PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդկության զավակները / Children Of Men



Ռուֆուս
11.08.2010, 09:47
Children Of Men/Մարդկության զավակները

http://upload.wikimedia.org/wikipedia/en/f/fc/Children_of_men_ver4.jpg

ԱՄՆ, 2006
Ռեժիսոր՝ Ալֆոնսո Կուարոն
Դերերում՝ Քլայվ Օուեն, Ջուլիանա Մուր, Մայքլ Քեյն
Ժանրը՝ ֆանտաստիկա, դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 194-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0206634/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 93% (http://www.rottentomatoes.com/m/children_of_men/)
Ներկայացվել է օսկար մրցանակի երկու անվանակարգերում, սակայն չի շահել

Ոնց եմ սիրում սենց ֆիլմեր... Հայկօն ինձ Cyber punk-ի մասին էր պատմում, երևի սա էլ cyber punk կլինի: :)

2027թ. է, 20 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի համաճարակի պատճառով մարդկությունը անպտուղ է դարձել, 18 տարի է, ոչ մի նոր ծնունդ չի արձանագրվել: Աշխարհը քաոսի մեջ է, բոլոր երկրներում սարսափելի բաներ են կատարվում, միայն Անգլիան է, որտեղ կառավարությունը դեռևս պահպանվել է: Սակայն Անգլիայում էլ վիճակը նախանձելի չէ: Ոչ լեգալ ներգաղթողները մեծ վտանգ են ներկայացնում Անգլիայի կայունությանը, իսկ պարտիզանական շարժումները ամեն ինչ անում են, որպեսզի Անգլիան էլ ընկնի քաոսի մեջ: Ու այս սարսափելի խառնաշփոթի մեջ ֆիլմի հերոսին մի խումբ պարտիզաններ խնդրում են ուղեկցել աֆրիկացի մի աղջկա (ով անլեգալ ներգաղթող է) դեպի Անգլիայի նավահանգիստներից մեկը: Աղջիկը միգուցե կդառնա մարդկության փրկության վերջին հույսը:

Կուարոնը մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսյոր է, ով նկարահանել է «Ես էլ քո մերը» ու «Հարրի Փոթթեր, Ազկաբանի Բանտարկյալը» ֆիլմերը: Իսկ էս ֆիլմը շատ լավն էր, լիքը մտածելու բաներ տվեց :)

Ֆիլմի երաժշտությունն էլ էր լավը մի այլ կարգի, բոլոր ժամանակների ու բոլոր ժանրերի երգեր էին ներառել ու էնքան տարօրինակ էր էդ ամենը իրար հետ լսել: Կար Deep Purple (Hush), Radiohead (Life In A Glass House), King Crimson (In The Court Of The Crimson King), John Lennon, The Rolling Stones, Aphex Twin, Donovan, The Libertines, Քշիշտոֆ Պենդերեցկի, հիպ-հոպ, դասական, ու բոլոր երգերի մեջ հույս կար, որը շատ համահունչ էր ֆիլմի թեմատիկայի հետ :)

Մի խոսքով, լավ ֆիլմ էր, նայեք :)