PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Android հեռախոսներում

Էջեր : [1] 2

ArmSOAD
27.09.2010, 15:54
Սիրելի ակումբեցիներ:
Ինչպես գիտենք վերջապես Հայաստան են մտել HTC հեռախոսներ` Android օպերացիոն համակարգով: Անձամբ ես ձեռք եմ բերել HTC Hero Android 1.5 (upgraded to 2.1) ու շատ գոհ եմ:
Բայց, ինչպես յուրաքանչյուր հայ, մայրենի լեզուս շատ եմ սիրում :love, ու զգում եմ դրա պակասը հեռախոսիս մեջ :( : Մի քիչ մանրամասնեմ:
Ուրեմն էս Google-ը ցավոք մինչ այսօր չի մտցրել հայոց լեզուն HTC Android-ների հիմնական լեզուների ցանկի մեջ, որի պատճառով կամայական հայերեն տեքստ բացելուց, լինի դա ինտերնետում, թե Word document, տեսնում ենք մի շարք վանդակներ :(: Փորփրելով ինտերնետը` պարզեցի, որ խելոք մարդիկ արդեն դզեվեր են գտնում խնդրի լուծման համար :8
Լուծման տարբերակ
Ֆոնտեր

Երևի ամենատրամաբանական լուծումը հեռախոսի հիմնական ֆոնտի փոփումն է: Այսինքն գտնում ենք մի հարմար Unicode ֆոնտ` հայերենի պարունակությամբ, ու դնում ենք DroidSerif.ttf ֆոնտի փոխարեն: Այ այստեղ առաջանում է խնդիր: Հեռախոսը թույլ չի տալիս system folder-ի մեջ գրել: :8
Էս հարցնել են լուծում մարդիկ: Հեռախոսը "root" են անում: Ինչքան հասկացա բարդոտ գործողություն է, որը format-ներ անելուց հետո ավելի հին միջուկով OS է գցում հեռախոսիմեջ, ընդ որու Hack-արած, ու ձեռքի հետ բացում է Android-ի մի շարք հնարավորություններ:
Սրանից հետո կարող ենք ֆոնտերը փոխել ու տեսնել հայերեն տառերը: Բայց փաստորեն մեր սիրուն, թարմ Անդրոիդիկին կորցնում ենք :( Կարող ենք վերականգնել միայն Hack արած տարբերակով: Այս միտքը անձամբ ինձ հեչ դուր չի գալիս:
Բայց եթե դուք ուզում եք ռիսկի դիմել, ինտերնետում բազմաթիվ ուղեցույցներ ու տեսանյութեր կան, որոնք կօգնեն և' "root" անել, և' ֆոնտերը փոխել:

Օրինակ այստեղ` http://hackerthedude.blogspot.com/2010/02/how-to-root-your-android-phone-tutorial.html

Ստեղնաշար

Ենթադրենք կարողացել ենք հայերեն ֆոնտերը մտցնել մեր հեռխոսի մեջ: Հիմա հարց է ծագում` ո՞նց գրենք: Դա իրականացնելու համար երևի միակ գոյություն ունեցող ձևը նոր ստեղնաշարն է: Կա մի ծրագիր (application), որով կարելի է լրացուցիչ լեզուներուվ ստեղնաշարեր ավելացնել:
Անունն է AnySoftKeyboard: Կարելի է բեռնել Android Market-ից կամ համակարգչով այստեղից` http://handheld.softpedia.com/get/System-Utilities/Enhancements/AnySoftKeyboard-78971.shtml
Սրանից հետո պետք է բեռնել վերջերս Market-ում հայտնված հայերեն ստեղնաշարը`
Armenian Language Pack for AnySoftKeyboard կամ` http://handheld.softpedia.com/get/Educational/Languages/Armenian-Language-Pack-for-AnySoftKeyboard-104603.shtml

Ահա և վերջ: Իհարկե այս ամենը անելուց ձեր հեռախոսը փչանալու ռիսկի տակ է հայտնվում :P, զգույշ եղեք: Ու խնդրում եմ արձագանքեք այս գրառմանը, եթե արդեն փորձարկել եք ;)

Հաջողություն եմ մաղթում :victory:

---------- Ավելացվել է՝ 16:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:49 ----------

Գրեցի ու միանգմից մի ուրիշ տարբերակ գտա, կարծես ավելի հեշտ է իրականացվում: Այսինքն էլի "root" արվում է, բայց հնարավորություն կա վերականգնվել: Կարճ ասած` application կա, որը սև գործը անում է :) Հեսա լինքը` http://maketecheasier.com/root-android-phone-without-voiding-warranty/2010/08/13

ArmSOAD
05.10.2010, 19:11
Լավ, ժողովուրդ, ինչքան հասկացա ոչոք ռիսկի դիմելու ցանկություն չունի: Բացի ինձնից :B
Կարճ ասած, շնորհավորեք ինձ, Հերոսս հայերեն սովորեց :oy Հիմա մանրամասն ասեմ ոնց եմ դա հաջողացրել: Կարծում եմ, որ հատկապես "HTC Hero"-ների համար ունիվերսալ մեթոդ է: Բայց ամեն դեպքում, ռիսկի գործոն միշտ էլ կա ;) Դե, սկսենք:

Ինչ մեզ պետք կգա

Նախ, պետք է հեռախոսի վրա ստանանք "root access" և "superuser" հնարավորություններ, ինչի համար մեզ պետք կգա Universal Androot ծրագիրը: Հետո կօգտագործենք command prompt-ի պես մի բան հեռախոսի վրա` Android Terminal Emulator: Այս երկուսը կարող եք գտնել այստեղ` http://rapidshare.com/files/423268461/Root_SU.zip

Հայերենի համար մեզ պետք կդա որևէ unicode ֆոնտ: Օրինակ Sylfaen.ttf: Մեզ պետք է նաև ստեղնաշար` AnySoft Keyboard: Սրանք կգտնեք այստեղ` http://rapidshare.com/files/423268396/Keyboard_font.zip
Հիմա ամենա կարևորը: Հիմանական գործը անելու ենք համակարգչի օգնությամբ, ինչի համար մեզ պետք է "Android Developer SDK": Սա android ծրագրեր գրելու գործիքների հավաքածու է: Այն կարելի է բեռնել այ այստեղից` http://developer.android.com/sdk/index.html
Նույն տեղում կիմանաք, թե ինչպես այն տեղադրել ու աշխատացնել: Աշխատեցնելուց հետո ծրագիրը կառաջարկի ձեզ լրացուցիչ գրադարաններ ու էմուլյատորներ քաշել, բայց եթե չեք պատրաստվում Application-ներ գրել, կարող եք հանքիստ այդ առաջարկը հերքել ;) Թե չէ ինտերնետի մեծ ծախս կանեք:

"Root Access"-ի ստացում

Հեռախոսը կպցնում ենք կոմպին USB լարով: Նշում ենք, որ կապը լինի "Data Storage": Այս գրառումից քաշած .zip-երի բոլոր .apk ընդլայնումով ֆայլերը գցում ենք sd քարտի վրա: Հեռախոսի միջից դրանք աշխատացնում ենք: USB կապը դարձնում ենք "Charge Only":
Բացում ենք Universal Androot ծրագիրը: Ընտրում ենք մեր հեռախոսի ՕՀ-ի վերսիան ու սեղմում ենք ROOT: Ծրագիրը մեզ կասի, որ հաջողությամբ իր գործն արել է :ok
Շնորհավորում եմ, ձեր հեռախոսն ունի "Root access" :hands
Ֆոնտի բեռնում

Սկսենք ամենա պատասխանատու մասը: Հեռախոսի վրա մտնում ենք Settings > Applications > Development > Usb Debugging:

Կոմպի վրա բացում ենք cmd.exe-ն: Ենթադրենք, թե "Android SDK"-ն քաշելուց հետո այն extract եք արել Desktop-ի վրա: Եթե ոչ, կփոխվի միայն առաջին հրամանը, որտեղ կնշեք ճշգրիտ հասցեն: Մնացած ֆայլերն էլ ենք գցում Desktop-ի վրա: Սկսում ենք հերթով գրել հետևյալ հրամանները:

> cd C:\Users\VJ\Desktop\android-sdk_r07-windows\android-sdk-windows\tools
> adb devices

Բերված ցանկի մեջ գտնում ենք մեր հեռախոսի սերիալ համարը: Դիցուք այն SNum է:

> adb -s SNum push C:/Users/VJ/Desktop/DroidSans-Regular.ttf /sdcard/DroidSans-Regular.ttf
> adb SNum shell
$ su
# mount -o rw,remount -t yaffs2 /dev/block/mtdblock4 /system
# cat /sdcard/DroidSans-Regular.ttf > /system/fonts/DroidSans-Regular.ttf
# sync
# reboot

su հրամանից հետո հեռախոսը թույլատվություն կհարցնի Superuser դառնալու համար: Կտանք "այո":
Հեռախոսը կվերաբեռնվի ու...:ok վերջ:Կարող ենք նորից մտնել Universal Androot ու վերականգնվենք` սեղմելով Unroot: Անջատենք նաև USB debugging-ը:

"Ահա և վերջ". ասաց մի ծեր ու իմաստուն ձի` տեսնելով առաջին ավտոմեքենան: :D Վայելեք հայոց լեզուն:
Ստեղնաշարից օգտվելու համար մտեք Settings > Language and keyboard > AnySoftKeyboard -ի մոտ նշում ենք: Որրէ տեղ հայերեն գրելու համար գրելու Textbox-ի վրա սեղմած պահեք, հայտնված մենյույում ընտրեք Input method ու ընտրեք մեր ստեղնաշարը: Եթե հայերեն ստեղնաշարը չգա, մտեք Settings > Language and keyboards > AnySoftKeyboard Settings > Keyboard > Հայերեն չորս շարքով:
Զգուշացնեմ, որ ստեղնաշարը թերություններ ունի: Որոշ տառեր բացակայում են: Բայց հուսանք, որ թերությունները կամաց-կամաց կանհետանան :)

49964 49965 49966

ԴԵ ՎԵՐՋ: Կամայական հարցի դեպքում դիմեք:

ArmSOAD
08.10.2010, 16:47
Ավելացնեմ, որ այս մեթոդը ամենայն հավանականությամբ կաշխատի այն բոլոր Անդրոիդ հեռախոսներ համար, որոնց վրա աշխատում է Universal Androot ծրագիրը:
Ահա դրանց ցանկը`

Google Nexus One (2.2)
Google G1 (1.6)
HTC Hero (2.1)
HTC Magic (1.5) (Select Do not install Superuser)
HTC Tattoo (1.6)
Dell Streak (2.1)
Motorola Milestone (2.1)
Motorola XT701
Motorola XT800 (2.1)
Motorola ME511
Motorola Droid (2.01/2.1/2.2 with FRG01B)
Sony Ericsson X10 (1.6)
Sony Ericsson X10 Mini (1.6)
Sony Ericsson X10 Mini Pro (1.6)
Acer Liquid (2.1)
Acer beTouch E400 (2.1)
Samsung Galaxy Beam
Vibo A688 (1.6)
Lenovo Lephone (1.6)
LG GT540 (1.6)
Gigabyte GSmart G1305

Իսկ այս հեռախոսների վրա նունիսկ մի փորձեք` չի աշխատի.

Samsung i9000 / i6500U / i7500 / i5700
Motorola ME600 / ME501 / MB300 / CLIQ XT
Motorola 2.2 FRG22D
Archos 5
HuaWei U8220
HTC Desire / Legend / Wildfire (/system Can not write, But we can rely on Soft Root)
HTC EVO 4G / Aria
SonyEricsson X10i R2BA020
myTouch Slide

Chilly
23.12.2010, 11:10
Իմ HTC Wildfire ճստլոն արդեն հայերեն կարդում ու գրում է :)
Ամենայն մանրամասնությամբ ներկայացնում եմ թե ինչպես եմ կազմակերպել նրա տառաճանաչությունը.
(բոլոր գործողությունները բերված են կոնկրետ HTC Wildfire-ի համար)
Առաջին հերթին պետք է հեռախոսը բեքափ անել, (որպեսզի հետագայում հնարավոր լինի վերադարձնել գործարանային վիճակը, երաշխիքային սպասարկման և այլնի համար)… Դրա համար անջատում ենք հեռախոսը, ապա ձայնի իջեցնելու կոճակը սեղմած միացնում, այն մտնում է մենյու: Մի քիչ սպասում ենք, որպեսզի load անի որոշ պարամետրեր, ապա ձայնի կոճակով իջնում ենք recovery, անջատելու կոճակով ընտրում, այնտեղից մտնում ենք nandroid -> backup, ապա սպասում եք այնքան, մինչև ավարտվի, և ապա reboot: backup-ը պաhվում է clockworkmod ֆոլդերում, չիպի մեջ, կարող եք ջնջել չիպից ու գցել կոմպի մեջ:

Քաշում ենք unrevoked ծրագիրը

v3.21 (http://downloads.unrevoked.com/recovery/3.21/reflash_package.exe)

Ցուցումներ

HBOOT 0.80 (կամ ցածր) և ROM 1.14.xxx.x (կամ ցածր):

Կարող եք ինֆորմացիա ստանալ և այստեղից (http://forum.androidfan.ru/index.php?showtopic=3419&st=80&p=30494&#entry30494)

1. Քաշած արխիվը բացում ենք ինչ-որ տեղ (ցանկալի է` C դիսկի վրա)

2. Քաշում ենք հետևյալ դրայվերը. android-usb-driver.zip (http://www.unrevoked.com/rootwiki/lib/exe/fetch.php?hash=908951&media=http%3A%2F%2Fwww.unrevoked.com%2Frecovery%2Fandroid-usb-driver.zip)

3. Տեղադրում ենք վերջին վիպուսկ HTC Sync ծրագիրը. Նրա հետ ավտոմատ տեղադրվում են 2 դրայվեր.
- HTC BMP USB Driver
- HTC Driver Installer
Միացնում ենք հեռախոսը կոմպին, դնում HTC Sync ռեժիմի վրա, սպասում, մինչև բոլոր դրայվերները ճանաչի ու ասի որ սաղ լավա :)
Ապա հեռախոսն անջատում ենք, HTC Sync-ն անինսթալ ենք անում, կոմպում թողնելով այդ երկու դրայվերները, ցանկալի է կոմպը դրանից հետո ռեսթարթ անել:

Ապա տեղադրում ենք նախապես քաշված դրայվերը.
ա) Դրա համար անջատում ենք հեռախոսը, ապա ձայնի իջեցնելու կոճակը սեղմած միացնում, հետո կպցնում կոմպին,
բ) Մտնում ենք Device Manager և այնտեղ գտնում Android 1.0-ն, որի դրայվերը փոխոում ենք նախապես քաշած android-usb-driver.zip-ի միջի դրայվերներով
գ) հեռախոսը ռեստարտ ենք անում (առանց սեղմած կոճակի)

4. Մտնում ենք 1-ին պունկտում պապկան, որտեղ լցրել ենք արխիվի պարունակությունը, թողարկում ենք reflash.exe-ն, հեռախոսն ինքն իրեն ռեստարտ կլինի, ծրագրի պատուհանում (ներքևի մասում) կփոփոխվեն տարբեր հաղորդագրություններ պրոցեսի ընթացքի մասին… Ընթացքում կարող է հայտնվել դրայվերների որոնման պատուհանը, դրայվերները նույն պապկայում են, ինչ 2-րդ պունկտի դեպքում

5. Ապա համբերատար սպասում ենք, մինչև հայտնվի սև պատուհան, մեջը գրված ClockworkMod Recovery և այնտեղ ընտրում ենք reboot system now կետը

6. Վերջ, հիմա դուք Root access ունեք :)

Ուշադրություն. HBOOT 0.80.0007; 0.80.0008 և ROM 1.25.405.1; 1.28.1107.1-ի համար

ամեն ինչը ճշգրիտ նույնը, միայն թե քաշում ենք հետևյալ (http://forum.androidfan.ru/attach/post/3319/boot.rar) արխիվը (ֆայլը քաշելու համար պետք է գրանցված լինել կայքում) և նրա մեջ եղած ֆայլը դնում ենք reflash.exe-ն պարունակող պապկայի մեջ...

Մաս 2 - ֆոնտերի տեղադրում

Քաշում ենք հետևյալ ֆայլը (http://rapidshare.com/files/438834557/install.zip)

Տեղադրում

1. Պատճենում ենք քաշված ֆայլը հեռախոսի sd card-ի վրա (չիփի մեջ :))
2. Անջատում ենք հեռախոսը, միացնելով սեղմված «ձայն ներքև» կոճակով
3. Մտնում ենք Recovery > install zip from sdcard > choose zip from sdcard.
4. Գտնում ենք այնտեղ install.zip, սեղմում ենք դրա վրա և ապա սեղմում yes
5. Վերադառնում ենք մենյու և reboot system now.

Ծանոթություն. install.zip-ի մեջ ես դրել եմ tahoma և tahomabold ֆոնտերը, եթե կցանկանաք, որ ձեր հեռախոսի մեջ այլ ֆոնտ լինի, ապա install.zip-ի system/fonts պապկայում եղած ֆոնտերի անուններով համապատասխանաբար overwrite արեք ձեր նախընտրած ֆոնտի regular-ն ու bold-ը…

Շնորհավորում եմ :)

Մաս 3 - Հայերեն ստեղնաշար (օգտվել եմ այստեղից (http://ovanitas.livejournal.com/7464.html))

1. Անդրոիդակիր հեռախոս կպցնում ենք USB-ին: Հեռախոսի մեջ կպցնում ենք (mount) USB-ն, այնպես, որ համակարգչի մեջ երևա շարժական դիսկը:
2. Հեռախոսի մեջ մտնում ենք android market ու փնտրում ու տեղադրում ենք anysoftkeyboard-ը:
3. Հեռախոսի մեջ մտնում ենք android market ու փնտրում ու տեղադրում ենք AnySoftKeyboardLanguagePackArmenian-ը:
4. http://softkeyboard.googlecode.com/svn/wiki/howto/langAndKeyboard_fw2.png
http://softkeyboard.googlecode.com/files/enable_anykeyboard.png
http://softkeyboard.googlecode.com/files/ime_warning.png
http://softkeyboard.googlecode.com/files/messaging_screenshot.png
http://softkeyboard.googlecode.com/files/messaging_long_press.png
http://softkeyboard.googlecode.com/files/IME_selection.png

Ռուֆուս
28.12.2010, 11:22
Ատում եմ Մուշոյին ամբողջ սրտով ու հոգով :angry

Հ.Գ. Եթե ձեր HTC Wildfire-ը առանց root անելու update եք արել Android 2.2, ապա մոռացեք հայերենի մասին, վերը նշված մեթոդը այլևս չի գործի: Բացի դրանից 2.2-ը դեռևս հնարավոր չէ root անել, էնպես որ պետք է սպասեք, մինչև դրա ձևը գտնեն:

Իսկ հիմա Մուշոն իր հեռախոսով համ հայերեն ա գրում, համ կարդում, իսկ ես :cry

Chilly
28.12.2010, 12:04
Առաջին հերթին պետք է հեռախոսը բեքափ անել, (որպեսզի հետագայում հնարավոր լինի վերադարձնել գործարանային վիճակը, երաշխիքային սպասարկման և այլնի համար)… Դրա համար անջատում ենք հեռախոսը, ապա ձայնի իջեցնելու կոճակը սեղմած միացնում, այն մտնում է մենյու: Մի քիչ սպասում ենք, որպեսզի load անի որոշ պարամետրեր, ապա ձայնի կոճակով իջնում ենք recovery, անջատելու կոճակով ընտրում, այնտեղից մտնում ենք nandroid -> backup, ապա սպասում եք այնքան, մինչև ավարտվի, և ապա reboot: backup-ը պաhվում է clockworkmod ֆոլդերում, չիպի մեջ, կարող եք ջնջել չիպից ու գցել կոմպի մեջ:

Պարզվեց, կոնկրետ HTC Wildfire հեռախոսի համար բեքափը հնարավոր չէ, քանի դեռ root չես արել, էնպես որ, միանգամից անցեք ռութին, իսկ Ռուֆուսը դեռ մաքրում է ու մաքրում :D

Norton
29.12.2010, 01:46
Իսկ Սամսունգ հեռախոսների դեպքում էս մեթոդը գործումա՞

Chilly
29.12.2010, 09:41
Իսկ Սամսունգ հեռախոսների դեպքում էս մեթոդը գործումա՞

Դե հնարավոր ա նույն մեթոդը չգործի, բայց ուրիշ մեթոդ կճարենք ;) Ի՞նչ մոդել ա...

Հ.Գ. Ու ընդհանրապես, ժող, ով անդրոիդ հեռախոս ունի, մոդելները էստեղ գրեք, հայաֆիկացման ձևեր ման գամ :)

Norton
29.12.2010, 12:15
Դե հնարավոր ա նույն մեթոդը չգործի, բայց ուրիշ մեթոդ կճարենք ;) Ի՞նչ մոդել ա...

Հ.Գ. Ու ընդհանրապես, ժող, ով անդրոիդ հեռախոս ունի, մոդելները էստեղ գրեք, հայաֆիկացման ձևեր ման գամ :)

Samsung galaxy s, ինտերնետում մի հատ խառը ձև գտել էի, բայց ասում էր ռիսկ կա, որ հեռախոսը դրանից հետո էլ չի աշխատի, դրա համար ռիսկ չեմ անում:

Chilly
29.12.2010, 12:37
Samsung galaxy s, ինտերնետում մի հատ խառը ձև գտել էի, բայց ասում էր ռիսկ կա, որ հեռախոսը դրանից հետո էլ չի աշխատի, դրա համար ռիսկ չեմ անում:

Չգիտեմ ինչ ձև էիր գտել, բայց ընկերոջս գալաքսին արել ենք root ու նորմալ էլ աշխատում ա, իսկ էդ քո ասած ռիսկը բոլորն էլ գրում են, որովհետև դա իրոք կա, ուղղակի հիմնականում ոչ մեկի հեռախոսն էլ չի փչանում :) Մի բան էլ, ռութ արած հեռախոսը գարանտիայից դուրս ա գալիս ավտոմատ, դրա համար են հիմնականում շեշտում, որ все на ваш страх и риск

Հայկօ
29.12.2010, 19:30
Զուտ ակադեմիական հետաքրքրությունից դրդված հարցնեմ. իսկ գործարանային ստեղնաշարը ուղղակի խմբագրելու / նոր դասավորություն ավելացնելու տարբերակ չկա՞: Sens-ի դիֆոլթ ստեղնաշարը շատ ա դուրըս գալիս:

Ու մեկ էլ՝համապատասխան համբերություն ունենալու դեպքում պիտի որ հնարավոր լինի հիմնական տառատեսակի մեջ ուղղակի հայերեն նշանները ավելացնել, չէ՞ (տառատեսակը լրիվ փոխելուց խուսափելու համար):

Ռուֆուս
29.12.2010, 19:50

2-րդը հնարավոր ա, կարելի ա վերցնել Tahoma, Sylfaen կամ Arial-ի հայերեն սիմվոլները ու ավելացնել Droid Sans, Droid Sans Bold ֆոնտերին: Բայց պետք ա սպասենք, մինչև մեկնումեկը ուզենա սա անել :))

Իսկ ստեղնաշարը դժվար թե, որովհետև default ստեղնաշարը 3 տողանի ա, ինչը ունի ընդամենը 26 ստեղն + 2 ստեղն կետադրության համար: Իսկ AnySoftKeyboard-ի հայերենը ունի 4 տող՝ 35 ստեղն + 4 ստեղն կետադրության համար, որը նույնպես կարելի ա տառերի համար օգտագործել ու արդյունքում մի կերպ հայերենի 39 տառերը կխցկվեն ստեղնաշարի վրա (մի քանի տառ երկար սեղմելուց հետո են երևում): Համ էլ AnySoftKeyboard-ը գցելուց հետո կարաս ընտրես default-ով գրես, թե դրանով, էնպես որ սա էդքան էլ էական չէ:

Chilly
25.01.2011, 15:47

Ռուֆ ինչ էլ դրել էս սաղ տեսականորեն ուսումնասիրել ես :D :D

ArmSOAD
27.01.2011, 00:44
Դե որ սենց խորացել ենք, ես ավելացնեմ այն ամենը ինչ գիտեմ: :)

Հայտնի փաստեր

Նախ, հայերեն տառերը տեսնելու միակ միջոցը ներդրված ֆոնտերը փոխելն է:

Դրա համար էլ միարժեքորեն պետք է ROOT ACCESS. Այ սա արդեն խնդիրներ կառաջացնի:

Անդրոիդ 2.1 և ցածր ՕՀ-երը կարելի է մի click-ով ռութ անել՝ օգտագործելով Universal Androot, z4Root և նման այլ application-ներ:

Անդրոիդ 2.2 -ից սկսած, Root անելը դժվարացել է, բայց անհնար չէ: Universal Androot-ը գործը կանի որոշ հեռախոսների վրա: Տես 2-րդ գրառումը:

Անդրոիդ 2.3-ի համար հայտնի չի արագ ու հեշտ Root -ի միջոց: Ու գնալով դժվար կլինի դա անել:

HTC Sence-ի ստեղնաշարը ձևափոխել, կամ նրան նոր լեզու ավելացնել հնարավոր չէ, քանի որ դա իրենց օֆիցիալ ստեղնաշարն է, և փոփոխվում է միայն ՕՀ update-ի ժամանակ:

Market-ում գոյություն ունի միայն մի լրացուցիչ ստեղնաշար, որը ունի հայերեն շարվածք: Դա AnySoftKeyboard-ն է: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող նորը գռել: Անձամբ ես պատրաստվում եմ դա անել:

Ընդհանրապես, ես խորհուրդ եմ տալիս, ամեն մի լուրջ փոփոխություն անելուց առաջ հեռախոսը backup անել: Նույնիսկ հենց սկզբից մի հատ արեք, որ անհրաժեշտության դեպքում վերադառնաք սկզբնական վիճակի: Բայց դա էլ կարող է դժվարություններ առաջացնել: :8

Ես դրա համար մի հատ առանձին թեմա կբացեմ, ու իմ անձնական փորձի մասին կգրեմ: Լինկն էլ ստեղ կբերեմ ;)

ArmSOAD
27.01.2011, 00:54
Հա, ավելացնեմ, որ 3-րդ գրառման մեջ նշված այն հեռախոսները, որոնք սպասարկվում են Universal Androot-ի կողմից, հեշտ Root են արվում: Իսկ ֆոնտ փոխելը ավելի հեշտ է, քան գրել եմ: Ւնդհմենը պետք է Market-ից բեռնել Super Manager ծրագիրը, բացել այն, Superuser-ի հարցին պատասխանել "Այո" և նրա միջեցով SD Card-ում գցած ֆոնտերը copy-paste անել system/fonts պապկի մեջ:

ArmSOAD
27.01.2011, 01:34
Նախ, Backup գործողությունը հեռախոսի ներքին հիշողուփյան պարունակությունը՝ որպես տվյալներ, copy է անում հատուկ ֆորմատով (img ֆայլեր, որոնք նման են Nero-ի դիսկ պատկերին) հեռախոսի արտաքին հիշողության՝ SD-Card-ի վրա: Դրանք հետո հնարավոր է վերականգնել:

Ուստի գործը սկսելուց առաջ համոզվեք, որ քարտի վրա մոտ 500ՄԲ տեղ կա:

Backup անելու ամենատարածված ու ապահով գործիքը "Nandroid Backup"-ն է: Այն հասանելի է հեռախոսի recovery menu-ից:

Անջատեք հեռաղոսը:

Սեղմած պահելով Home կոճակը, միացրեք այն:

Սա ձեզ կբերի recovery menu:
Եթե մենյու չբացվի, երևա սև էկրան, կամ սովորականի պես միանա, ուրեմն դուք recovery չունեք: :think Հարցը կարելի է լուծել HTC Hero-ի համար այցելելով այստեղ՝ http://4pda.ru/forum/index.php?showtopic=210972&st=0
Այլ հեռախոսների համար google որոնել "recovery image հեռախ. մոդել":

Եթե հաջողվեց մտնել recovery menu, արդեն գործը հեշտ է ;)
Մենյու-ի ցանկում գտեք Backup/Recovery : Մտեք մերը: Այստեղ կգտնեք բեքափի մի քանի տարբերակ: Ցանկալի է ընտրել Nandroid Backup : Եթե ուզում եք, որ ձեր քարտի վրա գցած application-ներն ել պահվեն, ընտրեք Nandroid Backup + ext :

Սպասեք մի 3 րոպե, և կստանաք հաղորդագրություն բարեհաջող ավարտի մասին: Կարող էք բութ անել հեռախոսը, և քարտի վրա կտեսնեք nandroid պապկա,որը կարելի է պահել կոմպ-ի վրա: :B

Որ մի օր գիշերով քնաթաթախ չմտնեմ ստեղ, կմանրամասնեմ "recovery image" գցելու անհրաժեշտությունը, պայմաններն ու հետևանքները ;)
Ու մի վախեցեք, ռիսկով :ok Ես դեռ պատրաստվում եմ պատմել ոչ օֆիցյալ ՕՀ գցելու մասին :P

ArmSOAD
02.02.2011, 16:04
"Հերոսի" ու "ՎայրիԿրակի" հարցերը կարծես լուծել ենք: Հիմա անցնենք Samsung Galaxy S հեռախոսին:
Զգուշացնեմ, որ ես անձամբ այս մեթոդը չեմ փորձել, բայց ինչքան հասկանում եմ շատերը գոհ են :) :
Ուրեմն սկսեցինք:

Եթե ձեր Անդրոիդը 2.1 է, ապա քաշեք այս ֆայլերից որևէ մեկը՝
Rapidshare (http://rapidshare.com/files/408432328/update.zip)| Hotfile (http://hotfile.com/dl/56813198/02df8c3/update.zip.html) | Filesize: 1.2 MB
Եթե ձեր Անդրոիդը 2.2 է, ապա քաշեք այս ֆայլը (http://www.multiupload.com/6OU2AGRSOD):

Հեռախոսի մեջ նշեք "Mass Storage"-ը այստեղից՝ Settings –> About phone –> USB Settings –> Mass Storage

Հեռախոսը USB լարով միացրեք կոմպին ու ընտրեք USB Storage-ը՝ բացելով հեռախոսի notifications բաժինը և ընտրելով USB connected:

Տեղափոխեք արդեն քաշած update.zip ֆայլը Galaxy S-ի հիմնական պապակայի մեջ (օր. D:\ ):

Անջատեք Galaxy S-ը և հանեք USB լարը:

Միաժամանակ սեղմեք Home, Volume+(ձայնի բարձրացում) և Power կոճակները:
Հեռախոսը կմիանա Android System Recovery ռեժիմով:

http://www.techlivez.com/wp-content/uploads/2010/07/IMG_0809.jpg

Ձայնի ղեկավարման կոճակների օգնությամբ կանգնեք apply sdcard: Update.zip տողի վրա ու սեղմեք Home-ը:

Սիստեմը ինչ-որ գործեր կանի ;) ու ռեստարտ կլինի: Եթե ռեստարտ չլինի, ինքներդ ընտրեք Reboot system now:

Վերջ, "Գալակտիկան" ունի "արմատային" հնարավորեւթյուններ :hands :
Դրա վառ ապացույցը կլինի ձեր ծրագրերում ավելացած “Superuser permissions”-ը ;) :
ROOT ACCESS պահանջող որևէ ծրագիր աշխատացնելու դեպքում նման մի հարց կստանաք՝

http://www.techlivez.com/wp-content/uploads/2010/07/snap20100722_2330161.png

Ռուֆուս
02.02.2011, 16:07
"Հերոսի" ու "ՎայրիԿրակի" հարցերը կարծես լուծել ենք:

Ուր էր Վարդուշին տենց բախտ :cry2

Վայրիկրակ 2.2-ի համար նորություններ չկա՞ն :cry

ArmSOAD
02.02.2011, 16:24
Ուր էր Վարդուշին տենց բախտ :cry2

Վայրիկրակ 2.2-ի համար նորություններ չկա՞ն :cry

Չէ Ռուֆ, էդ մեկը դեռ անհասանելի ա, բայց մեր ախպեր XDA-ը աշխատում ա այդ ուղղությամբ: Հուսանք կստացվի...

My World My Space
02.02.2011, 17:07
"Հերոսի" ու "ՎայրիԿրակի" հարցերը կարծես լուծել ենք: Հիմա անցնենք Samsung Galaxy S հեռախոսին:

բա Դեզիռեից ձեն-ձուկ չկա՞..... "երազանքս" երազախաբ ա լինում մանրից.....

ArmSOAD
02.02.2011, 17:35
բա Դեզիռեից ձեն-ձուկ չկա՞..... "երազանքս" երազախաբ ա լինում մանրից.....

Ո՞ր Անդրոիդով ա:

ArmSOAD
02.02.2011, 17:44
բա Դեզիռեից ձեն-ձուկ չկա՞..... "երազանքս" երազախաբ ա լինում մանրից.....

"Unrevoked Rooting App"-ի մեթոդը փորձե՞լ ես: Նման ա Wildfire 2.1-ի դեպքին: Մի հատ էս լինկը նայի՝
http://theunlockr.com/2010/09/20/how-to-root-the-htc-desire-unrevoked-method/

My World My Space
02.02.2011, 18:23
Ո՞ր Անդրոիդով ա:
2.2

ArmSOAD
02.02.2011, 23:09
2.2

Փորձի Unrevoked մեթոդը: Շատ տեղերում կարդացել եմ, որ հեշտ ու հանգիստ աշխատում ա նույնիսկ ափդեյթ եղած Դիզայր 2.2-ի համար: Նախորդ գրածիս լինկով գնա:

Էս մի լինկից էլ են մարդիկ գոհ մնացել ;)
http://smartadopter.wordpress.com/2010/07/21/htc-desire-and-android-2-2froyo-a-brief-guide-to-rooting-and-flashing-roms/

ArmSOAD
09.02.2011, 17:30
My World My Space, այսինքն ստացվե՞ց:

Ինչպես ստանալ ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար
Այց մեթոդը կարծես հաստատվեց ;) ուռռա... :B

My World My Space
09.02.2011, 18:56
My World My Space, այսինքն ստացվե՞ց:

այսինքն չստացվեց...... :(

Norton
09.02.2011, 20:11
Իմ Անդրոիդը արդեն կարդում և գրում է հայերեն, շնորհակալություն ArmSOAD-ին օգնության համար:B

ArmSOAD
09.02.2011, 22:00
Իմ Անդրոիդը արդեն կարդում և գրում է հայերեն, շնորհակալություն ArmSOAD-ին օգնության համար:B

Խնդրեմ Նորտոն ;)

այսինքն չստացվեց...... :(
Որ մասը չի ստացվում:

ArmSOAD
15.02.2011, 22:09
Desire-ից նորություն կա՞:

My World My Space
20.02.2011, 00:30
չկա, լրիվությամբ ռեբութ չի լինում..... :(

Chilly
20.02.2011, 01:27
չկա, լրիվությամբ ռեբութ չի լինում..... :(

Հով, ռեբութ չի, ռութ ա :D

My World My Space
20.02.2011, 01:55
Հով, ռեբութ չի, ռութ ա :D

նույն արտաթորանքն ա..... մեկ ա հայերեն չի կարդում..... :cry

ArmSOAD
20.02.2011, 12:25
Օֆ դե, հեսա կբռնեմ մամայիս Դիզայրին կսովորացնեմ, տեսնեք որ լինում ա ;-)

My World My Space
20.02.2011, 13:30
Օֆ դե, հեսա կբռնեմ մամայիս Դիզայրին կսովորացնեմ, տեսնեք որ լինում ա ;-)

Որ սովորացնես, հարցաշարը մեզ էլ կտաս....:)

ArmSOAD
21.02.2011, 13:42
Որ սովորացնես, հարցաշարը մեզ էլ կտաս....:)

Անպայման ;)

My World My Space
26.02.2011, 16:01
Օֆ դե, հեսա կբռնեմ մամայիս Դիզայրին կսովորացնեմ, տեսնեք որ լինում ա ;-)

Էդ հեռախոսն էլ ա բո՞ւթ... թե՞ դու չես կարում սովորացնես....:)

ArmSOAD
26.02.2011, 19:18
Էդ հեռախոսն էլ ա բո՞ւթ... թե՞ դու չես կարում սովորացնես....:)

Ես շաբաթ շատ զբաղված էի, չեմ էլ փորձել: Բայց հիմա կակռազ ազատ եմ :) Հեսա անցնեմ գործի:

My World My Space
26.02.2011, 19:51
Ես շաբաթ շատ զբաղված էի, չեմ էլ փորձել: Բայց հիմա կակռազ ազատ եմ :) Հեսա անցնեմ գործի:

Հույսով սպասում ենք, հոգով քո հետ ենք.... :))

ArmSOAD
26.02.2011, 20:14
Հույսով սպասում ենք, հոգով քո հետ ենք.... :))

Ինչպես գրեց Unrevoked ծրագիրը՝ "There was a TRIUMPH"!!! :yahoo :yahoo :yahoo
Մոտ 25 րոպեում ռութը ստացա, հիմա բեքափ եմ անում "նավսիակի" ;) Հեսա վերջացնի, ֆոնտերն էլ կփոխեմ ու ամբողջ պրոցեսը կներկայացնեմ հանրությանը :hands :dance

My World My Space
26.02.2011, 21:20

Բա իմը խի՞ չի լինում unrevoked-ով.... :(
կարո՞ղ ա վերսիաների տարբերություն լինի?
Կարա՞ս քոնն ուղարկես, փորձեմ....

ArmSOAD
26.02.2011, 21:38
Բա իմը խի՞ չի լինում unrevoked-ով.... :(
կարո՞ղ ա վերսիաների տարբերություն լինի?
Կարա՞ս քոնն ուղարկես, փորձեմ....

Սպասի, հեսա կգրեմ:

ArmSOAD
26.02.2011, 22:04
Խնդրեմ՝ Desire-ի հայաֆիկացում (http://www.akumb.am/entry.php/1157-Root-Access-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4-HTC-Desire-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-))

Chilly
26.02.2011, 22:24

My World My Space-ի հեռախոսի վրա այս մեթոդը վաղուց արդեն փորձել եմ, չի ստացվում, unrevoked-ը կեսից գրում է, որ հեռախոսի վրա նոր պաշտպանություն է, որ չի կարող ջարդել, փորձել եմ 2.2 անդրոիդը 2.1 դարձնել, էլի չի ստացվում ու հեռախոսի HBOOT-ը վնասվում է, վերականգնել ստացվում է միայն օֆիցիալ պրոշիվկայով... Փորձել եմ հատուկ Desire-ի root-ի համար նախատեսված live CD-ով, էլի չի ստացվում... Էնպես որ միակ տարբերակը մնում է սպասելը unrevoked-ի նոր վերսիային... :(

Հայկօ
26.02.2011, 22:32
Ժողովուրդ ջան, իսկ երբ տեղադրում ես AnySoftKeyboard-ը, դա դառնում է ամբողջ համակարգի դիֆոլթ ստեղնաշա՞րը, թե՞ կարող ես ընտել, որ, ասենք, մենակ բրաուզերը դրանով աշխատի, իսկ մնացած դեպքերում մնա գործարանայինը:

Ի դեպ` անդրոյիդի ռուսերեն ստեղնաշարը հենց չորս տողով է (HTC Sense-ում, համենայն դեպս): Հնարավո՞ր է նման մի բան սարքել հայերենի համար, որպեսզի առանց կողմնակի ծրագրերի՝ միայն գործարանային վիճակով, կարելի լինի հայերեն գրել:

Նկարները վերցրել եմ Mobile Review-ի HTC Desire-ի ռեվյուից.

http://www.mobile-review.com/pda/review/image/htc/desire/scr/scr01.jpg http://www.mobile-review.com/pda/review/image/htc/desire/scr/scr02.jpg

http://www.mobile-review.com/pda/review/image/htc/desire/scr/scr04.jpg http://www.mobile-review.com/pda/review/image/htc/desire/scr/scr03.jpg

Ես հիմա մտմտում եմ Desire S-ի ուղղությամբ :): Նույն Desire HD-ի պլատֆորմն է, մասնավորապես՝ պրոցեսորն ու գրաֆիկան նույնն են (այսինքն՝ մի քիչ ավելի լավը, քան Desire-ինը), էկրանը 3.7" է՝ 4.3"-ի դիմաց, փոխարենը մարտկոցը ավելի տարողունակ է: Android 2.3-ով է: Հույս ունեմ, որ ամռանը մի քիչ ավելի մատչելի կդառնա, ու կառնեմ:

Chilly
26.02.2011, 22:38
Հայկօ, ինչքանով որ ես եմ հասկացել` HTC Sence-ի գործարանային ստեղնաշարի վրա փոփոխություններ դեռ չեն կարողանում անել, իսկ anysoftkeyboard-ը դառնում է դիֆոլթը, հա, բայց ցանկացած պահի շատ հեշտ է input method-ը փոխել...

Իսկ ինչ վերաբերվում է android 2.3-ին, սկի 2.2-ը նորմալ ռութ դեռ չի լինում, հավանականություն կա, որ եթե 2.3 գնես, տևական ժամանակ հայատառության մասին մոռանալու ես :)

Հայկօ
26.02.2011, 22:44
Դե ես հույս ունեմ, որ երբ արդեն գնումը հասունանա, Gingerbread-ի հետ աշխատելու փորձը մարդկանց մոտ մի քիչ ավելի մեծ կլինի, ու դա էլ արդեն «մարսած» կլինեն :): Խոսքը առնվազն վեց ամսվա մասին է: Ի դեպ՝ HTC-ն խոստացել է, որ Android 2.3-ը շուտով (գարնան մեջ) հասանելի կլինի նաև Wildfire-ի, Desire HD-ի ու Desire-ի համար (նույն հերթականությամբ):

ArmSOAD
26.02.2011, 23:34
My World My Space-ի հեռախոսի վրա այս մեթոդը վաղուց արդեն փորձել եմ, չի ստացվում, unrevoked-ը կեսից գրում է, որ հեռախոսի վրա նոր պաշտպանություն է, որ չի կարող ջարդել, փորձել եմ 2.2 անդրոիդը 2.1 դարձնել, էլի չի ստացվում ու հեռախոսի HBOOT-ը վնասվում է, վերականգնել ստացվում է միայն օֆիցիալ պրոշիվկայով... Փորձել եմ հատուկ Desire-ի root-ի համար նախատեսված live CD-ով, էլի չի ստացվում... Էնպես որ միակ տարբերակը մնում է սպասելը unrevoked-ի նոր վերսիային... :(

Բայց տարօրինակ ա, ինչի՞ չի ստացվում: Էս հեռախոսը 2,2-ի ափդեյտ եղած ա, ու հեշտուհանգիստ եղավ...

ArmSOAD
26.02.2011, 23:40
Դե ես հույս ունեմ, որ երբ արդեն գնումը հասունանա, Gingerbread-ի հետ աշխատելու փորձը մարդկանց մոտ մի քիչ ավելի մեծ կլինի, ու դա էլ արդեն «մարսած» կլինեն :): Խոսքը առնվազն վեց ամսվա մասին է: Ի դեպ՝ HTC-ն խոստացել է, որ Android 2.3-ը շուտով (գարնան մեջ) հասանելի կլինի նաև Wildfire-ի, Desire HD-ի ու Desire-ի համար (նույն հերթականությամբ):
Կարծում եմ, պետք ա ավելի ակտիվ պահանջել, որ նոր Անդրոիդում (3.0 Honeycomb) ներդրված հայատառ ֆոնտեր լինեն: Սկսենք քվեարկումից՝ այստեղ (http://code.google.com/p/android/issues/detail?id=4230) ու այստեղ (http://code.google.com/p/android/issues/detail?id=5925)

Հայկօ
27.02.2011, 00:29

Երկուսի աստղիկներն էլ դրել եմ, տեսնենք... :think

Արշակ
27.02.2011, 21:20
Խնդրեմ՝ Desire-ի հայաֆիկացում (http://www.akumb.am/entry.php/1157-Root-Access-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4-HTC-Desire-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-))
Ես հետևյալ կետի վրա լռվեցի.
3. Other devices վերնագրի տակ կտեսնեք "Android 1.0": Նրա վրա աջ քլիք, Update Driver Software

Իմ device manager-ում ոչ "Other devices" կա, ոչ էլ որևէ տեղ "Android 1.0"
Բայց կա սենց բան. «Android USB Devices -> My HTC»
Ի՞նչ անեմ։ :'

My World My Space
27.02.2011, 23:41

Էէէէէէ՜ Արշ ջան, բա ես ի՞նչ ասեմ.... :cry

Chilly
28.02.2011, 09:08
Հովոյի ու Արշակի հեռախոսները նույն խնդիրն է, սպասեք, հենց իմ հեռախոսը :( գտնվի, անռեվոքդի նոր վերսիան ա դուրս գալու... Ռուֆին ա պետք խփել... :(

Ռուֆուս
28.02.2011, 11:46
Հովոյի ու Արշակի հեռախոսները նույն խնդիրն է, սպասեք, հենց իմ հեռախոսը :( գտնվի, անռեվոքդի նոր վերսիան ա դուրս գալու... Ռուֆին ա պետք խփել... :(

Հը՞՞՞, ես ի՞նչ մեղք ունեմ :o

Քո հեռախոսին ի՞նչ ա եղել :8

My World My Space
28.02.2011, 11:50
դո՞ւ մեղք չունես....
արա հենց իմացար քո հեռախոսը չի լինում հայաֆիկացնել, կպար յախիս, որ իմի հետ փոխեի, աչքիցդ հաջորդ օրը ցխվավ, Դիզայըռ առա, քո աչքից չի հայաֆիկացվում, Մուշի հայաֆիկացվածն էլ կորավ....

քեզ կախել ա պետք......:angry

Ռուֆուս
28.02.2011, 11:59

Մեղա մեղա, վառեք ինձ, փոշիներս շաղ տվեք, պրծեք :beee

My World My Space
28.02.2011, 12:05
Մեղա մեղա, վառեք ինձ, փոշիներս շաղ տվեք, պրծեք :beee

քեզ որ վառենք, տակը բան չի մնա....:P

ArmSOAD
28.02.2011, 13:27
Լավ հայեր, պետք չի իրար վառել: հանգիստ, թեթև պասերով, հարցը կլուծվի:
Արշակ, ինձ թվում ա դա նորմալ վիճակ ա: HTC Sync-ը հեռացրե՞լ ես: հլը սա (http://androidforums.com/incredible-all-things-root/173270-universal-windows-usb-drivers-adb-bootloader-disk-drive-htc-sync.html) նայի:

ArmSOAD
28.02.2011, 13:41
Ես հետևյալ կետի վրա լռվեցի.
3. Other devices վերնագրի տակ կտեսնեք "Android 1.0": Նրա վրա աջ քլիք, Update Driver Software

Իմ device manager-ում ոչ "Other devices" կա, ոչ էլ որևէ տեղ "Android 1.0"
Բայց կա սենց բան. «Android USB Devices -> My HTC»
Ի՞նչ անեմ։ :'
Հա իսկ փորձե՞լ ես «Android USB Devices -> My HTC»-ի վրա աջ քլիք, Update Driver Software:

ArmSOAD
28.02.2011, 14:01
Ու էլի մոռացա նշել, որ փոփոխություններ եմ արել tutorial-իս մեջ:
Հատկապես փոխվել են այս տողերը՝

Հեռախոսում մտեք Settings > Applications > Developement > Usb debugging.

Անջատեք հեռախոսը: Սեղմած պահելով ձայնի իջեցման կոճակը՝ միացրեք այն: Կմիանա HBoot մենյուն:

Հեռախոսը իր լարով միացրեք համակարգչին: Սպասեք, որ հեռախոսի էկրանին գրվի HBOOT USB PLUG: Աջ քլիք արեք Computer-ի վրա, մտեք Properties > Device Manager

Other devices վերնագրի տակ կտեսնեք "Android 1.0": Նրա վրա աջ քլիք, Update Driver Software:

Մի հատ սենց փորձի Արշակ:

ArmSOAD
02.03.2011, 21:51
My World My Space-ի հեռախոսի վրա այս մեթոդը վաղուց արդեն փորձել եմ, չի ստացվում, unrevoked-ը կեսից գրում է, որ հեռախոսի վրա նոր պաշտպանություն է, որ չի կարող ջարդել, փորձել եմ 2.2 անդրոիդը 2.1 դարձնել, էլի չի ստացվում ու հեռախոսի HBOOT-ը վնասվում է, վերականգնել ստացվում է միայն օֆիցիալ պրոշիվկայով... Փորձել եմ հատուկ Desire-ի root-ի համար նախատեսված live CD-ով, էլի չի ստացվում... Էնպես որ միակ տարբերակը մնում է սպասելը unrevoked-ի նոր վերսիային... :(

Մուշ, օֆիցյալ պռաշիվկան http://shipped-roms.com-ից ես վերցրե՞լ:

Chilly
03.03.2011, 08:45
Մուշ, օֆիցյալ պռաշիվկան http://shipped-roms.com-ից ես վերցրե՞լ:

Հա, այ էստեղից (http://shipped-roms.com/index.php?category=android&model=Bravo) եմ վերցրել, exe-ներից մեկն է

Ռուֆուս
03.03.2011, 20:26
Ժողովուրդ, շատ լավ նորություն ունեմ :))

Գոյություն ունի սարք, կոչվում ա XTC Clip http://www.xtcclip.com/ որի օգնությամբ հնարավոր է ամբողջությամբ unlock անել գրեթե բոլոր HTC հեռախոսները՝ անկախ օպերացիոն սիստեմից (Windows Mobile, Android) ու անկախ OS-ի վերսիայից ու H-Boot-ի վերսիայից: Unlock անելիս սարքը ջնջում է հեռախոսի ամբողջ security-ն, որից հետո root անելու կարիք չի էլ լինում: Unlock-ի պրոցեսը լրիվ անվնաս է (ի տարբերություն root-ի) ու շատ կարճ է տևում: Սարքի գինը 92.40 ֆունտ է:

Կարո՞ղ եք հետաքրքրվել Սարյանի փոստից, հեռախոսի բիզնեսով զբաղվող մարդկանցից, Unicomp, Remzone խանութներից, էս սարքից Հայաստանում կա՞: Եթե չկա, կարելի ա Սարյանում առաջարկել, որ առնեն, կամ էլ մի քանի հոգով հավաքվենք, փող դնենք, պատվիրենք, հետո էլ կամ մեր սեփական բիզնեսը կբացենք, կամ էլ կծախենք ինչ-որ մեկի վրա :)) XDA ֆորումում ահագին կարդացի, բոլորը գոհ են մնացել ու հիմա բոլորը ընկած իրենց երկրներում XTC Clip են ման գալիս, որ հեռախոսները unlock անեն:

ArmSOAD
04.03.2011, 17:22
մի քանի հոգով հավաքվենք, փող դնենք, պատվիրենք, հետո էլ կամ մեր սեփական բիզնեսը կբացենք, կամ էլ կծախենք ինչ-որ մեկի վրա
Բայց էս լավ գաղափար ա գիտե՞ս :hands

Ռուֆուս
04.03.2011, 17:25
Բայց էս լավ գաղափար ա գիտե՞ս :hands

Հիմա փորձում ենք պարզել, շատ հնարավոր է հեռախոսի բիզնեսով զբաղվող մարդկանցից մեկը առնի, մենք էլ փող չտանք: XTC-ից ճշտեցի, սարքի գինը ու ճանապարհածախսը իրար հետ կազմում ա մոտ 165 դոլար: Հենց նորություն եղավ, կասեմ :)

My World My Space
04.03.2011, 17:52

Սատանեն ասում ա էս սարքից պատվիրի, քո հեռախոսն արա, Ռուֆուսին մի տուր, թող աչքերը տրաքվեն.... :D
Հը՞, Մուշ.... :))

davidus
04.03.2011, 20:17
Ռուֆ, քո տեղը լինեմ, կբերեմ էս երկուսի հեռախոսների փողը կտամ, մենակ նավսը վրիցս դուրս գա.... :D

Ռուֆուս
04.03.2011, 20:25
Սատանեն ասում ա էս սարքից պատվիրի, քո հեռախոսն արա, Ռուֆուսին մի տուր, թող աչքերը տրաքվեն.... :D
Հը՞, Մուշ.... :))

Ինչի՞ եք ատում խեղճ Ռուֆուսին, ուզում եք էլի յուր ահասարսուռ ու զարզանդաքանդ նավսի՞ն արժանանալ :angry :beee

Shahen055
10.03.2011, 20:38
Այս գործողության համար root-access պետք չէ:
Այս ծրագրի միջոցով կարելի է հեռախոսին "հասկացնել" հայերեն, առանց երաշխիքային կտրոնի չեղյալ համարվելու:
Բացում ենք arm.zip ֆայլը C:\ դիսկի մեջ, պետք է ստացվի C:\bin:
Սեղմում ենք install.bat, և սպասում մինչև ծրագիրը իր գործը կատարի:

Իսկ root access կարելի է ստանալ, սեղմելով root.bat:
root access-ը կարելի է անջատել, սեղմելով unroot.bat:

Բեռնել: (http://depositfiles.com/en/files/ncmbvp8wr)
Նաև անհրաժեշտ կլինի usb դրայվերները (Կարելի է ձեռք բերել Android SDK-ից):

Ռուֆուս
10.03.2011, 21:25
Անդրոիդի հայաֆիկացման թեմա (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-HTC-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) Ակումբում արդեն կա:

Ու կասե՞ս որ մոդելների ու Անդրոիդի որ վերսիաների վրա է քո նշած մեթոդը աշխատում: Օրինակ HTC Wildfire 2.2-ը հնարավոր չի հայաֆիկացնել, եթե չօգտագործվի XTC Clip սարքը: Քո մեթոդի քայլերը ավելի մանրամասն կգրե՞ս:

Shahen055
10.03.2011, 21:41
Եսի ADB-ի միջոցով ժամանակավոր root-ա ստանում, իսկ գործը պռծնելուց հետո root-ը հելնում ա:

Ռուֆուս
10.03.2011, 21:42
Եսի ADB-ի միջոցով ժամանակավոր root-ա ստանում, իսկ գործը պռծնելուց հետո root-ը հելնում ա:

Իսկ ինքդ փորձե՞լ ես, ի՞նչ մոդելի վրա ես փորձել ու ո՞ր OS վերսիայով:

Shahen055
10.03.2011, 21:45
Մինչ սկսելը, հեռախոսից կատարեք հետևյալ գործողությունը`
Настройки>Приложения>Разработка և միացրեք "отладка по USB"-ին:

Shahen055
10.03.2011, 21:47
Իսկ ինքդ փորձե՞լ ես, ի՞նչ մոդելի վրա ես փորձել ու ո՞ր OS վերսիայով:
HTC Tattoo, և Android sdk: (1.6, 2.2), Բայց պտի վոր սաղ Android-ների վրա ել աշխատի:

Ռուֆուս
10.03.2011, 21:52
Tattoo-ն շատ հին մոդել է, դրա համար ա ստացվել, իսկ նոր մոդելների վրա էս մեթոդը ամենայն հավանականությամբ չի աշխատի:

Shahen055
10.03.2011, 22:02
Որի վրա AndroidDebugBridge-ն աշխատումա, ըլնում ա:

Shahen055
10.03.2011, 22:31
*.bat ֆայլերի փոխարեն ավելի լավա օգտագործեք C:\bin\adb.exe root հրամանը, ապա պատճենեք ֆոնտերը համակարգից դեպի հեռախոս: (ADB-ով)

ArmSOAD
11.03.2011, 17:36
Չեմ կարծում, որ սա աշխատող մեթոդ ա: Նոր հեռախոսների պաշտպանությունը չափազանց լավն ա "ժամանակավոր ռութ" ստանալու համար: Դա աշխատում ա միայն Tatoo, Hero ու նման այ շլ հին անդրոիդների վրա: Նույն բանն է ինչ Universal Androot, ZRoot և այլն: Android v2.29, HBOOT 0.93 ափդեյթների համար դեռ ռութի ստաբիլ միջոց չկա:

Shahen055
11.03.2011, 22:57
Դուրս է եկել մի ծրագիր, որի միջոցով կարելի է հեռախոսին միացնել USB սարքավորումներ, հիշասարքեր և այլն:
Մանրամասները`Այստեղ: (http://forum.xda-developers.com/showthread.php?t=702742)

Shahen055
12.03.2011, 17:51
Kaspersky Mobile Security 9 Android հեռախոսների համար:
Բեռնել: (http://downloads.kaspersky-labs.com/trial/registered/YUUXPPSDHV3WR90YJBHO/kmsecurity_9.4.55_ru.apk)

http://www.kaspersky.ru/images/screenshots/anti-theft_w150.pnghttp://www.kaspersky.ru/images/screenshots/main_screen_w150.pnghttp://www.kaspersky.ru/images/screenshots/anti-virus_w150.png

Ռուֆուս
12.03.2011, 17:55
Kaspersky Mobile Security 9 Android հեռախոսների համար:
Բեռնել: (http://downloads.kaspersky-labs.com/trial/registered/YUUXPPSDHV3WR90YJBHO/kmsecurity_9.4.55_ru.apk)

Անիմաստ հեռախոսդ ծանրացնելու ես, անտիվիրուսն էլ ակումլյատորի հերն ա անիծելու: Եթե անկապ բաներ չքաշես, անտիվիրուսի կարիք չի լինի: Համ էլ սխալ թեմայում ես գրում, Անդրոիդի ծրագրերի թեման սա է.

http://www.akumb.am/showthread.php/58663-Android-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80

Shahen055
12.03.2011, 18:07
Եսի վիռուս բռնելու համար չի, էսի նրա համարա վոր հեռախոստ գողանան քեզի հեռախոսիտ տեղը ասի ու sms-ով ե բլոկ ա ընգնում:

Ռուֆուս
12.03.2011, 18:10
Եսի վիռուս բռնելու համար չի, էսի նրա համարա վոր հեռախոստ գողանան քեզի հեռախոսիտ տեղը ասի ու sms-ով ե բլոկ ա ընգնում:

Նմանատիպ ծրագրեր շուկայում լիքը կան, կան որ GPS-ով է տեղը որոշում, կան որ կարողանում ես հեռախոսդ reset անել չգտնելու դեպքում և այլն, և այլն: Տեսականորեն շատ հարմար ու լավ ծրագրեր են, բայց գործնականորեն գրեթե անօգուտ բան են, որովհետև հեռախոսը գողացողը ընդամենը ծրագիրը uninstall ա անում ու վերջ, բայ-բայ անդրոիդ :)

Lost Phone
Anti-Droid Theft
Where's My Droid? և այլն

ArmSOAD
16.03.2011, 17:02
Մեկն էլ կա կոչվում ա Super Security: Սրան կարում ես սմս ուղարկել, բլոկ ա անում հեռախոսը, մինչև համապատասխան գաղտնաբառը մուտք չանես: Ու էտ հերիք չի, մի հատ նենց վայնասուն ա դնու~մ :) Մի անգամ սխալվեցի տեստ արեցի, լեղաճաք էի եղել :D

Ռուֆուս
16.03.2011, 17:13

Բայց միևնույնն ա, հնարավոր ա Power+Vol Down-ով հեռախոսը reset անել, չէ՞ :)

ArmSOAD
16.03.2011, 18:29
Բայց միևնույնն ա, հնարավոր ա Power+Vol Down-ով հեռախոսը reset անել, չէ՞ :)

Իհարկե հնարավոր ա :) Բայց բոլորը չի որ դրա մասին գիտեն, հատկապես գողերը :P Ու մինչև հասցնեն իմանալ, շուխուռից լեղաճաք կլինեն :D

Elmo
19.03.2011, 13:17
Ժողովուրդ կներեք, որ ալարեցի թեման մինչև վերջ կարդալ: Samsung Ace առա: Անդրոիդ ա վրեն ու բնականաբար հայկական ֆոնտեր չի ճանաչում: root անել չեմ ուզում, որովհետև 1 տարվա երաշխիք ունեմ: Հենց root անեմ, երաշխիքս ջրվում ա: Հայերեն ֆոնտեր տեղադրելու ցիվիլ տարբերակ դեռևս չկ՞ա: Կամ գոնե երաշխիքային պայմաները չխախտելով:

Chilly
19.03.2011, 13:28

Շնորհավոր
Չէ, չկա, պիտի ռութ անես, առայժմ էդ ա միակ ձևը... :(
Բայց դե առանց հայերեն տառերի մի տեսակ անիմաստ էլ ա դառնում անդրոիդ ունենալը Հայաստանում

Norton
19.03.2011, 13:38

Վազգ, եթե քեզ թվումա Հայաստանում քեզ գարանտիայով սպասարկելու են, սխալվում ես: Մի հատ պայմանագիրը լավ կարդա, էնքան բան ա գրած լինում, որ գարանտիայի տակ չի մտնում, որ մեկա մի բան էլ փչանումա էլի դու էս վճարում:

Elmo
19.03.2011, 14:58
Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչից եմ առել, պայմաններն էլ նույնն էն բոլոր երկրների համար: Պայմանագրիը բազմալեզու, ստանդարտ Samsung-ի պայմանագրին ա: Համ էլ կարևորը առաջինը ես խախտում չանեմ: Երևի սպասեմ, մինչև Google -ը հայերեն ֆոնտերը կինտեգրի անդրոիդում ու օրինական ափդեյթ կանեմ: Ձեռս չի գնում root անեմ:

Elmo
19.03.2011, 15:08
Շնորհավոր
Չէ, չկա, պիտի ռութ անես, առայժմ էդ ա միակ ձևը... :(
Բայց դե առանց հայերեն տառերի մի տեսակ անիմաստ էլ ա դառնում անդրոիդ ունենալը Հայաստանում

Մերսի, դրանից լավն ունենաս: :)
Դէ հա, ես windows mobile մի բան ով, կամ Iphone կուզեի, բայց բոլոր սմարթֆոնների դիզայնը ինձ դուր չէր գալիս, իսկ Iphone շատ ա թանկ: Blackberry -ի անճոռնիության մասին չեմ խոսում: Էլ չասեմ Նոկիայի զզվելի դիզայնն ու բարձր գինը իրա հիմար Symbian -ով: Չնայած որ բոլոր նշվածները հայերենի հետ խնդիր չունեն:
Հա ու ամենագայթակղիչ առավելությունը, որ առա սա գինն էր: Անդրոիդն էլ googl-ինն ա ու դա հուսադրում ա: googl-ը մի բան երկար չարած չի թողնի: Հուսով եմ շուտով էդ խնդիրը կլուծվի:

Elmo
19.03.2011, 15:34
Մըջայլոց տղերքից մեկը կամավոր ու անվճար հիմունքներով բրաուզեր ա գրում, որ հայերեն ֆոնտեր ունի իրա մեջ: Շուտով կվերջացնի ու կտեղադրի ազատ օգտագործման համար:
http://www.facebook.com/HaykTs

Norton
19.03.2011, 19:26
Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչից եմ առել, պայմաններն էլ նույնն էն բոլոր երկրների համար: Պայմանագրիը բազմալեզու, ստանդարտ Samsung-ի պայմանագրին ա: Համ էլ կարևորը առաջինը ես խախտում չանեմ: Երևի սպասեմ, մինչև Google -ը հայերեն ֆոնտերը կինտեգրի անդրոիդում ու օրինական ափդեյթ կանեմ: Ձեռս չի գնում root անեմ:

Չգիտեմ քոնը, որ տարբերակնա, ենթադրում եմ 2.1, դրանից հետո դուրս ա եկել 2.2 և 2.3, ոչ մեկը հայերեն չեն ապահովում: Ծրագրի թարմացումները Սամսունգը ինքնա պատրաստում ու ասեմ ի տարբերություն HTC-ի իրա թարմացումները շատ ուշ են գալիս, նույնիսկ թոփային մոդելներում: Նենց որ օֆիցիալ չի ստացվելու, մնումա 1 տարի սպասես ու ռութ անես:

Elmo
19.03.2011, 19:36

2,2,1 -ն ա իմը:
Մի շաբաթ կսպասեմ նոր բրաուզերին: Եթե բրաուզերը կուշանա root կանեմ:

Elmo
19.03.2011, 21:36
Չդիմացա root արեցի, հիմա ոնց ֆոնտը քոփի անեմ մեջը: Շելլ որտեղից ստանա՞մ:

Elmo
19.03.2011, 23:05
Չդիմացա root արեցի, հիմա ոնց ֆոնտը քոփի անեմ մեջը: Շելլ որտեղից ստանա՞մ:

Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հայերեն ֆոնտերը մեջը գցեցի, ստեղնաշարը տեղադրեցի: Մնում ա հասկանամ, ո՞րտեղից եմ ստեղնաշարը միացնում: Շնորհակալություն թեման բացողին: Քո լինկերից էլ եմ օգտվել:

Elmo
20.03.2011, 00:26
Ժողովուրդ հիմա ապդեյթ ա եկել: Եթե ապդեյթ անեմ, էլի ֆոնտերս կփոխվե՞ն: Ու ոչի՞նչ որ unroot չեմ արել:

Elmo
21.03.2011, 00:17
49964 49965 49966

Հա էլի: Ռ ու Է տառերը չկան:

Elmo
23.03.2011, 19:02
Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել կամ չեն ուզում root անել իրենց հեռախոսները:
Վերջապես պատրաստ է հայերեն կարդացող բրաուզերը, որը անվճար հասանելի է այստեղ http://webdroid.life.am/LifeWebBrowser.apk
Այցելեք հայալեզու կայքեր, առանց root անելու կամ հեռախոսը ռիսկի տակ դնելու:
Քաշեք, տեղադրեք, օգտագործեք: Բագերի, առաջարկությունների ու շնորհակալության համար դիմեք հեղինակին: http://www.facebook.com/HaykTs

My World My Space
23.03.2011, 19:14

Elmo ջան չի բացում էդ լինկը..... :(

Ռուֆուս
23.03.2011, 19:18
Elmo ջան չի բացում էդ լինկը..... :(

Իմ մոտ նորմալ բացեց, հեսա ինստոլ անեմ, տեսնեմ ինչ ա դուրս գալիս....

My World My Space
23.03.2011, 19:25
Իմ մոտ նորմալ բացեց, հեսա ինստոլ անեմ, տեսնեմ ինչ ա դուրս գալիս....

Ռուֆ հլա մեյլ արա ինձ.....

My World My Space
23.03.2011, 19:32
աշխատում աաաաաաաաաաաաաաաաա՜................
:yahoo:yahoo:yahoo

հ.Գ. Մերսի Էլմո ջան, Ընկերոջդ էլ կհաղորդես

Ռուֆ, դու էլ ապրես....

Ռուֆուս
23.03.2011, 19:34
Ռուֆ հլա մեյլ արա ինձ.....

Ուղարկեցի :)

Առաջին տպավորություններս էդքան էլ լավը չեն :(

Նախ resolution-ը շատ մեծ ա մի պուճուրիկ Wildfire-ի համար, պրոգրեսի տողի կեսն ա երևում, մնացածը notifications bar-ը ծածկում ա: Ակումբ մտա ու որոշ բաներ էլի քառակուսիներով ա ցույց տալիս, օրինակ վերևի ամբողջ մենյուն
Տուն
Ֆորում
Բլոգներ
Նորություններ
Կանոնադրություն
ու դրա տակի տողը:

Երևի ոչ բոլոր ֆոնտերն ա դեռ support անում: Իսկ բրաուզերում հայերեն գրելու հնարավորություն կա, ես չեմ գտնու՞մ, թե չկա :8

Չնայած սա առաջին տարբերակն ա ու հաստատ սրանք շուտով կուղղվեն :)

My World My Space
23.03.2011, 19:36

Իմ մոտ էլ ա տենց, բայց կարևորը սկիզբն ա Ռուֆ....

Ռուֆուս
23.03.2011, 19:39
Իմ մոտ էլ ա տենց, բայց կարևորը սկիզբն ա Ռուֆ....

Ահա, կարևորը գոնե Ակումբն ու Ֆեյսբուքը կարդալ կկարողանանք, մինչև մնացած հարցերը լուծվեն :)

BOBO
23.03.2011, 19:43
օպեռա մոբայլի մեջ չի լինում ֆոնտ քցել? symbian-ի համար լինումա

Elmo
23.03.2011, 20:39
Ուղարկեցի :)

Առաջին տպավորություններս էդքան էլ լավը չեն :(

Նախ resolution-ը շատ մեծ ա մի պուճուրիկ Wildfire-ի համար, պրոգրեսի տողի կեսն ա երևում, մնացածը notifications bar-ը ծածկում ա: Ակումբ մտա ու որոշ բաներ էլի քառակուսիներով ա ցույց տալիս, օրինակ վերևի ամբողջ մենյուն
Տուն
Ֆորում
Բլոգներ
Նորություններ
Կանոնադրություն
ու դրա տակի տողը:

Երևի ոչ բոլոր ֆոնտերն ա դեռ support անում: Իսկ բրաուզերում հայերեն գրելու հնարավորություն կա, ես չեմ գտնու՞մ, թե չկա :8

Չնայած սա առաջին տարբերակն ա ու հաստատ սրանք շուտով կուղղվեն :)

Իմ մոտ դէ root արած ա ու հայկական ֆոնտերը դրած ա, նենց որ թերություներ չեմ նկատում: Ամենադուրեկան բանը էն էր, որ զում անելուց տողերը տեղավորում ա ամբողջ էկրանվ մեկ ու չեմ էսկողմ էնկողմ սքրոլ անում: Հա համ էլ իմը Samsun Galaxy Ace ա, կարա քոնից տարբեր դսևորի իրան:
Կոնկրետ բոլոր նկատած թերությունները հեղինակին գրի Հայկ ջան: Ինքը ուզում ա թերությունները իմանա, որ ուղի:

Elmo
23.03.2011, 20:43
Հա, ի միջայլոց դեռ հայերեն գրելու հնարավորություն չկա էդ բրաուզերում, բայց հեղինակը ասաց, որ հաջորդ տարբերակներում կտեղադրի:

Ռուֆուս
23.03.2011, 21:49
Իմ մոտ դէ root արած ա ու հայկական ֆոնտերը դրած ա, նենց որ թերություներ չեմ նկատում: Ամենադուրեկան բանը էն էր, որ զում անելուց տողերը տեղավորում ա ամբողջ էկրանվ մեկ ու չեմ էսկողմ էնկողմ սքրոլ անում: Հա համ էլ իմը Samsun Galaxy Ace ա, կարա քոնից տարբեր դսևորի իրան:
Կոնկրետ բոլոր նկատած թերությունները հեղինակին գրի Հայկ ջան: Ինքը ուզում ա թերությունները իմանա, որ ուղի:

Հա, text reflow-ն իմ մոտ էլ ա նորմալ աշխատում: Հեղինակին անպայման կգրեմ, մի հատ ուզում եմ նկատածս բոլոր թերությունները ի մի բերեմ, որ ամեն պուճուր բանի համար չանհանգստացնեմ :)

Իսկ այ որ սկսի հայերեն գրել, էդ վաբշե ընտիր կլինի :)

Elmo
24.03.2011, 00:05
Ամեն օր ափդեյթ արեք: Մշտական փոփոխություններ ա անում:

Elmo
24.03.2011, 18:06
Մի հատ նորից քաշեք ժողովուրդ։ Ափդեյթ ա արել։

My World My Space
24.03.2011, 18:26
Մի հատ նորից քաշեք ժողովուրդ։ Ափդեյթ ա արել։

ինչ որ պրոբլեմ ա տալիս ու ինստալ չի լինում....:think

Ռուֆուս
24.03.2011, 18:41
ինչ որ պրոբլեմ ա տալիս ու ինստալ չի լինում....:think

Ո՞նց ես ինստալ անում, memory card-ի մեջ ես դնում ու բացու՞մ: Փորձիր HTC Sync-ով install անել:

Elmo
24.03.2011, 18:51
ինչ որ պրոբլեմ ա տալիս ու ինստալ չի լինում....:think

Փորձի հինը անինսթալ արա նոր դիր:

ArmSOAD
04.04.2011, 12:56
Հա էլի: Ռ ու Է տառերը չկան:

բոլոր տառերը կան, պիտի Ռ-ի համար ր-ն սեղմած պահես, Է-ի համար էլ ե-ն :)

ArmSOAD
04.04.2011, 13:03
վայ ժողովուրդ, էս ինչքան բան եմ բաց թողել :think սպասեք հլը էդ ապկ-ն ես էլ փորձեմ էն չարչարված դիզայրի վրա: :)

Ռուֆուս
04.04.2011, 13:07
Hay Browser-ի նոր լինքը.
webdroid.life.am

Ի դեպ հայերեն էլ ա գրում, Settings-ում միացնում ես AnySoftKeyboard-ը, բրաուզերում սեղմած պահում ես որևէ text input field-ի վրա ու input method-ը դարձնում AnySoftKeyboard :)

ArmSOAD
05.04.2011, 19:43

Այսինքն ռութ չունենակու դեպքում հայերեն գրում ա?

ArmSOAD
05.04.2011, 19:50
Հա, մոռացա ասել, որ Դիզայրի վրա հանգիստ աշխատեց: Շնորհակալություն Հայկին բրուզերի համար :)
Ի դեպ, նա ներկայացնելու է իր այս պրոյեկտը այս ուրբաթ օրը "IT Club"-ում: Սպասվում են քննարկումներ "Armenian language support for ANDROID" թեմայով, հետաքրքրվողները կարող են մասնակցել ;)

ArmSOAD
05.04.2011, 21:23
Ու էլի մի հատ "ի դեպ" :) Եթե ՀայՎեբը դրել եք, կարող եք հայերեն գրել ու կարդալ նաև ՍՄՍ-ներում :B Ուղղակի պիտի օգտագործեք ալտերնատիվ Message Application, որոնք թույլ են տալիս էքսերնալ ֆոնտեր օգտագործել :ok Օրինակ` "GO SMS Pro" կամ "Handcent SMS"

Philosopher
06.04.2011, 08:39
Հայեր, HTC Legend-ը ոսկեղենիկի շանս ունի՞:

ArmSOAD
06.04.2011, 10:02
Հայեր, HTC Legend-ը ոսկեղենիկի շանս ունի՞:

Ճիշտն ասած, տեղը չբերեցի ոսկեղեիկը որն ա:

Ի դեպ, եթե AnySoft Keyboard-ը ձեզ դուր չի գալիս, մի ուրիշն էլ կա, որ հայերեն է սպասարկում: Կոչվում է Smart Keyboard :)

Philosopher
06.04.2011, 10:13
Հայերենը, ArmSOAD ջան :)) Հայերեն կարդալ-գրելու հնարավորություն կա՞ Legend-ով :)

My World My Space
06.04.2011, 10:27
Հայերենը, ArmSOAD ջան :)) Հայերեն կարդալ-գրելու հնարավորություն կա՞ Legend-ով :)

Հայկ ջան ի՞նչ վերսիայա Անդրոիդի:
2.1 և ավելի դեպքում հանգիստ կարող ես....

ArmSOAD
06.04.2011, 10:55
Հայերենը, ArmSOAD ջան :)) Հայերեն կարդալ-գրելու հնարավորություն կա՞ Legend-ով :)

Վաաաայ... :oy Հա իհարկե կարող ես: Եթե 2,2 ա ՕՀ-ն կարելի ա Հայ Բրոուզերը քցել: Բայց միայն բրաուզերի ու սմս-ների մեջ կկարողանաք հայերեն տեսնել/գրել:
Եթե ավելի հին է, կարելի է ռութ անել, ֆոնտերը թոխել ու ամեն ինչում հայերեն տեսնել :) Մի խոսքով, դու որոշի, ռու անել ուզում ես թե չէ:

My World My Space
06.04.2011, 10:57

ArmSOAD ջան Հայ Բրոուզերն արդեն 2.1-ի վրա էլ ա աշխատում.....

ArmSOAD
06.04.2011, 11:17
ArmSOAD ջան Հայ Բրոուզերն արդեն 2.1-ի վրա էլ ա աշխատում.....

Հաստա՞տ: Նոր իրանց էջում մարդիկ ասում էին, որ որոշ բաներ չի աշխատում:
Դե ավելի լավ ուրեմն :ok

My World My Space
06.04.2011, 11:57
Հաստա՞տ: Նոր իրանց էջում մարդիկ ասում էին, որ որոշ բաներ չի աշխատում:
Դե ավելի լավ ուրեմն :ok

Որոշ անճշտություններ դեռ կան, բայց մարդիկ աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ: Անձամբ ես սկայպով էդ տղերքի հետ տեստ եմ արել մի երկու ժամ ու բագեր ասել, ուղղել են` նորից եմ ստուգել, վերջում 2.2-ի համար հասցրեցինք էն մակարդակին, որ հիմա կա ու լրիվ լավ ա....:)

ArmSOAD
06.04.2011, 12:31

Ապրե՛ս: ;)

Philosopher
06.04.2011, 20:09
Հայկ ջան ի՞նչ վերսիայա Անդրոիդի:
2.1 և ավելի դեպքում հանգիստ կարող ես....

2.2 ա Հով ջան: Հեսա բզբզեմ թեման, տեսնեմ` ինչ եմ անում և անու՞մ եմ արդյոք :))

Վաաաայ... :oy Հա իհարկե կարող ես: Եթե 2,2 ա ՕՀ-ն կարելի ա Հայ Բրոուզերը քցել: Բայց միայն բրաուզերի ու սմս-ների մեջ կկարողանաք հայերեն տեսնել/գրել:
Եթե ավելի հին է, կարելի է ռութ անել, ֆոնտերը թոխել ու ամեն ինչում հայերեն տեսնել :) Մի խոսքով, դու որոշի, ռու անել ուզում ես թե չէ:

Բրոուզերը հիմա տեղադրեմ, տեսնեմ: Ռութ-բան իմը չեն: Մերսի :)

ArmSOAD
06.04.2011, 20:57
2.2 ա Հով ջան: Հեսա բզբզեմ թեման, տեսնեմ` ինչ եմ անում և անու՞մ եմ արդյոք :))
Բրոուզերը հիմա տեղադրեմ, տեսնեմ: Ռութ-բան իմը չեն: Մերսի :)
Դե տես, ոնց կուզես: Եթե մենակ ինտերնետի համար ես հայերեն ուզում բռաուզերը լրիվ ինքն ա:

ArmSOAD
11.04.2011, 16:37
Հայկական բրաուզերի թարմացումներին կարող եք հետևել "Hay Web Browser"-ի Facebook-յան խմբում (http://www.facebook.com/home.php?sk=group_191625270874191&ap=1) :)

Հայկօ
19.04.2011, 22:52
Ժողովուրդ ջան: HTC Desire S (http://www.htc.com/www/product/desires/overview.html) եմ ուզում առնել մոտ ապագայում: Android 2.3 (Gingerbread) ա վրան, ստանդարտ: Դուք ինձնից հազար անգամ լավ կիմանաք. ի՞նչ հույսեր կան root-ի, ֆոնտեր փոխելու, նոր ստեղնաշար ինստալ անելու և այլնի և այլնի: Մի խոսքով՝ հայերեն եմ ուզում: Էն նոր բրաուզերը 2.3-ի վրա կաշխատի՞:

Ռուֆուս
20.04.2011, 10:01

Քանի դեռ 2.2 root չեն արել 2.3-ը root անելու հույս չկա ու չկա :} Իսկ բրաուզերը ինչքան գիտեմ 2.3-ով աշխատում ա, եթե չաշխատի էլ մոտակա ժամանակներս հաստատ 2.3-ի համար էլ վերսիա կսարքվի :)

My World My Space
20.04.2011, 10:05
Քանի դեռ 2.2 root չեն արել 2.3-ը root անելու հույս չկա ու չկա :} Իսկ բրաուզերը ինչքան գիտեմ 2.3-ով աշխատում ա, եթե չաշխատի էլ մոտակա ժամանակներս հաստատ 2.3-ի համար էլ վերսիա կսարքվի :)

Ռուֆ էդ բռաուզեռն էնքան բագեր ունի, որ դժվար էլ մոտ ապագայում կարգին բան դառնա....:(

ասենք ակումբում գրառում եմ անում, հետո փորձում եմ խմբագրեմ, ավելացրածս բառերը մտնում են այլ բառերի մեջ, կեսը մի բառի, կեսը մյուս բառի, կետադրական նշաններն աննորմալ են..../
նենց որ մենակ կարդալու համար եմ օգտագործում....

ArmSOAD
20.04.2011, 10:21
Ժողովուրդ ջան: HTC Desire S (http://www.htc.com/www/product/desires/overview.html) եմ ուզում առնել մոտ ապագայում: Android 2.3 (Gingerbread) ա վրան, ստանդարտ: Դուք ինձնից հազար անգամ լավ կիմանաք. ի՞նչ հույսեր կան root-ի, ֆոնտեր փոխելու, նոր ստեղնաշար ինստալ անելու և այլնի և այլնի: Մի խոսքով՝ հայերեն եմ ուզում: Էն նոր բրաուզերը 2.3-ի վրա կաշխատի՞:

Root-ի մասին միառժամանակ ստիպված ես մոռանալ: Իսկ բրաուզերը կարող ես փորձել :-)
Desire s -ը էն բացովին է՞ր:

Ռուֆուս
20.04.2011, 10:31
Root-ի մասին միառժամանակ ստիպված ես մոռանալ: Իսկ բրաուզերը կարող ես փորձել :-)
Desire s -ը էն բացովին է՞ր:

Չէ, բացովին Desire Z-ն ա: S-ը լրիվ նոր մոդել ա, ի սկզբանե մեջը 2.3 ա գցած:

Ի դեպ էսօր Անդրոիդի խնդիրների վրացերենի թեմայում ինչ-որ մեկը գրել էր, որ Անդրոիդի նոր վերսիան վրացերենը support ա անելու: Եկեք հուսանք, որ հայերենով էլ կզբաղվեն :)

ArmSOAD
20.04.2011, 11:48
Չէ, բացովին Desire Z-ն ա: S-ը լրիվ նոր մոդել ա, ի սկզբանե մեջը 2.3 ա գցած:
Հա վայ ճիշտ ա, մոռացել էի :)

Ի դեպ էսօր Անդրոիդի խնդիրների վրացերենի թեմայում ինչ-որ մեկը գրել էր, որ Անդրոիդի նոր վերսիան վրացերենը support ա անելու: Եկեք հուսանք, որ հայերենով էլ կզբաղվեն :)
Յաաա... Էս արդեն առաջընթաց ա :hands

Հայկօ
20.04.2011, 20:24
Շնորհակալություն, ժողովուրդ ջան: Փաստորեն՝ հույսս կտրե՞մ: Ճիշտ եմ հասկանում, չէ՞, որ ստանդարտ բրաուզերում հայերենի աջակցություն (խուճուճ բառ ա) ունենալու համար պետք ա ֆոնտերը փոխել, իսկ ֆոնտերը փոխելու համար root access ա պետք, ու ուրիշ տարբերակ չկա:

ArmSOAD
20.04.2011, 20:43

Մի կտրի հույսդ, նստի թաղտին, սպասի բախտին :) Ավելի շուտ՝ Unrevoked-ին :ok

Արշակ
05.05.2011, 14:06
Ժողովուրդ, Unrevoked–ով HTC Desire (Android 2.2) հեռախոսս ոնց–որ թե root արեցի, գրեց "Done", բայց որ ուզում եմ ֆոնտերը դնեմ, մտնում եմ recovery, ClockworkMod Recovery v.2.5.07 –ի մենյուի կետերից հետո ("rebook system now", "apply sdcard:update.zip" և այլն), սենց error–ներ ա գրում.

ClockworkMod Recovery v2.5.0.7
E:Can't find MISC:
E:Can't mount CACHE:recovery/command
E:Can't find MISC:
E:Can't mount CACHE:recovery/log
E:Can't find MISC:

ու հետո որ "install from sd" > "choose zip from sd" >FontPack-DejaVuSans.zip > YES քայլերը անում եմ, էլի սխալներ ա բերում.

--Installing: SDCARD:FontPack-DejaVuSans.zip
E:Can't find MISC:
Finding update package...
Opening update package...
Installing update...
Copying files...
E:Can't mount SYSTEM:
E:Failure at line 2:
copy_dir PACKAGE:system SYSTEM:
Installation aborted.

Կարող ա՞ իմանաք ինչում ա պրոբլեմը։

ArmSOAD
05.05.2011, 15:30

XDA-ի ֆորումում մարդիկ նույն պրոբլեմը ունեցել են, ու լուծել են օգտագործելով AMONRa 2.0.0 /2.0.1-ը CWM 2.5.0.7-ի փոխարեն: Ըստ գրածի, Unrevoked-ը մի անգամ էլ են օգտագործել, բայց այլ recovery-ի գցելու համար:
Մանրամասները այստեղ (http://forum.xda-developers.com/showthread.php?t=913084):

Արշակ
05.05.2011, 18:12

Չեղավ :(
Unrevoked-ը գրեց. "Error:failed to get root. Is your firmware too new?"

Արշակ
05.05.2011, 21:12
Ստացվե՜ց :yahoo
Մի քանի ժամ հազար ու մի խոչընդոտ հաղթահարելուց հետո, վերջապես իմ Android 2.2-ով HTC Desire–ով արդեն հայերեն եմ կարդում։ :)

Ոնց հասկացա unrevoked–ը կիսատ–պրատ ռութ էր արել, հետո մի հատ էլ էն Rufus-ի նկարագրած XTC Clip սարքով root արեցինք, արդեն root պահանջող ծրագրերը աշխատում էին, բայց մեկա ClockworkMod Recovery -ն վերը նշված սխալներն էր տալիս։ Հետո ClockworkMod Recovery–ը update արեցինք v.3–ի (մի եքքա պատմություն էլ սրա update–ն էր), update-ից հետո էլ սխալ չէր տալիս, բայց հետո սխալմամբ նորից v.2.5.07–ը հետ բերեցի, բայց սա էլ արդեն սխալ չէր տալիս, մի խոսքով վերջը բարեհաջող ֆոնտերը գցեցի։

Հայկօ
05.05.2011, 21:24
Ստեղ XTC Clip ունեցող կա՞:

Ռուֆուս
05.05.2011, 21:26
Ստեղ XTC Clip ունեցող կա՞:

Ես էլ եմ էդ ուզում ճշտել: :o Շուտ եմ ասել, պիռու :pioneer

Արշակ
05.05.2011, 22:01
Ստեղ XTC Clip ունեցող կա՞:
:aha
Բայց չգիտեմ ով ա :))

ArmSOAD
06.05.2011, 16:58
:aha
Բայց չգիտեմ ով ա :))

Բա որ չգիտես, ո՞նց ես դրանով ռութ արել: :D
Ի դեպ՝ շնորհավոր հայերենդ ;)

Արշակ
06.05.2011, 21:07
Բա որ չգիտես, ո՞նց ես դրանով ռութ արել: :D
Ի դեպ՝ շնորհավոր հայերենդ ;)
Շնորհակալ եմ :) Նենց անսովոր ու հավես ա հայերեն տառեր տեսնել հեռախոսիս մեջ :roll
Լավ, մանրամասն պատմեմ… Երեկ Տեխնոպարկի ճաշարանում պատահաբար տեսա http://hy-am.org/–ի թիմի անդամներից Նորայրին, որին հեռակա ճանաչում էի, բայց ինքն ինձ՝ հավանաբար չէ։ Մոտեցա ասեցի, որ հեռախոսս սենց–սենց պրոբլեմ ունի, խորհուրդ հարցրեցի, ինքն էլ ասեց, որ իր ընկերը էդ սարքից ունի, ու երեկոյան էսինչ սրճարանում են լինելու, կասի որ հետը սարքը բերի, եթե գամ կփորձեն մի բան անել։ Ես էլ երեկոյան գործից հետո գնացի, նոթբուքս էլ մոտս էր, տենց նստեցինք մի քանի ժամ չարչարվեցինք վերջը ստացվեց։ Ամոթ էլ ա, բայց սկի չհարմարվեց անունը հարցնեմ էդ տղու։ :oy :(

Ի դեպ, http://hy-am.org/ սայթը նվիրված ա տարբեր հեռախոսներում, այդ թվում՝ Android-ում հայերենի ապահովմանը։ Հեռախոսի ֆոնտերն էլ տեղից եմ քաշել։

ArmSOAD
06.05.2011, 22:15

Հետաքրքիր արկածներ են :) http://hy-am.org/ սայթի մասին գիտեմ, ցավոք անդրոիդի համար միակ լուծումը մնումա ռութը, բայց իրանք ֆոնտեր են սարգել Թարումյանի ֆոնտերի հիման վրա:

Norton
07.05.2011, 08:42
Հայաստան ներկրվող հաջորդ HTC սմարթֆոններում ինտեգրված է լինելու հայերեն «Դրոիդ» տառատեսակը

PanARMENIAN.Net - «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի թիմի ստեղծած հայերեն 21 տառատեսակներից «Դրոիդ» տառատեսակը հնարավոր է տեղադրել Android խելախոսների (smartphone) մեջ միայն root (կոտրել) անելուց հետո։
Ինչպես նշեց PanARMENIAN.Net ի թղթակցին ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը,նրանք դեկտեմբեր ամսին փորձել են դիմել Google ընկերությանը, որպեսզի հայկական տառատեսակները հեռախոսներում ի սկզբանե ինտեգրված լինեն։«Մենք փորձել ենք անգամ կապվել Google-ում աշխատող մեր ծանոթների միջոցով։ Մարտ ամսին պատասխան ստացանք, որտեղ Google-ն ասում էր դիմեք Android-ի համար տառատեսակներ ստեղծող կազմակերպությանը՝ Ascendia-ին։ Վերջինս էլ մեզ պատասխանեց, որ ըստ Google-ի հետ պայմանավորվածության՝ չեն կարող երրորդ կողմից ինչ-որ նորամուծություններ ընդունել»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը և հավելեց, որ իհարկե բիզնես տեսանկյունից դա ձեռնտու չէ նրանց։
«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Օրանժը 2 ամիս առաջ կապվել է HTC ընկերության հետ. «Երբ լսեցինք այս հայկական տառատեսակների մասին, դա մեզ շատ հետաքրքեց։ Սակայն, քանի որ պահանջվում է rooting, իհարկե մեզ համար անընդունելի է բաժանորդներին հեռախոսներ առաջարկել առանց երաշխիքի։ Մենք կապվեցինք HTC ընկերության հետ, առաջարկեցինք հայերեն տառատեսակներն ընդգրկել Android համակարգում։ Արդյունքում արդեն հայաֆիկացրել է HTC հեռախոսների հաջորդ մոդելը, որը մենք կներկրենք Հայաստան։ Այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում այդ մոդելն անպայման կներկայացվի։ Թե որ մոդելն է լինելու, չգիտենք»։
Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, HTC-ի կողմից այս լուծումը վերաբերում է միայն HTC-ի Android հեռախոսներին և ոչ ընդհանրապես Android-ին։
Android օպերացիոն համակարգը ստեղծվել է Google ընկերության կողմից 2008թ-ին։ HTC հեռախոսների մեծ մասն աշխատում են Android համակարգով։
Հուսանք հաջորդ քայլը Գուգլից կլինի, ու 2.4-ում կներդնի հայկական ֆոնտեր:

Ռուֆուս
11.05.2011, 11:54
Ի դեպ XTC Clip-ի տիրոջ կոնտակտները գտել եմ, էսօր հետը կապնվելու եմ, որ պայմանավորվեմ:

Եթե ցանկություն ունեք root անելու, ասեք :)

Ի դեպ էս սայթն էլ ա շատ օգտակար www.hy-am.org

Vaio
15.05.2011, 16:54
Ով է տեղյակ, բջջային հեռախոսի memory card-ում կոնկրետ որ folder-ում է պետք տեղադրել "ArmWebBrowserStable2.2.apk" ծրագիրը` բջջային հեռախոսում հայերենով գրել ու կարդալու համար:
Եվ տվյալ folder-ի մեջ տեղադրելուց հետո ինչպես պետք է աշխատեցնել այդ ".apk" ֆայլը?

Ռուֆուս
15.05.2011, 16:57

.apk-ը որտեղ ուզում ես դիր, դա կարևոր չէ, կարևորը դնելուց հետո .apk-ը բացելն ու install անելն ա: Աշխատացնելու համար ընդամենը բացում ես ֆայլը, ինքը install ա լինում ու վերջ, Hay Web-ը կհայտնվի ծրագրերի ցանկում:

My World My Space
15.05.2011, 17:12
ԹԵՐԹ.ԱՄ-ն արդեն հայերենով Android-ով հեռախոսներում, իր բռաուզեռով

Tert.am-ը ուրախ է տեղեկացնել իր ընթերցողներին, որ այսուհետ կայքի ողջ տեկեղատվությունը հնարավոր է կարդալ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների և պլանշետային համակարգիչներով:
Android օպերացիոն համակարգը ներկայում պաշտոնապես չի սատարում հայերենը։ Tert.am-ի մշակողները, սակայն, կարողացել են լուծել հայերենի և Android-ի անհամատեղելիության հարցը և այսուհետ ցանկացած ոք առանց որևէ միջամտության հեշտությամբ կարող է օգտվել Tert.am կայքից, տեսնել և կարդալ հայերենը Android օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սարքի վրա։
Նշենք, որ ավելի վաղ Android 1.x-3.x համակարգը հայերենացնող ոչ–պաշտոնական փաթեթի ստեղծման մասին էր հայտարարել hy-am.org նախագիծը: Սակայն այս դեպքում փաթեթը հնարավոր է տեղադրել միայն գերօգտագործողի (root) լիազորություններ ունեցող (այսպես կոչվող «ռութ արված») սարքերի վրա։ Քանի որ այդ գործողությունը պահանջում է որոշակի տեխնիկական գիտելիքներ, այս հնարավորությունից առավելապես կարող են օգտվել փորձառու օգտատերերը: Ի դեպ, hy-am.org նախագծի ստեղծած 21 տառատեսակներով հնարավոր է կարդալ և գրել Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում:

Թերթ.ամ (http://tert.am/am/news/2011/05/14/android/)

Հ.Գ. լավ էլ աշխատում ա:

Vaio
15.05.2011, 17:20
.apk-ը որտեղ ուզում ես դիր, դա կարևոր չէ, կարևորը դնելուց հետո .apk-ը բացելն ու install անելն ա: Աշխատացնելու համար ընդամենը բացում ես ֆայլը, ինքը install ա լինում ու վերջ, Hay Web-ը կհայտնվի ծրագրերի ցանկում:

.rar-ով բացեցի, извлечь արեցի համապատասխան folder-ի մեջ, բայց հիմա էլ հեռախոսի մեջ չեմ գտնում դրա shortcutը (app.-ն): Որտեղ կարա լինի?

Ռուֆուս
15.05.2011, 17:27
.rar-ով բացեցի, извлечь արեցի համապատասխան folder-ի մեջ, բայց հիմա էլ հեռախոսի մեջ չեմ գտնում դրա shortcutը (app.-ն): Որտեղ կարա լինի?

.rar-ով բացել պետք չի: .apk-ը գցում ես հեռախոսիդ SD-ի վրա որևէ տեղ, հետո հեռախոսիդ միջից բացում ես ֆայլը, ինքը ինստալլ ա լինում ու վերջ: Կամ էլ եթե HTC ա հեռախոսդ, կարող ես HTC Sync-ի օգնությամբ համակարգչից ինստալլ անես:

Vaio
15.05.2011, 18:55

Հարցը հենց նրանումնա, որ հեռախոսիս մեջ ցույց չի տալիս, չգիտեմ որտեղ փնտրեմ էտ ֆայլը, որ հետո բացեմ այն:
Հեռախոս` Sоny Еricssоn Xpеria.

matlev
15.05.2011, 20:23
Հարցը հենց նրանումնա, որ հեռախոսիս մեջ ցույց չի տալիս, չգիտեմ որտեղ փնտրեմ էտ ֆայլը, որ հետո բացեմ այն:
Հեռախոս` Sоny Еricssоn Xpеria.

Ի՞նչ Xperia ա, կարող ա՞ windows mobile-ի տակ android-ի ծրագիր ես փորձում աշխատացնել: :8

Ռուֆուս
15.05.2011, 21:31
Հարցը հենց նրանումնա, որ հեռախոսիս մեջ ցույց չի տալիս, չգիտեմ որտեղ փնտրեմ էտ ֆայլը, որ հետո բացեմ այն:
Հեռախոս` Sоny Еricssоn Xpеria.

Իսկ File Manager ունե՞ս, եթե չունես market-ից քաշի ES File Manager կամ Astro File Manager: Էդ ծրագրերով կարող ես ֆայլի ֆոլդերը գտնել ու բացել:

Vaio
15.05.2011, 22:07
Ի՞նչ Xperia ա, կարող ա՞ windows mobile-ի տակ android-ի ծրագիր ես փորձում աշխատացնել: :8

SE Xрeria Аrc., OS: Andrоid Gingеrbrеad

Մեկ այլ խնդրի առաջ եմ կանգնել:(

Հանգիստ, առանց պրոբլեմի մտնում եմ բրաուզերով ինտերնետ, բացում տարբեր սայթեր (ինտերնետ կա), բայց հենց որ ուզում եմ apps-ով կամ սայթով մտնել facebook, twitter կամ google account, չի մտնում, բերում ա հետևյալ հաղորդագրությունները.
"Телефон не подключен к службе передачи данных. Чтобы просмотреть эту информацию, откройте страницу на любом компьютере, подключенном к интернету", կամ գրում է
"Не удается установить надежное подключение к серверу для передачи данных. Возможно это временная неполадка, либо телефон не поддерживает передачу данных".

0david0
15.05.2011, 22:14
Էտ արդեն ափփս-ի համար տոչկա դոստուպա պիտի դնես :)

Vaio
15.05.2011, 22:18
Վայ վայ վայ անգլերեն տառերով հայերեն բառեր, մոդերները հլը չե՞ն տեսել :think

Մալադեց, մոտդ լավա ստացվում:

Norton
20.05.2011, 14:54
Ի դեպ, էսօր ֆուլ յունքոդ սուփորթի համար նամակ ա եկել Գուգլից:

Status: Declined
this bug isn't specific enough to be useful.
it would be more productive to have one bug per unsupported script, so i'm closing this bug.

Ռուֆուս
21.05.2011, 22:27
Ուռա՜, ես արդեն հայերեն գրել կարդալ գիտեմ :)) Կեցցե XTC Clip-ը :pioneer

ArmSOAD
23.05.2011, 15:04
Ի դեպ, էսօր ֆուլ յունքոդ սուփորթի համար նամակ ա եկել Գուգլից:

Հա, փակել են:

ArmSOAD
23.05.2011, 15:04
Ուռա՜, ես արդեն հայերեն գրել կարդալ գիտեմ :)) Կեցցե XTC Clip-ը :pioneer

Շնորհավոր :hands

ArmSOAD
23.05.2011, 15:07
Ի դեպ, հայեր: МТС 916 հեռախոսը ռութ անելու փորձ ունեցող կա՞: Վրան 2,1 Անդրոիդ ա: Ֆորումներիս սա (http://forum.androidfan.ru/index.php?showtopic=5915) գտա, բայց դե եթե մեկը արած լիներ, լավ կլիներ:

Հայկօ
26.05.2011, 00:27
Թեմայի համար բավականին նշանակալից նորություն.

HTC-ն կվերանայի «փակ» համակարգերի մասին իր դիրքորոշումը (http://www.mobile-review.com/fullnews/main/index.shtml#33565)

Եթե կարճ, ապա չի բացառվում, որ արտադրողը սովորական օգտագործողներին շուտով full access տա ամեն ինչի համար, ու մնաս բարով, ռութի թութք:

Հայկօ
27.05.2011, 17:50

Հաստատվեց (http://android.mobile-review.com/news/2390/):

Vaio
19.06.2011, 20:52
Կարդացի այստեղ (http://www.armblog.net/2011/03/blog-post_11.html), նաև այստեղ (http://www.armblog.net/2010/09/blog-post_1019.html) գրված խորհուրդները, նույնիսկ այստեղից (www.shoujizu.net) ստացա սերտիֆիկատ, բայց այդպես էլ չկարողացա հեռախոսովս (SE Xperia Arc) գրել հայերեն: Կարդում եմ հայերեն բացառապես ArmWebBrowserStable2.2 ծրագրի (բրաուզերի) միջոցով:
Ինչ խորհուրդ կտաք, ինչպես գրել հայերեն առանց root անելու?

Vaio
19.06.2011, 22:30
Շատ ՞չարչարվելուց՞ հետո, փաստորեն, ստացվեց գրել հայերեն, ԲԱՅՑ բացառապես ՞ArmWebBrowserStable2.2՞ և ՞Armenian soft keyboard՞ ծրագրերի շնորհիվ: Դրանցից մեկի բացակայության դեպքում չեմ կարող գրել հայերեն:
Օրինակ, facebook-i app-ում ոչ միայն չեմ կարող գրել հայերեն, այլ նաև չեմ կարող կարդալ հայերեն, ստիպված պետք է բացեմ ՞ArmWebBrowserStable2.2՞ բրաուզերը, մտնեմ www.facebook.com, "способ ввода" ընտրեմ ՞Armenian soft keyboard՞, որ նոր կարողանամ գրել հայերեն: Առանց ՞Armenian soft keyboard՞-ի կարող եմ միայն կարդալ հայերեն:
Էլի բանա, չեղածից լավա:

Լավ կլիներ այլ բրաուզերների միջոցով հնարավոր լիներ գրել և կարդալ հայերեն, քանի որ ՞ArmWebBrowserStable2.2՞-ը որպես բրաուզեր շատ պրիմիտիվա:

Ավելացնեմ նաև, որ ՞anysoftkeyboard՞ ծրագիրը ևս ունի հայերեն տառատեսակ, սակայն տարօրինակն այն էր, որ հայերեն ստեղնաշարի վրա հայերեն տառերի փոխարեն քառակուսիկներ էր ցույց տալիս, բայց գրելուց հետո (այդ քառակուսիկների վրա սեղմելուց հետո) գրված հատվածում այդ քառակուսիկների փոխարեն հայերեն տառերը արդեն երևում էին:

ArmSOAD
20.06.2011, 16:03

Կներեք ուշ արձագանքի համար, հեսա ամեն ինչ կբացատրեմ:
Որեմն այսպես: Եթե ուզում եք հեռախոսի կամայական ծրագրում տեսնել և գրել հայերեն, ապա ռութից խուսափել հնարավոր չի լինի:
Եթե ռութ անելը չի ստացվել, հայերեն կարդալ ու գրել կարող եք միայն "Hay Web Browser"-ի մեջ: Ի դեպ նրանում գրել կարողանալու համար պարտադիր չէ ունենալ anysoftkeyboard-ը, քանի որ այն իր մեջ արդեն իր սեփական ստեղնաշարն ունի, ու այդ ստեղնաշարի վրա նույնպես հայերեն տառերն որևում են: Դա իրականացվել է նրա շնորհիվ, որ այդ ծրագիրն ու ստեղնաշարն օգտագործում են իրենց հետ ներդրված հայերեն ֆոնտեր:

Եթե այնուամենայնիվ որոշել եք anysoftkeyboard-ն օգագործել (ես համամիտ կլինեմն, որովհետև բրաուզերի հետ եկած ստեղնաշարը ահագին "բզեզիկներ" ունի ;)), ապա այն իր վրա ցույց չի տա տառերը, քանի որ օգտվում է սիստեմի ֆոնտերից: Եթե anysoftkeyboard-ով գրեք Հայ Վեբ Բրաուզերի մեջ, ապա գրած տեղում հայերենը կերևա, քանի որ բրաուզերն իր ֆոնտերն ունի: Կամայական այլ տեղ կամայական ցտեղնաշարով գրելու դեպքում գրածը քառակուսիկների տեսքով կերևա, նույն սիստեմ ֆոնտերի պատճառով:

Vaio
20.06.2011, 22:20

Շնորհակալություն պատասխանի համար:
Ինձ ՞Armenian soft keyboard՞-ը ավելի դուր եկավ ՞anysoftkeyboard՞-ից: Պատճառը վերևում նշել եմ:
Իսկ root արած հեռախոսների պրոբլեմը միայն օպեռացիոն համակարգի թարմացման հնարավորության բացակայությունն է?

Ռուֆուս
20.06.2011, 22:31

Ռութ անելուց հետո պրոբլեմներ չեն առաջանա, ընդհակառակը, հեռախոսիդ համար նոր հնարավորություններ կբացվեն :) Ռուտինգից հետո կարող ես հանգսիտ օպերացիոն համակարգը թարմացնել, մենակ թե սա ոչ թե ավտոմատ կերպով է արվում, այլ ձեռքով:

ArmSOAD
21.06.2011, 10:53

Ռուֆուսը ճիշտ ա ասում: Անձամբ ես թարմացրել եմ ՕՀ-ն այն պարագայում, որ օֆիցյալ թարմացում իմ հեռախոսի համար այլևս չի լինելու ;) եթե օֆիցյալ աթդեյթ դուրս գա ձեր հեռախոսի համար, ինքը սովորականի պես կառաջարկի դա անել, բայց պիտի չանեք: Միայն ձեռքով:

Vaio
02.07.2011, 11:26
Ով կարող է ասել, ինչն է պատճառը, որ երբեմն armwebbrowser ծրագրով ցույց չի տալիս հայերեն տառերը: Հեռախոսը restart տալուց հետո երբեմն չի դզվում, մեկ էլ կարողա մի քանի ժամ հետո, կամ մի օր հետո ինքը իրան դզվի:

Ռուֆուս
18.07.2011, 10:53
Լավ նորություն, Անդրոիդ 2.3.4-ը արդեն պաշտոնապես ներառում է հայկական ֆոնտերը :good Այլևս ռութ անելու կարիք չի լինի :)

Artgeo
18.07.2011, 12:58
Լավ նորություն, Անդրոիդ 2.3.4-ը արդեն պաշտոնապես ներառում է հայկական ֆոնտերը :good Այլևս ռութ անելու կարիք չի լինի :)

2.3.4 ա մոտս, հաերեն չունեմ

Ռուֆուս
18.07.2011, 13:28
2.3.4 ա մոտս, հաերեն չունեմ

Եղբորս Desire HD-ն առանց ռութ անելու ափդեյթից հետո հայերենը ցույց է տալիս :8 Կարո՞ղ ա մենակ HTC-ների ափդեյթում ա ավելացրած :8

Հայկօ
18.07.2011, 18:29
Լավ նորություն, Անդրոիդ 2.3.4-ը արդեն պաշտոնապես ներառում է հայկական ֆոնտերը :good Այլևս ռութ անելու կարիք չի լինի :)

Android 2.3.4-ի աջակցած լեզուները.

Arabic, Egypt (ar_EG)
Arabic, Israel (ar_IL)
Bulgarian, Bulgaria (bg_BG)
Catalan, Spain (ca_ES)
Czech, Czech Republic (cs_CZ)
Danish, Denmark(da_DK)
German, Austria (de_AT)
German, Switzerland (de_CH)
German, Germany (de_DE)
German, Liechtenstein (de_LI)
Greek, Greece (el_GR)
English, Australia (en_AU)
English, Canada (en_CA)
English, Britain (en_GB)
English, Ireland (en_IE)
English, India (en_IN)
English, New Zealand (en_NZ)
English, Singapore(en_SG)
English, US (en_US)
English, Zimbabwe (en_ZA)
Spanish (es_ES)
Spanish, US (es_US)
Finnish, Finland (fi_FI)
French, Belgium (fr_BE)
French, Canada (fr_CA)
French, Switzerland (fr_CH)
French, France (fr_FR)
Hebrew, Israel (he_IL)
Hindi, India (hi_IN)
Croatian, Croatia (hr_HR)
Hungarian, Hungary (hu_HU)
Indonesian, Indonesia (id_ID)
Italian, Switzerland (it_CH)
Italian, Italy (it_IT)
Japanese (ja_JP)
Korean (ko_KR)
Lithuanian, Lithuania (lt_LT)
Latvian, Latvia (lv_LV)
Norwegian-Bokmol, Norway(nb_NO)
Dutch, Belgium (nl_BE)
Dutch, Netherlands (nl_NL)
Polish (pl_PL)
Portuguese, Brazil (pt_BR)
Portuguese, Portugal (pt_PT)
Romanian, Romania (ro_RO)
Russian (ru_RU)
Slovak, Slovakia (sk_SK)
Slovenian, Slovenia (sl_SI)
Serbian (sr_RS)
Swedish, Sweden (sv_SE)
Thai, Thailand (th_TH)
Tagalog, Philippines (tl_PH)
Turkish, Turkey (tr_TR)
Ukrainian, Ukraine (uk_UA)
Vietnamese, Vietnam (vi_VN)
Chinese, PRC (zh_CN)
Chinese, Taiwan (zh_TW)

Աղբյուրը (http://developer.android.com/sdk/android-2.3.4.html)

Հայերեն չկա... :(

Հնարավոր ա, որ ես եմ մի բան խառնում, ու էս ուղղակի SDK-ի լեզուներն են, չգիտեմ:

Հայկ, որտե՞ղ ես տենց բան տեսել:

Artgeo
18.07.2011, 19:47
Իրականում յունիկոդի աջակցում կա, մնում ա ֆոնտեր գցել: Հայկական ու վրացական առանձին ստացվում ա, մտածում եմ, ոնց անեմ, որ միասիին էդ ֆոնտերը գցեմ :(

Ռուֆուս
18.07.2011, 21:39
Հայերեն չկա... :(

Հնարավոր ա, որ ես եմ մի բան խառնում, ու էս ուղղակի SDK-ի լեզուներն են, չգիտեմ:

Հայկ, որտե՞ղ ես տենց բան տեսել:

Դե ասում եմ, եղբորս Desire HD-ն ամենավերջին 2.3.4 ափդեյթից հետո սկսել ա հայերենը ցույց տալ համ բրաուզերում համ էլ ամենուր: Ռութ չի արվել, հեռախոսի հետ ալաֆրանգա բաներ չեն արվել: Իսկ 2.3.3-ը հայերենը ցույց չէր տալիս:

չեզոք
18.07.2011, 22:09
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը այսօր տեղեկացրել է, որ այսուհետ HTC Desire HD եւ Desire Z սմարթֆոններով կարելի է կարդալ նաեւ հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր:

“Մի քանի ամիս առաջ Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը` խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը”, - ասացին ընկերությունում:

Այն բաժանորդները, ովքեր HTC Desire HD կամ Desire Z են գնել Orange-ի խանութներում, կարող են Orange Care անկյուններում ստանալ բոլոր համապատասխան թարմացումները:

Հայերեն տառերը կարդալու համար բաժանորդները կարող են նաեւ ինքնուրույն կատարել անհրաժեշտ թարմացումը` բեռնելով Android օպերացիոն համակարգի 2.3.3 տարբերակը:

Orange-ը շարունակելու է HTC սմարթֆոնների եւ Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումների կողմից հայերեն տառերի ճանաչմանն ուղղված ջանքերը` նպատակ ունենալով ներառել հնարավոր բոլոր մոդելները, նշեցին ընկերությունում:
itel.am

Հայկօ
18.07.2011, 22:14
Դե ասում եմ, եղբորս Desire HD-ն ամենավերջին 2.3.4 ափդեյթից հետո սկսել ա հայերենը ցույց տալ համ բրաուզերում համ էլ ամենուր: Ռութ չի արվել, հեռախոսի հետ ալաֆրանգա բաներ չեն արվել: Իսկ 2.3.3-ը հայերենը ցույց չէր տալիս:

Օրաժից ա՞ առել:

Ռուֆուս
18.07.2011, 22:20
Օրաժից ա՞ առել:

Չէ, Վիվասել :8

Հայկօ
18.07.2011, 22:26
Չէ, Վիվասել :8

Հետաքրքիր ա: Հիմա փորձում եմ ինչ-որ պաշտոնական հաստատում գտնել 2.3.4-ի մասին (թեկուզ հենց մենակ ափդեյթի հնարավորության), ու չեմ գտնում:

Elmo
18.07.2011, 23:15
Իրականում յունիկոդի աջակցում կա, մնում ա ֆոնտեր գցել: Հայկական ու վրացական առանձին ստացվում ա, մտածում եմ, ոնց անեմ, որ միասիին էդ ֆոնտերը գցեմ :(

sylfaen (http://en.wikipedia.org/wiki/Sylfaen_%28typeface%29)-ը rename ես անում ու գցում իրա ֆոնտերի փոխարեն: Համ վրացերեն ֆոնտերն ա պարունակում, համ հայերեն: Իմ մոտ ընտիր աշխատում ա Adnroid 2.3.3 -ի տակ:

Artgeo
18.07.2011, 23:27

7 ֆոնտ կա, ո՞ր մեկի տեղը

Elmo
18.07.2011, 23:31
7 ֆոնտ կա, ո՞ր մեկի տեղը

DroidSans -ի ու DroidSans-Bold -ի: Բայց եթե Android 2.2.2 -ից բարձր ա անպայման շորհուրդ եմ տալիս օգտվես font changer ծրագրից: Մարկետում ձրի դրած ա: font changer-ը աշխատելու համար պահանջում ա նաև BysyBox ծրագրի առկայությունը: Ես 2.2.2 -ի վրա ձեռքով ռենեյմ արեցի ու փոխեցի, ամենի ինչ աշխատեց, իսկ 2.3.3 -ը boot loop ընկավ: Էնպես որ էդ ծրագրոբ փոխի ֆոնտերը: Ինստրուկցիան իրա մեջ գրած ա: Կամ ինտերնետում էլ կգտնես:

Artgeo
18.07.2011, 23:41

Ձեռքով ես էլ եմ գցել 2.2 ի վրա, պլանշետի Դեժավյու ֆոնտերը ու նորմալ աշխատեց, բայց հեռախոսիս վրա 2.3.4 ա, ձեռքով փոխեցի, չմիացավ... Էսա փորձեմ Ֆոնտ չեյնջերով:

Հայկօ
18.07.2011, 23:48
Ձեռքով ես էլ եմ գցել 2.2 ի վրա, պլանշետի Դեժավյու ֆոնտերը ու նորմալ աշխատեց, բայց հեռախոսիս վրա 2.3.4 ա, ձեռքով փոխեցի, չմիացավ... Էսա փորձեմ Ֆոնտ չեյնջերով:

Գոնե Tahoma դիր, sans-serif-ը ավելի ընթեռնելի ա:

Ռուֆուս
19.07.2011, 00:12
Հետաքրքիր ա: Հիմա փորձում եմ ինչ-որ պաշտոնական հաստատում գտնել 2.3.4-ի մասին (թեկուզ հենց մենակ ափդեյթի հնարավորության), ու չեմ գտնում:

Կներեք, մի քիչ սխալ տեղեկություն էի տվել, հայերենը HTC-ն ա ավելացրել 2.3.3-ի վրա ու ոնց հասկացա մենակ Desire HD (ու երևի Z) մոդելների համար, իսկ օրինակ Wildfire S-ը 2.3-ով հայերեն չի կարդում: Ընդ որում հայերեն տառերը HTC-ն չգիտեմ որտեղից ա ճարել, մի քիչ շատ խուճուճիկ էր, ԱրԹարումյանի սարքած ֆոնտը սրանից շատ ավելի լավն ա: Ափսոս ինտերնետը մեռած էր ու չկարողացա ստուգել, վրացերենը կար, թե չէ:

Բա, հետո էլ HTC-ին բան եք ասում, մարդիկ մեր ձայնը լսեցին :)

Elmo
19.07.2011, 11:18
Գոնե Tahoma դիր, sans-serif-ը ավելի ընթեռնելի ա:

Tahoma -ն վրացերեն պարունակում ա՞: Իմ իմանալուվ՝ չէ: Ու Tahoma -ի տեսակներ կան կարծեմ հայերեն էլ չեն պարունակում: Չարժե երևի: Բացի էդ էլ sylfaen -ը նորմալ էլ ընթերնելի ա: Բարակ, սիրուն: Իսկական սմարթֆոնի ֆոնտ ա:

Elmo
19.07.2011, 11:29
Ձեռքով ես էլ եմ գցել 2.2 ի վրա, պլանշետի Դեժավյու ֆոնտերը ու նորմալ աշխատեց, բայց հեռախոսիս վրա 2.3.4 ա, ձեռքով փոխեցի, չմիացավ... Էսա փորձեմ Ֆոնտ չեյնջերով:

Հա, չի միանում: Այսինքն ընկնում ա անվերջ restart -ի մեջ՝ "boolt loop": Font Changer -ը իմ հիշելով ուզում էր, որ նույն ֆոնտը երեք անունով տեղադրվեր իրա համապատասխան պապկայի մեջ(եթե չեմ սխալվում օրինակ sylfaen , sylfaen-regular, sylfaen-bold //կարամ սխալվեմ, իրա հելփում ինքը ճիշտ տարբերակը ասում ա): Միայն ճիշտ անուններով համապատասխան պապկում ֆոնտերի տեղադրումից հետո Font Changer-ը կսկսի տեսնել էդ ֆոնտը: Ու մնում ա վրեն սեղմել ու ասել «կիրառել» կամ նման մի բան: Reboot-ից հետո ֆոնտերը բարեհաջող փոխվում են: Արդեն կարելի ա Font Changer-ը BysyBox -ի հետ Unistall անել:

Artgeo
19.07.2011, 18:02

7 անգամ միացրի էդ ֆոնտչեյնջերը 7 անգամ հեռախոսս ռեստարտ էղավ: Վերջը հասկացա, որ Բիզիբոքսը չեմ գցել: Դեժավյուները դրեցի, հայերենը ցույց տվին, վրացերենը չէ: Ինչը տարօրինակ ա, պլանշետի վրա լրիվ ցույց էին տալիս: Հետո սիլֆաեն գցեցի, ամեն ինչ երևում ա, բայց շատ ա մանր: Երևի սովոր չեմ: Համենայն դեպս գոնե կարողանում եմ կարդալ ու գրել 4 լեզուներով: Շատ-շատ շնորհակալ եմ:

Հ.Գ. Հուսով եմ ավելի հարմար ֆոնտ կգտնեմ:

Artgeo
19.07.2011, 18:03
Կներեք, մի քիչ սխալ տեղեկություն էի տվել, հայերենը HTC-ն ա ավելացրել 2.3.3-ի վրա ու ոնց հասկացա մենակ Desire HD (ու երևի Z) մոդելների համար, իսկ օրինակ Wildfire S-ը 2.3-ով հայերեն չի կարդում: Ընդ որում հայերեն տառերը HTC-ն չգիտեմ որտեղից ա ճարել, մի քիչ շատ խուճուճիկ էր, ԱրԹարումյանի սարքած ֆոնտը սրանից շատ ավելի լավն ա: Ափսոս ինտերնետը մեռած էր ու չկարողացա ստուգել, վրացերենը կար, թե չէ:

Բա, հետո էլ HTC-ին բան եք ասում, մարդիկ մեր ձայնը լսեցին :)

Հաստատ վրացերենն էլ կլինի: Կարո՞ղ ես մեջի ֆոնտը հանել: Կամ սպասի պռոշիվկան փնտրեմ, տենամ մեջից կարո՞ղ եմ հանել:

Elmo
19.07.2011, 18:21
7 անգամ միացրի էդ ֆոնտչեյնջերը 7 անգամ հեռախոսս ռեստարտ էղավ: Վերջը հասկացա, որ Բիզիբոքսը չեմ գցել: Դեժավյուները դրեցի, հայերենը ցույց տվին, վրացերենը չէ: Ինչը տարօրինակ ա, պլանշետի վրա լրիվ ցույց էին տալիս: Հետո սիլֆաեն գցեցի, ամեն ինչ երևում ա, բայց շատ ա մանր: Երևի սովոր չեմ: Համենայն դեպս գոնե կարողանում եմ կարդալ ու գրել 4 լեզուներով: Շատ-շատ շնորհակալ եմ:

Հ.Գ. Հուսով եմ ավելի հարմար ֆոնտ կգտնեմ:

Արթ ինչքան գիտեմ ֆոնտ չենջերը ֆոնտերի չափսի հետ էլ ա թույլ տալիս գործողություններ անել: Ճիշտ ա իմ մոտից արդեն հանել եմ, բայց ինչ-որ տենց բան հիշում եմ:

ArmSOAD
20.07.2011, 12:51
Այ մարդ, էլի ես կյանքից հետ եմ մնացե՞լ: Էս ինչե՞ր ա կատարվում առանց ինձ:

Նախ, ուրախ եմ, որ գնալով ավելանում է այս ֆորումի օգնությամբ իրենց անդրոիդներին հայերեն սովորեցնողների թիվը :oy

Հիմա իմ իմացած նորություններով կիսվեմ: Որեմն դե երեվի գիտենք, որ HTC-ն սկսել է իր հեռախոսները արդեն իսկ ռութ արած վաճառել, այնպես որ էս մի դարդից կպրծնենք: Ըստ իրենց հայտարարության, դեռևս մի քանի մոդելի հեռախոսներ ունեն այդ հնարավորությունը, բայց իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Հետո, ինչպես արդեն նշվել է, Օրանժը պայմանագիր ունի HTC-ի հետ, ըստ որի նրանց Desire HD, Desire Z հեռախոսները Օրանժում կունենան հայերեն տառատեսակներ: Ու այդ պատճառով զարմանալի է, որ Ռուֆուսի ասած Վիվիայից առնվածը նույնպես այդ ափդեյթը ստացել է:
Ցավոք սրտի, Գուգլը դեռևս չի հայտարարել Անդրոիդի նոր տարբերակներում հայերենի սպասարկման մասին, այնպես որ հույսներս մենք ենք ու HTC-ն, ոն արդեն ռութ արած հեռախոս մեզ կտրամադրի:

Ի դեպ, սպասվում է Անդրոիդի մի մեծ թարմացում այս տարվա վերջում: Այդ պաղպաղակ-բուտերբրոդը (Ice Cream Sandwich) իր նոր ապշեցուցիչ հնարավորությունների հետ մեկտեղ, հասանելի կլինի բոլոր Անդրոիդ հեռախոսների համար, այդ թվում նաև ամենահների, որոնց համար 2,0-ից վեր թարմեցում չի եղել ;) Հույս ունենաք, որ այդ տարբերակը գոնե կներառի հայերենը, քնի որ դեռևս օֆիցյալ ոչ մի մանրամասնություն դրա մասին հայտնի չէ:

Ռուֆուս
20.07.2011, 14:18
Հաստատ վրացերենն էլ կլինի: Կարո՞ղ ես մեջի ֆոնտը հանել: Կամ սպասի պռոշիվկան փնտրեմ, տենամ մեջից կարո՞ղ եմ հանել:

Վրացերենի հարցում մի քիչ կասկածում եմ, որ կլինի, հլը հեռախոսը ձեռս չի ընկել, որ վրացական սայթերը փորձարկեմ: Ֆոնտն էլ չեմ կարողանա հանել, հեռախոսը ռութ արած չի ու չի էլ արվի:

Հետո, ինչպես արդեն նշվել է, Օրանժը պայմանագիր ունի HTC-ի հետ, ըստ որի նրանց Desire HD, Desire Z հեռախոսները Օրանժում կունենան հայերեն տառատեսակներ: Ու այդ պատճառով զարմանալի է, որ Ռուֆուսի ասած Վիվիայից առնվածը նույնպես այդ ափդեյթը ստացել է:

Բայց ես ոնց հասկացա էդ ափդեյթը Օրանժի հետ կապ չունի, Desire HD-ի ու Desire Z-ի գլոբալ ափդեյթի մեջ են հայերեն տառերը ներառել: Press release-ի մեջ էլ էր գրած, որ կամ պետք ա FOTA ափդեյթը քաշեն, կամ էլ գնան Օրանժ ու Օրանժը կտեղադրի էդ ափդեյթը:

Ի դեպ, սպասվում է Անդրոիդի մի մեծ թարմացում այս տարվա վերջում: Այդ պաղպաղակ-բուտերբրոդը (Ice Cream Sandwich) իր նոր ապշեցուցիչ հնարավորությունների հետ մեկտեղ, հասանելի կլինի բոլոր Անդրոիդ հեռախոսների համար, այդ թվում նաև ամենահների, որոնց համար 2,0-ից վեր թարմեցում չի եղել ;) Հույս ունենաք, որ այդ տարբերակը գոնե կներառի հայերենը, քնի որ դեռևս օֆիցյալ ոչ մի մանրամասնություն դրա մասին հայտնի չէ:

Իսկ սա հավաստի՞ նորություն է, որ հին մոդելներն էլ կստանան թարմացումը: Մի քիչ կասկածում եմ, որ HTC-ն, Samsung-ը իրենց հին մոդելների համար էդ թարմացմանը Sense կամ TouchWiz կավելացնեն: Թե՞ դատարկ vanilla Android ա լինելու :8 Բայց եթե հավաստի նորություն ա, ընտիր ա :hands

Elmo
20.07.2011, 15:27
Իսկ գիտե՞ք որ Android -ում պասխալկա կա: Info-ում 3 անգամ արագ արագ կտացրեք android-ի վերսիայի տողի վրա ու զոմբիներով նկար կհայտնվի:

http://www.youhtc.ru/wp-content/uploads/screenshot.jpg

2.3.3 -ի դեպքում սա ա տալիս

http://dl.4pda.ru/forum/uploads/monthly_01_2011/post-68985-1294602186_thumb.png

ArmSOAD
20.07.2011, 16:09
Իսկ սա հավաստի՞ նորություն է, որ հին մոդելներն էլ կստանան թարմացումը: Մի քիչ կասկածում եմ, որ HTC-ն, Samsung-ը իրենց հին մոդելների համար էդ թարմացմանը Sense կամ TouchWiz կավելացնեն: Թե՞ դատարկ vanilla Android ա լինելու :8 Բայց եթե հավաստի նորություն ա, ընտիր ա :hands

Հա, հին հեռախոսների սպասարկումը հավաստի ա ;) Այլ մանրամասներ հայտնի չեն, կարծում եմ, որ դատարկ վանիլին կլինի:

ArmSOAD
20.07.2011, 16:11
Իսկ գիտե՞ք որ Android -ում պասխալկա կա: Info-ում 3 անգամ արագ արագ կտացրեք android-ի վերսիայի տողի վրա ու զոմբիներով նկար կհայտնվի:

http://www.youhtc.ru/wp-content/uploads/screenshot.jpg

2.3.3 -ի դեպքում սա ա տալիս

http://dl.4pda.ru/forum/uploads/monthly_01_2011/post-68985-1294602186_thumb.png

Ճիշտն ասած իմ մոտ ոչ մի նման բան չեղավ :think Երևի պատճառը իմ "Elelinux custom rom"-ն ա:

Elmo
20.07.2011, 17:22
անձամբ մենակ Android 2.3.3 -ի վրա եմ փորձել: Մնացածի վրա կարող ա չլինի:

0david0
27.07.2011, 20:49
Ժող ով գիտի, Սամսունգ Գալաքսի Ջիո S5660 հեռախոսները (մոբայլցենտր խանութներինը (http://mobilecentre.am/en/phones/samsung/s5660_galaxy_gio.html)) հայերեն տառեր բացու՞մ են :think

Ներսես_AM
27.07.2011, 21:43
Գործարանային վիճակով ոչ մի անդրոիդ հեռախոս (բացի HTC Desire HD ու Z մոդելներից, էն էլ ափդեյթելուց հետո) հայերեն ցույց չի տալիս: Պետք ա ռութ անես ու ֆոնտերը փոխես, դրանից հետո ցույց կտա:

Samsung-ները առանց root լինում ա։ Նայեք google-ում հայերենի issue-ն։

Ներսես_AM
28.07.2011, 00:11
Samsung-ները առանց root լինում ա։ Նայեք google-ում հայերենի issue-ն։

Մանրամասնեմ, եթե հանկարծ չեք գտել դեռ:
http://code.google.com/p/android/issues/detail?id=4230#c253

Այստեղ գրված է ինչպես միացնել հայերենի աջակցումը Անդրոիդ ՕՀ-ով Սամսունգ Գալաքսի հեռախոսների համար:

Քաշքշում ենք Arial_Unicode.apk (http://android.googlecode.com/issues/attachment?aid=42300253000&name=Arial_Unicode.apk&token=5b63ce25bc8dd60f9bbee26ef0d90fed) ու գցում հեռախոսի մեջ:
Տեղադրում ենք փաթեթը:
Գնում Display Settings:
Ընտրում Font Style, նշում ու ընդունում հենց նոր տեղադրած Arial_Unicode ֆոնտը:

Փորձեք ;) ու անուշ լինի

Ռուֆուս
06.08.2011, 10:54
Ըստ Օրանժի կայքի, HTC Desire S մոդելն էլ է արդեն հայերեն :good

0david0
06.08.2011, 15:39
Ժող ով գիտի, Սամսունգ Գալաքսի Ջիո S5660 հեռախոսները (մոբայլցենտր խանութներինը (http://mobilecentre.am/en/phones/samsung/s5660_galaxy_gio.html)) հայերեն տառեր բացու՞մ են :think

Ուրեմն իմ մտածածը ճիշտ էր՝ հայերեն տառեր կան, բացում են բոլոր ծրագրերը, բացի Օպերայից :( Օպերա Մինին ընդհանրապես և Օպերա Մոբայլը կիսով չափ հայերեն չեն բացում: Օպերա Մինիի դեպքում խնդիրը լուծվումա opera:config-ից Use bitmap fonts for complex scripts ֆունկցիան Yes դնելով (Օպերայի սերվերների միջոցովա հայերեն տառերը երևում), իսկ Օպերա Մոբայլի դեպքում տուրբոն միացրած թե անջատած օդնոկլասսնիկի հայերենը չի բացում, իսկ օրինակ tert.am-ի հայերենը բացումա :8

vayquara
06.08.2011, 18:48
HTC Desire նւյնպես հայերեն կարդաց android 2.3.3 տեղադրելուց հետո.
Ասեմ, որ թարմացումը պաշտոնականա, բայց նախատեսված է փորձառու օգտվողների համար, ովքեր ուզում են ծանոթանալ android 2.3 -ի նոր հնարավորությունների հետ.
HTC Desire HD -ի, Desire Z -ի և Desire -ի մեջ նույն ֆոնտնա տեղադրած՝ WT_Sans_Armenian.ttf

Հայկօ
07.08.2011, 00:20
HTC-ն տեղեկացրել է, որ այս ամիս կմեկնարկի իր հեռախոսների հեռախոսների bootloader-ների ապաարգելափակման (???, unlock) պաշտոնական ծառայությունը: Կարճ ասած՝

1. Գրանցվել սայթում
2. Մի թեթև չարչարվել PC-ի ու Android SDK-ի հետ
3. Մեյլով ստանալ ունիկալ կոդ
4. Պըրծ

Ավելի մանրամասն (http://android.mobile-review.com/news/2920/)

vayquara
10.08.2011, 02:18
հաճախակի այցելեք www.htcdev.com կայքը պաշտոնական թարմացումների համար

vayquara
16.08.2011, 00:27
HTC հեռախոսների bootloader -ների ապաարգելափակման ծառայությունը սկսվել է: Ապաարգելափակման համար այցելեք www.htcdev.com կայքը:

zulu
30.08.2011, 16:13
Հայերեն կարդալու համար կարող եք օգտագործել հետեւյալը (հեռախոսը պետք է root արած լինի)
http://hy-am.org/armenian_on_android

Գրելու համար կարող եք օգտագործել AnySoftKeyboard Market-ից
https://market.android.com/details?id=com.menny.android.anysoftkeyboard&hl=en
https://market.android.com/details?id=org.herrlado.ask.languagepack.armenian

Vaio
01.09.2011, 17:02
Ժողովուրդ, այսօրվանից՝ 01.09.2011-ից, armwebbrowser2.2-ի աշխատանքային գործունեությունը ''տրաքեց'':
Ինչ կարելիա անել?
Լսել եմ, որ պետքա նշված վերսիան թարմացնել, բայց որտեղից ճարել ''թարմացուցիչը''?

Freeman
01.09.2011, 21:56
Ժող հայերեն գրել մենակ HTC-ով ա՞ լինում:

Աթեիստ
01.09.2011, 21:59
Ժող հայերեն գրել մենակ HTC-ով ա՞ լինում:

Samsung-ի վրա դրել էի Multilang keyboard, լիքը լեզուներ ուներ, այդ թվում և հայերեն։

Freeman
01.09.2011, 22:02
Samsung-ի վրա դրել էի Multilang keyboard, լիքը լեզուներ ուներ, այդ թվում և հայերեն։
Մերսի , ինձ հենց սամսունգն էլ պետք էր :)) Ուղղակի ասում էին մենակ HTC-ի վրա ա լինու, էն էլ տեսա սամսունգս հայերեն ֆոնտ ունի, մտածեցի ստեղնաշարն էլ պրոբլեմ չի լինի)

HardRock
02.09.2011, 17:21
Ժող. այսինքն սա Adroid 2.3-ն ա՞:

Freeman
02.09.2011, 18:13
Ժող. այսինքն սա Adroid 2.3-ն ա՞:
Եթե մուլտիլանգի հետ ես՝ ես 2.3-ի վրա եմ օգտագործում, բայց ոնց-որ 2.2-ի վրա էլ ա եղել
Ավելի մանրամասն գրած ա Օվանիտասի բլոգում (http://ovanitas.livejournal.com/40830.html)

HardRock
02.09.2011, 18:50
Այսինքն 2.3 էլ հայերենի պրոբլեմ ունի՞: Ինձ թվում էր 2.3-ում դա դզել են ու մտածում էի միանգամից 2.3 "նստացնեմ" HTC-ի disair վրա:

Freeman
02.09.2011, 20:35
Այսինքն 2.3 էլ հայերենի պրոբլեմ ունի՞: Ինձ թվում էր 2.3-ում դա դզել են ու մտածում էի միանգամից 2.3 "նստացնեմ" HTC-ի disair վրա:
Եթե նկատի ունես հայերենը բացելու պրոբլեմ՝ չէ, ուղղակի հայերեն կլավիատուրա չէի գտնում :)) իսկ HTC-ների համար, ինչքան հասկացա, 2.2-ն արդեն հայերեն բացում ա

Ժող, մի հատ լավ, փորձված անինստալլեր խորհուրդ տվեք

Elmo
02.09.2011, 21:46
Ժող, մի հատ լավ, փորձված անինստալլեր խորհուրդ տվեք

Ես գործարանայինն եմ օգտագործում: Բոլորը նույն ձև են անիսթալ անում:

Freeman
02.09.2011, 21:50
Ես գործարանայինն եմ օգտագործում: Բոլորը նույն ձև են անիսթալ անում:
Այսինքն գործարանայինը ծրագրից մանր-մունր կտորներ չի թողի՞

Freeman
02.09.2011, 22:23
Մոդերատորին խնդրում եմ սխալ տեղում գրած գրառումներս ջնջել :))

Vaio
04.09.2011, 17:00
Android-իս վրա գցել եմ ինչ-որ բրաուզեր, որով tert.am մտնելիս հայերեն տառերը ցույց է տալիս, իսկ news.am մտնելիս՝ ցույց չի տալիս (քառակուսիկներա ցույց տալիս) :
Ինչնա պատճառը?

Elmo
04.09.2011, 17:31
Այսինքն գործարանայինը ծրագրից մանր-մունր կտորներ չի թողի՞

տենց կտորներ չկան էլ: բոլոր ծրագրերը 2 ֆայլով կամ 1 են նստում: .apk ու .odex: կարող ա պապկա էլ սարքեն sd քարտի վրա, բայց ոչ ավել:

0david0
04.09.2011, 17:34
Android-իս վրա գցել եմ ինչ-որ բրաուզեր, որով tert.am մտնելիս հայերեն տառերը ցույց է տալիս, իսկ news.am մտնելիս՝ ցույց չի տալիս (քառակուսիկներա ցույց տալիս) :
Ինչնա պատճառը?

Եթե ինչ-որ ասելով նկատի ունես Օպերա Մոբայլ, իմ մոտ էլ է այդպես: Հավանաբար խնդիրը բրաուզերից է:

Vaio
04.09.2011, 17:40
Եթե ինչ-որ ասելով նկատի ունես Օպերա Մոբայլ, իմ մոտ էլ է այդպես: Հավանաբար խնդիրը բրաուզերից է:

Նայեցի, անունը՝ Maxton.

0david0
04.09.2011, 17:47
Նայեցի, անունը՝ Maxton.

Իսկ հեռախոսը (օրինակ իրա մեջի բրաուզերը) հայերեն տառեր բացու՞մ է :think
Կարդա այստեղ, թե ինչու է բացում թերթ.ամ կայքը՝ http://tert.am/am/news/2011/05/14/android/

Vaio
05.09.2011, 00:05
Իսկ հեռախոսը (օրինակ իրա մեջի բրաուզերը) հայերեն տառեր բացու՞մ է :think

Իրա միջի բռաուզերը՝ չէ: Armwebbrowser-ը լրիվ հայկական սայթերը ցույց էր տալիս, էն էլ, ցավոք, սեպտեմբերի 1-ից այդ բռաուզերը տրաքեց:

Ի դեպ, հետաքրքիր բան ասեմ, երբ մտնում եմ mobile.tert.am/am հայերեն տառերը երևում են, իսկ երբ մտնում եմ tert.am/am ՝ չի երևում!!! Աբսուրդա, բայց փաստ!
(Վերջին գրածը վերաբերում է նաև իրա միջի բռաուզերին) :

specialist
05.09.2011, 20:07
մարդ կա որ գիտի , թե ոնց ZTE BLADE ռութ անենք ....

Lev
29.09.2011, 23:01
Հարգելի ակումբցիներ, Android-ով աշխատող հեռախոս ունեցողներից ո՞վ կարող է փորձարկել Swype-ի հայերեն Alfa տարբերակը: Ես .apk ֆայլը կուղարկեմ :) Ցանկալի է, որ հեռախոսը root արած լինի:

Ռուֆուս
30.09.2011, 11:22
Հարգելի ակումբցիներ, Android-ով աշխատող հեռախոս ունեցողներից ո՞վ կարող է փորձարկել Swype-ի հայերեն Alfa տարբերակը: Ես .apk ֆայլը կուղարկեմ :) Ցանկալի է, որ հեռախոսը root արած լինի:

Աշխատում ա, աաաաաա :clap Չնայած ամենասկզբում մի անգամ կախվեց, բավականին ծանր ա ու աշխատելուց մի փոքր lag կա, բայց կարևորը աշխատում ա: Հլը շատ չեմ փորձարկել, բայց հայերենի դասավորությունը մի քիչ անսովոր էր, երևի լավ կլիներ ստանդարտ ֆոնետիկ դասավորությունը պահպանել: Հլը կբզբզամ, սկրինշոթերի հետ կարծիքս կգրեմ:

Lev
30.09.2011, 11:43

Մեեեեծ անհամբերությամբ կսպասեմ :) Ուշադրություն դարձրու առաջարկվող բառերին: Հո՞ արևմտահայերեն կամ գրաբար բառեր չի առաջարկում:

Ռուֆուս
30.09.2011, 11:47
Մեեեեծ անհամբերությամբ կսպասեմ :) Ուշադրություն դարձրու առաջարկվող բառերին: Հո՞ արևմտահայերեն կամ գրաբար բառեր չի առաջարկում:

Չէ, հլը որ մենակ արևելահայերեն եմ տեսել:

Lev
30.09.2011, 12:07
Չէ, հլը որ մենակ արևելահայերեն եմ տեսել:

Արդեն հուսադրող ա :clap

Freeman
30.09.2011, 16:59
Ժող, օպերա մոբայլս հայերեն բացում էր, բայց մինի 6.1-ը չի բացում, ի՞նչ կարամ անեմ

0david0
30.09.2011, 17:23
Ժող, օպերա մոբայլս հայերեն բացում էր, բայց մինի 6.1-ը չի բացում, ի՞նչ կարամ անեմ

Էտ ե՞րբ էր բացում: Եթե S5660-ի հետ ես, երբեք չեմ տեսել, որ մոբայլը հայերեն բացի:
Իսկ մինիի համար մտնում ես օպերա:կոնֆիգ, բիտմափ ֆոնտը ԵՍ-ի վրա ես դնում:

Freeman
30.09.2011, 17:26
Էտ ե՞րբ էր բացում: Եթե S5660-ի հետ ես, երբեք չեմ տեսել, որ մոբայլը հայերեն բացի:
Իսկ մինիի համար մտնում ես օպերա:կոնֆիգ, բիտմափ ֆոնտը ԵՍ-ի վրա ես դնում:
Կարող ա՞ խառնել եմ, իմ հիշելով մի քանի օր առաջ դրանով ակումբ եմ մտել :think
Մերսի, հեսա կանեմ

0david0
30.09.2011, 17:32
Կարող ա՞ խառնել եմ, իմ հիշելով մի քանի օր առաջ դրանով ակումբ եմ մտել :think
Մերսի, հեսա կանեմ

Օպերան հանդիպածս միակ ծրագիրնա, որ հայերեն չի բացում :8 Երևի ուրիշ բրաուզերա եղել :))

Freeman
30.09.2011, 17:38
Օպերան հանդիպածս միակ ծրագիրնա, որ հայերեն չի բացում :8 Երևի ուրիշ բրաուզերա եղել :))
Կարող ա:))
Մի բան էլ անցավ մտքովս, ամեն անգամ նոր հղման վրա գնալիս, ինքը հարցնում ա, թե ինչո՞վ մտնի, ես էլ չեմ ուզում «լռությամբ» դնեմ, որ մի բրաուզերով բացի:) երևի ակումբ մտնելուց իրա զավասկոյի վրա եմ սեղմել:Ակումբի մենակ առաջին էջն եմ նայել, թեմա չէր մտնում:))

Vaio
30.09.2011, 19:33
Լավ լուր ունեմ Android OS-ով աշխատող բջջային հեռախոսներ ունեցողների համար:

Կրկին հայտնվել է հայատառ կարդացող բրաուզերը՝ ArmWebBrowser.apk (http://webdroid.life.am/stable/ArmWebBrowserStable2.2.apk)

Freeman
30.09.2011, 19:39
Լավ լուր ունեմ Android OS-ով աշխատող բջջային հեռախոսներ ունեցողների համար:

Կրկին հայտնվել է հայատառ կարդացող բրաուզերը՝ ArmWebBrowser.apk (http://webdroid.life.am/stable/ArmWebBrowserStable2.2.apk)
իրա մյուս առավելություններից էլ կասե՞ս:)

Vaio
30.09.2011, 19:45
իրա մյուս առավելություններից էլ կասե՞ս:)

Դա քիչ առավելություն չի!!!

Բացի iPhone-ից գործնականում ոչ մի բջջային հեռախոս հայերեն տառերով սայթերը չի կարդում, իսկ իմ կողմից նշված բրաուզերով կարդացվումա:

Vaio
30.09.2011, 19:48
Ցավոք "Armenian soft keyboard" ծրագիրը վերացավ, տրաքեց, թե չէ մի ժամանակ, մոտ 1-2 ամիս առաջ, ArmWebBrowser-ի և Armenian soft keyboard-ի համատեղությամբ ես իմ Xperia Arc հեռախոսով հա՛մ հայերեն կարդում էի ցանկացած հայատառ սայթ, հա՛մ էլ հայերեն գրում էի իմ ուզած սայթերում՝ facebook, e-mail......

Vaio
30.09.2011, 19:49
"Any Soft keyboard" ծարգիր էլ կա, բայց իմ հեռախոսով քառակուսիկներա տալիս, բացի այդ էլ, տառերի դասավորությունը ֆոնետիկ չի՝ չգիտես ինչա...

Maxpayne
30.09.2011, 20:14
Դա քիչ առավելություն չի!!!

Բացի iPhone-ից գործնականում ոչ մի բջջային հեռախոս հայերեն տառերով սայթերը չի կարդում, իսկ իմ կողմից նշված բրաուզերով կարդացվումա:

Ով ասեց? իմ s5620-ը Օպերայով էլ, առանց դրա էլ, բոլոր հայատառ նյութերը բացում ա..

Freeman
30.09.2011, 22:38
Դա քիչ առավելություն չի!!!

Բացի iPhone-ից գործնականում ոչ մի բջջային հեռախոս հայերեն տառերով սայթերը չի կարդում, իսկ իմ կողմից նշված բրաուզերով կարդացվումա:
Գործնականում ես էս երկու տարվա ինչ հեռախոս ունեցել եմ, սաղով էլ հայերեն սայտերը կարդացել եմ:)) բայց հարցս չէր նշանակում, որ էդ առավելությունը քիչ ա , ուղղակի բրոուզերի մյուս հնարավորություններն են հետաքրքիր, որովհետև էս երկու օրը դեռ չեմ կարա ես փորձեմ:)

Vaio
01.10.2011, 17:17

Հասկացա քեզ :)

Որպես բրաուզեր՝ շատ պարզ, հասարակա: