PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարդավարի...



Հարդ
26.09.2010, 20:09
Բողոք

Մի քանի օր առաջ կուրսեցուս հետ փողոցն էի անցնում, թեմայի մեջ ասեց՝ «Լրիվ անորոշ ա իմ ապագան», մի պահ լռեցի ու ասեցի՝ «Իմից էլ հո անորոշ չի...»:
Էտ օրվանից մինչև հիմա մտածում եմ ու մտածում, հանգիստ չկա... գիտեք, ուրեմն գալիս ա հավես, դրա հետ էլ բոլոր նախադրյալները կան որ ուզածդ անես, ապագայիդ բոլոր պլանները գծես: Ամեն բան անում ես, պատրաստ ա, բայց չի երևում այն ճանապարհը, որով պիտի սկսես քայլել ու մնում ես լրիվ անորոշության մեջ: Թևաթափ ես լինում, ամբողջ աշխատանքդ ջուրն ես գցում ու չգիտես ինչ անել:
Ախր ո՞նց կարելի ա գնալ մի ճանապարհով, որում դու քեզ չես գտնում, որտեղ քեզ չեն հասկանում, որտեղ անգամ նորմալ ապագա չկա... բայց էտ ա: Արդեն դա վաղուց ընտրված ա: Երբ դու գնում ես էտ ճանապարհով, իմանալով որ սա քեզ ոչինչ չի տալու, որ դու այս ճանապարհի պաշարը երբեք էլ չես օգտագործելու, որ սրանով հաց ու ջուր չես վաստակելու:
Հա լավ, էս ի՞նչ եմ անում ես... ու ի՞նչ եմ անելու ապագայում... ես էդքան գծել պատրաստել էի, մի՞թե պիտի սպանեմ այդ ամենը իմ մեջ: Դա հանցնաք ա ու ոչ միայն իմ նկատմամբ... միլիոնավորների: Բա որ հանցանք ա, բա խի՞ չեմ կարում հանցնաքը չգործել, հը՞: Խի՞ չեք թողնում, որ ձեր տված նվերն օգտագործեմ, ու խի՞ եք տվել էդ նվերն ընդհանրապես:

Ոնց որ քեզ ասենք բորշ կսարքես, քյալամը տան, գազարը տան, ամեն ինչը սոխը, բանը տան, ջուրը տան (ու էն էլ ինչ ջուր, որ շատերը կերազեին տենց ջուր), տո միսն էլ տան, հա՛, հենց միսը, էն միսը, որ ուրիշները երազում էլ չէին տեսել ու էդքանի հետ մի հատ կրակ չտան, որ կարանաս էտ ճաշն էփես... անտրամաբանական ա էլի...
Nirvana

http://www.youtube.com/watch?v=n6P0SitRwy8

Հարդ
27.09.2010, 11:19
Փախուստ

Մենք մեզ միշտ հարց ենք տալիս. ինչո՞ւ եմ ես այստեղ ու այս ժամանակ ծնվել: Ու համարյա միշտ էլ ըմբոստություն է առաջանում բարձր ուժի նկատմամբ (նայած թե ով ում/ինչին է հավատում), որ մեզ այստեղ ուղարկեց:
Այ միշտ երազել եմ ու երազում եմ կտրվել էս մեր անճոռնի իրականությունից, վերցնել իմ ամենամտերիմներից մեկին ու փախչե՜լ, գլուխն առնել փախչել Եվրոպա: Որտեղ քեզ ոչ մեկ չի ճանաչի, որտեղ փողոցում ձեռքերի վրա կքայլես, բայց քեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնի, որտեղ ինչ որ բան անելուց չես կաշկանդվի ու մի պահ մտածի, թե էս հետամնացները պահվածքդ ինչ կերպ կորակեն ու թարս նայելով կանցնեն:
Որտեղ կունենանք մեր աշխատանքը, կապրենք այնպես, ինչպես մեզ դուր կգա: Մեր կյանքը, անձրևոտ, բայց երջանիկ կյանքը...

----------------------------------------------------------------

The Secret in their Eyes/El Secreto de Sus Ojos


http://www.youtube.com/watch?v=g9EEeqRTDtI

Հարդ
27.09.2010, 21:47
Դարն ա սենց

-Բա ինչի՞ տենց բան արեցիր որ...
-Դե դարն ա տենց: Արեցիր՝ կապրես, չարեցիր՝ կուլ կգնաս:

Հա, բա ո՜նց... դարն ա տենց, դարն ա մեղավոր... բա էդ դարը չլներ ինչո՞վ էիք արդարանալու: Բա իհարկե, ես լիովին հասկանում եմ քեզ, դու հո չէի՞ր ուզում, դու լավ մարդ ես, ասեմ ավելին՝ սուրբ... դե դարն ա էլի ստիպում, էս դարում պտի տենց ըլնես: Արա էդ դարը ձեզ սարքել եք լաթի կտոր, որով ձեր դանակի արյունն եք սրբում...
Ու խե՜ղճ դար... դարն ի՞նչ անի... չորս կողմից ճնշած են պահում: Ստիպում են, թե պտի այլանդակ ըլնես...ովքե՞ր, մերոնք... մարդիկ:
Կամ նույն ծնողները... -Ես իմ էրեխուն էս դարի մարդ եմ մեծացնում, որ չկորի:
Փահ, փահ, փահ... ու մի հատ էլ փահ... ասա այ գեղացի, տո դու ընդհանրապես գիտե՞ս մենք որերորդ դարում ենք ապրում, որ տենց բաներ էլ խոսում ես (թվով, համարով)...
Սահմանները բացվել ա, չտեսեներն էնքան բան են տեսել, որ լրիվ յանները տարել ա:

----------------------------------------------------------------

Apocalyptica


http://www.youtube.com/watch?v=O4OTHh18oTE

Հարդ
28.09.2010, 15:20
Նյարդային

Էկա տուն ու մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչի էդ բանն արեցիր: Դու շատ լավ գիտեիր, որ էդ էն բանն էր, որ ես անեմաքիչը կուզեի, որ անեիր: Մենք էտ մասին նախորդ օրն էլ էինք խոսել: Ու նաև ես շատ լավ գիտեմ, որ դու էլ չէիր ուզի էտ բանն անել... բայց նենց լավ արեցիր, նենց սիրով... կամ որ էդ արեցիր, բա չէիր մտածո՞ւմ, որ կարելի էր անելուց առաջ մի հատ խոսել ինձ հետ, իմ կարծիքն իմանալ դրա մասին...
Հասկանո՞ւմ ես, կա մի սահման, որտեղ արդեն մենակ իմն ու քոնն ա, որտեղ ոչ ոքի պետք չի ներս թողնել, իսկ խցկվողներին հանել լարել: Դու փոխանակ էդ փակ պահես (ինչը միշտ խնամքով արել ես), բացել ես իր առաջ, հլը մի բան էլ ասում ես. «Արի, մտի»:
Հարցնում ես ես ինձ ինչի տենց պահեցի՞: Տենց պահեցի, որ քո գործած աններելի սխալը կոծկեմ: Երբ դու իրեն սրտաբաց հրավիրում էիր մեր մեջ, ես իմ պահվածքով նրան կտրականապես արգելեցի այնտեղ մտնել: Թե չէ նա կմտներ ու էլ դուրս չէր գա:

Միշտ պահպանիր այդ սահմանը... սահմանապահ...

----------------------------------------------------------------
Nick Drake


http://www.youtube.com/watch?v=idcaRTg4-fM

Հարդ
30.09.2010, 08:27
...

Չեմ էլ հիշում, թե վերջին ժամանակներում երբ եմ այսքան կոտրված եղել... ոչնինչ չեմ ուզում անել մյուս կողմից էլ իմ վրա շատ եմ ջղայնանում երբ պատկերացնում եմ, որ կարող ա ինչ որ Նար - Դոսի «Ես և Նա» - ի հերոսի օրն ընկնեմ (մինի տարբերակով):
Միգուցե կյանքում ինձ դեռ այսպես չէին հարվածել... սակայն մի բան է տարօրինակ: Երբ ես վատ եմ եղել չեմ կարողացել թաքցնել տան անդամներից, սակայն հիմա, երբ լրիվ փշրվել եմ, դա ոչ ոք չի նկատում... ճիշտ ա, ես հիմա շարունակում եմ ապրել ու դեռ հույս կա, որ կարող ա ամեն բան դզվի, սակայն հիմա կարծես մի մեծ ժայռ եմ քարշ տալիս հոգուս վրա (հիշողությունների ժայռ, որն ամեն վայրկյան կարող է ինձ խորտակել):
Շատ չեմ էլ կարողանում մտածել... ինձ հիմա չի հետաքրքրում ոչինչ... անգամ այն, որ կոնսի վարձը կիսով չափ զեղչեցին (600 000) , որ շուտով լինզաներ կունենամ...
Հիմա ինձնից ոչինչ կախված չի վիճակն ուղղելու համար, ես իմ հասանելիքն արել եմ, միայն վերին ուժից իմաստություն եմ խնդրում նրա համար, որ խոհեմ գտնվի, քանի դեռ ես չեմ փակվել նրա առաջ...

----------------------------------------------------------------
Aerosmith (Classic Live)


http://www.youtube.com/watch?v=RIb_EW8ApS4

Հարդ
01.10.2010, 11:40
Ապաքինում

Էսօր ընկերոջս տեսա, լրիվ բացատրեցի վիճակս... ու ինքն ինձ շատ օգնեց: Ճիշտ ա, նենց չի, որ ես բան չէի հասկացել, ինքը հասկացրեց, բայց... իմ հասկացածում բաներ կային, որ ես չէի նկատել, ինքն օգնեց նկատել:
Ու ես միշտ զարմացել եմ իմ ինքնավերականգնման աննման համակարգի վրա: Իմ իմացած մարդիկ իմ իմացած բոլոր դեպքերում կամ դրանից հետո ավելի ինքնամփոփ են դարձել, կամ շատ ուշ են շոկից դուրս եկել... իսկ ինձանից ընդամենը մեկ օր պահանջվեց: Դա բնավ չի նշանակում, թե զգացմունքս թույլ էր, կամ նման բան: Ուղղակի ինչպես միշտ իմ ապաքինման արագությունն ինձ օգնեց:
Դե ես գիտեի իր գոյության մասին, բայց չէի կարծում որ այս դեպքում էլ կաշխատի:
Ինչ խոսք, հիմա ուրախ եմ, բարձր տրամադրությամբ, բայց եթե ասեմ վերքս սպիացել ա, սուտ կլնի, դեռ մռմռում ա, ուղղակի էլ բանի տեղ դնող չկա:)) Պետք ա քար դառնալ անհրաժեշտ դեպքում:

Էս ինչ անկապ գրառում էր... չեմ սիրում էս կարգի գրառումներ: Տխուր դեմք եմ ես:cry2

----------------------------------------------------------------

Muse


http://www.youtube.com/watch?v=N9SZaOJEWXU

Հարդ
02.10.2010, 23:01
Մտորումներ

Տաք եմ տաք... ինչ որ բան եմ ուզում, ինչ որ բան... հիմա էդքան չեմ մտածում թե ինչ բան, կարևորը բուռն բան... բուռն, տաք... ինչ որ տեղ կրքոտ, անսպասելի, չափազանց հետաքրքիր, իրադարձություններից պայթող, իրենից լույս ճառագող... ծնող, սպանող...
Փորձում եմ հարմարվել նոր կարգավիճակիս: Ստացվում ա, դժվար ա: Բայց դե էս հանգստությունն ինձ համար չի, տաք եմ տաք...
Տեսա՞ք ինչ լավ եղանակ արեց քիչ առաջ... անձրև, ցուրտ... դա ինձ ավելի ուժ տվեց, հիմա ես վառվում եմ, տարերքի մեջ եմ, աշխարհի տերն եմ, ստեղծագործել եմ ուզում, նպատակ դնել ու հասնել եմ ուզում, պատնեշներ ջարդել եմ ուզում, սիրո անհագ մոլուցք եմ ուզում, մոլագարի պես վառվել եմ ուզում...
Տա՜ք եմ, տաք...


----------------------------------------------------------------

Muse


http://www.youtube.com/watch?v=TYqmDqFh038

Հարդ
04.10.2010, 08:28
Ձեռքդ տուր, թող բարձրացնեմ քեզ...

Դե... աչքերիս նայիր, չէ որ ես քեզ ու մտքերդ անգիր գիտեմ: Ու հստակ գիտեմ, որ դու դա ուզում ես: Տեսնո՞ւմ ես անդունդն ինչ խորն է... մի՞թե դու կնախընտրես ընկնել այդտեղ... ոչ: Դու բռնված ես քարից իսկ ես ժայռի ծայրին կանգնած ուրախ երգում եմ ու սպասում, թե երբ ես ձեռքդ մեկնելու... իհարկե կմեկնես... վաղ, թե ուշ: Երբ զգաս որ հոգնեցիր ու իմ կարիքն ունես: Բայց կարծում եմ արժի մի քիչ պատժել ու սկզբում աղաչանքներդ չլսել:P: Չնայած դա երկար չի տևի, ուղղակի թող պատժեմ քեզ, որ իմանաս, որ ժայռի ծայրով քայլելուց իմ ձեռքը չեն թողնում:
Իսկ ես այստեղ կերգեմ այնքան ժամանակ, մինչև կհոգնես... տեսնո՞ւմ ես ինչ բարի եմ...:P

----------------------------------------------------------------

Pink Floyd


http://www.youtube.com/watch?v=xPm4GH3UUC8

Հարդ
06.10.2010, 13:57
Փահ...

Մի քանի օր առաջ դասի գնալուց նստեցի լիֆտ ու զգացի, որ ինչ որ բան պակաս էր... ինչ որ կարևոր բան: Ու զգացի, որ հայելին են հանել...:o: Շատ նեղվեցի, որ հայելին չկար... ախր ինչքան չարաճճիություն էի անում իր մեջ... ու բացի էտ մարդկությանը ներկայանալուց առաջ վերջին անգամ դզմզվելու հնարավորություն էր տալիս...
Էդ հանգամանքն ինձ ստիպեց մտորումներ անել ու հետևություն ստացա, որ ես որպես տղա չափազանց թիթիզ եմ: Չի կարելի էլի էդքան... ամեն տնից դուրս գալուց առաջ ժամերով նախ տան հայելուց չեմ կտրվում, հետո էլ լիֆտի հայելին (ողորմի):
Տաս ժամ մազերս կսանրեմ, մի բան կսանրեմ, դուրս չի գա, ուրիշ ձև կսանրեմ, էլի դուրս չի գա, մինչև մի բան դուրս կգա արդեն ուշանալու վրա կլինեմ:
Շոր կհագնեմ, մտքերի մեջ կնկնեմ, որ լավ է, էս սրա հետ չի սազի... տաս շոր կփոխեմ... չի կարելի էլի... մեկն ըլնի ասի «տո նայելու բան ե՞ս»:D
Մի խոսքով ինձնից տարեք բոլոր հայելիները (էս էլ ինձ :P ):


----------------------------------------------------------------

Էս անգամ առանց զակուսկի:P

Հարդ
07.10.2010, 19:06
Ֆիլմ...

Վերջերս սկսել եմ կյանքին ուրիշ աչքերով նայել: Դե հիմա կասեք մեծանում եմ, բոլորի մոտ էլ տենց ա... չէ: Էս ուրիշ բան ա: Ինձ թվում ա ոչ թե 17 տարեկան, 18 - ի մեջ գտնվողի աչքերով եմ սկսել նայել, այլ ասենք կյանքի մեծ փորձ ունեցող ծերուկի (դե ծերուկն էլ մոտավոր 30 տարեկան): Ու էտ աչքերը ոչ թե իրենց տեղում են, այլ իմ կողքին են, որ ինձ նայում են այնպես, ինչպես որ պահում են տեսախցիկը ֆիլմ նկարելուց:
Ու ոնց որ իմ մասին ֆիլմ նայեմ, մի մելամաղձոտ ֆիլմ: Ամբողջովին դրամա: Մի պատանու մասին, ով... չէ լավ: Չասեմ:
Ու էս վերջերս նենց ապուշ բաներ եմ սկսել մտածել էդ ֆիլմի սցենարի շարունակության մասին, որ իմ վրա շատ եմ ջղայնանում: Ճիշտ ա, դա ընդամենը ֆիլմի սցենար ա, բայց դե իմ կյանքն ա չէ՞:
Իրոք, կյանքս ֆիլմի եմ վերածել: Անգամ երբ քայլում եմ էդ քայլելս կինո եմ սարքում: Թե ասենք էս քայլը տեսախցիկն ինչ պլանով կնկարեր, քայլելուց ինչ շարժում անեմ, որ արտիստիկ լինի և այլն...
Աննդհատ ինչ որ դրվագներ եմ պատկերացնում, որ լավ կլիներ մի հատ սենց առիթ լիներ վաղը, այ էդ ժամանակ սենց մի սիրուն բան կանեի, սենց մի սիրուն խոսք կասեի: Ու հետաքրքիրն էն ա, որ մտածածիս 30 տոկոսը ինչ որ ժամանակ կատարվում ա:
Անգամ մի անգամ քնելուց առաջ նենց անհավանական իրավիճակ պատկերացրի, ու հենց հաջորդ առավոտ դա կետ առ կետ իրականացավ... չնայած ես վաղուց տենց բաների վրա չեմ էլ զարմանում... շատ բաներ կան ուրիշներին տարօրինակ թվացող, իրենց վախեցնող, որ իմ համար շատ էլ բնական էր... երևի սեփական մտքերի հանդեպ հավատքից ու մեջը շատ կյանք դնելուց ա գալիս:
Իմ համար թեյ եմ պատրաստում, պատրաստման ժամանակ բոլոր ձայները մի ուրիշ տեսակ եմ լսում, կարծես ուրիշ ականջով, կարծես այդ ամբողջ գործընթացը հիմա տեսախցիկով նկարում են...

Դրան էլ գումարած չմտածված նենց իրադարձություններ են լինում անկախ քեզանից, որ էդ ամբողջը սցենարավորելդ գալիս ա...
Հետաքրքիր կյանք եմ ապրում հա՜...

----------------------------------------------------------------

Nick Drake


http://www.youtube.com/watch?v=Y2jxjv0HkwM

Հարդ
09.10.2010, 17:42
Դասից գալուց,

...ավտոբուսի մեջ մի աղջիկ տեսա: Լավն էր, հավանեցի: Դե սովորաբար իմ կողմից հավանվող աղջիկներին մնացած տղերքն էդքան ուշադրություն չեն դարձնում (ու շատ ա լինում, որ ասում են «էս ինչ ծիտ ա», էդ «ծտից» հետ տալս գալիս ա):
Իմ հավանելը մի այլ կերպ ա լինում: Ես հավանելուց առաջինը ոչ թե բարեմասնություններին եմ նայում, այլ պահվածքին, շարժուձևին, աչքերին: Հետո նոր սիրունությանը: Իսկ սիրունությունն իմ կարծիքով ոչ թե բնատուր ա լինում, այլ մարդ իր պահելա-խոսելա և այլ ձևերով ա բարձրացնում, կամ ցածրացնում:
Լավ, թեմայից շատ շեղվեցի: Ուեմն իմ նկարագրած ձևերով (:))) էս աղջկան հավանեցի: Դե հավանել եմ, բայց դե հիմա ի՞նչ անեմ... մոտենա՞մ, հենց էս ավտոբուսի մե՞ջ: Չէ... բան չի ստացվի, պետք ա լավ պահ ստացվի: Դե էդ ժամանակ հույսդ դնում ես պատահականության վրա, որ հեսա ինչ որ բան կլինի, կխոսենք ու էլ թելից բաց չեմ թողնի:
Մտածում եմ գոնե իմ հետ վերջին կանգառում իջնի, մի քիչ էլ ոտքի ճամփա կա, նույն ճամփով գնա, գոնե էդ ճամփին մի բան մոգոնեմ, խոսենք:
Արդեն վերջին կանգառին ենք մոտենում, մեկ էլ նկատեմ, որ չի իջել, ու մենակ ես ու ինքն ենք ավտոբուսում: Ասեցի երևի էլի բանը մտածել եմ, տեղի ա ունենում նույնությամբ:
Դե ավտոբուսից իջա վստահ, որ հեսա հետևիցս գալու ա, ես էլ ոտքս կախ կգցեմ ճամփին, ինձ կհավասարվի ու մի բան կասեմ:
Դե ես էլ հո չեմ ասելու. «քուրոոոո՞»: Ասենք նենց մի օրիգինալ, կամ հետաքրքիր բան կասեմ, որ ինքն էլ չի քաշվի ինձանից ու էրեսը շուռ չի տա արագ արագ գնա:
Տենց երազանքներով գնում եմ, մեկ էլ շրջվեմ, տեսնեմ չկա... փաստորեն ինքն ուրիշ ճամփով էր գնում...:(: Բայց շատ սիրուն էր...(իմ ճաշակով): Ու էդ կարճ ժամանակում հասցրի նկատել, որ լավ բնավորություն ունի, ինձ համապատասխան:
Դե ես մարդկանց մի փոքր ճանաչելու հարցում միշտ էլ փայլել եմ, անգամ կարող եմ նրա հետ չխոսել, բայց մի քիչ կարծիք կազմել կարճ ժամանակում:
Դեհ, էս էլ սենց անցավ:

Ու էս միակ դեպքը չի, շատ ա լինում, ու ում որ հավանում եմ, չգիտես ինչի վստահ եմ լինում, որ ինքն էլ ինձ հավանեց:
Շատ ա լինում. մետրոյում, խանությում, փողոցում և այլն...

Հետգրություն. համ էլ երեկ շատ լավ օր անցկացրի: Վաղուց այդքան լավ էներգիաներ չէի ստացել:
----------------------------------------------------------------

Blur


http://www.youtube.com/watch?v=zNOxKHFf5Bs

Հարդ
11.10.2010, 21:47
Դատարկություն...

Արդեն տաս րոպեից ավել բացել եմ էջը, որ գրառում անեմ, սակայն բթացած հայացքով նայում եմ պատուհանին, թրթռացող գծիկին ու չեմ էլ հսականում, թե խի եմ մտել ստեղ, խի պիտի ինչ որ բան գրեմ:
Մտել եմ, որ գրեմ այն, ինչ էս պահին գրում եմ: Մտել եմ, որ գրեմ ներսիս դատարկության մասին, որ ինչքան էլ լցնես, ինչքան էլ փորձես լրացնել, մեկ ա, ամեն բան անիմաստ ա, վերջում դատարկությունը կհաղթի:
Նա կանգնած է քո գլխավերևում ու չար ծիծաղում է բոլոր հուսահատ նրան հաղթելու փորձերիդ վրա:
Միայն գեղեցիկ պահերն են, որ մեկ մեկ քեզ ստիպում են մտածել, թե կյանքն իրականում ավելի գունավոր ա, քան կարծում ես... ավաղ... դրանք էնքան քիչ են... որ կարծես թե քեզ են թվացել: Կամ էլ դատարկության ծուղակներն են...

----------------------------------------------------------------
Muse


http://www.youtube.com/watch?v=6Ck6Hcg2cjk

Հարդ
14.10.2010, 15:16
Բարև...

Էսօր նենց մենակ էի, վաղուց սենց բան չէր եղել: Ու մենակ էի ոչ միայն բուն իմաստով, այլև մենակ էի հոգեպես: Դասի մի քանի ժամ շուտ էի գնացել, այդ առիթով որոշեցի քաղաքով զբոսնել:
Ամբողջ ժամանակ ինձ վառելիք էր ծառայում միայն Небо Море Облока երգը: Ու ամբողջ ժամանակ գլխումս մի միտք էր պտտվում՝ Здравствуй Небо, Море, Облока:
Էդ գաղափարախուոսթյուամբ առաջնորդվելով կամաց կամաց զգացի, որ ես հեչ էլ մենակ չեմ: Մի ամբողջ քաղաք ինձ հետ ա: Ու բոլորը սկսեցին աչքիս բարեկամներ երևալ ու ակամայից ուզում էի բոլորին ողջունել: Շնորհակալություն հայտնել, որ ինձ մենակ չթողեցին:
Էն ճիշտ ա՞, որ ասում են քաղաքը բուժվում ա...:think: Ծաղկում ա քաղաքը: Մարդիկ փոխվում են, քայլելն ավելի հաճելի ա դառնում, անծանոթ մարդկանց հետ շփումն ավելի հաճելի ա ստացվում: Մուննաթը գունաթափվում ա քաղաքի երեսից: Թե՞ ուղղակի Զեմֆիրան ինձ խաբկանքի ենթարկեց...

----------------------------------------------------------------
Земфира


http://www.youtube.com/watch?v=KgrJR4dOxuY

Հարդ
16.10.2010, 16:30
Մանկական Խռովք

Դասի էինք նստած (հոգեբանություն), սենց աշխատանք տվեց. պիտի ամեն մեկը հոգեպես տեղափոխվեր իր մանկություն, 3 - 5 տարեկան, ու թղթի վրա նկարեր իր հիշողություններն էդ ժամանակվանից մնացած: Ի սկզբանե շատ դուրս եկավ: Սկսեցի նկարել, բայց ստեղ կա մի բայց. ես նկարելուց զրո եմ ու ասենք ինչպես կնկարեի 3 - րդ դասարանում, նույնպես էլ հիմա: Տարիներով ոչինչ չէի նկարել... աշխատանքի ընթացքում զգացի, որ էս նկարելը բայց դուրս գալիս ա, ինձ լավ էներգիաներ ա տալիս: Նկարս մի քիչ հոգեբանական նշանակություն ստացավ ընթացքում, քանի որ առանց բացատրության հնարավոր չէր հասկանալ իմաստը:
Ու իրոք, ես վերադարձել էի մանկություն, անգամ պահվածքս մանկական էր դարձել: Երբ նկարը վերջացրի, տարա դասախոսի մոտ, իրեն բացատրեցի իմաստը, բայց ասեց, որ նկարները չեն քննարկվելու... Իսկ նկարում իմ գունավոր, գեղեցիկ մանկությունն էր, իմ պատկերացրած աշխարհն ու մանկությանս խռովքը... որի մասին մինչ այսօր հիշելով մի փոքր խոժոռվում եմ:
Ներսումս դասախոսից էլ նեղացա, որ կարծես այդ պահին մանկացած հոգիս կոտրեց ու արտասանած, բայց շոկոլադ չստացած երեխայի դեմքով նստեցի: Ու այդպես մինչև տուն գալն այդ տպավորությունների տակ էի, մինչև տանը նորից մեծացա:):

Օրվա վերջում պարզվեց, որ այսքան ժամանակ իմ հեռախոսի բոլոր խոսակցությունները ձայնագրվել են ու պահվել մի տեղ, որտեղ մինչ այդ չէի մտել: Ուրախությանս չափ ու սահման չկար, որովհետև հույս ունեի գտնել մի քանի անչափ կարևոր խոսակցություններ (չգիտես ինչու, բայց այդ խոսակցությունների հանդեպ դեռ հետաքրքրություն ունեմ): Չկար...:( Արդեն երևի ժամկետն անցել էր:
Բայց փոխարենը պահվել էր ոչ պակաս կարևոր խոսակցություններ, որոնք լսելուց սկսեցի ժպտալ:):

----------------------------------------------------------------

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան վատ եմ նկարում... (սա այդ դասաժամի նկարածը չի, դա ափսոս չեմ նկարել հեռախոսով...)

http://s004.radikal.ru/i207/1010/34/36991270eb35.jpg

Հարդ
16.10.2010, 21:17
...մոծա՜կս...

Այո, այո, դուք ինձ ճիշտ հասկացաք: Ես Մոծակ ունեմ: Ինքն արև ա, լույս ա տալիս, անկախ նրանից լավ ա էդ պահին, թե վատ: Վատ ժամանակ էլ ա լույս տալիս... էդ ժամանակվա լույսը մի քիչ մթոտ ա լինում, բայց մեկ ա տաքացնում ա::):(
Ինքը էս ամառ լուսամուտից մտնում էր իմ սենյակ ու ինձ կծում էր (ինքն ա տենց ասել), բայց ես չէի բողոքում, ավելի լավ ա իմ, ԻՄ Մոծակն ինձ կծի, քան անկապ ուրիշ մոծակներ::)
Իմ Մոծակը մի հատ խնձորներով կոշիկ ունի, որ ես շատ եմ սիրում::) Մեկ էլ «հայրենասիրական պայուսակ» ունի, որտեղ իմ ենթադրություններով պահվում և պահպանվում են՝ Սևանից, Արաքսից, Վանա լճից մի մի բաժակ ջուր, Անիի ավերակներից մի խաչքար, Մասիսից բերված քարեր, Արցախի պատերազմից մնացած մի տանկ և վերջապես Ախթամարի Սուրբ Խաչի խաչը:)) (ի միջի այլոց՝ մի քանի օր առաջ կաթողիկոսը գժված Մոծակիս էր ման գալիս (Գրիգոր Լուսավորչի աջն էր կորել)):
Սենց ա Մոծակս: :)
Ուրեմն, ինքը շատ անկանխատեսելի ա, կարող ա քո համար փողոցով քայլես ու մեկ էլ հասկանաս, որ արդեն երկար ժամանակ ա, կողքովդ ինչ որ մոծակ ա քայլում... դե պարզ ա, ուրիշ մոծակ ինչ գործ ունի, ես կյանքում չեմ թողնի, որ ուրիշ մոծակ ինձ կծի:angry:
Չնայած ես Մոծակիս լուրջ ժամանակ եմ սիրում... ու անվերջ զարմանում ու հիանում, թե էսքան լավ մոծակ որտեղից պատահեց...:)
Մի գուցե շարունակելի...

----------------------------------------------------------------

Muse


http://www.youtube.com/watch?v=1XE44Th-oU8

Հարդ
17.10.2010, 22:49
Տեղումներ...

...ընթանում է համերգի ամենաթեժ պահը: Արտիստը կատարում է բարդագույն ստեղծագործություն, և արդեն քրտինքի առվակներ են երևում նրա ճակատին: Նա արդեն սկսեց մտահոգվել, քանի որ հիմա պիտի ամենաբարդ մասին հասնի, և իրավունք չունի վրիպելու: Առուները կամաց կամաց ավելի հորդառատ են դառնում, և դուրս են գալիս իրենց ափերից, ողողելով արտիստի հոնքերը: Եվ ահա... անխուսափելիորեն նա մոտեցավ այդ պահին... և վե՜րջ... դրվագն ավարտված է, պահը ստացված, աշխատանքն արված: Հիմա մնում է միայն ստեղծագործությունն իր տրամաբանական ավարտին հասցնել, առանց լարվելու: Ցամաքում են արդեն գետեր դարձած առվակները նրա ճակատին: Եվ խաղաղ խոնավություն է իջնում նրա վրա, որը հաճելի է դառնում:
Եվ համերգն ավարտված է... բոլորը ոտնկայս ծափահարում են: Իսկ ծափերը... դրանք սկսվում են անկանոն, ինչպես քաոս: Ծափահարում է ով ինչպես կարող է, ով ինչպես ուզում է, ինչպես զգում է: Սակայն... եթե դրանք երկար են տևում, ապա անպայման սկսում են կանոնակարգվել, և կարծես բոլորը սկսում են մի մարդու պես ծափահարել, մեկ ռիթմով (սա շատ հեաքրքիր երևույթ է, և կարելի է այդ թեմայի շուրջ ահագին ծավալվել): Դրանից զարմանալի երևույթ չեմ կարողանում մտաբերել բնության մեջ:

Արդեն մի էջ թերթեցի օրագրումս...


----------------------------------------------------------------
The Wombats


http://www.youtube.com/watch?v=fwaNwUTVdIA

Հարդ
22.10.2010, 21:33
Ո՞նց եմ...

Լավ...
Աշխատում եմ... կպել եմ գործին: Ասում են սկզբում պիտի աշխատես, որ հետո ստանաս: Ստուգում եմ, տեսնեմ ճիշտ ե՞ն ասում:
Աշխատելու ժամանակ հասկանում ես, որ աշխատելն էլ ա կայֆ: Չէ, չի նշանակում, որ առաջ չեմ աշխատել: Ուղղակի առա ամեն ինչ էնքան հեշտ ու հանգիստ ա տրվել... որ թվացել ա, որ միշտ էլ տենց պետք ա լինի: Իսկ էսօր հասկացել եմ, որ արդեն անցել են էդ ժամանակները ու պիտի փոխվեմ: Թե չէ... ափսոս եմ:
Ուզում եմ բարի գործ անեմ, ինչ որ մեկին օգնել: Հավատցեք, դրանից հետո ես ինձ այնքան լավ եմ զգում, ինչպես երբեք: Մարդուն պետքական լինելու զգացումն է ապրեցնում, ինքնավստահություն հաղորդում: Իսկ երբ դա նվազում է, հասնելով նվազագույնի... մարդ իրեն փալաս է զգում: Ամենաանտանելի վիճակը:
Հա, մեկ էլ 2 -րդ կեսիս եմ փնտրում... կարիքը շատ եմ զգում: Միշտ ինչ որ բան կիսատ ա առանց իրա: Հետո, ինքն ինձ կստիպի ավելի շատ աշխատել, ավելի լավ արդյունքների հասնել: Իսկ առանց իրա... մի տեսակ մեկ մեկ անիմաստ ես էս ամենը համարում:

Այսօր նորից հոգեբանություն էր...
ԱՌաջադրանքը սենց էր. պետք է բոլորը հերթով մոտենային գրատախտակին և ինչ որ փոքրիկ ատրիբուտ ավելացնեին:
Ահա թե ինչ ավելացրի... (բացի դիմապատկերից մնացած ամեն ինչը կուրսեցիներիս արածն է (չնայած ընդհանուր պատկերը չեմ նկարել))

http://s52.radikal.ru/i138/1010/fe/b6afcd5cad5b.jpg

----------------------------------------------------------------
Stereophonics



http://www.youtube.com/watch?v=cpMPWvBmXXU

Հարդ
27.10.2010, 20:46
Ադրենալին...

Արա էս ինչ ա... ադրենալինը հելել ուտում ա ինձ... թե ես խի՞ եմ հիմա տանը նստած... ես պտի դիսկոյում տժժալուց լինեի...
Նստած տեղս հիմա համ գրում եմ, համ շարժվում: Քրտինք ա տվել վրես: Ոչ սուրճ եմ խմել, ոչ էլ ռեդ բուլլ...:think Բայց մեկ ա պարում եմ... սատանայա մտել մեջս: Ուզում եմ ինձ տանի տեխնոն...
Ինձ տարեք պարելուուուուու: ՀԵՆՑ ՀԻՄԱ::angry
http://www.davidcornell.com/public_html/images/newimagesaug05/clubdancer.jpg

Ուզում եեեեեմ:clap:yahoo:roll

http://www.siggraph.org/conferences/reports/s2004/pix/DanceFloor.jpg
----------------------------------------------------------------
David Vendetta - She Turns Around (Hook N Sling Remix)


http://www.youtube.com/watch?v=WBdj9a0jdKU

Bleeding Heart


http://www.youtube.com/watch?v=GH2sZltbi18

Unidos Para la Musica


http://www.youtube.com/watch?v=3ZA9BuDzqUU

I Hope She Turns Around


http://www.youtube.com/watch?v=mdezanfnqaM

Մեկը մեկից...

Հարդ
31.10.2010, 22:46
Ես միայն ինձ եմ կարողանում նմանակել...

----------------------------------------------------------------

http://img227.imageshack.us/img227/3107/charliecopy1.jpg

Հարդ
03.11.2010, 22:09
Ես...

Ինձ կներես... սիրտս ճմլվեց հիմա, երբ քեզ այդքան կոպտորեն «չէ» ասացի: Սակայն հենց նոր գիտակցեցի, թե ինչ ցավ պատճառեցի քեզ, քանզի քո հանդեպ լրիվ քար էի դարձել քո «ջանքերի» շնորհիվ: Իսկ երբ տխուր - տխուր քթիդ տակ ասացիր «ոնց կուզես..»... ա՜ մեռնում եմ...
Իսկ այս ժամերի ընթացքում խմիչքի թմրեցնող ազդեցությունն ու ընկերների «խրախուսանքներն» էին ինձ պահում, որ չզգայի արածս...
Միայն վիրավորված արժանապատվությունս ինձ թույլ չի տա քեզանից ներողություն խնդրել, քանի որ առաջինը դու պիտի խնդրես... քանի որ այդպես դու ինձ հետ շատ ես վարվել ու հետո երևի արածիդ մասին ընդհանրապես չես էլ մտածել...
Անկախ ամեն ինչից, ես ես եմ, ու միշտ էլ քո լավն եմ ուզում: Եթե քեզ նեղացնեմ, կոպտեմ էլ, իմացիր, որ քո լավի համար եմ անելու: Եթե իհարկե ինչ որ հրաշքով կկարդաս սա...

Հարդ
28.11.2010, 22:26
Բարե՜ւ օրագիրս: Ոնց եմ ես քեզնից զզվո՜ւմ...

Բայց ինչ տառապյալ ազգ ենք մենք, մեր «կորցրած սեր» երիտասարդությունով հանդերձ: Ում հետ մի քիչ խորանում ես, միանգամից իրա կորցրած սիրուց ա խոսում: Ով էլ չի ունեցել՝ տեղում ա հորինում, քանի որ եթե չունես կորցրած սեր, ուրեմն ՉՄՕ ես (Չհայտնաբերված Մարդանման Օբյեկտ): Իսկ ով էլ ունի սեր, շատ շտապ տանում կորցնում ա, որ ադնոյում «կորուսյալ» շարքի ստատուսներ սկսի դնել, իրա նման մի քանի կորսվածներ քոմմենթներ գրեն:
Մալալետկի վրա տարել ա ջահելությանը:

Ասելս ինչ ա՝ վաղը համերգի եմ:

----------------------------------------------------------------
Jean Michel Jarre



http://www.youtube.com/watch?v=OS7kAtQoc58

Հարդ
26.12.2010, 17:50
...

-Բարև Հարութ:
-Բարև...
-Ո՞նց ես

Վերջերս եմ նկատել, թե էդ հարցից ինչպես եմ մտքերի մեջ ընկնում ու ինձ կորցնում:D:
Ինչ որ հասարակ հարց ա, որ սովորաբար մարդիկ իրար տալիս են չէ՞, բայց ես ինչ որ էդ հարցից վերջերս ինձ կորցնում եմ ու չեմ իմանում ինչ անել: Դեպքեր ա լինում, երբ սկսում եմ ինչ որ բաներ կմկմալ:D
Անգամ էդ դիմացիններն ասում են. «Լավ չե՞ս զգում», կամ. «ի՞նչ էղավ»::D

Պատճառն ուղղակի էն ա, որ քանի որ չեմ սիրում ավտոմատ հարցերն ու ավտոմատ պատասխանները, ապա էդ հարցը լսելուն պես ուզում եմ արագ պատկերացնել թե վերջերս ինչ դեպքեր են տեղի ունեցել ու դրանց հիման վրա կողմնորոշվել՝ ես լավ ե՞մ, թե վատ:)): Թե չէ զզվում եմ ավտոմատ «լավ եմ» - ից:
Ու վատն էլ էն ա, որ շատ հաճախ չեմ էլ կողմնորոշվում, թե ոնց եմ ու չեմ իմանում ինչ պատասխան տամ հիմա էս մարդուն:D: Ու ինչ որ աննորմալ վիճակ ա ստեղծվում, դիմացինի համար լրիվ անհասկանալի. դե ինքն էլ մտածում ա. «հա լավ, ինչ որ բան էն չարեցի՞»:D:

Լավ եղեք:oy

----------------------------------------------------------------
Coldplay


http://www.youtube.com/watch?v=XbI1FpLd4Vk

Հարդ
30.12.2010, 13:25
Sugar (շաքար)

Տեսնես ո՞նց ա լինում, որ չորն ու քաղցրը համադրվում են: Բայց որ համադրվել են՝ փաստ ա: Ու ես շատ եմ սիրում իրանց համադրությունը: Էն, որ էդ համադրությունը գալիս ա դեմքիդ ա շփվում ոնց որ կոշտ ու գոլ ջուր:
Ու ո՞նց ա լինում, որ քեզ հարազատ մի բան ուշ ուշ ես հիշում, չնայած ավելի շուտ ուշ ուշ ես կարիքը զգում:
Գիտեմ, որոշներ, դուք ինձ նախանձում եք, քանի որ էն ունեմ, ինչի գոյության մասին էլ չգիտեիք... նախանձե՛ք, ես էլ կողքից նայում ուրախանում եմ:
----------------------------------------------------------------
Metallica


http://www.youtube.com/watch?v=TUHFfR8hWcA

Հարդ
31.12.2010, 10:59
...մոծա՜կս... (http://www.akumb.am/showthread.php/57082-%D5%80%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB...?p=2110583&viewfull=1#post2110583)

Նոր տարվա մեջ միշտ ամենասիրածս ժամանակահատվածը հենց էս օրն ա, մինչև երեկոյան 8 -ը:
Բայց էս տարի ինչ որ անհանգիստ եմ... մոծակիս եմ չափազանց կարոտել, իսկ ինքը կորել ա ինչ որ... անհանգիստ եմ: Ինքն աշխարհում միակ մարդն ա՝ ում վրա չեմ կարող ջղայնանալ: Բա որ գիտես, խի՞ ես ջղայնացնում:
Տեղս չեմ գտնում... չգիտես ինչի էսօր պետք ա իրան անպայման տեսնեմ, խայթոցը ստանամ... շունչս կտրվում ա մի տեսակ...

Հ.Գ. տեսնես եթե շենքերի վերելակները լեզու ունենային, ինչե՜՞ր կպատմեին...

----------------------------------------------------------------
Portishead


http://www.youtube.com/watch?v=kBOaLjtR4mw

Հարդ
31.12.2010, 19:41
...

Day is Done... (http://www.youtube.com/watch?v=Y2jxjv0HkwM)
Էսօրվա համար բոլոր երանկության սինդրոմները ձեռքումս են...
Այ հիմա հանգիստ խղճով նոր տարի կդիմավորեմ:oy

Հ.Գ. ...մոծա՜կ...:love

Հարդ
20.01.2011, 21:06
...

Փոքր վախտ կարգին էրեխա էի հա՜:

Հիշում եմ. ընտանիքով օպերայի բակում էինք (համերգ էր) ու լիքը մարդ: Ես 5 տարեկան էի քույրս 1 տարեկան: Մեկ էլ քույրս սկսեց վազել, մամաս, պապաս հետևից: Ես էլ մի պահ իրանց կորցրի ու ընդհանրապես կորա: Մի հատ պուճուր Հարութ ու լիքը մարդ:
Ու էդ տարիքում ինձ չկորցրի: Տեսա հեռվում ոստիկաններ են, գնացի իրանց մոտ, որ ասեի, որ կորել եմ: Վստահ էի, որ իրանք կգտնեն ծնողներիս:))
Ու միևնույն ժամանակ 2 - րդ տարբերակ մտածեցի. հիշում էի մեր տուն գնացող երթուղայինի համարը: Կնստեի, վարորդին կասեի որ կորել եմ ու մոտս գումար չկա: Կխնդրեի թողնի նստեմ, ես տան տեղը կասեմ: Էլի վստահ էի որ կթողներ:))

Ու նենց էլ հանգիստ էի:roll Բայց մինչ կհասնեի ոստիկաններին, մերոնք ինձ գտան:

Պապուս ասած՝ «ղայդին էրեխա էի»:
Հող էի մշակում մենակովս, բան ման էի ցանում, ձմերուկ էի աճացնում (չնայած մինչև վերջ չէր հասնում:)), թղթից չեմ հիշում ինչեր էի սարքում, որ վաճառեի փող աշխատեի:
Քաղաքականությամբ էի հետաքրքրվում, մտածում էի, որ քարը վերջանա, շենք ո՞նց են սարքելու: Մտածում էի, որ Հայաստանն ու Ռուսաստանը կռվեն, ո՞վ կհաղթի:

Քոլեջում էի սովորում, ամբողջ քոլեջի ամենալավ աշակերտն էի, անգլերեն էի խոսում (հիմա լրիվ մոռացել եմ):
Մի հատ քար էի գտել, դրանից Մասիսն ու Սիսն էի քանդակել:redhat
Մրջյունների կյանքին էի ժամերով հետևում, ու կյանքում չէի տրորում:

2 հատ հեծանիվ ունեի, կապիտալ էի հավաքել... էհ...

Կարգին էրեխա եմ էղել....
Հենց դպրոց ընդունվեցի փչացա... ընդհանրապես դուրս չեկավ էդ հաստատությունը մինչև ավարտելս...:(

Հարդ
15.04.2011, 22:21
Գիշերը...

...տարօրինակ էր: Շունչդ էի զգում... հա: Գիտե՜մ, դա դու էիր... հաստատ գիտեմ... ճանաչեցի: Ախր կողքիս էիր: Հզոր ա զգացմունքդ...
Համբույրդ էլ եմ զգացել...

Չմտածես, շուտով ամեն ինչ լավ կլինի...:)

----------------------------------------------------------------


http://www.youtube.com/watch?v=NT9GFoRbnfc

Հարդ
28.07.2011, 22:18
Բլա, բլա, բլա՜

:think
Հմ...
Էս օրագրիս 2 - րդ էջը դուրս չի գալիս ինչ որ: Նենց տպավորություն ա, որ իբր առաջին էջը սրանով մխտռել եմ:think:
Հեսա էս էլ ծխեմ... վառիչն ուր ա...
---------------------------------------------------
Մատո՛ռ

-Դինամիկա եմ ուզում: Նստած օրերը սպանում են: Չնայած... հեսա գիշեր ա գալիս: Հարցական մի նայի, ուղղակի էդ նշանակում ա, որ մուսսա կգա: Ու աշխատանքս կարունակեմ: Ինքը իմ սիրելի գործերից կդառնա:
Հեսա էս էլ ծխեմ...
---------------------------------------------------
-Ասենք դու կարա՞ս ինձ նենց կադր ցույց տաս, որտեղից չես հասկանա, թե դա ինչ ժամանակներում ա նկարված: Դե ծառ ու ծաղիկ չէ, պարզ ա: Քաղաքային նկար: Հեշտ չի չէ՞... Այ էդ եմ ուզում ստանամ: Բայց ոչ թե մի կադրում, այլ մի ամբողջ գործում:
Հեսա էս էլ ծխեմ...
---------------------------------------------------
-Հա, էն օրը երազ տեսա: Չէ՜, քեզ չեմ տեսել: Գիշերը գրիչը ձեռքիս քնել էի: Ուրեմն կանգնած էի խորանարդում, որտեղ ոչինչ չկար: Մեկ էլ եկավ սատանան, ու ասեց՝ «Մատո՛ռ»...

----------------------------------------------------------------

http://i065.radikal.ru/1107/42/5745be32de1f.jpg

հ.գ. Ես չեմ ծխում...