PDA

Դիտել ողջ տարբերակը : «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց



Նաիրուհի
14.09.2010, 15:51
«Ժառանգ» մշակութային հ. կ.-ն կազմակերպում է «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոցը: (http://zharang.org/?p=189)
Երևան, հոկտեմբերի 4 — դեկտեմբերի 11, 2010

Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական և ժամանակակից մեթոդները, ուսումնասիրել զանազան հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններն, ինչպես նաև քարոզչության և հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Ուսումնասիրվող առարկաներն են.

* Տեղեկատվական պատերազմ, քարոզչություն և հանրային կարծիքի ձևավորում, ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական և հոգեբանական գործողություններ։
* Տարածաշրջանային հակամարտություններ. դրանց պատմաքաղաքական և ժողովրդագրական արմատները։ Ռազմավարական աշխարհագրություն։ Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
* Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։

Դասընթացները վարում են համապատասխան ոլորտների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ և հաղորդակցային վարժություններ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները։

Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։

* Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
* Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը և ակտիվ մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
* Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ։
* Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ։

Ուշադրություն. դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել [email protected] էլ-փոստի հասցեով՝ մինչև սեպտեմբրի 26-ը ներառյալ։

Դասընթացին մասնակցությունը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և ապագա կարիերային։