PDA

Դիտել ողջ տարբերակը : Գանդի / Gandhi



Ռուֆուս
19.05.2010, 13:22
Գանդի/Gandhi

http://upload.wikimedia.org/wikipedia/en/2/22/Gandhimovie.jpg

Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, 1982
Ռեժիսոր՝ Ռիչարդ Էթթենբորո
Դերերում՝ Բեն Քինգզլի
Ժանրը՝ կենսագրական, դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 162-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0083987/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 85% (http://www.rottentomatoes.com/m/gandhi/)
Շահել է 8 օսկար մրցանակ, այդ թվում նաև տարվա ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ Գանդիի մասին գրեթե ոչ մի բան չգիտեի :oy Դե բոլորս էլ գիտենք, թե Գանդին ով է, գիտենք, որ ավելի քան 30 տարի ձգվող խաղաղ, անզեն պայքարի շնորհիվ հասավ Հնդկաստանի անկախությանը, սակայն ոչ բոլորս ենք պատկերացնում, թե ինչպիսի դժվարությունների, ձերբակալությունների, տանջանքների ու կատարյալ ինքնանվիրաբերման շնորհիվ է դա հնարավոր: Գանդիի պես խարիզմատիկ, (մեծատառերով) ՄԵԾ մարդիկ աշխարհում հարյուր տարին մեկ են ծնվում, մարդ, ով իր սիրո, բարության ու փայլուն ուղեղի շնորհիվ միայնակ կարողացավ համախմբել ամբողջ Հնդկաստանը ու անզեն ձեռքերով պայքարեց Բրիտանական Կայսրության դեմ:

Անպայման դիտեք :)