PDA

Դիտել ողջ տարբերակը : 25 լավագույն թրիլլերները

Ռուֆուս
11.09.2010, 18:11
Լավ կինո բոլորս էլ սիրում ենք, իսկ խելացի, անսպասելի լուծումներով, բարդ սյուժեով թրիլլերներ կարծում եմ բոլորն էլ սիրում են դիտել: Մեկ այլ ցուցակ - այս անգամ բոլոր ժամանակների լավագույն թրիլլերները: :) Սկսեցինք.

Կապ / Bound

http://www.film4.com/images/thrillers-bound_601x256.jpg

ԱՄՆ, 1996

Նախքան Վաչովսկի եղբայրների հանրահայտ դառնալը որպես «Մատրիքս» ֆիլմաշարի ռեժիսյորներ, նրանք 1996թ-ին նկարահանեցին իրենց առաջին ֆիլմը: Այս neo-noir ֆիլմը պատմում է երկու լեսբուհիների մասին, ովքեր փորձում են մաֆիայից փող գողանալ:

Ռուֆուս
11.09.2010, 18:33
Կասկածյալ դեմքերը / The Usual Suspects

http://www.film4.com/images/thrillers-the-usual-suspects_601x256.jpg

ԱՄՆ, 1995

Այս խիստ հնարամիտ ու հանճարեղ լուծումով ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանությունը հարցաքննում սպանություններով ու հրդեհով ավարտված գողության անհաջող փորձի միակ վկային:

Ռուֆուս
11.09.2010, 18:41
Ֆարգո / Fargo

http://www.film4.com/images/thrillers-fargo_601x256.jpg

ԱՄՆ, 1996

Չնայած շատերը «Ծերուկներն այստեղ տեղ չունեն» ֆիլմը համարում են Քոեն եղբայրների լավագույն թրիլլերը, սակայն այն պարզապես համեմատելի չէ Ֆարգոյի հետ: Ֆարգոյի գործողությունները տեղի են ունենում ձյունածածկ Հյուսիսային Դակոտա նահանգում, որտեղ հղի ոստիկան Մարջ Գունդերսոնը հետաքննում է մի գործ, որի ժամանակ ամուսինը փրկագին ստանալու ակնկալիքով առևանգում է իր սեփական կնոջը:

Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը Գունդերսոնի դերը փայլուն կատարելու համար արժանացավ Օսկար մրցանակի, իսկ Քոեն եղբայրները նույնպես հեռացան Օսկարով՝ լավագույն սցենարի համար :)

ivy
12.09.2010, 09:48
Լավ կինո բոլորս էլ սիրում ենք, իսկ խելացի, անսպասելի լուծումներով, բարդ սյուժեով թրիլլերներ կարծում եմ բոլորն էլ սիրում են դիտել: Մեկ այլ ցուցակ - այս անգամ բոլոր ժամանակների լավագույն թրիլլերները: :) Սկսեցինք.

Կապ / Bound

http://www.film4.com/images/thrillers-bound_601x256.jpg

ԱՄՆ, 1996

Նախքան Վաչովսկի եղբայրների հանրահայտ դառնալը որպես «Մատրիքս» ֆիլմաշարի ռեժիսյորներ, նրանք 1996թ-ին նկարահանեցին իրենց առաջին ֆիլմը: Այս neo-noir ֆիլմը պատմում է երկու լեսբուհիների մասին, ովքեր փորձում են մաֆիայից փող գողանալ:

Ահ, ոնց եմ սիրում էս ֆիլմը... Եթե անգամ ամբողջը մի կողմ թողնես, մենակ Ջենիֆեր Թիլիի ու Ջինա Գերշոնի համար արժի նայել: :) Իրենք ընդհանրապես շատ լավն են, բայց էս ֆիլմում ուղղակի հոյակապ են: :)

ivy
12.09.2010, 10:10
Կասկածյալ դեմքերը / The Usual Suspects

http://www.film4.com/images/thrillers-the-usual-suspects_601x256.jpg

ԱՄՆ, 1995

Այս խիստ հնարամիտ ու հանճարեղ լուծումով ֆիլմը պատմում է, թե ինչպես է ոստիկանությունը հարցաքննում սպանություններով ու հրդեհով ավարտված գողության անհաջող փորձի միակ վկային:

Դերասանական կազմը, խաղը, սցենարը... Որ մեկն ասես. ընտիր ֆիլմ է: Քևին Սփեյսիին առաջին անգամ էս ֆիլմում եմ տեսել ու դրանից հետո մինչ oրս անհույս սիրահարված եմ իրեն: :)) Երևի կինոակադեմիան էլ էր տպավորվել իրենով. էս դերի համար Օսկար է ստացել: ;)

Հ.Գ. Հայկ, հիմա կարելի՞ էր մեկնաբանություններ անել, թե պետք էր սպասել՝ ամբողջ ցուցակը վերջացնեիր, նոր: :oy

Ռուֆուս
12.09.2010, 18:25
Հ.Գ. Հայկ, հիմա կարելի՞ էր մեկնաբանություններ անել, թե պետք էր սպասել՝ ամբողջ ցուցակը վերջացնեիր, նոր: :oy

Մեկը մյուսին չի խանգարում, կարող եք մեկնաբանություններ թողնել :)

Ռուֆուս
14.09.2010, 09:40
Տապ / Heat

http://www.film4.com/images/thrillers-heat_601x256.jpg

ԱՄՆ, 1995

Ալ Պաչինոն ու Ռոբերտ Դե Նիրոն խաղում են օրենքի տարբեր կողմերում գտնվող պատվարժան մարդկանց: Տապը հրաշալի դրամա է քաղաքային կյանքի, տղամարդության, պատվի մասին, որը անընդհատ դիտելու կարիք ես զգում: Իսկ երկրորդական դերերը կատարում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Վել Քիլմերը, Ջոն Վոյթը, Նատալի Պորտմենը և Ջերեմի Փայվենը:

Ռուֆուս
14.09.2010, 09:50
Լեոն / Leon

http://www.film4.com/images/thrillers-leon_601x256.jpg

Ֆրանսիա, 1994

Նախքան Լյուկ Բեսսոնը կդառնար որպես անկապ Եվրո-էքշն ֆիլմերի ռեժիսոր, նա նկարահանեց Լեոն ֆիլմը, որն իր նախորդ Նիկիտա ֆիլմի շարունակությունն էր: Մարդասպան Լեոնի ու 12-ամյա Մաթիլդայի պատմությունը շատ ջերմորեն ընդունվեց կինոմանների ու քննադատների կողմից:

Ռուֆուս
06.10.2010, 13:49
Մարաթոն Մարդը / Marathon Man

http://www.film4.com/images/thrillers-marathon-man_601x256.jpg

ԱՄՆ, 1976

Այս պարանոիդ թրիլլերը պատմում է ադամանդների գողության մեջ կասկածվող Բեյբ անունը կրող պրոֆեսիոնալ վազորդի մասին (Դաստին Հոֆֆման), ում հետապնդում է նախկին նացիստական հանցագործ Շելլը (Սըր Լոուրենս Օլիվիեր): Ֆիլմի ամենաահասարսուռ պահը ատամնաբուժական գործիքներով կտտանքների դրվագն է, որից հետո ոչ մեկդ ատամնաբույժի երես էլ չեք ուզենա տեսնել :))

Իսկ ամենահետաքրքիրը երկու դերասանների խաղի շատ տարբեր ոճերն են, Հոֆֆմանը խաղում է Ստանիսլավսկու մեթոդով, իսկ Օլիվիերը թատերական ոճի ներկայացուցիչ է: Ֆիլմի նկարահանումների ժամանակ մի անգամ Օլիվիերը Հոֆֆմանին ասել է. «Զավակս, խնդրում եմ, գոնե փորձիր մի փոքր դերասանություն անել…»

Ռուֆուս
06.10.2010, 14:00
Հիշի՛ր / Memento

http://www.film4.com/images/thrillers-memento_601x256.jpg

ԱՄՆ, 2000

Այս չափից դուրս խճճված, ինտելեկտուալ, խելացի ու անսպասելի դրվագներով լեցուն սցենարով ֆիլմը հանդիսանում է հանրաճանաչ բրիտինացի ռեժիսյոր Քրիստոֆեր Նոլանի առաջին ամերիկյան ֆիլմը: Հակառակ քրոնոլոգիայով, իրար հաջորդող գունավոր և սև ու սպիտակ մի քանի րոպեանոց դրվագներով ֆիլմը պատմում է կարճաժամկետ ամնեզիայով տառապող Լենարդ Շելբիի մասին, ով փորձում է գտնել իր կնոջ սպանողին: Իսկ ֆիլմի վերջն (ինչն իրականում պատմության սկիզբն է) այնքան անսպասելի է, որ ձեր մոտ ցանկություն կառաջանա կրկին ու կրկին դիտել այս գլուխգործոցը...

Ռուֆուս
06.10.2010, 14:49
Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով / North By Northwest

http://www.film4.com/images/thrillers-north-by-northwest_601x256.jpg

ԱՄՆ, 1959

Սա Ալֆրեդ Հիչքոքի ամերիկյան տարիների (որը սկսվում է Rear Window ֆիլմով ու ավարտվում The Birds-ով) թերևս ամենաուշագրավ ֆիլմն է: Ֆիլմի ռեժիսյորը առնվազն պետք է հանճար լիներ, որ կարողանար առաջին հայացքից աբսուրդ ու ծիծաղելի թվացող սցենարից իսկական գլուխգործոց սարքեր: Ֆիլմը վաղուցվանից դարձել է կուլտային, բրավո՜ Ալֆրեդ, բրավո՜ :clap

Հայկօ
06.10.2010, 23:24
Հիշի՛ր / Memento

ԱՄՆ, 2000

Այս չափից դուրս խճճված, ինտելեկտուալ, խելացի ու անսպասելի դրվագներով լեցուն սցենարով ֆիլմը հանդիսանում է հանրաճանաչ բրիտինացի ռեժիսյոր Քրիստոֆեր Նոլանի առաջին ամերիկյան ֆիլմը: Հակառակ քրոնոլոգիայով, իրար հաջորդող գունավոր և սև ու սպիտակ մի քանի րոպեանոց դրվագներով ֆիլմը պատմում է կարճաժամկետ ամնեզիայով տառապող Լենարդ Շելբիի մասին, ով փորձում է գտնել իր կնոջ սպանողին: Իսկ ֆիլմի վերջն (ինչն իրականում պատմության սկիզբն է) այնքան անսպասելի է, որ ձեր մոտ ցանկություն կառաջանա կրկին ու կրկին դիտել այս գլուխգործոցը...

Ռուֆ, ախր ընդհանրապես անսպասելի չէր :(: Մոտավորապես կեսերից արդեն հստակ ընդգծվում են հանգուցալուծման երկու ամենահավանական տարբերակները, ու ինչքան վերջը մոտենում ա, էնքան պարզ ա դառնում՝ ինչն ինչոց ա: Պրիմիտիվ կինո էր (շատ կոպիտ ասած), որովհետև իր մեջ ընդամենը մեկ լավ մտահղացում կար՝ հենց էդ կարճաժամկետ ամնեզիաների գաղափարը: Մնացածը ստանդարտ էր: Երբ ես էի առաջին անգամ նայում, ինձ ուղղակի հետաքրքիր էր՝ իմ սպասած կերպ ա՞ վերջանալու, թե՞ չէ. վերջացավ նենց, ոնց որ սպասում էի:

Ռուֆուս
07.10.2010, 00:18

Հարգելի կոլլեգա, դուք նույն բանը արդեն գրել էիք մեկ այլ թեմայում, մի անգամ էլ ինձ անձամբ եք ասել: Խնդրում եմ իմ սիրած կինոյին անուն չդնել, մանավանդ որ էդ կինոն ոչ պրիմիտիվ է, ոչ էլ ստանդարտ է: :goblin

Ես քո Անզուսպներին բան ասու՞մ եմ, յա :beee

Ռուֆուս
28.10.2010, 10:11
Օլդբոյ / Oldboy

http://www.film4.com/images/thrillers-oldboy_601x256.jpg

Հարավային Կորեա, 2003

Հանրահայտ կորեացի ռեժիսյոր Չան Վուկ Պարկի «Վրիժառություն» տրիլոգիայի երկրորդ ֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր սահմռկեցուցիչ սյուժեի: Ֆիլմի հերոսին՝ Օհ Դայ Սունին հափշտակում են, երկար տարիներ բանտարկում ու մի օր ազատ արձակում՝ նրան ասելով, որ պետք է հինգ օրում պարզի իր հափշտակման պատճառը, այլապես վերջը վատ կլինի: Իսկ սրանից հետո Չան Վուկ կառուցում է չափազանց բարդ սյուժե, որն ի վերջո հանգեցնում է ֆիլմի սարսափելի ու անմոռանալի ավարտին:

Ռուֆուս
28.10.2010, 10:20
Պատուհան դեպի բակ / Rear Window

http://www.film4.com/images/thrillers-rear-window_601x256.jpg

ԱՄՆ, 1954

Ալֆրեդ Հիչքոքի հերթական գլուխգործոցը պատմում է շարժասայլակին գամված լուսանկարչի մասին, ով տեսախցիկով հետևում է իր հարևանին, ում կասկածում է կնոջը սպանելու մեջը: Պատուհան դեպի բակ ֆիլմը համարվում է թրիլլերների ու սարսափ ֆիլմերի դասական ու Հիչքոքի լավագույն գործերից մեկը:

Ռուֆուս
28.10.2010, 10:34
Յոթ / Se7en

http://www.film4.com/images/thrillers-se7en_601x256.jpg

ԱՄՆ, 1995

Հոգեբանական թրիլլերների վարպետ ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի այս ֆիլմին հաջորդեցին այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Մարտական Ակումբը», «Խաղը», «Զոդիակը» և «Վախի սենյակը»: Իսկ Յոթը պատմում է երկու դետեկտիվների մասին՝ երիտասարդ ու դյուրաբորքոք Միլլսը (Բրեդ Փիթ) ու տարիքով ու արդեն թոշակի գնացող Սոմերսեթը (Մորգան Ֆրիմեն), ովքեր հետաքննում են սպանությունների շարան, որը կատարվել է աստվածաշնչյան յոթ մահացու մեղքերի հիման վրա:

Աթեիստ
29.10.2010, 11:16
Չգիտեմ տեղադրոման հերթականությունն ինչ որ բան նշանակում է թե ոչ, բայց ինձ համար Օլդբոյն ու Յոթը կիսում են առաջին տեղը:
Օլդբոյը տրիլոգիայի միակ հավանածս գործն է:

Ռուֆուս
29.10.2010, 11:18
Չգիտեմ տեղադրոման հերթականությունն ինչ որ բան նշանակում է թե ոչ, բայց ինձ համար Օլդբոյն ու Յոթը կիսում են առաջին տեղը:
Օլդբոյը տրիլոգիայի միակ հավանածս գործն է:

Ցուցակը դասակարգված չէ, առաջին ու վերջին տեղեր չկան :)

Ռուֆուս
29.10.2010, 11:43
6-րդ զգայարան / The Sixth Sense

http://www.film4.com/images/thrillers-sixth-sense_601x256.jpg

ԱՄՆ, 1999

Հնդիկ ռեժիսյոր Մ. Նայթ Շյամալանի ուրվականների մասին պատմող ֆիլմը բազմաթիվ գովեստների արժանացավ շնորհիվ իր գրավիչ սյուժեի ու անսպասելի ավարտի: Ֆիլմը պատմում է երեխայի մասին, ով կարողանում էր տեսնել և հաղորդակցվել մեռածների հոգիների հետ, իսկ մանկական հոգեբան Մալկոլմ Քրոուն փորձում է պարզել, թե ինչպես է դա նրան հաջողվում:

Ֆրեյա
29.10.2010, 13:30
Ռուֆուս, Սե7են-ի հետ համաձայն եմ: Բայց չհասկացա, թե ինչի ա Զոդիակը գլուխգործոցների շարքում :P

Ռուֆուս
29.10.2010, 13:36
Ռուֆուս, Սե7են-ի հետ համաձայն եմ: Բայց չհասկացա, թե ինչի ա Զոդիակը գլուխգործոցների շարքում :P

Շա՞տ իմանամ :)) Զոդիակը հլը չեմ նայել :))

Barekendan
30.01.2011, 11:07
բա մեր սիրելի Հաննիբալ Լեկտերն ուր ա՞:Ցուցակում չկա :(

Ռուֆուս
30.01.2011, 21:17
բա մեր սիրելի Հաննիբալ Լեկտերն ուր ա՞:Ցուցակում չկա :(

Համբերություն, շատ շուտով կշարունակեմ շարքը ու Լեկտորից բացի ուրիշ սիրելի կերպարներ էլ կտեսնենք :)

Adam
30.01.2011, 23:41
[/CENTER]

ԱՄՆ, 1999

Հնդիկ ռեժիսյոր Մ. Նայթ Շյամալանի ուրվականների մասին պատմող ֆիլմը բազմաթիվ գովեստների արժանացավ շնորհիվ իր գրավիչ սյուժեի ու անսպասելի ավարտի: Ֆիլմը պատմում է երեխայի մասին, ով կարողանում էր տեսնել և հաղորդակցվել մեռածների հոգիների հետ, իսկ մանկական հոգեբան Մալկոլմ Քրոուն փորձում է պարզել, թե ինչպես է դա նրան հաջողվում:

Ֆիլմը չեմ տեսել: Հիմա կքաշեմ: :)
Երեխայի դեմքը շատ ծանոթ ա...
Սպիլբերգի ռոբոտ երեխու դերասանը չի՞

Ռուֆուս
30.01.2011, 23:54
Ֆիլմը չեմ տեսել: Հիմա կքաշեմ: :)
Երեխայի դեմքը շատ ծանոթ ա...
Սպիլբերգի ռոբոտ երեխու դերասանը չի՞

:o Լու՞րջ, ես չգիտեի, որ տենց մարդ կա, որ «Շեստոյե Չուվստվոն» չի տեսել :)) Հա, նույն դերասանն ա, ինքը էս կինոյի շնորհիվ հայտնի դարձավ :)

Adam
31.01.2011, 05:14
Հնդիկ ռեժիսյոր Մ. Նայթ Շյամալանի ուրվականների մասին պատմող ֆիլմը բազմաթիվ գովեստների արժանացավ շնորհիվ իր գրավիչ սյուժեի ու անսպասելի ավարտի: Ֆիլմը պատմում է երեխայի մասին, ով կարողանում էր տեսնել և հաղորդակցվել մեռածների հոգիների հետ, իսկ մանկական հոգեբան Մալկոլմ Քրոուն փորձում է պարզել, թե ինչպես է դա նրան հաջողվում:

Նայեցի:
Զարմանալի էր, որ մինչև հիմա չէի տեսել:
Լավն ա, որպես իր տեսակի մեջ առաջինը: Բայց նույն մոտիվով հոլիվուդը արդեն էնքան ա նկարել, որ արդեն ձանձրացել եմ: Զուտ տեսակը: Ինքը ֆիլմը ամբողջությամբ ոնց որ կլիշե լիներ:
Մոտիվը նույնն ա ինչ Նիկոլ Քիդմանի The օthers-ը, Սքորսեզեի Shutter Island-ը...և այլն...
Սցենարը համարյա թե նույնը ոնց որ լինի...
Բայց դե հաշվի առնելով ֆիլմի հնությունը, բնականաբար, վերոնշյալ երկու ֆիլմե՛րն են արդեն կլիշե սրա մոտ, ոչ թե ինքը:

Բայց վատը չէր: Իսկ սաունդտրեկը շատ լավն էր:

Տրիբուն
31.01.2011, 12:02
Ռուֆուս ջան, իսկ էս ֆիլմի մասին ի՞նչ կարծիքի ես: Էս ֆիլմաը նայելուց հետո արյունս երակներիս մեջ սառել էր:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4c/TheOthers.jpg

Նիքոլ Քիդմանն էլ գժանոց խաղում ա:

Ռուֆուս
02.05.2011, 13:35
Կատաղած շները / The Reservoir Dogs

http://www.film4.com/images/thrillers-reservoir-dogs_601x256.jpg

ԱՄՆ, 1992

Սա թերևս բոլոր ժամանակների լավագույն դեբյուտային ֆիլմերից մեկն է, Տարանտինոյի սուպեր ոճային ֆիլմը իրեն դարձրեց թրիլլերների նորաթուխ աստված: Ֆիլմի հակառակ ուղղություն ունեցող սյուժեն տեղ տեղ հիշեցնում է Մամետին, հագեցած է Կուբրիկյան ուլտրա-դաժանությամբ, կրում է նաև Սկորսեզեի և Լոսեյի ազդեցությունը, իսկ գունային կոդավորմամբ դերասանական կազմը ներառում է Քեյթելին, Բուշեմիին, Ռոթին և Մեդսենին գումարած հոյակապ սաունդթրեք և խիստ հագեցած ու արագընթաց սյուժե:

Ռուֆուս
02.05.2011, 13:50
Անիծյալ Կղզին / Shutter Island

http://www.film4.com/images/thrillers-shutter-island_601x256.jpg

ԱՄՆ, 2010

Հիչքոքյան լավագույն ավանդույթներով նկարահանված Մարտին Սկորսեզեի այս ֆիլմը կարծես կարուսել լինի, որը դիտողների համար անընդհատ նորանոր բացահայտությումներ է անում: Ֆիլմի գլխավոր հերոս քննիչի հետաքննությունը գնալով էլ ավելի մղձավանջային է դառնում, իսկ վերջում դիտողը սկսում է հարցականի տակ դնել գլխավոր հերոսի հոգեկան առողջությունը:

Ռուֆուս
02.05.2011, 13:59
Միզերի / Misery

http://www.film4.com/images/thrillers-misery_601x256.jpg

ԱՄՆ, 1990

Ստիվեն Քինգի վեպերից շատերն են էկրանավորվել, որոնցից թերևս ամենահաջողվածը Միզերին է: Ֆիլմի գլխավոր հերոսը գրող Փոլ Շելդոնն է, ում ավտովթարից հետո գտնում, իր տուն է վերցնում և սկսում է խնամել նրա ամենամեծ երկրպագուն՝ բուժքույր Էննի Ուիլքսը (Քեթի Բեյթս): Սակայն խելագար Էննին բնավ մտադրություն չունի հանգիստ թողնել իր պաշտելի գրողին... Քեթի Բեյթսը իր ցնցող դերասանական խաղի համար արժանացել է Օսկար մրցանակի:

Հայկօ
02.05.2011, 20:57
Կատաղած շները / The Reservoir Dogs

ԱՄՆ, 1992

Սա թերևս բոլոր ժամանակների լավագույն դեբյուտային ֆիլմերից մեկն է, Տարանտինոյի սուպեր ոճային ֆիլմը իրեն դարձրեց թրիլլերների նորաթուխ աստված: Ֆիլմի հակառակ ուղղություն ունեցող սյուժեն տեղ տեղ հիշեցնում է Մամետին, հագեցած է Կուբրիկյան ուլտրա-դաժանությամբ, կրում է նաև Սկորսեզեի և Լոսեյի ազդեցությունը, իսկ գունային կոդավորմամբ դերասանական կազմը ներառում է Քեյթելին, Բուշեմիին, Ռոթին և Մեդսենին գումարած հոյակապ սաունդթրեք և խիստ հագեցած ու արագընթաց սյուժե:

Դիալոգները, Ռուֆ: Դիալոգները մոռացար ;): Տարանտինոյի կինոները առանց դիալոգների էդքան լավը չէին լինի: Reservoir Dogs-ի ամենալավ մասերից մեկը (եթե ոչ ամենալավը) նախաճաշի տեսարանն ա: Թե չէ՝ թրիլլե՜ր, թրիլլե՜ր... :))

Ռուֆուս
03.05.2011, 11:32
Համբույր համբույր բում բում / Kiss kiss Bang Bang

http://www.film4.com/images/thrillers-kiss-kiss-bang-bang_601x256.jpg

ԱՄՆ, 2005

Ֆիլմի գլխավոր հերոս գող Ռոբերտ Դաունի Կրտսերը իր դպրոցական տարիների ընկերուհու՝ Միշել Մոնեգենի և դետեկտիվ Վել Քիլմերի հետ միասին սկսում է բացահայտել դաժան սպանությունների շարանը: Եթե սրան ավելացնենք իրար հետևող զավեշտալի իրավիճակներն ու ֆիլմի վարակիչ հումորը, կստացվի ֆիլմ նուարի ու սև կատակերգության հիանալի համադրություն: