PDA

Դիտել ողջ տարբերակը : Լոս Անջելեսի գաղտնիքները / L.A. Confidential



Ռուֆուս
18.08.2010, 09:50
L.A. Confidential/Լոս Անջելեսի գաղտնիքները

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d8/La_confidential.jpg

ԱՄՆ, 1997
Ռեժիսյոր՝ Քըրթիս Հենսըն
Դերերում՝ Ռասսել Քրոու, Գայ Փիրս, Քեվին Սպեյսի, Քիմ Բեսինջեր, Դեննի Դե Վիտո
Ժանրը՝ դետեկտիվ, դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 64-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0119488/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 99% (http://www.rottentomatoes.com/m/la_confidential/) :o:good:good
Ներկայացվել է օսկար մրցանակի ինը անվանակարգերում, շահել է 2 մրցանակ (Քիմ Բեսինջերը՝ կանացի լավագույն երկրորդական դերի համար, ինչպես նաև լավագույն ադապտացված սցենար)

Չնայած 1998թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը Տիտանիկը :[ հեռացավ ամենաշատ մրցանակներով, բոլոր քննադատները գովաբանում էին Լոս Անջելեսի Գաղտնիքները ֆիլմը: Այս նեո-noir ոճի ֆիլմը պատմում է 1960-ական թվականների Լոս Անջելեսի ոստիկանների մասին: Չափից դուրս խճճված ու խելացի սցենար, աննկարագրելիորեն լավ դերասանական խաղ (դե էսքան լավ դերասան մի տեղում պարտավոր են լավ խաղ ցուցաբերել), վստահ եմ, որ մինչև ֆիլմի վերջին դրվագը լարված ու մեծ հետաքրքրությամբ կնայեք: :)

Ի դեպ, մի փոքր հիշեցրեց Ռոման Պոլանսկու Չայնաթաուն ֆիլմը, մի փոքր էլ Սկորսեզեի The Departed-ը :)