PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուռա՜ Տիգրանս ծնվեց :love



Արևհատիկ
12.09.2010, 08:01
Ժո՛ղ, Արիացու ու Լուսաբերի առաջնեկը ծնվեց :baby:yahoo
Սա՛ս, Լո՛ւս ջաներ, աչքներդ լույս լինի: Մոտներդ արդեն պապայություն, մամայություն ա :)) (Ձեր շնորհիվ էլ՝ ես արդեն հորքուր եմ: Շնորհակալ եմ :kiss) Ոնց-որ ասում են, առաջինը լինի, վերջինը չլինի;)
Տիգրանս, գանձս:love, քեզ աշխարհի լավագույն բաներն եմ ցանկանում: Ամենակարևորը առողջ բալիկ լինես, մնացածը ընթացքում կունենաս:
Հորքուրի … ըըը …:D պապայի նման խելոք լինես: Պապան ու մաման գլխիցդ անպակաս լինեն, դու էլ իրենց արժանի տղա լինես:
Քո ծնունդով, մեր, մամայիդ ու մեր ընտանիքի մեջ ձեր առանձին ընտանիքի երջանկությունը անսահմանությամբ բազմապատկեցիր:roll

Չգիտեմ էս քանի օրը ոնց ա անցնելու, մինչև գամ ու քեզ ձեռքերիս մեջ առնեմ :love Հորքուրը քեզ շա՜տ-շա՜տ ա սիրում :kiss

ՀԳ. Բա, բոյով-բուսաթով, սիմպո տղա ենք ունեցել :P:roll

Դեկադա
12.09.2010, 08:12
Շնորհավորում եմ: Թող ձեր բալիկը ամենաերջանիկ բալիկը լինի: Ու ձեր տունը միշտ լցվի էտ պուճուրի անհոգ ծիծաղով: :)

Դու էլ, որպես հորքուր, էտ երեխուն մի լավ երես կտաս:;)

Mephistopheles
12.09.2010, 08:18
ուրախություն, առողջություն, կյանք, սեր, ամեն ամեն ինչ թող կրկնապատկի, եռապատկի ու քառապատկի էդ մանկիկը…peace

Jarre
12.09.2010, 08:22
Շատ-շատ-շատ ուրախ եմ ու շնորհավորում եմ, Արիացի ու Լուսաբեր ջաներ։ Երեխան իսկապես հրաշք է ու հիմա դուք ձեր տանը ունեք մի մեեեեեծ հրաշք :love

ՀԳ՝ Տիգրանի ակումբային նիկը արդեն որոշեք ե՞ք :think :D :D

Անտիգոնե
12.09.2010, 08:23
Չեմ ճանաչում Տիգրանիկի ոչ մայրիկին, ոչ էլ հայրիկին, բայց դա կարևոր էլ չէ: Մի մանկիկ լույս աշխար եկավ և դա ԱՄԵՆԱՀՈՒԶԻՉ, ԱՄԵՆԱԲԱՐԻ, ԱՄԵՆԱՀՐԱՇԱԼԻ ՀՐԱՇՔՆ Է, որ մարդկությունը ունի:
Շնորհավորում եմ երեքիդ էլ...Ուռաաաաաա...:):):)

Ձայնալար
12.09.2010, 08:33
Շնորհավորում եմ երեխեք ջան, առողջ, խելացի բախտավոր տղա մեծանա :)

Annushka
12.09.2010, 08:54
ՇՆՈՐՀԱՎՈՐ:hands Աչքներդ լույս լինի.. Տիգրանն էլ թող առողջ ու երջանիկ բալիկ լինի:love

Katka
12.09.2010, 09:00
Ջան: Տիգրանչիկ, բարի գալուստ Երկիր: Ստեղ կայֆա: :love
Արեւհատիկ, հորքուր լինելը պատասխանատու գործա::D
Ողջույներ կտանես Լուսաբերին::)

Shah
12.09.2010, 09:20
Աստված պահապան:

yerevanci
12.09.2010, 09:27
աչքներդ լույս, Աստված պահի

A.r.p.i.
12.09.2010, 09:28
Ջա՜ն, ջա՜ն ,ջա՜ն, ու էլի ջաաաա՜ն:yahoo Սաս, Լուս աչքներդ լույս:love… Դեռ երեկ դուք ընդամենը ամուսիններ էիք, իսկ այսօր արդեն հայր ու մայր… Ցանկանում եմ, որ Տիգրանը:love առողջ ու երջանիկ մեծանա… Հիմա ձեր մոտ լրիվ նոր կյանքա սկսվում, որովհետև դուք սկսում եք մեծացնել մի նոր մարդու…Թող որ նա միշտ շրջապատված լինի մեծ սիրով …Մեծանա ու շատ խելացի լինի, որ դուք էլ միշտ հպարտանաք նրանով… Երջանիկ եղեք :kiss:rose
Հ.Գ. Խմելու ենք՝:)):drinks

unknown
12.09.2010, 10:24
Մի հատ էլ ստեղ ՇՆՈՐՀԱՎՈՐ:bux:
Առողջություն Տիգրանիկին,Լուս,Սաս ձեր աչքն էլ լույս հիմա Մամա,Պապա եք նոր կարգավիճակներա ձեր համար ու պետքա լավ կատարեք դրա պարտականությունները:)
Արև ջան դե դուել համոզված եմ որ լավ հորքուր կլնես;)Քեզել շնորհավոր:love:kiss

Ariadna
12.09.2010, 10:27
Վաաաաաաաայ, արդե՞ն, շնորհավոոոր :bux: Երջանիկ, առողջ բալիկ լինի :) Լուսաբեր ջան, Սասուն ջան, դուք էլ միշտ երջանիկ լինեք, հպարտանաք ձեր բալիկով ու դեռ քույրիկներ ու ապերիկներ ունենաք Տիգրանի համար։ :kiss Բոլոր հորքուր,մորքուր, քեռի ու ամենակարևորը տատիկ–պապիկների աչքն էլ լույս լինի :)
հ.գ. մոռացա ասեմ, ճուտիկը շատ լավ անուն ունեք, ապրեք դուք :)

Արևածագ
12.09.2010, 10:44
Շնորհավորում եմ... Առողջ, անփորձանք, լավ մարդ մեծանա::love

Եգանյան Նունե
12.09.2010, 10:57
Ի սրտե շնորհավորում եմ ամենա լավ մախթանքներով: Թո'ղ երեխան լինի երջանիկ, խելացի և որ ամենակարևորն է նպատակներին հասնի:bux::viannen_10::angel:viannen_11::joker:yahoo:erexa:baby:flower

ministr
12.09.2010, 10:58
Պահ պահ պահ!!!!! Էն ինչ ենք իմանում!!!! :hands :yahoo:bux:

Աչքներդ Լուս :flower

Առողջ, բախտավոր, ուժեղ ու հաջողակ Տղա մեծանա!!!!

ԿԳԴ
12.09.2010, 11:06
Շնորհավորում եմ, աչքներդ լույս, Տիգրանին էլ առողջություն և երջանկություն.....:bux: :drinks

Inna
12.09.2010, 11:38
:bux:Շնորհավորում եմ...Ցանկանում եմ աշխարհի ամենալավ բաները`առողջություն,երջանկություն,սեր,,,,,,,ու լիքը.... ժպիտներ;):bux:

Norton
12.09.2010, 11:59
Շնորհավորում եմ, առողջ բալիկ լինի:)

CactuSoul
12.09.2010, 12:03
Ուռա՜:yahoo
Անհոգ ու երջանիկ մանկություն Տիգրանին, հետո էլ միայն հաճելի հոգսերով ու ավելի գիտակից երջանկությամբ լիքը հասուն կյանք:
Ձեր երեքին էլ շնորհակալություն, որ էս կարգի լավ նորություններով մեզ հետ էլ եք կիսվում:love…

Ambrosine
12.09.2010, 12:11
Էս ի՜նչ լավ օր ա էսօր... մի քանի տոն միաժամանակ :P:))
Շնորհավոր նոր մարդու ծնունդը :drinks Լուսաբեր ջան, առաջինը քեզ եմ շնորհավորում, քեզ համբերություն եմ ցանկանում: Հեշտ չէ երեխա մեծացնելը, երբ երեխայի հայրը այս պահին նաև հայրենիքի պաշտպանությամբ է զբաղված: Օրը շատ լավ լուրով սկսվեց, որ ամեն օր էսպիսի մի բան հայտնեք, ակումբցիներ, ի՞նչ կլինի որ :beee :))

Արև ջան, Լուսաբերին կբարևես, եթե Սասունը երևա, իրեն էլ կշնորհավորես: Երեխային էլ շատ սիրուն անուն եք դրել :hands
Շնորհավոր բոլորիս :bux:

Dayana
12.09.2010, 12:47
Իմ ճանաչած բոլոր Տիգրանները շատ խելացի են ու սիրուն, համոզված եմ, ձեր Տիգրանն էլ ա սիրուն ու խելոք: :love Շնորհավոր Լուս, Սաս, առողջ, երջանիկ պստո լինի, մամային, պապային լսող :))

Կարապետ
12.09.2010, 12:49
Շնորհավորhttp://www.akumb.am/images/editor/smilie.png

Չամիչ
12.09.2010, 13:00
Շնորհավոր Տիգրանի ծնունդը:
ՏԻգրանները շատ հաջող մարդիկ են, մի տեսակ մեծ են էլի:) Դուք էլ գիտեք ինչ եք անում:

Սովորաբար տղաները մամաին են նման լինում, արդեն պատկերացնում եմ կապույտ աչքերով Տիգրանին:
Սարի պես տղա լինի, պինդ, ամուր, ճարպիկ, ճարաճճի, խելացի, ընդունակ մի խոսքով նաստոյաշչիյ մուժչինա::)

:rose:rose:rose:rose:rose:rose:rose:

:bux::bux::bux::bux::bux::bux::bux:

:viannen_13::viannen_13::viannen_13::viannen_13:

Monk
12.09.2010, 14:54
Իյա, էս ինչ լավ լուրեր ենք իմանում:) Պապայի, մամայի, հորքուրի ու բոլորի(ս) աչքը լույս, առողջ բալիկ մեծանա, պապան ու մաման էլ գլխից անպակաս լինեն: Շնորհավորում եմ :)

Կաթիլ
12.09.2010, 17:17
Վա՜յ, բարի գալուստ լույս աշխարհ, Տիգրանչիկ ջա՛ն, առողջ, հաջողակ ու խելոք բալիկ լինես: :love ծնողներիդ ու հարազատներիդ աչքն էլ լույս լինի :) :flower

einnA
12.09.2010, 17:30
Ես էտպես էլ արդեն մտածում էի, որ Լուսաբերը չկա, ուրեմ մի բան կա ... :))

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ;)

Թող առողջ բալիկ լինի, մամային լավ պահի, ինչքան կարում ա զբաղացնի մինչև պապան հասնի ;)
Լուսաբեր ջան սպասում ենք, որ գաս ու կիսվես քո ուրախությամբ, թե չէ մեր մոտ մի տեսակ դառը պատկերներ են ;)
Հա, մեկ էլ ճուտիկի նկարները չմոռանաս :kiss

Ռուֆուս
12.09.2010, 18:01
Շնորհավո՜ր, առողջ բալիկ թող լինի :)

tikopx
12.09.2010, 18:06
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ :hands
երջանիկ մանկություն Տիգրանին :ok

Էլիզե
12.09.2010, 19:03
ուռաաաաաաաաաա՜.... :yahoo :bux: :bux:
աչքներս լույս.... /ասեմ քեզ Արև ջան՝ մենք էլ նենց ոչինչ անհամբերությամբ էինք սպասում էս բալիկի լույս աշխարհ գալուն՝ ակնդետ հետևում էինք քո ու Լուսաբերի գրառումներին :secret :)) /

Առողջ լինի... մամայի ու պապայի պարծանքը լինի...հաջողակ լինի` ինչքան լոտո առնի` մինիմում մի 2 հատ ավտո շահի :))

:kiss

Հայուհի
12.09.2010, 20:48
Ուխխխ, ծնվեց:love
Առողջ բալիկ լինի, էն մնացածը մաման ու պապան կկազմակերպեն:ok Դե մեր նորաթուխ հորաքույրն էլ լիքը երես տա:))

:bux: Շնորհավորում եմ:bux:

Yellow Raven
12.09.2010, 21:56
Նորաթուխ հորաքույր:D:D:D:D
Հա,ինչ էի ասում, նորաթուխ ջան(:D)... Առողջ ու ուրախ երեխա լնի, հետագայում էլ լավ մարդ:)

masivec
12.09.2010, 22:35
Շնորհավոր:)

Yevuk
12.09.2010, 23:37
Վա՜յ, էս ինչ լավ լուր էր: :love Շնորհավորում եմ Լուսաբեր ջան, Սասուն ջան: Առողջ բալիկ լինի, լավ մանկություն ունենա: :) Արև ջա՜ն, քեզ էլ եմ շնորհավորում հորաքույր դառնալու կապակցությամբ: :)) :love

Ուլուանա
12.09.2010, 23:46
Ուռա՜ :yahoo։
Ես էլ ասում եմ՝ Լուսաբերը վերջերս չի երևում, տեսնես՝ ծնվե՞ց երեխան, ի՞նչ եղավ, ո՞նց եղավ :unsure։

Լուսաբեր ջան, Արիացի ջան, աչքներդ լույս։ Առողջ ու հաջողակ բալիկ լինի, մամային ու պապային էլ երջանկացնի :)։ Արևհատիկ ջան, քեզ էլ հաճելի հորքուրություն եմ մաղթում:))։ Բայց էրեխուն երես չտաս :nono :))։

Արևհատիկ
13.09.2010, 11:17
Շնորհակալ ենք, ժողովուրդ ջա՛ն: Եկել եմ ասեմ, որ ձեր շնորհավորանքները ու բարևները փոխանցել եմ:))
Տարոսը բոլորիդ :love :kiss

Նենց հրաշք ա:love, շուտով երևի կտեսնեք նկարը ;)

impression
13.09.2010, 11:20
շնորհավորում եմ, երջանիկ կյանք իրեն, ծնողներին ու բալիկին առողջություն :)

Գալաթեա
13.09.2010, 12:02
Լուս ջան, Սաս ջան, ապրեք դուք:

Դե, Լուսը կոնկրետ էս էտապում ավելի շատ ապրի :)

Ամենասկարևորը առողջ Տիգրան լինի, անհոգ, սիրուն մանկություն ունենա ու միշտ ապրի սիրո ու երջանկության մթնոլորտում, որ դուք համոզված եմ, միշտ կապահովեք տանը:

Պաչ մաչ :)

*e}|{uka*
13.09.2010, 13:51
Աչքներդ լույս Լուս ջան, Սաս ջան.... պաչիկներ... Երջանիկ, առողջ բալիկ լինի ու ձեզ էլ երջանկացնի:


Շուտ եմ ասել` ես եմ կնքամայրը :oy... կատակ եմ անում: :))

My World My Space
13.09.2010, 14:09
Աչքերդ լույս լինի.... էրեխեք ջան, մենք Դիլիջանում իմացանք, սաղովի ուրախացանք.....:)

Երջանկություն երեխին, հորը բարի վերադարձ, մորն էլ անհոգություն, աղվորիկ մի հարս, բարի տատություն......;)

Հայկօ
13.09.2010, 14:17
Աչքներդ լու՜յս, էրեխեք ջան :): Թող Տիգրանիկը առողջ ու ուրախ մեծանա, իր երջանիկ ծնողների կողքին լինի, ու էդ բոլորը՝ խաղաղ ու սիրուն Հայաստանում :): Տղա առաջնեկ... :love

Kita
13.09.2010, 14:23
Շնորհավոր պապա, մամային:love:bux: Առաջինր լինի, վերջինր չլինի:))
Երջանիկ, եռանդուն ու առողջ բալիկ լինի:love


Հ.Գ. Բա Լուսաբերր ոնց է իրեն զգում? բա նկարներ?:))

Safaryan
13.09.2010, 14:52
Սրտանց շնորհավորում եմ Ձեր հրաշքի՝ Տիգրանի ծնունդը:

murmushka
13.09.2010, 15:00
Շնորհավոոոոոոոոր. ևս մի անգամ
թող Տիգրանը միշտ նման ուրախություն պարգևի Ձեզ մամայություն.. պապայություն

_Հրաչ_
13.09.2010, 18:35
Շնորհավորում եմ, միանում բարեմաղթանքներին :)

Շինարար
13.09.2010, 18:38
Շնորհավորում եմ Սասուն ջան, Լուս ջան, էս ինչ լավ լուրով էսօր ակումբ մտա, ինչ սիրուն անուն եք դրել, համարյա իմ անունից ա:love:)) Առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում:)

Nadine
13.09.2010, 18:42
Շնորհավորում եմ...Անհոգ ու երջանիկ մանկություն պստոյին:)

Մանուլ
13.09.2010, 18:59
Պստիկ երեխա, անունն էլ` Տիգրան :love Արդեն սիրում եմ :)):
Շնորհավորում եմ :): Մամային ու պապային համբերություն, որ դիմանան էս մի քանի ամիսը:
Չգիտեմ` ինչ ասեմ :)) Լավ եղեք, առողջ, երջանիկ :love
:kiss

Արևհատիկ
13.09.2010, 19:15
Ժող ջա՛ն, Լուսն էլ ա լավ, Տիգրանն էլ ա լավ:love

Իմ մոտի նկարները շատ փոքր են, MMS-ով եմ ստացել: Դրա համար ստիպված օդնոյից եմ քոփի արել:

Էս էլ մեր Տիգրանը:love
http://s006.radikal.ru/i215/1009/d3/2e446e1fa8f7.jpg

Ինչուիկ
13.09.2010, 19:18
Շնորհավոոոոոոոոոոոոոոոր:love:kiss Առողջ, երջանիկ, խելացի..........լինի;)

Ժունդիայի
13.09.2010, 19:20
Մռթմռթնյոլիս.... կռթկռթնյոլիս......, արյաաաաաաա՜ էս ինչ կյանքռթնյոլիս ա: :love Արև ջան մի հատ իմ կողմից էն հսկա թշին մռթնյոլիս կանեք: :friends:


Տարոսն ինձ:baby

Մանուլ
13.09.2010, 20:07
Լավն աաաա :love:love:love

Էլիզե
13.09.2010, 20:18
Ժող ջա՛ն, Լուսն էլ ա լավ, Տիգրանն էլ ա լավ:love

Իմ մոտի նկարները շատ փոքր են, MMS-ով եմ ստացել: Դրա համար ստիպված օդնոյից եմ քոփի արել:

Էս էլ մեր Տիգրանը:love

Աչոշիկները... :love :love :love



չէ.. հեսա հաստատ հորքուրիկ եմ դառնալու... շատ եք ջիջիլ գցում :))

Chuk
13.09.2010, 20:42
Երեխեք ջան, աչքներդ լույս :) Շնորհավորում եմ ու անչափ ուրախ եմ ձեր համար :love

Դատարկություն
13.09.2010, 20:54
Շնորհավոր ձեզ:love Ուրախ եմ շատ-շատ, Դիլիջանում էի, որ ասեցին ծնվելա ու ես` :yahoo:love
Ես էլ էի անհամբեր սպասում Տիգրանին ու նաև անհանգստանում:oy: Շնորհավոր` պապային, մամային, երկու հորաքույրներին, ում ճանաչում եմ ու մնացածին:love
Ահա և նա` իրական երջանկությունը:love

Լեո
13.09.2010, 20:59
Շնորհավորում եմ :)

Agni
13.09.2010, 21:39
Երեխեք ջան շնորհավորում եմ....:love Լուս, գիտեմ ինչքան սպասվածա եղել բալիկը, թող ձեր երջանկությունը կրկնապատկի, առողջ ու լավ բալիկ մեծանա:love.... Ուրախ եմ շաաաատ...

Ariadna
13.09.2010, 21:43
Էս էլ մեր Տիգրանը:love


Էս ինչ լավն ա, ոնց եմ սիրում, որ մի քանի օրական են լինում, բայց արդեն երևում ա, որ տղամարդ ա, լրիվ տղու հայացքով ա նայում :love

Ռեդ
13.09.2010, 23:04
Աչքներդ լույս, Սասուն ջան, Լուսաբեր ջան, :baby, առողջ մեծանա, ձեզ էլ լիքը երջանիկ պահեր պարգևի:
Չը՛խկ :drinks

Interdenominational
13.09.2010, 23:53
Շնորհավորում եմ :)

http://weblogs.cw11.com/news/local/morningnews/blogs/baby.jpg

Kuk
13.09.2010, 23:57
Լուսաբեր ջան, Արիացի ջան, աչքներդ լույս լինի, շնորհավորում եմ պուճուրի ծննդյան առթիվ: Առողջ բալիկ լինի, մաման ու պապան էլ իրար շա՜տ շատ սիրեն:)

Kita
14.09.2010, 01:09
Ժող ջա՛ն, Լուսն էլ ա լավ, Տիգրանն էլ ա լավ:love

Իմ մոտի նկարները շատ փոքր են, MMS-ով եմ ստացել: Դրա համար ստիպված օդնոյից եմ քոփի արել:

Էս էլ մեր Տիգրանը:love
http://s006.radikal.ru/i215/1009/d3/2e446e1fa8f7.jpg

Էն ինչ մռութ է:love
Մռութիկր դժգոհ:))

ՆանՍ
14.09.2010, 08:18
Արիացի, Լուսաբեր և Արևհատիկ ջաներ, աչքներդ լույս լինի, հորով-մորով մեծանա, առողջ ու երջանիկ բալիկ լինի..... Երեխեք ջան ասում եմ` կարողա? Տիգրանը մեծանա ու վերջում էլ պսակվի ակումբի մեր մյուս նորածնի` Հասմիկի հետ::think:hands:D ու միանգամից 6 հոգով դառնաք խնամի:hands

Tig
14.09.2010, 08:40
Սասուն ու Լուսաբեր ջաններ, աչքներդ լույս լինի:) Առողջ բալիկ լինի, հորով մորով, երջանիկ ու հաջողակ: Ձեզ էլ առողջություն ու մի քիլ էլ համբերություն;)

հ.գ. ասում եք Տիգրան-Հասմիկ… պսակվե՞լ…:think

Ֆոտոն
14.09.2010, 11:05
Շնո՜ր-հա՜-վո՜ր:

Բոլորիդ աչքները լույս::):love

E-la Via
14.09.2010, 12:19
Էնքան շատ եմ ուրախանում, երբ մտնում եմ Ակումբ ու էսպիսի լավ նորոթյունների մասին տեղեկանում: :hands
Ձեր աչքն էլ լույս լինի: Առողջության, երջանկության հետ միասին ցանկանում եմ, որ ծնողնելի, հարազատների անմար ուրախության աղբյուրը լինի:):

Սամսար
14.09.2010, 12:42
Լուսաբեր ու Արիացի ջան, աչքներդ լույս լինի, բալիկը հորով-մորով մեծանա ու լիքը-լիքը ուրախություն պարգևի ձեզ ու ձեր հարազատներին։

Երվանդ
14.09.2010, 14:09
Աչքներդ լույս երեխեք ջան, առողջ, ու անունին արժանի տղա լինի:)

SSS
14.09.2010, 14:12
Վաաաաաաայ, ինչ լավնա էսօր ակումբի տրամադրությունը:) Շնորհավորում եմ

Լուսաբեր
14.09.2010, 15:57
Երեխեք ջան, ոնց էլ ուզենամ սիրուն բառերով հայտնեմ ինչ զգացի բարեմաղթանքները կարդալուց չի լինի.... շնորհակալ ենք, թող բոլորն էլ զգան այդ երջանկության ակընթարթները, երբ առաջին անգամ ձեռդ ես առնում փոքրիկ մի արարածի, որը արդեն քոննա, քո գանձնա, քո ամեն ինչնա.... :love

Շնորհակալություն :) :roll :)

Արիացի
14.09.2010, 19:53
Ժող ջան, եկել եմ ասեմ, որ բոլորիցդ շնորհակալ եմ մաղթանքների ու շնորհավորանքների համար:
Կյանքումս սա մի շրջադարձային բան ա, մի աննկարագրելի դրական երևույթ…
Բոլորիցդ շնորհակալ եմ :)

Firegirl777
14.09.2010, 21:11
Շնորհավոր......
երջանիկ ծնողներ լինեք, պուճուրը թեթև մեծանա, առողջ լինի, դուք էլ նայեք հիանաք

cold skin
14.09.2010, 21:26
Վաա՜յ Լուս, Արիացի , շնորհավորանքներս անչափ ուրախ եմ, աչքներդ լո՜ւյս:love

Եգանյան Նունե
15.09.2010, 19:02
Արև ջան շա~տ լավ երեխա է պատկերացնում եմ, որ մեծանա ինչ լավն ա լինելու::love:hands:dance

Եգանյան Նունե
16.09.2010, 10:15
Լուսաբեր ջան Արիացի ջան դուք և երեխան լինեք այնքան երջանիկ ու սիրառատ, որ կյանքը հեքիաթ թվա: Աչքներտ լույս:love:angel

Lion
16.09.2010, 21:00
Ժո՛ղ, Արիացու ու Լուսաբերի առաջնեկը ծնվեց :baby:yahoo
...

Ու ամենահետաքրքիրն էնա, որ ես նոր եմ նկատում այս լուուուրրրըըը, չէ, ոչ թե պռոստո լոււոււրրը, այլ... ԼՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՐԸ :)):hands

Էս ինչ լավ բանա եղել, Սասուն ախպեր, տունդ ուրախությունա, Լուս ջան աչքներդ լույս լինի, թող առողջ բալիկ լինի, երջանիկ լինի, Սասուն ախպորը թև ու թիկունք լինի, էս երկրի համար Սյունյաց լեռներից հառնած Տիգրան Մեծ լինի:hands

Սասուն ջան, Լուսաբեր ջան, անչափ, ամպից էլ շատ ուրախ եմ Ձեզ համար, աստված Ձեզ պահապան :)

Legolas
17.09.2010, 15:12
Աչքներդ լույս երեխեք ջան , Տիգրանին էլ առողջություն և երջանկություն:bux:

Surveyr
20.09.2010, 22:26
Արիացի ջան, Լուսաբեր ջան, աչքներդ լուս լինի, հոպար-հորքուրներ( դուք ինձ հասկացաք) ձեր աչքն էլ լուս, շնորհավորում եմ բոլորիդ, Տիգրան ջանն էլ թող առողջ լինի, ու միշտ ձեզանից սենց խեր-խաբարներ լսենք:

Ուլուանա
21.09.2010, 17:33
Ժող ջա՛ն, Լուսն էլ ա լավ, Տիգրանն էլ ա լավ:love

Իմ մոտի նկարները շատ փոքր են, MMS-ով եմ ստացել: Դրա համար ստիպված օդնոյից եմ քոփի արել:

Էս էլ մեր Տիգրանը:love
http://s006.radikal.ru/i215/1009/d3/2e446e1fa8f7.jpg
Վու՜խ, ինչ լավ պոնչիկ ա :love։ Մի քիչ էլ մեծանա, լրիվ գզելիք կդառնա :love։

Smokie
14.10.2010, 11:54
Ուռաաա՜, նոր ղափանցի է լույս աշխարհ եկել, աչքներդ լույս Տիգրանիկի հարազատներ::) Թող առողջությունն ու երջանկությունը միշտ նրանի անպակաս լինեն, խելոք բալիկ լինի: Շնոր-հա-վոր:
:bux:

Ապե Ջան
14.10.2010, 11:59
Շնորհավորում եմ: :))