PDA

Դիտել ողջ տարբերակը : Shakira/Շակիրա



Adam
18.09.2010, 15:42
Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

Ես, օրինակ, նրա յուրօրինակ ու հզոր ձայնը շատ եմ հավանում ու գնահատում:
Ավելի շատ հավանում եմ, երբ իսպաներեն է երգում: Չնայած, անգլերենն էլ վատը չի:

Ճիշտ ա, վերջերս շատ ա ինչ-որ «պապսա»-ացել… բայց իր էն իմ սիրած ձայնը հլը կա...:love

Շինարար
18.09.2010, 15:47
Ես էլ եմ շատ հավանում ձայնը և իրան ամբողջությամբ:love մանրանալ չեմ ուզում:oy

Yellow Raven
18.09.2010, 15:48
Ֆուտբոլային հիմնը լավն էր, մնացածի մասին ավելի լավ կլինի չխոսամ:))

VisTolog
18.09.2010, 15:49
Իրան էլ, իրա երգերն էլ՝ որոնք լսել եմ, սիրում եմ:

Adam
18.09.2010, 15:55
Նամանավանդ ինքը՝ She wolf տեսահոլովակում... :love :love

Ինձ թվում ա, իր պես բնական գեղեցկություն ունեցող չկա…

Sonatina
18.09.2010, 15:58
Մեծ հաճույքով հիմա waka waka-ն կլսեի

Maverick
18.09.2010, 16:18
Ճիշտ ա, վերջերս շատ ա ինչ-որ «պապսա»-ացել…

Իրա մոտ միշտ ել պոպսայացած վիճակա եղել, բայց իրա մի քանի երգ հաճույքով լսվում են :

prof-de-Francais
18.09.2010, 18:58
Շատ եմ սիրում Շակիրային՝ բնական գեղեցկություն, մելոդիկ-հիշվող երգեր, հաջողված կլիպներ…

Yevuk
18.09.2010, 21:37
Ինչ ձայն, ինչ երգ է....ԿԼԻՊԵՐԸ :love:good մեկ էլ էն, որ իր երաժտության տակ հավեսով պարվում ա ու տրամադրությունդ բարձրանում ա: :P

Ռուֆուս
19.09.2010, 00:45
Ճիշտ ա, վերջերս շատ ա ինչ-որ «պապսա»-ացել… բայց իր էն իմ սիրած ձայնը հլը կա...:love

Իսկ Շակիրան ե՞րբ պոպսա չի եղել :)

Չեմ սիրում, ոչ մի երգ դուրս չի գալիս, ինքն էլ շատ գռեհիկ ա :))

Adam
19.09.2010, 01:01
Իսկ Շակիրան ե՞րբ պոպսա չի եղել :)

Չեմ սիրում, ոչ մի երգ դուրս չի գալիս, ինքն էլ շատ գռեհիկ ա :))

Առաջ...
Երբ ռոքային վիճակներում էր...կիսաարաբական մոտիվներով...
Շատ վաղուցվա բան եմ ասում, բայց էդ Շակիրան, համաձայնիր, լավն էր:
:)

Ռուֆուս
19.09.2010, 01:05
Առաջ...
Երբ ռոքային վիճակներում էր...կիսաարաբական մոտիվներով...
Շատ վաղուցվա բան եմ ասում, բայց էդ Շակիրան, համաձայնիր, լավն էր:
:)

Թույլ տուր չհամաձայնվել քո հետ :) Էն ժամանակ էլ էր պապսա, եթե երաժշտության մեջ կիթառ ա օգտագործվում, դա դեռ չի նշանակում որ ռոք ա:

Չէ, էն ժամանակ էլ լավը չէր: Շատ վաղուց մի ժամանակ կար, երբ համեմատաբար համեստ էր հագնվում, այդ էդ ժամանակ էր համեմատաբար լավը :)

Հայկօ
19.09.2010, 01:14
Էս երկու դուետները սիրում եմ.



Shakira & Alejandro Sanz - La Tortura


http://www.youtube.com/watch?v=Dsp_8Lm1eSk

Shakira & Beyonce - Beautiful Liar


http://www.youtube.com/watch?v=QrOe2h9RtWI

Adam
19.09.2010, 01:27
Թույլ տուր չհամաձայնվել քո հետ :) Էն ժամանակ էլ էր պապսա, եթե երաժշտության մեջ կիթառ ա օգտագործվում, դա դեռ չի նշանակում որ ռոք ա:

Չէ, էն ժամանակ էլ լավը չէր: Շատ վաղուց մի ժամանակ կար, երբ համեմատաբար համեստ էր հագնվում, այդ էդ ժամանակ էր համեմատաբար լավը :)

Հայկ... հայկականությունդ թարգի էլի մի քիչ...
համեստ հագնվել-չհագնվել...
2010 թիվն ա...
հետո, խոսքս հագուկապի մասին չի, այլ հզոր ձայնի, որը տվյալ երգչուհու մոտ, անժխտելիորեն, առկա ա:

Ռուֆուս
19.09.2010, 01:30
Հայկ... հայկականությունդ թարգի էլի մի քիչ...
համեստ հագնվել-չհագնվել...
2010 թիվն ա...
հետո, խոսքս հագուկապի մասին չի, այլ հզոր ձայնի, որը տվյալ երգչուհու մոտ, անժխտելիորեն, առկա ա:

Ես հայկական չեմ ու էդ առումով շատ լիբերալ եմ :) Կարող ա նույնիսկ տկլոր դուրս գա բեմ, ես դեմ չեմ :))

Բայց փաստը մնում ա փաստ, որ Շակիրան իր անորակ ու անկապ (ԻՄՀԿ) երաժշտությունը, PR անելու համար մանրից հանվում ա :))

Adam
19.09.2010, 01:34
Օրինակ, շատ քիչ թվով երգչուհիներ կան, որոնք համերգի ժամանակ կենդանի ձայնով էնպես էն երգում, որ բացարձակ չի տարբերվում «սարքած» երգից:


http://www.youtube.com/watch?v=pf-_V2BcHb4&ob=av2n

Valentina
19.09.2010, 14:29
Շատ եմ սիրում Ալեխանդրո Սանզի հետ դուետը՝ "La tortura"-ն ,Ադամը ոնցոր էտ վիդեոն էր դրել վերևում, բայց իմ մոտ չբացեց:

erexa
08.06.2015, 13:40
Եսիմ, ես էդքան էլ, չեմ հավանում իրեն որպես երգչուհի, ո´չ ձայնն եմ հավանում, ո´չ էլ երգերի մեծ մասը: Բայց կան մի երկու երգ, որոնք Ժամանակ առ Ժամանակ լսում եմ:

Օրինակ սա՝


https://www.youtube.com/watch?v=XpXqLUyllGw

Adam
16.07.2023, 00:18
Էս աղջիկը (ավելի շուտ՝ հիմա արդեն՝ կնիկը) եղել ու մնում ա իմ spirit animal -ը (հետաքրքիր ա՝ սրա հայերեն իդիոմը ո՞րը կլիներ): Ինձ թվում ա՝ նախորդ կյանքումս ապրած հետերո հոգին ա, որ անհասկանալի ձևով էս կոլումբիանկային տեսնելուց ասում ա՝ «Ադամ, դու հետերո ես եղել, վրեդ խաբար չկա»:

Ինքը արդեն 25 տարի ա երգում ա նույն երգն անընդհատ՝ տարբեր գործիքավորումներով ու տարբեր բառերով ուղղակի: Արվեստի առումով ոչ մի արժեքավոր բան մարդկությանը չի տալիս՝ բացի փորն ու ոռը շարժելը:

Բայց …

հա՛ նայվում ա՝ ինչ էլ անի: Ու հա՛ լավ տրամադրություն ա բերում (էտի ձեն ա բերում :ճճ) / ստեղծում:

Իրա նմանատիպ, ասելիք չունեցող լոկա-մոկա-ռաբիոսաները հա՛ լսվում են, ու ինքը ոնց էլ իրա հետույքը շարժի՝ հա՛ նայվում ա:

Բառռռաաաաանկիաաաա՜՜՜՜՜՜՜՜