PDA

Դիտել ողջ տարբերակը : ՌԱՀՀԿ փորձագետների դպրոց



Lianik
11.09.2010, 08:36
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ
Սեպտեմբեր – Դեկտեմբեր 2010
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 2010
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հայտարարում է ՌԱՀՀԿ փորձագետների դպրոցի բացման մասին՝ ուսանողներին, երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին առաջարկելով համակարգված դասընթացներ: Դասընթացների ավարտին կտրվի վկայական:
Գործնական սեմինարներն ու դասընթացները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ ամառային, աշնանային և ձմեռային ամիսներին: Առաջին կիսամյակի մեկնարկը կտրվի 2010 թ.-ի սեպտեմբերի 14-ին: Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 19:00-20:45: Դասաժամը բաղկացած կլինի երկու մասից՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ, ներառյալ 15 րոպե ընդմիջում: Դասընթացներին կհյուրընկալվեն դասախոսներ՝ 30 րոպեանոց ելույթներով, որոնց կհաջորդի 15 րոպեանոց քննարկում:
2010 թվականի աշնանային կիսամյակը բաղկացած կլինի երեք առանձին կուրսերից: Առաջին կուրսը կկենտրոնանա կրթական բարեփոխումների վրա՝ ներառելով նորարարական կրթական մեթոդներ, ինչպիսիք են՝ «Ստեղծագործ լսարան» (“Creative Classroom”), «Սցենարի մշակում և դերախաղ» (“Scenario Planning & Roleplay Exercises”), որոնք միտված են խթանելու մասնակցությունը:
Երկրորդ կուրսը կներառի կառավարման և քաղաքագիտության վերաբերյալ համակարգված դասընթացներ, որոնք կլուսաբանեն մի շարք հրատապ խնդիրներ՝ սկսած քաղաքացիական ներգրավվածությունից, մինչև ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:
Երրորդ կուրսը կներառի մի շարք կամընտրական թեմաներ՝ թույլ տալով մասնակիցներին ընտրել իրենց նախընտրած թեման:
ՌԱՀՀԿ փորձագետների դպրոցը ՌԱՀՀԿ կրթական նոր ծրագրի մի մասն է կազմում, որը միտված է բարելավելու Հայաստանում կրթության չափանիշները՝ առաջարկելով մատչելի, ժամանակակից և նորարարական գործնական ուսուցում: Այս նախաձեռնությունը կներառի գրավոր և հետազոտական հմտությունների, օբյեկտիվ վերլուծության և քաղաքացիական ներգրավվածության վերաբերյալ ՌԱՀՀԿ մի շարք գործնական սեմինարներ:


ՌԱՀՀԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՕՐԱՑՈՒՅՑ
Դիմումի վերջնաժամկետ Սեպտեմբերի 13

Դասընթացի սկիզբ Սեպտեմբերի 14

Առաջին կիսամյակ
(Կրթություն) Սեպտեմբերի 14 – Հոկտեմբերի 5


Երկրորդ կիսամյակ
(Կառավարում/քաղաքագիտություն) Հոկտեմբերի 12 – Նոյեմբերի 2

Երրորդ կիսամյակ (Կամընտրական կուրս) Նոյեմբերի 9 – 30

Դասընթացի ավարտ և վկայականների
շնորհման արարողություն Դեկտեմբերի 7

ՌԱՀՀԿ փորձագետների դպրոցն առաջարկում է մատչելի և համակարգված հնարավորություններ մասնագիտական զարգացման և գիտական ու գործնական ուսուցման համար՝ ներառելով ժամանակակից, նորարարական կրթական մեթոդներ: Յուրաքանչյուր կուրսի արժեքն է 5 000 ՀՀԴ կամ 15 000 ՀՀԴ ամբողջ սեմինարի համար, որը կհոգա ողջ կուրսի ծախսերը:

---------- Ավելացվել է՝ 09:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:29 ----------

Richard Giragosian
Director
---------------------------------------------
Armenian Center for National and International Studies (ACNIS)
Tel: +374 10 52 87 80
Fax: +374 10 52 48 46
Email: director@acnis.am
Homepage: www.acnis.am
Address: 75 Yerznkian Street
0033 Yerevan,
ARMENIA