PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհետացում / The Vanishing / Spoorloos



Ռուֆուս
11.09.2010, 10:41
Անհետացում / The Vanishing / Spoorloos


http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d9/Spoorloos.jpg

Նիդեռլանդներ, 1988
Ռեժիսյոր՝ Ջորջ Սլուիզեր
Դերերում՝ Բեռնար-Պիեռ Դոնադիու, Ջին Բերվուց և ուրիշներ
Ժանրը՝ հոգեբանական թրիլլեր, սարսափ, դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.9 (http://www.imdb.com/title/tt0096163/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100% (http://www.rottentomatoes.com/m/1036630-vanishing/) :good

Սարսափ ֆիլմերի ցուցակում ինձ ամենաշատը էս ֆիլմը հետաքրքրեց RottenTomatoes-ի 100% ռեյտինգի պատճառով, որին շատ քիչ ֆիլմեր են արժանանում :) Ու իրոք ֆիլմը վերին աստիճանի լավն էր, լրիվ արժանի է ռեյտինգին:

Ֆիլմի գլխավոր հերոսները՝ նորապսակներ Ռեքսն ու Սասկիան, սեփական ավտոմեքենայով ճանապարհորդում են Ֆրանսիայում: Ֆրանսիական փոքրիկ քաղաքներից մեկում Սասկիան անհետանում է, իսկ հուսահատ Ռեքսը երեք տարի շարունակ փորձում է գտնել Սասկիան: Իսկ Սասկիային առևանգողը այս 3 տարիների ընթացքում հետևում է Ռեքսի բոլոր քայլերին...

Ֆիլմի սցենարը վերին աստիճանի օրիգինալ էր, ի տարբերություն նմանատիպ այլ ֆիլմերի, ֆիլմի հենց սկզբից իմանում ենք, թե ով է առևանգողը, իսկ ամբողջ ֆիլմի ընթացքում մենք էջ առ էջ բացահայտում ենք առևանգողի կյանքի էջերը, էությունն ու առևանգման մոտիվները:

«Անհետացումը» չնայած սարսափ ֆիլմ է համարվում, բայց ավելի շուտ հոգեբանական թրիլլեր է, որովհետև սովորական սարսափ ֆիլմերին ոչ մի բանով նման չէ - այս ֆիլմում ոչ դաժանաբար կատարված սպանությունների ականատես կլինենք, ոչ արյուն կտեսնենք, ոչ զոմբիներ կան, ոչ էլ այլմոլորակայիններ, այստեղ սարսափը ենթագիտակցական մակարդակով է: :)

Մի խոսքով եթե սիրում եք ինտելեկտուալ բարդ հոգեբանական ֆիլմեր, անպայման դիտեք «Անհետացումը», վստահ եմ, կհավանեք :)