PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցավի Տիրակալը / The Hurt Locker



Ռուֆուս
13.04.2010, 10:24
The Hurt Locker/Ցավի Տիրակալը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/6c/HLposterUSA2.jpg

ԱՄՆ, 2008
Ռեժիսոր՝ Քեթրին Բիգըլո
Դերերում՝ Ջերեմի Ռեններ, Էնթոնի Մեքի, Ռալֆ Ֆայնս, Գայ Փիրս
Ժանրը՝ դրամա, պատերազմական
IMDB ռեյտինգը՝ 7.8 (http://www.imdb.com/title/tt0887912/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97% (http://www.rottentomatoes.com/m/hurt_locker/)
Այս տարի արժանացել է 6 օսկար մրցանակի՝ այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսյոր անվանակարգերում:

Ֆիլմը Իրաքի պատերազմի ժամանակ ռումբեր վնասազերծող ջոկատի մասին է: Ճիշտն ասած սպասելիքներս մեծ չէին, սպասում էի, որ ֆիլմը հերթական ամերիկյան պրոպագանդան կլինի, որտեղ ամերիկացիները կսրբացվեն, իրաքցիներին անխտիր կերպով որպես տեռորիստներ կներկայացնեն ու լիքը պատճառ կբերեն, որ Իրաքի պատերազմը արդարացված էր:

Ինչ լավ էր, որ սպասելիքներս չարդարացան :D Հրաշալի ֆիլմ էր, խորը, մանրամասն մշակած, իսկ դերասաններն ու ֆիլմի կերպարները վերջն էին...

Մասնագետ Էլդրիջը - արտաքինից թափով, մկանուտ տղա էր, բայց իրականում վախկոտ էր ու անվստահ:
Սերժանտ Սենբորնը, ով սիրում էր, երբ ամեն ինչ տեղը տեղին էր արվում:
Սերժանտ Ջեյմսը, ով առաջին հայացքից տափակ մարդու տպավորություն էր թողնում, բայց իրականում իսկական հերոս էր: Ափսոս Ջերեմի Ռեններին օսկար չտվեցին լավագույն դերասանի համար:

Մի խոսքով, լավն էր, իրոք արժանի էր մրցանակներին: