PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխածը / Changeling



Ռուֆուս
20.08.2010, 10:28
Changeling/Փոխածը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/43/Changeling_poster.jpg

ԱՄՆ, 2008
Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
Դերերում՝ Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ
Ժանրը՝ դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.0 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 250-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0824747/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 62% (http://www.rottentomatoes.com/m/1191742_changeling/)
Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

Եթե ֆիլմի սկզբում չասվեր, որ իրական դեպքերի վրա էր նկարահանված ու հետո ես ինքս ինտերնետում ֆիլմի նախապատմությունը չկարդայի, կմտածեի, որ Հոլիվուդյան անհաջող սցենարիստի հերթական աբսուրդային սցենարն է:

Բայց ինչքան էլ աբսուրդ ու սարսափելի լինի, ֆիլմի գրեթե բոլոր պերսոնաժները և դեպքերը իրականում գոյություն են ունեցել: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928թ-ին: Այն միայնակ մայր Քրիստին Քոլինզի մասին է, ում 9-ամյա որդին անհետ կորում է: Մի քանի ամիս անց Լոս Անջելեսի ոստիկանությունը Քրիստինին է վերադարձնում մի երեխայի ու պնդում, որ սա իր որդին է: Չնայած Քրիստինը ամեն կերպ փորձում է համոզել, որ սա իր որդին չէ, այնուամենայնիվ ոստիկանապետի ճնշման տակ համաձայնվում է որոշ ժամանակով պահել երեխային, որպեսզի համոզվի իր որդին է, թե ոչ: Մի քանի օր անց նա նորից դիմում է ոստիկանությանը ու խնդրում, որպեսզի գտնեն իր իսկական որդուն: Ոստիկանապետը Քրիստինին մեղադրում է ծնողական պարտականությունները չկատարելու մեջ և նրան ուղարկում հոգեբուժարան: Իսկ հետո ավելի սարսափելի դեպքեր են պատահում ու շատ անսպասելի բացահայտումներ լինում...

Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ :) Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են :D