PDA

Դիտել ողջ տարբերակը : 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը



Ռուֆուս
08.09.2010, 09:49
Հոլիվուդյան սարսափ ֆիլմերին բոլորս քիչ թե շատ ծանոթ ենք: Իսկ համաշխարհային կինեմատոգրաֆի աշխարհում նույնպես կան բավականին սկանդալային ու ահասարսուռ սարսափ ֆիլմեր: Ցուցակն ըստ Ալի Կատտերալլի:


Մարդը շուն է կծում / Man Bites Dog


http://www.film4.com/images/foreign-horror-man-bites-dog_601x256.jpg

Բելգիա, 1992

Բելգիական վավերագրական ֆիլմ նկարահանող խումբը հետևում ու ժապավենի վրա է ֆիքսում սերիական մարդասպան Բենուայի քաջագործությունները՝ համեմված Բենուայի մտորումներով ճարտարապետության, փիլիսոփայության և դասական երաժշտության վերաբերյալ:

Այս սև կոմեդիան վաղուցվանից վերածվել է կուլտային ֆիլմի:

Ռուֆուս
08.09.2010, 10:26
Աչքեր առանց դեմքի / Eyes Without a Face


http://www.film4.com/images/foreign-horror-yeux-sans-visage_601x256.jpg

Ֆրանսիա, 1959

Դեմքը կորցրած դստերը օգնելու համար պլաստիկ վիրաբույժը դեմքի հատվածներ է վերցնում ոչ այնքան «մեծահոգի» դոնորներից :)) Այս ֆրանսիական սյուռռեալիստական ֆիլմում կտեսնեք իսկական պլաստիկ վիրաբուժության սարսափազդու կադրեր:

Ռուֆուս
08.09.2010, 10:47
Նոսֆերատու / Nosferatu


http://www.film4.com/images/foreign-horror-nosferatu_601x256.jpg

Գերմանիա, 1922

Բրեմ Ստրոքերի Դրակուլա վեպի հիման վրա նկարահանված այս դասականը համարվում է կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմը վամպիրների մասին: Ի դեպ գլխավոր դերասանի անուն ազգանունը՝ Մաքս Շրեք, թարգմանաբար նշանակում է «մաքսիմալ սարսափ» :))

Ռուֆուս
08.09.2010, 11:10
[REC] (http://www.akumb.am/showthread.php/56798-REC)


http://www.film4.com/images/foreign-horror-rec_601x256.jpg

Իսպանիա, 2007

Վերցնում ենք հեռուստատեսության համար վավերագրական ֆիլմ նկարահանող խմբին, ավելացնում ենք պանիկայի մեջ գտնվող մի խումբ հրշեջների, գործողությունների վայրը տեղափոխում ենք բազմաբնակարանային շենք, որի բնակիչները դիվահարվել են, տեսախցիկը անընդհատ ցնցում ենք ու ստանում ենք [REC] - մեկ վկա, մեկ տեսախցիկ, մեկ շատ սարսափելի սարսափ ֆիլմ :)

Ռուֆուս
08.09.2010, 11:35
Զանգը / The Ring


http://www.film4.com/images/foreign-horror-ring_601x256.jpg

Ճապոնիա, 1998

Անեծք տարածող վիդեոժապավեն, երկար սև մազերով թաց աղջիկ, արյունոտ արցունքներ և ընդամենը մեկ շաբաթ անեծքը վերացնելու համար: Այս ճապոնական ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց քննադատների ու կինոսերների մոտ:

Ռուֆուս
08.09.2010, 11:57
Սուրբ Արյուն / Santa Sangre


http://www.film4.com/images/foreign-horror-santa-sangre_601x256.jpg

Մեքսիկա, 1989

Չիլիացի սյուռռեալիստ ռեժիսյոր Ալեխանդրո Խոդորովսկու այս ֆիլմը պատմում է կրկեսի արտիստի մասին, ով դարձել է սերիական մարդասպան: Մոռացեք այն ամենը ինչ տեսել եք, այս ֆիլմը կփոխի ձեր պատկերացումները սարսափ ֆիլմերի մասին :)

Ռուֆուս
08.09.2010, 13:17
Դող / Shivers


http://www.film4.com/images/foreign-horror-shivers_601x256.jpg

Կանադա, 1975

Կանադացի հանրահայտ ռեժիսյոր Դեյվիդ Քրոնենբերգի ռեժիսյորական դեբյուտը պատմում է մարդասպան սեռական պարազիտի մասին, որը իսկական տեռորի է ենթարկում բազմաբնակարանային շենքի բնակիչներին:

Ռուֆուս
08.09.2010, 13:40
Անհետացում / The Vanishing (http://www.akumb.am/showthread.php/56853-%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-The-Vanishing-Spoorloos)

http://www.film4.com/images/foreign-horror-spoorloos_601x256.jpg

Նիդեռլանդներ, 1988

Այս վերին աստիճանի սարսափազդու ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով փորձում է բացահայտել իր ընկերուհու անհետացման գաղտնիքը:

Ռուֆուս
08.09.2010, 14:01
Սուսպիրիա / Suspiria


http://www.film4.com/images/foreign-horror-suspiria_601x256.jpg

Իտալիա, 1977

Դարիո Արջենտոյի այս ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն սարսափ ֆիլմերից մեկը: Իսկ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում բալետի դպրոցում, որի տնօրենները վհուկներ են:

Ռուֆուս
08.09.2010, 14:58
Ռոմանս դանակաշեղբով (Բարձր լարում) / Switchblade Romance (High Tension)


http://www.film4.com/images/foreign-horror-switchblade-romance_601x256.jpg

Ֆրանսիա, 2003

Երկու կանանց հետապնդում է դանակաշեղբով զինված հոգեկան հիվանդը: Եվ այս ամենը կատարվում է Muse (http://www.akumb.am/showthread.php/47928-%D5%84%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6-Muse) խմբի երաժշտության տակ :)

Ռուֆուս
08.09.2010, 15:20
Երկու քույրերի պատմությունը / A Tale Of Two Sisters


http://www.film4.com/images/foreign-horror-a-tale-of-two-sisters_601x256.jpg

Հվ. Կորեա, 2003

Երկու անչափահաս քույրեր դուրս են գրվում հոգեբուժարանից: Նրանց ինչ-որ ուրվական է հետապնդում: Սակայն ամեն ինչ սկսվել էր աղջիկների ծնունդից առաջ...

Ռուֆուս
08.09.2010, 15:55
Ներսում / Inside


http://www.film4.com/images/foreign-horror-alinterieur_601x256.jpg

Ֆրանսիա, 2007

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Սառան, հղի է: Մի օր նրա դուռն է թակում անծանոթ մի կին ու պնդում, որ Սառայի դեռևս չծնված զավակը իրենն է: Իսկ հետո կտեսնեք տնարարական մեթոդներով կատարված կեսարյան հատում և այլ զզվելի ու սարսափելի բաներ...

Ռուֆուս
08.09.2010, 16:16
Ունկնդրություն / Audience (http://www.akumb.am/showthread.php/56732-%D5%88%D6%82%D5%B6%D5%AF%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-Audition)


http://www.film4.com/images/foreign-horror-audition_601x256.jpg

Ճապոնիա, 1999

Այս տխրահռչակ ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի կին ֆիլմի ռեժիսյորին բարձրաձայն «հրեշ» անվանեց, իսկ հանդիսատեսներից մի քանիսը շոկային վիճակում հոսպիտալացվեցին: Իսկ ֆիլմը «անմեղ», համեստ գեղեցկուհու կյանքի մութ գաղտնիքների մասին է:

Ռուֆուս
08.09.2010, 16:49
Սև Ծննդյան Տոներ / Black Christmas


http://www.film4.com/images/foreign-horror-black-christmas_601x256.jpg

Կանադա, 1974

Աղջիկների հանրակացարանում հայտնված անհայտ մարդասպանը տեռորի է ենթարկում անպաշտպան աղջիկներին: Համարվում է առաջին սլեշեր ֆիլմը: Եթե ֆիլմը դիտելուց չփշաքաղվեք, ուրեմն երկաթե նյարդեր ունեք :)

Ռուֆուս
08.09.2010, 17:10
Մարդակերների Հոլոքոստ / Cannibal Holocaust


http://www.film4.com/images/foreign-horror-cannibal-holocaust_601x256.jpg

Իտալիա, 1980

Այս ֆիլմը համարվում է աշխարհի ամենասկանդալային ֆիլմը: Ֆիլմի պրեմիերայից 10 օր անց ֆիլմի ցուցադրումը արգելվեց շուրջ 50 երկրներում, իսկ ռեժիսյոր Ռուջջերո Դեոդատոն հայտնվեց բանտում: Բանն այն էր, որ Իտալիայի կառավարության կարծիքով ֆիլմի գործողությունները իրական էին, ինչը հանգեցրել էր 4 գլխավոր հերոսների մահվանը: Սակայն ամեն ինչ բարեհաջող կերպով ավարտվեց Դեոդատոյի համար, ով ապացուցեց, որ ֆիլմի նկարահանման ժամանակ ոչ մի դերասան չի սպանվել և այդ սարսափազդու ու չափից դուրս իրական կադրերը հատուկ էֆեկտների շնորհիվ են ստացվել: Այնուամենայնիվ այժմ էլ ֆիլմը արգելված է մոտ 10 երկրներում, քանի որ ֆիլմում կան 5 տարբեր կենդանիների սպանությունների իսկական կադրեր:

Ռուֆուս
09.09.2010, 14:09
Մութ ջրեր / Dark Water


http://www.film4.com/images/foreign-horror-dark-water_601x256.jpg

Ճապոնիա, 2002

Զանգը ճապոնական սարսափ ֆիլմը կերտողների հերթական գլուխգործոցը: Ֆիլմը մի փոքրիկ աղջկա ուրվականի մասին է, ով ահաբեկում է շենքի բնակիչներին: Ֆիլմը էլի ողողված է ջրով :))

Ռուֆուս
09.09.2010, 14:31
Բժիշկ Կալիգարիի կաբինետը / The Cabinet of Dr. Caligari


http://www.film4.com/images/foreign-horror-des-cabinet-des-dr-caligari_601x256.jpg

Գերմանիա, 1920

Այս դասականը համարվում է կինոյի պատմության մեջ առաջին սարսափ ֆիլմը: Զոմբիանման կիլլերի պատմությունը լավ հիմք դրեց հետագա հոգեբանական թրիլլերների համար: Ի դեպ այս համր ֆիլմը ավելի շուտ սարսափազդու լուսանկարների ալբոմ է հիշեցնում:

Ռուֆուս
09.09.2010, 14:54
Գոձիլլա / Godzilla


http://www.film4.com/images/foreign-horror-godzilla_601x256.jpg

Ճապոնիա, 1954

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից 9 տարի անց նկարահանված այս ֆիլմը նրա մասին է, թե ինչպես է սարսափելի դինոզավր-հրեշը քանդուքարափ անում ճապոնական քաղաքը: Դե, կարծում եմ հասկանալի է, որ Գոձիլլան միջուկային ճառագայթումների մուտացիայի արդյունք է:

Ռուֆուս
09.09.2010, 15:19
Սատանաները / Les Diaboliques


http://www.film4.com/images/foreign-horror-les-diaboliques_601x256.jpg

Ֆրանսիա, 1954

Կինն ու սիրուհին համատեղ ուժերով սպանում են ամուսնուն ու սիրած տղամարդուն... սակայն դիակը անհետանում է ու մեղսագործ կանանց կյանքը վերածվում է իսկական դժոխքի... Կինոյի այս դասականը համարվում է լավագույն ֆրանսիական ֆիլմերից մեկը:

Ռուֆուս
09.09.2010, 15:33
Ներս թող ինձ / Let the Right One In (http://www.akumb.am/showthread.php/56733-%D5%86%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A9%D5%B8%D5%B2-%D5%AB%D5%B6%D5%B1-Let-The-Right-One-In)


http://www.film4.com/images/foreign-horror-let-the-right-one-in_601x256.jpg

Շվեդիա, 2008

Ձյունածածկ Ստոկհոլմում 12-ամյա Օսկարի և վամպիրուհի Էլիի սիրո մասին պատմող այս չափից դուրս գեղեցիկ շվեդական ֆիլմը արժանացել է կինոքննադատների ու կինոմանների ամենաբարձր գնահատականներին:

Ռուֆուս
09.09.2010, 15:43
Սատանայի ողնաշարը / The Devil's Backbone (http://www.akumb.am/showthread.php/56799-%D5%8D%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%88%D5%B2%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%A8-The-Devil-s-Backbone-El-espinazo-del-diablo)


http://www.film4.com/images/foreign-horror-the-devils-backbone_601x256.jpg

Իսպանիա, 2001

Գիլյերմո Դել Տորոյի գեղեցիկ ու շատ հումանիստական ֆիլմը պատմում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուրվականներով լեցուն մանկատան մասին: Գիլյերմո Դել Տորոն իր հաջորդ ֆիլմը՝ Պանի Լաբիրինթոսը, կոչել է այս ֆիլմի «հոգևոր շարունակությունը»: Իսկ Սատանայի ողնաշար ֆիլմը նրա մասին է, որ կենդանի մարդիկ շատ հաճախ ավելի վտանգավոր ու չար են, քան մեռածների հոգիները:

Ռուֆուս
09.09.2010, 16:05
Աչքը / The Eye


http://www.film4.com/images/foreign-horror-the-eye_601x256.jpg

Հոնգ-Կոնգ, 2002

6-րդ զգայարանի Հոնգ-Կոնգյան շատ սարսափելի մեկնաբանությունը... Որոշ բաներ կան, որոնք ավելի լավ է չտեսնեք (ֆիլմի մասին չէ խոսքը) :))

Ռուֆուս
09.09.2010, 16:11
Ծարավ / The Thirst


http://www.film4.com/images/foreign-horror-thirst_601x256.jpg

Հվ. Կորեա, 2009

«Վրիժառություն» տրիլոգիայի (որի մասն է կազմում հանրահայտ «Օլդբոյ» ֆիլմը) ռեժիսյորի վերջին աշխատանքը վամպիրական ֆիլմ է՝ համեմված սև հումորով, սարսափազդու կադրերով և ադրենալինի շատ մեծ չափաբաժնով:

Ռուֆուս
09.09.2010, 16:38
Գայլերի կիրճը / Wolf Creek

http://www.film4.com/images/foreign-horror-wolf-creek_601x256.jpg

Ավստրալիա, 2005

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է երեք արշավականների մասին, ում օգնության ձեռք մեկնում մի անծանոթ տղամարդ: Սակայն անծանոթը լրիվ ուրիշ մտադրություններ ուներ...

Ռուֆուս
09.09.2010, 16:48
Նահատակները / Martyrs


http://www.film4.com/images/foreign-horror-martyrs_601x256.jpg

Ֆրանսիա, 2008

Այս միստիկ-սարսափը, որը համարվում է վերջին ժամանակների ամենաահասարսուռ ֆրանսիական ֆիլմը, էկզիստենցիալական ակնարկ է տառապանքի ու դիմացկունության վերաբերյալ:

Ռուֆուս
09.09.2010, 17:11
Վերջ, կարող ենք քննարկել :)

tikopx
09.09.2010, 17:13
ինչի տակ շնորհակալություն եմ դրել արդեն քաշում եմ 2 օրից կամ շուտ արդեն կսկսեմ նայել: THANK'S

Դարք
09.09.2010, 17:17
ինձ զանգ ֆիլմի ամերիկյան տարբերակը ավելի դուրս եկավ, ավելի ճիշտ ասած առաջինը հենց ամերիկյան եմ նայել Օրտ-ով ու տպավորություններս :hands Դրանից հետո նայեցի այդ ֆիլմի ասիական 3 սերիանոց տարբերակը ու այնքան էլ չտպավորվեցի՝ միգուցե էֆեկտները այնպիսին չեին ինչպես ամերիկյան տարբերակուm, միգուցե և դրա ավելի հասարակությունը դուրս չեկավ, կամ էլ ուղակի շուտվա արտադրանք է, իսկ ինձ մի տեսակ չի քաշում օրիինակ 1997-1998 ից շուտ նկարահանված ֆիլմեր դիտելը՝ իհարկե լիում են բացառություններ :))

Ռուֆուս
09.09.2010, 18:00
Իսկ ես ցուցակի բոլոր ֆիլմերը քաշել եմ բացի Գոձիլլայից, Նոսֆերատուից ու Բժիշկ Կալիգարիի Կաբինետից, սրանք չափից դուրս հին են :))

Ցուցակից ինչ ֆիլմ որ տեսել եմ, ամենաշատը «Սատանայի Ողնաշար»-ն է դուր եկել, բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել, մանավանդ եթե դիտել եք «Պանի Լաբիրինթոսը»:

Ռիմեյքներից տեսել եմ «Զանգը», «Սատանաները» ու «Գոձիլլան» ու ոչ մեկը դուրս չի եկել:

Ամենահետաքրքիրն այն, որ ցուցակի ֆիլմերի մեծ մասը ունեն իրենց հոլիվուդյան ռիմեյքները ու բոլոր ռիմեյքները քննադատների կողմից շատ ցածր գնահատականների են արժանացել (ի տարբերություն օրիգինալի): Ինքներդ համեմատեք RottenTomatoes-ի ռեյտինգները.

[REC] - 96%
Quarantine (ռիմեյք) - 58%

The Ring - 97%
The Ring (ռիմեյք) - 71%

The Vanishing - 100% :good
The Vanishing (ռիմեյք) - 45% (ընդ որում երկուսի ռեժիսյորն էլ նույն մարդն է)

Inside - 83%
Հոլիվուդը այժմ զբաղված է սրա ռիմեյքը պատրաստելով, բայց մեկ ա վստահ եմ, որ անհաջող ֆիլմ է լինելու

Dark Water - 77%
Dark Water (ռիմեյք) - 46%

Godzilla - 93%
Godzilla (ռիմեյք) - 25% :D

Le Diaboliques - 96%
Diabolique (ռիմեյք) - 12% :[

Let The Right One In - 97%
Let Me In (ռիմեյք) - հիմա նկարահանվում է: Ի դեպ օրիգինալ ֆիլմի ռեժիսյորը խիստ դեմ է արտահայտվել ռիմեյքի նկատմամբ, սակայն քանի որ սցենարի հեղինակային իրավունքներն իրեն չեն պատկանում, ոչ մի բան չի կարողացել անել...

A Tale of Two Sisters - 87%
The Uninvited (ռիմեյք) - 32%

The Eye - 63%
The Eye (ռիմեյք) - 22%

Ես չեմ հասկանում, եթե կա շատ լավ նկարահանված ընտիր ֆիլմ, Հոլիվուդն ինչի՞ ա անպայման դրա անհաջող ռիմեյքը սարքում :think

ivy
12.09.2010, 19:36
Ինչ ուզում եք ասեք, ճապոնական ֆիլմերի պես սարսափ ֆիլմեր չկան: Ուղղակի մաշկիդ տակ են մտնում՝ էնքան սառը սարսափ կա մեջները...

Էս ցուցակի բոլոր ֆիլմերը հիմնականում տեսել եմ, ու իմ համոզմամբ ճապոնականներին՝ "The Ring", "The Eye", "Dark Water", ոչ մեկը չի հասնի սարսափելիությամբ: Ընդ որում, դրանց ամերիկյան ռիմեյքները օրիգինալի հետ համեմատելու չեն. թույլ են, հոլիվուդյան ծեծված հնարքներով:

Dayana
12.09.2010, 20:51
Ռուֆ, աշխարհում միլիոն տեսակի խելքը գլխին ֆիլմեր կան, իսկ դու դրել ինչ-որ դաժանություններ ես նայում ու դեռ «պրոպագանդում» ես :sad

Ռուֆուս
12.09.2010, 21:03
Ռուֆ, աշխարհում միլիոն տեսակի խելքը գլխին ֆիլմեր կան, իսկ դու դրել ինչ-որ դաժանություններ ես նայում ու դեռ «պրոպագանդում» ես :sad

Դայուշ ջան, ամերիկյան սարսափ ֆիլմերը էնքան են իրենց սպառել, որ էլ հաճույք չէին պատճառում, ստիպված անցա իմպռտնի սարսափ ֆիլմերին, որ գոնե մի քիչ վախացնեն :))

Հայկօ
12.09.2010, 21:05
Ինչ ուզում եք ասեք, ճապոնական ֆիլմերի պես սարսափ ֆիլմեր չկան: Ուղղակի մաշկիդ տակ են մտնում՝ էնքան սառը սարսափ կա մեջները...

Էս ցուցակի բոլոր ֆիլմերը հիմնականում տեսել եմ, ու իմ համոզմամբ ճապոնականներին՝ "The Ring", "The Eye", "Dark Water", ոչ մեկը չի հասնի սարսափելիությամբ: Ընդ որում, դրանց ամերիկյան ռիմեյքները օրիգինալի հետ համեմատելու չեն. թույլ են, հոլիվուդյան ծեծված հնարքներով:

Բոլորն էլ չափազանց կաղապարային ֆիլմեր են՝ սարքված նույն սակավաթիվ սկզբունքների վրա, որոնց մեջ առանցքային տեղ է գրավում Փոքրիկ Սատկած Աղջիկը:

Երբեք չեմ սիրել սարսափ-ֆիլմերը: Հատուկենտ բաներ կան, որ անպայման հարկավոր է նայել՝ ժամանակակից պոպ-մշակույթից հետ չմնալու համար («Մղձավանջ Ծփիների փողոցում», «Օտարը», «Էկզորցիստը», «Փայլ» և այլն), մնացածը շատ հանգիստ կարելի է շրջանցել՝ ոչ մի լուրջ բան չեք կորցնի:

Շնորհակալություն Ռուֆուսին՝ այս հրաշալի ցուցակը կազմելու համար :):

Dayana
12.09.2010, 21:06
Դայուշ ջան, ամերիկյան սարսափ ֆիլմերը էնքան են իրենց սպառել, որ էլ հաճույք չէին պատճառում, ստիպված անցա իմպռտնի սարսափ ֆիլմերին, որ գոնե մի քիչ վախացնեն :))

Թե չէ ես ամերիկացիների ճակատը պաչել էի սարսափ փիլմերի համար: Տանել չեմ կարողանում :sad

ivy
12.09.2010, 23:12
Բոլորն էլ չափազանց կաղապարային ֆիլմեր են՝ սարքված նույն սակավաթիվ սկզբունքների վրա, որոնց մեջ առանցքային տեղ է գրավում Փոքրիկ Սատկած Աղջիկը:

Հայկօ, մի անգամ էլ ես գրել ճապոնական ֆիլմերում Փոքրիկ Սատկած Աղջիկա կերպարի մասին: Շատ անդուր է հնչում, ճիշտն ասած. ես գոնե Սատկածի տեղը Մեռած կասեի: :)
Նույն առանցքային գաղափարը ու ֆիլմերի հաջողությունն այս ժանրում երևի հենց նրա մասին էլ խոսում է, որ տխուր ձևով վախճանված փոքրիկ աղջկա թեման կա ու մնում է սարսափի անսպառ աղբյուր: Ու ճապոնացիների մոտ բավական հաջող է ստացվում թեման զարգացնել՝ հոգեբանական խոր ազդեցություն թողնելով: Ի դեպ, էս բոլոր ֆիլմերի հիմքում հաջողության հասած գրական ստեղծագործություններ են, օդից ստեղծված սցենարներ չեն:
Դե եթե դու գտնում ես, որ «Մղձավանջ Ծփիների փողոցում»-ը այս ժանրի ավելի տեսարժան ֆիլմ է, ապա մեր վիճաբանությունից հաստատ բան դուրս չի գա: :)

Հայկօ
13.09.2010, 00:00
Հայկօ, մի անգամ էլ ես գրել ճապոնական ֆիլմերում Փոքրիկ Սատկած Աղջիկա կերպարի մասին: Շատ անդուր է հնչում, ճիշտն ասած. ես գոնե Սատկածի տեղը Մեռած կասեի: :)
Նույն առանցքային գաղափարը ու ֆիլմերի հաջողությունն այս ժանրում երևի հենց նրա մասին էլ խոսում է, որ տխուր ձևով վախճանված փոքրիկ աղջկա թեման կա ու մնում է սարսափի անսպառ աղբյուր: Ու ճապոնացիների մոտ բավական հաջող է ստացվում թեման զարգացնել՝ հոգեբանական խոր ազդեցություն թողնելով: Ի դեպ, էս բոլոր ֆիլմերի հիմքում հաջողության հասած գրական ստեղծագործություններ են, օդից ստեղծված սցենարներ չեն:
Դե եթե դու գտնում ես, որ «Մղձավանջ Ծփիների փողոցում»-ը այս ժանրի ավելի տեսարժան ֆիլմ է, ապա մեր վիճաբանությունից հաստատ բան դուրս չի գա: :)

Իսկ ինձ սատկած բառը դուր է գալիս :): Ավելին ասեմ՝ կիսաքայքայված, կեղտոտ-կոտրտված եղունգներով ու շատ թախծոտ աչքերով: Ուռա՛, մենք գտանք ճապոնացիների վախի առաջնային աղբյուրը :)): Երեսունականներին Նոսֆերատուն էր, հիսունականներին՝ Գոձիլան, հիմա՝ մեռած երեխաները: «Զանգ», «Անեծքը», «Սայլենտ Հիլլ» ֆիլմերը, «F.E.A.R.» խաղը, էլի հազար ու մի բան... Հոգնեցնում է, ճիշտն ասած: Մոտ ութ տարեկան, սև ու իրար կպած մազերով, երկար քրքրված գիշերանոցով, նոթերը կիտած, փոքրիկ մահացած աղջիկ: Շատ անգամներ ծամծմված հին հնարքն է՝ «արտաքուստ՝ անվնաս, իսկ իրականում՝ մահացու վտանգավոր»: Գումարած՝ «բո՛»-ի գործոնը (երբ այս աղջիկը դուրս է թռնում ամենաանսպասելի տեղերից ու ասում «բո՛»): Ու ամենակարևորն այն է, որ վախը կառուցվում է կինոն դիտողին հրաշալիորեն անտեղյակ պահելու վրա. աղջիկը չի մորթում իր զոհերին, չի կախում, չի անդամահատում, այլ ինչ-որ Շատ Սարսափելի Բան է անում նրանց հետ, որի հետևանքով վերոհիշյալ զոհերը մեռնում են Շատ Սարսափելի Մահով: Ընդ որում՝ այս աղջիկը համառորեն անընդհատ հայտնվում է այնտեղ, որտեղ ապագա զոհը իրեն ամենաապահովը պիտի զգար: Ասենք՝ զոհի սեփական տան հարմարավետ հյուրասենյակում: Ինչը ֆիլմը դիտողին ստիպում է իր սեփական տանը իրեն վատ զգալ. ևս մեկ հաջողված տրյուկ, ինչ լավ է: Նույնիսկ մեկ-մեկ այս աղջիկը դուրս է գալիս հեռուստացույցի միջից, շարժվում է դեպի տեսախցիկը, ու կինոն նայողը մտածում է. «բա որ հիմա իմ հեռուստացույցի մեջից էլ դուրս գա...» :)): Սա է, ոչ մի ավել բան այս կինոներում չկա: Ճապոնական ու ամերիկյան ֆիլմերն էլ իրարից շատ չեն տարբերվում, ընդամենը առաջիններում իսպառ բացակայում են լարված երաժշտությունն ու սևամորթ դերասանները, իսկ երկրորդներում՝ անպայման կան :):

Իսկ Ֆրեդի Կրյուգերը դասականագույն կերպար է, ու ոչ մի գիշերանոցով աղջիկ համեմատվել էլ չի կարող նրա հետ :): Աղջիկները շատ են, ձկան պես լուռ, ահավոր իներտ ու ֆիլմի վերջում փրկվում են, իսկ Ֆրեդին միակն է, ածելու պես սուր լեզվով ու մատներով, անսահման ցինիկ ու երբեք չի մեռնում :): «Մղձավանջը» հաստատ շատ ավելի մեծ դեր ու դիրք ունի ժամանակակից կինոյում, քան նույն «Զանգը»: Այդպիսի կինոները շատ քիչ են: «Գառների լռությունը», «Տերմինատորը», «Օտարը», «Գիշատիչը», ցանկության դեպքում կարելի է մի քանի հատ էլ գրել: Այս բոլոր ֆիլմերը մի նոր, յուրահատուկ ու անկրկնելի կերպար են ավելացրել այսօրվա պոպ-մշակույթի մեջ: Իսկ ի՞նչ է ավելացրել «Զանգը». հերթական փոքրիկ մեռած աղջկան:

ivy
13.09.2010, 00:44
«Գառների լռությունը», «Տերմինատորը», «Օտարը», «Գիշատիչը», ցանկության դեպքում կարելի է մի քանի հատ էլ գրել: Այս բոլոր ֆիլմերը մի նոր, յուրահատուկ ու անկրկնելի կերպար են ավելացրել այսօրվա պոպ-մշակույթի մեջ:

Հայկօ ջան, հլը էդ մեռած աղջկները մի կողմ... Մա՞րդ էլ «Գառների լռությունը» «Տերմինատորի» կողքը դնի... Էս ինչ անաստված ձևով քարուքանդ ես անում իմ կինոհավատը: :))

Հայկօ
13.09.2010, 01:04
Հայկօ ջան, հլը էդ մեռած աղջկները մի կողմ... Մա՞րդ էլ «Գառների լռությունը» «Տերմինատորի» կողքը դնի... Էս ինչ անաստված ձևով քարուքանդ ես անում իմ կինոհավատը: :))

:)): Ախր հաստատ գիտեի, որ Հաննիբալ Լեկտորի երկրպագուներից մեկն անպայման վրդովվելու է այդ սրբապղծությունից :oy: Չէ, համեմատելու տեղ, իհարկե, կա.


Այս բոլոր ֆիլմերը մի նոր, յուրահատուկ ու անկրկնելի կերպար են ավելացրել այսօրվա պոպ-մշակույթի մեջ

Ընդամենը սա էր. ես՝ ներողություն :):

Ռուֆուս
13.09.2010, 13:11
Հայկ, իմ մոտ էն տպավորությունն է, որ ճապոնական սարսափ ֆիլմերից մենակ «Զանգն» ես տեսել, ինչը քեզ սարսափահար է արել ու հիմա որպեսզի վրեժ լուծես ճապոնական սարսափներից անընդհատ քարկոծում ես «թաց, սատկած աղջկան» :))

Ճապոնական սարսափները «Զանգով» ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում ու իրենցից ամեն մեկն էլ յուրահատուկ է յուրովի :)

Ռուֆուս
07.10.2010, 10:10
Երկու քույրերի պատմությունը / A Tale Of Two Sisters


http://www.film4.com/images/foreign-horror-a-tale-of-two-sisters_601x256.jpg

Հվ. Կորեա, 2003

Երկու անչափահաս քույրեր դուրս են գրվում հոգեբուժարանից: Նրանց ինչ-որ ուրվական է հետապնդում: Սակայն ամեն ինչ սկսվել էր աղջիկների ծնունդից առաջ...

Երեկ նայեցի :) Սպասում էի, որ ստանդարտ ասիական սարսափ ֆիլմ կլինի թաց, մեծ աչքերով ուրվական աղջիկներով, չար խորթ մամայով և այլն և այլն: Պարզվեց հենց տենց էլ կա :D Մենակ թե էս ֆիլմը շատ ավելին էր, քան ստանդարտ ասիական սարսափ ֆիլմը, ավելի շուտ Մալհոլլանդ Դրայվի կորեական տարբերակն էր, մենակ թե մի քիչ ավելի պրիմիտիվ ու հասկանալի (պրիմիտիվը այս դեպքում բնավ վատ չի, որովհետև Մալհոլլանդ Դրայվը էնքան խառն էր, որ խիստ կասկածում եմ, որ Դեյվիդ Լինչն է մի բան հասկացել իր ֆիլմից :D): Ֆիլմը մի անգամ նայելուց հիմնական իմաստը հասկանում ես, բայց էնտեղ լիքը նրբություններ, լավ չհասկացված պահեր կային, որոնք մի քանի դիտումից հետո նոր սկսում ես հասկանալ :) Ֆիլմում սիմվոլիկա կար, բայց որոշ բաներ մշակութային տարբերությունների պատճառով էդքան էլ հասկանալի չէին իմ համար: Ֆիլմը ավելի շուտ հոգեբանական թրիլլեր էր՝ սարսափ ֆիլմի տարրերով, բայց սարսափ պահերը իրոք սարսափելի էին, մի քանի անգամ քիչ էր մնում սրտի կաթված ստանայի :))

Իսկ սյուժեի մասին ոչ մի բան չեմ ուզում պատմել, որովհետև ինչ էլ ասեմ, սպոյլեր կլինի: Մենակ էն կասեմ, որ թե ֆիլմի վերնագիրը, թե էս համառոտ նկարագրությունը շա՜տ խաբուսիկ ա :)

Ֆրեյա
07.10.2010, 13:25
Կինոյի մասին գրել ես, բայց նայել ես, թե դեռ ոչ, Նոսֆերատուի մասին եմ խոսում :)

Դրել եմ քաշելու, տեսնենք էդ ինչ ա :)

Leo Negri
07.10.2010, 13:59
Բրեմ Ստրոքերի Դրակուլա վեպի հիման վրա նկարահանված այս դասականը համարվում է կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմը վամպիրների մասին


Իրանք Դրակուլան էին նկարահանում, բայց պրոբլեմներ առաջացան քոփիրայթերի հետ: Դրա համար տվին սյուժեն ահագին փոխին, Դրակուլային դարձնելով Օրլոք:


Բժիշկ Կալիգարիի կաբինետը / The Cabinet of Dr. Caligari


Թիմ Բերթոնը, ի դեպ, իրա մկրատաձեռ Էդվարդի կերպարը ստեղծելուց տպավորվածա էղել էս ֆիլմի կերպարներից մեկից:

Հայկօ
07.10.2010, 22:39
Իրանք Դրակուլան էին նկարահանում, բայց պրոբլեմներ առաջացան քոփիրայթերի հետ: Դրա համար տվին սյուժեն ահագին փոխին, Դրակուլային դարձնելով Օրլոք:

Եթե չեմ սխալվում՝ հատվածաբար նայել եմ, զարզանդ ա: Էս կինոյում վամպիրի՝ նավամբարում հայտնվելու տեսարանը ընդհանրապես, ըստ տարբեր աղբյուրների, համարվում ա կինոյի ամբողջ պատմության մեջ լավագույն տեսարաններից մեկը: Շրեքի ստեղծած Օրլոքը ընդհանրապես էնքան վախենալու էր, որ ամբողջ կինոյի ընթացքում իրան ընդամենը մի ութ-ինը րոպեն են էկրան բաց թողնում: Ինչը չի խանգարել, որ կինոն մի քանի երկրներում արգելեն (օրինակ՝ Շվեդիայում): Մեկ էլ, ինչքան հիշում եմ, 1922-ին նկարած էս կինոն առաջին անգամ լրիվ ցույց են տվել 1972-ին:

Leo Negri
08.10.2010, 00:44
Եթե չեմ սխալվում՝ հատվածաբար նայել եմ, զարզանդ ա: Էս կինոյում վամպիրի՝ նավամբարում հայտնվելու տեսարանը ընդհանրապես, ըստ տարբեր աղբյուրների, համարվում ա կինոյի ամբողջ պատմության մեջ լավագույն տեսարաններից մեկը: Շրեքի ստեղծած Օրլոքը ընդհանրապես էնքան վախենալու էր, որ ամբողջ կինոյի ընթացքում իրան ընդամենը մի ութ-ինը րոպեն են էկրան բաց թողնում: Ինչը չի խանգարել, որ կինոն մի քանի երկրներում արգելեն (օրինակ՝ Շվեդիայում): Մեկ էլ, ինչքան հիշում եմ, 1922-ին նկարած էս կինոն առաջին անգամ լրիվ ցույց են տվել 1972-ին:


Բավականին թունդ ֆիլմա Shadow of the Vampire ֆիլմը: Նրա մասինա, թե ոնց են Նոսֆերատուն հանում: :o

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/a1/ShadowoftheVampireposter.jpg

Հայկօ
08.10.2010, 19:08
Բավականին թունդ ֆիլմա Shadow of the Vampire ֆիլմը: Նրա մասինա, թե ոնց են Նոսֆերատուն հանում: :o

Այ էս մեկը հաստատ լրիվ նայել եմ: Գեղարվեստական կինո ա՝ մի գեղարվեստական կինոյի և կինոյի մի դերասանի մասին, որոնք բնավ էլ գեղարվեստական կինո ու կինոյի դերասան չէին :):

Ռուֆուս
11.10.2010, 13:15
Ծարավ / The Thirst


http://www.film4.com/images/foreign-horror-thirst_601x256.jpg

Հվ. Կորեա, 2009

«Վրիժառություն» տրիլոգիայի (որի մասն է կազմում հանրահայտ «Օլդբոյ» ֆիլմը) ռեժիսյորի վերջին աշխատանքը վամպիրական ֆիլմ է՝ համեմված սև հումորով, սարսափազդու կադրերով և ադրենալինի շատ մեծ չափաբաժնով:

Ծարավն էլ նայեցի... Առաջին կեսը մի կերպ դիմացա, Չան Վուկ Պարկի հերն ու մերը անիծելով ու քֆրտելով: Առաջին կեսից հետո գլուխս ցավից տրաքում էր, քունս տանում էր, կինոն էլ ներվերիս վրա ազդում էր :[ Հետո հիշեցի, որ Օլդբոյի առաջին մասն էլ էր մոտս նույն զգացումներն առաջացրել, որոշեցի շարունակությունը հաջորդ օրը նայել :))

Իսկ շարունակությունը իրո՜ք շատ լավն էր: Նայում էի ու մտածում, բայց ինչքան նման ա Էմիլ Զոլյայի Թերեզ Ռաքենին: Մեկ մեկ մոտս տպավորություն էր ստեղծվում, որ կինոն արդեն տեսել եմ ու գիտեմ, թե հետո ինչ ա կատարվելու: Ու պատկերացրեք ինչքան զարմացա, երբ հետո կարդացի, որ Ծարավը իրոք Թերեզ Ռաքենի հիման վրա է նկարահանված, իսկ Թերեզ Ռաքենը իմ ամենասիրած գրքերից մեկն ա :)

Մի խոսքով շատ օրիգինալ ֆիլմ էր, ոնց որ Դրակուլայի ու Թերեզ Ռաքենի կորեական վարիանտը լիներ: Մենակ թե չհասկացա, թե էս ֆիլմը սարսափ ֆիլմերի հետ ինչ կապ ուներ :)) Ծարավը հոգեբանական թրիլլեր էր, սև կոմեդիայի ու մի փոքր էլ էրոտիկայի տարրերով, վախենալու չէր, բայց մեկ ու մեջ ահավոր զզվելի էր :))

Բայց ամեն դեպքում Օլդբոյին ու «Վրիժառության» մյուս ֆիլմերին չի հասնի :)

Ռուֆուս
29.10.2010, 10:12
Նահատակները / Martyrs


http://www.film4.com/images/foreign-horror-martyrs_601x256.jpg

Ֆրանսիա, 2008

Այս միստիկ-սարսափը, որը համարվում է վերջին ժամանակների ամենաահասարսուռ ֆրանսիական ֆիլմը, էկզիստենցիալական ակնարկ է տառապանքի ու դիմացկունության վերաբերյալ:

Եթե իհարկե սադո-մազոյի նկատմամբ սեր չունեք, ոչ մի դեպքում ՉՆԱՅԵՔ էս կինոն :[ Այլանդակություն էր, սիրտս խառնեց: Հա, չնայած նրան, որ մեջը իրոք փիլիսոփայություն կար, բայց էդ չափից դուրս գրաֆիկական արյունալի զզվելի տեսարանները խանգարում էին խորանալ ֆիլմի փիլիսոփայության մեջ: Սկիզբը համեմատաբար լավն էր, վերջը այլանդակություն էր ու կանխատեսելի: Մի խոսքով՝ shift+delete :[