PDA

Դիտել ողջ տարբերակը : Կնոջ և տղամարդու սիրո հոգեբանություն

Cassiopeia
06.02.2007, 00:08
Կարծում եմ, բոլորն էլ նկատել են, որ սերը երկու սեռերի մոտ տարբեր ձև է դրսևորվում… Կցանկանայի այս թեմայում զրուցեինք այն մասին, թե ինչու և ինչով է տարբերվում սիրո հոգեբանությունը կանանց և տղամարդկանց մոտ… Ինչպես է արտահայտվում և դրսևորվում սերը տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ …

Idealistka
06.02.2007, 00:48
Ինձ թվում է, որ սեռերի միջեւ սիրո արտահայտման տարբերություններն աննշան են, որովհետեւ այստեղ կարեւոր գործոնը ոչ թե սեռն է, այլ մարդկային խառնվածքը: Դե իհարկե, եթե ավելի կոնկրետացնենք ու դիտարկենք Հայաստանի մաշտաբով, կտեսնենք, որ աղջիկները մեզ մոտ փորձում են հնարավորինս չափ սառնարյուն երեւալ/իմ կարծիքով, շատ իզուր/ ու ավելի քիչ դրսեւորել սեփական զգացմունքը, բայց դե ոնց որ ասում են кота в мешке не утаишь:
Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է ցույց տալ զգացնունքները ու բաց լինել:) :

Philosopher
06.02.2007, 09:21
Կարծում եմ, բոլորն էլ նկատել են, որ սերը երկու սեռերի մոտ տարբեր ձև է դրսևորվում… Կցանկանայի այս թեմայում զրուցեինք այն մասին, թե ինչու և ինչով է տարբերվում սիրո հոգեբանությունը կանանց և տղամարդկանց մոտ… Ինչպես է արտահայտվում և դրսևորվում սերը տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ …
Ւրականում սա շատ բարդ հարց է: Եթե մենք կարողանանք լիակատար պատասխան տալ այդ հարցին, ապա մենք պատասխան տված կլինենք տիեզերակառույցի ներքին կառուցվածքի հարցին: Իրականում կնոջ և տղամարդու մոտ սերը ունի միանգամայն տարբեր ակունքներ և դրսևորվում է միանգամայն տարբեր ձևերով: Կնոջ մոտ սերը նրա ինտիուտիվ գոյության վերափաստարկումն է, նրա ներքին գեղեցկության և կենսաստեղծման բնազդի պոտենցման, առարկայացման հնարավորությունը, տղամարդու մոտ սերը սեփական անհատականության կայացման և նրան իշխող դիրք տալու փորձն է: Կինը սիրում է, որպեսզի ձուլվի, տղամարդը սիրում է, որպեսզի կայանա: Կինը չունի կայացման խնդիր, իսկ տղամարդու համար այդ խնդիրը գոյաբանական է: Մի խոսքով, կնոջ և տղամարդու կեցության ձևերը միանգամայն տարբեր են, նրանց հոգեկան աշխարհի հիմքերը գտնվում են տարբեր մակարադակներում` կնոջը` ինտուիտիվ, տղամարդունը` անհատական-գիտակցական, և այս շերտերը կարող են հանդիպել միայն իրական սիրո մեջ, որտեղ, միևնույնն է, կինը փնտրելու այն, ինչ անհրաժեշտ է իրեն, իսկ տղամարդը այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Իսկ նրանց անհրաժեշտ են տարբեր բաներ, և գուցե հենց սրանում է կայանում սիրո հրաշքը, քանի որ եթե երկու կողմին էլ անհրաժեշտ լիներ միևնույն բանը, ապա դժվար թե մարդը ինքնակամ նետվեր դեպի այն` անհատական էմոցիոնալ աղետը, որը կոչվում է սեր:

Cassiopeia
06.02.2007, 11:14
Ըստ իս, կինն ու տղամարդը սերը ոչ միայն լրիվ տարբեր ձև են ընկալում, այլ տարբեր ձև են նաև զգում այն: Տղամարդը, ինչպես ամեն ինչին, ինչ վերաբերում է կնոջը, այնպես էլ սիրուն, մոտենում է շատ նրբորեն (իհարկե խոսքս գնում է իսկական սիրո և ոչ թե ֆիզիկական կրքի մասին, չնայած այդ դեպքում ևս): Սիրող տղամարդը "սրտային հարցերի" հետ միաժամանակ, իր ամեն քայլը կշռադատում է, որպեսզի իր մի արարքով հանկարծ ցավ չպատճառի իր սիրած էակին: Այսինքն տղամարդու մոտ սերն ունի նախանշված ուղղություն և ինչ-որ առումով կառավարելի է: Կինն առանց մտածել է սիրում, առանց մտածել քայլեր գործում այդ պարագայում (չնայած հիմա շատ-շատերը կպնդեն, որ ամեն դեպքում էլ կինը գործում է առանց մտածել): Նա առանց մտածել, ակամա կարող է մի այնպիսի բառ ասել, կամ մի այնպիսի քայլ անել, որը մինչև հոգու խորքը կարող է վիրավորել տղամարդուն… Պարզապես կնոջ մտքով չի անցնում, որ տղամարդու կուռ ու աննկուն մարմնի ներքո թաքնված է նուրբ ու խոցելի հոգի…

Cleopatra
06.02.2007, 22:57
Կարծում եմ, բոլորն էլ նկատել են, որ սերը երկու սեռերի մոտ տարբեր ձև է դրսևորվում… Կցանկանայի այս թեմայում զրուցեինք այն մասին, թե ինչու և ինչով է տարբերվում սիրո հոգեբանությունը կանանց և տղամարդկանց մոտ… Ինչպես է արտահայտվում և դրսևորվում սերը տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ …Կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ աչքերով :D :P

Cassiopeia
06.02.2007, 23:00
Կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ աչքերով :D :P
Դա սիրո էությունն է, ոչ թե հոգեբանությունը…;)

Արշակ
07.02.2007, 10:52
Ինձ թվում է, որ սեռերի միջեւ սիրո արտահայտման տարբերություններն աննշան են, որովհետեւ այստեղ կարեւոր գործոնը ոչ թե սեռն է, այլ մարդկային խառնվածքը: Դե իհարկե, եթե ավելի կոնկրետացնենք ու դիտարկենք Հայաստանի մաշտաբով, կտեսնենք, որ աղջիկները մեզ մոտ փորձում են հնարավորինս չափ սառնարյուն երեւալ/իմ կարծիքով, շատ իզուր/ ու ավելի քիչ դրսեւորել սեփական զգացմունքը, բայց դե ոնց որ ասում են кота в мешке не утаишь:
Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է ցույց տալ զգացնունքները ու բաց լինել:) :
Լրիվ համաձայն եմ Idealistka-ի հետ։

ihusik
09.02.2007, 01:04
Այս հարցի վերաբերյալ իմ պատկերացումների վրա մեծ ազդեցություն է ունեցել նեոֆրեյդիստական ուղղության նշանավոր դեմքերից մեկը, իմ ամենասիրելի հոգեբաններից մեկը՝ Էրիխ Ֆրոմմը իր <<Լինել թե ունենալ>> և <<Սիրելու արվեստը>> հրաշալի գրքերով: Այնտեղ նա նշում է տիպիկ "մայրական" և "հայրական" սիրո տեսակների տարբերություններն ու առանձնահատկությունները և կարծում եմ, դա կարելի է որպես հիմք ընդունել կնոջ և տղամարդու սիրո հոգեբանությունն ըմբռնելու համար: Եվ այսպես, "մայրական" = "կնոջ" սիրո հոգեբանություն, "հայրական" = "տղամարդու" սիրո հոգեբանություն:

Նախ ասեմ, որ ինչ կներկայացնեմ այստեղ, դա ըստ Էրիխ Ֆրոմմի տվյալ սիրո տեսակի իդեալականացված տեսակներն են ու բնավ էլ դա չի նշանակում, որ տվյալ սեռի բոլոր ներկայացուցիչները սիրում են հենց այդ և ոչ այլ կերպ, միաժամանակ նա ավելացնում է, որ հասուն մարդը պետք է որ կարողանա իր մեջ կրի և համադրի այդ երկու տեսակի սերերն էլ:

"Մայրական" = "կնոջ" սիրո հոգեբանությունն ասում է.
Ես սիրում եմ քեզ, որովհետև դու իմն ես ու աշխարհում ոչինչ չի կարող ինձ ստիպի, որ ես քեզ չսիրեմ, ինչ էլ դու անես միևնույն է, եթե դու իմն ես՝ ես սիրում եմ քեզ:
Այստեղ ինչպես տեսնում ենք կանացի սերը անպայման է, պայմանականություններից զերծ է, ուր չկա օրենք և ուստի օրենքի խախտումով տղամարդը չի զրկվում այդ սիրուց, այլ միայն այն փաստը, որ տվյալ տղամարդը սիրում է իրեն և "իրենն" է, ապա կինը պատրաստ է նվիրվելու, սիրելու: Կանացի սիրո հոգեբանության դեպքում լավ է, որ եթե նա սիրում է, ապա դա որևէ պայմանականություն չունի և չեք զրկվի դրանից, բայց վատն էլ այն է, որ եթե նա չի սիրում, ոչ մի արարք չի օգնի, որպեսզի դուք արժանանաք նրա սիրուն:

"Հայրական" = "տղամարդու" սիրո հոգեբանությունն ասում է.
Ես սիրում եմ քեզ, որովհետև դու համապատասխանում ես կնոջ ունեցած իմ պատկերացումներին ու սպասումներին ու ես քեզ կսիրեմ միշտ, եթե դու դուրս չգաս այդ իմ պատկերացումների ու սպասելիքների շրջանակից:
Տղամարդու սիրո հոգեբանությունը ենթարկվում է օրենքի և հետևաբար պայմանավորված է կնոջ այդ օրենքին հետևելով կամ չհետևելով, համապատասխանելով կամ չհամապատասխանելով: Այսինքն նրա սիրոն կարելի է արժանանալ համապատասխան վարքով և զրկվել դրանից եթե կինը դադարում է համապատասխանել դրանց՝ խախտելով "օրենքը": "Տղամարդու" սիրո հոգեբանության մեջ ևս կան լավ և վատ կողմեր. լավ կողմն այն է, որ կինը իր վարքով, պահվածքով կարող է արժանանա տղամարդու սիրոն, գրավել նրա սիրտը, բայց վատ է, որ փաստորեն կինը սիրելի է ոչ թե ինքնին, այլ այնքանով որքանով որ համապատասխանում է տղամարդու նրա հանդեպ ունեցած պատկերացումներին ու սպասելիքներին:

:love Սիրո իսկական արտահայտումը.
Եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մի մարդու, ապա ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը: Եթե ես որևէ մեկին ասում եմ. <<Ես Սիրում Եմ Քեզ>>, ես պետք է ընդունակ լինեմ նաև ասելու. <<Ես Սիրում Եմ Քո Մեջ Ամեն Բան>>, <<Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ողջ Աշխարհը, Բնությունը, Մարդկանց, Կյանքն Ու Ամեն-Ամեն Բան>> և վերջապես <<Ես Քո Մեջ Սիրում Եմ Ինքս Ինձ Իմ Սիրելիս...>>:love

Philosopher
09.02.2007, 08:25

Իհարկե, լավ է, որ հիշատակում ես Ֆրոմի այդ երկու աշխատանքները. ես դրանց կավելացնեի նաև "Մարդը իր համար" ("Man for Himself") գործը, որտեղ նա հիմնականում ցույց է տալիս այն պաթոլոգիական հոգեբանական կապերը, որոնք կարող են ծնել, սնել և կամ երկարացնել այն, ինչ պայմանականորեն կարելի է կոչել սեր: Իսկ իրականում հենց այսպիսի սերը և նրա հաղթահարումն է ինչպես Ֆրոմի, այնպես էլ շատ այլ փիլիսոփաների հիմնական խնդիրը և միայն երկրորդական խնդիրը`իդեալական սիրո կոնցեպցիայի մշակումը: Ի դեպ, վերջինիս ուրվագծման մեջ արտահայտում է ևս մեկ, խիստ կարևոր գաղափար, որը կարելի է համարել կատարյալ սիրո նրա տեսիլքի հիմնաքարը. այն է, պայմանականորեն ասած, abundance-ի տեսությունը: Այս բառը թարգմանվում է որպես լիություն: Իսկ սիրո հետ այն առնչվում է այսպես. միայն այն մարդը, որը ունի ներքին լիություն, այսինքն` լիովին կայացած է իբրև մարդ, և լիքն է այնքան, որ ցանկանում է տալ և ոչ թե ստանալ, ահա այդ մարդն է միայն ունակ լիարժեք սիրո: Եվ միայն երկու այդպիսի մարդկանց հանդիպման արդյունքում է ծնվում երկու հոգիների կատարյալ համակարեցությունը:
Հ.Գ. Ի դեպ, Ֆրոմին նեոֆրեյդիստ կոչելով մի քիչ շտապել ես. դա միայն ընդհանուր շտամպ է, որ դրվում է նրա վրա. նրան ավելի շատ կարելի է համարել էքզիստենցիալիստ, ապա` մարքսիստ և ապա նոր միայն` նեոֆրեյդիստ:

electrical_storm
09.02.2007, 09:42
Հայրական" = "տղամարդու" սիրո հոգեբանությունն ասում է.
Ես սիրում եմ քեզ, որովհետև դու համապատասխանում ես կնոջ ունեցած իմ պատկերացումներին ու սպասումներին ու ես քեզ կսիրեմ միշտ, եթե դու դուրս չգաս այդ իմ պատկերացումների ու սպասելիքների շրջանակից:
Իմ մոտ սենցա հաստատ... աբյց աղջիկներն իրանց հոգեբանությամբ մեկ-մեկ ներվայնացնում են...

ihusik
09.02.2007, 14:39
... միայն այն մարդը, որը ունի ներքին լիություն, այսինքն` լիովին կայացած է իբրև մարդ, և լիքն է այնքան, որ ցանկանում է տալ և ոչ թե ստանալ, ահա այդ մարդն է միայն ունակ լիարժեք սիրո: Եվ միայն երկու այդպիսի մարդկանց հանդիպման արդյունքում է ծնվում երկու հոգիների կատարյալ համակարեցությունը:
Լիովին համամիտ եմ և դա է ապացուցում, թե ինչու բոլոր ժամանակների մեծ Իմաստունները կարողացել են դրսևորել այդ լիարժեք սերը: Իմ խորին համոզմամբ Լիարժեք Սիրո և Ոգեղեն Գիտելիքների ձեռքբերմամբ է մարդ հասնում Իմաստության, այլ կերպ ասած Ինքնակատարելագործման կամ Ինքնաճանաչման: Քանզի Լիարժեք Սերը և Ոգեղեն Գիտելիքները՝ Իմաստության շքանշանի երկու կողմերն են:

Dr. M
15.06.2007, 00:51
Կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ աչքերով :D :P

դա սկզբնական շրջանում, երբ լինում են սիրահարված ` ենթագիտակցորեն
ի դեպ մի ընթացիք հարց ևս
Տարբերություն կա ՍԻՐՈ և ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ մեջ?
իսկ իրականում կարելի է ասել
կանանց մոտ - երբ ականջներից վերջապես արյունը հասնում է սիրտ :) այդ նույն արյունը` ոգեշնչված, պետք է հասնի և սնուցի նաև ուղեղը :8(ամենայն հավանականությամբ կանայք հենց սրա պատճառով են իրենց ԱՅՈ-ն կամ ՈՉ-ը ձգձգում... մինչև հասնի ուղեղին) ;) (սա ոչ բորոր կանանց է վերաբերվում) կին/տղամարդ կա որ միանգամից ուղեղին է հարվածում :D
տղամարդկանց մոտ - սնուցումը կատարվում է հակառակ կերպ :) ուղեղից դեպի սիրտ

Ճիշտ է գիտակցաբար սիրելը :love

Cassiopeia
25.12.2007, 22:29
Մի փոքր կատակի վերածելով.
Տղամարդը կնոջը սիրում է էգոիստական սիրով, որպես կորցրած կողոսկրի "լրացում":P

egoist
25.12.2007, 23:51
Կինը ու տղամարդը առաջին հայացքից իրար նման էակներ են. երկուսն էլ մարդկային ցեղի ներկայացուցիչ են....բայց երբ մի փորքր ուսումնասիրություն ես կատարում , պարզվում է , որ նրանք շատ տարբեր են .....
Սիրո հոգեբանությունն էլ նրանց մոտ տարբեր է, կանայք սիրում են ինքնաբերաբար ,և ոչ մի հիմանավորում չտալով թե ինչու են սիրում, նրանց մոտ ամեն ինչ շատ պարզ է ու բնական...
Տղամարդիկ ամեն ինչ, նույնիսկ սերը, փորձում են անցկացնել իրենց գիտակցության պրիզմայի միջով, ամեն ինչ վերլուծում են , հետևութուններ անում...և ի տարբերություն կանանց նրանք ավելի կանխատեսելի են հենց թեկուզ սիրո հարցում...
Արդյունքում ինտուիտիվ գործելով կանայք, շատ դեպքերում ,ավելի ճիշտ են դուրս գալիս քան տղամարդիկ իրենց տրամաբանված մտածելակերպով...

BusinessMen
26.12.2007, 02:50
ԴԵ եթե տղամարդը չլիներ, կինը կնոջը կսիրեր, այնպես որ հիմա արդեն տղամարդու անհրաժեշտությունը առաջվա պես չի զգացվում:P

Cassiopeia
26.12.2007, 11:04
ԴԵ եթե տղամարդը չլիներ, կինը կնոջը կսիրեր, այնպես որ հիմա արդեն տղամարդու անհրաժեշտությունը առաջվա պես չի զգացվում:P

:o
մանավանդ որ հիմա կլոնավորման գաղափար կա ու սերունդի շարունակության հարց չէր կարող առաջանալ, չէ՞:D

Dayana
26.12.2007, 11:14
Բոլորն էլ սիրում եմ միանման, արտահայտվում ՝ տարբեր կերպ :love Մեկը սիրո լավագույն արտահայտչաձև համրում եմ գոռալն այն ի լուր ամբողջ աշխարհի, մյուը կամացուկ շշնջում սիրելիի ականջին՝ "Ես քեզ սիրում եմ" գերբնական ուժ ունեցող բառերը, մեկն ընտրում տարբեր տեսակի հուշումներով սիրո մասին ասելու, իսկ մեկն էլ ոչինչ չասելու ու փոխադարձություն չսպասելու ձևը։ Որն է ավելի լավ, չգիտեմ, բայց ամեն մեկն իր տեսակում երջանիկ է ու փոխել դա կամ հակառակում համոզելը մեղմ ասած սխալ կլինի :love

impression
17.10.2008, 19:21
Կարծում եմ, բոլորն էլ նկատել են, որ սերը երկու սեռերի մոտ տարբեր ձև է դրսևորվում… Կցանկանայի այս թեմայում զրուցեինք այն մասին, թե ինչու և ինչով է տարբերվում սիրո հոգեբանությունը կանանց և տղամարդկանց մոտ… Ինչպես է արտահայտվում և դրսևորվում սերը տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ …

Իսկ ես կարծում եմ, որ ոչ միայն սերն է տարբեր ձևերով դրսևորվում, մենք նաև տարբեր ձևի ենք մտածում, խոսում, արտահայտվում:
Ահա, ներկայացնում եմ մի կատակ-մինի բառարան, որը պարունակում է առօրյա խոսակցություն` թարգմանած կնոջ և տղամարդու լեզվով :)

Կնոջ բառարան

Այո = Ոչ
Ոչ = Այո
Միգուցե = Ոչ
Կներես = Դեռ կփոշմանես
Մեզ պետք է = Ես ուզում եմ
Դա քո որոշումն է = Ճիշտ որոշումն արդեն վաղուց ակնհայտ էր
Արա ինչ կուզես = Քթիցդ եմ բերելու
Մենք պետք է խոսենք = Բողոքել եմ ուզում
Նեղացած չեմ = Իհարկե նեղացած եմ, հիմար
Դու այնքան առնական ես = Սափրվիր ու համ էլ քրտինքի հոտ է գալիս
Այս երեկո դու շատ ուշադիր ես = Մտքումդ մենակ սեքսն ա
Ռոմանտիկ եղիր, լույսն անջատիր = Ես ցեյլուլիտ ունեմ
Մեր խոհանոցն այնքան անհարմար է = Նոր տուն եմ ուզում
Նոր վարագույր եմ ուզում = Ինչպես նաև նոր գորգեր, կահույք...
Դու ինձ սիրում ե՞ս = Թանկանոց բան եմ ուզելու գնես
Դու ինձ ինչքա՞ն ես սիրում = Մի էնպիսի բան եմ արել էսօր, որ հաստատ շատ ես զայրանալու
Մի րոպեից պատրաստ կլինեմ = Կոշիկներդ հանիր ու հետաքրքիր ֆիլմ գտիր քեզ համար
Չա՞ղ եմ = Ասա, որ գեղեցիկ եմ
Դու պետք է մարդկանց հետ շփվել սովորես = Ուղղակի համաձայնիր ասածներիս հետ
Ես չեմ ճչում = Հա, ճչում եմ, որովհետև սա կարևոր է ինձ համար
Չէ, իրոք բան չկա = էն ա, որ ապուշի մեկն ես

Տղամարդու բառարան

Սոված եմ = Սոված եմ
Քունս տանում ա = Քունս տանում ա
Հոգնած եմ = Հոգնած եմ
Կինո գնա՞նք = Սեքս եմ ուզելու
Կլինի՞ մեկ-մեկ զանգեմ քեզ = Սեքս եմ ուզելու
Հետս կպարե՞ս = Սեքս եմ ուզելու
Սիրուն շոր ես հագել = Ընտիր բացվածք ա
Ի՞նչ ա եղել = Չեմ հասկանում, թե ինչից ես սենց բորբոքվել
Ի՞նչ ա եղել = Ի՞նչ անիմաստ հոգեբանական տրավմա ես տանում
Ի՞նչ ա եղել = Աչքիս էսօր սեքս չի լինելու
Ձանձրանում եմ = Սեքս անե՞նք
Սիրում եմ քեզ = Արի հիմա սեքս անենք
Ես էլ քեզ եմ սիրում = Տե՞ս,ասեցի, դե արի սեքս անենք
Հա, նոր սանրվածքդ լավն ա = Առաջ ավելի լավն էր
Հա, նոր սանրվածքդ լավն ա = Հիսուն դոլար ու մի մեծ տարբերություն էլ չկա
Արի խոսենք = Փորձում եմ տպավորություն գործել, որ մտածես թե խորը մարդ եմ, ու միգուցե էդ դեպքում սեքս անենք
Կամուսնանա՞ս հետս = Ուզում եմ, որ ուրիշ տղամարդկանց հետ սեքս անելը անօրինական դառնա քո համար
(գնումների ժամանակ)էս մեկն ավելի լավն ա = Որևէ մեկն ընտրի ու արի ռադներս քաշենք էս անտեր մնացած խանութից, գնանք տուն ու սեքս անենք
Չեմ կարծում, թե էդ բլուզդ ու էդ կիսաշրջազգեստդ իրար հետ սազում են = Ես գեյ եմ

Narinfinity
19.10.2008, 03:50
Բոլորն էլ սիրում եմ միանման, արտահայտվում ՝ տարբեր կերպ :love Մեկը սիրո լավագույն արտահայտչաձև համրում եմ գոռալն այն ի լուր ամբողջ աշխարհի, մյուը կամացուկ շշնջում սիրելիի ականջին՝ "Ես քեզ սիրում եմ" գերբնական ուժ ունեցող բառերը, մեկն ընտրում տարբեր տեսակի հուշումներով սիրո մասին ասելու, իսկ մեկն էլ ոչինչ չասելու ու փոխադարձություն չսպասելու ձևը։ Որն է ավելի լավ, չգիտեմ, բայց ամեն մեկն իր տեսակում երջանիկ է ու փոխել դա կամ հակառակում համոզելը մեղմ ասած սխալ կլինի :love

Իմ կարծիքով ավելի լավ է`գոռալ ի լուր աշխարհի, միշտ հուշել, ասենք "խուտուտ տալ" ցույց տալու համար, որ սիրում ես, և փոխադարձություն չսպասել /ցանկալի է, բայց սրտից գլուխ չես հանի .../
կամ գոնե պետք է ժամանակ առ ժամանակ փորձել փոխել դա, որ ամեն ինչ լինի անկեղծ և նոր էջից սկսված, թարմություն ու պարզություն խորհրդանշող ... ;)

Narinfinity
24.10.2008, 15:20
:love Սիրո իսկական արտահայտումը.
Եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մի մարդու, ապա ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը: Եթե ես որևէ մեկին ասում եմ. <<Ես Սիրում Եմ Քեզ>>, ես պետք է ընդունակ լինեմ նաև ասելու. <<Ես Սիրում Եմ Քո Մեջ Ամեն Բան>>, <<Ես Ի Շնորհիվ Քեզ Սիրում Եմ Ողջ Աշխարհը, Բնությունը, Մարդկանց, Կյանքն Ու Ամեն-Ամեն Բան>> և վերջապես <<Ես Քո Մեջ Սիրում Եմ Ինքս Ինձ Իմ Սիրելիս...>>:love

Այս ամենի տակ նույնիսկ երազում կարող եմ ստորագրել, կեցցես ihusik...
Շատ իմաստուն է գրել նաև philosopher-ը, շնորհակալություն...
Իմ կարծիքով կնոջ և տղամարդու սիրելու տարբերությունները բխում են /հիմնվում են/ կնոջ և տղամարդու կյանքում ունեցած "դերից", երևի ավելի հարմար կլինի ասել միսիայից, նպատակներից, որոնք ժամանակի ընթացքում կրում են տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված փոփոխություններ...:think