջասիրտ"-ը ֆիլմում Ուոլոսի ձեռքում դասական ծանր թուր է` շոտլանդական կլեյմոր: Թուր է նաև լեգեոների կամ հոպլիտի զենքը:
Դ,արտանյանը, ինչքան էլ տարօրինակ է, կռվում է ոչ թե սուսերով, այլ սրով, իսկ ավելի ճիշտ` ռապիռայով - տերմինի հայերեն համարժեքը չկա:
Սուսեր կարելի է տեսնել. "Լեռնեցին-1" հայտնի ֆիլմի ֆլեշբեկներից մեկում, երբ Մակլաուդը մենամարտում է ֆրանսիական ազնվականի հետ:
Կազակական հայտնի զենքը սուրն է և այն դասական ձևով երևում է հայտնի. "Հրով ու սրով" ֆիլմում:
Դե մինչև դասակարգումը չտաս` չես հաստատի :)) Հրացանակրների զենքը ռուսերեն "շպագա"` սուսեր: Նույն սուսերը Իտալիայում նման էր ֆրանսիական ռապիրային և հակառակը :)
Ըստ էության մարտական կարճ սուսերը ոչ այլ ինչ էր, քան բարակ և նեղ շեղբով, բարդ էֆեսով թեթև թուր :)
Իրոք, խնդիրը դասակարգման մեջ է: Կարծում եմ, որ առայժմ այլ ելք չկա, քան ամենաընդունված դասակարգմամբ շարժվելը: Իսկ այդ դեպքում ստացվում է նման պատկեր -
1. Թուր
- սովորական (թեթև)
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/de/Viking_swords.jpg
- միջին
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/34/Bastardschwert.jpg
- երկձեռանի
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/10/Zweihaender_im_historischen_Museum_Basel.JPG
2. սուր
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0b/MuseeMarine-sabreOfficer-p1000451.jpg
3. թրասուսեր
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/ff/Rapiere-Morges-2.jpg
4. սուսեր
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/2/2b/Smallsword.jpg
Դե կատանան ու յաթաղանն էլ գիտենք, ինչպիսին են: Կան վերը թվարկված զենքերի ազգային տարբերակները` պալաշը (Հունգարիա), Հայլանդ-պալաշը (Շոտլանդիա) և այլն...
1. Էդ "միջին"-ի նկարում իսկական թեթև թուր է ;
2. Սորպես սուր դրել ես "սաբլյա"-ի նկար:
3. թրասուսերն ու սուսերն էլ նույն զենքն են` տարբեր իրագործումներով:
Ընդ որում ասեմ, որ պալաշը հետաքրքիր միախառնումն է սաբլյայի և սուսերի: Հմաարվում է, որ հենց պալաշն էլ հանդիսանում է ռուսական (եվրոպական) սաբյլայի նախահայրը:
Հայլան-պալաշը ոչ նույնպես "սաբլյա" է, ուղղակի ավելի լայն շեղբով ու սւսերանման էֆեսով: Ծովահենների զենքերին շատ նման է, ուղղակի երկար: Այն նույնպես առաջացել է մեծ դանակից :)
Յաթաղանը նույնպես ունի իր ծանր, միջին ու թեթև տարբերակները: Թեթև տարբերակը շաշկաի նման է, ուղղակի շատ ավելի կեռ շեղբով:
Կատանան էլ է լինում երկձեռանի :) սովորաբար մարտի ժամանակ երկու ձեռքով են բռնում:
Ոչ, և ոչ :)
Սուսերամարտից սպորտի վարպետից եմ հարցրել:Իմ ասածը վերաբերվում էր ոչ մարտական տարբերակներին :)
Ոչ մարտական տարբերակները դրանք զենքեր չեն, դրանք ընդամենը միավորներ հավաքելու համար նախատեսված... գործիքներ են :)
Կինոարվեստում ճիշտ են նույնացվում: Բանը նրանումն է, որ ռապիրան առաջացել է սուսերից: Սուսերները նույնպես տարբեր են լինում` ծակող, կտրող, երկսայրի, բազմանիստ (սրանք հինականում ծակողներն են):
Ըհը...
Ընդհանուր առումով ճիշտ ես, բայց ող ասեց, որ կատանաները զրահ չեն կտրում? Էն էլ ոնց են կտրում: Պարզվում է, որ խնդիրը կատանայի սրվածքի մեջ է: Թուղթ կտրելու համար ու մետաղ կտրելու համար տարբեր սրվածքներ կան:
Լեգենդներ են, ապեր -
http://ru.wikipedia.org/wiki/Катана
Իրականությունը մի քիչ այլ է: Ռուսական թրերը երկակի օգտավետ էին թե թաթարների դեմ, թե տևտոնացիների դեմ մարդերում: Ճապոնական կատանաները արդյունավետ են ծանր, թեթև երկար, կարճ թրերի հետ մարտերում:
Ռուսական թրերը թեթև թրեր էին և մոտենում էին սրերին, իսկ կատանան ու յաթաղանը միջին կամ թեթև թրեր են:
Ես իմ աչքի տեսածն եմ ասում :) Չեմ պնդում, բայց Անդրանիկի թուրը գարդ ունի, ուրեմն շաշկա չի :)
Չէ, Անդրանիկինը կարծես իրոք շաշկա է եղել
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/39/Andranik.jpg
Դե մինչև դասակարգումը չտաս` չես հաստատի :)) Հրացանակրների զենքը ռուսերեն "շպագա"` սուսեր: Նույն սուսերը Իտալիայում նման էր ֆրանսիական ռապիրային և հակառակը :)
Կարծում եմ խնդիրը թարգմանությունների մեջ է կամ էլ ոչ` իրոք հրացանակիրների մոտ սուսեր է եղել, ինչն իրոք ավելի հավանական է, հաշվի առնելով նրանց սոցիալական դրությունը: Հետո, ով ուշադիր կարդացել է այդ վեպերը, կտեսնի, որ մենամարտերի ժամանակ հակառակորդներին շարքից հանում են գրեթե բացառապես խոցումով` կտրման մասին խոսք չկա :)
1. Էդ "միջին"-ի նկարում իսկական թեթև թուր է ;
Չէ, թեթւները ավելի փոքր են: Սա. "полутораручные (полуторник)" է` "կիսաձեռնային", այսինքն` այն հնարավոր է կիրառել և երկու, և մեկ ձեռքով: Կատանաները հիմնականում սրանցից են: Կատանա, որը հնարավոր է կիրառել բացառապես երկու ձեռքով, ես չեմ հանդիպել:
Տես ծանր երկձեռանի թրի կիրառումը, վիպական նկարագրությամբ.
"Юранд отскочил к боковой стене, у которой стояло оружие, и, схватив огромный двуручный меч, ринулся как ураган на окаменевших от ужаса немцев. Это были люди, привычные к битвам, резне и крови, но такой страх объял их души, что, даже опомнившись, они все же шарахнулись и бросились врассыпную, как стадо овец перед волком, который убивает их одним ударом клыков. Зал огласился криками ужаса, топотом человеческих ног, звоном опрокинутой посуды, воплями слуг, рыком медведя, который вырвался из рук скомороха и полез на высокое окно, и неистовыми голосами, требовавшими оружия, щитов, мечей и самострелов. Наконец сверкнуло оружие, и десятки клинков направились на Юранда, но он, ничего не видя, полуобезумев, сам бросился на них, и начался дикий, неслыханный бой, больше похожий на резню. Молодой и горячий брат Готфрид первый преградил Юранду путь; но тот молниеносным ударом меча отрубил ему голову вместе с рукой и лопаткой; затем от руки старого рыцаря пали капитан лучников, замковый эконом фон Брахт и англичанин Хьюг, который не много понимал из того, что вокруг него происходит, но, видя страдания Юранда, жалел его и оружие обнажил только после убийства Данфельда. Другие, видя, как могуч Юранд и как он разъярен, сбились в кучу, чтобы сообща дать ему отпор, однако это привело только к еще большим потерям. Волосы у Юранда встали дыбом, весь залитый кровью, сверкая безумными глазами, он в неистовстве и исступлении рубил и крошил врагов и, рассекая толпу страшными ударами меча, валил немцев на забрызганный кровью пол, как ураган валит кусты и деревья. И снова наступила ужасная минута; казалось уже, что грозный мазур один вырежет и перебьет всю эту толпу, что вся эта свора вооруженных немцев подобна своре визжащих собак, которые без помощи стрелков не могут одолеть свирепого вепря-одинца, что не могут они сравняться с Юрандом в силе и ярости и борьба с ним несет им только гибель и смерть.
— Рассыпайся! Окружай! Бей сзади! — крикнул старый Зигфрид де Леве.
Все рассыпались по залу, как стая скворцов рассыпается по полю, когда на нее ринется с неба кривоклювый ястреб, но не могли окружить Юранда, так как он в пылу боя, вместо того чтобы найти место для обороны, погнался за врагами по стене, и те, кого он успел догнать, пали, словно сраженные громом. Унижение, отчаяние, обманутая надежда пробудили в нем жажду крови, которая, казалось, удесятерила его страшную силу. Одной рукой он как перышком орудовал мечом, который самые сильные крестоносцы могли поднять только обеими руками."
2. Սորպես սուր դրել ես "սաբլյա"-ի նկար:
Դասակարգման հարց է:
3. թրասուսերն ու սուսերն էլ նույն զենքն են` տարբեր իրագործումներով:
Ոնց որ թե չէ...
Մնացածի հետ համաձայն եմ, միայն ավելցնենք, որ կատանան ավելի շատ կտրելու, այլ ոչ թե ծակելու համար է...
Լեգենդներ են, ապեր -
http://ru.wikipedia.org/wiki/Катана
Էդ վիկիպեդիայի համար է լեգենդ :) Ու համար լեգենդ, ում համար աչքի տեսած: Ես իմ աչքով եմ տեսել, ոնց է կատանան մեջտեղից կտրում էմալապատ դույլը :pardon
Հոդվածի հեղինակը խառնել է տատի և կատանա թրերը: http://ru.wikipedia.org/wiki/%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BC%D0%B5%D1%87
Ի դեպ կա նաև դայտո (դայկատանա) մեծ կատանան, որը հենց հատելու համար էր ավելի շատ:
Ռուսական թրերը թեթև թրեր էին և մոտենում էին սրերին, իսկ կատանան ու յաթաղանը միջին կամ թեթև թրեր են:
Դե նայած յաթաղան, նայած կատանա ;) Ընդհանուր առմամբ` ճիշտ ես: Ռուսական թրերը այդքան էլ ծանր չէին:
Չէ, Անդրանիկինը կարծես իրոք շաշկա է եղել
Հա, էդ նկարից ես էլ ունեմ տանը` սա շաշկա է: Բայց մեկ ուրիշում էֆոսը գարդ ունի (սպիտակ պատյանով) էդ նկարից էլ ունեմ :)
Կարծում եմ խնդիրը թարգմանությունների մեջ է կամ էլ ոչ` իրոք հրացանակիրների մոտ սուսեր է եղել, ինչն իրոք ավելի հավանական է, հաշվի առնելով նրանց սոցիալական դրությունը: Հետո, ով ուշադիր կարդացել է այդ վեպերը, կտեսնի, որ մենամարտերի ժամանակ հակառակորդներին շարքից հանում են գրեթե բացառապես խոցումով` կտրման մասին խոսք չկա :)
Խոսք կա, ուղղակի սուսերի կտրածով մարդ չես սպանի (եթե երակ չես կտրել) ու սպանելու համար խոցել էր հարկավոր: Այ մարտական կարճ սուսերը (ավելի վաղ շրջանի) կարող էր ձեռքը կտրել: Բայց էլի սպանել չի լինի:
Կտրելով կարելի է լավ վիրավորել, բայց սպանելու համար կա պիտի խոցես, կամ էլ հատես (քո ասած` նաև ջարդես)
Չէ, թեթւները ավելի փոքր են: Սա. "полутораручные (полуторник)" է` "կիսաձեռնային", այսինքն` այն հնարավոր է կիրառել և երկու, և մեկ ձեռքով: Կատանաները հիմնականում սրանցից են: Կատանա, որը հնարավոր է կիրառել բացառապես երկու ձեռքով, ես չեմ հանդիպել:
Տես ծանր երկձեռանի թրի կիրառումը, վիպական նկարագրությամբ.
"Юранд отскочил к боковой стене, у которой стояло оружие, и, схватив огромный двуручный меч, ринулся как ураган на окаменевших от ужаса немцев. Это были люди, привычные к битвам, резне и крови, но такой страх объял их души, что, даже опомнившись, они все же шарахнулись и бросились врассыпную, как стадо овец перед волком, который убивает их одним ударом клыков. Зал огласился криками ужаса, топотом человеческих ног, звоном опрокинутой посуды, воплями слуг, рыком медведя, который вырвался из рук скомороха и полез на высокое окно, и неистовыми голосами, требовавшими оружия, щитов, мечей и самострелов. Наконец сверкнуло оружие, и десятки клинков направились на Юранда, но он, ничего не видя, полуобезумев, сам бросился на них, и начался дикий, неслыханный бой, больше похожий на резню. Молодой и горячий брат Готфрид первый преградил Юранду путь; но тот молниеносным ударом меча отрубил ему голову вместе с рукой и лопаткой; затем от руки старого рыцаря пали капитан лучников, замковый эконом фон Брахт и англичанин Хьюг, который не много понимал из того, что вокруг него происходит, но, видя страдания Юранда, жалел его и оружие обнажил только после убийства Данфельда. Другие, видя, как могуч Юранд и как он разъярен, сбились в кучу, чтобы сообща дать ему отпор, однако это привело только к еще большим потерям. Волосы у Юранда встали дыбом, весь залитый кровью, сверкая безумными глазами, он в неистовстве и исступлении рубил и крошил врагов и, рассекая толпу страшными ударами меча, валил немцев на забрызганный кровью пол, как ураган валит кусты и деревья. И снова наступила ужасная минута; казалось уже, что грозный мазур один вырежет и перебьет всю эту толпу, что вся эта свора вооруженных немцев подобна своре визжащих собак, которые без помощи стрелков не могут одолеть свирепого вепря-одинца, что не могут они сравняться с Юрандом в силе и ярости и борьба с ним несет им только гибель и смерть.
— Рассыпайся! Окружай! Бей сзади! — крикнул старый Зигфрид де Леве.
Все рассыпались по залу, как стая скворцов рассыпается по полю, когда на нее ринется с неба кривоклювый ястреб, но не могли окружить Юранда, так как он в пылу боя, вместо того чтобы найти место для обороны, погнался за врагами по стене, и те, кого он успел догнать, пали, словно сраженные громом. Унижение, отчаяние, обманутая надежда пробудили в нем жажду крови, которая, казалось, удесятерила его страшную силу. Одной рукой он как перышком орудовал мечом, который самые сильные крестоносцы могли поднять только обеими руками."
Էս մեջբերումդ Հ. Սնեկևիչի "Խաչակիրներ" վեպից է, երբ Յուրանդ Սպիխովցին սկսում է կոտորել իր աղջկան գողացած խաչակիրներին ;)
Մնացածի հետ համաձայն եմ, միայն ավելցնենք, որ կատանան ավելի շատ կտրելու, այլ ոչ թե ծակելու համար է...
հա ավելի շատ կտրել-հատելի համար է, քան ծակելու: Ու դա տրամաբանական է` ծակող հարվածներն ավելի պարզ են ու հեշտ ետ մղվող:
Էդ վիկիպեդիայի համար է լեգենդ :) Ու համար լեգենդ, ում համար աչքի տեսած: Ես իմ աչքով եմ տեսել, ոնց է կատանան մեջտեղից կտրում էմալապատ դույլը :pardon
Դե լավ, դու էլ համեմատեցիր - XV դարի տևտոնյան երկու միլիմետրանոց թերթային միլանյան զրահները... դույլի հետ :) Հետո ուրիշ բան է դույլը հորիզոնական պառկեցնել գետնին ու երկու ձեռքով, վերևից ու. "ողջ ռազմախով" հարվածել նրան ու կտրել, ուրիշ բան է մենամարտի ժամանակ կտրել ուղղահայաց զրահը` բնականաբար հորիզոնական-սահող հարվածով: Իսկ կատանայով զինված սամուրայը, եթե լուրջ զրահավորում չունենա, զրահավորված տևտոնյան ասպետի դեմ իսկական զոհ կդառնա: Մոտավորապես սենց. (http://www.e-reading.org.ua/chapter.php/46411/6/Preston_-_Pyatnadcat'_otvazhnyh.html)
"Гасконец сбросил камзол, взял шпагу и принялся наносить ей уколы невидимому противнику. Гуго фон Шлиппенбах наоборот облачился в доспехи и взял тяжелый двуручный меч, оставив щит и шлем лежать на песке. Повернувшись к своему сопернику, гасконец заметно побледнел и сразу принялся протестовать:
— Но, господа, это не честно! Мое вооружение не соответствует оружию этого господина!
— Ты сам его выбирал, — вполне резонно заметил немец. — Но ты можешь отказаться от поединка и признать меня своим вожаком.
— Ни за что! — гасконец подобрал с земли кинжал, сунул его за пояс, второй взял в руку. Он был смертельно бледен, но отступать не собирался. На губах тевтона играла мрачная усмешка.
— Сходитесь! — скомандовал поляк...
...Поневоле Филька тоже втянулся в их азартное боление. По правде сказать, ему был более симпатичен француз. С немцами были связаны не очень приятные воспоминания. Но он реально смотрел на вещи и видел, что французу с его легким вооружением не устоять против тяжеловооруженного тевтона. Так оно и вышло.
Судя по всему, француз мог рассчитывать только на неповоротливость противника и два своих кинжала. Некоторое время он избегал своего противника, кружа вокруг него, пока судья не объявил ему предупреждение за пассивное ведение боя. Тогда он пошел в отчаянную атаку.
Сделав ложный выпад шпагой, он быстро вскинул руку с кинжалом. Но немец был настороже и без особого труда уклонился от брошенного в него оружия. Француз быстро выхватил из-за пояса второй кинжал, но воспользоваться им не успел. Немец решил исход поединка в свою пользу очень быстро и решительно: до сего момента он сжимал меч двумя руками, что, естественно, сковывало его движения, потом он вдруг перехватил его одной рукой, сделал выпад и достал грудь француза, едва не сбив того с ног.
Гасконец проворно отскочил назад и на секунду расслабился, опустив глаза на рану. В этот же миг немец метнул в него меч. Широкое лезвие пробило бок французу, повалив его на землю. Пан Спыхальский хотел было объявить поединок законченным, но немец быстро подбежал к поверженному противнику и нанес решающий удар кинжалом, француз испустил дух..."
Հ.Գ. "Յայնժամ Շապուհ իշխանն ասէր ցԱտոմ եւ ցԱպուսահլ. "Կամի՞ք զի զզօրսդ Հոռոմոց ցիր եւ ցան ածեմ ընդ երեսս դաշտաց"։ Եւ արար զրահսն եօթն կրկնակի եւ զարկանէր թրով ի վերայ եւ ի վայր հեղոյր մանր զերկաթն" - Մատթեոս Ուռհայեցի:
Դե լավ, դու էլ համեմատեցիր - XV դարի տևտոնյան երկու միլիմետրանոց թերթային միլանյան զրահները... դույլի հետ :) Հետո ուրիշ բան է դույլը հորիզոնական պառկեցնել գետնին ու երկու ձեռքով, վերևից ու. "ողջ ռազմախով" հարվածել նրան ու կտրել, ուրիշ բան է մենամարտի ժամանակ կտրել ուղղահայաց զրահը` բնականաբար հորիզոնական-սահող հարվածով: Իսկ կատանայով զինված սամուրայը, եթե լուրջ զրահավորում չունենա, զրահավորված տևտոնյան ասպետի դեմ իսկական զոհ կդառնա: Մոտավորապես սենց. (http://www.e-reading.org.ua/chapter.php/46411/6/Preston_-_Pyatnadcat'_otvazhnyh.html)
Ուզում ես ասել հրացանի փողից կարծր էին միլանյան զրահները? ;) Էմալապատ դույլը կացնի հարվածով է դժվար կիսել, իսկ դու ասում ես ...
Հա, բա կատանան երկու ձեռքով էլ հարվածում են, բայց պետք չի ուղղահայաց, բավարար է հորիզոնական կտրող հարվածը ձեռքին կամ փորին:
Սամուրայները մարտի են դուրս եկել իրենց ուրույն զրահավորման, որը բավականին թեթև էր: Տևտոնցի ասպետի միայն զրահը կարող էր կշռել մինչև 30կգ: Սա սահմանափակում էր շարժունակությունը, ինչի հաշվին արագաշարժ ու ճարպիկ սամուրայը ուղղակի կհոգնացներ ու կսատկացներ դրան: Բա քո կարծիով ինչի գործածությունից գուրս եկան ծանր զրահները: Դրանց վերջին կրրառությունը 18-րդ դարում էր` ռեուտերների ու կիրիսարների տեսքով:
Տարօրինակ չի, որ սամուրայները վահան չէին օգտագործում? ;)
Իսկ մեջբերածդ պատմությունը ուրիշ օպերայից է: Սուսերով դուրս գալ զրահավորված ու ծանր թրով զինվածի դեմ ու հարձակվել` անխելքություն է:
Եթե սովորական կատանայի քաշը չի անցնում 1.5կգ-ից, ապա երձեռանի ծանր թրերը ունեցել էն մինչ 20 կգ քաշ: Հարվածի կպնելու դեպքում, եթե չկտրեր էլ, ապա կամ կջարդեր ոսկորը կամ էլ առնվազն նոկդաունի մեջ կգցեր:
Ի դեպ ասած, հիշեցրի- ռապիռան դա հայերեն թրասուսերն է :)
Բա տապարատեգը որն է? Առհասարակ ինչ տեսք ունի?
Բա տապարատեգը որն է? Առհասարակ ինչ տեսք ունի?
Алебарда http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B5%D0%B1%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0
Համ նիզակ է, համ տապար` երկար կոթով:
Որոշ ազգերի մոտ ավելի նման է երկարապոչ մաչետին:
Եվրոպական զինանոցից է, չնայած առակ է եղել նաև երևելյան զինանոցներում:
Ներկայումս Հռոմի Պապի Շվեյցարական գվարդիայի "զարդարանքներից" է:
Алебарда http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B5%D0%B1%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0
Համ նիզակ է, համ տապար` երկար կոթով:
Որոշ ազգերի մոտ ավելի նման է երկարապոչ մաչետին:
Եվրոպական զինանոցից է, չնայած առակ է եղել նաև երևելյան զինանոցներում:
Ներկայումս Հռոմի Պապի Շվեյցարական գվարդիայի "զարդարանքներից" է:
Չեք պատկերացնի, թե զենքերի մասին այս քննարկումն ինչ օգտակար է ինձ իմ հաջորդ գրքի համար, որն այս պահին գրվում է:)
Ուզում ես ասել հրացանի փողից կարծր էին միլանյան զրահները? ;) Էմալապատ դույլը կացնի հարվածով է դժվար կիսել, իսկ դու ասում ես ...
Իսկ արդյոք դեպքեր եղել են, երբ այդ. "կիսվելը" ֆիքսվել է?
Հա, բա կատանան երկու ձեռքով էլ հարվածում են, բայց պետք չի ուղղահայաց, բավարար է հորիզոնական կտրող հարվածը ձեռքին կամ փորին:
Կասկածում եմ, որ այդ դեպքում էլ այն կկտրի զրահը ու չի կոտրվի...
Սամուրայները մարտի են դուրս եկել իրենց ուրույն զրահավորման, որը բավականին թեթև էր: Տևտոնցի ասպետի միայն զրահը կարող էր կշռել մինչև 30կգ: Սա սահմանափակում էր շարժունակությունը, ինչի հաշվին արագաշարժ ու ճարպիկ սամուրայը ուղղակի կհոգնացներ ու կսատկացներ դրան:
Եթե սովորական կատանայի քաշը չի անցնում 1.5կգ-ից, ապա երձեռանի ծանր թրերը ունեցել էն մինչ 20 կգ քաշ: Հարվածի կպնելու դեպքում, եթե չկտրեր էլ, ապա կամ կջարդեր ոսկորը կամ էլ առնվազն նոկդաունի մեջ կգցեր:
ԶԼՄ-ների ստեղծած հերթական միֆները -
http://ru.wikipedia.org/wiki/Меч#.D0.94.D0.B2.D1.83.D1.80.D1.83.D1.87.D0.BD.D1.8B.D0.B5_.D0.BC.D0.B5.D1.87.D0.B8
Իսկ 20 կգից ավել զրահներով կռվում էին միայն հեծյալ վիճակում: Հետևակ մենամարտային զրահները ավելի թեթև էին և ես չեմ կարծում, որ 15 կգանոց զրահները այնքան կհոգնեցնեն լավ պարապած ռազմիկին, որ նա մինչ այդ չհասցնի սպանել անզրահ սամուրային...
Բա քո կարծիով ինչի գործածությունից գուրս եկան ծանր զրահները: Դրանց վերջին կրրառությունը 18-րդ դարում էր` ռեուտերների ու կիրիսարների տեսքով:
Շատ պարզ - ծանր զրահների իմաստն այն էր, որ դրանք մարդկանց պաշտպանեն հեռահար զենքերից, քանի որ սառը զենքով դժվար էր հատել նույնիսկ ավելի թեթև զրահները: Տեղի ունեցավ մրցություն - նետերն ընդդեմ զրահների, որտեղ... հաղթանակ տարավ հրազենը: Իրոք, դեպքեր կան, երբ նույնիսկ անգլիական նետերը չէին ծակում ֆրանսիական ասպետների զրահները և սրանք շարունակում էին կռվել, լրիվ նմանվելով ոզնիների: Նման դեպք է ֆիքսվել նաև խաչակրաց III արշավանքի ժամանակ Ռիչարդ Առյուծասիրտի հետ և հատկանշական է, որ նրան չեն ծակել նաև սելջուկյան հիանալի նետերը: Բայց ահա, երբ հայտնվեց հրազենը, նրա հարվածային ուժն այնքան մեծացավ, որ. "չծակելու" համար զրահները պետք է այնքան հաստացվեին, որ դրանք կրելն արդեն դառնում էր անհնար: Ահա և... ծանր զրահների ու թրերի վերջը :)
Տարօրինակ չի, որ սամուրայները վահան չէին օգտագործում? ;)
Այնքան էլ չէ, հաշվի առնելով երևի այն, որ դասական սամուրայներն ու կատանաները, որոնք սկսեցին կիրառվել XVI դարի վերջից ու XVII դարի սկզբից, իրենց փայլին հասան հրազենի դարաշրջանում:
Malxas ջան, ալեբարդան ստեղծվեց որպես ամենից առաջ ծանր զրահավորված ասպետների դեմ պայքարելու արդյունավետ միջոց, քանի որ եկավ մի պահ, որ նիզակը այդ դերը չէր կարողանում կատարել: Եվ կրկին պատահական չէ, որ ծանր զրահներ ու թրերի կիրառությունից դուրս գալուց հետո կիրառությունից դուրս եկան նաև ալեբարդաները: Դրանց լավն այն էր, որ, ի համեմատ նիզակի, ծակելուց բացի կարողանում էին նաև կտրել, քաշել-գցել և այլն...
Չեք պատկերացնի, թե զենքերի մասին այս քննարկումն ինչ օգտակար է ինձ իմ հաջորդ գրքի համար, որն այս պահին գրվում է:)
Ինչ հարց լինի, ասա: Չեմ ուզում, որ գրքումդ տարածված միֆերի վրա հիմնված սխալներ լինեն...
Ժող, քանի որ թուր-սրից էսքան խորացաք մի բան հարցնեմ: Սենց նախադասություն, հայոց լեզվում պատկերացնո՞ւմ եք. "Նա գցեց թուրն ու վերցրեց սուրը", մի տեսակ տարօրինակ չի՞ հնչում: Ախր դա նույն բառն է, ու որքան հասկանում եմ ամեն մեկդ յուրովի փորձում եք ինչ-որ ենթաբաժիններ հորինել ամեն մեկի համար: Գուցե ուրիշ ազգերում էդ զենքը տենց բազմապիսի տարատեսակներ ու անվանումներ է ունեցել, բայց ես որքան հիշում եմ, հայերենում ոչ մի տեղ թուրը այլ բան չի նշանակել, քան հենց սուր: Ուղղակի ավելի գրական լեզվով գրված գործերում գործածվել է "սուր", բարբառային խոսվածք պարունակողներում` "թուր": Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ դրանք տարբեր բաներ են:
Ինչ-որ տեղ ճիշտ ես, ԱրԷա ջան - սկսած միջնադարից էլ այդ բառերը որպես հոմանիշ են օգտագործվել: Բայց ես առաջարկում եմ հստակ տարանջատում դնել, ոնց վերևում ասացի: Այդ տեսակետից որ նայենք, ասածդ նախադասության մեջ րամաբանական հակասություն չկա, ոնց որ ասես գցեց ձեռքից ատրճանակը և վերցրեց կարաբինը...
Ինչ-որ տեղ ճիշտ ես, ԱրԷա ջան - սկսած միջնադարից էլ այդ բառերը որպես հոմանիշ են օգտագործվել: Բայց ես առաջարկում եմ հստակ տարանջատում դնել, ոնց վերևում ասացի: Այդ տեսակետից որ նայենք, ասածդ նախադասության մեջ րամաբանական հակասություն չկա, ոնց որ ասես գցեց ձեռքից ատրճանակը և վերցրեց կարաբինը...
Պարզ է ;) եթե դու ես ուզում այսուհետ օգտագործել որպես տարբեր բառեր, դա այլ հարց է, բայց մինչև հիմա դրանք նույն բառի տարբեր բարբառային ձևերն են եղել:
Իսկ արդյոք դեպքեր եղել են, երբ այդ. "կիսվելը" ֆիքսվել է?
Կտրված հրացանի փողով զոհված հետևակայինները "ֆիքսել" չի? Կա ֆիքսած փորձ, որ գնդացիրի փողն են ուզեցել կտրել: Ճիշտ է չի կտրվել, բայց ծռել է !!! ու չի կոտրվել:
Կասկածում եմ, որ այդ դեպքում էլ այն կկտրի զրահը ու չի կոտրվի...
Չես պատկերացնում, թե ինչ դճվար է սայրի լայնական առանցքով ազդելով այն կոտրելը: Նույնիսկ սովորական դանակը չես կարող սայրին ուղղահայաց հարվածով հեշտ կոտրել, էլ ուր մնաց մարտական թուրը:
ԶԼՄ-ների ստեղծած հերթական միֆները -
http://ru.wikipedia.org/wiki/Меч#.D0.94.D0.B2.D1.83.D1.80.D1.83.D1.87.D0.BD.D1.8B.D0.B5_.D0.BC.D0.B5.D1.87.D0.B8
Իսկ 20 կգից ավել զրահներով կռվում էին միայն հեծյալ վիճակում: Հետևակ մենամարտային զրահները ավելի թեթև էին և ես չեմ կարծում, որ 15 կգանոց զրահները այնքան կհոգնեցնեն լավ պարապած ռազմիկին, որ նա մինչ այդ չհասցնի սպանել անզրահ սամուրային...
Այ սա լրիվ միֆերի միֆ էր :) Որտեղ տեսար քո հղման մեջ, որ միֆ է?
Նույնիսկ հռոմեական գլադիան (կարճ թուրը) ուներ մինչև 6կգ քաշ!!!
Հայտնի պատմական փաստերն են, որ գալական և գերմանական թրերը կշռում էին գլադիայից 2, նույնիսկ 3 անգամ ավելի: Սրանց չէին դիմանում ոչ հռոմեացիների վահանները, ոչ էլ զրահ ները: Հատկանշական է, որ այդպիսի ծանր թրերով զինված մարտիկները հետիոտն էին կռվում, չունէին վահան (երկու ձեռքն էլ զբաղված էին), նույնիսկ զրահավորում ու առանձին դաս էին կազմում` թրակիրներ: ՄԻջնադարում նույնպես կային առանձին թրակիրների ստորաբաժանումներ, որոնց թրերը սակայն ավելի թեթև էին, բայց համեմատաբար երկար: Շանր թրերը օգտագործվում էին ծանր հեծելազորի կողմից` ասպետների դեմ մարտերի ժամանակ:
Իսկ քո ասած թեթեև զրահով տևտոնցի ասպետը մարտի դաշտ դուրս չէր գալիս, այն էլ հետիոտն: Ձիով էր կռվում: Սակայն ստիպված էր լինում երբեմն կռվել նաև հետիոտն:
Կային հատուկ ծանր զրահներ, որոնոցով ասպետը նույնիսկ չեր կարողանում ինքնուրույն ձի նստել: Սրանք հիմնկանում տուրնիրների համար էին (ավելի պահով լինելու համար): Այդ զրահեվ մարտիկը եթե ձիուց ընկնում էր դառնում էր մեջքի շրա շրջված բզեզի նման անպաշտպան: Ծանր զրահավորված ասպետի դեմ կռվելու համար առավել կարևոր էր արագությունն ու խոցման հզորությունը: Բացի այդ ասպետների ոտքերը համեմատաբար անպաշտպան էին (ոնց ֆիլիպինցիք մագելանի գլուխը կերան? ;)) համեմատաբար անպաշտպան էին նաև հոդերը և ձեռքերը: Իսկ ճապոնական կենձյուցուն (թրի մարտարվեստ) պարունակում է հիմանալի հնարքներ խոցելի հատվածներին հասնելու համար :)
Ասպետական լավագույն թերթավոր զրահով հանդերձանքը կշռում էր 20-30 կգ: Ու նույնիսկ մրցույքներ էին անցկացվում` լրիվ սպառազինված ձիու վրայով ցատկել, արգելքների հաղթահարում և այլն:
Մի քանի բան էլ ասյտեղ կա, http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F_%D0%B4%D0%BE%D1%81%D0%BF%D0%B5%D1%85%D0%BE%D0%B2
Շատ պարզ - ծանր զրահների իմաստն այն էր, որ դրանք մարդկանց պաշտպանեն հեռահար զենքերից, քանի որ սառը զենքով դժվար էր հատել նույնիսկ ավելի թեթև զրահները: Տեղի ունեցավ մրցություն - նետերն ընդդեմ զրահների, որտեղ... հաղթանակ տարավ հրազենը: Իրոք, դեպքեր կան, երբ նույնիսկ անգլիական նետերը չէին ծակում ֆրանսիական ասպետների զրահները և սրանք շարունակում էին կռվել, լրիվ նմանվելով ոզնիների: Նման դեպք է ֆիքսվել նաև խաչակրաց III արշավանքի ժամանակ Ռիչարդ Առյուծասիրտի հետ և հատկանշական է, որ նրան չեն ծակել նաև սելջուկյան հիանալի նետերը: Բայց ահա, երբ հայտնվեց հրազենը, նրա հարվածային ուժն այնքան մեծացավ, որ. "չծակելու" համար զրահները պետք է այնքան հաստացվեին, որ դրանք կրելն արդեն դառնում էր անհնար: Ահա և... ծանր զրահների ու թրերի վերջը :)
Մենակ հրազենի պահը չէր: Սակայն հրազենը որոշիչ էր:
Լեհ-լիտվա-ռուսական դաշինքի կողմից տևտոնական ասպետների ջախջախումը վառ վկայությունն էր այն բանի, որ միայն ծանր սպառազինությունը այքան էլ բավարար չէր: Ընդ որում ծանր ասպետներ հիմնականում լեհական զորքում էին: Ռուսական ասպետներն ավելի թեթև էին զրահավորված, քան տևտոնցիները, իսկ լիտվացիք պրակտիկորեն մորթե հագուստով էին կռվում:
Այդ ճակատամարտի ընթացքը բավականին լավ նկարագրված է, նաև քո կողմից միանգամ մեջբերված "Խաչակիրներ" վեպում:
Ժող, քանի որ թուր-սրից էսքան խորացաք մի բան հարցնեմ: Սենց նախադասություն, հայոց լեզվում պատկերացնո՞ւմ եք. "Նա գցեց թուրն ու վերցրեց սուրը", մի տեսակ տարօրինակ չի՞ հնչում: Ախր դա նույն բառն է, ու որքան հասկանում եմ ամեն մեկդ յուրովի փորձում եք ինչ-որ ենթաբաժիններ հորինել ամեն մեկի համար: Գուցե ուրիշ ազգերում էդ զենքը տենց բազմապիսի տարատեսակներ ու անվանումներ է ունեցել, բայց ես որքան հիշում եմ, հայերենում ոչ մի տեղ թուրը այլ բան չի նշանակել, քան հենց սուր: Ուղղակի ավելի գրական լեզվով գրված գործերում գործածվել է "սուր", բարբառային խոսվածք պարունակողներում` "թուր": Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ դրանք տարբեր բաներ են:
Հենց հարցն էլ այն է, որ այդ բառերը համարվում են հոմանիշներ ու կապ չունեն գրական ու բարբառային գրվածքների հետ: Մեր լեզվաբան-լեզվագետներն այդպես էլ չհասկացան, որ այդ հարցին լուծում տալու համար պետք է նաև մասնագետների հետ աշխատել, ոչ թե մենակ գրքեր կարդալ:
Բավականին էլ գործածական բառեր են` թրակիր, թրատել: Սրակիր չկա, բայց սրատել` կա :pardon
Ինչ-որ տեղ ճիշտ ես, ԱրԷա ջան - սկսած միջնադարից էլ այդ բառերը որպես հոմանիշ են օգտագործվել: Բայց ես առաջարկում եմ հստակ տարանջատում դնել, ոնց վերևում ասացի: Այդ տեսակետից որ նայենք, ասածդ նախադասության մեջ րամաբանական հակասություն չկա, ոնց որ ասես գցեց ձեռքից ատրճանակը և վերցրեց կարաբինը...
Բայց Լիոն ախպեր էդ հստա տարանջատումը մենք առաջարկում ենք, բայց լեզվաբաններն ինչ են ասում? Մենակ հոմանիշով ոնց յոլա գնանք? Ուրիշ լեզուներում սառը զենքի հրաշալի տարբերակումներ և "տեսականի" կա: Մեր մոտ թուր հա սուր, լինի դա меч, палаш, сабля, шашка ...
Ինձ թվում է պետք է այդ ոլորտի մասնագետներն ու լեզվաբանները համագործակցեն...
27 Գուշակների մոտ
Արտաշեսը շատ էր ափսոսում, որ խնջույքն այդքան վաղ ավարտվեց, բայց ինչ արած, ամեն լավ բան ունենում է իր ավարտը: Կերուխումը կարելի է շարունակել մոտակա պանդոկում, և ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե ճամփորդությանը հատկացված գումարից մի փոքր ծախսվի ջղերը թուլացնեու համար: Ոմանք, իհարկե, դրան հասնում են բնության գրկում կամ պարզապես քուն մտնելով, բայց ամեն մարդ ջղերը թուլացնելու իր միջոցներն ունի: Բացի այդ, այս անձրևին ու ցրտին ի՜նչ բնության գիրկ: Իսկ քուն մտնելը մի գործողություն է, որն ուղղակի կատարվում է կյանքի հաշվին: Արտաշեսը գիշերային հանգստի մասին հաճախ էր խորհել և ուներ սեփական փիլիսոփայական մոտեցումն այդ նուրբ խնդրին: Այսպիսով, մնում էր գինին` միակ աստվածը, որին Արտաշեսը կծառայեր անսպառ եռանդով և անմնացորդ նվիրումով, սակայն Հայաստանում գինու տաճարները, ցավոք, գինետների տեսքով էին միայն ներկայացված:
- Իմ ժամանակ կերուխումն այսքան շուտ չէին ավարտում,- բազմանշանակ հայտարարեց պալատականը,- ստիպված ենք շարունակությունն ուրիշ տեղ փնտրել:
Առնակը ձեռնպահ մնաց պատասխանելուց: Մտքերի մեջ ընկած` նա հնարավոր է նույնիսկ չլսեց ուսուցչի ասածը: Իսկ ահա Վարդան Բագրատունին, որը շատ համեստ էր եղել խնջույքի ժամանակ և արդեն սկսել էր ճանաչել իր նորանշանակ պետին, հանձն առավ քննարկման դնել այդ կարևորագույն խնդիրը:
- Լիովին համաձայն եմ քեզ հետ, մեծապատի՛վ Արտաշես: Իհարկե, ամենաճիշտ որոշումը կլինի` մտնել ահա այն պանդոկը, որն ասես այս դեպքի համար է հատուկ կառուցված, բայց...
- Էլ ի՞նչ բայց, մտնենք ու վերջ:
Հազարապետը խորամանկորեն ոլորեց բեղերն ու պատասխանը փոքր-ինչ ուշացնելով` ասաց:
- Մենք նրա համար չենք հրաժարվել մրցույթի երկրորդ կեսից, որ գինետուն գնանք: Ճանապարհից առաջ պարտավոր ենք Վահագնի տաճար մտնել, որ սրբազան քրմերը գուշակություն անեն:
- Հայրս աստղերով է գուշակում և քրմերից շատ ավելի լավ,- բացականչեց Առնակը, որն ուշքի էր եկել □գուշակություն□ բառի վրա:
- Ընդհանրապես նախընտրելի է սոսիի ու գիհիի տերևներով և սրբազան օձերով մեր ավանդական գուշակությունը, սակայն դեմ չեմ, որ Վահագնի տաճար մտնելուց հետո աստղագուշակի էլ այցելենք: Հուսով եմ` հեռու չէ:
□Քեզ համար դա ի՜նչ ավանդական միջոց, հրեայի մեկը□ - քիչ մնաց բացականչեր Արտաշեսը, որն սկսել էր նախազգալ, թե ինչպես է խորտակվում գինետուն մտնելու սրբազան գաղափարը: Սակայն բարձրաձայն չարախնդաց հետևյալը.
- Ո՛չ, բոլորովին էլ հեռու չէ, հերիք է միայն Արշամաշատ հասնենք...
- Իսկ Վահագնի տաճարից կուզեի կրկես առաջնորդել ձեզ,- շարունակեց հազարապետը:
- Իսկ կրկեսից հետո երևի ցանկանաս թատրոն առաջնորդել,- նեղսրտեց պալատականը:
- Աստղիկի օրվա առթիվ մարտակառքերով մրցություն է լինելու,- առանց Արտաշեսին ուշադրություն դարձնելու ասաց Վարդան Բագրատունին:- Ութ զույգ կառավարներ կվիճարկեն հաղթողի դափնին: Մրցույթի մասնակիցներից չորսը մեր նախարարական տներից են, մնացյալ չորսը` հյուրեր...
- Ի՜նչ մրցույթներ էին լինում մեր ժամանակ,- քթի տակ բարբառեց Արտաշեսը, որը հավանաբար կսկսեր նաև պատմել, թե քանի՜-քանի՜ անգամ է հաղթել նման մրցույթներում և պատվաբեր պարգևներ ստացել անձամբ թագավորի ձեռքից, սակայն հազարապետը, բարեհոգի ժպիտը դեմքին, ընդհատեց նրան:
- Այսպիսի մրցույթները տարվա մեջ մեկ կամ երկու անգամից ավելի չեն լինում, և ես չէի ցանկա, որ այս երիտասարդը, որն ամենաբարենպաստ տպավորությունն է թողել ինձ վրա, բաց թողի այդ տեսարանը: Մարտակառք վարելն ամենաբարդն է ռազմական արվեստի մեջ:
- Իմ հայրենի քաղաքում մի քանի անգամ մարտակառք վարել եմ,- ոգևորված բացականչեց Առնակը,- սակայն մրցույթի մասնակցելու կամ դիտելու առիթ չի եղել: Իսկական երջանկություն կլիներ տեսնել այն մայրաքաղաքի մրցասպարեզում...
Արտաշեսը ծանր հոգոց հանեց...
Հասան Վահագնի տաճար, որը մի փոքրիկ շինություն էր, տաճարի տեսք բոլորովին չուներ և իր խղճուկ չափերին համապատասխան էլ անձնակազմ ուներ: Բակում սոսիների փոքրիկ պուրակ կար, որը քամու տակ մեղմ սոսափյուն էր արձակում: Արդեն քանի՜ հազար տարի հենց դրանց օգնությամբ էին քրմերը կատարում իրենց գուշակությունները: Վահագնի գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, իսկ Արտաշատում այդ տաճարի առկայությունը բացատրվում էր Արտաշատի մայրաքաղաք լինելով միայն, որի բնակիչները ժամանակ առ ժամանակ գուշակության կարիք էին ունենում: Վահագնի տաճարի քրմերն արդեն հասուն տարիքի երեք տղամարդիկ էին, բոլորն էլ` Վահունի տոհմից, Մեծ Հայքի միակ նախարարական տնից, որն իրեն ծագեցնում էր Վահագն աստծուց: Առնակին, Արտաշեսին և Վարդան Բագրատունուն հանձն առավ սպասարկել Գյուտ Վահունին` հիսունհինգ տարեկան քչախոս մի մարդ, որը հակառակ սպասումների` բոլորովին էլ սնոտի և խորհրդավոր տեսք չտվեց իր գործողություններին, անդրշիրիմյան ձայնով չվախեցրեց հյուրերին և գործը կատարեց պատշարի կամ բրուտի անտարբերությամբ, ասես իրեն ոչ թե պատվիրել էին գուշակել մշուշապատ և անկռահելի ապագան, այլ հանձնարարել էին մի աննշան պատ կանգնեցնել կամ գինու ամենասովորական կուժ պատրաստել: Գերապատիվ Վահան Վահունու հեռավոր ազգականը, կավե մի հասարակ սափոր ձեռքին, բակ առաջնորդեց հյուրերին և գործի անցավ:
- Սոսանվեր Անուշավանից հետո սա երևի ամենահայտնի գուշակն է,- կիսաձայն քմծիծաղեց Արտաշեսը. վաղուց էր ճանաչում Գյուտ Վահունուն, որի հասարակ արտաքինը միշտ էլ քստմնելի զգացումներ էր առաջացրել նրա մեջ: Քուրմն ուշադրություն չդարձրեց պալատականի վրա, չնայած ինքն էլ նրան էր շատ լավ ճանաչում, և ջերմեռանդորեն գործի անցավ: Գյուտ Վահունին չոքեց սոսի ծառերի առաջ և աղոթք ուղղեց Վահագն աստծուն: Այնուհետև առաջ հրավիրեցին Առնակին, որին որոշել էին առաջինը փորձության ենթարկել: Սկզբում երիտասարդին կանգնեցրին պուրակի մեջտեղում, և քուրմը ականջ դրեց, թե ինչպես են շարժվում սաղարթները: Քիչ անց պատվարժան Գյուտն սաղարթներին ունկնդրեց արդեն առանց Առնակի և վերջապես պատվիրեց նրան մի քանի ճյուղ պոկել մոտակա ծառից: Հերթը հասավ տանիք բարձրանալուն. հենց այնտեղ էին շարունակվելու դիտարկումները: Քուրմ գուշակի հրամանով Առնակը տաճարի հողե տանիքին տնկեց սոսիի ճյուղերը, և Գյուտ Վահունին սկսեց ուշադիր նայել դրանց տերևներին: Քամու տակ մի քանի դեղին տերևներ պոկվեցին և անկանոն ճախրելով` ներքև ընկան, իսկ մյուսները սկսեցին մեղմ դողալ: Քուրմն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր տերևներին և այդ պահին շատ նման էր միջատի վրա հարձակվել ցանկացող դարանամուտ մողեսի: Քառորդ ժամ տերևներն ուսումնասիրելուց հետո նա ճյուղերի առաջ դրեց սափորը և աչքերը փակելով` մի քանի րոպե կիսաձայն աղոթք մրմնջաց: Այնուհետև Գյուտը բացեց կավե անոթը, և քիչ անց շերտավոր մի օձ դուրս եկավ միջից: Մոտ մեկ քայլաչափ երկարություն ունեցող իժ էր, որն անմիջապես սոսիի ճյուղերի մեջ մտավ և նոր իմաստ հաղորդեց գուշակությանը: Գյուտ Վահունին քառորդ ժամ ուսումնասիրեց օձի շարժումները, նորից նրան փակեց սափորի մեջ, անշտապ տաճար վերադարձավ և մեկ այլ սափոր բերեց, որի մեջ, ինչպես քիչ հետո պարզվեց, լորտու կար: Բոլորը սպասում էին գուշակության արդյունքներին, սակայն քուրմը հիասթափեցրեց: Գյուտ Վահունին առանց շտապելու գետնից հավաքեց սոսու տերևներն ու Առնակին պատվիրեց նոր ճյուղեր բերել: Պալատական Արտաշեսը կորցրեց համբերությունը:
- Սա ի՜նչ բան է,- գոչեց նա,- մի ժամանակ գուշակությունը քառորդ ժամից ավելի չէր քաշում: Թե՞ այդպես եք անում, որ ավելի շատ դրամ շորթեք:
Վահագնի տաճարի քուրմը ձեռքի մեղմ շարժումով խնդրեց հանգստանալ մոլեգնացող պալատականին ու նորից գործի կպավ: Նույն ծիսակարգը մոտավորապես կրկնվեց, սակայն քուրմն ավելի ջանասիրաբար ուսումնասիրեց տերևների ու ճյուղերի տատանումներն ու լորտուի շարժումները և ավելի մոլեռանդորեն կարդաց աղոթքը: Վերջապես հետևեց դատավճիռը:
- Վկա է Վիշապաքաղ Վահագնը,- ասաց Գյուտ Վահունին,- քո գլխին, երիտասա՛րդ, մութ ամպի պես կախված է մահվան վտանգը: Եթե մոտակա երեք օրվա ընթացքում կենդանի մնաս, մեծ փառքի կհասնես:
Քար լռություն տիրեց: Սոսիի տերևների մեղմ խշշոցն էր միայն խախտում ցերեկային անդորրը: Ասվածի տպավորության տակ բոլորի մարմինները փշաքաղվեցին, և ասես զգացվեց մահվան շունչը, որը մոտակա երեք օրվա ընթացքում այդպիսի սպառնալից դիրք էր բռնել երիտասարդ նկատմամբ: Սակայն այդ վիճակը շատ կարճ տևեց: Մեկ վայրկյան միայն, թերևս` մեկ վայրկյանից էլ քիչ: Խանդավառ մի ժպիտ գծագրվեց Առնակի շուրթերին, և նա ոգևորված գրկելով Գյուտ Վահունու ուսերը` բացականչեց.
- Վկա են անմահ աստվածները, ավելի երջանիկ բախտավիճակ անհնար էր նույնիսկ երազել: Եթե մահն ինձ սպառնալու է մոտակա երեք օրերին, ապա դա միմիայն նշանակում է, որ երեք օր շարունակ վտանգելու եմ կյանքս հանուն թագավորի...
Պալատական Արտաշեսն ու Վարդան Բագրատունին նույնպես ուրախ ծիծաղեցին և քաջալերանքի բազմաթիվ խոսքեր ասացին Առնակին, մինչդեռ Գյուտ Վահունին մնաց մռայլ:
- Խորհուրդ եմ տալիս ասածներիս լուրջ վերաբերվել, երիտասա՛րդ,- ասաց նա ու տանիքից իջնելով` իր խուցը քաշվեց:
Եթե ասենք ամբողջ ճշմարտությունը, ապա Արտաշեսը և Վարդան Բագրատունին հոգու խորքում ճնշված էին այդ գուշակությունից: Իսկ ահա Առնակը ծիծաղում էր ամենայն անկեղծությամբ և այդ պահին երևի ամենաանհոգ մարդն էր աշխարհում:
- Մեզ համար գուշակելու ժամանակ չմնաց,- ասաց Վարդան Բագրատունին,- ստիպված ենք հետաձգել մինչև Բաբելոնից վերադառնալը:
- Երևի նեղացրինք մարդուն,- որոշակի մեկին չդիմելով` ասաց Արտաշեսը:- Առնա՛կ, իր ուզածից մի փոքր ավելի կտաս: Ասենք, կարող ես դրանով ավելի նեղացնել: Այստեղ բացառիկ նրբանկատություն է պետք, այնպես որ, ստիպված եմ ինքս գնալ:
«Տիգրան Մեծ» պատմավեպի առաջին հրատարակությունն այս տարի կսպառվի: Պատրաստվում է նոր հրատարակություն նոր խմբագրված տեսքով:
Երկրորդ խմբագրության աշխատանքները դեռ ընթացքում են: Այուամենայնիվ կասկածից դուրս է, որ խմբագրությունների մակարդակների միջև գոյություն ունի զգալի տարբերություն: Համեմատության համար տեղադրում եմ երկրորդ խմբագրության առաջին գլուխը: Դե իսկ առաջին խմբագրության առաջին գլուխը թեմայի ամենասկզբում է: :)
1.Տիգրան թագավոր
Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի նստավայր ու սև թևերը տարածել վրան:
Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, բժիշկ Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել:
Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ թագավորի վրա: Քրմապետ Վահունին վաղուց չէր այցելում նրան, նախարարները` նույնպես, իսկ պալատականներին Տիգրանը վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիքը բերում էին, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը:
Երբ Գուրը մոտեցավ, թագավորը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ:
Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց:
- Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր:
Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն:
- Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ:
- Չե՛ս արել, որովհետև գիտե՛ս` Արբակը քո ամենահավատարիմ հպատակն է և թագավորության լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել:
- Մի ժամանակ ասում էիր, ՙՏեր արքա և հայր՚,- նկատեց Տիգրանը:
- Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ ՙՏեր արքա և հայր՚, իսկ երբ մենակ ենք եղել` ՙՀայր և տեր արքա՚,- ժպտաց Գուրը:
- Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնեց թագավորը:
Ցանկանալով խնայել հոր առողջությունը` արքայազնը հեռու էր պահում նրան գործերից: Տիգրանը դրանից ավելի էր գրգռվում, ուստի Գուրը երբեմն նրան լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր ակնհայտ ՙթեթևացրած տարբերակով՚:
- Հռոմից աննշան մարդիկ են այցելել քրմապետին: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը: Ժամանակի խնդիր է, ամենաշատը երկու երեք օրից...
- Իսկ գուցե քրմապետը Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը:
Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունը հաղթել է առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Ծեր էր թագավորը, շուտով մեռյալների աշխարհ էր փոխադրվելու, բայց նրա ձայնը հնչեց վճռական և ավյունով լի: Գուրը փորձեց հանգստացնել նրան: Թագավորը շարժում արեց, որ լռի:
- Թքա՛ծ արևմտյան սահմանի վրա: Եղբորդ վերադարձը վտանգի տակ է: Քրմապետը հսկողության տակ է առել հարավը:
Թագավորը գինի պահանջեց:
- Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...
- Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան Արբակը:
Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, ապա լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը:
- Առաջ ամբողջ տակառ էի դատարկում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...
- Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...
- …սակայն մեկ տակառից շատ ավելի պակաս:
Տիգրանը վեր կացավ անկողնուց: Էլի գինի էլ պահանջեց, կուլ տվեց մի շնչով, ապա սեղանից մի խնձոր վերցրեց ու սկսեց մաքրել:
- Ծերությունը դառը բան է, առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ:
- Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց Գուրը, - դու պետք է կնքես այս թղթերը...
Թագավորը բանի տեղ չդրեց որդու ասածները: Դեն նետեց կիսատ խնձորն ու սկսեց հիացմունքով զննել իր ոսկեզօծ դաշույնը` որով հենց մաքրում էր խնձորը:
- Սա հորս` Արտաշես թագավորի նվերն է: Երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է, հազար անգամ կոփվել է թագավորության դարբնոցներում: Կոթն արծաթից է, պատյանը` ոսկեզօծ, ու հետն էլ ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք:
Թագավորը տեղը դրեց իր համար այնքա¯ն թանկ իրը ու նորից սկսեց խմել:
- Դու ինձ ճիշտը չես ասում, Գուր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները ասպատակում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանսարկությունների մեջ է Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Միհրդատ Եվպատորն ու Միհրդատ Արշակունին դեմ չեն լինի թագադրվել, որպես Մեծ Հայքի թագավոր, կամ իրենց մարդուն նստեցնել Արտաշես թագավորի գահին: Թշնամին չորս կողմից բկներիս է չոքել, բաց հիշիր` հիմա ամենակարևորը եղբորդ վերադարձն է…
- Այդ գինին...
- Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում:
Ծանր լռություն տիրեց: Թագավորը հայացքը հառել էր մի անորոշ կետի: Քիչ անց սկսեց կիսաձայն խոսել ինքն իր հետ: Աստիճանաբար բարձրացնում էր ձայնը:
- ... արևելքում` աղվանները, հյուսիսում` իբերները... քնձռո¯տ թշվառներ, շուտով մարդ կուղարկեք հավաստելու, որ պատրաստ եք լիզել Հայաստանի թագավորին ոտքերը... Վասպուրականի և Տուրուբերանի նախարարնե՛ր, թերևս հարկ լինի մի քանիսիդ գլուխը կտրել... Միհրդատ Եվպատո¯ր, եղեռնագո¯րծ մայրասպան... դու նույնպես բարեկամություն կխնդրես մեզնից... Միհրդատ Արշակունի¯, սրիկա և գող, ինչպե¯ս եմ տենչում այս գինու փոխարեն քո արյունը խմել... Արտա՛ն, խորամանկ դավաճան, ինչո՞ւ քեզ չճզմեցի ոտքերիս տակ, երբ առիթը եկել էր... Ողորմելի¯ մարդիկ, մոռացե՞լ եք ով է նստած Մեծ Հայքի գահին: Հենց միայն հորս անունը պետք է ստիպեր հավերժ մոռանալու մեր երկրի տեղը, բայց երևում է կարոտել եք հայոց այրուձիի տակ տրորվելուն: Կարծում եք Տիգրանը ծեր է և անօգնական, հա¯-հա¯-հա¯... Ես վերջ կտամ ձեր բանսարկություններին, բոլորդ ոտքի տակ կգնաք: Որքան կուզենայի ապրել ու տեսնել ձեր հիմարացած դեմքերն ու ցից հանած գլուխները… Մի՛ խռովվիր, հա՛յր, ես երկիրն իմ հաջորդին կհանձնեմ առանց կորուստների... Քիչ համբերիր մորս հետ, կգամ շուտով և ամեն ինչ կպատմեմ: Ինչպե¯ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե¯ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր... Իսկ ամենաշատը որդուս եմ կարոտել, սակայն աստվածները կամեցան, որ այլևս չտեսնեմ նրան...
Քառորդ ժամ թագավորը խոսեց ինքն իր հետ: Սպառնում էր թշնամիներին, երդում աստվածներին, որ կպահպանի պետությունը: Շատ ծանր էր տանում թագաժառանգի բացակայությունը, որը պատանդ էր պարթևական արքունիքում:
- Գո՛ւր,- անսպասելի խաղաղվելով ասաց Տիգրանը,- ես իմ կյանքի վերջին օրն եմ ապրում և կուզեի ավարտել կիսատ գործերս:
Երկրորդ անգամ իր մահվան մասին խոսելը անհանգստացրեց արքայազնին:
- Դու դեռ երկար կապրես, հա՛յր: Մեր ցեղում բոլորն էլ երկար են ապրում: Ինչպես ասում է պալատական բանաստեղծ Համազասպը` յուրաքանչյուր Արտաշիսյան երկարակյաց է արծվի նման:
- Երազումս Դեմետրե աստվածն այցելեց: Այս գիշեր ես կմեռնեմ:
- Գրազ կգամ, որ ամենաքիչը տասնհինգ տարի էլ կապրես:
- Չեմ ցանկանում ապրել: Հոգնել եմ ապրելուց:
- Վաղ է խոսել մահվան մասին, հա՛յր: Մենք միասին ուժեղ երկիր կդարձնենք Մեծ Հայքը: Այն իր անվան պես մեծ կլինի: Դու դեռ կտեսնես թշնամիներիդ ծնկի եկած:
Թագավորը հոգոց հանեց:
- Պարթևները մեր դաշնակիցներն են,- շարունակեց Գուրը:- Ամեն անգամ, երբ Միհրդատ Արշակունին պատերազմում է, մեր քառասուն հազարանոց այրուձին...
- Հավատա, զավա՛կս, երբ օգնելու իր հերթը գա, չորս հազարից ավելի չի տա:
- Ըստ պետական համաձայնագրի...
- Ճիշտ է, մենք փոխադարձ օգնության պայմանագիր ունենք, բայց նա պատանդ է պահում եղբորդ` թագաժառանգին: Դու, որպես սիրասուն զավակ, ուզում ես հանգստացնել հորդ, բայց երբ հայրը Մեծ Հայքի տիրակալն է, նրան պետք է ասել միմիայն ճշմարտությունը: Վերջ տանք դատարկաբանությանը: Այս գիշեր կպառկեմ քնելու և այլևս չեմ արթնանա: Եկ ավարտենք կիսատ գործերը:
Լռություն տիրեց: Վերջապես թագավորը խախտեց այն.
- Պատկերացրու թագավոր ես: Ինչպե՞ս կպահես երկիրը:
- Քանի դեռ Մեծ Հայքն ունի թագաժառանգ,- վիրավորված արձագանքեց Գուրը,- ես երբեք չեմ մտածի թագավոր լինելու մասին:
- Նեղացար, հա՞- ծիծաղեց Տիգրանը և մոտենալով որդուն` շոյեց գլուխը: - Դու լավ տղա ես, Գո՛ւր: Քեզ պես հավատարիմ եղբայր աշխարհում չի գտնվի: Հիշու՞մ ես ինչպես էիր ուզում պատանդ գնալ եղբորդ փոխարեն: Բայց հիմա մենք ոչ թե հայր ու որդի ենք, այլ` սառը դատող պետական այրեր: Երբ մեռնեմ, երկրի իշխանությունը միառժամանակ կմնա քո ձեռքերում: Ի՞նչ գործողությունների կդիմես մինչև եղբորդ գալը...
Թագավորը էլի մի քանի հարց տվեց: Բնավ խմած մարդու շատախոսություն չէր, Տիգրանը հստակ նպատակ ուներ:
- Իսկ հիմա, որդի՛ս, այստեղ կանչիր Աստղիկին:
- Բանաստեղծ Համազասպի դստե՞րը: Ինչի՞դ է պետք այս ուշ ժամին:
- Մեզ համար գիրք կկարդա:
Քիչ անց ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի: Թագավորը մոտեցավ նրան, հիացմունքով զննեց բարետես դեմքը ու համբուրեց ճակատը:
- Սեղանից վերցրու այն գիրքը և կարդա մեզ համար, աղջի՛կս:
Աստղիկը հաղթահարեց հուզմունքը ու սկսեց կարդալ: Գիրքը Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու սիրո պատմությունն էր և ուներ հետևյալ բովանդակությունը:
Ալանների անհամար զորքը ոտքի տակ էր տվել Կովկասը և սպառնում էր Մեծ Հայք ներխուժել: Քուռ գետի մոտ նրանք բախվեցին Արտաշես թագավորի հեծյալներին ու ետ շպրտվեցին: Հյուսիսցիները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհ կձեռնարկեին, բայց այդ ճակատամարտում հայերը գերել էին նրանց թագաժառանգին ու այդպիսով կապել նրանց ձեռն ու ոտը: Որպեսզի որդուն ազատի` ալանների թագավորը որոշեց խորամանկության դիմել: Իր դուստր Սաթենիկին, որ մի հազվագյուտ գեղեցկուհի էր, նա Արտաշեսի մոտ բանակցությունների ուղարկեց, քանզի հույս ուներ, որ ալան գեղեցկուհու հմայքները կմեղմեն խստասիրտ Արտաշեսի սիրտը: Ալանների թագավորը չէր սխալվում, բայց արքան շատ ցանկանալով փրկել որդուն, հավանաբար մոռացել էր, թե տղամարդու վրա ինչ ձևով կարող է ազդել այդպիսի գեղեցկությունը: Սաթենիկին տեսնելով` Արտաշեսը խելացնորության աստիճան սիրահարվեց և ալան դեսպաններին ստիպեց ընդունել, որ նրանց թագաժառանգի ազատ արձակելն այնքան էլ շտապ խնդիր չէ: Մի քանի ժամ հետո արդեն հայկական պատվիրակությունն էր ալանների ճամբարում: Այստեղ ամեն ինչ պարզ էր` հայերը խնդրում էին արքայադստեր ձեռքը: Լսելով այս անսպասելի առաջարկը` ալանների թագավորը առուծախի խայտառակ բանակցություններ սկսեց և այնքան տարվեց դրանով, որ նույնիսկ որդու մասին մոռացավ: Ոչ ոք չգիտե, թե ագահ ալանը որքան է պահանջել, բայց ստույգ հայտնի է, որ ալանների և հայերի միջև միջպետական սակարկություններ չեն եղել: Լսելով ապագա աներոջ պատասխանը` Արտաշեսն առանց երկար-բարակ մտածելու թռչում է իր հրեղեն ձիու վրա, կայծակի պես անցնում Քուռ գետը և առևանգում Սաթենիկին: Թե քանի մարդ է Արտաշեսը կոտորել, վախեցրել և փախուստի մատնել մեն-մենակ այդ քաջագործությունը կատարելիս, պատմական աղբյուրները լռում են: Ասվում է միայն, որ Սաթենիկին առևանգեց օղապարանով, որը փոքր-ինչ ցավեցրել էր գեղեցկուհու մեջքը և, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները...
Երբ Աստղիկն ավարտեց` Տիգրանը նորից համբուրեց նրա ճակատը: Գոհունակ հայացքը դեռ երկար շողշողում էր նրա կնճռապատ, սակավարյուն դեմքին: Թագավորը որոշեց, որ հիմա ժամանակն է վերադառնալ երկրի խնդիրներին: Աստղիկի գնալուց հետո նա Գուրին ասաց հետևյալը:
- Արևմտյան նախարարների դեմ առայժմ ոչինչ մի ձեռնարկիր: Մի քանիսին արտոնություններ կտաս. դա կխարխլի նրանց միասնությունը և որոշ ժամանակ թույլ չի տա միաբան լինել: Աշխույժ բանակցիր պարթևների հետ, խնդրիր նրանց որպես կրտսեր եղբայր և, ի միջի այլոց, հիշատակիր հռոմեացիներին: Մեզ հավատարիմ բոլոր զորքերը հավաքիր Արտաշատում ու մատույցներում. փոքր խմբերով, բայց այնպիսի տարածության վրա, որ կարողանան անմիջապես ի մի գումարվել: Պատրաստվիր դիմավորելու եղբորդ: Շատերին ձեռնտու չէ նրա վերադարձը, առաջին հերթին` քրմապետին, և նա բազում դարաններ ու ծուղակներ կսարքի: Ի տես ամենքի շքեղ հագնված զորքեր կդնես այն ճանապարհին, որը կհայտարարես եղբորդ գալստյան ուղի, իսկ նրա վերադարձը կապահովես մեկ այլ ճանապարհով: Արտաշատի հրապարակում մունետիկը թող գուժի իմ մահվան բոթը: Դա հեռու չէ ճշմարտությունից և կխառնի մեր թշնամիների հաշիվները: Մեծ Հայքի գահն ազատ է, օրինական թագաժառանգը` հեռվում... Շատերը կուզենան հարմարավետ տեղավորվել Արտաշես թագավորի գահին, ուրիշներն` իրենց մարդկանց նստեցնել: Հանգամանքներն ամեն օր փոփոխական կլինեն: Երբ ուժեղ կլինես, զգույշ շուրջբոլորդ նայիր և դարան մտնելով` կործանիր ամենալկտի թշնամուդ: Առյուծ ձևացիր, երբ թույլ ես, և նույնիսկ հարազատիդ մոտ ի ցույց մի դիր անկարողությունդ: Լուր տարածիր, թե թագաժառանգը գալիս է` հսկայական զորքի գլուխն անցած, և իմիջի այլոց նշիր, որ Մեծ Հայք է գալու` սկզբնապես այցելելով երկրի արևմտյան նախարարությունները: Դրանից հետո կրկին արտոնություններ խոստացիր նախարարներից ոմանց և սպասիր: Արդեն հասկացար, որ այդ խոստումներից ոչ մեկը չես կատարի: Եթե Միհրդատ Արշակունին օգնության դիմաց հող պահանջի, վաճառականի պես չտարվեք սակարկելով: Կենտրոնանալով արևմտյան սահմանին, տասնապատիկը կհատուցենք հարավում կորցրած հողերի դիմաց... Միհրդատ Արշակունին իմ անձնական թշնամին է, երբեք չեմ ների նրան: Սակայն իմ մահից հետո նա պետք է Մեծ Հայքի բարեկամը դառնա: Ավելի լավ է որոշ ժամանակ կախված ձևանալ պարթևներից, քան մաս-մաս անել տերությունը: Հավատա՛, մեր երկրի թուլությունը թվացյալ է: Մեծ Հայքը վաղուց մեծ պատերազմի մեջ չի եղել: Մեր լեռներն այլևս նեղ են իմ ժողովրդի համար, ինչպես մանկան համար` օրօրոցը: Ուժեղ ու եռանդուն ձեռք է անհրաժեշտ: Եթե տարիքս և հիվանդությունը չխանգարեին, շատ երկրներ կնվաճեի: Հիշի՛ր, ամենակարևորը եղբորդ բարեհաջող վերադարձն է...
Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև հաջորդ օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Երեք օր անց Մեծ Հայքի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ: