PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Android հեռախոսներում

Էջեր : 1 [2]

Ռուֆուս
05.10.2011, 11:39
Սկրինշոտներ դեռ չեմ արել, բայց փոխարենը վիդեո եմ պատրաստել :P Խնդրեմ, վայելեք :)

http://www.youtube.com/watch?v=PclsS_x4R30

Սկսեմ պլյուսներից.
1. Գրեթե միշտ ճիշտ է հասկանում ուզածս բառը հենց առաջին իսկ փորձից:
2. Բառարանը բավականին հարուստ է, չնայած առաջարկվող բառերից որոշները անիմաստ տառերի դասավորություններ են:
3. Ստեղների չափսը օպտիմալ է, ստեղնաշարը շատ հարմար է թե ուղղահայաց, թե հորիզոնական մուտքագրման համար:

Մինուսները.
1. Մի քանի անգամ մոտս Force Close ա տվել:
2. Տառերի դասավորությունը, հատկապես խ, ծ, շ-ն էդքան էլ հարմար հարմար չի, չնայած արդեն քիչ թե շատ սովորել եմ:
3. Ծրագիրը շատ մեծ ա ու մի քիչ էլ ծանր ա աշխատում, չգիտեմ, սա հնարավոր ա օպտիմիզացնել, թե չէ: Բացի դրանից 2 հատ Service ա աշխատացնում, Connect Client ու Swype: Էս Swype Connect-ն ի՞նչ ա:
4. Երևի ավելի լավ կլինի Space bar-ը ավելի մեծ դարձնել իսկ ":"-ը փոքր:

Իսկ ընդհանուր առմամբ տպավորություններս՝ :good

Ներսես_AM
05.10.2011, 12:21
Տնաշեն բա ծրագրի անունը

:D

My World My Space
05.10.2011, 12:54
բա ո՞նց անենք, էս ծրագրից ունենանք....

Ռուֆուս
05.10.2011, 14:04
Տնաշեն բա ծրագրի անունը

:D

Ծրագրի անունն ի՞նչ :8

Freeman
05.10.2011, 18:08
Իսկ ընդհանուր առմամբ տպավորություններս՝ :good
հիմա մուլտիլինգից եմ օգտվում, ոնց-որ սաղ լավ ա, բայց սրա հետ կապված երկու հարց
1. եթե սվայպը թարմացնեմ, հայերենը կավելանա՞
2. ո՞նց թարմացնեմ:)) ինքը հլը թարմացում չի ուզել :think

Freeman
05.10.2011, 18:09
Տնաշեն բա ծրագրի անունը

:D
Վիդեոյի վերնագրի մեջ կա, եթե էդ նկատի ունեիր։))

Ռուֆուս
05.10.2011, 18:15
հիմա մուլտիլինգից եմ օգտվում, ոնց-որ սաղ լավ ա, բայց սրա հետ կապված երկու հարց
1. եթե սվայպը թարմացնեմ, հայերենը կավելանա՞
2. ո՞նց թարմացնեմ:)) ինքը հլը թարմացում չի ուզել :think

Սա alpha տարբերակ ա, ինչքան հասկացա levongevdav-ը կամ մեկ ուրիշն ա պատրաստել պաշտոնական վերսիայի վրա, էնպես որ թարմացնելով հայերենը չի հայտնվի: Ընդ որում սա մենակ QVGA չափն ա, ավելի մեծ էկրանների վրա շատ փոքր կլինի, Ներսեսը նոր փորձարկել ա:

Freeman
05.10.2011, 18:42

էդ մեծ էկրանների մոմենտը հեչ լավ չի:( որ վերջնական վերսիան պատրաստ լինի, կտեղեկացնեք :))

specialist
05.10.2011, 19:05
որ խնդրեմ ֆոնտը կտաք հայկական, որ ֆոնտ եք քցում հայերեն տառերը ճանաչելու համար՞

Ռուֆուս
05.10.2011, 19:06
որ խնդրեմ ֆոնտը կտաք հայկական, որ ֆոնտ եք քցում հայերեն տառերը ճանաչելու համար՞

www.hy-am.org

specialist
05.10.2011, 19:10
www.hy-am.org

մի զիպ պապկա կա, դրա մեջի մի քանի հատ ֆոնտնա՞ , հները պահեմ թե փոխեմ՞

Ռուֆուս
05.10.2011, 19:15
մի զիպ պապկա կա, դրա մեջի մի քանի հատ ֆոնտնա՞ , հները պահեմ թե փոխեմ՞

Փոխի, մեջը նույն անդրոիդի ֆոնտերն ա, ավելացրած ԱրԹարումյանի հայերեն տառերը:

specialist
05.10.2011, 19:17
օկ մեսի, քաշեցի ետ ֆոնտերը հիմա փոխում եմ...

Lev
05.10.2011, 21:26
Սկրինշոտներ դեռ չեմ արել, բայց փոխարենը վիդեո եմ պատրաստել :P Խնդրեմ, վայելեք :)

http://www.youtube.com/watch?v=PclsS_x4R30

Սկսեմ պլյուսներից.
1. Գրեթե միշտ ճիշտ է հասկանում ուզածս բառը հենց առաջին իսկ փորձից:
2. Բառարանը բավականին հարուստ է, չնայած առաջարկվող բառերից որոշները անիմաստ տառերի դասավորություններ են:
3. Ստեղների չափսը օպտիմալ է, ստեղնաշարը շատ հարմար է թե ուղղահայաց, թե հորիզոնական մուտքագրման համար:

Մինուսները.
1. Մի քանի անգամ մոտս Force Close ա տվել:
2. Տառերի դասավորությունը, հատկապես խ, ծ, շ-ն էդքան էլ հարմար հարմար չի, չնայած արդեն քիչ թե շատ սովորել եմ:
3. Ծրագիրը շատ մեծ ա ու մի քիչ էլ ծանր ա աշխատում, չգիտեմ, սա հնարավոր ա օպտիմիզացնել, թե չէ: Բացի դրանից 2 հատ Service ա աշխատացնում, Connect Client ու Swype: Էս Swype Connect-ն ի՞նչ ա:
4. Երևի ավելի լավ կլինի Space bar-ը ավելի մեծ դարձնել իսկ ":"-ը փոքր:

Իսկ ընդհանուր առմամբ տպավորություններս՝ :good

Ռուֆուս ջան մեեեեեեեեեեծ շնորհակալություն վիդեոյի համար: :hands

Շնորհակալություն նաև պլյուսները նշելու համար: Իսկ մինուսների մասին մի քանի հարց ունեմ:

1. Մի քանի անգամ մոտս Force Close ա տվել:
1. ի՞նչ պայմաններում ա Force Close տվել: հնարավո՞ր ա, որ RAM-ը չի հերիքել:

2. Տառերի դասավորությունը, հատկապես խ, ծ, շ-ն էդքան էլ հարմար հարմար չի, չնայած արդեն քիչ թե շատ սովորել եմ:
2. Կարո՞ղ ես ֆոտոշոփով ավելի հարմար դասավորություն ստեղծես ու դնես ակումբ:

3. Ծրագիրը շատ մեծ ա ու մի քիչ էլ ծանր ա աշխատում, չգիտեմ, սա հնարավոր ա օպտիմիզացնել, թե չէ: Բացի դրանից 2 հատ Service ա աշխատացնում, Connect Client ու Swype: Էս Swype Connect-ն ի՞նչ ա:
3. Swype Connect-ը առանձին ծրագիրա՞ թե սերվիս:

4. Երևի ավելի լավ կլինի Space bar-ը ավելի մեծ դարձնել իսկ ":"-ը փոքր:
4. Space bar-ը վիդեոյից հասկացա, որ բավականին քիչ ա օգտագործվում: Բայց ապագայում հաշվի կառնենք:

Շնորհակալություն :)

Lev
05.10.2011, 21:36
Սա alpha տարբերակ ա, ինչքան հասկացա levongevdav-ը կամ մեկ ուրիշն ա պատրաստել պաշտոնական վերսիայի վրա, էնպես որ թարմացնելով հայերենը չի հայտնվի: Ընդ որում սա մենակ QVGA չափն ա, ավելի մեծ էկրանների վրա շատ փոքր կլինի, Ներսեսը նոր փորձարկել ա:

Ռուֆուսը ճիշտ նշեց սա դեռ փորձնական տարբերակն ա: Վերջնական վերսիայի թողարկամանը (Swype-ի օֆիցիալ սայթում հայտնվելուն) դեռ շատ ժամանակ կա: Եթե կան էլի փորձարկել ցանկացողներ, սակայն նրան էկրանի չափը այլ է, դիմեք: Կփորձենք այլ չափերի համար էլ պատրաստել::)

Ներսես_AM
05.10.2011, 21:49
Լևոն ջան իսկ դա ո՞վ է պատրաստում։ Ուզում եմ հասկանամ դու՞ ես փոփոխություններ արել, թե՞ բառարանն ու շարվածքն ես իրենց փոխանցել, իրենք են սարքում։
Ու եթե կարելի ա 800*480 չափսի համար էլ դիր։

Lev
05.10.2011, 21:59

Անձամբ ես չեմ պատրաստում: Համագործակցում եմ հենց Swype-ի հետ: Սկզբից ուզում էին Typewriter տարբերակը դնեին: Ասացի, որ մեզ մոտ Phonetic-ն ա օգտագործվում: Իրանք էլ էս փորձնական տարբերակն են ուղարկել: Ի սկզբանե նաև Symbian 9.4-ի համար էլ պետք է պատրաստվեր: Սակայն հետո հայտնի դարձավ, որ Nokia-ն այլևս Symbian OS չի օգտագործելու: Այդ պատճառով հիմա մենակ Andrioid տարբերակն ա էն էլ QVGA մոդով:

Իսկ 800*480 չափը ո՞ր մոդն ա:

Հայկօ
05.10.2011, 22:05
Խոսքներդ կիբորդով կտրեմ :)). Sens-ի ստեղնաշարը ձևափոխելու, custom դասավորություններ սարքելու կամ լեզու ավելացնելու մասին ինչ-որ մեկդ լսել ե՞ք:

XDA-ում ոնց որ թե ձեն-ձուն չկա էդ մասին...

Ներսես_AM
05.10.2011, 22:18
Անձամբ ես չեմ պատրաստում: Համագործակցում եմ հենց Swype-ի հետ: Սկզբից ուզում էին Typewriter տարբերակը դնեին: Ասացի, որ մեզ մոտ Phonetic-ն ա օգտագործվում: Իրանք էլ էս փորձնական տարբերակն են ուղարկել: Ի սկզբանե նաև Symbian 9.4-ի համար էլ պետք է պատրստվեր: Սակայն հետո հայտնի դարձավ, որ Nokia-ն այլևս Symbian OS չի օգտագործելու: Այդ պատճառով հիմա մենակ Andrioid տարբերակն ա էն էլ QVGA մոդով:
WVGA։ բայց լավ ա որ իրենք են անում։ Քեզ էլ շնորհակալություն, որ զբաղվում ես։
Մեկ էլ եթե գաղտնիք չի ի՞նչ բառարան ա օգտագործվում։

Իսկ 800*480 չափը ո՞ր մոդն ա:[/QUOTE]

Ռուֆուս
05.10.2011, 22:18
Ռուֆուս ջան մեեեեեեեեեեծ շնորհակալություն վիդեոյի համար: :hands

Շնորհակալություն նաև պլյուսները նշելու համար: Իսկ մինուսների մասին մի քանի հարց ունեմ:

1. ի՞նչ պայմաններում ա Force Close տվել: հնարավո՞ր ա, որ RAM-ը չի հերիքել:
Շատ հնարավոր ա, որ RAM-ից լինի: Առաջին անգամ Swype-ը բացելուց միանգամից Force Close տվեց: Իսկ մյուս երկու անգամների ժամանակ կարծեմ մի քանի ծրագիր էր բաց ու հեռախոսը մի քիչ դանդաղ էր աշխատում:

2. Կարո՞ղ ես ֆոտոշոփով ավելի հարմար դասավորություն ստեղծես ու դնես ակումբ:
Հիմա էդքան էլ համոզված չեմ, որ պետք ա փոխվի դասավորությունը, արդեն սովորել եմ: Համ էլ ոնց նայում եմ տեղ չկա, տառերը տեղափոխելն էլ նպատակահարմար չեմ գտնում... :esim

3. Swype Connect-ը առանձին ծրագիրա՞ թե սերվիս:
Swype Connect-ը սերվիս ա: Ընդ որում Swype-ի Preference-ի մենյուի մեջ կա Swype Connect(View settings for Swype Connect), սեղմում եմ վրան, բերում ա մենակ Terms of Service ու Version 1.0au: Ուրիշ բան չկա: Բայց Running Services-ում երկու Swype Service ա բացում, մի հատ Connect-ի համար, մի հատ Swype-ի համար:

4. Space bar-ը վիդեոյից հասկացա, որ բավականին քիչ ա օգտագործվում: Բայց ապագայում հաշվի կառնենք:

Շնորհակալություն :)
Եսիմ, իմ կարծիքով ավելի լավ ա Space bar-ը ավելի մեծացնել, կամ էլ երկուսն էլ նույն չափսի անել:

Իսկ երբ որ վերջնական տարբերակը պատրաստ լինի, այն անվճա՞ր կլինի բոլորի համար, թե վճարովի ա :8

Lev
05.10.2011, 22:30
[QUOTE=Ներսես_AM;2294431]WVGA։ բայց լավ ա որ իրենք են անում։ Քեզ էլ շնորհակալություն, որ զբաղվում ես։
Մեկ էլ եթե գաղտնիք չի ի՞նչ բառարան ա օգտագործվում։

Օքեյ կխնդրեմ, որ WVGA-ով էլ փորձնական տարբերակ պատրաստեն: Մեկ էլ հեռախոսիդ մոդելն էլ կասե՞ս: Կարողա էդ էլ ուզեն:

Տենց բառարանի անունը չգիտեմ: իրանք ինչ-որ ամերիկյան ընկերությանը խնդրել էին բառարան ստեղծել իրանց համար: էդ բառարանը ուղարկեց ինձ: նայեցի: հիմնականում արևելահայերեն էր, բայց արևմտահայերեն ու գրաբար էլ էին հանդիպում: Մեծ մասը խմբագրեցի, բայց այնուամենայնիվ արևմտահայերեն ու գրաբար հանդիպում էին: Ներսես ջան եթե պատրաստի բառարան ունես բայերի բոլոր խոնարհումներով ու գոյականների, դերանունների, թվականների հոլովումներով, կարո՞ղ ես ուղարկել:

Ներսես_AM
05.10.2011, 22:44

Nexus S ու Desire S
Ճիշտն ասած բառարանը հետաքրքրեց, կարո՞ղ ես ուղարկել ու կարելի ա արդյոք դա ինի որ ուրիշ տեղ օգտագործել։ Ինչքանով ես եմ տեղյակ տենց բառարան լավ որակի չկա։ Մի հատ կա բայց բառարանը փոքր ա, մի հատ կնայեմ էսօր,

Lev
05.10.2011, 22:51

Nexus S-ն ու Desire S-ը երկուսն էլ WVGA՞ ա:

չգիտեմ ինչ որակի ա բայց կուղարկեմ :)

Ներսես_AM
05.10.2011, 23:15
Հա երկուսն էլ WVGA են: :) Մերսի բառարանի համար հեսա նայեմ:
Իսկ շարվածքի մասին առաջարկներ ընդունվում են չէ՞: :)

Lev
05.10.2011, 23:17
Հա երկուսն էլ WVGA են: :) Մերսի բառարանի համար հեսա նայեմ:
Իսկ շարվածքի մասին առաջարկներ ընդունվում են չէ՞: :)
Խնդրեմ :)

Անպայման ընդունվում են: Իզուր չի, որ տարբերակի անունը "փորձնական" ա: :)

zulu
06.10.2011, 10:21
Ես նույնպես կուզենայի փորձարկել։ Հեռախոսս՝ HTC Desire (WVGA, 800x480), Android 2.3.3, root արված։

Lev
06.10.2011, 11:19
Շատ հնարավոր ա, որ RAM-ից լինի: Առաջին անգամ Swype-ը բացելուց միանգամից Force Close տվեց: Իսկ մյուս երկու անգամների ժամանակ կարծեմ մի քանի ծրագիր էր բաց ու հեռախոսը մի քիչ դանդաղ էր աշխատում:

Հիմա էդքան էլ համոզված չեմ, որ պետք ա փոխվի դասավորությունը, արդեն սովորել եմ: Համ էլ ոնց նայում եմ տեղ չկա, տառերը տեղափոխելն էլ նպատակահարմար չեմ գտնում... :esim

Swype Connect-ը սերվիս ա: Ընդ որում Swype-ի Preference-ի մենյուի մեջ կա Swype Connect(View settings for Swype Connect), սեղմում եմ վրան, բերում ա մենակ Terms of Service ու Version 1.0au: Ուրիշ բան չկա: Բայց Running Services-ում երկու Swype Service ա բացում, մի հատ Connect-ի համար, մի հատ Swype-ի համար:

Եսիմ, իմ կարծիքով ավելի լավ ա Space bar-ը ավելի մեծացնել, կամ էլ երկուսն էլ նույն չափսի անել:

Իսկ երբ որ վերջնական տարբերակը պատրաստ լինի, այն անվճա՞ր կլինի բոլորի համար, թե վճարովի ա :8

Շնորհակալություն, դիտողություններդ կփոխանցեմ իրենց :)

Նախ ասեմ, ինչպես իրենք են ասում, հայերենի վերջնական տարբերակը շուտ չի լինի: Այստեղ (http://beta.swype.com/android/supported/) կան բոլոր այն լեզուները, որոնք պաշտոնապես BETA տարբերակով թողարկում են: Դրանց մեջ հայերենի ավելացումը դեռ չի նախատեսվում:
Ընդհանրապես Swype-ը համարվում ա անվճար ծրագիր: Կարծում եմ ապագայում էլ անվճար կմնա կամ միանգամից ներդրված կլինի Android-ի մեջ:

Freeman
06.10.2011, 17:29
Galaxy Gio-ի համար քաշելու լինքը կտա՞ք (320 x 480 )

Lev
06.10.2011, 19:24
Galaxy Gio-ի համար քաշելու լինքը կտա՞ք (320 x 480 )

Մեծ հաճույքով կտայի, բայց դեռ պիտի swype-ին դիմեմ, եթե հարմար գտնեն իրենք կպատրաստեն ու կուղարկեն::)

Ռուֆուս
11.10.2011, 10:57
Ժողովուրդ, Facebook-ի օրացույցը sync անող ի՞նչ ծրագիր խորհուրդ կտաք (HTC Sense-ի օրացույցի նման), հլը որ մենակ Go Calendar-ն եմ գտել, բայց չեմ ուզում, որովհետև հետը Go Launcher ա պահանջում :(

HardRock
11.10.2011, 16:23
Ժող. եթե դժվար չի խնդրում եմ քայլ-քայլ ասել ոնց պետքա անեմ, որ HTC Disaer-ս հայերեն կարդա ու գրի: Խնդրում եմ նաև լինկերը տաք համապատասխան ծրագրերի: Մի քիչ կարդալով հասկացա, որ անպայման Root պետքա անել: Գրանցվեվի HTC սայթում, ու տեղ քայլ քայլ ցուց էր տալի ոնց ռութ անեմ: Տեղից քաշել եմ android-sdk-windows և installer_r13-windows ծրագրերը: Էլ ինչա պետք: Ռութից հետո՞, մնացածը:

Ռուֆուս
11.10.2011, 16:29

http://hy-am.org/armenian_on_android

Artgeo
12.10.2011, 00:40
Ժող. եթե դժվար չի խնդրում եմ քայլ-քայլ ասել ոնց պետքա անեմ, որ HTC Disaer-ս հայերեն կարդա ու գրի: Խնդրում եմ նաև լինկերը տաք համապատասխան ծրագրերի: Մի քիչ կարդալով հասկացա, որ անպայման Root պետքա անել: Գրանցվեվի HTC սայթում, ու տեղ քայլ քայլ ցուց էր տալի ոնց ռութ անեմ: Տեղից քաշել եմ android-sdk-windows և installer_r13-windows ծրագրերը: Էլ ինչա պետք: Ռութից հետո՞, մնացածը:

Ամենակարճ ու անվտանգ տարբերակը, ռութից հետո դնում ես Բիզիբոքս, հետո տեղադրում ֆոնտ չեյնջեր ու տեղադրում էն ֆոնտը, որն ուզում ես

Հայկօ
12.10.2011, 01:02
Ամենակարճ ու անվտանգ տարբերակը, ռութից հետո դնում ես Բիզիբոքս, հետո տեղադրում ֆոնտ չեյնջեր ու տեղադրում էն ֆոնտը, որն ուզում ես

Հետո հնարավոր ա՞ առանց բեքափը վերականգնելու Font Changer-ը ջնջել: Ուզում եմ ջնջել:

Artgeo
12.10.2011, 10:54
Հետո հնարավոր ա՞ առանց բեքափը վերականգնելու Font Changer-ը ջնջել: Ուզում եմ ջնջել:
ֆոնտը փոխելուց հետո, ծրագիրը կարող ես ջնջել: Ֆոնտերը կմնան:

չեզոք
24.10.2011, 22:22
ժողովուրդ հնարավո՞րա իմ samsung galaxy s i9003ը հայերեն կարդալ սովորեցնել առանց րութ անելու և առանց armwebrowser-ի:

Artgeo
25.10.2011, 11:16
ժողովուրդ հնարավո՞րա իմ samsung galaxy s i9003ը հայերեն կարդալ սովորեցնել առանց րութ անելու և առանց armwebrowser-ի:
առանց րութ անելու և առանց armwebrowser-ի, առանց միացնելու... :)

Ոչ:

Bruno
25.10.2011, 12:50
ժողովուրդ հնարավո՞րա իմ samsung galaxy s i9003ը հայերեն կարդալ սովորեցնել առանց րութ անելու և առանց armwebrowser-ի:

Մտածում եմ, որ քո մոտ էլ պետք է ստացվի, քանի որ Samsung Galaxy Tab (Android 2.3.3, առանց root)-ով լինում է կարդալ այս (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2269682&viewfull=1#post2269682) եղանակով:
Գրառման մեջ Arial_Unicode.apk-ի հղումը չի աշխատում, այն կարող ես քաշել այստեղից (http://4pda.ru/forum/index.php?s=&showtopic=191055&view=findpost&p=8024371):

Իսկ հայերեն մուտքագրման համար նայի այստեղ (http://www.akumb.am/showthread.php/58663-Android-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80/page3?p=2283104#post2283104):

չեզոք
26.10.2011, 17:29

շնորհակալ եմ շատ Bruno ջան, իսկապես աշխատեց առանց որևէ դժվարության:

-=BaZeL^4=-
05.11.2011, 00:21
Մտածում եմ, որ քո մոտ էլ պետք է ստացվի, քանի որ Samsung Galaxy Tab (Android 2.3.3, առանց root)-ով լինում է կարդալ այս (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2269682&viewfull=1#post2269682) եղանակով:
Գրառման մեջ Arial_Unicode.apk-ի հղումը չի աշխատում, այն կարող ես քաշել այստեղից (http://4pda.ru/forum/index.php?s=&showtopic=191055&view=findpost&p=8024371):

Իսկ հայերեն մուտքագրման համար նայի այստեղ (http://www.akumb.am/showthread.php/58663-Android-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80/page3?p=2283104#post2283104):

էդ apk-ն մի DropBox-ային տեղ ա պետք դնել որ բոլորին հեշտ հասանելի լինի ... հիմա չի աշխատում :/

Edz
25.11.2011, 17:09
Օգնեք ժողովուրդ!!
Հեռախոսս HTC Desire S-ա, մինչեւ այսօր ամեն բան նորմալ էր, Android 2.3.3 էր ու հայերենն էլ նորմալ կարդում էր, թարմացրեցի 2.3.5 ու սկսեց հայերեն չկարդալ

Ներսես_AM
25.11.2011, 17:43
Root արա՞ծ ա հեռախոսդ: Եթե այո hy-am.org-ից կարող ես քաշես դնես: Թե՞ ինքն իրան ա ափդեյթ եղել:

Edz
25.11.2011, 17:53
Root արած չի: Ինքը գտավ update-ը, ասեց թազա վերսիա կա, ես էլ ասեցի update եղի :)

0david0
25.11.2011, 20:56
Իմն էլ S5660 ա, մի քանի օր առաջ եմ ափդեյթ արել 2.3.3-ից 2.3.5, բայց հայերենը էլի բացումա :read

Edz
26.11.2011, 21:05
փաստորեն իմ բախտը միքիչ ավելի քիչա բեռել:
Էսօր գնացել էի Orange, ասեցի սենց սենց պրոբլեմ կա, էտ տղեն ասումա էտ պրոբլեմ չի:
Մի խոսքով ջղայնացրեցին, իրանց հիմարությամբ, հիմար հարցերով, թողեցի դուրս եկա:
ասուամ պիտի սպասես հաջորդ update-ին...

ArmSOAD
28.11.2011, 00:24
Համա-Անդրոիդցիներ ջան, թեման ես եմ բացել, բայց իմ մոտ էլ են հարցեր առաջանում: :) Հերոսիս գլհին ինչ ասես արել եմ, այդ թվում այն, որ հիմա վրան 2.3 ա աշխատում, հայերենի հետ ել վաղուց խնդիր չունեմ:
Բայց մտածեւմ եմ, որ մոտենում է Հերոսիս մի կողմ դնելու ու ավելի հզոր Անդրոիդի անցնելու ժամանակը: Մասնավորապես մտածում եմ HTC Evo 3D-ի ու HTC Sensation-ի մասին: Ու հիմա տրամաբանական հարց ա առաջանում: Իրանք հայերենի հետ ո՞նց են: Ասեմ որ մտածում եմ Վիվասելից առնել: Ինչ-որ մեկը ծանոթ ա՞ սրանց բութլոադեռին, ռութին ու մնացած հաճույքներին:

Ռուֆուս
28.11.2011, 01:19

Evo 3D-ն GSM տարբերակ ունի՞ :8 Իմ իմանալով դրանք մենակ CDMA-ով են աշխատում: Իսկ Sensation-ը շատ հեշտորեն ռութ ա արվում:

ArmSOAD
28.11.2011, 12:44
Evo 3D-ն GSM տարբերակ ունի՞ :8 Իմ իմանալով դրանք մենակ CDMA-ով են աշխատում: Իսկ Sensation-ը շատ հեշտորեն ռութ ա արվում:

Sensation-ի համար մերսի: Հա պարզվում ա Evo 3D-ն GSM ունի (http://www.phonearena.com/phones/HTC-EVO-3D-GSM_id5367): Վիվան էլ վաճառում ա:

Ներսես_AM
28.11.2011, 12:48
Sensation-ի համար մերսի: Հա պարզվում ա Evo 3D-ն GSM ունի (http://www.phonearena.com/phones/HTC-EVO-3D-GSM_id5367): Վիվան էլ վաճառում ա:

Հենա միանգամից գալաքսի նեքսուս վերցրու։ Սենսեյշնի մասին սպասենք Կլօրը գա պատմի։

ArmSOAD
28.11.2011, 12:58
Հենա միանգամից գալաքսի նեքսուս վերցրու։ Սենսեյշնի մասին սպասենք Կլօրը գա պատմի։
Ախր էդ "HTC Sense"-ին շատ եմ սովորել է: :D

Ռուֆուս
28.11.2011, 13:04
Ախր էդ "HTC Sense"-ին շատ եմ սովորել է: :D

Ոչինչ, հետ կսովորես :)) Galaxy Nexus-ը լավ տարբերակ ա :) Իսկ Evo 3D-ից լիքը բողոքներ կան, ասում են զարյադկա 7-8 ժամ ա պահում:

ArmSOAD
28.11.2011, 13:22
Ոչինչ, հետ կսովորես :)) Galaxy Nexus-ը լավ տարբերակ ա :) Իսկ Evo 3D-ից լիքը բողոքներ կան, ասում են զարյադկա 7-8 ժամ ա պահում:
Իսկապե՞ս: Հո էն արտասահմանցի՞ք չեն բողոքուվ, ում մոտ ինետի բոլոր տարբերակները միշտ միացած են: :D
Իսկ Սենսեյշնից ի՞նչ կարծիքներ կան:
Չգիտեմ է, Galaxy Nexus-ի մասին ես վերջերս ասում էին, որ մի քանի լուրջ բագ ունի:

Աթեիստ
07.02.2012, 21:58
Էրեկ ընկերս մոբայլլցենտր-ից էժան գալաքսի էր առել (Դուոս 76000 դրամով)։ Նույն իրիկուն սիստեմը թարմացել էր ու դարձել 2.3.6, հայերենն էլ մեջը։ Մնում էր ինսթալլ անել Multilang ու վայելել։
Ասեմ, որ էդ գնի համար լավ էլ արագ էր աշխատում, էկրանի սենսորն էլ ընտիր էր։
Եթե մեկը պարապ ժամանակ հավես անի swype -ի մեջ հայերեն ավելացնի ... :hands

Freeman
10.02.2012, 22:29
Ժող ո՞նց կարամ sony ericsson live walkman-ին հայերեն կարդալ սովորեցնել։

0david0
07.03.2012, 16:57
Հայերեն բառարան Մուլտիլինգ Կիբըռդի համար: Ցանկացողները կարող են ներբեռնել Փլեյ Մարկետից (https://play.google.com/store/apps/details?id=klye.plugin.hy) ;)

Դատարկություն
09.03.2012, 10:29
Ես էլ էս պրոբլեմի առաջ կանգնեցի: Տարօրինակ, կասկածելի ծագմամբ, անդրոիդ 2.1-ով աշխատող բերանս չի պտտվում ասեմ ինչա:)): Ուզում եմ հայերեն տառերը բացի: Ժամանակավոր Root (այսինքն սուպերյուզերի կարողություններ) ձեռք բերել լինումա, բայց հենց ուզում եմ ֆոնտերը փոխարինեմ, ասումա ` դու NAND թույլտվություն չունես, սիստեմի ֆայլերը read-only են և ենթակա չեն փոփոխման: Հիմա ի՞նչ անեմ ես:( Ո՞ր մեթոդիկան կիրառեմ, որ գոնե հայերեն տառերը կարդա: Ցանկալի ա մեթոդիկան լինի առանց USB-ի քանի, որ դժվար սրա համար USB լար լինի :)) Օգնեք խնդրում եմ :(

Chilly
09.03.2012, 17:05

տես հնարավոր ա՞ S-off (http://www.addictivetips.com/mobile/what-is-s-off-how-to-gain-it-on-htc-android-phones-with-unrevoked-forever/) անել

Դատարկություն
09.03.2012, 20:20
տես հնարավոր ա՞ S-off (http://www.addictivetips.com/mobile/what-is-s-off-how-to-gain-it-on-htc-android-phones-with-unrevoked-forever/) անել
Մուշ, սրա համար էլի USB լար ա պտեք?

Հայկօ
22.04.2012, 04:17
ICS-ը հայերենի հետ լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես՝ բոլդ ու իտալիկ չկա: Ընդ որում՝ ստանդարտ հայերեն ֆոնտն էլ էնքան էլ լավը չի (DroidSansArmenian.ttf):

Մի քիչ առաջ Font Changer-ով յոթ հատ սիստեմ ֆոնտ փոխեցի (DroidSans, DroidSans-Bold, DroidSansMono, DroidSerif-Bold, DroidSerif-BoldItalic, DroidSerif-Italic, DroidSerif-Regular): Փոխարենը դրեցի Թառումյանի հայկական տառերով էն ֆոնտերը, որ օգտագործում էի անդրոիդ 2-ում (նույն անուններով, բնականաբար): Ոչ մի բան չփոխվեց, բոլդ չկա, իտալիկ չկա, տառերի գծագրությունը նույնն ա:

Հետո ջնջեցի ստանդարտ DroidSansArmenain-ը, հայերենը ընդհանրապես վերացավ համակարգի միջից՝ ստեղնաշարի սիմվոլները, բրաուզերի գրածները, Tapatalk-ի Ակումբը, ամեն ինչ: Հայերեն տառերի փոխարեն բացատներ են: Փաստորեն՝ հայերեն տառերը անդրոիդը կարդում ա մենակ էդ անվամբ ֆոնտի միջից:

Նույն DroidSansArmenain.ttf անունը դրեցի վերոհիշյալ թառումյանական տառերով DroidSans-ի վրա ու դա պատճենեցի system/fonts դարակի մեջ: Տառերի գծագրությունը, բնականաբար, փոխվեց. սենց շատ ավելի լավ ա:

Փորձեցի նույն կերպ ավելացնել նաև DroidSansArmenain-Bold.ttf անվամբ ֆայլը, որ համակարգում բայ դիֆոլթ չկա, բայց սկզբունքորեն՝ էդ անունը պիտի ունենա: Ավելացրեցի: Հիմա սենց խառը վիճակ ա: Facebook App-ում ունեմ հայերեն բոլդ. օրինակ՝ լայքերի լիստում հայատառ անունները բոլդով են: Երբ բրաուզերով բացում եմ ՖԲ-ի մոբայլ տարբերակը, բոլդերը էլի կան: Երբ բացում եմ դեսկտոփ տարբերակը՝ չկան: Թերթ.ամ-ում բոլդ չկա: Ա1+-ում բոլդ չկա: Ակումբում բոլդ չկա՝ ոչ բրաուզերով, ոչ էլ Tapatalk-ով: Անհասկանալի ա: Իտալիկի մասին ընդհանրապես չեմ խոսում, ոչ մի տեղ չկա:

DroidSansArmenian-Bold.ttf-ն ջնջեցի, ռեստարտ արեցի: FB App-ում բոլդ հայերենները մնացին. էլի լայքերի լիստով եմ ստուգում, որովհետև հաստատ հիշում եմ, որ առաջ հայատառ անունները բոլդ չէին: Հիմա բոլդ են:

Փորձեցի ֆոնտերի դարակի մեջ սարքել երկու ֆայլ՝ DroidSansArmenian-Regular.ttf և DroidSansArmenian-Bold.ttf, իսկ DroidSansArmenain.ttf-ը ջնջել: Հայերենը Tapatalk-ի միջից իսպառ վերացավ, բրաուզերային Ակումբի միջից վերացավ, իսկ FB App-ում մնաց՝ բոլդն էլ հետը: Ենթադրում եմ, որ FB App-ը «Armenian»-ով ֆոնտերին ընդհանրապես չի դիմում, այլ միանգամից կարդում ա DroidSans-ից ու DroidSans-Bold-ից, որտեղ ես հիմա արդեն հայերեն ունեմ, իսկ բրաուզերն ու Tapatalk-ը տենց չեն անում: Բայց երբ բրաուզերով ՖԲ-ի մոբայլ տարբերակն եմ բացում, բոլդ կա:

Մի խոսքով՝ ոչ մի բան չկարողացա հիմա փոխել, բոլդ ու իտալիկ հիմնականում չկան: Հայերեն տառերի գծագրությունը փոխվեց, էլի գոհ եմ, բայց դե դա պարզ բան էր: Էսքան երկար-բարակ գրում եմ, որովհետև էս փորձս կարող ա ինչ-որ մեկին պետք գա: Խնդրում եմ օգնեք, ժողովուրդ, կամ եթե ինչ-որ տարբերակ գիտեք, թե ոնց կարելի ա ICS-ին բոլդ ու իտալիկ հայերեն սովորեցնել, խնդրում եմ գրեք, փորձենք-մորձենք )):

Freeman
22.04.2012, 09:41
ICS-ը հայերենի հետ լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես՝ բոլդ ու իտալիկ չկա: Ընդ որում՝ ստանդարտ հայերեն ֆոնտն էլ էնքան էլ լավը չի (DroidSansArmenian.ttf):

Մի խոսքով՝ ոչ մի բան չկարողացա հիմա փոխել, բոլդ ու իտալիկ հիմնականում չկան: Հայերեն տառերի գծագրությունը փոխվեց, էլի գոհ եմ, բայց դե դա պարզ բան էր: Էսքան երկար-բարակ գրում եմ, որովհետև էս փորձս կարող ա ինչ-որ մեկին պետք գա: Խնդրում եմ օգնեք, ժողովուրդ, կամ եթե ինչ-որ տարբերակ գիտեք, թե ոնց կարելի ա ICS-ին բոլդ ու իտալիկ հայերեն սովորեցնել, խնդրում եմ գրեք, փորձենք-մորձենք )):

Ճիշտն ասած չհասկացա թե էդ ֆոնտերը որտեղից ես գտել, կարող նույն բանն էլ արել ես, ինչ որ ես պիտի ասեմ՝

Մառոժնիով բրդուճի (ICS) վրա չեմ փորձել, բայց նավսյակի էս ձևն էլ նայի

Hy-am.orgi-ից քաշի կարկատանը (http://hy.am/modules/pubdlcnt/pubdlcnt.php?file=/sites/default/files/downloads/update.zip&nid=7), էդ արխիվի մեջից ֆոնտերը հանի System> fonts պանակից, քից քո SDcard-ի .fontchanger անունով պանակի մեջ, ինքը թաքնված պանակ ա, Աստրոն երևի կկարանա ցույց տա, ես ES -մենեջերով եմ արել: Հետո բաց font changer-ը ու տեղադրի բոլոր ֆոնտերը:

Բայց սենց «խնդիր» կա՝ հիմա դաժե էկրանի վերևում ժամս ա իտալիկով, բոլոր թվերն ու տառերը իրա մեջից տենց ա դառել :))

Հայկօ
22.04.2012, 19:09
Ֆոնտերը հենց էդտեղից էլ վերցրել եմ, հենց Font Changer-ով էլ փոխել եմ ստանդարտները, որոշ բաներ արել եմ Root Explorer-ով, ի վերջո՝ նույն բանն են անում: Խնդիրն էն ա, որ ICS-ում էդ system/fonts պանակի մեջ շատ ավելի շատ ֆոնտեր կան, քան 2.3-ներում էր: Մասնավորապես՝ 38 անուն ֆայլեր կան, ներառյալ DroidSansArmenian, DroidSansGeorgian, DroidSansThai և այլն, ինչպես նաև զանազան Roboto-ներ, Helvetica-ներ ու տենց շարունակ: Ենթադրում եմ, որ համակարգը նենց ա, որ հայերենը կարդում ա հենց համապատասխան DroidSansArmenian ֆայլի միջից, ոչ թե սովորական սիստեմ ֆոնտերի միջից: Երբ դա ջնջում եմ, հայերենը հեռախոսիս միջից ուղղակի կորում ա, չնայած որ DroidSans-ում, DroidSerif-ում ու մնացածում հայերենը հիմա ունեմ:

Էս հարցում ամենափորձված մարդը երևի Ներսես_AM-ն ա, ինքն էլ վաղուց ա չի երևացել ստեղ...

Հայկօ
22.04.2012, 19:18
Հա, ու մեկ էլ մի սենց հարց առաջացավ մոտս: Հայերեն ֆոնտերի վերոհիշյալ փաթեթում մենակ DroidSans ու DroidSans-Bold կա, Sans-ի իտալիկն ու բոլդ-իտալիկը չկան: Ես անդրոիդ 2.3-ի հետ հենց էդ նույն փաթեթն էլ օգտագործում էի, բայց հաստատ գիտեմ, որ sans իտալիկ էլ էր ցույց տալիս հեռախոսս, բոլդ-իտալիկ էլ: Ո՞նց ա տենց լինում:

Տարբերակներից մեկը Roboto ընտանիքի ֆոնտերը ձեռքով խմբագրելն ու հատ-հատ հայերեն տառեր ավելացնելն ա, բայց դա ժամանակի հարց ա, որ դեռ չունեմ:

Ներսես_AM
22.04.2012, 19:19
Էս հարցում ամենափորձված մարդը երևի Ներսես_AM-ն ա, ինքն էլ վաղուց ա չի երևացել ստեղ...
Ինքը հա էլ ստեղ ա :P
Իմն էլ իսկի դեռ չեմ արել, բայց մոտավոր լուծումը գիտեմ։ Եթե էսօր դասս շուտ վերջացնեմ, էսօր կգրեմ: Եթե չէ` մոտակա օրերին :hi

Հայկօ
22.04.2012, 19:55
Ինքը հա էլ ստեղ ա :P
Իմն էլ իսկի դեռ չեմ արել, բայց մոտավոր լուծումը գիտեմ։ Եթե էսօր դասս շուտ վերջացնեմ, էսօր կգրեմ: Եթե չէ` մոտակա օրերին :hi

Ուռռռռա՛ :)): Է-սօր, է-սօր :goblin:

Alximik
25.04.2012, 17:04
Ֆոնտերը հենց էդտեղից էլ վերցրել եմ, հենց Font Changer-ով էլ փոխել եմ ստանդարտները, որոշ բաներ արել եմ Root Explorer-ով, ի վերջո՝ նույն բանն են անում: Խնդիրն էն ա, որ ICS-ում էդ system/fonts պանակի մեջ շատ ավելի շատ ֆոնտեր կան, քան 2.3-ներում էր: Մասնավորապես՝ 38 անուն ֆայլեր կան, ներառյալ DroidSansArmenian, DroidSansGeorgian, DroidSansThai և այլն, ինչպես նաև զանազան Roboto-ներ, Helvetica-ներ ու տենց շարունակ: Ենթադրում եմ, որ համակարգը նենց ա, որ հայերենը կարդում ա հենց համապատասխան DroidSansArmenian ֆայլի միջից, ոչ թե սովորական սիստեմ ֆոնտերի միջից: Երբ դա ջնջում եմ, հայերենը հեռախոսիս միջից ուղղակի կորում ա, չնայած որ DroidSans-ում, DroidSerif-ում ու մնացածում հայերենը հիմա ունեմ:

Էս հարցում ամենափորձված մարդը երևի Ներսես_AM-ն ա, ինքն էլ վաղուց ա չի երևացել ստեղ...
Իսկ չե՞ք փորձել HY.am (http://hy.am/armenian_on_android#download)- ից կարկատանը քաշեք ու տեղադրեք, չնայած այնտեղ ցանկալի է որ սարքի մեթ տեղադրված լինի CWM(ClockWorkMod Recovery ROM).

Հայկօ
25.04.2012, 21:20

Փորձել եմ, Alximik ջան, չի օգնում: Անդրոիդ 4-ի համար ամեն ինչ մի քիչ ուրիշ ա:

Chilly
15.05.2012, 14:20
Ժողովուրդություն, էսպիսի մի հարց, որևէ մեկդ տեսել ե՞ք qwerty ստեղնաշարով անդրոիդ հեռախոս, որ հայերեն ա գրում: Մի տարբերակ կա՝ Samsung Captivate Glide (http://www.gsmarena.com/samsung_i927_captivate_glide-4071.php) , չգիտեմ առնե՞մ թե չէ: Կնոպկեքով հայերեն հավաքելը կարողանալու ե՞մ դզել

Հայկօ
15.05.2012, 19:32

Ես ոչ տեսել եմ, ոչ լսել ((

Lev
13.07.2012, 02:45
Կարծես թե swype-ը հայերենը ներառել է իր բետա տարբերակում: (http://beta.swype.com/android/supported/)Առաջարկում եմ փորձարկել և կիսվել տպավորություններով:

Հ.Գ. ես ինքս չեմ կարող փորձարկել

Freeman
13.07.2012, 10:34

Նորմալ աշխատում ա, բայց փոքր էկրանի վրա հայերենով անհարմար ա, չնայած մինչև էսքանը գրեցի, սովորեցի :)

Sent from my WT19i using Tapatalk

Ներսես_AM
13.07.2012, 12:15
Այո՜ կարգին աշխատում ա: բայց երևի իրենց առաջարկեմ դասավորությունը փոխեն: «Ա» տառի տեղը կատաստրոֆիկ անհարմար ա: պիտի գրամեքենային դասավորությունը լինի: Ավտոմատ մեծատառ չի սարքում:

Sent from my Nexus S using Tapatalk 2

Ռուֆուս
13.07.2012, 13:07
Ուխ վերջապես: Ալֆայի հետ համեմատ բավականին բարելավվել է: Գրամեքենային դասավորությանը կողմ եմ, դժվար կլինի հարմարվելը, բայց հետո կսովորենք :)

Freeman
13.07.2012, 14:15
Ուխ վերջապես: Ալֆայի հետ համեմատ բավականին բարելավվել է: Գրամեքենային դասավորությանը կողմ եմ, դժվար կլինի հարմարվելը, բայց հետո կսովորենք :)

Գրամեքենայինն էլ ա? 4 տող

Մինչև հայերեն հարցականը չդնեն multiling_ը չեմ ջնջի

Sent from my WT19i using Tapatalk

Ներսես_AM
13.07.2012, 14:32
«Ն» տառի վրա՞ չի

Sent from my Nexus S using Tapatalk 2

Ռուֆուս
13.07.2012, 14:57
Գրամեքենայինն էլ ա? 4 տող

Մինչև հայերեն հարցականը չդնեն multiling_ը չեմ ջնջի

Sent from my WT19i using Tapatalk

Բոլոր կետադրական նշաններն էլ կան: Մենակ մեծատառ/փոքրատառն ա համը հանում:

Lev
13.07.2012, 17:08
Ուխ վերջապես: Ալֆայի հետ համեմատ բավականին բարելավվել է: Գրամեքենային դասավորությանը կողմ եմ, դժվար կլինի հարմարվելը, բայց հետո կսովորենք :)

Ռուֆուս ջան էն հին ձևով ա տառերի դասավորությունը, թե էլի փոփոխություններ են արված:

Ներսես_AM
13.07.2012, 17:34
54421

Sent from my Nexus S using Tapatalk 2

Ռուֆուս
13.07.2012, 18:14
Էս էր հինը:

http://i.imgur.com/l3kWY.jpg

Ռուֆուս
13.07.2012, 18:17
Տարբերությունը Խ-ն ա, որը բերել են երկրորդ շարք, առաջ ամենաներքևում էր: Բացատն են մեծացրել, կետադրական նշանների դասավորությունն են բարեկարգել: Մի խոսքով ավելի մարդավարի ա դարձել:

Freeman
15.07.2012, 10:28
Փլեյ մարկետում Swype-ի ոչ-մի տարբերակը չկա՞ , ինչ- որ անկապ բաներ ա բերում

Sent from my WT19i using Tapatalk

Ռուֆուս
15.07.2012, 16:49
Փլեյ մարկետում Swype-ի ոչ-մի տարբերակը չկա՞ , ինչ- որ անկապ բաներ ա բերում

Sent from my WT19i using Tapatalk

Չէ, Սվայփի սայթում գրանցվի, քաշելու լինքը կտա:

Freeman
15.07.2012, 19:00
Չէ, Սվայփի սայթում գրանցվի, քաշելու լինքը կտա:

Ես քաշել եմ, ուղղակի հետաքրքիր էր, որ մարկետում չկար

Sent from my WT19i using Tapatalk

davzion
03.10.2012, 21:42
Ժողովուրդ, քվերտի շարվածքով շատ հարմար ստեղնաշար եմ գտել՝ MultilangKeaboard, շուկայում կա։ Ինքը երեք շարքա, էկրանը շատ չի փակում, բառարաններ էլ ունի։ Իսկ հայերենի համար «թվերի» շարքի տառերը մի փոքր սեղմելով ես գրում։
Համենայն դեպս, էս գրառումը դրանով գրեցի :)

Հայկօ
03.10.2012, 23:24

Շատ վաղուց եմ օգտագործում, հա, ամենահարմարն ա: Մենակ մի թերություն ունի՝ չունի HTC Sense-ոտ սկին :):

Freeman
04.10.2012, 07:18
Շատ վաղուց եմ օգտագործում, հա, ամենահարմարն ա: Մենակ մի թերություն ունի՝ չունի HTC Sense-ոտ սկին :):

Էդ լուրջ Swype-ից համար ա՞, ես Swype- ով լեկցիա եմ գրում իմ w19i live with Walkman -ով

Աթեիստ
04.10.2012, 09:26
Էդ լուրջ Swype-ից համար ա՞, ես Swype- ով լեկցիա եմ գրում իմ w19i live with Walkman -ով

Ինչ Swype-ի մեջ հայերեն են մտցրել, մենակ իրանից եմ օգտվում:
Մենակ լեզուն փոխելու արագությունը կուզեի փոխել լիներ:
Կամ մի կնոպկով փոխվեր, ոչ թե սեղմած պահելով:

Նաիրուհի
25.02.2013, 23:24
Ինչպե՞ս հայերեն կարդալ և գրել սովորեցնել Samsung Galaxy W-ին։ Էս պահին առավել կարևոր է կարդալը։

Աթեիստ
26.02.2013, 00:13
Ինչպե՞ս հայերեն կարդալ և գրել սովորեցնել Samsung Galaxy W-ին։ Էս պահին առավել կարևոր է կարդալը։

https://dl.dropbox.com/u/37799077/Arial_Unicode.apk
Սա քաշի, ինսթալլ արա, հետո մտնի Display-ի պարամետրերի մեջ ֆոնտը դիր arial unicode.

Գրելու համար էլ սա (https://play.google.com/store/apps/details?id=com.klye.ime.latin&feature=search_result#?t=W251bGwsMSwxLDEsImNvbS5rbHllLmltZS5sYXRpbiJd) ինսթալլ արա։

Նաիրուհի
26.02.2013, 00:27

Արտակ ջան, չի թողնում ինսթալլ անել, որովհետև android market-ից չի

Աթեիստ
26.02.2013, 00:29
Արտակ ջան, չի թողնում ինսթալլ անել, որովհետև android market-ից չի

Settings > Security > Unknown sources միացրա։

Ներսես_AM
26.02.2013, 00:32
Ինչ Swype-ի մեջ հայերեն են մտցրել, մենակ իրանից եմ օգտվում:
Մենակ լեզուն փոխելու արագությունը կուզեի փոխել լիներ:
Կամ մի կնոպկով փոխվեր, ոչ թե սեղմած պահելով:

Արտ լեզուն շատ արագ փոխվում ա․ Սվայփի նշանից ձգի բացակի վրա‎։ :)

Աթեիստ
26.02.2013, 00:33
Արտ լեզուն շատ արագ փոխվում ա․ Սվայփի նշանից ձգի բացակի վրա‎։ :)

Արդեն սովորել եմ։

Նաիրուհի
26.02.2013, 00:48
Settings > Security > Unknown sources միացրա։

Սրա Security-ում էդպիսի բան չկա :(

Ռուֆուս
26.02.2013, 01:04
Սրա Security-ում էդպիսի բան չկա :(

Փորձիր Settings -> Apps -> Unknown Sources

Նաիրուհի
26.02.2013, 01:13
Եղբորս հեռախոսն է, բզբզաց, գտավ։
Շնորհակալություն, Արտակ ջան։ Քեզ էլ, Հայկ ջան։

masrik
28.02.2013, 13:54
Հարգելի Ակումբցիներ խնդրում եմ օգնել, հեռախոսս (alcatel 985d) անջատվել ա ու ոչ մի կերպ չի միանում, ինչից կարա լինի?

V!k
31.07.2013, 18:16
բարև բոլորին, ժող HTC jetstream թաբլեթին ո՞նց հայերեն կարդալ ու գրել սովորեցնեմ....

Freeman
31.07.2013, 19:05
բարև բոլորին, ժող HTC jetstream թաբլեթին ո՞նց հայերեն կարդալ ու գրել սովորեցնեմ....

Բայց էդ հայերեն չի կարդու՞մ, եթե չէ առանց ռութի չես կարա, դրա համար ռութ արա, ձևը այստեղ (http://www.4tablet-pc.net/reviews-a-articles/882-how-to-root-htc-jetstream.html) գրած ա:

Ռութ անելուց հետո քաշում ես font installer ծրագիրը մարկետից (անվճար ա) ու էդ ծրագրով հայերենի ֆոնտը ինստալ ես անում: Հեսա հայերենի համար ֆոնտ գտնեմ, մի տեղ կգցեմ, քաշես:

Կարդալ սովորեցնելուց հետո գրելու համար մարկետում կա անվճար multiling keyboard ծրագիրը, որը ինստալլ ես անում, հետո իրա նաստրոյկեքի մեջից հայերենը կգտնես, կքաշես: Կան նաև ուրիշ հայերեն գրող ծրագրեր, բայց դրանք մարկետում անվճար չեն:
----------------------------------------------------------------------------------------
Հայերենի համար էս ֆոնտերը (https://www.dropbox.com/s/tqqlxaz9l62ap4g/fonts.rar) ինստալլ արա

V!k
31.07.2013, 21:25

չէ չի կարդում, լավ ապեր կփորձեմ, շնորհակալ եմ:hands

davzion
01.08.2013, 00:40
Ժողովուրդ, վերջերս հայերեն ինտերֆեյսով Samsung Galaxy tab եմ տեսել (language settings-ների մեջ համ էլ Հայերենը կար)։ Նման rom ինչ որ մեկը կարա՞ տա կամ ինտերֆեյսի լեզուների մեջ հայերենը ավելացնելու ձև գիտե՞ք։

ovanitas
01.08.2013, 11:25

Վերջերս մեկն ինձ հավաստիացնում էր, որ 4.2.2-ում արդեն հայերեն ինտերֆեյս կա։ Իմ one x+-ի վրա 4.2.2 օգոստոսի վերջում են խոստացել, էդ ժամանակ կիմանամ հաստատ :Ճ Չնայած մի թեթև ինտերնետում նայեցի, նման հնարավորություն նշված չէր։

Moonwalker
01.08.2013, 11:49
Վերջերս մեկն ինձ հավաստիացնում էր, որ 4.2.2-ում արդեն հայերեն ինտերֆեյս կա։ Իմ one x+-ի վրա 4.2.2 օգոստոսի վերջում են խոստացել, էդ ժամանակ կիմանամ հաստատ :Ճ Չնայած մի թեթև ինտերնետում նայեցի, նման հնարավորություն նշված չէր։

Որ ասեցիք` մտքովս անցավ նայեմ Note II-իս մոտ: Ունի հայերեն ինտերֆեյս ոնց որ թե: Սրա՞ հետ եք, ժո՞ղ... Անկապ բան ա գոնե իմ համար: Մինչև հայերեն գրածից հասկանում եմ ինչի հետ ա բավական երկար ա տևում իմ` թեյնիկիս մոտ: Անգլերեն ռուլզ, թող իմն էլ ոչ հայեցի լինի հիմա: :))

ovanitas
01.08.2013, 12:20

Ուաու, հենց սրա մասին էր խոսքը...
Սա, իրականում, ինչքան էլ մեր համար կիրառական չի, իրականում շատ լուրջ բան ա։ Լավ ա, որ կա արդեն...

Chilly
01.08.2013, 15:56
Ուաու, հենց սրա մասին էր խոսքը...
Սա, իրականում, ինչքան էլ մեր համար կիրառական չի, իրականում շատ լուրջ բան ա։ Լավ ա, որ կա արդեն...

իմ գալաքսի նեքսուսի վրա 4,3 ա, տենց բան չկա... Ինձ թվում ա էդ հայերենը սամսունգի նորամուծությունն ա, ոչ թե գուգլի, հետևաբար դժվար թե one x+-ի վրա լինի

Աթեիստ
01.08.2013, 16:06
Մի տարի առաջ որ SIII առա, առաջին հերթին դա եմ ստուգել, համոզվել, որ էդ հայերենով չեմ կարա օգտվեմ, բայց հենց առիթ ա լինում խնձորին քֆրտել, ցույց եմ տալիս, որ Սամսունգը մեզ մարդատեղ ա դնում, իսկ էն չմոն սկի հայերեն ստեղնաշար չունի :)
Կարճ ասած, սա մի տարի ա որ կա (կամ ավել):

ovanitas
01.08.2013, 16:27
իմ գալաքսի նեքսուսի վրա 4,3 ա, տենց բան չկա... Ինձ թվում ա էդ հայերենը սամսունգի նորամուծությունն ա, ոչ թե գուգլի, հետևաբար դժվար թե one x+-ի վրա լինի

Հա, երևի էդպես ա։ Դե ինչ, կեցցե Սամսունգը, ուրեմն։

Artgeo
01.08.2013, 17:54
Մի տարի առաջ որ SIII առա, առաջին հերթին դա եմ ստուգել, համոզվել, որ էդ հայերենով չեմ կարա օգտվեմ, բայց հենց առիթ ա լինում խնձորին քֆրտել, ցույց եմ տալիս, որ Սամսունգը մեզ մարդատեղ ա դնում, իսկ էն չմոն սկի հայերեն ստեղնաշար չունի :)
Կարճ ասած, սա մի տարի ա որ կա (կամ ավել):

Էն «չմոն» մի քանի միլիոն օգտագործող ունի ու իրան կակ տո մեկ ա...

P.S. ԿՎՆ ի Կոլամբիա պիկչերզ նե պրեդստովլյաետը հիշեցի :D

Աթեիստ
01.08.2013, 19:09
Էն «չմոն» մի քանի միլիոն օգտագործող ունի ու իրան կակ տո մեկ ա...

P.S. ԿՎՆ ի Կոլամբիա պիկչերզ նե պրեդստովլյաետը հիշեցի :D

Սամսունգն էլ երևի սաղ-սաղ 2000 հատ հեռախոս ա ծախել, որից 1876-ը Հայաստանում, չէ՞:

Rammstein
18.10.2013, 20:44
Երեկ MultilingKeyboard-ի բետան տեղադրեցի, կոչվում ա O Keyboard, ահավոր հարմար ա։
Կարել ա սեփական լեյաութը սարքել։ :roll Ես սարքեցի, հիմա վերեւի տողի տառերը գրելու համար կարիք չունեմ կոճակը երկար սեղմած պահելու։ Նաեւ լինում ա տեսքի հետ խաղալ, չափսերը փոխել… Մի խոսքով ավելի հարմար բան ուղղակի չեմ պատկերացնում։

Աթեիստ
18.10.2013, 21:34

Ես արդեն չեմ պատկերացնում առանց Swype ոնց կարելի ա հայերեն գրել, բայց փորձել կարելի ա։ Ի դեպ 2 օր առաջ քաշեցի MyScript Stylus (Beta) (https://play.google.com/store/apps/details?id=com.visionobjects.stylusmobile.v3_2_store), թույլ ա տալիս ձեռքով գրել ու, ասեմ, հայերեն ահագին լավ ճանաչեց։ Բայց դե մեկ ա, Swype-ի արագությունը ոչ մեկ չունի։

Ռուֆուս
18.10.2013, 21:43

Իսկ ես Swype-ին ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել: Հեռախոսիս հզորությունը շատ թույլ ա ու կախում ա, պլանշետի համար էլ անասուն քառակուսի դասավորություն ունի հայերենը, որը հնարավոր չի փոխել: Բետայի պլանշետային դասավորությունը շատ ավելի հաջող էր, քան սա: Մնացել եմ մուլտիլինգի հույսին, որի պլանշետային դասավորությունն էլ ա սարսափելի անճոռնի: Մի խոսքով նորմալ հայերեն ստեղնաշար ա պետք :( Ի դեպ Գուգլը վրացերենի համար վաղուց սարքել ա, հույս ունենանք 4.4-ում հայերենն էլ կտեսնենք:

Ռամշ, իսկ Մուլտիլինգի բետան որտեղի՞ց ես քաշել:

Rammstein
18.10.2013, 22:10
Գուգլ փլեյից, Ռուֆ։ :)
Հես ա լինկը գտնեմ, կդնեմ։

Աթեիստ
18.10.2013, 22:11
Իսկ ես Swype-ին ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել: Հեռախոսիս հզորությունը շատ թույլ ա ու կախում ա, պլանշետի համար էլ անասուն քառակուսի դասավորություն ունի հայերենը, որը հնարավոր չի փոխել: Բետայի պլանշետային դասավորությունը շատ ավելի հաջող էր, քան սա: Մնացել եմ մուլտիլինգի հույսին, որի պլանշետային դասավորությունն էլ ա սարսափելի անճոռնի: Մի խոսքով նորմալ հայերեն ստեղնաշար ա պետք :( Ի դեպ Գուգլը վրացերենի համար վաղուց սարքել ա, հույս ունենանք 4.4-ում հայերենն էլ կտեսնենք:Ես Swype-ի բետայից սկսած օգտագործում եմ, բայց ինչ-որ դասավորության փոփոխություն չեմ նկատել։ Ի դեպ, swype սամսունգի ստանդարտ ստեղնաշարն էլ ունի, բայց դասավորությունը ստանդարտ phonetic ա, Swype-ում «ո» ու «ւ» սիմվոլներն իրար կողք են դրել։
Ռամշ, իսկ Մուլտիլինգի բետան որտեղի՞ց ես քաշել:https://play.google.com/store/apps/details?id=kl.ime.oh

Rammstein
18.10.2013, 22:17
Էս ա: :)
https://play.google.com/store/apps/details?id=kl.ime.oh

Էս էլ իմ դասավորությունը.

OK_Layout_Begin
`էթփձջևրչճ-ժ
քոեռտըւիօպխծշ
ասդֆգհյկլ։՛
զղցվբնմ,.՞
՜ԷԹՓՁՋ–ՐՉՃ_Ժ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾՇ
ԱՍԴՖԳՀՅԿԼ…'
ԶՂՑՎԲՆՄ«»
!@#$%^_*()
~£üÜ[]{}=+
äߥ€•®:;"'
©<>,.?/&ö
1234567890
qwertyuiop
asdfghjkl"
zxcvbnm<>
OK_Layout_End

Էս տեքստը քոփի ես անում, ընտրում ես հայերենը, Layout-ը դնում ես DIY ու Paste ես անում: :hands

Ռուֆուս
18.10.2013, 22:20
Ես Swype-ի բետայից սկսած օգտագործում եմ, բայց ինչ-որ դասավորության փոփոխություն չեմ նկատել։ Ի դեպ, swype սամսունգի ստանդարտ ստեղնաշարն էլ ունի, բայց դասավորությունը ստանդարտ phonetic ա, Swype-ում «ո» ու «ւ» սիմվոլներն իրար կողք են դրել։https://play.google.com/store/apps/details?id=kl.ime.oh

Հարցը հենց էդ ա, որ հեռախոսով մի ձևի ա Սվայպը, պլանշետով լրիվ ուրիշ :) Եթե պլանշետային դասավորությունը նույն հեռախոսինը լիներ, շատ արագ կհարմարվեի:

Վահե-91
18.10.2013, 23:35
Երեկ MultilingKeyboard-ի բետան տեղադրեցի, կոչվում ա O Keyboard, ահավոր հարմար ա։
Կարել ա սեփական լեյաութը սարքել։ :roll Ես սարքեցի, հիմա վերեւի տողի տառերը գրելու համար կարիք չունեմ կոճակը երկար սեղմած պահելու։ Նաեւ լինում ա տեսքի հետ խաղալ, չափսերը փոխել… Մի խոսքով ավելի հարմար բան ուղղակի չեմ պատկերացնում։
Ես մոտ մի ամիս առաջ ծրագրի հեղինակին խնդրել եմ հայերեն phonetic դասավարություն ավելացնի, մարդը արել ա: Կարգավորումների մեջից կարաս ավելացնես :)
Սեփականի մասին չգիտեի, մերսի :)

Rammstein
19.10.2013, 19:22

Ինձ էդ DIY-ը լրիվ հերիք ա:
Էսօր մի քիչ ձեւափոխեցի դասավորությունս.

OK_Layout_Begin
`էթփձջևրչճ-ժ
քոեռտըւիօպխծշ
ասդֆգհյկլ։՛
զղցվբնմ()՞
՜ԷԹՓՁՋ–ՐՉՃ_Ժ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾՇ
ԱՍԴՖԳՀՅԿԼ…'
ԶՂՑՎԲՆՄ«»՞
՜1234567890=
qwertyuiop[]\
asdfghjkl…'
zxcvbnm«»/
~!@#$%^*()_-
QWERTYUIOP{}+
ASDFGHJKL:"
ZXCVBNM<>?
OK_Layout_End

Մենակ մի քանի բան կա, որ կամ դեռ թերի ա, կամ էլ ես չեմ հասկանում: Հայերենում չգիտեմ ոնց անեմ, որ ոչ թե միջակետից հետո ավտոմատ մեծատառ գրի, այլ` վերջակետից: Վերջակետի սիմվոլը ճիշտ ա դրած` Armenian full stop. Հետո մեկ-մեկ տեքստը գրելուց որ մեջտեղներում մի տեղ սխալ եմ գտնում, կուրսորը դնում եմ վրան, ուզում եմ ուղղեմ, գործողությունը էլի տեքստի վերջում ա կատարում:

Վահե-91
19.10.2013, 20:10
Մենակ մի քանի բան կա, որ կամ դեռ թերի ա, կամ էլ ես չեմ հասկանում: Հայերենում չգիտեմ ոնց անեմ, որ ոչ թե միջակետից հետո ավտոմատ մեծատառ գրի, այլ` վերջակետից:
Ստեղ (https://plus.google.com/communities/107644390494533535449) գրի, երևի կհուշի :hi

Hayk Avetisyan
23.10.2013, 18:24
MyScript Stylus (https://play.google.com/store/apps/details?id=com.visionobjects.stylusmobile.v3_2_store) օգտագործեք, լինում ա մեջը հայերեն ու այլ լեզուներ ավելացնել, մատով նույնիսկ հայերեն փնթի գրում ես տպագիր ա սարքում, լավել ֆայմում ա իդեպ: Կա նաև դրա MyScript Calculator , բայց դպրոցականներին չասեք սրա մասին ;)

ARMbrain
23.10.2013, 18:28

Դպրոցականները շուտվանից գիտեն սրա մասին :P

Հայկօ
23.10.2013, 19:57
Հետո մեկ-մեկ տեքստը գրելուց որ մեջտեղներում մի տեղ սխալ եմ գտնում, կուրսորը դնում եմ վրան, ուզում եմ ուղղեմ, գործողությունը էլի տեքստի վերջում ա կատարում:

Նկատել ե՞ս, ոչ գրելիս բառերի տակը գծում ա: Դրանից ա: Էդ autocorrect ա կամ դրա նման ինչ ա, չի լինում անջատել: Մի հատ բացատ դիր, որ կուրսորը հետ չգա էդ (ծրագրի կարծիքով) կիսատ մնացած բառի վերջ: Հլը որ ուրիշ լուծում չեմ գտել:

Rammstein
23.10.2013, 21:24

Հա, էսօր մի քիչ բզբզեցի, ես էլ հասկացա, որ բացատ դնելն ա օգնում։
Մեկ էլ հազվադեպ նկատել եմ, որ որոշ տառեր ուտում ա. ասենք բառ եմ գրում, մեկ էլ տեսնում եմ` առաջի մի 3 տառը չկա։

Բայց իրա բոլոր բագերով հանդերձ, մեկ ա ամենահարմարն ա իմ համար։ :)

Հայկօ
23.10.2013, 21:26

Ինձ համար նաև ամենակարևորն էն ա, որ մենակ սա ա էդքան շատ սազում իմ գեղեցկուհի MIUI-ի հետ :)): Ախր շատ լավն ա, է...

Ներսես_AM
01.11.2013, 23:19
Ո՞վ կա ռիսկով Անդրոիդ 4.4–ի ստեղնաշարը փորձարկի իր հեռախոսի վրա։ Մեջը հայերեն կա ոնց որ։ :thingk ՈՒղղակի հիմա ժամանակ չունեմ բզբզելու ու հինը հետ բերելու, եթե պրոբլեմ լինի։ :unsureՆոր ծրագրերի հղումներն այստեղից (http://androidcommunity.com/nexus-5-factory-image-dump-yields-android-4-4-google-apps-downloads-20131101/)

Ռուֆուս
01.11.2013, 23:42

4 շարքով ա, և տառը գոյություն չունի, բառարան չունի, gesture typing չունի, կետադրությունը տարօրինակ ա՝ վերջակետը սեղմած պահելիս ոչ թե ստորակետն ա բերում այլ բութը։ Եսիմ չեղածից լավն ա, բայց Մուլտիլինգն ու Սվայպը դեռ ամեն առումով սրանից առաջ են։

Norton
03.11.2013, 12:07
Սամսունգի մոդելները առնվազն 4.2 ու 4.3 տարբերակների վրա ունեն և հայերեն ստեղնաշար, և մենյու:

Alximik
04.11.2013, 09:03
Սամսունգի մոդելները առնվազն 4.2 ու 4.3 տարբերակների վրա ունեն և հայերեն ստեղնաշար, և մենյու:

Կա տենց բան, ես զարմացաել որ իմ նեկսուսի 4.3 վրա չկա հայերեն մենյու իսկ միատ սովորական սամսունգի մոդելում կա։
Բայց 4.4 մեջ կա արդեն...

Bruno
19.03.2014, 12:00
Ժողովուրդ, MIUI (2.3.7) պռաշիվկաներում հայերեն կարդալ լինու՞մ է:

Հայկօ
19.03.2014, 15:32
Ժողովուրդ, MIUI (2.3.7) պռաշիվկաներում հայերեն կարդալ լինու՞մ է:

Կարող եմ հաստատ ասել, որ մոտավորապես 3.12.21-ից սկսած մինչև 4.2.23-ը հայերեն ֆոնտերը կային: Սրանք հիմնված են 4.2 անդրոիդի վրա, այսինքն՝ պիտի որ լռելյայն աջակցեն հայերենը:

Աթեիստ
19.03.2014, 16:15
2.3-ի մեջ հայերեն չկար, բայց սամսունգներում հեշտ լինում ա ինսթալլ անել: Եթե սամսունգ ա, ասա տամ:

Bruno
19.03.2014, 17:20
2.3-ի մեջ հայերեն չկար, բայց սամսունգներում հեշտ լինում ա ինսթալլ անել: Եթե սամսունգ ա, ասա տամ:

Հա, հենց սամսունգ ա (Samsung Galaxy Tab GT-P1000):

Հ.Գ. Ոնց հասկացա .mtz ռասշիրենյայով ֆոնտ պիտի լինի: Էն էլ, ոնց ման եկա, չգտա:

Bruno
24.03.2014, 13:01
2.3-ի մեջ հայերեն չկար, բայց սամսունգներում հեշտ լինում ա ինսթալլ անել: Եթե սամսունգ ա, ասա տամ:

Չգտա՞ր:
Գոնե ասա, ճի՞շտ ուղու վրա եմ, .mtz ֆայլով ա՞ լինում:

Վահե-91
24.03.2014, 13:51
Չգտա՞ր:
Գոնե ասա, ճի՞շտ ուղու վրա եմ, .mtz ֆայլով ա՞ լինում:
Էս ծրագրով
https://play.google.com/store/apps/details?id=com.kapp.ifont

էս ֆոնտրեը տեղադրի
http://rghost.ru/private/53306806/14fd88c0a447c9aee5461fb846063323

Bruno
24.03.2014, 18:54
Մերսի Վահե ջան, բայց դրանով էլ չի լինում: :(

Աթեիստ
24.03.2014, 19:01
Մերսի Վահե ջան, բայց դրանով էլ չի լինում: :(

https://dl.dropboxusercontent.com/u/37799077/Arial_Unicode.apk

Սա ինսթալլ արա, հետո desktop-ի պարամետրերում fօnt-ը դիր arial unicode.

Bruno
24.03.2014, 19:28
Աթեիստ ջան, էս մեթոդը աշխատում էր, երբ որ իմ մոտ Samsung-ի օրիգինալ (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2299444&viewfull=1#post2299444) պռաշիվկան էր: MIUI (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2468355&viewfull=1#post2468355)-ի վրա չի աշխատում:

Աթեիստ
24.03.2014, 19:32

Բա դրա համար էի հարցնում Սամսունգ ա, թե ուրիշ բան։
MIUI-ի դեպքում հեչ կապ չունի թե ինչ ֆիրմայի հեռախոս ա։
Ոնց հասկանում եմ MIUI-դ հավաքած ա անդրոիդ 2.3.6-ի վրա։ Կնայեմ թե դրա մեջ ոնց կարելի ա ինտեգրել։

Bruno
24.03.2014, 20:10
Աչքիս իմ էս 2 գրառումները չես կարդացել:
Էս 1 (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2468355&viewfull=1#post2468355) որտեղ գրել եմ, որ MIUI (2.3.7) ա:
Էս 2 (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2468371&viewfull=1#post2468371) որտեղ գրել եմ, որ Samsung Galaxy Tab GT-P1000 ա:

Աթեիստ
24.03.2014, 20:25
էս փորձել ե՞ս:
xiaomi.eu/community/threads/theme-font-arial-unicode.10919/

Աթեիստ
24.03.2014, 20:33
Ստեղ էլ լիքն են, տեսա որ համ win7-ի ֆոնտ կա, համ անդրոիդ ICS-ի: Դրանցում պիտի որ հայերեն լինի:

forums.miui.us/archive/index.php?t-125.html

Եթե չես կարում, ասա, ես փորձեմ:

Աթեիստ
24.03.2014, 20:37
Իսկ լավագույն տարբերակը կլնի, որ դու վերցնես arian amu ֆոնտը ու սարքես mtz

forum.xda-developers.com/showthread.php?t=1335948

Վահե-91
24.03.2014, 20:57
Էս 2 (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2468371&viewfull=1#post2468371) որտեղ գրել եմ, որ Samsung Galaxy Tab GT-P1000 ա:
դե որ տենց ա miui 5 կա թաբիդ համար, միանգամից համ update կանես, համ էլ պետք ա որ 5-րդ-ի մեջ հայերեն լինի
http://forum.xda-developers.com/showthread.php?t=2242465

Bruno
24.03.2014, 21:14
Առաջին հղման մեջ megaupload-ի հղում ա, որը էս 2-3 տարի ա չի աշխատում:
Իսկ երկրորդի մեջ չկա իմ ուզած Arial_Unicode.mtz.

Լավ, տղերք ջան, շատ մերսի:
Էս 2 շաբաթ ա չեմ կարում գտնեմ: Ստիպված էս քանի օրը պռաշիվկան կփոխեմ:

Հա, հենց Վահեի ասածով էլ կանեմ, պարզապես ասում էին MIUI 5 ը դեռ հղկված չի իմ տաբի համար:
Կփոխեմ, տեղյակ կպահեմ:

Աթեիստ
24.03.2014, 23:02
Արի կլնի, ես ժամանակ գտնեմ, էս Arial unicode-ի տեղը arian amu-ով սարքեմ։
Նոր եմ ջնջել MIUI 5-ը, չեմ ուզում դու էլ դրան անցնես ։)

Bruno
24.03.2014, 23:17
Շատ շնորհակալ եմ, սարքեցի, ստացվեց:

Այստեղ կա համ Arial_Unicode.mtz համ էլ Arian_AMU.mtz ն: Arian_AMU-ի մեջ 2 հատ ֆոնտ կա arnamu_bold.ttf և arnamu.ttf , իսկ Arial_Unicode-ի մեջ միայն Arial_Unicode.ttf:

http://files.mail.ru/2CBADF811BBC4547B781D5F6733ADBE8

Zangezur
26.03.2014, 02:18
Նոր եմ ջնջել MIUI 5-ը, չեմ ուզում դու էլ դրան անցնես ։)

Բայց խի, ահավոր լավնա, իմ դուրը որ եկելա, շատ ֆունկցիոնալ, համենայդեպս, իմ տեսած պռաշիվկաներից բոլորից լավնա

հ.գ. ի դեպ իմ մոտ lewa OS-ա գցած, սիստեմնի չգիտեմ որ պապկի մեջ սովորական կոմպի հայերեն ansi ֆոնտեր քցեցի, հետո kingsoft office ու ի զարմանս ինձ ansi տառերը բացեց: չգիտեմ ծրագրցա թե իմ գցած ֆոնտերից :hands

Firegirl777
22.05.2014, 17:44
Ժողովուրդ ինձ կհուշեք lenovo թաբլեթի վրա ոնց անեմ, որ հայերեն գրեմ?
Կանխավ շնորհակալություն :)

keyboard
22.05.2014, 17:47
Ժողովուրդ ինձ կհուշեք lenovo թաբլեթի վրա ոնց անեմ, որ հայերեն գրեմ?
Կանխավ շնորհակալություն :)

Ինչ վերսիա անդրոիդ ա?
Մտի նաստռոյկաների մեջ, նայի սոֆթվեր վերշնը, եթե անդրոիդը ունի հայերեն պադերժկա, մտի քիբորդի նաստռոյկաների մեջ ու ընդամենը մի պտիչկա ավելացրու հայերենի դիմաց ու վուալա, հայերենը գրում է:
Եթե չկարողանաս, անես, ասա մանրամասն ասեմ:

Firegirl777
22.05.2014, 17:56
setting-ների մեջ նայել եմ, հայերեն չունի, երեկ play market-ից install արեցի ինչ-որ kies կամ նմանատիպ ծրագիր, բայց անգլերեն գրելուց պրոբլեմ առաջացրեց, բացի այդ ասեց որ 3 օրյա trial է միայն տրամադրում, որից հետո պետք է վճարել:
Եթե ուրիշ եդ տիպի app կա, օգնեք, գոնե անունը որ ասեք, մնացածը ես արդեն կանեմ:

keyboard
22.05.2014, 18:09

app չգիտեմ, բայց անդրոիդը պիտ հնարավորություն տա իրա մեջին հենց լեզուն քաշելու-ափդեյթելու:
nySoftKeyboard սա փորձի, կարծում եմ կաշխատի:

Firegirl777
22.05.2014, 18:17
Շատ շնորհակալություն, ոնց որ թե աշխատում է ;)

keyboard
22.05.2014, 18:28
Շատ շնորհակալություն, ոնց որ թե աշխատում է ;)

Անուշ, ըըըը խնդրեմ ;)

Ռուֆուս
22.05.2014, 18:59
AnysoftKeyboard-ը խորհուրդ չեմ տալիս, ամենավատ ծրագիրն է: Մուլտիլինգ քաշի, հայերեն բառարանն էլ առանձին:

https://play.google.com/store/apps/details?id=com.klye.ime.latin
https://play.google.com/store/apps/details?id=klye.plugin.hy

Իսկ եթե Ամերիկայում կամ Անգլիայում կամ ուրիշ անգլիախոս երկրում ապրող ընկեր ունես, Teamviewer-ով միացիր իրենց կոմպին, Play Store-ում լոգին եղի ու քաշի Google Keyboard-ը, որի մեջ հայերենը կա ավելացրած: Պարզապես էս երկրներից բացի ուրիշ տեղերում չես կարող ինստալյացիա անել:

Zangezur
23.05.2014, 01:27

Google Keyboard-ը հրես, ամերիկայում բարեկամ ման գալ պետք չի http://4pda.ru/forum/index.php?showtopic=469533

կամ Play Store-ի կամակորությունների համար տեղադրել ալտեռանտիվ Store, օրինակ սա http://m.aptoide.com/

Ռուֆուս
23.05.2014, 02:08

Չէ, եթե մի անգամ Play Store-ից կարողացար ինստոլ անել, դրանից հետո անկախ երկրից միշտ էլ կարող ես ափդեյթ անել: Իսկ ալտերնատիվ խանութներից օգտվելու դեպքում պիտի ամեն անգամ ստուգես, ափդեյթ կա, թե չէ: Ավելի լավ է մի անգամ տանջվես :)

Rammstein
23.05.2014, 17:50
AnysoftKeyboard-ը խորհուրդ չեմ տալիս, ամենավատ ծրագիրն է: Մուլտիլինգ քաշի, հայերեն բառարանն էլ առանձին:

https://play.google.com/store/apps/details?id=com.klye.ime.latin
https://play.google.com/store/apps/details?id=klye.plugin.hy

Իսկ եթե Ամերիկայում կամ Անգլիայում կամ ուրիշ անգլիախոս երկրում ապրող ընկեր ունես, Teamviewer-ով միացիր իրենց կոմպին, Play Store-ում լոգին եղի ու քաշի Google Keyboard-ը, որի մեջ հայերենը կա ավելացրած: Պարզապես էս երկրներից բացի ուրիշ տեղերում չես կարող ինստալյացիա անել:

Մի հատ լավ բարեկամ գտա, անունը պոքսի ա: :))

Ինստալ արեցի, բայց ես Multi Ling-ի Beta-ին եմ սովորել, ընդ որում իմ սարքած լեյաութին:
Բայց դե չեմ ջնջի, տուն ա, թող լինի: :))

Freeman
23.05.2014, 21:34
Ժող, սվայպ, սվայպ ու էլի սվայպ :))
Իսկ պրոքսիները լավա, որ հիշեցրիր,Ռամշ, ուզում էի կոմպով լինելուս փորձեի:
Որովհետև ֆեյք ՋՓՍ-ով հեռախոսով չեղավ խաբել մարկետին :))

Աթեիստ
23.05.2014, 22:00
Ես չկարացա նորմալ պրոքսի գտնեի, որ SSL բացեր, VPN-ով կպա, արեցի, բայց մեկ ա

Ժող, սվայպ, սվայպ ու էլի սվայպ :))

Ռուֆուս
10.07.2014, 16:00
Պարզվում է Անդրոիդի 4.4.4 վերսիայում (հնարավոր է նաև նախորդ վերսիաներում) հայերենի ամբողջական պաշտոնական աջակցում կա, հնարավոր է հեռախոսի լեզուն դարձնել հայերեն: Ճիշտ է, մի երկու տեղ անկապ ա թարգմանած, բայց ընդհանուր առմամբ լավն ա.

http://i.imgur.com/6eR5HLI.jpg

http://i.imgur.com/yh8iSgc.png

http://i.imgur.com/DGbsFLP.png

Աթեիստ
11.07.2014, 01:37
Էս ի՞նչ հետ ա գուգլը սամսունգից ։)

Freeman
11.07.2014, 12:14
Էս ի՞նչ հետ ա գուգլը սամսունգից ։)

Սոնիից էլ)) 4,3-ից սկսած սոնիում էլ (մասնավորապես xperia z-ում) հայերեն կա: