Դիտել ողջ տարբերակը : Ու՞մ է նման գազարը :D
Տրված է գազար :)): Բայց սա ձեր իմացած սովորական, միջին վիճակագրական գազարներից չէ: Այս գազարը մե՜ծ անհատականություն ունի, անկոտրում կամք ու ռազմատենչ խառնվածք: Այն ասես դուրս է թռել համակարգչային ամենադաժան, ամենաարյունարբու, ամենասուպերմեն մեգա-խաղի միջից :love: Ո՞ր հերոսին է նման այս առնական բանջարեղենը :8:
http://s57.radikal.ru/i156/1009/23/e8a714b90cc3.jpg
toy story-ի մեջի են թռնող խաղալիքին անունը չեմ հիշում
Գազան գազարի հեղինակը կարծում է (http://www.metro.co.uk/weird/840010-buzz-lightyear-carrot-causes-buzz), որ սույն վեգետալը ջրի երկու կաթիլի պես նման է «Խաղալիքների պատմության» միջի Բազզ Լայթերին (Buzz Lighter): Բնավ ո՛չ, կասենք մենք: Սա բացարձակապես նման չէ այդ խաղալիք տիեզերագնացին (չնայած եթե Բազզի սկաֆանդրը գազարագույն լիներ... Չէ, մեկ է՝ նման չի) :)).
http://s002.radikal.ru/i198/1009/25/acbcc705b22f.jpg
Գազարը չգիտեմ, բայց ընդեղ մի սիրուն աղջիկ կար:love գովազդ անող, ու՞ր կորավ:(
Եթե սկաֆանդր, ապա՝ Բիոշոկ (BioShock): Եթե Բիոշոկ, ապա՝ Մեծ Պապա (Big Daddy): Ջղային, զրահապատ, անուղեղ արարած, ով զինված է (ուշադրություն) Շատ Վախենալու Դռելով :)): Գույնն էլ է մոտավորապես բռնում: Ո՞վ գիտի. գուցե այդ ժանգոտ սկաֆանդրի տակ գազարի քաղցր միջուկ է թաքնված.
http://s46.radikal.ru/i111/1009/aa/f6a056fba58b.jpg
---------- Ավելացվել է՝ 16:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:33 ----------
Փորձ համար երկու: Հարգելի կոլլեգաներ, նկատեք փորձանմուշի անառողջ գիրությունը: Այս գազարը մանուկ ժամանակ անկասկած զոռ է տվել շոկոլադին, համբուրգերներին, գարեջրին և ընդհանրապես այն ամեն ինչին, որ համեղ է, բայց օգտակար չի: Իսկ ինչ են դառնում այդ երեխաները՞. ճի՜շտ է, Left4Dead-ի միջի չաղ զոմբիներից (Boomer): Գազար, այ Գազար, մի արա, դու դեռ մեզ պետք ես :D.
http://s49.radikal.ru/i123/1009/8f/7ec423fc4333.jpg
Գազան գազարի հեղինակը կարծում է (http://www.metro.co.uk/weird/840010-buzz-lightyear-carrot-causes-buzz), որ սույն վեգետալը ջրի երկու կաթիլի պես նման է «Խաղալիքների պատմության» միջի Բազզ Լայթերին (Buzz Lighter): Բնավ ո՛չ, կասենք մենք: Սա բացարձակապես նման չէ այդ խաղալիք տիեզերագնացին (չնայած եթե Բազզի սկաֆանդրը գազարագույն լիներ... Չէ, մեկ է՝ նման չի) :)).
բա ես խի նմանացրի:))
Ձեր ուշադրությունը հրավիրում եմ Գազարի արյունարբու հայացքի վրա: Այն ասես շշնջում է. «Արի՜... Արի սղոցեմ քեզ, մորե՛խ :angry»: Որոշ մասնագետներ պնդում են, որ Գազան Գազարը ոչ այոք է, քան Gears of War-ի գլխավոր ԵԶ պարոն Մարկուս Ֆենիքսը.
http://s48.radikal.ru/i119/1009/7d/5e8cbedf23fd.jpg
Yellow Raven
07.09.2010, 15:47
Անգլուխ Բրյուս Ուիլլիսին բավականին նմանա:))
Անգլուխ Բրյուս Ուիլլիսին բավականին նմանա:))ետով էր կամ ինչ էր :D:D:D
Հայկ ջան ինչի ես դես-դեն ընկել :) ԱխՌանիկա :))
Մեր հյուրերը «Բյուրական» աստղադիտարանից պնդում են, որ Գազարը մեզ հյուր է եկել հեռավոր Տիեզերքից: Այն գենետիկորեն մոդիֆիկացված ռազմիկ է, անվախ Space Marine, ում մենք արդեն հանդիպել ենք Warhammer 40.000: Dawn of War 2 խաղի մեջ: Այն հզոր է, զինված և շատ վտանգավոր: Զգուշացե՛ք գազարներից, կոլլեգանե՛ր, քնքշորե՛ն կտրատեք նրանց սուպի համար. չէ՞ որ օրերից մի օր նրանք կարող են մուրճով Ձեզ խառնել ցեխի հետ ու ոտնատակ տալ.
http://s39.radikal.ru/i084/1009/e3/e4fb049a6613.jpg
Sagittarius
07.09.2010, 16:08
Իսկ նմանեցնում եմ Նեմեցին, որը մեզ հանդիպում է հանրահայտ սիմուլյատոր խաղում՝ TaIFA MANAGER 10 :think
Մասսաչուսեթսի համալսարանի մեր կոլլեգաները մանրամասն վերլուծության են ենթարկել Գազարի ԴՆԹ-ն և պարզել են, որ այն սերում է Halo-ի փառապանծ լեյտենանտ Master Chief-ից: Ինչպիսի՜ ճակատագրական սխալ: Հապա նայեք Master Chief-ի նրբին կառուցվածքին, իսկ հետո՝ Գազան Գազարի բիցեպսներին ու դելտայաձև մկաններին: Ո՛չ, բարեկամներ, Halo-ի գլխավոր հերոսը երբեք չի կարող Գազար լինել, ինչքան էլ պառկի շտանգի տակ.
http://s001.radikal.ru/i194/1009/85/561175047c5e.jpg
Yellow Raven
07.09.2010, 16:10
Իսկ նմանեցնում եմ Նեմեցին, որը մեզ հանդիպում է հանրահայտ սիմուլյատոր խաղում՝ TaIFA MANAGER 10 :think
Իսկ ես արդեն սկսեցի նմանեցնել Նեմեցին, որը մեզ հանդիպում է Հայաստանում` Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի կամ ԱԺ պատգամավորի դիրքով:))
Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ իրական սուպեր-մուտանտներին չշփոթել խաղային սուպեր-մուտանտների հետ. Գերմանացի Ռուբենն այստեղ անելիք չունի: Սակայն չընդհատենք մեր գիտափորձը. քիչ առաջ մենք հավաստի աղբյուրներից տեղեկություն ստանցանք, որ այս Գազարին քաղել են Չեռնոբիլի մոտակայքի բաղերից: Հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ այն Fallout 3-ի միջի Super-Mutant-ներից է: Ահա նա՝ հաստակաշի, մինչև ուղեղի վերջին գալարը ճառագայթված ու շատ ագրեսիվ :love.
http://s60.radikal.ru/i168/1009/84/ca0acb694a55.jpg
---------- Ավելացվել է՝ 17:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:17 ----------
Ֆանտաստիկ գազար է, չէ՞: Այնքան ֆանտաստիկ, որ ասես դուրս է թռել ինչ-որ ֆենտեզի խաղի միջից: Սակայն նա սովորական օռկ չէ, ոչ էլ նույնիսկ գոբլին. այս ամեհի Գազարը ամենաիսկական Գոլեմ է, քարե Գոլեմ՝ Dragon Age: Origins խաղի միջից: Գուցե մեր բանջարեղենը քարից չէ, սակայն նա քարե սիրտ ունի ու քարե կամք: Ներկայացնում եմ ձեզ աշխարհահռչակ Golems of Amgarrak-ին.
http://s004.radikal.ru/i205/1009/71/81dd330788fc.jpg
---------- Ավելացվել է՝ 17:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:30 ----------
Starcraft 2 - Space Marine
http://s55.radikal.ru/i147/1009/7d/591038722260.jpg
Գանգրահեր
07.09.2010, 16:55
Կարծես լուսնից իջած լինի:D
Առաջին հայացքից գլխի մասն ինձ «Աստղային պատերազմների» վերջին՝ թույն թքող, լորձունքոտ մոնստրին հիշեցրեց:
Իսկ ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին է, որ ավելի շուտ ինքը մեզ կուտի, քան՝ մենք իրեն: :))
Interdenominational
07.09.2010, 19:45
Շահագրգիռ լրագրողական հետաքննությունը /և հետաքրքրությունը/ պարզեց, որ հայկօյապրովակացիոն Գազարը միանգամայն երկրային ծագում ունի: NASA-ն ընդունելով կոռեկտ ու հակագովազդային դիրքորոշում՝ կտրականապես արգելեց հանդերձանքը թողարկել տվյալ գույնով՝ խուսափելով քաղաքացիների, մանավանդ հայ քաղաքացիների ոչ ճիշտ ու ոչ լուրջ մեկնաբանություններից, ըստ այդմ բազմաչարչար հանդերձանքը ստացավ միանգամայն անորոշ գույն /սպիտակ/ու տեսք: Սակայն այդ փոքրիկ թերությունը ամենևին էլ չվհատեցրեց բերանբաց ամերիկացիներին:
http://img13.nnm.ru/a/5/b/1/4/6f038a1de43eae3fcdea9552387.jpg