Դիտել ողջ տարբերակը : 19 ամյա անկախ Հայաստան. ձեռքբերումներ և բացթողումներ
yerevanci
20.09.2010, 17:52
Բոլորիս շնորհավորում եմ մեր հանրապետության անկախության տոնի առիթով, այս 19 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնց հետ զուգահեռ մենք ուրախացել կամ տխրել ենք մեր երկրի համար, ի՞նչ կհիշեք այս տարիների պատմությունից
yerevanci
20.09.2010, 18:19
http://www.youtube.com/watch?v=maDLGyFtdM4&feature=related
Ծննդյան տոնը շուտ շնորհավորելը բեխեր բան ա :))
Բոլորիս շնորհավորում եմ մեր հանրապետության անկախության տոնի առիթով, այս 19 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնց հետ զուգահեռ մենք ուրախացել կամ տխրել ենք մեր երկրի համար, ի՞նչ կհիշեք այս տարիների պատմությունից
Ամենից շատ կհիշվի, կամ, այսպես ասենք, ամենից ուշ կմոռացվի մեր հաղթանակը Արցախյան պատերազմում :)
Ամենից շատ կհիշվի, կամ, այսպես ասենք, ամենից ուշ կմոռացվի մեր հաղթանակը Արցախյան պատերազմում :)
Ասում էի, չէ՞, շուտ շնորհավորելը բեխեր բան ա :))
Բոլորիս շնորհավորում եմ մեր հանրապետության անկախության տոնի առիթով, այս 19 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնց հետ զուգահեռ մենք ուրախացել կամ տխրել ենք մեր երկրի համար, ի՞նչ կհիշեք այս տարիների պատմությունից
խի մենք անկախ ենք՞ :D
yerevanci
20.09.2010, 21:56
խի մենք անկախ ենք՞ :D
թեման սրա համար չի նախատեսված, այդպիսի ուղղվածությամբ թեմաներ կան
Անկախությունը ինքնին մեծագույն ձեռքբերում ա, ձեռքբերում ա, որ մեր գուցե չորս հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը ազգ ա դառնում, դառնալու ա, համոզված եմ:)
Կորուստ ա, որ ամենաարագ կազմավորվող քաղաքներից մեկը՝ իմ քաղաքը նույն արագությամբ գյուղի ա վերածվում: Գուցե հանուն անկախության արժեր այդ կորուստը, բայց ես ուզում եմ քաղաքում ապրել ու այնտեղ, որտեղ ապրում եմ:
Կորուստ ա, որ ասում ենք՝ ղարաբաղցի: Այսինքն, միշտ էլ ասել ենք, բայց հիմա մի այլ երանգով ենք ասում: Էս մեկը նունիսկ հանուն անկախության էլ չարժեր: Իսկ էն մնացածը էնքան ասվել ա ու ես էլ իմ գրառումից սկսեցի ձանձրանալ, որ չեմ ուզում էլ շարունակել:
Ambrosine
20.09.2010, 23:05
Շնորհավոր :love
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ :victory:
Ես հպարտ եմ իմ ամբողջ գիտակցությամբ ու էությամբ, որ քո զավակն եմ:Մենք դեռ երկար ենք կերտելու ու կոփելու քո ազատությունն ու անկախությունը:
ՍԻՐՈՒՄ ԵՄ...
Շնորհավո'ր տոնդ, ի'մ Հայաստան....:bux::bux::bux: Հայե~~ր, շնորհավո~~ր...մեր տոնն է այսօր:yahoo:yahoo:yahoo, մեր անկախության..
Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի.....:bux::bux::bux:
Հ.Գ. երբ փոքր էինք, դպրոցական, այս օրն անպայման շարադրություն էինք գրում անկախության թեմայով..մեջս տպավորվել է, որ պիտի գրեիքն << Իմ Հայաստանը 5 տարեկան է>> խորագրով..մտածում էի, այդ ոնց է պատահել, որ ես իմ հազարամյա Հայաստանից հանկարծ մեծ եմ:think:esim:esim ու մեկա չէի հասկանում..:oy
Շնորհավորում եմ բոլորիս :bux:
Կա մի բարձրիկ Հայաստան
Մի գեղեցիկ բուրաստան,
Սեգ-սեգ սարեր նա ունի,
Պաղ-պաղ ջրեր հայրենի
Հիշու՞մ եք :) Գուցե մի քիչ սխալ եմ հիշում, բայց լավն ա չէ՞ :) Մանկապարտեզից եմ հիշում ու էդ Հայաստանն եմ ուզում թե իմ, թե ապագա սերնդի համար :)
Այ հիմա կշնորհավորեմ :) Ծնունդդ շնորհավոր, Հայաստան ջան: Անկախ ամեն ինչից՝ ես քեզ սիրում եմ :love
Շնորհավոր, նրանց ովքեր անկախ են.. :hands
Անկախության հռչակումը մեկ օր է, բայց այն կերտվում է տարիների ընթացքում: Տա՛ Աստված, որ արժանի լինենք այդ անգնահատելի արժեքին՝ Անկախությանը:
Ոմանք կարծում են, թե ապագան կարելի է կերտել մեկ վայրկյանում, որ կարելի է ազատ ու երջանիկ հայրենիք ստեղծել մեկ վայրկյանում, որ կարելի է կախարդական փայտիկը թափ տալ ու վերջ, ուրեմն արդեն բոլոր խնդիրները լուծվել են: Իսկ եթե էդ մի վայրկյանում չի փոխվել, ապա երազանքն ու նպատակը սին էին:
Չէ: Էդպես չի:
Անկախ ու ազատ հայրենիքի տեսլականին հասնելը երկար, քարքարոտ, բարդ, բայց պատվաբեր ու հիասքանչ ճանապարհ է: Ու փառք բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհն ընտրել են այդ գիտակցումով, ովքեր այդ ճանապարհը գնում են այդ գիտակցումով ու ովքեր հասնելու են այդ ճանապարհի վերջին: Կեցցե՛ն մեր ծնողները, մեր ծնողների սերունդը, որ մեր համար դրեցին այդ ճանապարհի հիմքը, ազատ ու անկախ երկիր, հայրենիք կերտելու հիմքը, դրեցին դա առանց տրտնջալու, հաղթահարելով բոլոր դժվարությունները: Ու թող որ մենք այնքան կամք, պատիվ, համբերություն, նպատակասլացություն ունենանք, որ մեր ծնողների սկսած գործը կիսատ չթողնենք, հասցնենք հաղթական ավարտին ու մեր զավակներին տանք ավելի լավը, որը նրանք կարող ենք զարգացնել:
Շնորհավորում եմ բոլորին, ովքեր գիտակցում են անկախության խորհուրդը, և ովքեր, դժվարությունների ու բացթողումների պատճառով դա չեն գիտակցում: Շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին: ՇՆորհավոր այս հրաշալի օրվա կապակցությամբ:
Երբ նոր էինք անկախացել, ես վախով սպասում էի երբ ենք 5 տարեկան դառնալու, վախենում էի Առաջին հանրապետության ճակատագրին արժանանանք, ու մտածում էի որ եթե անցնի էտ ժամկետը էլ ոչ մի վտանգ մեզ չի սպառնում:)), ինչ եմ ուզում ասեմ, հիմա չնայած մեծացել եմ, էլի համոզված եմ ու կարծում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը ինքնիշխան ու անկախ կլինի նաև հեռավոր ապագայում, շնորհավորում եմ բոլորին ու երազում եմ , որ ցանկացած հայ մարդու համար էս օրը իրոք մեծ տոն լինի, ցավոք սրտի այսօր տենց չի:
Նաիրուհի
21.09.2010, 02:38
Չար բաներ
Գացէք ըսէք չար բաներուն, որ չըլլան
Որ չըլլա թէ պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն
Համն ու հոտը խաթարելու չհասնին
Չար բաներուն բարև ըսէք մեր կողմէն
Ըսէք գիտենք թէ անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսէք գիտենք թէ կրնան
Օր ցերեկով մութ գիշերով յանկարծակի գալ մեզի
Բայց դուք ըսէք չար բաներուն, որ չըլլան
Որ չըլլա թէ պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն
Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սէր ու սիրով
-Մերթ կենսուրախ-շաղ ու շողով
-Մերթ յուսաբեկ-ահ ու դողով-
Շիւղ շիւղի
Շիներ ենք մենք մեր աշխարհը լոյս օրերու հիւրընկալ-
-Պզտիկ աշխարհ մը որ հազիւ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կեանքն ու մեր անդորրը ջերմիկ-
Այս բոլորը գացէք ըսէք չար բաներուն- և ըսէք
Որ չըլլայ թէ պատահին-
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիկէն
Համն ու հոտը խաթարելու չհասնին...
Զահրատ :love
Շնորհավորում եմ իմ երկրի, իմ Հայրենիքի կոնկրետ արտացոլումը հանդիսացող պետության Անկախության տարեդարձը: Մեր պապերը ու հայրերը շատ են տանջվել ու տենչացել այս Անկախությունը, որը մենք հիմա ունենք, որը մեզ համար հիմա դարձել է սովորական: Թող իմ Հայաստանի անկախությունը հավերժ լինի, թող իմ պետությունը ուժեղ լինի, թող իմ ժողովուրդը հպարտ լինի իր պետությամբ::)
Շնորհավոր տոնդ Հայաստանի Հանրապետություն, դու լինես հավետ !:viannen_13:
:bux::bux::bux:
E-la Via
21.09.2010, 09:51
Շնորհավորում եմ Հայաստան տոնդ :)…
Հայաստանը ես եմ, դու, նա, մենք բոլորս: Եկենք այսօր էդ շնորհավորանքների հետ մեկտեղ նաև հավատով լցվենք, որ եկող օրը ավելին է լինելու մեր երկրի համար, որ այսօր անելու ենք էլ ավելին ու եղած օրերից էլ ճիշտ դասեր ենք քաղելու:
Եվս մեկ անգամ շնորհավոր մեր բոլորի տոնը:
romanista
21.09.2010, 09:54
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի անկախության 19-րդ տարելիցի կապակցությամբ... հուսանք արդեն հասունացած Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու...
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի անկախության 19-րդ տարելիցի կապակցությամբ... հուսանք արդեն հասունացած Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու...
իսկ գուցե ուղղենք ՏԱՐԵԴԱՐՁ?? ;)
հ.գ. եթե չեմ սխալվում տարելիցը տխուր դեպքերին են ասում..:think
Շնորհավորում եմ բոլորիս: :) Թող որ տարին տարու վրա այս օրը իրոք տոնի վերածվի ու իրոք համահայկական միաբանման օր դառնա՝ անկախ մտածողությունից և գտնվելու վայրից:bux:
Ambrosine
21.09.2010, 12:18
Ժող, էսօր զարթնել եմ հեռախոսի զանգից. անկախության օրն էին շնորհավորում :roll Բա որ ասում եմ՝ ամեն ինչ լավ ա լինելու՞ ;)
Sagittarius
21.09.2010, 14:26
Շնորհավոր տոնդ Հայաստան, իմ միակ Հայաստան:hands Մեռնեմ քո էն երեսուն հազար քառակուսի կիլոմետրին:hands