PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսատտիկների գերեզմանը / Grave of the Fireflies



Ռուֆուս
17.08.2010, 10:35
Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Grave_of_the_Fireflies_DVDcover.jpg

Ճապոնիա, 1988
Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 169-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0095327/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91% (http://www.rottentomatoes.com/m/grave_of_the_fireflies/)

Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր... :(

Rhayader
30.11.2010, 02:32
Շատ են գովում, ափսոս՝ չեմ հասցրել դիտել:

Rhayader
30.11.2010, 22:38
Նայեցի: Երկու անգամ: Շատ տխուր մուլտ էր՝ պատերազմի մասին: Նամանավանդ Յունգի գրքից հետո առավել ռեալիստիկ պատկեր էր կազմվում իրադարձությունների էության մասին:
Ու այս մուլտից հետո սկսում ես մի փոքր ավելի լավ հասկանալ «Հաուլի Քայլող Ամրոցը»:

Kita
01.12.2010, 14:36
Իսկ ով ունի ռուսերենով?:think

Rhayader
01.12.2010, 14:37
Իսկ ով ունի ռուսերենով?:think

Ես ճապոներենով եմ նայում+սուբտիտրեր: Եթե ուզում ես, կարող եմ հայերեն սուբտիտրեր սարքել:

Ռուֆուս
01.12.2010, 14:42
Իսկ ով ունի ռուսերենով?:think

Իմ մոտ կարծեմ լեզուն էլ էր անգլերեն, բայց ռուսերեն տիտրեր հաստատ կճարվեն: Եթե ՍօՖը թարգմանի, ավելի լավ, դիալոգները առանձնապես շատ չէին:

Kita
01.12.2010, 14:42
Ես ճապոներենով եմ նայում+սուբտիտրեր: Եթե ուզում ես, կարող եմ հայերեն սուբտիտրեր սարքել:

Չէ հայերենի նեռվեր չկա:)) լուդշե ռուսերեն քաշեմ:D

Rhayader
01.12.2010, 15:59
Չէ հայերենի նեռվեր չկա:)) լուդշե ռուսերեն քաշեմ:D

Ռուսերենը հետ-առաջ էր ընկնում:
Լավ, հայերեն սաբթայթլ պետք եկավ՝ ձայն տվեք:

Skeptic
01.12.2010, 18:31
Իսկ ով ունի ռուսերենով?:think


http://video.yandex.ru/users/sereginsasha/view/293/?cauthor=sereginsasha&cid=35

Մարկիզ
01.12.2010, 21:10
Այս մուլտֆիլմը շատ վաղուց եմ տեսել: Երևի 11-12 տարեկան հասակում: Չեմ հիշում, այն ժամանակ ինչու են ցույց տվել մուլտը և որ ալիքով: Այնպես էի ազդվել, որ մինչև հիմա զարմանալիորեն ոչ վերնագիրն եմ մոռացել, ոչ էլ բովանդակությունը: Քիչ չի անցել: Մոտ մի 15 տարի:

Վերնագիրը կարդացի, թեման բացեցի, միանգամից հին տպավորությունները կենդանացան::(

Claudia Mori
28.08.2011, 01:37
Էնքան ասեցիք ու գրեցիք, որ անիմե նայեմ, այսօր որոշեցի, որ ուշադրություն չեմ դարձնի, որ պատկերային առումով չեմ հավանում անիմեները ու որոշեցի նայել... առաջինը հետաքրքիր վերնագրով ու շապիկի նկարով սա ընկավ աչքովս ինտերնետով ու առանց ուսումնասիրելու, որ Ակումբում նույնիսկ առանձին թեմա կա, նայեցի...

Ինչ տխուր էր...երբեք չէի մտածի, որ հնարավոր է անիմեով այսքան հուզել...Լուսատտիկներով իրենց ստեղծած տունը լուսավորելը, պատերազմը նկարագրող մանկական արտահայտությունները, ֆիլմի ավարտին երեխայի միայնակ, բայց իր համար զվարճալի օրը անցկացնելը...դեռ երկար ժամանակ այս անիմեն ինձ կուղեկցի...

Հ.Գ.Խոստովանում եմ, որ սխալվել եմ այս ֆիլմերին ուշադրություն չդարձնելով, բայց սխալս կսկսեմ ուղղել...

0david0
30.08.2011, 21:53
Էս թեման եկավ առաջ ու ես էլ որոշեցի նայեմ, լավն էր, սիրում եմ ճապոնական մուլտեր :hands
Փոքր ժամանակ ինչ ցույց են տվել Հ1-ով (հիմա էլ Շողակաթով), տեսել եմ, ինչ էլ չեմ տեսել, կնայեմ ;)