PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսման որակը «ԵԿՏԱ»-ում։ Ո՞վ կարող է խորհուրդ տալ



jannes
28.09.2010, 10:27
Ողջույն բարեկամներ,

Ես մտադիր եմ հեռակա կարգով ուսանել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում»։ Որևէ մեկը փորձառություն ունի՞ այս համալսարանում ուսանելու հետ կապված։ Ի՞նչ եք լսել, ի՞նչ գիտեք։ Ցանկանում եմ իմանալ, ի՞նչ մակարդակի վրա է այստեղ ուսուցումը։

Գիտեմ, որ այն ստեղծվել է ԵՄ և ՀՀ միջկառավարական որոշմամբ, սակայն վստահ չեմ թե դա երաշխավորում է կրթության բարձր որակը։ Քանի ես որ արդեն 26 եմ, և մտադիր եմ ուսումը համատեղել երկու-երեք աշխատանքների հետ (պատկերացրեք...), չեմ ուզում դա անել միջակ մակարդակի կրթության համար։

Ցանկացածս մասնագիտությունը «միջազգային հարաբերություններն» է։ Ճիշտն ասած, ես ցանկանում էի թարգմանչություն կամ լեզվաբանություն ուսանել, ավելի կոնկրետ՝ «լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», սակայն ցավոք ոչ մի բուհ Հայասատանում հեռակա կարգով այս տարբերակներից ոչ մեկը չի տրամադրում։

Սկզբում ցանկանում էի ԵՊՀ դիմել, բայց ուշացրեցի։ Հիմա մտածում եմ. «գրողը տանի, որտե՞ղ դիմել, որ հետո չփոշմանեմ, գումար չվատնեմ»։

Եվ խնդրում եմ պատմել, ընդհանրապես ի՞նչ փորձառություն ունեք հեռակա ուսուցման հետ կապված։

Շնորհակալություն ձեր արձագանքների համար։
Ջերմ ողջույններով՝
Յաննես