PDA

Դիտել ողջ տարբերակը : Էկզորցիստը / The Exorcist



Ռուֆուս
24.08.2010, 13:30
The Exorcist/Էկզորցիստը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/7b/Exorcist_ver2.jpg

Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
Տարեթիվը՝ 1973
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է) (http://www.imdb.com/title/tt0070047/)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83% (http://www.rottentomatoes.com/m/exorcist/)
Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:

Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:

Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից: :)

Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:

Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:

Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.


http://www.youtube.com/watch?v=bYmIKcP7Nbc

Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են :scare

Yellow Raven
29.01.2011, 22:16
Նոր էս ֆիլմն էի նայում:)
Պարզապես ցնցող դերասանական խաղ էր,Լինդա Բլեյրն ամենամեծ բացահայտումն էր իմ համար... Ուղղակի փայլումա ինքը:love
Մաքս ֆոն Սիդոուն էս ֆիլմում ընդամենը 44 տարեկանա, բայց ծերունի քահանայի դերն այնպես էր կատարում, որ հատուկ մտել նորից ստուգել եմ տարիքը:)) Հայ-հայա համոզվում էի, որ ինքը իսկականից էդ կինոյում յոթանասունին մոտա:))
Էլենը ինչքան էլ լավ եր խաղում, բայց մեկա <<Ռեքվիեմ>>-ի իր դերին չէր հասնի:

Հ.Գ.Ի դեպ ֆիլմը երկու Օսկար է տարել` սաունդթրեքի(:love) ու հարմարեցված լավագույն սցենարի համար:)

Ռուֆուս
29.01.2011, 23:11
Պարզապես ցնցող դերասանական խաղ էր,Լինդա Բլեյրն ամենամեծ բացահայտումն էր իմ համար... Ուղղակի փայլումա ինքը:love

Ես սենց հնադարյան սարսափ ֆիլմերից սովորաբար չեմ վատանում, բայց էն դրվագում, որտեղ
Լինդա Բլեյրի հերոսուհին սարդանման քայլվածքով աստիճաններով իջնում էր, բավականին էր, որ ինձ ինֆարկտի հասցներ :O

Հանճարեղ ֆիլմա :)

ivy
30.01.2011, 04:03
Ես էդ ֆիլմից սարսափում եմ: Այ հիմա հիշեցրեցիք, չեմ կարողանալու քնել...
Էդ դիվահար աղջկանից ավելի վախենալու բան կյանքումս չեմ տեսել: Ֆիլմն էլ մի տեսակ դանդաղ տեմպ ունի, ու դա ամեն ինչ ավելի ահավոր է դարձնում...

Skeptic
30.01.2011, 11:57
Չեմ ուզում հերետիկոսություն անել, բայց ֆիլմը ընդհանուր առմամբ ինձ դուր չեկավ: Ինչ խոսք, պետք ա արժանին մատուցել դերասաններին լավ խաղի համար, բայց, որպես սարսափ-ֆիլմ, չտպավորեց: :pardon



Քանի հիշել եմ, դրա պարոդիան նայեմ` Լեսլի Նիլսենի մասնակցությամբ:

Yellow Raven
30.01.2011, 17:32
Ես սենց հնադարյան սարսափ ֆիլմերից սովորաբար չեմ վատանում, բայց էն դրվագում, որտեղ
Լինդա Բլեյրի հերոսուհին սարդանման քայլվածքով աստիճաններով իջնում էր, բավականին էր, որ ինձ ինֆարկտի հասցներ :O

Իմ մոտ էլ ամենաշատը էդ պահը տպավորվեց:))
Էդ աղջիկը վերջնա:))

ivy
30.01.2011, 18:17
Ինչ ուզում եք ասեք, բայց երբ սարսափ ֆիլմի գլխավոր կերպարը փոքրիկ աղջիկ է, դրանք ամենավախենալու ֆիլմերն են: Ես մեկ էլ էն «Զանգ»-ից եմ էդպես սարսափահար եղել (ավելի շատ՝ ճապոնական տարբերակից): Էդ աչոնիկների մեջ ինչ-որ ահավոր սարսափելի բան կա, որ տղա լինեին, էդքան վախենալու հո չէր լինի: :))

Էս գրառումս՝ հեռու Հայկօ-ի ականջից :poqriksatkac :))

Kita
30.01.2011, 20:47
Վայ փաստորեն ես էս ֆիլմը նայել եմ և նույնիսկ վաղուց:D Երևի դպրոցում էի դեռ ու վրես ոչ մի ահասարսուռ, ահավոր ազդեցություն չի թողել:)):}
Էն տարիներին ուժաստիկ (պրիտոմ ինձ համար ծիծաղալու) կինոներ էին նկարում` էֆեկտների, նոր հնարավորությունների պակասից ելնելով ոչ այնքան տպավորիչ և ինձ համար խնդալու , ինձ համար նմանատիպ ֆիլմի շարքից էր:))
Տենց:}