Ռուֆուս
24.08.2010, 13:30
The Exorcist/Էկզորցիստը
http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/7b/Exorcist_ver2.jpg
Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
Տարեթիվը՝ 1973
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0070047/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83% (http://www.rottentomatoes.com/m/exorcist/)
Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:
Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:
Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից: :)
Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:
Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:
Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.
http://www.youtube.com/watch?v=bYmIKcP7Nbc
Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են :scare