PDA

Դիտել ողջ տարբերակը : Միսաք Մեծարենց <<Վերադարձի երգ>>



Zhor(ARM)
14.09.2010, 17:22
Խնդրում եմ բոլոր խելացի մարդկանց`
այս բանաստեղծության բառերով գրեք մի փոքր տեքստ, որում արտահայտված կլինի Միսաք Մեծարենցի խոսքը.


Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ'աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ'արեւէ հոգիս