PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանգիստ Եգիպտական Կարմիր ծովի ափին` Շարմ-Էլ-Շեյխ և Հուրգադա



Ahik
10.09.2010, 12:44
ՏեզՏուրը նորից բացում է իր ուղղությունը դեպի Եգիպտոս` Շարմ-Էլ-Շեյխ սեպտեմբերի 21-ից, և սեպտեմբերի 26-ից առաջին անգամ Հայաստանից կլինի ուղիղ չվերթ դեպի Հուրգադա:
Հանգստի տևողությունը 9-11 օր:
Փաթեթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար դիմեք քաղաքի տուրիստական գործակալություններ, կամ այցելեք www.teztour.com

One_Way_Ticket
10.09.2010, 15:02
Ահիկ, իսկ կարճաժամկետ տուրեր չունե՞ք:
Օրինակ, սեպտեմբերի 18-ը շաբաթ է, 19-ը` կիրակի, 20-ին կարելի է աշխատանքից թույլտվություն վերցնել, 21-ը ոչ աշխատանքային օր է: Եթե այդպիսի 4-օրանոց տուր ունենաք խելքին մոտ գներով, մեծ հավանականությամբ կգնեմ: Անպայման չէ այդ օրերին, թեկուզ հետագայում, ասենք ուրբաթից երկուշաբթի:

Ձայնալար
10.09.2010, 15:14
Ինձ թվում ա գնի առյուծի բաժինը ավիատոմսն ա՝ իմաստ չունի կարճ ժամանակով:

Համ էլ եթե չեմ սխալվում չվերթները 10 օրը մեկ են:

---------- Ավելացվել է՝ 16:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:13 ----------

Հ.Գ. Թույլտվություն 18-ին ա պետք վերցնել, որը աշխատանաքային ա լինելու, իսկ 20-ը ոչ աշխ.-ային :))

One_Way_Ticket
10.09.2010, 15:26
Ինձ թվում ա գնի առյուծի բաժինը ավիատոմսն ա՝ իմաստ չունի կարճ ժամանակով:
Եթե չարտերային չվերթ է, ապա պիտի որ շատ թանկ չլինի: Ինչ վերաբերվում է իմաստին, մի կողմից ուզում եմ Եգիպտոս գնալ, մյուս կողմից չեմ ուզում այդ երկրի վրա արձակուրդ ծախսել, արձակուրդի համար ավելի հետաքրքիր ուղղություններ ունեմ:


Հ.Գ. Թույլտվություն 18-ին ա պետք վերցնել, որը աշխատանաքային ա լինելու, իսկ 20-ը ոչ աշխ.-ային :))
Մեր ընկերությունը սովորաբար չի ենթարկվում կառավարական փոփոխություններին :)

Ahik
11.09.2010, 15:23
Ահիկ, իսկ կարճաժամկետ տուրեր չունե՞ք:
Օրինակ, սեպտեմբերի 18-ը շաբաթ է, 19-ը` կիրակի, 20-ին կարելի է աշխատանքից թույլտվություն վերցնել, 21-ը ոչ աշխատանքային օր է: Եթե այդպիսի 4-օրանոց տուր ունենաք խելքին մոտ գներով, մեծ հավանականությամբ կգնեմ: Անպայման չէ այդ օրերին, թեկուզ հետագայում, ասենք ուրբաթից երկուշաբթի:

Ցավում եմ, բայց չվերթները 9-11 օրը մեկ են: Քո ասածով Անթալիան էր, սակայն առդեն էլ չկա:

One_Way_Ticket
11.09.2010, 15:33
Ցավում եմ, բայց չվերթները տաս 9-11 օրը մեկ են: Քո ասածով Անթալիան էր, սակայն առդեն էլ չկա:
Դե ես զուտ ծովափ չեմ ուզում, ուզում էի հետն էլ բուրգերը տեսնել:

Ahik
16.09.2010, 13:08
Դե ես զուտ ծովափ չեմ ուզում, ուզում էի հետն էլ բուրգերը տեսնել:

Դա էլ հնարավոր է կազմակերպել: Կան հատուկ էքսկուրսիաներ դեպի Կահիրե: Եթե Կահիրե ցանկանաք գնալ, հռոբլեմներից խուսափելու նպատակով խորհուրդ կտայի վիզան ստանալ Երևանում:

Ahik
23.09.2010, 12:13
Ժող ջան: Եթե ծանոթներ ունեք, որոնք ուզում են Նոր Տարուն եգիպտոս գնալ հանգստանալու, ասեք որ լավ հյուրանոցները վերջանում են:
Խորհուրդ կտամ հնարավորինս շուտ տոմսերը վերցնեն:

Ahik
01.10.2010, 11:15
Ժող ջան ամսի հինգի համար ՏեզՏուրը աննկառագռելի զեղչերա տալիս
Օրինակ «HILTON RESORT 5 *» 1538$

Ahik
03.12.2010, 18:08
Ժող ջան դեկտեմբերի 7-ի համար ՏեզՏուրը առաջարկում է հանգիստ ZAHABIA VILLAGE & BEACH RESORTS 3+ հյուրանոցում 10 օրով աննկարագրելի էժան գնով:

Ցանկացողները թող դիմեն քաղաքի տուրիստական գործակալություններին:
Գնացողներին բարի հանգիստ:

Valentina
03.12.2010, 18:12
Իսկ Շարմ-Էլ-Շեյխի լողափերը քանի օրա փա՜կ են… շնաձկների պատճառով

VisTolog
03.12.2010, 18:15
Ժող ջան դեկտեմբերի 7-ի համար ՏեզՏուրը առաջարկում է հանգիստ ZAHABIA VILLAGE & BEACH RESORTS 3+ հյուրանոցում 10 օրով աննկարագրելի էժան գնով:

Ցանկացողները թող դիմեն քաղաքի տուրիստական գործակալություններին:
Գնացողներին բարի հանգիստ:
Որպես հավելում՝:love

http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5926&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5927&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5928&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5929&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5932&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5933&v=n
http://www.tury.ru/img.php?hid=6185&pid=5934&v=n

Հա ժող, մեկ էլ դրսում կարդացի, որ 40.000-ով Դուբայ են տանում: Խի՞ա էդքան էժան::think

Լեո
03.12.2010, 18:22
Եգիպտոսի ծովային հանգստավայրերից մեկում (Կարմիր ծովում) մի քանի օր առաջ մոտ 6 մերտոց և մոտ 2 տոննա քաշ ունեցող շնաձուկը հարձակվել է ռուս 4 տուրսիտների վրա (ովքեր այդ պահին ծովի հատակով էին զմայլվում) և տարբեր մարմնական վնասվածքներ հասցրել նրանց (մասնավորապես մի մասի ձեռքերն է կտրել, մյուս մասի ոտքերը):

Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ հսկա շնաձուկն այնտեղ, որտեղ հանգստանում են տուրիստները, և այսքանից հետո արդեն կարելի է մտածել՝ արժե արդո՞ք հանգստանալ Եգիպտոսում...

Ahik
07.12.2010, 16:14
Ներկայացտածս հյուրանոցը գտնվում է Հուրգադայում:

One_Way_Ticket
07.12.2010, 16:22
Եգիպտոսի ծովային հանգստավայրերից մեկում (Կարմիր ծովում) մի քանի օր առաջ մոտ 6 մերտոց և մոտ 2 տոննա քաշ ունեցող շնաձուկը հարձակվել է ռուս 4 տուրսիտների վրա (ովքեր այդ պահին ծովի հատակով էին զմայլվում) և տարբեր մարմնական վնասվածքներ հասցրել նրանց (մասնավորապես մի մասի ձեռքերն է կտրել, մյուս մասի ոտքերը):

Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ հսկա շնաձուկն այնտեղ, որտեղ հանգստանում են տուրիստները, և այսքանից հետո արդեն կարելի է մտածել՝ արժե արդո՞ք հանգստանալ Եգիպտոսում...
Դրանից հետո էլ մի գերմանացի տուրիստ է զոհ դարձել: