PDA

Դիտել ողջ տարբերակը : ՄԵԾ համարի սպորտային կոշիկներ, որտեղի՞ց գնել



armatura
21.09.2010, 23:22
Ժողովուրդ ջան, փրկեք "գիգանտ" հայրենակցին ` մաշվել է 49-50 համարի բոթասներիս վերջին զույգը, որտեղից նորը գնեմ Երևանում? Ժամանակին Հայաստան հանրախանութում կար մեծ համարի բոթասների որոշ տեսականիով սպորտային կոշիկների բաժին (վաճառող աղջկա անունը` Սոնա), 2 տարի է բաժինն անհետացել է, ուրիշ որտեղ նայում եմ ամենամեծ համարը 46-47ն է :esim.

Հույսս "Դար" ակումբի բասկետբոլիստներն են...

AMzone
22.09.2010, 00:27
կոմիատասի վրա XXXL խանութ կա, բայց ճիշտնա ասած չգիտեմ ենտեղ կա թե չէ/

ավելի լավա մտի ebay.com ենտեղից առ,

armatura
28.07.2011, 05:51
Կոմիտասի վրայի XXL-ում անցած տարվա աշնան դրությամբ չկար. Ռթե որևէ մեկին պետք է՝ կա "Տաշիր"-ի մի քանի կոշիկնրերի բաժիններում, եթե ճիշտ եմ հիշում՝ 2-րդ հարկում.

armatura
26.02.2014, 18:35
Թարմացնում եմ թեման, քանի որ էլի առանց բոթաս մնալու վտանգի տակ եմ ))

Ռուֆուս
26.02.2014, 22:39
Ինտերնետից ինչի՞ չես պատվիրում, ebay-ում հաստատ մեծ տեսականի կգտնես, գներն էլ իմ կարծիքով ավելի մատչելի, քան Հայաստանում:

armatura
02.03.2014, 03:36
Ինտերնետից ինչի՞ չես պատվիրում, ebay-ում հաստատ մեծ տեսականի կգտնես, գներն էլ իմ կարծիքով ավելի մատչելի, քան Հայաստանում:

մի քանի նկատառումներով՝
1. խճճվում եմ ԱՊՀ և արևմտյան չափի միավորների համատեղելության աղյուսակներում
2. ոտնաթաթի չափը միլիմետրերով միանշանակ մեծություն է, բայց ինտերնետ-խանութներն այն չեն օգտագործում (չեմ հանդիպել)
3. որ պատվիրեցի ու ոտքիս չեղավ - ինչ պետք է անեմ? Հետ կվերցնեն չափի անհամապատասխանության պատճառով?
4. e-bay-ից մեծ բան առած չկամ, մեծ քաշի կամ մաքսահարկի հարցեր չեն առաջանա?

Ռուֆուս
03.03.2014, 01:11
Կոշիկի նկարագրության մեջ պետք է ոտքի չափերի սանդղակները լինեն, թե տարբեր երկրների չափման միավորներով ինչքան է չափսը, քո կոշիկի չափը տես ինչքան է սանդղակներից որևէ մեկով ու պատվիրելուց նույն չափսը վերցրու: Մեկ էլ նախքան վճարելը վաճառողին նամակ գրի ու հարցրու, թե չափի անհամապատասխանության դեպքում հնարավո՞ր է ապրանքը հետ ուղարկել ու փոխել:

Մաքսահարկերի ու քաշի պատճառով որևէ հարց չի առաջանա, մինչև 150.000դրամի դեպքում մաքսահարկ չկա: