PDA

Դիտել ողջ տարբերակը : Բառախառնուրդներ (Portmanteau words)



Ուլուանա
24.09.2010, 00:25
Երկար եմ մտածել էն մասին, թե էս թեման որ բաժնում բացեմ՝ «Հայերեն», «Ժամանց», թե «Զվարճալի», քանի որ բնույթով ինչ–որ չափով ժամանցային–զվարճալի է, բայց նաև որոշակի լեզվական երևույթի մասին է, բացի դրանից, չեմ ուզում, որ թեման անլուրջ, անիմաստ գրառումների շտեմարանի վերածվի, ինչպես որ լինում է ժամանցային շատ թեմաների դեպքում, հետևաբար էս բաժինն ամենահարմարը համարեցի։
Էս թեմայում խրախուսվում է ոչ թե ակտիվ, այլ ինֆորմատիվ ու հնարամիտ լինելը։


Ընդհանրապես բառախառնուրդների տարբեր տեսակներ կան՝ հիմնված բառակազմական տարբեր սկզբունքների վրա։ Էս թեմայում գրում ենք հետևյալ սկզբունքով կազմված բառախառնուրդներ. որևէ բարդ բառի մեջ ինչ–որ տառ(եր) կամ տառակապակցություն փոխելով՝ ստանում ենք նոր բառ, որը կամ մասամբ պահպանում է նախկին բառի իմաստը՝ միաժամանակ դրա հիմքի վրա ձեռք բերելով նոր՝ լրացուցիչ իմաստ, կամ լրիվ նոր իմաստ է ձեռք բերում, որը կարող է ինչ–որ առումով նաև հակադրվել սկզբնական իմաստին՝ հաճախ նույնիսկ ծաղրելով սկզբնական իմաստը։ Բայց կարևոր է նաև այն, որ ստացված նոր բառն ընդհանուր առմամբ պահպանի իր սկզբնական հնչողությունը, այնպես, որ այն տեսնելիս կամ լսելիս ակնհայտ լինի, թե որ բառի հիման վրա է այն ստեղծվել։

Հիմա բերեմ որոշ քիչ թե շատ հայտնի բառախառնուրդների օրինակներ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ :)

Վերջին տարիներին խիստ գործածական բառախառնուրդներից է, օրինակ, «մտավորական» բառի հիման վրա ստեղծված համապատասխան բառախառնուրդը, որը, ցենզուրայից դուրս լինելու պատճառով չեմ գրում, բայց որը երևի բոլորն էլ գիտեն :))։ Տվյալ դեպքում ստացված նոր բառը ձեռք է բերել որակապես բավական տարբեր իմաստ՝ միաժամանակ պահպանելով սկզբնականի հետ ասոցիացիան։

Մեկ ուրիշ օրինակ է «աշխատավարձ – աղքատավարձ» բառազույգը, որում, ի տարբերություն նախորդ բառի, սկզբնական իմաստը շատ ավելի լավ է պահպանված և երկու տառի փոփոխությունն ընդամենը լրացուցիչ իմաստ է հաղորդել սկզբնականին։

Որոշ բառախառնուրդների օրինակներ, որոնք լսել եմ կոնկրետ ակումբցիներից ու չգիտեմ՝ որքանով են դրանք հենց իրենց ստեղծածը, համենայնդեպս, ուրիշ որևէ մեկից չեմ հիշում, որ լսած լինեմ։
Օրինակ՝ Rhayader–ից.
վայրենասիրություն (հայրենասիրություն)
անճարեղ (հանճարեղ)։

Մի օրինակ էլ impression–ի մի բանաստեղծության մեջ եմ հանդիպել՝ վերնագիրն էր (կարծեմ Ակումբում չկա, ցավոք, հավես բանաստեղծություն էր).
դասախոզ (դասախոս)։

Առաջին անգամ տարիներ առաջ Chuk–ից եմ լսել, բայց չգիտեմ՝ ինչքանով է իր ստեղծածը.
ձեռախոս (ձեռքի հեռախոս)

Վերջերս Live Journal–ի ընկերներիցս մեկի՝ ovanitas (http://ovanitas.livejournal.com/12315.html)–ի մոտ հանդիպեցի իր ստեղծած մի բառախառնուրդի, ահագին դուր եկավ.
բլոգովուրդ – բլոգ + ժողովուրդ (բլոգի ժողովուրդ)



Մի խոսքով՝ էս թեմայում գրում ենք նմանատիպ բառախառնուրդներ՝ թե՛ պարզապես լսած, թե՛ մեր ստեղծած՝ միաժամանակ նշելով հեղինակին, եթե հայտնի է։
Բնական է, որ որոշ բառախառնուրդների իմաստն ավելի ցայտուն է դառնում որոշակի համատեքստում, բայց հիմնականում առանձին վերցրած էլ իմաստը հասկանալի է լինում։

Ուշադրությո՛ւն. Քանի որ չեմ ուզում թեման վերածվի հերթական անիմաստ ֆլուդանոցի, որտեղ ում խելքին ինչ փչում՝ գրում է՝ առանց կանոններին հետևելու, խնդրում եմ գրառում անել միայն էն դեպքում, երբ համոզված եք, որ իսկապես ըմբռնել եք բառախառնուրդի ստեղծման սկզբունքները։

Չնայած «Ժամանց» բաժնում չենք, բայց բարի ժամանց :))։

Հայկօ
24.09.2010, 04:07
Հոյակապ թեմա է: Մի փոքր պատմական էքսկուրս. եթե չեմ սխալվում, portmanteau՝ «պահարան-բառերի» տերմինն առաջին անգամ գործածել է Լյուիս Քերոլը իր Ալիսներից մեկնումեկի մեջ: Ինչու՞ պահարան. որովհետև այս բառերն իրենց մեջ ներառում են երկու տարբեր բառեր, և դրանց իմաստը հավասար է աղբյուր-բառերի երկու իմաստների գումարին: Մեծամասամբ՝ պահարան-բառի առաջին մասը լինում է առաջին բառի սկիզբը, իսկ երկրորդ մասը՝ երկրորդ բառի վերջը: Անշուշտ, եթե երկու աղբյուր-բառերն իրար հետ շատ են համընկնում (հնչյունային կազմով), հնարավոր է ավելի սերտ «խառնուրդ», քան թե ուղղակի պարզ սկիզբ-վերջ գումարն է: Օրինակ՝ հայկական ընկերություններից մեկում տարածված է հետևյալ արտահայտությունը. խիստ շատ բողոքող, խնդրահարույց ու միշտ ամեն ինչից դժգոհ բաժանորդներին կոչում են դաժանորդ (դաժան + բաժանորդ): Նմանապես՝ եթե անվտանգության աշխատակիցը, իր անմիջական պարտականությունները մի կողմ թողած, օրնիբուն զբաղված է մուննաթ գալով ու չարաշահելով իր համեստ պաշտոնը, նա արդեն ոչ թե սիքյուրիթի է, այլ քֆյուրիթի (քֆուր + սիքյուրիթի):

Ցավոք՝ այս երևույթը հայերենում դեռ լավ ուսումնասիրված չէ, ինչը չի կարելի ասել, օրինակ, անգլերենի մասին: Ու քանի որ ժամանակին ես էլ եմ հետաքրքրվել անգլերենի portmanteau բառերով, մի քանի օրինակ բերեմ՝ հուսալով, որ սա «Հայերեն» բաժնից դուրս գրառում չի համարվի, այլ ընդամենը կդիտարկվի որպես համեմատական բառագիտության ևս մեկ համեստ նյութ.


spanglish - այս բառը կազմված է Spanish (իսպաներեն) և English (անգլերեն) բառերից և նշանակում է լատինական իսպաներենի և անգլերենի խառնուրդ-լեզուն
slanguage - slang (սլենգ) + language (լեզու)
jazzercise - jazz (ջազ) և exercise (վարժություն). ջազ նվագելու վարժություն՝ փորձ
magalogue - magazine-ի (ամասգիր) և catalogue-ի (կատալոգ) խառնուրդը
rockumentary - rock-ի (ռոք) մասին documentary՝ փաստագրական նյութ

Նոր բառերի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունի քաղաքականությունը: Օրինակ՝

clintonomics - ոմն քաղաքական գործչի անվան և economics (տնտեսություն) բառի սինթեզն է
stagflation - stagnation (լճացում) և inflation (սղաճ) բառերի գումարը
governator - սա հղում է դեպի Կալիֆոռնիայի նահանգապետ (governor) Առնոլդ Շվարցենեգերը, ով քաջ հայտնի է նաև որպես terminator
օsamaniac - անչափ հետաքրքիր բառ է. ժամանակին օգտագործվել է մամուլում և նշանակել է Օսամա բեն Լադենի նկատմամբ սեռական հակում զգացող կին
saddameter - ժամանակին գործածվում էր որպես Իրաքում պատերազմ սկսվելու հավանականությունը նշող բառ, հավանականության չափիչ

Գիտությունն ու տեխնիկան նույնպես իրենց լուման ունեն պահարան-բառերի ստեղծման գործում.

camcorder - շատ տարածված ու գործածական բառ է. camera (խցիկ) + recorder (գիրչ՝ տեսագրիչ)
transistor - տրանզիստոր. transfer (փոխադրում (էլ. հոսանքի)) + resistor (դիմադրություն)
smog - սմոգ. smoke (ծուխ) + fog (մառախուղ)
dataveillance - համակարգչային տվյալների (data) վերահսկողություն (surveillance)

Անցնենք առօրյա կյանքին.

pokémon - pocket monster՝ գրպանի հրեշներ: Հատկանշական է, որ բառի հեղինակը ճապոնացի է, իսկ անգլերենն այս բառը լոկ փոխառել է ճապոներենից, որն իր հերթին բառի երկու բաղադրիչները փոխառած է եղել անգլերենից:
freegan - vegan՝ բուսակեր բառի նմանությամբ. freegan-ն այն մարդն է, ով ուտում է միայն այն, ինչ կարողանում է ձրի (free) ձեռք բերել
flexitarian - բուսակեր (vegetarian), ով երբեմն-երբեմն նաև միս է ուտում, այսինքն՝ flexi՝ ճկուն դիետա ունի
adultescent - adult (չափահաս) + adolescent (դեռահաս). 35-40 տարեկան մի մարդ, ով երիտասարդական մշակույթով է հետաքրքրվում և զբաղվում
Bennifer - Բեն Աֆկեքի և Ջենիֆեր Լոպեսի ամուսնական զույգը բնորոշող բառ
cliterati - ֆեմինիստ և/կամ կանանց իրավունքները առաջ հրող գրողների ու հասարակական կարծիքի առաջնորդների հավաքական անունը. clitor (կլիտոր) + literali (գրող)



Հ.Գ. Վերջին երկուսը շա՜տ լավն են :D: Վերջը չդիմացա լօլ սմայլիկ դրեցի:

Արևածագ
24.09.2010, 09:22
Ո'չ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց միտքս մի օրինակ եկավ : Նախկին կիրովականցիներից մեկն ինձ ուղղեց, երբ խոսքի մեջ ասացի «Կիրովական».
- Չգիտե՞ս, որ Կիրովականի անունը փոխել են, դրել՝ Հայվանաձոր: Ներողություն...:oy
Մի բառ էլ, ինձ թվում է, որոշակիորեն բնորոշում հայ գրականության մեջ վերջերս բավականին առաջընթաց ապրող կոյուղաջրերի, մարդու օրգանիզմի կենսագործունեության արդյունքում ստացվածի, գոտկատեղից ներքև գտնվող օրգանների գովերգության թեմաները.
Գրականություն- նյութագրություն:

Ռուֆուս
24.09.2010, 11:33
Մի քանի բան էլ կարամ ավելացնել.

mockumentary - mock - ծաղրել ու documentary վավերագրական ֆիլմ բառերից - նշանակում է գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է իբրև վավերագրական:
Billary - Բիլլ և Հիլլարի Քլինթոնները համատեղ :))
Brangelina - Բրեդ Փիթ ու Անջելինա Ջոլլի
Տանզանիա - Տանգանյիկա ու Զանզիբար
brunch = breakfast նախաճաշ + lunch լանչ
Oxbridge = Օքսֆորդ + Քեմբրիջ
Բոլիվուդ = Բոմբեյ + Հոլիվուդ

Արևածագ
24.09.2010, 12:16
Մի երկու լավ բառ ռուսերենից եմ հիշել.
Секретутка , монтажорик, (р)ебёнок:
Համարձակվում եմ ակումբի հարգարժան ավագանու ուշադրությունը հրավիրել նրան, որ թեման բացված է «Հայերեն» բաժնում, բայց վերևի գրառումներում բերված օրինակներն այնքան էլ հայերեն չէին: Նվաստս տրվելով գայթակղությանը՝ հետևեց ձեր օրինակին, հուսալով թե այսպես պիտի խուսափի տուգանքների մտրակահարությունից: Թե՞ ձեր դեպքում՝ սուբորդինացիա, իմ դեպքում «կանոնադրությունից դուրս կատարածի ողջ պատասխանատվությա՞մբ...»::think

StrangeLittleGirl
24.09.2010, 15:24
Ո'չ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց միտքս մի օրինակ եկավ : Նախկին կիրովականցիներից մեկն ինձ ուղղեց, երբ խոսքի մեջ ասացի «Կիրովական».
- Չգիտե՞ս, որ Կիրովականի անունը փոխել են, դրել՝ Հայվանաձոր: Ներողություն...:oy
Մի բառ էլ, ինձ թվում է, որոշակիորեն բնորոշում հայ գրականության մեջ վերջերս բավականին առաջընթաց ապրող կոյուղաջրերի, մարդու օրգանիզմի կենսագործունեության արդյունքում ստացվածի, գոտկատեղից ներքև գտնվող օրգանների գովերգության թեմաները.
Գրականություն- նյութագրություն:

Ուսանող տարիներին նույն քաղաքն անվանում էինք Կիրովաձոր:

Իմ համակուրսեցիներից մեկի հորինածը՝ դասախոտ: Որ հիշեմ, էլի կգրեմ: Լավ թեմա է:

Արևածագ
24.09.2010, 18:29
Էլի բառեր եմ հիշել.:) Կարծես թե բառախառնուրդի բոլոր նմուշներն էլ իրենց մեջ ծաղրական, վիրավորական տարր ունեն: :think
ազատամարտիկ- ասֆալտամարտիկ` կռիվներին չմասնակցած, բայց հիմա լավ կուրծք ծեծող:
հանրագիտարան- անգրագիտարան (կարծեմ Ռայադերն ու Հայկօն են հեղինակները)
հանրակացարան- հանրածակարան
սպորտսմեն- սպիրտսմեն
դեմոկրատիա- դերմոկրատիա: Հիմքում ռուսերեն дермо բառն է, Բելոռուսի նախագահ Լուկոշենկոյի հեղինակությամբ:
տուգանահարել- ակումբում եմ կարդացել:

Ուլուանա
24.09.2010, 20:26
Ցավոք՝ այս երևույթը հայերենում դեռ լավ ուսումնասիրված չէ, ինչը չի կարելի ասել, օրինակ, անգլերենի մասին:
Սրա մասին ես էլ էի ուզում ասել. անգլերենում վաղուց տարածված ու ընդունված երևույթ է բառախառնուրդը, իսկ հայերենում համարյա զարգացած չի, եղած բառերն էլ ոնց որ թե հետսովետական շրջանում են նոր–նոր ստեղծվել՝ հիմնականում քաղաքատնտեսական ֆոնի վրա, զուտ կենցաղային բնույթի բառախառնուրդներն, ըստ իմ դիտարկումների, շատ քիչ են, ես կասեի՝ համարյա չկան։ Բայց հայերենն էլ էդ առումով, կարծում եմ, պակաս հնարավորություններ չի ընձեռում, ուղղակի ենթադրում եմ, որ մեր լեզվում էդ պրակտիկան չի ձևավորվել զուտ որոշակի մենթալիտետով պայմանավորված, հիմնականում երևի մեր լեզվաբանների համար ընդունելի չի եղել երևույթը ու գուցե համարվել է լեզվի աղավաղում, թե ինչ։ Բայց ամեն դեպքում բառախառնուրդն, իմ կարծիքով, բավական հետաքրքիր երևույթ է, քանի որ բազմաթիվ իրավիճակներում ավելի դիպուկ արտահայտվելու հնարավորություն է տալիս, զվարճալի է ու մի տեսակ թարմություն է մտցնում կենցաղում։ Ի վերջո, բառախառնուրդների ստեղծման շնորհիվ դրանց հիմք հանդիսացող բառերը ոչ մի տեղ չեն կորչում, այսինքն՝ բառախառնուրդն, ըստ էության, չի գալիս փոխարինելու հիմք հանդիսացող բառին, այլ ընդամենը լրացուցիչ բառ է ստեղծում։ Կարծում եմ՝ արժե աշխատել հայերենում հետաքրքիր բառախառնուրդներ ստեղծելու ուղղությամբ :)։


Секретутка , монтажорик, (р)ебёнок:
Համարձակվում եմ ակումբի հարգարժան ավագանու ուշադրությունը հրավիրել նրան, որ թեման բացված է «Հայերեն» բաժնում, բայց վերևի գրառումներում բերված օրինակներն այնքան էլ հայերեն չէին: Նվաստս տրվելով գայթակղությանը՝ հետևեց ձեր օրինակին, հուսալով թե այսպես պիտի խուսափի տուգանքների մտրակահարությունից: Թե՞ ձեր դեպքում՝ սուբորդինացիա, իմ դեպքում «կանոնադրությունից դուրս կատարածի ողջ պատասխանատվությա՞մբ...»::think
Էսպես ասեմ. մինչև հիմա թեմայում գրված բոլոր օտարալեզու բառախառնուրդներն ընդունենք որպես երևույթի մասին ներկայացված ընդհանուր ինֆորմացիա, որն օգնում է ավելի լավ պատկերացում կազմել բառախառնուրդների մասին ընդհանրապես։ Բայց պայմանավորվում ենք, որ այսուհետև թեմայում գրում ենք միայն հայերեն բառախառնուրդներ։ Ի վերջո, պատահական չի, որ թեման բացել եմ հենց «Հայերեն» ենթաբաժնում, ոչ թե «Լեզուներում», քանի որ նպատակս նաև հայերեն բառախառնուրդներ ստեղծելուն նպաստելն է եղել։ Ինչ խոսք, եթե որևէ մեկն ինչ–որ ինֆորմացիա ունենա, որը թեմայի համար օգտակար կլինի, թող գրի, բայց օտարալեզու բառախառնուրդներ թվարկելուց եկեք այսուհետև զերծ մնանք ;)։

Մի հատ էլ սեփական «արտադրության» բառախառնուրդ (ի դեպ, երազումս էի հորինել մի քանի ամիս առաջ :))).

անտիկդոտ – նավթալինաբույր, հնացած անեկդոտ

Շինարար
24.09.2010, 20:28
ապրեսիա-ապրել և դեպրեսիա բառերից, դեպրեսիայի հականիշը, իմ բառն ա:))

Կաթիլ
24.09.2010, 20:54
Մատուցանտ - մատուցող + афицант բառերից կազմված, մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկից եմ լսել, լավ բառ ա :)

Rammstein
25.09.2010, 00:24
Թերեւս շատերին հայտնի կլինի.
Պոլուտեխնիկ - պոլիտեխնիկի այլ տարբերակն ա, ուղղակի պոլիի փոխարեն ռուսերեն полу - կիսա (նեղանալ չկա): :))

StrangeLittleGirl
25.09.2010, 10:39
Թերեւս շատերին հայտնի կլինի.
Պոլուտեխնիկ - պոլիտեխնիկի այլ տարբերակն ա, ուղղակի պոլիի փոխարեն ռուսերեն полу - կիսա (նեղանալ չկա): :))

բա պոլիտախտակը :))

Rammstein
26.09.2010, 00:55
Նախրարար - նախիրի մեջից դուրս եկած նախարար (գուցե ավելի լավ բացատրություն էլ ճարվի):
Հորթարան - դե խորհրդարան, էլի…
Հակադեմիա - Գիտությունների ազգային ակադեմիա:
Մահալիր - Մարզահամերգային համալիր: :))

Հայկօ
26.09.2010, 01:32
Քաքականություն - քաղաքականություն :))

Ռեդ
26.09.2010, 10:31
Ամենալավը կատվոբուսն ա :P՝
http://collateraldamage.files.wordpress.com/2008/03/cat_bus.jpg

Ուլուանա
26.09.2010, 22:43
Մոդերատորական. ժողովուրդ, նախորդ գրառմանս մեջ երևի մի քիչ մեղմ էի գրել, հստակ չհասկացվեց, նորից ասեմ՝ ավելի որոշակի. տվյալ թեման նախատեսված է հայերեն բառախառնուրդների համար, հայերենում բառախառնուրդ երևույթը զարգացնելու համար։ Կարելի է նաև մասամբ միջազգային, մասամբ հայերեն բաղադրիչներից կազմված բառախառնուրդներ գրել, բայց ռուսերեն, անգլերեն, կիսառուսերեն–կիսահայերեն բառախառնուրդներ մի գրեք։ Էնպիսի բառեր պիտի լինեն, որ հնարավոր լինի հայերեն խոսքում գործածել։ Այսուհետև օտարալեզու բառախառնուրդները ջնջվելու են՝ որպես թեմայից դուրս։

Արևածագ
27.09.2010, 21:39
Կայքավարք -կայքավարի հետ սա էլ կարելի է դիտարկել: Տվյալ կայքում որևէ անդամի վարքը:
խաշկերուկ -խաշն արդեն ճաշակած, վերջացրած: Զարմիկիս հեղինակությամբ: Մի անգամ իրենց տան խաշի հյուրերը երեխային ճամփել են քրոջս մոտ, թե՝ «գնա ասա, թող մայրդ սուրճ բերի»: Նա էլ եկել է ու.
- Մամ, խաշկերուկները կոֆե են ուզում: :))
բռիախաղ- սիրախաղի բռի տեսակը:

Chuk
28.09.2010, 11:59
Մոդերատորական. Թեմայի վերջին 10 գրառումները ջնջվել են, այս անգամ առանց տուգանայինների: Պարտադիր չէ թեմաները վերածել զավզակ զրուցարանների:

Rammstein
28.09.2010, 12:28
Քոռավարություն - կառավարություն

Ուլուանա
29.09.2010, 21:46
Մոդերատորական. նորից եմ հիշեցնում, որ թեման նախատեսված է հայերեն կամ մասամբ հայերեն բառախառնուրդների համար, այսինքն՝ պարտադիր է, որ բառի առնվազն մի բաղադրիչը հայերեն լինի։ Բացի դրանից, ամեն նոր բառ բառախառնուրդ (portmaneau) չէ։ Խնդրում եմ գրառում անելուց առաջ համոզվել, որ թեմայից դուրս գրառում չեք անում։ Մի հատ էլ կարդացեք թեմայի առաջին երկու գրառումները։ Նորաստեղծ բառեր պարունակող մի շարք գրառումներ ջնջվել են թեմային չհամապատասխանելու պատճառով։

Նաև հիշեցնեմ, որ թեման ժամանցային չէ։

Rammstein
29.09.2010, 22:43
Էս մեկը դերասան ընկերս ա շատ օգտագործում.
Հանդիսաչտես: :D

StrangeLittleGirl
01.10.2010, 11:34
Հենց նոր մի հատը տեսա. հուսաթաղանթ :D Ասում ա՝ հիմա հայ ազգը ոչ թե կուսաթաղանթի, այլ հուսաթաղանթի կարիք ունի:

StrangeLittleGirl
03.10.2010, 22:02
Հոգեհան
Հոգեգիժ

Արևածագ
03.10.2010, 22:38
Հոգեհանը ահագին տարածված է, կարծես թե այստեղ բառախառնուրդների նոր ձևերն ենք գրում: Սիրում եմ Շերամի «Դուն իմ Մուսան ես» երգը, այնտեղ էլ կա այդ բառը.
Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել փնջիկդ գարնան:
Քեզ ջան եմ տալի, չես հասկանում,
Անգութ հոգեհան:

Ակումբում եմ հանդիպել ՝զոմբիատոր- հեռուստացույց
Ցանցավեպ - ինտերնետային սիրավեպ

Chuk
03.10.2010, 22:46
Վերջերս մի բուկլետի վրա տառասխալ կար, նույն տառասխալը տարբեր տեղերում: Բայց չնայած իրանք առանց մտածելու ուղղակի սխալ էին գրել, շատ լավ բառախառնուրդ էր:

Հետախոս, ինչ-որ մեկի հետ խոսելու գործիք

StrangeLittleGirl
03.10.2010, 23:13
Հոգեհանը ահագին տարածված է, կարծես թե այստեղ բառախառնուրդների նոր ձևերն ենք գրում: Սիրում եմ Շերամի «Դուն իմ Մուսան ես» երգը, այնտեղ էլ կա այդ բառը.
Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել փնջիկդ գարնան:
Քեզ ջան եմ տալի, չես հասկանում,
Անգութ հոգեհան:

Ակումբում եմ հանդիպել ՝զոմբիատոր- հեռուստացույց
Ցանցավեպ - ինտերնետային սիրավեպ

Հոգեհանը որպես հոգեբանի ձևափոխություն, ոչ թե հենց հոգեհան բառը:

Interdenominational
03.10.2010, 23:17
Հոգեհանը որպես հոգեբանի ձևափոխություն, ոչ թե հենց հոգեհան բառը:

Ի դեպ՝ քրիստոնեության ջատագովները այլընտրանքային տարբերակն ունեն՝ մտքաբան:

StrangeLittleGirl
03.10.2010, 23:25
Ի դեպ՝ քրիստոնեության ջատագովները այլընտրանքային տարբերակն ունեն՝ մտքաբան:

Փաստորեն, էլի շփոթում են հոգեկան և հոգի հասկացությունները: Լավ չի...

Ուլուանա
03.10.2010, 23:26
Հարմարակալել (համարակալել)
կարտոնագիր (արտոնագիր)

Interdenominational
03.10.2010, 23:33
Փաստորեն, էլի շփոթում են հոգեկան և հոգի հասկացությունները: Լավ չի...

Զուսպ համառությամբ ձգտում են փաստել, որ մարդս ի զորու չէ իր նմանի հոգին քննել, բուժել… Բայց ըստ իս մտքաբանը գուցե ոչ ամենաբնորոշ, բայց նույնպես ոչ հեռավոր հոմանիշն է «հոգեբանի»:

StrangeLittleGirl
04.10.2010, 09:04
Զուսպ համառությամբ ձգտում են փաստել, որ մարդս ի զորու չէ իր նմանի հոգին քննել, բուժել… Բայց ըստ իս մտքաբանը գուցե ոչ ամենաբնորոշ, բայց նույնպես ոչ հեռավոր հոմանիշն է «հոգեբանի»:

Հա, գիտեմ... Ու ոչ մի կերպ չեն հասկանում, որ հոգին ու հոգեկանը տարբեր երևույթներ են: Հոգու հետ ոչ ոք գործ չունի, իսկ հոգեկանի օրգանը գլխուղեղն է:

Rammstein
04.10.2010, 10:02
Հա, գիտեմ... Ու ոչ մի կերպ չեն հասկանում, որ հոգին ու հոգեկանը տարբեր երևույթներ են: Հոգու հետ ոչ ոք գործ չունի, իսկ հոգեկանի օրգանը գլխուղեղն է:

Բժիշկնե՛րը չեն հասկանում, որ հոգեկանը առանձին արմատ չի, այլ բաղկացած ա արմատից ու վերջածանցից, իսկ արմատը նույն հոգի բառն ա: :P
Մտքաբանը առաջին անգամ եմ լսում, բայց վատ չի, կարեւորը հոգու հետ (որի հետ ոչ մի բժիշկ գործ չունի) կապ չունի: :)

Հայկօ
04.10.2010, 20:37
Ակումբում եմ հանդիպել ՝զոմբիատոր- հեռուստացույց
Ցանցավեպ - ինտերնետային սիրավեպ

Արևածագ ջան, սրանք բառախառնուրդներ ե՞ն: Ինձ թվում ա՝ չէ: Նորաբանություններ են, բայց ոչ բառախառնուրդներ:

Արևածագ
04.10.2010, 21:12
Արևածագ ջան, սրանք բառախառնուրդներ ե՞ն: Ինձ թվում ա՝ չէ: Նորաբանություններ են, բայց ոչ բառախառնուրդներ:

Իսկապե'ս որ... Ուլուանայի ձևակերպած «բառախառնուրդներ» հասկացությանը չեն համապատասխանում: Ներողություն::oy

StrangeLittleGirl
04.10.2010, 22:14
Բժիշկնե՛րը չեն հասկանում, որ հոգեկանը առանձին արմատ չի, այլ բաղկացած ա արմատից ու վերջածանցից, իսկ արմատը նույն հոգի բառն ա: :P
Մտքաբանը առաջին անգամ եմ լսում, բայց վատ չի, կարեւորը հոգու հետ (որի հետ ոչ մի բժիշկ գործ չունի) կապ չունի: :)

Նույն արմատը չի նշանակում նույն իմաստ ;) եթե նույն իմաստն ունենային, հոգեկան բառի գոյությունն արդարացված չէր լինի:

Վարպետ
04.10.2010, 22:22
Գուցե էնքան էլ չսազի էստեղ, բայց էս վերջերս մի նորաստեղծ բառ հանդիպեցի` էնքան դուրս եկավ:) Ֆեյսբուքահայություն:))))

Հայկօ
04.10.2010, 22:42
Գուցե էնքան էլ չսազի էստեղ, բայց էս վերջերս մի նորաստեղծ բառ հանդիպեցի` էնքան դուրս եկավ:) Ֆեյսբուքահայություն:))))

Ես կասեի՝ ֆեյսփյուռքահայություն ;):

Արևածագ
04.10.2010, 22:43
Գուցե էնքան էլ չսազի էստեղ, բայց էս վերջերս մի նորաստեղծ բառ հանդիպեցի` էնքան դուրս եկավ:) Ֆեյսբուքահայություն:))))

Ես էլ առաջին անգամից Ֆեյսբուքահարություն կարդացի :))

Հայկօ
04.10.2010, 22:57
Ֆեյսբուքուբորան՝ Ֆեյսբուքում մոլեգնող անդամ :D: Էքսպրոմտ :oy:

StrangeLittleGirl
05.10.2010, 23:58
Կրտության նախարար :))

Արևածագ
06.10.2010, 18:48
Հոգեբանի համար նոր բան եմ մտածել՝ հոգեբաց:

CactuSoul
03.11.2010, 12:21
Քիչ առաջ հանդիպեցի մի բառախառնուրդի, դուրս եկավ. պիղծնես: (c) Պանդուխտ

Rammstein
03.11.2010, 13:44
Քիչ առաջ հանդիպեցի մի բառախառնուրդի, դուրս եկավ. պիղծնես: (c) Պանդուխտ

Ուղեղս ինչ-որ չընկալեց էս բառախառնուրդը: :( Կմեկնաբանե՞ս: :oy

Պանդուխտ
03.11.2010, 16:29
Ուղեղս ինչ-որ չընկալեց էս բառախառնուրդը: :( Կմեկնաբանե՞ս: :oy
Business - բիզնես

CactuSoul
03.11.2010, 16:38
Ուղեղս ինչ-որ չընկալեց էս բառախառնուրդը: :( Կմեկնաբանե՞ս: :oy

պիղծ + բիզնես = պիղծնես

:)

Աթեիստ
03.11.2010, 21:50
Խայտանառակություն = бозабразие

Արևածագ
30.11.2010, 11:10
Ճոպանուղի- Չոբանուղի: :oy

StrangeLittleGirl
05.12.2010, 20:32
Ստեղծագորտություն :))

Չիլիին ճանաչողները հասկացան:

CactuSoul
09.08.2011, 09:56
Սիրում եմ Ձայնալարի հունորը::D:D
հունոր = հումոր + հունար

Այսինքն հունորը հումոր անելու հունարն է:))

Rammstein
23.10.2011, 00:26
Այլասերիալ (Այլասերում + սերիալ)

:D

© Էսօր ընկերոջս հանճարեղ գլխում ծագեց: :))

Kanamar
30.10.2011, 20:27
Շատ հետաքրքիր թեմա է:Մի քանի դիպվածաբառեր էլ ես գրեմ:

Բարիվրացիական-բարիդրացիական
թրաշամանուկ-հրաշամանուկ
տնքանիստ-կքանիստ