PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հեքիաթ արքայազնի ու դևերի մասին

Արևածագ
21.09.2010, 21:09
Հեքիաթը գրված է Մարինա Ցվետաևայի ինքնակենսագրության մեջ ներկայացված փոքրիկ պատմության մոտիվներով:

Շատ հին ժամանակներում, երբ հոգու շիտակությունն ու ճշմարիտ խոսքը դեռ հարգի էին մարդկանց կյանքում, հենց այդ ժամանակներում աշխարհի վրա ոչնչով աչքի չընկնող մի երկիր կար, որի թագավորը երկար սպասումներից հետո վերջապես արու զավակ ունեցավ: Ինչու՞ եմ գրում «ոչնչով աչքի չընկնող»: Որովհետև այդ երկրի արքաները ողջ աշխարհին տիրելու մոլուցքով չէին հիվանդանում, ու այդ պատճառով իրենց հպատակներին չէին նեղում ծանր ու մեծ հարկերով: Նաև մայրերի մինուճար որդիներին տներից չէին հանում, զենք ու զրահ հագցնում ու տանում յոթը սարից ու յոթը ծովից այն կողմ՝ նորանոր հողեր նվաճելու: Նրանք սուս ու փուս ապրում էին՝ առանց իրենց քիթը ուրիշ թագավորությունների գործերի մեջ խոթելու, և հետևում էին, որ մնացած ագահ գահակալներն իրենց հետ վերաբերվելիս զգուշություն ցուցաբերեն:
Հենց այդ երկրում գահաժառանգ ծնվեց: Ծնողների բարեխնամ սիրուց զատ, դայակներն ու ստնտուները պահապան հրեշտակների նման հերթապահում էին նորածնի օրորոցի մոտ, կերակրում ու հոգում էին նրա մասին, ինչպես վայել էր արքայազնին:
Երբ տղայի վեցը տարին լրացավ, հայրը հեռավոր անտառի մեջ անանցանելի պարիսպներով մի դղյակ սարքել տվեց, հրավիրեց իր երկրի ամենաբանիմաց ուսուցիչներին, որպեսզի որդու միտքը կրթեն ու հոգին սնուցեն: Որ երբ օրը հասներ, նա չերկնչեր իր ուսերին դրվելիք պարտականությունից: Այն է. արդարամտությամբ ղեկավարել մարդկանց՝ առանց հարբելու իշխանության ոգելից հմայքով : Այդպես էր որոշել իմաստուն արքան:
Գարնան մի առավոտ փոքրիկ արքայազնի հետևից փակվեցին անտառամիջյան դղյակի դարբասները: Չճանաչած զվարճանքների ու գայթակղությունների փափակասուն աշխարհը մնաց դրսում: Միտքը պիտի զբաղվեր մաթեմատիկայի ու քերականության օրենքները, հնագույն փիլիսոփաների իմաստասիրությունները սերտելով: Իսկ մարմինը կոփելու համար ամենօրյա ձիավարության ու սուսերամարտի վարժանքներ էին նախատեսված: Արքան գիտեր, որ ծանր աշխատանքի մեջ է կոփվում տղամարդու կամքն ու բնավորությունը, դրա համար էլ կարգադրել էր որդուն նաև դարբնության արհեստ սովորեցնել:
Այդպես աշխարհի ու մարդկանց աչքից հեռու, միայն ուսուցիչներով ու սպասավորներով շրջապատված, օր օրի մեծանում էր արքայազնը: Դղյակի երկնամերձ պարիսպները չէին թողել, որ նա իմանա դրսում կատարվողի մասին, իսկ աչալուրջ ուսուցիչները հարցերին պատասխանում էին՝ թե ամեն ինչի ժամանակը կա: Դրսին ծանոթանալու ու դրսում ապրելու ժամանակն էլ կհասնի:
Տարիների հետ երեկվա մանչուկը վերածվեց ջլապինդ ու հաղթ բազուկներով պատանու: Քչերը կհամարձակվեին նրա հետ մրցել ձիարշավի ժամանակ, երբ նա խարտյաշ մազերը քամուն տված սլանում էր նետի նման: Դիֆերամբ ու նամակներ գրելու հարցում էլ շնորհներ էր ցուցաբերում, իսկ երկրաչափության խնդիրները լուծում էր նույն թեթևությամբ, որպես ամրոցի փայտահատներն էին հսկա գերանները կացով ջարդոտում ու դարսում: Ուսուցիչները գոհունակությամբ նայում էին սանի հաջողություններին, մի քիչ էլ տխրում, որովհետև մոտենում էր ժամը, երբ արքայազնը իրենց հրաժեշտ պիտի տար:
Լրացավ պատանու տասնյոթ տարին:

Շարունակելի:

Արևածագ
22.09.2010, 19:45
Ամրոցի ներսի ամենօրյա եռուզեռին ավելացել էին շինարարների մուրճերի թխկթխկոցն ու փայտե գերաններ կրող սայլերի անիվների ճռռոցը: Արագ- արագ մի նոր կացարան էր սարքվում, որի նշանակությունը ամրոցի բնակիչներին անհայտ էր: Շշուկներ էին պտտվում, թե արքան որոշել է չտեսնված նվեր անել որդուն , այդ պատճառով էլ շինության բուն նպատակը ծածուկ էր պահվում:
Բայց երբ հասավ ժամանակը՝ արքայազնի տասնյոթամյա տարեդարձի օրը, ամենաավագ Ուսուցիչը կանչեց նրան ու առաջնորդեց առեղծվածային շինության ներսը: Հսկիչները արձանների նման կանգնած էին փայտե ծանր դռան աջ ու ձախ կողմերում: Դռան հետևում մի երկար միջանցք էր: Պատերին վառվող ջահերը դժվարությամբ էին ցրում անլուսամուտ խավարը : Արքայազնը նկատեց, որ միջանցքի մի կողմում բազմաթիվ դռներ կան, որ երևի ինչ- որ սենյակներ պիտի տանեին: Նա լռությամբ հետևում էր Ուսուցչին: Վերջինս բռնակը պտտեցնելով՝ բացեց առաջին դուռը: Դիմացի պատի տակ երեք հսկայական սնդուկներ բերնեբերան ոսկեդրամներով էին լցված: Սենյակի կենտրոնի սեղանին հեքիաթային զարդերի կույտեր՝ ադամանդի, զմրուխտի ու շափյուղի քարերով դրվագած ապարանջաններ ու մատանիներ, ծովերի անհատակ խորքերից հանած մարգարիտների խրձեր: Երբ ուսուցիչը ձեռքի ջահով լուսավորեց սենյակի ներսը, անհաշիվ գանձերի արտացոլանքները բազմագույն չարքերի նման սկսեցին պարել սենյակի պատերին ու առաստաղին:
-Սրանք աշխարհիս ամենաթանկարժեք զարդերն են: Քո հայրը կամենում է քեզ ընծայել սրանք, որ քո արդուզարդով շողարձակես հարևան արքայազնների կողքին ու քո զարդերով նրանց նախանձը շարժես: Միայն թե , եթե սա' ընտրելու լինես ամենավերջում: Առջևում դեռ շատ սենյակներ կան:
Ուսուցիչը փակեց սենյակի դուռն ու պատերին թռվռացող չարքերն էլ անհետացան ու թաքնվեցին:
Հաջորդ սենյակում ամենահմուտ զինագործների ձեռքով սարքած պողպատե սրերն էին ու անխոցելի վահանները, սրաժանիք դագանակներն ու սուրսայր նետերը, փայլուն սաղավարտներն ու թեփուկավոր զրահազգեստները:
Երրորդ սենյակում արաբական երկարաոտ աշխետ նժույգներ էին, որ անհամբերությամբ դոփում էին հատակն ու անհանգիստ փռնչոցներով տարուբերում էին գլուխները՝ ինչ է, թե կտրեն իրենց վզին հագցրած հաստ կաշեփոկերն ու քամու նման սլանան:
Ուսուցիչը հերթով բացում էր սենյակների դռները, ցույց տալիս ներսում եղածն ու պատմում դրանց մասին:
Գայթակղությունների սենյակներն էին դրանք: Չնայած մարդկանց կյանքում գայթակղություններն ընկերովի են շրջում , բայց որպեսզի պատանուն ավելի հասկանալի ու ջինջ ցույց տային դրանց իսկական փայլն ու խարդախ հմայքը, արքան հրամայել էր յուրաքանչուր գայթակղության համար առանձին սենյակ սարքել:
Դռներից մեկի հետևում չորս կանայք էին, ամրոցին ամենամոտ գյուղից կանչված գեղջկուհիներ: Հենց դուռը բացվեց, նրանք դադարեցրին իրենց զրույցն ու սեթևեթանքով ոտքի կանգնեցին: Նրանցից մեկը, որ վարսերն էր հարդարում մինչ այդ, շտապով թիկունքին նետեց երկար հյուսքն ու անզգուշաբար փեշից վայր գցեց սանրը: Կողքին կանգնածը ծիծաղկոտ աչքերով նայեց նրան ու կարծես սաստելով, թեթևակի քաշեց հագուստի թևքից:
-Սրանք ովքե՞ր են,- տեսածից անակընկալի եկած ու հուզմունքից խեղդվելով հարցրեց պատանին:
- Չար դևեր են սրանք, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը: Սրանց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի,- եզրափակեց ուսուցիչն ու փակեց դևերի սենյակի դուռը:
Իրար հետևից բացվում էին դռները սենյակների, որտեղ լցված էին աշխարհի ամենաթանկարժեք ոսկեկար հագուստները, սամույրի ու կզաքիսի մուշտակները, մետաքսածածկ ամենափափուկ բազմոցներն ու գահավորակները, հարյուրամյա գինիներն ու անդրծովյան երկրներից բերած սև ու կարմիր ուլունքահատ ձկնկիթը՝ բյուրեղապակե սկահակների մեջ: Նաև անուշահամ մրգերը, զովացուցիչ ըմպելիքներն ու օշարակները՝ ոսկեզօծ ըմպանակներում:
Տխրությունը ստվերեց արքայազնի կենսախինդ հայացքը, նրա միտքն այլևս անուշադիր էր Ուսուցչի պատմածներին ու աչքն էլ չէր նկատում իրար հետևից իր առջև բացվող ճոխությունների տեսարանները:
Ամրոցում գայլ էին պահում, որսորդներն անտառից գայլի ձագ էին բերել: Պատանին հաճախ էր տեսել, թե ինչպես էր գազանը ժամերով պտտվում վանդակի ճաղերի հետևում, պատերի կողքով առանց հոգնելու ետուառաջ անում՝ փրկության մի խորշ, մի անցք գտնելու հույսով: Իր միտքն էլ այդ գազանի նման գանգի ներսում պատեպատ էր զարնվում՝ ճշմարիտ ելքը գտնելու համար:
Երբ գայթակղությունների վերջին սենյակի դուռն էլ փակվեց, Ուսուցիչը դարձավ նրան.
-Մինչև հիմա մենք քեզ սովորեցնում ու ցույց էինք տալիս ազնվատոհմիկ ու պարտաճանաչ իշխանավոր լինելու ճամփան: Սրանցից քեզ զերծ էինք պահել, որ չխանգարեն ուսմանդ ընթացքին ու սոսկ հիմա ենք քեզ ցույց տալիս, երբ արդեն համոզված ենք, որ ինքդ կարող ես քո ունեցած գիտելիքների ու շնորհների միջոցով ճիշտ ընտրություն կատարել: Ո՞րն ես ընտրում, սենյակներից որու՞մ է քեզ ամենագրավիչն ու ամենապետքականը, առանց որի դու չես կարողանա ապրել:
Պատանին մի պահ վարանեց, հետո իր պատասխանի կարևորությունից շառագունելով, կամացուկ ասաց.
- Ընտրում եմ այն չար դևերին, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը : Ու որոնց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի: Դևերի'ն եմ ընտրում:

einnA
25.09.2010, 23:24
Արևածագ ուզում եմ իմանալ` ինչ վերլուծության ես ենթակում այս հեքիաթը? :think
Ուզում եմ հասկանալ, ես ճիշտ եմ ինքս հասկացել?

Հայկօ
26.09.2010, 00:57
Բան չհասկացա... Ինչ դոդ եմ ես (c) :blin

Այսինքն՝ հազար ու մի բան կարելի ա հասկանալ, բայց ոչ մեկն էլ դուրըս չի գալիս :(: Դուրըս ահավոր շատ գալիս ա շարադրանքը :):

Արևածագ
26.09.2010, 11:13
Արևածագ ուզում եմ իմանալ` ինչ վերլուծության ես ենթակում այս հեքիաթը? :think
Ուզում եմ հասկանալ, ես ճիշտ եմ ինքս հասկացել?

Գրականագիտությունն իմ սիրած գործերից չի, ընդհանրապես, արվեստի ցանկացած գործ վերլուծել, ծամծմելը , ըստ իս, ավելորդ զբաղմունք է: Որովհետև կարծում եմ, պարտադիր չէ, որ ստեղծագործությունից ստացած քո տպավորությունները համընկնեն կողքինիդ ստացած տպավորություններին: Հնարվոր է, որ երկուսն էլ հավանեն կամ չհավանեն նույն գործը, բայց դա չի նշանակում, որ նրանք տեսնում են հե'նց այն, ինչ հեղինակը ցանկացել է ասել: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Եթե իր փնտրածից տարրեր, որոշ հոգեհարազատ մոտիվներ կան տվյալ ստեղծագործության մեջ, գեղարվեստական արժեքի «սպառողը» իրեն առավել կամ պակաս չափով բավարարված է զգում: Խոսքս կոնկրետացնեմ Հայկօի
Դուրըս ահավոր շատ գալիս ա շարադրանքը գրածի համար: Եթե անգամ միայն շարադրանքն է քեզ դուր եկել, էլի հուսադրող է նրանով, որ իզուր չեմ մխտռում սպիտակ թուղթը ( կամ ինտերնետ տարածքները) :
Հեքիաթն, իհարկե, չի պահպանում ժանրի գծային կառուցվածքը, բայց այն հենց ա'յս տեսքով էր մի քանի տարի ուղեղումս պտտվում: Ցվետաևայի կենսագրության մեջ կարդացած մի քանի տողը անընդհատ հիշել եմ: Ու որոշեցի գրել այս պատմությունը, ինչպես ժամանակին Թումանյանն ու Իսահակյաննեն այլ գրականություններից թեմաներ փոխառել ու հայերեն հրաշալի գործեր գրել՝ «Բզեզի դպրոցը», «Վայ մայրիկ ջան, տե'ս», «Լիլիթ» և այլն: Չկարծեք, թե այնքան մեծամտացա, որ ոտքս նրանց հետ մեկնեմ: Ուղղակի՝ ես էլ իմ հնարավորությունների չափով:
Ահագին փիլիսոփայեցի...:oy

einnA
26.09.2010, 11:19
Գրականագիտությունն իմ սիրած գործերից չի, ընդհանրապես, արվեստի ցանկացած գործ վերլուծել, ծամծմելը , ըստ իս, ավելորդ զբաղմունք է: Որովհետև կարծում եմ, պարտադիր չէ, որ ստեղծագործությունից ստացած քո տպավորությունները համընկնեն կողքինիդ ստացած տպավորություններին: Հնարվոր է, որ երկուսն էլ հավանեն կամ չհավանեն նույն գործը, բայց դա չի նշանակում, որ նրանք տեսնում են հե'նց այն, ինչ հեղինակը ցանկացել է ասել: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Եթե իր փնտրածից տարրեր, որոշ հոգեհարազատ մոտիվներ կան տվյալ ստեղծագործության մեջ, գեղարվեստական արժեքի «սպառողը» իրեն առավել կամ պակաս չափով բավարարված է զգում:

Համամիտ եմ քեզ հետ, բայց այս դեպքում հնարավորություն կա հեղինակի անձնական վերլուծությունն իմանալ իր իսկ ստեղծագործության մասին: Ամեն դեպքում հեղինակի խոսքը հենց որոշակի ուղղվածություն ունի չէ, խոսք ունի տեղ հասցնելու, հենց էնպես չի սիրուն շարադրված:
Ուզում եմ տեսնել հենց այն, ինչ հեղինակն է ցանկացել ասել ;)

Արևածագ
26.09.2010, 11:35

Սիրելի Էննիա, ստիպում ես, որ խաղաքարտերս լրիվ ցույց տամ::))
Ուզում եմ ասել, որ մարդու, իսկ տղամարդունն՝ առավելապես, հակառակ սեռի նկատմամբ բնազդային հակումն անհնար է խեղդել: Իսկ կյանքի գայթակղություններից ամենահզորը Սերն է:;)

Հայկօ
26.09.2010, 15:05

Չէ, դե ախր դա պարզ էր :): Ուղղակի սա էնքա՜ն ակնհայտ ու պարզ հետևություն էր, որ մի տեսակ նույնիսկ չէի ուզում հավատալ, որ «առակդ դա կցուցանե»: Մակերեսին այդքան մոտ թաքնված մտքի համար պատվանդանը չափազանց մեծ էր, էլի :): Արքայազնի պատմությունն ինչով ասես կարող էր ավարտվել, ինչ ասես կարող էր նշանակել՝ սկսած սուպերմենի ծննդից, վերջացրած «Կապույտ մորուքի» վարիացիաներով, բայց, փաստորեն, եկավ-հանգեց չորս գեղջկուհիների մասին կարճ դրվագին: «...կյանքի գայթակղություններից ամենահզորը Սերն է»... Բնականաբար՝ արքայազնը պիտի ընտրեր կանանց: Նախ՝ նրան տարիներ շարունակ ներշնչել էին, որ նյութական բարիքները սին են: Եվ ամենակարևորը՝ նա տասնյոթ տարեկան առողջ պատանի էր, հորմոնները եռում էին, երևակայությունը աշխատում էր, և, ըստ երևույթին, ոչ միայն երևակայությունը. իսկ շրջապատում էին նրան միայն չորս պատերն ու զառամյալ ուսուցիչները (հաստատ զառամյալ էին, հեքիաթներում բոլոր ուսուցիչները զառամյալ են լինում, կռվել չկա): Խեղճ տղան, տեսնելով գեղջկուհիներին, գլուխը ուղղակի կորցրել է, ու թքա՛ծ թե կողքինը նրանց «չար դևեր» չի որակում: Գուցե տղայի վիճակն արդեն այնքան օրհասական էր, որ եթե անգամ նրան հուշեին, որ այդ կանայք հաջորդ առավոտյան սպանելու են ամրոցի բոլոր բնակիչներին, տղան էլի նրա՞նց կընտրեր: Երբ տեստոստերոնը արքայազնի գլխին է խփում, ոսկին կորցնում է իր փայլը (c) :D: Մարդը մարդ է մնում, իսկ մարդկային հոգեբանության անդունդները դեռ ոչ ոքի հասանելի չեն. ի՞նչ իմանաս, գուցե այդքան յուրօրինակ կյանքն ու ուսումը արքայազնի մեջ առաջացրել էին առաքինություն, խիզախություն, բարություն, պատասխանատվություն և... սադիզմի ու պեդոֆիլիայի տարրերով հագեցած տրանսսեքսուալիզմ: Ի՞նչ իմանաս, չէ՞:

Նաև անհասկանալի է մնում, թե արքայի ինչի՞ն էր պետք այդ ամբողջ փորձությունը կազմակերպելը: Ոչ մի պրակտիկ օգուտ այն չի տալիս. ըստ հեքիաթի տրամաբանության՝ տղային դեմ են տալիս մի քանի չարիքների ու ստիպում, որ անպայման ընտրի մեկնումեկը: Է որ մեկն էլ ընտրեր՝ վատ էր լինելու: Թե՞ նրա ուսումնառական ծրագրի մեջ ներառված էին պարտադիր դասեր՝ ոսկու, ուտեստների, շքեղության «քըխ» լինելու մասին, սակայն ոչ ոք չէր ֆայմել նրան հուշել, որ կանանց չարաշահումն էլ կարող է զանազան չարիքների աղբյուր լինել (սիֆիլիս, տրիպպեր, սպիդ): Այդ դեպքում ինչու՞ է արքայազնի ուղեկիցը կանանց անվանում «դևեր» և ոչ միայն: Ի՞նչ էր հուշելու արքային իր որդու՝ կանանց ընտրելու փաստը. որ իր տղան մեռնելու աստիճան անբավարարվա՞ծ է :)): Որո՞նք էին արքայազնի ստացած ուսման գնահատման չափանիշները:

Մի տեսակ կիսատ մնաց հեքիաթը ինձ համար...

Արևածագ
26.09.2010, 17:29
Հայկօ, պատասխանելու համար ստիպված եմ զբաղվել մի բանով, որն իսկապես չեմ սիրում. այն է՝ ստեղծագործության գաղափարական վերլուծությամբ, վերևում էլ արդեն գրել եմ այդ մասին:
Եթե մտադրություն ունենայի նշածդ « սադիզմի ու պեդոֆիլիայի տարրերով հագեցած » գործ գրել, դրանց այլևայլ դրսևորումները բացահայտելու համար վիպակ կամ վեպ կգրեի: Բայց նման մտադրություն չեմ ունեցել, կամեցել եմ ասել այն, ինչ հեքիաթում է գրված: Ո'չ ավելին: Ընթերցողին էլ խորհուրդ եմ տալիս չփնտրել չեղած բաները:
Ժանրային անհամապատասխանությունը վերաբերվում է հեքիաթի սյուժեին, իսկ ե'ս էլ, դու' էլ հրաշալի գիտենք, որ անհնար է ստեղծագործողին թելադրել, թե նա իր հերոսների գործողությունները ո՞նց կազմակերպի: Ժանրին համապատասխանություն չկա «Գնդլիկ բոքոնիկում» ,(առաջինը միտս եկավ), բայց հեքիաթը կա':
Ուրիշ բան , եթե ոճական, մտքի կամ աստված չանի, ուղղագրական սխալներ նշեիր: Բայց ասել, թե ինչու՞ ես այդքան ակնհայտ գաղափար դրել գրածիդ մեջ... Ների'ր...
Այդպե'ս եմ ուզում:;)

einnA
27.09.2010, 09:10
Ամրոցում գայլ էին պահում, որսորդներն անտառից գայլի ձագ էին բերել: Պատանին հաճախ էր տեսել, թե ինչպես էր գազանը ժամերով պտտվում վանդակի ճաղերի հետևում, պատերի կողքով առանց հոգնելու ետուառաջ անում՝ փրկության մի խորշ, մի անցք գտնելու հույսով: Իր միտքն էլ այդ գազանի նման գանգի ներսում պատեպատ էր զարնվում՝ ճշմարիտ ելքը գտնելու համար:

Էս հատվածից հետո մտքովս ամեն ինչ անցնում էր, բացի դևերի ընտրությունից ;)

Շինարար
27.09.2010, 09:30
Էս առակը կարծեմ ակումբում մի առիթով էլի եմ պատմել, ինչևէ, փնտրեցի, չգտա: Մեկն իր որդուն աշխարհիկ մեղքերից հեռու պահելու համար էդպես անմարդաբնակ կղզում է մեծացնում, հետո, երբ 17-ը լրանում է, տանում է քաղաք, որդին ինչ տեսնում է, հարցնում է, թե սա ի՞նչ է, երեք աղջիկ են օրորալով, բարեմասնություննները շորորալով անցնում… «Հայրիկ, էս ի՞նչ են»: «Հեչ, տերտերի սագերն են, որդիս»: Որ վերադառնում են տուն, հոր հարցին, թե քաղաքում ամենաշատը ի՞նչը հավանեցիր, տղան ասում է. «Էն տերտերի սագերից եմ ուզում»:)
Ինչ վերաբերում է հեքիաթի ժանրային առանձնահատկություններին, թե այս հեքիաթը, թե գնդլիկ բոքոնիկը լիովին տեղավորվում են, իմ համեստ կարծիքով, հրաշապատում հեքիաթի ձևաբանության մեջ: Եթե խոսքը վերաբերում էր հեքիաթի վերջում բարու պարտադիր հաղթանակին, խիստ վիճելի է, թե որն է բարին:)
Լավ թեմա է: Կուզենայի այդքան ակնհայտ չլիներ ենթատեքստը, ավելի քողարկված լիներ այլաբանություններով, գուցե մենք՝ ընթերցողները այդ դեպքում բոլորովին այլ բաներ գտնեինք դրա մեջ, թեկուզ հեղինակի կողմից չմտահղացված: Ի վերջո, տղամարդիկ կանանց են ընտրում, կանայք՝ տղամարդկան, լինում է և հակառակը, ոմանք Աստծուն են ընտրում, ուրիշները իրենց հույս են տալիս, թե ինչ-որ բան են ընտրել… Իսկ Դուք բոլորին չէ, որ հնարավորություն եք տվել իրենցն ընտրելու:)

Բարեկամ
27.09.2010, 09:56
Չգիտեմ, չհավատացի:

Մանրամասն նկարագրությունները գերակշռում էին հեքիաթի իմաստին, իսկ իմաստը մի տեսակ մնաց չթափանցած, չասված: Ստեղծագործության մեջ բացակայում էր “ինչու”-ի թփթփացող նյարդը:

Այսքան գրվածը փոխարինում էր մի նախադասության. Անգամ լավագույն դաստիարակությամբ, կրթությամբ ու ամեն տեսակի իմաստնությամբ տարիներ շարունակ մեծացրածն ու աշխարհ դուրս բերածն ընտրում է այն, ինչը բավարարելու է իր բնությունը` իր չբացահայտված ներքին փոթրիկը, իր մեղքի բաժինը, կրքերը` միշտ ու շարունակաբար բավարարում տենչող:
Մինչդեռ ավելի հետաքրքիր կլիներ ինչու-ն:

Խիստ դատելու համար հուսով եմ չես նեղանա:

Արևածագ
27.09.2010, 10:43
Մի անեկդոտ պիտի պատեմ, լսած էլ կարող է լինեք.
Մեկը գնում է վարսավիրանոց, նստում բազկաթոռին ու սկսում բողոքել.
- Ինչու՞ են ձեր աթոռներն այսքան կոշտ, մի ժամ ո՞նց կարելի է սրանց վրա նստել: Իսկ լուսամուտի վարագույրնե՞րը... Ինչու՞ եք այդքան մուգ ընտրել, դուրսն էլ չի երևում: Կարո՞ղ է հանկարծ ձեր մկրատներն էլ կարգին սրած չլինեն...
Էստեղ վարսավիրը չի դիմանում ու հարցնում է.
-Իսկ մեր իշխանության ներքին քաղաքականությունից գո՞հ եք...
-Չէ':
- Ձեր աշխատավարձից, հասարակական տրանսպորտի վիճակից, մուտքի հարևաններից...
-Չէ' ու չէ':
- Բա ինչու՞ հենց մեր վարսավիրանոցից սկսեցիք...

Ասելս այն է, որ անգամ Անդերսենի հեքիաթներն ու «Կարմիր գլխարկը» քննադատելու այնքա՜ն տեղ ունեն, ինչու՞ հենց իմ հեքիաթից սկսեցիք: :))
Մի անգամ Վոռլդն էր գրել, մի անգամ էլ ես կգրեմ. Շատ ներողություն, որ համահայկական հարցում չեմ արել, թե ո՞նց կազմակերպեմ իմ հեքիաթի սյուժեն: Ինչպես տեսնում եմ, հեքիաթում շատ բան կա նախանշված, որի հետ համաձայն չեք, այլ կերպ եք պատկերացնում:
Փառք աստծո՝ բոլորն էլ հնարավորություն ունեն հեքիաթ գրելու: Դուք էլ ձեր հեքիաթը գրեք՝ ձե'ր ճաշակին համապատասխան: Իսկ սա ես հե'նց այդպես եմ պատկերացրել, ու ոչինչ ավելին:
Հ.Գ Նույնիսկ իր որոշակի պարզունակությամբ, ես ձեզ խոստանում եմ, որ այս հեքիաթը չեք մոռանա: Ինչպես ես չեմ մոռացել Ցվետաևայի ինքնակենսագրությունից հինգ տարի առաջ կարդացած մի քանի տողը:;)

Բարեկամ
27.09.2010, 10:45

Արևածագ ջան, ինձ թվում էր այստեղ գրվածքներ դնում են կարծիքներ լսելու համար նաև, որոնք կարող են լինել նաև ոչ շատ դրական:

Ինչևէ: Պետք է երևի չմոռանալ, որ ստեղծագործողները զգայուն հոգիներ են…

ՆանՍ
27.09.2010, 10:53
Ապրես Արևածագ ջան, մի անգամ ասել եմ, էլի կասեմ` շատ հավանեցի հեքիաթդ, շարադրանքն էլ էնքան սահուն ու գեղեցիկ էր, որ աչքերս տողերի վրայով թռչում էին, որ արագ հասնեին վերջին, որը շատ պարզ հանգուցալուծում էր ու միևնույն պահին`իմաստուն,քանի որ յուրաքանչյուր հեքիաթում էլ տրվում է ներկայի իրականության պատկեր:), բայց քո հեքիաթում ոչ միայն անցյալ ու ներկա էր այլ` նաև ապագա: Այսինքն` տղամարդկային գիտակցությունը միշտ էլ առաջինը կնոջնա ընտրելու, հետո մնացածը.... Էլի գրիր հեքիաթ, կոնկրետ ես, շաաաաաատ եմ սիրում հեքիաթներ ու անհամբեր կսպասեմ քո գրածներին, որ հաճույքով էլի կարդամ;)

einnA
27.09.2010, 10:56
Ասելս այն է, որ անգամ Անդերսենի հեքիաթներն ու «Կարմիր գլխարկը» քննադատելու այնքա՜ն տեղ ունեն, ինչու՞ հենց իմ հեքիաթից սկսեցիք: :))
Մի անգամ Վոռլդն էր գրել, մի անգամ էլ ես կգրեմ. Շատ ներողություն, որ համահայկական հարցում չեմ արել, թե ո՞նց կազմակերպեմ իմ հեքիաթի սյուժեն: Ինչպես տեսնում եմ, հեքիաթում շատ բան կա նախանշված, որի հետ համաձայն չեք, այլ կերպ եք պատկերացնում:
Փառք աստծո՝ բոլորն էլ հնարավորություն ունեն հեքիաթ գրելու: Դուք էլ ձեր հեքիաթը գրեք՝ ձե'ր ճաշակին համապատասխան: Իսկ սա ես հե'նց այդպես եմ պատկերացրել, ու ոչինչ ավելին:
Հ.Գ Նույնիսկ իր որոշակի պարզունակությամբ, ես ձեզ խոստանում եմ, որ այս հեքիաթը չեք մոռանա: Ինչպես ես չեմ մոռացել Ցվետաևայի ինքնակենսագրությունից հինգ տարի առաջ կարդացած մի քանի տողը:;)

Արևածագ ջան հաստատ չեմ մոռանա)) երեկ երազումս դևեր եմ տեսել, դե պատկերացրու ինչքան եմ վերլուծել ;) - ազնիվ խոսք եմ ասում :kiss

Շինարար
27.09.2010, 12:06
Հարգելի Արևածագ, քննադատությունն իմ նման սրտին մոտ ընդունող մարդ չկա երևի, համենայն դեպս ես չեմ պատկերացնում:oy Ուղղակի կարդացա, չդիմացա կարծիք ասելու, սիրում եմ, երբ կարդում եմ, գլուխ եմ ջարդում հասկանալու ու էդպես էլ չեմ հասկանւմ կամ սխալ եմ հասկանում, էդքան բան: Ուզում էի, որ այդպես լինի… իսկ ու՞մ է պետք էն գրվածքը, որ կարդալիս չի դրդում մեր ձևով այն պատկերացնել, Դուք կարողացել եք զոռ տալ ընթերցողի երևակայությանը ու մի բան էլ դժգոհու՞մ եք:8

Արևածագ
27.09.2010, 14:23

Քննադատությունից բնավ չեմ վիրավորվում, անտարբերությունն ավելի վիրավորական է: Իսկ եթե այս հեքիաթից ոչինչ չես հասկացել կամ քո կարծիքով սխալ ես հասկացել, դժբախտություն չի: Մի քիչ համաձայն չեմ սյուժեի մասին արված դիտողություններին: Բայց հաջորդ անգամ հեքիաթ գրելիս դրանք բոլորն էլ նկատի կունենամ::)