PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմվածք իդեալական տղամարդու, իդեալական կնոջ և Ձմեռ Պապի մասին



One_Way_Ticket
22.09.2010, 01:34
Օրերից մի օր հանդիպեցին իդեալական տղամարդը և իդեալական կինը։ Նրանք իդեալական ժամադրություններ էին ունենում, հետո իդեալական հարսանիք արեցին։ Այդ իդեալական զույգը Նոր Տարվա գիշերը մեքենայով գնում էր, երբ մայթին տեսավ Ձմեռ Պապին՝ խաղալիքներով լի պարկով, Ձմեռ Պապի մեքենան փչացել էր։ Չցանկանալով հիասթափեցնել նվերների սպասող երեխաներին՝ նրանք որոշեցին օգնել Ձմեռ պապին նվերները բաժանել։ Եվ այսպես, գնում էին նրանք երեքով, և ավտովթար տեղի ունեցավ։ Ուղևորներից միայն մեկը ողջ մնաց։
Ո՞վ էր այդ ուղևորը։ Իհարկե, իդեալական կինը։ Չէ որ այդ երեքից միայն նա իրականում գոյություն ուներ։ Բոլորս էլ գիտենք, որ չկա ոչ Ձմեռ Պապ, ոչ իդեալական տղամարդ։
Աղջիկներ, ՍՏՈՊ, այլևս չենք կարդում։ Պատմվածքն այսքանով ավարտվում է։
Տղաներ, շարունակում ենք կարդալ։
Եվ այսպես, եթե գոյություն չունեին ոչ իդեալական տղամարդը, ոչ Ձմեռ Պապը, նշանակում է մեքենան կին էր վարում։ Դա բացատրում է ավտովթարի պատճառը։ Ի դեպ, եթե դուք կին(աղջիկ) եք և կարդում եք այս տողերը, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կանայք երբեք ոչ ոքի չեն լսում։

*e}|{uka*
22.09.2010, 01:49
Եվ ի՞նչ: :8