PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. Ռոբերտ Մայլս/Robert Miles



Jarre
09.09.2010, 22:11
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/111-Ռոբերտ-Մայլս-Robert-Miles

-=BaZeL^4=-
23.11.2010, 20:42
Trance-ի պապաներից մեկն ա ...

Հարդ
23.11.2010, 21:14
2 օր առաջ tikopx - ն էնքան գովեց, որ ասի տենաս ի՞նչ ա: Ասեց, որ դրանից էն կողմ բան չկա:
Լսեցի ամենահայտնի ստեղծագործությունն ու հասկացա, որ մինչ այդ իմ լսածները երևի բոլորը դրանից էն կողմ բան էին:):

tikopx
23.11.2010, 21:18
ապեր CHILDREN (DREAM VERSION GERMANY ) սաղ աշխարհով թնդացելա ժամանակին, մինչև հիմա շատ շատերը լսում են:

Հարդ
23.11.2010, 21:19
Հենց էդ էլ լսել եմ:

Ռուֆուս
23.11.2010, 21:23
Children-ն եմ լսում հիմա, ծանոթ երաժշտություն ա, բայց մի եսիմ ինչ չի :) Ցկցկոցները շատ են, ինտելեկտուալ երաժշտություն չի:

tikopx
23.11.2010, 21:26
Հենց էդ էլ լսել եմ:

CHILDREN (DREAM VERSION GERMANY )?

մեկել Fable (DREAM VERSION GERMANY ) լավը:

tikopx
23.11.2010, 21:28
Children-ն եմ լսում հիմա, ծանոթ երաժշտություն ա, բայց մի եսիմ ինչ չի :) Ցկցկոցները շատ են, ինտելեկտուալ երաժշտություն չի:

հա, բայց չմոռանանք ինչպես ասեց -=BaZeL^4=- ինքը հիմնադիրնա եղել:
Լավ երաժշտություներ ունի մակարդակով :

Հարդ
23.11.2010, 21:29
CHILDREN (DREAM VERSION GERMANY )?

Այո, այո:

tikopx
23.11.2010, 21:31
դե ինչպես ասում են, ամեն մարդ իրա ճաշակը ունի ;)

Ռուֆուս
23.11.2010, 21:34
հա, բայց չմոռանանք ինչպես ասեց -=BaZeL^4=- ինքը հիմնադիրնա եղել:
Լավ երաժշտություներ ունի մակարդակով :

-=BaZeL^4=- -ը նման բան չի ասել, Ինքն էլ տրանսի հիմնադիրը չի, ալիքները մի խառնի :)

tikopx
23.11.2010, 21:46
-=BaZeL^4=- -ը նման բան չի ասել, Ինքն էլ տրանսի հիմնադիրը չի, ալիքները մի խառնի :)

պապաներից մեկնա;)

Jarre
24.11.2010, 01:43
Ինձ պառանոյիկի տեղ չդնեք, բայց էլեկտրոնային երաժշտության ամենամեծ ու իսկական պապաները՝ Kraftwerkn-ա, Կլաուս Շուլցը ու Ժան Միշել Ժառը :)) Չէ լուրջ եմ ասում։ Էս մարդիկ են, որ հիմք են դրել ժամանակակից էլեկրոնային երաժշտությանը։ Իսկ, Մայլսը, ATB-ին և այլոք շարունակել են էտ ոճը՝ զարգացրել։ Բայց հիմքերը էն մարդիկ են, որ հիմա 60-ից էս կողմ են ու ցավոք սրտի շուտով իրանց օղորմաթասն ենք խմելու։

ՀԳ՝ երևի հիմա մի քիչ հարբած եմ դրա համար եմ օղորմաթասերից խոսում.... :(

Ինչպես ասում է իմ ընկեր Գլեն Ֆոլկվորդը՝ JARRE forever :)

ՀՀԳ՝ Կներեք հարամելու համար :oy

Rhayader
24.11.2010, 10:27
Քանի դեռ հոդվածի թեմայում եք գրում, հրաժարվում եմ միանալ քննարկմանը: Ռուֆուս, ես կարող եմ քեզ ապացուցել, որ Մայլսի երաժշտությունն ինտելեկտուալ է;)