PDA

Դիտել ողջ տարբերակը : Սատանայի Ողնաշարը / The Devil's Backbone / El espinazo del diablo



Ռուֆուս
13.04.2010, 09:59
Սատանայի Ողնաշարը / The Devil's Backbone / El espinazo del diablo

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/de/Espinazo_del_diablo.jpg

Մեքսիկա, Իսպանիա, 2001
Ռեժիսյոր՝ Գիլյերմո Դել Տորրո
Ժանրը՝ սարսափ
Դերերում՝ Մարիսա Պարեդես, Էդուարդո Նորրիեգա, Ֆեդերիկո Լուպպի
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6 (http://www.imdb.com/title/tt0256009/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 92% (http://www.rottentomatoes.com/m/devils_backbone/)

«Պանի Լաբիրինթոսը» ֆիլմի հեղինակի գլուխգործոցներից. էլի նույն ձեռագիրը - արտակարգ օպերատորական աշխատանք, արտակարգ դերասանական խաղ, արտակարգ երաժշտություն, որը ամբողջովին խոսում է ֆիլմի հետ ու արտակարգ, գրավիչ սյուժե:

Դասական «վրիժառու ուրվականի» մասին սարսափ ֆիլմ է, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայում գտնվող որբանոցում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սարսափ տեսարանները շատ հաջող էին ու վախենալու. ֆիլմը դիտելիս մի քանի անգամ արյունը սառեց երակներիս մեջ :oy Իսկ երեխաների դերասանները շատ համոզիչ էին խաղում:

Եթե «Պանի Լաբիրինթոսը» հավանել եք, էս ֆիլմն էլ ձեզ դուր կգա: