PDA

Դիտել ողջ տարբերակը : Մրցույթ



Firegirl777
10.09.2010, 23:21
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Երևանում Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնը
հայտարարում են ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթ:

Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և միտված երկուստեք առկա
բացասական կարծրատիպերը մեղմելուն:

Լավագույն պիեսը կբեմադրվի Փոփոխությունների Թատրոնի կողմից:
Հեղինակը կարժանանա դրամական պարգևի՝ 100,000 դրամ:

Պիեսները պետք է.

- Գրված լինեն հայերեն լեզվով
- Խստորեն համապատասխանեն ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին և ձևաչափին
- Նախկինում բեմադրված չլինեն
- Ծավալվեն մեկ գործողության շրջանակներում
- Չգերազանցեն տպագիր 10 էջը
- Նախատեսված լինեն 25-30 րոպե տևողությամբ ներկայացման համար
- Ներառեն ոչ ավել քան 4 բեմական գործող անձ
- Պահանջեն փոքր ծավալի դեկորացիա և ոչ մեծ քանակի բեմական պարագաներ (ռեկվիզիտ)
- Պարունակեն որոշ հումորային էլեմենտներ

Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ

- Ներկայացված պիեսը պետք է հանդիսանա տվյալ հեղինակի մտքի սեփականությունը և չխախտի այլ անձանց հեղինակային իրավունքները համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների» մասին ՀՀ օրենքի 65-69 հոդվածների: Մրցույթի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար:

- Կընդունվեն նաև որևէ հայտնի ստեղծագործության մոտիվներով գրված պիեսներ, որոնք, սակայն, իրենցից ներկայացնում են բոլորովին նոր ստեղծագործություններ և համապատասխանում են տվյալ մրցույթի պայմաններին:

- Եթե պիեսը գրված է միասնաբար (երկու կամ ավելի հեղինակների կողմից), ապա, հաղթելու դեպքում, մրցանակային գումարը հավասար կբաշխվի հեղինակների միջև:

- Յուրաքանչյուր հեղինակ կամ հեղինակային խումբ իրավունք ունի ներկայացնել միայն մեկ պիես:

Ներկայացնելով պիեսը` հեղինակը իրավունք է տալիս Փոփոխությունների Թատրոնին`

- Բեմադրել պիեսը:
- Բեմադրման ընթացքում կատարել պիեսի որոշակի շտկումներ և ձևափոխություններ:
- Կազմակերպել տվյալ ներկայացման անսահմանափակ ցուցադրումներ ինչպես Երևանում ու Հայաստանի մարզերում, այնպես էլ Հայաստանից դուրս` առանց հեղինակի նախնական թույլտվության:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց պիեսի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև հեղինակի անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները (ներառված մեկ Microsoft Word ֆայլում) ուղարկել olya.azatyan@fco.gov.uk էլեկտրոնային փոստի հասցեով մինչև սեպտեմբերի 30-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Օլյա Ազատյանին 010-264301 հեռախոսահամարով: Ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունների, կանոնների և ձևաչափի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել theatre_for_changes@yahoo.com հասցեով կամ զանգահարել 098 - 522648 հեռախոսահամարով:

Firegirl777
10.11.2011, 13:30
«Ա1+»-ը հայտարարում է ամենամսյա մրցույթ` երկու կատեգորիաներով` թե ֆոտո, թեեւ վիդեո նյութերի համար:Ուշադիր նայեք Ձեր շուրջը, ստեղծեք Ձեր էջը` Ձեր աչքերով; Ժանրային սահմանափակումներ չկան. Ձեր տեսախցիկը կամ հեռախոսը կարող է ֆիքսել ամենալուրջ միջադեպից մինչեւ ամենազվարճալի պատմությունը: Իսկ լավագույններին ամեն ամիս սպասվում են խրախուսական մրցանակներ:
Մանրամասները` http://www.facebook.com/pages/A1plus/121061077922161
http://www.a1plus.am/am/mediapod