PDA

Դիտել ողջ տարբերակը : [REC]

Ռուֆուս
09.09.2010, 13:26
[REC]

http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4b/Rec_poster.jpg

Իսպանիա, 2007
Ռեժիսյոր՝ Խաումե Բալագուերո, Պակո Պլասա
Դերերում՝ Մանուելա Վելասկո և ուրիշներ
Ժանրը՝ սարսափ, կեղծ վավերագրական
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7 (http://www.imdb.com/title/tt1038988/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 96% (http://www.rottentomatoes.com/m/10009132-rec/)

2008թ-ին Հոլիվուդը թողարկեց Cloverfield ֆիլմը, որը ինձ էդքան էլ դուր չեկավ, քանի որ լի էր կլիշեներով, հոլիվուդյան շաբլոններով ու անբնական անկապ դերասանական խաղով: Իսկ Cloverfield-ից մեկ տարի առաջ թողարկված իսպանական [REC] ֆիլմը շատ ավելի հաջող ու գրավիչ է, քան Cloverfield-ը:

[REC]-ը կեղծ վավերագրական ֆիլմ է, ֆիլմի հերոսները հեռուստալրագրողուհի Անխելան է ու նրա օպերատոր Պաբլոն (ում տեսախցիկով նկարահանված է ամբողջ ֆիլմը), ովքեր հեռուստահաղորդում են նկարահանում Բարսելոնայի հրշեջների մասին: Հրշեջները ահազանգ են ստանում, որ Բարսելոնայի շենքերից մեկում մի ծեր կին փակվել է բնակարանում և Անխելան ու Պաբլոն հրշեջների հետ միասին մեկնում են դեպքի վայր: Այնտեղ ոստիկանների հետ միասին կոտրում են ծեր կնոջ դուռը, ներս մտնում և օ՜ սարսափ, ծեր կինը կատաղել է: Ամբողջովին արնաթաթախ հիստերիկ պառավը հարձակվում է ոստիկաններից մեկի վրա և սկսում կրծել նրա դեմքը: Խեղճ ոստիկանին մի կերպ փրկելով ցնդած պառավի ճանկերից հրշեջները փորձում են նրան դուրս բերել շենքից, սակայն պարզվում է, որ իսպանական զորքն ու հատուկ ծառայությունները փակել են շենքի բոլոր մուտքերն ու ներսում մնացած մարդկանց արգելում են դուրս գալ: Իսկ թե հետո ինչ է կատարվում, նայեք ինքներդ: Եվ այս ամենը մենք տեսնում ենք Պաբլոյի տեսախցիկի օբյեկտիվով :)

Ֆիլմը շատ իրական էր, դերասանները շատ լավ էին խաղում, մեկ մեկ նույնիսկ մոռանում էի, որ սա ընդամենը գեղարվեստական ֆիլմ է:

Մի խոսքով եթե դիտել եք Cloverfield ֆիլը, անպայման դիտեք նաև [REC]-ը, սա հաստատ կհավանեք :)

Արամ
09.09.2010, 15:10
Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:

Հայկօ
09.09.2010, 15:15
«Կլովերֆիլդը» լավն էր: Բայց էնքան լավը չէր, որ ինձ ստիպի, որ նստեմ ու նայեմ զոմբիների մասին հերթական արյունոտ ու անդուր կինոն:

Ռուֆուս
09.09.2010, 15:19
Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:

Դե ֆիլմը ուրիշ վերջ չէր էլ կարող ունենալ, ինչ էլ անեին, ստիպված էին էդ ձևով վերջացնել :)

Leo Negri
07.10.2010, 14:12
Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:

Դե ֆիլմը ուրիշ վերջ չէր էլ կարող ունենալ, ինչ էլ անեին, ստիպված էին էդ ձևով վերջացնել

Ինքը երկրորդ մաս ունի, տուն մտած զինվորներով, դեբիլ դեռահասներով ու կաթոլիկ տերտերով իրա մեգաթունդ էկզորցիզմներով: Երկրորդ ֆիլմի կոնտեքստում /զերծ մնամ սփոյլերներից/ առաջին ֆիլմի ավարտը բավականին տրամաբանականա:

Ռուֆուս
07.10.2010, 14:14
Ինքը երկրորդ մաս ունի, տուն մտած զինվորներով, դեբիլ դեռահասներով ու կաթոլիկ տերտերով իրա մեգաթունդ էկզորցիզմներով: Երկրորդ ֆիլմի կոնտեքստում ավարտը բավականին տրամաբանականա:

Հա, նայել եմ :[ Երկրորդ մասը լրիվ թափելու բան էր, ստանդարտ հոլիվուդյան ֆիլմ էր: Միակ լավն էն էր, որ իսպաներեն նայեցի :)

Leo Negri
07.10.2010, 14:16
Հա, նայել եմ Երկրորդ մասը լրիվ թափելու բան էր, ստանդարտ հոլիվուդյան ֆիլմ էր: Միակ լավն էն էր, որ իսպաներեն նայեցի

Դու դեռ ամերիկյան ռիմեյքը չես տեսել: Մի նայի, ինքը ավելի հոլիվուդյանա:

Ռուֆուս
07.10.2010, 14:18
Դու դեռ ամերիկյան ռիմեյքը չես տեսել: Մի նայի, ինքը ավելի հոլիվուդյանա:

Գիտեմ :)) Բայց չեմ նայել ու չեմ էլ նայի :) Ընդհանրապես սարսափ ֆիլմերի հոլիվուդյան ռիմեյքների նկատմամբ :[ վերաբերմունք ունեմ, հլը տենց ռիմեյք չեմ տեսել, որ հաջող լինի :)

Leo Negri
07.10.2010, 14:25
Ընդհանրապես սարսափ ֆիլմերի հոլիվուդյան ռիմեյքների նկատմամբ

Այսինքն երբ ճապոնացիք են մորթոցի հանում, ինքը բարձրաճաշակա, երբ ամերիկացիք` անճաշակությունա?

/ի դեպ, պսեվդոդոկումենտալ ֆիլմերի սկիզբա դրել ամերիկյան Բլերի Վհուկը/

Ռուֆուս
07.10.2010, 14:27
Այսինքն երբ ճապոնացիք են մորթոցի հանում, ինքը բարձրաճաշակա, երբ ամերիկացիք` անճաշակությունա?

Ընդհանուր չեմ կարող ասել, բայց ասիական սարսափ ֆիլմերը հիմնականում բավականին օրիգինալ են, հնարավորինս քիչ կլիշեներով ու շաբլոններով, իսկ ամերիկյան ֆիլմերը նույն կաղապարից դուրս չեն գալիս:

Leo Negri
07.10.2010, 14:34
հնարավորինս քիչ կլիշեներով ու շաբլոններով,

Եկ զարմացնեմ` ճապոնական սարսափ ֆիլմերում կլիշեներն ու շաբլոնները պակաս չեն: Ուղղակի իրանք պատկանում են քեզնից ավելի հեռու մշակույթին, քան ամերիկյանը, կամ ավելի ունիվերսալ են ու վատընթեռնելի, քան ամերիկյանը, ու դու իրանց չես նկատում:

իսկ ամերիկյան ֆիլմերը նույն կաղապարից դուրս չեն գալիս:

Երբեք չես մտածել, որ կարծիքդ ավելի շուտ ստերեոտիպիզացիայի ու իրա հետ կապված հոգեբանական հետևանքների /տես` self fulfilling prophecy/ արդյունքա?

Ռուֆուս
07.10.2010, 14:50
Եկ զարմացնեմ` ճապոնական սարսափ ֆիլմերում կլիշեներն ու շաբլոնները պակաս չեն: Ուղղակի իրանք պատկանում են քեզնից ավելի հեռու մշակույթին, քան ամերիկյանը, կամ ավելի ունիվերսալ են ու վատընթեռնելի, քան ամերիկյանը, ու դու իրանց չես նկատում:

Երբեք չես մտածել, որ կարծիքդ ավելի շուտ ստերեոտիպիզացիայի ու իրա հետ կապված հոգեբանական հետևանքների արդյունքա?

Ճիշտ ես ասում, համաձայն եմ քո հետ :)

Սպասի միտքս վերաձևակերպեմ: Ամերիկյան սարսափ ֆիլմերի ժանրը իմ համար սպառվել է, որովհետև բավականին մեծ թվով սարսափ ֆիլմեր դիտելուց հետո նոր ֆիլմերը իմ համար դադարել են «սարսափելի» լինելուց: Անընդհատ իրար նման ֆիլմեր նայելուց հետո դադարում ես դրանք վայելել, արդեն ուշադրություն ես դարձնում կաղապարների վրա, կրկնվող իդեաների ու միանման դրվագների վրա ու հոգնում ես դրանից:

Ոնց որ ասենք 50-60-ական սարսափ ֆիլմերը, որոնք իրենց ժամանակ ահավոր սարսափելի ֆիլմեր են եղել, իսկ հիմա որ նայում ես, զգում ես, որ հեչ էլ վախենալու չեն: Նույն Հիչքոքի Psycho-ն, երբ առաջին անգամ նայեցի, ոնց որ մանկական ֆիլմ լիներ, չնայած որպես ֆիլմ շատ լավն էր: Բայց վախենալու չէր, որովհետև էդ ֆիլմից հետո հատուկ էֆֆեկտներն ու սարսափ ֆիլմերում հաճախ օգտագործվող հնարքներն այնքան էին զարգացել, որ լոգարանում սպանության տեսարանը մի փոքր զավեշտալի էր թվում, ուր մնաց սարսափացներ ինձ:

Իսկ ասիական սարսափ ֆիլմերին նոր եմ ծանոթանում ու դեռևս չեմ հասցրել հոգնել կամ ձանձրանալ դրանցից: Նկատել եմ, որ որոշ նմանություններ կան, բայց դրանք դեռևս էդքան էլ ակնհայտ չեն, որ դադարեցնեն ինձ սարսափացնել :) Հնարավոր ա, որ շուտով դրանցից էլ հոգնեմ :)

Leo Negri
07.10.2010, 15:01
Ինձ թվումա բանն այլա:

Դու ստերեոտիպիկ հավատալիք ունես, որ ամերիկյան սարսափ ֆիլմերը լի են շաբլոններով ու կլիշեներով: Դու նայում ես ամերիկյան ֆիլմ, ու քո նախնական հավատալիքը քեզ ստիպումա ենթագիտակցաբար կլիշեներ ու շաբլոններ փնտրել: Իսկ եթե ինչ որ բան փնտրում ես, ապա վաղ թե ուշ կգտնես: Նոր գտած շաբլոնները ավելի են ամրապնդում քո հավատալիքը, ու այդպես շարունակ:

Նույնը ճապոնական սարսափ ֆիլմերի դեպքում, ուղղակի հակառակ: Ասելա թե հավատալիքնա, որ իրանք մեկը մյուսից թարմ են ու օրիգինալ: Հավատալիքը ստիպումա չնկատել նույնիսկ ամենաթունդ ֆիլմից ֆիլմ արտագաղթող շաբլոնները: Իսկ քանի որ շաբլոն չես նկատում, թարմ ճապոնական սարսափների մասին հավատալիքը ամրապնդվումա, ու ստիպումա նման կերպ ընկալել ասիական սարսափ ֆիլմերի մեծամասնությունը:

Ռուֆուս
07.10.2010, 15:11

Էդ էլ ա շատ հնարավոր բացատրություն :8