PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսինը / The Moon



Ռուֆուս
19.04.2010, 23:01
Հերթական պուպուշ ֆիլմը.

Լուսինը/The Moon

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/ce/Moonposter.jpg

Մեծ Բրիտանիա, 2009
Ռեժիսյոր՝ Դունկան Ջոնս
Դերերում՝ Սեմ Ռոքվել, Քեվին Սպեյսի (ձայնը)
Կոմպոզիտոր՝ Քլինթ Մենսելլ
Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա
IMDB ռեյտինգը՝ 8.0 (http://www.imdb.com/title/tt1182345/)
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 90% (http://www.rottentomatoes.com/m/10009075-moon/)

Ֆիլմի ռեժիսյորը ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի որդին է՝ Դունկան Ջոնսը: Բոուիի երկրպագուներին ծանոթ կլինի Space Oddity երգը, որը պատմում է Թոմ անունը կրող տիեզերքում մոլորված աստղագնացի մասին :)

Ֆիլմի հերոսը՝ Թոմ Բելը աստղագնաց է, ով միայնակ ապրում է Լուսնի վրա գտնվող հելիում3 արտադրող գործարան/տիեզերական կայանում: Նրա երեքամյա պայմանագիրը շուտով վերջանալու է և նա վերադառնալու է Երկիր, ուր իրեն սպասում են կինն ու դուստրը: Սակայն նախքան վերադառնալը Թոմի մոտ հալյուցինացիաներ են սկսվում:

Չնայած համեստագույն բյուջեին ֆիլմը շատ լավն է, օրիգինալ սցենար, հոգեցունց երաժշտություն, ընտիր դերասանական խաղ (ֆիլմը մեկ դերասան ունի, եթե չհաշվենք Քեվին Սպեյսիի ձայնը :)) Մյուս դերասանները էկրանին են երևում ընդամենը մի քանի վայրկյան):

Ի դեպ ֆիլմը բազմաթիվ նմանություններ ունի Ստենլի Կուբրիկի 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի հետ,

երկու ֆիլմում էլ համակարգիչը ձեռք է բերում մարդկային տրամաբանություն, սակայն եթե 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի HAL համակարգիչը նպատակ էր դրել ոչնչացնել մարդկանց, Լուսնի GERTY համակարգիչը ընդհակառակը օգնում էր մարդուն:

Մեկ էլ GERTY համակարգիչն էր մռութ, մանավանդ սմայլիկները, որոնք իր տրամադրությունն էին ցույց տալիս :love