PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպորտ բաժնի թեմայից դուրս գրառումներ



Bodyguard
19.04.2009, 23:26
Ապրիլի 25,26 ին «Դինամո» մարզակումբում տեղի կունենա Ուշու ի միջազգային առաջնություն: Մուտքն ազատ է:

Գոռ Ջան - Հայ
23.10.2009, 11:04
Հայաստանի օլիմպիական պետական քոլեջում մեկնարկել է Արցախի ազատամարտի Մալաթիա ջոկատի հրամանատար, ըմբշամարտի սպորտի վարպետ Վահան Զատիկյանի հուշամրցաշարը:
այքարի են ելել 1992-93 թվականներին ծնված պատանի ազատ ոճայինները: Մրցաշարը միջազգային է: Հայայստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներից զատ գորգ են ելել նաև Թբիլիսիի, որիի, Բաթումի, Խաշուրի, անձայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի ներկայացուցիչները: Երեկ ասպարեզ է ելել 5 քաշային կարգերի 120 ըմբիշ: 38 կգ քշային կարգում հաղթել է Ռոման Զոիձեն: 46 կգ քշային կարգում լավագույնը պատանիների Եվրոպայի չեմպիոն արմավիրցի Արտակ Հովհաննիսյանն էր: Մալաթիայի Վահան Զատիկյան մարզակումբի սան Ատոմ Կիրակոսկանը հաղթել է 54 կգ քաշային կարգում: 63 կգ քաշային կարգում ուժեղագույնն է եղել Լևան Կելեքսաշվիլին: Եվ 76 կգ քաշային կարգում պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել օլիմպիական քոլեջի սան ևորգ Համբարձումյանը: Այսօր պայքարի մեջ են մտել ևս 6 քաշային կարգի ներկայացուցիչներ:

Կայացավ ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության Հայաստանի առաջնությունը: Մասնակցեց 12 թիմերի 70 մարզիկ: Պայքարն ընթացավ 12 քաշային կարգերում: 52 կգ քաշային կարգում բարձր արդյունքի հասավ Ռազմին Ալեքսանյանը: Նա սեղմեց 100 կգ: 56 կգ քաշային կարգում 145 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Սևակ Մանուկյանը: Նա սահմանեց Հայաստանի 2 ռեկորդ: Վաչագան Բարսեղյանը չեմպիոնի կոչումը նվաճեց 67.5 կգ քաշային կարգում: 17 ամյա մարզիկի սեղմած 150 կգն Հայաստանի պատանիների ռեկորդ է: 110 կգ քաշային կարգում Սերգեյ Ասլանյանը ցույց տվեց պատկառելի արդյունք: Նա սեղմեց 175 կգ ծանրաձողը: Կանանց 67.5 կգ քշային կարգում հաղթեց Ֆլորա Եղիազարյանը: Նա ցույց տվեց 85 կգ արդյունք: Հաշմանդամների 90 կգ քաշային կարգի պայքարում չեմպիոն դարձավ Իգոր Հարությունյանը` 140 կգ արդյունքով:




Հին Հունաստանի Պենոլոպես թերակղզում գտնվող Հերայի անտիկ տաճարում արև ճառագաթներով վառվել է օլիմպիական ջահը: Արեգակի Աստված Ապոլոնին աղոթելուց հետո գերագույն քրմուհին, ում դերը կատարել է հույն դերասանուհի Մարիա Նավպլիոտուն, կրակը վառել է արևի ճառագայթները հավաքող հայելուց: Հին Օլիմպիական Ստադիոնի լանջին կատարվել է ծիսական պարը: Ապա այդ կրակից բոցավառվել է օլիմպիական ջահն ու այն, ձիթենու ճյուղի հետ հանձնվել է օլիմպիական ջահակիր, ոլորավայրէջքի օլիմպիական չեմպիոն Վասիլիս Դիմիտրիադուսին: Պաշտոնական արարողությունից հետո տրվել է օլիմպիական փոխանցավազքի մեկնարկը: Այն կլինի ամենաերկարատևը: Թեպետ փոխանցավազքի միջազգային փուլը հանված է: Առաջիկա 8 օրերի ընթացքում կանցնի հունական քաղաքներով և 2180 կմ հաղթահարելուց հետո կբերվի Աթենքի սպիտակամարմառ պատմական ստադիոն: Այնուհետև օլիմպիական կրակը կանցնի Կակադական քաղաքներով և 2010 թվականի փետրվարի 12-ին կհասնի Վանքուվեր` 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: այդ օրը կտրվի խաղերի մեկնարկը և այն կտևի մինչև փետրվարի 28-ը

Hda
10.01.2010, 09:52
Ռուսաստանի Հոկեյի առաջնության հերթական տուրի «Վիտյազ» և «Ավանգարդ» թիմերի միջև հանդիպումը ընդհատվել է խաղի 4-րդ րոպեի խաղացողների պակասի պատճառով: Այդքան կարճ ժամանակում երկու թիմերի խաղացողները միասին հասցրել են ստանալ 600-ից ավել տուգանային րոպե

Մանրամասն՝ http://www.khl.ru/news/2010/1/9/25648.html

Ներսես_AM
10.01.2010, 13:49
Ռուսաստանի Հոկեյի առաջնության հերթական տուրի «Վիտյազ» և «Ավանգարդ» թիմերի միջև հանդիպումը ընդհատվել է խաղի 4-րդ րոպեի խաղացողների պակասի պատճառով: Այդքան կարճ ժամանակում երկու թիմերի խաղացողները միասին հասցրել են ստանալ 600-ից ավել տուգանային րոպե

Մանրամասն՝ http://www.khl.ru/news/2010/1/9/25648.html

Հլը սրանց վիճակը նայեք

http://www.youtube.com/watch?v=wliBRECcZFo

yerevanci
01.03.2010, 09:20
Diese phantastische

Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիական 21-րդ խաղերին զուգահեռ Գերմանիայում անցկացվել է սահնակորդների մրցաշար, որին ներկա են եղել 14 հազար հանդիսականներ: Բրանլագեյում կայացած այս մրցաշարին մասնակցել են 30 սահնակորդներ, որոնք մերկ վիճակում պայքարել են հաղթողի կոչման համար:
Մասնակիցները ընտրվել են մի շարք նախընտրական փուլերից հետո, որոնք անցկացվել են Գերմանիայի տարբեր բնակավայրերում: Չնայած բավական ցուրտ եղանակին, եզրափակիչ դուրս եկած երիտասարդները մեծ խանդավառությամբ սահել են նաեւ այս անգամ:




Ինչ վերաբերվում է հանդիսականների մեծ քանակին, ապա դա բնական է, քանի որ մասնակիցների թվում են եղել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, որոնք եւս մերկ վիճակում են դուրս եկել ասպարեզ:

yerevanci
02.03.2010, 19:39
Վոլեյբոլիստուհին մերկացավ Playboy-ի համար

Լեհ վոլեյբոլիստուհի Աննա Բարանսկան լուսանկարվել է աշխարհահռչակ Playboy ամսագրի լեհական տարբերակի մարտ ամսվա համարի համար։
http://www.armsport.am/images/news_1/1057551267435633.jpg
Նշենք, որ մինչ այդ Աննա մերժում էր էրոտիկ ամսագրերի՝ մերկ լուսանկարահանվելու առաջարկները։
http://www.armsport.am/images/Anna_Baranska_Kibice_3043729.jpg
«Ես դրական պատասխանեցի, որովհետև ցանկացած ինչ-որ փոփոխեմ իմ կյանքում ու խենթ մի քայլ անեմ», - խոստովանել է մարզուհին։

yerevanci
02.03.2010, 20:21
Արմեն Նազարյանը՝ աշխարհի գավաթակիր
http://www.tert.am/g_image.php?id=74772&tmb=3

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ ձյուդոյի Աշխարհի 2010թ. գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Եթե հունվարին Թբիլիսում կայացած առաջին փուլում Հայաստանն անհաջող էր հանդես եկել, ապա այս անգամ ունեցանք հաղթող:
66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը Հայաստանի ամենափորձառու ձյուդոիստներից մեկն է, դարձել է Աշխարհի գավաթակիր: Եզրափակիչում Նազարյանն առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆլորեն Ուրանիի նկատմամբ: 66 կգ քաշայինների պայքարում ելույթ է ունեցել նաև Համբարձում Տոնոյանը, որն անհաջող է հանդես եկել՝ դուրս մնալով առաջին իսկ փուլից:
73 կգ քաշայինների պայքարում հանդես է եկել Եվրոպայի 2009թ. երիտասարդների չեմպիոն Արտյոմ Բաղդասարյանը, որը հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ:
100 կգ քաշայինների պայքարում Հակոբ Առաքելյանը պարտվել է առաջին իսկ մրցամարտում:

yerevanci
03.03.2010, 18:37
ՌԴ դեսպանը հաղթել է բիլիարդի միջազգային մրցաշարում
http://www.tert.am/g_image.php?id=75065&tmb=3

Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հաղթել է անցած շաբաթ Երևանում ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացված ռուսական բիլիարդի միջազգային մրցաշարում:
Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ:
Մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

yerevanci
04.03.2010, 13:10
Կարպովը կմրցակցի Կիրսան Իլյումժինովի հետ
46405

Աշխարհի շախմատի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր թեկնածությունն է առաջադրել Միջազգային շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աշխարհի նախկին չեմպիոնի օգնական Սերգեյ Պետելինը:
ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու գրանցվելու մասին Կարպովը հայտարարել է այն ժամանակ, երբ գտնվում էր Սարատովում: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Շախմատում անհրաժեշտ է կարգուկանոն մտցնել: Աշխարհի առաջնությունների, խաղացանկի, ԱԱ-ի ընթացքում համակարգի փոփոխության հետ կապված այս ողջ խառնաշփոթն իր նախադեպը չունի: Պետք է վերադարձնել աշխարհի չեմպիոնի հեղինակությունը»:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերին, Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի են ունենալու ՖԻԴԵ-ի 81-րդ համաժողովը և Համաշխարհային շախմատային Օլիմպիադան:
Ավելացնենք, որ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն արդեն հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում:

yerevanci
04.03.2010, 13:11
46406Աշխարհի գավաթի խաղարկությունում` հայ հինգ մարզիկներ


2010 թ. մարտի 24-27-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա մարզական և մարտական սամբոյի աշխարհի գավաթի` Ա. Խառլամպիևի հիշատակին նվիրված տղամարդկանց և կանանց փուլային խաղարկությունը, որում Հայաստանը կներկայացնեն 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը և 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:
Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

yerevanci
04.03.2010, 18:07
Սթաքհաուզը և Քոմստոքը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանեն
http://panorama.am/g_image.php?id=90339&t=b

«Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց անցած ուղին, խոսեցին Հայաստան այցելության նպատակների ու ծրագրերի մասին: Պատասխանելով մեր թղթակցի հարցին` նրանք հայտարարեցին, որ կցանկանային ապագայում վերադառնալ Հայաստան և ֆիլմ նկարահանել այստեղ:
«Երեկ մենք հանդիպեցինք կինոյի ինստիտուտի ներկայացուցիչների հետ և իմացանք, թե ինչպիսի ֆիլմերի հետ կապված փառատոններ են կազմակերպվում Հայաստանում: Ինձ հատկապես հետաքրքրում է «Բոլոր կանայք» ֆիլմերի փառատոնը: Իհարկե, շատ կցանկանայի մասնակցել այդ փառատոնին և հետագայում Հայաստան վերադառնալ մի ֆիլմով»,- նշեց Ամբեր Սթաքհաուզը:
Էրին Քոմստոքը, իր հերթին, շեշտեց, որ այժմ աշխատում է ինտերնետային տեսանյութերի ուղղությամբ, որոնք ավելի փոքր ֆորմատ ունեն: «Ես, իհարկե, կցանկանայի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, բայց դեռ պետք է խոսեմ ROXY խմբի ներկայացուցիչների հետ: Ֆիլմ նկարահանելու եմ շաբաթ օրը, Ծաղկաձորում: Մի օր կվերադառնամ Հայաստան «Snowboarding» ամսագրի ներկայացուցիչների հետ, որովհետև այստեղ տարածքները շատ լավն են, և կցանկանայի այստեղ ընդարձակել մեր գործունեությունը»,- ավելացրեց նա` շեշտելով, որ այս այցելության վերաբերյալ տեսաֆիլմն առաջիկայում կարող ենք գտնել ինտերնետում:
Մեր թղթակիցը հետաքրքրվեց նաև, թե ինչու է Էրին Քոմստոքը ժամանակին հեռացել ֆուտբոլից և սկսել զբաղվել սնոուբորդով:
«Ֆուտբոլն ինձ օգնել է, որպեսզի սնոուբորդում ավելի արագ աշխատեմ: Կարծում եմ` իմ հնարավորություններն ավելի լավ դրսևորվեցին հենց այս մարզաձևում»,- նշեց նա:
Իսկ Սթաքհաուզը մեջբերեց վիճակագրական մի հետաքրքիր փաստ: Ըստ նրա` այսօր սնոուբորդով զբաղվողների 60 տոկոսը նախկինում զբաղվել է ֆուտբոլով:

yerevanci
04.03.2010, 18:09
Էրին Քոմստոքը ցնցված է Ծաղկաձորում տեսածից

http://panorama.am/g_image.php?id=90332&t=b

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային ծրագրերի գործակալության սպորտի բաժնի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի սնոուբորդի ֆեդերացիայի պայմանավորվածության արդյունքում «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում մեր երկիր են այցելել ճանաչված սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքը:
Նրանք այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդիպեցին հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով սպորտի դեսպաններին` ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը շեշտեց, որ միջոցառումն իրականացվում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ և նրա իսկ անմիջական հովանավորությամբ:
«Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքը հայտնի մարզիկներ են ողջ աշխարհում: Նրանք Հայաստանում են գտնվում, որպեսզի աջակցեն սնոուբորդի զարգացմանը և նպաստեն, որպեսզի այս մարզաձևում ավելի շատ աղջիկներ ու կանայք ընդգրկվեն: Դուք գիտեք, որ կանանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր առաջնահերթությունների շարքում է:
Երեկ մենք հյուրնկալվեցինք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի տանը` նրա իսկ հրավերով: Երեկոն իսկապես բարձր մակարդակով անցավ: Այսօր շարունակում ենք ծրագրի իրագործումը, որի եզրափակիչ փուլը մարտի 6-ին Ծաղկաձորում կայանալիք առաջնությունն է` սնոուբորդի մեր երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր հյուրերը նաև ցուցադրական ելույթներ կունենան: Այս այցը, ըստ իս, զգալիորեն կնպաստի մեր երկրում սնոուբորդի զարգացմանը»,- հայտարարեց Ռազմիկ Ստեփանյանը:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշակութային բաժնի ներկայացուցիչ Սյուզան Բրանդսթայնը շնորհակալություն հայտնեց սպորտի նախարարությունում հյուրընկալվելու և լրագրողների հետ հանդիպման հնարավորության համար: «Ծրագիրը, որի հովանավորն է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, կոչվում է «Սպորտի դեսպաններ»:
Նպատակն է մարզիկներին գործուղել աշխարհի տարբեր երկրներ` գովազդելու այս կամ այն մարզաձևը: Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, սպորտի նախարարությանը և սնոուբորդի ֆեդերացիային` այս միջոցառմանը հատուկ ուշադրություն դարձնելու համար: Սա բավական երիտասարդ մարզաձև է, քանի որ սկսել է զարգանալ 1960-ական թթ. վերջերին և 1970-ական թթ. սկզբներին: Քանի որ այն նոր էր, սկզբում արժանացավ դահուկորդների դիմադրությանը, սակայն, չնայած արգելքներին, աստիճանաբար զարգացավ և այժմ արդեն օլիմպիական մարզաձևերի շարքում է:
Այն ԱՄՆ-ում դարձել է երիտասարդների կյանքի ոճի ցուցադրության մի ձև: ԱՄՆ դեսպանատունը հատուկ ուշադրություն է դարձնում կանանց ներգրավվածությանը սպորտում: Այս տարի մեր դեսպանատունը հովանավորել է «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին: Բայց սա նաև հրաշալի առիթ է` ցույց տալու, թե Հայաստանը և ԱՄՆ-ն ինչպիսի սեր ունեն սպորտի հանդեպ,- նշեց դեսպանատան ներկայացուցիչը:
Նա ավելացրեց նաև, որ Ամբերը, ինքն էլ չիմանալով, վաղուց է կապված Հայաստանի հետ, քանի որ ավագ դպրոցը, որտեղ նա սովորել է, կոչվում է «Արարատ Լեռ»: Իսկ ահա Էրին Քոմստոքն արդեն եղել է Ծաղկաձորում և շատ տպավորված է ինչպես շենքային պայմաններից, այնպես էլ մարզվելու համար ստեղծված հնարավորություններից:

Venus
05.03.2010, 10:37
Եվրոպայի առաջնությունն առանց Հայաստանի


Լեհաստանում մեկնարկել է բադմինթոնի Եվրոպայի առաջնությունը, սակայն Հայաստանը կրկին չի մասնակցում այս ստուգատեսին: Ընդհանրապես, այս տարի հայ բադմինթոնիստները պաշտոնական մրցաշարերին չեն մասնակցելու:

yerevanci
05.03.2010, 19:01
Վյաչեսլավ Կուրղինյանը` Ռուսաստանի չեմպիոն

Շորտ տրեկի Ռուսաստանի առաջնությունում, որն ընթանում է Սարանսկում, հայ մարզիկ Վյաչեսլավ Կուրղինյանը զբաղեցրել է առաջին տեղը 500 մետր վազքատարածությունում: Նույն տարածությունում կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Վալերիա Պոտյոմկինան:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի առաջնության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի, թե ովքեր են մասնակցելու բուլղարական Սոֆիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

yerevanci
07.03.2010, 09:34
Երեկվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ազգային թիմն աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում մայիսի 27-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Արգենտինայի ընտրանու հետ Յոհաննեսբուրգ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է kickoff.com-ը:

«Մեզ փորձ է պետք, իսկ դա չես կարող գնել որևէ սուպերմարկետում»,- կապված ընկերական այդ հանդիպման հետ` հայտարարել է «Բաֆան Բաֆան» թիմի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան…

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գուտին վստահ է, որ իր թիմի գլխավոր մրցակցի` «Բարսելոնի» խաղում անկում է նկատվում, և հաղթանակները նրան ավելի ու ավելի դժվար են տրվում: Այս մասին հաղորդում է իսպանական «Marca»-ն: Գուտին համոզված է նաև, որ առաջնության ճակատագիրը կորոշվի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, երբ կկայանա իսպանական կլասիկոն` «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև…

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան «Bild» թերթին տված հարցազրույցում գնահատել է ստուգողական խաղում իր թիմի մրցակցի` Գերմանիայի ընտրանու հնարավորությունները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»…

Ռուսաստանյան «Ռոստովը» նոր մրցաշրջանին նախապատրաստության շրջանակներում երկու կազմով ընկերական հանդիպումներ է անցկացրել Սոչիի «Ժեմչուժինայի» հետ և երկուսում էլ հաղթել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Երկրորդ կազմերի հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ է դարձել Նոզդրունովը: Ընդ որում` հանդիպման հաշիվը նա բացել է` օգտվելով Խորեն Բայրամյանի հաշվենկատ փոխանցումից…

Իսպանական «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին կոչ է արել նվիրվածությամբ գործել Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումներում:

«Չի կարելի սխալվել և միավորներ կորցնել: Մենք պայքարում ենք «Ռեալի» հետ, իսկ դա շատ վտանգավոր է: Մինչև առաջնության ավարտը դեռ երկու ամիս ժամանակ կա, և մենք ընդամենը 2 միավորի առավելություն ունենք: Եթե ամեն ինչ հենց այսպես ավարտվի, երջանիկ կլինեմ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Իտալական «Ինտերի» ղեկավարությունը փորձում է պահպանել հարձակվող Մարիո Բալոտելլիին: Ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին` մինչև 2015 թ. ժամկետով: Այս մասին հայտնում է «La Gazetta Dello Sport»-ը:
Բալոտելլիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ.: Երկարաձգման դեպքում ֆուտբոլիստը ֆինանսական առումով զգալիորեն կշահի` 1 մրցաշրջանի ընթացքում վաստակելով 2,5 մլն եվրո:

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, ով աշխարհի առաջնության ընթացքում ֆուտբոլային վերլուծաբանի պարտականությունները կկատարի RTL ընկերությունում, հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի և պատրաստ է քննարկել համապատասխան առաջարկները: Այս մասին հաղորդում է «Eurosport»-ը…

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արման Սարգսյանը, ով ԱՊՀ-ի, Ռուսաստանի և WBL-ի վարկածով աշխարհի չեմպիոն է, մարտի 25-ին կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կանցկացնի իր առաջին մենամարտը Միացյալ Նահանգներում: Կապված այդ իրադարձության հետ` Արմանը հարցազրույց է տվել akboxing.ru-ին: Այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

- Արման, դու Ռուսաստանի, ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոն ես, աշխարհի չեմպիոնը` WBL-ի վարկածով: Ի՞նչը քեզ ստիպեց մեկնել ԱՄՆ:
- Շատ երկար եմ սպասել մենամարտերին: Մարտեր չկային, և ես ներկայացուցիչներիս կողմից իմ հանդեպ լուրջ վերաբերմունք չէի զգում: Ստիպված էի մեկնել ԱՄՆ` ճանապարհս շարունակելու համար:
- Հեռանկարներ չկայի՞ն:
- Իհարկե: Ողջ 2008 թ. ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ մենամարտել: 2007 թ. երկու մենամարտ եմ անցկացրել, իսկ 2009 ոչ մի անգամ չեմ հայտնվել ռինգում:
- Ո՞ր բռնցքամարտիկների հետ ես մարզվում:
- Այստեղ եմ ռուս բռնցքամարտիկներ Չուդինով եղբայրների և ուկրաինացի Իվան Ռեդկաչի հետ: Վերջերս մեզ միացավ նաև բելոռուս Յուրի Ռոմանովը:
- Արդեն 5-րդ ամիսն է` ԱՄՆ-ում ես: Ինչո՞ւմ է ռուսաստանյան և ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբերությունը:
- ԱՄՆ-ում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարտական պատրաստականությանը: Երկու օրը մեկ անգամ, եթե ոչ ամեն օր, ստուգողական մենամարտեր են կազմակերպվում: Դա պարտադիր է:
- Դաժա՞ն մենամարտեր են տեղի ունենում:
- Այո, շատ դաժան: Մաքուր մարտական նախապատրաստություն է: Ռուսաստանում դժվար է գտնել նման մրցակիցների, ում հետ կարող ես ստուգողական մենամարտ կազմակերպել: ԱՄՆ-ում ևս դժվարություններ կան, սակայն եթե կապերը հաստատված են, նման մրցակից գտնելն ամենևին էլ բարդ գործ չէ…

yerevanci
07.03.2010, 12:36
Ճահճացում համաշխարհային շախմատում

http://www.zhamanak.com/2010/3/7/a-14226-b.jpg

Ապրիլի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ բուլղարացի Վեսելին Տոպալովի միջեւ:
Ու չնայած ընդամենը մեկ ամիս անց տեղի է ունենալու նշանակալի իրադարձություն, այդուամենայնիվ, այսօր համաշխարհային մարզական մամուլում, ինչպես նաեւ մարզասերների շրջանում այս մրցախաղը կարծես հետաքրքրություն չի առաջացնում:
Ժամանակին շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչը ուղղակի մարզական տոն էր, իսկ աշխարհի չեմպիոնները` մարզաշխարհում խարիզմատիկ դեմքեր: Մասնավորապես` Գարի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Բոբի Ֆիշերը մինչ օրս պարբերաբար ոչ միայն սպորտային հասարակության ուշադրության կենտրոնում են լինում: Սա խոսում է այն մասին, որ շախմատը դասվում է բարձր վարկանիշ ունեցող մարզաձեւերի շարքին: Վերջին տարիներին սուբյեկտիվ պատճառներով այս մարզաձեւը շարունակ վարկաբեկվում է, որի հետեւանքով փոքրանում է հետաքրքրությունը նույնիսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի նկատմամբ: Այսօր դժվար է գտնել մարզասերի, որը կկարողանա թվարկել վերջին տասը տարիներին աշխարհի չեմպիոնների անունները:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ սկսեց շախմատի նկատմամբ հետաքրքրությունը մարել: 1984 թվականին Մոսկվայում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարով-Կարպով մրցավեճի ժամանակ, որը շարունակվում էր մեկ ամսից ավելի, ՖԻԴԵ-ն անսպասելի որոշում կայացրեց մենամարտը ընդհատել եւ հետաձգել մեկ տարով: Այդ ժամանակ Անատոլի Կարպովը առջեւում էր` 5-3 հաշվով, եւ նրան միայն մեկ հաղթանակ էր հարկավոր` աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Սակայն Գարի Կասպարովը, զիջելով 0-5 հաշվով եւ փոխելով մարտավարությունը, սկսեց մեկը մյուսի հետեւից ոչ-ոքիներ խաղալ (այդ տարի ոչ-ոքի արդյունքը հաշվի չէր առնվում, եւ չեմպիոն էր դառնում այն շախմատիստը, որը առաջինը կվաստակեր վեց միավոր), ընթացքում էլ հաղթանակներ տանել, որը հոգեբանորեն բացասաբար էր ազդում Կարպովի վրա: Եվ հենց այդ պահին ՖԻԴԵ-ն որոշեց հետաձգել մրցավեճը: Ականատեսները պատմում են, որ երբ Կասպարովը տեղեկանում է ՖԻԴԵ-ի նման որոշման մասին, «կորցնում է իրեն» եւ զայրացած հեռանում դահլիճից, որտեղ տեղի էր ունենում մրցավեճը: Այդ օրվանից մեծ տարաձայնություններ են առաջանում աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովի եւ ՖԻԴԵ-ի միջեւ: Ճիշտ է, Կասպարովը հետագայում եւս երկու անգամ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում պարտության մատնեց Կարպովին, այդուհանդերձ, որոշեց ստեղծել նոր` ՖԻԴԵ-ից անկախ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիա, որը պետք է ունենա իր վարկածով աշխարհի չեմպիոն: 1990 թվականին Կասպարովը հիմնադրեց այդ ասոցիացիան եւ դարձավ նրա նախագահը:
ՖԻԴԵ-ն 70-ական թվականներից ղեկավարել է ֆիլիպինցի Ֆլորենսիո Կոմպոմանեսը, որը իր պաշտոնը թողեց 1996 թվականին: Այդ տարվա հոկտեմբերին Երեւանում, որտեղ ընթանում էր շախմատային օլիմպիադան, տեղի է ունենում ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որտեղ նոր նախագահ է ընտրվում Կիրսան Իլյումժինովը: Վերջինս, 1997 թվականին ՖԻԴԵ-ի գծով աշխարհի առաջնության հեղինակությունը վերականգնելու նպատակով, նոր օրենք է ընդունում, ըստ որի՝ ամեն տարի պետք է տեղի ունենա նոր՝ նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություն, որտեղ հավաքագրված հարյուրից ավելի գրոսմայստերները, օլիմպիական համակարգով, պետք է պայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ մինչ այդ, երեք տարին մեկ աշխարհի գործող չեմպիոնը եզրափակիչ մենամարտում մրցում էր չեմպիոնի կոչման հավակնորդի հետ, որը ի հայտ էր գալիս փնջային մրցաշարերի արդյունքում: Այդուհանդերձ, այսօր մասնագետները պնդում են, որ հենց Իլյումժինովի նման որոշումը հեղինակազրկեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ շախմատիստների գերագույն նպատակը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ գումար վաստակելը: Նշենք, որ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի անդամ շախմատիստները հարկ չէին համարում մասնակցել այդ առաջնությանը, որի արդյունքում էլ առաջնությունը հետաքրքրությամբ եւ որակով զիջում է պրոֆեսիոնալների առաջնությանը, որը անցկացվում է ավանդական սկզբունքով (երեք տարին մեկ՝ գործող չեմպիոնը մրցում է հավակնորդի հետ):
Տարիներ շարունակ շախմատի ասպարեզում աշխարհի երկու չեմպիոն կար` ՖԻԴԵ-ի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով: Այս իրավիճակում շախմատային չինովնիկները ամեն ինչ անում էին, որ ՊՇԱ-ն եւ ՖԻԴԵ-ն միավորվեն, ինչը կվերականգնի շախմատի նկատմամբ նախկին հետաքրքրությունը: Այսօր գոյություն ունի աշխարհի մեկ չեմպիոն, սակայն տարիների ընթացքում վերջին տարիներին տեղի ունեցածը թույլ չի տալիս, կոպիտ ասած, լուրջ վերաբերվել ինչպես աշխարհի առաջնությանն, այդպես էլ աշխարհի չեմպիոնին: Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար ՖԻԴԵ-ի վարկածով չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովի միջեւ մենամարտից անցել է արդեն չորս տարի, սակայն մինչ օրս խոսում են Կրամնիկի ոչ արդար պայքարում տարած հաղթանակի մասին: Մասնավորապես` Տոպալովը շարունակում է Կրամնիկի հաղթանակին նպաստելու համար մեղադրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, նաեւ ՌԴ ազգային անվտանգության ծառայությանը: Հույս ունենք, որ Սոֆիայում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը կանցնի արդար եւ դիտարժան պայքարում, ինչը կնպաստի մարզաձեւի հեղինակության վերականգնմանը: Փաստ է, որ շախմատի նկատմամբ երբեմնի հետաքրքրության վերականգնման համար ժամանակ է հարկավոր:

yerevanci
07.03.2010, 12:40
Պատրաստ չեն

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը իր տեսակետն է ներկայացրել հայ ըմբիշների, նաեւ բռնցքամարտիկների ու սուսերամարտիկների` Բաքվում Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վերաբերյալ: «Անցյալ տարի, երբ ես ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ մեկնել էի Երեւան, Հայաստանի մարզական ղեկավարների հետ պայմանավորվեցինք, որ ադրբեջանցի մարզիկների անվտանգության հարցերը Հայաստանում կայանալիք միջազգային առաջնությունների եւ հայ մարզիկների անվտանգության խնդիրները Ադրբեջանում նախատեսված մրցաշարերի ընթացքում լուծվելու են յուրահատուկ ,անվտանգության նամակով»: Այնպես որ, եթե հայերը ցանկանում են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնություններին, ապա նրանց լրացուցիչ ոչ մի երաշխիքներ չեն տրվելու»,- ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է Ռահիմովը: Հիշեցնենք, որ մեկ ամսից Բաքվում տեղի են ունենալու ըմբշամարտի, բռնցքամարտի ու սուսերամարտի Եվրոպայի առաջնություններ: Ապրիլի 2-ից 10-ը Բաքվում կայանալու է սուսերամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելուց մեր մարզիկները արդեն հրաժարվել են: Իսկ ահա ապրիլի 13-18-ին նախատեսված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը եւ ապրիլի 20-ին մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, նախատեսվում է հայ մարզիկների մասնակցությունը` այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ներկայացնի:

yerevanci
10.03.2010, 21:13
«Ավրորայի գավաթը» կսպասարկեն նաև հայ մրցավարները

http://media.43places.com/salty/65464pw600.jpg

Մարտի 13-14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա մարզական պարերի «Ավրորայի գավաթ» միջազգային մրցաշարը, որն արդեն դարձել է քաղաքի մարզական պարային կյանքի ամենանշանակալից ու մասշտաբային իրադարձություններից մեկը: Պարահրապարակում կհայտնվեն ավելի քան 1000 զույգեր Ռուսաստանի ու աշխարհի տարբեր քաղաքներից: 6-25 տարեկան մասնակիցների թվում նշվում են ինչպես նորեկների, այնպես էլ փորձառուների` Ռուսաստանի ու եվրոպական խոշոր մրցաշարերի հաղթողների անուններ:
Չնայած այն հանգամանքին, որ առաջնությունն առաջին անգամ է անցկացվում, կազմակերպիչները կարողացել են ներգրավել հսկայական թվով մասնակիցների, որոնց ելույթները կգնահատեն 17 երկրների մրցավարներ: Նրանց թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

yerevanci
10.03.2010, 21:15
Անաստասիա Գրեբենկինան շուտով մայր կդառնա

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f9/Anastasia_Grebenkina_and_Vazgen_Azrojan.jpg

Գեղասահորդուհի Անաստասիա Գրեբենկինան, ինչպես տեղեկացնում է eurosmi.ru-ն, սպասում է իր կյանքի ամենաուրախալի իրադարձությանը. հունիսի սկզբին անվանի մարզուհին լույս աշխարհ կբերի անդրանիկ զավակին:
Իր հղի վիճակի մասին Անաստասիան երկար ժամանակ չէր ցանկանում ոչ ոքի ասել: Նույնիսկ նրա ամենամտերիմ ընկերուհին` գեղասահորդուհի Աննա Սեմյոնովիչը, այդ մասին շատ ուշ իմացավ: Բարեբախտաբար, Սեմյոնովիչը հասկանում է, որ դա անձնական գործ է, ուստի չի նեղանում ընկերուհուց, որ նա իրենից թաքցրել է այդ ուրախալի լուրը:
Աննա Սեմյոնովիչի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ շատ հյուրեր չէին նկատում, որ Գրեբենկինան հղի է: Անաստասիան հիանալի տեսք ուներ` ձիգ կազմվածք, բարձրակրունկ կոշիկներ…
Անաստասիան, ով իր զուգընկեր Վազգեն Ազրոյանի հետ միասին երկար ժամանակ Հայաստանը ներկայացրել է գեղասահքի միջազգային մրցումներում, առայժմ չգիտի երեխայի սեռը: Նա ասում է, որ երեխայի ծնունդը, անկախ սեռից, անկրկնելի բերկրանք կպարգևի իրեն ու իր ամուսնուն:
Ավելացնենք, որ Անաստասիա Գրեբենկինայի ամուսինն ամենևին էլ Վազգեն Ազրոյանը չէ: Օլիմպիական չեմպիոնուհու համար ճակատագրական է դարձել հանդիպումը մոսկովյան ռեստորաններից մեկում, որտեղ նա ծանոթացել է մի գործարարի հետ` Յուրի անունով…

yerevanci
16.03.2010, 09:16
«Օլիմպիադա-2018»-ի համար ՄՕԿ-ը 3 հայտ է ստացել

http://vkurse.ua/i/2009-10/provedenie-zimney-olimpiady-2018.jpg

Այսօր լրացավ 2018 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման նպատակով նախնական հայտերի ներկայացման ժամկետը: Այդ նպատակով Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ընդամենը 3 հայտ է ստացել: Օլիմպիադայի անցկացման իրավունքի համար կպայքարեն ֆրանսիական Աննեսին, գերմանական Մյունխենը և հարավկորեական Պյոնգչանգը:
ՄՕԿ-ի աշխատանքային խումբը կուսումնասիրի հայտերը և նյութեր կնախապատրաստի ՄՕԿ-ի գործկոմի համար, որի նիստը պետք է տեղի ունենա հունիսին: Այդ ժամանակ հայտեր ներկայացրած քաղաքները պաշտոնապես կհռչակվեն որպես Օլիմպիական խաղերի կազմակերպման հավակնորդներ:
Վերջնական որոշումը, թե որ քաղաքը կհյուրընկալի «Օլիմպիադա-2018»-ը, կկայացվի 2011 թ. հուլիսի 6-ին, հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում պլանավորված ՄՕԿ-ի համաժողովում: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:

panorama.am

yerevanci
16.03.2010, 09:25
Հայ սուսերամարտիկները Բաքու չեն մեկնի

http://ru.trend.az/media/thumbnails/512x512/Ramin_Memmedov_041209_2.jpg

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան պլանավորել է չմասնակցել Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
«Արդեն կարելի է ասել, որ հայերը ելույթ չեն ունենա Բաքվում: Որովհետև նրանք, առաջին հերթին, հայտ չեն ներկայացրել: Երկրորդ` փաստաթղթեր չեն ներկայացրել վիզայի համար և նույնիսկ հյուրանոց չեն պատվիրել: Մնացած կարճ ժամկետում այս բոլոր խնդիրները հնարավոր չէ կարգավորել: Ուստի կարելի է ասել, որ հայերը Բաքու չեն ժամանի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռամին Մամեդովը: Ավելացնենք, որ այսօրվա տեղեկություններով` Բաքվում հանդես կգա 81 թիմ` ավելի քան 1300 մարզիկներով:
Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը, «մենք որոշել ենք չմասնակցել այդ առաջնությանը` նկատի ունենալով անվտանգության ապահովման խնդրի հետ կապված բարդությունները»:
Հայկական կողմը, սակայն, անվտանգության երաշխիքների տրամադրման մասին նույնիսկ չի խոսել կազմակերպիչների հետ` գերադասելով պարզապես հրաժարվել աշխարհի առաջնությունից:

aysor.am

yerevanci
17.03.2010, 19:27
Թուրք հաքերները կոտրել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը

http://www.tert.am/g_image.php?id=76674&tmb=3

Այսօր հաքերային հարձակման է ենթարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը (armnoc.am):
Արարքն իրականացնողները ներկայացել են որպես թուրք հաքերներ և գրությամբ հասկացրել են, որ դա արվել է ի նշան ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեմ բողոքի։
Նշենք, որ կայք մտնելիս սկզբում այն նորմալ է աշխատում, սակայն արդեն 2-3 վայրկյան անց հայտնվում է ջրում արտացոլվող թուրքական դրոշի պատկեր, իսկ արևի շողերի ներքո կարելի է տեսնել Քեմալ Աթաթուրքի պատկերը։ Քիչ առաջ տեղեկացանք, որ կայքն արդեն վերականգնվել է։

tert.am

yerevanci
18.03.2010, 09:19
Եվրոպայի շախմատի 2011 թ. առաջնությունը` Ֆրանսիայում

http://geogra.ru/assets/galleries/172/eiffel-tower-and-paris.jpg

Խորվաթական Ռիեկայում, որտեղ ընթանում են Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները, այսօր կայացել է Եվրոպական շախմատային միության գլխավոր ասամբլեան, որի ընթացքում հայտարարվել է, թե որտեղ է կայանալու մայրցամաքի 2011 թ. տղամարդկանց առաջնությունը: Այն, այսպիսով, տեղի կունենա Ֆրանսիայի Էկս-լե-բան քաղաքում, մարտի 21-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամն անփոփոխ կմնա` կազմելով 120 հազար եվրո: Եվրոպայի 2011 թ. կանանց առաջնությունը նույն ժամկետում կանցկացվի Թուրքիայի Գյազանտեպ քաղաքում:
Ասամբլեայի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Եվրոպական շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նվազագույնը 3 թեկնածուներ կպայքարեն: Առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են Վեսելին Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը` Բուլղարիայից, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Յազիչին և ԵՇՖ-ի գործող նախագահ Բորիս Կուտինը` Սլովենիայից: Ընտրությունները տեղի կունենան 2010 թ. սեպտեմբերին` Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատային համաշխարհային Օլիմպիադայի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովի ժամանակ:

Aysor.am

yerevanci
18.03.2010, 09:25
Պուտինն անձամբ կներկայացնի ռուսական հայտը

http://www.novoskop.ru/files/u4/Putin01.jpg

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է գլխավորել աշխարհի 2018 թ. առաջնության անցկացման հայտի ներկայացման նպատակով դեկտեմբերին Ցյուրիխ մեկնող պատվիրակությունը: Կառավարության նախագահության նիստում առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նշել է, որ հայտերը սովորաբար ներկայացվում են երկրի գլխավոր դեմքերից մեկի մասնակցությամբ:
«Նաև Դուք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հրավեր եք ստացել` մասնակցելու այդ միջոցառմանը: Բոլորը հիշում են, թե ինչպես էիք Դուք աշխատել Սոչիում 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման հայտի վրա»,- ասել է Շուվալովը` ընդգծելով, թե ՖԻՖԱ-ում հավատում են, որ վարչապետը նման հնարավորություն կստեղծի:

Panorama.am

yerevanci
23.03.2010, 09:32
Վրաստանում տոն է. հաղթել են Ռուսաստանին
http://img.rosbalt.ru/pics8/flag_234_05.jpg
Ռեգբիի «Եվրոպական ազգերի գավաթի» խաղարկության շրջանակներում Վրաստանի հավաքականը շաբաթ օրը 36:8 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին: Regnum.ru-ն հայտնում է, որ հանդիպումը կայացել է չեզոք մարզադաշտում՝ Թուրքիայի Տրաբզոն քաղաքում:
«Ակչաբադ» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճին ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ եւ գրեթե 6 հազար վրացի երկրպագուներ: Ընտրական փուլում Վրաստանն իր ենթախմբում գրավել է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը՝ 2-րդ: 2 թիմերն էլ դուրս են եկել հաջորդ փուլ:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակվիլին վրացի ռեգբիստներին Պատվո շքանշանի է արժանացրել Ռուսաստանին հաղթելու համար: Սահակաշվիլին նաեւ ներկայացրել է երկրում ռեգբիի զարգացման ծրագիր: Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ մինչեւ տարեւվերջ երկրում կհայտնվեն նոր մարզադաշտեր եւ պատանեկան թիմեր:
Հաղթանակի կապացությամբ վրացի երգիչները նաեւ տոնական համերգ են կազմակերպել, իսկ «Կրեատիվ» ստուդիան որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել:
Ի դեպ, վերջին 15 տարիների ընթացքում Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջեւ կայացած հանդիպումներից միայն մեկում է գրանցվել ոչ-ոքի: Մնացած դեպքերում հաղթել են վրացիները:

armsport.am

yerevanci
26.03.2010, 09:01
Երեկվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Իսրայելական Թել Ավիվում կայացած հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի գործկոմը ծանոթացել է ֆինանսական «Արդար խաղի» կոնցեպցիայի իրականացման ընթացքին: Ակումբների ֆինանսական վերահսկողության աշխատանքային խմբի նախագահ Ժան Լյուկ Դեխանեն գործկոմի անդամներին մանրամասն ծանոթացրել է այդ ուղղությամբ ունեցած առաջընթացի մասին: 2009 թ. ստեղծված մարմնի կազմում, որը ղեկավարում է Բելգիայի նախկին վարչապետը, ընդգրկված են 8 անդամներ: Այն հետևում է ՈՒԵՖԱ-ի արտոնագրման համակարգի ճիշտ կիրառմանը ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր ազգային ֆեդերացիաներում:

Ֆինանսական «Արդար խաղի» կոնցեպցիայի նպատակը եվրոպական ֆուտբոլային ակումբներն ավելի կայուն դարձնելն է: Այն առաջարկում է ապրել ըստ ունեցած միջոցների: Վերը նշված աշխատանքային խմբի խնդիրներից մեկը եվրոպական ֆուտբոլում ֆինանսական արդարության հաստատումն է, մանկապատանեկան ֆուտբոլում երկարաժամկետ ներդրումներին աջակցելը և մարզական ենթակառուցվածքների ստեղծումը:

ՈՒԵՖԱ-ի գործկոմը նաև որոշել է, որ Եվրոպայի ֆուտզալի 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Խորվաթիայում: Մրցաշարի հանդիպումները կկազմակերպվեն Զագրեբում և Սպլիտում: Պլանավորվում է մոտ ապագայում կրկին քննարկել Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության ձևաչափը: 2009 թ. այդ առաջնությունը հյուրընկալել է Ֆինլանդիան, իսկ եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցել է 12 թիմ:

Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 27-28-ին, շվեյցարական Նիոնում: Նիստում կոմիտեի անդամները կորոշեն, թե որտեղ պետք է անցկացվի Եվրոպայի 2016 թ. առաջնությունը: Հիշեցնենք, որ հավակնորդները երեքն են` Ֆրանսիան, Իտալիան ու Թուրքիան…

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ, «Դինամո» ֆուտբոլային ակումբի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը հաստատել է, որ գործարար Ռոման Աբրամովիչի թեկնածությունը դիտարկվում է ՌՖՄ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

«Հոգաբարձուների խորհրդի ստեղծման գաղափարը մշակվում է, իսկ այդ խորհրդի ղեկավարի պաշտոնում քննարկվում է Ռոման Աբրամովիչի թեկնածությունը,- ասել է Ստեպաշինը «Ինտերֆաքսի» թղթակցին:- Անձամբ ես կողմնակից եմ, որ Աբրամովիչը ղեկավարի այն: Ժամանակն է վճարել պարտքերը և աջակցել ոչ միայն «Չելսիին», այլ նաև հայրենական ֆուտբոլին»:

Մայամիում «Sony Ericson Open»-ի «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:2 հաշիվներով առավելության հասավ լեհ Կուբոտի նկատմամբ և մտավ երկրորդ շրջան: Ստորև ներկայացնում ենք առաջին շրջանի բոլոր հանդիպումների արդյունքները:
Ռասսելլ (ԱՄՆ)-Իստոմին (Ուզբեկստան) 7:6 (7:5), 6:4
Նալբանդյան (Արգենտինա)-Կուբոտ (Լեհաստան) 6:3, 6:2
Բեկկեր (Գերմանիա)-Գրոյլ (Գերմանիա) 6:3, 6:2
Շարդի (Ֆրանսիա)-Անչիչ (Խորվաթիա) 6:4, 6:4
Բլեյկ (ԱՄՆ)-Կրաինովիչ (Սերբիա) 6:7 (7:9), 6:4, 6:4
Օ. Ռոխուս (Բելգիա)-Հասկե (Ֆրանսիա) 7:6 (7:2), 1:6, 6:4
Ավելացնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 3645000 դոլար:

Իսպանական «Վալենսիայի» ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան մարզադաշտից միանգամից հիվանդանոց տեղափոխվեց այն բանից հետո, երբ ծանր հարված ստացավ գլխին «Մալագայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղում: Հանդիպումից հետո հաղթական միակ գնդակի հեղինակը գլխապտույտ ունեցավ, որից հետո թիմի բժիշկները որոշեցին առանց հապաղելու հոսպիտալացնել նրան: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ստիպված էր գիշերն անցկացնել հիվանդանոցում: Պարզվեց` վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և նա երեք-չորս օր անց կարող է շարք վերադառնալ…

Վրաստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում հանդիպել են առաջատարները` «Զեստաֆոնին» և «Օլիմպը»: Խաղը, սակայն, դադարեցվել է 88-րդ րոպեին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»: «Օլիմպի» երկրորդ մարզիչ Յուրի Գաբիսկիրիան երկրորդ գնդակն է նետել խաղադաշտ, որից հետո խաղը կանգնեցվել է, և քաշքշուկ է սկսվել: ՖԻՖԱ-ի մրցավար Գեորգի Վադաչխորիան չի վերսկսել հանդիպումը:

Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկու թիմին էլ տեխնիկական պարտություն է գրանցել 0:3 հաշվով և յուրաքանչյուրին տուգանել 5 հազարական լարիով, որը հավասար է 2,5 հազար եվրոյի: Մարզիչներն ու տասնյակ ֆուտբոլիստներ որակազրկվել են ու տուգանվել…

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գործակալը հաստատել է այն տեղեկատվությունը, որ իր սանն առաջարկներ է ստացել մի շարք ակումբներից, այդ թվում` Ապենիններից: Այս մասին հաղորդում է calcionews.net-ը: Հիշեցնենք, որ ձմեռային արձակուրդի ընթացքում լուրեր էին տարածվել, թե առաջիկա ամռանը իսպանացի փլեյմեյքերի համար կպայքարեն Միլանի «Ինտերն» ու կատալոնյան «Բարսելոնը»…

Կատալոնյան «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր 200-րդ հանդիպումն անցկացրեց այդ թիմի կազմում: Այս մասին հայտնում է իսպանական «Marca»-ն: Այդ հանդիպումներում արգենտինացի խաղացողը խփել է 114 գոլ: Այլ կերպ ասած` նրա արդյունավետությունը մեկ խաղում կազմել է միջինը 0,57 գոլ…

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Բոլոնյայի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է Միլանի «Ինտերի» հետ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը: Հռոմեացիները միավորներով հավասարվել են «Միլանին»: Այժմ այս երկու ակումբներն «Ինտերից» հետ են մնում չորս միավորով: Այս մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»…

Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան արտահայտվել է իր հայրենակցի` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կակայի մասին: Բրազիլիայի ղեկավարը կարծում է, որ Կական հիմա բավական բարդ ժամանակներ է ապրում:

«Ինձ թվում է, որ Կական իր կարիերայի ընթացքում ամենաբարդ շրջանն է ապրում: Եվ ոչ միայն վնասվածքի, այլ նաև այն բանի պատճառով, որ «Ռեալը» նկարների ու դերասանների հավաքածու է: Կակայի նշանակությունը հավաքականի համար անհնար է թերագնահատել: Դունգան ասել է, որ Մունդիալ կտանի միայն այն խաղացողներին, ովքեր համապատասխան խաղամակարդակ կդրսևորեն: Այդ պատճառով Կական պետք է կրկին ցուցադրի իր լավագույն խաղը և հաղթահարի վնասվածքը»,- նախագահի խոսքերը մեջբերել է իսպանական «Marca»-ն:

panorama.am

Venus
26.03.2010, 10:36
Մարտի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում սկսվել է գեղասահքի աշխարհի մրցումները հիմա նայեմ թե ինչ նորություններ կան , ով ինչ մեդալներ է տարել :8

Ահա , դեռևս մենակ ավարտվել են պարային զույգերի մրցումները ու տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
1. Քինգ Պանգ , Ջիան Թոնգ /Չինաստան/
2.Ալյոնա Սավչենկո , Ռոբին Շոլկովսկի / Գերմանիա/
3. Յուկո Կավագուտի, Ալեքսանդր Սմիրնով /Ռուսաստան/ :)

Ի դեպ մրցումները սկսվել են ոչ թե մարտի 20-ին, այլ մարտի 23-ին ;)

Venus
26.03.2010, 10:51
Նոր իմացա որ 7 ժամ առաջ ավարտվել է նաև տղամարդկանց մրցումները, չեմպիոն է դարձել Ճապոնացի Դայսուկե Տակահաշին, 2-րդ տեղ է զբաղեցրել Կանադացի Պատրիկ Չանը, իսկ 3-րդ տեղում Ֆրանսիացի Բրայան Ժուբերն է :hands
Ես Ժուբերնին շատ եմ սիրում, ափսոս որ միայն 3-րդ տեղում է, չնայաց Վանկուվերում ընդհանրապես անհաջող ելույթ ունեցավ ու 11-րդն էր :8

yerevanci
03.04.2010, 17:47
Աթինաիկոսը հաղթեց Օրենբուրգում

http://www.armsport.am/images/news_1/1067071270188580.jpg

Կանանց Եվրոգավաթի 2009/10 թթ. խաղարկության եզրափակիչի առաջին խաղը կայացավ Օրենբուրգում, որտեղ «Նադեժդան» հյուրընկալել էր հունական «Աթինաիկոսին»։ Երևանի «Հատիսի» նախկին մրցակիցների պայքարում հաջողության հասան հյուրերը՝ «Աթինաիկոսի» խաղացողները, որոնք առավելության հասան 65։57 հաշվով։
Ապրիլի 8-ին, Աթենքում կկայանա պատասխան հանդիպումը, որտեղ «Աթինաիկոսն» արդեն հանդես կգա հույն երկրպագուների աջակցությամբ։

armsport.am

Ապե Ջան
24.05.2010, 12:26
Գերմանիայում ավարտվել է հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթող է ճանաչվել Չեխիայի ընտրանին:
Հիշեցնենք, որ սա Չեխիայի հավաքականի 6-րդ հաղթանակն է` սկսած Չեխոսլովակիայի լուծարման պահից:

http://s47.radikal.ru/i115/1005/4f/4550fc179949.jpg (http://www.radikal.ru)

Մինչ այս, չեխ հոկեիստները հաղթել են 1996թ. (Ավստրիա), 1999թ. (Նորվեգիա), 2000թ. (Ռուսաստան), 2001թ. (Գերմանիա) և 2005թ. (Ավստրիա): Ընդ որում, սա արդեն Չեխիայի երկրորդ «ոսկին» է` Վլադիմիր Ռուժիչկայի գլխավորությամբ: 2006թ. Լատվիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ չեխերը նվաճել էին արծաթե մեդալ: Եվս երեք անգամ էլ «բրոնզի» են արժանացել. 1993թ. (Գերմանիա), 1997թ. (Ֆինլյանդիա) և 1998թ. (Շվեյցարիա).


Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել է Չեխիային 1։2 հաշվով: Խաղի հաշիվը բացվել է հանդիպման 20-րդ վայրկյանին: Յարոմիր Յագրը ընդունել է Կոնստանտին Կորնեևի փոխանցումը և տափօղակը հասցեագրել Յակուբ Կլեպիշին: Օմսկի «Ավանգարդի» հարձակվողին բավական հեշտորեն հաջողվել է գրավել Սիմոն Վարլամովի պաշտպանած դարպասի անկյունը:


Երկրորդ գոլը նույնպես տեղի է ունեցել ռուսների սխալի պատճառով: Ալեքսանդր Օվեչկինը և Սերգեյ Ֆյոդորովը բախվել են հակառակորդի գոտում, ինչի արդյունքում էլ տափօղակը հայտնվել է Կարել Ռախունեկի մոտ:
Նա իր հերթին փոխանցել է Տոմաշ Ռոլինեկին, որն էլ կրկնապատկել է հաշիվը:


Խաղի ավարտին մոտ Վյաչեսլավ Բիկովի սաները քանակական առավելություն են ստացել, սակայն կարողացել են ընդամենը մեկ գոլ խփել: Ազդանշանից 36 վայրկյան առաջ Պավել Դացյուկը օգտվել է Իլյա Կովալչուկի փոխանցումից և մրցաշարի ընթացքում խփել իր 6-րդ տափօղակը:


Աղբյուը (armsport.am)

Ապե Ջան
21.07.2010, 10:28
Այստեղ (http://www.armsport.am/am/calendar/) կարող եք գտնել ցանկացած օրվա հոբելյարներին: Պրոյեկտը դեռ նոր է, ուստի կարող է ինֆորմացիայի պակաս լինի դեռ:

Ambrosine
12.09.2010, 00:36
Մոդերատորական. «Սպորտային նորություններ» թեման վերանվանվել է «Սպորտ բաժնի թեմայից դուրս գրառումներ»-ի, որ ավելի համապատասխանի իր էությանը:
Թեմայից ջնջվել է ընդամենը 10, բայց տեղափոխվել է ավելի քան 160 գրառում: Հաշվի առնելով առկա փորձը՝ մեկ անգամ էլ եմ բացատրում թեմայի իմաստը՝ այստեղ տեղադրում ենք այն նորությունները, հոդվածները, մտքերը, որոնց վերաբերյալ թեմաներ չկան, հակառակ դեպքում գրառումը կհամարվի թեմայից դուրս, կջնջվի ու կստանա իր համապատասխան տուգանայինը: Այնպես որ թեմայում գրառում անելուց առաջ լավ մտածեք, ես չեմ պատրաստվում նորից մոտ 160 գրառում տեղափոխել ամենատարբեր թեմաներ:

Բիձա
13.01.2011, 21:07
http://vimeo.com/moogaloop.swf?clip_id=1778399&server=vimeo.com&show_title=1&show_byline=1&show_portrait=0&color=&fullscree

Տրիբուն
14.05.2012, 21:03
Երեկ ֆինալում հունական Օլիմպիակոսը հաղթեց ռուսական ԲԿՄԱ-ին ու դարձավ բասկետբոլի Եվրոպայի գավաթակիր:

Հաղթեց վերջին վարկյաններին մեկ գնդակի տարբերությամբ:


http://www.youtube.com/watch?v=vjqBc8-OmDc

Ու սենց էսօր Աթենքում Օլիմպիակոսի երկրpագուները դիմավորեցին իրենց թիմին:


http://dai.ly/JA7eBY

Ambrosine
19.11.2012, 14:04
Մասնակցեք, ակումբցիներ :)

Մրցույթ. «Աջակցիր Հենոյին Դոնեցկում»


http://c1.mediamax.am/datas/znews/big_1353265593_7991417.jpg

«Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպմանը:

«Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի առանցքային խաղացողներից է եւ կարելի է ասել, որ այսօր ողջ Հայաստանը երկրպագում է Դոնեցկի ակումբին: Շատ ուրախ եմ, որ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դրական արձագանք տվեց համատեղ մրցույթ անցկացնելու մեր առաջարկությանը», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Մրցույթի մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն ստորեւ նշված հարցերին եւ կարճ շարադրություն ներկայացնեն «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» թեմայով (ծավալը` 300 բառից ոչ ավել): Մրցույթին կմասնակցեն միայն այն շարադրությունները, որոնց հեղինակները ճիշտ կպատասխանեն բոլոր հարցերին.

ՀԱՐՑԵՐ:

1. Քա՞նի գոլ է խփել Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի»-ի կազմում 2012թ. նոյեմբերի 19-ի դրությամբ (պատասխանեք ըստ առանձին մրցաշարերի. Ուկրաինայի առաջնություն, Ուկրաինայի գավաթ, Չեմպիոնների լիգա):
2. Ո՞ր թվականին է «Շախտյորը» սկսել խաչված մուրճերը օգտագործել որպես ակումբի խորհրդանիշ:
3. Քա՞նի ԽՍՀՄ գավաթ է նվաճել «Շախտյորը» եւ ո՞ր թվականներին:
4. Քա՞նի տարի է Միրչա Լուչեսկուն մարզում «Շախտյոր»-ը: Ո՞ւմ է նա փոխարինել մարզչի պաշտոնում եւ ո՞ր ակումբն է հետագայում մարզել այդ մարզիչը:
5. Քա՞նի անգամ է «Շախտյոր»-ը մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլին եւ քանի՞ անգամ է դուրս եկել փլեյ-օֆ:
6. Ե՞րբ եւ որտեղ է կայացել Երեւանի Արարատի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի վերջին հանդիպումը ԽՍՀՄ առաջնություններում եւ ի՞նչ հաշվով է այն ավարտվել:

Մրցույթը մեկնարկում է նոյեմբերի 19-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը (ներառյալ): Հաղթողը կհայտարարվի նոյեմբերի 27-ին:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Հարցերի պատասխանները եւ շարադրությունները անհրաժեշտ է ուղարկել contest@Mediamax.am հասցեին` Shakhtar-Mediamax թեմայով (subject):

Պատասխանների եւ շարադրության հետ մասնակիցները պետք է contest@Mediamax.am հասցեին ուղարկեն նաեւ անձնագրի պատճենը, լուսանկար եւ հեռախոսահամարը:

Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված հարցերը եւ շարադրությունը մրցույթին չեն մասնակցի:

Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված պատասխաններն ու շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

Մրցույթի ընթացքին եւ շարադրությունների հրապարակմանը հետեւելու համար մրցույթի մասնակիցները պետք է like տան Facebook-ում Մեդիամաքս- էջին. https://www.facebook.com/Mediamax.am.

Մրցույթի հարցերին ճիշտ պատասխանած բոլոր մասնակիցների շարադրությունները կհրապարակվեն www.Mediamax.am կայքում`«Աջակցիր Հենոյին Դոնեցկում» հատուկ բաժնում:

Մրցույթի հաղթողը կստանա.

• Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;
• Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);
• Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;
• Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ:

Նախնական չվացուցակ

Դեկտեմբերի 4

16:25 թռիչք Երեւանից Մոսկվա
19:25 Ժամանում Մոսկվա
22:20 թռիչք Մոսկվայից Դոնեցկ
22:40 ժամանում Դոնեցկ

Դեկտեմբերի 6

05:05 թռիչք Դոնեցկից Մոսկվա
08:50 Ժամանում Մոսկվա
12:40 թռիչք Մոսկվայից Երեւան
15:25 ժամանում Երեւան

Այն դեպքում, եթե հաղթողը համաձայն է հոգալ ուղեկցող անձի ավիատոմսի արժեքը, կազմակերպիչները կարող են տրամադրել խաղի լրացուցիչ տոմս եւ լրացուցիչ տեղ հյուրանոցում:

Հաղթողը ինքնուրույն է հոգում ուղեւորության հետ կապված բոլոր մնացած ծախսերը, այդ թվում` հյուրանոցում լրացուցիչ ծատայությունների վճարումը (մինի-բար, հեռախոսային զանգեր եւ այլն):

Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին:


Աղբյուր (http://www.mediamax.am/am/news/henrikh-mkhitaryan/6262/)

John
19.11.2012, 17:16
Շատ լավ նախաձեռնություն է :) )) ափսոս հավես չկա մասնակցելու...

Ambrosine
19.11.2012, 17:28
Հովսեփ ջան, տրամադրվի ու փորձի ;): Ափսոս, որ միայն չափահասները կարող են մրցույթին մասնակցել:

Ինձ շատ հետաքրքիր է կարդալ աղջիկների գրած շարադրությունները :)):

Ambrosine
27.05.2013, 22:27
Մեդալների տարափ թաեքվոնդոյում (http://www.sport.am/arm/news/125233/)


Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի «Արմ-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներից բաղկացած հավաքականը մարզիչ Գագիկ Դարբինյանի և մրցավար Դավիթ Ղահրամանյանի գլխավորությամբ մայիսի 25-ից 26-ը մասնակցեց թաեքվոնդոյի Վրաստանի պատանիների բաց առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էր շուրջ 240 մարզիկ: «Ար-Մար» ակումբի սաները իրենց փայլուն մասնակցությամբ մեծ անակնկալ մատուցեցին մեր հանրությանը: Հայ մարզիկները Վրաստանից վերադարձան 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:

Առաջին տեղ գրավեցին՝ Արթուր Վարդանյանը, Սարգիս Գրիգորյանը, երկրորդ տեղ՝ Հենրի Բադալյանը, Արթուր Գալստյանը, Գագիկ Առաքելյանը: Երրորդ պատվավոր աստիճանին կանգնեցին՝ Ռուբեն Առաքելյանը, Ռոման Հայրապետովը, Սլավա Խաչատրյանը, Ռաֆիկ Սուքիասյանը:

http://www.sport.am/images/uploads/DSC01265.JPG

«Հայ մարզիկները իրենց ելույթներով հիացրեցին Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: Վրաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան հատուկ շնորհակալություն հայտնեց Դավիթ Ղահրամանյանին՝ արդար ու ճիշտ մրցավարության համար»,- մեզ հետ զրույցում ասաց թաեքվոնդոյի պատանիների հավաքականի մարզիչ Գագիկ Դարբինյանը:

Հավաքականի մարզիչը նշեց, որ մրցումների արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հուլիս ամսին Քոբուլեթիում պատանիների համատեղ ուսումնամարզական հավաք կազմակերպելու վերաբերյալ: Ինչից հետո, մարզիկները կպատրաստվեն օգոստոսին Բուլղարիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը:

«Իհարկե, կարող էին ավելի լավ ելույթ ունենալ: Ցանկացած մրցման ժամանակ հաճելի է, երբ մարզիկները առաջին տեղ են գրավում: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Թերություններ կային, բայց մարզիկները սպասվածից ավելի լավ ելույթ ունեցան»,- ասաց Գագիկ Դարբինյանը:

27.05.13

Tiger29
30.03.2015, 20:39
Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանի հաղթանակը աշխարհի գավաթում և ադրբեջանցու խայտառակ պահվածքը:


https://www.youtube.com/watch?v=ZVhiIpXCd-M

Հ.Գ. Սրա նախադեպը կարծում եմ չի եղել:

Աթեիստ
30.03.2015, 21:59
Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանի հաղթանակը աշխարհի գավաթում և ադրբեջանցու խայտառակ պահվածքը:

Հ.Գ. Սրա նախադեպը կարծում եմ չի եղել:

Նոր կարդացի, որ հետո թաքուն գնացել, ներողություն ա խնդրել։ Ասել ա, որ կանգնած մնար, տունը գլուխը կջարդեին։

Շինարար
12.06.2016, 00:46
կպել եք խեղճ արաբ փախստականներից, թե քաղաքավարի չեն պահում իրանց: հլա տեսեք անգլիացի ֆանատները ինչ օրն են գցել Ֆրանսիան:

GevorgPetrosyan
08.08.2017, 12:43
ժողովուրդ ջան, ով ինձ կասի ինչ ժամանակային տարբերությունով պետք է օգտագործեմ Պրոտեին և Կրեատին սպորտային հավելումները?

Տրիբուն
24.03.2018, 15:13
Հորս արև, էս Սերժիկն իսկականից բեխեր ա։ Արադեն հաստատող վիճակագրություն ունեմ, որ սա ինչին ձեռ ա տալիս, քաքմեջ ա լինում։


Ձախողված վերջնախաղ. Սարգսյանի ձեռքը դողա՞ց (http://www.lragir.am/index/arm/0/country/view/172677)

Սա որ էլի վարչապետ դառնա, պետք ա համոզել տնից դուրս չգա - ախպեր, դու ես ամենան, սաղի տերը, խազեինը, անփոխարինելին ․․․․ մենակ վեր ընգի տեղդ, ոչ մի բանի ձեռ մի տուր, ոչ մի բանից մի խոսա։

Ծլնգ
22.06.2018, 08:02
Խորվաթների ցույց տված խաղը իրոք հիացնումա,էս ԱԱ֊ում լավագույն թիմային խաղը իրանք են ցույց տալիս։
Վաղը ընդհանուր խաղերի մասին կգրեմ ու կնշեմ իմ ֆավորիտներին։

98-ի ԱԱ-ում իրենց 3րդ տեղով ոգևորված ու 2002-ի ԱԱ-ում Իտալիային հաղթելուց հետո՝ 60 լիտրանոց գարեջրի տակառի վրա գրազ էի եկել, որ առնվազն քառորդ եզրափակիչ էին դուրս գալու 2002-ին․․․ վերջին ֆուտբոլային ղումարբազությունս էր։

Հուսանք ստեղ ավելի հաջողակ կլինեն։

Տրիբուն
22.06.2018, 09:00
98-ի ԱԱ-ում իրենց 3րդ տեղով ոգևորված ու 2002-ի ԱԱ-ում Իտալիային հաղթելուց հետո՝ 60 լիտրանոց գարեջրի տակառի վրա գրազ էի եկել, որ առնվազն քառորդ եզրափակիչ էին դուրս գալու 2002-ին․․․ վերջին ֆուտբոլային ղումարբազությունս էր։

Հուսանք ստեղ ավելի հաջողակ կլինեն։

Ես էլ էտ նույն հաջողություններից ոգևորված տարա Խորվաթիա - Թուրքիա խաղի վրա ստավկա արեցի, էն էլ էշերը թուրքերին կրվան։ :D Նենց դարդ էի անում, նենց դարդ էի անում։

Ծլնգ
14.03.2019, 18:26
Այ Յոհաննես ջան, նոր ՉԼ-ի թեմա չե՞ս բացում՝ մի քիչ կարգին բան քննարկենք, թե չէ հույսներս մնացել ա ինտիմն ու քաղաքական թվաբանությունը, բլին

Varzor
16.03.2019, 02:09
Այ Յոհաննես ջան, նոր ՉԼ-ի թեմա չե՞ս բացում՝ մի քիչ կարգին բան քննարկենք, թե չէ հույսներս մնացել ա ինտիմն ու քաղաքական թվաբանությունը, բլին

ԻՆքը հիմա կենտրոնացելա բազամարտի վրա ;)

Յոհաննես
16.03.2019, 02:15
ԻՆքը հիմա կենտրոնացելա բազամարտի վրա ;)

Կյոռլինգի :))

Varzor
16.03.2019, 02:21
Կյոռլինգի :))

Քյոռլինգը տեսողությանը վնաս չի?

Յոհաննես
16.03.2019, 02:26
Քյոռլինգը տեսողությանը վնաս չի?

էդ չգիտեմ,բայց տեխնիկան ուժեղա ։Դ

Varzor
17.03.2019, 00:07
էդ չգիտեմ,բայց տեխնիկան ուժեղա ։Դ
Բա ապ ջան, գիտությամբ կ'չալե ;)

Ծլնգ
16.04.2019, 21:18
սպորտ եմ է ասել․․․ դվա վ օդնոմ, պրիչեմ ռուսները հյուսիսամերիկյան լիգայում իրար են տփում :D


https://www.youtube.com/watch?v=rcamX6oRvmg