PDA

Դիտել ողջ տարբերակը : Նամակներ Իվո-Ջիմայից / Letters From Iwo Jima



Ռուֆուս
04.08.2010, 10:12
Նամակներ Իվո-Ջիմայից/Letters From Iwo Jima

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/87/Letters_from_Iwo_Jima.jpg

ԱՄՆ, 2006
Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
Դերերում՝ Քեն Վատանաբե, Կազունարի Նինոյամա
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 214-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0498380/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91% (http://www.rottentomatoes.com/m/letters_from_iwo_jima/)
Լեզուն՝ ճապոներեն
Ներկայացվել է 4 օսկար մրցանակի, որոնցից շահել է մեկը:

Ֆիլմը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իվո Ջիմա կղզում տեղի ունեցած ճակատամարտի մասին է: Իստվուդը նույն տարում նկարահանել էր 2 ֆիլմ, Flags of Our Fathers/Մեր հայրերի դրոշները պատմում է այդ ճակատամարտի մասին ամերիկացի զինվորների տեսակետից, իսկ այս ֆիլմը պատմում է նույն ճակատամարտի մասին ճապոնացի զինվորների տեսակետից: Ամենահետաքրքիրն այն է, որ սա առաջին ամերիկյան պատերազմական ֆիլմն է, որը պատկերում է ամերիկացիների մասնակցությամբ պատերազմ՝ ներկայացված թշնամու տեսակետից:

Ֆիլմը արտակարգ լավն է, Քլինթ Իստվուդը ՊԱՊԱ ռեժիսյոր է ու իր ֆիլմերը պարզապես իրավունք չունեն վատը լինել: Ֆիլմը գրեթե ամբողջությամբ ճապոներեն է, հերոսների մեծ մասը և ֆիլմի սյուժեն հիմնված են իրական մարդկանց ու իրադարձությունների վրա: Ֆիլմի կարևոր մասն են կազմում Իվո Ջիմայում գտնվող զինվորների գրած նամակները: Ինձ ամենաշատը դուր եկան ճապոնական մտածելակերպը ու հայրենասիրությունը: Օրինակ ճապոնացի զինվորների մեծ մասը նախընտրում էր ինքնասպանություն գործել, քան նահանջել կամ հանձնվել թշնամուն: Նաև շատ միամիտ էին, որովհետև իրենց կարծիքով իրենք պարտավոր էին հաղթել, քանի որ ամերիկացիներն իրենց կարծիքով վախկոտներ են ու չունեն այն դիսցիպլինան, սերն ու նվիրվածությունը հայրենիքին, քան իրենք: Սկզբում կարծում էի, որ Քլինթ Իստվուդը լինելով ամերիկացի կփորձեր ամերիկացիներին ավելի լավը ցույց տալ, քան ճապոնացիներին, սակայն սխալվում էի, ամեն ինչ շատ օբյեկտիվ էր ներկայացված:

Ու ինչպես բոլոր պատերազմական ֆիլմերում, այստեղ էլ պացիֆիստական ու հակապատերազմական հզոր կոչ կար:

Ֆիլմի երաժշտությունն էլ էր շատ լավը...

Մի փոքր պատմական ակնարկ ճակատամարտի մասին: Իվո Ջիմայի ճակատամարտը 2-րդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր: Իվո Ջիման փոքրիկ կղզի է Մարիանյան արշիպելագի հյուսիսային մասում, որն ամենամոտն է գտնվում Ճապոնիային: Եթե ճապոնացիները այն կորցնեին, ապա ամերիկացիները այնտեղ ռազմական բազա կստեղծեին և կսկսեին ռմբակոծել Ճապոնիան: Սակայն ուժերն անհավասար էին, ճապոնական կողմն ուներ ընդամենը 18.000 զինվոր, իսկ ամերիկյան կողմը՝ 70.000: Ճակատամարտը չափից դուրս արյունահեղ էր, ճապոնական կողմը պարտվեց, իսկ 18.000-ոց զորքից կենդանի մնացին ընդամենը 216-ը: