PDA

Դիտել ողջ տարբերակը : Խառը - մառը Չիլի



Chilly
22.09.2010, 10:25
Օրագիրս իրոք խառը - մառը կլինի, էստեղ կհանդիպեք լիքը անկապ մտքերի, լիքը խառը մտքերի, մառը մտքերն էլ բացառված չեն...

---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:23 ----------

Առաջին գրառումս անկախության ֆոնի վրա եղավ...

Լինել

Լինե՞լ
Լինե՛լ...
Լինել, ասում ես...
Լինել, չնայած այս ոչնչության
Ժպտադեմ
Բարի
Կաննիբալության դրսևորմանը:

Լինել, ու լինել այնքան կարեկից,
Ու այնքան բարի,
Որ քո սիրելի հզոր պետությունն
Հանկարծ հասկանա
Որ կախված չես դու իր ներսի չարից...
Տված գումարից,
Եվ նաև
Ոչ էլ
Քեզ արհամարհող, բերանի կողքի փոքրիկ ժպիտից...

Լինել...
Չզզվել,
Չփախչել,
Չատել...
Դժվար է, կեղծ է, հերիք է արդեն...
Խնդրում եմ...
Թողեք ես էլ գողանամ...
Ամբողջը տարաք, դե խիղճ ունեցեք...
Դուք ձեր հավեսով
Մի յոթսուն տարի
Բոլ տռճկեցիք, բոլ պռճկեցիք
Էն, ինչ պիտի որ մենք պահպանեինք...
Ու հիմա փոքրիկ էս նորածինին
Կանգնեցրել եք դուք
Անդունդի եզրին
Ու
Հպարտ,
Վսեմ,
Գոչում եք նրան.
«Առա՛ջ, Հայաստան...»

Ու հզոր Մստոն,
Որ զանգը կախել
Կասկադի մոտի կատվի արձանից,
Ու ազգի հերոս հորջորջումն ունի,
Ժպտում է թաքուն...
Տեսնես հիմա նա
Այդ իր ժպիտով
Նկատի ունի՞
«Առա՛ջ Հայաստան...»

Լինել...
Կլինե՛նք
Երևի հետո...
Հիմա հոգնել ենք,
Ու մեջքներս էլ
Չգիտես ինչու
Մի քիչ ցավում է...

Հ.Գ. Ասացի չէ՞, կհանդիպեք լիքը անկապ մտքերի :D

Chilly
24.09.2010, 13:13
Հետաքրքիր է...
Դու ինձ դուր ես գալիս:
Ուրիշ ես, ու միայն քեզ հետ եմ կարողանում փորձել ինձ վերագտնել... միայն փորձել...
Իսկ գուցե վերագտնել չի՞ կարելի, գուցե գտնե՞լ է պետք...
Ես ուզում եմ գտնել :)

Chilly
28.09.2010, 14:14
Զրուցում եմ մեկի հետ:
Ասում է` «Դու ինչ փակ ես... Ամիսներ շարունակ հետդ զրուցում եմ բայց դեռ չեմ ճանաչում»
Մտածում եմ, ինչքան տարբեր ենք մենք, մեկի համար ամենակարևորն է, թե դու ի՞նչ ես ասում, երկրորդի համար` թե ինչպե՞ս ես ասում, երրորդի համար` ի՞նչ ես մտածում, իսկ չորրորդի համար` թե ինչպե՞ս ես մտածում:
Շատ հաճախ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ես չորրորդ տիպին եմ պատկանում, էնքան անէական է երբեմն թե մարդ ինչ կամ ինչպես է ասում, կամ ինչ է մտածում...

Chilly
30.09.2010, 14:00
Ամենից ավելի քեզ ճանաչում ես այն պահերին, երբ ստիպված ես ինքդ նկարագրել քեզ :)

Chilly
04.10.2010, 09:40
Անձրևի հետ խառնված էս արևը, գիշերային կարոտախառը անձրևը, գիժ իմ Գիշերը, որ դիմացի մայթ ա անցնում ու հետո նորից դիմացի մայթ ու էդպես շարունակ, անընդհատ, առանց կանգնելու, բրնձով, խոզապուխտով ու էլի չգիտեմ թե ինչով էն բանը որ ելակն էլ ընկավ գետնին, բեսեդկայում մութ էր ու մթում բեսեդկա կար... Անձրև, անձրև դու իմ հոգու սիրո հուրը դու մի մաաաաաաաաաարի, ապուշ երգ մի ապուշի հեռախոսում որ առավոտից ականջներս մի քանի րոպե սղոցեց, մինչև երթուղայինից իջա, ականջակալները նրա համար են որ էնքան բարձր լսես, որ կողքիդ ճխտվածը սկսի ինքնախլացման գործընթաց, Բուլղարիան ներգաղթ է բացել ու ուռաաաա, բոլորս դեպի Բուլղարիա, որ պատերազմ չլինի, Ռուսներն էլ նստեն լացեն, թե ով կառնի մեր զենքը, ու ամենահետաքրքրականն էն ա, որ իմ պետքը չի էդ ամեն ինչը, հեքիաթում ա կատարվում, ես էլ էդ հեքիաթից չեմ, կողքի հեքիաթից եմ, որտեղ մի երեխա կա ու լիքը գունավոր փուչիկներ, ու էդ փուչիկներից մեկը ուզում ա պայթի, գրկել ա երեխան որ չպայթի, մնացածն էլ ուզում են պայթեն, որ իրենց էլ գրկի... Ես էլ եմ ուզում պայթեմ, մատի մատանիիին, իիիինքը, էնքան բարություն կա մեջը որ պահի տակ մոռանում եմ որ չար ա... Կակտուսը տեսա հիշեցի, Կակտուսի ծնունդն էլ ընդեղ շնորհավոր, յոթ որդով սեղան նստի... Թե՞ դա ծննդի ժամանակ չէին ասում... Եսի՞մ... Ասում ա ձեր տունը նոր ե՞ք ստացել, խեղճ ծերուկ, իր համար դեռ Ստալինն ա նախագա... Կամ էլ մենք խեղճ, քեզ ի՞նչ կա, գործերդ պրծել կյանքի վրա կայֆավատ ես լինում... Մուշ, մի տեսակ ես... Հա, մի տեսակ եմ, որտեվ գլխիս միջի որդերը հեծանիվներ են առել ու մրցում են ուզում կպնել... Ես հեծանիվ չունեմ, ասի, գոնե որդերս ունեցան... Էլի մեկը կա գլխումս, անիվը բռնել ու պտտվում ա... Անիվի մեջ... Ու իրա համար մեկ ա Բելառուսիան էլ, ու առավել ևս ես էլ... :( Ներող, ընթերցող ջան, էս ամեն ինչը քո համար չէի գրում, իմ համար էի գրում, որ դու կարդաս... Խառնվել եմ մի տեսակ...

Chilly
06.10.2010, 09:04
Մոտս զգացողություն է, որ ինչ-որ մի աշխարհում եմ, որտեղ ոչինչ իմը չէ: Ամեն ինչ օտար է, ամեն ինչ հեռու է:
Բայց ախր ես այդպիսին չեմ...
Լինել այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել քեզ ընկերներդ, հետո այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել ծնողներդ, հետո` շեֆդ, հետո` կոլեգաներդ, հետո` փողոցում հանդիպած մարդիկ, միշտ լինել էնպիսին, որ քեզ ուզենան տեսնել, ու միաժամանակ չզգալ ոչինչ իրական, խրվել վերացական մի դոնդողի մեջ, որը թաքցնում է իր գոյությունը քո շուրջը, որ դու քեզ ազատ ու անկախ զգաս:
Շփոթված եմ, չեմ հասկանում ի՞նչն է այս կյանքում կարևոր, ինչը` ոչ...
Չէ...
Այս կյանք կոչվող հիմարությունը երևի թե ոչինչ է այն հրաշքի համեմատ, որը կյանքի կկոչվի... Իսկ մնացած ամեն ինչը ուղղակի խաղ է, խաղի իր բոլոր առանձնահատկություններով, կեղծությամբ, պայքարով, ազարտով, խաբխբելով և այլն: Ու քանի որ սա ամենամեծ խաղն է երբևէ եղածներից, այստեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է արտահայտված: Ու միայն մի պահի է ամեն ինչ կանգ առնում, ամեն ինչ մաքրվում, դադարում հեռու լինելուց. երբ նոր մեկն է մտնում էս կյանք, որ ինքն էլ շարունակի խաղալ իր պատճառով մի քիչ փոփոխված էս խաղը... Իսկ գուցե սխալվու՞մ եմ, գուցե դա է՞լ է խաղ...
Երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ նույնիսկ Աստված է խաղում, ուղղակի ինքը խաղի կոդերը գիտի...
Կուզենայի աշխարհի բոլոր մարդկանց կանգնեցնել իրար կողքի, ու հերթով բոլորին հարցնել, արդյո՞Ք իրական է այս ամեն ինչը, գուցե կգտնվեր նա, ով հասկացել է, թե ինչպե՞ս դուրս գա այս խաղից, զգա իրական աշխարհը...
Իզուր չէ, որ «Մատրիցա» ֆիլմն այդքան հարգում եմ...
Ուզում եմ աշխարհ դուրս գալ, իրական աշխարհ, որտեղ ամեն ինչ իրական կլինի ինձ համար, ամեն ինչ...
Գուցե դա մա՞հն է...
Չգիտեմ...
Մենակության էս անասնական վախը ստիպում է էնպիսի բաներ անել, որ հետո քեզ չուզենաս անգամ զգալ... Միշտ անում եմ այն, ինչ այդ պահին պետք չէ անել, միշտ անում եմ ցանկացածիս հակառակը, անկախ ինձանից, անկախ ամեն ինչից, ուղղակի վերցնում ու հակառակվում եմ ինքս ինձ հետ, կարծես իմ թշնամին լինեմ...
Մի շտապիր...
Երջանիկ եղիր...
Երջանկությունն էլ է խաղ, չերջանկությունն էլ, շտապելն էլ, ամեն ինչ խաղ է, ուղղակի որոշ մարդիկ խաղում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ ոմանք էլ` ապուշի ժպիտը դեմքներին, որովհետև գիտակցում են ու ընդունում, որ ապուշ են...
Քո պարտությունն իմ հաղթանակը չէ, քո պարտությունն իմ ջախջախումն է...
Չկամ...

Chilly
07.10.2010, 09:24
Կարողա՞ գժվում եմ...
Ներսս մի զգացում ա մտել, որ ամեն ինչ կարգին ա, որ աշխարհում ամեն ինչ էնպես ա, ինչպես պիտի լիներ ու որ աշխարհը հեչ էլ սխալ ու ծուռ չի...
Ինձ թվում ա` նոպա ա մոտս :8

Chilly
10.10.2010, 21:58
Ոչինչ
Ոչին
Ոչի
Ոչ
Ո
Ոչ
Ոչի
Ոչին
Ոչինչն էլ կարող է պակասել...

Chilly
12.10.2010, 14:08
Չկաս...
Ուրեմն չկամ...
Ուրեմն չկա՞նք...

...

Բա ե՞ս...

...

Եղիր, լա՞վ...

Chilly
12.10.2010, 14:31
Շուրջս

Դատարկությունը...
Դատարկությունը մշուշի պես է, դատարկությունը շուրջս է, փաթաթված կոկորդիս... Անիմաստ, անհանգիստ դատարկությունը, որ շնչում է ծոծրակիս ու կպչուն է...

Երաժշտությունը...
Երաժշտությունը ներսումս է, վերուվար է անում, սիրով է զբաղվում հետս, լու՜ռ, հաճույք ստանալով, առանց շտապելու, առանց շտապեցնելու...
Քնքուշ ու սիրող երաժշտությունը, որ շնչում է դեմքիս ու փափուկ է...

Աշխատանքը...
Աշխատանքը հեռու է, հեռավոր, դժգույն աշխատանքը...
Միապաղաղ ու ձանձրացնող աշխատանքը, տառերն ու թվերը, որ այնքան օտար ու անիմաստ են...

Հարևաններս...
Միապաղաղ ու մարդ հարևաններս...
Հարևաններս հեռու են, յուրաքանչյուրն իր հոգսերում, յուրաքանչյուրն իր հետ...

Ես...
Չկամ...

Chilly
15.10.2010, 10:02
Մտածում էի էստեղ դնե՞մ թե՞ մյուս թեմայումս, հետո զգացի որ սա օրագրային գրառում ա ավելի շատ :)

Գիշերային

Աղմկոտ իմ երազը գնաց դեպի վերականգնում
Եվ քաղաքս քնեց
Քաղաքիս լույսերում
Ես գտա
Լույսը քո
Որ հեռվու՜մ
Որ հեռվում ինձ աչքով էր անում
Եվ իրեն մեղավոր համարող մի ճնճղուկ
Որ պառկած էր իմ տան բալկոնում
Ավելի ճիշտ այնտեղ գտնվող իր բնում,
Լուռ նայեց ծոծրակիս,
Ու տեսավ, թե ինչպես եմ ձգվում
Ողջ մարմնով դեպի քեզ...
Արթնացի՜ր
Ու զգա ինձ
Որ հեռվում, շա՜տ հեռվում
Քո կարիքն եմ զգում...

Chilly
25.10.2010, 22:20
http://ifolderlinks.ru/files/au84232/Cill_1982_0.jpg

Պատահաբար հանդիպեց :) քաշեմ տեսնեմ էս ո՞վքեր են, վայթե էս վերջերս ալբոմ չեմ հանել...

Chilly
04.11.2010, 16:53
Անմեղ, արցունքոտ աչքերիդ խորքում ինձ երազներ ու կարոտ ես բերել, հեռացիր, կորցրու իմ կյանքի այս փուլն ու նոր ավետում բեր իմ կարոտին... Նոր երազանք բեր, նոր շունչ ու նոր կյանք, ուզում եմ ապրել նոր մոլորակում ու նոր օդ շնչել, այն օդից, որը երբեք չի շնչվել...
Ես եմ իմ կյանքի տերը, հեռացիր, հետ վերադարձրու ունակությունս նորը գտնելու....
Ես կամ...
Կամ...
կամ...

Chilly
10.11.2010, 02:57
Անիմաստ, խառը, անկապ գիշեր, էն ամեն ինչը, ինչին հասնում ես, ոչինչ է թվում էսպիսի գիշերներին... Խաաաաաաաաաաաառը...

ուզում եմ էս ֆիլմը, ո՞վ ունի, լինկ տվեք...
փշաքաղվեցի...

http://www.youtube.com/watch?v=jOqiolytFw4&feature=player_embedded

Chilly
11.11.2010, 22:49
Ժող, նենց չեմ սիրում դատարկ կամ ոչ մի բան չասող վարկանիշները, մի տվեք ինձ էլի տենց, ավելի լավ ա անծիծիկ մնամ :ՃՃՃ

Chilly
25.11.2010, 10:57
Բանաստեղծություն

Առանց քեզ
Մի տեսակ «էն չեմ» ես...

Chilly
30.11.2010, 12:25
տատիկային

շնորհքս պրծել ա,
ցանկությունս` հալվել
մնացել են ստվերներ
ու էդ ստվերների մեջ
ոչ մի բան չկա,
միայն մութ ու լույս, մութ ու լույս,
ու անիմաստ շշուկներ,
որ տարին մի անգամ
իմաստ էլ են պարունակում պատահաբար...


աղմուկներս լռել են,
ժպիտներս` շինծու...
մնացել եմ ինքս իմ կյանքի,
ինքս իմ երևակայության գերեզմանոցում
պահակ...


ու բողոքներս էլ
ինչ-որ
անզոր, տատիկային են թվում արդեն...

օ՜ֆ...

նվիրվում է Սաթիկ տատիկին

Chilly
30.11.2010, 16:49
Երբեմն մարդիկ իրենց ուռճացված են պատկերացնում, ես էլ իրենց հետ միասին: Օրինակ` հիմա ես ուռճացված եմ, մե՜ծ եմ...
Իրականում, ա՛յ իմ սիրելիներ, մենք էնքան հազվադեպ ենք ինքներս մեզնից ինչ-որ արժեցող բան ներկայացնում ու էնքան հազվադեպ ա լինում, որ էդ ներկայացնելու պահը մի քանի րոպեից ավել տևի...
Մեր միակ արժանիքն էս գորշության մաս լինելն ա հաճախ, արդ ուրեմն էկեք գորշանանք էնքան, որ գորշեե նեկուդա լինի...
Ոչ մեկիդ մասին իրավասու չեմ էսքանն ասել, մենակ իմ մասին եմ ասում դրա համար էլ, դուք բոլորդ դեմք եք... Ես` գորշ եմ, ինձ կարելի ա օգտագործել, օրինակ, որպես ընտրությունների ձայն, կամ որպես լայքի ապարատ սֆաթգրքում, որ ամեն մոդայիկ բանի լայքում ա, կարող եք ուղղակի չօգտագործել, չեմ ժանգոտի, քեյսըս նիկելապատ ա, չնայած... էդ էլ իմ շնորհքը չի, գեներ կա, բան կա...
Դե գենե՜րը... դա մի ուրի՜շ պատմություն ա... Բոլորս էլ դրանից ունենք, բայց բոլորինս էլ հատու՜կ ա...
Օ՜ֆ...
Խառն եմ...

Chilly
02.12.2010, 09:27
Մեր հայրենի երկրի փառապանծ կառավարությունը, որ լավագույնն է աշխարհում, հիմա էլ օրենք է ընդունել, որ հղի կանանց բյուլետեններն ու ֆիզարձակուրդի վճարները պակասեցնի... Բա ո՜նց... Բա մեզ պետք ե՞ն փոքր երեխաներ, մեր ազգին զինվորներ են պետք, ոչ թե փոքր երեխաներ, ինձ թվում է` ես հասկացել եմ մեր հանճարեղ կառավարությանը... Նրանք ուզում են միանգամից պատրաստի զինվորներ ներմուծել... Ադրբեջանի եղբայրական հանրապետությունից...


:angry

Chilly
15.12.2010, 15:30
Երբեմն լինում է չէ՞, գնում ես շուկա, որ գնես այն, ինչ քեզ պետք է, փնտրում ես ողջ շուկայում, բոլոր հարակից խանութներում, ամենուր, չկա... Հետո լրիվ պատահաբար գտնում ես փնտրածդ, բայց այն լինում է քո նախատեսած գնից մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ ու գործնականորեն անհնար է լինում այն գնելը...
Տեսական հնարավորություններ եմ ուզում... :(

Չեմ ուզում գնել ինձ ոչ հոգեհարազատը... Ավելի լավ է ոչինչ չգնեմ... Գտել եմ, գտել է, չկա...

Chilly
17.12.2010, 11:43
Ոբշմ, մեռնեմ սրտիդ, ախպորս ասեմ, էսի լռիվ հնդկական կինոյա... Պռոստը ստե մի քիչ ուրիշ մոմենդ կա, հեփիէնդից բանից չի ըլնելու, պռոստը հմի կինոյի տղեն նստե որոշում ա թե ինչ պտի անի, որ ռաջան իրան կամ կախի, կամ էլ իրա ախչկան տա, ասի քեզ ըլնի :ՃՃՃ Ու ֆսյո ժե ստե կախվելու պահն ա ավելի դզում իրան, դրա տռագիկ մոմենդը կայֆ ա էլի, ջոգում ե՞ս... :love

Chilly
20.12.2010, 14:28
Արդեն մի քանի օր է, ուղղակի ապրում եմ այս երաժշտությամբ...


http://www.youtube.com/watch?v=YPM6ni4bQzc&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=fJ9rUzIMcZQ&feature=player_embedded

Chilly
20.12.2010, 15:47
Օր 1...

Ռոք

Այսօր ռոքն էր իմ ներսում, ռոքը, որ մաքրում էր ամեն ավելորդը, հանգստություն էր տալիս ու կյանքի ռիթմ...
Ռոքն ու Դու... Հիանալի համադրություն...
Երեկոյան նամակդ կարդացի...
Ամեն ինչ ասել ես...
Բայց նաև ոչինչ չես ասել...
Տեսնես ե՞րբ կասես...
Մի օր հաստատ ասելու ես, զգում եմ...
Գիշերս խաղաղ է, բարի գիշեր...

Օր 2...

Դատարկ...

Անիմաստ, դատարկ օր, առանց քեզ...
Ասում ես, որ վաղուց դադարել ես հարցեր տալուց... Չեմ հավատում, չես դադարել, դու դադարող տեսակից չես...
Հուսահատության, դատարկության, անիմաստության վիճակում եմ, օր է, առանց օրվա...
Քայլում եմ...
Շուրջս այնքան սեր կա...
Ներսս դատարկ է...
Հայացքս դատարկ է...
Օրս չկա...
Չեմ գրում քեզ...
Գիշերս անքուն անցավ, տեսնես կքնե՞մ...

(շարունակելի)

Chilly
21.12.2010, 00:10
Օր 3

Чувство локтя...

Օրս դժվար սկսվեց... Ծանր, հազիվ բացեցի աչքերս ու ուշացած հասա աշխատանքի...
Օրս ցրված էր, առանց ուղղության ու սցենարի, ինչպես կպատահի...
Զգում եմ անընդհատ, որ մի բան պակասում է, սպասում եմ անընդհատ մի բանի...
Այսպես էլ կմնար, եթե...
Ընկերներս, հարազատներս...
Ռուսները դրան ասում են չուվստվո լոկտյա, արմունկի զգացողություն... Գրոհի գնացող զինվորը, երբ զգում է կողքից վազող զինվորի արմունկն իր արմունկին, դադարում է վախենալ, շնորհակալ եմ, տղերք, որ կաք, թեկուզ և այդքան էլ ցույց չեմ տալիս, որ շնորհակալ եմ...
Երբեմն այնքան խելառ մտքեր են գալիս գլուխս...
Այսօր հասկացա, որ դրսում լիալուսին է, ու որոշ բաներ դրանով բացատրվեցին, լսում եմ jesse cook-ի այն երեք երգերը, ու էդպես լսելով էլ կքնեմ...
Կան բաներ, որոնց համար դու ներողություն ես խնդրում, իսկ դրա փոխարեն ես շնորհակալ եմ քեզ... Չբարկանաս, այլ կերպ եմ շնորհակալ... :)

Լիալուսին, ժպիտ տուր Նրան...
Գնացի...

(շարունակելի)

Chilly
22.12.2010, 15:25
Օր 4

Կարոտ

Գրելու ոչինչ չկա...

Chilly
23.12.2010, 08:07
:-) Սկիզբ... մի oր... չեմ կարող չսպասել... ցը :-)

Chilly
27.12.2010, 11:48
Նուրբ... կարամելի բույրով... չկորչես...

Chilly
28.12.2010, 02:03
Բարև, ուզում եմ նորից օրերի հաշվարկ սկսել, բայց չեմ սկսի... փաստորեն դառը սուտն էլ կարող է ձգել :-) ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...գցածդ սերմը զգում ու կարևորում եմ...

Chilly
30.12.2010, 11:21
Տարիս վերջանում ա, եկել ա հաշվետվություններ գրելու ժամանակը...
Աշխատանքի տեղում եմ, հաշվետվությունս կիսատ դրած ա սեղանիս, ու մտածում եմ, տեսնես մեր կյանքի հաշվետվությունը ինչի՞ չենք գրում ամեն տարի, մեր մտքերի, մեր չարած անելիքների ու արած չանելիքների, մեր երազանքների ու թաքուն մտքերի, էդ ամեն ինչի մասին, այսինքն էն բաների, ինչից մեր տարին ա բաղկացած եղել, այսինքն` մենք...
Եթե էս հաշվետվությունը մենք մեզ ենք ներկայացնելու, հաստատ կխաբենք, մի երկու բան նենց չենք գրի ոնց կա, որ պատկերացնենք նենց, ոնց կուզեինք որ լիներ...
Մի բան հիմա հաստատ կասեմ... Էս տարվա ընթացքում արածս ոչ մի բանի համար էս պահին չեմ ափսոսում, չարածներիս համար ափսոսում եմ... Միշտ, հենց ծակ փիլիսոփայելու առիթ ա եղել էս թեմայով, Տերյանի էդ բառերի հետ անհամաձայնությունս եմ հայտնել, պնդելով, որ արածների համար ավելի շատ ենք ափսոսանք հայտնում, հիմա ներողություն եմ խնդրում ինձանից սխալ կարծիքիս համար... Ճիշտ էիր, Տերյան...
Ամեն անգամ նոր տարուց առաջ գլխումս որդերը բունտ են անում, ընդվզում եմ էս ադաթների - բանի դեմ, ուզում եմ փախնեմ էս տոներից - բանից, հանգիստ անցկացնեմ ոչ աշխատանքային օրերս, բայց հենց գալիս ա գիշերը, էդ ամեն ինչը մոռանում ու ռոմանտիզմս գործի եմ դնում, սկսում հավատալ Սկզբին ու էլի նման բաներին...
Ի՞նչ ասեմ, շնորհավոր բառի ամբողջ խորը իմաստով, ՇՆՈՐՀԱՎՈՐ ԹՈՂ ԼԻՆԻ ԵԿՈՂ ՏԱՐԻՆ, բոլորիդ համար, ու ինձ համար էլ մի քիչ :)

Chilly
30.12.2010, 12:29
http://www.youtube.com/watch?v=8JjQGt7WjK0

Հենց էս պահին կաբինետիս դուռը բացել եմ, ամբողջ բարձրությամբ էս երգը միացրել եմ, ամբողջ հիմնարկը էս երաժշտությունն ա :D Հիմնարկում մնացած հատուկենտ մարդիկ գալիս անցնում ծիծաղելով ասում են էս ի՞նչ ա, ասում եմ Նոր Տարի՜ :D

Chilly
10.01.2011, 01:08
Երբեք չէի պատկերացնի, որ դու այսքան մեծ տեղ ես զբաղեցնում իմ մտքերում, ինչքան էլ փախչում եմ դրանից, ինչքան էլ փորձում եմ չնկատել, միևնույն է, կա՛ս... Ու շատ ես...
Կյանքը երբեմն այնպիսի անակնկալներ է մատուցում...

Chilly
17.01.2011, 10:06
Որոշ ժամանակ առաջ մտերիմ ընկերներիցս մեկն ասաց.
_ Մուշ դու լրիվ Կուստուրիցայի կերպար ես, ոտից գլուխ:
Գուցե նա հենց էնպես ասաց, գուցե` ոչ, բայց էնքան է դուրըս եկել, որ մինչև հիմա հիշում եմ :-)

Հ.Գ. Տեսնես Կուստուրիցան ինձ կկանչի՞ իր կինոներից մեկում նկարվելու, եթե էս պոստս կարդա :-)
Հ.Հ.Գ. Լիլ, պաչ :-)

Chilly
25.01.2011, 15:05
http://lh4.ggpht.com/_Zljqeefmgcc/TT6prD-9M-I/AAAAAAAAAH8/xbyZinoRfjA/s1600/Kcik+001%5B6%5D.jpg

Chilly
02.02.2011, 15:55
Էսօր հասկացել եմ թե խի՞ եմ աննորմալ :)
Փոքր ժամանակ ես ուրիշ էի (чужой), որտև սաղ օրը մնացածի պես դուրսը խաղալու տեղակ գիրք էի կարդում, հետո մեծացա ու սկսեցի հավեսով շփվել, ու իմ մոտ դրա համար էլ սաղ թարս ա, նախ տեսական գիտելիքներ եմ կուտակել մարդկային հարաբերությունների մասին, հետո սկսել պրակտիկաս, իսկ մնացած նորմալ մարդիկ հակառակն են անում:

Chilly
04.02.2011, 11:42
6-րդ դասարան էի, ակվարիում էի պահում, ձուկ էի բազմացնում, իսկ միակ խանութը որ ձուկ էր ընդունում, Աբովյան քաղաքում էր... Ուրեմն մի օր մի 50 հատ ձկան ճուտ բանկայի մեջ լցրած տարա էդ խանութ...

Մենք էլ էդ ժամանակ շատ դժվար էինք ապրում, գյուղից մեր բարեկամները եկել էին մեր տանն էին ապրում, ոչ ոք նորմալ գործ չուներ, ու էն ամենավատ տարիներն էին...
Հիմա ծնողներս սպասում են որ պիտի էդ ձկների փողը բերեմ, որ եսիմ ինչ առնեն, ես էլ Աբովյանում մի շուկայի միջով արդեն փողը ձեռքիս, ուրախ - ուրախ անցնում էի, մեկ էլ մի կասետի խանութից Մոցարտի <<փոքրիկ գիշերային սերենադը>> լսեցի...
Դուրըս շատ եկավ, գնացի ասցի էդ ի՞նչ ա (էդ ժամանակ ընդհանրապես տեղյակ չէի կլասիկ երաժշտությունից, կուռքս էլ Գրիշա Աղախանյանն էր իրա <<թոփ թեն օֆ ռաբիզ-ով>>)

էդ կասետ ծախողները զարմացած նայեցին վրես, երևի դրել էին տեսնեն էդ ի՞նչ կասետ ա որ շպրտեն կամ չէ, որտև ոչ մեկ չէր առնում :))

Մի խոսքով, համ էդ նաղդեցին վրես, համ էլ Բեթհովենի կոլեկցիան, ես էլ ուրախ - ուրախ, բոլոր փողերս ծախսած եկա ու գնումս մամայենց ներկայացրի :)

Հիմա որ հիշում եմ իրանց դեմքերն էդ պահին, լացս գալիս ա :)... Համ ճար չունեին, համ էլ ուրախացել էին որ ընտրությունս տենց բանի վրա եմ կանգնացրել...

տենց բաներ...

բա...

:)

Chilly
05.02.2011, 22:24
Աղմուկի մեջ եմ, անընդհատ... Շուրջս աղմուկ ա, ներսումս աղմուկ ա, անցյալումս էլ, ապագայիս մեջ էլ... Լռություն եմ խնդրում...

Chilly
13.02.2011, 12:08
Երբ շատ բան ես իմանում, հասկանում ես, որ այնքաան բաներ կան, որ մի ժամանակ 'չի կարելի' էին, իսկ իրականում 'կարելի' են...
Երբ բախտդ բերի ու իմաստնանաս, հասկանում ես, որ 'կարելիներիդ' մեծ մասն ուղղակի չի կարելի :-)

Chilly
14.02.2011, 00:36
Սիրո տոնն է...
Ուզում եմ ինձ սեր մաղթել... Կարելի՞ է...
Իսկ Քեզ...
Իմ կողքին կլինես, թե հեռու ինձանից, կսիրես ինձ թե ուրիշին, միևնույն է. մաղթում եմ, որ սիրելու զգացումը, ջերմությունը ներսումդ մնա...

Սեր ձեզ, բոլորիդ...

Chilly
14.02.2011, 18:44
Անունդ:
Հպումդ:
Ձեռքերդ:
Ձայնդ:
Աչքերդ:
Ծիծաղդ:

Ի՞նչ արեցի...

Chilly
15.02.2011, 17:43
Սկի չեմ էլ հասկանում՝ ժպտալու պատճառ ունե՞մ թե չէ... Բայց ընենց ա ժպտալս գալի՜ս...
Հիմա կողքիս լինեիր՝ քեզ կգրկեի ու էս Զազի (http://www.youtube.com/watch?v=DzQkl1GNpJQ) երգի տակ հո չէինք պարի՜...
Կարոտում եմ ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն միլիվայրկյան, ամեն պիկովայրկյան...
Գժվել եմ :love

Ասում են՝ մահացու հիվանդ մարդիկ մահից առաջ աշխուժանում ու իրենց առողջ են զգում, կարողա՞ սա էլ ինքնաոչնչացման սկիզբ ա :ՃՃՃ

Chilly
18.02.2011, 16:48
Ինձ լքիր,
Ինչպես բոլորը
Ինչպես ես եմ լքում
Լքիր ու ետ մի նայիր
Ինչպես բոլորը
Ինչպես որ ես՝ ետ չեմ նայում
Արցունքներդ էլ
Դե իհարկե
Աչքդ ընկած փոշեհատից միշտ կլինեն
Հեռացիր
Չմոտենաս
Գնա ճանապարհով քո
Ինչպես բոլորն են գնում իրենց ճանապարհներով
Իմ ճանապարհը քոնից չէ,
Այլ է,
Ինձ ոչինչ պետք չէ
Բացի ցավից
Որն ունեմ
Բայց քեզ ի՞նչ
Դու գնա...

Chilly
24.02.2011, 18:16
Մեկ - մեկ որ ֆիլմերում տեսնում եմ բացարձակացրած բարի կամ չար կերպարների, հաջորդ իսկ պահին էդ ֆիլմը անջատում եմ ու սկսում ինչ-որ ավելի արժեցող բանով զբաղվել, որովհետև զզվում եմ անտաղանդ ռեժիսուրայից, իսկ կերպարների իդեալականորեն չար կամ իդեալականորեն բարի լինելն էլ ԻՄՀԿ ցածրորակ ռեժիսուրայի արդյունք ա...
Այ էդ նույն ձև զզվում եմ, երբ ակումբի մի որոշակի խումբ սկսում ա էդքան իդեալականացրած պաշտպանել Լևոնա - Նիկոլական ամեն ինչը...
Ակումբի պուլտն էլ մուկս ա... Ուղղակի սեղմում եմ թեմայի վերևի կարմիր ու սպիտակ խաչը, :)

Ռեժիսուրան դուրըս չի գալիս... :)

Chilly
03.03.2011, 09:01
Հաիկու

Ես գիտեմ,
Որ չես ուզում կողքիս լինել
Էդ դեպքում ինչու՞ ես
Ամեն անկյունում ու ամեն երազում կանգնած...

Chilly
03.03.2011, 17:36
Հաիկու

Չես ուզում լինել կողքիս:
Հապա ինչու՞
Ամեն անկյունում ու երազում կաս:

Փոփոխեցի...:)

Chilly
04.03.2011, 14:52
Որոշ մարդիկ ինձ չիպս են պարտք :angry

Պահանջում եմ իմ չիպսը, կապույտ դորիտոս

Անհապա՜ղ...

http://i.smiles2k.net/big_smiles/big_smiles_114.gif

:love

Chilly
08.03.2011, 13:48
Լույսդ Նրա վրա գցիր Արև:
Տեսնու՞մ ես, կանգնած է նա իր ամբողջ շքեղությամբ, կործանելով ամեն ինչ ու ամեն ինչի իմաստը վերացնելով, խենթացնելով... Արև, դու ոչինչ ես Նրա դեմ...
Նրա կուրծքը... Կարելի է անվերջ կրկնել այս երկու բառերը, Նրա կուրծքը...
Նրա մարմնաձևերը, Նրա վարսերը, որ արևանման փայլով ներքև են իջնում ու ամեն շարժումով խենթացնում տեսնողին... Նրա շարժումների սահունությունն ու ժպիտի միամտությունը, Նրա աչքերի ջերմությունն ու կիրքը... Ու գիտակցությունը, որ Նա քոնը չէ՜...
Նա քոնը չէ՜... Նա քոնը չէ՜... Նա քոնը չէ՜...
Կորչում է ամեն իմաստ, յուրաքանչյուր նպատակ, վերանում է արևը, լուսինը, վերանում եմ ես... Նա իմը չէ... Նա բոլորովին ուրիշինն է... Անզորության զգացումը, ժայթքման պատրաստվող հրաբխի լավայի պես լցնում է երակներս աստիճանաբար, ուզում եմ պատռվել, յուրաքանչյուր երակովս ուզում եմ այրել նրան, ով տիրացել է Արևին...
Նա իմը չէ՛...
Անցնում են օրեր, անցնում են գիշերներ, անընդհատ անցնում է ամեն ինչ, բայց զգացողությունը, բայց Նա անընդհատ աչքիս առաջ է, չի կորչում, չի թողնում ինձ ազատ, ներսիս հրաբուխը եռում է ու ժայթքում, անզորությունից... Անզորությամբ:
Լույսդ Նրա վրա գցիր, արև՛... Զգա անզորությունը լույսիդ, զգա Կնոջը... Դու, որ տեր ես մի ամբողջ համաստեղության, ում շուրջը պտտվում են մոլորակները, ու ով անսահման ուժ ու ջերմություն ունի, ոչինչ ես Նրա դիմաց... Նա ԿԻՆ է...
Գարուն է...
Շնորհավոր գեղեցկության տոնը...

Chilly
23.03.2011, 10:53
Պիտի գրեմ, չեմ կարող չգրել, որովհետև մտքիցս ոչ մի կերպ դուրս չի գալիս...
Գնում եմ համերգի, երգչուհուն էդքան էլ չեմ սիրում, ոչ թե որովհետև լավը չէ, այլ որովհետև քիչ եմ լսել ու չի գրավել այնքան էլ... Օպերայի դիմաց եմ, դեռ ժամանակ կա, քայլում եմ... Դիմացս Րաֆֆի Հովհաննիսյանն է, պառկած նստարանին ու ծածկված, դեմքն էլ չի երևում, զգացվում է, որ մրսում է մարդը, իսկ ես համերգ եմ գնում...
Շուրջը թենիսի սեղաններ են շարել, ու տղերքը թենիս են խաղում, հենց Րաֆֆիի կողքին...
Մեջս ցանկություն առաջացավ էդ տղաներից մի երկուսին մի երկու «քաղցր» խոսք ասել, սեղաններն էլ ջարդել, բայց նույն պահին հիշեցի, մի քիչ հետո ես էլ, իրենց նման կզվարճանամ մի քանի մետր այն կողմ՝ համերգադահլիճում...
Համերգը լավն էր, նույնիսկ սիրեցի այդ երգչուհուն...
Հետ գալուց չկարողացա ինձ ստիպել ու Րաֆիի մոտով անցնել...
Հետո էլ ասում եմ, թե զորակցում եմ նրան...

Chilly
27.03.2011, 00:55
էնքան կուզեի լրիվ հիշողություններս ու ցանկություններս վառելու, ամեն ինչ լրիվ զրոյից սկսելու մի հատ ձև լիներ...

Chilly
04.04.2011, 09:35
Անսպասելի քնքշանք, հայտնված անհայտից... ինձ բերեցիր հայտնին: Ինձ բերեցիր հավատ, որ կլոր այս երկրում քաոսներից մեկ-մեկ մանուշակ է ծնվում...
Ու թանկացար այնպես, կարծես եսըս լինես...
Ու լռության խոստում տվիր իմ աղմուկին...
Իմ աղմկոտ գետի հունը քեզնով լցրիր, քեզանով լայնացրիր, որ վազքս խաղաղվի, որ հանդարտվեմ կրկին՝ անհիշելին հիշած...

Chilly
09.04.2011, 01:12
Սիրահարվել եմ....

Chilly
09.04.2011, 02:51
http://www.youtube.com/watch?v=5f1D9kHogq0&feature=share
...
Լինե՛լ

Chilly
12.04.2011, 09:39
Քո ժպիտը,
Աչքերիդ փայլը,
Ամեն ինչ մոռացնելու ու նորով լցնելու հատկությունը,
Շուրթերդ,
Այտափոսիկներդ,
Մարմնաձևերդ,
Զրնգուն ծիծաղդ,
Ներսումդ հնչող երգը,
Քնքշանքդ

Իմ արևն են դարձել...

Chilly
13.04.2011, 01:01
Ո՞նց անեմ, որ ներսիս կատուն քնի ու էլ չարթնանա... :(
Եթե ես կարող եմ ատել, ապա ես ատում եմ մենակ իրան...

Chilly
14.04.2011, 08:39
Երբեմն…

Երբեմն
Ավելի լավ է սիրել,
Դառնալ քո շարֆի գույներից մեկը
Ու պարուրել պարանոցդ այնքան քնքուշ
Որ չզգաս
Քամու կոպտությունը
Աղմուկներիդ մեջ գտնել լռությունդ
Ու լռությանդ մեջ գույներ լցնել
Իմ ասելիքի ներկապնակից,
Որ լռությունդ քեզ սիրելի դառնա,
Որ լռությանդ
Գրկես
Պանդայի պես
Ջերմ ու փափուկ...

Երբեմն
Ավելի լավ է կարոտ դառնալ,
Քան աշխարհ...
Ազատվել մերկությունդ քողարկող խոսքից,
Շշնջալ անամոթաբար.
«Ես մարդ եմ...»
Ու թռչել դեպի արևը...

Երբեմն
Ավելի լավ է լինել...

Chilly
18.04.2011, 16:24
Քամի՛
Արի՛, անցիր կողքովս
Տար Ինձ...
Ներսս...
Ճակատագիրս...
Լրիվացրու կորուստներս ու վերացրու լրիվությունս,
Ինձ ազատիր ինձնից,
Թո՛ղ թռչեմ,
Դառնամ մասնիկդ,
Ատեմ,
Չարանամ,
Հեռանամ,
Լինեմ այնպիսին ինչպիսին չեմ եղել երբեք,
Նորանամ...
Վերանամ,
Տրվեմ...

Իմանամ...

Սիրեմ...

Chilly
20.04.2011, 14:20
Միշտ երազել եմ, որ սիրելիս լինի պեպեններով, կոմպից հասկանա ու ... գեղեցիկ լինի արևի նման...

Chilly
20.04.2011, 15:28
Չորս տարուց ավել ա ստեղ եմ...

Փոխվում են ժամանակները, փոխվում են բարքերը, փոխվում են ակումբցիք...

Ակումբը նույնն ա, սիրում եմ ակումբը... :love

Չու՛կ, կենացդ... Ապրես, ու մնացած՝ ձեր կենացն էլ, դուք էլ ապրեք, ամեն մի հատիկ գրառում անողի կենացը խմում եմ, ապրեք, էնքան բան ա լցվում մեր կյանքը էս տարօրինակ միջավայրում...

Chilly
29.04.2011, 13:27
Ընկերս ե՞ս:
Ընկերությունն ի՞նչ ա:
Հենց իմ համար:
Առաջին հերթին՝ վստահություն:
Եթե մարդուն մինչև վերջ չվստահեմ, ինքն իմ ընկերը չի կարա լինի:
Ճիշտ ա, ես վստահության իմ բանաձևն ունեմ, որ մի քիչ տարբերվում ա, բայց պիտի ունենամ էդ վստահությունը, ու դա մենակ բառերով կամ արարքներով չի, պիտի ԶԳԱՄ, եթե չեմ զգում, ուրեմն դեռ (արդեն) ընկերս չես, եթե ինձ չես վստահում, հեռու մնա ինձնից որպես ընկեր:
Ընկերությունը չեն մուրում, եթե մուրացիր, ավելի լավ ա գցես զիբիլը...
Չեմ կարող ինձ ընկեր համարել մի մարդու, որին կյանքս չեմ վստահի տեղն ընկած տեղը...
Գուցե և մարդը, որը հիմա իմ ընկերը չի, մի օր դառնա... Երբ մարդը, որին իմ ընկերն եմ համարում, սկսում ա կասկածել, չգիտեմ էլ ինչ ասեմ, գուցե ոչ մի բան էլ պետք չի ասել, պետքա լուռ հետևել թե ի՞նչ ա կատարվում/կատարվելու...
Լավ չի...

Chilly
30.04.2011, 16:13
Քեզ հետ...
Ես ես եմ...
Ես շատ եմ
Ես բարի եմ
Ես ուժեղ եմ
Ներսումս գարուն է

Քեզ հետ
Ուզում եմ ժպտալ...
Շնորհակալ եմ, սկիզբ...

Chilly
04.05.2011, 14:57
«Դու» չունեմ,
«Ես» չունեմ,
Չունեմ խառը-մառը Չիլի,
Չունեմ Մուշ,
Ունեմ փակ աչքեր
Ու քամի
Տաք...
:oy

Chilly
02.06.2011, 13:22
Իսկ երբ արտումս էլ հասկ չմնա, ի՞նչ պիտ տրորես... Մի քանի հասկ թող, որ քեզ հաց դառնամ...

Chilly
13.06.2011, 14:26
Զգում եմ, ահա,
Սերն իմ երակով
Ո՜նց է գալարվում,
Ո՜նց է ներծծվում
Ճակատագրիս մեջ,
Ո՜նց է խենթ պարում
Իմ ապագայի ոլորաններում,
Գծելով նոր գիծ,
Նոր ուղի
Նոր շունչ...
Դառնալով նոր տուն,
Նոր ալիք,
Նոր հուն...

Զարմանալի է...

Chilly
06.07.2011, 09:13
Ազատություն եմ ուզում, ներքին ու արտաքին մեծ ազատություն, որ չսահմանափակվեմ իմ ներսի սահմաններով, ուզում եմ թռչել, տեսնել, զգալ էն, ինչն իմ պատկերացումների բոլոր տեսակի ականապատ ու չականապատ սահմաններից դուրս է, ուզում եմ ամեն ինչ իմանալ, ամեն ինչ տեսնել, գիտեմ, որ անհնար բան է ուզածս, բայց ուզում եմ...

Chilly
18.07.2011, 08:34
Կատուն ներսիս

Մի քիչ ժպտում ու հեռանում,
Ապա՝ զգույշ վերադառնում,
Մլավելով,
Գաղտագողի,
Ամեն խոսքում
Ու իմաստում ամեն տողի...

Chilly
26.07.2011, 09:51
Անաղմուկ եկար,
Առանց փողհարման,
Ճամփեքս տարար քո ճամփի կողքով,
Ճիշտ այնպես, ինչպես
Երազել էի...
Իսկ հիմա
Ժպտա՜
Իմաստը կյանքիս՝
Քո ժպիտում է...

Chilly
03.08.2011, 13:50
Աչքերիս մեջ առնեմ տրտմությունդ.
Խինդի վերածելով...
Երփներանգեմ քեզ,
Շնչեցնեմ
Լույսը սիրուս,
Ու թող հաճախանա
Զարկը սրտիդ...

Chilly
11.09.2011, 10:17
....

Chilly
27.10.2011, 23:34
տեսնես նորմալ ա՞ որ երբ երջանիկ ես, ամեն ինչ քո երազածի պես ա կյանքումդ, մեկ էլ գլխումդ կայծակի պես ճայթում ա. «էս ամեն ինչը շարունակական չի՜, վերանալու ա, համը կորցնի, փչանա, վառվի, կորչի...» ու ոչ մի պատճառ չկա, սաղ լավ ա, բայց տխրում ես...

Chilly
29.10.2011, 10:36
Կյանքի դասերը երբեմն էնքան անսպասելի տեղերից են գալիս....

Chilly
03.11.2011, 00:58
Վաղըս մտքիս խորքում պահած՝
Այսօրիս մեջ քեզ եմ թաքցնում,
Որ երեկում իմ չերևաս...
Թե չէ հանկարծ
Կտեսնեմ ինձ՝ քեզնում թաղված,
Եվ անթեղված
Ինքնաձաղկող խելագարս
Այցի կգա
Իմ ներկային...

Chilly
24.11.2011, 16:58
Ձյուն եկավ...
Դու նստել սենյակումդ
Ու մանում ես ինձնից մնացած
Էն թելը,
Որ ասել էի՝ պահիր, կյանքս պիտի գործես:

Մանում ես ու երազում,
Թե՝ ո՞վ գիտե,
Մի օր դեռ կյանք ես գործելու էդ թելից...

Իսկ ձյունը գալիս ա
Իսկ ես հեռու եմ,
Ու մենք չենք քայլում էս ձյան տակ:

Chilly
05.12.2011, 09:14
Ձմեռից ձյուն եմ ուզում
Ուզում եմ լռություն...
Աղմուկ կա իմ ներսում,
Էլի կարծես անքուն՝
Խռովել են ինձնից
Հաշտությունն ու հլուն:

Ձմեռից ձյուն եմ ուզում,
Որ սպիտակեն բոլոր
Բծերը իմ կյանքում...
Որ հավասար դառնան
Էս խորդուբորդ կյանքի
Գույները նեղ ու լայն...

Լռություն եմ ուզում:

Chilly
12.12.2011, 15:21
Ժողովուրդ, էնքան ուրախ եմ, ուզում եմ բոլորիդ հետ կիսվել:
Քույրիկիս որոշներդ ճանաչում եք, որոշներդ միայն ինձ եք ճանաչում, մնացածն էլ ոչ մեկիս :)
Մի խոսքով՝ ամուսնացրինք Սոնային, տվինք ... կարատեիստ Պարույրին :D
Ուրախ եմ, հուզված եմ, ամեն բջիջովս երջանկություն եմ ցանկանում իրենց:
Տարոսն էլ՝ բոլոր չամուսնացածներիՍ:
:love

Chilly
18.01.2012, 14:33
լիքը հարցեր ունեմ, որ չեմ կարողանում ձևակերպել, լիքը պատասխաններ ունեմ, որ չգիտեմ ինչ հարցերի են, ու՞ր եմ գնում սենց...

Chilly
19.01.2012, 10:11
Արի, սիրելիս, լռություն արարենք,
Խաղաղություն լցնենք բաժակները մեր,
Արի այնքան ժպիտ մեզ զենք վերցնենք,
Որ պայքարենք ամեն արցունքի դեմ...
Դե արի, արևս, արի դառնանք երկինք,
Ու իրարու կապենք քամիները լույսի
Որ խավարից ամեն ելքեր լինեն դեպ մեզ,
Որ ապրենք արարմամբ ու մեր կյանքն արարենք:

Chilly
31.01.2012, 10:57
Բարև
Ես եմ, էն տղան, սարալանջի կողքի փոքրիկ բոստանում վաղուց, շատ վաղուց քեզ ասացի, որ գորտերը արնախում են ու որ դու զգույշ մնաս, իսկ դու վայրի էիր ու չեմ էլ հիշում արդեն թե ինչպես փախար ինձանից, քո կարծիքով՝ ահավոր ու սարսափելի անեծքներ տալով, որոնց վրա ես ծիծաղեցի...
Գզգզված փոքրիկ վայրի աղջնակ, տեսնես հիմա դու որտե՞ղ ես:
Այն ժամանակ ես համոզված էի իմ ուժերին, գիտեի, որ ես շատ խելացի ու տաղանդավոր եմ, որ իմ հայրիկը աշխարհի բոլոր հայրիկներից ավելի ուժեղ է ու կարող է սարքել ցանկացած անսարք իր, իսկ մայրիկս գեղեցկուհի էր ու աշխարհի լավագույն ուսուցչուհին: Աշխարհում լիքը բարի կար այն ժամանակ, ես ունեի իմ գրքերը, որոնք իմ ժամանակն այնքան էին լցնում, որ մնացած բաների համար չնչին ժամանակ էր մնում, ես ընկերանում էի մրջյունների բնի հետ, ժամերով նստելով նրա կողքին, ընկերանում էի փոշոտ ճանապարհով թռչկոտող գորտի հետ, ուղեկցելով նրան դեպի մոտակա ջրափոսն ու հետևելով, որ անվտանգ մտնի ջուրը:
Հետո ես մեծացա, ամեն դեպքում՝ չափերով: Դարձա ահագին մեծ՝ 7-րդ դասարանցի: Ընդունվեցի քոլեջ: Այն ժամանակ դա մեր քաղաքի միակ քոլեջն էր, ու ինձ ընդունեցին, որովհետև մայրիկս ու հայրիկս շատ լավն էին: Տնօրինուհին այդպես էլ ասաց:
Այդ ժամանակ պարզեցի, որ բոլորը չէ, որ համաձայն են, որ ես ամենախելացին եմ ու ամենատաղանդավորը: Դրա հետ համակերպվելը դժվար էր, վայրի աղջիկ, այնքան դժվար, որ հիմա մոռացել եմ ամեն ինչ...
Հետո շատ բան փոխվեց... Կարևոր չէ արդեն... :)
Քեզ արդեն հետաքրքիր չի լինի, եթե պատմեմ, թե ինչեր են փոխվել հետո:
Քեզ կթվա, թե անիմաստ է նամակս, փոքրիկ, վայրի ու արագաշարժ աղջնակ, ցեխակոլոլ հագուստով ու կարմիր թևնոցով: Իսկ ինչու՞ ոչ... Կարոտել եմ քեզ...

Chilly
22.02.2012, 09:42
Հանգիստ,
Մահացած.
Կարծես ծովից կտրել են իր ալիքները
Ու լոկ մի բան է տարուբերվում՝ իր ապագան...

Ես չեմ, չկամ...

Chilly
29.02.2012, 18:49
Երբ Ժամանակը
Դանդաղ կբարձրացնի գլուխը
Հալված ձյունի տակից`
Դու քեզ կտեսնես՝ հեռու քո երազից...
Ու կարոտներդ
Lուռ կլցվեն ներկայիդ ծակոտիները.
Լայնացնելով դրանք,
Դարձնելով անդունդներ...

Chilly
12.03.2012, 13:15
Մի ֆիլմ հիշեցի նոր, էն որ մայրը աղջկա ու տղայի հետ ընկնում ա անմարդաբնակ կղզի, ապրում են էնտեղ, հետո ինքը մահանում ա, իսկ տղան ու աղջիկը իրար հետ են լինում, երեխա են ունենում (ինցեստ չի, տղան որդեգրած էր:)) ) ... Ու պատկերացրի, որ հանկարծ մայրը շուտ մահանար ու չհասցներ երեխեքին պատմել, թե ինչ ա հղիությունը, ու էդպես իրենք մեծանային, մենակ.. ու հետո հանկարծ նենց պատահեր, որ աղջիկը հղիանար... Հղիությունը իր համար աշխարհի ամենասարսափելի հիվանդությունը կթվար, ահավոր հիվանդություն կլիներ... Այ մեկ-մեկ մենք էլ տենց ցավեր ենք ունենում կյանքում, որոնց վերջը հրաշքն ա... :)

Chilly
12.03.2012, 14:50
Եթե երազներդ ծախսվեն համբերության վրա,
Համբերությունդ կդավաճանի...

Chilly
29.03.2012, 17:59
:) ամենաշատ ցավում ա գիտե՞ս երբ, երբ նվիրումդ տրորում են...

Chilly
30.03.2012, 15:53
...

Chilly
01.04.2012, 18:00
Եթե ուղեծրիցդ հոգնել ես, պետք ա ընթացքդ կամ արագացնես, կամ դանդաղեցնես: Դրա համար էլ պետք ա քեզնից մի բան պոկես... Կամ էլ մետեորիտ ծանոթ - մանոթ ունենաս :) ստեղ էլ ա ԽԾԲ ))

Chilly
07.04.2012, 02:11
«Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում»... իմ ծաղիկ, շնորհավոր տոնդ, ես քեզ միշտ կջրեմ, ու ուրիշ մոլորակ էլ չեմ գնա, իսկ դու հպարտ եղիր ու փշերովդ պաշտպանիր մոլորակս վագրերից... :love

Chilly
20.04.2012, 11:16
Ներս մի՛ թող ինձ
Երկինքդ...
Թե չէ՝ մեկ էլ տեսար
Ամպացա...

Թե կուզես՝
Կամացուկ,
Շա՜տ կամաց շշնջա.
_ Էլ չգա՜ս...

Chilly
01.05.2012, 14:20
_ Իսկ դու հավատու՞մ ես Աստծուն
_ Իսկ դու հավատու՞մ ես Մարդուն...

Ես երևի ավելի շատ Մարդուն եմ հավատում, քան Աստծուն: Ուզում եմ մի գտնել էն գիծը, որ միավորում է քրիստոնյային, բուդդիստին, մահմեդականին և այլ հավատացյալների, ու ոնց նայում եմ, էդ գիծը Մարդն է: Ուրեմն իմ Աստվածը Մարդն է:

Chilly
11.05.2012, 23:43
Երբեմն
Ինձ բռնացնում եմ մտքի վրա,
Որ չեմ ատում,
Չեմ զգում ցավ ու կռիվ,
Մեկ ա իմ համար ամեն ինչ,
Տպավորություն ա, որ հես ա վաղը մեռնելու եմ
Կամ մյուս օրը
Կամ արթնանալու եմ ու ամեն ինչ ուրիշ ա լինելու
Ամեն դեպքում
Ինչ տպավորություն էլ որ լինի, ստեղ չեմ ես,
Ես էս չեմ
Չկամ...

Chilly
15.05.2012, 16:41
Քամի եմ ուզում լինել
Տաք քամի
Որ սուրամ
Չստացված Երազներով,
Լռեցնեմ աղմուկներն ու շունչը
Ժամանակի,
Ավազեցնող...
Հեռանամ անմիջապես, երբ կուզեմ,
Ու գնամ այնտեղ, որտեղ օդն իմն է,
Որտեղ պտույտներս անձրևներ կբերեն
Կենարար...
Հոգնել եմ չլինելուց...

Chilly
18.05.2012, 11:42
Հ.Գ. պաշոլ նաֆիգ, մեղմ ասած... :)

Chilly
24.05.2012, 13:01
Գնալով ավելի եմ հիասթափվում «Ընկեր» կատեգորիայից: Չի լինում էդ անդերը, հո զոռով չի՞... ՇԱ՜ՀԵՐ

Chilly
29.05.2012, 15:39
մի հատ կռիս կար, տեսնես ու՞ր ա, ո՞նց ա... :)

Chilly
14.06.2012, 23:38
Ինձ կորցրել եմ
Ու չգիտեմ ի՞նչ եմ անում այսքան հեռվում
Չեմ հասկանում, թե ինչի՞ց են
Ճամփաներս անվերջ կեռվում...
Իմաստներս՝ անէության հետ շաղախված
Չեմ հասկանում
Թե ինչու են իմ ուսերին
Այս աստիճան ծանր բեռվում...
Ես չգիտեմ, բոժոժվու՞մ եմ թե լուռ մեռնում...

Chilly
25.06.2012, 16:13
օրըս

քեզ
փափուկ բաներ ասելով
անցնում է օրըս,
դատարկությունը լցնում է օրվա իմ հետագիծը
ու երջանիկ եմ
երևի,
չիմանալով սպիտակն ու սևը,
գրոհելով,
իմ աղմուկը որոնելով
աղմուկների մեջ
կարևոր,
ու քո մեջ գտնելով աղմուկս
հարազատ ...

Chilly
02.07.2012, 16:56
ազատությունը սեր ա, իսկ եթե սերը դադարում ա ազատություն լինել, սերը դադարում ա սեր լինել...

Chilly
09.07.2012, 11:07
I need a Rat :(

Chilly
13.07.2012, 10:12
Հիասթափվելը վատ չի, համարյա միշտ օգուտ ա տալիս վերջին հաշվով: Հիասթափվելուց վատ բաներ էլ կան..

Chilly
14.07.2012, 09:09
Շրջապտույտը՜, քեզ վերցնում ու տանում ա արագ, ծպտուն էլ չես հասցնի հանես, անասուն վիճակ ա: Հանկարծ հայտնաբերում ես, որ դու լավ էլ կաս ու հերիք չի կաս, դեռ մի բան էլ ստեղծում ես: Կամ քեզ են ստեղծում անխնա: Սուտ ա սաղ, ընտրություն - մընտրություն, աստված էլ ա ընտրակեղծարար: Հոգնեցի արդեն :(

Chilly
08.08.2012, 11:28
եթե դու քո կյանքը կապում ես մարդու հետ, ում չես վստահում ու որի կողքին քեզ ապահով չես զգում, ուրեմն դու ամենաքիչը հիմար ես, մեղմ ասած

Chilly
14.08.2012, 17:27
Անիմաստ, խառը, անկապ գիշեր, էն ամեն ինչը, ինչին հասնում ես, ոչինչ է թվում էսպիսի գիշերներին... Խաաաաաաաաաաաառը...

ուզում եմ էս ֆիլմը, ո՞վ ունի, լինկ տվեք...
փշաքաղվեցի...

http://www.youtube.com/watch?v=jOqiolytFw4&feature=player_embedded

2 տարի առաջ էր համարյա, պատահական գտա լինկը, ու էսօր էլի պատահական, վերջապես, ֆիլմը՝ ռուսերեն թարգմանությամբ:
Արտակարգ ֆիլմ ա, կյանքի պես դաժան ու կյանքի պես երջանիկ, միախառնելով դաժանությունն ու երջանկությունը մի հատ խառը-մառը կոկտեյլի մեջ, դարձնում ա սեր... :)
Դուք էլ նայեք, գուցե իմ զգացածը դուք էլ զգաք... Լինկ (http://filmin.ru/13410-mrachnoe-voskresene.html)

Chilly
31.08.2012, 00:14
Գիշերը պապս գնաց...
«Ես լավ եմ, մի՛ վախեցեք»,
Ասաց ու լույսը տվեց
Իր մեծ ու մանր ցոլքին...

Chilly
12.09.2012, 00:17
:ամուսնացած :))

Chilly
14.09.2012, 20:03
հիվանդ ատամդ, ինչքան էլ հետը կապված ես կամ մեկ-մեկ ծամելիս օգնում ա, պետք ա հանել, թե չէ կթունավորի կյանքդ... վատ ընկերոջ պես...

Chilly
30.11.2012, 16:27
փոքր բաներին մեծ բանի իմաստ որ տալիս ես, սկզբում մեծ են թվում, բայց իրականությունից չես փախչի :)) սելյավի, կակ գավարիտցա, բռատցի, դաբռո պաժալոված նա նովույու ստուպեն! :) խախանդ եմ :)

Chilly
14.12.2012, 02:25
Ամենահետաքրքիրն էն ա, որ մեկա խախանդ եմ… Ուրեմն թքած ունեմ… Գիտեմ, որ ես աստծո գառ չեմ, բայց արդեն էնքան եմ մեծացել, որ սենց բաների վրա առաջին զայրույթս վերածվում ա ժպիտի ու առաջ գնալու ցանկության… Երբ գիտես քեզ կողքից նայել, սովորում ես նաև հասկանալ, թե ինչի ես արժանի, ու երբ գիտես թե ինչի ես արժանի, վաղ թե ուշ կարող ես դրան հասնել… Շնորհակալ եմ, որ կաք, որ ինձ սովորեցնում եք… :)

Chilly
31.12.2012, 02:28
դե ինչ, եկել ա երևի էստեղ էլ մի քիչ իտոգ տա տալու ժամանակը: տարին էնքան արագ պրծավ, չհասցրի հասկանամ, էն ամեն ինչը, ինչ կատարվեց էս տարի կյանքումս, մի չորս տարվա հերիք էր... Թե լավը ու թե վատը:
Մեկմեկ մտքովս անցնում ա, արդյոք ճիշտ էի էս կամ էն քայլումս, շատ հնարավոր ա, որ չէ, հնարավոր ա և որ քայլերիս մի մեծ տոկոսը սխալ էր, բայց էս ես եմ, էս իմ կյանքն ա ու ես իրեն սիրում եմ :)
Էս օրագրիս անունը ճիշտ եմ գրել, էդ հաստատ գիտեմ: Խառն ա ամեն ինչ, ու երևի եթե նոր խառնումներ անգամ չլինեն, մեկա, մինիմում մի տարի էլ դեռ պետք ա, որ էս ամեն ինչից գլուխ հանեմ...
Մի բան հաստատ ա. էս տարի ես դարձա երջանիկ, ու կամաաաաց կամաց դա մտնում ա գիտակցությանս մեջ: Սիրում եմ, ու ամեն օր ավելի ու ավելի շատ, ջերմությունը լցվում ա երակներս, ծփում ա :-)
Մի խոսքով, իրոք շնորհակալ եմ վերևներից, էն ամեն ինչի համար, լավի ու վատի, որ բերեց իմ գլխին էս տարի: Մարդկանց, որոնք ինձ մի ժամանակ սիրում էին իսկ հիմա տանել չեն կարողանում, ասում եմ ի՞նչ արած, ներող, ես չեմ փոխվելու, էս եմ, անուղղելի ու փիս :-) Բայց սիրում եմ ձեզ: Եթե ուզեք էլի ինձ սիրել, ասեք խնձոր, եթե չէ, ասեք տանձ ))))
Շնորհավոր նոր տարին, թող բոլորիս էնքան դրական բաներ տա, ինչքան որ ինձ տվեց էս մեկը :love

Chilly
06.01.2013, 02:20
Երբ գժի պես սիրում եմ անցյալս, կարոտում եմ ապագայիս ու խաղաղվում ներկայիս մեջ, դրա անունն ի՞նչ ա, հաշտությու՞ն :-)

Chilly
07.01.2013, 22:30
Հարցերս լցվել են,
Ծփում են,
Պատասխաններ
Չկան...
Ինչ լուռ էր
Երգում է,
Ինչ ճիշտ էր
Էլ ծուռ է
Հիմա...
Երկինքը
Մի բուռ է...
Հարցերս լցվել են մատուռը,
Մատուռս
Ավերակ ու անդուռ է
Հիմա...

Chilly
10.01.2013, 01:52
ինչ—որ տեղ հաստատ մի բան լրիվ սխալ է գնացել… ու հիմա մենք թարս ենք ապրում, բոլոր օրենքները, որ գիտենք, հիմա հակառակ են գործում… միշտ սիրել եմ կյանքը, իր բոլոր դրսևորումներով, բայց հիմա մի տեսակ անծանոթ ա դարձել, իմը չի կարծես, ես իմ կյանքին չեմ ճանաչում էլ :(

Chilly
11.01.2013, 17:45
http://www.youtube.com/watch?v=VmO_0tIGo-4
Նինա, սիրելիս, շնորհակալ եմ, իմ ընկերն ես դու... Զգում եմ քեզ, երակներումս եմ զգում... Զգացումները, էդ անբացատրելի ու հեքիաթային զգացումները... Գուցե խմած եմ ես էլ քո պես, դրա համար եմ էդքան զգում Քեզ... Ինչևէ, շնորհակալ եմ... Կիսվեմ մի քիչ հետդ... Երբ սկսվում ա հաշվարկվել շատ ու քիչ արվածը, բարձր ու ցածր ասվածը կամ փողը, գալիս ա ԺԱՆԳԸ... Իրականում ամեն ինչ ահավոր պարզ ա, ԱՅՆ կամ կա, կամ չկա, մնացած ամեն ինչը արհամարհելի ա...
Նինա, դու հեքիաթ ես...

Chilly
12.01.2013, 04:01
ու վերջ, խմում եմ վերջին բաժակս՝ կապույտ երիզով,
որ արդեն երկար տարիներ ի վեր դրված էր քարիս,
անցնողի համար,
կամ՝ հարբեցողի...
իմ աղմուկների դատարկ բողոքով
ձեր ականջները սղոցելուց զատ
այլ արժեք չունեմ...
դատարկ եմ եղել, լինում, լինելու,
չունենաք հույսեր, թե մի օր հանկարծ իմաստ կտեսնեք,
իմաստներ չկան, չեն եղել մինչ այս...
ու այսուհետ էլ, բարձրյալի կամքով, գուցե չլինեն,
ու այսուհետ էլ, Ձեր բարձրությունից թե իջնեք ներքև,
կապույտ երիզով բաժակիս միջից մի կում կխմեք
կապույտից սրտիս...
ու գուցե կասեք, թե կար մի տկար, որ հող էր մինչ այն, երբ հանկարծ եղավ,
ու հող էլ դարձավ, ձեր բարձունքներին հասնելու հույսով,
նա կար, երբ չկար ու չկար երբ կար,
լուռ էր երբ պետք էր ասել ամեն ինչ
ու աղմկում էր երբ պետք էր լռել,
ու աղմուկներն իր ձեր սուրբ ոտքերի առաջ էր փռել,
որ բավարարեր տաղտուկը սրտի, իր կամ ուրիշի, էական էլ չէ...
այսպես,
խմում եմ բաժակս վերջին,
թող սա էլ լինի կենացը կյանքիս :)

Chilly
08.03.2013, 14:15
Երբ մարդկանց մի խմբի թույլ ես տալիս տեսնել աչքիդ փշերն ու գերանները, նվիրում ես դրանք իրենց, որ իրանց սուտի բարեպաշտության ընդհանուր տանիքը սարքեն դրանցից ու քո քխությունն իրենց միավորի: Ու դու նայում ես հեռվից արդեն ու ծիծաղելդ գալիս ա, որ հեռու ես արդեն իրենցից:

Chilly
19.03.2013, 17:18
... :Ճ

Chilly
29.03.2013, 18:35
Մեկ ա, լի՜քը հարցեր կան կուտակված, որ իրենց պատասխաններն էդպես էլ չստացան, լիքը դառնացածություններ: Տխուր ու զզվելի ա երբեմն որոշ բաներ հիշելը, վերապրելը: Երբ տեսնում ես ետևիցդ դանակով խփող ընկերոջդ, փորձում հասկանալ խի՞ ախր էդպես. հետո ասում ի՞նչ տարբերություն խի, հեռու մնա ու ֆսյո, չարժի արդեն նա քո խիին…
Հեռանում ես, բայց մի մասդ, օրգաններիցդ մեկը թողած, որի կարիքը հետո միշտ զգալու ես, նռռալու ա ներսումդ, հիասթափությունը…: Առաջին հերթին հիասթափությունդ ինքդ քեզնից, նրանից, թե ոնց ես դու քեզ տեսնում ու ոնց ԷԻՐ տեսնում: Հետո հիասթափությունդ էդ հարազատիցդ նախկին, զարմանքը, թե ինչքան քիչ էիր դու իրա համար ու ինչքան շատ ինքը' քո:
Հետո տեսնում ես, թե ոնց ա առաջ սլանում կյանքդ, սկսում ես հետևից վազել, ջհանդամը թողած է օրգանդ, առանց դրա էլ ա ապրվում: Բայց նռռոցն ու հարցերը մնում են հետդ, դրանք գինն են…

Chilly
12.04.2013, 02:23
Եթե հանկարծ մի օր ձեր մոտ ասեմ, թե մարդկանց ճանաչում եմ, մի ծանր բան գլխիս տվեք: Երանի դասընթացներ լինեին էդպիսի, աշխատավարձիս կեսը կտայի, կմասնակցեի: Չի ստացվում էդ անդերը մոտս էլի, ոչ մի կերպ չի ստացվում:

Chilly
05.06.2013, 01:14
կնոջս հետ մի բոլ սակարկելուց հետո պայման կապեցի ու հպարտ եմ, 77 տարեկան որ դառա՝ համաձայն ա լինելու որ 18 տարեկան սիրուհի պահեմ :))

Chilly
15.08.2013, 13:21
Խաղաղության տակ միշտ էլ գերեզմաններ են լինում... :)

Chilly
27.09.2013, 07:15
Զինվորն ինչքան ուզում ա լավ քայլի, մինչև տախտակի վերջին չհասնի, թագուհի չի դառնա... © ես

Chilly
28.09.2013, 01:50
Սաղ կյանքս փնտրողի ամպլուայի մեջ եմ ապրել, ու հիմա մի տեսակ ծանր ա դուրս գալը, ստեղծողի ամպլուան հիմա ավելի մոտ ա, բայց դեռ չեմ համարվում... Դժվար ա մի տեսակ շտոլի :think

Chilly
08.11.2013, 14:36
Ու գտավ հերթական
Զոհին իր
Նրա կարոտը կյանքի,
Ու նորից պտտեց
Աղացը...
Որ իրենը սարքի :))

սեփակա՜ն

Chilly
30.11.2013, 00:52
Մի քիչ ինձ անալիզ արեցի ու հասկացա. ես խաղի կանոններն ընդունող տեսակից եմ: Չգիտեմ էդ լավ ա թե վատ, բայց ես միշտ թուլություն ունեմ ընդունելու խաղի՝ ինձ առաջարկված կանոնները: Որոնք հետո առաջարկողը հիմնականում խախտելու ա, բայց ես մինչև եսիմ որ խազ ախմախավարի պահելու եմ :))

Chilly
30.11.2013, 18:03
լավ կլնի, ախպեր ջան, լավ կլնի, տաք պահի: ինձ լավ չես ճանաչում երևում ա, էդքան ընկերություն ենք արել էլի չես ճանաչել, ես էլ գիտեմ մարդկանց վատ ճանաչողը ես եմ :) երջանիկ եղի, քեզ հասնում ա, մենակ թե մարդկանց սրանից հետո էնքան տուր, ինչքան իրանց պետք ա, ոչ ավելի... սիրելը լավ բան ա, իսկ երբ քո ճուտին էլ ունենաս, աշխարհդ փոխվելու ա, էնքան բան ա արժեքը կորցնելու ու էնքան բան ա արժեվորվելու, որ դու հիմա ինչքան էլ վիզ դնես, չես պատկերացնի:

վերջ, թող էս լինի վերջին անգամը, որ ես ստատուս եմ գրում ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելու համար... սրանից հետո եթե բան ունես ինձ ասելու, նամակ գրի, ախպոր պես, արի մեծանանք մի քիչ :)

Chilly
14.12.2013, 19:11
ուֆ է, գրում - գրում ես մի հիսուն տող, հետո գրածիցդ էլ, քեզնից էլ հիասթափվում, սաղ ջնջում... Երկիրը երկիր չի: Կամ մի հատ կիլլեր լիներ, միանգամից էս երկրում մի 200 - 300 հոգի սպաներ, ում որ ես ասեի... Երկիրը վերջապես կշնչեր

Chilly
25.12.2013, 23:02
Պոյեզ ա, պոեզիա ա, ինչ ա՜, գնում - գնում - գնում ու երևի ծառի տակ դու էլ կնստեիր, եթե մի քիչ տեսնեիր էն աղջկա աչքերի միջի տխուրը... Չես տեսնում չէ՞ ով եմ, բա էլ ինչի՞ ես ասում կգամ: Արդեն որերորդ անգամ... Գնում եմ, գալիս ես, գալիս եմ, գալիս ես... Երազ ա ամեն ինչը: Չտեսնել ա պետք ամեն բան, ինչ ուզում եմ տեսնել, երևի էդ ժամանակ շատ բաներ իրենց տեղը կընկնեն: Ջնջելու ախմախ գրառում, որ կգնա եթեր :(

Chilly
07.01.2014, 11:16
Փարվեի տաք հողին,
Ներսիս ամեն ցուրտը
Հալեցնեի...
Խոտերին փարվեի
Շնչեի խոտերին
Ու շնչիս սառույցը
Կորցնեի...
Տաք քամուն փարվեի
տադադիմ - տադադամ
Մի խոսքով՝ հերիքա արդեն, ամառ եմ ուզում :(

Chilly
04.03.2014, 00:14
բարև, համաշխարհային պատերազմ :(

Chilly
30.06.2014, 19:40
Քամի՜ս


Երբ քնած եմ,
Երբ երազ եմ տեսնում,
Այսինքն՝ միշտ
Երազումս,
Կյանքումս,
Քամիս է...
Կյանքումս էս մի էտապն է եկել.
Քամին դարձել է երջանկության չափանիշ,
Դարձել հարազատ,
Սիրելի...


Մարդիկ մի արև են ունենում,
Կան մարդիկ, որ մեկից էլ են զուրկ,
Ես երեքն ունեմ
Իրական, մեծ ու տաք,
Ամպի չափ...


Քամին կյանքս լրացնում է
Արևից արև կյանքս կապում
Օդ տալիս,
Շնչեցնում
Լռում ինձ համար, իմ պատվին,
Աղոթում հետս, միտք-մտքի, երգ-երգի
Ու դառնում իմ եսը:


ԿԱՄ :)

Chilly
04.07.2014, 16:51
Կուզեի մեկն ինձ Աստծու մասին պատմեր: Ստից մեկը չէ, իսկականից ԴԵՄՔ մեկը, որն անասելի խորացել ա, բոլոր կրոնների ուղնուծուծը գիտի ու էդքանի հետ էլ հումորի զգացում ունի: Երազանքս ա, նստեմ հետը ու ժամերով - օրերով ինքը պատմի, ես լսեմ: Տեսնես էս մոլորակի վրա կա՞ տենց մարդ:

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/t1.0-9/10387644_727769277286371_7895188819046914626_n.jpg

Chilly
29.07.2014, 11:11
Մի հատ թեստ եմ լրացնում, ասում ա ինչ կուզեիր փոխել անցյալումդ: Նստել մտածում եմ, ախր բան էլ չէի ուզի փոխել, եթե թեկուզ մի փոքր բան փոխվեր, շատ հնարավոր ա չլիներ էն, ինչ հիմա կա: Ու հասկացա, որ ես երևի երջանիկ մարդ եմ, ով գոհ ա իրա ապրած կյանքից, կամ էլ՝ ով գիտի, գուցե էնքան խելք չունեմ, որ հասկանամ թերություններս :) Ամեն դեպքում ինչքան քիչ խելք, էնքան ուրախ կյանք :))

Chilly
23.08.2014, 01:54
Երանի բոլորս տիրապետեինք ժամանակին հեռանալու ու հեռացողին բաց թողնելու արվեստին, կյանքն անհամեմատ կհեշտանար ու կսիրունանար

Chilly
24.08.2014, 21:08
Կյանքի իմաստի մասին բոլոր բանավեճերս, հասկացածներս ակտուալությունը կորցրին էն պահից, երբ ճուտիս հրճվանքը տեսա :)

Chilly
29.08.2014, 18:03
Մեկը գար, ասեր ախպերը՜ս, գնա տուն, պառկի քնի, ես սաղ կանեմ, գործ չունես մեռնեմ ջանիդ, երկուշաբթի սաղ ընտիր կաշխատի... :uf

Chilly
06.09.2014, 00:36
Էն որ կյանքումդ լիքը դեպքեր, լիքը մարդիկ կան, որոնց համար տխրում ես, որ էդպես եղավ, զգում ես, որ սխալն ամենասկզբում էր, շատ ճանապարհներ պիտի չմտնես, որ հետո շրջադարձի համար ստիպված չլինես հեռուն հասնել... Նենց եմ սիրում Կակտուսիկի կարգավիճակը :)

Chilly
13.09.2014, 05:49
Մի չքնած գիշեր, բայց ընենց մի գոհություն, ընենց մի կայֆ... :) Երեք ամսում չստացված գործս մի գիշերում արեցի, ես մոզգ եմ (գլուխ չեմ գովում, լուրջ) :ՃՃ

Chilly
24.10.2014, 00:42
Գրեցի-գրեցի մի ահագին ու ջնջեցի, չի գրվում․․․ ամեն ինչ լավ ա :) Խառը-մառը մասս մնացել ա էս օրագիրս...

Chilly
27.01.2015, 11:50
Ահագին ժամանակ ա արդեն գլխումս պտտվում ու ինձ հանգիստ չի տալիս մի միտք: Որ «Հավատը մարդկությանը տրված մեծագույն պարգևն ա, իսկ կրոնները՝ գինը, որ մենք վճարում ենք հավատի համար»: Գիտեմ շատերին էդ միտքն անկապ կթվա, չմտածված, գուցե էնքան էլ ճիշտ չեմ ձևակերպում, բայց հավատ ասելով նկատի ունեմ էն, ինչ իմ ներսում ա, էն, որ ես մենակ գիտեմ ու ես եմ զգում, իսկ կրոնը դրա փաստաթղթավորված, կանոններով ու ուրիշ բաներով սահմանափակված տեսքը: Ինչքան չարիք ա բերել մարդկության գլխին ու դեռ բերելու...

Chilly
05.03.2015, 11:49
Սենյակս

Ասելիքներ կան, որ ասելու չեն,
Ու ափսոսանքներ՝ անթեղված, ցավոտ,
Որ երբեք այսուհետ էլ վեր չեն հանվելու,
Ու հին սխալներիս խեղդող փոշին
Լցնում է երբեմն մաքուր սենյակս,
Ուր վաղուց արդեն
Ժպիտն է իշխում՝ իր թաքուն ու անհրաժեշտ
Թախծի չափաբաժնով:
Իսկ ես՝ մի քիչ ծերացած,
Մի քիչ ընդամենը...
Սկսում եմ ընկերանալ
Իմ սխալների փոշուն,
Հին սխալների, որ օգնեցին ինձ
Գտնել:

Chilly
20.03.2015, 23:40
Սարոյան կարդալն ինձ հակացուցված ա, եքա մարդ եմ, բայց ամեն հաջորդ էջում լացում եմ ((

Chilly
29.08.2015, 16:30
Մեծ բաներ ենք անում, որ կարողանանք փոքր բաներով ուրախանանք, բայց կեսից մոռանում թե խի՞ էինք էդ մեծ բաներն անում ու մեծանում ենք ։(

Chilly
18.02.2016, 06:30
Աշխարհը քնած, ես դեռ աշխատում եմ, մի ժամից կպրծնեմ կպառկեմ քնելու, աշխարհը կարթնանա, ճուտս կգնա մնգո, կնիկս՝ գործի, ես՝ քնած․․․ կյանք եմ ասել է, ադմինների պես երևի մեկ էլ ստրիպտիզյորշաներն են :))

Chilly
15.03.2016, 09:45
Ես վատ բաներից նեղվում եմ, միայն երբ իմ դեմ են արվում դրանք: Երբ ես եմ անում` էդ ՕԿ ա:

Chilly
21.03.2016, 19:56
ամբողջ կյանքումս,
ինչքան որ հիշում եմ,
եղել եմ փնտրող։
անընդհատ փնտրել եմ,
չիմանալով՝ ինչ,
չիմանալով՝ որտեղ,
չիմանալով՝ ինչպես,
փնտրել եմ համառորեն.
առանց կոտրվելու,
բայց հիմա, կարծես չգտած,
դադարել եմ փնտրել։
ու
դավաճան եմ ես,
ինքս իմ
սիրելի դավաճանը։

Chilly
22.04.2016, 01:03
Իմ սիրելի մարդկանցից մեկը, ում մասին վաղուց տեղեկություն չունեի, մամա ա դառել... Մի ուրիշն էլ կա, որի մասին ավելի վաղուց տեղեկություն չունեմ, ու չգիտեմ ինքը ինչ ա դառել, մեկն էլ կա, որի մասին վաղու՜ց տեղեկություն չունեմ, ինքը ոնց կռիս կար, ինձ թվում ա տենց կռիս էլ մնացել ա, որտև մոռացել ա ինձ... Սիրում եմ էս երեքին էլ... Ու ընդհանրապես, Կակտուսիկի ստատուսն ակտուալ ա :)

Chilly
03.09.2018, 17:28
Վաղուց ստեղարենք չեմ գրել:
Էլ խառը-մառը չեմ, Չիլի էլ չեմ, դրանից ա:
Կյանքիս սինուսոիդը հիմա էն մյուս կողմում ա, մի օր էլի էս կողմ ա գալու, էլի գրելու եմ, լինի ակումբում կամ ուրիշ տեղ: Բայց ավելի լավ ա՝ ուշ գա էդ օրը:
Կարոտել եմ ակումբցիներին, իմ ժամանակների ակումբը, թաքուն հանդիպումները թաքուն մարդկանց հետ, գիշերային խելառությունները, արշավների գիշերային խարույկի պարը, եսիմ...
Ինձ թվու՞մ ա, թե հիմա ակումբում էս ամեն ինչը չկա, նոր ակումբցիներն էդ ամեն ինչը չեն տեսել:
Մի խոսքով, եկել եմ ասեմ ողջ եղեք, գոհ եղեք : )

Chilly
23.06.2019, 15:21
Նայում եմ տարբեր տեսանյութեր աղքատ երեխեքի, դժվարությամբ իրենց հացի փողն ինքնուրույն վաստակող մի քանի տարեկան պստոների, հիվանդ, բայց անտեր ճտերի մասին, ու տխրում: Հետո նայում իմ ճտերին, որ ամեն ինչ ունեն ինչ իրենց պետքա, գնում են վճարովի մնգո ու դպրոց, վճարվող դայակ ունեն, ուզած պահին հեծանիվ կամ սամակատ ա առնվում, մեծ ու մաքուր տանն են ապրում, ճաշը ոչ թե վաստակում են, այլ հարյուր անգամ խնդրելուց հետո մի կերպ բերանը բացում, որ դնես բերանում:

Ու մի տեսակ իրարամերժ զգացողություններ ա մեջս, չգիտեմ տխրեմ թե ուրախանամ, որ հա, ես հասցնում եմ էդ ամեն ինչը իմ ձագերին, բայց աշխարհը լիքը առանց «ինձ» ձագեր են: Ու ես ոչ մի բան չեմ անում էդ առանց ինձ ձագերի համար, ես հազիվ հասցնում եմ ավելի ու ավելի լավացնել իմոնց կյանքը:

Սա նայելուց հետո (https://web.facebook.com/740619036339251/videos/1072852122914758/) արդեն մի երկու ժամ ա մեջս նորից էս սաղ արթնացավ: :(

Եսիմ է..

Chilly
24.06.2019, 11:52
Երբ Ժամանակը
Դանդաղ կբարձրացնի գլուխը
Հալված ձյունի տակից`
Դու քեզ կտեսնես՝ հեռու քո երազից...
Ու կարոտներդ
Lուռ կլցվեն ներկայիդ ծակոտիները.
Լայնացնելով դրանք,
Դարձնելով անդունդներ...

Չէ բայց ո՞նց կարա մարդ սենց ճշգրիտ գուշակի իր ապագան, էն էլ նենց կոդավորած, որ հետո ա միայն հասկանալու, շշմելիք ա :(

Chilly
05.10.2019, 01:20
Ես մենակ եմ
Ընկերներիս զանգերի մեջ,
Բալիկներիս ժիր զնգոցում,
Սիրածս կնոջ տաք գրկում,
Մենակ եմ:
Չունեմ մեկին, ով իմն է
Իսկականից,
Չունեմ ի'մ,
Չեմ ունեցել
Երբևէ,
Ոչ մի վայրկյան
Իմ էս կյանքում
Ուղիղ 36 տարվա:
Սիրելիներս եկել ու գնացել են
Ընկերներս եկել ու գնացել են,
Ու սիրածս կենացը միշտ
«Գոհ լինենք»-ն է եղել
Որովհետև ԳՈՀ չեմ,
Ուզում եմ լինել գոհ
Ուզում եմ ունենալ իմը:
ԻՄԸ
Մեկին, ով կզգա ինձ
Որովհետև ես էլ
Ինձ չեմ զգում
Չեմ զգացել երբեք,
Իմ ընկերը ես էլ չեմ եղել,
Ես իմ հետ էլ եմ մենակ,
Ես իմ ԻՄՆ էլ չեմ,
Ես մենակ եմ մնալու:

Chilly
25.03.2022, 00:09
Հենց ընենց նստած եմ, գիշերով, ու ուզեցի ստեղ գրել: Գրելու բան էլ չունեմ առանձնապես, գրում եմ, ուղղակի գրելու համար: Վաղուց ա, ինչ սենց ուղղակի գրելու համար չեմ գրել, տենց տեղ էլ չունեմ, բացի սրանից, որ տենց գրեմ: Ուզում եմ փոխվի մի բան, ուզում եմ երկրումս, իմ մեջ, իմ շրջապատում թևածող էս հուսահատության, անելանելիության ու դառնության փոսը հաղթահարվի արդեն, հերիք ա:
Իմանամ ինչ անել, կանեմ: Մտածում եմ, կարդում եմ, զրուցում եմ: Փորձում եմ մարդկանց հետ զրուցել, ովքեր ինձանից, իմ գնահատմամբ, խելացի են, բանիմաց են, որ մի բան ասեն: Իրենք էլ բան չեն հասկանում: Խելոք-խելոք խոսում են, ես էլ հետները, բայց որ զենքը դեմ տամ ճակատներին, ասեմ մի ճիշտ բան ասա, կսկսեն հուսահատությունից իրենք էլ լացել: Կամ էլ կկրակեմ:
Սևը քանի գնում ավելի հզորանում ա մոլորակի վրա, ավելի ու ավելի ազդեցիկ ա դառնում: Ի վերջո մինչև ու՞ր: Իմ կյանքի ընթացքում դեռ ինչքան եմ պատմական ժամանակաշրջաններ ապրելու: Վաբշե ապրելու ե՞մ: Երեխեքս ապրելու ե՞ն, զուտ ապրելու, շնչելու, երեխեք ունենալու ե՞ն իմ երեխեքը: Էդ էլ չեմ իմանում:
Նյարդայնությունը, հուսահատությունը, անկայունությունը զաշկալիծ են անում, ինչքան ինֆորմացվում եմ, էնքան ավելի: Ավելի պարզ ա դառնում, որ աշխարհի հզորների սկսած փորձերն այլ փուլ են անցնում, տեսականից պրակտիկա ենք գնում արդեն:


Հետո էլ ասում ենք Ակումբը սենց-նենց... Էսա լավ էլ գրեցի ))