PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչագողի հիշատակարանը

JoKer777
10.09.2010, 18:22
Ով է դիտել՞ տպավորություններով կկիսվեք՞

Jerry
10.09.2010, 21:35
լինկ տվեք

Ապե Ջան
10.09.2010, 22:57
Տոմսերի մասին ինֆորմացիա կա՞ ի՞նչ արժե, ո՞րտեղ կա :think

Jarre
11.09.2010, 00:33
Տոմսերի մասին ինֆորմացիա կա՞ ի՞նչ արժե, ո՞րտեղ կա :think

1.500 դրամ՝ Մոսկվա կ/թ

Ապե Ջան
11.09.2010, 23:30
1.500 դրամ՝ Մոսկվա կ/թ

Որտեղից կարելի ձեռք բերել, հենց կինոթատրոնի կրպակից: :think

Հաստատ կլինի մոտակա մի շաբաթվա մեջ, թ՞ե կարողա գնանք արդեն վերջացաց լինի:

Albus
11.09.2010, 23:41
Ես նայել եմ, կինոն ժամը 3-ին էր, տոմս գնել եմ 2:30, չնայած որ հայլուրով ասում էին կինոյի օրը տոմսերը վերջացած են լինում ու հարկավոր է նախորոք ձեռք բերել...
Իսկ ֆիլմը դուրս եկավ, նույնիսկ ցանկություն առաջացավ նորից նայել, բայց դե իհարկե զգացվում էր քեշիշյանականությունը, մեկ էլ Նազոն որ չլիներ էդ ֆիլմը ոչինչ չէր կորցնի, հլը մի բան էլ կշահեր:think

vazg
11.10.2010, 00:18
իսկ երբ են ցուցադրելու

Ապե Ջան
11.10.2010, 09:44
Գոնե հարցնեիր՝ ի՞սկ երբ է վերջանալու: :))

V!k
11.10.2010, 13:02
ինտերնետում ե՞րբ ա լինելու,որ կարողանանք բեռնել

V!k
29.12.2010, 12:40
Ինձ դուր եկավ,վատ չէին նկարել:hands,մանավանդ "Սպանված աղավնի"-ից հետո ահագին բան էր փոխվել որակի հետ կապված: Դերասանական խաղն էլ վատը չէր, դերասանների հիմնական մասը բնական էին խաղում,թե չէ հիմա նայում ես հայկական ֆիլմերի ու սերիալների դերասանների խաղին,ենքան արհեստական են խաղում,որ 5 րոպեից ավել չես կարողանում նայել ֆիլմը::beee
Հ.գ. խոսքը իհարկե ոչ բոլորի մասին ա,լավ դերասաններ էլ կան,ճիշտ է;),բայց մեծ մասը ետ օրին են:bad

Ռուֆուս
29.12.2010, 13:01
Մոդերատորական. Թեմային կցվել է հարցում:

Աշոտ Երկաթ
29.12.2010, 13:22
լինկ տվեք

http://www.merojax.tv/load/armenian_movies/1

ed2010
29.12.2010, 13:38
Ֆիլմի DVD-ն կարող եք պատվիրել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-764/The-cross-dsh-thief%27s-memoir-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B2%D5%AB/Detail)

Աշոտ Երկաթ
29.12.2010, 13:43
Ֆիլմի DVD-ն կարող եք պատվիրել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-764/The-cross-dsh-thief%27s-memoir-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B2%D5%AB/Detail)

dvd դու ել կարաս սարքես

Աշոտ Երկաթ
29.12.2010, 13:45
Ֆիլմի DVD-ն կարող եք պատվիրել այստեղ (http://www.onlinearmenianstore.com/servlet/the-764/The-cross-dsh-thief%27s-memoir-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B2%D5%AB/Detail)

բայց հետաքրքիր սայտ եր

Malxas
29.12.2010, 13:56
Երկու ձևով կարելի է պատասխանել հարցին: Եթե հաշվի առնենք նման ֆիլմերի սակավությունը, ապա կարելի է դրական տեղաշարժ արձանագրել: Ինչ վերաբերվում է բուն ֆիլմին, ապա այն նկարված է վատ: Համարյա բացակայում է ռեժիսորի աշխատանքը: Հետաքրքրությունն էլ զուտ այն բանից է գալիս, որ Րաֆֆիի ստեղծագործությունն է հետաքրքիր: Գրքից մեջբերել են խոսակցությունները, բայց դրան համապատասխան դերասանական խաղ կամ ռե-իսորական աշխատանք չկար:
Օրինակի վրա ասեմ:
Երբ Մուրադի ընկերներից մեկն ասում է, որ վարպետին կփրկեն ու նաև շեշտում, որ իրենք էլի ընկերներ ունեն, գրքում անմիջապես շփոթվում է, որ բերանից խոսք թռցրեց և շտապում ավելացնել, որ Մուրադն էլ իրենց հետ է: Ֆիլմում այդ երկխոսությունը կրկնօրինակված է, բայց երասանը Րաֆֆու նկարագրած շփոթվածությանը ոչ մի կերպ չի ենթարկվում ու հանգիստ շարունակում է մնալ խարույկի շուրջը նստած:
Ինձ համար շատ տհաճ էին Մուրադի և քավոր Պետրոսի էրոտիկ արկածները Ռուսաստանում, որոնք ինչպես հայտնի է, գրքում բացակայում են: Կարծում եմ ռուսներն այն ժամանակներում բավական բարեպաշտ ազգ էին և համենայնդեպս գոնե սուրբ ուխտավոր մարդու հետ նման կապի մեջ չէին մտնի:

ed2010
29.12.2010, 15:28
dvd դու ել կարաս սարքես

DVD բոլորն էլ կարող են սարքել.. առաջարկը արտասահմանում գտնվողների համար է, ովքեր ցանկանում են պատվիրել ֆիլմի արտոնագրված DVD-ն:

Lion
29.12.2010, 15:55
Ով է դիտել՞ տպավորություններով կկիսվեք՞

Ինձ դուր է եկել: Դե, սցենարը, Րաֆֆին, պարզ է, էն գլխից էլ լավն էր ու, բարեբախտաբար, չէր փչացվել: Սերիալի իրային ձևավորումն էլ վատը չէր: Հատկապես ուզում եմ գովել երաժշտական ձևավորումը:

Գնահատել եմ 8 : Դե, պարզ է, 10-ը իդեալն է, իսկ մեկ բալ էլ հանել եմ Նազենի Հովհաննիսյանի խաղի համար...

Gayl
29.12.2010, 16:19
Ես էլ գիտեմ գրքին ա վերաբերվում հարցումը, եթե ֆիլմի մասին է խոսքը գնում ուրեմն երեքից ավել չեմ տալիս:

Ամպ
29.12.2010, 16:24
Նայել եմ միայն առաջին սերիան, որից հետո այլևս նայելու ցանկություն չունեցա: «Դերասանները» շատ արհեստական էին խաղում, կաշկանդված էին: Ֆիլմի երաժշտությունն էլ ինձ դուր չեկավ: Ֆիլմերի էնպիսի երաժշտություններ են լինում, որ ֆիլմը նայելուց հետո էդ երաժշտությունը օրերով ներսումդ հնչում է, իսկ «Խաչագողի հիշատակարանի» երաժշտությունն այդպիսին չէր:
Չկարողացա նույնիսկ ինձ ստիպելով նայել ամբողջը, որպեսզի տեսնեմ՝ ինչ է նկարահանվել մեր իրականության մեջ:
Չեմ ցանկանում միայն առաջին սերիայից ստացած տպավորությամբ գնահատել:

zanazan
29.12.2010, 18:55
Նախ ասեմ որ խոսքս բացարձակ գրքին չի վերաբերվում.
Ուրեմն, գնահատել եմ 1, քանի որ 0 չկար...
1. Երևում է որ գրիմ անողի վրա փող չեն ուզեցել ծախսել, Պետռոսի բեղերի կլեյ-ի փայլը ուղակի աչք էր ծակում...
2. Ցանկացած "մինի" ֆլեշ խաղի միջի երաժշտությունը ավելի լավ է ընտրված եվ /կամ/ ստեղծված...
3. Դերասանների ընկճվածության հետ համամիտ եմ, բայց դա լուրյ կինո-ի բան չի...
4. Չափից շատ էր ձգած , կարելի եր մի 0.5-0.45 ժամ հանել
5. Շեշտերը սխալ տեղերում էին դրված ,իմ կարծիքով կինոն ավելի շատ բան կարող էր (և պետք է ) ասել, եթե ռուսների պոռնիկ լինելու փոխարեն, շեշտը դնեին հոգեբանական վերլուծությունների վրա (սուբեկտիվ կարծիք...)
6. Եսիմ է
7.Մի քանի տարբեր երկրների տեսարաններ նկարվել էին նույն վայրում(եթե չեմ սխալվում Դիլիջանի թանգարանի բակում)...
8. ափսոս ա ելի ...ուղակի...ետ գումարով...եսիմ է

V!k
29.12.2010, 19:08
լինկ տվեք

http://www.merojax.tv/load/armenian_movies/1
ստեղ ամբողջական տարբերակը կա,(ոչ սերիալը),կրճատումներովˋ սերիալի հետ համեմատած,
http://torrents.gisher.ru/trailer-t1113.html
Հ1-ով ցույց տվածը մի քիչ տարբերվում էր կինոթատրոններում ցույց տվածից,կինոթատրոնում կրճատումներ կային,իսկ Հ1-ինը ավելի ջանջալացրած.ձգած էր

Lion
29.12.2010, 22:08
Ֆիլմերի էնպիսի երաժշտություններ են լինում, որ ֆիլմը նայելուց հետո էդ երաժշտությունը օրերով ներսումդ հնչում է, իսկ «Խաչագողի հիշատակարանի» երաժշտությունն այդպիսին չէր:

Ինձ մոտ էլ լռիվ հակառակն էր - երաժշտությունը "մտավ մեջս"...:think

Malxas
29.12.2010, 22:25
Ինձ մոտ էլ լռիվ հակառակն էր - երաժշտությունը "մտավ մեջս"...:think

Լիոն ջան, ինձ մոտ էլ քոնի հակառակն է :) Երաժշտությունը ոչ միայն լավը չէր, այլ նաև չէր համապատասխանում, թե ինչ է տեղի ունենում ֆիլմում :P

tyush2485
03.01.2011, 15:09
նախ շնորհավոր բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը:Հայեր ջան էտքնել լավ կինո չեն հանել:Գիրքը հաստատ ավելի հետաքրքիր ու պատկերավորես կարդում քան կինոն նայում:լրիվ անորակ թատրոնա կինոն:բայց դե ճարահատված նայում ենք:Հավատացեք էտ կինոն որպեսզի կինո դառնար պետքեր միքիչ լուրջ մոտենային.բայց շփթփ են արել...

**David**
03.01.2011, 16:15
Շատ լավ կինո էր:Համենայն դեպս առաջընթաց կա մեր ֆիլմեր նկարահանման մեջ:Ես գերադասում եմ տարվա մեջ մի 5 հատ էդ կարգի կինո նայեմ ,քան մեր տապակ հաըկական սերիալները ,որ ամբողջ որը ցույց են տալի:Ուղղակի հաը ազգը սովորա մենակ քննադատել,կարելիա լավն էլ ասել<<,իսկ են մարդիկ ովքեր բան չեն կարում անեն փորձում են գոնե չարախոսել ու վատ բաներ ասել:Մի հատ ձեզ հարց տվեք դուք ինչով եք զբաղվում,,դուք ինչ գործունեություն եք ծավալում,արդյոք դուք ձեր գործը լավ եք անում նոր անցեք դիմացինին,,այ երբ ամեն մարդ կսկսի իր սղալներից ,,կսկսի իրան ուղղի նոր անցնի դիմացինին տափակ բանբասանքով չզբաղվի,,էն ժամանակ էլ Հայաստանը երկիր կդառնա,,մինչև երբ եք էդ մտածելակերպին մնալու,,շատ հեշտա դիմացիցնին մի բառով անուն դնելը : Ճիշտ ու փաստերով,,տեղին քննադատությունը արդարացվածա,,բայց բանից անտեղյակ ,դատարկախոսությունը ,,անտանելի::

Malxas
03.01.2011, 16:47

Դավիթ ջան, նախ շնորհավոր քո Նոր Տարին:
Եթե նկատել ես իմ հղման մեջ գրել եմ, որ երկու ձևով կարելի է պատասխանել հարցին: Նորից կրկնեմ: Չեղած տեղը, ինչպես ասում են կարտոլն էլ մանդարինի տեղ կանցնի :), բայց եթե նայենք որպես լուրջ գործ, ապա այդտեղ կինո չկա նկարած, դա որպես չարախնդություն չեմ ասում: Իրենք էլ թող բարի լինեին մի քիչ լուրջ մոտենային, այդքան մարդ էր անհամբեր սպասում կինոյին: Ու այն դեպքն էլ չի, որ ասեն, փող չկար, դրա համար չենք կարողացել, պարզապես ռեժիսորն է հապճեպ նկարել:

Ամպ
03.01.2011, 18:19
Շատ լավ կինո էր:Համենայն դեպս առաջընթաց կա մեր ֆիլմեր նկարահանման մեջ:

Դա քո կարծիքն է, և որևէ մեկն այն դատարկախոսություն համարելու բարոյական և ոչ մի իրավունք չունի:

Ես գերադասում եմ տարվա մեջ մի 5 հատ էդ կարգի կինո նայեմ ,քան մեր տապակ հաըկական սերիալները ,որ ամբողջ որը ցույց են տալի:

Ընդհանրապես համեմատություններ անելուն դեմ եմ. ամեն ինչ պետք է գնահատել հենց իրեն ամբողջությամբ՝ առանց համեմատությունների, բայց եթե խոսում ես համեմատությունների մասին, ապա ինչո՞ւ էդ կարգի կինոն համեմատել մեր տապակ հաըկական սերիալների հետ, եթե կարելի է համեմատել մեր հայկական լավագույն ֆիլմերի, ինչու չէ նաև եվրոպական և ամերիկյան արտադրության լավագույն ֆիլմերի հետ: Ի վերջո, վատի հետ համեմատվելիս միշտ էլ լավն ես լինում:

Այս թեմայում խոսել եմ ֆիլմի երաժշտության մասին: Եթե համեմատում ես, խնդրում եմ՝ համեմատի՛ր նաև այս ֆիլմի երաժշտությունը օրինակ «Մեր մանկության տանգոյի», «Հին օրերի երգի» կամ էլ «Կտորմ մը երկինք» ֆիլմի երաժշտությունների հետ:
«Մեր մանկության տանգո». ի՜նչ հիասքանչ երաժշտություն, նոստալգիա, ջերմ զգացողություններ ու միաժամանակ՝ սրտմաշուկ: Իրոք տրագիկոմեդիայի երաժշտություն է:
«Հին օրերի երգը». միայն այն պահը, երբ Նիկոլը ավետում է պատերազմի ավարտը, և հնչում է ֆիլմի երաժշտությունը, մարդու աչքերից բուռ-բուռ արցունք է թափվում:
«Կտորմ մը երկինք». էս ֆիլմի երաժշտությունը, իրոք, կտոր մը երկինք է՝ թեթև, հուսառատ ու երջանկության հնչյուններով:
«Խաչագողի հիշատակարանի» երաժշտությունը և ոչ մի զգացողություն չէր առաջացնում:

Իսկ դերասանական խաղի համեմատությունն ուղղակի հանցագործություն կհամարեի: :pardon

Ուղղակի հաը ազգը սովորա մենակ քննադատել

Համաձայն եմ, հայերն ընդհանրապես հայ ազգը քննադատելու սովորություն ունեն:

էն ժամանակ էլ Հայաստանը երկիր կդառնա

Իսկ ի՞նչ է հիմա Հայաստանը :think : Երկիր է, հարգելի՛ս, երկիր է: Քննադատություններն ու բամբասանքները նորություն չեն, ուրեմն աշխարհում երկիր չկա՞: Մի՛ թերագնահատիր Հայաստանը:

tyush2485
05.01.2011, 15:54
Շատ լավ կինո էր:Համենայն դեպս առաջընթաց կա մեր ֆիլմեր նկարահանման մեջ:Ես գերադասում եմ տարվա մեջ մի 5 հատ էդ կարգի կինո նայեմ ,քան մեր տապակ հաըկական սերիալները ,որ ամբողջ որը ցույց են տալի:Ուղղակի հաը ազգը սովորա մենակ քննադատել,կարելիա լավն էլ ասել<<,իսկ են մարդիկ ովքեր բան չեն կարում անեն փորձում են գոնե չարախոսել ու վատ բաներ ասել:Մի հատ ձեզ հարց տվեք դուք ինչով եք զբաղվում,,դուք ինչ գործունեություն եք ծավալում,արդյոք դուք ձեր գործը լավ եք անում նոր անցեք դիմացինին,,այ երբ ամեն մարդ կսկսի իր սղալներից ,,կսկսի իրան ուղղի նոր անցնի դիմացինին տափակ բանբասանքով չզբաղվի,,էն ժամանակ էլ Հայաստանը երկիր կդառնա,,մինչև երբ եք էդ մտածելակերպին մնալու,,շատ հեշտա դիմացիցնին մի բառով անուն դնելը : Ճիշտ ու փաստերով,,տեղին քննադատությունը արդարացվածա,,բայց բանից անտեղյակ ,դատարկախոսությունը ,,անտանելի::

Դավիթ ավելի լավա դու նախ կարծիքը տարբերի բանբասանքից:Հենց նոր դուել քո կարծիքը ասեցիր,բայց ես չեմ համարում բանբասանք:Եթե դու կինոն նայելով ինչ որ բանես զգացել էտ դու ես,իսկ ես գիրքը կարդալովեմ շատ բան հասկացել ու զգացել:Հա մեկել պետքա ամենինչնել քնադատվի ,որ որակը երևա:Ուղակի պետք չի մարդկանց քնադատություններին էտ կարգի կոպիտ անվանում տաս:վայել չի:Երևի ինչ որ բան դուել քնադատած կլինես,ասենք ուրիշ կինո:Ու իրավունքել ունես քնադատալու,թե չէ դուրս եկավ էսքանից խելացին դու ես:Santatip:Մեկել ասա ես բարեգործությամբեմ զբաղվում հիմա կարամ գոնե ես քննադատեմ;)

Հայկօ
04.04.2011, 18:39
Որն էր Նազենին, որը Հրաչ Քեշիշյանը…

http://i.imgur.com/uWhI4.jpg

Երեկ՝ ապրիլի 1-ին, Հումորի եւ ծիծաղի միջազգային օրը, Հայ-Ռուսական համալսարանի մշակույթի տանը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» եւ «Սպանված աղավնի» ֆիլմերի քննարկումն էր:

Մինչեւ ռեժիսորի եւ գլխավոր դերակատարի ժամանումը, սպասումից հոգնած երիտասարդներից երկուսը բարձրացան բեմ ու սկսեցին օրվա հերոսների նմանակումներն անել, վիճելով ու այդպես էլ չկողմնորոշվելով, թե իրենցից ով է Քեշիշյանը, ով Նազենին: Վերջապես 40 րոպե ուշացումով եկավ Նազենին, որի՝ բեմում վերարկուն հանելու արտիստիկ շարժուձեւն արժանացավ տղաների ծափահարություններին: Ինչին ի պատասխան՝ նա նկատեց, որ ինստիտուտում հանվելու վրա ծափ չեն տալիս, այնուհետեւ տղաների սիրտը շահելու համար խոստովանեց, որ թուլություն ունի այս բուհի եւ նրա ուսանողների հանդեպ: Ապա տղաները նորից իրենց ծափահարություններով ընդգծեցին իրենց թուլությունը Նազենիի հանդեպ: Խոսելով ֆիլմերի, իր դերակատարումների մասին, Նազենին նշեց, որ սցենարի հետ կապված մեղադրանքներ առանձնապես չեն եղել, մեղադրանքներ ավելի շատ եղել են Քեշիշյանի նկատմամբ. «Հրաչն աշխարհում ինչ ուզում է անի, իրեն պետք է ի սկզբանե մեղադրեն: Ես հասկացել եմ, որ դա իր հաջողության բանալին է, որովհետեւ եթե մեղադրում են, ուրեմն նայում են, այսինքն՝ անտարբեր չեն»:

Ոչ միայն անտարբեր չեն, ավելին՝ Հրաչ Քեշիշյանի ֆիլմերը նայելու, ապա դրանց քննարկմանը մասնակցելու համար հայագիտության ամբիոնն ուսանողներին հանձնարարել էր Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» ու Նար-Դոսի «Սպանված աղավնին» կարդալ, ապա կազմակերպել ֆիլմերի եռօրյա դիտում, որից հետո միայն ուսանողները մասնակից էին դարձել ռեժիսորի ֆիլմերի քննարկմանը: Վերջապես երկար սպասեցնելուց հետո եկավ նաեւ Հրաչ Քեշիշյանը, ում ուշացմանը Նազենին այսպես արձագանքեց. «Եթե այս ընթացքում Հրաչը մի ֆիլմ նկարած լինի՝ չզարմանաք», ինչին հետեւեց հաղորդավարի դիտարկումը «ու նաեւ 2 կլիպ»:

Միանգամից ներգրավվելով քննարկման մեջ՝ Քեշիշյանը հայտարարեց, որ այն միֆը, թե իր ստեղծագործական խումբը եւ անձամբ ինքը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարում են Հայաստանի բոլոր ֆիլմերը եւ այն էլ ֆանտաստիկ մեծ բյուջեներով, սուտ է: Որպեսզի լսարանի խղճահարությունը հարուցի, բարձրաձայնեց «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի բյուջեն՝ ընդամենը 110 հազար դոլար: «Ես դեռ չեմ կարողանում հասնել Կանն, որովհետեւ ֆիլմը նաեւ պետք է հասցնել Կանն, որովհետեւ ֆիլմը պետք է ունենա պրոդյուսերներ, դիստրիբյուտորներ արտասահմանում, հավելյալ բյուջեներ»,-պետությանը ժլատության մեջ մեղադրեց Քեշիշյանը, որի սիրտը, փաստորեն, արտասահման է ուզում՝ շրջագայություններ, շփումներ, կապեր: Մինչ դահլիճից հարցեր հնչեցնելը, էկրանին ցուցադրվեցին ուսանողների կարծիքները ֆիլմի մասին: Դրանցում, բացի մեկից, որտեղ նշվել էր, որ ֆիլմում չկա դինամիկա, մնացածը գովեստի անգիր արած խոսքեր էին: Հոլովակի դիտումից հետո հարցեր հնչեցին դահլիճից: Մեկն այն էր, որ ազատագրական պայքարի հեռանկար չկար ֆիլմում, կարո՞ղ է ֆիլմն ունենա շարունակություն՝ «Կայծեր» վերնագրով: Ռեժիսորը նշեց, որ շարունակություն չի լինի, իսկ ֆիլմի խնդիրը մի փոքր այլ է եղել. ««Կայծերն» էլ եմ շատ սիրում ու ասեմ, որ Րաֆֆին իմ ամենասիրած գրողներից մեկն է»:

Ուսանողներից մեկն էլ, խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ վերջում մի հանգամանք խանգարել է իրեն. «Ախր Մուրադի արյունը շատ վատն էր, գրիմը լավը չէր, երեւում էր, որ ընդամենը ներկ է վրան թափված»: Դրան հետեւեց Նազենիի պատասխանը՝ «արյուն թափեի՞նք…», ավելացնելով, որ այդ ներկը համաշխարհային մասշտաբով օգտագործվող պրոֆեսիոնալ «արյուններից» է: Հրաչ Քեշիշյանն էլ եզրակացրեց, որ հավանաբար արյունը քիչ է եղել. «Կաշխատենք արյունոտ տեսարանների վրա»: Ուսանողուհիների տեսադաշտից չէր վրիպել նաեւ Նազենիի շպարը, նրանցից մեկը հարց ուղղեց, թե ինչու է շպարն այդքան շատ: Դերասանուհին չհամաձայնեց. օրինակ, «Սպանված աղավնի»-ի մահվան տեսարանում Սառան առանց շպարի էր, որովհետեւ մեռնում էր: Այստեղ միջամտելով Նազենիին, Հրաչ Քեշիշյանը նկատեց. «Մի րոպե, Նազենի, սխալ ես բացատրում, շպարը շատ էր, որովհետեւ այդ տարիներին Թիֆլիսը հայտնի էր որպես ամենաշատ շպարվող քաղաքներից մեկը, «մոդա» հասկացությունը հենց Թիֆլիսում էր: Այդ շպարն արվել է՝ ընդգծելու համար այդ թվերի կենցաղը»:

Այնուամենայնիվ ուսանողուհին ավելի համառ էր՝ ինքը չի կարծում, որ Սառան էդ սիրտն ունենար ու ամեն օր կանգներ հայելու առաջ ու «աչք քսեր»: Նրան հակառակում համոզելու համար Նազենին իր անձնական օրինակով ասաց, թե իր կյանքի ամենադժվար պահերին ինքն անթերի տեսք է ունեցել:

Իսկ ամենաքծնական ու զարմանալի համեմատությունն արեց դասախոսներից մեկը, ով, համեմատելով «Սպանված աղավնին» «Տիտանիկի» հետ, նշեց, որ եթե վերջինիս դեպքում ոչ հուզվել է, ոչ արտասվել, ապա մեր վաղամեռիկ «աղավնու» դեպքում շատ է հուզվել ու անգամ արտասվել: Ողբն իրոք մեզ մոտ լավ է ստացվում, եթե անգամ ամենաանտաղանդ ֆիլմի վրա կարողանում ենք լաց լինել:

Հրապարակ (http://www.hraparak.am/2011/04/02/vorn-er-nazenin-vory-hrach-peshishyany/), 02.04.11

Մանուլ
04.04.2011, 20:42
Ուսանողուհիների տեսադաշտից չէր վրիպել նաեւ Նազենիի շպարը, նրանցից մեկը հարց ուղղեց, թե ինչու է շպարն այդքան շատ: Դերասանուհին չհամաձայնեց. օրինակ, «Սպանված աղավնի»-ի մահվան տեսարանում Սառան առանց շպարի էր, որովհետեւ մեռնում էր:

Հրապարակ (http://www.hraparak.am/2011/04/02/vorn-er-nazenin-vory-hrach-peshishyany/), 02.04.11

Փաստորեն Նազնեին առանց շպարի մեռնող մարդու ա նման :hands :D

Armavir
23.04.2011, 22:11
Մի բան կարող եմ ասել՝ ուղղակի հիացած եմ մնացել ֆիլմից: Տասից տաս:

Tianshi
23.04.2011, 22:20
Մի բան կարող եմ ասել՝ ուղղակի հիացած եմ մնացել ֆիլմից: Տասից տաս:

ես էլլլլ, շաաատ հոյակապ ֆիլմ էր: Սկզբում, երբ գնացի դիտելու ճիշտն ասած մտածում չհաջողված հայկական ֆիլմ է լինելու, բայց հետօ հավատացեք, իսկապես շատ հաջողված ֆիլ էր: Դերասանները շատ տիպիկ դեմքեր էին, իրանք էլ իրանց դերը :good այ սենց էին խաղում, .... հա մեկ էլ երաժշտությունըըըըըըըը... ինչ լավն էր..:love. մի պոսքով նայեք, նայեք, խորհուրդ եմ տալիս ::aha

Valentina
23.04.2011, 22:22

Tianshi, իսկ մինչ ֆիլմը նայելը, գիրքը կարդացե՞լ ես:

Գալաթեա

Լուրջ լավն է՞ր:
Բա ո՞ր կինոյից էին թխել:

sharick
23.04.2011, 22:25
Ֆիլմը այնքան էլ չեմ հավանել ....

Reh32
23.04.2011, 22:26
Դե չգիտեմ որ մասն էր հավանելու, առաջին սերիայի կեսերից արդեն զզվեցի, ու ստիպված էի զալից գնալ որ հարամ չանեմ մերոնց կինո նայելը. անտաղանդ դերասանական խաղ անտաղանդ ռեժիսուրա, անտաղանդ լուսավորություն, բայց շատ հավես սաունդտռեկ.

Tianshi
23.04.2011, 22:33
Tianshi, իսկ մինչ ֆիլմը նայելը, գիրքը կարդացե՞լ ես:
ահա, կարդացել էի գիրքը: :aha

Լուրջ լավն է՞ր:
Բա ո՞ր կինոյից էին թխել:
Թխել? Րաֆֆու "Խաչագողի հիշատակարանը" որտեղից կարան թխեն?:think

Դե չգիտեմ որ մասն էր հավանելու, առաջին սերիայի կեսերից արդեն զզվեցի, ու ստիպված էի զալից գնալ որ հարամ չանեմ մերոնց կինո նայելը. անտաղանդ դերասանական խաղ անտաղանդ ռեժիսուրա, անտաղանդ լուսավորություն, բայց շատ հավես սաունդտռեկ.

Դե Reh ջան ճաշակները տարբեր են:

Գալաթեա
23.04.2011, 22:35
Թխել? Րաֆֆու "Խաչագողի հիշատակարանը" որտեղից կարան թխեն?:think

Գրառումդ մեջբերելիս երաժշտության մասին գրածդ ընդգծել էի:

Tianshi
23.04.2011, 22:38
Գրառումդ մեջբերելիս երաժշտության մասին գրածդ ընդգծել էի:

Չգիտեմ երաժշտությունը որտեղից են թխել, եթե թխել են, ուղղակի լավն էր երաժշտությունը:

E-la Via
23.04.2011, 22:53
Գնահատեցի 1, էն էլ երաժշտության համար: Ճիշտն ասած մեծ սպասելիքներ ունեի: Չեմ մանրանում, բայց մեղմ ասած անհաջող ֆիլմ էր: