PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտքի արագություն, դիտողականություն, ուշադրություն:

Չամիչ
15.09.2010, 16:17
Ինչո՞վ է պայմանավորված մտքի արագությունը: Ինչո՞վ է տարբերվում արարող մարդու միտքը սովորական մարդու մտքից:
Ինչու՞ է մեկը արագ մտածում, արագ կողմնորոշվում, դիտողունակ է, ուշադիր, սրամիտ իսկ մյուսը կարծես արգելակված լինի, ռեակցիան թույլ է, դանդաղ է մտածում, ուշ է ըմբռնում:

Արդյո՞ք կան մեթոդներ որոնց օգնությամբ կարելի է զարգացնել երեւակայությունը, մտքի արագությունը, դիտողականությունը, կենտրոնանալու ունակությունը:

Հայկօ
15.09.2010, 17:40

Ահա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/52359-7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B6-%D6%84%D5%A5%D5%A6-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE) մանրամասն նկարագրել եմ դեպի կատարելություն տանող ուղին:

Ձայնալար
15.09.2010, 21:59
Մոդերատորական: Անլուրջ գրառումները ջնջվել են:

Հայուհի
15.09.2010, 22:19
Ընթերցանությունը և ինտելեկտուալ մարդկանց հետ շփումը իսկապես արագացնում են մտքի արագությունը, կենտրոնանալու ունակությունը... ես ինձ վրա եմ զգում, որոշ ժամանակ կար, որ ընդհանրապես ոչ մի գիրք չէի կարդում ու զգում էի , որ ուղեղս "ժանգոտում է":(

Ariadna
15.09.2010, 23:19
Իսկ ինձ թվում է ամեն ինչ բնատուր է, սողալու համար ծնվածը երբեք չի թռչի :))

CactuSoul
15.09.2010, 23:56
…սողալու համար ծնվածը երբեք չի թռչի :))
Բայց երբեմն սողալու համար ստեղծվածը սողալով այնքան է բարձրանում, որ թռիչքի համար ստեղծվածը միայն երազել կարող է այդ մասին:)): Իմ խոսքերը չեն:

ԳագոՋան
16.09.2010, 16:07
Իսկ ինձ թվում է ամեն ինչ բնատուր է, սողալու համար ծնվածը երբեք չի թռչի :))

բայց երբեմն կարող է շաատ բարձր սողալ:
նախպետք է իմանալ թե ուր ես թռչում ,ունենալ գիտելիքներ,համապատասխան մտածողություն,աշխարհայացք եվ շաատ այլ մանր մունր բաներ. որոնք ձևավորվում են կըանքի ընթացքում::)

Yellow Raven
16.09.2010, 18:20
Ահա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/52359-7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B6-%D6%84%D5%A5%D5%A6-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE) մանրամասն նկարագրել եմ դեպի կատարելություն տանող ուղին:

Կարողա և խաղերը նպաստում են դրան, բայց մենակ դրանով չի կարող մարդը դառնալ ուշադիր ու արագ ըմբռնող:
Տենց լիներ մեր երկրին փայլուն ապագա կսպասեր ի դեմս մեր դպրոցական նորալլուկ գեյմերների:))

Հայկօ
16.09.2010, 18:37
Կարողա և խաղերը նպաստում են դրան, բայց մենակ դրանով չի կարող մարդը դառնալ ուշադիր ու արագ ըմբռնող:
Տենց լիներ մեր երկրին փայլուն ապագա կսպասեր ի դեմս մեր դպրոցական նորալլուկ գեյմերների:))

Խնդրեմ. ևս մեկ թարմ լուր այդ բնագավառից.

Ռուսերեն (http://www.3dnews.ru/software-news/lyubiteli-shuterov-obladayut-bistroy-reaktsiey/)
Անգլերեն (http://www.destructoid.com/study-finds-players-of-shooters-have-faster-reactions-183860.phtml)

Համառոտ ներկայացնեմ. Ռոչեստերի համալսարանի մասնագետները պարզել են, որ շութերներ խաղացող մարդկանց ռեակցիան 25%-ով ավելի արագ է, քան նրանցը, ովքեր շութերներ չեն խաղում (շութեր=կրակոցի): Հատկապես կուզենայի մեջբերել անգլերեն աղբյուրի այս տողերը.

My initial reaction to this was, "duh, why did we spend money on this?" But while it's something that players of videogames are probably well aware of, the general public who likes to demonize games may not yet have received the memo. Anytime someone gets to publicly say something positive about videogames which might show some of the benefits is okay by me.

Թարգմանություն. «Իմ առաջին ռեակցիան էր. «ու՞մ էր պետք այդ ուսումնասիրության վրա փող ծախսելը»: Բայց մյուս կողմից էլ, եթե գեյմերները արդեն վաղուց ու շատ լավ գիտեն այս մասին, խաղերը քննադատող լայն հասարակությունը դեռ ոչ մի բանի մասին տեղյակ չէ: Իսկ ես միայն կողմ եմ, երբ ինչ-որ մեկը գոնե ինչ-որ դրական բան է ասում հասարակությանը խաղերի մասին»:

Yellow Raven
16.09.2010, 18:41
Համառոտ ներկայացնեմ. Ռոչեստերի համալսարանի մասնագետները պարզել են, որ շութերներ խաղացող մարդկանց ռեակցիան 25%-ով ավելի արագ է, քան նրանցը, ովքեր շութերներ չեն խաղում (շութեր=կրակոցի): Հատկապես կուզենայի մեջբերել անգլերեն աղբյուրի այս տողերը.

Իսկ իմ սիրողական կարծիքով ֆուտբոլի սովորական դարպասապահի ռեակցիան ավելի արագ է,քան մոլի շութեր խաղացողի;)

Չամիչ
24.09.2010, 15:00
Փաստորեն այս բնագավառի վերաբերյալ ուսումնասիրությունները բավականին քիչ են եւ կցկտուր:
Վերջերս կարդացի, որ բարձր տրամադրություն ունեցող մարդկանց մոտ մտային գործընթացները ավելի էֆեկտիվ են: Գիտնականները պարզել են, որ երբ մարդը հաճելի բաների մասին է մտածում կամ տեսնում է մի բան, որը նրան հաճույք է պատճառում նրա մոտ էականորեն տեսողությունը սրվում է: Երբ մարդը երջանիկ է, նա ավելի լավ է մտածում, ավելի արդյունավետ է աշխատում, ամեն ինչ ավելի սուր է ընկալում: Իսկ երջանիկ լինելու համար պետք չէ կախված լինել արտաքին հանգամանքներից, պարզապես, երջանիկ լինելը պետք է դարձնել սովորություն: