PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղաների կողմից աղջկան հասցվող վիրավորանքներ

sona89
20.09.2010, 00:16
ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Yellow Raven
20.09.2010, 00:18
Դրական:)

Lord
20.09.2010, 01:07
ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Իհարկէ շատ վատ, ընդհանրապես կապ չունի ինչ պատճառով է տղան աղջկան կոպտում, սխալ է, չնայած:oy...

Ambrosine
20.09.2010, 01:20
Դրական:)

Էդ դեպքում բողոքելու տեղ չունեք, երբ աղջիկն է կենդանական ու այլ ծագման բառերով ձեզ ճանապարհում :)

Lord
20.09.2010, 01:23
Էդ դեպքում բողոքելու տեղ չունեք, երբ աղջիկն է կենդանական ու այլ ծագման բառերով ձեզ ճանապարհում :)

իսկ քո կարծիքո դա ճիշտ է

Ambrosine
20.09.2010, 01:27
իսկ քո կարծիքո դա ճիշտ է
Վիրավորելը ոչ մի դեպքում ինձ համար ճիշտ չի: Բայց քրիստոնեական՝ «մյուս այտդ էլ շրջիր»-ը, ինձ համար չէ:

Հայկօ
20.09.2010, 01:34
ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Քանի դեռ քացով մեջքին չի խփում՝ նորմալ ա :8: Տանել չեմ կարողանում, երբ տղան քացով խփում ա աղջկա մեջքին: Քացով, մեկ էլ դանակով:

---------- Ավելացվել է՝ 02:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------

[կոմունիստական] Տղանե՛ր, երբեք դանակով մի՛ խփեք ձեզ համակրող աղջիկներին, դա անքաղաքավարություն է:

Lord
20.09.2010, 01:34
Վիրավորելը ոչ մի դեպքում ինձ համար ճիշտ չի: Բայց քրիստոնեական՝ «մյուս այտդ էլ շրջիր»-ը, ինձ համար չէ:

Էս վերջերս նման մի դեպքի ականատես եղել եմ, մի քանի տղա Հյուսիսային պողոտայում, 3 հատ աղջկա չգիտեմ ինչ էին ասել, և նրանք էլ ընենց պատասխան տվեցին:o(հայհոյանքներով շաատ հարուստ բառապաշար ունեին), որ անգամ ես ամաչեցի, և քո դու մտածում ես երբ ինչ որ մեկը քեզ նման ձևովա վերաբերվում պետք է նրա մակարդակին հասնել և նույնպիսի պատասխան տալ:think

Katka
20.09.2010, 01:36
ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Քոռանամ ես: Հլա մի պատմիր:

Ungrateful
20.09.2010, 01:38
[կոմունիստական] [/I]Տղանե՛ր, երբեք դանակով մի՛ խփեք ձեզ համակրող աղջիկներին

... Եթե այդ դանակի կտրող մասը գերազանցում է 4 մատի երկարությունը:

Հայկօ
20.09.2010, 01:40
... Եթե այդ դանակի կտրող մասը գերազանցում է 4 մատի երկարությունը:

Բայց կարծեմ՝ որոշ դեպքերում քրեական օրենսգիրքը թույլատրում ա դանակով ոտից խփել համակրող աղջիկներին :8: Եթե չեմ սխալվում, էլի: Ինչ-որ առանձնակի դաժանությամբ դիտավորյալ համակրելու հոդվածի տակ ա գնում, ինքնապաշտպանության ենթակետով:

*e}|{uka*
20.09.2010, 01:41
Քոռանամ ես: Հլա մի պատմիր:

Երևի իրա ընկերուհու կամ հեռու-մոտիկ բարեկամներից մեկի մասին ա, Կած: :secret

Katka
20.09.2010, 01:46
Երևի իրա ընկերուհու կամ հեռու-մոտիկ բարեկամներից մեկի մասին ա, Կած: :secret

Էդ կապակցությամբ, Իդ, արի ասենք՝

Սոնա ջան, ում որ երիտասարդը վիրավորել է, դա սխալ է: Բայց մի հատ աղջկական գաղտնիք՝ աղջիկը թույլ չտա, տղան չի վիրավորի: Իսկ եթե վիրավորում է՝ անկախ աղջկա վարքից, ուրեմն անասուն է:

Ungrateful
20.09.2010, 01:49
Բայց կարծեմ՝ որոշ դեպքերում քրեական օրենսգիրքը թույլատրում ա դանակով ոտից խփել համակրող աղջիկներին :8: Եթե չեմ սխալվում, էլի: Ինչ-որ առանձնակի դաժանությամբ դիտավորյալ համակրելու հոդվածի տակ ա գնում, ինքնապաշտպանության ենթակետով:

Չէ աբեր, ինքնապաշտպանության ենթակետով գնում ա միայն այն ժամանակ, երբ դատաբժշկական դիահերձման անդյունքում մահացածի օրգանիզմում հայտնաբերվում են սիրահարվածության նշաններ:

Ambrosine
20.09.2010, 01:49
Էս վերջերս նման մի դեպքի ականատես եղել եմ, մի քանի տղա Հյուսիսային պողոտայում, 3 հատ աղջկա չգիտեմ ինչ էին ասել, և նրանք էլ ընենց պատասխան տվեցին:o(հայհոյանքներով շաատ հարուստ բառապաշար ունեին), որ անգամ ես ամաչեցի, և քո դու մտածում ես երբ ինչ որ մեկը քեզ նման ձևովա վերաբերվում պետք է նրա մակարդակին հասնել և նույնպիսի պատասխան տալ:think
Ճիշտն ասած՝ դեռ ոչ ոք ինձ չի վիրավորել, որ ես էլ իրեն պատասխանեմ: Նման դեպք իրական կյանքում ես չեմ հիշում: Ժարգոնից էլ ահավոր հեռու եմ: Եթե վիրավորեմ, պիտի իրենց համեմատեմ որոշ «հանճարեղ» մարդկանց հետ կամ իրենց ուղեղի դիագնոզը տամ: 2 դեպք ակումբում եմ մենակ հիշում, որ ինձ արդեն հունից հանում էին: Բայց էլի ինձ տիրապետեցի: Դե խղճալ կարելի է էն մարդկանց, որ էկրանի այն կողմից իրենց առյուծ են զգում ու երևակայում, որ ահավոր մեծ խելքի տեր են:

Հայկօ
20.09.2010, 01:54
Չէ աբեր, ինքնապաշտպանության ենթակետով գնում ա միայն այն ժամանակ, երբ դատաբժշկական դիահերձման անդյունքում մահացածի օրգանիզմում հայտնաբերվում են սիրահարվածության նշաններ:

Հա, զոհի՝ ապօրինի մարտական սիրահարվածություն կրելու փաստը կարող ա ծանրացուցիչ հանգամանք համարվել: Էդ դեպքում մեղադրյալին հենց նիստերի դահլիճից էլ բաց են թողնում:

Ungrateful
20.09.2010, 02:03
Հա, զոհի՝ ապօրինի մարտական սիրահարվածություն կրելու փաստը կարող ա ծանրացուցիչ հանգամանք համարվել: Էդ դեպքում մեղադրյալին հենց նիստերի դահլիճից էլ բաց են թողնում:

Գեղի հերոսի կոչում է շնորհվում այն երիտասարդներին, որոնք բացահայտում և վիրավորում են ապօրինի սիրահարվածություն ներկրող, օգտագործող և մեծ ու փորք չափաբաժիններով իրացնող աղջիկների:

Հայկօ
20.09.2010, 02:14

Էդ գործերով ԱԱԾ-ի կազմակերպված սիրահարվածության դեմ պայքարի վարչությունն ա զբաղվում, չէ՞: Էս վերջերս էլ ցույց տվեցին 02-ով. առգրավվել ու այրվել էր քսաներկու կիլոգրամ «Ծիծիկ» մակնիշի սիրահարվածություն: Ասում են՝ Իրանից են բերում:

Ungrateful
20.09.2010, 02:25

Կարա տենց բան լինի աբեր, ձև ա: Ամառային ամիսներին, հայաստան շատ ա դրանից մտնում, ասում են, էս տարի Վրաստանի սահմանով ա շատ ներկրվել: Սահմանի վրա ձեռբակալվածները աղջիկները, մինչև հիմա ժխտում են իրենց մեղավորությունը, սկզբից պատճառաբանելով, որ գնացել են հանգստանալու... Իսկ երբ էքսպերտիզայի արդյունքում պարզվեց, որ իրենց վրա չկա արևահարության ոչ մի նշույլ` աղջիկները ասացին ճշմարտութոյունը, որ գնացել էին մեքենա բերելու, իսկ սիրահարվածությունն եղել ա բագաժնիկի «օբիվկայի» տակ ու նրանք դա չեն նկատել:

*e}|{uka*
20.09.2010, 02:31
Կարա տենց բան լինի աբեր, ձև ա: Ամառային ամիսներին, հայաստան շատ ա դրանից մտնում, ասում են, էս տարի Վրաստանի սահմանով ա շատ ներկրվել: Ձեռբակալվածները մինչև հիմա ժխտում են իրենց մեղավորությունը, պատճառաբանելով, որ գնացել էին մեքենա բերելու, իսկ սիրահարվածությունն եղել ա բագաժնիկի «օբիվկայի» տակ ու նրանք դա չեն նկատել:
Էս տարի՞: Արս, էտ ե՞րբ ա էղել: :o :o :D

Ungrateful
20.09.2010, 02:37
Էս տարի՞: Արս, էտ ե՞րբ ա էղել: :o :o :D

Օգոստոսի սկզբից մինչև սեպտեմբերի կեսը, երբ վրացական սիրո-բառոնների դաշտերում աճող սիրահարվածության պլանտացիաները հասնում են ու բերքահավաքի ենթակա են դառնում :secret:

AniwaR
20.09.2010, 03:12
Երևում է՝ սիրելի ակումբցիները հարցն էդքան էլ լուրջ չեն ընդունել:

ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Բնականաբար խիստ բացասական: Եթե նման տհաճ միջադեպ է պատահել ինչ-որ մի աղջկա հետ, խորհուրդ կտամ ընդհանրապես սրտին մոտ չընդունել: Պա՜հ: Կարող եմ նույնիսկ համապատասխան տրամադրություն ստեղծող երաժշտություն (http://www.youtube.com/watch?v=rWk5wr1p3mk) առաջարկել: Մեկ էլ... Ոնց ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Ըստ երևույթին դա ազդանշան էր, որ սիրահարվածության օբյեկտն էդքան էլ հաջող չէր ընտրված::pardon

Արևածագ
20.09.2010, 08:54
Եթե աղջիկը վիրավորանք է ստանում, պատճառները պիտի իր մեջ փնտրի: Նշանակում է, կամ իր սիրահարվածության «օբյեկտին» է սխալ ընտրել, կամ էլ այն միջոցները, որով ցանկանում է այդ «օբյեկտին» նվաճել:
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած աղջիկ ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած տղա խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը:;)

Shah
20.09.2010, 09:46
ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին,երբ տղան, փորձելով "ազատվել" իրեն համակրող աղջկանից,սկսում է կոպիտ և վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ,,,

Եթե աղջիկը վիրավորանք է ստանում, պատճառները պիտի իր մեջ փնտրի: Նշանակում է, կամ իր սիրահարվածության «օբյեկտին» է սխալ ընտրել, կամ էլ այն միջոցները, որով ցանկանում է այդ «օբյեկտին» նվաճել:
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած աղջիկ ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած տղա խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը:;)
Բայց մեկ-մեկ հազվագյուտ ապուշներ էլ են հանդիպում տղաներից ու 18-19 տարեկան աղջիկը չի կարողանում ղեկավարել ու առողջ նայել/դատել իր ու իր "ընկերոջ" հարաբերությունները` չհասկանալով, որ դա ընդամենը սիրահարվածություն ա եղել ու վեր ա ածվել ստրկության... Ամեն դեպքում մեղավոր ա էնքանով, որ թույլ ա տվել իրեն էդքան մոտենան:

Նաիրուհի
20.09.2010, 09:49
Եթե աղջիկը վիրավորանք է ստանում, պատճառները պիտի իր մեջ փնտրի: Նշանակում է, կամ իր սիրահարվածության «օբյեկտին» է սխալ ընտրել, կամ էլ այն միջոցները, որով ցանկանում է այդ «օբյեկտին» նվաճել:
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած աղջիկ ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած տղա խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը:;)
Յա՜, բա մի ասեք՝ էդ ո՞նց են անում :o :oy
Հ. Գ. Լուրջ եմ հարցնում :)

Ariadna
20.09.2010, 11:23
Բայց մի հատ հարցը ուշադիր կարդացեք էլի՝ երբ տղան, փորձելով ազատվել իրեն համակրող աղջկանից.... Ուրեմն էդ աղջիկը ինչքան ա էդ տղային զոռով տիզի պես կպել, որ տղան էլ չի դիմացել, ու վիրավորել ա։ Ասենք եթե հարցը լիներ՝ երբ տղան վիրավորում է իր սիրելի ընկերուհուն կոպիտ բառերով...., դա կարելի էր քննարկել, բայց էս դեպքում, ըստ իս աղջիկն է մեղավոր։ Հա, ճիշտ է, կարելի է ավելի քաղաքակիրթ ձևով ազատվել տիզ աղջիկներից, բայց դե, ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս, կարող է քաղաքակիրթը էդ աղջկա դեպքում չի աշխատել :)

Արևածագ
20.09.2010, 11:52
Յա՜, բա մի ասեք՝ էդ ո՞նց են անում :o :oy
Հ. Գ. Լուրջ եմ հարցնում :)

Եթե ակումբը հնարավորություն տար այնպիսի թեմաներ ստեղծել, որտեղ արգելվեր տղաների մուտքը, մանրամասն կպատմեի և օրինակներով ցույց կտայի:;) Քանի որ այդ հնարավորությունը չկա, ստիպված եմ ընդհանուր խորհուրդներ տալ. Շատ կարդացե'ք, նաև հանրամատչելի հոգեբանություն:
Անդրե Մորուա «Նամակներ անծանոթուհուն», «Բաց նամակ երիտասարդներին՝ ապրելու գիտության մասին», Վիլյամ Թեքքերելի . «Սնափառության տոնավաճառ», Դեյլ Կարնեգիի մասին էլ ավելորդ եմ համարում գրելը::)

Հայկօ
20.09.2010, 23:25
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած աղջիկ ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած տղա խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը:;)

Արևածագ ջան, էս շատ գայթակղիչ ու հուսադրող հայտարարությունդ անխուսափելիորեն բախվում ա «բարենպաստ հանգամանքների դեպքում» արտահայտությանն ու քարուքանդ լինում :): Աղջկեք, հանգիստ, տենց բան չկա՜... :D

Արևածագ
20.09.2010, 23:38

Ուզում ես ասել, որ «բարենպաստ հանգամանքներ » չե՞ն լինում::) Նշածս գրականության մեջ նույնիսկ քայլ առ քայլ նկարագրված է՝ ինչպե՞ս դասավորել հանգամանքներն ու դրանք լավագույնս օգտագործել:;) Աղջիկնե'ր, չհուսահատվե'ք...

Ambrosine
20.09.2010, 23:45

Արևածագ ջան, թող տղաները հուսահատվեն: Իրենց համար աղջիկներին նվաճելու քայլերը չկան գրված, որովհետև դրանք անվերծանելի են ;) Իսկ աղջիկները անգամ այդ գրքերի կարիքը չունեն, որովհետև տղաները չափից դուրս պարզունակ են :))

Հայկօ
20.09.2010, 23:53

Հը-ըն: Ուզում եմ ասել, որ բարենպաստ հանգամանքները շատ լավ բաներ են. համապատասխան բարենպաստ հանգամանքների դեպքում ես կարող եմ վաղը դառնալ Հռոմի պապ կամ Մոնակոյի արքայազն, օրինակ: Իսկ հանգամանքներ դասավորելը... Եթե աղջիկը պիտի էնքան շատ ձգտի ինչ-որ մի տղայի, որ պատրաստ լինի «չանթելուց» հետո էլ նույն հաջողությամբ ու համառությամբ դասավորել հանգամանքները (հանգամանքներ ասելով՝ հասկանում եմ այն երևույթների ամբողջությունը, որոնց շնորհիվ աղջիկը դուր է գալիս տղային), ապա՝ խնդրեմ, խնդիր չկա: Հակառակ դեպքում՝ սկածեռծյու դառոգ :)):

Արևածագ ջան, թող տղաները հուսահատվեն: Իրենց համար աղջիկներին նվաճելու քայլերը չկան գրված, որովհետև դրանք անվերծանելի են ;) Իսկ աղջիկները անգամ այդ գրքերի կարիքը չունեն, որովհետև տղաները չափից դուրս պարզունակ են :))

Աստղո ջան, ասում են՝ սատանայի ամենամեծ խորամանկությունը եղել է մարդկանց համոզելը, որ ինքը գոյություն չունի ;):

Ambrosine
20.09.2010, 23:56
Աստղո ջան, ասում են՝ սատանայի ամենամեծ խորամանկությունը եղել է մարդկանց համոզելը, որ ինքը գոյություն չունի ;):
Հա, էլի, Հայկ ջան: Դրա համար էլ բոլոր տղաները կարծում են, թե իրենց ուզածով է լինում ամեն ինչ :)

Հայկօ
21.09.2010, 01:36
Աստղո ջան, ասում են՝ սատանայի ամենամեծ խորամանկությունը եղել է մարդկանց համոզելը, որ ինքը գոյություն չունի ;):

Դրա համար էլ բոլոր աղջիկները կարծում են, թե բոլոր տղաները կարծում են, թե իրենց ուզածով է լինում ամեն ինչ :pardon:

Երվանդ
21.09.2010, 01:49
Աղջիկները դե տղերքից ավելի ջոգող են, էտ փաստ ա, բայց դե նենց էլ չի էլի որ ցանկացած աղջիկ իրա ուզած տղուն կարա սիրահարվցնի, նու կարողա մի քանի աղջիկ օժտված լինեն էտ շնորոհով, բայց որ ցանկացածը ցանկացածին, դա անհնար պյան ա:

---------- Ավելացվել է՝ 02:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:47 ----------

Հա, էլի, Հայկ ջան: Դրա համար էլ բոլոր տղաները կարծում են, թե իրենց ուզածով է լինում ամեն ինչ :)
Բոլոր բառը պետք չի շեշտել Աստղուլյա, եթե ուզում ես վեճում չկրվել:P

davidus
22.09.2010, 10:51
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած աղջիկ ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած տղա խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը:;)

Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած տղա ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած աղջիկ խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը ու մի ֆուտբոլի թիմի չափ էլ երեխաներ ունենա: ;)

Արևածագ
22.09.2010, 11:11
Բարենպաստ հանգամանքների դեպքում ցանկացած տղա ոչ միայն կարող է այնպես անել, որ ցանկացած աղջիկ խելակորույս սիրահարվի իրեն, այլև ամուսնանա հետը ու մի ֆուտբոլի թիմի չափ էլ երեխաներ ունենա: ;)

Ստիպված եմ խոստովանել, որ տղաների հնարավորություններն այս դեպքում աղջիկների հնարավորություններին նույնիսկ գերազանցում են::ok

VisTolog
22.09.2010, 12:28
Ո՞նց կարելիա վիրավորելով «յան տալու» փորձ չանել մի աղջկանից, ով քեզ չի հետաքրքրում, բայց ինքը ամեն օր, կես ժամը մեկ զանգումա.
- ու՞ր ես, ու՞մ հետ ես, ի՞նչ ես անում, կարա՞նք հանդիպենք, ե՞րբ կազատվես, հետո ի՞նչ ես անելու, ու՞մ հետ ես լինելու, ինչքա՞ն ես լինելու, որտե՞ղ ես լինելու, վաղն ի՞նչ ես անում, վաղը կարա՞նք հանդիպենք (ու էդ հարցը տալիսա էն բանից հետո, երբ տղան արդեն 100 անգամ ասելա, որ հարմար չի: Դե եթե ասումա հարմար չի, ուրեմն՝ էլի գնումա հարցերը - ու՞ր ես լինելու, ու՞մ հետ ես լինելու, ի՞նչ ես անելու, կարա՞նք հանդիպենք, ե՞րբ կազատվես, հետո ի՞նչ ես անելու, ինչքա՞ն ես լինելու, որտե՞ղ ես լինելու)…:{

Ամեն դեպքում տղեն մեղավոր կլինի, եթե սենց աղջկա հետ ընկերություն անի:

Աբելյան
22.09.2010, 20:42

Ասա ես կանեմ::P