PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրեգորի Կոլբերտ (Gregory Colbert)



E-la Via
19.09.2010, 12:57
Գրեգորի Կոլբերտ(Gregory Colbert)


"Իմ աշխատանքներում ներկայացված է մի աշխարհը, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ: Այն կարող է լինել և այստեղ, և այլուր, թե անցյալում, թե ներկայում: Հույսով եմ, որ վերջական արդյունքը կլինի հրաշքի զգացողությունը, հանգստության և հույսի առկայությունը:"


http://img268.imageshack.us/img268/3740/gk2e.jpg

Գրիգորի Կոլբեր` լուսանկարիչ, օպերատոր, ռեժիսյոր, սցենարիստ: Նա ծնվել է 1960թ. Տորոնտոյում: Իր կարիերան սկսել է Փարիզում 1983թ.: Այդ ժամանակ նա նկարահանում էր սոցիալական խնդիրների շուրջ փաստավավերագրական ֆիլմեր:

http://img412.imageshack.us/img412/133/gk3u.jpg

http://img801.imageshack.us/img801/2296/61771263.jpg

http://img826.imageshack.us/img826/681/47558209.jpg

Այնուհետև սկսում է հետաքրքրվել գեղարվեստական լուսանկարչությամբ: 1992թ. Շվեյցարիայում բացվում է նրա առաջին` "Ժամանակի Ալիքներ (TimeWaves)" ցուցահանդեսը:

http://img826.imageshack.us/img826/9885/gk1q.jpg

http://img408.imageshack.us/img408/7643/48761379.jpg

http://img217.imageshack.us/img217/5861/gk5.jpg

http://img638.imageshack.us/img638/104/23381682.jpg

---------- Ավելացվել է՝ 13:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:37 ----------

Հաջորդ 10 տարիներին նա անհետանում է: Չի մասնակցում ցուցահանդեսների, չի հրատարակվում, չի ցուցադրում իր ֆիլմերը: Նա ամբողջությամբ իրեն նվիրում է նոր, անսովոր, շատ բարդ, բայց հետաքրքիր նախագծի: Այդ տարիների ընթացքում նա լինում է աշխարհի ամենահեռավոր ու էկզոտիկ վայրերում` Եգիպտոսում, Հնդկաստանում, Բիրմայում, Եթովպիայում, Նամիբիայում, Դոմինիկյան Հանրապետությունում և շատ այլ երկրներում:

http://img203.imageshack.us/img203/7765/93115384.jpg

http://img94.imageshack.us/img94/9681/13936050.jpg

http://img137.imageshack.us/img137/6396/36016107.jpg


Երկարամյա մենակյացության արդյունքում ծնվեց "Մոխիր և Ձյուն(Ashes and Snow)" նախագիծը, որի մեջ մտնում է ոչ միայն նրա լուսանկարները, այլ նաև մեկժամյա կինոնկարը, կնոջն ուղված նամակներից բաղկացած վեպը: Իր առջև նա դրել էր մի խնդիր` իր աշխատանքներում ցույց տալ մարդու և բնության, մարդու և կենադանական աշխարհի միջև զարմանալի փոխհարաբերությունները: Նա փորձում է վերականգնել մարդու և բնության միջև փոխըմբռման հիմքերը, որոնք գոյություն են ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ ներդաշնակ էին ապրում կենդանակ աշխարհի հետ: Այս նախագծում նա կենդանիներին ներկայացնում է որպես հասարակության լիիրավ անդամ ու փորձում ջնջել մարդու և կենդանու միջև առկա սահմանները:

Առաջին անգամ "(Ashes and Snow)" ցուցահանդեսը բացվեց 2002թ. Վենետիկում: Ցուցադրությանը հաճախել են ավելի քան 100000 մարդ: Քննադատների գնահատմամբ այն Իտալիայում անցկացված խոշորագույն ցուցահանդեսն էր: 2005թ. այն ցուցադրվում է Նյու- Յորքում , այստեղից էլ սկսվելէ նրա համաշխահարհային շրջագայությունը:

http://img201.imageshack.us/img201/2883/gk6.jpg

http://img94.imageshack.us/img94/8296/152is.jpg

http://img192.imageshack.us/img192/4333/91465205.jpg

Գրիգորի Կոլբերը ստեղծել է նաև "Թռչող փղերի ֆոնդը", որը կոչված է օժանդակելու այն մարդկանց, որոնց ստեղծագործական ու գիտական աշխատանքները ուղղված են բնության պահպանմանը:

http://img814.imageshack.us/img814/1451/48665715.jpg

http://img137.imageshack.us/img137/7274/88299786.jpg

Շատ տվյալներով չեմ ծանրաբեռնում ձեզ, որովհետև հաճախելով նրա կայք՝ www.ashesandsnow.org , դուք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան կգտնեք և անպայաման կընկնեք մի այնպիսի կախարդանքի տակ, որ կանհետանան բառերը ու կմնաք դուք, լռւոթյունը, ներքին խաղաղությունը ու ամբողջ աշխարհի հետ ամբողջականության անկրկնելի զգացողությունը: Գիտեք՝ մեր ժամանակակից կյանքի այս տեմպում նրա աշխատանքները ստիպում են կանգ առնել, նայել մեր շուրջը, հասկանալ մեր վազքի անիմաստությունը, տեսնել ներկա պահը ու հենց այդ ներկայից, այս զարմանալի աշխարհի մի մասնիկը լինելու անկրկնելի զգացոցողությունից այնպիսի հրճվանք զգալ, որ թե դու, թե աշխարհը էլ ավելի նշանակալի ու արժեքավոր եք դառնում:

---------- Ավելացվել է՝ 13:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:49 ----------

Ահա և "Ashes and Snow" նախագծի վիդեոաշխատաքներից:
Հաստատ անտարբեր չեք մնա :):


http://www.youtube.com/watch?v=gSX444hQ5Vo



http://www.youtube.com/watch?v=WR7yzPLXNAM&feature=related



http://www.youtube.com/watch?v=5Dde5b_q2Hk

Mark Pauler
19.09.2010, 23:52
Way ջան, էս ինչ լավ թեմա ես բացել:
Շատ հետաքրքիր դեմք ա էս Գրեգորի Կոլբերտը: Նկարները մեկը մյուսից լավն են
Կոլբերտի մի քանի նկար էլ ես տեղադրեմ ինձ դուր եկածներից`

http://2photo.ru/uploads/posts/600px/1151327752_20.jpg

http://img3.visualizeus.com/thumbs/09/12/03/underwater,gregory,colbert,photographer,photography-e40c80a6ef6f89936d72134888681187_h.jpg

http://i294.photobucket.com/albums/mm113/Jeanettedup/Bruin%20-%20Belydenis/Sem20tC3ADtulo46.jpg

http://brianbrownewalker.com/wp-content/uploads/2010/02/gregory-colbert-ashes-and-snow-ix.jpg

Ֆիլմերի երաժշտություններն էլ են տրամադրող:
Դեմք ա:
Մի օր դու հաստատ իրա ցուցահանդեսին ներկա կլինես ;)

E-la Via
25.04.2011, 11:35
Եվս մի տեսնայութ Կոլբերից:
Իմիջայլոց տեսնայութը ուղեկցվցում է Dead Can Dance-ի և Lisa Gerrard-ի հինալի կատարմամաբ:


http://www.dailymotion.com/video/x6uy42_08-the-host-of-seraphim-lisa-gerrar_creation

Չգիտես ինչի չստաացվեց տեսնայութը այստեղ տեղադրել:
Ահա և հղումը:
http://www.dailymotion.com/video/x6uy42_08-the-host-of-seraphim-lisa-gerrar_creation

Claudia Mori
25.04.2011, 14:05
Ցնդելու կադրեր են այս ֆիլմի մեջ ու պարզ զգացվում է, որ 7 տարի են ծախսել ֆիլմը ստեղծելու համար...Առաջին անգամ ֆիլմը դիտել եմ Յավուրյանի հետ,հարցազրույց էր տալիս այն մասին, որ Հայֆիլմի սեփականշնորհումից հետո իր նկարած բոլոր կադրերը ռեստավրացիայի ժամանակ վառել են ու զուգահեռ օպերատորական առումով վերլուծում էր այս ֆիլմը, բացատրում գույների խաղը այս ֆիլմի օրինակով:) հետո արդեն առանձին եմ նայել, գժվում եմ այն կադրերի համար, երբ մեծահասակի մաշկի ծալքերը համեմամատում է փղի մաշկի հետ, եւ հատկապես այն հատվածը, երբ աղջկա պարելուն զուգահեռ թռչունն է թռնում, ո՜նց են երկուսով զգում, որ իրար չեն խփում... շշմելու բան է...

E-la Via
10.11.2011, 12:00
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/306459_275313299159575_275203002503938_1024032_686966350_n.jpg

http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/s720x720/302198_275313319159573_275203002503938_1024033_1493002247_n.jpg

Արէա
10.11.2011, 18:26
Էս ինչ հրաշք էր...

E-la Via
10.11.2011, 19:56
Էս ինչ հրաշք էր...

Արէա ջան, հրաշք ասիր ուր պրծար??? Ես ինչ ծանոթացել եմ Կոլբերտի աշխատանքներին` ուղղակի սիրահարվել եմ... Ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ նրան ու ամեն անգամ կարծես առաջին անգամ տեսնեմ:

Ուլուանա
14.11.2011, 05:04
Արտակարգ լուսանկարներ են։
Ու ի՜նչ խաղաղություն ու հանդարտություն են բուրում։ Նայելիս հանգստանում ես մի տեսակ :)։

E-la Via
03.01.2012, 23:52
http://a3.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/377894_10150477436273423_24791958422_8959417_1717733157_n.jpg

http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/377542_10150471521943423_24791958422_8925444_1543202845_n.jpg

http://a7.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/383686_10150471521863423_24791958422_8925443_1958190361_n.jpg

Quyr Qery
05.01.2012, 16:11
way շնորհակալություն նման թեմայի համար: Իսկապես, որ հրաշք էր, կարծես միաձուլված լինեի բնությանը` նկարները նայելիս: Մի քանի նկար էլ ես կուզենայի տեղադրել, բոլորն եմ հավանել, բայց հիմա էս մի քանի հատը կդնեմ:
53732

53733

53734

53735

E-la Via
03.02.2012, 23:54
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/407839_10150544453698423_24791958422_9177523_1216923770_n.jpg

http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/431985_10150546452888423_24791958422_9182438_830363936_n.jpg

http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/416908_10150546453383423_24791958422_9182443_58127926_n.jpg

E-la Via
09.02.2012, 17:01
http://a3.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/396443_10150452402563423_1741952689_n.jpg

http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/423018_10150558555623423_24791958422_9216289_1532233740_n.jpg

http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/427232_10150555840168423_24791958422_9210082_1335872732_n.jpg

E-la Via
15.02.2012, 00:00
Անցյալ գիշեր պատուհանները բաց էի թողել: Այդպես կարողացա լսել փղերի և կետերի ձայնը:
Երբ անկողնուց վեր կացա ու պատուհանից դուրս նայեցի` փակեցի աչքերս և տեսա ինձ չորս տարեկանում կրկեսում փղին համբուրելիս:
Այնուհետև հիշեցի քո դեմքն առաջին համբույրից առաջ:
Ես շշնջացի քո ականջին.
«Անցյալ կյանքում փիղ եմ եղել, և ուղղակի հաջողություն է փղին համբուրելը»:


Գրեգորի Կոլբերտ:


http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/420429_10150574185183423_24791958422_9256721_967678904_n.jpg

E-la Via
21.04.2012, 13:28
Թեման որքան ժամանակ է կա, իսկ ես Գրեգորի Կոլբերտի ֆիլմը այդպես էլ չեմ տեղադրել այստեղ:

«Մոխիր և Ձյուն» (Asheses and Snow) ֆիլմը բացառիկ երևույթ է:
Ֆիլմ, որի մասին կարելի է թե երկար խոսել, թե ոչ մի բառ չարտաբերել: Ֆիլմ, որի միայն վերջում ես հասկանում, որ ամբողջ ընթացքում գտնվել ես մի մեդիտատիվ վիճակում: Ֆիլմ, որը կարող է ներսումդ հսկայական տարածություններ բացել:
Մի խոսքով՝ նայեք ու ինքներդ համոզվեք :):

Կարող եք նայել այստեղ (http://vamkino.net/load/7-1-0-235):