Շինարար
10.09.2010, 01:38
Կենսագրական մանրամասներ չգիտեմ, ինետում եթե փնտրեք ինչ-ինչ բաներ կգտնեք: Ծնվել է 1947 թ.-ին Համզաչիման գյուղում: Ապրում և ստեղծագործում է Վանաձորում: «Ժամանակակից հայ գրականություն» բաժնում իրեն նվիրված թեմա չունենալ ըստ իս չէր կարելի:)
«Սիրո հուշապսակ» ժողովածուից
Ամենանախերգ
Անարև արդեն, անվառարան,
Երբ իրարով ենք լոկ ջերմանում,
Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
Էլ ու՞մ ես իզուր խոստովանում,
Որ խարդավանքով սեր չենք պեղել,
Չենք խեղել բախտ ու ճակատագիր.
Նեղել ենք իրար` արցունք հեղել,
Ողբերգակ եղել ու ողբակիր,-
Որ սիրակորույս մեզ չե՜նք դեղել`
Ողջամտության որջում ցամաք
Ի խորոց սրտի սե’ր ենք զեղել-
Հեղեղել էլի հոգով համակ…
Հեղեղել, բայց, ա՜խ, մեզ չենք շեղել
Առասպելաշունչ վարք ու ոճով,
Զի Օրփեոս չեն կյանքում եղել
Սիրասևեռ ու սիրատոչոր,-
Եվ ոչինչ, ավա՜ղ, չենք անթեղել`
Հրեղեն ոչինչ չունենք թողած,
Որ կարողանար գեթ կանթեղել
Հադեսի պատանդ մեզ Սիրողաց…
Էլ ի՞նչ ես իզուր խոստովանում,
Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
Երբ իրարով ենք լոկ ջերմանում-
Անարև արդեն, անվառարան:
Հարսանեկան
(Երգում են ոչ բոլորը, և այն էլ` մտքում)
Հարսանեկան զգեստիդ մեջ սպիտակ
Դու նման ես խորհրդավոր մի տիկնոջ
(Քանի՜-քանի՜ անուններ կան կրծքիդ տակ
Եվ ուսերիդ` քանի՜ թևեր ու թիկնոց)…
Ու քայլում ես այնպես մանրիկ, սեթևեթ,
Ամեն քայլդ ասես մի մեղք է քավում
(Կարմիր պաստառ, ճերմակ մարմին, սև թևեր-
Գգվանքների խորհրդավոր անձավում)…
Է՜հ, մոռացիր, մտահանի’ր ամեն ինչ,
Տե’ս, տագնապ կա աչքերի մեջ ամուսնուդ…
Ի՜նչ ես խորհում, նա ոչինչ էր, լոկ ոչինչ.
Ի՜նչ պիտի տար քեզ բանաստեղծն այն լուսնոտ:
Այս գիշեր
Անետին
Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:
Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:
Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…
Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:
Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:
Քամիներն ու ես
Մոլորվել է քամին իմ ականջում,
Մոլորվել ու մեկին կանչում է ու կանչում,
Իսկ այդ մեկը չկա,-
Մոլորվել է գուցե այլ ականջում:
Ու կանչում եմ ես քեզ
Ես էլ քեզ եմ կանչում…
Մոլորվել է ձայնն իմ քամիների կանչում:
---------- Ավելացվել է՝ 02:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------
Այս ստեղծագործություններն էլ այլ կայքերից գտա:)
ՀՈՒՇԱՍՅՈՒՆ
Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ –
Բեկորներով բիբլիական բնաքարի.
Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ –
Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.
Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր.
Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
Խաղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր՝
Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին։
Ես Հուշասյուն կանգնեցրի... Ներհակավոր
Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր,–
Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին...
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂՈԹՔ
Տե՛ր իմ,
Երբ ոչ ահել, ոչ ջահել եմ,
Երբ մխում է մեղքիս մղկիտը դեռ,
Թողություն տուր՝ Շո՛ւնչդ թող վայելեմ,
Հույս ու Հավատ որպես և որպես Սեր։
Թողություն տուր՝ թողնեմ ամեն տեղ ու տեղանք,
Ուր մրափ է մտնում միտքս հետին -
Մտմտալով պատճառ ու հետևանք,
Որ համամիտ մնա անհեթեթին...
Հիսունամյա նիրհից վե՛ր թռցրու՝
Թող սավառնի սրտիս Սեպտեմբերը երրորդ,
Թողություն տուր՝ գոնե վերջին, ծրում,
Տե՜ր, ոչ մեղք ունենամ, ոչ էլ ներող,
Որ ապիկար թուլեքն իբրև ուզվորություն
Պոետների միսը շատ չծամեն,–
Զի Քո է արքայութիւն և զօրութիւն
եւ փառք յաւիտեանս,
ԱՄԷՆ։
ԿԱՍԿԱԾԻ ԳԻՇԵՐ
...Շատե՞րն են, արդյոք, կարողանում լռել,
ընդհանրապես շատե՞րն են հասկանում,
թե ինչ է նշանակում՝ լռել։
ՍJՈՐԵՆ ԿԵՐԿԵԳՈՐ
«Ժամը չէ բնավ... Լույսը, մի՛ վառիր.
Ոչինչ չի տալու արթնացումը մեր։
Արժանի չեղար և ոչ մի բառի,
Որ անլռելի լռություն ծներ»...
Ստվե՛ր իմ, ասի, բախտր մեր զվարթ
Դառն ու տանջալից Շնորհ է հայցել...
Եվ մենաթախծեց ստվերս վհատ.
«Ավա՜ղ, կարծում է պոետ է դարձել»։
ԱՆԽՌՈՎ ԽԱՂԻԿ
Կյանքս երազի մեկնություն էր սոսկ,
Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք,
Ուր խոսքերն ասված կյա՜նք չէին արդեն,
Այլ՝ անմեկնելի Երազների հոսք...
* * *
Տեղավորվեմ մտքիս մեջ՝
Տեղնուտեղը մանկանամ.
Հորս ու Մորս շնչին մերձ՝
Շնչակոլոլ թանկանամ,
Ու՝ անԱնուն, անՏարիք,
Փառավորվե՚՜մ ինձնով մեկ,
Ու տեղ չանեմ մտքիս մեջ
Ու էլ բա՛ն չցանկանամ...
ԷԼԵԳԻԱ
ՉՈՐՍ ՁԱՅՆԻ, ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ
Չգնամ, չանրջեմ դաշտերում.
ճերմակ եմ՝ կանաչը չըողբա...
Հևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում ցոլցլանք ու ցող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ կարմիրը չըողբա...
Խևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում շոգ շշուկ ու շող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ դեղինը չըողբա...
Դևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտեբում դալկություն ու դող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ ճերմակը չըողբա...
Սևասիրտ չշրջեմ դւսշտերում,–
Դաշտերում հողածին ու հող կա։
«Սիրո հուշապսակ» ժողովածուից
Ամենանախերգ
Անարև արդեն, անվառարան,
Երբ իրարով ենք լոկ ջերմանում,
Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
Էլ ու՞մ ես իզուր խոստովանում,
Որ խարդավանքով սեր չենք պեղել,
Չենք խեղել բախտ ու ճակատագիր.
Նեղել ենք իրար` արցունք հեղել,
Ողբերգակ եղել ու ողբակիր,-
Որ սիրակորույս մեզ չե՜նք դեղել`
Ողջամտության որջում ցամաք
Ի խորոց սրտի սե’ր ենք զեղել-
Հեղեղել էլի հոգով համակ…
Հեղեղել, բայց, ա՜խ, մեզ չենք շեղել
Առասպելաշունչ վարք ու ոճով,
Զի Օրփեոս չեն կյանքում եղել
Սիրասևեռ ու սիրատոչոր,-
Եվ ոչինչ, ավա՜ղ, չենք անթեղել`
Հրեղեն ոչինչ չունենք թողած,
Որ կարողանար գեթ կանթեղել
Հադեսի պատանդ մեզ Սիրողաց…
Էլ ի՞նչ ես իզուր խոստովանում,
Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
Երբ իրարով ենք լոկ ջերմանում-
Անարև արդեն, անվառարան:
Հարսանեկան
(Երգում են ոչ բոլորը, և այն էլ` մտքում)
Հարսանեկան զգեստիդ մեջ սպիտակ
Դու նման ես խորհրդավոր մի տիկնոջ
(Քանի՜-քանի՜ անուններ կան կրծքիդ տակ
Եվ ուսերիդ` քանի՜ թևեր ու թիկնոց)…
Ու քայլում ես այնպես մանրիկ, սեթևեթ,
Ամեն քայլդ ասես մի մեղք է քավում
(Կարմիր պաստառ, ճերմակ մարմին, սև թևեր-
Գգվանքների խորհրդավոր անձավում)…
Է՜հ, մոռացիր, մտահանի’ր ամեն ինչ,
Տե’ս, տագնապ կա աչքերի մեջ ամուսնուդ…
Ի՜նչ ես խորհում, նա ոչինչ էր, լոկ ոչինչ.
Ի՜նչ պիտի տար քեզ բանաստեղծն այն լուսնոտ:
Այս գիշեր
Անետին
Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:
Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:
Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…
Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:
Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:
Քամիներն ու ես
Մոլորվել է քամին իմ ականջում,
Մոլորվել ու մեկին կանչում է ու կանչում,
Իսկ այդ մեկը չկա,-
Մոլորվել է գուցե այլ ականջում:
Ու կանչում եմ ես քեզ
Ես էլ քեզ եմ կանչում…
Մոլորվել է ձայնն իմ քամիների կանչում:
---------- Ավելացվել է՝ 02:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------
Այս ստեղծագործություններն էլ այլ կայքերից գտա:)
ՀՈՒՇԱՍՅՈՒՆ
Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ –
Բեկորներով բիբլիական բնաքարի.
Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ –
Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.
Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր.
Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
Խաղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր՝
Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին։
Ես Հուշասյուն կանգնեցրի... Ներհակավոր
Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր,–
Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին...
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂՈԹՔ
Տե՛ր իմ,
Երբ ոչ ահել, ոչ ջահել եմ,
Երբ մխում է մեղքիս մղկիտը դեռ,
Թողություն տուր՝ Շո՛ւնչդ թող վայելեմ,
Հույս ու Հավատ որպես և որպես Սեր։
Թողություն տուր՝ թողնեմ ամեն տեղ ու տեղանք,
Ուր մրափ է մտնում միտքս հետին -
Մտմտալով պատճառ ու հետևանք,
Որ համամիտ մնա անհեթեթին...
Հիսունամյա նիրհից վե՛ր թռցրու՝
Թող սավառնի սրտիս Սեպտեմբերը երրորդ,
Թողություն տուր՝ գոնե վերջին, ծրում,
Տե՜ր, ոչ մեղք ունենամ, ոչ էլ ներող,
Որ ապիկար թուլեքն իբրև ուզվորություն
Պոետների միսը շատ չծամեն,–
Զի Քո է արքայութիւն և զօրութիւն
եւ փառք յաւիտեանս,
ԱՄԷՆ։
ԿԱՍԿԱԾԻ ԳԻՇԵՐ
...Շատե՞րն են, արդյոք, կարողանում լռել,
ընդհանրապես շատե՞րն են հասկանում,
թե ինչ է նշանակում՝ լռել։
ՍJՈՐԵՆ ԿԵՐԿԵԳՈՐ
«Ժամը չէ բնավ... Լույսը, մի՛ վառիր.
Ոչինչ չի տալու արթնացումը մեր։
Արժանի չեղար և ոչ մի բառի,
Որ անլռելի լռություն ծներ»...
Ստվե՛ր իմ, ասի, բախտր մեր զվարթ
Դառն ու տանջալից Շնորհ է հայցել...
Եվ մենաթախծեց ստվերս վհատ.
«Ավա՜ղ, կարծում է պոետ է դարձել»։
ԱՆԽՌՈՎ ԽԱՂԻԿ
Կյանքս երազի մեկնություն էր սոսկ,
Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք,
Ուր խոսքերն ասված կյա՜նք չէին արդեն,
Այլ՝ անմեկնելի Երազների հոսք...
* * *
Տեղավորվեմ մտքիս մեջ՝
Տեղնուտեղը մանկանամ.
Հորս ու Մորս շնչին մերձ՝
Շնչակոլոլ թանկանամ,
Ու՝ անԱնուն, անՏարիք,
Փառավորվե՚՜մ ինձնով մեկ,
Ու տեղ չանեմ մտքիս մեջ
Ու էլ բա՛ն չցանկանամ...
ԷԼԵԳԻԱ
ՉՈՐՍ ՁԱՅՆԻ, ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ
Չգնամ, չանրջեմ դաշտերում.
ճերմակ եմ՝ կանաչը չըողբա...
Հևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում ցոլցլանք ու ցող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ կարմիրը չըողբա...
Խևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում շոգ շշուկ ու շող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ դեղինը չըողբա...
Դևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտեբում դալկություն ու դող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ ճերմակը չըողբա...
Սևասիրտ չշրջեմ դւսշտերում,–
Դաշտերում հողածին ու հող կա։